Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ Ժ ...

 

 

606.0027.290616

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        06            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2016 թվականի N 27-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտրողի տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացնելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 27-Ն որոշման

 

______________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես (իմ վստահորդ)`___________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ`_____________, տրված`_______________________

                             (սերիա, համար)       (օրը, ամիսը, տարեթիվը

                                                     և ում կողմից)

                                                    

հաշվառված`______________________________________________________

(հաշվառման վայրը)

 

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Քվեարկության օրը գտնվելու եմ ________________________________________

(նշվում է քվեարկության օրը գտնվելու

մարզը, համայնքը և վայրը)

______________________________________________________________________

Կից` ________________________________________________________________

(նշվում է «լիազորագիր» բառը` այլ անձի անունից դիմում

ներկայացնելու դեպքում)

 

Դիմող` (լիազորված անձ) ______________________________ ________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրություն)

 

«____» _______________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2016 թ. հունիսի 17-ի

N 27-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`

Քաղաքացի _________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ`______________, տրված`______________________

                             (սերիա, համար)        (օրը, ամիսը, տարեթիվը

                                                         և ում կողմից)

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են`_______________________

_____________________________________________________________________

(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ

քվեարկության օրվանից 40-ից մինչև 10 օր առաջ ընկած ժամանակահատվածում`

նաև ընտրական տեղամասի համարը)

 

ընտրողների ցուցակից և ավելացվել_______________________________մարզի

_______________________ համայնքի,____________________________ հասցեի,

թիվ __________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության

օրվանից 40-ից մինչև 10 օր առաջ ընկած

ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

_____________________________________________ _________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման (ստորագրություն)

ղեկավարի անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20 թ.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
17.06.2016
N 27-Ն
Որոշում