326.0283.210416
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 04 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32616130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2016 թվականի N 283-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 782-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
61. Ցանկի 60-րդ կետ` վերաբերում է լսողության վատացմամբ և ականջի բարոֆունկցիայի խանգարմամբ, վերականգնողական վիրահատությունից հետո պրոցեսի լիակատար դադարեցումով և վիրահատական խոռոչների կայուն էպիթելիզացիայով ուղեկցվող և, այսպես կոչված, չոր միջին ականջաբորբին (կամ միջին ականջի քրոնիկական կատառին):
Եթե նախկին թափածակումների տեղում սպիներ են առաջացել, թմբկաթաղանթը կրակալվել է, բայց շարժունությունը լավ է պահպանվել, ականջի բարոֆունկցիան չի խանգարվել, այդ ամենը հիմք չի տալիս կիրառել սույն կետը:
62. Ցանկի 61-րդ կետի 1-ին ենթակետ` խիստ արտահայտված մենյերանման հիվանդությունները, ինչպես նաև օրգանական կամ ֆունկցիոնալ բնույթի վեստիբուլյար խանգարումների այլ ծանր ձևերը, որոնք դիտվել են ստացիոնար հետազոտության ընթացքում կամ հաստատվել են մասնագիտական բժշկական բուժկանխարգելիչ հիմնարկների կողմից:
Ցանկի 61-րդ կետի 2-րդ ենթակետ` մենյերանման հիվանդությունների այն դեպքերը, որոնց նոպաները կարճատև են և ընթանում են չափավոր արտահայտված` ծառայողական պարտականությունների կատարման վրա էապես չազդող վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով:
63. Ցանկի 62-րդ և 63-րդ կետեր` խուլ համրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում:
Լսողության իջեցման աստիճանը որոշելիս, բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունից, անհրաժեշտ են կրկնակի հատուկ հետազոտություններ` խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:
Լսողությունը մեկ անգամ ստուգելը բավարար չէ փորձաքննվողի գանգատների միատեսակությունը և ճիշտ լինելը պարզելու համար: Մեկ կամ երկու ականջների լիակատար խլությունն ախտորոշելու համար օգտվում են խլության գնահատման օբյեկտիվ հնարքներից` կիրառում են Բարանի ճչանակի մեթոդը, Պոպովի, Գովսեևի, Շտենգերի, Խիլովի և ուրիշների փորձերը:
64. Ցանկի 64-րդ կետ` ականջի բարոֆունկցիայի կայուն և կտրուկ խանգարումը որոշվում է ականջի ճնշաչափական կրկնակի հետազոտությունների տվյալների հիման վրա:
Կասկածելի դեպքերում ականջի ճնշումը պետք է չափել ականջի փչման միջոցով, ամենահավաստի տվյալները ստացվում են բարոխցիկում անցկացված ֆունկցիոնալ հետազոտությունների միջոցով:
Հարքթային խոռոչների բարոֆունկցիայի խանգարումները հաստատվում են փորձաքննվողի գանգատների, քթի խոռոչի վիճակի, բարոխցիկում ճնշման տատանումների նկատմամբ նրա զգայունության որոշմամբ, հարքթային խոռոչների մինչև հետփորձային ռենտգեն հետազոտությունների, բժշկական և ծառայողական բնութագրերի հիման վրա:
65. Ցանկի 65-րդ կետ` հարքթային խոռոչների քրոնիկական թարախային հիվանդությունների ախտորոշումը պետք է հաստատվի ռինոսկոպիկ (թարախային արտադրություն) և խոռոչների ռենտգենաբանական հետազոտության տվյալներով (երկու պրոյեկցիայով), իսկ վերծնոտային խոռոչի դեպքում` նաև բուժհիմնարկում փորձնական ծակում կատարելով:
Հարքթային խոռոչների վիրահատությունից հետո մնացորդային երևույթները (նախաբերանի անցումային ծալքի գծային սպի, վիրահատված խոռոչից դեպի քթի խոռոչ ելանցքի առկայությամբ) ծառայողների շարային ծառայության համար արգելք չեն:
Ցանկի 65-րդ կետի 1-ին ենթակետ` լորձաթաղանթի սնուցման ատրոֆիկ կամ հիպերտրոֆիկ խանգարումներով ուղեկցվող թարախային կամ պոլիպոզ սինուիտները: Այս ենթակետին են վերաբերում նաև թարախային քրոնիկական ու պոլիպոզ սինուիտները` առանց ակներև բարդությունների, սակայն հաճախակի (տարեկան առնվազն 2 անգամ) սրացումներով և անաշխատունակությամբ, ինչպես նաև քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտով ուղեկցվող թարախային սինուիտները:
Քրոնիկական թարախային սինուիտով տառապող ծառայողների փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ընթացքը և սրացման հաճախականությունը: Եթե հիվանդությունը հաճախակի է սրվում և ստացիոնար բուժումը բավարար արդյունք չի տվել, շարային կամ ոչ շարային ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատապես:
Ցանկի 65-րդ կետի 2-րդ ենթակետ` հարքթային խոռոչների քրոնիկական, ոչ թարախային հիվանդությունները (սինուիտների կատառային, շիճուկային, վազոմոտոր և այլ ոչ թարախային ձևեր)` առանց վերին շնչուղիների դիստրոֆիայի նշանների և առանց հաճախակի սրացումների ու աշխատունակության կորստի:
Վերին շնչուղիների լորձաթաղանթի դիստրոֆիկ պրոցեսները քթի շնչառական ֆունկցիայի երկկողմանի կտրուկ խանգարմամբ խոչընդոտ են ՈՒՀ-եր ընդունվելու համար:
Քթի միջնապատի ծռվածությունը` թեկուզ և միակողմանի ազատ շնչառությամբ, վերին շնչուղիների լորձաթաղանթի սուբատրոֆիկ երևույթները, ինչպես նաև վերին ծնոտային խոռոչի լորձաթաղանթի հարպատային հաստացումը, եթե ախտորոշիչ պունկցիայի ժամանակ թարախ կամ ընդմիջածորք (տրանսուդատ) չկա և պահպանված է վերին ծնոտային խոռոչի անցանելիությունը, հակացուցված չեն ՈՒՀ-եր ընդունվելու համար:
66. Ցանկի 67-րդ կետ` քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտը քրոնիկական տոնզիլիտի տարատեսակներից մեկն է, որը բնութագրվում է հաճախակի սրացումներով (տարին առնվազն երկու անգամ), տոնզիլոգեն թունավորման առկայությամբ (սուբֆեբրիլիտետ, շուտ հոգնելու երևույթներ, թուլություն, տկարություն), բորբոքային պրոցեսի մեջ մերձ նշիկային հյուսվածքի, ռեգիոնար ավշահանգույցների ներառմամբ (պարատոնզիլյար թարախակույտ, ռեգիոնար լիմֆադենիտ): Քրոնիկական դեկոմպենսացված տոնզիլիտի օբյեկտիվ նշաններն են. նշիկի վրա բահիկով ճնշում գործադրելիս փոսորակներից թարախի կամ կազեոզ խցանների արտահոսքը, քմային նշիկների վրա կոպիտ սպիների առկայությունը, քիմքի աղեղների շրջանում հիպերեմիան և այտուցվածությունը և դրանց սերտաճվածությունը նշագեղձերի հետ, ենթաէպիթելային շերտում թարախակալած գեղձաբշտիկի առկայությունը, ավշագեղձերի մեծացումը կրծքաանրակապտկային մկանների առջևի եզրագծով: Քրոնիկական տոնզիլիտի միայն այս տեսակն է, որ հակացուցված է ՈՒՀ-երի դիմորդների համար: Քրոնիկական տոնզիլիտի մյուս տեսակների դեպքում ՈՒՀ-երի դիմորդներն ընդունվելու համար պիտանի են ճանաչվում:
