Սեղմել Esc փակելու համար:
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿ ...

 

 

041.0427.230516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2016 թվականի N 427-Ա

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

1. Ստեղծել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թվականի մայիսի 23-ի

N 427-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Սմբատ Սաիյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Արմեն Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Դավիթ Զարգարյան    - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի

                         պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման,

                         ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Արթուր Կեսոյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության

                         պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Կարապետ Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

ծառայության բնակչության պաշտպանության և աղետների

հետևանքների վերացման կազմակերպման վարչության

տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության

գնդապետ

 

Բելլա Հովհաննիսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

բժշկասոցիալական փորձաքննության գործակալության

վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար

 

    Հովիկ Բալյան       - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                         օգնության քաղաքականության վարչության

                         հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության

                         բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ

 

Գևորգ Վարդանյան  - «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության

նախագահ (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 20.12.17 թիվ 1510-Ա, 19.03.2019 թիվ 274-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2016
N 427-Ա
Որոշում