ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բժշկական կադրերով համալրելու նպատակով և ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 և 51 հոդվածներով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետությունում 1993 թվականի օգոստոս - սեպտեմբեր ամիսներին անցկացնել առաջին խմբի պահեստազորի բժշկական կազմի սպաների զորակոչ` սահմանելով ծառայության ժամկետը 2 տարի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
7 օգոստոսի 1993 թ.
ՆՀ-245