67. Ցանկի 68-րդ կետի 2-րդ ենթակետ` կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ լարինգիտը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները:
Թեթև կակազություն և թլվատություն ունեցող ծառայողները ճանաչվում են պիտանի ծառայությանը սահմանափակումով: Նրանք չեն նշանակվում կապավորներ:
Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության: Պիտանիության մասին փորձագիտական որոշումը կայացվում է նյարդաբանի, հոգեբույժի և օտոլարինգոլոգի (հնարավորության դեպքում նաև լոգոպեդի) խորհրդատվության հիման վրա: Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով: Փորձագիտական ախտորոշման համար էական նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը և ցուցումը, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա:
Ցանկի 68-րդ կետի 3-րդ ենթակետ` ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ):
68. Ցանկի 69-րդ կետ` հիվանդություններից, կոտրվածքներից, վիրահատություններից հետո ծառայողներին արձակուրդ տալու անհրաժեշտության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել ստացիոնար բուժման ավարտից հետո կախված նրանց ընդհանուր վիճակից, այն դեպքում, երբ մասնագիտացված բուժումն ավարտվել է, սակայն աշխատունակությունը լիովին վերականգնելու համար հիվանդին անհրաժեշտ է ևս մեկ-երկու ամիս ժամանակ:
VII. ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
69. Ցանկի 70-րդ կետի 1-ին ենթակետ` դիմածնոտային շրջանի բնածին կամ ձեռքբերովի արատները և ձևախեղումները, ինչպես նաև ծնոտների, թքագեղձերի, քունքաստործնոտային հոդերի քրոնիկական, հաճախ սրացող հիվանդությունները` բուժման, այդ թվում նաև վիրահատության դրական արդյունքի բացակայության դեպքում: Վերաբերում են նաև ծնոտների բարորակ նորագոյացությունների լրիվ կամ մասնակի հեռացումից և հյուսվածքապատվաստումից հետո ծնոտի 4 սմ և ավելի դեֆեկտները: Այս ենթակետին են վերաբերում ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում 7 մմ և ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ և ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում, քունքաստործնոտային հոդերի անկիլոզները, ստորին ծնոտի կոնտրակտուրաները, բերանի բացման մինչև 2 սմ սահմանափակման դեպքում, կեղծ հոդերը, դիմաշարժիչ մկանների կաթվածը` դիմային նյարդի հիմնաբնի կամ խոշոր ճյուղավորումների վնասվելու հետևանքով, հաճախակի սրացումներով քրոնիկական սիալոադենիտները, դիմածնոտային շրջանի ակտինոմիկոզը, ծնոտների սեկվեստրալ խոռոչներով և սեկվեստրներով ուղեկցվող քրոնիկական օստեոմիելիտը: Այս հիվանդություններն ունեցող ծառայողների բուժում է նշանակվում: Բուժումից հետո որոշում է ընդունվում ըստ Ցանկի 73-րդ կետի: Եթե վիրահատություն չի կատարվել, փորձաքննությունն անցկացվում է սույն կետի համապատասխան ենթակետերով:
Ցանկի 70-րդ կետի 2-րդ ենթակետ` ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 2 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50%-ից պակաս արդյունավետության դեպքում կամ կտրիչ ատամների շրջանում 7 մմ ավելի կամ ծամիչ ատամների շրջանում 2 մմ-ից ավելի սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի 50% և ավելի ծամողական ֆունկցիայի արդյունավետության դեպքում:
Ցանկի 70-րդ կետի 3-րդ ենթակետ` ծնոտների կենտրոնական փոխհարաբերության դիրքում, վերին և ստորին ատամնաշարերի միջև, կտրիչ ատամների շրջանում մինչև 7 մմ կամ ծամիչ ատամների շրջանում մինչև 5 մմ սագիտալ կամ վերտիկալ ճեղքի առկայությունն ըստ Ագապովի ծամողական ֆունկցիայի 50 % և ավելի արդյունավետության դեպքում: Արգելվում է կոշտ, դժվար ծամվող սննդի ընդունումը 10 օրից ավելի ժամկետով:
70. Ցանկի 71-րդ կետ` ատամների ընդհանուր քանակը հաշվելիս իմաստության ատամները հաշվի չեն առնվում: Ատամների այն արմատները, որոնք պիտանի չեն պրոթեզավորման համար, համարվում են բացակայող ատամներ: Այն ատամները, որոնք փոխարինված են անշարժ պրոթեզներով, բացակայող չեն համարվում:
71. Ցանկի 72-րդ կետի 1-ին ենթակետ` 5 մմ և ավելի խորությամբ պարոդոնտալ գրպանով, ատամնաբնի ոսկրահյուսվածքի արմատի 2/3 չափով ներծծումով (ռեզորբցիա), ատամի II-III աստիճանի շարժունակությամբ տարածուն պարոդոնտիտը, երբ ախտահարված ատամների գումարային ծամողական ֆունկցիան ըստ Ագապովի կազմում է ընդհանուր ծամողական ֆունկցիայի 50 % և ավելի:
Պարոդոնտիտի ախտորոշումը հաստատվում է ամբողջ ատամնածնոտային համակարգի մանրազնին ռենտգենաբանական հետազոտության միջոցով և հարակից հիվանդությունների հայտնաբերմամբ:
Այս ենթակետին վերաբերում են նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի` բուժման չենթարկվող հիվանդությունները: Ստոմատիտի (բերանաբորբ), խեյլիտի, գինգիվիտի, լեյկոպլակիայի և այլ հիվանդությունների, ներառյալ նախաքաղցկեղների, առկայության դեպքում ծառայողներին բուժում է նշանակվում: ՌՆ ու Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքներում փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Լեյկոպլակիայի և օբլիգատ նախաքաղցկեղների (Մանգոտիի խեյլիտ, Բոուենի հիվանդություն և այլն) դեպքերում ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատանքը հակացուցված է:
Ցանկի 72-րդ կետի 3-րդ ենթակետ` ատամների կարիեսը, երբ ոսկրափուտի (կարիեսի) ենթարկված և հեռացված ատամների քանակը 9-ից ավելի է, ընդ որում 4-ից ոչ պակասն ունեն ատամնախոռոչի կամ պերիոդոնտի ախտահարում: Ծառայողների պիտանիությունը որոշվում է բուժման ավարտից հետո:
72. Ցանկի 73-րդ կետ` հիվանդություններից, վիրահատություններից հետո ծառայողների համար արձակուրդի անհրաժեշտությունը որոշվում է ստացիոնար բուժման ավարտից հետո` ելնելով ընդհանուր վիճակից, պայմանով, որ մասնագիտացված բուժումն ավարտվել է, իսկ հիվանդի աշխատունակության լրիվ վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն մեկ ամիս:
Ծնոտների ու դեմքի փափուկ հյուսվածքների վնասվածքների դեպքում արձակուրդի անհրաժեշտության վերաբերյալ որոշում ընդունելու հիմք են կոտրվածքների վերականգնման դանդաղումը, կոպիտ սպիները կամ բարդ վիրաբուժական և օրթոպեդիկ բուժում պահանջող, ինչպես նաև ոսկրաբորբով (օստեոմիելիտ) ուղեկցվող կոտրվածքները:
VIII. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
73. Ցանկի 74-րդ կետ` կոպերի դիրքային տարբեր թերությունների (սերտաճում, ներանկում, արտաշրջում, իսկական պտոզ, լագօֆթալմ) առկայության դեպքում հաշվի է առնվում նաև տեսողական ու շարժողական ֆունկցիաների խանգարման աստիճանը: Այն դեպքում, երբ կարելի է վիրահատության միջոցով վիճակը լավացնել, պետք է վիրահատությունը կատարել մինչև փորձագիտական որոշման ընդունումը:
Ցանկի 74-րդ կետի 2-րդ ենթակետ` բնածին կամ ձեռքբերովի իսկական պտոզը, երբ ճակատային մկանների լարվածության բացակայության պայմաններում մեկ աչքի վերին կոպը ծածկում է բբի կեսից ավելին կամ 1/3-ից ավելին` երկու աչքում:
Այդպիսի պտոզ ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում որոշումը կայացվում է համաձայն Ցանկի 74-րդ կետի 2 ենթակետի:
74. Ցանկի 75-րդ կետի 1-ին ենթակետին` խիստ արտահայտված խոցային բլեֆարիտը` սպիավոր վերասերումով և կոպեզրի զգալի մազաթափությամբ, շաղկապենու քրոնիկական կոնյուկտիվիտները` գերաճով և ենթալորձային հյուսվածքի զգալիորեն արտահայտված ինֆիլտրացիայով (ստացիոնար բուժման անբավարար արդյունքի դեպքում մեկ տարում երկու անգամից ավելի բարդացումներով` հաստատված բժշկական փաստաթղթերով), ինչպես նաև շաղկապենու տրախոմատոզ ախտահարմամբ: Աչքի ֆունկցիայի կայուն խանգարումներով տրախոմայի տարբեր բարդացումների դեպքում որոշումը կայացվում է Ցանկի այդ խանգարումները նախատեսող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների կետերի հիման վրա (կոպերինը` ըստ Ցանկի 74-րդ, արցունքատար խողովակներինը` ըստ Ցանկի 76-րդ, եղջերաթաղանթինը` ըստ Ցանկի 78-րդ, տեսողության թուլությունը` ըստ Ցանկի 85-րդ կետերի):
Ցանկի 75-րդ կետի 2-րդ ենթակետ` չափավոր կամ աննշան արտահայտված քրոնիկական բլեֆարիտները և հաջող բուժման դեպքում` հազվադեպ սրացումներով կոնյուկտիվիտները:
ՌՆ, Իճ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար որոշվում է անհատապես:
Առանձին թեփուկներով և կոպեզրերի աննշան տեղական գերարյունությամբ (հիպերեմիա) հասարակ բլեֆարիտը, հատուկենտ ֆոլիկուլներով ֆոլիկուլյար կոնյուկտիվիտը, շաղկապենու թավշայնությունը կոպերի անկյուններում և շաղկապենու կամարի շրջանում շաղկապենու տրախոմատոզ ծագում չունեցող մասնակի մանր մակերեսային սպիները, ինչպես նաև շաղկապենու տրախոմատոզ ծագում ունեցող հարթ սպիները, առանց շաղկապենու և եղջերաթաղանթի այլ փոփոխությունների և մեկ տարվա ընթացքում առանց տրախոմատոզ պրոցեսի սրացման, ՈՒՀ-եր ընդունվելու համար հակացուցված չեն:
Գարնանային կատարի պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման հավելված 2-ի I և IV սյունակներով փորձաքննվողները պիտանի չեն ծառայության համար:
Հետագա զարգացման միտումներ չունեցող կեղծ կամ իսկական մսամոլը հակացուցված չէ շարային ծառայության և ՈՒՀ -եր ընդունվելու համար:
Զարգացող իսկական մսամոլը հակացուցված է ՈՒՀ-եր ընդունվելու, ինչպես նաև ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: Թևակերպ թաղանթի կրկնակի ստացիոնար անհաջող բուժումից հետո որոշումն ընդունվում է համաձայն սույն կետի 1 ենթակետի:
75. Ցանկի 76-րդ կետի 1-ին ենթակետ` արցունքատար ապարատի հիվանդությունները, որոնց բազմիցս բուժման (վիրահատության) անարդյունավետությունը հաստատված է բժշկական փաստաթղթերով:
Դակրիոցիստիտի դեպքում կատարվում է ոչ թե արցունքապարկի արմատահանում (էքստիրպացիա), այլ դակրիոցիստորինոստոմիա:
ՈՒՀ -եր ընդունվողների արցունքատար ապարատը պետք է նորմալ լինի:
76. Ցանկի 77-րդ կետի 1-ին ենթակետ` ակնագունդը շարժող մկանների կայուն կաթվածը` անկախ երկտեսությունից: Կայուն կաթված ասելով հասկանում ենք մկաններում կամ նյարդերում առաջացած ավարտուն և անվերադարձ փոփոխությունները, որոնք բուժման ենթակա չեն: Վերաբերում նաև աչքի մկանների վնասումով ակնակապճի վնասվածքից հետո առաջացած կայուն դիպլոպիան:
Այլ դեպքերում դիպլոպիան հաշվի է առնվում միայն այն ժամանակ, երբ այն առկա է ուղիղ և ներքև նայելիս: Այլ դիրքերում առաջացած ոչ կայուն դիպլոպիան խոչընդոտ չէ ծառայության համար:
Եթե նիստագմը նյարդային համակարգի կամ վեստիբուլյար ապարատի ախտահարման նշաններից մեկն է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության: Տեսողության զգալի թուլացման դեպքում որոշումն ընդունվում է համաձայն Ցանկի 85-րդ կետի:
Եզրային դիրքում աչքի նիստագմոիդ շարժումը խոչընդոտ չէ շարային ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու համար: 15 աստիճանից ցածր համակցված շլության ժամանակ ախտորոշումը հաստատվում է բինօկուլյար տեսողության ստուգման միջոցով: Եթե առկա է բինօկուլյար տեսողություն, ուրեմն համակցված շլություն չկա: Շլություն ունեցող ծառայողները չեն նշանակվում այնպիսի պաշտոնների, որտեղ պահանջվում է բինօկուլյար տեսողություն:
Տարամիտվող շլության դեպքում, եթե երկու աչքի տեսողությունը լավ է, հարկ է խուսափել վիրահատությունից, որպեսզի դիպլոպիա չառաջանա:
Շլության անկյան աստիճանը որոշվում է Հիրշբերգի եղանակով, անհրաժեշտության դեպքում (շլության ոչ կայուն աստիճան)` հապլոսկոպիկ սարքերով (սինօպտոֆոր):
77. Ցանկի 78-րդ կետ` նախատեսում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ քրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:
Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը վերաբերում է Ցանկի 96-րդ կետին: Ծառայողներին առաջարկվում է բուժում:
Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետ` տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման, կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները: Այն դեպքերում, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար որոշվում է անհատապես` կախված աչքի ֆունկցիաներից: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:
Ցանցենու պիգմենտային կամ ոչ պիգմենտային դեգեներացիայի ախտորոշումը դրվում է ստացիոնար պայմաններում և պետք է հիմնավորված լինի ադապտոմետրիայի, պերիմետրիայի, էլեկտրառետինագրաֆիայի տվյալներով:
Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգեներացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ (հիմնավորված ադապտոմետրիայով և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններով) և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, եթե այն պահպանվել է երկու աչքում ներքևից ու դրսից ոչ ավելի, քան 45 աստիճան, վերաբերում է 1-ին ենթակետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացումը մեկ աչքում վերաբերում է 2 -րդ ենթակետին:
Ցանկի 78-րդ կետի 2-րդ ենթակետ` երկու աչքում տեսադաշտերի նեղացումը 30-45 աստիճանով, ուղեկցված մթնշաղային տեսողության խանգարումով: Վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտը մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:
Ցանկի 78-րդ կետի 3-րդ ենթակետ` հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 30 աստիճան:
Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում գլաուկոմացիկլիկ կրիզները) և ախտորոշված են ստացիոնարի պայմաններում, վերաբերում են Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետին:
Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմեռլազերային օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո վիճակը գնահատվում է ոչ շուտ, քան 1 տարի անց` նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի, ապակենման մարմնի ու ցանցա- և անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների (հետվիրահատական եղջերաթաղանթի մթեցումներ, կարճատեսության արտահայտություններ` վիտրեիտներ, խորեոռետինիտներ) առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը կարճատեսության և խառն աստիգմատիզմի դեպքում` դասելով այն Ցանկի 78-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում:
Կեռատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար և ենթակա են հաշվառումից հանվելու` անկախ աչքերի ֆունկցիաներից:
Առաջնային կեռատոմայի տիպի վիրահատություն տարած փորձաքննվող անձինք ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն: Ավելի դեպքերում ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:
Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության ժամանակ, կախված դրանց բնույթից, կիրառվում են Ցանկի 46-րդ կամ 47-րդ կետերը: Աչքի ֆունկցիային խանգարող բարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատման համար ծառայողներին առաջարկվում է բուժում: Աչքի ֆունկցիային չխանգարող բարորակ նորագոյացություններն արգելք չեն ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:
Կեռատոկոնուսի ախտորոշումը և նրա աստիճանը որոշվում է սկիասկոպիայի, բիոմիկրոսկոպիայի, օֆթալմոսկոպիայի և կեռատոմետրիայի միջոցով:
Երկկողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են Ցանկի 78-րդ կետի 1-ին ենթակետին:
Միակողմանի երրորդ և չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերվում են 78-րդ կետի 2-րդ ենթակետին:
Առաջին և երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի դեպքում փորձագիտական որոշումը կայացվում է` ելնելով տեսողական ֆունկցիաներից:
78. Ցանկի 79-րդ կետ` աչքի ակոմոդացիայի սպազմի կամ կաթվածի դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է կատարել նյարդաբանի, թերապևտի և այլ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ: Բուժումը, կախված էթիոլոգիայից, անց է կացվում ակնաբուժական, նյարդաբանական և թերապևտիկ ստացիոնարներում: Փորձագիտական որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Աչքի ակոմոդացիայի վիճակը գնահատում են բացարձակ և հարաբերական ակոմոդացիայի հետազոտման մեթոդներով:
Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետ` ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի սպազմը, եթե հետազոտման ընթացքում ստատիկ ռեֆրակցիան 1%-անոց ատրոպինի սուլֆատի լուծույթով (1 կաթիլից օրը 2 անգամ) 5-7-օրյա ցիկլոպլեգիայի բարձրության ֆոնի վրա պակասում է սկզբնական տվյալներից 5,0 D և ավելի, իսկ ատրոպինի կաթեցման ավարտից 14-21 օր հետո հետցիկլոպլեգիկ ռեֆրակցիան նորից բարձրանում է` հասնելով մինչցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի մակարդակին կամ նրանից պակաս` 1,0 D-ից ոչ ավելի: Ընդ որում տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի ստատիկ ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի Ցանկի 85-րդ 2-րդ ենթակետի նշված տեսողության սրությանը:
Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետ` ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի կաթվածը և կիսակաթվածը (պարեզ), եթե պրոքսիմետրիկ մեթոդով հետազոտման ընթացքում պիլոկարպինի հիդրոքլորիդի 1%-անոց լուծույթի 3-օրյա կաթեցումից հետո (1 կաթիլից օրը 2 անգամ) տեսողության մոտակա պարզ կետը շարունակում է մնալ աչքից 60 սմ ավելի հեռու: Ընդ որում տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի հայտնաբերված ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի Ցանկի 85-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեսողության սրությանը կամ բինօկուլյար տեսողության սրությունը մոտիկի համար առանց կորեկցիայի չգերազանցի 0,4-ը:
Ցանկի 79-րդ կետի 2-րդ ենթակետը նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, ինչպես նաև կայուն սպազմի այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում սույն կետի Ցանկի 79-րդ կետի 1-ին ենթակետին:
Ակոմոդոպաթիայով անձանց փորձաքննությունը կատարվում է վերջին 6 ամսվա ընթացքում ստացած ստացիոնար բուժումից հետո: Ստացիոնար բուժումից հրաժարվելու դեպքում որոշումն ընդունվում է Ցանկի 79-րդ կետի 2-րդ ենթակետով:
Ակոմոդացիայի սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, անկախ արտահայտվածության աստիճանից, հակացուցված են ՌՈՒՀ-եր ընդունվելու համար:
79. Ցանկի 80-րդ կետ` այս կետին վերաբերում են երկկողմանի և միակողմանի աֆակիան և արտիֆակիան` անկախ տեսողության սրությունից, ինչպես նաև ոսպնյակի երկկողմանի և միակողմանի հոդախախտերը և կիսահոդախախտերը` անկախ տեսողության սրությունից:
Մեկ աչքի աֆակիան համարվում է երկկողմանի, եթե երկրորդ աչքի ոսպնյակը մթագնած է, որն այդ աչքի տեսողության սրությունն իջեցնում է մինչև 0,4 և ավելի ցածր:
80. Ցանկի 81-րդ կետ` ստացիոնար բուժում ստանալուց հետո ծառայողների հիվանդության հետ կապված արձակուրդի անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 88-րդ կետի:
Բոլոր դեպքերում աչքի մեջ օտար մարմնի առկայության ժամանակ ծառայության համար պիտանիությունը որոշվում է վնասվածք ստանալուց ոչ շուտ, քան երեք ամիս անց:
81. Ցանկի 82-րդ կետ` գլաուկոմայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում: Ծառայության համար պիտանիության հարցը լուծվում է միայն դեղերի միջոցով կամ վիրահատական բուժումից հետո` հաշվի առնելով ֆունկցիաների կայունացման աստիճանը:
Սույն կետին է վերաբերում նաև երկրորդային գլաուկոման:
82. Ցանկի 83-րդ կետ` վերաբերում է զույգ աչքի ցանցենու ոչ վնասվածքային բնույթի շերտազատման հետևանքները` անկախ տեսողության սրությունից:
Ցանկի 83-րդ կետի 1-ին ենթակետ` զույգ աչքերի ցանցենու ցանկացած պատճառով առաջացած շերտազատումները, ինչպես նաև ցանցենու երկկողմանի շերտազատման պատճառով կատարված վիրահատություններից հետո ստեղծվող վիճակները` անկախ տեսողության սրության աստիճանից:
Ցանկի 83-րդ կետի 2-րդ ենթակետ` մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման հետևանքները: Փորձաքննվողներին, ովքեր դրական ելքով վիրահատվել են մեկ աչքի ցանցենու ցանկացած բնույթի շերտազատման, այդ թվում նաև ցանցենու վնասվածքային բնույթի շերտազատման կրկնվելու պատճառով, վիրահատությունից հետո, համաձայն Ցանկի 88-րդ կետի, տրվում է մինչև 60 օր արձակուրդ, որից հետո ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ աչքերի ֆունկցիաների վիճակի:
Ցանցենու ոչ վնասվածքային շերտազատման կրկնվելու պատճառով վիրահատված ծառայողները, համաձայն 83-րդ կետի 2-րդ ենթակետի, պիտանի չեն ծառայության համար, ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Բոլոր կարգերի փորձաքննվողները պիտանի չեն ՀՎԲՄ-ի հետ աշխատելու համար: Նրանց չի կարելի նշանակել մարմնի վիբրացիայի հետ կապ ունեցող աշխատանքներում (տրանսպորտային միջոցների վարորդներ և այլն):
Ցանցենու շերտազատման պատճառով վիրահատված անձինք, անկախ տեսողական ֆունկցիաների վիճակից, պիտանի չեն ՈՒՀ-եր ընդունվելու համար:
83. Ցանկի 84-րդ կետին` նախատեսում է տեսողական նյարդի ցանկացած պատճառով առաջացած սուբատրոֆիան և ատրոֆիան:
Տեսողական նյարդի չզարգացող ապաճման (ատրոֆիա) դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է կախված աչքի ֆունկցիայից (տեսողության սրություն, տեսողական դաշտ և այլն): ՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Երկու աչքի ստորին և արտաքին ֆիքսացիայի կետից տեսադաշտի մինչև 30 աստիճան կայուն նեղացման դեպքում բոլոր սյունակներով որոշումը կայացվում է Ցանկի 84-րդ կետի 1-ին ենթակետով, մեկ աչքում տեսադաշտի 35-45 աստիճանի դեպքում` Ցանկի 84-րդ կետի 2-րդ ենթակետով, երկու աչքում` Ցանկի 84-րդ կետի 2-րդ ենթակետով:
Երկու աչքի ստորին և արտաքին ամրակայման կետից տեսողական դաշտի կայուն նեղացման դեպքում, եթե այն առնվազն պահպանվել է 45 աստիճան, կիրառվում է Ցանկի 84-րդ 1-ին ենթակետը, մեկ աչքի տեսադաշտի նմանատիպ նեղացման դեպքում կիրառվում է Ցանկի 84-րդ 2-րդ ենթակետը:
84. Ցանկի 85-րդ կետ` ծառայության համար պիտանիությունը պահանջում է, որ կորեկցիայի ենթարկված տեսողության սրությունը լինի. մեկ աչքինը` 0,5-ից ոչ պակաս, մյուս աչքինը` 0,1-ից ոչ պակաս: Կասկածելի դեպքերում տեսողության սրությունը գնահատվում է հետազոտության հսկողական մեթոդներով:
Ծառայության համար պիտանիությունը որոշելիս յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը գնահատվում է տանելի ակնոցային կորեկցիայի տվյալների հիման վրա: Փորձաքննվողների մոտ սովորական գնդաձև կամ կոնաձև ապակիներով տեսողության կորեկցիայի, ինչպես նաև կորեկցիայի չենթարկվող անիզոմետրոպիայի առկայության դեպքում բոլոր սյունակներով նախատեսվում է տեսողության սրություն գործնականում տանելի բինօկուլյար կորեկցիայով, այսինքն լավ և վատ տեսնող աչքերի համար ապակիների ուժգնության տարբերությունը կամ աստիգմատիզմը գլանաձև (համատեղված) ապակիներով կորեկցիայի ենթարկելու ժամանակ լավ տեսնող աչքի երկու գլխավոր առանցքներում ոսպնյակի բեկման ուժի տարբերությունը պետք է լինի 2,0 D-ից ոչ ավելի: Կոնտակտային տեսապակիներ օգտագործող անձինք պետք է ունենան սովորական ակնոց, որի միջոցով տեսողության սրությունը կապահովի ծառայողական պարտականությունների կատարումը:
Կոնտակտային լինզաներ օգտագործող անձինք պետք է ունենան ծառայողական պարտականությունների կատարումն ապահովող ակնոցներ:
ՈՒՀ-եր ընդունվողների մոտ ստորև նշվող ռեֆրակցիայի սահմանը չգերազանցող տեսողության սրության կորեկցիան որոշվում է միայն կարճատեսության կամ կարճատես աստիգմատիզմի (հասարակ կամ բարդ) առկայության դեպքում, իսկ տեսողության թուլացման այլ պատճառների առկայության (այդ թվում` հեռատեսության, հեռատեսային կամ խառը աստիգմատիզմի) դեպքում` առանց կորեկցիայի:
ՈՒՀ-եր ընդունվողների տեսողության սրությունը պետք է լինի. հեռվի համար կորեկցիայով, մոտիկի համար` առանց կորեկցիայի. մեկ աչքինը` 0,8-ից ոչ ցածր, մյուսինը` 0,5-ից ոչ ցածր: Նրանց համար թույլատրվում են. առավելագույն ամետրոպիայի միջօրեագծում լավ տեսնող աչքի 4,0 D-ից ոչ ավելի կարճատեսություն կամ հեռատեսություն, ցանկացած տիպի աստիգմատիզմ երկու գլխավոր միջօրեագծերում` ռեֆրակցիայի 2,0 D-ից ոչ ավելի տարբերությամբ: Եթե վերջին երկու տարիների փաստաթղթերով հաստատվում է, որ կարճատեսության խորացում չկա, ապա թույլատրվում է դիմորդներին ՈՒՀ ընդունվել լավ տեսնող աչքի 5,0 D կարճատեսությամբ: Ռեֆրակցիայի ուժեղացումը 0,5 D-ով ընդունվում է որպես դրա խորացում:
Ցանկացած պատճառով աչքի ոսպնյակի պղտորվածության դեպքում, որը հայտնաբերվում է ոչ միայն ճեղքավոր լամպի միջոցով, այլ նաև անցնող լույսի մեջ կատարվող հետազոտությամբ և կողմնային լուսավորության դեպքում (լայնացած բբերի պարագայում), ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման հավելված 2-ի IV սյունակով փորձաքննվողները պիտանի չեն ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատանքների համար` անկախ պղտորվածության չափերից, քանակից, տեղայնացումից ու աչքերի ֆունկցիաների վիճակից: Այսպես կոչված, երփներանգությունը, բազմագունությունը, բեկորիկները, հատիկները և վակուոլները, որոնք աչքի ոսպնյակում հայտնաբերվել են միայն ճեղքավոր լամպի օգնությամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման հավելված 2-ի IV սյունակով փորձաքննվողների համար հակացուցում չեն ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Նման անձինք հաշվառման են վերցվում: Եթե ոսպնյակում այդ երևույթների հետագա զարգացման համոզիչ նշաններ կան, ապա նրանք ՌՆ և Իճ այլ աղբյուրների հետ աշխատելու համար պիտանի չեն:
Աչքի ոսպնյակի առաջնային պատիճում տեսողության սրության վրա չազդող բնածին պիգմենտի առկայությունը հակացուցում չէ ՌՆ և ԻՃ այլ աղբյուրների հետ աշխատելու և ՈՒՀ-եր ընդունվելու համար:
85. Ցանկի 86-րդ կետ` ռեֆրակցիայի անոմալիաների տեսակն ու աստիճանը որոշվում է սկիասկոպիայի միջոցով` դեղորայքային ցիկլոպլեգիայի պայմաններում: Առանձին դեպքերում որպես լրացուցիչ մեթոդ կարող է կիրառվել նաև ռեֆրակտոմետրիան:
Ցանկացած աստիճանի կարճատեսության դեպքում պետք է հաշվի առնել նաև տեսողության սրությունը` տանելի կորեկցիայով, աչքը բեկող միջավայրերի թափանցիկությունը և ակնահատակի վիճակը: Դրանցում փոփոխություններ լինելու դեպքում որոշումը կայացվում է նաև ըստ Ցանկի 78-րդ և 85-րդ կետերի:
Այն դեպքերում, երբ սույն կետում ռեֆրակցիայի նշված անոմալիաների դեպքում ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման հավելված 2-ի I, II, IV սյունակներով նախատեսվում է պիտանիության անհատական գնահատում, իսկ տեսողության սրությունը կորեկցիայով չի խոչընդոտում ծառայությանը, որոշիչ նշանակություն է տրվում տեսողության սրությանը:
86. Ցանկի 87-րդ կետ` գունազգացողության թուլացման աստիճաններն ու տեսակներն ախտորոշելիս պետք է առաջնորդվել Ռաբկինի բազմագույն (պոլիխրոմատիկ) աղյուսակին կից մեթոդական ցուցումների ութերորդ և ավելի ուշ հրատարակություններով: Դիխրոմազիայի և «A» ու «B» տիպի անոմալ տրիխրոմազիայի առկայության դեպքում բոլոր տիպի ավտոմեքենաների վարորդները ճանաչվում են ոչ պիտանի ըստ մասնագիտության ծառայության համար:
«C» տիպի անոմալ տրիխրոմազիային է վերաբերում այն վիճակը, երբ փորձաքննվողները Ռաբկինի աղյուսակում տարբերում են 12 աղյուսակ` XVIII աղյուսակի պարտադիր տարբերակմամբ:
«C» տիպի անոմալ տրիխրոմազիան չի հակացուցված շարային ծառայության (բացի քիմիական պաշտպանության մասնագետներ), բոլոր տիպի մասնագիտությունների գծով, ներառյալ որպես փոխադրամիջոցների վարորդների ծառայելու, ինչպես նաև ՈՒՀ-եր ընդունվելու (բացի քիմիական պաշտպանության մասնագետներ) համար:
87. Ցանկի 88-րդ կետ` նախատեսում է եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի և աչքի այլ թաղանթների սուր հիվանդություններից, ինչպես նաև վնասվածքներից ու վիրահատություններից հետո տեսողության ժամանակավոր խանգարումը:
Ծառայողներին տրախոմայի բուժվելուց հետո հիվանդության պատճառով հատկացվում է արձակուրդ:
IX. ՄԱՇԿԻ ԵՎ ԵՆԹԱՄԱՇԿԱՅԻՆ ԲՋՋԱՆՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
88. Ցանկի 89-րդ կետի 2-րդ ենթակետին վերաբերում են պսորիազի սահմանափակ, բայց խոշոր օջախները գլխի և մաշկի բաց մասերի վրա (մեծ են հիվանդի ձեռքի ափի և դրանից ավելի մեծ չափերի օջախները):
Բազմաթիվ գնդաձև պզուկները թարախակույտային քրոնիկական պիոդերմիաների ախտանշան են:
Հաճախակի կրկնվող մաշկային հիվանդություններ են համարվում այն տեսակները, որոնց դեպքում սրացումները տեղի են ունենում տարեկան առնվազն երկու անգամ: Մաշկային հիվանդությունների տարածված տեսակներին բնորոշ է մաշկածածկույթի զգալի մասում տարածված ցանը:
Մաշկային հիվանդությունների սահմանափակ ձև ասելով նկատի են առնվում մարմնի տարբեր տեղերում ախտահարված և ոչ մեծ չափերի հատուկենտ օջախները:
Պսորիազի, սովորական իխտիոզի (քսերոդերմիա, հասարակ, մազապարկային կեռատոզ)` լրիվ ռեմիսիայի շրջանում գտնվող մանր եզակի օջախների` բուժհիմնարկում հաստատված առկայությունն արգելք չէ ծառայության համար, սակայն հակացուցված է ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: ՈՒՀ-ներ ընդունվելու համար պիտանի չեն: ՈՒՀ-ներ ընդունվելու համար սեբորեան հակացուցված չէ:
89. Ցանկի 90-րդ կետ` շարակցական հյուսվածքի այնպիսի տարածուն հիվանդություններով տառապող անձինք, որոնց դրսևորումներն ընդգրկում են նաև այլ օրգան համակարգերը, փորձաքննվում են համապատասխան կետերով:
90. Ցանկի 91-րդ կետ` եզակի գունակավոր կամ գորտնուկավոր խալեր ունեցող ծառայողները պիտանի են շարային ծառայության ու ՈՒՀ-եր ընդունվելու, սակայն պիտանի չեն ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատելու համար: Պիտանիությունը ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար որոշվում է անհատապես:
91. Ցանկի 92-րդ կետ` խուր թունաալերիկ մաշկային հիվանդություններ ունեցողների փորձաքննության ժամանակ պետք է առաջնորդվել Ցանկի 22-րդ կետին կից պարզաբանումներով:
92. Ցանկի 93-րդ կետ` բորոտություն կասկածելու դեպքում ծառայողը ստացիոնար հետազոտության համար անհապաղ ուղարկվում է մաշկային բաժանմունք ունեցող հիվանդանոց: Բորոտության հաստատվելու դեպքում տվյալ անձինք ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:
93. Ցանկի 94-րդ կետ` սույն հոդվածում նշված մաշկի սնկիկային հիվանդություններով տառապող ծառայողները, որոնց բուժումը դրական արդյունք չի տվել, փորձաքննվում են համաձայն Ցանկի 89-րդ կետի 2-րդ ենթակետի:
X. ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
94. Վերաբերվում է Ցանկի 95-րդ և 96-րդ կետերին` թաքնված սիֆիլիսով հիվանդների բուժումից (բուժման հատուկ կուրսի լրիվ ընդունումից) և կլինիկաշճաբանական եռակի հետազոտությամբ հիվանդության չհայտնաբերվելուց հետո նրանք պիտանի են ծառայության համար: Առաջնային և երկրորդային թարմ և կրկնվող սիֆիլիսով հիվանդ ծառայողները բուժման կուրսն ամբողջությամբ հաջող ավարտելուց հետո պիտանի են ծառայության համար:
XI. ԿԱՆԱՑԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
95. Ցանկի 97-րդ կետ` ֆիզիկական զարգացման հետամնացության կամ օվարիալ-մենստրուացիոն ֆունկցիաների խանգարման հետ զուգակցվող սեռական ոլորտի մանկայնության (ինֆանտիլիզմ) դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 20-րդ կամ 105-րդ կետերի:
96. Ցանկի 98-րդ կետ` արգանդի վզիկի կամ խոռոչի պոլիպների դեպքում ծառայության համար պիտանիությունը, որպես կանոն, որոշվում է պոլիպի հեռացումից և արգանդի խոռոչի լորձաթաղանթը քերել-մաքրելուց հետո: Հեռացված պոլիպի կամ արգանդի պոլիպոզափոփոխված լորձաթաղանթի հյուսվածաբանական հետազոտության միջոցով չարորակ նորագոյացությունների հայտնաբերվելու դեպքում կիրառվում է Ցանկի 46-րդ կետը: Պոլիպի բարորակության դեպքում կինը պիտանի է ճանաչվում ծառայության համար:
97. Ցանկի 99-րդ կետ` արգանդի արտանկում է համարվում այն վիճակը, երբ կանգնած (կամ կծկված վիճակով պառկած) դիրքում արգանդն ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ճեղքից` իր հետևից դուրս գցելով նաև հեշտոցի պատերը: Շեքի լրիվ (III աստիճանի) պատռվածք է համարվում այն պատռվածքը, որի դեպքում շեքի մկանների ամբողջականությունն իսպառ խախտված է, դրանք փոխարինվել են ուղիղ աղիքի պատին անցնող սպիական հյուսվածքով, հետանցքը խորաբացված է, չունի կանոնավոր ուրվագծեր:
98. Ցանկի 100-րդ կետ` արգանդի և հեշտոցի իջեցում է համարվում այն վիճակը, երբ պրկումից սեռական ճեղքը խորը բացվում է և այնտեղից երևում են արգանդի վզիկը, հեշտոցի առջևի և հետևի պատերը, որոնք, սակայն, նրա սահմաններից դուրս չեն գալիս:
Այս կետով է փորձաքննվում նաև սեռական ֆունկցիայի խանգարումով ուղեկցվող արգանդի ոչ ճիշտ դիրքը:
99. Ցանկի 101-րդ կետ` արգանդի ոչ ճիշտ դիրքն առանց ֆունկցիայի խանգարման հիմք չէ սահմանափակելու ծառայության համար պիտանիությունը: Ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու որոշում ընդունվում է այն դեպքերում, երբ արգանդի ոչ ճիշտ դիրքը զուգորդվում է մենորագիայի, փորկապության, սրբոսկրի և փորատակի շրջանում ցավերի հետ:
100. Ցանկի 102-րդ կետ` նախատեսում է հաճախ սրացող, մեծամասամբ դժվար բուժվող, երբեմն վիրաբուժական միջամտություն պահանջող բորբոքային պրոցեսները (բորբոքային ուռուցքներ, թարախի պարկավորված օջախներ և այլն):
101. Ցանկի 103-րդ, 104-րդ, 105-րդ. կետերը նախատեսում է, հատկապես ստացիոնարի պայմաններում, բուժման ենթակա սուր հիվանդությունները: Բուժումից հետո, ըստ ցուցումների, կարող է ընդունվել ազատելու կամ հիվանդության պատճառով արձակուրդ տալու որոշում:
Հավելված 3.1
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՆԴԵՔՍԸ ՆՈՐՄԱՅՈՒՄ ԵՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
18-25 տարեկան անձանց մոտ
._________________________________________________________________________.
|Թեր- |Սնուցման |Ֆիզիկական |Սնուցման | Ճարպակալում |
|սնու- |իջեցում |զարգացման ինդեքս|բարձրացում| |
|ցում |ՖԶԻ |(ՖԶԻ 19,5-22,9) |ՖԶԻ | |
|ՖԶԻ |18,5-43,7|________________|23,0-27,4 |___________________________|
|18,5-ից| |հասակը |Մարմնի | |I0 |II0 |III0 |IV0 |
|ցածր | |________|զանգված| |______|______|______|______|
| | |սմ |մ2 |կգ | |ՖԶԻ |ՖԶԻ |ՖԶԻ |ՖԶԻ |
| | | | | | |27,5- |30,0- |35,0- |40,0 |
| | | | | | |29,9 |34,9 |39,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|41,6 |41,7-43,7|150|2,25|43,8- |51,8-61,7 |61,8- |67,5- |78,8- |90,0 |
| | | | |51,7 | |67,4 |78,7 |89,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|42,1 |42,2-44,4|151|2,28|44,5- |52,4-62,6 |62,7- |68,4- |79,8- |91,2 |
| | | | |52,3 | |68,3 |79,7 |91,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|42,7 |42,8-44,9|152|2,31|45,0- |53,1-63,4 |63,5- |69,3- |80,9- |92,4 |
| | | | |53,0 | |69,2 |80,8 |92,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|43,3 |43,4-45,5|153|2,34|45,6- |53,8-64,2 |64,3- |70,2- |81,9- |93,6 |
| | | | |53,7 | |70,1 |81,8 |93,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|43,8 |43,9-46,1|154|2,37|46,2- |54,5-65,1 |65,2- |71,1- |83,0- |94,8 |
| | | | |54,4 | |71,0 |82,9 |94,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|44,4 |44,5-46,7|155|2,40|46,8- |55,2-65,9 |66,0- |72,0- |84,0- |96,0 |
| | | | |55,1 | |71,9 |83,9 |95,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|44,9 |45,0- |156|2,43|47,4- |55,9-66,7 |66,8- |72,9- |85,0- |97,2 |
| |47,3 | | |55,8 | |72,8 |84,9 |97,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|45,5 |45,6-47,9|157|2,46|48,0- |56,6-67,6 |67,7- |73,8- |86,1- |98,4 |
| | | | |56,5 | |73,7 |86,0 |98,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|46,1 |46,2-48,4|158|2,49|48,5- |57,3-68,4 |68,5- |74,7- |87,2- |99,6 |
| | | | |57,2 | |74,6 |87,1 |99,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|46,6 |46,7-49,0|159|2,52|49,1- |58,0-69,2 |69,3- |75,6- |88,2- |100,8 |
| | | | |57,9 | |75,5 |88,1 |100,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|47,3 |47,4-49,8|160|2,56|49,9- |58,9-70,3 |70,4- |76,8- |89,6- |102,4 |
| | | | |58,8 | |76,7 |89,5 |102,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|47,9 |48,0-50,4|161|2,59|50,5- |59,6-71,1 |71,2- |77,7- |90,7- |103,6 |
| | | | |59,5 | |77,6 |90,6 |103,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|48,5 |48,6-51,0|162|2,62|51,1- |60,3-72,0 |72,1- |78,6- |91,7- |104,8 |
| | | | |60,2 | |78,5 |91,6 |104,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|49,0 |49,1-51,5|163|2,65|51,6- |61,0-72,8 |72,9- |79,5- |92,8- |106,0 |
| | | | |60,9 | |79,4 |92,7 |105,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|49,6 |49,7-52,2|164|2,68|52,3- |61,6-73,6 |73,7- |80,4- |93,8- |107,2 |
| | | | |61,5 | |80,3 |93,7 |107,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|50,3 |50,4-52,9|165|2,72|53,0- |62,6-74,7 |74,8- |81,6- |95,2- |108,8 |
| | | | |62,5 | |81,5 |95,1 |108,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|50,8 |50,9-53,5|166|2,75|53,6- |63,3-75,5 |75,6- |82,5- |96,3- |110,0 |
| | | | |6,3,2 | |82,4 |96,2 |109,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|51,6 |51,7-54,1|167|2,78|54,2- |63,9-76,4 |76,5- |83,4- |97,3- |111,2 |
| | | | |63,8 | |83,3 |97,2 |111,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|52,2 |52,3-54,9|168|2,82|55,0- |64,9-77,5 |77,6- |84,6- |98,7- |112,8 |
| | | | |64,8 | |84,5 |98,6 |112,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|52,7 |52,8-55,5|169|2,85|55,6- |65,6-78,3 |78,4- |85,5- |99,8- |114,0 |
| | | | |65,5 | |85,4 |99,7 |113,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|53,4 |53,5-56,2|170|2,89|56,3- |66,5-79,4 |79,5- |86,7- |101,2-|115,6 |
| | | | |66,4 | |86,6 |101,1 |115,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|54,0 |54,6-56,8|171|2,92|56,9- |67,2-80,2 |80,3- |87,6- |102,2-|116,8 |
| | | | |67,1 | |87,5 |102,1 |116,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|54,5 |54,6-57,4|172|2,95|57,5- |67,8-81,0 |81,1- |88,5-1|103,3-|118,0 |
| | | | |67,7 | |88,4 |03,2 |117,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|55,3 |55,4-58,2|173|2,99|58,3- |68,8-82,1 |82,2- |89,7- |104,7-|119,6 |
| | | | |68,7 | |89,6 |104,6 |119,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|55,8 |55,9-58,8|174|3,02|58,9- |69,5-83,0 |83,1- |90,6- |105,7-|120,8 |
| | | | |69,4 | |90,5 |105,6 |120,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|56,6 |56,7-59,6|175|3,06|59,7- |70,4-84,1 |84,2- |91,8- |107,1-|122,4 |
| | | | |70,3 | |91,7 |107,0 |122,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|57,1 |57,2-60,1|176|3,09|60,2- |71,1-84,9 |85,0- |92,7- |108,2-|123,6 |
| | | | |71,0 | |92,6 |108,1 |123,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|57,9 |58,0-60,9|177|3,13|61,0- |72,0-86,0 |86,1- |93,9- |109,6-|125,2 |
| | | | |71,9 | |93,8 |109,5 |125,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|58,4 |58,5-61,5|178|3,16|61,6- |72,7-86,8 |86,9- |94,8- |10,6- |126,4 |
| | | | |72,6 | |94,7 |110,5 |26,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|59,9 |60,0-63,1|180|3,24|63,2- |74,5-89,0 |89,1- |97,2- |113,4-|129,6 |
| | | | |74,4 | |97,1 |113,3 |129,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|60,5 |60,6-63,6|181|3,27|93,7- |75,2-89,8 |89,9- |98,1- |144,5-|130,8 |
| | | | |75,1 | |98,0 |114,4 |130,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|61,2 |61,3-64,4|182|3,31|64,5- |76,1-90,9 |91,0- |99,3- |115,9-|132,4 |
| | | | |76,0 | |99,2 |115,8 |132,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|61,8 |61,9-65,0|183|3,34|65,1- |76,8-91,8 |91,9- |100,2-|116,9-|133,6 |
| | | | |76,7 | |100,1 |116,8 |133,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|62,5 |62,6-65,8|184|3,38|65,9- |77,7-92,9 |93,0- |101,4-|118,3-|135,2 |
| | | | |77,6 | |101,3 |118,2 |135,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|63,3 |63,4-67,2|185|3,42|67,3- |78,7-94,0 |94,1- |102,6-|119,7-|136,8 |
| | | | |78,6 | |102,5 |119,6 |136,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|63,8 |63,9-67,6|186|3,45|67,7- |79,4-94,8 |94,9- |103,5-|120,8-|138,0 |
| | | | |79,3 | |103,4 |120,7 |137,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|64,5 |64,6-67,9|187|3,49|68,0- |80,3-95,9 |96,0- |04,7- |122,2-|139,6 |
| | | | |80,2 | |104,6 |22,1 |139,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|65,3 |65,4-68,7|188|3,53|68,8- |81,2-97,0 |97,1- |105,9-|123,6-|141,2 |
| | | | |81,1 | |105,8 |123,5 |151,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|66,0 |66,1-69,5|189|3,57|69,6- |82,1-98,1 |98,2- |107,1-|125,0-|142,8 |
| | | | |82,0 | |107,0 |124,9 |142,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|66,8 |66,9-70,3|190|3,61|70,4- |83,0-99,2 |99,3- |108,3-|126,4-|144,4 |
| | | | |82,9 | |108,2 |126,3 |144,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|67,3 |67,4-70,9|191|3,64|71,0- |83,7-100,0|100,1-|109,2-|127,4-|145,6 |
| | | | |83,6 | |109,1 |127,3 |145,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|68,1 |68,2-71,7|192|3,68|71,8- |84,6-101,1|101,2-|110,4-|128,8-|147,2 |
| | | | |84,5 | |110,3 |128,7 |147,1 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|68,8 |8,9-72,4 |93 |3,72|72,5- |85,6-102,2|102,3-|111,6-|130,2-|148,8 |
| | | | |85,5 | |111,5 |130,1 |148,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|68,5 |69,6-73,2|194|3,76|73,3- |86,5-103,3|103,4-|112,8-|131,6-|150,4 |
| | | | |86,4 | |112,7 |131,5 |150,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|70,3 |70,4-74,0|195|3,80|74,1- |87,4-104,4|104,5-|114,0-|133,0-|152,0 |
| | | | |87,3 | |113,9 |132,9 |151,9 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|71,0 |71,1-74,8|196|3,84|74,9- |88,3-105,5|105,6-|115,2-|134,4-|153,6 |
| | | | |88,2 | |115,1 |134,3 |153,5 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|71,8 |71,9-75,5|197|3,88|75,6- |89,3-106,6|106,7-|116,4-|135,8-|155,2 |
| | | | |89,2 | |116,3 |135,7 |155,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|72,5 |72,6-76,3|198|3,92|76,4- |90,2-107,7|107,8-|117,6-|137,2-|156,8 |
| | | | |90,1 | |117,5 |137,1 |156,7 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|73,2 |73,3-77,1|199|3,96|77,2- |91,1-108,8|108,9-|118,8-|138,6-|158,4 |
| | | | |91,0 | |118,7 |138,5 |158,3 | |
|_______|_________|___|____|_______|__________|______|______|______|______|
|74,0 |74,1-77,9|200|4,00|78,0- |92,0-109,9|110,0-|120,0-|140,0-|160,0 |
| | | | |91,9 | |119,9 |139,9 |159,9 | |
._________________________________________________________________________.
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում