Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.

1995 թվականի հունվարի 17-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Էներգահամակարգի պահպանման» ծրագրի վարկային համաձայնագիրը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ կնքված «Բեռնահամալիրի կառուցման» վարկային պայմանագիրը վավերացնելու մասին:

2. 1995 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը ապահովելու մասին:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

4. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին

5. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի տարեկան հաղորդումը հանրապետության քաղաքական և սոցիալ - տնտեսական իրավիճակի մասին:

 

11 հունվարի 1995 թ.

ՆՀ-407

 

 

pin
ՀՀ Նախագահ
11.01.1995
N ՆՀ-407
Հրամանագիր