ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
28 ապրիլի 2016 թվականի N 16
1. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2015 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՀԱՂՈՐԴՈՒՄ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2015 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2015 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 130 կազմակերպություն: Դրանցից 51 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ` բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 79 կազմակերպություն իրականացրել է կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամը` 12.5 մլրդ դրամ, Ամերիկային Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը` 11.8 մլրդ դրամ, Հայաստանի մանուկների հիմնադրամը` շուրջ 9.3 մլրդ դրամ:
Սույն տեղեկանքում ընդգրկված են ամփոփ տեղեկություններ միայն այն ծրագրերի վերաբերյալ, որոնք համապատասխան որակում են ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից:
Բարեգործական բեռների ներմուծում և բաշխում
2015 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 50 երկրից հանրապետություն են ներմուծվել 24.98 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ` 135 կազմակերպության հասցեով, այդ թվում` երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 9.32 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով` 15.66 մլրդ դրամ արժեքով (որից ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեով 12.34 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ):
2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին ներմուծված բեռների մաքսային արժեքը աճել է 6.39 մլրդ դրամի չափով, հիմնականում ի հաշիվ դեղորայքի:
Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաները «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող» աշխատանքային խմբի կողմից հետագայում ենթակա են վերագնահատման, հետևաբար վերոհիշյալ գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:
Ըստ մաքսային արժեքի` ներմուծված բեռների 60.7 %-ը առողջապահության բնագավառի ապրանքներ են, այդ թվում` դեղորայք 12.15 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ` շուրջ 3 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 43.28 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 18.19 %-ը` Շվեյցարիայից, 6.39 %-ը` Չինաստանից, 3.88 %-ը` Իտալիայից, և 3.53 %-ը` Արաբական Միացյալ Էմիրություններից:
Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 61.9 %-ը` 15.47 մլրդ դրամ, ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական ու համայնքային այլ կազմակերպությունների հասցեով:
Ըստ ներմուծող կազմակերպությունների տեղեկություններն ամփոփված են հավելված 2-ում, ըստ առաքման երկրի` հավելված 3-ում, ըստ ապրանքային խմբերի` հավելված 4-ում:
Աշխատանքների կատարում և ծառայությունների մատուցում
2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից բարեգործական որակում է տրվել 51 կազմակերպության կողմից իրականացվող` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքը կազմում է շուրջ 48,18 մլրդ դրամ (հավելված 5):
2014 թվականի համեմատությամբ 2015 թվականին հաստատված երկարաժամկետ ծրագրերի գումարային արժեքը աճել է 16.8 մլրդ դրամով, պայմանավորված մի քանի մեծածավալ ծրագրերով, մասնավորապես`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագիրը` 10 մլրդ դրամ.
- Ամերիկային Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագիրը` 11.8 մլրդ դրամ.
- Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող գյուղական համայնքների զարգացման ծրագիրը` շուրջ 9.3 մլրդ դրամ:
Ըստ բնագավառների աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը ունի հետևյալ պատկերը`
.________________________________________________.
|Բնագավառը |Գումարը |Տոկոսային |
| |(մլն դրամ)|հարաբերությունը|
| | | |
|_____________________|__________|_______________|
|սոցիալական | 15,559.38| 32.30% |
|_____________________|__________|_______________|
|մշակութային | 11,243.51| 23.34% |
|_____________________|__________|_______________|
|համայնքային զարգացման| 9,351.74| 19.41% |
|_____________________|__________|_______________|
|քաղաքաշինական | 3,285.66| 6.82% |
|_____________________|__________|_______________|
|կրթական | 2,957.32| 6.14% |
|_____________________|__________|_______________|
|առողջապահական | 1,752.85| 3.64% |
|_____________________|__________|_______________|
|հոգևոր | 1,168.83| 2.43% |
|_____________________|__________|_______________|
|դրամաշնորհներ | 799.94| 1.66% |
|_____________________|__________|_______________|
|բնապահպանական | 624.88| 1.30% |
|_____________________|__________|_______________|
|ջրամատակարարման | 549.24| 1.14% |
|_____________________|__________|_______________|
|սպորտի | 315.65| 0.66% |
|_____________________|__________|_______________|
|բնակարանաշինական | 300.00| 0.62% |
|_____________________|__________|_______________|
|քարոզչական | 100.00| 0.21% |
|_____________________|__________|_______________|
|գյուղատնտեսական | 82.11| 0.17% |
|_____________________|__________|_______________|
|ճանապարհաշինական | 76.46| 0.16% |
|_____________________|__________|_______________|
|այլ | 10.97| 0.02% |
.________________________________________________.
Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում` նշված ծրագրերի մի մասը շարունակական է` մինչև 2022 թվականը:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում հաստատված 209 երկարաժամկետ ծրագրերից 88-ը վերաբերվում են շինարարական աշխատանքների իրականացմանը (կառուցում, վերակառուցում և վերանորոգում): Այդ թվում` վերակառուցվել և վերանորոգվել է 50 ջրագիծ, 13 դպրոց, 9 մանկապարտեզ ու 5 բուժհաստատություն:
Կազմակերպական հարցեր
Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել հանրապետությունում գործող և բարեգործական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Անց են կացվել հանդիպումներ, քննարկվել են մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հետ կապված հարցերը: Հարցադրումները հավանության են արժանացել:
Բազմաթիվ այցելություններ են կատարվել իրականացման վայրերում ծրագրերի ընթացքին ծանոթանալու, արդյունավետությունը գնահատելու և սահմանված նպատակներից շեղումներ թույլ չտալու նպատակով:
2015 թվականի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 16 նիստ, ընդունվել է 1,469 որոշում:
Բոլոր հարցերի վերաբերյալ հանձնաժողովի որոշումներն ընդունվել են բացառապես շահագրգիռ նախարարությունների եզրակացությունների հիման վրա:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
2015 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության
բեռների վերաբերյալ
(ըստ կազմակերպությունների)
._____________________________________________________________________.
|ՀՎՀՀ | Կազմակերպության անունը |Մաքսային |
| | |արժեքը |
|______________________________________________________|______________|
| ԸՆԴԱՄԵՆԸ |24,979,498,073|
|______________________________________________________|______________|
|00006479 |Հայկական բարեգործական ընդհանուր միություն | 471,994,139|
| |(ՀԲԸՄ) | |
|_________|____________________________________________|______________|
|00007386 |ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության | 353,895|
| |թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|00008519 |ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ | 30,032,000|
|_________|____________________________________________|______________|
|00008732 |ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլյար կենսաբանության | 2,758,139|
| |ինստիտուտ» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|00009237 |«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական | 197,370,740|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|00009615 |«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և | 332,681|
| |դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ | |
|_________|____________________________________________|______________|
|00010235 |«Ռ. Յոլյանի անվան արյունաբանական | 351,611|
| |կենտրոն» ՓԲԸ | |
|_________|____________________________________________|______________|
|00011624 |«Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ | 140,157,317|
|_________|____________________________________________|______________|
|00032803 |Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության | 350,052,516|
| |Հայաստանի մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|00033479 |«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական | 771,494|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|00053474 |Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական | 359,267,939|
| |համալսարան | |
|_________|____________________________________________|______________|
|00055581 |«Սակուրա» բարեգործական հասարակական | 10,453,229|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|00057312 |«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ | 128,013,933|
|_________|____________________________________________|______________|
|00068196 |«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ | 459,826,683|
|_________|____________________________________________|______________|
|00068891 |«Նյու Լայֆ Արմենիա» բարեգործական հիմնադրամ | 4,482,231|
|_________|____________________________________________|______________|
|00074765 |«Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական| 392,359,902|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|00107012 |«Սարդարապատ» բարեգործական հասարակական | 25,204,887|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|00120893 |«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամ | 7,293,795|
|_________|____________________________________________|______________|
|00130776 |«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական | 210,911,366|
| |կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|00430023 |«Բարի նպատակ» բարեգործական միություն» | 29,024,510|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|00432346 |«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական | 5,651,402|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|00438145 |«Շողիկ» հայկական բարեգործական հասարակական | 144,869,417|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|00444629 |«Ակադեմիական փոխճանաչման և շարժունության | 3,785,864|
| |ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|00800135 |«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ | 52,780,677|
|_________|____________________________________________|______________|
|00804091 |«Երևանի կենդաբանական այգի» ՀՈԱԿ | 11,619,832|
|_________|____________________________________________|______________|
|00837811 |«Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի | 12,772,86|
| |ասոցիացիա» հասարակական կազմակերպության | |
|_________|____________________________________________|______________|
|00841035 |ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի | 154,044,81|
| |նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան | |
| |մանկատուն» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|00856548 |«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական | 18,130,471|
| |կենտրոն» ՓԲԸ | |
|_________|____________________________________________|______________|
|00861992 |Բնության համաշխարհային հիմնադրամի | 159,143|
| |հայաստանյան մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|00877871 |«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների | 29,858,524|
| |ինստիտուտ» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01002794 |«Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության | 1,316,547|
| |գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ | |
|_________|____________________________________________|______________|
|01003187 |«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական | 5,762,253|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01008638 |ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի | 998,750|
| |գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|01009537 |«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական | 3,854,080|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01202252 |«Վերարտադրողական առողջության, | 51,194,536|
| |պերինատոլոգիայի, մանկաբարձության և | |
| |գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ | |
|_________|____________________________________________|______________|
|01203444 |«Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» | 13,732,672|
| |ՓԲԸ | |
|_________|____________________________________________|______________|
|01224751 |«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան | 32,295,168|
| |ծառայություն» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|01232106 |«Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա» | 46,480,842|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01244139 |«Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական| 23,586,780|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01245672 |«Սիմոնյան» կրթական հիմնադրամ | 158,031,935|
|_________|____________________________________________|______________|
|01255555 |«Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիա» | 1,347,319|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01255848 |«Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության | 46,500,015|
| |հայաստանյան մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|01501229 |«Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիա» | 9,841,391|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01503283 |«Շեն» բարեգործական հասարակական | 20,235,655|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01503448 |«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական | 26,973,637|
| |բժշկական համալսարան» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|01504054 |«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական | 4,076,780|
| |համալսարան» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01504792 |«Երևանի Կոմիտասի անվան պետական | 1,534,950|
| |կոնսերվատորիա ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|01505856 |«Ընդդեմ իրավական կամայականության» | 8,905,313|
| |հասարարական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01506385 |«Ճարտարապետության և շինարարության | 41,288,818|
| |Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01506928 |«Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ | 253,582,862|
|_________|____________________________________________|______________|
|01513717 |«Ագապե» բարեգործական կազմակերպություն | 200,616,339|
|_________|____________________________________________|______________|
|01513853 |«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական | 145,040,687|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|01533574 |«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» | 9,486,249|
| |բարեգործական հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01533651 |«Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ | 63,478,653|
| |ընտանիքների» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01538293 |ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչություն | 176,211,519|
|_________|____________________________________________|______________|
|01538594 |Ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» | 223,087,135|
| |միության Հայաստանի մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|01541443 |«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» | 3,838,072|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01557357 |«Արմենիան լայթ հաուս» բարեգործական | 80,293,289|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|01558429 |«ԱՅԲ» կրթական հիմնադրամ | 98,317,084|
|_________|____________________________________________|______________|
|01565354 |«Փյունիկ» բարեգործական հիմնադրամ | 758,695,082|
|_________|____________________________________________|______________|
|02214044 |Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» | 551,207|
| |միություն» հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02221006 |«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» | 244,242|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02251537 |«Սեյվ դը չիլդրեն» միջազգային | 15,535,452|
| |կազմակերպության հայաստանյան | |
| |ներկայացուցչություն | |
|_________|____________________________________________|______________|
|02251588 |«Եռամարտի հայկական ֆեդերացիա» հասարակական | 482,900|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02252332 |«Սատար» հաշմանդամների հասարակական | 736,585|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02502548 |«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» | 3,354,370|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02504895 |«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» | 29,657,889|
| |ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|02507456 |«Հայաստան» համահայկական հիմնադրամ | 609,207,596|
|_________|____________________________________________|______________|
|02507911 |«Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական | 45,405,301|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02508003 |ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական |12,341,152,666|
| |կենտրոն» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|02508182 |«Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ | 1,412,682|
|_________|____________________________________________|______________|
|02508717 |«Հայաստանի հանդբոլի ֆեդերացիա» հասարակական | 2,048,586|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02515951 |«Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե» | 6,854,339|
| |իրավաբանական | |
| |անձանց միության | |
|_________|____________________________________________|______________|
|02517115 |Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական | 239,586,378|
| |կազմակերպության Հայաստանի մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|02521266 |«Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական| 132,369|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02522586 |«Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիա» | 22,229,302|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02528755 |«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային | 629,144,464|
| |բարեգործական կազմակերպության հայաստանյան | |
| |մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|02529843 |Հայաստանի հրեական համայնք | 1,599,806|
|_________|____________________________________________|______________|
|02545539 |«Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» | 7,393,480|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02549194 |«Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական | 2,817,641|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02559841 |«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» | 5,795,410|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02565835 |Վայրի բնության և մշակութային արժեքների | 66,494,812|
| |պահպանման հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|02566915 |«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական | 526,039,174|
| |անձանց միություն | |
|_________|____________________________________________|______________|
|02567796 |Հայաստանում գերմանական Կարմիր խաչի | 1,874,360|
| |Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային | |
| |կազմակերպության մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|02569972 |Հայաստանի մանուկների հիմնադրամ | 1,025,297|
|_________|____________________________________________|______________|
|02570903 |«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ | 842,717|
|_________|____________________________________________|______________|
|02578338 |ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ | 16,434,194|
| |իրավիճակների նախարարություն | |
|_________|____________________________________________|______________|
|02589789 |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության | 5,862,010|
| |աշխատակազմ | |
|_________|____________________________________________|______________|
|02598634 |«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամ | 137,528,438|
|_________|____________________________________________|______________|
|02599291 |«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցման| 150,840,064|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|02600539 |«Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամ | 24,571,622|
|_________|____________________________________________|______________|
|02612476 |«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող | 43,589,098|
| |կենտրոն» հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02625503 |«Հիվանդությունների վերահսկման և | 1,252,091,757|
| |կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|02627903 |«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» | 40,621,670|
| |առողջապահական հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|02630201 |«Ալերգիոլոգիայի և իմունոլոգիայի | 2,708,700|
| |գիտաբժշկական կենտրոն» ՍՊԸ | |
|_________|____________________________________________|______________|
|02705657 |«Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամ | 2,002,976|
|_________|____________________________________________|______________|
|02705838 |«ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ | 29,754,267|
|_________|____________________________________________|______________|
|02706151 |«Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամ | 150,633,993|
|_________|____________________________________________|______________|
|02707455 |«ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային | 49,575,161|
| |կոմիտե» հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|03310228 |«Հույսի ապավեն» բարեգործական հիմնադրամ | 8,181,964|
|_________|____________________________________________|______________|
|03517269 |«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական| 18,462,336|
| |հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|03801255 |«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ | 61,722,457|
|_________|____________________________________________|______________|
|03801428 |ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարան | 33,340,390|
|_________|____________________________________________|______________|
|03812671 |«Գլոբալ Էյդ Նեթվորք» միության հայաստանյան | 13,894,527|
| |մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|04108656 |«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ | 8,730,000|
|_________|____________________________________________|______________|
|04225839 |«Արարատ քաղաքի զոհված և վիրավոր | 955,700|
| |ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» | |
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|04414995 |«Նաիրի» հաշմանդամ երեխաների ծնողների | 773,397|
| |հասարակական կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|04703401 |Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին | 1,208,211,586|
|_________|____________________________________________|______________|
|04717139 |«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի | 2,831,015|
| |հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր | |
| |սեղան» հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|05002894 |«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ | 22,507,247|
|_________|____________________________________________|______________|
|05005559 |«Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ | 6,981,741|
| |դպրոց» ՊՈԱԿ | |
|_________|____________________________________________|______________|
|05503942 |«Շիրակի թեմ» հասարակական ծառայությունների | 9,355,101|
| |ձեռնարկություն | |
|_________|____________________________________________|______________|
|05513266 |«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական | 57,958,042|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|05514397 |«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական | 186,780,374|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|05515562 |«Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ | 7,638,120|
|_________|____________________________________________|______________|
|05523663 |«Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» | 43,782,529|
| |բարեգործական հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|05531394 |«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի | 4,604,834|
| |միջև համերաշխություն» բարեգործական | |
| |կազմակերպության Գյումրու մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|05535163 |«Վիեննա Վիժն» բարեգործական հիմնադրամ | 6,149,641|
|_________|____________________________________________|______________|
|05538995 |«Օյունջյան» բարեգործական հիմնադրամ | 12,338,801|
|_________|____________________________________________|______________|
|05806438 |Քամիլիաների միաբանություն «Սբ. Քամիլլիո» | 77,404,594|
| |բարեգործական հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|06925855 |«ԱՌՄ» բարեգործական հասարակական | 2,070,738|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|06933346 |«Երիտասարդական ալիք» հասարակական | 5,724,112|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|06943485 |«Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը | 4,041,464|
| |Հայաստանում» | |
| |բարեգործական հիմնադրամ | |
|_________|____________________________________________|______________|
|06947624 |«Ստեփանավան» բարեգործական հիմնադրամ | 33,900,265|
|_________|____________________________________________|______________|
|07203481 |«Տաշիր» բարեգործական հիմնադրամ | 771,781,651|
|_________|____________________________________________|______________|
|07610657 |«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ | 16,575,936|
|_________|____________________________________________|______________|
|08210623 |«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ | 5,729,680|
|_________|____________________________________________|______________|
|08601339 |ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարան | 13,701,883|
|_________|____________________________________________|______________|
|09208219 |«Սյունյաց նախադպրոցականներ» հասարակական | 7,133,994|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|09212146 |«Հարմոնիա» քաղաքացիական հասարակությանը և | 40,479,794|
| |հանրային առողջությանը աջակցող հասարակական | |
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|09213311 |«Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն» պետական| 39,024,913|
| |հատկացումների հիմնադրամի հայաստանյան | |
| |մասնաճյուղ | |
|_________|____________________________________________|______________|
|09418812 |«Խուստուփ փրկարար ջոկատ» հասարակական | 912,935|
| |կազմակերպություն | |
|_________|____________________________________________|______________|
|09423966 |«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ | 9,017,094|
|_________|____________________________________________|______________|
|90012511 |«Հայ օգնության միություն» բարեգործական | 169,887|
| |հասարակական կազմակերպության Արցախի | |
| |մասնաճյուղ | |
|AA0008090|Հագոպյան Հելեն Զոհրաբի (անհատ բարերար) | 3,505,925|
._____________________________________________________________________.
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
2015 թվականին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների
վերաբերյալ (ըստ երկրների)
._________________________________________________________________________.
|ԵՐԿԻՐԸ | ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |ԸՆԴԱՄԵՆԸ |
| |____________________________________________| |
| |I եռամս. |II եռամս. |III եռամս. |IV եռամս. | |
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |5177601138|5164156657| 5827528679|8810211599|24979498073|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ԱՄՆ |1124528474|1781348468| 1941041668|5964712045|10811630655|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Շվեյցարիա |1180258622|1384923516| 1906448228| 72380130| 4544010496|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Չինաստան | 414365589| 236470065| 496757756| 449205050| 1596798460|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Իտալիա | 417764906| 335180674| 122232700| 94565142| 969743422|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ԱՄԷ | 302735056| 202592458| 152525197| 223905018| 881757729|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Նիդերլանդներ | 198494050| 126356216| 198951762| 258644330| 782446358|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Բելգիա | 233363685| 287898176| 32368242| 165306667| 718936770|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Գերմանիա | 49727245| 147007277| 137547876| 269865985| 604148383|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ֆրանսիա | 55089329| 51475012| 183704668| 233878560| 524147569|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Կորեա | 177669467| 128463531| 41798329| 58944459| 406875786|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ԻԻՀ | 45315637| 78780053| 191888368| 73001666| 388985724|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Վրաստան | 151533525| 9241355| 27301874| 120077542| 308154296|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ուկրաինա | 1599806| 10172400| 73270800| 199797190| 284840196|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ավստրիա | 95917022| 71988383| 40483703| 23328342| 231717450|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Հնդկաստան | 135146025| 11606416| 809886| 75182913| 222745240|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Չեխիա | | 132304950| 41751445| 25282386| 199338781|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ՌԴ | 171231047| | | | 171231047|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Լիբանան | 148557487| | | 6197174| 154754661|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Հոնկոնգ | | 1273526| 21407644| 102196278| 124877448|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Վիրջինյան | | | | 124106241| 124106241|
|Կղզիներ | | | | | |
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ավստրալիա | 117125664| | | | 117125664|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ֆինլանդիա | | | 11367633| 96174665| 107542298|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Միացյալ | 13052510| 79638840| | 11316896| 104008246|
|Թագավորություն | | | | | |
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Լեհաստան | 12275746| 11898440| | 60685841| 84860027|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Սլովակիա | 58596693| | 6601837| | 65198530|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Մեքսիկա | | | 64103680| | 64103680|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Բուլղարիա | | 10722973| 30428681| 14866119| 56017773|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Թուրքիա | 2821385| 10891396| 28760598| 2709453| 45182832|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Դանիա | 918709| 5651402| 25716038| 5614987| 37901136|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Իսպանիա | 25021446| 9664722| | | 34686168|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Հունաստան | | | | 33340390| 33340390|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Կանադա | 7683147| 14818154| 3505925| 3518023| 29525249|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Իսրայել | | | 26668647| | 26668647|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Իրաք | | | | 23839447| 23839447|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Բելառուս | 17020004| | | | 17020004|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Հունգարիա | 6209258| 3910792| | | 10120050|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|ՈՒրուգվայ | 9583611| | | | 9583611|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Հարավային Աֆրիկա| 360205| | 3561222| 4671296| 8592723|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ռումինիա | 159143| 3673909| 4589416| | 8422468|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Թայվան | | 2002976| 1265519| 4690634| 7959129|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Իռլանդիա | | | | 7293795| 7293795|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Նեպալ | | 7237672| | | 7237672|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ուգանդա | | | 4693904| | 4693904|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Լիտվա | | 1550451| 1703463| | 3253914|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Պակիստան | | 2817641| | | 2817641|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Շվեդիա | 2708700| | | | 2708700|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Սլովենիա | | 2594813| | | 2594813|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Ճապոնիա | | | 1456200| 912935| 2369135|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Պանամա | | | 2147874| | 2147874|
|________________|__________|__________|___________|__________|___________|
|Թաիլանդ | 767945| | 667896| | 1435841|
._________________________________________________________________________.
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
2015 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության
բեռների վերաբերյալ
(ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբերի)
._____________________________________________________________________.
|Հ/Հ|ԱՏԳ ԱԱ-ի|Ապրանքի անվանումը |Մաքսային արժեքը |
| |խումբը | | |
|____________________________________________________|________________|
| Ընդամենը |24979498073| % |
|____________________________________________________|___________|____|
|1 |01-05 |Կենդանի կենդանիներ և կենդանական | 1679540|0.01|
| | |ծագման արտադրանք | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|2 |06-14 |Բուսական ծագման արտադրանք | 270423017|1.08|
|___|________|_______________________________________|___________|____|
|3 |15 |Կենդանական և բուսական ծագման | 91182848|0.37|
| | |յուղեր ու ճարպեր | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|4 |16-24 |Պատրաստի սննդի արտադրանք | 267078923|1.07|
|___|________|_______________________________________|___________|____|
|5 |25-27 |Հանքահումքային արտադրանք | 364545290|1.46|
|___|________|_______________________________________|___________|____|
|6 |28-38 |Քիմիայի և դրա հետ կապված արդյունաբեր. |12822827650|1.33|
| | |ճյուղերի արտադրանք (այդ թվում` | | |
| | |դեղորայք) | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|7 |39-40 |Պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ | 542567599|2.17|
| | |և ռետինե իրեր | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|8 |41-43 |Կաշվե հումք, կաշի, մորթի և դրանցից | 146900067|0.59|
| | |պատրաստված իրեր | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|9 |44-46 |Փայտ և փայտյա իրեր | 120138843|0.48|
|___|________|_______________________________________|___________|____|
|10 |47-49 |Թուղթ և թղթից իրեր | 225503476|0.90|
|___|________|_______________________________________|___________|____|
|11 |50-63 |Մանածագործական իրեր | 1566993914|6.27|
|___|________|_______________________________________|___________|____|
|12 |64-67 |Կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ | 671600335|2.69|
|___|________|_______________________________________|___________|____|
|13 |68-70 |Իրեր քարից, գիպսից, ցեմենտից | 776200088|3.11|
|___|________|_______________________________________|___________|____|
|14 |71 |Թանկարժեք և կիսաթանկարժեք իրեր, | 79478105|0.32|
| | |թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|15 |72-83 |Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից | 538539188|2.16|
| | |պատրաստված իրեր | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|16 |84-85 |Մեքենաներ, սարքավորումներ և | 1850332321|7.41|
| | |մեխանիզմներ | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|17 |86-89 |Վերգետնյա, օդային և ջրային | 481500979|1.93|
| | |տրանսպորտի միջոցներ | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|18 |90-92 |Սարքեր և ապարատներ (այդ թվում | 2606363693|0.43|
| | |բժշկական) | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|19 |93 |Զենք և զինամթերք | |0.00|
|___|________|_______________________________________|___________|____|
|20 |94-96 |Տարբեր արդյունաբերական ապրանքներ | 1554229515|6.22|
| | |(կահույք, խաղալիքներ, մարզագույք) | | |
|___|________|_______________________________________|___________|____|
|21 |97 |Արվեստի ստեղծագործություններ | 1412682|0.01|
._____________________________________________________________________.
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տրամադրված տեղեկությունների
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՏԵՂԵԿԱՆՔ
2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի
համակարգման հանձնաժողովի որոշումներով հաստատված ծրագրերի մասին
_____________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում