040.0690.201199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 1999 թվականի թիվ 690
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյումրիի երկաթուղու հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ կազմել և իրականացնել փոխհամագործակցված միջոցառումների ծրագիր ուղղված մարզի առողջապահական ծառայությունների հրատապ լուծում պահանջող տարածքային պայմանների բարելավմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից: