Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 50

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թ. նոյեմբերի 12-ի նիստի

N 50 արձանագրային որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է 12 հունվարի 2006 թ. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև կնքված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի հիման վրա, որի գլխամասը գտնվում է` Ղազախստանի Հանրապետություն, 050051 ք. Ալմաթի, Դոստիկ պող. 220 հասցեում, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների Կառավարիչ և հանդես է գալիս նրա մասնակիցների անունից և հանձնարարությամբ, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով, առ 09 հունիսի 2009 թ., Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրով, առ 09 հունիսի 2009 թ., և Եվրասիական տնտեսական միության Հակաճգնաժամային Հիմնադրամի Խորհրդի որոշմամբ, առ __ _______ 2015 թ., Արձանագրություն N __, այսուհետ` Կառավարիչ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` «Ստացող» կնքեցին սույն Համաձայնագիրը Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին (այսուհետ` Համաձայնագիր) հետևյալի մասին`

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1.1. Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմանները (այսուհետ` «Ստանդարտ պայմաններ») (Համաձայնագրի Հավելված N 1)` հաստատված Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1 (թ) կետի համաձայն (Եվրասիական զարգացման բանկի վարչության արձանագրություն N ___, առ ________թ.), որը հանդիսանում է Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ` համաձայն Հիմնադրամի մասին Կանոնակարգի 2 հոդվածի:

Մինչև Հիմնադրամի անվանման փոփոխության` Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը Ստանդարտ պայմաններում օգտագործվող «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ» անվանման փոխարեն կիրառվում է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամ» հասկացությունը:

1.2. Համաձայնագրում օգտագործվող եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ առկա են Ստանդարտ պայմաններում:

Որոշ եզրույթների նշանակությունը Ստանդարտ պայմանների փոփոխության և լրացումների կիրառման համար, սահմանվում է Համաձայնագրի ենթատեքստում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

2.1. Կառավարիչը Հիմնադրամի Մասնակիցների անունից և հանձնարարությամբ Հիմնադրամի միջոցներից Ստացողին տրամադրում է Ներդրումային վարկ 40 000 000 (քառասուն միլիոն) ԱՄՆ դոլարի չափով, Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով, «Ոռոգման համակարգերի արդիականացում» Ծրագրի Ֆինանսավորման համար, նկարագրված Համաձայնագրի N 5 հավելվածում:

2.2. Ներդրումային վարկը տրամադրվում է Ստացողին միջոցների տրամադրման Հայտերի հիման վրա` համաձայն Ստանդարտ պայմանների 2.01. և 2.05 Բաժինների, Կառավարչի կողմից միջոցների տրամադրման Հայտում Ստացողի կողմից նշված հաշվեհամարին փոխանցման միջոցով, Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի համաձայն, որոնք նշված են Համաձայնագրի N 8 Հավելվածում:

Ներդրումային վարկի նպատակների համար Ստացողը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարկի արտարժույթով բացում և վարում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվի առանձին ենթահաշիվ ՀՀ կենտրոնական բանկում (այսուհետ` Հատուկ հաշվեհամար) Կառավարչի համար ընդունելի պայմաններով` ներառյալ հաշվեհամարի պատշաճ պաշտպանությունը ցանկացած տեսակի հայցերից, առգրավումներից, կալանքներից և ոչ նպատակային օգտագործումից: Ներդրումային վարկի միջոցների հաշվեգրումը Հատուկ հաշվեհամարին և Հատուկ հաշվեհամարից միջոցների ծախսումը իրականացվում են Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի համաձայն` հիշատակված Համաձայնագրի Հավելված N 8-ում:

2.3. Ներդրումային վարկի գումարը տրամադրվում է Ստացողին Համաձայնագրի N 4 Հավելվածի և Ստանդարտ պայմանների 2.02. և 2.04 Բաժինների դրույթների համաձայն, Ստացողի կողմից Ընդունելի ծախսերի վճարման համար, Ծրագրի իրականացման շրջանակներում Ստացողի կողմից Համաձայնագրի Հավելված N 7-ի պահանջներին համապատասխան կնքված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված հիմնավորված արժեքների վճարման համար, որոնք ենթակա են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցների հաշվին:

2.4. Չի թույլատրվում Ներդրումային վարկի օգտագործումը Ստանդարտ պայմանների 2.03 Բաժնում նշված Հարկերի ֆինանսավորման և վճարման նպատակով:

2.5. Ներդրումային վարկի համապատասխան մասի տրամադրման օր է համարվում Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված Կառավարչի թղթակցային հաշվից դրամական միջոցների դուրսգրման օրը:

2.6. Ներդրումային վարկը Ստացողին տրամադրվում է մինչև Ներդրումային վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը, որը նշված կամ սահմանված է Համաձայնագրի N 2 հավելվածում և Ստանդարտ պայմանների 1.03 Բաժնի (զ) կետում:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

 

3.1. Ստացողը վճարում է Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար գումարները` (Վարկի վճարումներ) Ներդրումային վարկի պայմանների համաձայն (Համաձայնագրի N 2 Հավելված), հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնի (3.01 Բաժնի բ) (դ) (ե) կետերը չեն կիրառվում), ինչպես նաև 3.04-3.06 Բաժնի պահանջները:

Ստացողը Ներդրումային վարկի հիմնական պարտքը վճարում է Համաձայնագրի N 3 հավելվածում նկարագրված ժամանակացույցի համաձայն:

3.2. Ստացողն իրավունք ունի վաղաժամկետ վճարել Ներդրումային վարկի Հիմնական պարտքը` Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնում շարադրված կարգով և պայմաններով:

Ստացողի կողմից Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնի բոլոր դրույթների պահպանման պայմաններում Ստանդարտ պայմանների 3.02 Բաժնի բ) կետի համաձայն Կառավարչի համար վաղաժամկետ մարման ամսաթիվը կհամարվի Ստացողի կողմից վաղաժամկետ մարման մասին ծանուցման ամսաթվին հաջորդող 45 (քառասունհինգ) օրը լրանալուց հետո Համաձայնագրով մոտակա մարման ամսաթիվը: Վաղաժամկետ մարման այլ ամսաթիվը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի գրավոր դիմումի հիման վրա` Կառավարչի կողմից Ստացողին համապատասխան գրավոր ծանուցման միջոցով` Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի համաձայն:

3.3. Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի մարման ամբողջ գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվեգրում է նշված գումարը որպես վարկի մարման Վճարում` Ստանդարտ պայմանների 3.03 Բաժնում նախատեսված կարգով:

3.4. Վարկի Վճարումների փոխանցման համար Կառավարչի թղթակցային հաշվի վավերապայմանները նշված են Համաձայնագրի 9 Հոդվածում, իսկ դրանց փոփոխման դեպքում, Ստացողին ուղղված Կառավարչի ծանուցման մեջ` Ստանդարտ պայմանների 3.04 Բաժնի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՍՏԱՑՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Ստացողը պարտավորվում է ապահովել.

ա) Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Ծրագրի իրականացումը` Ստանդարտ պայմանների 4.01 Բաժնի պայմանների համաձայն, Համաձայնագրի N 5 Հավելվածում նկարագրված Ծրագրի իրականացման ծրագրին համապատասխան:

բ) Ծրագրի իրականացման ընթացքում Համաձայնագրի N 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի պահանջների կատարում, հաշվետվությունների և փաստաթղթերի կազմում և տրամադրում Կառավարչին` նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն:

գ) Համաձայնագրի Հավելված N 4-ին համապատասխան Ծրագրի համաֆինանսավորում Ստացողի կողմից և տեխնիկական միջոցների, ծառայությունների և այլ ռեսուրսների տրամադրումը, որոնք անհրաժեշտ են Ծրագրի արդյունավետ կատարման համար` Ստանդարտ պայմանների 4.01 Բաժնի (բ) կետին համապատասխան: Ստացողը պարտավորվում է յուրաքանչյուր տարի իր բյուջեից նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով կատարել անհրաժեշտ ծավալի հատկացումներ:

դ) Կառավարչին Ծրագրի փաստաթղթերի և դրանց համար հասանելիության տրամադրումը, հաշվառման փաստաթղթերի վարումը և պահպանումը` Ստանդարտ պայմանների 4.02 Բաժնին համապատասխան:

ե) Ծրագրի մոնիտորինգը և գնահատումը, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված հաշվետվությունների տրամադրումը Ծրագրի իրականացման ընթացքի մասին` Ստանդարտ պայմանների 4.03 Բաժնի և Համաձայնագրի N 6 Հավելվածի համաձայն:

զ) Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված գումարների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և Կառավարչին ներկայացում (Ծրագրի ֆինանսական մոնիտորինգի մասին հաշվետվություն) հաշվետու ժամանակահատվածի և աճող վերջնահաշվարկի համար` բաժանված ըստ ֆինանսավորման աղբյուրների (Հիմնադրամ, այլ աղբյուրներ), բացատրելով միջոցների փաստացի և պլանավորված օգտագործման տարբերությունը, որը ըստ ձևի և բովանդակության կբավարարի Կառավարչին, ներառյալ.

- միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, որը հաստատում է Ներդրումային վարկի նախկինում ստացված միջոցների նպատակային օգտագործումը և Ստացողի կողմից իրականացված և Ներդրումային վարկի միջոցներից վճարման ենթակա ծախսերը, որը ներառում է` ա) միջոցների աղբյուրների և օգտագործման հաշվետվությունը, բ) ըստ ծրագրի միջոցառումների միջոցների օգտագործման հաշվետվությունը, գ) Հատուկ հաշվեհամարից քաղվածքը, դ) ֆինանսական դրության մասին հաշվետվությունը, ե) Հատուկ հաշվեհամարի հավասարակշռված բալանսը,

- ծախսային ամփոփագիրը,

- առաջնային հաշվառման փաստաթղթերը, որոնք հաստատում են գնման պայմանագրերի գծով Ընդունելի ծախսերը` ա) ոչ պակաս, քան 300.000,0 ԱՄՆ դոլարի գումարով ապրանքների համար, բ) ոչ պակաս, քան 2.000.000,0 ԱՄՆ դոլար գումարով աշխատանքների ձեռքբերման համար, գ) ոչ պակաս, քան 100.000,0 ԱՄՆ դոլար գումարով խորհրդատվական ծառայությունների համար, դ) ոչ պակաս, քան 50.000,0 ԱՄՆ դոլար գումարով անհատական խորհրդատուների համար:

Առաջին այդպիսի հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կառավարչին ոչ ուշ քան ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջին օրացուցային եռամսյակի ավարտից 30 (երեսուն) օրացուցային օր հետո, և այն պետք է ընդգրկի ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև նշված օրացուցային եռամսյակի ավարտն ընկած ժամանակահատվածը: Հետագայում, յուրաքանչյուր հաջորդ հաշվետվություն պետք է ներկայացնել Կառավարչին ոչ ուշ քան յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից 30 (երեսուն) օր հետո` Ծրագրի իրականացման ժամկետի ընթացքում, և այն պետք է ընդգրկի համապատասխան օրացուցային եռամսյակը: Վերջին հաշվետվությունները պետք է ներկայացնել ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 30 (երեսուն) օր հետո:

է) Ներդրումային վարկի միջոցների ֆինանսական կառավարումը, ֆինանսական հաշվետվության աուդիտի անցկացումը և Կառավարչին տեղեկատվության տրամադրումը` Ստանդարտ պայմանների 4.04 Բաժնի պահանջներին համապատասխան:

Հաշվետվությունները, փաստաթղթերը և աուդիտորների եզրակացությունները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 4.04 (գ) Բաժնում, Կառավարչին են տրամադրվում ըստ պատրաստվածության, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից 6 (վեց) ամիս հետո` Ծրագրի իրականացման ժամկետի ընթացքում: Առաջին փաստաթղթերը (հաշվետվությունները, փաստաթղթերը և վերստուգողների եզրակացությունները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 4.04 (գ) Բաժնում) պետք է տրամադրվեն Կառավարչին ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից 6 (վեց) օրացուցային ամիս հետո, որի ընթացքում Համաձայնագրով նախատեսված Կառավարչի պարտավորությունները մտել են ուժի մեջ, իսկ վերջինները ոչ ուշ, քան վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթվից 6 (վեց) օրացուցային ամիս հետո: Նշված փաստաթղթերի` որևէ կոնկրետ ժամանակահատվածի համար ներկայացման այլ կարգը և ժամկետը կարող է համաձայնեցվել Կառավարչի կողմից Ստացողի գրավոր հիմնավորված դիմումի հիման վրա, որը Ստացողն ուղարկել է Կառավարչին ոչ ուշ, քան դրանց ներկայացման ժամկետը լրանալուց 4 ամիս առաջ` Ստացողին Կառավարչի կողմից համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով` Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնին համապատասխան:

ը) Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացումը Ներդրումային վարկի միջոցներից` Համաձայնագրի N 7 Հավելվածում նկարագրված գնումների ընթացակարգերին համապատասխան:

թ) Ծրագրի ֆինանսավորման համար հատկացված միջոցների ծախսումը` Համաձայնագրի N 8 Հավելվածում նկարագրված միջոցների օգտագործման ընթացակարգերին համապատասխան:

ժ) Ստացողի օրենսդրությամբ նախատեսված կարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` «Ծրագրի իրականացման խումբ» կամ «ԾԻԽ») ներգրավումը Համաձայնագրի N 5 Հավելվածի 4.2 կետում նշված գործառույթների իրականացման համար` ապահովելով. նշված գործառույթների իրականացումը ԾԻԽ-ի մասնագետների կողմից, որոնց ունակությունների մակարդակը թույլ է տալիս Համաձայնագրի N 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերին համապատասխան արդյունավետ իրականացնել Ծրագիրը, ԾԻԽ-ի գործունեությունը իրականացման ողջ ժամանակահատվածի ընթացքում և Ծրագրի գծով ամփոփիչ հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև ԾԻԽ-ին վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրումը:

4.2. Ստացողի և Կառավարչի միջև համագործակցությունը իրականացվում է Ստանդարտ պայմանների 4.05 և 4.06 Բաժիններին համապատասխան:

4.3. Ստացողը Կառավարչի գրավոր հայտով ներկայացնում է նրան տեղեկատվություն իր տարածքի ֆինանսական և տնտեսական պայմանների մասին, որի հարցումը Կառավարչի կողմից հիմնավորված է Ստանդարտ պայմանների 5.01 Բաժնով:

4.4. Ստացողը պարտավորվում է ապահովել, որ իր ոչ մի արտաքին պարտք գերակայության չունենա Ներդրումային վարկի պարտքի նկատմամբ` Ստանդարտ պայմանների 6.01 Բաժնի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳԾՈՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5.1. Ներդրումային վարկի միջոցների օգտագործման իրավունքի կասեցումը, չեղարկումը, Հիմնական պարտքի և այլ վճարումների վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը իրականացվում են Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների VII հոդվածի համաձայն, դրանում նշված հետևանքներով:

Ստանդարտ պայմանների 7.02 Բաժնի (ի) կետի, 7.03 Բաժնի (զ) կետի և 7.05 Բաժնի (բ) կետի համաձայն սահմանվում են նշված պատժամիջոցների կիրառման հետևյալ լրացուցիչ հիմքերը.

Համաձայնագրի 4.1 կետի (կ) ենթակետում նշված Ծրագրի իրականացման խմբի գործառույթները և իրավասությունները փոխվել, դադարեցվել կամ կասեցվել են, կամ գործադրվել են այլ միջոցներ Ծրագրի իրականացման խմբի գործունեության նկատմամբ այնպես, որ դա էականորեն կամ բացասական է անդրադարձել Համաձայնագրով սահմանված Ծրագրի իրականացման համար Ստացողի հնարավորության վրա:

5.2. Ստանդարտ պայմանների 7.06 Բաժնով նախատեսված վարկի Վճարումների մարման հետաձգման համար տուժանքի չափը կազմում է 0,01 (մեկ հարյուրերորդական) տոկոս ժամկետանց պարտքի ամբողջ գումարից կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

6.1. Համաձայնագրի վերաբերյալ վեճերի լուծումն իրականացվում է Ստանդարտ պայմանների 8.03 Բաժնի համաձայն` հաշվի առնելով Կառավարչի հնարավորությունների և իրավունքների մասին ընդհանուր դրույթները, Ստանդարտ պայմանների 8.01 և 8.02 Բաժինների համաձայն Ստացողին պարտականությունների հարկադիր կատարումը, բացառությամբ Ստանդարտ պայմանների 8.01 բաժնի գ) կետի:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Համաձայնագրով Կառավարչի պարտավորություններն ուժի մեջ են մտնում («ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվը»), երբ Կառավարիչը Ստացողին ծանուցում է ուղարկում այն մասին, որ ընդունել է իր համար բավարար ապացույցները` Ստացողի կողմից հետևյալ պայմանները կատարելու վերաբերյալ.

ա) Համաձայնագիրը Ստացողի անունից ստորագրված է պատշաճ կերպով` ձևակերպված իրավասություններ ունեցող անձի կողմից, համաձայն Ստացողի օրենսդրության,

բ) Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի բոլոր իրավասու մարմինների կողմից` նրա օրենսդրությամբ սահմանված կարգով:

գ) Համաձայնագրի Հավելված N 5-ի 4-րդ կետի 4.2 ենթակետում նշված գործառույթները Ստացողի օրենսդրությանը համապատասխան վերապահված են Համաձայնագրի 4.1 կետի ժ) ենթակետում նշված ԾԻԽ-ին, և ԾԻԽ-ի աշխատակիցների կարողությունների մակարդակը թույլ է տալիս Ծրագիրն իրականացնել Համաձայնագրի Համաձայնագրի N 2 Հավելվածում նշված քաղաքականությունների և ընթացակարգերի համաձայն,

դ) Ստացողը նախապատրաստել, Կառավարչի հետ համաձայնեցրել և հաստատել է Ծրագրի գնումների պլանը` համաձայն Հիմնադրամի Գնումների քաղաքականության պահանջների (այսուհետ` Գնումների պլան):

ե) Ստացողը նախապատրաստել է, Կառավարչի հետ համաձայնեցրել է և հաստատել է Ծրագրի իրականացման ուղեցույցը, որը բավարարում է Կառավարչին ձևով և բովանդակությամբ, պարունակում է Ստացողի լիազորված մարմինների, կազմակերպությունների և կառույցների Ծրագրի իրականացման հարցերով փոխգործակցության ընթացակարգերի նկարագրությունը` ներառյալ Ծրագրի վարչական և ֆինանսական կառավարումը, գնումների կառավարումը, հաշվառման վարումը, մոնիտորինգը և Ծրագրի գնահատումը, Համաձայնագրի նկատմամբ Համաձայնագրի N 2 Հավելվածին համաձայն քաղաքականությունների և ընթացակարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հաշվետվությունների ձևաչափերը, որոնց նախապատրաստումը նախատեսված է Համաձայնագրով (այսուհետ` Ծրագրի իրականացման ուղեցույց):

Այն դեպքում, երբ ուժի մեջ մտնելու մասին ծանուցման ուղարկումը Կառավարչի կողմից հետաձգվել է Ստանդարտ պայմանների 9.2 Բաժնի (բ) կետի դրույթների համաձայն, Կառավարիչը ծանուցում է այդ մասին Ստացողին, նշելով իրադարձությունները, որոնք խոչընդոտ են հանդիսացել ուժի մեջ մտնելուն:

7.2. Որպես ուժի մեջ մտնելու պայմանների կատարման հաստատում` Կառավարչին պետք է տրամադրվեն Ստացողի Արդարադատության նախարարության եզրակացությունը (իրավաբանական եզրակացությունը), որը հաստատում է, որ Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատված կամ վավերացված է Ստացողի կողմից և նրա համար հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր, համաձայն սույն Համաձայնագրի պայմանների, միջազգային իրավունքի նորմերի և Ստացողի ներքին օրենսդրության, ինչպես նաև եզրակացություն Ստացողի կողմից սույն հոդվածի այլ կետերում նշված ուժի մեջ մտնելու պայմանների կատարման վերաբերյալ:

7.3. ՈՒժի մեջ մտնելու բոլոր նախատեսված պայմանները, ներառյալ Կառավարչի կողմից իրավաբանական եզրակացության ստացումը, Ստացողի կողմից իրականացվում են Կողմերի կողմից Համաձայնագրի ստորագրման ամսաթվից ոչ ուշ, քան 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում («ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը»): Սույն ժամկետի խախտումը հանգեցնում է Ստանդարտ պայմանների 9.03 Բաժնով նախատեսված հետևանքներին:

7.4. Համաձայնագրի գործողությունը և Համաձայնագրով նախատեսված Կողմերի բոլոր պարտավորությունները դադարեցվում են Ստանդարտ պայմանների 9.04 Բաժնի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1. Համաձայնագրի հետ կապված ծանուցումների և հարցումների ուղարկումն իրականացվում է Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի դրույթների համաձայն:

8.2. Համաձայն Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնի ա) կետի, Համաձայնագրի նպատակների համար Ստացողի իրավասու ներկայացուցիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Ստանդարտ պայմանների 10.02 Բաժնի համաձայն նրա կողմից լիազորված անձը (անձինք):

Ստացողի անունից Ստանդարտ պայմանների 10.02 բաժնի բ) կետով նախատեսված գործողությունների կատարման համար իրավասությունները ձևակերպվում են Ստացողի կողմից առանձին գրավոր փաստաթղթերով` Ստացողի օրենսդրության համաձայն:

Նշված անձի կամ անձանց իրավասությունների հաստատումները Ստացողի կողմից Կառավարչին են ներկայացվում Ստանդարտ պայմանների 10.03 Բաժնի համաձայն:

8.3. Կառավարչի հասցեն` Ղազախստանի Հանրապետություն, ք. Ալմաթի Դոստիկ պողոտա շ. 220

Ստացողի հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մելիք Ադամյան փող. շ. 1

8.4. Համաձայնագրին կից փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են և ուժի մեջ են մտնում Ստանդարտ պայմանների 10.04 Բաժնով նախատեսված կարգով:

8.5. Համաձայնագրի բոլոր հավելվածները դրա անբաժանելի մասն են և կազմված են`

1) Հավելված N 1 Եվրասիական տնտեսական Ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Ստանդարտ պայմանները

2) Հավելված N 2 Ներդրումային վարկի Պայմանները

3) Հավելված N 3 Հիմնական պարտքի մարման ժամանակացույցը

4) Հավելված N 4 Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը և ծախսերի տեսակները

5) Հավելված N 5 Ծրագրի իրականացման նկարագրությունը և կարգը

6) Հավելված N 6 Ծրագրի մոնիթորինգ և գնահատում

7) Հավելված N 7 Գնումների ընթացակարգեր

8) Հավելված N 8 Միջոցների ծախսման ընթացակարգեր

 

ՀՈԴՎԱԾ 9. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների հետ գործառույթների համար բացված հաշվի վավերապայմանները`

Eurasian Development Bank

(Eurasian fund for stabilization and development)

Almaty, Kazakhstan, SWIFT: EABRKZKAACF

Correspondent account N 890-1003-441

with The Bank of New York Mellon, New York, USA

SWIFT: IRVTUS3N

Payment details: In favor of account N KZ147000000221100001

of Eurasian fund for stabilization and development

 

Համաձայնագիրը ստորագրված է ք. ______________, «___»__________2015 թ., ռուսերեն լեզվով երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, մեկական օրինակ Կառավարչին և Ստացողին:

 

ՍՏԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

 

____________________ ______________________ Պանկին Դ. Վ.

Վարչության նախագահ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության և

Եվրասիական զարգացման բանկի

միջև Եվրասիական տնտեսական

ընկերակցության հակաճգնաժամային

հիմնադրամի միջոցներից

ներդրումային վարկի տրամադրման

մասին 2015 թվականի

«» _______ -ի Համաձայնագրի

 

ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բովանդակություն

 

    ՀՈԴՎԱԾ 1.    Ընդհանուր դրույթներ

ԲԱԺԻՆ 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը

ԲԱԺԻՆ 1.02. Ստանդարտ պայմանների կիրառումը

ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ

ԲԱԺԻՆ 1.04. Հղումներ և վերնագրեր ՀՈԴՎԱԾ II.  Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը

ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը. Միջոցների տրամադրման հայտեր

ԲԱԺԻՆ 2.02. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը

ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար

ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև

ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը

ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում

ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը

ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ

ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում

ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում

ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները

ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը

ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը ՀՈԴՎԱԾ IV.  Ծրագրի իրականացումը

ԲԱԺԻՆ 4.01. Ծրագրի իրականացումը

ԲԱԺԻՆ 4.02. Պլաններ, փաստաթղթեր, հաշվառում

ԲԱԺԻՆ 4.03. Ծրագրի մոնիտորինգ և գնահատում

ԲԱԺԻՆ 4.04. Ֆինանսական կառավարում: Ֆինանսական հաշվետվություն: Աուդիտ

ԲԱԺԻՆ 4.05. Կառավարչի և Ստացողի փոխգործակցությունը

ԲԱԺԻՆ 4.06. Ծրագրի վերահսկումը Ստացողի տարածքում

    ՀՈԴՎԱԾ V.    Տեղեկատվության տրամադրումը

ԲԱԺԻՆ 5.01. Ֆինանսական և տնտեսական տվյալներ ՀՈԴՎԱԾ VI.  Ներդրումային վարկի ապահովումը

ԲԱԺԻՆ 6.01. Ներդրումային վարկի ապահովումը ՀՈԴՎԱԾ VII. Չեղարկումը: Կասեցումը: Վաղաժամկետ մարման պահանջը

ԲԱԺԻՆ 7.01. Ստացողի կողմից Ներդրումային վարկի գումարների չեղարկումը

ԲԱԺԻՆ 7.02. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի կասեցումը

ԲԱԺԻՆ 7.03. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման վերաբերյալ Ստացողի իրավունքի չեղարկումը

ԲԱԺԻՆ 7.04. Հիմնական պարտքի մարման ժամանակացույցի փոփոխում չեղարկման դեպքում

ԲԱԺԻՆ 7.05. Ներդրումային վարկի Հիմնական պարտքի վաղաժամկետ մարման պահանջի ներկայացումը

ԲԱԺԻՆ 7.06. Տուժանք վարկի Վճարումների մարման կետանցի համար

ԲԱԺԻՆ 7.07. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողությունը չեղարկումից, կասեցումից կամ վաղաժամկետ մարման պահանջ ներկայացնելուց հետո ՀՈԴՎԱԾ VIII. Պարտավորությունների հարկադիր կատարում: Արբիտրաժ

ԲԱԺԻՆ 8.01. Պարտավորությունների հարկադիր կատարման հնարավորություն

ԲԱԺԻՆ 8.02. Իրավունքների իրականացման հետաձգում

ԲԱԺԻՆ 8.03. Արբիտրաժ ՀՈԴՎԱԾ IX.  ՈՒժի մեջ մտնելը: Գործողության դադարեցումը

ԲԱԺԻՆ 9.01. Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու պայմանները

ԲԱԺԻՆ 9.02. Համաձայնագրով Կառավարչի պարտավորությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը

ԲԱԺԻՆ 9.03. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը ուժի մեջ չմտնելու պատճառով

ԲԱԺԻՆ 9.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի գործողության դադարեցումը

    ՀՈԴՎԱԾ X.    Այլ դրույթներ

ԲԱԺԻՆ 10.01. Ծանուցումներ և հարցումներ

ԲԱԺԻՆ 10.02. Գործողություններ Ստացողի անունից

ԲԱԺԻՆ 10.03. Ստացողի ներկայացուցչի իրավասությունների հաստատում

ԲԱԺԻՆ 10.04. Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ձևակերպումը

 

ՀՈԴՎԱԾ I. Ընդհանուր դրույթներ

 

ԲԱԺԻՆ 1.01. Ստանդարտ պայմանների կարգավիճակը Սույն «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից մասնակից պետությանը ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Ստանդարտ պայմանները» (այսուհետ` Ստանդարտ պայմաններ) հաստատված են Կառավարչի կողմից Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի 4 հոդվածի 1 (ի) կետի համաձայն և հանդիսանում են Հիմնադրամի պաշտոնական փաստաթուղթ` Հիմնադրամի Կանոնակարգի 2 հոդվածի համաձայն:

 

ԲԱԺԻՆ 1.02. Ստանդարտ պայմանների կիրառումը Սույն ստանդարտ պայմանները կիրառվում են 2015 թվականի հունիսի 15-ից հետո ստորագրված ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրերի նկատմամբ: Սույն Ստանդարտ պայմանները կիրառվում են կոնկրետ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նկատմամբ այն ծավալով, որը նախատեսված է սույն Համաձայնագրով: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կարգավորիչ դրույքների բացակայության դեպքում գործում են Ստանդարտ պայմանների կիրառելի դրույթները այն մասով, որոնք չեն հակասում համաձայնագրին: Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի որևէ դրույթ կամ դրան կից հավելվածները չի համապատասխանում Ստանդարտ պայմանների որևէ դրույթին, կիրառվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կամ համապատասխան հավելվածի դրույթները:

 

ԲԱԺԻՆ 1.03. Եզրույթներ և Սահմանումներ Եթե Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա Ստանդարտ պայմաններում և Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում կիրառվող եզրույթները և սահմանումները նշանակում են հետևյալը` ա) Ակտիվներ - ցանկացած գույք, ֆինանսական միջոցներ, եկամուտներ և պահանջի իրավունքներ բ) Վարկի արժույթ - արժույթ (ԱՄՆ դոլար և/կամ Եվրո), որում արտահայտված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված Ներդրումային վարկը: Եթե Ներդրումային վարկը արտահայտված է առավել քան մեկ արժույթով, ապա Վարկի արժույթ եզրույթը վերաբերում է յուրաքանչյուր արժույթին: գ) Արտաքին պարտք - Ստացողի ցանկացած պարտք, որը ենթակա է կամ կարող է ենթակա լինել վճարման ցանկացած արժույթով ցանկացած այլ պետությանը կամ ՄՖԿ: դ) Պետական ակտիվներ - Ստացողի, նրա ցանկացած սուբյեկտի, քաղաքական կամ վարչական մարմինների և այլ կազմակերպությունների ակտիվները, որոնք նշված են Ստանդարտ պայմանների 5.01 Բաժնի բ) կետում, ներառյալ ոսկու և արժութային պահուստները, գտնվող ցանկացած հիմնարկությունում, որը կատարում է Ստացողի կենտրոնական (ազգային) բանկի կամ արժութային կարգավորող հիմնադրամի գործառույթները կամ նմանատիպ գործառույթներ: ե) ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ - Ստանդարտ պայմանների 9.02 Բաժնի ա) կետին համապատասխան սահմանվող ամսաթիվ, որի վրա հասնելուն պես ուժի մեջ է մտնում Կառավարչի պարտավորությունը Ներդրումային վարկի տրամադրման կապակցությամբ: զ) Վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվ - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված ամսաթիվ կամ այլ ավելի ուշ ամսաթիվ, որը Կառավարիչը կարող է սահմանել Ստացողի դիմումի կամ Հիմնադրամի Խորհրդի որոշման հիման վրա, Ստացողին ուղարկելով համապատասխան ծանուցում համաձայն Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի, որի վրա հասնելուց հետո Ներդրումային վարկի միջոցներ ստանալու Ստացողի իրավունքը դադարում է: է) Վճարման ամսաթիվը - Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված յուրաքանչյուր ամսաթիվ, որում ենթական են վճարման վարկի Վճարումները, հիշատակված Ստանդարտ պայմանների 3.01 Բաժնում: ը) Հիմնական պարտքի մարման ամսաթիվ - յուրաքանչյուր Վճարման ամսաթիվ, որի վրա հասնելուն պես ենթակա են վճարման Ներդրումային վարկի Հիմնական պարտքի ամբողջ գումարը կամ գումարի մասը: թ) Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագիր - Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրման մասին պայմանագիր` ստորագրված 2009թ. հունիսի 9-ին ք. Մոսկվայում` Հիմնադրամի հիմնադիր պետությունների` Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից: ժ) Ներդրումային վարկ - Հիմնադրամի միջոցներից ժամկետային, վճարովի և վերադարձման հիմունքներով Ստացողին տրամադրված վարկ` Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի հիման վրա` նման Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով: ի) Վերջնական Ստացող` Ստացողի տարածքում Ծրագրի իրականացումը կատարող իրավաբանական անձ (նախագծող ընկերություն), որի իրավունակությունը որոշվում է այն պետության օրենսդրությամբ որտեղ այն հիմնադրվել է և որի հետ Ստացողը կնքել է ֆինանսավորման տրամադրման մասին համաձայնագիր Ներդրումային վարկի հաշվին` Ստացողի տարածքում Ծրագրի իրականացմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով: լ) ԼԻԲՈՐ - Լոնդոնյան միջբանկային առաջարկի դրույքաչափ (London Inter Bank Offer Rate), սահմանվող Բրիտանական բանկային ասոցիացիայի կողմից (British Bankers's Association), Վարկի արժույթով վեցամյա ավանդների համար, արտահայտված տարեկան տոկոսներով, որոշվող Reuters screnn համապատասխան էջի տվյալներով ըստ Գրինվիչի առավոտյան ժամը 11:00 դրությամբ այն ամսաթվով, որը վրա կհասնի Լոնդոնում T ամսաթվից 2 աշխատանքային օր առաջ, որտեղ T-ն միջոցների տրամադրման մասին Համաձայնագրի տոկոսների հաշվարկման ժամանակահատվածի առաջին օրն է: խ) ՄՖԿ - Միջազգային Ֆինանսական Կազմակերպություն, ստեղծված միջազգային իրավունքին համապատասխան` միջպետական կամ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա և ունեցող միջազգային իրավունակություն: ծ) Հիմնադրամի մասին կանոնակարգ - Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասին կանոնակարգ, որը հանդիսանում է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի անբաժանելի մասը: կ) Ստացող - Հիմնադրամի մասնակից պետություն, որը հանդիսանում է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի կողմ, որին տրամադրվում են Ներդրումային վարկի միջոցները: հ) Պահման իրավունք` հիփոթեք, գրավ, ինչպես նաև այլ ցանկացած տեսակի սահմանափակումներ, առավելություններ և գերակայություններ Ստացողի Պետական ակտիվների նկատմամբ: ձ) Ծրագիր` նշանակում է փոխկապակցված միջոցառումների համալիր, իրականացվող որոշակի ժամկետի ընթացքում, որը նախատեսում է ներդրումներ նոր արտադրությունների և ենթակառուցվածքների օբյեկտների ստեղծման, գործողների ընդլայնման և/կամ վերանորոգման համար: ղ) Տոկոսային ժամանակահատված` տոկոսների հաշվեգրման ժամանակահատված, ընդ որում առաջին տոկոսային ժամանակահատվածը սկսվում է Ներդրումային վարկի կամ դրա մի մասի տրամադրման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում է առաջիկա Վճարման ամսաթվին, չներառելով այն: Հետագա Տոկոսային ժամանակահատվածները սկսվում են նախորդ Տոկոսային ժամանակահատվածի համար Վճարման ամսաթվին, ներառելով այն և ավարտվում են հաջորդ Վճարման ամսաթվին, չներառելով այն: Վերջին Տոկոսային ժամանակահատվածը ավարտվում է Ներդրումային վարկի օգտագործման ժամկետի ավարտին, չներառելով այն: ճ) Աշխատանքային օր` Ստացողի կողմից Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված վճարումների իրականացման դեպքերի համար նշանակում է աշխատանքային օր`Ստացողի, Ղազախստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների և /կամ Եվրոպայի օրենսդրության համապատասխան (եթե վարկի արժույթը ԱՄՆ դոլարն է), երբ տվյալ երկրներում առևտրային բանկերը բաց են բանկային գործառույթների համար (բացի տվյալ պետություններում սահմանված հանգստյան և պաշտոնապես ոչ աշխատանքային օրերի): մ) Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիր` Համաձայնագիր Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարման մասին, ստորագրված Կառավարչի և Հիմնադրամի հիմնադիրների/մասնակիցների միջև համաձայն Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի: յ) Համաձայնագիր Կառավարչի հիմնադրման մասին` Համաձայնագիր Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առ 12 հունվարի 2006թ., ստորագրված ք. Աստանայում: ն) Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիր` համաձայնագիր Հիմնադրամի մասնակցի անունից և նրա հանձնարարությամբ գործող Կառավարչի և Ստացողի միջև, որի առարկան հանդիսանում է Հիմնադրամի միջոցներից Ներդրումային վարկի տրամադրումը: Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագիրը ներառում է բոլոր ուղղումները (փոփոխությունները),որոնք կատարված են նման համաձայնագրում սահմանված կարգով, ինչպես նաև դրան կից բոլոր հավելվածները և փաստաթղթերը, հղումները, որոնք պարունակվում են նման համաձայնագրի տեքստում: շ) Հիմնադրամի մասնակից` Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն Հիմնադրամի մասնակից հանդիսացող պետություններ և կազմակերպություններ: ո) Կառավարիչ Միջազգային կազմակերպություն հանդիսացող Եվրասիական զարգացման բանկ, ստեղծված Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրի համաձայն, գործող որպես Հիմնադրամի միջոցների Կառավարիչ համաձայն Հիմնադրամի միջոցների կառավարման մասին Համաձայնագրի, կամ այլ կազմակերպություն, որոշված Հիմնադրամի մասնակիցների կողմից` Հիմնադրամի հիմնադրման մասին պայմանագրի և Հիմնադրամի մասին կանոնակարգի համաձայն: չ) Հիմնադրամ` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ, ստեղծված Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրի հիման վրա` որպես Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրով սահմանված նպատակներով ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կուտակման և օգտագործման գործիք: Ստանդարտ պայմաններում օգտագործվող բոլոր այլ եզրույթները և սահմանումները ունեն նույն նշանակությունը, ինչը որ սահմանված է Հիմնադրամի հիմնադրման մասին Պայմանագրում, Հիմնադրամի մասին Կանոնակարգում և Հիմնադրամի միջոցներից ներդրումային ֆինանսավորման տրամադրման Կարգում, հաստատված Հիմնադրամի Խորհրդի կողմից: Որոշ եզրույթների նշանակությունը սահմանվում է Ստանդարտ պայմանների կոնտեքստում:

 

ԲԱԺԻՆ 1.04 Հղումներ և վերնագրեր Ստանդարտ պայմաններում առկա հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին հանդիսանում են Ստանդարտ պայմանների հղումները Հոդվածներին, Բաժիններին և կետերին: Հոդվածների և Բաժինների վերնագրերը, ինչպես նաև Բովանդակությունը ներառված են Ստանդարտ պայմաններում տեղեկատվական նպատակներով և հաշվի չեն առնվում Ստանդարտ պայմանների մեկնաբանման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ II. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը

 

ԲԱԺԻՆ 2.01. Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը: Միջոցների տրամադրման հայտերը ա) Ներդրումային վարկի միջոցների տրամադրումը իրականացվում է Կառավարչի կողմից Ստացողի հայտի հիման վրա, ներկայացվող Ստացողի կողմից Կառավարչին, որը պարունակում է հետևյալ փաստաթղթերը (այսուհետ` Միջոցների տրամադրման հայտ)` - Ստացողի գրավոր հայտը, կազմված Կառավարչի կողմից սահմանված ձևով; - Ստացողի անունից Միջոցների տրամադրման հայտը ստորագրելու իրավասություն ունեցող անձի կամ անձանց իրավասությունների վերաբերյալ Կառավարչի համար բավարար ապացույցներ, ինչպես նաև յուրաքանչյուր նման անձի ստորագրության հաստատված նմուշ: - այլ փաստաթղթեր, հաստատող Միջոցների տրամադրման հայտի հիմնավորումը, որոնք կարող են պահանջվել Կառավարչի կողմից ինչպես տվյալ Հայտով միջոցների տրամադրումից առաջ, այնպես էլ հետո: Միջոցների տրամադրման հայտը կազմվում և ստորագրվում է Ստացողի անունից, Ստացողի կողմից լիազորված անձի կողմից: Միջոցների տրամադրումը իրականացվում է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Կառավարչին բավարարող Միջոցների տրամադրման հայտ ստանալուց և ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված բոլոր նախնական պայմանները կատարելուց հետո: բ) սույն բաժնի ա) կետում նշված յուրաքանչյուր փաստաթղթի ձևը և բովանդակությունը պետք է բավարար լինի այն բանի համար, որ Կառավարիչը համոզվի, որ` - Ստացողն իրավունք ունի ստանալ Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը - Միջոցների տրամադրման հայտում նշված գումարը Ստացողի կողմից կօգտագործվի միայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված նպատակներով: վ) Կառավարիչը Ներդրումային վարկի գումարները տրամադրում է Միջոցների տրամադրման հայտի հիման վրա` Կառավարչի կողմից սահմանված միջոցների ծախսման ընթացակարգերի:

 

ԲԱԺԻՆ 2.02 Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ընդունելի ծախսերը Ներդրումային վարկի միջոցները Ստացողն օգտագործում է միայն ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ընդունելի ծախսերի (այսուհետ` Ընդունելի ծախսեր) ֆինանսավորման նպատակով: - Վճարումը նախատեսված է Ծրագրի համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների հիմնավորված արժեքի վճարման համար, որոնք գնվում են համաձայն գնումների կարգի, որոնք նշված են Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում և Համաձայնագրի այլ պայմաններով, և ենթական են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից: - վճարումը արգելված չէ Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի կողմից, ընդունված ՄԱԿ-ի Կանոնադրության VII Գլխի դրույթների համաձայն կամ Եվրասիական տնտեսական միության իրավասու մարմինների որոշմամբ: - վճարումը չի խախտում միջազգային իրավունքի և այն պետության ազգային օրենսդրության նորմերը, որի տարածքում իրականացվում է վճարումը: - վճարումն իրականացված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ժամկետից ոչ շուտ և նախատեսված է մինչև վարկի հասանելիության ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը կատարված ծախսերի վճարման համար:

 

ԲԱԺԻՆ 2.03. Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը հարկերի ֆինանսավորման համար Եթե դա թույլատրված է Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով, Ներդրումային վարկի միջոցների օգտագործումը պարտադիր հավաքների վճարման համար, ներառյալ հարկային և մաքսային վճարները, տուրքերը, միջնորդավճարները և այլն, որոնք գանձվում են պետության կողմից կամ դրա տարածքում ընդունելի ծախսերից կամ դրանց կապակցությամբ, կամ սահմանված դրանց ներմուծման, արտադրության, գնման կամ մատակարարման համար (այսուհետ` Հարկերը) իրականացվում են, պահպանելով Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքները: Եթե Կառավարիչը երբևիցե կհամարի, որ ցանկացած նման Հարկի գումարը մեծ է կամ որ նման Հարկը խտրական է կամ հիմնավորված չէ, Կառավարիչն իրավասու է ծանուցելով Ստացողին համաձայն Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի, կարող է ուղղել ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված Ընդունելի ծախսերի չափաբաժինը, որոնք ենթակա են ֆինանսավորման Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի Ներդրումային վարկի միջոցների տնտեսող և արդյունավետ օգտագործման սկզբունքները: Նման ուղղումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից:

 

ԲԱԺԻՆ 2.04. Ներդրումային վարկի միջոցների վերաբաշխումը ծախսերի տեսակների միջև Եթե Կառավարիչը ցանկացած ժամանակ հիմնավոր կերպով կհամարի, որ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար տրամադրված Ներդրումային վարկի գումարը Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորման որևէ տեսակի համար անբավարար է ապա Կառավարիչն իրավասու է, Ստանդարտ պայմանների 10.01 Բաժնի և 10.04 Բաժնի գ) կետին համապատասխան Ստացողին ծանուցելով` ա) այլ տեսակից վերաբաշխել նշված տեսակի մեջ Ներդրումային վարկի գումարն այն չափով, որն անհրաժեշտ է պակասը լրացնելու համար, եթե Կառավարչի կարծիքով Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրով այլ տեսակի համար տրամադրված միջոցների ծավալը գերազանցում է անհրաժեշտ ծավալը այն նպատակների կատարման համար, որոնց համար դրանք տրամադրված են; բ) եթե սույն բաժնի ա) կետում նշված վերաբաշխումը չի կարող ամբողջությամբ լրացնել պակասը, ապա Կառավարիչն իրավունք ունի կրճատել Ընդունեի ծախսերի տոկոսը, որոնք ենթակա են ֆինանսավորման այդ տեսակի համար Ներդրումային վարկի միջոցներից, որպեսզի ապահովի նման ծախսերի վճարման համար միջոցների հետագա տրամադրումը մինչև այն պահը, երբ բոլոր այդ ծախսերը ամբողջությամբ չեն կատարվի: Նման վերաբաշխումը կամ կրճատումը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման պահից:

 

ԲԱԺԻՆ 2.05. Ներդրումային վարկի միջոցների տրամադրման արժույթը Ներդրումային վարկի ցանկացած գումարի տրամադրում կատարվում է Վարկի Արժույթով: Եթե համաձայն Միջոցների տրամադրման հայտի Ընդունելի ծախսերի վճարման համար անհրաժեշտ է տրամադրել միջոցներ այլ արժույթով, Կառավարիչը գործելով Ստացողի հանձնարարությամբ և հանդես գալով որպես նրա գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի արժույթով ձեռք է բերում այն արժույթները, որոնք հիմնավոր կերպով պահանջվել են Ստացողի կողմից Ընդունելի ծախսերի վճարման համար: Նշված գործառույթը հանդիսանում է Ներդրումային վարկի միջոցների ծախսման գործառույթ և արտահայտվում է հաշվառման մեջ Վարկի արժույթով որպես Ներդրումային վարկով Ստացողի Հիմնական պարտք:

 

ԲԱԺԻՆ 2.06. Հաշվառման վարում Կառավարիչը վարում է Ներդրումային վարկի միջոցների հետ գործառույթների հաշվառում առանձին հաշիվներով կամ Վարկի արժույթով հաշվով:

 

ԲԱԺԻՆ 2.07. Արժույթների արժեքի գնահատում Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի նպատակների համար անհրաժեշտություն է ծագում արտահայտել մեկ Արժույթի արժեքը այլ Արժույթով, նման արժեքը հիմնավոր կերպով որոշվում է Կառավարչի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ III. Ներդրումային վարկի սպասարկումը և մարումը

 

ԲԱԺԻՆ 3.01. Վարկի վճարումներ Ներդրումային վարկի սպասարկման և մարման համար Ստացողը գումարներ է վճարում Կառավարչին (այսուհետ` Վարկի վճարումներ) այդ թվում` ա) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի ամբողջ սկզբնական գումարի վրա (այսուհետ` Սկզբնական միանվագ միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Սկզբնական միանվագ միջնորդավճարը վճարվում է միանվագ ոչ ուշ քան Ստանդարտ պայմանների 9.02 Բաժնի ա) կետով սահմանված ուժի մեջ մտնելու ամսաթվից 60 (վաթսուն) օրվա ընթացքում, եթե Համաձայնագրով սահմանված չէ այլ ժամկետ; բ) միջնորդավճար, որը հաշվեգրվում է Ներդրումային վարկի չօգտագործված գումարի համար (այսուհետ` Պահուստավորման համար միջնորդավճար) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Պահուստավորման համար միջնորդավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրի ստորագրման պահից 60 (վաթսուն) օր հետո, ներառելով այն և մինչև Ներդրումային վարկի համապատասխան գումարների տրամադրման կամ նման գումարների չեղարկման օրը, չներառելով այն: Պահուստավորման համար միջնորդավճարը վճարվում է յուրաքանչյուր Վճարման ամսաթվին` սկսած մոտակա Վճարման ամսաթվից և վերջացրած Ներդրումային վարկի լիակատար (առանց մնացորդի) օգտագործումից կամ զրոյացումից հետո եկող մոտակա ամսաթվով: գ) Տոկոսներ, որոնք հաշվեգրվում են Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ` Տոկոսներ) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Տոկոսները հաշվեգրվում են սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում են յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվի վրա հասնելուն պես: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը: դ) Մարժա, որը հաշվեգրվում է Տոկոսների վրա` Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ` Մարժա) համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Մարժան հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից և վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվին: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը: ե) Ռիսկի հավելավճար, որը հաշվեգրվում է Տոկոսների և մարժայի վրա` Ներդրումային վարկի հանված և չմարված գումարի համար (այսուհետ` Ռիսկի հավելավճար), համաձայն Ներդրումային վարկի տրամադրման մասին Համաձայնագրում նշված դրույքաչափի: Ռիսկի հավելավճարը հաշվեգրվում է սկսած Ներդրումային վարկի տրամադրման ամսաթվերից, ներառելով դրանք մինչև մարման ամսաթվերը, չներառելով դրանք և վճարվում է յուրաքանչյուր անցած Տոկոսային ժամանակահատվածի համար յուրաքանչյուր Վճարման ամսաթվին: Հաշվարկի համար հիմք է ընդունված տարվա 360 (երեք հարյուր վաթսուն) օրը: զ) Ներդրումային վարկի տրամադրված և չմարված գումարը (այսուհետ` Հիմնական պարտք) համաձայն մարման ժամանակացույցի, սահմանված Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով: է) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով և Ստանդարտ պայմաններով նախատեսված այլ վճարումներ, համապատասխան Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով: Այն դեպքում, երբ Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում նախատեսվում է Վարկի վճարումների որևէ դրույքաչափի փոփոխություն, Կառավարիչը գրավոր տեքստով ծանուցում է Ստացողին յուրաքանչյուր Տոկոսային ժամանակահատվածի համար նման դրույքաչափերի մասին, անմիջապես դրանք սահմանելուց հետո:

 

ԲԱԺԻՆ 3.02. Հիմնական պարտքի վաղաժամկետ մարում ա) Սույն բաժնի բ) կետում նշված պայմանները պահպանելու դեպքում, Ստացողն իրավունք ունի կատարել Հիմնական պարտքի հետևյալ գումարների վաղաժամկետ վերադարձ` - Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի ամբողջ գումարը, որն առկա է վաղաժամկետ մարման ամսաթվի դրությամբ; - Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի Հիմնական պարտքի գումարները, որոնք ենթական են վճարման հիմնական պարտքի մարման մեկ կամ մի քանի ամսաթվերում, Ներդրումային վարկի մարման ժամկետների հակառակ կարգով, երբ ամենաուշ մարման ժամկետով Հիմնական պարտքի գումարը ենթակա է վճարման առաջին հերթին: բ) Սույն բաժնի ա) կետում նշված գումարների վաղաժամկետ վերադարձի իրականացման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների պահպանումը` - Ստացողը Կառավարչին ծանուցում է ուղարկել վաղաժամկետ մարում կատարելու իր մտադրության մասին` վաղաժամկետ մարման ենթադրյալ ժամկետից ոչ պակաս քան 45 օր առաջ և նման ամսաթիվն ընդունելի է Կառավարչի համար; - Վաղաժամկետ վարման ամսաթվի դրությամբ Ստացողը կատարել է այդ ամսաթվին վճարման ենթական բոլոր Վարկի վճարումները:

 

ԲԱԺԻՆ 3.03. Վարկի մասնակի վճարում Եթե Կառավարիչը Ստացողից ստանում է Վարկի վճարման գումարից պակաս գումար, Կառավարիչը հաշվարկում է նշված գումարը որպես Վարկի վճարման գումար հետևյալ կարգով` - առաջին հերթին - տուժանքի (տույժի, տուգանքի) վճարման համար - երկրորդ հերթին - միջնորդավճարների վճարման համար - երրորդ հերթին - Տոկոսների, Մարժայի և Ռիսկի հավելավճարի վճարման համար - չորրորդ հերթին - Հիմնական պարտքի մարման համար:

 

ԲԱԺԻՆ 3.04. Վարկի վճարումների կատարման ժամկետները Վարկի բոլոր վճարումները ենթական են վճարման Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրով սահմանված ժամկետներում: Վարկի վճարման Ստացողի պարտավորության կատարման ամսաթիվ է համարվում Կառավարչի թղթակցային հաշվին դրամական միջոցների հաշվեգրման ամսաթիվը: Վարկի վճարումների համար Կառավարչի բանկային հաշվի վավերապայմանները նշվում են Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրում: Նշած վավերապայմանների փոփոխման դեպքում, Կառավարիչը միակողմանի ծանուցում է այդ մասին Ստացողին` Ստանդարտ պայմանների 10.01 բաժնի և 10.04 Բաժնի գ) կետի համաձայն: Ստացողի համար վավերապայմանների փոփոխությունը ուժի մեջ է մտնում Կառավարչի ծանուցման ամսաթվից կամ Կառավարչի ծանուցման մեջ նշված այլ` ավելի ուշ ամսաթվից: Եթե այն օրը, երբ Ստացողը պետք է կատարի վճարում Կառավարչին ըստ Համաձայնագրի աշխատանքային օր չէ, ապա վճարումը պետք է կատարվի Ստացողի կողմից դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

ԲԱԺԻՆ 3.05. Վարկի վճարման արժույթը ա) Վարկի բոլոր վճարումները Ստացողը կատարում է Վարկի արժույթով: բ) Եթե վարկի վճարումների կատարման համար Ստացողին անհրաժեշտ է ձեռք բերել Վարկի արժույթ և Ստացողը դիմել է Կառավարչին, նման արժույթ ձեռք բերելու խնդրանքով, Կառավարիչը գործելով որպես Ստացողի գործակալ Կառավարչի կողմից սահմանված պայմաններով Վարկի վճարումների կատարման համար ձեռք է բերում Վարկի արժույթ` Ստացողի կողմից Կառավարչի համար ընդունելի արժույթով կամ արժույթներով դրա համար բավարար միջոցներ փոխանցելուց հետո: Նման դեպքում Վարկի վճարումը համարվում է կատարված միայն Վարկի արժույթով Կառավարչի հաշվին փոխանցելուց հետո, իսկ նման վճարման չափը համարվում է Վարկի արժույթով` Ստացողի կողմից տրամադրված միջոցների վաճառքից Կառավարչի կողմից ստացված գումարին հավասար:

 

ԲԱԺԻՆ 3.06. Վարկի վճարման եղանակը ա) Վարկի ցանկացած վճարում, որը պետք է կատարվի Կառավարչի հաշվին ցանկացած երկրի արժույթով, իրականացվում է այն եղանակով և արժույթով, ձեռք բերված այն եղանակով, որոնք թույլատրված են տվյալ երկրի օրենսդրությամբ նման վճարման իրականացման և Կառավարչի հաշվին նման արժույթի ավանդադրման համար Կառավարչի դեպոզիտարիաներից մեկում, որն իրավասու է ընդունել ավանդներ այդ արժույթով: բ) Վարկի բոլոր վճարումները իրականացվում են առանց Ստացողի կողմից կամ դրանց տարածքում սահմանված որևէ սահմանափակումների, և առանց հարկերի պահումների և հաշվեգրումների, որոնք գանձվում են Ստացողի կողմից կամ նրա տարածքում: գ) Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրերի նկատմամբ չեն կիրառվում Ստացողի կողմից կամ նրա տարածքում գանձվող Հարկերը` Ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագրի կնքման, հանձնման կամ գրանցման կապակցությամբ; դ) Վարկի բոլոր վճարումները Ստացողի կողմից իրականացվում են առանց Ստացողի կողմից հակընդդեմ պահանջների, պահումների կամ գանձումների իրավունքի: Կառավարիչն իրավունք ունի կատարել փոխադարձ հակընդդեմ պահանջների հաշվանցում Ստացողի հետ հաշվարկների ժամանակ: ե) եթե Ստացողը պետք է կատարի Վարկի վճարում Հարկերի պահումներով կամ գանձումներով կամ այլ հիմունքներով, ներառյալ թղթակից բանկերի միջնորդավճարները, ապա Ստացողի կողմից վճարվող գումարը պետք է ավելացվի այն չափով, որ անհրաժեշտ պահումից կամ գանձումից հետո Կառավարիչը ստանա գումար, հավասար այն գումարին, որը նա կստանար եթե նման պահումներ կամ գանձումներ չկատարվեին կամ չպահանջվեին:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2015
N 50
Արձանագրային որոշում