Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1995 թվականի թիվ 451

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հուլիսի 6-ի թիվ 451 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության

ուժը կորցրած որոշումների

 

1. Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1945 թվականի սեպտեմբերի 19-ի «Վանքերի և թեմական վարչություններին կից ձեռնարկությունների եկամուտների հարկադրման կարգի մասին» թիվ 752 որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1947 թվականի հունվարի 7-ի «Կրոնական պաշտամունքների սպասավորների հարկադրման կարգի մասին» թիվ 13 որոշումը:

3. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 23-ի «ՍՍՌ Միության Մինիստրների սովետի 1955 թվականի մայիսի 4-ի թիվ 361 որոշումը «Միութենական ռեսպուբլիկաների տնտեսության պետական պլանավորման և ֆինանսավորման կարգը փոփոխելու մասին» թիվ 221 որոշման 34-րդ կետը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1973 թվականի նոյեմբերի 14-ի «ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1973 թվականի սեպտեմբերի 14-ի «Ժողովրդական տնտեսության մեջ ծերության կենսաթոշակառուների և հաշմանդամների աշխատանքի օգտագործման հետագա բարելավման միջոցառումների և դրա հետ կապված լրացուցիչ արտոնությունների մասին» թիվ 674 որոշումը» թիվ 625 որոշման 8-րդ կետի «ա» ենթակետը:

5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» թիվ 319 որոշումը:

6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 22-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թվականի հուլիսի 12-ի «Կոլտնտեսականների աշխատանքի վարձատրության ֆոնդից եկամտահարկի հաշվարկման կարգի մասին» թիվ 654 որոշումը» թիվ 475 որոշման 1-ին կետը:

7. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 14-ի «Հայկական ԽՍՀ կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» թիվ 385 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1995
N 451
Որոշում