ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
12 մայիսի 2016 թվականի N 18
21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 12-ի նիստի
N 18 արձանագրային որոշման
ՎԱՐԿ ԹԻՎ 8615-AM
Վարկային համաձայնագիր
(Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման Ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ
միջև
Ամսաթիվ` 12 մայիսի 2016
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ (»Բանկ») միջև 2016թ. մայիսի 12-ով թվագրված ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ: Վարկառուն և Բանկը սույնով համաձայնում են հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանվում է սույն Համաձայնագրի Հավելվածում) սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:
1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված հասկացությունները կրում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում իրենց վերագրված իմաստները:
ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿԸ
2.01. Բանկը համաձայն է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Վարկառուին տրամադրել երեսուն միլիոն դոլար գումար (US$30,000,000), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն («Վարկ»)` սույն Համաձայնագրի 1-ին Ցանկում նկարագրված ծրագրի (»Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու համար:
2.02. Վարկառուն կարող է Վարկի միջոցներն առհանել` սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV Բաժնի համաձայն: Վարկային հաշվից բոլոր առհանումները պետք է Բանկի կողմից մուտքագրվեն Վարկառուի կողմից նշված և Բանկի համար ընդունելի հաշիվներին:
2.03. Վարկառուի կողմից վճարման ենթակա Սկզբնավճարը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%):
2.04. Վարկառուի կողմից վճարման ենթակա Պարտավճարը հավասար է Վարկի Չառհանված մնացորդի տարեկան մեկ քառորդ տոկոսին (0.25%):
2.05. Վարկառուի կողմից Տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարման ենթակա տոկոսագումարը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Բազային դրույքաչափի և Փոփոխական սպրեդի գումարին` հաշվի առնելով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի Փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարման ենթակա տոկոսագումարը որոշվում է Ընդհանուր պայմանների IV Հոդվածի համապատասխան դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին, եթե Վարկի Առհանված մնացորդի որևէ գումար ժամկետը լրանալիս չի վճարվում և վճարումը շարունակում է չկատարվել երեսուն օրվա ընթացքում, այդ դեպքում Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը փոխարենը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ Բաժնի (ե) կետում նախատեսված կարգով:
2.06. Վճարման Ամսաթվերը յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ն են:
2.07. Վարկի մայր գումարի մարումը կատարվում է սույն Համաձայնագրի 3-րդ Ցանկում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:
2.08. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը դյուրացնելու նպատակով` Վարկառուն կարող է ցանկացած պահի դիմել Վարկի պայմանների հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու համար` (i) Վարկի մայր գումարի առհանված կամ չառհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Վարկի Արժույթի փոփոխություն` Հաստատված Արժույթի և (ii) տոկոսադրույքի բազայի փոփոխություն, որը կիրառվում է` (Ա) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Դրույքաչափի կամ հակառակը, կամ (Բ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված ամբողջ գումարի կամ դրա մի մասի նկատմամբ` Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից և Փոփոխական Սպրեդից Ֆիքսված Բազային Դրույքաչափի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի և Փոփոխական Սպրեդի կամ հակառակը կամ (Գ) Վարկի մայր գումարի առհանված և չմարված գումարն ամբողջությամբ` Փոփոխական Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից Ֆիքսված Սպրեդի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի և (iii) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ կիրառելի Փոփոխական Դրույքաչափի կամ Բազային Դրույքաչափի սահմանաչափերի սահմանում Փոփոխական դրույքաչափի կամ Բազային դրույքաչափի նկատմամբ տոկոսադրույքի քեփի կամ տոկոսադրույքի քոլարի սահմանման միջոցով:
(բ) Սույն բաժնի «ա» պարբերության համաձայն հայցած ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է «Փոխարկում»` ըստ Ընդհանուր պայմանների սահմանման և կատարվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի և Փոխարկումների ուղեցույցի դրույթների համաձայն:
ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐԸ
3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի նպատակին հավատարիմ լինելու մասին: Այդ նպատակով Վարկառուն պետք է`
(ա) Ծրագիրն իրականացնի ԷԲՊՆ-ի միջոցով և
(բ) համակարգի հետևյալ մարմինների հետ աշխատանքը, որոնք աջակցելու են ԷԲՊՆ-ին Ծրագրի իրականացման հարցում. (i) ՀԱԷԿ-ի հետ` մասնակցելու Ծրագրի` Մաս Ա-ի և Բ-ի միջոցառումներին, (ii) Երևանի ՋԷԿ-ի հետ` մասնակցելու Ծրագրի Մասեր Ա,-ի Բ-ի, Գ-ի և Ե-ի միջոցառումներին և (iii) ՀԾԿՀ-ի հետ` մասնակցելու Ծրագրի Մաս Դ-ի միջոցառումներին` բոլորը Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն:
3.02. Առանց սույն Համաձայնագրի 3.01 Բաժնի դրույթները սահմանափակելու և բացառությամբ այն դեպքի, երբ այլ համաձայնություն է ձեռք բերվում Վարկառուի և Բանկի միջև, Վարկառուն ապահովում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի դրույթների համաձայն Ծրագրի իրականացումը:
ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
4.01. Կասեցման Լրացուցիչ դեպքերը բաղկացած են հետևյալից. (i) ՀԱԷԿ-ը և Երևանի ՋԷԿ-ը չեն կատարել համապատասխանաբար ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի կամ Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում իրենց որևէ պարտավորություն, որը, Բանկի կարծիքով, էական և անբարենպաստ ազդեցություն կունենա Վարկառուի կողմից սույն Համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների կատարման ունակության վրա, և (ii) Ծրագրի փոփոխվել և կամ դադարեցվել է այնպես, որ Բանկի կարծիքով էական և բացասական ազդեցություն ունի Վարկառուի` Ծրագրի սկզբնական նպատակների հասնելու կարողության վրա:
4.02. Արագացման Լրացուցիչ դեպքը բաղկացած է հետևյալից` մասնավորապես, որ տեղի ունենա սույն Համաձայնագրի 4.01 Բաժնի (ա) և (բ) կետերում նշված որևէ դեպք և Բանկի կողմից դեպքի մասին Վարկառուին ծանուցելուց հետո վաթսուն (60) օրվա ժամանակահատվածում շարունակվի:
ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
5.01. ՈՒժի մեջ մտնելու Լրացուցիչ պայմանները բաղկացած են հետևյալից`
(ա) ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը կնքվել է Վարկառուի (ՖՆ-ի միջոցով գործող) և ՀԱԷԿ-ի անունից` Բանկի համար ընդունելի ձևով.
(բ) Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը կնքվել է Վարկառուի (ՖՆ-ի միջոցով գործող) և Երևանի ՋԷԿ-ի անունից` Բանկի համար ընդունելի ձևով:
5.02. Լրացուցիչ իրավաբանական հարցերը բաղկացած են հետևյալից.
(ա) Վարկառուն, Բանկին բավարարող իրավաբանական կարծիքի միջոցով, որը տրվել է Վարկառուի` Բանկի համար ընդունելի իրավախորհրդատուի կողմից, նշում է, որ վերոնշյալ 5.01 Բաժնում հիշատակված` ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը սահմանված կարգով լիազորվել կամ վավերացվել են Վարկառուի կողմից և կնքվել և հանձնվել են Վարկառուի և ՀԱԷԿ-ից և Երևան ՋԷԿ-ից յուրաքանչյուրի անունից և պարտադիր իրավական բնույթ են կրում Վարկառուի համար` դրանց պայմաններին համապատասխան:
(բ) ՀԱԷԿ-ը և Երևանի ՋԷԿ-ը, Բանկին բավարարող իրավաբանական կարծիքի միջոցով, որը տրվել է համապատասխանաբար Երևանի ՋԷԿ-ի և ՀԱԷԿ-ի` Բանկի համար ընդունելի իրավախորհրդատուի կողմից, նշում են, որ իրենց համապատասխան` ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը սահմանված կարգով լիազորվել և կնքվել և հանձնվել են ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի անունից և պարտադիր իրավական բնույթ են կրում ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի համար` դրանց համապատասխան պայմանների համաձայն:
5.03. ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրութսուներորդ (180) օրն է:
ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ, ՀԱՍՑԵՆԵՐԸ
6.01. Վարկառուի ներկայացուցիչը նրա Ֆինանսների նախարարն է:
6.02. Վարկառուի հասցեն է`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փողոց 1
Երևան, 0010
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս`
+374-11-800132
6.03. Բանկի հասցեն է`
International Bank for Reconstruction and Development
1818 H Street, N.W.
Washington, D.C.20433
United States of America
Տելեքս` Ֆաքս`
248423(MCI) կամ 1-202-477-6391
64145(MCI)
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է _____________________________________վերոնշյալ ամսաթվի և տարեթվի դրությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անունը` ____________________________
Պաշտոնը` ____________________________
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ`
_____________________________________
Լիազոր ներկայացուցիչ
Անունը` ____________________________
Պաշտոնը` ____________________________
ՑԱՆԿ 1
Ծրագրի նկարագրությունը
Առաջարկվող Ծրագրի զարգացման նպատակն է սատարել Վարկառուի` էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերը` էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով:
Ծրագիրը բաղկացած է Վարկառուի Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում հետևյալ ընտրված միջոցառումների խմբից.
Ա. Էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների` հիմնական գործունեության հետ չկապված նպատակներով դրամական միջոցների արտահոսքի բացառում` (i) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի համար հիմնական գործունեության հետ չկապված ծախսեր կատարելու, փոխառություններ վերցնելու և տրամադրելու արգելքի սահմանման և (ii) պետական «Հայգազարդ» ՓԲԸ-ի լուծարման միջոցով:
Բ. Առևտրային թանկ վարկերի նվազեցում և դեբիտորական պարտքերի ստացում` (i) Օժանդակ նամակում նշված` ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի առևտրային վարկերի մայր գումարների վերաֆինանսավորման և (ii) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի` Հայաստանի էլեկտրական ցանցին (ՀԷՑ) մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց դեբիտորական պարտքերի ստացման միջոցով:
Գ. Երևանի ՋԷԿ-ի` Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Երևան ԳԳՄ մասնաճյուղի նկատմամբ Օժանդակ նամակ N 3-ում հղում կատարված պայմանագրի շրջանակում ունեցած կրեդիտորական պարտքերի մարում:
Դ. Սակագների փոփոխություն` էլեկտրաէներգիայի մատակարարման արժեքը լիարժեք արտացոլելու համար. (i) ՀԷՑ-ի լիցենզիայի փոփոխության միջոցով` տալով ՀԷՑ-ի կողմից գնված էլեկտրաէներգիայի փաստացի և կանխատեսվող արժեքի անհամապատասխանության հետևանքով կրած վնասի (օգուտի) ամբողջ չափով սակագնային մարժան ճշգրտելու հնարավորություն և (ii) սակագների սահմանման մեթոդաբանության վերանայման միջոցով` տալով բնական գազի գնման հետ կապված` ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի տատանման հետևանքով կրած վնասի (օգուտի) ամբողջ չափով սակագինը ճշգրտելու հնարավորություն:
Ե. Երևանի ՋԷԿ-ի Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) գազային տուրբինի արտադրական հզորության պահպանում` գազատուրբինի որոշ բաղադրիչների փոխարինման միջոցով:
ՑԱՆԿ 2
Ծրագրի իրականացումը
Բաժին I. Իրականացման մեխանիզմներ
Ա. Ծրագրի ֆիդուցիար, բնապահպանական և սոցիալական համակարգեր
Առանց Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների սահմանափակման` Վարկառուն իրականացնում կամ հանձնարարում է Ծրագիրն իրականացնել ֆինանսական կառավարման, գնումների և բնապահպանական և սոցիալական կառավարման` Բանկի համար ընդունելի համակարգերին համապատասխան (Ծրագրի ֆիդուցիար, բնապահպանական և սոցիալական համակարգեր), որոնք նախատեսված են ապահովելու`
1. Վարկի միջոցների օգտագործումն ըստ նպատակային նշանակության` պատշաճ ուշադրություն դարձնելով խնայողության, արդյունքայնության, արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին և
2. Ծրագրի փաստացի և հնարավոր անբարենպաստ բնապահպանական և սոցիալական ազդեցությունների բացահայտումը, դրանցից խուսափումը, նվազագույնի հասցնելը կամ մեղմելը, ելնելով հանգամանքներից, բոլորն էլ` տեղեկացված որոշումների կայացման գործընթացի միջոցով:
Բ. Հակակոռուպցիոն հարցեր
Առանց սույն Բաժնի Ա Մասի դրույթների սահմանափակման` Վարկառուն Ծրագիրն իրականացնում է և հանձնարարում է Ծրագիրն իրականացնել Բանկի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթների համաձայն:
Գ. Ծրագրի այլ ինստիտուցիոնալ և իրականացման մեխանիզմներ
1. Ծրագրի հաստատությունները
Առանց սույն I Բաժնի Ա Մասի ընդհանրականության սահմանափակման` Վարկառուն Ծրագրի իրականացման ընթացքում ԷԲՊՆ-ի, ՖՆ-ի, ՀԱԷԿ-ի, Երևանի ՋէԿ-ի, ՀԾԿՀ-ի և /կամ ցանկացած այլ համապատասխան մարմնի կազմում պահպանում կամ հանձնարարում է պահպանել գրասենյակները, ստորաբաժանումները և մասնաճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի վրա դրված է տեխնիկական, բնապահպանական, և սոցիալական երաշխիքների, ֆիդուցիար և Ծրագրի հետ կապված այլ պատասխանատվություն` Ծրագրի իրենց համապատասխան մասերի իրականացման համար, բոլորն էլ Բանկին բավարարող լիազորություններով, գործառույթներով, կարողություններով, աշխատակազմով և ռեսուրսներով` Ծրագրի շրջանակում իրենց համապատասխան գործառույթների իրականացման համար:
2. Օժանդակ համաձայնագրեր
Ա) Վարկառուն Վարկի միջոցների մի մասը տրամադրում է ՀԱԷԿ-ից և Երևան ՋԷԿ-ից յուրաքանչյուրին` համապատասխանաբար Վարկառուի և ՀԱԷԿ-ի միջև օժանդակ համաձայնագրի (ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագիր) և Վարկառուի և Երևանի ՋԷԿ-ի միջև օժանդակ համաձայնագրի շրջանակում (Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիր), Բանկի հաստատած պայմաններով, որոնք այլ հարցերի թվում ներառում են հետևյալը.
(i) Վարկառուի` ՀԱԷԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում Վարկի միջոցների համապատասխան մասը որպես Ենթավարկ տրամադրելու պարտավորությունը. ՀԱԷԿ-ին (28.5%) և ԵՋԷԿ-ին (71.5%) սույն Համաձայնագրի Ցանկ 2-ի Բաժին IV.Ա.2-ի աղյուսակում սահմանված ՄԿԱ-ների/ՄԿՑ-ների ձեռքբերման և համապատասխան հավաստման գործընթացն անցնելու դիմաց:
(ii) ՀԱԷԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին ուղղվող Ենթավարկերի գումարը տրամադրվում է Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը Վարկի համար Վարկառուն կարող է ժամանակ առ ժամանակ ընտրել` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն.
(iii) ՀԱԷԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին ուղղվող Ենթավարկերի մայր գումարը ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի կողմից Վարկառուին վերադարձվում է Դոլարով կամ ցանկացած այլ արժույթով, որը Վարկի համար Վարկառուն կարող է ժամանակ առ ժամանակ ընտրել` սույն Համաձայնագրի 2.08 Բաժնի դրույթների համաձայն, կիսամյակային մասնավճարներով, 25 տարվա ընթացքում, 14.5 տարվա արտոնյալ ժամկետը ներառյալ:
(iv) (Ա) ՀԱԷԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին տրամադրված Ենթավարկերի ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ պետք է հաշվարկվի և վճարվի տոկոս Վարկի համար կիրառվող նույն դրույքաչափով (առանց լրացուցիչ մարժայի)` սույն Համաձայնագրի 2.05 Բաժնի դրույթների համաձայն, և (Բ) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի Ենթավարկերի չառհանված մնացորդի նկատմամբ պետք է հաշվարկվի և վճարվի պարտավճար, որը որոշվում է սույն Համաձայնագրի 2.04 Բաժնի դրույթների համաձայն.
(v) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի` Ծրագրի շրջանակում իրենց համապատասխան միջոցառումներն իրականացնելու պարտավորությունը, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրում, համապատասխանաբար ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագրում և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրում, բոլորն էլ Բանկին բավարարող ձևով.
(vi) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի` Հակակոռուպցիոն ուղեցույցին համապատասխանելու պարտավորությունը.
(vii) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի պարտավորությունը` չկրելու որևէ ծախս, պարտք կամ այլ պարտավորություն կամ չտրամադրելու վարկեր կամ դրամաշնորհներ ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի «հիմնական գործունեության»` էներգիայի արտադրության ծառայությունների մատուցման հետ չկապված նպատակներով: Սույն կետի նպատակով`
(ա) «պարտք» տերմինը նշանակում է փող վճարելու կամ վերադարձնելու ցանկացած պարտավորություն` ներկայում կամ ապագայում, փաստացի կամ պայմանական (անկախ նրանից այն կրում է որպես հիմնական կողմ, թե` երաշխավոր).
(բ) Պարտքը համարվում է, որ կրում է` (Ա) այդ պարտքը կամ դրա վճարման պայմանների փոփոխություն նախատեսող վարկային պայմանագրի կամ համաձայնագրի կամ այլ գործիքի շրջանակում կամ այդ պայմանագրի, համաձայնագրի կամ գործիքի ամսաթվին, (Բ) երաշխիքային համաձայնագրի շրջանակում` այդ երաշխիքը նախատեսվող համաձայնագրի կնքման ամսաթվին, և/կամ (Գ) ցանկացած այլ գործարք, որ պարտավորություն է առաջացնում:
(գ) «Դրամաշնորհ» տերմինը նշանակում է ֆինանսավորման տրամադրում մեկ այլ կազմակերպության` առանց այդ կազմակերպության կողմից այն վերադարձնելու պարտավորության.
(դ) «Վարկեր» նշանակում է մեկ այլ կազմակերպությանը ֆինանսավորման տրամադրում` այդ կազմակերպության կողմից այն վերադարձնելու պարտավորությամբ.
(ե) «Հիմնական գործունեություն» տերմինը (ինչպես օգտագործված է ՄԿՑ-ներ 3-ում և 4-ում) նշանակում է էներգիայի արտադրություն (Երևանի ՋԷԿ-ի պարագայում էլեկտրական և/կամ ջերմային էներգիա, իսկ ՀԱԷԿ-ի դեպքում` էլեկտրական էներգիա)` արտադրական կայանների միջոցով, որոնք համապատասխանաբար ՀԱԷԿ-ի և Երևանի ՋէԿ-ի սեփականությունն են կամ վերահսկվում են նրանց կողմից և վաճառվում են կամ պետք է վաճառվեն Վարկառուի էլեկտրաէներգիայի և/կամ գոլորշու փոխադրման և/կամ բաշխիչ ցանցերին և/կամ արտահանվում են կամ պետք է արտահանվեն.
(Բ) Վարկառուն ՀԱԷԿ Օժանդակ համաձայնագրի և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրի շրջանակում իրականացնում է իր իրավունքներն այնպես, որ պաշտպանվեն Վարկառուի և Բանկի շահերը և իրագործվեն Վարկի նպատակները: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, Վարկառուն չպետք է փոխանցի, փոխի, անվավեր ճանաչի կամ հրաժարվի ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագրից և/կամ Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրից կամ դրանց որևէ դրույթներից:
Բաժին II. Բացառվող միջոցառումներ
Վարկառուն ապահովում է, որ Ծրագրից բացառվի ցանկացած միջոցառումներ, որոնք`
Ա. Բանկի կարծիքով հավանական է, որ շրջակա միջավայրի և/կամ ազդակիր անձանց վրա ունենա էական անբարենպաստ ազդեցություններ, որոնք զգայուն են, բազմազան կամ աննախադեպ կամ
Բ. ներառում են գնումներ` (1) աշխատանքների, որոնց մեկ պայմանագրի արժեքն ըստ հաշվարկի համարժեք կամ բարձր կլինի հիսուն միլիոն Դոլարից ($50,000,000), (2) ապրանքներ, որոնց մեկ պայմանագրի արժեքն ըստ հաշվարկի համարժեք կամ բարձր կլինի երեսուն միլիոն ($30,000,000) Դոլարից, (3) ոչ խորհրդատվական ծառայություններ, որոնց մեկ պայմանագրի արժեքը համարժեք կամ բարձր կլինի քսան միլիոն Դոլարից ($20,000,000) կամ (4) խորհրդատուների ծառայություններ, որոնց մեկ պայմանագրի արժեքն ըստ հաշվարկների համարժեք կամ բարձր կլինի տասնհինգ միլիոն (15,000,000) Դոլարից:
Բաժին III. Ծրագրի մոնիթորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում, աուդիտներ
Ա. Ծրագրի հաշվետվությունները
Վարկառուն մոնիթորինգի է ենթարկում և գնահատում է Ծրագրի ընթացքը և պատրաստում է Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 5.08 Բաժնի դրույթների համաձայն: Ծրագրի յուրաքանչյուր Հաշվետվություն ընդգրկում է մեկ օրացույցային կիսամյակ և Բանկին է ներկայացվում այդ հաշվետվության ընդգրկած ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
B. Ծրագրի ֆինանսական աուդիտներ
Առանց սույն 2-րդ Ցանկի I.A Բաժնի և Ընդհանուր պայմանների 5.09 Բաժնի ընդհանրականության սահմանափակման` Վարկառուն.
(i) ԷԲՊՆ-ի միջոցով, իր Ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացումն իրականացնում է Ընդհանուր պայմանների 5.09 (բ) Բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի Վարկառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակահատված: Յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի աուդիտով հաստատված Ֆինանսական հաշվետվությունները Բանկին ներկայացվում են ոչ ուշ, քան այդպիսի ժամանակահատվածի ավարտից հետո վեց (6) ամսվա ընթացքում և ժամանակին հրապարակայնորեն հասանելի են դառնում, ինչպես որ ընդունելի է Բանկի համար և
(ii) ՀԱԷԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին հանձնարարի.
(ա) իրենց ֆինանսական հաշվետվությունների աուդիտն անցկացնել Ընդհանուր պայմանների 5.09 (բ) Բաժնի դրույթների համաձայն, ընդ որում ֆինանսական հաշվետվության յուրաքանչյուր աուդիտ պետք է ընդգրկի համապատասխանաբար ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի մեկ ֆինանսական տարին և
(բ) Վարկառուին և Բանկին ներկայացնի ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական հաշվետվությունները, ոչ ուշ, քան իրենց համապատասխան ֆինանսական տարիների ավարտից հետո վեց (6) ամսվա ընթացքում և
(գ) ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի` իրենց համապատասխան ֆինանսական տարիների ֆինանսական հաշվետվությունները ժամանակին հրապարակայնորեն հասանելի դարձնել, ինչպես ընդունելի է Բանկի համար:
C. ՄԿԱ-ների/ՄԿՑ-ների հավաստիության անկախ ստուգում
Վարկառուն`
(ա) Երևանի ՋԷԿ-ին հանձնարարում է սույն Համաձայնագրի ՈՒժի մեջ մտնելու Ամսաթվից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում վարձել երրորդ կողմ հանդիսացող անկախ կազմակերպության կամ կազմակերպությունների («Հավաստիացման անկախ գործակալ(ներ)» կամ «ՀԱԳ-(եր)» Բանկին բավարարող տեխնիկական առաջադրանքով` սույն Ցանկի IV.A.2. Բաժնի աղյուսակում սահմանված (1)-ից (9) Կատեգորիաների շրջանակում ՄԿԱ-ներին և ՄԿՑ-ներին համապատասխանության ստուգումն իրականացնելու համար.
(բ) Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ին հանձնարարում է սույն Ցանկի IV.A.2. Բաժնի աղյուսակի (10) Կատեգորիայի շրջանակում ՄԿԱ և ՄԿՑ համապատասխանության հավաստիության ստուգման իրականացումը.
(գ) Ծրագրի իրականացման ողջ ընթացքում իրականացնում է հավաստիության ստուգման գործընթաց` առաջնորդվելով Բանկի հետ համաձայնեցված Հավաստիության ստուգման ընթացակարգով, վերոնշյալ (ա)-ին կետի համաձայն վարձված ՀԱԳ(երի) միջոցով` ուսումնասիրվող ժամանակահատվածում (ներում) ՄԿԱ-ների/ՄԿՑ-ների ապահովման փաստը հավաստելու համար, և
(դ) Հավաստիության ստուգման համապատասխան հաշվետվությունները ներկայացնում է Բանկին, Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, վերոնշյալ (գ) կետում նշված յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
Բաժին IV. Վարկի միջոցների առհանում
A. Ընդհանուր
1. Վարկառուն կարող է Վարկի միջոցներն առհանել Ընդհանուր պայմանների II Հոդվածի, սույն Բաժնի դրույթների և լրացուցիչ այնպիսի ցուցումների համաձայն, որ Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ սահմանել` Վարկառուին ծանուցելով. (ա) Սկզբնավճարը վճարելու և (բ) կոնկրետ ցուցանիշների («Մասհանմանը կապակցված ցուցանիշներ» կամ «ՄԿՑ-(ներ)») դիմաց ապահովված արդյունքների հիման վրա (»Մասհանմանը կապակցված արդյունքներ» կամ «ՄԿԱ-(ներ)»), որոնք բոլորը սահմանված են սույն Ա Բաժնի 2-րդ կետի աղյուսակում, Ծրագրի Ծախսերը ֆինանսավորելու համար: Սույն պարբերության նպատակների համար «Ծրագրի ծախսեր» նշանակում է ծախսեր, որոնք կապված են` (i) Օժանդակ նամակ N 3-ում նկարագրված առևտրային վարկերի մայր գումարների, (ii) բնական գազի դիմաց կրեդիտորական պարտքի մարման (ներքին կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով գազ մատակարարելու համար Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Երևան ԳԳՄ-ի հետ պայմանագրի շրջանակում կրեդիտորական պարտք, որը մանրամասն ներկայացված է Օժանդակ նամակում), (iii) Ծրագրի աուդիտների և ԱՀԳ-ների, և (iv) ԵՋԷԿ-ի ՀՇԳՑԷ գազային տուրբինի վերանորոգման հետ:
2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Վարկի միջոցների առհանման յուրաքանչյուր կատեգորիան (այդ թվում` Մասհանմանը կապակցված ցուցանիշները, ըստ կիրառելիության) («Կատեգորիա»), յուրաքանչյուր Կատեգորիայի համար Մասհանմանը կապակցված արդյունքները (ըստ կիրառելիության) և Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր Կատեգորիային:
.______________________________________________________________________.
|Կատեգորիա |Ելակետ |Մասհանմանը կապակցված |Վարկից |
|(այդ թվում` | |արդյունք |հատկացված |
|Մասհանմանը | |(ըստ կիրառելիության) |գումար |
|կապակցված | | |(արտահայտված |
|ցուցանիշը, ըստ | | |ԱՄՆ դոլարով) |
|կիրառելիության) | | | |
|________________|________________|______________________|_____________|
|(1) ՄԿՑ #1. |Որոշում չկա |ՄԿԱ #1.Մինչև 2016 թ. |ՄԿՑ #1: |
|ՀԱԷԿ-ի և | |հունիսի 30-ը տեղի է |2,832,000 ԱՄՆ|
|Երևանի ՋԷԿ-ի | |ունեցել ՀԱԷԿ-ի և |դոլար |
|Բաժնետիրոջ | |Երևանի ՋԷԿ-ի | |
|ժողովի որոշում, | |Բաժնետերերի ժողովը և | |
|որով այդ | |կայացվել է նրանց | |
|ընկերություննե- | |հիմնական | |
|րին արգելվում է | |գործունեության հետ | |
|կատարել ծախսեր, | |չկապված ծախսեր | |
|վերցնել ու | |կատարելը, | |
|տրամադրել | |փոխառություններ | |
|փոխառություններ,| |վերցնելն ու | |
|որոնք կապված չեն| |տրամադրելը արգելող | |
|հիմնական | |որոշում, որը | |
|գործունեության | |բավարարում է Բանկին | |
|հետ | |և երկու | |
| | |ընկերությունների | |
| | |համար կրում է | |
| | |պարտադիր իրավական | |
| | |բնույթ: | |
|________________|________________|______________________|_____________|
|(2) ՄԿՑ #2. |Գոյություն ունի |ՄԿԱ #2.1 |ՄԿՑ #2: |
|«Հայգազարդ»-ի |որպես |(1,000,000 ԱՄՆ դոլար).|2,000,000 ԱՄՆ|
|լուծարում |իրավաբանական անձ|մինչև 2016 թ. |դոլար |
| | |դեկտեմբեր 31-ը տեղի է | |
| | |ունեցել «Հայգազարդ»-ի | |
| | |Բաժնետիրոջ ընդհանուր | |
| | |ժողովը և (i) կայացվել| |
| | |է լուծարման վերաբերյալ| |
| | |որոշում և (ii) | |
| | |հաստատել է լուծարման | |
| | |ծրագիրը, որն ընդգրկում| |
| | |է Վարկառուի | |
| | |համապատասխան | |
| | |օրենսդրությամբ | |
| | |պահանջվող` | |
| | |ընկերությունների | |
| | |լուծարման բոլոր | |
| | |հիմնական կողմերը և | |
| | |քայլերը, և | |
| | |պարունակում լուծարման | |
| | |ժամանակացույց` | |
| | |ներգրավված կողմերի | |
| | |պատասխանատվության | |
| | |մասին հստակ նշումով, | |
| | |բոլորն էլ Բանկին | |
| | |բավարարող ձևով են և | |
| | |կրում են պարտադիր | |
| | |իրավական բնույթ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #2.2 | |
| | |(500,000 ԱՄՆ դոլար). | |
| | |մինչև 2018 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ը | |
| | |«Հայգազարդ»-ի | |
| | |Բաժնետերերի ժողովի | |
| | |կողմից նշանակված | |
| | |Լուծարային | |
| | |հանձնաժողովը ավարտել | |
| | |է ընկերության | |
| | |ակտիվների | |
| | |վերագնահատումը` | |
| | |Վարկառուի | |
| | |օրենսդրության | |
| | |համաձայն: | |
| | | | |
| | |ՄԿԱ #2.3 | |
| | |(500,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Մինչև 2020 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ը | |
| | |«Հայգազարդ»-ի | |
| | |լուծարումն ավարտվել է | |
