ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության միացյալ զինված ուժերի սպայակույտին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Վաղարշակ Վահնազի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
19 սեպտեմբերի 1994 թ.
ՆՀ-373