Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0698.201199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 1999 թվականի թիվ 698

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բյուջետային հիմնարկների յուրաքանչյուր աշխատողի համար ամսական առնվազն 2500 դրամ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բյուջետային հիմնարկների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հատկացնել 420000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցների հաշվին մարել բյուջետային հիմնարկների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը, ամփոփել պարտավորությունների մարման փոխադարձ ակտերը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ամփոփել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացրած պարտավորությունների մարման փոխադարձ ակտերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մինչև տարեվերջ բյուջետային հիմնարկների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերն ամբողջությամբ մարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.1999
N 698
Որոշում