| | |և գրանցվել է | |
| | |Արդարադատության | |
| | |նախարարության | |
| | |իրավաբանական անձանց | |
| | |պետական ռեգիստրում` | |
| | |Վարկառուի | |
| | |օրենսդրության | |
| | |համաձայն: | |
|________________|________________|______________________|_____________|
|(3) ՄԿՑ #3. |ՀԱԷԿ-ը չի |ՄԿԱ #3.1 |ՄԿՑ #3: |
|ՀԱԷԿ-ի կողմից |կատարում նոր |(1,900,000 ԱՄՆ դոլար).|2,500,000 ԱՄՆ|
|հիմնական |ծախսեր, |ՀԱԷԿ-ը չի |դոլար |
|գործունեության |վերցնում և |կատարել հիմնական | |
|հետ չկապված նոր |տրամադրում |գործունեության հետ | |
|ծախսեր |փոխառություններ,|չկապված որևէ նոր | |
|չկատարելը, |որոնք կապված |ծախս, վերցնել և | |
|փոխառություններ |չեն հիմնական |տրամադրել | |
|չվերցնելն ու |գործունեության |փոխառություններ սույն | |
|չտրամադրելը |հետ |Վարկային համաձայնագրի | |
| | |ստորագրման ամսաթվից | |
| | |մինչև Վարկառուի 2016 | |
| | |ՖՏ-ի վերջն ընկած | |
| | |ժամանակահատվածի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #3.2 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԱԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2017 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #3.3 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԱԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2018 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #3.4 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԱԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2019 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
|________________|________________|______________________|_____________|
|(4) ՄԿՑ #4. |Երևանի ՋԷԿ-ը |ՄԿԱ #4.1 |ՄԿՑ #4: |
|Երևանի ՋԷԿ-ի |չի կատարում նոր |(1,900,000 ԱՄՆ դոլար).|2,500,000 ԱՄՆ|
|կողմից հիմնական |ծախսեր, վերցնում|Երևանի ՋԷԿ-ը չի |դոլար |
|գործունեության |և տրամադրում |կատարել հիմնական | |
|հետ չկապված նոր |փոխառություններ,|գործունեության հետ | |
|ծախսեր |որոնք կապված չեն|չկապված որևէ նոր | |
|չկատարելը, |հիմնական |ծախս, վերցնել և | |
|փոխառություններ |գործունեության |տրամադրել | |
|չվերցնելն ու |հետ |փոխառություններ սույն | |
|չտրամադրելը | |Վարկային համաձայնագրի | |
| | |ստորագրման ամսաթվից | |
| | |մինչև Վարկառուի 2016 | |
| | |ՖՏ-ի վերջն ընկած | |
| | |ժամանակահատվածի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #4.2 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Երևանի ՋԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2017 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #4.3 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար): | |
| | |Երևանի ՋԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2018 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
| | | | |
| | |ՄԿԱ #4.4 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Երևանի ՋԷԿ-ը չի | |
| | |կատարել հիմնական | |
| | |գործունեության հետ | |
| | |չկապված որևէ նոր | |
| | |ծախս, վերցնել և | |
| | |տրամադրել | |
| | |փոխառություններ | |
| | |Վարկառուի 2019 ՖՏ-ի | |
| | |ընթացքում | |
|________________|________________|______________________|_____________|
|(5) ՄԿՑ #5. |0 ԱՄՆ դոլար |ՄԿԱ #5.1 Նախնական |ՄԿՑ #5: |
|ՀԱԷԿ-ի չմարված | |արդյունք |4,260,000 |
|առևտրային | |(1,086,000 ԱՄՆ դոլար):|ԱՄՆ դոլար |
|վարկերի մայր | |ՀԱԷԿ-ը նվազեցրել է | |
|գումարի նվազումը| |չմարված առևտրային |ՄԿՑ 5.1-ի |
| | |վարկեր մայր գումարն |համար |
| | |առնվազն 2,172,000 ԱՄՆ |հատկացումը |
| | |դոլարով 2016 թ. |հիմնված է |
| | |փետրվարի 1-ից մինչև |վարկի մայր |
| | |Վարկային համաձայնագրի |գումարի |
| | |ստորագրման ամսաթվին |յուրաքանչյուր|
| | |նախորդող օրն ընկած |1 ԱՄՆ դոլարով|
| | |ժամանակահատվածում: |նվազեցման |
| | | |համար |
| | |ՄԿԱ #5.2 |0.50 ԱՄՆ |
| | |(1,414,000 ԱՄՆ դոլար).|դոլարի վրա |
| | |ՀԱԷԿ-ը նվազեցրել է | |
| | |չմարված առևտրային | |
| | |վարկերի մայր գումարն | |
| | |առնվազն 2,828,000 ԱՄՆ | |
| | |դոլարով Վարկային | |
| | |համաձայնագրի | |
| | |ստորագրման ամսաթվի | |
| | |մինչև 2016 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #5.3 | |
| | |(1,760,000 ԱՄՆ դոլար).| |
| | |ՀԱԷԿ-ը նվազեցրել է | |
| | |չմարված առևտրային | |
| | |վարկերի մայր գումարն | |
| | |առնվազն 3,520,000 ԱՄՆ | |
| | |դոլարով 2017 թ. | |
| | |հունվարի 1-ից մինչև | |
| | |2017 թ. հունիսի 30-ն | |
| | |ընկած | |
| | |ժամանակահատվածում | |
|________________|________________|______________________|_____________|
|(6) ՄԿՑ #6. |0 ԱՄՆ դոլար |ՄԿԱ #6.1 |ՄԿՑ #6: |
|Երևանի ՋԷԿ-ի | |(500,000 ԱՄՆ դոլար). |2,300,000 ԱՄՆ|
|չմարված | |Երևանի ՋԷԿ-ը |դոլար |
|առևտրային | |նվազեցրել է չմարված | |
|վարկերի մայր | |առևտրային վարկերի |ՄԿՑ 6.1-ի |
|գումարի նվազումը| |մայր գումարն առնվազն |համար |
| | |1,000,000 ԱՄՆ |հատկացումը |
| | |դոլարով 2016 թ. |հիմնված է |
| | |փետրվարի 1-ից մինչև |վարկի մայր |
| | |2016 թ. հունիսի 30-ն |գումարի |
| | |ընկած |յուրաքանչյուր|
| | |ժամանակահատվածում |1 ԱՄՆ դոլարով|
| | | |նվազեցման |
| | |ՄԿԱ #6.2 |համար |
| | |(800,000 ԱՄՆ դոլար). |0.50 ԱՄՆ |
| | |Երևանի ՋԷԿ-ը |դոլարի վրա |
| | |նվազեցրել է չմարված | |
| | |առևտրային վարկերի | |
| | |մայր գումարն առնվազն | |
| | |1,600,000 ԱՄՆ դոլարով | |
| | |2016 թ. հուլիսի 1-ից | |
| | |մինչև 2016 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ը ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #6.3 | |
| | |(1,000,000 ԱՄՆ դոլար).| |
| | |Երևանի ՋԷԿ-ը | |
| | |նվազեցրել է չմարված | |
| | |առևտրային վարկերի | |
| | |մայր գումարն առնվազն | |
| | |2,000,000 ԱՄՆ դոլարով | |
| | |2017 թ. հունվարի 1-ից | |
| | |մինչև 2017 թ. | |
| | |հունիսի 30-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
|________________|________________|______________________|_____________|
|(7) ՄԿՑ #7. |12,161,961,848 |ՄԿԱ #7.1 Նախնական |ՄԿՑ #7` |
|Օժանդակ նամակ |ՀՀ դրամ |արդյունք |4,982,000 ԱՄՆ|
|N 3-ում հղում | |(780,000 ԱՄՆ դոլար). |դոլար |
|կատարված | |Երևանի ՋԷԿ-ի | |
|պայմանագրի | |կրեդիտորական պարտքի |ՄԿՑ 7-ի համար|
|շրջանակում | |մնացորդի նվազում |հատկացումը |
|Երևանի ՋԷԿ-ի` | |մինչև |հիմնված է |
|գազի դիմաց | |10,861,961,848 ՀՀ |կրեդիտորական |
|կրեդիտորական | |դրամ Վարկային |պարտքի |
|պարտքի նվազում | |համաձայնագրի |մնացորդի |
| | |ստորագրման ամսաթվին |յուրաքանչյուր|
| | |նախորդող օրվա |1,000 ՀՀ |
| | |դրությամբ: |դրամով |
| | | |նվազեցման |
| | |ՄԿԱ #7.2 (120,000). |համար 0.6 ԱՄՆ|
| | |Երևանի ՋԷԿ-ի |դոլարի վրա: |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |10,661,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2016 թ. հունիսի | |
| | |30-ի դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.3 | |
| | |(600,000). Երևանի | |
| | |ՋԷԿ-ի կրեդիտորական | |
| | |պարտքի մնացորդի | |
| | |նվազում մինչև | |
| | |9,661,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2016 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ի | |
| | |դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.4 (900,000). | |
| | |Երևանի ՋԷԿ-ի | |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |8,161,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2017 թ. հունիսի | |
| | |30-ի դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.5 (1200,000). | |
| | |Երևանի ՋԷԿ-ի | |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |6,161,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2017 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ի | |
| | |դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.6 (600,000). | |
| | |Երևանի ՋԷԿ-ի | |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |5,161,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2018 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ի | |
| | |դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.7 (600,000). | |
| | |Երևանի ՋԷԿ-ի | |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |4,161,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2019 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ի | |
| | |դրությամբ: | |
| | | | |
| | |ՄԿԱ #7.8 (182,000). | |
| | |Երևանի ՋԷԿ-ի | |
| | |կրեդիտորական պարտքի | |
| | |մնացորդի նվազում | |
| | |մինչև | |
| | |3,858,961,848 ՀՀ | |
| | |դրամ 2020 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ի | |
| | |դրությամբ: | |
|________________|________________|______________________|_____________|
|(8) ՄԿՑ #8. |Չկա |ՄԿԱ #8.1 |ՄԿՑ #8: |
|ՀԷՑ-ի սակագնային| |(1,000,000 ԱՄՆ դոլար).|2,000,000 ԱՄՆ|
|մարժան | |Մինչև 2016 թ. հունիսի|դոլար |
|սակագնային | |30-ը ՀԿԾՀ-ն ՀԷՑ-ի | |
|յուրաքանչյուր | |լիցենզիայում կատարում | |
|նոր ժամանակահատ-| |է փոփոխություն և | |
|վածում լիարժեք | |ՀԷՑ-ի մարժան ճշգրտվում| |
|արտացոլում է | |է (մինչև 2016 թ. | |
|ՀԷՑ-ի գնած | |դեկտեմբերի 31-ը` | |
|էլեկտրաէներգիայի| |Վարկառուի 2016 | |
|կանխատեսվող և | |ֆինանսական տարվա | |
|փաստացի արժեքի | |համար)` լիարժեք | |
|միջև | |արտացոլելու սակագնի | |
|տարբերության | |նախորդ | |
|հետևանքով | |ժամանակահատվածում | |
|առաջացած վնասը | |ՀԷՑ-ի գնած | |
|(հասույթը) | |էլեկտրաէներգիայի | |
|գումարած | |կանխատեսվող և | |
|համապատասխան | |փաստացի արժեքի միջև | |
|տոկոսային ծախսը | |տարբերության | |
|(եկամուտը) | |հետևանքով առաջացած | |
| | |վնասը (հասույթը) | |
| | |գումարած համապատասխան | |
| | |տոկոսային ծախսը | |
| | |(եկամուտը). | |
| | | | |
| | |ՄԿԱ #8.2 | |
| | |(400,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԷՑ-ի մարժան | |
| | |ճշգրտվում է ՀԾԿՀ-ի | |
| | |կողմից (մինչև 2017 թ.| |
| | |դեկտեմբերի 31-ը | |
| | |Վարկառուի 2017 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) և սակագնի | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածում | |
| | |լիարժեք արտացոլում է | |
| | |սակագնի նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀԷՑ-ի գնած | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի միջև | |
| | |տարբերության | |
| | |հետևանքով առաջացած | |
| | |վնասը (հասույթը) | |
| | | | |
| | |ՄԿԱ #8.3 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԷՑ-ի մարժան | |
| | |ճշգրտվում է ՀԾԿՀ-ի | |
| | |կողմից (մինչև 2018 թ.| |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2018 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) և սակագնի | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածում | |
| | |լիարժեք արտացոլում է | |
| | |սակագնի նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀԷՑ-ի գնած | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի միջև | |
| | |տարբերության | |
| | |հետևանքով առաջացած | |
| | |վնասը (հասույթը): | |
| | | | |
| | |ՄԿԱ #8.4 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԷՑ-ի մարժան ճշգրտվում| |
| | |է ՀԾԿՀ-ի կողմից | |
| | |(մինչև 2019 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2019 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) և սակագնի | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածում | |
| | |լիարժեք արտացոլում է | |
| | |սակագնի նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀԷՑ-ի գնած | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի միջև | |
| | |տարբերության | |
| | |հետևանքով առաջացած | |
| | |վնասը (հասույթը) | |
| | | | |
| | |ՄԿԱ #8.5 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |ՀԷՑ-ի մարժան | |
| | |ճշգրտվում է ՀԾԿՀ-ի | |
| | |կողմից (մինչև 2020 թ.| |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2020 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) և սակագնի | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածում | |
| | |լիարժեք արտացոլում է | |
| | |սակագնի նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀԷՑ-ի գնած | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |կանխատեսվող և | |
| | |փաստացի արժեքի միջև | |
| | |տարբերության | |
| | |հետևանքով առաջացած | |
| | |վնասը (հասույթը) | |
|________________|________________|______________________|_____________|
|(9) ՄԿՑ #9. |Չկա |ՄԿԱ #9.1 |ՄԿՑ #9. |
|Երևանի ՋԷԿ-ի և | |(1,000,000 ԱՄՆ դոլար).|2,000,000 ԱՄՆ|
|Հրազդանի ՋԷԿ-ի | |Մինչև 2016 թ. հունիսի|դոլար |
|սակագները, | |30-ը սակագների | |
|սակագնային | |սահմանման | |
|յուրաքանչյուր | |մեթոդաբանությունը | |
|նոր ժամանակահատ-| |վերանայվում է ՀԿԾՀ-ի | |
|վածում լիարժեք | |կողմից և սակագնային | |
|արտացոլում են | |յուրաքանչյուր նոր | |
|նախորդ ժամանակա-| |ժամանակահատվածի համար | |
|հատվածում | |Երևանի ՋԷԿ-ի և | |
|ՀՀ դրամ/ԱՄՆ | |Հրազդանի ՋԷԿ-ի | |
|դոլար փոխարժեքի | |սակագները վերանայվում | |
|տատանման | |են ՀԾԿՀ-ի կողմից | |
|հետևանքով գնված| |(մինչև 2016 | |
|բնական գազի | |դեկտեմբերի 31-ը` | |
|կանխատեսվող և | |Վարկառուի 2016 | |
|փաստացի արժեքի | |ֆինանսական տարվա | |
|տարբերությունից | |համար) նախորդ | |
|առաջացած վնասը | |ժամանակահատվածում | |
|(հասույթը) | |ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
| | |փոխարժեքի տատանման | |
| | |հետևանքով գնված | |
| | |բնական գազի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի տարբերությունից| |
| | |առաջացած վնասը | |
| | |(հասույթը) | |
| | |ամբողջությամբ | |
| | |արտացոլելու համար: | |
| | | | |
| | |ՄԿԱ #9.2 | |
| | |(400,000 ԱՄՆ դոլար). | |
| | |սակագնային | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածի համար | |
| | |Երևանի ՋԷԿ-ի և | |
| | |Հրազդանի ՋԷԿ-ի | |
| | |սակագները վերանայվում | |
| | |են ՀԾԿՀ-ի կողմից | |
| | |(մինչև 2017 | |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2017 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
| | |փոխարժեքի տատանման | |
| | |հետևանքով գնված | |
| | |բնական գազի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի տարբերությունից| |
| | |առաջացած վնասը | |
| | |(հասույթը) | |
| | |ամբողջությամբ | |
| | |արտացոլելու համար: | |
| | | | |
| | |ՄԿԱ #9.3 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |սակագնային | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածի համար | |
| | |Երևանի ՋԷԿ-ի և | |
| | |Հրազդանի ՋԷԿ-ի | |
| | |սակագները վերանայվում | |
| | |են ՀԾԿՀ-ի կողմից | |
| | |(մինչև 2018 | |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2018 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
| | |փոխարժեքի տատանման | |
| | |հետևանքով գնված | |
| | |բնական գազի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի տարբերությունից| |
| | |առաջացած վնասը | |
| | |(հասույթը) | |
| | |ամբողջությամբ | |
| | |արտացոլելու համար: | |
| | | | |
| | |ՄԿԱ# 9.4 | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար). | |
| | |սակագնային | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածի համար | |
| | |Երևանի ՋԷԿ-ի և | |
| | |Հրազդանի ՋԷԿ-ի | |
| | |սակագները վերանայվում | |
| | |են ՀԾԿՀ-ի կողմից | |
| | |(մինչև 2019 | |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2019 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
| | |փոխարժեքի տատանման | |
| | |հետևանքով գնված | |
| | |բնական գազի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի տարբերությունից| |
| | |առաջացած վնասը | |
| | |(հասույթը) | |
| | |ամբողջությամբ | |
| | |արտացոլելու համար: | |
| | | | |
| | |ՄԿԱ #9.5. | |
| | |(200,000 ԱՄՆ դոլար) | |
| | |սակագնային | |
| | |յուրաքանչյուր նոր | |
| | |ժամանակահատվածի համար | |
| | |Երևանի ՋԷԿ-ի և | |
| | |Հրազդանի ՋԷԿ-ի | |
| | |սակագները վերանայվում | |
| | |են ՀԾԿՀ-ի կողմից | |
| | |(մինչև 2020 | |
| | |դեկտեմբերի 31-ը` | |
| | |Վարկառուի 2020 | |
| | |ֆինանսական տարվա | |
| | |համար) նախորդ | |
| | |ժամանակահատվածում | |
| | |ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար | |
| | |փոխարժեքի տատանման | |
| | |հետևանքով գնված | |
| | |բնական գազի | |
| | |կանխատեսվող և փաստացի| |
| | |արժեքի տարբերությունից| |
| | |առաջացած վնասը | |
| | |(հասույթը) | |
| | |ամբողջությամբ | |
| | |արտացոլելու համար: | |
|________________|________________|______________________|_____________|
|ՄԿՑ #10. |1400 Գիգավատ ժամ|ՄԿԱ #10.1 |ՄԿՑ #10: |
|Երևանի ՋԷԿ-ի | |(1,721,000 ԱՄՆ դոլար).|4,551,000 ԱՄՆ|
|կողմից | |Երևանի ՋԷԿ-ը |դոլար |
|մատակարարվող | |էլեկտրաէներգիայի | |
|էլեկտրաէներգիան | |հաղորդման ցանցին | |
|պահպանվում է | |առնվազն 1400 ԳՎժ | |
| | |էլեկտրաէներգիայի է | |
| | |մատակարարել 2016 թ. | |
| | |հունվարի 1-ից 2016 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #10.2 | |
| | |(1,630,000 ԱՄՆ դոլար).| |
| | |Երևանի ՋԷԿ-ը | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |հաղորդման ցանցին | |
| | |առնվազն 1400 ԳՎժ | |
| | |էլեկտրաէներգիայի է | |
| | |մատակարարել 2017 թ. | |
| | |հունվարի 1-ից 2017 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #10.3 | |
| | |(400,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Երևանի ՋԷԿ-ը առնվազն | |
| | |1400 ԳՎժ | |
| | |էլեկտրաէներգիայի է | |
| | |մատակարարել 2018 թ. | |
| | |հունվարի 1-ից 2018 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #10.4 | |
| | |(400,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Երևանի ՋԷԿ-ը | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |հաղորդման ցանցին | |
| | |առնվազն 1400 ԳՎժ | |
| | |էլեկտրաէներգիայի է | |
| | |մատակարարել 2019 թ. | |
| | |հունվարի 1-ից 2019 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
| | | | |
| | |ՄԿԱ #10.5 | |
| | |(400,000 ԱՄՆ դոլար). | |
| | |Երևանի ՋԷԿ-ը | |
| | |էլեկտրաէներգիայի | |
| | |հաղորդման ցանցին | |
| | |առնվազն 1400 ԳՎժ | |
| | |էլեկտրաէներգիայի է | |
| | |մատակարարել 2020 թ. | |
| | |հունվարի 1-ից 2020 թ. | |
| | |դեկտեմբերի 31-ն ընկած | |
| | |ժամանակահատվածում: | |
|________________|________________|______________________|_____________|
|(11) |Կիրառելի չէ |Կիրառելի չէ |75,000 ԱՄՆ |
|Սկզբնավճարը, որը| | |դոլար |
|ենթակա է վճարման| | | |
|ըստ սույն | | | |
|Համաձայնագրի | | | |
|2.03 Բաժնի` | | | |
|համաձայն | | | |
|Ընդհանուր | | | |
|պայմանների | | | |
|2.07 (բ) Բաժնի | | | |
|________________|________________|______________________|_____________|
|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ| | |30,000,000 |
| | | |ԱՄՆ դոլար |
.______________________________________________________________________.
Բ. Առհանման պայմանները, Առհանման ժամանակահատվածը
1. Չնայած սույն Բաժնի Ա Մասի դրույթներին` որևէ առհանում չպետք է կատարվի.
(ա) Ընդհանուր պայմանների 2.05 Բաժնի նպատակներից ելնելով` նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված Ծրագրի Ծախսերի համար վճարումների համար, այն բացառությամբ, որ (ա) յոթ հարյուր ութսուն հազար ԱՄՆ դոլարը (780,000 ԱՄՆ դոլար) չգերազանցող ընդհանուր գումարով առհանումներ կարող են կատարվել այդպիսի վճարումների համար, որոնք արվել են նախքան այս ամսաթիվը, սակայն 2016թ. փետրվարի 1-ին կամ դրանից հետո, Կատեգորիա (7)-ի շրջանակում ձեռքբերված արդյունքների համար, և (բ) մեկ միլիոն ութսունվեց հազար ԱՄՆ դոլարը (1,086,000 ԱՄՆ դոլար) չգերազանցող ընդհանուր գումարով առհանումներ կարող են կատարվել այդպիսի վճարումների համար, որոնք արվել են նախքան այս ամսաթիվը, սակայն 2016թ. փետրվարի 1-ին կամ դրանից հետո Կատեգորիա (5)-ի շրջանակում ձեռքբերված արդյունքների համար.
(բ) (1) - (10) Կատեգորիայի շրջանակում ցանկացած ՄԿԱ-ի համար, մինչև և եթե Վարկառուն Բանկին բավարար ապացույցներ է ներկայացրել, որ վերոնշյալ աղյուսակում սահմանված ՄԿԱ-ները ապահովվել են: ՄԿԱ-ների ապահովման ապացույցի հավաստիությունը պետք է ստուգվի` Հավաստիության ստուգման ընթացակարգի դրույթների համաձայն, որոնք համաձայնեցվել են Բանկի հետ և պետք է հաստատված լինեն Հավաստիության ստուգման անկախ գործակալի կողմից (ՀԱԳ), և
(գ) եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվում, յուրաքանչյուր հաջորդ ՄԿԱ-ի համար, այն դեպքում, եթե (i) տեղի է ունեցել նախորդ ՄԿԱ-ի հակադարձում, այնպես, որ Բանկի կարծիքով, բացասաբար կանդրադառնա Ծրագրի նպատակների ապահովման վրա և (ii) նշված նախորդ ՄԿԱ-ն արդեն ուսումնասիրվել է ՀԱԳ(եր)-ի կողմից` կիրառելով Բանկի հետ համաձայնեցված` Հավաստիության ստուգման ընթացակարգը և որի համար Բանկի կողմից արդեն կատարվել են համապատասխան մասնահատկացումը: Վարկառուն կվերադարձնի նշված նախորդ ՄԿԱ-ի համար Բանկի կողմից արդեն կատարված մասնահատկացումները` այդ մասին Բանկի կողմից ծանուցվելուց անմիջապես հետո:
2. (ա) Չնայած սույն Բաժնի Բ.1(գ) Մասի դրույթների`
(i) Վարկառուն կարող է առհանել յոթ միլիոն երկու հարյուր քսան հազար դոլարի (ԱՄՆ $7,220,000) համարժեքը չգերազանցող գումար` որպես կանխավճար, որը պետք է բաշխվի ՀԱԷԿ-ի (28.5%) և Երևանի ՋԷԿ-ի (71.5%) միջև. եթե Բանկի կարծիքով, որևէ ՄԿԱ չի ապահովվում (կամ միայն մասնակի է ապահովվում) մինչև այն ամսաթիվը, որը սահմանված է տվյալ ՄԿԱ-ի ապահովման համար, Վարկառուն Բանկին է վերադարձնում այդ կանխավճարը` Բանկի կողմից այդ մասին ծանուցում ստանալուց անմիջապես հետո: Բացառությամբ այն դեպքի, երբ Վարկառուի հետ ձեռք կբերվի այլ համաձայնություն, Բանկը այդպես վերադարձված գումարները չեղյալ կհամարի: Որևէ Կատեգորիայի ներքո որպես կանխավճար հայցվող հետագա ցանկացած առհանումներ կթույլատրվեն միայն այնպիսի պայմաններով, որոնք Բանկը կսահմանի` ծանուցելով Վարկառուին.
(ii) Եթե Բանկին չի բավարարում մինչև տվյալ ՄԿԱ-ների սահմանման ամսաթիվը ՄԿԱ-ներից որևէ մեկի ապահովումը, Բանկը կարող է ցանկացած ժամանակ, Վարկառուին ծանուցելով, բացառապես իր հայեցողությամբ, որոշել չեղյալ հայտարարել ամբողջությամբ կամ մասամբ Վարկի նշված ՄԿԱ-ներին հատկացված միջոցները:
3. Փակման ամսաթիվը 2021 թ. հուլիսի 30-ն է:
4. Չնայած սույն IV Բաժնի վերոշարադրյալ դրույթներին, եթե Փակման ամսաթվից հետո որևէ ժամանակ Վարկառուն չի ներկայացրել Բանկին բավարարող ապացույցներ առ այն, որ Վարկի Առհանված Մնացորդը չի գերազանցում Վարկառուի կողմից վճարված Ծրագրի Ծախսերի ընդհանուր գումարը, առանց ցանկացած այլ ծախսերի, որոնք ֆինանսավորվել են որևէ այլ ֆինանսական կազմակերպությունների կամ Բանկի կամ Ընկերակցության կողմից, որևէ այլ վարկի, փոխառության կամ դրամաշնորհի շրջանակում, Վարկառուն անմիջապես Բանկի կողմից ծանուցվելուց հետո Բանկին է վերադարձնում Վարկի Առհանված Մնացորդի այդպիսի հավելյալ գումարի: Բանկը չեղյալ է համարում Վարկի առհանված Մնացորդը:
Բաժին V. Այլ ձեռնարկումներ
Վարկառուն պետք է բոլոր խելամիտ ջանքերը գործադրի Վարկառուի` էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման ոլորտի երկարաժամկետ ֆինանսական կայունության հասնելու և այն պահպանելու համար: Այդ նպատակով Վարկառուն պետք է անմիջապես տեղեկացնի Բանկից ցանկացած այնպիսի ծագող իրավիճակի մասին, որ կարող են անհնարին դարձնել այդպիսի կայունության հասնելը և այն պահպանելը:
ՑԱՆԿ 3
Մարման ժամանակացույց
1. Ստորև` աղյուսակում, սահմանված են Վարկի Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Վարկի ընդհանուր մայր գումարի` Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վճարման ենթակա տոկոսը («Մասնավճարի մաս»): Եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ առհանվել են Վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկառուի կողմից Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին վերադարձման ենթակա Մայր գումարի չափը որոշվում է Բանկի կողմից` բազմապատկելով (ա) Մայր գումարի Վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի Մնացորդը (բ) Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվի համար սահմանված Մասնավճարի մասով, ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարի ճշգրտմամբ` նվազեցնելով սույն Ցանկի 4-րդ կետում նշված այն գումարները, որոնց վրա տարածվում է Արժույթի Փոխարկումը:
._____________________________________________________________________.
|Մայր գումարի վճարման ամսաթիվ |Մասնավճարի մաս |
| |(տոկոսային արտահայտությամբ) |
|________________________________________|____________________________|
|Յուրաքանչյուր Նոյեմբերի 15-ին և Մայիսի |4.76 % |
|15-ին, սկսած 2030 թ. նոյեմբերից 15-ից` | |
|մինչև 2040 թ. մայիսի 15-ը | |
|________________________________________|____________________________|
|2040 թ. նոյեմբերի 15 |4.80 % |
._____________________________________________________________________.
2. Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել, Վարկառուի կողմից Մայր Գումարի վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վերադարձման ենթակա գումարը որոշվում է հետևյալ կերպ.
(ա) Եթե Մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ Վարկի միջոցներից որևէ գումար առհանվել է, ապա Վարկառուն վերադարձնում է Վարկի Առհանված Մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` սույն Ցանկի 1-ին կետի համաձայն:
(բ) Մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար պետք է վերադարձվի Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է առհանման այդ օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական Մասնավճարի մասն է, ինչպես նշված է սույն Ցանկի 1-ին կետի աղյուսակում, Մայր գումարի վճարման տվյալ ամսաթվի համար («Սկզբնական մասնավճարի մաս»), իսկ հայտարարը` այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո ընկնող Մայր գումարի վճարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած Մասնավճարների մասերի հանրագումարն է. ըստ անհրաժեշտության, վերադարձման ենթակա այդ գումարները ենթակա են ճշգրտման` սույն Ցանկի 4-րդ կետում նշված այն գումարները նվազեցնելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը:
3. (ա) Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում Վարկի առհանված գումարները, բացառապես Մայր գումարի վճարման ցանկացած Ամսաթվին վճարման ենթակա գումարների չափը հաշվարկելու նպատակով, համարվում են առհանված և չմարված` առհանման ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման երկրորդ Ամսաթվի դրությամբ, և վերադարձվում են Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի Վճարման երկրորդ ամսաթվից:
(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին, եթե Բանկը ցանկացած ժամանակ ընդունի հաշիվների ներկայացման ժամկետային համակարգ, որով հաշիվները դուրս են գրվում Մայր գումարի վճարման համապատասխան ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթներն այլևս չեն տարածվի նման համակարգի ներդրումից հետո կատարված առհանումների վրա:
4. Չնայած սույն Ցանկի 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` Վարկի Առհանված ամբողջ մնացորդի կամ դրա որևէ մասի Արժույթը Հաստատված արժույթի փոխարկելու դեպքում նման եղանակով Հաստատված արժույթի փոխարկված գումարը, որը ենթակա է վերադարձման Փոխարկման ժամանակահատվածում ընկնող Մայր գումարի վճարման ցանկացած ամսաթվին, որոշվում Բանկի կողմից` անմիջապես նախքան փոխարկումը իր արժույթի արտահայտությամբ այդ գումարը բազմապատկելով (i) այն փոխարժեքով, որն արտացոլում է Փոխարկմանն առնչվող Արժույթի Հեջավորման գործարքի շրջանակում Հաստատված արժույթով Բանկին վճարման ենթակա մայր գումարները կամ (ii) եթե Բանկն այդպես որոշի, Հաշվարկային Դրույքաչափի (Screen Rate) փոխարժեքի բաղադրիչով` Փոխարկման ուղեցույցին համապատասխան:
5. Եթե Առհանված Վարկի մնացորդն արտահայտված է Վարկի մեկից ավելի Արժույթներով, սույն Ցանկի դրույթներն առանձին տարածվում են Վարկի յուրաքանչյուր Արժույթով արտահայտված գումարի վրա, որպեսզի այդպիսի յուրաքանչյուր գումարի համար կազմվի մարման առանձին ժամանակացույց:
ՀԱՎԵԼՎԱԾ
Բաժին I. Սահմանումներ
1. «ՀՀԴ» կամ «Հայկական դրամ» նշանակում է Վարկառուի ազգային արժույթը:
2. «ՀԱԷԿ» կամ «Հայկական ատոմային էլեկտրակայան» կամ «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ» նշանակում է Հայաստանի Հանրապետության փակ բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Վարկառուի 1999 թ. մարտի 19-ի թիվ 169 որոշմամբ և գրանցվել է Վարկառուի Պետական ռեգիստրում:
3. «ՀԱԷԿ-ի Օժանդակ համաձայնագիր» նշանակում է սույն Համաձայնագրի Ցանկ 2-ի I.C.2 Բաժնում հիշատակվող համաձայնագիրը, որի համաձայն Վարկառուն ՀԱԷԿ-ին է տրամադրում Վարկի միջոցները:
4. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է Բանկի «Արդյունքահենք ֆինանսավորման ժամանակ խարդախության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի վերաբերյալ ուղեցույց», թվագրված 2012 թ. փետրվարի 1-ով, լրամշակված` 2015 թ. հուլիսի 10-ին:
5. «Վարկառուի Էլեկտրաէներգիայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» նշանակում է Վարկառուի ծրագիր, որը կազմված է նախաձեռնությունների և գործողությունների լայն շրջանակից` ուղղված էլեկտրաէներգետիկ համակարգի ֆինանսական կայունության ապահովմանն ու կառավարման բարելավմանը, ինչպես հաստատված է Վարկառուի 2016 թ. փետրվարի 18-ի No. 6 որոշմամբ:
6. «Կատեգորիա» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV A.2 Բաժնի աղյուսակում նշված կատեգորիան:
7. «Մասհանմանը կապակցված ցուցանիշ» կամ «ՄԿՑ» նշանակում է, տվյալ Կատեգորիայի առնչությամբ` նշված Կատեգորիայի հետ կապված ցուցանիշը, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV.A.2 Բաժնի աղյուսակում:
8. «Մասհանմանը կապակցված արդյունք» կամ «ՄԿԱ» նշանակում է, տվյալ Կատեգորիայի առնչությամբ` նշված Կատեգորիայի ներքո արդյունքը, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի IV.A.2 Բաժնի աղյուսակում, որի ապահովման հիման վրա նշված արդյունքի համար հատկացված Վարկի գումարը կարող է առհանվել` նշված IV Բաժնի դրույթների համաձայն:
9. «ՀԷՑ» կամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերություն» նշանակում է 1997 թ. ապրիլի 21-ին Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված Էներգետիկայի մասնավոր ընկերությունը, որը Վարկառուի տարածքում շահագործում և զարգացնում է բաշխիչ ցանցը` ՀԾԿՀ-ի կողմից 2002 թ. օգոստոսի 30-ին տրված լիցենզիայի համաձայն:
10. «ՀԷՑ-ի լիցենզիա» նշանակում է լիցենզիա No. 0092, տրված ՀԾԿՀ-ի կողմից 2002թ. օգոստոսի 30-ին, որը թույլ է տալիս ՀԷՑ-ին գործել և զարգացման բաշխիչ ցանցը Փոխառուի տարածքում:
11. «Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն» նշանակում է Վարկառուի Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեեստրում 1997թ. դեկտեմբերի 30-ին գրանցված, գազի փոխադրմամբ և բաշխմամբ զբաղվող մասնավոր ընկերություն, որ շահագործում և զարգացնում է գազի փոխադրման և բաշխիչ ցանցը Վարկառուի տարածքում:
12. «Հայգազարդ ՓԲԸ» կամ «Հագազարդ» նշանակում է Հայաստանի Հանրապետության փակ բաժնետիրական ընկերություն, որ հիմնադրվել է Փոխառուի 1997թ. նոյեմբերի 27-ի թին 538 որոշմամբ և կարգավորվում է Փոխառուի 1998թ. սեպտեմբերի 18-ի թիվ 568 որոշմամբ, Էներգետիկայի նախարարության 1998թ. օգոստոսի 14-ի թիվ 256-ԳՄ հրամանով, Էներգետիկայի նախարարության թիվ 43-ՍՍ հրամանով և Կառավարության 2011թ. թիվ 1694-Ն որոշմամբ:
13. «Հրազդանի ՋԷԿ», «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» կամ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» նշանակում է բաց բաժնետիրական ընկերություն, որ գրանցվել է Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեեստրում 2004թ. սեպտեմբերի 24-ին:
14. «ՀԱԳ» կամ «Հավաստիացման անկախ գործակալ» նշանակում է երրորդ կողմ հանդիսացող կազմակերպություն, որին ներգրավելու է Երևանի ՋԷԿ-ը` Բանկին բավարարող տեխնիկական առաջադրանքով, սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի III. C. Բաժնի շրջանակում նկարագրված ՄԿԱ-ների և ՄԿՑ-ների հավաստիության անկախ ստուգման համար:
15. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է 2012 թ. մարտի 12-ով թվագրված` «Վարկերի համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմանները»` սույն Հավելվածի II Բաժնում նշված փոփոխություններով:
16. «ԷԲՊՆ» նշանակում է Վարկառուի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
17. «ՖՆ» նշանակում է Վարկառուի ֆինանսների նախարարությունը:
18. «Նախնական արդյունք» նշանակում է Կատեգորիա (7)-ի շրջանակում ձեռքբերված արդյունք, ինչպես նշված է սույն Համաձայնագրի Ցանկ 2-ի Բաժին IV Ա.2-ում և համարվել ընդունելի Բանկի կողմից:
19. «Ծրագիր» նշանակում է սույն Հավելվածի 1-ին Ցանկում նկարագրված միջոցառումները, որոնք հանդիսանում է Վարկառուի 2016թ. փետրվարի 16-ի No. 6-ի որոշմամբ հաստատված «Վարկառուի Էլեկտրաէներգիայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի» շրջանակում ընդգրկված միջոցառումների ենթախումբ:
20. «ՀԿԾՀ» նշանակում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ստեղծվել է Վարկառուի` 1997թ. Էներգետիկայի մասին օրենքի համաձայն որպես «Հայաստանի էներգետիկայի կարգավորող հանձնաժողով» և վերանվանվել 2004թ. Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի համաձայն:
21. «Հաշվարկային կենտրոն ՓԲԸ» նշանակում է Հայաստանի Հանրապետության փակ բաժնետիրական ընկերություն, որը ստեղծվել է Փոխառուի 2002թ. հոկտեմբերի 10-ի 1663-Ա որոշման և գրանցված է Վարկառուի Պետական ռեգիստրում, պատասխանատու է էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունների միջև առևտրային հաշվարկների համար:
22. «Ենթավարկեր» նշանակում է Վարկի միջոցների մասը, որը փոխանցվել է ՀԱէԿ-ին և Երևանի ՋԷԿ-ին` ըստ իրենց համապատասխան` ՀԱԷԿ-ի Օժանդակ Համաձայնագրի և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ Համաձայնագրի:
23. «Օժանդակ նամակ» նշանակում է Փոխառուի` սույն Համաձայնագրի նույն ամսաթվով Բանկին ուղղված նամակ, որին հղում է կատարվում սույն Համաձայնագրի Ցանկ 1-ի պարբերություն Բ-ում և Կատեգորիա (7)-ի շրջանակում, ինչպես ներկայացված է սույն Համաձայնագրի Ցանկ 2-ի Բաժին IV.Ա.2-ի աղյուսակում:
24. «Հավաստիացման ընթացակարգ» նշանակում է ընթացակարգ, որը սահմանում է Բանկի հետ համաձայնեցված ՄԿՑ-ների և ՄԿԱ-ների հավաստիության ստուգման համար պահանջվող գործողությունները և մեխանիզմները սահմանող ընթացակարգը, որը կցված է Ծրագրի գնահատման փաստաթղթին և հիշատակվում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի III. Գ (գ) Բաժնում:
25. «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Երևան ԳԳՄ մասնաճյուղ» նշանակում է Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերության` 2000 թ. հոկտեմբերի 3-ին Վարկառուի Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեեստրում գրանցված դուստր ընկերություն, որը զբաղվում է բնական գազի մատակարարմամբ և վաճառքով Վարկառուի ներքին շուկայում:
26. «Երևանի ՋԷԿ» նշանակում է Հայաստանի Հանրապետության Երևանի ջերմաէլեկտրակենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը, որը ստեղծվել է Վարկառուի 1999 թ. մարտի 19-ի թիվ 169 որոշմամբ և գրանցվել է Վարկառուի Պետական ռեգիստրում:
27. «Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիրը» նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ Ցանկի I.Գ.2 Բաժնում հիշատակվող Համաձայնագիրը, որի համաձայն Վարկառուն Երևանի ՋԷԿ-ին տրամադրում է Վարկի միջոցները:
Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ
Սույնով Ընդհանուր Պայմանները փոխվում են հետևյալ ձևով.
1. Ընդհանուր պայմաններում օգտագործված բոլոր դեպքերում «Նախագիծ» տերմինը փոխվում է «Ծրագրի», «Նախագծի համաձայնագիր» տերմինը փոխվում է «Ծրագրի համաձայնագրի», «Նախագծի իրականացման մարմին» տերմինը փոխվում է «Ծրագրի իրականացման մարմնի» և «Թույլատրելի ծախսեր» տերմինը փոխվում է «Ծրագրի ծախսերի»:
2. Բովանդակության մեջ Բաժիններին, Բաժինների անվանումներին և Բաժինների համարներին կատարվող հղումները փոփոխվում են` ստորև ներկայացված փոփոխություններն արտացոլելու համար:
3. 2.02 Բաժինը, Բանկի կողմից Հատուկ Պարտավորություն, ամբողջությամբ հանվում է, իսկ II Հոդվածի հաջորդ Բաժինները համապատասխանաբար վերահամարակալվում են:
4. 2.02 Բաժնում (սկզբնական համարակալմամբ` 2.03 Բաժին), «Առհանման կամ Հատուկ Պարտավորության հայտեր» վերնագիրը փոխարինվում է «Առհանման հայտերով», իսկ «Բանկին դիմել` Հատուկ պարտավորության կնքման խնդրանքով» արտահայտությունը հանվում է:
5. Սկզբում 2.04 Բաժին համարակալմամբ Հատուկ հաշիվներ բաժինը ամբողջությամբ հանվում է, իսկ II Հոդվածի հաջորդ բաժինները համապատասխանաբար վերահամարակալվում են:
6. 2.03 Բաժնի (ա) կետը (սկզբնական համարակալմամբ` 2.05 Բաժին), Թույլատրելի ծախսեր (սույն II Բաժնի 1-ին կետի համաձայն վերանվանվել են «Ծրագրի ծախսերի») փոխվում է հետևյալ խմբագրությամբ. «(ա) վճարումը Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցներից ֆինանսավորվելիք ծախսերի ողջամիտ արժեքի ֆինանսավորման համար է` Իրավական համաձայնագրերի դրույթների համաձայն»:
7. 2.04 Բաժնի` Հարկերի ֆինանսավորումը, (սկզբնական համարակալմամբ` 2.06 Բաժին) վերջին նախադասությունը փոխվում է հետևյալ խմբագրությամբ. «Այդ նպատակով, եթե Բանկը որևէ ժամանակ որոշում է, որ այդպիսի Հարկի գումարը չափազանց մեծ է կամ որ այդ Հարկը խտրական է կամ այլապես ոչ խելամիտ, Բանկը, Վարկառուին ծանուցելով, այդ գումարը կամ այդ Հարկը բացառում է Ծրագրի ծախսերից, որոնք ենթակա են ֆինանսավորման Վարկի միջոցներից, ինչպես պահանջվում է Բանկի այդ քաղաքականությանը համապատասխանության ապահովման համար»:
8. 2.06 Բաժին` Վերաբաշխում (սկզբնական համարակալմամբ` 2.08 Բաժին), փոխվում է հետևյալ խմբագրությամբ.
«Չնայած Վարկային համաձայնագրի շրջանակում առհանման կատեգորիային Վարկի որևէ գումարի հատկացմանը, Բանկը կարող է, Վարկառուին ծանուցելով, Վարկի ցանկացած այլ գումար վերաբաշխել այդ կատեգորիային, եթե որևէ ժամանակ Բանկը ողջամտորեն որոշում է, որ նման վերաբաշխումը նպատակահարմար է` ելնելով Ծրագրի նպատակներից»:
9. Բաժին 3.01-ը (Սկզբնավճար) փոխվում է հետևյալ խմբագրությամբ.
«3.01 Բաժին Սկզբնավճար, պարտավճար
(ա) Վարկառուն Բանկին վճարում է Վարկի գումարի նկատմամբ սկզբնավճար` Վարկային համաձայնագրում նշված դրույքաչափով («Սկզբնավճար»):
(բ) Վարկառուն Բանկին Վարկի չառհանված մնացորդի նկատմամբ վճարում է պարտավճար` Վարկային համաձայնագրում սահմանված դրույքաչափով («Պարտավճար»): Պարտավճարը հաշվեգրվում է Վարկային համաձայնագրի ամսաթվից վաթսուն օր հետո` մինչև համապատասխան ամսաթվերը, որոնց ժամանակ Վարկառուի կողմից Վարկային հաշվից առհանվում կամ չեղյալ են հայտարարվում գումարները: Պարտավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր Վճարման Ամսաթվին` կիսամյակային կտրվածքով` ժամանակաշրջանի վերջում:»
10. 7.01 Բաժինը, Վարկառուի կողմից չեղյալ հայտարարումը, փոխվում է հետևյալ խմբագրությամբ. «Վարկառուն կարող է, Բանկին ծանուցելով, չեղյալ հայտարարել Վարկի չառհանված մնացորդի ցանկացած գումար:»
11. 7.03 Բաժնի` Բանկի կողմից չեղյալ հայտարարումը, (դ) կետը, որը վերնագրված է «Չհամապատասխանող գնումներ» հանվում է, իսկ հաջորդող կետերի տառերը համապատասխանաբար փոխվում են:
12. 7.04 Բաժինը, Հատուկ պարտավորության գումարները, որոնց վրա չեն ազդում Բանկի կողմից չեղյալ հայտարարումը և կասեցումը, ամբողջությամբ հանվում են, իսկ VII Հոդվածի հաջորդ բաժինները և այդ Բաժիններին արվող հղումները համապատասխանաբար վերահամարակալվում են:
13. Հավելվածում, Սահմանումներում, Բաժինների համարների և կետերի բոլոր հղումներն, ըստ անհրաժեշտության, փոխվում են` արտացոլելու վերոնշյալ փոփոխությունները:
14. Լրացվում է նոր` 19-րդ կետ, «Պարտավճար»-ի հետևյալ սահմանումով, և մնացած կետերը համապատասխանաբար վերահամարակալվում են.
«19. «Պարտավճար» նշանակում է պարտավորության վճար, որը սահմանվում է Վարկային համաձայնագրում` 3.01(բ) Բաժնի նպատակներից ելնելով:»
15. Հավելվածի վերահամարակալված 49-րդ կետում (սկզբում` 48-րդ կետ) «Սկզբնավճար»-ի սահմանումը փոխվում է` Բաժին 3.01-ին կատարվող հղումը փոխարինելով 3.01 (ա) կետի հղումով:
16. Հավելվածի վերահամարակալված 68-րդ կետում (սկզբում` 67-րդ կետ) Վարկի վճարման» սահմանումը փոխվում է հետևյալ բովանդակությամբ.
«68. «Վարկի վճարում» նշանակում է ցանկացած գումար, որ Վարկի պայմանների համաձայն ենթակա է վճարման Բանկին, ներառյալ` (սակայն չսահմանափակվելով) Վարկի Առհանված մնացորդի, տոկոսագումարի, Սկզբնավճարի, Պարտավճարի, Դեֆոլտի Տոկոսադրույքով տոկոսագումարի (եթե կա), կանխավճարի հավելավճարի ցանկացած գումարը, Փոխարկման կամ Փոխարկման վաղաժամկետ դադարեցման գործարքի վճարը, Փոփոխական սպերդի ֆիքսման վճարը (եթե կա), Տոկոսադրույքի Քեփի կամ Տոկոսադրույքի Քոլարի սահմանման դեպքում վճարման ենթակա հավելավճարը, կամ սխալմամբ կատարված ֆինանսական գործարքից առաջացած Մասի Փոխհատուցում, որը ենթակա է վճարման Վարկառուի կողմից:»
17. Հավելվածի վերահամարակալված 73-րդ կետում (սկզբում` 72-րդ կետ) «Վճարման Ամսաթվի» սահմանումը փոխվում է` «տոկոսագումար» բառից հետո հանելով «է» բառը և լրացնելով «և Պարտավճարը են»:
18. Հավելվածի վերահամարակալված 88-րդ կետը (սկզբում` 87-րդ կետ), որով սահմանվում է «Հատուկ պարտավորությունը», ամբողջությամբ հանվում է, և հաջորդ բոլոր կետերը համապատասխանաբար վերահամարակալվում են: