ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 56
57. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ ՄԶԳ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿՆՔՎԱԾ` ԹԻՎ AAG-111-G-13-001 ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) միջև 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված` թիվ AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ համաձայնագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` ստորագրել համաձայնագիրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թ. դեկտեմբերի 24-ի նիստի
N 56 արձանագրային որոշման
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
Հանրապետության հրապարակ
Կառավարական տուն, 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
Աշխատակազմի ղեկավար-նախարար
Պրն. Դավիթ Հարությունյանին
Առարկան` Թիվ AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի իրականացման
նամակ թիվ 12
Ծրագիրը` Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության
իրականացմանը
Հարգելի պարոն Հարությունյան,
Սույն Իրականացման նամակի (ԻՆ) նպատակն է տեղեկատվություն և ընթացակարգեր տրամադրել ԱՄՆ Կառավարության, ի դեմս ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի Հանրապետության (այսուհետ` Դրամաշնորհառու, յուրաքանչյուրը` Կողմ, միասին` Կողմեր) միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված AAG-111-G-13-001 օժանդակության համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) վերաբերյալ:
Սույն ԻՆ-ը ներառում է Կողմերի համաձայնությունը ծրագրի մանրամասն շրջանակի, ինչպես նաև Ծրագրի իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմի ձեռնարկվելիք մանրամասն գործողությունների վերաբերյալ: Սույն ԻՆ-ը ապահովում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Ծրագրի հաստատումը և Համաձայնագրի ներքո միջոցներ հատկացնում Ծրագրի իրականացման համար:
Ծրագիրն իրականացնող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակազմը:
Ըստ Համաձայնագրի` ԱՄՆ ՄԶԳ-ն համաձայնում է ֆինանսավորել Դրամաշնորհառուի կողմից իրականացվող ծրագիրը` համաձայն ստորև ներկայացվող Բաժին Ա-ի` ելնելով սույն ԻՆ-ի, ներառյալ ԻՆ-ի բոլոր առդիրները, և Համաձայնագրի պայմաններից:
Ա. Ծրագիր
1. Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` ի կատար ածել Հայաստանի Հանրապետության 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Հատկացվող միջոցները ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը.
1. Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով,
2. 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում
3. Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի իրականացման նպատակով իրականացվող գործողությունները, Ծրագրի իրականացման համար Կողմերի աշխատանքները և յուրաքանչյուր գործողության ֆինանսավորման միջոցները նկարագրված են Առդիր 1-ում («Ծրագրի նկարագիր»):
2. Ծրագրի կառավարում
Դրամաշնորհառուն ապահովում է Ծրագրի պատշաճ վարչարարությունը, Ծրագրի շրջահայաց կառավարումը, սույն ԻՆ-ի պայմանների կատարումը և փաստաթղթերի պատշաճ վարումը:
Բ. Ծրագրի ժամկետները
1. Ծրագրի մեկնարկ
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնություններն սկսելու ամսաթիվն է 2016 թ. ....-ը (Ծրագրի մեկնարկ):
2. Ծրագրի ավարտ
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողություններն ու նախաձեռնություններն ավարտելու ամսաթիվն է 2017 թ. ...-ը (Ծրագրի ավարտ):
Գ. Կողմերի ներդրումը
1. Ծրագրի ընդհանուր հաշվարկված արժեքը կազմում է 806,390 ԱՄՆ դոլար, որն ակնկալվում է տրամադրել հետևյալ կերպ.
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Ծախսերի փոխհատուցում` 749,110 ԱՄՆ դոլար,
Դրամաշնորհառուի ներդրում` 57,280 ԱՄՆ դոլար:
2. ԱՄՆ ՄԶԳ-ն սույնով հաստատում է Համաձայնագրով Դրամաշնորհառուին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից արդեն հատկացված գումարներից սույն Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով ֆինանսավորումը և հատկացնում 350,000 ԱՄՆ դոլար` ըստ Համաձայնագրի և սույն ԻՆ-ի պայմանների: Եթե առկա չէ ԱՄՆ ՄԶԳ հետ այլ գրավոր համաձայնություն, ԱՄՆ ՄԶԳ-ն չի փոխհատուցի Ծրագրի մեկնարկից առաջ կամ Ծրագրի ավարտից հետո կատարված որևէ ծախս: ԱՄՆ ՄԶԳ-ն չի պարտավորվում Դրամաշնորհառուին փոխհատուցել Սույն ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը գերազանցող ծախսերի համար:
ԱՄՆ ՄԶԳ ընդհանուր ներդրումը Ծրագրում կազմում է 749,110 ԱՄՆ դոլար, որը հատկացվելու է փուլ առ փուլ: Յուրաքանչյուր հաջորդ հատկացում կախված է Համաձայնագրում տվյալ նպատակի համար ֆինանսական միջոցների առկայությունից և յուրաքանչյուր հատկացման փուլում Կողմերի փոխհամաձայնությունից: Կողմերը համաձայնում են, որ մինչև յուրաքանչյուր լրացուցիչ հատկացում Դրամաշնորհառուն պետք է ավարտած լինի երկու կարճաժամկետ փորձագետներ և չորս ոլորտային փորձագետներ վարձելու գործընթացը, իսկ Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է մշակած և հաստատած լինի հստակ ինստիտուցիոնալ գործառույթների շրջանակ փորձագիտական խմբի համար:
3. Դրամաշնորհառուի ներդրումը կներառի հետևյալը.
. Ծրագրի աշխատակազմ (Հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման բաժնի չորս աշխատակիցների աշխատավարձեր),
. Գրասենյակային սարքավորումներ և կահույք,
. Գրասենյակային տարածք:
Դ. Ֆինանսավորման մեխանիզմներ
Ծրագրի իրականացման և ֆինանսավորման համար կիրառվում է Առդիր 2-ում (Ծախսերի փոխհատուցում) նկարագրված ծախսերի փոխհատուցման մեթոդը: Այս մեթոդի համաձայն` Դրամաշնորհառուն Ծրագրի շրջանակում վճարումներ է կատարում սեփական միջոցներից` Առդիր 3-ում ներկայացված բյուջեի աղյուսակի և Առդիր 1-ի բաղադրիչների և պահանջների համապատասխան: Դրամաշնորհառուն այնուհետև փոխհատուցման հայտ է ներկայացնում ԱՄՆ ՄԶԳ-ին` համաձայն Առդիր 2-ում ներկայացված ընթացակարգերի: Յուրաքանչյուր հայտ պետք է պարունակի վաուչեր, որտեղ նշվում է փոխհատուցման ներկայացված ընդհանուր գումարը: ԱՄՆ ՄԶԳ-ն Դրամաշնորհառուին գումարը փոխհատուցում է այն արժույթով, որով կատարվել են ծախսերը (ՀՀ ազգային արժույթ երկրի ներսում գործարքների և ԱՄՆ դոլար միջազգային գործարքների համար), սակայն ոչ մի դեպքում գումարը չի կարող գերազանցել ԱՄՆ դոլարով հատկացված գումարը:
Դրամաշնորհառուի կողմից ներկայացված հայտի համաձայն` ԱՄՆ ՄԶԳ-ն հաստատում է Ծրագրի ակնկալվող ծախսերի կանխավճարը առնվազն 30 օր առաջ: Կանխավճարներին վերաբերող ընթացակարգերը նշված են Առդիր 2-ում: Կանխավճարների արդյունքում կուտակված` տարեկան կտրվածքով 250 ԱՄՆ դոլարը գերազանցող տոկոսները պետք է վերադարձվեն ԱՄՆ ՄԶԳ-ին:
Ե. Գնումներ
Դրամաշնորհառուն պատասխանատու է Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գնումների ամբողջ գործընթացի համար` համաձայն գնումների սեփական ընթացակարգերի:
Զ. ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պահանջվող հաստատումներ
Բացառությամբ ներքոնշյալ դեպքերի` ԱՄՆ ՄԶԳ-ն սույնով չեղարկում է Համաձայնագրի Հավելված 2-ի Գ.3 (Ստանդարտ դրույթներ) կետով նախատեսվող` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից պլանների, մասնագրերի և պայմանագրերի հաստատման պահանջը: Դրամաշնորհառուն պետք է պատրաստի և ԱՄՆ ՄԶԳ Ծրագրի Ղեկավարի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ի գրավոր հաստատմանը ներկայացնի հետևյալը.
1. Աշխատանքային պլան. Դրամաշնորհառուն պետք է պատրաստի աշխատանքային պլան, որտեղ նշվում են հիմնական գործողությունները և հարակից ուղենիշները` բյուջետային մոտավոր հաշվարկով, որը հիմք է ծառայում ֆինանսական փոխհատուցման և կանխավճարների համար: Տարեկան աշխատանքային պլանը պետք է ներկայացվի ստորագրումից 30 օրվա ընթացքում:
2. Կայունության պլան. Ծրագրի ստորագրումից 7 ամսվա ընթացքում Դրամաշնորհառուն պետք է պատրաստի և ներկայացնի Կայունության պլան, որտեղ պետք է ուսումնասիրվեն պետության և դոնորների կողմից հնարավոր միջոցները` Ծրագրի ավարտից հետո Փորձագիտական խմբի գործունեության ապահովման համար:
3. Միջազգային փորձագետների ընտրություն. Նախքան Ծրագրի իրականացման շրջանակներում միջազգային փորձագետի ծառայությունների գնումը Դրամաշնորհառուն պետք է հաստատման հուշագիր ներկայացնի` ներառելով առաջարկվող թեկնածուների կենսագրությունները (ռեզյումեները):
4. Շահագրգիռ կողմերի հետ կապերի պլանի առարկայական մասնագրեր. Դրամաշնորհառուն պետք է հաստատման հուշագիր պատրաստի և երրորդ կողմի միջոցով մշակված Շահագրգիռ կողմերի հասարակայնության հետ կապերի պլանի հետ միասին ներկայացնի հաստատման: ԱՄՆ ՄԶԳ-ն ունի 7 (յոթ) աշխատանքային օր Պլանը դիտարկելու և հաստատելու կամ մերժելու համար: Եթե մինչև յոթերորդ օրվա ավարտը ԱՄՆ ՄԶԳ-ն չի հաստատում կամ մերժում Պլանը, Դրամաշնորհառուն այն կարող է համարել հաստատված:
Է. Շրջակա միջավայր
Ծրագիրը պետք է իրականացվի Առդիր 4-ում ներկայացված շրջակա միջավայրին առնչվող պահանջների համաձայն:
Ը. Այլ դրույթներ
1. Ծրագրի ղեկավարներ
Ծրագրի տեխնիկական և վարչական կառավարման համար ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացված է Դրամաշնորհառուին ուղղված հատուկ նամակով նշանակվող Ծրագրի ղեկավարի և/կամ նրան փոխարինողի միջոցով (ԱՄՆ ՄԶԳ Ծրագրի ղեկավար), իսկ Դրամաշնորհառուն ներկայացված է ԱՄՆ ՄԶԳ-ին ուղղված հատուկ նամակով նշանակված անհատի և/կամ նրա փոխարինողի միջոցով (Դրամաշնորհառուի Ծրագրի ղեկավար): ԱՄՆ ՄԶԳ Ծրագրի ղեկավարը հանդիսանում է հիմնական կապող օղակ Դրամաշնորհառուի և իրականացնող կազմակերպությունների միջև Ծրագրի ամենօրյա հարցերի հետ կապված, իսկ Դրամաշնորհառուի Ծրագրի ղեկավարը հանդիսանում է հիմնական կապող օղակ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` Ծրագրի ամենօրյա հարցերի հետ կապված:
2. Լրացումներ և փոփոխություններ
Սույն ԻՆ-ը կարող է լրացվել կամ փոփոխվել երկու կողմերի ստորագրված գրավոր փաստաթղթի հիման վրա: Ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է համապատասխանի Համաձայնագրի պայմաններին, և ոչ մի հետագա փաստաթուղթ կամ ԻՆ չի կարող ավելացնել Համաձայնագրում նշված ԱՄՆ ՄԶԳ ներդրումը:
3. Աուդիտ
Դրամաշնորհառուն պետք է գործի Համաձայնագրի Առդիր 2-ի Մաս Բ.5-ով նախատեսվող բոլոր դրույթներին համապատասխան: Ըստ Համաձայնագրի, Դրամաշնորհառուն պետք է պահպանի ստացված ծառայությունների կամ գնված ապրանքների դիմաց որևէ կապալառուի կամ Դրամաշնորհառուի կատարած վճարման ապացույցները: Այդ ապացույցները պետք է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստուգման համար հասանելի լինեն սույն ԻՆ-ի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից վերջին հատկացումից հետո երեք տարվա ընթացքում: Գործընթացը դյուրացնելու համար Դրամաշնորհառուն պետք է հնարավորություն ընձեռի ԱՄՆ ՄԶԳ-ին կամ իր կողմից լիազորված անձին` Ծրագրի մշտադիտարկման, գնահատման և ստուգման համար` համաձայն սույն ԻՆ-ի և Համաձայնագրի դրույթների:
Համաձայնագրի Առդիր 2-ի Մաս Բ.5 (գ)-ի համաձայն` Դրամաշնորհառուն պետք է ընտրի անկախ աուդիտոր` Ծրագրի տարեկան աուդիտի իրականացման համար:
4. Ստանդարտ դրույթների ներառումը Ծրագրից բխող փաստաթղթերում
Հաջորդ` ստորագրությունների էջում նշված բոլոր առդիրները, այդ թվում նաև Ստանդարտ դրույթները, ներառված են և սույն ԻՆ-ի մաս են կազմում: Դրամաշնորհառուն պատասխանատու է ապահովելու, որ սույն ԻՆ-ի և Համաձայնագրի ստանդարտ դրույթները ներառվեն կապալառուների կամ դրամաշնորհառուների հետ Դրամաշնորհառուի համաձայնագրերում` սույն Իրականացման նամակի և Համաձայնագրի դրույթներով նախատեսված պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով:
5. Համաձայնագրի լեզուն
Սույն ԻՆ-ը պատրաստված է անգլերեն և հայերեն լեզուներով: Երկու տարբերակների միջև ծագած տարակարծությունների և հակասությունների դեպքում գերակա է անգլերեն տարբերակը:
6. Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համակարգեր
Ծրագրի իրականացման առաջին 9 (ինը) ամիսների ընթացքում, ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է տեխնիկական օժանդակություն և կարողությունների զարգացում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համակարգերի գործընթացների և ընթացակարգերի բնագավառում: ՀՀ Կառավարության աշխատակազմի ՏՏ անձնակազմը պետք է մասնակցի ԱՄՆ ՄԶԳ կողմից Դրամաշնորհառուին տրամադրվող ցանկացած նման վերապատրաստման:
[Ստորև ներկայացված է ստորագրությունների էջը]
Խնդրում եմ ստորագրել սույն նամակի երկու օրինակները` Ձեր կողմից նշված պայմանների ընդունումը հավաստելու նպատակով և մի օրինակը վերադարձնել ԱՄՆ ՄԶԳ-ին:
Հարգանքով` Քարեն Հիլիարդ
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան
Առաքելության տնօրեն
Համաձայն եմ`
___________________ Ամսաթիվ` ________________
Դավիթ Հարությունյան
ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Առդիրներ
1. Ծրագրի նկարագիր և տեխնիկական մանրամասներ
2. Ծախսերի փոխհատուցում
3. Ծրագրի բյուջե
4. Շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող պահանջներ
5. Հաշվետվությունների, մշտադիտարկման և գնահատման պահանջներ
6. Ծախսերի փոխհատուցման մեխանիզմին առնչվող ստանդարտ դրույթներ
Առդիր 1
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Օժանդակություն Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության
իրականացմանը
I. Ներածություն
Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը (ՕՀՀՌԻ) ծրագիրը (Ծրագիր) նպատակ ունի օժանդակություն տրամադրել ՀՀ Կառավարությանը` լիովին իմաստավորելու և իրականացնելու 2015-2018թթ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ծրագիրը ՀՀ Կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձր մակարդակի միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն` ճանապարհային քարտեզի ստեղծման և հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար կրթության, պետական եկամուտների, առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների գերակա ոլորտներում:
II. Նախադրյալներ
Կոռուպցիան` վստահված իշխանության չարաշահումը հանուն անձնական շահի (1), արդյունավետ և կայուն զարգացման մեծ խոչընդոտ է հանդիսանում: Այն քայքայում է ժողովրդավարության որակը, թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազեցնում է հանրային վստահությունը դեպի կառավարության օրինականությունը, թուլացնում է ծառայությունների մատուցումը և վտանգում տնտեսական աճն ու բարգավաճումը: Ըստ էության, կոռուպցիան սաբոտաժի է ենթարկում երկրի զարգացումը բոլոր ոլորտներում: Կոռուպցիայի դեմ պայքարը ԱՄՆ Կառավարության կողմից հռչակված արտաքին քաղաքականության և զարգացման օժանդակության գերակայություն է: Կոռուպցիայի դեմ պայքարը գերակայություն է նաև ՀՀ կառավարության համար: Միջազգային հակակոռուպցիոն և թափանցիկության նախաձեռնությունները, որոնց անդամակցում է Հայաստանը (2), ինչպես նաև ներքին կանոնակարգերն ու հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերն (3) ապացուցում են երկրում կոռուպցիան արմատախիլ անելու` Հայաստանի պատրաստակամությունը: Այնուամենայնիվ, Հայաստանը երկար ճանապարհ ունի անցնելու այդ հանձնառությունների հաջող իրականացման համար: Ինչպես նշված է Ֆրիդոմ Հաուզ-ի Անցումային փուլի երկրների (Nations in Transit) վերաբերյալ հաշվետվությունում, «կոռուպցիան Հայաստանում դեռևս մեծ և խորը արմատներով սոցիալական մտահոգության առարկա է»: Չնայած մի շարք բարելավումների, որոնցից առավել հատկանշականները էլ-կառավարման նախաձեռնություններն էին, կոռուպցիան մնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ժողովրդավարացման հիմնական մարտահրավերը:
______________________________
1) ԱՄՆ ՄԶԳ փաստաթղթերում, ներառյալ 2004թ. Հակակոռուպցիոն ռազմավարությունը, օգտագործվում է USAID Transparency International-ի կոռուպցիայի սահմանումը.
2) Ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.: GRECO, OECD, OGP, CoE Conventions
3) Անկախացումից հետո Հայաստանն ունեցել է երկու պաշտոնական հնգամյա հակակոռուպցիոն ռազմավարություն` 2003-2008 թթ. Ռազմավարությունը փոփոխություններ էր ենթադրում մոտ 50 օրենքներում:
Ընդունելով այս մարտահրավերին անդրադառնալու անհապաղ կարիքը և հաշվի առնելով ռազմավարությունների նախորդ երկու սերունդներից (որոնք չափազանց լայն էին և զուրկ իրականացման մեխանիզմներից) քաղված դասերը (4), ՀՀ Կառավարությունը մշակել է իր 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունը և ապացուցել իր հանձնառությունը ռազմավարության իրականացման համար գործարկելի ծրագրի մշակման, իրականացման համար բավարար ռեսուրսների հատկացման (5) և արդյունքների չափման և մոնիթորինգի համար ադեկվատ ու անկախ համակարգերի ստեղծման առնչությամբ: Այս նպատակով ՀՀ Կառավարությունը հայցել է ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը` տրամադրել ոլորտային մասնագետներ` 2015-2018 թթ գործողությունների ծրագրի մշակումը սատարելու նպատակով հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված չորս գերակա ոլորտներում` կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների ոլորտներում: Փորձագետները հանդես կգան որպես անկախ Փորձագիտական հանձնախումբ` ապահովելով օժանդակություն ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնին և զեկույցներ ներկայացնելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին` համաձայն այս ոլորտում գործող իրավակարգավորումների:
___________________________
4) 2003-2007 հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիր հանգեցրել են որոշ իրավական և ինստիտուցիոնալ փոփոխությունների, բայց այն զուրկ էր հստակ, չափելի և հասանելի նպատակներից, և չուներ գործնական միջոցներ լուծելու համար կոնկրետ խնդիրներ: Հիմնականում կենտրոնացած էր կոռուպցիայի կանխարգելման վրա, բայց թույլ էր կոռուպցիոն դրսևորումների բացահայտման և հետապնդման տեսանկյունից և չէր կենտրոնանում հանրային իրազեկության բարձրացման վրա: Համաձայն 2009-2012 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման ծրագրի գնահատման, որը կատարել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովը 2013 թ., Ռազմավարությամբ նախատեսվող արդյունքների 66%-ը լիովին իրականացվել է: Այնուամենայնիվ, համաձայն նույն զեկույցի, չնայած իրականացման դրական օրինակներին, այս միջոցների ազդեցությունը կոռուպցիայի մակարդակի վրա աննշան է` ամբողջական մոտեցման, և վարչական ու բյուջետային աջակցության բացակայության պատճառով
5) 2013 թ. ԱՄՆ ՄԶԳ հետ կնքված Զարգացման նպատակի օժանդակության համաձայնագրի 5.2 (դ) բաժինը պահանջում է ՀՀ Կառավարությունից Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ապահովել ադեկվատ ուղիղ գործառնական բյուջեով, որպես ԱՄՆ ՄԶԳ կողմից Հանձնաժողովին տեխնիկական և նյութական օժանդակություն տրամադրելու նախապայման:
Ավելի թափանցիկ և հաշվետվողական կառավարման սատարումը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայիս օժանդակության ռազմավարության և մոտեցման գերակա նպատակ է, որը նախատեսում է օժանդակություն Կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերներին:
Կայունության հասնելու ջանքերին զուգընթաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակը կենտրոնանում է հաշվետվողականության ուղղահայաց մեխանիզմների շուրջ և սատարում տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (6)` մոբիլիզացնելու քաղաքացիներին թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումների բարելավման շուրջ և ապահովելու հակակոռուպցիոն հանձնառությունները Հայաստանի կողմից կատարելու հանրային վերահսկողությունը: Միաժամանակ ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրում է տեխնիկական օժանդակություն և ուղղակիորեն սատարում է կառավարությանը` իրականացնելու իր պատշաճ և առավել թափանցիկ կառավարմանն ուղղված նախաձեռնությունները:
__________________________
6) ԱՄՆ ՄԶԳ-ն վերջերս սկսել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի և տեղական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից իրականացվող «Թափանցիկության և հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության մասնակցությամբ» ծրագիրը (2014-2019 թթ.).
Ի պատասխան ՀՀ Կառավարության նշված խնդրանքին մշակված ներկայիս գործունեությունը պատկանում է այդ վերջին կատեգորիային: ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը կօգնի ստեղծել Փորձագիտական հանձնախումբ և այն զարգացնելով դարձնել լավ գործող միավոր` ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը իմաստավորելու և գործարկելու տեխնիկական կարողություններով, փորձագիտությամբ և ճանաչումով: Փորձագիտական խումբը սերտորեն կհամագործակցի կառավարական և ոչ կառավարական գործընկերների հետ: Այս մոտեցումը համապատասխանում է ԱՄՆ ՄԶԳ-ի մոտեցմանը` աշխատելու և հզորացնելու տեղական հաստատությունները: Այն հիմնվում է նախորդ հակակոռուպցիոն ջանքերից քաղված դասերի վրա և այսպիսով կենտրոնանում հստակ և չափելի գործողությունների ծրագրի և արդյունավետ մոնիթորինգի գործիքների մշակման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի արդյունավետ խորհրդատվական մեխանիզմներ ձևավորելու և լայն հանրակրթական արշավ իրականացնելու վրա:
III. Նպատակը
Տվյալ ծրագիրը օժանդակություն կտրամադրի ՀՀ Կառավարության աշխատակազմին` իրականացնելու 2015-2018 թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ծրագիրը կիրականացնի Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը, որը հանդես է գալիս որպես Հակակոռուպցիոն խորհրդի քարտուղարություն: Օժանդակությունը հնարավորություն կտա ուղղակիորեն ձեռք բերել բարձր մակարդակի միջազգային և/կամ տեղական տեխնիկական օժանդակություն` Հակակոռուպցիոն ռազմավարությունը իմաստավորելու և գործարկելու համար կրթության, պետական եկամուտների, առողջապահության և քաղաքացիներին տրամադրվող ոստիկանական ծառայությունների գերակա ոլորտներում: Ավելի կոնկրետ, ծրագիրը Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին կտրամադրի հետևյալ օժանդակությունը.
. Փորձագիտական հանձնախմբի ստեղծում, որը կաշխատի Հակակոռուպցիոն խորհրդին կից
. Օժանդակություն 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը,
. Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակում և իրականացում:
Ծրագրի ավարտին ակնկալվում է հետևյալը.
1. Նորաստեղծ Փորձագիտական հանձնախումբը կդառնա կայացած հաստատություն տեխնիկական կարողություններով, փորձառությամբ և լայն ճանաչումով` անհրաժեշտ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար և սերտորեն կհամագործակցի կառավարական և ոչ կառավարական գործընկերների հետ,
2. Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը, Փորձագիտական հանձնախմբի հետ համակարգված կսկսի Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման արդյունավետ մոնիթորինգ` համաձայն ոլորտային գործողությունների ծրագրերի և կատարողականության մոնիթորինգի ծրագրերի,
3. Հակակոռուպցիոն պայքարի հիմնական շահագրգիռ կողմերի և ընդհանուր բնակչության համար ավելի հասանելի կլինեն երկրի հակակոռուպցիոն ջանքերը և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը:
IV. Գործողություններ և արդյունքներ
Բաղադրիչ 1: Փորձագիտական հանձնախմբի ստեղծում
Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում Փորձագիտական հանձնախումբը նշված է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համար պատասխանատու հիմնական մարմինների շարքում: Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծում (7) մանրամասնվում են Փորձագիտական հանձնախմբի և անհատ փորձագետների գործառույթները: Վերջիններս տարբեր են` ոլորտային գործողությունների ծրագրերի մշակմանը մասնակցությունից և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիթորինգից մինչև պարբերական հաշվետվությունների ներկայացում Հակակոռուպցիոն խորհրդին: Տվյալ գործունեությունը կդյուրացնի հանձնախմբի ստեղծումը հետևյալ կերպ.
___________________
7) Հրամանի հղում` https://www.e-gov.am/gov-decrees/item/25441/
. Օժանդակություն` կարճ ժամանակահատվածով (6 ամիս) 2 միջազգային փորձագետ ձեռք բերելու համար, ովքեր իրականացնելու են կարիքների գնահատում, ոլորտային այլ փորձագետների համար ըստ անհրաժեշտության տեխնիկական առաջադրանքի մշակում և Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի ու նոր նշանակված փորձագետների համար խորհրդատվության ապահովում: TOR-ը և միջազգային փորձագետները ենթակա են ԱՄՆ ՄԶԳ-ի հաստատմանը
. Օժանդակություն փորձագիտական հանձնախումբը կազմող չորս ոլորտային փորձագետների սկզբնական ներգրավումն ապահովելու համար,
. Տեխնիկական օժանդակություն, որպեսզի հանձնախումբն իր գործառույթներն իրականացնի Հակակոռուպցիոն խորհրդի, Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի, այլ կառավարական կառույցների նկատմամբ,
. Աջակցություն օժանդակ ծառայությունների ձեռքբերման հետ կապված, ներառյալ թարգմանություն և վարչական/քարտուղարի ծառայություններ, ապահովելու համար ինչպես Փորձագիտական հանձնախմբի, այնպես էլ Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի սահուն ձևավորումը:
Ակնկալվող արդյունքներ
. Հենվելով ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համաձայնեցված չափանիշների (պահանջների) վրա` հավաքագրվում են 4 տեղական ոլորտային փորձագետներ և ձևավորվում է Փորձագետների հանձնախումբ,
. Փորձագիտական հանձնախումբը գործում է ՀՀ կառավարության N 165-Ն որոշմամբ արդեն սահմանված գործառույթների շրջանակներում,
. Փորձագիտական հանձնախմբի համար հստակ ինստիտուցիոնալ և գործող համակարգի մշակում և համաձայնեցում հակակոռուպցիոն խորհրդի հետ` համաձայն ծրագրի ժամկետների,
Բաղադրիչ 2. 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում
ՀՀ Կառավարության նախորդ ռազմավարությունները (2003-2008 թթ. և 2009-2012 թթ.) փորձ են կատարել անդրադառնալ հակակոռուպցիոն միջոցների անկառավարելիորեն լայն շրջանակի, սակայն չեն ունեցել իմաստալի մեխանիզմներ, ռեսուրսներ և իրագործման կարողություններ: Այնուամենայնիվ, ներկայիս ռազմավարության ներքո ՀՀ Կառավարությունը գերակա է համարում կոռուպցիայի դեմ պայքարը չորս ոլորտներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հատկապես բարձր են. կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և ոստիկանական ծառայություններ քաղաքացիներին: Բացի այդ, ՀՀ Կառավարությունը հանձն է առնում ակտիվ քայլեր կատարել 2015-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Փորձագիտական հանձնախմբի հիմնական դերն է ապահովել տեսական և գործնական գիտելիքների տրամադրում Խորհրդին` ՀՀ կառավարության N 165-Ն որոշման համաձայն: Այս ծրագիրը կօգնի Փորձագիտական հանձնախմբին իրականացնել այդ դերակատարումը:
Միջազգային փորձագետների սկզբնական խորհրդատվության ներքո հանձնախումբը կիրականացնի հետևյալ գործողությունները.
. Կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն գերակա ոլորտներում, ոլորտային գործողությունների ծրագրերին օժանդակելու նպատակով ռիսկերի նվազեցման և չեզոքացման ծրագրի մշակում,
. Գործողությունների ծրագրի մշակում Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի համար` ուղղորդելու յուրաքանչյուր ոլորտի համար հստակ, չափելի և ժամկետային նպատակների, արդյունքների և ներդրումների հստակեցումով, ֆինանսական և մարդկային ռեսուրսների առկայության զեկուցումով յուրաքանչյուր առաջարկվող միջամտության համար
. Արդյունքների համակարգի և կատարողականության կառավարման ծրագրի մշակում ընդհանուր ռազմավարության համար, ինչպես նաև անհատական մոնիթորինգի ծրագրեր առանձնահատուկ, չափելի, վերագրելի, իրատեսական և ժամկետային (SMART) չափորոշիչներով,
. Տվյալների հանրամատչելիության ապահովման և առցանց հարթակի մշակում` հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման և հետագա գործողությունների ծրագրերի հետևելու նպատակով` հիմնված հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրականացման և ոլորտային մոնիթորինգային ծրագրերի վրա,
. Միօրինակ մոնիթորինգի կանոնների մշակում, տվյալների հավաքագրման և զեկուցման ուղեցույցներ (օրինակներ) Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի համար` համապատասխան ոլորտային գերատեսչությունների հետ օգտագործելու համար,
. Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի համար ոլորտի գերատեսչությունների հետ թափանցիկ կանոնակարգերի և ընթացակարգերի մշակում և փորձարկում (ներառյալ, բայց չսահմանափակվելով ողջամիտ վարքագծի նորմերով` հիմնված շահերի բախման, իրազեկման ընթացակարգերի և ուղեցույցների, մասնակցային մոնիթորինգի և փոխգործակցության վրա), որոնք նպաստում են ընդհանուր թափանցիկությանն ու հաշվետվողականությանը:
Ակնկալվող արդյունքներ
. Յուրաքանչյուր գերակա ոլորտին ուղղված գործողությունների ծրագիրը մշակվում և համաձայնեցվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ,
. Հանրությանը հասանելի տվյալներին հետևելու և կառավարման գործիքի գործարկում և կանոնավոր արդիականացում` Հակակոռուպցիոն ռազմավարության կատարողականության կառավարման ծրագրի և ոլորտային մոնիթորինգի ծրագրերի հիման վրա,
. Համապատասխան ոլորտային գերատեսչությունների ունակ կլինեն իրականացնել ինքնամոնիթորինգ, տվյալների հավաքագրում և զեկուցում Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին` համաձայն մշակված ուղեցույցների և օրինակների,
. Փորձագիտական հանձնախումբը, Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի հետ համատեղ իրականացնում է համապատասխան ոլորտային գերատեսչությունների պարբերական մասնակցային մշտադիտարկում մշակված ուղեցույցների և կանոնակարգերի հիման վրա` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին զեկուցելու համար,
. Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի համար մշակված վարքագծի նորմերը, շահերի բախման բացահայտման ընթացակարգերը և իրազեկողների պաշտպանության միջոցառումները փորձարկվում են առաջնահերթ ոլորտային գերատեսչությունների կողմից և կարող են կիրառվել նաև պետական այլ մարմիններում:
Բաղադրիչ 3. Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակում և իրականացում
Հակակոռուպցիոն աշխատանքների հաջողության համար անհրաժեշտ կլինի ապահովել լայն հասարակության աջակցությունը նախաձեռնության նկատմամբ: Ապահովելու համար հանրության տեղեկացվածությունը Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման մասին, կարևոր է զբաղվել հանրության կրթությամբ առաջարկվող միջամտություններում: Հավասարապես կարևոր է ձեռք բերել գերակա ոլորտային գերատեսչությունների և նրանց աշխատակազմի երաշխավորված աջակցությունը և խորացնել համագործակցությունը տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հակակոռուպցիոն գործունեությամբ հետաքրքրված դոնոր համայնքի հետ: Հանրային կրթության և իրազեկման արշավների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հակակոռուպցիոն կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպման հարցում օժանդակությունը Փորձագիտական հանձնախմբի հիմնական գործառույթներից է: Միջազգային փորձագետների նախնական խորհրդատվությամբ հանձնախումբը կիրականացնի հետևյալ աշխատանքները.
. Պարզելու համար` ովքեր են հանդիսանում շահագրգիռ կողմերը, աջակցել Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին` ձեռք բերել տեխնիկական աջակցություն կամ ծառայություններ` իրականացնելու համար հետազոտություն ու վերլուծություն և յուրաքանչյուր թիրախային շահագրգիռ խմբի համար տեղեկատվության և լուսաբանման ծրագրերով ռազմավարական հաղորդակցության ծրագիր մշակելու համար,
. Աջակցություն Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին` ձեռք բերելու տեխնիկական օժանդակություն կամ ծառայություններ` ռազմավարական հաղորդակցության ծրագրի հանրային իրազեկման և կրթության բաղադրիչների իրականացման նպատակով, որը կարող է տատանվել սոցիալական գովազդից մինչև մուլտիմեդիա առցանց ներկայություն կամ ուղիղ համագործակցություն կարծիք ձևավորող առաջնորդների հետ,
. Պրակտիկայի հիման վրա առկա իրավիճակի, թարմացումների, հաջողությունների, քաղված դասերի և այլնի ներկայացում, որը կարող է լուսաբանվել հանրային հաղորդակցության միջոցով,
. Օժանդակություն Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնին` ունենալու հանդիպումներ տեղական, տարածքային և միջազգային հակակոռուպցիոն համայնքների հետ` աշխատանքային շփումների և տեղեկությունների փոխանակման համար,
. Կոռուպցիայի դեմ պայքարում ընդգրկելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում գերակա ոլորտներում քաղաքացիներին հուզող հիմնական խնդիրների վերհանում:
Հաղորդակցության ռազմավարություն և դրա իրականացման ծրագիր մշակելու TOR-ը ենթակա է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հաստատմանը (համաձայնությանը):
Ակնկալվող արդյունքներ
. Յուրաքանչյուր թիրախային շահագրգիռ խմբի համար տեղեկատվության և հասանելիության ծրագրերը մշակվում են հստակ գործողություններով, սահմանված գործառույթներով, չափելի ցուցանիշներով և հատկացված միջոցներով,
. Հանրային կապերի և կրթական նյութերի մշակում և տարածում,
. Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի համակարգային, կանոնավոր հանրային իրազեկման աշխատանքները համակարգելու կարողությունների բարելավում,
. Փորձագիտական հանձնախմբի ռազմավարական համագործակցություն տարբեր շահագրգիռ խմբերի հետ` ձևավորելու համար հակակոռուպցիոն ջանքերի լայնամասշտաբ ըմբռնում:
Կայունություն
Փորձագիտական հանձնախմբի կայուն աշխատանքը կարևորագույնն է ՀՀ Կառավարության ընդունած նոր Հակակոռուպցիոն կառուցվածքի համար: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ առաջնահերթ գերակայությունն է` աշխատել ՀՀ Կառավարության աշխատակազմի հետ իրատեսական շարունակական կայունության ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ տեխնիկական օժանդակությունը առաջարկներ կտրամադրի կայունության ռազմավարության համար և կապահովի գիտելիքի և հմտությունների փոխանցումը տեղի մասնագետներին` որպես կայունությանն ուղղված աշխատանքների մի մաս: Միաժամանակ, ՀՀ կառավարությունից ակնկալվում է դիտարկել պետության և դոնորների ռեսուրսների հնարավոր հատկացում` Փորձագիտական հանձնախմբի կայուն գործունեության ապահովման համար այս ծրագրի ավարտից հետո:
Ծրագրի կառավարում
Ծրագրի կողմից կնշանակվի կոնտակտային անձ` Ծրագրի իրականացումը վերահսկելու, համակարգումն ապահովելու և Ծրագրի առաջընթացի վերաբերյալ զեկուցելու նպատակով:
Դրամաշնորհառուն միջոցներ կներդնի` Ծրագրի աշխատակազմի (Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժնի չորս աշխատակիցների աշխատավարձեր), գրասենյակային սարքավորումների և կահույքի և գրասենյակային տարածքի համար` համաձայն Ծրագրի բյուջեի: Դրամաշնորհառուն առնվազն տարին երկու անգամ կզեկուցի իր ներդրման վերաբերյալ` ԱՄՆ ՄԶԳ հետ համաձայնեցված ձևաչափով:
«Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության
իրականացմանը» ծրագրի Աշխատանքների իրականացման ժամանակացույց
._____________________________________________________________________.
| Timeline: Support to Armenia's Anticorruption Strategy |
| Implementation |
|_____________________________________________________________________|
| |Աշխատանքներ |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|13|14|
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|1 |Ծրագրի ղեկավարի նշանակում |-|-| | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|2 |Կարճաժամկետ միջազգային |-|-| | | | | | | | | | | | |
| |փորձագետների ներգրավում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|3 |Միջազգային փորձագետների կողմից | | |-|-|-|-|-|-| | | | | | |
| |տեխնիկական օժանդակության | | | | | | | | | | | | | | |
| |տրամադրում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|4 |Չորս տեղացի փորձագետների |-|-|-| | | | | | | | | | | |
| |ներգրավում և փորձագիտական | | | | | | | | | | | | | | |
| |հանձնախմբի ստեղծում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|5 |Ծրագրի մեկնարկի միջոցառում | | |-| | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|6 |Փորձագիտական հանձնախմբի | | |-|-|-|-|-|-|-|- |- |- |- |- |
| |պարտականությունների կատարում | | | | | | | | | | | | | | |
| |համաձայն հրաման 165-ի | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|7 |Կոռուպցիոն ռիսկի վերլուծություն | | |-|-|-|-| | | | | | | | |
| |չորս ոլորտներում (ներքին և | | | | | | | | | | | | | | |
| |արտաքին ուսումնասիր.) | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|8 |Յուրաքանչյուր գերակա ոլորտի | | | |-|-|-|-|-| | | | | | |
| |գործողությունների ծրագրի մշակում | | | | | | | | | | | | | | |
| |և համաձայնեցում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|9 |Հակակոռուպցիոն ռազմ. կատար. | | | | |-|-|-|-| | | | | | |
| |կառավ. ծրագրի և 4 գերակա | | | | | | | | | | | | | | |
| |ոլորտների գործ. ծր. մշակում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|10|Տվյալների առցանց հետևման | | |-| | | | | | | | | | | |
| |տեղեկատվ. պլատֆորմի աշխ. շրջանակի| | | | | | | | | | | | | | |
| |/TOR-ի թողարկում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|11|Տվյալների առցանց հետևման | | | | | | |-|-| | | | | | |
| |համակարգի փորձարկում և մեկնարկ | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|12|Առցանց հետևման համակարգի | | | | | | | |-|-|- | | | | |
| |օգտագործման վերապատրաստում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|13|Մոնիթորինգի պրոտոկոլների և | | | |-|-|-| | | | | | | | |
| |համընդհանուր տվյալների | | | | | | | | | | | | | | |
| |ուղեցույցների մշակում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|14|Տվյալների հավաքագրման, ներմուծման| | | | | | |-|-|-|- |- |- |- |- |
| |և մոնիտորինգի ուղեցույցների | | | | | | | | | | | | | | |
| |կիրարկում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|15|Հանրային կրթության և հանրության | | | |-| | | | | | | | | | |
| |հետ աշխատանքի TOR-ի պատրաստում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|16|Հանրային կրթության և հանրության | | | | |-|-|-| | | | | | | |
| |հետ աշխատանքի ծրագրի մշակում և | | | | | | | | | | | | | | |
| |հաստատում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|17|Հանրային կրթության և հանրության | | | | | | | |-|-|- |- |- |- |- |
| |հետ աշխատանքի մեկնարկ և | | | | | | | | | | | | | | |
| |իրականացում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|18|Շահագրգիռ կողմերի պարբերական | | | |-|-|-|-|-|-|- |- |- |- |- |
| |խորհրդակցություններ | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|19|Բազմաոլորտ թափանց. և հաշվետվ. | | | | | | | |-|-|- |- |- |- |- |
| |ընթացակարգերի մշակում և | | | | | | | | | | | | | | |
| |պիլոտային գործարկում | | | | | | | | | | | | | | |
|__|_________________________________|_|_|_|_|_|_|_|_|_|__|__|__|__|__|
|20|Կայունության պլանի մշակում և | | | | | | |-|-| | | | | | |
| |ներկայացում ԱՄՆ ՄԶԳ-ին | | | | | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Առդիր 2
Ծախսերի փոխհատուցում
ԱՄՆ ՄԶԳ-ն կփոխհատուցի Դրամաշնորհառուի ծախսերը` համաձայն հետևյալ ընթացակարգի.
ա) Յուրաքանչյուր ամիս Դրամաշնորհառուն ԱՄՆ ՄԶԳ-ին է ներկայացնում Թիվ 1034 ստանդարտ ձևի (ՍՁ 1034) և SF 1034A ձևի (ՍՁ 1034-ի շարունակությունը) բնօրինակները և երկու պատճեն: SF 1034 ձևը կարելի է ստանալ ԱՄՆ ՄԶԳ Ծրագրի ղեկավարից կամ http://www.usaid.gov/forms/ կայքից: Յուրաքանչյուր ՍՁ 1034 և յուրաքանչյուր վաուչեր պետք է հղում կատարի Համաձայնագրի սույն Թիվ 12 ԻՆ-ին: Յուրաքանչյուր վաուչերում պետք է նշվի ընդհանուր գումարը, որի համար ներկայացվում է փոխհատուցման հայտը, ինչպես նաև փոխհատուցման ներկայացված ծախսերի համառոտ բյուջե և բացատրագիր: Դրամաշնորհառուն պետք է պահպանի ցանկացած կապալառուի տրամադրած ծառայությունների կամ ապրանքի դիմաց վճարումների ապացույցները:
Վավերացված ՍՁ 1034 ձևով վճարման հայտերը պետք է ներկայացվեն ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ֆինանսական և վարչական կառավարման գրասենյակին, պատճենը` ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ծրագրի ղեկավարին: Հայտերը հնարավոր է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով: Փոխհատուցման վճարումը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ֆինանսական և վարչական կառավարման գրասենյակի կողմից (նախընտրելի է էլեկտրոնային փոխանցման տարբերակը): Կոնտակտային տվյալները հետևյալն են.
ՈՒմ` ՀՀ, Երևան 0082
Ամերիկյան պող. 1
ԱՄՆՄԶԳ/Հայաստան
Ֆինանսական և վարչական կառավարման բաժին
[email protected]
Պատճենը` ՀՀ, Երևան 0082
Ամերիկյան պող. 1
ԱՄՆՄԶԳ/Հայաստան
«Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության
իրականացմանը» ծրագրի ղեկավարին
[email protected]
բ) Փոխհատուցման հայտերը պետք է ներկայացվեն ԱՄՆ ՄԶԳ-ին Ծրագրի ավարտի ժամկետից առավելագույնը երեք ամսվա ընթացքում կամ ԱՄՆ ՄԶԳ հետ գրավոր համաձայնեցված այլ ժամկետում: Ակնկալվող հիմնավորված ուշացման դեպքում Դրամաշնորհառուն պետք է տեղյակ պահի ԱՄՆ ՄԶԳ-ին: Այդ ժամանակահատվածից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է նվազեցնել իր կողմից Ծրագրի ֆինանսավորումը այն ամբողջ գումարի կամ դրա մի մասի մասով, որի համար նախքան այն ժամանակահատվածը փոխհատուցման հայտ, համապատասխան փաստաթղթերով, չի ներկայացվել:
գ) Դրամաշնորհառուի խնդրանքով ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է հաստատել Ծրագրով նախատեսված` 30-օրյա ժամկետում ակնկալվող ծախսերի համար կանխավճարներ:
Կանխավճարի հայտերը պետք է ներկայացվեն մինչև կանխավճարով ֆինանսավորման ենթակա ծախսերի կատարման ամսին նախորդող ամսի 10-րդ օրը, ներկայացվեն ՍՁ 1034 ձևով և պարունակեն «Կանխավճարի հայտ» նշումը:
Դրամաշնորհառուն կարող է կանխավճարի հայտ ներկայացնել եռամսյակային կտրվածքով, այսինքն` 3 հատ SF 1034 ձև, յուրաքանչյուրը` հաջորդող եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար:
Յուրաքանչյուր եռամսյակի վերջում Դրամաշնորհառուն ներկայացնում է ՍՁ-1034 ձևը (նշելով «Կանխավճարի մարում» նպատակը)` նախորդ երեք ամիսների ընթացքում տրամադրված կանխավճարները մարելու նպատակով: Դրամաշնորհառուն կարող է նոր «Կանխավճարի հայտ» նպատակով ՍՁ-1034 ներկայացնել միայն մարման հայտը ներկայացնելուց հետո: Կանխավճարի մարման ՍՁ-1034 ձևը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:
Սույն Առդիրի պահանջները գերակա են և, հակասության դեպքում, գերակայում են Առդիր 5-ում ներկայացված ֆինանսական հաշվետվությունների պահանջներին:
դ) Մինչ կանխավճարների մարումը կանխավճարների արդյունքում կուտակված` տարեկան 250 ԱՄՆ դոլարը գերազանցող տոկոսները պետք է վերադարձվեն ԱՄՆ ՄԶԳ-ին` համաձայն ԱՄՆ ՄԶԳ առաքելության կողմից տրամադրված ցուցումների:
Առդիր 3
Բյուջե
._________________________________________________________________________.
| Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը. |
| Բյուջեի նախահաշվարկ |
|_________________________________________________________________________|
| | | | | |
|_________________________|_____________|__________________________|______|
|Ակնկալվող արդյունքներ |Ծրագրի | | |
| |բաղադրիչներ |__________________________|______|
| | |Նախատեսվող |Քանակ $|ՀՀ |
| | |գործունեություն |_______|կառա- |
| | | |14 ամիս|վարու-|
|__________________________________________________________________|թյան |
| |ներ- |
| |դրում |
|__________________________________________________________________|______|
|Չորս տեղացի փորձագետի |Բաղադրիչ 1 |Փորձագետների | 85,300| |
|վարձում և փորձագիտական |_____________|աշխատավարձեր և | | |
|հանձնախմբի ստեղծում` |Փորձագիտական |հավելավճարներ | | |
|համաձայն ՀՀ կառավարության|խմբի ստեղծում|(երկու միջազգային | | |
|թիվ 165 որոշման: | |փորձագետ 6 ամսով) | | |
| | |__________________|_______| |
|Հստակ ինստիտուցիոնալ և | |Փորձագետների | 73,000| |
|գործառնական համակարգի | |աշխատավարձեր և | | |
|մշակում փորձագիտական | |հավելավճարներ | | |
|հանձնախմբի համար և | |(չորս տեղացի | | |
|համաձայնեցում | |փորձագետ) | | |
|Հակակոռուպցիոն խորհրդի | |__________________|_______| |
|հետ | |հակակոռուպցիոն | |19,822|
| | |ծրագրերի | | |
| | |մոնիթորինգի բաժնի | | |
| | |աշխատակիցներ | | |
| | |(չորս աշխատակից) | | |
| | |__________________|_______|______|
| | |կանոնավոր օդային | 4,000| |
| | |փոխադրումներ | | |
| | |(ավիատոմս) | | |
| | |միջազգային | | |
| | |փորձագետների | | |
| | |համար | | |
| | |__________________|_______|______|
| | |Միջազգային | 15,000| |
| | |փորձագետների | | |
| | |գիշերակաց | | |
| | |(2x6x1,250) | | |
| | |__________________|_______|______|
| | |Թարգմանչական | 15,126| |
| | |ծառայություններ | | |
| | |__________________|_______|______|
| | |Գրասենյակային | |21,252|
| | |տարածք | | |
| | |__________________|_______|______|
| | |Գրասենյակային | 6,000|16,206|
| | |սարքավորումներ և | | |
| | |կահույք | | |
| | |__________________|_______|______|
| | |Բաղադրիչ 1. |198,426|57,280|
| | |Ընդամենը | | |
|_________________________|________________________________________|______|
|Գերակա ոլորտների |Բաղադրիչ 2 | |
|գործողությունների ծրագրի |________________________________________|______|
|մշակում և համաձայնեցում |2015-2018 թթ.|Գերակա ոլորտներում|120,000| |
|Հակակոռուպցիոն խորհրդի |Հակակոռուպ- |կոռուպցիոն ռիսկերի| | |
|հետ |ցիոն ռազմա- |վերլուծության | | |
| |վարության |համար ուսումնա- | | |
|Հանրությանը հասանելի |գործարկում |սիրություններ/ | | |
|հետևման և կառավարման | |հարցումներ, | | |
|գործիքի ստեղծում համաձայն| |ներառյալ ոլորտային| | |
|Հակակոռուպցիոն | |գործողությունների | | |
|ռազմավարության | |ծրագրերի համար | | |
|իրականացման կառավարման | |կատարողականության | | |
|ծրագրի և ոլորտային | |կառավարման ծրագրի | | |
|մոնիթորինգի ծրագրերի A | |մշակում | | |
| | |__________________|_______|______|
| | |Շահագրգիռ կողմերի | 20,000| |
|Ոլորտային | |հետ | | |
|գործակալությունների | |խորհրդակցություն | | |
|ինքնամոնիթորինգ, | |__________________|_______|______|
|տվյալների հավաքագրում և | |Թարգմանչական | 5,000| |
|հաշվետվության ներկայացում| |ծառայություններ | | |
|A 30 ուղեցույցների և | |__________________|_______|______|
|նմուշների հիման վրա | |Հանրությանը | 18,000| |
| | |հասանելի առցանց | | |
|Համապատասխան ոլորտային | |պլատֆորմի մշակում | | |
|գործակալությունների | |և գործարկում` | | |
|պարբերական մասնակցային | |հակակոռուպցիոն | | |
|մոնիթորինգ | |ռազմավարության և | | |
| | |գործողությունների | | |
|Վարքագծի կանոնների, | |ծրագրի | | |
|շահերի բախման իրազեկման | |իրականացմանը | | |
| | |հետևելու համար, | | |
| | |ներառյալ վեբկայքի | | |
| | |և տվյալների | | |
| | |բազայի կառուցումը | | |
| | |__________________|_______|______|
| | |Տվյալների հետևման | 5,000| |
| | |համակարգի | | |
| | |սպասարկում, | | |
| | |ներառյալ | | |
| | |աշխատակազմ և | | |
| | |վեբ-հոսթինգ | | |
| | |__________________|_______|______|
| | |Տվյալների հետևման | 10,000| |
| | |համակարգի | | |
| | |գործարկման | | |
| | |վերապատրաստում | | |
| | |__________________|_______|______|
| | |Միջազգային | 27,500| |
| | |ճանաչողական այցեր,| | |
| | |__________________|_______|______|
| | |Բաղադրիչ 2. |205,000| 0|
| | |Ընդամենը | | |
|_________________________|________________________________________|______|
|Տեղեկատվական և |Բաղադրիչ 3 | |
|հասարակայնության հետ |________________________________________|______|
|կապերի ծրագրեր |շահագրգիռ |Ծրագրի մեկնարկի | 1728| |
|յուրաքանչյուր նպատակային |կողմերի |միջոցառում | | |
|ներգրավված կողմի հետ` |հասարակայնու-|__________________|_______|______|
|հստակ |թյան հետ |Հանրային կապերի | 30,000| |
|գործողություններով, |կապերի ռազմա-|ռազմավարության | | |
|բաշխված |վարության և |մշակում | | |
|պարտականություններով, |իրականացման |__________________|_______|______|
|չափելի ցուցանիշերով և |ծրագրի |Հանրային կապերի |300,000| |
|հատկացված ռեսուրսներով: |մշակում և |ռազմավարության | | |
| |իրականացում |իրականացում | | |
|Իրազեկման և կրթական | |__________________|_______|______|
|նյութերի մշակում և | |Պորտալի մեկնարկի | 1,728| |
|բաշխում | |միջոցառում | | |
| | |__________________|_______|______|
|Հակակոռուպցիոն Ծրագրերի | |Եզրափակիչ | 1,728| |
|մոնիթորինգի բաժնի | |միջոցառում | | |
|կարողությունների | |__________________|_______|______|
|բարելավում` ուղղված | |Բաղադրիչ 3. |335,184| 0|
|համակարգային, | |Ընդամենը | | |
|_________________________|_____________|__________________|_______|______|
| |Ծրագրի աուդիտ|Ծրագրի արտաքին | 10,000| |
| | |աուդիտ | | |
|_________________________|_____________|__________________|_______|______|
| | |Ընդամենը |749,110|57,280|
._________________________________________________________________________.
* Նախատեսված է 30 հազար յուրաքանչյուր գերակա ոլորտի համար` հատուկ
հետազոտական ուսումնասիրությունների անհրաժեշտությունն ու շրջանակը
կոռուպցիոն ռիսկերի գնահատման
** Ենթակա է ԱՄՆ ՄԶԳ հաստատմանը
Ծրագրի բյուջեն սահմանում է Ծրագրի իրականացման համար ակնկալվող բյուջեն:
Ընդհանուր բյուջեի ներքո յուրաքանչյուր բաղադրիչի համար Դրամաշնորհառուն
կարող է կատարել 25 տոկոսի ճշգրտում: 25% գերազանցող կամ Բաղադրիչի
ընդհանուր գումարն ավելացնող ճշգրտումները ենթակա են ԱՄՆ ՄԶԳ հաստատմանը:
Առդիր 4
Շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող պահանջներ
Ակնկալվում է, որ «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի ներքո իրականացվելիք գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա շրջակա միջավայրի վրա. դրանք պատկանում են այն գործողությունների դասին, որոնք Դաշնային կանոնակարգերի 22 CFR 216 (գ)(2)(թ) կետով որակվում են որպես «դասակարգային բացառություններ»:
Եթե Դրամաշնորհառուն նախատեսում է իրականացնել նոր գործողություններ, որոնք դուրս են 22 CFR 216 (գ)(2)(թ)-ով որակված «դասակարգային բացառությունների» շրջանակից, անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի վրա հավանական ազդեցության լրացուցիչ գնահատում: Նշված նոր գործողությունները չեն կարող իրականացվել նախքան շրջակա միջավայրի վերաբերյալ փաստաթղթերի փոփոխությունների մասին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից գրավոր հաստատում ստանալը:
Առդիր 5
Հաշվետվությունների, մշտադիտարկման և գնահատման պահանջներ
Ա. Ֆինանսական հաշվետվություններ
ա. Դրամաշնորհառուն պետք է եռամսյակային կտրվածքով ներկայացնի Դաշնային ֆինանսական հաշվետվությունը SF-425 ձևով (ԴՖՀ): Անհրաժեշտության դեպքում` ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է պահանջել լրացուցիչ ֆինանսական տեղեկատվություն: Եռամսյակային հաշվետվությունների համար կիրառվող ժամկետները ավարտվում են համապատասխանաբար` մարտի 31-ին, հունիսի 30-ին, սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին: Եռամսյակային ԴՖՀ հաշվետվությունները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Եզրափակիչ ԴՖՀ-ը պետք է ներկայացվի ծրագրի կամ դրամաշնորհի ժամանակահատվածի ավարտից 90 օրից ոչ ուշ` համաձայն Ծրագրի համաձայնագրի:
բ. SF-425-ի էլեկտրոնային տարբերակները կարող են ներբեռնվել Adobe Acrobat ծրագրով և լրացվել առցանց. http://www.whitehouse.gov/sites/default/files/omb/grants/approved_forms/SF - 425.pdf (հաշվետվության ձև) և 425a.pdf (առդիր):
Բ. Ծրագրային հաշվետվություններ
i. Դրամաշնորհառուն պատասխանատու է սույն Համաձայնագրի ներքո օժանդակություն ստացող յուրաքանչյուր ծրագրի, նախագծի ենթակապալի, գործառույթի կամ գործունեության կառավարման և մշտադիտարկման համար: Դրամաշնորհառուն պետք է իրականացնի ենթադրամաշնորհների մշտադիտարկում, ապահովելու համար, որ ենթադրամաշնորհառուները կատարեն ծրագրային ազդեցության պահանջները` համաձայն ենթադրամաշնորհի պայմանագրի:
ii. Դրամաշնորհառուն պետք է վեցամսյա կտրվածքով կատարողական հաշվետվություններ ներկայացնի երեք օրինակով` մեկ բնօրինակ և երկու պատճեն: Վեցամսյա հաշվետվությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 45 օրացուցային օրվա ընթացքում: Եզրափակիչ հաշվետվությունը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի ավարտից կամ դադարեցումից 90 օրացուցային օրվա ընթացքում:
iii. Կատարողական հաշվետվությունները պետք է պարունակեն հակիրճ տեղեկություններ հետևյալի մասին.
(ա) Առկա ձեռքբերումների համեմատում տվյալ ժամանակահատվածի համար սահմանված նպատակների հետ, ներառյալ մշտադիտարկման և գնահատման ծրագրում ներառված տվյալները, երրորդ կողմերի ներկայացրած բացահայտումները, կամ երկուսն էլ: Ըստ նպատակահարմարության և երբ ծրագրի արդյունքները կամ գործողությունները չափելի են, հաշվետվություններում պետք է ներառել քանակական տվյալները` դրանք կապակցելով ծախսային տվյալներին` միավորի արժեքի հաշվարկման նպատակով:
(բ) Ըստ նպատակահարմարության` պատճառները, թե ինչու հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված նպատակները չեն իրականացվել:
(գ) ԱՄՆ ՄԶԳ կողմից գրավոր ձևով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկություններ, ներառյալ գերծախսերի կամ ֆինանսական հաշվետվություններում ընդգրկված միավորի բարձր արժեքի վերաբերյալ վերլուծություն և բացատրություններ:
iv. Դրամաշնորհառուն պետք է անհապաղ տեղեկացնի ԱՄՆ ՄԶԳ-ին այլ զարգացումների մասին, որոնք կարող են զգալի ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա: Դրամաշնորհառուն պետք է նաև անմիջապես ծանուցում ուղարկի խնդիրների, ուշացումների կամ անբարենպաստ պայմանների մասին, որոնք նյութապես խոչընդոտում են Ծրագրի նպատակների իրականացմանը: Ծանուցումը պետք է ներառի իրավիճակը հարթելու համար ձեռնարկած կամ նախատեսվող գործողությունների, ինչպես նաև անհրաժեշտ օժանդակության վերաբերյալ տեղեկություններ:
Գ. Մշտադիտարկում և գնահատում
1. Դրամաշնորհառուն պետք է հաստատման ներկայացնի Մշտադիտարկման և գնահատման պլան և իրականացնի մշտադիտարկման և գնահատման գործողություններ համաձայն հաստատված Մշտադիտարկման և գնահատման պլանի: ԱՄՆ ՄԶԳ-ն կուսումնասիրի և կհաստատի Դրամաշնորհառուի Մշտադիտարկման և գնահատման պլանը` ապահովելու դրա համապատասխանությունը սույն Համաձայնագրով նախատեսված գործողություններին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ մշտադիտարկման և գնահատման ուղեցույցներին կամ սույն Համաձայնագրին առնչվող այլ ուղեցույցներին:
2. ԱՄՆ ՄԶԳ-ն կամ իր կողմից նշանակված անձը նույնպես կիրականացնի Համաձայնագրով նախատեսվող գործողությունների մշտադիտարկում և գնահատում: Դրամաշնորհառուն պետք է ԱՄՆ ՄԶԳ-ի կամ նշանակված անձի համար ապահովի բոլոր անհրաժեշտ վայրերի, փաստաթղթերի, անհատների և տեղեկատվության ողջամիտ հասանելիություն` մշտադիտարկում և գնահատում իրականացնելու, ինչպես նաև գործողությունների պատշաճ իրականացումը և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորման պատշաճ օգտագործումը ստուգելու նպատակով: Սույն Համաձայնագրի ներքո ֆինանսավորվող բոլոր ենթադրամաշնորհներն ու պայմանագրերը պետք է սրա մասին համապատասխան դրույթ պարունակեն:
Առդիր 6
Ծախսերի փոխհատուցման մեխանիզմին առնչվող ստանդարտ դրույթներ
Բովանդակություն
Ա. Թույլատրվող ծախսեր
Բ. Ապրանքների և ծառայությունների գնման կանոններ
Գ. Ֆինանսական կառավարման գնահատում
Դ. Դադարեցում և կասեցում
Ե. Փոխհատուցում
Զ. Սեփականության իրավունք և հանձնում
Է. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող գործողությունների շրջանակում լոգոտիպի կիրառում և հանրային հաղորդակցություն
Ը. Ահաբեկչության ֆինանսավորում
Թ. Կրոնական գործունեություն
Ժ. Մասնավոր կազմակերպությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի արգելք
Ի. Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի պատժամիջոցների ցանկ
Լ. Աշխատավարձի հավելումներ
Խ. Միջազգային ճանապարհորդություններ և օդային փոխադրումներ
Ա. Թույլատրվող ծախսեր
Փոխհատուցում կկատարվի միայն Ծրագրի նպատակի իրականացման համար կատարված այն ծախսերի դիմաց, որոնք ողջամիտ են, հատկացվող և թույլատրելի, համաձայն հետևյալ սահմանումների`
(ա) «Ողջամիտ» նշանակում է ծախսեր, որոնք չեն գերազանցում պատշաճ գործարքի համար ողջամիտ անձի կողմից տվյալ իրավիճակում սովորաբար կատարվող ծախսերը.
(բ) «Հատկացվելի» նշանակում է Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսեր.
(գ) «Թույլատրելի» նշանակում է ծախսեր, որոնք ողջամիտ են և հատկացվելի և համապատասխանում են Համաձայնագրի կամ սույն ԻՆ-ի սահմանափակումներին:
Դրամաշնորհառուն պետք է նախապես ստանա ԱՄՆ ՄԶԳ-ի գրավոր համաձայնությունը կոնկրետ ծախսի թույլատրելիության վերաբերյալ` որոշ հանգամանքներում անորոշությունից խուսափելու համար:
Բ. Ապրանքի և ծառայությունների գնման իրավունքի կանոններ
(ա) Սույն ԻՆ-ի ներքո ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումը չի կարող օգտագործվել այն անձանց կամ կազմակերպությունների դրամաշնորհների կամ պայմանագրերի ֆինանսավորման համար, որոնք դադարեցված են, արգելված կամ ոչ իրավասու` համաձայն ԱՄՆ Կառավարության բացառված հաստատությունների ցուցակի համակարգի (www.epls.gov).
(բ) Սույն ԻՆ-ում ԱՄՆ ՄԶԳ կողմից այլ կերպ հաստատված չլինելու դեպքում` սույն ԻՆ-ով հատկացվող ԱՄՆ ՄԶԳ միջոցները չեն կարող օգտագործվել հետևյալի ֆինանսավորման համար.
(1) Ռազմական տեխնիկա,
(2) Հսկողության սարքավորումներ,
(3) Ոստիկանության կամ այլ իրավապահ մարմինների գործունեությանը օժանդակող ապրանքներ կամ ծառայություններ,
(4) Հղիության արհեստական ընդհատման սարքավորումներ և ծառայություններ, տեղեկատվություն, կրթություն, վերապատրաստում կամ հաղորդակցության ծրագրեր, որոնք հղիության արհեստական ընդհատումը խթանում են որպես ընտանիքի պլանավորման միջոց կամ հղիության արհեստական ընդհատման կողմ կամ դեմ լոբիինգ,
(5) Հարկադիր ամլացման սարքավորումներ կամ ծառայություններ,
(6) Շքեղության ապրանքներ, խաղասրահների սարքավորումներ,
(7) Եղանակի փոփոխության սարքավորումներ,
(8) Օժանդակություն ոստիկանությանը, քրեակատարողական հիմնարկներին կամ այլ իրավապահ կամ անվտանգության ուժերին կամ գործունեությանը,
(9) Գյուղատնտեսական ապրանքներ,
(10) ԱՄՆ-ից դուրս արտադրված փոխադրամիջոցներ,
(11) Դեղամիջոցներ և հակաբեղմնավորիչներ,
(12) Թունաքիմիկատներ,
(13) Օգտագործված սարքավորումներ,
(14) ԱՄՆ Կառավարության սեփականությունը հանդիսացող լրացուցիչ պարագաներ,
(15) Պարարտանյութեր:
(գ) Աղբյուր և քաղաքացիություն
(1) Սույն ԻՆ-ում նշված չլինելու կամ ԱՄՆ ՄԶԳ կողմից այլ կերպ հատուկ նշված չլինելու դեպքում` սույն ԻՆ-ի ներքո ձեռքբերված բոլոր ապրանքների աղբյուրը և սույն ԻՆ-ի ներքո ծառայություն մատուցող և ապրանք վաճառող բոլոր անձանց քաղաքացիությունը պետք է համապատասխանի 937 աշխարհագրական ծածկագրի տակ գտնվող երկրներին: Սույն ԻՆ-ի ներքո բոլոր ծառայություններն ու ապրանքները պետք է գնման ժամանակ գտնվեն համապատասխան աշխարհագրական ծածկագրի տակ ներառված երկրներում: 937 աշխարհագրական ծածկագիրը ներառում է Դրամաշնորհառուի երկիրը, Միացյալ Նահանգները կամ զարգացող երկրները: 935 աշխարհագրական ծածկագիրը ներառում է ցանկացած երկիր, որը արգելված աղբյուր չի հանդիսանում: Յուրաքանչյուր աշխարհագրական ծածկագրի ներքո գտնվող երկրները ներկայացված են կից` Զարգացող, Առաջատար զարգացող և Արգելված աղբյուր հանդիսացող երկրների ցուցակներում:
(2) 25000 ԱՄՆ դոլարը չգերազանցող ցանկացած անհատական գործարք, բացառությամբ ըստ Համաձայնագրի կամ սույն ԻՆ-ի ԱՄՆ ՄԶԳ հաստատումը պահանջող գործարքների, կարող է ձեռք բերվել 935 աշխարհագրական ծածկագրի ներքո` ցանկացած չարգելված աղբյուրից կամ քաղաքացիությունից:
Գ. Ֆինանսական կառավարման գնահատում
Կողմերը ընդունում են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն գնահատել է Դրամաշնորհառուի հանրային ֆինանսական և գնումների համակարգերը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի գործունեության կառավարման համար, և որ սույն ԻՆ-ով հատկացվող միջոցները հստակ պայմանավորված են այդ գնահատման արդյունքներով և ցուցումներով, ինչպես նաև ցանկացած միջոցառումներով, մեղմացման քայլերով, որոնցով Դրամաշնորհառուն անդրադարձել է կամ կանդրադառնա գնահատման ցուցումներին, դրանց առկայության դեպքում: Դրամաշնորհառուն համաձայն է ձեռնարկել գնահատման ցուցումներին կամ պահանջներին անդրադառնալու անհրաժեշտ միջոցառումներ` ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առանձին գրավոր համաձայնության հիման վրա այդպիսի ցուցումներին անդրադառնալու կամ սույն ԻՆ-ում կամ Համաձայնագրում ներառված պահանջներին, այդ թվում Ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկածներին, համապատասխան համատեղ մշակվելիք գործողությունների պլանի:
Դ. Դադարեցում և կասեցում
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Ծրագիրն ամբողջությամբ կամ մասամբ, մյուս կողմին գրավոր ծանուցելով (30) երեսուն օր առաջ: ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է նաև կասեցնել Ծրագիրն ամբողջությամբ կամ մասամբ` Դրամաշնորհառուին գրավոր ծանուցում ուղարկելուց հետո: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է դադարեցնել կամ կասեցնել Ծրագիրն ամբողջությամբ կամ մասամբ, Դրամաշնորհառուին ուղարկելով գրավոր ծանուցում եթե. (ա) Դրամաշնորհառուն չի կատարում Ծրագրի դրույթներից որևէ մեկը, (բ) տեղի է ունենում դեպք, որն, ըստ ԱՄՆ ՄԶԳ-ի, անհավանական է դարձնում Ծրագրի նպատակի, Ծրագրի բաղադրիչների կամ օժանդակության ծրագրի իրականացումը կամ Դրամաշնորհառուի կողմից սույն Ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարումը, կամ (գ) սույնով նախատեսված ֆինանսական միջոցների ցանկացած հատկացման կամ կիրառման դեպքում, որը խախտում է ԱՄՆ ՄԶԳ-ն կարգավորող` ինչպես ներկա, այնպես էլ հետագայում ընդունված օրենսդրությունը:
2. Սույն Ծրագրի ցանկացած մաս, որը չի դադարեցվել կամ կասեցվել, մնում է ուժի մեջ և անփոփոխ:
Ե. Փոխհատուցում
1. ԱՄՆ ՄԶԳ կողմից հատկացված, սակայն Դրամաշնորհառուին մինչև ծրագրի ավարտի կամ դադարեցման օրը չտրամադրված ֆինանսական միջոցները կվերադարձվեն ԱՄՆ ՄԶԳ` բացառությամբ Դրամաշնորհառուի կողմից Ծրագրի շրջանակում իրավական ուժ ունեցող գործարքների համար հատկացվելիք միջոցների: Որպես կանխավճար տրամադրված և Դրամաշնորհառուի կողմից մինչև Ծրագրի ավարտի կամ ծրագրի դադարեցման ամսաթիվը չծախսված ցանկացած ֆինանսական միջոց պետք է փոխհատուցվի ԱՄՆ ՄԶԳ-ին, բացառությամբ Դրամաշնորհառուի կողմից Ծրագրի շրջանակում իրավական ուժ ունեցող գործարքների համար հատկացվելիք միջոցների:
2. Ըստ Համաձայնագրի Մաս Ե. 2-ի` Ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ցանկացած ֆինանսական միջոց, որը ծախսվել է Դրամաշնորհառուի կամ նրա կապալառուների, դրամաշնորհառուների կամ աշխատակիցների կողմից ոչ Համաձայնագրի կամ սույն ԻՆ-ի պայմանների համաձայն, պետք է փոխհատուցվի ԱՄՆ ՄԶԳ-ին:
Զ. Սեփականության և իրավունքի հանձնում
1. Ծրագրով հատկացված ֆինանսական միջոցներով ձեռքբերված ցանկացած սարքավորման, ապրանքի և պարագայի սեփականության իրավունքը պատկանում է Դրամաշնորհառուին: Ծրագրի շրջանակում ձեռքբերված հավելյալ սեփականության տեղաբաշխումը պետք է իրականացվի ԱՄՆ ՄԶԳ-ի հետ խորհրդակցությամբ:
2. Այն դեպքում, երբ սույն ԻՆ-ի ներքո առաջանում են արտոնագրման ենթակա իրավունքներ, ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է ստանա ոչ բացառիկ, ոչ փոխանցելի, անդառնալի, վճարված արտոնագիր` ամբողջ աշխարհում հայտնագործությունը ԱՄՆ կառավարության անունից կիրառելու, և այլոց նույնն անելու համար ենթաարտոնագրեր տրամադրելու համար: Դրամաշնորհառուն համաձայնում է ներառել հետևյալ գրությունը կամ խթանել դրա ներառումը հայտնագործության հետ կապված ցանկացած ԱՄՆ պատենտի մեջ. «Տվյալ հայտնագործությունը կատարվել է ԱՄՆ Կառավարության օժանդակությամբ` (նշել ԱՄՆ ՄԶԳ Համաձայնագրի թիվը/անվանումը) ներքո: ԱՄՆ Կառավարությունը սույն հայտնագործության նկատմամբ ունի որոշակի իրավունքներ»: Դրամաշնորհառուն պետք է ապահովի, որ սույն ԻՆ-ի ներքո գործող բոլոր կապալառուներն ու դրամաշնորհառուները համաձայնեն համագործակցել ԱՄՆ, Դրամաշնորհառուի կամ երրորդ կողմից պատենտի պատրաստման և կատարման, պատենտի կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և բոլոր աշխատակիցների համագործակցության ապահովման գործում:
3. Սույն ԻՆ-ի շրջանակներում առաջացած կամ սեփականության իրավունքով գնված ցանկացած մտավոր սեփականության դեպքում` ԱՄՆ ՄԶԳ-ն ստանում է առանց հեղինակային պատվավճարի, ոչ բացառիկ և անդառնալի իրավունք` մտավոր սեփականությունը վերարտադրելու, հրապարակելու կամ այլ կերպ օգտագործելու, ինչպես նաև այլոց նույնն անելու թույլատվության համար:
Է. ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող գործողությունների շրջանակում լոգոտիպի կիրառում և հանրային հաղորդակցություն
1. Դրամաշնորհառուն պետք է սույն ԻՆ-ի ներքո բոլոր ծրագրերն ու գործողությունները հրապարակի և նշագրի որպես «աջակցություն Ամերիկայի ժողովրդից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով»: Հրապարակայնության ու նշագրման բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն Լոգոտիպի կիրառման և հանրային հաղորդակցության ԱՄՆ ՄԶԳ քաղաքականությանը, որը կարող է գրավոր պահանջվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Բացի այդ, Դրամաշնորհառուն պետք է.
2. ԱՄՆ ՄԶԳ-ին ներկայացնի սույն ԻՆ-ի ներքո ծրագրերի և գործողությունների հանրային հաղորդակցության ռազմավարությունը և ծրագրերը` վերջինիս մեկնաբանությունների համար: Հանրային հաղորդակցության ռազմավարությունը և ծրագրերը պետք է մշակվեն ընդհանուր առմամբ Ծրագրի, ինչպես նաև դրա իրականացումը Ամերիկայի ժողովրդի շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով հնարավոր լինելու փաստի վերաբերյալ համապատասխան հանրային իրազեկություն ապահովելու համար:
3. Մշակի հատուկ ուղեցույցներ բոլոր համապատասխան հանրային գործողությունների համար` ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը ճանաչելու համար: Տվյալ ուղեցույցը պետք է պարունակի ստանդարտ արտահայտություններ, որոնք պետք է ընդգրկվեն սույն ԻՆ-ի ներքո իրականացվող ծրագրին առնչվող բոլոր ելույթներում, գրավոր տեղեկատվական նյութերում, աուդիո/տեսա/տպագիր հայտարարություններում և այլ հանրային նյութերում: ՈՒղեցույցը պետք է հաստատվի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, իսկ դրա դրույթները պետք է իրականացվեն Դրամաշնորհառուի կողմից Ծրագրի ողջ ընթացքում:
4. Հատուկ ուղեցույցներ և օրինակներ մշակի սույն Ծրագրի ներքո օժանդակությունը, գործողությունները և հանրային հաղորդակցության բոլոր դրսևորումները ԱՄՆ ՄԶԳ-ի լոգոտիպով և ԱՄՆ դրոշով ակնառու և մշտական նշագրման համար: Սույն դրույթի պահանջներին ենթակա ցանկը ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով. 1) Ծրագրի վայրը, միջոցառումներ, պարագաներ, 2) տեղեկատվական և գովազդային նյութեր (օրինակ` մամլո հաղորդագրություններ, վեբ կայքեր, բրոշյուրներ, տեսա/տպագիր հայտարարություններ, ազդագրեր, պաստառներ, գովազդային թռուցիկներ և այլն), 3) համապատասխան միջոցառումների համար պատրաստված նյութեր (օրինակ` ցուցատախտակներ, դրոշներ, բաներներ, PowerPoint պրեզենտացիաներ, թղթապանակներ, բլոկնոտներ և այլն): ԱՄՆ ՄԶԳ-ի լոգոտիպի և ԱՄՆ դրոշի օգտագործումը պետք է համապատասխանի ԱՄՆ ՄԶԳ-ի պահանջներին և քաղաքականությանը:
5. ԱՄՆ ՄԶԳ-ին տրամադրի տեղեկություններ գալիք հանրային միջոցառումների և կարևոր ծրագրային ձեռքբերումների մասին և հրավիրի ԱՄՆ Կառավարության պաշտոնյաներին մասնակցելու այդ միջոցառումներին` որպես ծրագրին ԱՄՆ ՄԶԳ աջակցության հավաստում:
6. ԱՄՆ ՄԶԳ-ին տրամադրի մամլո հաղորդագրություններ, հաղորդակցության ռազմավարություններ և ծրագրեր, լոգոտիպի օգտագործման ուղեցույցներ և այլ հանրային տեղեկատվության նյութեր` վերջինիս կողմից մեկնաբանությունների, հաստատման և համակարգման համար:
ԱՄՆ ՄԶԳ-ն իր Ծրագրի ղեկավարի միջոցով Դրամաշնորհառուին կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքականությունը, համապատասխան ծրագրային գործողությունների իրականացմանը վերաբերող տեղեկատվությունն ու ուղեցույցները, ներառյալ ԱՄՆ ՄԶԳ լոգոտիպի ֆայլերը և ԱՄՆ դրոշը: ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է նաև որոշել կազմակերպել և իրականացնել լրացուցիչ հանրային միջոցառումներ` գովազդելու ԱՄՆ աջակցությունը սույն Իրականացման Նամակի ներքո:
Ը. Ահաբեկչության ֆինանսավորում
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մի շարք բանաձևերի, ներառյալ UNSCR 1267 (1999), UNSCR 1368 (2001), UNSCR 1373 (2001), և UNSCR 1989 (2011), ԱՄՆ ՄԶԳ-ն և Դրամաշնորհառուն սատարում են ահաբեկչության դեմ, և հատկապես ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջազգային պայքարը: ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքականությունն ընդգրկում է դրույթ, համաձայն որի այն պետք է հետևի, որ իր ֆինանսական միջոցներով, ուղղակի կամ անուղղակի չպետք է օժանդակություն տրամադրվի ահաբեկչության հետ առնչվող անձանց և կազմակերպությունների: Համաձայն նշված քաղաքականությանը` Դրամաշնորհառուն համաձայնում է կիրառել ողջամիտ միջոցներ` ապահովելու, որ սույն Համաձայնագրի ներքո տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական միջոցները չօգտագործվեն ահաբեկչության հետ առնչվող անձանց և կազմակերպությունների օժանդակություն տրամադրելու համար:
Թ. Կրոնական գործունեություն
Սույն Ծրագրի ներքո ուղղակիորեն ֆինանսավորվող ծրագրերի կամ ծառայությունների շրջանակում Դրամաշնորհառուն չպետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերի կամ խտրականություն կիրառի ցանկացած կապալառուի, ենթակապալառուի, շահառուի կամ հավանական շահառուի հանդեպ կրոնի կամ կրոնական հավատքի հիման վրա: Բացի այդ, սույն Ծրագրի ներքո տրամադրվող ֆինանսական միջոցները չեն կարող կիրառվել կրոնական գործունեության աջակցման, խրախուսման կամ դյուրացման համար, այդ թվում, առանց սահմանափակման, երկրպագության, կրոնական դասավանդման, աղոթքի կամ քարոզչության համար:
Ժ. Մասնավոր կազմակերպությունների կողմից մարդկային թրաֆիքինգի արգելք
Համաձայն ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային կից արձանագրության` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին», Դրամաշնորհառուն սատարում է մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարը: Այս պայքարին համահունչ` մասնավոր կազմակերպություն հանդիսացող սույն Իրականացման նամակի ներքո գործող ոչ մի կապալառու կամ ենթակապալառու կամ նրանց աշխատակիցներից որևէ մեկը չի կարող Ծրագրի ընթացքում ներգրավված լինել մարդկային թրաֆիքինգի մեջ կամ օգտագործել հարկադիր աշխատուժ:
Ի. Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի պատժամիջոցների ցանկ
ԱՄՆ ՄԶԳ-ի քաղաքականության համաձայն` այն պետք է հետևի, որ իր ֆինանսական միջոցներով, ուղղակի կամ անուղղակի օժանդակություն չտրամադրվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների: Համաձայն նշված քաղաքականությանը` Դրամաշնորհառուն համաձայնում է կիրառել ողջամիտ միջոցներ` ապահովելու, որ սույն Համաձայնագրի ներքո տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական միջոցները չօգտագործվեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և կազմակերպությունների օժանդակություն տրամադրելու համար (Պատժամիջոցների ցանկը` http://www.un.org/sc/committees/list_compend.shtml).
Լ. Աշխատավարձի հավելումներ
Առանց ԱՄՆ ՄԶԳ-ի նախնական գրավոր համաձայնության չեն կարող փոխհատուցվել Դրամաշնորհառուի աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարի գումարները, որոնք հավելումներ են աշխատավարձի հիմնական գումարին, ներառյալ պարգևատրումները, արտաժամյա աշխատանքի դիմաց վճարները, խրախուսական վճարները կամ նպաստները, որոնց իրավունքը աշխատակիցը ունի համաձայն իր կանոնավոր աշխատանքի կամ կանոնավոր ժամերին կատարած աշխատանքի համար վարձատրության կանոնների:
Խ. Միջազգային ճանապարհորդություններ և օդային փոխադրումներ
ա. Ճանապարհածախս
Բացի այն դեպքերից, երբ ԱՄՆ ՄԶԳ-ն տվել է իր գրավոր համաձայնությունը, ճանապարհածախսի գումարը պետք է համապատասխանի նմանատիպ հանգամանքներում Դրամաշնորհառուի` ոչ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող գործունեության համար տրամադրվող գումարի չափին, սակայն չի կարող գերազանցել ԱՄՆ ՄԶԳ-ի օրապահիկի համար սահմանված գումարները: Աշխատակիցների և կառավարության պաշտոնյաների ճանապարհորդության ծախսերը, ներառյալ ավիափոխադրումը, գիշերակացը, այլ ընթացիկ ծախսեր համարվում են ողջամիտ և թույլատրելի միայն այն դեպքում, երբ չեն գերազանցում սովորաբար Դրամաշնորհառուի կողմից` գրավոր քաղաքականությամբ արձանագրված ուղևորությունների նախատեսված գումարները: Բացի այդ, ուղևորության համար անհրաժեշտ ավիատոմսերը պետք է գնվեն էկոնոմ դասի համար: Սույն ԻՆ-ի ներքո չի թույլատրվում բիզնես դասի ուղեվարձ:
բ. Ամերիկյան փոխադրամիջոցների պարտադիր օգտագործման պահանջի մասին օրենքի ներքո սահմանափակումներ
(1) Դրամաշնորհառուն պետք է օգտվի ԱՄՆ դրոշը կրող ավիափոխադրողներից ԻՆ-ով ֆինանսավորվող բոլոր միջազգային օդային փոխադրումների համար (ներառյալ անձնական իրերի փոխադրումը), համաձայն Ամերիկյան փոխադրամիջոցների պարտադիր օգտագործման պահանջի մասին օրենքի և դրա իրականացման կանոնակարգերի` նշված ավիափոխադրողների առկայության դեպքում:
(2) Այն դեպքում, երբ Դրամաշնորհառուն միջազգային օդային փոխադրումների համար ընտրում է այլ ավիափոխադրողի, փոխադրման ծախսերը թույլատրելի դարձնելու նպատակով Դրամաշնորհառուն պետք է փաստաթղթավորի նշված փոխադրումը համաձայն սույն դրույթի և այդ փաստաթղթերը վարի` համաձայն «Հաշվապահական հաշվառում, աուդիտ և փաստաթղթեր» Ստանդարտ դրույթի: Փաստաթղթերում պետք է նշվի Ամերիկյան փոխադրամիջոցների պարտադիր օգտագործման պահանջի մասին օրենքի համաձայն հետևյալ պատճառներից մեկը կամ այլ բացառություն.
(i) Դրամաշնորհառուն օգտվում է Եվրամիության (ԵՄ) դրոշով ավիափոխադրողից, որը չվերթ է իրականացնում ԵՄ երկրից, որը ստորագրել է ԱՄՆ-ԵՄ «Բաց երկնքի համաձայնագիրը» (http://www.state.gov/e/eb/rls/othr/ata/i/ic/170684.htm).
(ii) Հետևյալ երկրներից կամ դեպի հետևյալ երկրներ ուղևորություն տվյալ երկրի ավիափոխադրողի միջոցով, երբ տվյալ հատվածի համար առկա չէ զույգ քաղաքների սակագին (տես` http://apps.fas.gsa.gov/citypairs/search/)`
a) Ավստրալիա ավստրալիական ավիաուղիներից մեկով,
b) Շվեյցարիա շվեյցարական ավիաուղիներից մեկով, կամ
c) Ճապոնիա ճապոնական ավիաուղիներից մեկով.
(iii) Ճանապարհի միայն առանձին հատվածի դեպքում, որի համար ԱՄՆ դրոշով ավիափոխադրող ծառայություններ չկան.
(iv) 3 ժամ կամ պակաս տևողությամբ ուղևորության դեպքում, երբ ԱՄՆ դրոշով ավիափոխադրողի կիրառումը առնվազն կրկնապատկում է ուղևորության տևողությունը.
(v) Եթե ԱՄՆ դրոշով ավիափոխադրողը առաջարկում է ուղղակի ծառայություններ, սակայն դրա կիրառումը ուղևորության ժամանակն ավելացնում է ավելի քան 24 ժամով.
(vi) Եթե ԱՄՆ դրոշով ավիափոխադրողը չի առաջարկում ուղիղ չվերթների ծառայություն,
a. ԱՄՆ դրոշով ավիափոխադրողի կիրառումը թռիչքների թիվը հասցնում է կամ գերազանցում է 2-ը,
b. ԱՄՆ դրոշով ավիափոխադրողի կիրառումը ավելացնում է ճանապարհի տևողությունը 6 ժամով կամ ավելի, կամ
c. ԱՄՆ դրոշով ավիափոխադրողի կիրառումը պահանջում է 4 ժամ կամ ավելի սպասելաժամանակ օտարերկրյա պետությունում:
գ. Սահմանումներ
Սույն դրույթում կիրառվող սահմանումներն ունեն հետևյալ իմաստները`
(1) «Ճանապարհածախս» նշանակում է ուղևորության, գիշերակացի, գոյատևման (սնունդ և ընթացիկ ծախսեր) և հարակից ծախսեր այն աշխատակցի համար, որը գտնվում է Դրամաշնորհառուի լիազորած պաշտոնական ուղևորության մեջ այն երկրից դուրս, որտեղ գտնվում է կազմակերպությունը: «Ճանապարհածախսը» չի ներառում այն աշխատակիցների ծախսերը, որոնք չեն գտնվում Դրամաշնորհառուի կողմից լիազորված պաշտոնական ուղևորության մեջ, ինչպիսին է հանգստի և վերականգնման նպատակով ուղևորությունը, որն առաջարկվում է Դրամաշնորհառուի սոցիալական փաթեթով` համաձայն Դրամաշնորհառուի մարդկային ռեսուրսների և ուղևորությունների ընթացակարգերի:
(2) «Միջազգային ավիափոխադրումներ» նշանակում է անհատների (և նրանց անձնական իրերի) միջազգային օդային փոխադրում, կամ բեռների փոխադրում ԱՄՆ և դրանից դուրս գտնվող բնակավայրերի միջև, կամ ԱՄՆ-ից դուրս գտնվող երկու բնակավայրերի միջև:
(3) «ԱՄՆ դրոշով ավիափոխադրող» նշանակում է ԱՄՆ Տրանսպորտի դեպարտամենտի ցուցակում նշված ավիափոխադրող (http://ostpxweb.dot.gov/aviation/certific/certlist.htm): ԱՄՆ դրոշով ավիափոխադրող ի ծառայությունները նաև ներառում են այլ ավիափոխադրողի հետ ծածկագրի կիսման համաձայնագրի ներքո տրամադրվող ծառայություններ, երբ տոմսում կամ էլեկտրոնային տոմսի փաստաթղթերում նշված է ԱՄՆ դրոշով ավիափոխադրողի ծածկագիրը և չվերթի համարը:
(4) Սույն դրույթում «ԱՄՆ» տերմինը ներառում է հիսուն նահանգները, Պուերտո Ռիկոն, ԱՄՆ տիրապետության տակ գտնվող տեղանքները և մայրաքաղաք Վաշինգտոնը (Կոլումբիայի շրջան):