ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1995 թվականի մայիսի 2-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մասին:
2. «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
28 ապրիլի 1995 թ.
ՆՀ-434