ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Է. Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Աղվանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ համատեղության կարգով նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե):
18 հունվարի 1995 թ.
ՆՀ-409