Սեղմել Esc փակելու համար:
Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆ ...

 

 

040.0407.270416

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2016 թվականի N 407-Ա

 

Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին`

1) ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ 38+450-կմ 90+191 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:

(1-ին կետը փոփ. 21.02.2019 թիվ 145-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջները` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար համաձայնություններ տրամադրելիս` հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման պահանջները` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և (կամ) ինքնակամ կառույցների օրինականացման համար համաձայնություններ տրամադրելիս` հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները չեն տարածվում Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի իրականացման նպատակով` Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, դրանց նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատվածի համապատասխան մասի շինարարական աշխատանքներն ավարտելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 շինարարությունն ավարտված համապատասխան հատվածի մասով սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները հանելու վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 21.02.2019 թիվ 145-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2016
N 407-Ա
Որոշում