040.0692.201199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 1999 թվականի թիվ 692
i
ՄԻՔԱՅԵԼ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Շվեյցարական Համադաշնության Սիոն քաղաքի բարձրագույն երաժշտական դպրոցի սովորող, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Միքայել Հախնազարյանի բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Միքայել Հախնազարյանին (ծնվ. 1976 թ., Նոր Նորք համայնք) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2001 թվականի աշնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 16.11.00 թիվ 743 որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից: