Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0755.140715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2015 թվականի N 755-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2.10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 8-ի

N 755-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2018 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նպատակը և խնդիրները

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.2 ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ 1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները
ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները
ԳԼՈՒԽ 3. ՀՀ 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ 4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2016-2018 ԹԹ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.3 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 4.4. ՀՀ 2016-2018 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ 4.5. ՀՀ կառավարության 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության վերաբերյալ 4.6 ՀՀ 2016-2018ԹԹ ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 5. ՀՀ 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 6.1.1. Իրավիճակի նկարագրությունը 6.1.2. Հիմնական խնդիրներ 6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 6.2.1. Գերակայությունները 6.2.2. Նպատակները 6.2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները 6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 7.2.1 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ 8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.3 2016-2018 թթ. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 9.2.ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 10. ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 10.1. ՄՇԱԿՈՒՅԹ 10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ 10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ 10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ԳԼՈՒԽ 11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 11.1. ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 11.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 12.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 12.1.1 Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը 12.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի (համակարգի) զարգացման միտումները 12.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 12.2.1. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները 2016-2018 ժամանակահատվածում 12.2.1.1 Նպատակները 12.2.1.2 Գերակայությունները 12.3. ԾԱԽՍԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ 13.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը 13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները 13.1.3. Հիմնական խնդիրները 13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 13.2.1 Նպատակները 13.2.2. Գերակայությունները 13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) 13.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2016-2018 թթ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)
ԳԼՈՒԽ 15. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ 15.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 15.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ԳԼՈՒԽ 16 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ 16.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը. 16.1.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.1.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.2 Ստանդարտացման ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.2.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը 16.2.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.3.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը 16.3.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.3.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.3.4 Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր 16.4 Տեխնիկական կանոնակարգի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.4.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը. 16.4.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.4.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.5 Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.5.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.5.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.5.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.6 Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.6.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.6.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.6.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.7 Պետական աջակցություն Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.7.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.7.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.7.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.8 ՀՀ հավատարմագրման համակարգի բարեփոխում և Հավատարմագրման ազգային մարմնի պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.8.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.8.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.8.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.9 ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների քարտուղարության պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.9.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.9.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները 16.9.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.10 Որակի ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.10.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.10.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.10.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.11 «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացում» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.11.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.11.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.11.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.12 «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.12.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.12.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.12.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.13 «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի գործունեության ծրագիր» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.13.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.13.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.13.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.14 ««Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.14.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.14.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.14.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.15 «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.15.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը. 16.15.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.15.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.16 «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություն» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 16.16.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը 16.16.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.16.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.17 «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ծրագրի ընդհանուր նկարագիրը և հիմնական խնդիրները 16.17.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը. 16.17.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.17.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.18 «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ծրագրի ընդհանուր նկարագիրը և հիմնական խնդիրները 16.18.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը. 16.18.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 16.18.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները) 16.19 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ 16.19.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 16.19.2.ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 16.19.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 16.19.5. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ
ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 17.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները 17.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում 17.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)
ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ 18.1. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ
ԳԼՈՒԽ 19. 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ 19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման հիմնադրույթները 19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման հիմնադրույթները 19.2. 2012-2015 թվականների հիմնական զարգացումները 19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը 19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները 19.5. 2016-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը 19.6. 2016-2018 թվականների պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ըստ ոլորտների 19.6.1. Ընդհանուր նշանակության պետական ծառայություններ 19.6.2. Սոցիալական ծառայություններ 19.6.3. Տնտեսական ծառայություններ
ԳԼՈՒԽ 20. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Հավելված N 1 Հավելված N 2 Հավելված N 3 Հավելված N 4

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ տնտեսությունում արձանագրված դրական տեղաշարժերը պայմանավորված են հիմնականում ՀՀ կառավարության տնտեսական գործառույթների իրականացմամբ:

Ինչպես և նախկինում առաջիկա տարիներին նույնպես կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ինչպես շուկայի «բացերի» մեղմմանը, այնպես էլ` եկամուտների և այլ ռեսուրսների վերաբաշխմանն ու տնտեսության կայունացմանը: Կառավարության այսպիսի ծավալուն սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության և ամբողջականության ապահովման գրավականը գերակա խնդիրների հստակեցումն ու դրանք միջնաժամկետ (նաև երկարաժամկետ) ռազմավարական ծրագրերի հենքի վրա լուծելն է: Մասնավորապես, ներկայումս ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճն ու աղքատության հաղթահարումն է: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով ճանաչվել է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով: ՀՀ բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման փուլի առանձնացումը պայմանավորված է այդ փաստաթղթի քաղաքական կարևորությամբ: Հարկ է նշել նաև, որ համապարփակ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում վարվում են նաև միջազգային ֆինանսական օժանդակության ներգրավման հիմնահարցերին առնչվող բանակցությունները:

 

Նպատակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի պրակտիկայում պետական բյուջեի նախագիծը մշակվում է մեկ տարվա կտրվածքով: Պետական ծախսերի կառավարման առումով մեկ տարվա կտրվածքով մշակվող և իրականացվող պետական բյուջեներն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, տարեկան ծրագրերի հիմքում դրվում են կարճաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներ, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը ժամանակային անհամապատասխանության պատճառով հստակ չէ: Այդ պատճառով, որպես կանոն, վերահսկման առարկա է հանդիսանում ծախսերի չափը և ոչ թե ակնկալվող արդյունքը (նաև մատուցվող ծառայության որակը): Պետական ծախսերի քաղաքականությունը հստակ ձևակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պետական ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ (հնարավորության դեպքում` նաև երկարաժամկետ) հեռանկարում, որն իր հերթին ենթադրում է մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումների և հասանելի բյուջետային միջոցների ծավալի կանխատեսելիություն:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Ըստ էության, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատվում է հետևյալ երեք հայտանիշերի հիման վրա`

(i) Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված, ձևավորվի նախքան ըստ առանձին ուղղությունների ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի վերը նշված բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց հետագա կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում:

(ii) Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին, և համակարգը պետք է հնարավորություն ընձեռի իրականացնել միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը:

(iii) Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման ներդրված համակարգը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ խնդիրները`

(i) բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը` ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,

(ii) նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը` ըստ գերակա ուղղությունների,

(iii) հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առկա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,

(iv) ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,

(v) բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրենից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում - բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև պետական ծախսերում կատարել առանձին բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության փոփոխություններին համարժեք փոփոխություններ: Այս առումով արդարացված է, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` նաև ՄԺԾԾ) մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամանակի, նախորդում է տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյուջեների կազմման ուղեցույց:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ենթադրում է`

(i) մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ և իրատեսական գնահատում,

(ii) քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի` վերից վար մոտեցմամբ գնահատում,

(iii) հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:

ՀՀ 2016-2018 թթ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ներառում է նաև ծրագրավորման հիմքում դրված կանխատեսումների իրականացման հետ կապված ռիսկերի բացահայտման և ներկայացման գործընթացը: Վերը նշված ռիսկերը հանգամանալի ձևով ներկայացված են սույն ծրագրի մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներին, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ռազմավարությանը վերաբերող գլուխներում (համապատասխանաբար 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում), իսկ ռիսկերի համառոտագիրը ներկայացված է սույն ծրագրի N 1 հավելվածում:

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կանոնակարգվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1253-Ա որոշմամբ և այդ օրենսդրական ակտերին համապատասխան ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:

Ըստ էության, նման մոտեցումը խնդրին վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարությունը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որպես բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս դիտելով, կարևորում է նաև վերջինիս քաղաքական նշանակությունը:

Ընթացիկ տարում, ինչպես և նախորդ տարիներին ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման գործընթացը կառավարվել, վերահսկվել և համակարգվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ստորև նշված երկու մարմինների կողմից.

(i) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհուրդ (խորհրդի նախագահ` ՀՀ վարչապետ), որն ապահովվել է ռազմավարական որոշումների կայացումը և մշակման գործընթացի վերահսկողությունը,

(ii) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խումբ (խմբի ղեկավար` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ), որը ապահովել է պետական միջնաժամկետ ծրագրի մշակման աշխատանքների համակարգումը:

Նման մոտեցումը ընդգծում է բյուջետային գործընթացում ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) մասնակցության դերը, որը նպաստել է ճյուղային մակարդակում բյուջետային ծրագրման բարելավմանը և ռազմավարական հիմնավոր որոշումների կայացմանը` հնարավորինս ապահովելով նախանշված քաղաքականությունների և հասանելի ֆինանսական միջոցների համապատասխանությունը: Այս համատեքստում կարևորվում է ՀՀ ֆինանսների նախարարության ու ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) գործողությունների փոխհամաձայնեցումը, որից մեծապես կախված է ոչ միայն ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և պետական բյուջեի նախագծերի մշակման որակը, այլ նաև դրանց կատարումը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի աշխատանքներին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ներգրավված են եղել ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը ներկայացնող մի շարք պատգամավորներ: Նման մոտեցումը ապահովում է այդ քաղաքական ուժի մասնակցությունը բյուջետային գործընթացին արդեն իսկ ՄԺԾԾ-ի մշակման նախնական փուլում, որը հնարավորություն է ընձեռում հենց սկզբից համադրել ՀՀ կառավարության և նշված քաղաքական ուժի մոտեցումները և կողմնորոշումները ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսվելիք առանձին ռազմավարությունների և ծախսային գերակայությունների ընտրության հարցերում:

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

 

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ նաև ծրագրային բյուջետավորումը հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է` ռեսուրսներն առաջնահերթ ծախսային ծրագրերին ուղղելու համար ՀՀ կառավարությանն աջակցելու միջոցով: Ծրագրային բյուջետավորման շրջանակներում այդ աջակցությունն իրականացվում է ՀՀ կառավարությանը (և հանրությանը) պետական ֆինանսավորման դիմաց տրամադրվող ծառայությունների կամ անմիջական արդյունքների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Հետևաբար, ծրագրային բյուջետավորումը հանդիսանում է գործիք սոցիալ-տնտեսական քաղաքականության առանձին օղակները շաղկապելու համար: Նշվածը կօգնի հասկանալ ծախսերի վերաբերյալ կայացված որոշումների նպատակաուղղվածությունը և ծախսային քաղաքականությունն ամբողջությամբ ուղղել կառավարության ընդհանուր նպատակների իրագործմանը:

2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ծրագրային բյուջետավորումը դարձել է բյուջետային գործընթացի անբաժանելի մաս, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք պետական բյուջեի նախագծի կազմում այսուհետ պետք է ներկայացվի (և այդ պահանջին համաձայն արդեն իսկ երկու տարի է ինչ ներկայացվում է) նաև տվյալ տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:

 

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական ռազմավարական գերակայությունները սահմանված են 2014 թվականի մայիսին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 442-Ն որոշմամբ: Վերը նշված փաստաթղթերի համաձայն ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները (սույն ծրագրի իմաստով գերակայություն են համարվում այն ոլորտները, որոնց հատկացվում են լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսավորման համար ներգրավում են վարկային ռեսուրսներ).

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կպահպանվի վերը նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջը այլ` հիմնականում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով: Վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է ՀՀ կառավարության հնարավորությունները:

 

1.2 ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ՀՀ կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է ՀՀ կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական բովանդակությունը:

Սույն ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը ներկայացնում է ՀՀ կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները, միջնաժամկետ և կարճաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները և ռազմավարական ծախսային գերակայությունները: Դրանք տնտեսական և հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:

 

1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ

 

Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ-ի մշակման ընթացքում առաջնորդվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսին հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 442-Ն որոշմամբ: Քանի որ բյուջետային մուտքերի սղությունը և ելքերի վրա ազդող գործոնները սահմանափակում են կարճաժամկետ հեռանկարում այդ սկզբունքների իրագործման հնարավորությունները, ՀՀ կառավարությունը մտադիր է շարունակել այդ սկզբունքների կիրառումը երկարաժամկետ հեռանկարում: Դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականությունների և ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակների համաձայնեցվածությունը գնահատելու համար:

 

Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները

 

ՀՀ կառավարությունը առկա ծախսային գերակայությունները համադրել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների հետ` հաջորդ 3 տարիների ընդհանուր ծախսերի մակարդակը որոշելու համար:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2016-2018 թթ կտատանվի 24.6%-24.8%-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 24.1%-24.5%-ի սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային ծավալները, ՀՀ կառավարությունը ծրագրում է 2016-2018 թթ պետական բյուջեի ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 27.4-26.5%-ի սահմաններում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1 Մակրոտնտեսական կանխատեսումներ և վերլուծություն

 

Ներածություն

 

Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածը ներկայացնում է ընթացիկ տնտեսական իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև 2016-2018 թվականների մակրոտնտեսական հեռանկարները:

Տնտեսական կանխատեսումների նպատակը

Հայաստանի տնտեսության իրավիճակի միջնաժամկետ կանխատեսումները նկարագրում են այն իրական միջավայրը, որի պայմաններում գործելու է կառավարությունը: Մյուս կողմից կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն ազդում է մակրոտնտեսական միջավայրի վրա, հետևաբար մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառավարության որդեգրած միջնաժամկետ հարկաբյուջետային քաղաքականությունը որքանով է համահունչ տնտեսության այլ հատվածների զարգացման միտումներին:

Տնտեսական կանխատեսումների իրականացման երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ ազգային տնտեսության իրավիճակը մեծ ազդեցություն ունի կառավարության ֆինանսական ռեսուրսների վրա: Տնտեսական բարձր աճն ապահովում է գործարարների ավելի մեծ եկամուտներ, որոնք իրենց հերթին կառավարության համար ապահովում են ավելի մեծ հարկային եկամուտներ: ԵՎ հակառակը, տնտեսական աճի ցածր մակարդակը բերում է հարկերի ավելի ցածր մակարդակի և կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության և օժանդակության ավելի մեծ պահանջարկի: Մակրոտնտեսական կանխատեսումները նաև հիմք են հանդիսանում ապագայում բյուջեի վրա հնարավոր ծանրաբեռնվածության մեծացման հետ կապված ռիսկերի գնահատման համար:

 

Տնտեսության նկարագրություն

 

Տնտեսությունը կարելի է նկարագրել ցուցանիշների հետևյալ հիմնական խմբերով.

. Համախառն առաջարկ (չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների իրական աճերով և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճով),

. Համախառն պահանջարկ (չափվում է պետական, մասնավոր հատվածների և արտաքին աշխարհի կողմից ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսումներով, սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ, զուտ արտահանում/ՀՆԱ),

. Գնային փոփոխականներ (ՀՆԱ դեֆլյատոր, որն իրենից ներկայացնում է տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի գների փոփոխությունը, և գնաճ, որը չափվում է սպառողական գների ինդեքսով (ներառյալ սպառողական, ներմուծված ապրանքների գները) ինդեքսով (ՍԳԻ)),

. Ֆինանսական համակարգի խորություն (չափվում է հետևյալ փոփոխականներով` փողի ագրեգատներ/ՀՆԱ, վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ, և ցույց է տալիս թե բանկային համակարգը որքանով է ներգրավված երկրի տնտեսական կյանքում),

. Արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ (չափվում է հիմնականում երկրի ընթացիկ հաշվի հաշվեկշռով),

. Պետական հատվածի դիրքը տնտեսությունում (չափվում է հիմնականում պետական հատվածի ծախսերի և եկամուտների ծավալով, պետական ծախսեր/ՀՆԱ, հարկային եկամուտներ/ՀՆԱ):

Աղյուսակում ներկայացված է տնտեսության ներկայիս և միջնաժամկետ հեռանկարային իրավիճակի հիմնական ցուցանիշները` ըստ վերը նշված վեց գլխավոր տնտեսական բնութագրիչների: Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածում նկարագրված են նաև այն հիմնական գործոններն ու միտումները, որոնք պայմանավորում են աղյուսակ 1-ում նշված ցուցանիշերը և տնտեսության զարգացման հեռանկարները:

 

Աղյուսակ 1.Վերջին տարիների միտումներ և ՄԺԾԾ-ի հիմքում դրված հիմնական

տնտեսական չափորոշիչներ

 

._______________________________________________________________.

|Չափորոշիչ            | 2012| 2013| 2014| 2015| 2016| 2017|2018 |

|                     |_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|                     | Փաստ| Փաստ| Փաստ|Կանխ.|Կանխ.|Կանխ.|Կանխ.|

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տնտեսական աճ         |  7.2|  3.5|  3.4|  1.0|  2.0|  3.5|  4.0|

|(ՀՆԱ-ի իրական աճ, %) |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սպառման մակարդակ     |101.2|102.4|101.5| 98.9| 98.6| 97.0| 95.1|

|(Սպառում/ՀՆԱ, %)     |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ներդրումների մակարդակ| 25.4| 21.9| 20.8| 21.0| 19.7| 19.6| 20.0|

|(Ներդրում/ՀՆԱ, %)    |     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՆԱ դեֆլյատոր        | 98.8|103.3|102.4|103.2|102.2|104.0|104.0|

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12-ամսյա գնաճ        |  3.2|  5.6|  4.6|  4.0|  4.0|  4.0|  4.0|

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Բանկային համակարգի   | 33.7| 36.1| 37.0| 37.9| 37.9| 37.4| 36.8|

|ներգրավածություն     |     |     |     |     |     |     |     |

|(փողի զանգված/ՀՆԱ, %)|     |     |     |     |     |     |     |

|_____________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ (%)|-11.1| -8.0| -7.9| -9.4| -8.6| -8.0| -7.5|

._______________________________________________________________.

 

Համախառն առաջարկ

 

Երկրում համախառն առաջարկն իրական արտահայտությամբ չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով: Դրա փոփոխությունը նախորդ տարվա համեմատ գնահատվում է ՀՆԱ-ի իրական աճի (1) միջոցով: ՈՒստի այս բաժնում կներկայացվի տնտեսության հիմնական ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների փոփոխության դինամիկան վերջին տարիներին և ապագա ակնկալվող զարգացումները:

 

-------------------

1) ՀՆԱ-ի իրական աճ ասելով հասկանում ենք տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի ծավալային աճը` առանց գնային փոփոխության:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2012-2014 թվականներին տնտեսության զարգացումը շարունակվել է հիմնականում ծառայությունների և գյուղատնտեսության հաշվին: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին աճը 2012-2014 թվականներին կազմեց շուրջ 4.7%: Ընդ որում, 2012-2014 թվականներին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության (2): Նշված ժամանակահատվածում ծառայությունների հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2.0 տոկոսային կետը, իսկ իրական աճը կազմել է 5.2%, արդյունաբերության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 0.7%-ը` 4.0% իրական աճի պայմաններում, իսկ գյուղատնտեսության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 1.6%-ը` 8.3% իրական աճի պայմաններում: Շինարարությունը միջինում նվազել է 2.3%-ով` 0.3 տոկոսային կետով բացասական նպաստում ունենալով տնտեսական աճին:

 

-------------------

2) Սույն պարբերության ցուցանիշները վերաբերում են տնտեսության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքին:

 

2015 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության (ՏԱՑ) (3) աճի տեմպը դանդաղել է: ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 2.7%-ով, որը զիջում է նախորդ տարվա ցուցանիշը 1.8 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվությանը նպաստել են հիմնականում գյուղատնտեսության ճյուղի (1.5 տոկոսային կետ) (4) և արդյունաբերության ճյուղի (1.2 տոկոսային կետ) համախառն թողարկումների իրական աճերը: Շինարարությունը համեստ` 0.1 տոկոսային կետ նպաստում է ունեցել տնտեսական ակտիվության աճին: Ծառայությունները բացասական` -0,1 տոկոսային կետ նպաստում են ունեցել տնտեսական ակտիվության աճին:

 

-------------------

3) 2011 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամսական ՀՆԱ-ից անցում է կատարել ՏԱՑ-ի հաշվարկմանը: Ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և տարեկան պարբերականություն) ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում:

4) ՏԱՑ-ի աճին ճյուղերի նպաստումները ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներն են:

 

Կանխատեսում: Միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 3.2% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերով: ՀՀ տնտեսության 2015 թվականի առաջին ամիսների զարգացումները և համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները (տես` Ներդիր 1-ը) հիմք են հանդիսացել 2015 թվականի տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: 2015 թվականի համար կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016-2018 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 2.0, 3.5 և 4%-ի չափով, ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 3.2% աճին կկազմի համապատասխանաբար 1.2 և 0.9 տոկոսային կետ: Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձնահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները:

 

Աղյուսակ 2. ՀՆԱ-ի իրական աճն ըստ տնտեսության ճյուղերի

 

._______________________________________________________.

|                    |2012|2013|2014|2015|2016|2017|2018|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|                    |Փաստ|Փաստ|Փաստ|Կանխ|Կանխ|Կանխ|Կանխ|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Արդյունաբերություն  | 6.3| 6.4|-0.7| 0.6| 1.3| 3.2| 3.8|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Գյուղատնտեսություն  | 9.5| 7.6| 7.8| 4.5| 4.5| 4.5| 4.5|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Շինարարություն      | 4.8|-6.8|-5.0|-0.6| 1.5| 2.7| 3.8|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Ծառայություններ     | 6.3| 3.4| 5.9| 0.0| 1.3| 3.3| 4.1|

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Արտադրանքի հարկեր   | 9.9| 3.6| 1.8| 0.8| 1.5| 3.5| 3.2|

|(հանած սուբսիդիաներ)|    |    |    |    |    |    |    |

|____________________|____|____|____|____|____|____|____|

|Ընդամենը ՀՆԱ        | 7.2| 3.5| 3.4| 1.0| 2.0| 3.5| 4.0|

._______________________________________________________.

 

Գծապատկեր 1. Տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված և կանխատեսվող

իրական աճին նպաստման չափերը

 

------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

._____________________________________________________________________.

|                                                         Ներդիր 1    |

|                                                                     |

|           Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները          |

|                                                                     |

|    Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումներն        |

|ընդհանուր առմամբ պահպանվում են և  այդ է վկայում ԱՄՀ վերջին           |

|կանխատեսումը: Ընդ որում, համաշխարհային տնտեսությունը թե 2015, և  թե  |

|2016 թվականներին աճելու է` համապատասխանաբար 103.5 և  103.8 տոկոս     |

|տեմպերով: Զարգացած երկրներում աճի տեմպերը 2015 թ-ին կկազմեն 102.4    |

|տոկոս, իսկ զարգացող երկրներում շատ ավելի բարձր` 104.3 տոկոս:         |

|Հատկանշական է, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից Ռուսաստանի  |

|տնտեսական անկման վերաբերյալ սպասումները տարեսկզբի համեմատ վերանայվել |

|են անկման խորացման, իսկ Գերմանիայի տնտեսական աճինը` աճի ուղղությամբ: |

|    Համաշխարհային տնտեսությունում դեռևս  արտահայտվում են ֆինանսական  |

|ճգնաժամից և  եվրո տարածքի ճգնաժամից ժառանգած խնդիրները: Արտադրական   |

|ներուժի աճը դանդաղել է. արտահայտվում է բնակչության ծերացումը համախառն|

|արտադրողականության աճի դանդաղման հետ մեկտեղ: Բացի նշված երկու        |

|հիմնարար ուժերից այժմ գերակշռող են նաև  նավթի գների նվազման և        |

|փոխարժեքների մեծ փոփոխությունների գործոնները: Զարգացող երկրների աճը  |

|նախորդ տարվա համեմատ կդանդաղի: Չնայած մակրոտնտեսական ռիսկերը որոշակի |

|նվազել են, սակայն ֆինանսական և  տարածաշրջանային ռիսկերը մեծացել են:  |

|Կարճաժամկետ և  երկարաժամկետ հեռանկարում կարևորվում  են աճի նպաստմանն |

|ուղղված տնտեսական քաղաքականության միջոցառումները, ընդգծվում է        |

|արտադրական ներուժի բարձրացման համար հստակ միջոցների                  |

|անհրաժեշտությունը:                                                   |

|                                                                     |

|   Աղյուսակ: Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները        |

|                                                                     |

|   ._____________________________________________________________.   |

|   |Տոկոսային փոփոխություն |               |Կանխատեսում          |   |

|   |                       |               |_____________________|   |

|   |                       |               |2015 թ.   |2015 թ.   |   |

|   |                       |               |հունվարին |ապրիլին   |   |

|   |                       |_______________|__________|__________|   |

|   |                       | 2012|2013|2014| 2015|2016| 2015|2016|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Համաշխարհային թողարկում|  3.4| 3.4| 3.4|  3.5| 3.7|  3.5| 3.8|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Զարգացած երկրներ       |  1.2| 1.4| 1.8|  2.4| 2.4|  2.4| 2.4|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԵՄ                     | -0.7|-0.5| 0.9|  1.2| 1.4|  1.5| 1.6|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Գերմանիա               |  0.9| 0.2| 1.6|  1.3| 1.5|  1.6| 1.7|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Մեծ Բրիտանիա           |  0.3| 1.7| 2.6|  2.7| 2.4|  2.7| 2.3|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԱՄՆ                    |  2.3| 2.2| 2.4|  3.6| 3.3|  3.1| 3.1|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Զարգացող երկրներ       |  5.1| 5.0| 4.6|  4.3| 4.7|  4.3| 4.7|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Չինաստան               |  7.7| 7.8| 7.4|  6.8| 6.3|  6.8| 6.3|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԱՊՀ երկրներ            |  3.4| 2.1| 1.0| -1.4| 0.8| -2.6| 0.3|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Ռուսաստան              |  3.4| 1.3| 0.6| -3.0|-1.0| -3.8|-1.1|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |                       |     |    |    |     |    |     |    |   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Սպառողական գներ        |     |    |    |     |    |     |    |   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Զարգացած երկրներ       |  2.0| 1.4| 1.4|  1.0| 1.5|  0.4| 1.4|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԵՄ                     |  2.5| 1.3| 0.4|   - |  - |  0.1|  1 |   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Գերմանիա               |  2.1| 1.6| 0.8|   - |  - |  0.2| 1.3|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Մեծ Բրիտանիա           |  2.8| 2.6| 1.5|   - |  - |  0.1| 1.7|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԱՄՆ                    |  2.1| 1.5| 1.6|   - |  - |  0.1| 1.5|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Զարգացող երկրներ       |  6.1| 5.9| 5.1|  5.7| 5.4|  5.4| 4.8|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Չինաստան               |  2.6| 2.6| 2.0|   - |  - |  1.2| 1.5|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |ԱՊՀ երկրներ            |  6.5| 6.4| 8.1|   - |  - | 16.8| 9.4|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Ռուսաստան              |  5.1| 6.8| 7.8|   - |  - | 17.9| 9.8|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |                       |     |    |    |     |    |     |    |   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Հումքի գներ            |     |    |    |     |    |     |    |   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Նավթի գներ [1]         |  1.0|-0.9|-7.5|-41.1|12.6|-39.6|12.9|   |

|   |_______________________|_____|____|____|_____|____|_____|____|   |

|   |Ոչ նավթային գներ       |-10.0|-1.2|-4.0| -9.3|-0.7|-14.1|  -1|   |

|   ._____________________________________________________________.   |

|                                                                     |

|    Աղբյուրը` World Economic Outlook, 2015, April.                   |

|    11 UK Brent, Dubai, WTI տիպի նավթի գների միջին թվաբանականը       |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Արդյունաբերություն

 

2012-2014 թվականներին արդյունաբերության ճյուղը ՀՆԱ-ի աճին նպաստման իմաստով զիջել է գյուղատնտեսությանն ու ծառայություններին, իսկ ճյուղի աճը պայմանավորվել է գլխավորապես մշակող արդյունաբերությամբ: Աղյուսակ 2-ից կարելի է նկատել, որ արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի միջին հաշվով 4% իրական աճ է գրանցվել: Հատկանշական է, որ ճգնաժամից հետո արդյունաբերության ճյուղն ամենաարագն է վերականգնվել և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը շուրջ 30%-ով: Արդյունաբերության նշված աճը էապես պայմանավորված է ճգնաժամից հետո համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, ինչպես նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականությամբ: Ընդ որում` արդյունաբերության աճին ամենամեծ նպաստումն է ունեցել մշակող արդյունաբերությունը` արդյունաբերության վերը նշված 4% աճին նպաստելով 3.6 տոկոսային կետով, որին բացի նշված գործոններից նպաստել է նաև տնօրինվող եկամտի միջինում 4.8% աճը: Հանքարդյունաբերության ոլորտը հաջորդ մեծ` 1 տոկոսային կետով նպաստումն է ունեցել արդյունաբերության աճին և նշված ժամանակահատվածում արձանագրել է միջինում 5.7% աճի ցուցանիշ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը միջինում նվազել է 2.2%-ով, որը պայմանավորված էր էլեկտրաէներգիայի արտադրության 2014 թվականի ծավալների խոշոր անկմամբ: Վերջինս իր հերթին բացատրվում է 2014 թվականի էլեկտրաէներգիայի զուտ արտահանման նվազմամբ:

2015 թվականի հունվար-ապրիլին արդյունաբերության ճյուղը աճել է` հիմնականում պայմանավորված հանքագործական արդյունաբերության աճով: 2015 թվականի հունվար-ապրիլին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի 4.2% իրական աճ: Վերջինիս հիմնականում նպաստել է հանքագործական արդյունաբերության 30.9% աճը: Մշակող արդյունաբերությունն աճել է 1.1%-ով, որը հիմնականում պայմանավորված էր ծխախոտի արտադրության 45.2%, հիմնային մետաղների արտադրության 5.4% և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների 2.2% աճերով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 8.1%-ով, որը պայմանավորված է եղել թե ներքին, թե արտաքին պահանջարկով:

Կանխատեսում: Միջնաժամկետում և 2015 թվականին կանխատեսվում է արդյունաբերության համեստ աճ` պայմանավորված արտաքին աշխարհից եկող ռիսկերով: 2015թ արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 0.6%, իսկ 2016-2018թթ. միջինում 2.7%: Այս կանխատեսումները հաշվի են առնում տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ներքին պահանջարկի և արտահանման համեստ աճի վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության միջնաժամկետ կանխատեսման համար հիմք է հանդիսացել գործընկեր երկրների պահանջարկի աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների գնահատականները, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ գնահատականները, որոնք արտաքին շոկերի ազդեցությամբ պայմանավորված համեմատաբար զգուշավոր են կանխատեսվել:

 

Գյուղատնտեսություն

 

2012-2014 թվականներին գյուղատնտեսության ճյուղը բնութագրվել է բարձր աճի միտումով, պայմանավորված հիմնականում բուսաբուծության ենթաճյուղով: Ճյուղում արձանագրվել է միջինում 8.3% աճ: Գյուղատնտեսության ճյուղի աճին նպաստել է բուսաբուծության բարձր աճը (համախառն թողարկման աճը միջինում կազմել է 9.2%): Ընդ որում բուսաբուծության ենթաճյուղի աճը պայմանավորված է եղել աճի թե էքստենսիվ, թե ինտենսիվ գործոններով:

2015 թվականի հունվար-ապրիլին գյուղատնտեսության բարձր աճի միտումները շարունակվել են: Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն թողարկումն իրական արտահայտությամբ աճել է 7%-ով (5), որը զուգակցվել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնորսության 10.8, 4,0 և 31,4% աճերով: Տարվա առաջին չորս ամիսներին գյուղատնտեսության մեջ գերակշռող էր անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը, որտեղ մսի արտադրության 4.2% և կաթի արտադրության 5.3% աճ է գրանցվել: Ձվի արտադրությունը նվազել է 1,9%-ով:

 

------------------------

5) Ենթաճյուղերի նպաստումների ցուցանիշները այս և հաջորդ ճյուղերի համար հաշվարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ ԱՎԾ ամսական ցուցանիշների պաշտոնական հրապարակումների հիման վրա:

 

Կանխատեսում: 2015 թվականին և միջնաժամկետում գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2015 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 4.5%-ի շրջանակներում: 2016-2018 թվականներին ճյուղի միջին աճը կկայունանա 4.5%-ի շրջակայքում: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող (6) ծրագրերի ակնկալվող արդյունքներն ու նախորդ տարիներին դրսևորած զարգացման միտումները:

 

--------------------

6) Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր:

 

Շինարարություն

 

2012-2014 թվականներին գրանցվել է շինարարության ծավալների նվազում: Շինարարության ավելացված արժեքի նվազումը միջինում կազմել է շուրջ 2.3%: Շինարարության նվազումը հիմնականում պայմանավորված էր կազմակերպությունների (-6.5%) և մարդասիրական օգնության միջոցների հաշվին (-30%) իրականացվող շինարարության նվազմամբ, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը դրական է նպաստել ճյուղին միջինում աճելով 13.2%-ով:

2015 թվականին շինարարությունը համեստ աճի միտում է դրսևորել: 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին շինարարության ծավալները իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 0.5%-ով: Շինարարության ծավալների աճին հիմնականում նպաստել է պետական բյուջեի և միջազգային վարկերի, միջոցների հաշվին իրականացվող շինարարության համապատասխանաբար 26.5 և 7.3% աճերը: Բացասական նպաստում են ունեցել կազմակերպությունների միջոցների (6.5%), բնակչության միջոցների (0.8%) և համայնքների միջոցների հաշվին իրականացված շինարարության (0.9%) ծավալների կրճատումները:

Ըստ տնտեսության ճյուղերի շինարարությունը հիմնականում ուղղված է եղել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը` (28%), տրանսպորտի (9.5%), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը (8.5%) և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում (7.5%) գործունեության տեսակին:

Կանխատեսում: Միջնաժամկետում շինարարության ճյուղը դանդաղ աճի միտում կդրսևորի: Շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2015 թվականին կնվազի 0.6%-ով, իսկ միջնաժամկետում միջինում կաճի 3.8%-ով: Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առաջանցիկ չեն լինի, սակայն կուղեկցվեն ճյուղի կառուցվածքում արտադրական շինարարության աճի միտումներով:

 

Ծառայություններ

 

2012-2014 թվականներին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ից առաջանցիկ աճ է արձանագրել` հանդիսանալով ՀՆԱ-ին ամենամեծ նպաստում ունեցող ճյուղը: Ծառայությունների ճյուղի ավելացված արժեքի միջին իրական աճը կազմել է 5.4%, որը հիմնականում պայմանավորված էր ֆինանսական և ապահովագրական գործունեության ու մշակույթի, զվարճությունների և հանգստի ենթաճյուղերի աճերով:

2015 թվականին ծառայությունները շարունակում են աճել, սակայն նախորդ տարվա համեմատ ավելի դանդաղ տեմպերով: 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների ծավալը 2014 թվականի համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 3.1%, որին հիմնականում նպաստել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների 82.3% աճը: Մեծ նպաստում են ունեցել նաև ֆինանսական և ապահովագրական գործունեության (13.9%), մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության (6.7%) մասով մատուցված ծառայությունները: Ճյուղին բացասական նպաստում են ունեցել հիմնականում տրանսպորտի (29.7%) և տեղեկատվության ու կապ գործունեության տեսակի մասով իրականացված ծառայությունների (4.3%) անկումը:

2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին առևտրի ծավալները նվազել են` պայմանավորված արտաքին շոկերի ազդեցությամբ տնօրինվող եկամտի նվազմամբ: 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է 7.6%-ով, որին բացասական են նպաստել առևտրի բոլոր ճյուղերը, իսկ ամենամեծ բացասական ազդեցությունը ունեցել է մանրածախ առևտուրը` նվազելով 6.6%-ով:

Կանխատեսում: Ծառայությունների աճը միջնաժամկետում համահունչ կլինի ՀՆԱ-ի աճին: 2015 թվականին հաշվի առնելով ընթացիկ զարգացումները ՀՆԱ-ի աճի միտումներին համահունչ ակնկալվում է, որ ճյուղում կպահպանվի նախորդ տարվա մակարդակը, իսկ 2016-2018 թվականներին, տնտեսության կայուն զարգացմանը համամասնորեն, ճյուղի աճը կկազմի միջինում 2.2%: Ծառայությունների կանխատեսման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ ծառայությունները պետք է առնվազն համահունչ լինեն ՀՆԱ-ի աճին, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը ենթադրում է առավելապես ծառայությունների դիվերսիֆիկացում և աճ (7):

 

-----------------

7) Աշխարհի զարգացած երկրներն իրենց տնտեսական զարգացման ճանապարհին աստիճանաբար մեծացրել են հատկապես ծառայությունների մասնաբաժինը:

 

Ամփոփելով նշենք, որ միջնաժամկետում տնտեսությունում կաճի արտահանելի հատվածի (8) մասնաբաժինը: Ամբողջական առաջարկի ճյուղային կառուցվածքում ետճգնաժամային տարիներին մեծացել է արտահանելի հատվածի մասնաբաժինը` կազմելով 2012-2014 թթ. Միջինում ՀՆԱ-ի 37.5%-ը: Միջնաժամկետում տնտեսությունը կշարունակի ընթանալ ետճգնաժամային տարիներին նախանշած ճանապարհով և տնտեսության արտահանելի հատվածը կկազմի ՀՆԱ-ի 37.7%-ը (տես գծապատկեր 2):

 

-------------------

8) Արտահանելի հատվածի մեջ դիտարկվել են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

 

Գծապատկեր 2. Տնտեսության ճյուղերի տեսակարար կշիռները ՀՆԱ-ում

2012-2018 թվականներին

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Աշխատանքի շուկա

 

2012-2014 թվականներին գործազրկության մակարդակը շարունակել է բարձր լինել` նվազման միտում դրսևորելով ետճգնաժամային 2010-2011 թթ. համեմատությամբ: 2012-2014 թվականներին գործազրկության մակարդակը հանրապետությունում միջինում կազմել է 17.0% (9): Համեմատության համար նշենք, որ 2010-2011 թթ. միջին ցուցանիշը կազմել է 18,7%:

 

-----------------

9) 2012-2013 թվականների տվյալները հիմնված են տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա հաշվարկված աշխատանքի շուկայի ցուցանիշների վրա, իսկ 2014 թվականինը` ՀՀ ԱՎԾ կողմից իրականացված աշխատուժի հետազոտությունների հիմնական արդյունքների վրա:

 

2012-2014 թվականներին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում միջինում աճել է 5.7%-ով: Արդյունքում` 2014 թվականին հունվար-դեկտեմբերին տնտեսության պետական և ոչ պետական հատվածներում միջին աշխատավարձը (10) համապատասխանաբար կազմել է` 151547 և 199125 դրամ, իսկ միջին աշխատավարձը` 171298 դրամ: 2012-2014 թվականների զարգացումների անվանական աշխատավարձի աճն ուղեկցվել է իրական աշխատավարձի միջինում շուրջ 1.8% և աշխատանքի արտադրողականության իրական արտահայտությամբ շուրջ 6% աճով:

 

------------------

10) Հաշվարկում ընդգրկված 2014 թ. միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը նախնական է, որում ներառված չեն փոքր և գերփոքր կազմակերպությունների ցուցանիշները: ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն 2013 թ-ից աշխատավարձի ցուցանիշներում ներառված է նաև զինվորականների աշխատավարձը:

 

2015 հունվար-ապրիլ ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի նկատմամբ աճել է 11.1%-ով` կազմելով 176723 դրամ (11): Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները պետական և ոչ պետական հատվածներում աճել են 13.2% և 8.8%-ով` կազմելով համապատասխանաբար` 156129 և 206258 դրամ: Իրական աշխատավարձը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.8%-ով:

 

----------------

11) 2015 թ. միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները նախնական են: Ներառված չեն փոքր և գերփոքր կազմակերպությունների ցուցանիշները:

 

Համախառն պահանջարկ

 

Համախառն պահանջարկը պատկերացում է տալիս տնտեսությունում եկամուտների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Համախառն պահանջարկը կազմված է ներքին և արտաքին պահանջարկներից: Ներքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս, թե ձևավորված եկամուտները ուղղվելու են սպառմանը, թե ներդրվելու են տնտեսության մեջ: Նշվածը հիմնականում բնութագրվում է պետական և մասնավոր հատվածների կողմից ստեղծված ընդհանուր եկամտում սպառման և ներդրումների մասնաբաժիններով, որոնք արտացոլվում են սպառում/ՀՆԱ և ներդրումներ/ՀՆԱ ցուցանիշներով: Իսկ արտաքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս գործընկեր երկրների կողմից մեր ապրանքների և ծառայությունների վրա կատարված ծախսումների մասին:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2012-2014 թվականների տնտեսական աճը հիմնականում պայմանավորվել է արտաքին պահանջարկի աճով: Վերջին երեք տարիների տնտեսական աճը որակապես տարբերվում է տնտեսության նախաճգնաժամային զարգացումներից` պայմանավորված այն հանգամանքով, որ եթե նախկինում տնտեսական աճը գերազանցապես պայմանավորված է եղել ներքին պահանջարկով, ապա 2012-2014 թվականներին` հիմնականում արտաքին պահանջարկով:

 

Համախառն սպառում

 

2012-2014 թվականներին վերջնական սպառման իրական աճը համահունչ է եղել ՀՆԱ-ի և տնօրինվող եկամտի իրական աճի միտումներին, սակայն միջինում այն զիջել է ՀՆԱ-ի իրական աճին: Վերջին երեք տարիներին վերջնական սպառումը իրական արտահայտությամբ միջինում աճել է 3.6 տոկոսով` ՀՆԱ-ի միջինում 4.7 տոկոս աճի պայմաններում: Համախառն պահանջարկի կառուցվածքում սպառման մասնաբաժինը աճել է` 2012-2014 թվականներին միջինում կազմելով 101.7 տոկոս: Սպառման կառուցվածքում պետական և մասնավոր սպառման տեսակարար կշիռները միջինում կազմել են համապատասխանաբար` 13.7 և 86.3 տոկոս:

Կանխատեսում: 2015 թ. տնօրինվող եկամտի իրական նվազման պայմաններում կանխատեսվում է սպառման 1.7 տոկոս իրական նվազում: 2015թ. սպասվում է մասնավոր հատվածի տնօրինվող եկամտի նվազում` պայմանավորված ՌԴ-ից ներհոսող տրանսֆերտների զգալի նվազմամբ: Այս պայմաններում տնտեսությունում սպառման իրական նվազումը պայմանավորված կլինի հիմնականում մասնավոր հատվածի սպառման նվազմամբ, որը որոշ չափով կմեղմվի խթանող հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով պետական հատվածի սպառման աճով: 2016-2018 թվականներին, կապված տնտեսության աճի տեմպերի արագացմամբ և արտաքին աշխարհից ներհոսող մասնավոր տրանսֆերտների աճի վերականգնմամբ, կանխատեսվում է սպառման աճ միջինում 1.5 տոկոսի չափով:

 

Համախառն ներդրումներ

 

2012-2014 թվականներին կապիտալ ներդրումների իրական նվազումը շարունակվել է, որն ուղեկցվել է ներդրումների որակի բարելավմամբ: 2012-2014 թվականներին կապիտալ ներդրումները միջինում նվազել են 4.2 տոկոսով: Ընդ որում` պետական ներդրումները միջինում նվազել են 7.6 տոկոսով, իսկ մասնավոր ներդրումները` 3.2 տոկոսով: Հատկանշական է, որ չնայած մասնավոր ներդրումները նվազել են, սակայն դրանց կառուցվածքում աճել են արտադրողական ներդրումները, որոնք ուղղված են տնտեսության իրական հատվածի հեռանկարային աճին և նվազել են հատկապես բնակարանաշինությանն ուղղվող ներդրումները:

Կանխատեսում: 2015 թվականին խթանող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում կանխատեսվում է կապիտալ ներդրումների 1.9 տոկոս իրական աճ: Կապիտալ ներդրումների աճը պայմանավորված կլինի պետական ներդրումների 12.3 տոկոս իրական աճով: 2015 թ. սպասվում է մասնավոր ներդրումների նվազում, որի պայմաններում պետական ներդրումների աճը նպատակ ունի խթանել տնտեսական աճը և կայուն հիմքեր ստեղծել միջնաժամկետ և երկարաժամկետ աճի համար: Միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում շուրջ 2 տոկոսի չափով: Միջնաժամկետում ներդրումների աճը հիմնականում կպայմանավորվի մասնավոր և պետական հատվածի կողմից արտադրողական բնույթի ներդրումներով:

 

Զուտ արտահանում

 

2012-2014 թվականներին արտահանման բարձր իրական աճի միտումը շարունակվել է, իսկ ներմուծումը հիմնականում ունեցել է նվազման միտում: Վերջին երեք տարիներին արտահանման իրական ծավալներն աճել են միջինում 15.8 տոկոսով: Արտահանման աճը պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսությունում պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ, ինչպես նաև արտահանման խրախուսմանն ուղղված` կառավարության կողմից ձեռնարկված գործողություններով: Չնայած ներմուծումը 2012 և 2013 թվականներին նվազել է, սակայն 2014 թ. աճի շնորհիվ միջինում աճել է` 0.2 տոկոսով:

Կանխատեսում: Արտահանման աճի և ներմուծման նվազման, իսկ միջնաժամկետի վերջում ներմուծման համեստ աճի պայմաններում զուտ արտահանումը ինչպես 2015 թ., այնպես էլ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կբարելավվի: 2015 թվականին կանխատեսվում է արտահանման 6.5 տոկոս իրական աճ, իսկ տնօրինվող եկամտի նվազման պայմաններում կանխատեսվում է ներմուծման 4.5 տոկոս իրական նվազում: 2016-2018 թվականներին, պայմանավորված Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, համաշխարհային տնտեսության զարգացումներով, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին իրական աճ 2.1 տոկոսի և ներմուծման ծավալների միջին իրական աճ` 0.1 տոկոսի չափով:

 

Աղյուսակ 3. ՀՆԱ-ի ծախսային բաղադրիչների իրական աճերը (տոկոս)

 

.____________________________________________________.

|            |2012| 2013|2014|2015*|2016*|2017*|2018*|

|____________|____|_____|____|_____|_____|_____|_____|

|Սպառում     | 7.7|  1.9| 1.3| -1.7|  0.5|  2,1|  2.0|

|____________|____|_____|____|_____|_____|_____|_____|

|Ներդրում    | 0.5|-10.5|-2.6|  1.9| -5.3|  3,0|  7.1|

|____________|____|_____|____|_____|_____|_____|_____|

|Արտահանում  | 8.4| 16.3|22.6|  6.5|  1.1|  2.1|  3.0|

|____________|____|_____|____|_____|_____|_____|_____|

|Ներմուծում  |-2.8| -4.2| 7.7| -4.5| -1.7|  0.6|  1.4|

|____________|____|_____|____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՆԱ| 7.2|  3.5| 3.4|  1.0|  2.0|  3.5|  4.0|

.____________________________________________________.

 

Գծապատկեր 3. Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կազմում

 

-----------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Կանխատեսվող հորիզոնում սպառման կշիռը ՀՆԱ-ում նվազելու է, որը փոխարինվելու է զուտ արտահանման կշռի բարելավմամբ: ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում ներդրումների կշիռը փոքր-ինչ աճելու է 2015 թ.` միջնաժամկետում կայունանալով 20 տոկոսի շուրջ` ընդ որում ներդրումների կառուցվածքում բնակարանային շինարարության մեջ ներդրումները կունենան նվազման, իսկ արտադրական ոլորտում իրականացվող ներդրումները աճի միտում:

Ամփոփելով նշենք, որ միջնաժամկետ հորիզոնում ամբողջական պահանջարկի աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկի աճով:

 

Գնային փոփոխականներ

 

Տնտեսությունում գների մակարդակը բնութագրվում է սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ) կամ ՀՆԱ դեֆլյատորով: Իսկ դրանց փոփոխությունները ցույց են տալիս տնտեսությունում նկատվող գնաճի կամ գնանկման միտումները: ՍԳԻ-ն ցույց է տալիս որոշակի սպառողական ապրանքների զամբյուղի գների վարքագիծը, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` միայն մեր տնտեսությունում ստեղծված ապրանքների և ծառայությունների գների վարքագիծը:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2012-2014 թվականներին ՀՀ ԿԲ-ն վարել է ընդլայնող դրամավարկային քաղաքականություն` թուլացնելով և մեղմելով դրամավարկային պայմանները, համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը նպաստելու համար: Սակայն, 2014 թվականի տարեվերջում ՀՀ ԿԲ-ն ճշգրտել է դրամավարկային քաղաքականության ուղղությունները` ֆինանսական և արժութային շուկաներում ձևավորված լարվածության մեղմման նպատակով:

 

ՍԳԻ

 

2012 թվականի ընթացքում ձևավորված գնաճային միջավայրը բնութագրվել է ցածր գնաճի պահպանմամբ: 12-ամսյա գնաճը տարեվերջին ձևավորվել է 4 +/- 1.5 տոկոս նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքում` կազմելով 3.2 տոկոս: Ցածր գնաճային միջավայրը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների անկմամբ, որի կառուցվածքում զգալի նվազում է դիտվել գյուղատնտեսական ապրանքների (մասնավորապես` «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Միրգ» ապրանքախմբերի) գներում: Սակայն որոշ պարենային ապրանքների գներում նկատվել է նաև աճի միտում, մասնավորապես` ներքին գների վրա ազդեցություն է ունեցել ցորենի միջազգային գների աճը` հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճին:

2013 թվականի սկզբին առկա էր ցածր գնաճային միջավայր, իսկ տարվա երկրորդ կեսից 12-ամսյա գնաճը դուրս է եկել թիրախային մակարդակից և օգոստոս ամսին հասել նախորդ երկու տարվա կտրվածքով ամենաբարձր 9.3 տոկոս մակարդակի: Վերջինս հիմնականում պայմանավորված էր էներգակիրների սակագների աճով, ինչպես նաև ներքին տնտեսությունում գյուղմթերքների գների վերականգնմամբ, մասնավորապես` «Բանջարեղեն և կարտոֆիլ» և դեռևս 2012 թվականից արձանագրված «Հացամթերք» ապրանքախմբերի գնաճով: Սակայն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացված և հաշվեկշռված իրականացման շնորհիվ 12-ամսյա գնաճը մեղմվել է և տարեվերջին մոտեցել թույլատրելի միջակայքի վերին սահմանին` կազմելով 5.6 տոկոս:

2014 թվականի տարեսկզբից գրանցվել է գների նվազում, հիմնականում պայմանավորված արտաքին և ներքին պահանջարկի նվազման ուղղությամբ զարգացումներով: Սակայն, տարեվերջում ԱՄՆ դոլարի ամրապնդմամբ և այլ արժույթների, ինչպես և ՀՀ դրամի արժեզրկմամբ պայմանավորված ճնշումների արձագանքը ապրանքային շուկայում ստեղծել է գնաճային բարձր միջավայր: Արդյունքում, 2014 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ` (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.1%-ի համեմատ) ինչի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%:

2015 թվականի ապրիլին արձանագրված 4.8 տոկոս 12-ամսյա գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) գների` 4.4 տոկոս (նպաստումը գնաճին` 2.2 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գների` 7.0 տոկոս (նպաստումը գնաճին` 1.5 տոկոսային կետ) և ծառայությունների սակագների 3.7 տոկոս (նպաստումը գնաճին` 1.1 տոկոսային կետ) աճով:

Կանխատեսում: 2015 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի 4% +/- 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում (հիմնականում պայմանավորված Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ), կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

 

Գծապատկեր 4. 2000-2018 թվականների 12-ամսյա գնաճի դինամիկան

 

-----------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Դեֆլյատոր

 

2012-2014 թվականներին ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը բավականին ցածր է եղել: Այն միջինում աճել 1.5%-ով: Դեֆլյատորի աճին հիմնականում նպաստել է ծառայությունների գների ինդեքսը, որն աճել է միջինում 3.3%-ով: Հաջորդ, համեմատաբար մեծ նպաստումն ունեցել է արդյունաբերության գների ինդեքսը, որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի դեֆլյատորի միջինում 20.1% աճով: Գյուղատնտեսության և շինարարության գները բացասական նպաստում են ունեցել դեֆլյատորի աճին` միջինում նվազելով համապատասխանաբար 2.7 և 1%-ով:

Կանխատեսում: Մինչև տարեվերջ կանխատեսում ենք ՀՆԱ-ի դեֆլյատորի աճ 3.2%-ի չափով: Միջնաժամկետում նույնպես դեֆլյատորի միջին աճը կկազմի շուրջ 3.4%:

 

Ֆինանսական շուկա

 

Ֆինանսական շուկաները բնութագրվում են մի շարք ցուցանիշների համախմբով: Այս բաժնում կներկայացվեն հիմնականում երկու ցուցանիշ` առաջինը ֆինանսական միջնորդության խորությունը և երկրորդը` ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքները:

Ֆինանսական միջնորդության խորության ցուցանիշը բնութագրում է, թե ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ և այլն) ինչ չափով են ներգրավված տնտեսություն մեջ:

Ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներն ազատ մրցակցության պայմաններում ցույց են տալիս, թե ինչքան է փողի գինը` հաշվի առած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից գնահատվող տարբեր ռիսկերի աստիճանը: Գնաճի տրված մակարդակի պայմաններում, եթե տոկոսադրույքները բարձր են, ապա ռիսկայնության աստիճանը բարձր է, կամ հակառակը:

Այսինքն` ֆինանսական շուկայի միջոցով կարգավորվում է փողի նկատմամբ առաջարկը և պահանջարկը (փողի զանգված, փողի բազա) և դրա գինը (բանկային տոկոսադրույք) տնտեսական գործունեություն ծավալողների համար: Այդ տեսանկյունից, ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական կայունության պահպանման տեսանկյունից ունի կարևոր նշանակություն:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2012-2014 թվականներին տնտեսության աճի կայունացմանը զուգահեռ փողի զանգվածի միջին աճը կազմել է 14.2 տոկոս: Ընդ որում` նույն ժամանակահատվածի համար փողի զանգվածում բանկային համակարգից դուրս կանխիկը միջինում մնացել է անփոփոխ, դրամային ավանդները աճել` 15.5 տոկոսով, իսկ արտարժութային ավանդները` 22.5 տոկոսով:

2012-2014 թվականներին փողի բազայի միջին աճը կազմել է 10.5 տոկոս: Ընդ որում` նշված ժամանակահատվածի համար ԿԲ-ից դուրս կանխիկը միջինում մնացել է անփոփոխ և ՀՀ դրամով պարտադիր պահուստները միջինում աճել են 31 տոկոսով, իսկ արտարժույթով պարտադիր պահուստները` 39 տոկոսով:

Վերջին տարիներին առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի կշիռը ՀՆԱ-ի մեջ ավելացել է: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերը 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 192.6 մլրդ դրամով կամ 12 տոկոսով (12) և ՀՆԱ-ի մեջ կազմել 42 տոկոս: 2014 թվականին վարկերը ավելացել են 394.7 մլրդ դրամով (22%-ով) և ՀՆԱ-ի մեջ կազմել 48 տոկոս:

 

-------------------

12) Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը:

 

Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 400 մլրդ դրամով և ՀՆԱ-ի մեջ կազմել շուրջ 38 տոկոս: 2014 թվականի վերջի դրությամբ ներգրավված ավանդները նախորդ տարվա համեմատ ավելացել են 299 մլրդ դրամով կամ 22 տոկոսով և ՀՆԱ-ի մեջ կազմել 39 տոկոս:

 

Աղյուսակ 4. Վարկերի և ավանդների դինամիկան 2012-2018 թվականներին

 

._________________________________________________________________.

|               |  2012|  2013|   2014| 2015*| 2016*| 2017*| 2018*|

|_______________|______|______|_______|______|______|______|______|

|Վարկեր         |1605.7|  1798|  2,193|2504.3|2912.5|  3297|3732.2|

|_______________|______|______|_______|______|______|______|______|

|Վարկերի կշիռը  |    40|    42|     48|    53|    59|    62|    65|

|ՀՆԱ-ում % (13) |      |      |       |      |      |      |      |

|_______________|______|______|_______|______|______|______|______|

|Ավանդներ       |1212.1|1612.4|1757.51|2017.6|1937.1|1901.3|1908.1|

|_______________|______|______|_______|______|______|______|______|

|Ավանդների կշիռը|    30|    38|     39|    43|    39|    36|    33|

|ՀՆԱ-ում, %     |      |      |       |      |      |      |      |

._________________________________________________________________.

* Տվյալների աղբյուրը ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ

 

-------------------

13) Ցուցանիշների համադրելիությունը ապահովելու տեսանկյունից վարկերը պետք է դիտարկել տարեկան ՀՆԱ-ի մեջ:

 

Առևտրային բանկերի մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքների միջին ամսական մակարդակը 2014 թվականի դեկտեմբերին կազմել է 12.53%` 2013 թվականի 10.42%-ի համեմատ: 2014 թվականի տարեվերջին ֆինանսական շուկայում իրացվելիության կտրուկ անկումը նպաստել է տոկոսադրույքների աճին: Իսկ առևտրային բանկերի ՀՀ դրամով վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը 2014 թվականի դեկտեմբերին կազմել է 16.26%, 2013 թվականի նույն ամսում արձանագրված 15.04%-ի համեմատ:

Առևտրային բանկերի մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով ներգրավված ավանդների և վարկերի միջին ամսական տոկոսադրույքների միջև սպրեդը 2014 թվականին 2013 թվականի նկատմամբ աճել է 0.15 տոկոսային կետով և կազմել 5.98 տոկոսային կետ:

Կանխատեսում: 2015 թվականին իրականացվող դրամավարկային քաղաքականության արդյունքում, սպասվում է, որ փողի բազայի աճը 2015 թվականին կկազմի շուրջ 5.4 տոկոս, իսկ փողի զանգվածի աճը` 6.8 տոկոս: Միջնաժամկետ կանխատեսվող հորիզոնում, տնտեսական զարգացումներին համահունչ 2016-2018 թվականների համար փողի բազայի և փողի զանգվածի միջին աճերը կկազմեն համապատասխանաբար` շուրջ 2.0 և 5.6 տոկոս:

 

Վճարային հաշվեկշիռ

 

Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր դեպի հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այդ հոսքերը արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Վճարային հաշվեկշիռը բաղկացած է երկու հիմնական բաժիններից.

. Ընթացիկ հաշիվ (հիմնականում ցույց է տալիս արտահանման և ներմուծման հետ կապված հոսքերը),

. կապիտալի և ֆինանսական հաշիվ (ցույց է տալիս կապիտալի ներհոսքն ու արտահոսքը):

Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշ է ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ: Միաժամանակ պետք է նշել, որ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Հայաստանը համարվում է փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական հոսքերի շարժը դեպի երկիր և երկրից դուրս հնարավորինս ազատականացված է:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

Ընթացիկ հաշիվ (14)

 

-------------------

14) Սույն վերլուծության համար հիմք են ծառայել ՀՀ վճարային հաշվեկշռի նոր մեթոդաբանությամբ (ԱՄՀ, BPM-6 ձեռնարկ) վերանայված պաշտոնական տվյալները:

 

2012-2014 թվականներին վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը շարունակել է բարձր լինել` նվազման միտում դրսևորելով ետճգնաժամային 2010-2011 թթ. համեմատությամբ: 2012-2014 թվականներին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմեց ՀՆԱ-ի միջինում 9 տոկոսը: 2014 թվականին այն շարունակել է ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարիներին ձևավորված կրճատման միտումը` 0.1 տոկոսային կետով բարելավելով նախորդ տարվա մակարդակը և կազմելով ՀՆԱ-ի 7.9 տոկոսը (2013-ին` 8%): Ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը դրական նպաստում է ունեցել հիմնականում արտաքին պահանջարկով պայմանավորված արտահանման ծավալների աճը, ինչպես նաև ուղղակի ներդրումներից եկամուտների արտահոսքի կրճատումը: Մյուս կողմից, տարվա արդյունքներով նվազել են Հայաստան ներհոսող տրանսֆերտները և աշխատողների վարձատրության եկամուտները` հակազդելով ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը: Աղյուսակ 6-ում ներկայացված են արտաքին հատվածի հիմնական ցուցանիշների միտումները և սպասումները (տե՛ս նաև Գծապատկեր 5-ը):

 

Արտաքին առևտուր (15)

 

-------------------

15) Այսուհետ «Վճարային հաշվեկշիռ» բաժնում բերված վերլուծության համար հիմք են ծառայել արտաքին առևտրի արտահանումը ՖՕԲ, իսկ ներմուծումը ՍԻՖ գներով պաշտոնական տվյալները, ինչը թույլ է տալիս կատարել հնարավորինս մանրամասն վերլուծություն:

 

Ետճգնաժամային 2010-2011 թթ. համեմատությամբ նկատվում է ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության նվազման միտում: 2012-2014 թվականներին արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է միջինում 2.6 տոկոսով: ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2014 թվականին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 1.0 տոկոսով, ընդ որում` տեղի է ունեցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դոլարային արտահայտությամբ ծավալների աճ. արտահանումն աճել է 2.7 տոկոսով` կազմելով 1519.3 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 0.4 տոկոսով` կազմելով 4401.6 մլն դոլար:

2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների նախնական գնահատականներով տնտեսության արտաքին հատվածում (16) ձևավորվել են և` արտահանման, և` ներմուծման ծավալների կրճատման միտումներ: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականի առաջին չորս ամիսների արդյունքներով նախորդ տարվա համեմատ կրճատվել է 31.4 տոկոսով (1258.1 մլն ԱՄՆ դոլար): Նախնական պաշտոնական տվյալների համաձայն հունվար-ապրիլին տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման ծավալների 18.8 տոկոսով և ներմուծման ծավալների 35.7 տոկոսով անկում:

 

---------------

16) Արտաքին առևտրի 2015 թվականի առաջին ամիսների վերլուծությունը հիմնված է նախնական պաշտոնական տվյալների վրա, որոշ ցուցանիշներ ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ (հետագայում ենթակա են ճշգրտման):

 

Ներմուծում

 

2012-2014 թվականներին ներմուծումը հիմնականում ունեցել է աճի տեմպի նվազման միտում: 2012-2014 թվականներին ներմուծումը միջինում աճել է 2 տոկոսով: 2014 թվականի ներմուծման դոլարային արտահայտությամբ աճի տեմպը նվազել է` հիմնականում պայմանավորված աշխատողների դրամական փոխանցումների կրճատման հաշվին բնակչության տնօրինվող եկամուտների նվազմամբ: 2014 թվականի ներմուծման ընդհանուր 0.4 տոկոս աճի ամենաբարձր` 0.7 տոկոսային կետը պայմանավորվել է «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և 0.2 տոկոսային կետը` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբերի ներմուծման աճով (աճը համապատասխանաբար կազմել է 10.7 և 2.6 տոկոս):

Տարվա ընթացքում արձանագրվել է ներդրումային բնույթի ապրանքների (17) ներմուծման 4.1% աճ, ինչը 0.7 տոկոսային կետով նպաստել է ներմուծման աճին, ընդ որում, այդ ապրանքների տեսակարար կշիռը ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 17.9%` 0.6 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը (17.3%): «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբի 4.9 տոկոս նվազումը ներմուծման աճին ամենաբարձր` 1.0 տոկոսային կետ բացասական նպաստումն է ունեցել: Ներմուծման աճին 0.6 տոկոսային կետով հակազդել է նաև կառուցվածքում մեծ կշիռ ունեցող «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի 6.5 տոկոս նվազումը: 2015 թվականի նախնական տվյալներով հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ներմուծումը նվազել է 35.7 տոկոսով` կազմելով 881.7 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում տեղի է ունեցել նվազում բոլոր հիմնական ապրանքախմբերի գծով:

 

-----------------

17) Որպես ներդրումային բնույթի դիտարկվել են «Մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «Սարքեր և ապարատներ» և «Տարբեր արդյունաբերական ապրանքներ» ապրանքային խմբերը:

 

Կանխատեսում: 2015 թվականին սպասվում է ապրանքների ներմուծման 15.0 տոկոս նվազում (դոլարային արտահայտությամբ), ինչը հիմնականում պայմանավորված կլինի ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման հաշվին բնակչության տնօրինվող եկամուտների շարունակվող նվազմամբ, ինչպես նաև ոչ ԱՊՀ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի բարձրացմամբ: 2016-2018 թվականներին ներմուծման աճի միտումը կվերականգնվի, միջին տարեկան աճը կկազմի 2.1 տոկոս` պայմանավորված հիմնականում դրամական փոխանցումների աստիճանական վերականգնմամբ, ներքին տնտեսության զարգացումներով և բնակչության պահանջարկի աճով, իսկ ապրանքների և ծառայությունների համար` 2.3 տոկոս:

 

Արտահանում

 

Չնայած 2012-2014 թվականներին դոլարային արտահայտությամբ արտահանման միջին աճը դանդաղել է, այն առաջանցիկ է ներմուծման աճի համեմատ: 2012-2014 թվականների արտահանման միջին աճը կազմել է 4.4 տոկոս: 2014 թվականի արդյունքներով արտահանման 2.7 տոկոս աճի ամենաբարձր` 2.9 տոկոսային կետը պայմանավորվել է «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և 1.9 տոկոսային կետը` «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբերի արտահանման համապատասխանաբար` 22.5 և 8.9 տոկոսով ավելացմամբ: Արտահանման աճին նպաստել են նաև «Մանածագործական իրեր» (0.8 տոկոսային կետ) և «Սարքեր և ապարատներ» (0.3 տոկոսային կետ) ապրանքախմբերը: Արտահանման աճին 0.9 տոկոսային կետով հակազդել է կառուցվածքում մեծ կշիռ ունեցող «Հանքահումքային արտադրանք» և 0.4 տոկոսային կետով` «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբերի ծավալների նվազումը (համապատասխանաբար` 3.3 և 2.1 տոկոսով): 2015 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում նախնական տվյալներով ՀՀ արտահանումը նվազել է 18.8 տոկոսով` կազմելով 376.4 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում տեղի է ունեցել նվազում բոլոր հիմնական ապրանքախմբերի գծով, բացառությամբ «Մանածագործական իրեր» ապրանքախմբի:

Կանխատեսում: Ընթացիկ անբարենպաստ մակրոտնտեսական իրավիճակը որոշ գործընկեր երկրներում, ինչը ուղեկցվում է աճի տեմպի որոշակի դանդաղմամբ, արտահանման առավել զգուշավոր կանխատեսման հիմք են ծառայում: 2015 թվականին սպասվում է դոլարային արտահայտությամբ 8.0 տոկոս (անվանական արժեքով) արտահանման անկում` պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով (տե՛ս Ներդիր 1-ը), միջազգային շուկաներում մետաղների գների նվազման սպասումներով և ՀՀ հիմնական առևտրային գործընկեր երկրում` ՌԴ-ում բնակչության պահանջարկի անկման հետ կապված արտահանման վերաբերյալ սպասումների վատատեսությամբ: Միջնաժամկետում համաշխարհային թողարկման աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում տարվող քաղաքականության ուղղությանը համահունչ ակնկալվում է, որ արտահանման աճը կվերականգնվի և ապրանքների արտահանման ծավալները կկազմեն շուրջ 1577 մլն ԱՄՆ դոլարի (ՖՕԲ) միջին տարեկան մակարդակ և միջին տարեկան 2.4 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կկազմի շուրջ 3.3 տոկոս (3275 մլն ԱՄՆ դոլար):

Գործընկեր երկրներ: Հայաստանը, լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին. համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումներով (մասնավորապես, զարգացող տնտեսություններից ներդրումների նկատելի արտահոսք դեպի զարգացած տնտեսություններ) և տարածաշրջանային ռիսկերով (ՌԴ-ի տնտեսական զարգացման վատատեսություն) պայմանավորված արտարժույթի ներհոսքը դեպի հանրապետություն դանդաղեց` նպաստելով նաև տնօրինվող եկամուտների նվազմանը և ՀՀ տնտեսական աճի դանդաղմանը:

Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը: Արտարժույթի ներհոսքը արտահանման հաշվին, վերջինիս հետճգնաժամային տարիներին սպասվածից բարձր աճով պայմանավորված, արագ վերականգնվեց: Հայաստանյան ապրանքների նկատմամբ ներկայացնելով հիմնական պահանջարկը` 2014 թվականի ՀՀ արտահանման 2.7 տոկոս աճի շուրջ 14.1 տոկոսային կետը ապահովել են հետևյալ 3 երկրները` Չինաստան` 7.0, Գերմանիա` 4.9, Իրաք` 2.2 տոկոսային կետերով: Նշված երկրներ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են` հանքաքար, խարամ, մոխիր, մետաղներ, այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից, ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ, մոմանյութեր և այլ ապրանքներ: Մյուս հիմնական գործընկեր երկրների նպաստումը արտահանման աճին 2014 թվականի արդյունքներով հիմնականում բացասական էր (տե՛ս ստորև ներկայացված աղյուսակը):

 

Աղյուսակ 5. Գործընկեր երկրների նպաստումը ընդհանուր արտահանման աճին և

ընդհանուր արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների կշիռները, %

 

._________________________________________________________________________.

|                   |2008| 2009|2010| 2011|2012|2013|2014|Պահանջարկ       |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|ունեցող         |

|Ընդամենը արտահանման|-8.3|-32.8|46.6| 28.2| 3.4| 7.1| 2.7|հայաստանյան     |

|աճ, %              |    |     |    |     |    |    |    |հիմնական        |

|                   |    |     |    |     |    |    |    |ապրանքատեսակները|

|                   |    |     |    |     |    |    |    |(18)            |

|________________________________________________________|________________|

|Ռուսաստանի Դաշնություն                                  |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % |19.7| 15.1|15.4| 16.8|19.6|22.6|20.3|Ոգելից և  ոչ    |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|ոգելից          |

|նպաստման չափը, %   | 0.6| -9.5| 7.5|    6| 4.3| 4.0|-1.7|ըմպելիքներ,     |

|                   |    |     |    |     |    |    |    |բնական կամ      |

|                   |    |     |    |     |    |    |    |արհեստական      |

|                   |    |     |    |     |    |    |    |մարգարիտ,       |

|                   |    |     |    |     |    |    |    |թանկարժեք կամ   |

|                   |    |     |    |     |    |    |    |կիսաթանկարժեք   |

|                   |    |     |    |     |    |    |    |քարեր, թանկարժեք|

|                   |    |     |    |     |    |    |    |մետաղներ        |

|________________________________________________________|________________|

|Չինաստան                                                |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 0.2|  2.5| 3.0|  1.2| 2.3| 4.7|11.3|Հանքաքար, խարամ |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|և  մոխիր        |

|նպաստման չափը, %   |-0.5|  1.5| 1.8| -1.4| 1.1| 2.7| 7.0|                |

|________________________________________________________|________________|

|Գերմանիա                                                |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % |17.4| 16.2|12.7| 11.9|10.7| 5.8|10.4|Մետաղներ, այլ   |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|ոչ թանկարժեք    |

|նպաստման չափը, %   | 1.2| -6.5| 2.5|  2.4|-0.4|-1.4| 4.9|մետաղներ,       |

|                   |    |     |    |     |    |    |    |մետաղակերամիկա, |

|                   |    |     |    |     |    |    |    |ապրանքներ       |

|                   |    |     |    |     |    |    |    |դրանցից         |

|________________________________________________________|________________|

|Կանադա                                                  |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 1.5|  4.8| 2.8|  5.3| 6.0| 5.9| 6.1|Բնական կամ      |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|արհեստական      |

|նպաստման չափը, %   | 0.9|  1.7|-0.6|  3.9| 1.1| 0.2| 0.4|մարգարիտ,       |

|                   |    |     |    |     |    |    |    |թանկարժեք կամ   |

|                   |    |     |    |     |    |    |    |կիսաթանկարժեք   |

|                   |    |     |    |     |    |    |    |քարեր, թանկարժեք|

|                   |    |     |    |     |    |    |    |մետաղներ        |

|________________________________________________________|________________|

|Միացյալ Նահանգներ                                       |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % |   5|  9.4| 7.9|  7.6| 6.1| 6.0| 5.8|Ալյումին և  իրեր|

|___________________|____|_____|____|_____|____|____|____|դրանից          |

|նպաստման չափը, %   | 0.1|  1.3| 2.2|  1.7|-1.0| 0.1|-0.1|                |

|________________________________________________________|________________|

|Բուլղարիա                                               |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 5.6|  8.5|  15| 11.5| 9.1|10.3| 5.6|Հանքաքար, խարամ |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|և  մոխիր        |

|նպաստման չափը, %   | 1.1|    0|13.6| -0.4|-1.7| 1.7|-4.5|                |

|________________________________________________________|________________|

|Իրանի Իսլամական Հանրապետություն                         |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 2.4|  4.7| 8.1|    8| 6.8| 6.4| 5.6|Հանքային        |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|վառելանյութեր,  |

|նպաստման չափը, %   |-1.2|  0.8| 7.3|  2.1|-0.6|-1.0|-0.7|բիտումային      |

|                   |    |     |    |     |    |    |    |միջոցներ,       |

|                   |    |     |    |     |    |    |    |մոմանյութեր,    |

|                   |    |     |    |     |    |    |    |կենդանի         |

|                   |    |     |    |     |    |    |    |կենդանիներ      |

|________________________________________________________|________________|

|Վրաստան                                                 |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 7.7|  7.4| 4.7|  4.7| 5.1| 5.8| 5.5|Ապակի,          |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|պալստմասսայե և  |

|նպաստման չափը, %   |-0.5| -2.7|-0.5| -3.8| 0.7| 1.0|-0.1|դրանցից իրեր,   |

|                   |    |     |    |     |    |    |    |աղ, ծծումբ, հող |

|                   |    |     |    |     |    |    |    |և  քար, սվաղման |

|                   |    |     |    |     |    |    |    |նյութեր, կրաքար |

|                   |    |     |    |     |    |    |    |և  ցեմենտ,      |

|                   |    |     |    |     |    |    |    |ոգելից և  ոչ    |

|                   |    |     |    |     |    |    |    |ոգելից խմիչքներ |

|                   |    |     |    |     |    |    |    |և  քացախ        |

|________________________________________________________|________________|

|Իրաք                                                    |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 0.0|  0.0| 0.0|  0.4| 1.1| 3.3| 5.3|Ծխախոտ և        |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|ծխախոտի         |

|նպաստման չափը, %   | 0.0|  0.0| 0.0|  0.1| 0.8| 2.4| 2.2|արդյունաբերական |

|                   |    |     |    |     |    |    |    |փոխարինողներ,   |

|                   |    |     |    |     |    |    |    |մոմանյութեր     |

|________________________________________________________|________________|

|Նիդերլանդներ                                            |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % |12.4|  7.3| 9.5|  8.8| 5.6| 4.5| 4.9|Սև  մետաղներ,   |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|հանքաքար, խարամ |

|նպաստման չափը, %   |-2.2| -7.4| 6.5|  1.8|-2.8|-1.0| 0.5|                |

|________________________________________________________|________________|

|Բելգիա                                                  |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 8.5|  6.6|   7|  5.3| 8.9| 8.9| 4.1|Պղինձ և  իրեր   |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|դրանցից,        |

|նպաստման չափը, %   |-0.9|   -4| 3.6| -0.2| 4.2| 0.3|-4.7|բնական կամ      |

|                   |    |     |    |     |    |    |    |արհեստական      |

|                   |    |     |    |     |    |    |    |մարգարիտ,       |

|                   |    |     |    |     |    |    |    |թանկարժեք կամ   |

|                   |    |     |    |     |    |    |    |կիսաթանկարժեք   |

|                   |    |     |    |     |    |    |    |քարեր, թանկարժեք|

|                   |    |     |    |     |    |    |    |մետաղներ        |

|________________________________________________________|________________|

|Իտալիա                                                  |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 2.6|  1.0| 0.5|  0.3| 0.6| 1.6| 2.3|Տրիկոտաժե       |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|հագուստ և       |

|նպաստման չափը, %   |-0.2| -2.0|-0.3|-0.02| 0.2| 1.1| 0.8|հագուստի        |

|                   |    |     |    |     |    |    |    |պարագաներ, բացի |

|                   |    |     |    |     |    |    |    |մեքենայական կամ |

|                   |    |     |    |     |    |    |    |ձեռքի գործվածքով|

|________________________________________________________|________________|

|Շվեյցարիա                                               |                |

|________________________________________________________|________________|

|տեսակարար կշիռը, % | 1.1|  3.5| 1.6|  2.5| 5.2| 1.7| 0.9|Հանքաքար, խարամ |

|___________________|____|_____|____|_____|____|____|____|և  մոխիր,       |

|նպաստման չափը, %   |-3.2|  1.2|-1.2|  1.6| 2.8|-3.4|-0.7|ժամացույցներ և  |

|                   |    |     |    |     |    |    |    |դրանց մասեր     |

._________________________________________________________________________.

 

---------------------

18) Առանձին երկրներով հիմնական պահանջարկը հայաստանյան ապրանքների նկատմամբ որոշվել է ըստ երկիր-ապրանք կտրվածքի ՀՀ ԱՎԾ-ի վերջին պաշտոնական հրապարակման (տվյալ դեպքում` 2013 թ. տվյալների կառուցվածքով):

 

2014 թվականի երկրի արտաքին սպառողական պահանջարկը բավարարվել է հիմնականում հետևյալ գործընկեր երկրներից ներմուծման հաշվին` Ռուսաստան (նպաստումը` 1.6 տոկոսային կետ, հանքային վառելանյութեր, նավթ և նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր, հացահատիկներ), Չինաստան (0.7, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր, կահույք, անկողնային պարագաներ և դրանց հարակից մասեր), Ճապոնիա (0.4, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, բացի երկաթուղային կամ տրամվայի շարժակազմը, դրանց մասեր և սարքավորումներ), Իտալիա (0.4, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, քիմիական թելեր, կահույք, անկողնային պարագաներ և դրանց հարակից մասեր), Ֆրանսիա (0.4, դեղագործական մթերք, դոճխեժ, բուսաձյութ, խեժ և այլ բուսական հյութեր և հյութահանուկներ, եթերային յուղեր, հարդարանքի և լոգարանային միջոցներ, ապակի և դրանից իրեր), Բելգիա (0.4, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ), Ավստրիա (0.4, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ), որոնք ապահովել են 2014 թվականի ընդհանուր ներմուծման 0.4 տոկոս աճի 4.1 տոկոսային կետը: Գործընկեր երկրներից ՀՀ ներմուծման աճին հիմնականում բացասական նպաստում են ունեցել Ռումինիան` 1.8, Բուլղարիան` 1.0, ՈՒկրաինան` 0.6, Շվեյցարիան` 0.6 և Իսրայելը` 0.4 տոկոսային կետ:

Արտահանման և ներմուծման նշված միտումների արդյունքում 2013-2014 թվականներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության միջինում շուրջ 28.8 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ և 27.4 տոկոսը` ԵՄ երկրներին: 2014 թվականին ՀՀ ապրանքաշրջանառությունը աճել է հատկապես այլ երկրների հետ: 2014 թվականին ՀՀ խոշոր յոթ առևտրային գործընկեր երկրների շրջանակում ընդգրկված էին Չինաստանը (առևտրաշրջանառության 9.9 տոկոս), Գերմանիան (7.5 տոկոս), Իրան (4.9 տոկոս), ԱՄՆ-ն (3.7 տոկոս), Իտալիա (3.6 տոկոս), ինչպես նաև ԱՊՀ երկրներից Ռուսաստանը (23.7 տոկոս) և ՈՒկրաինան (3.6 տոկոս):

2015 թվականի հունվար-ապրիլին (19) ՀՀ ապրանքների արտահանման 18.8 տոկոս նվազմանը հիմնականում նպաստել են Ռուսաստանը` 18.9, Բելգիան` 2.2, Բուլղարիան` 2.1, Իրանը` 2.4 տոկոսային կետերով: Նույն ժամանակահատվածում արտասահմանյան ապրանքների ներմուծման 35.7 տոկոս նվազմանը հիմնականում նպաստել են` Ռուսաստանը` 10.5, Գերմանիան` 2.2, Թուրքիան` 2, Շվեյցարիան` 2.1, Չինաստանը` 1.9, Ռումինիան` 1.2, Ավստրիան` 1.4, Բելգիան` 1.6, Ճապոնիան` 1.6, Բրազիլիա` 1.1, Թաիլանդը` 1.4, ՈՒկրաինան` 1.1 տոկոսային կետ, իսկ Ֆրանսիան և Իրանը` յուրաքանչյուրը 0.2-ական տոկոսային կետով հակազդել են ներմուծման նվազմանը:

 

-------------------

19) 2015 թ. հունվար-ապրիլ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման:

 

Դրամական փոխանցումներ (20)

 

--------------------------

20) Որպես դրամական փոխանցումներ դիտարկվել են ՀՀ վճարային հաշվեկշռի BPM-6-ի «Աշխատողների վարձատրություն» (Սկզբնական եկամուտներում), «Անձնական տրանսֆերտներ (ընթացիկ տրանսֆերտներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների միջև)» (Երկրորդային եկամուտներում) և «Ֆինանսական կազմակերպություններ, ոչ ֆինանսական կազմակերպություններ, տնային տնտեսություններ և ՏՏՍՈԱԿ» (Կապիտալ տրանսֆերտներում) հոդվածները` BPM-5-ի «Զինծառայողների և սեզոնային մյուս աշխատողների, փոխանցումներ, ներառյալ սահմանային աշխատողների» և «Մասնավոր տրանսֆերտներ» հոդվածների փոխարեն:

 

2012-2014 թվականներին ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների ու աշխատողների վարձատրություն դրամական փոխանցումների միջին ծավալը կազմել է տարեկան շուրջ 2141 մլն. ԱՄՆ դոլար` երեք տարիներին միջինում աճելով 5.1 տոկոսով: 2014 թվականին դրամական փոխանցումները կրճատվել են` նպաստելով տնտեսական ակտիվության թուլացմանը: Ընդ որում` մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2012-2014 թվականներին միջինում աճել է շուրջ 5.1, իսկ աշխատողների վարձատրություն հաշվին դրամական փոխանցումները` 5.3 տոկոսով: 2014 թվականին դրամական փոխանցումները ընդհանուր առմամբ կրճատվել են 6.1 տոկոսով` նպաստելով բնակչության տնօրինվող եկամուտների կրճատմանը, տնտեսական ակտիվության և տնտեսական աճի հիմնական շարժիչ ճյուղերի պասիվացմանը (մասնավոր տրանսֆերտներն կրճատվել են 5.6, իսկ աշխատողների վարձատրություն փոխանցումները` 4.8 տոկոսով):

Մասնավոր տրանսֆերտների և աշխատողների դրամական փոխանցումների հիմնական աղբյուր է հանդիսանում գործընկեր երկրների տնտեսական աճը. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջին աճերը 2013-2014 թվականներին համապատասխանաբար կազմել են 0.95 և 2.25 տոկոս (տես Ներդիր 1-ը): 2014 թվականին դրամական փոխանցումների կառուցվածքում այդ երկրների կշիռը համապատասխանաբար կազմել է 83 և 6 տոկոս` վկայելով հատկապես Ռուսաստանի տնտեսության զարգացումներից Հայաստան ներհոսող դրամական փոխանցումների մեծ կախվածության մասին: 2015 թվականի առաջին չորս ամիսներին դրամական փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 34.9 տոկոսով` կազմելով 302.2 մլն. դոլար:

 

Փոխարժեք

 

2012-2014 թվականներին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակաբար արժեզրկվել է: 2012-2014 թվականներին միջին տարեկան փոխարժեքը կազմել է 409.1 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց. այդ ընթացքում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է տարեկան միջինը շուրջ 3.6 տոկոսով:

2014 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտումները շարունակվեցին տարեսկզբին և ավելի արագ տեմպերով նաև տարեվերջին: 2014 թվականի դեկտեմբեր ամսին միջին ամսական փոխարժեքը կազմեց 463.53 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց` նախորդ տարվա դեկտեմբերին ձևավորված միջին փոխարժեքի (405.32) նկատմամբ արժեզրկվելով 12.56 տոկոսով: Ինչ վերաբերում է տարեկան միջին փոխարժեքին, ապա վերջինս 2014 թվականին կազմել է 415.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց (2013-ին` 409.63). նախորդ տարվա միջինի նկատմամբ գրանցվել է ԱՄՆ դոլարի համեմատ դրամի անվանական արժեքի 1.5 % արժեզրկում` 2013 թվականի համապատասխան ցուցանիշի 1.9 % արժեզրկման դիմաց:)

2015 թվականի առաջին չորս ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը հարաբերականորեն կայունացել է, նույնիսկ նկատվում է վերջինիս արժեզրկման տեմպերի նվազման միտում: 2015 թվականի առաջին չորս ամիսներին միջին փոխարժեքը կազմել է 476.46 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց (2014 թվականի առաջին չորս ամիսներին` 411.85)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջինի նկատմամբ արժեզրկվելով 13.56 տոկոսով: Փոխարժեքի նման վարքագիծը համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային զարգացումների արդյունք է: Ընդ որում տարվա անցած ամիսներին դրամի արժեզրկմանը մասամբ նպաստել է նաև նախորդ տարվանից դիտարկվող կապիտալի ներհոսքի (հիմնականում ոչ առևտրային բնույթի փոխանցումների տեսքով) զգալի դանդաղումը:

Կանխատեսում: 2015 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ առանց պաշտոնական տրանսֆերտների ընթացիկ հաշվի պակասուրդի 10.7 տոկոս մակարդակ, իսկ 2016-2018 թվականներին այն կկազմի միջինը 8.9 տոկոս (ներառյալ պաշտոնական տրանսֆերտները համապատասխանաբար` 9.4 և 8.0 տոկոս): Ընթացիկ հաշվի բարելավմանը էապես կնպաստի նաև կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական խստացումը` ի դեմս պետական հատվածի պակասուրդի աստիճանական կրճատման:

 

Աղյուսակ 6. Վճարային հաշվեկշիռ (ՀՆԱ-ի նկատմամբ %)

 

._______________________________________________________________.

|                          | 2012|2013|2014| 2015|2016|2017|2018|

|                          |_____|____|____|_____|____|____|____|

|                          | Փաստ|Փաստ|Փաստ| Կանխ|Կանխ|Կանխ|Կանխ|

|__________________________|_____|____|____|_____|____|____|____|

|Ընթացիկ հաշիվ /ՀՆԱ        |-11.1|-8.0|-7.9| -9.4|-8.6|-8.0|-7.5|

|__________________________|_____|____|____|_____|____|____|____|

|Ընթացիկ հաշիվ (առանց պաշտ.|-12.2|-9.2|-9.0|-10.7|-9.9|-9.1|-7.8|

|տրանսֆերտների)/ ՀՆԱ       |     |    |    |     |    |    |    |

|__________________________|_____|____|____|_____|____|____|____|

|Այդ թվում` եկամուտներ     | -3.4|-3.1|-1.5| -2.7|-2.7|-2.7|-2.7|

|ուղղակի ներդրումներից/ՀՆԱ |     |    |    |     |    |    |    |

|__________________________|_____|____|____|_____|____|____|____|

|ՈՒղղակի ներդրումներ/ՀՆԱ   | -4.7|-3.4|-3.4| -3.9|-4.0|-4.0|-3.9|

._______________________________________________________________.

 

Գծապատկեր 5. Ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ, %

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Պետական հատված

 

Հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումը եղել է խթանող և միաժամանակ հավասարակշռված: Ընդ որում, նպատակ է դրվել չափավոր նպաստել տնտեսական վերականգնմանը, որի պայմաններում չի խաթարվի մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունությունը: 2013 և 2014 թվականներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի մեջ կազմել են համապատասխանաբար` 25.1 և 25.3 տոկոս, իսկ հարկային եկամուտները` ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները` համապատասխանաբար 23.4 և 23.5 տոկոս: 2014 թվականի արդյունքներով նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 6.85 տոկոս, իսկ հարկային եկամուտներինը` ներառյալ սոցիալական ապահովության վճարները` 6.3 տոկոս:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը ՀՆԱ-ի մեջ 2013 և 2014 թվականներին կազմել են համապատասխանաբար` 26.7 և 27.3 տոկոս, որից կապիտալ ծախսերը նշված ժամանակահատվածներում կազմել են ՀՆԱ-ի 3.0 տոկոսը: ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2014 թվականին կազմել է ՀՆԱ-ի շուրջ 2 տոկոսը, նախորդ տարվա 1.7 տոկոսի դիմաց:

Հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումը արտաքին և ներքին վերոնշյալ տնտեսական զարգացումների ներքո 2013 և 2014 թվականներին եղել է բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված: Ընդ որում, նպատակ էր դրվել հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը` զուգահեռաբար շարունակելով պակասուրդի աստիճանական կրճատումը և պահպանելով պարտքի կայունությունը: 2014 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա ունեցել է ընդլայնող ազդեցություն (1.13% ընդլայնող հարկաբյուջետային ազդակ), ընդ որում, եկամուտների` չեզոք (0.02%) և ծախսերի` (1.11%) ընդլայնող ազդեցությամբ պայմանավորված:

 

Գծապատկեր 6. Հարկաբյուջետային ազդակը (21) 2009-2018 թվականներին

 

-------------------

21) Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա գնահատելու համար օգտագործվել է հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը, որը բյուջեի եկամուտների ազդակի և ծախսերի ազդակի հանրագումարն է:

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Կանխատեսում: 2015 թվականին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա կլինի ընդլայնող, իսկ 2016-2018 թվականներին ընդհանուր առմամբ կլինի զսպող: Համաշխարհային տնտեսության զարգացման անորոշություններով պայմանավորված դեռևս նշանակալի են արտաքին և ներքին զարգացման սպասումների ռիսկերը, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման` տնտեսության իրական հատվածի ակտիվացման համար: Արդյունքում, 2015 թվականին ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի մեծացում: Իսկ միջնաժամկետում, հաշվի առնելով հարկաբյուջետային և պարտքային կայուն միջավայր ձևավորելու համար պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը ամբողջական պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից ընդհանուր առմամբ կլինի զսպող: Միջնաժամկետ հատվածում քաղաքականության վերոհիշյալ ուղղվածության համատեքստում 2015 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների 23.4 տոկոս և պետական բյուջեի պակասուրդի 3.7 տոկոս ցուցանիշների ապահովում: Իսկ 2016-2018 թվականներն ընդգրկող հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումները հիմնված են այն սկզբունքների վրա, որ ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների տարեկան բարելավում առաջիկա տարվա համար կլինի 0.2 տոկոսային կետ, իսկ հաջորդ տարիներին այն կաճի 0.3 տոկոսային կետերով, իսկ պետական բյուջեի պակասուրդի մակարդակը աստիճանական կնվազի և կկայունանա ՀՆԱ-ի 1.7 տոկոսի սահմանում:

 

Հավելված. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ         | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |

|                    |______|______|______|______|______|______|______|

|                    | փաստ | փաստ | փաստ |սպասո-|կանխ. |կանխ. |կանխ. |

|                    |      |      |      |ղական |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Անվանական ՀՆԱ,      |4000.7|4276.2|4528.9|4720.5|4918.4|5292.0|5725.4|

|մլրդ դրամ           |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Իրական ՀՆԱ ինդեքս   | 107.2| 103.5| 103.4| 101.0| 102.0| 103.5| 104.0|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ-ի ինդեքս        |  98.8| 103.3| 102.4| 103.2| 102.2| 104.0| 104.0|

|դեֆլյատոր           |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Գնաճ (ժամանակաշրջանի|   3.2|   5.6|   4.6|     4|     4|     4|     4|

|վերջ), %            |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Գնաճ (միջին, նախորդ |   2.6|   5.8|   3.0|   4.8|     4|     4|     4|

|տարվա նույն         |      |      |      |      |      |      |      |

|ժամանակահատվածի     |      |      |      |      |      |      |      |

|նկատմամբ), %        |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ իրական աճն ըստ  |      |      |      |      |      |      |      |

|ճյուղերի ավելացված  |      |      |      |      |      |      |      |

|արժեքների`          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ                 |   7.2|   3.5|   3.4|   1.0|   2.0|   3.5|   4.0|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Արդյունաբերություն  |   6.3|   6.4|  -0.7|   0.6|   1.3|   3.2|   3.8|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսություն  |   9.5|   7.6|   7.8|   4.5|   4.5|   4.5|   4.5|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Շինարարություն      |   4.8|  -6.8|  -5.0|  -0.6|   1.5|   2.7|   3.8|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ծառայություններ     |   6.3|   3.4|   5.9|   0.0|   1.3|   3.3|   4.1|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Զուտ հարկեր         |   9.9|   3.6|   1.8|   0.8|   1.5|   3.5|   3.2|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|                    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ ծախսային        |      |      |      |      |      |      |      |

|կոմպոնենտների       |      |      |      |      |      |      |      |

|իրական աճերը        |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Վերջնական սպառում   |   7.7|   1.9|   1.3|  -1.7|   0.5|   2,1|   2.0|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Պետական             |  -1.4|   8.7|   5.3|   0.3|   0,9|  -1.4|  -1.1|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Մասնավոր            |   9.1|   0.9|   0.6|  -2.1|   0.4|   2.5|   2.6|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Կապիտալի համախառն   |   0.5| -10.5|  -2.6|   1.9|  -5.3|   3,0|   7.1|

|կուտակում           |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Պետական             | -20.9|  -6.5|   4.6|  12.3| -29,1|   3,7|  29.7|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Մասնավոր            |   5.8| -11.2|  -4.0|  -0.3|   1.6|   2.8|   3.4|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |   8.4|  16.3|  22.6|   6.5|   1.1|   2.1|   3.0|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|արտահանում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |  -2.8|  -4.2|   7.7|  -4.5|  -1.7|   0.6|   1.4|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|ներմուծում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|                    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Արտաքին հատված      |      |      |      |      |      |      |      |

|(մլն ԱՄՆ դոլարով)   |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |  2554|2733.5|  3295|  3081|  3161|  3266|  3397|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|արտահանում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |  4814|  4938|  5467|  4786|  4821|  4945|  5116|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|ներմուծում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների          |  1516|  1636|  1665|  1532|  1524|  1564|  1644|

|արտահանում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների          |  3628|  3728|  3734|  3174|  3177|  3256|  3380|

|ներմուծում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների          |   5.9|   7.9|   1.8|  -8.0|  -0.5|   2.6|   5.1|

|արտահանման աճ, %    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների          |   2.4|   2.8|   0.2| -15.0|   0.1|   2.5|   3.8|

|ներմուծման աճ, %    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ հաշիվ       | -1104|  -839|  -863|  -922|  -866|  -848|  -860|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|                    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|ՀՆԱ-ի նկատմամբ      |      |      |      |      |      |      |      |

|տոկոսով             |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        | -22.7| -21.1| -19.9| -17.3| -16.4| -15.8| -15.0|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|հաշվեկշիռ           |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |  25.7|  26.2|  30.3|  31.3|  31.2|  30.8|  29.7|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|արտահանում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ապրանքների և        |  48.3|  47.3|  50.2|  48.6|  47.6|  46.6|  44.7|

|ծառայությունների    |      |      |      |      |      |      |      |

|ներմուծում          |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Առևտրային  հաշիվ    | -21.2| -20.0| -19.0| -16.7| -16.3| -15.9| -15.2|

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ հաշիվ       | -11.1|  -8.0|  -7.9|  -9.4|  -8.6|  -8.0|  -7.5|

|(ներառյալ պաշտոնական|      |      |      |      |      |      |      |

|տրանսֆերտները)      |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ընթացիկ հաշիվ (առանց| -12.2|  -9.2|  -9.0| -10.7|  -9.9|  -9.1|  -7.8|

|պաշտոնական          |      |      |      |      |      |      |      |

|տրանսֆերտների)      |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|                    |      |      |      |      |      |      |      |

|____________________|______|______|______|______|______|______|______|

|Ներմուծման ծածկույթը|   4.5|   5.5|   3.3|   4.4|   4.4|   4.3|   4.2|

|(ամիսներով)         |      |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

2.2 Կանխատեսումների արդյունքում կատարված ենթադրություններն ու ռիսկերը

և իրական ՀՆԱ-ի կանխատեսումների հավանականային բաշխումը

 

Ենթադրությունները, որոնք ընկած են տնտեսական կանխատեսումների հիմքում

. Հայաստանը, համարվելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ արագ է արձագանքում համաշխարհային տնտեսական զարգացումներին: Դրանով էլ պայմանավորված ենթադրվում է, որ ՀՀ տնտեսության զարգացումը կլինի համաշխարհային տնտեսական զարգացումների ուղղվածությանը համահունչ` պահպանելով ՀՀ տնտեսության աճի միտումները նաև միջնաժամկետ հատվածում: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով (տես` Ներդիր 1-ը) Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում և Եվրոպայում միջնաժամկետ հատվածում գրանցվելու է տնտեսությունների հետագա զարգացում, թեև մյուս երկրների համեմատ Եվրոգոտու տնտեսական վերականգնումը կընթանա ավելի դանդաղ տեմպերով: Բացառություն է կազմում Ռուսաստանը, որի տնտեսական դժվարությունները կանխատեսվում է, որ կշարունակվեն նաև առաջիկայում:

. Գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի տեմպերի և Ռուսաստանի տնտեսական դժվարություններով պայմանավորված` միջնաժամկետում դեպի Հայաստան դրամական փոխանցումների աճի տեմպերը կզիջեն վերջին տարիների միտումներին, համեստ մասնակցություն ունենալով համախառն պահանջարկի աճին:

. Արտաքին միջավայրով, մասնավորապես` Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական զարգացմամբ, նոր շուկաների ձեռքբերման և կառավարության կողմից որդեգրված արդյունաբերական արտահանման խթանման քաղաքականության ազդեցությամբ պայմանավորված` արտահանումը ներմուծման համեմատ առաջանցիկ տեմպեր կունենա, որով էլ կպայմանավորվեն 2016-2018 թվականների արտաքին առևտրի զարգացումները` բարելավելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը:

. Ներքին տնտեսությունում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հեշտացմանն ու պարզեցմանն ուղղված բազմակողմ ինստիտուցիոնալ բարեփոխումները լագավորված դրական ազդեցություն կունենան տնտեսական դաշտի աշխուժացման վրա: Ակնկալվում է, որ 2016-2018 թվականներին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ են լինելու գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտը:

 

Կանխատեսումներում առկա ռիսկերը

 

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ` նվազմանը` ներկայացված կենտրոնական կանխատեսումների համեմատ:

Միաժամանակ, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին, ինչով պայմանավորված հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես կախված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներից:

 

ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող ռիսկեր.

 

Արտաքին միջավայր

 

. Եթե գործընկեր երկրներում հետագա զարգացումը լինի ավելի արագ, քան կանխատեսումներում դրված ենթադրություններն են, ապա կանխատեսված ՀՀ տնտեսական աճը կլինի ավելի բարձր: Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի, հատկապես, եթե Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ աճի, քան ակնկալվում է:

. Նավթի միջազգային գների ակնկալվածից ավելի բարձր մակարդակը և հումքային այլ ապրանքների գների աճը կազդեն մեր երկրի ՀՆԱ-ի կանխատեսվածից ավելի բարձր աճի վրա հիմնականում երկու ճանապարհներով. ուղղակի` հումքի արտահանմամբ պայմանավորված արտադրության ծավալների աճի միջոցով (մետաղների գների ավելի բարձր մակարդակի դրսևորման դեպքերում) և անուղղակի` Ռուսաստանից ստացվելիք մասնավոր տրանսֆերտների աճի միջոցով (վառելիքի գների աճի դեպքում):

. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում սպասվածից ավելի ներդրումների ներգրավման և արտահանման շուկաների ավելի արագ ընդլայնման արդյունքում տնտեսական աճի մակարդակը նույնպես կարող է կանխատեսվածից ավելի բարձր լինել:

. Արտաքին ցնցումներով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների գնային միջավայրի նվազումը կարող է նպաստել տեղական արտադրության աճին` արտադրության ցածր ծախսերի առաջացման միջոցով: Բացի դրանից, ցածր գնաճային միջավայրը կարող է էականորեն խնայել սպառմանն ուղղված մասնավոր հատվածի դրամական եկամուտները, մեծացնելով ներդրումային ծախսերը, ինչը բազմարկիչի արդյունք կունենա հետագա տնտեսական աճի արագացման ուղղությամբ:

 

Ներքին միջավայր.

 

. Եթե ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքները` հատկապես գործարար միջավայրի, ինչպես նաև արդյունաբերական ապրանքների արտահանման խթանման քաղաքականության ուղղությամբ արդյունքները, արտահայտվեն ավելի արագ, քան ակնկալվում էր, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:

. Կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների շարքում, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի վրա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ նաև կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը, որը նպաստելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև տնտեսության իրական հատվածի համար վարկային առավել խոշոր, երկարաժամկետ և մատչելի ռեսուրսների հասանելիության ապահովմանը: Այս ոլորտում իրականացվող բարեփոխումների առավել հարթ և արդյունավետ ընթացքը կարող է հանգեցնել միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերման:

. 2015 թվականին նախորդ տարեվերջին ֆինանսական շուկայում անկայունություններով պայմանավորված տոկոսադրույքների աճի ազդեցությամբ իրական հատվածի վարկավորման նվազման միտումներ են արձանագրվել, որը միջնաժամկետում ֆինանսական շուկայում սպասվածից ավելի արագ կայունության ամրապնդման և վարկավորման իրական ծավալների աճի միջոցով կնպաստի տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերմանը:

 

ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցնող ռիսկերը կպայմանավորվեն ստորև ներկայացված և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրի զարգացումներով:

 

Արտաքին միջավայր

 

. Աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, ինչպես նաև հարևանների հետ քաղաքական հակադրությունները էական ռիսկեր են առաջացնում տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, որն ավելի է սրվում Ռուսաստանի տնտեսական դժվարություններով պայմանավորված:

. Որոշ երկրներում դեռևս արտահայտվում են ֆինանսական ճգնաժամից և եվրո տարածքի ճգնաժամից ժառանգած հիմնախնդիրները: Եվրոգոտու և ԱՄՆ-ի տնտեսական աճի տեմպերի հնարավոր դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական նվազման` հանգեցնելով Հայաստանից ապրանքների արտահանման նվազմանը, արտահանման հաշվին արտարժույթի ներհոսքի, հետևաբար և ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը:

. Բորսային ապրանքների գների անորոշությունը ընդգծում է բյուջետային հիմքերի ամրապնդման խնդիրը, միևնույն ժամանակ դրամավարկային քաղաքականությունը պետք է առավել ճկուն լինի, որպեսզի սպառողական ապրանքների գների աճը չհանգեցնի ավելի լայն գնաճային ճնշումների: Մետաղների գների նվազման հետ կապված միջնաժամկետում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքի շարունակվող նվազումը կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների` հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա:

. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով և նավթի գների ցածր մակարդակի պայմաններում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ռիսկ է առաջացնում ՀՀ ներհոսող տրանսֆերտների, արտահանման ծավալների, հետևաբար նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղման ուղղությամբ:

. Միջազգային կառույցներում տնտեսագետներին անհանգստացնում են նաև համաշխարհային տնտեսության առկա խնդիրները` կապված եկամուտների աճող անհավասարության և մակրոտնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական քաղաքականության ձևավորման վրա անհավասարության ազդեցության հետ: Միջնաժամկետում, եթե եկամուտների անհավասարության և գործազրկության բարձր մակարդակի հետագա նվազեցում տեղի չունենա, կապված վերոնշյալ ռիսկերի դրսևորման հետ, ապա վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական աճի տեմպի պակասը բացասաբար կանդրադառնա գլոբալ տնտեսության հետագա աշխուժացման վրա: Արդյունքում, գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

 

Ներքին միջավայր.

 

. Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորման հետևանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է: Կանխատեսվող հորիզոնում կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, սակայն բնակլիմայական բարենպաստ պայմանները կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել` դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները (22), որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել:

 

------------------------

22) Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:

 

. Ամբողջական առաջարկի և պահանջարկի տեսանկյուններից գնահատված ՀՆԱ-ի իրական աճի վրա էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման ազդեցության գնահատականները վկայում են, որ այս գործոնը ևս կարող է շեղումներ մտցնել 2015 թվականի և միջնաժամկետ տնտեսական աճի բազիսային կանխատեսման սցենարից` աճի տեմպերի նվազման ուղղությամբ:

Այսպիսով, գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի ռիսկերը նվազման ուղղությամբ են լինելու` պայմանավորված հիմնականում համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացմամբ, որը սակայն մասնակիորեն չեզոքացվում է ծրագրավորված պետական տնտեսական քաղաքականության ազդեցությամբ:

Իրական տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված անորոշությունների և ռիսկերի հաշվեկշռի վերաբերյալ վերոնշյալ միտումների ազդեցության քանակական գնահատականները իրենց արտացոլումն են գտել ստորև ներկայացվող տնտեսական աճի հավանականային բաշխման գծապատկերում և համապատասխան աղյուսակում (տես` Գծապատկեր 7 և Աղյուսակ 7):

 

Գծապատկեր 7: Իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումների հավանականային

բաշխումը 2016-2018 թվականներին (23)

 

------------------

23) Հավանականային կանխատեսման գրաֆիկի կառուցման ընդհանուր մեթոդաբանությունը ներկայացված է «3. 2016-2018 ՄԺԾԾ-ում կանխատեսվող հարկային եկամուտների վրա մակրոտնտեսական ռիսկերի ազդեցության գնահատումը» բաժնում:

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ակնհայտորեն իրական ՀՆԱ-ի տարեկան աճի կենտրոնական կանխատեսումներից շեղման ուղղությամբ ռիսկերը հավասարակշռված են: Կանխատեսումների բաշխման հավանականությունները առավել պարզորոշ երևում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 7: Իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային բաշխումը 2015-2018

թվականներին

 

.________________________________________________.

|Տնտեսական աճի միջակայքը|Տնտեսական աճի` տվյալ    |

|                       |միջակայքում ձևավորվելու |

|                       |հավանականությունը       |

|                       |________________________|

|                       |  2015| 2016| 2017| 2018|

|_______________________|______|_____|_____|_____|

|- 1-ից 1%              |  0.41| 0.26| 0.08| 0.05|

|_______________________|______|_____|_____|_____|

|1-3%                   |  0.37| 0.44| 0.32| 0.25|

|_______________________|______|_____|_____|_____|

|3-5%                   |  0.07| 0.22| 0.42| 0.43|

|_______________________|______|_____|_____|_____|

|5-7%                   |0.0022| 0.03| 0.16| 0.23|

.________________________________________________.

 

Աղյուսակ 7-ի 1-ին սյունը ներկայացնում է տնտեսական աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 4-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում այդ աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ միջնաժամկետ կանխատեսումների:

Պարզության համար աղյուսակում ներկայացվել են տնտեսական աճի ամենահավանական կենտրոնական միջակայքը և հարակից միջակայքերը, որոնք միասին ծածկում են բաշխման ընդհանուր հավանականության միջինում շուրջ 93%-ը, այսինքն, ընդհանուր հավանականությունը, որ տնտեսական աճը կգտնվի -1-ից 7% միջակայքում, կազմում է մոտ 93%:

Ակնհայտ է, որ վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 2016 թ. 1-3% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է, իսկ 2017-2018 թվականներին 3-5% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունն է ամենաբարձրը (Գծապատկեր 7-ում այն մուգ կարմիր է, իսկ Աղյուսակ 7-ում` հոծ նշումով): Բնականաբար, սույն ծրագրի «Համախառն առաջարկ» հատվածում ներկայացված տնտեսական աճի բազային կանխատեսման սցենարը ընկած է վերոնշյալ ամենաբարձր հավանականությամբ տնտեսական աճի կենտրոնական միջակայքի շրջանակներում:

Վերը նկարագրված ռիսկերը կարող են շեղումներ մտցնել 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) սցենարի հիմքում ընկած կանխատեսումներում և ենթադրություններում, ինչն էլ կարող է անդրադառնալ հարկային եկամուտների նախատեսված հոսքերի վրա: Ստորև ներկայացվում են կանխատեսումների և ենթադրությունների հետ կապված ռիսկերի ազդեցության քանակական գնահատականները:

 

3. 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ում կանխատեսվող հարկային եկամուտների հոսքերի վրա

մակրոտնտեսական բնույթի ռիսկերի ազդեցության քանակական գնահատումը

 

Միջնաժամկետում հարկային եկամուտների կանխատեսվող հոսքերի վրա մակրոտնտեսական բնույթի ռիսկերի ազդեցության քանակական գնահատումը հիմնվել է մակրոտնտեսական հետևյալ ռիսկերի վրա:

 

3.1 Մակրոտնտեսական ռիսկերի գնահատումը

 

1. Կանխատեսումների ռիսկ

 

Սովորաբար կանխատեսումներն իրագործվելիս ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք կապված են լինում օգտագործվող կանխատեսման մոդելների տեղայնացումից և մասնավորեցումից, տնտեսության կառուցվածքային տեղաշարժերից (24), նոր ի հայտ եկող երևույթներից (որի վերաբերյալ նախկինում տեղեկատվությունը բացակայել է) և այլն: Այս ռիսկերն ընդունված է անվանել կանխատեսման ռիսկեր: ՄԺԾԾ տեսանկյունից կարևորվում է ՀՆԱ-ի կանխատեսման ռիսկի գնահատումը, քանի որ ՄԺԾԾ սցենարի հարթ իրականացումը կախված է տնտեսությունում ստեղծված անվանական ՀՆԱ-ի մեծությունից: ՀՆԱ գծով կանխատեսումների ռիսկը գնահատվել է նախաճգնաժամային և ետճգնաժամային 11 տարիներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հիմքում դրվող ՀՆԱ կանխատեսված ցուցանիշների և ՀՆԱ փաստացի ցուցանիշների միջև շեղման հիման վրա: Մասնավորապես, ՀՆԱ-ի միջնաժամկետ կանխատեսումներից փաստացիի շեղումները նախաճգնաժամային 2003-2008 թթ. ժամանակահատվածի համար եղել են 7.1-9.0 տոկոսային կետ, իսկ ետճգնաժամային 2010-2014 թթ. համար 1.2-1.9 տոկոսային կետ: Այս պարագայում, հաշվի առնելով կանխատեսվածից ցածր ՀՆԱ ձևավորման վերոնկարագրյալ ռիսկերի գերակշռությունը` որպես ռիսկ է դիտարկվել ՀՆԱ կանխատեսված մակարդակից 1.2 տոկոսային կետով ավելի ցածր մակարդակի ձևավորումը 2016 թվականին, 1.55 տոկոսային կետով ցածր 2017 թվականին և 1.9 տոկոսային կետով ցածր 2018 թվականին:

 

----------------------

24) Սա որոշակիորեն կապված է նաև մոդելների սպեցիֆիկացիաների հետ, քանի որ ժամանակային շարքերի վրա հիմնված մոդելներն իրենց մեջ ներառում են տնտեսության նախորդ ժամանակահատվածի զարգացումների տեղեկատվությունը, իսկ կանխատեսվող տարում ի հայտ եկող տնտեսության կառուցվածքային տեղաշարժը միայն կարող է ներառվել հաջորդ տարվա կանխատեսումների մոդելներում:

 

2. Ենթադրություններից շեղումների ռիսկ

 

Որպես կանոն ՄԺԾԾ հիմքում դրվող կանխատեսումները կառուցվում են որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնք էլ իրենց հերթին կախված են նաև արտաքին գործոններից (օրինակ` ներքին տնտեսության գնաճը միջազգային շուկաների գների կանխատեսվող վարքագծից): Սակայն միշտ չէ, որ այդ ենթադրությունները կանխատեսվող հորիզոնում իրականություն են դառնում` կապված ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կառավարման դաշտից դուրս ի հայտ եկող երևույթների հետ (օրինակ` նավթի գների հնարավոր փոփոխությունները): Պատմականորեն` որոշակի գործոնների ազդեցությամբ, տեղի են ունենում շեղումներ այդ ենթադրություններից, ինչն էլ շեղումներ է մտցնում բազիսային կանխատեսումներում: Օրինակ` կանխատեսման համար հիմք է ընդունվում ԿԲ-ի կողմից գնաճի կանխատեսված կենտրոնական արժեքը, սակայն իրականում տարբեր գործոնների ազդեցությամբ կարող են տեղի ունենալ նշված արժեքից շեղումներ, ինչը կարող է շեղել նաև բյուջեի հիմքում դրվող կանխատեսումները:

Կանխատեսումների շեղումների ռիսկում արտաքին գործոններից է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական զարգացումները, որով պայմանավորված կարող է փոփոխվել Հայաստանի հարկային եկամուտներում մաքսատուրքերի մասնաբաժինը:

 

2.1. Գնաճի տատանումների թույլատրելի միջակայք

 

Որպես գնաճի տատանումների թույլատրելի միջակայք է դիտարկվում ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության ծրագրերում (գնաճի հաշվետվություններում) ներկայացվող գնաճի կենտրոնական արժեքից շեղման առավելագույն չափը: Այս պահին գործող դրամավարկային քաղաքականության ծրագրով այդ չափը գնահատվում է գնաճի կանխատեսման կենտրոնական արժեքից ցածր մակարդակում` շուրջ 1.5 տոկոսային կետի չափով (այսինքն գնաճի թույլատրելի միջակայքի ստորին սահմանը` 2.5% է) և վերին մակարդակում` 1.5 տոկոսային կետի չափով (վերին սահմանը` 5.5% է): Գնաճային ռիսկը կարող է ազդել ինչպես անուղղակի հարկերի մուտքերի վրա, այնպես էլ բյուջեով նախատեսված ապրանքների և ծառայությունների գծով ծախսերի վրա: Գնային ցուցանիշների հնարավոր նվազման պայմաններում հարկերից մուտքերը կկրճատվեն: Արդյունքում գների նվազման ռիսկի ազդեցությունը հարկային եկամուտների վրա 2016, 2017 և 2018 թվականների համար գնահատվում է համապատասխանաբար 1.7, 1.8 և 2.0 մլրդ. դրամ` ֆինանսական պահանջի ավելացման ուղղությամբ:

 

2.2. Փոխարժեքի շեղման հնարավոր չափը

 

Մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացվում է լողացող փոխարժեքի սկզբունքի հիման վրա, իսկ ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխարժեքի կանխատեսումներ չեն իրականացնում, այլ յուրաքանչյուր տարվա կանխատեսումների հիմքում դրվում է փոխարժեքի անփոփոխ (որոշակի պահի դրությամբ) մակարդակի պահպանման ենթադրություն: Սակայն փոխարժեքի տատանումները կազդեն բյուջեի եկամուտների վրա` սահմանին գանձվող հարկային եկամուտների և ծախսերի վրա` պետության կողմից ներմուծվող ապրանքների գնման մասով:

Հաշվի առնելով, որ պատմականորեն և՛ արժևորման, և՛ արժեզրկման ուղղությամբ փոխարժեքի տատանումների բացարձակ շեղման միջին չափը չի գերազանցել 5.0%-ը, որպես ռիսկ է դիտարկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի առավելագույնը 5% արժեզրկումը: Փոխարժեքի 5%-ով արժեզրկման ռիսկի դրսևորման դեպքում այլ հավասար պայմաններում 2016, 2017 և 2018 թվականներին կարելի է ապահովվել հարկային եկամուտների համապատասխանաբար 10.2, 11.1, և 12.2 մլրդ. դրամ լրացուցիչ մուտք:

 

2.3. Ներմուծման գծով ռիսկի հնարավոր չափը

 

Քանի որ մաքսային սահմանին ներմուծումից գանձվող անուղղակի հարկերը էական կշիռ են կազմում պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում, ապա անհրաժեշտ է գնահատել նաև ներմուծման հնարավոր նվազման պարագայում հարկային եկամուտների նվազման ռիսկի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականից Հայաստանը ԵՏՄ անդամ պետություն է հանդիսանում, ապա գնահատականներում մաքսատուրքերի մասնաբաժինը հանվել է ընդհանուր հարկային եկամուտներից, որպեսզի ավելի ճշգրիտ լինի ներքին տնտեսությունից եկող ռիսկերը: Հետճգնաժամային տարիներին ՄԺԾԾ ներմուծման գծով կանխատեսումների շեղման միջին բացարձակ չափը 5.2-8.5%-ի սահմաններում է եղել, ինչն էլ հաշվի է առնվել այս գործոնի ազդեցությունը գնահատելու համար: 2016, 2017 և 2018 թվականների համար ծրագրվածից համապատասխանաբար 5.2%, 6.9% և 8.5% պակաս ներմուծման ռիսկի դրսևորման պայմաններում հարկային եկամուտների վրա ազդեցությունը գնահատվում է համապատասխանաբար` 7.4, 10.0 և 13.3 մլրդ. դրամ` ֆինանսական պահանջի ավելացման ուղղությամբ:

 

3.1.2. 2016-2018 ՄԺԾԾ-ում կանխատեսվող հարկային եկամուտների վրա

մակրոտնտեսական ռիսկերի ազդեցության գնահատումը

 

Միջնաժամկետում հարկային եկամուտների վրա մակրոտնտեսական բնույթի վերոնշյալ ռիսկերի ազդեցության քանակական գնահատականները ներկայացվում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 8: Հարկային մուտքերի վրա մակրոտնտեսական կանխատեսումների և

ենթադրությունների գծով ռիսկերի ազդեցության գնահատումը (25)

 

._____________________________________________________________________.

|Ռիսկի տեսակը                                |Ազդեցության գնահատականը,|

|                                            |մլրդ դրամ               |

|____________________________________________|________________________|

|                                            |  2016 |  2017 |  2018  |

|____________________________________________________|_______|________|

|Ռիսկերի առանձին հանդես գալու պայմաններում           |       |        |

|____________________________________________________|_______|________|

|1. Կանխատեսվածից 1.2-1.9 տոկոսային կետով    |  -5.1 |  -6.9 |  -9.3  |

|ավելի ցածր իրական ՀՆԱ-ի աճ                  |       |       |        |

|____________________________________________________|_______|________|

|2. Ենթադրությունների հետ կապված ռիսկերի առանձին     |       |        |

|հանդես գալու պայմաններում, այդ թվում                |       |        |

|____________________________________________________|_______|________|

|2.1.1.5 տոկոսային կետով ավելի ցածր գնաճի    |  -1.7 |  -1.8 |  -2.0  |

|ռիսկ                                        |       |       |        |

|____________________________________________|_______|_______|________|

|2.2. Փոխարժեքի առավելագույնը 5.0 տոկոսով    | +10.2 | +11.1 |  +12.2 |

|արժեզրկման ռիսկ                             |       |       |        |

|____________________________________________|_______|_______|________|

|2.3. Ներմուծման 5.2-8.5 տոկոսով նվազման ռիսկ|  -7.4 | -10.0 |  -13.3 |

|____________________________________________|_______|_______|________|

|Վերոնշյալ ռիսկերի միաժամանակյա հանդես գալու |  -6.5 | -10.2 |  -15.0 |

|պայմաններում                                |       |       |        |

._____________________________________________________________________.

 

--------------------

25) ՀՆԱ, ներմուծման, փոխարժեքի և գների գծով հավանական ռիսկերի քանակային գնահատականը ստացվել է` հիմք ընդունելով այս գործոնների պատմական շարժի բացարձակ միջին սխալը:

 

Այսպիսով, գնահատվում է, որ հարկային եկամուտների վրա ազդող վերոնշյալ ռիսկերի միաժամանակյա ի հայտ գալու պարագայում հարկային եկամուտների ծրագրված մակարդակից շեղումը կկազմի շուրջ 6.5 մլրդ. դրամ 2016 թվականին, 10.2 մլրդ. դրամ` 2017 թվականին և 15.0 մլրդ. դրամ` 2018 թվականին:

Հարկային եկամուտների վրա առանձին ռիսկերի ազդեցության չափի վերաբերյալ պատկերացում են տալիս նաև ստորև ներկայացվող զգայունության գնահատականները, սակայն, այս դեպքում դիտարկվում է հարկային եկամուտների վրա ազդող գործոնի 1% փոփոխության ազդեցությունը, ինչը ներկայացված է հարկային եկամուտների զգայունության աղյուսակում:

 

Աղյուսակ 9. Հարկային եկամուտները զգայունությունը` հիմնական տնտեսական

գործոնների նկատմամբ

 

._____________________________________________________.

|                          |ՀՆԱ |Գնաճ|Փոխարժ.|Ներմուծ.|

|__________________________|____|____|_______|________|

|Միջին տարեկան ազդեցություն|0.26|0.09|  0.19 |  0.07  |

._____________________________________________________.

 

Ակնհայտ է, որ եթե դիտարկում ենք կանխատեսվածից 1 տոկոս շեղման ազդեցությունը, ապա հարկերի հավաքագրման առումով առավել էական գործոններ են հանդիսանում իրական ՀՆԱ փոփոխությունը և փոխարժեքի փոփոխությունը:

Հարկային եկամուտների կանխատեսումների հետ կապված անորոշությունների և ռիսկերի հաշվեկշռի վերաբերյալ գնահատականները իրենց արտացոլումն են գտել ստորև ներկայացվող հարկային եկամուտների հավանականային բաշխման գծապատկերում և համապատասխան աղյուսակում (տես Գծապատկեր 8 և Աղյուսակ 10) (26):

 

------------------------

26) Հարկային եկամուտների գծով ռիսկերի ազդեցության գնահատականը կառուցվել է ՀՀ ֆինանսների նախարարության ռիսկերի գնահատման համակարգի ներքո կառուցված մոդելի հիման վրա:

 

Գծապատկեր 8: Անվանական հարկային եկամուտների տարեկան աճի տեմպերի

կանխատեսումների հավանականային բաշխումը 2016-2018

թվականներին (27)

 

------------------------

27) Հավանականային կանխատեսման գրաֆիկի կառուցման ընդհանուր մեթոդաբանությունը ներկայացված է Հավելվածում:

 

-------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ակնհայտորեն, կենտրոնական կանխատեսումներից հարկային եկամուտների աճի շեղման ուղղությամբ ռիսկերն առավելապես նվազման ուղղություն ունեն: Կանխատեսումների բաշխման հավանականությունները առավել պարզորոշ երևում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 10: Անվանական հարկային եկամուտների կանխատեսումների

հավանականային բաշխումը 2016-2018 թվականներին

 

.___________________________________________________.

|Հարկային եկամուտների|Հարկային եկամուտների աճի`     |

|աճի միջակայքը       |տվյալ միջակայքում ձևավորվելու |

|                    |հավանականությունը             |

|                    |______________________________|

|                    |   2016  |   2017  |  2018    |

|____________________|_________|_________|__________|

|0-4%                |   0.37  |   0.05  |  0.05    |

|____________________|_________|_________|__________|

|4-8%                |   0.54  |   0.38  |  0.35    |

|____________________|_________|_________|__________|

|8-12%               |   0.06  |   0.51  |  0.53    |

.___________________________________________________.

 

Աղյուսակ 10-ի 1-ին սյունը ներկայացնում է հարկային եկամուտների աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 4-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում այդ աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ միջնաժամկետ կանխատեսումների:

Ակնհայտ է, որ 2016 թվականի համար վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 4-8% միջակայքում հարկային եկամուտների աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է, իսկ 2017-2018 թվականներին հարկային եկամուտների աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է 8-12% միջակայքում (Գծապատկեր 8-ում այն մուգ կարմիր է, իսկ Աղյուսակ 10-ում` հոծ նշումով): Միաժամանակ, հաշվի առնելով նվազման ուղղությամբ ազդող ռիսկերի ազդեցության գերակշռությունը, ավելի մեծ է կենտրոնական միջակայքից ներքև, քան թե վերև ձևավորվելու հավանականությունը:

 

._____________________________________________________________________.

|                                                        Ներդիր 2     |

|                                                                     |

|  Իրական ՀՆԱ-ի և  հարկային եկամուտների կանխատեսումների հավանականային |

|                  բաշխման գծապատկերի կառուցումը                      |

|                                                                     |

|     Իրական ՀՆԱ և  հարկային եկամուտների կանխատեսումների հավանականային|

|բաշխումը ներկայացնող գծապատկերները ցույց են տալիս տնտեսության        |

|զարգացման ապագա ընթացքի վերաբերյալ կառավարության գնահատականները`     |

|տնտեսական աճի ծրագրային ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև  հարկային|

|եկամուտների հավաքագրման կանխատեսվող ընթացքը:                         |

|     Կանխատեսումների հավանականային բաշխման գծապատկերի կառուցման      |

|անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր կանխատեսումները   |

|ինչ-որ չափով անորոշ են: Կարևոր  է հաշվի առնել ոչ միայն կոնկրետ       |

|կանխատեսված արժեքները, այլ նաև  բոլոր այն վերոնշյալ ռիսկերը, որոնց   |

|արդյունքում կարող են շեղումներ առաջանալ իրական ՀՆԱ կանխատեսումների և |

|հարկերի կանխատեսումների կենտրոնական արժեքներից: Հիմնվելով միայն      |

|կետային կանխատեսումների վրա հնարավոր չէ բավարար չափով տեղեկատվություն|

|ներկայացնել դրանց հետ կապված անորոշությունների և  դրանց աղբյուրների  |

|վերաբերյալ: Այդ պատճառով կարևորվում  է որոշակի վստահության միջակայքի |

|կառուցման խնդիրը, որը թույլ կտա գնահատել իրադարձությունների զարգացման|

|հավանական ընթացքը: Իրական ՀՆԱ և  հարկերի կանխատեսումների             |

|հավանականային բաշխման ներկայացված գծապատկերները հիմնվում է Անգլիայի  |

|բանկի կողմից մշակված մեթոդաբանության վրա և  հաշվի է առնում           |

|կանխատեսումների հավանականային բաշխման ասիմետրիկության առկայությունը: |

|     Հայաստանի համար իրական ՀՆԱ և  հարկերի աճի կանխատեսումների       |

|բաշխման գծապատկերները կառուցվել են երեք չափորոշիչների հիման վրա.     |

|     1. կենտրոնական արժեքները, 2. անորոշության չափը (դիսպերսիան), որը|

|ստանալու համար հիմք են հանդիսացել փաստացի պատմական շարքերի           |

|կանխատեսումային սխալները և  3. ռիսկերի հարաբերական հաշվեկշիռը`       |

|անհամաչափության գործակցի գնահատման նպատակով:                         |

|     ՈՒնենալով կանխատեսված կենտրոնական արժեքները, անորոշության չափը  |

|(ցրվածքը) և  ռիսկերի հաշվեկշիռը, կառուցվել են իրական ՀՆԱ և  հարկերի  |

|կանխատեսումների հավանականային բաշխման գրաֆիկները 2016-2018 թվականների|

|համար (տես` Գծապատկերներ 6 և  7):                                    |

|     ՀՆԱ և  հարկերի կանխատեսման գծապատկերներում կենտրոնական մուգ     |

|(կարմիր) ավելի նեղ միջակայքը ներառում է նաև  կանխատեսման կենտրոնական |

|սցենարը (կանխատեսված արժեքները): Որքան հավանականային կանխատեսումները |

|հեռանում են կենտրոնական սցենարից, այնքան ավելի ցածր է դառնում դրանց  |

|իրագործման հավանականությունը, ինչը գծապատկերում արտահայտվում է ավելի |

|թույլ գունավորմամբ: Ներկայացված բաշխումը սիմետրիկ չէ, քանի որ ապագայի|

|համար առկա են տնտեսական աճի և  հարկերի կենտրոնական կանխատեսումից     |

|ավելի ցածր մակարդակների ձևավորման  ռիսկեր:                           |

._____________________________________________________________________.

 

Ռիսկերի ազդեցության մեղմման հնարավորությունների ընդհանուր գնահատականը

. Այսպիսով տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերի դրսևորման պարագայում ՀՀ կառավարության քաղաքականության հիմնական նպատակադրումը պետք է լինի սոցիալական բնույթի ծախսերի կրճատման բացառումը, իսկ հնարավորության դեպքում` բյուջեի ծախսերի ամբողջական իրականացումը, ինչը կպահանջի սպասվող ՀՆԱ-ի նկատմամբ 0.2-0.5.%-ի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում: Միաժամանակ, եկամուտների և ծախսերի մասով գնաճի, ներմուծման, փոխարժեքի գծով ռիսկերի դրսևորման և վարկերի չստացման ռիսկի պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջը 2016-2018 թվականների համար կկազմի սպասվող ՀՆԱ-ի 0.4-0.7%-ը: Այս պարագայում 2016-2018 թվականների համար լրացուցիչ միջոցների ներգրավման պայմաններում պետական պարտքի և նախորդ տարվա ՀՆԱ-ի միջև 50% հարաբերակցությունը գերազանցվում է (28), ինչը նշանակում է, որ պետական բյուջեի պակասուրդը պետք է սահմանափակվի վերջին երեք տարիների ՀՆԱ միջին մակարդակի 3%-ով: Հետևաբար, միջնաժամկետ ֆինանսավորման պահանջի ռիսկերի նյութականացման դեպքում հնարավոր չի լինի այն չեզոքացնել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ, այլ անհրաժեշտ կլինի նաև իրականացնել ծախսերի կասեցում` օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության սահմաններում, ինչը լիովին համապատասխանում է օրենքով սահմանված բյուջետային կանոններին: Ընդ որում, 2016 թվականին այն ամբողջությամբ պետք է չեզոքացվի ծախսերի կասեցմամբ, որի հաշվին հնարավոր կլինի առավելագույնը կասեցնել 2016 թվականին նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը կամ շուրջ 65 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 1.4%-ը) (29), իսկ հետագա տարիներին աստիճանաբար հնարավոր կլինի այն իրականացնել նաև պակասուրդի հաշվին:

 

---------------------

28) Համաձայն պետական պարտքի մասին ՀՀ օրենքի, ընդհանուր պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ նկատմամբ 50%-ը գերազանցելու պարագայում, պակասուրդը պետք է չգերազանցի վերջին երեք տարիների ՀՆԱ միջին մակարդակի 3%-ը:

29) Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 2009 թվականին հնարավոր է եղել կասեցնել բյուջեով ծրագրավորված ծախսերի ընդհանուր գումարի մոտ 5 տոկոսը (ոչ գերակա համարվող ծախսեր):

 

Աղյուսակ 11: Հարկային եկամուտների և պետական բյուջեի այլ հոսքերի գծով

ռիսկերի ընդհանուր ազդեցության գնահատականը (30)

 

---------------------

30) Ընդհանուր ազդեցության գնահատականը հիմնված է մակրոտնտեսական ռիսկերի առանձին հանդես գալու ենթադրության վրա

 

Ֆինանսավորման պահանջ (- պահանջի մեծացում, + պահանջի նվազում)

.___________________________________________________________________.

|Ռիսկի տեսակը                                  |2016  |2017  |2018  |

|______________________________________________|______|______|______|

|                                              |մլրդ  |մլրդ  |մլրդ  |

|                                              |դրամով|դրամով|դրամով|

|______________________________________________|______|______|______|

|Ընդհանուրը                                    | -17,4| -21,9| -39,6|

|______________________________________________|______|______|______|

|1. Կանխատեսածից 1,2-1,9 տոկոսով ավելի ցածր    |  -5,1|  -6,9|  -9,3|

|ՀՆԱ ձևավորում                                 |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2. Ենթադրությունների հետ կապված ռիսկեր,       | -12,3| -15,0| -30,3|

|այդ թվում                                     |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2.1. 1.5 տոկոսային կետով ավելի ցածր գնաճի ռիսկ|   1,7|   1,8|   1,9|

|______________________________________________|______|______|______|

|2.2. Փոխարժեքի առավելագույնը 5%-ով արժեզրկման |   3,5|   3,9|   4,1|

|ռիսկ                                          |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2.3. Ներմուծման 5.2-8.5 տոկոսով նվազման ռիսկ  |  -7,4| -10,0| -13,3|

|______________________________________________|______|______|______|

|2.4. Բյուջեի արտաքին հոսքերի չստացման ռիսկեր, | -10,1| -10,8| -23,0|

|այդ թվում                                     |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|ԾԻԳ-երի կատարողականի գծով                     | -10,1| -10,8| -23,0|

.___________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 3. ՀՀ 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

3.1. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

ՄԺԾԾ առանցքային հարցերից են պետական եկամուտների քաղաքականության ուղղվածությունը և դրանց կանխատեսելիությունը միջնաժամկետ հեռանկարում: Պետական ծախսերը ներքին ֆինանսական ռեսուրսներով ապահովելու պահանջը, ինչպես և նախորդ տարիներին, պետական եկամուտների քաղաքականության հիմնական խնդիրն է, որի լուծումը հնարավորություն է ընձեռում ՀՀ կառավարությանն ի հաշիվ սեփական ռեսուրսների իրականացնել արդյունավետ, խթանող ծախսային քաղաքականություն: Այս թիրախի հասանելիության տեսանկյունից առավել ընդգծվում է հարկային քաղաքականության դերը:

Հարկային եկամուտների հավաքագրումը մեծապես կախվածության մեջ կլինի մի կողմից մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանությունից, իսկ մյուս կողմից` դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների իրականացման արդյունավետությունից:

2016-2018 թթ պետական եկամուտների քաղաքականությունը կիրականացվի 2014 թվականի մայիսին ՀՀ Ազգային ժողովի հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագրով ամրագրված սկզբունքներին համապատասխան: ՀՀ կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություն է համարում հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը: Մասնավորապես, շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

Առաջիկա տարիներին հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման կարևոր ուղղություններն են լինելու`

- հարկային օրենսգրքի շրջանակներում հարկային օրենսդրության համախմբումը, պարզեցումը և հստակեցումը.

- ծախսեր-օգուտներ վերլուծության տեսանկյունից ոչ արդյունավետ հարկային արտոնությունների վերացումը և հարկման բազայի ընդլայնումը, դրույքաչափերի օպտիմալացումը, հարկման մեխանիզմների կատարելագործումը.

- հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը` ռիսկային տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառմամբ.

- փոքր ու միջին բիզնեսի համար արդարացված հարկման մեխանիզմների ներդրումը և հարկային բեռի շարունակաբար տեղափոխումը դեպի խոշոր հարկատուներ.

- էլեկտրոնային հաշվետվական համակարգի կատարելագործումը` նպատակ ունենալով ապահովելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու լայնամասշտաբ կիրառումը.

- հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները.

- ստվերի դեմ պայքարի մեխանիզմների կիրառումը` հարկերի վճարումից խուսափելու, ապօրինությունների և ստվերային շրջանառությունների դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրմամբ.

- հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը և այլն:

2016-2018 թթ հարկային օրենսդրության հնարավոր փոփոխությունները, հարկային և մաքսային մարմինների կողմից այդ ժամանակաշրջանում իրականացվելիք վարչարարական միջոցառումները միտված կլինեն այս և ՀՀ կառավարության կողմից ուղենշված` հարկային և մաքսային քաղաքականությանն առնչվող մյուս սկզբունքներն արտացոլող նպատակների հասանելիության, ինչպես նաև 2016-2018թթ համար սույն փաստաթղթով նախատեսված հարկային եկամուտների ծրագրային մակարդակի ապահովմանը:

 

3.2. ՀՀ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

 

ՀՀ 2016-2018 թվականների պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար` 1,211.27 մլրդ դրամի, 1,306.37 մլրդ դրամի և 1,417.46 մլրդ դրամի չափով: Եկամուտների տարեկան ծրագրային ծավալները կապահովվեն հիմնականում ի հաշիվ հարկային եկամուտների:

 

Աղյուսակ 3.1. 2016-2018 թթ համար ծրագրված բյուջետային եկամուտները

(մլրդ դրամներով)

 

.__________________________________________________________________.

|Եկամտատեսակը                           |  2016  |  2017  |  2018  |

|_______________________________________|________|________|________|

|Պետական բյուջեի եկամուտներ, որից`      |1,211.27|1,306.37|1,417.46|

|_______________________________________|________|________|________|

|  հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)|  24.63%|  24.69%|  24.76%|

|_______________________________________|________|________|________|

|1. Հարկային եկամուտների                |1,159.77|1,264.79|1,385.55|

|_______________________________________|________|________|________|

|  հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)|  23.58%|  23.90%|  24.20%|

|_______________________________________|________|________|________|

|  տոկոսով ընդհանուրի նկատմամբ          |  95.75%|  96.82%|  97.75%|

|_______________________________________|________|________|________|

|2. Այլ եկամուտներ                      |   23.67|   21.38|   18.63|

|_______________________________________|________|________|________|

|  հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)|   0.48%|   0.40%|   0.33%|

|_______________________________________|________|________|________|

|  տոկոսով ընդհանուրի նկատմամբ          |   1.95%|   1.64%|   1.31%|

|_______________________________________|________|________|________|

|3. Պաշտոնական դրամաշնորհներ            |   27.83|   20.21|   13.28|

|_______________________________________|________|________|________|

|  հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)|   0.57%|   0.38%|   0.23%|

|_______________________________________|________|________|________|

|  տոկոսով ընդհանուրի նկատմամբ          |   2.30%|   1.55%|   0.94%|

.__________________________________________________________________.

 

ՀՀ 2016-2018 թվականների պետական բյուջեների եկամուտները ծրագրելիս օգտագործվել են այն մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին եկամտատեսակների բազայի ձևավորման կամ հաշվարկման վրա: Առանձին դեպքերում հաշվի են առնվել նաև պայմանագրային հարաբերություններով կարգավորվող ցուցանիշները:

Հարկային եկամուտների գծով 2016-2018 թվականների բյուջետային մուտքերը ծրագրվել են` հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի տարեկան աճ ապահովելու սկզբունքի հիման վրա:

Հաշվարկներում լրացուցիչ ենթադրվել է, որ հարկերի գծով 2015 թվականի համար ծրագրված հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի ծրագրային մակարդակը ապահովելու համար բավարար հիմքեր կստեղծեն առկա օրենսդրական նախադրյալները, կիրառվելիք վարչարարական միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական զարգացումները:

 

Աղյուսակ 3.2. ՀՀ 2016-2018 թթ հարկային եկամուտներին առնչվող առանձին

ցուցանիշներ

 

.________________________________________________________________.

|Ցուցանիշներ                          |  2016  |  2017  |  2018  |

|                                     |__________________________|

|                                     |        կանխատեսում       |

|_____________________________________|__________________________|

|Հարկային եկամուտներ                  |1,159.77|1,264.79|1,385.55|

|_____________________________________|__________________________|

|հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%-ով)|   23.58|   23.90|   24.20|

.________________________________________________________________.

 

Պաշտոնական դրամաշնորհները 2016 և 2017 թվականների համար ծրագրվել են` հաշվի առնելով առկա պայմանագրերը, դոնորների հետ ձեռքբերված նախնական համաձայնությունները, իսկ 2018 թվականի համար Եվրոմիությունից ակնկալվող դրամաշնորհների դեպքում` սպասումները:

 

Աղյուսակ 3.3. 2015-2018 թթ հաստատված/ծրագրված պաշտոնական

դրամաշնորհները (մլրդ դրամներով)

 

.___________________________________________________________________.

|Դոնորը                                    |2015թ |2016թ|2017թ|2018թ|

|                                          |______|_________________|

|                                          |ծրագիր|    կանխատեսում  |

|__________________________________________|______|_________________|

|Ընդամենը պաշտոնական դրամաշնորհներ,        |25,65 |27,83|20,21|13,28|

|այդ թվում`                                |      |     |     |     |

|__________________________________________|______|_____|_____|_____|

|ԵՄ (Եվրոպական հարևանության  շրջանակներում |10,28 |12.15| 7,50| 9,12|

|ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված|      |     |     |     |

|դրամաշնորհային ծրագրեր)                   |      |     |     |     |

|__________________________________________|______|_____|_____|_____|

|Այլ նպատակային դրամաշնորհներ              |15,37 |15,68|12,71| 4.16|

.___________________________________________________________________.

 

Այլ եկամուտները ներառում են բանկերում և ֆինանսավարկային հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները, պետական ձեռնարկությունների գույքի օգտագործման վճարները, պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսավճարները), իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերը, պետական մարմինների կողմից ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից մուտքերը և այլ եկամուտները:

Այլ եկամուտները 2016-2018 թթ համար ծրագրվել են համապատասխանաբար 23.7 մլրդ դրամի, 21.4 մլրդ դրամի և 18.6 մլրդ դրամի չափով, հաշվի առնելով գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ 2016 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում համապատասխան հայտերով ներկայացված կանխատեսումները, կատարված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին եկամտատեսակների գծով նախորդ տարիներին արձանագրված հավաքագրման միտումները:

Այլ եկամուտների ՄԺԾԾ կանխատեսումների ընդհանուր պատկերն ըստ եկամտի հիմնական աղբյուրների հետևյալն է.

 

Աղյուսակ 3.4. Այլ եկամուտների կազմում հաշվառվող եկամտատեսակների գծով

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ շրջանակներում կատարված կանխատեսումները

(մլրդ դրամներով)

 

._________________________________________________________________.

|                  Եկամտատեսակը                 |2016թ|2017թ|2018թ|

|_______________________________________________|_____|_____|_____|

|Այլ եկամուտներ,                                |23.67|21.38|18.63|

|այդ թվում`                                     |     |     |     |

|_______________________________________________|_____|_____|_____|

|1. Պետական սեփականություն հանդիսացող գույքի    | 0.21| 0.19| 0.18|

|վարձակալությունից եկամուտներ                   |     |     |     |

|_______________________________________________|_____|_____|_____|

|2. Տոկոսավճարների և  շահաբաժինների տեսքով      |15.29|12.52| 9.98|

|ստացվող եկամուտներ                             |     |     |     |

|_______________________________________________|_____|_____|_____|

|3. Իրավախախտումների համար գործադիր, դատական    | 2.38| 2.43| 2.50|

|մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից     |     |     |     |

|մուտքեր                                        |     |     |     |

|_______________________________________________|_____|_____|_____|

|4. Ապրանքների մատակարարումից և                 |     |     |     |

|ծառայությունների մատուցումից եկամուտներ, որից` | 4.94| 5.38| 5.10|

|_______________________________________________|_____|_____|_____|

|4.1 ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի    | 4.30| 4.72| 4.42|

|կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների     |     |     |     |

|կողմից մատուցված ծառայությունների դիմաց ստացվող|     |     |     |

|վճարներ                                        | 0.64| 0.66| 0.68|

|_______________________________________________|_____|_____|_____|

|4.2 Այլ ապրանքների մատակարարումից և            |     |     |     |

|ծառայությունների մատուցումից եկամուտներ        |     |     |     |

|_______________________________________________|_____|_____|_____|

|5. Օրենքով և  այլ իրավական ակտերով սահմանված`  | 0.85| 0.86| 0.87|

|պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ      |     |     |     |

._________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

 

4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ

 

Պետական բյուջեի ձևավորումը առաջիկա տարիներին շարունակելու է ընթանալ բյուջետային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, ընդ որում` բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման համար միջոցների ներգրավումն իրականացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից:

Ստորև ներկայացվում են ՀՀ 2015-2018 թվականների պետական բյուջեների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները (տե՛ս Աղյուսակ 4.1):

 

Աղյուսակ 4.1. ՀՀ 2015-2018 թթ. պետական բյուջեների դեֆիցիտի

ֆինանսավորման աղբյուրները (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ              |  2015 թ  |  2016 թ  |  2017 թ  | 2018 թ   |

|                         |__________|________________________________|

|                         |հաստատված |           ծրագիր               |

|_________________________|__________|________________________________|

|Դեֆիցիտի ֆինանսավորման   |114,128.4 |135,364.3 |107,957.0 | 99,622.4 |

|աղբյուրներ` ընդամենը     |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|այդ թվում`               |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|1. Ներքին աղբյուրներ     |104,325.2 | 84,135.2 |116,266.2 | 85,853.9 |

|_________________________|__________|__________|__________|__________|

|որից`                    |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Փոխառու զուտ միջոցներ    | 38,796.0 | 41,999.7 | 45,000.0 | 42,000.0 |

|_________________________|__________|__________|__________|__________|

|ֆինանսական զուտ ակտիվներ | 65,529.2 | 42,135.5 | 71,266.2 | 43,853.9 |

|_________________________|__________|__________|__________|__________|

|2. Արտաքին աղբյուրներ    |  9,803.2 | 51,229.1 | (8,309.2)| 13,768.5 |

|_________________________|__________|__________|__________|__________|

|որից`                    |          |          |          |          |

|_________________________|__________|__________|__________|__________|

|Փոխառու զուտ միջոցներ    | 55,626.2 | 99,675.7 | 41,344.4 | 66,992.5 |

|_________________________|__________|__________|__________|__________|

|ֆինանսական զուտ ակտիվներ |(45,823.0)|(48,446.6)|(49,653.6)|(53,224.0)|

._____________________________________________________________________.

 

Պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2015 թվականի համար ծրագրավորված 2.34%-ի դիմաց 2016-2018 թվականներին կկազմի ՀՆԱ-ի 2.75%-ից մինչև 1,7%, ընդ որում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների տեսակարար կշիռը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ընդհանուր ծավալում 2016-2018 թվականներին կտատանվի 62.2%-ից 86.2%-ի միջակայքում` 2015 թվականի ծրագրային 91.4%-ի դիմաց:

ՀՀ պետական բյուջեին բնորոշ առանձնահատկություններից մեկը դա նրա որոշակի կախվածությունն է արտաքին ֆինանսավորման աղբյուրներից (արտասահմանյան վարկերից և պաշտոնական դրամաշնորհներից), որը կպահպանվի նաև առաջիկա տարիներին (տե՛ս Գծանկար 4.1):

 

Գծանկար 4.1 ՀՀ 2015-2018 թթ պետական բյուջեների ֆինանսավորումը արտաքին

աղբյուրների հաշվին

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Տարբեր մեթոդներով հաշվարկված դեֆիցիտների համեմատական վերլուծությունները նույնպես հաստատում են այդ փաստը (տե՛ս Աղյուսակ 4.2):

 

Աղյուսակ 4.2. Ընդհանուր, ընթացիկ և առաջնային դեֆիցիտները (%-ով ՀՆԱ-ի

նկատմամբ) 2015-2018 թթ

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                          |ՀՀ       |2016  |2017  |2018  |

|                                     |2015     |ծրագիր|ծրագիր|ծրագիր|

|                                     |հաստատված|      |      |      |

|                                     |պետական  |      |      |      |

|                                     |բյուջե   |      |      |      |

|_____________________________________|_________|______|______|______|

|Ընդհանուր դեֆիցիտ`                   |         |      |      |      |

|Ընդհանուր եկամուտների և  ծախսերի     |     2.34|  2.75|  2.04|  1.74|

|տարբերությունը                       |         |      |      |      |

|_____________________________________|_________|______|______|______|

|Ընթացիկ դեֆիցիտ`                     |         |      |      |      |

|Ընդհանուր եկամուտների և  ընթացիկ     |      0.1|   0.6|  -0.1|  -1.1|

|ծախսերի տարբերությունը               |         |      |      |      |

|_____________________________________|_________|______|______|______|

|Առաջնային դեֆիցիտ`                   |         |      |      |      |

|Ընդհանուր եկամուտների և  ծախսերի     |      0.8|   0.9|   0.2|  -0.1|

|(առանց տոկոսավճարների) տարբերությունը|         |      |      |      |

.____________________________________________________________________.

 

Քանի որ պետական բյուջեի դեֆիցիտի զգալի մասը ֆինանսավորվում է փոխառու միջոցների հաշվին, ապա դրա մեծությունը և կառուցվածքը էապես առնչվում է պետական ներքին և արտաքին պարտքը բնութագրող ցուցանիշների հետ:

Պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկը.

Սույն ծրագրով բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակի ձևավորման պարագայում` առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ողջամիտ չափով փոխառու և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող այլ միջոցների ներգրավման հնարավորության դեպքում 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են գերազանցել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերը: Դրան հակառակ, բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից բարձր մակարդակի ձևավորման և/կամ ծախսերում տնտեսումների կամ թերակատարումների առաջացման պարագայում` 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են պակաս լինել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերից:

Բացի այդ, անկախ 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայության հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթի համատեքստում:

 

4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2016-2018 ԹԹ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ 2016-2018 թվականների պետական բյուջեների կանխատեսվող մուտքերի վերլուծությունից երևում է, որ 2015 թվականի հաստատված մակարդակի համեմատ, 2016 թվականի անվանական ՀՆԱ-ի շուրջ 1.0% աճի պայմաններում, ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրավորվում է շուրջ 3.1% կամ 41.0 մլրդ դրամ ավելացումով: Միաժամանակ 2016 թվականի մակարդակի համեմատ պետական բյուջեի մուտքերի ծավալի 5.0% աճ է կանխատեսվում 2017 թվականին (անվանական ՀՆԱ-ի 7.6% կանխատեսվող աճի պայմաններում) և 2017 թվականի մակարդակի համեմատ` 2018 թվականին` 7.3%-ով (անվանական ՀՆԱ-ի 8.2% կանխատեսվող աճի պայմաններում):

 

Աղյուսակ 4.3. Բյուջետային ռեսուրսների փաթեթում 2016-2018 թթ

կանխատեսվող փոփոխությունները (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                      |2016 թ     |2017 թ     |2018 թ     |

|                                 |ծրագիր     |ծրագիր     |ծրագիր     |

|_________________________________|___________|___________|___________|

|1. Եկամուտներ                    |1,211,271.4|1,306,373.5|1,417,456.3|

|_________________________________|___________|___________|___________|

|Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ   |       24.6|       24.7|       24.8|

|(%)                              |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|2. Դեֆիցիտի ֆինանսավորման զուտ   |  135,364.3|  107,957.0|   99,622.4|

|աղբյուրներ                       |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ   |        2.8|        2.0|       1.70|

|(%)                              |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ                 |1,346,635.7|1,414,330.5|1,517,078.7|

|_________________________________|___________|___________|___________|

|Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ   |       27.4|       26.7|       26.5|

|(%)                              |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|ՆՈՒՅՆԸ` ԸՍՏ 2015-2017 ԹԹ ՄԺԾԾ-ի  |1,434,130.9|1,589,332.4|          x|

|_________________________________|___________|___________|___________|

|Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ   |       26.0|       26.2|          x|

|(%)                              |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|3. ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՎԵԼԱՃ (նախորդ տարվա|   41,036.2|   67,694.8|  102,748.2|

|մուտքերի մակարդակի նկատմամբ`     |           |           |           |

|մլն դրամ)                        |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|նախորդ տարվա մուտքերի մակարդակի  |        3.1|        5.0|        7.3|

|նկատմամբ` %                      |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|ՆՈՒՅՆԸ` ԸՍՏ 2015-2017 ԹԹ ՄԺԾԾ-ի  |  102,844.3|  155,201.4|          x|

|_________________________________|___________|___________|___________|

|նախորդ տարվա մուտքերի մակարդակի  |        7.7|       10.8|          x|

|նկատմամբ` %                      |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|4. Ոլորտային կտրվածքով նախորդ    |   38,347.4|    7,420.7|    7,356.5|

|տարվա մակարդակի նկատմամբ ազատված |           |           |           |

|զուտ միջոցներ (մլն դրամ)         |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ     |   79,383.6|   75,115.5|  110,104.7|

|(նախորդ տարվա ռեսուրսների        |           |           |           |

|մակարդակի նկատմամբ` մլն դրամ)    |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ   |        1.6|        1.4|        1.9|

|(%)                              |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|Հավելյալ բյուջետային ռեսուրսների |   79,383.6|   75,115.5|  110,104.7|

|կանխատեսվող բաշխումը             |           |           |           |

|2016-2018 թթ` ըստ ոլորտների      |           |           |           |

|(մլն դրամ)                       |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|այդ թվում`                       |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|1. Սոցիալ-մշակութային ճյուղեր և  |   23,874.2|   32,427.9|   35,671.5|

|գիտություն                       |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|2. Պաշտպանության, ազգային        |    4,643.5|   13,764.6|   16,826.8|

|անվտանգության, հասարակական կարգի |           |           |           |

|պահպանության, քրեակատարողական և  |           |           |           |

|փրկարար ծառայության համակարգեր   |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|3. Տնտեսական հարաբերություններ,  |   25,391.2|   12,624.0|   46,923.9|

|շրջակա միջավայրի պաշտպանություն, |           |           |           |

|բնակարանային շինարարություն և    |           |           |           |

|կոմունալ ծառայություններ         |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|4. Պետական կառավարում            |           |    1,912.4|           |

|_________________________________|___________|___________|___________|

|5. Պետական պարտքի սպասարկման     |   19,077.8|    6,174.9|    4,815.0|

|ծախսեր (տոկոսավճարներ)           |           |           |           |

|_________________________________|___________|___________|___________|

|6. Այլ ոլորտներ                  |    6,396.9|    8,211.7|    5,867.5|

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից` 2016-2018 թվականներին, նախորդ տարվա համեմատ ստացվելիք լրացուցիչ մուտքերի զգալի մասը` 176.9 մլրդ դրամը կամ ընդհանուրի 66.9%-ը նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ճյուղերի ու գիտության, ինչպես նաև տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 34.8%-ը, որը վկայում է այն մասին, որ 2016-2018 թթ նախատեսվում է պահպանել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածությունը:

Սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը հատկացված հավելյալ միջոցների շուրջ 78.2%-ը կտրամադրվի սոցիալական պաշտպանության բնագավառին, շուրջ 17.0%-ը` կրթության բնագավառին և 1.75%-ը` առողջապահությանը:

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համակարգերի պահպանման և փրկարար ծառայության համակարգի ծախսերին կուղղվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի շուրջ 13.3%-ը, որը պայմանավորված է վերոհիշյալ համակարգի մարմինների կենսագործունեության ապահովման համար համապատասխան միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:

Տնտեսության ճյուղերին 2016-2018 թվականներին կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 32.1%-ը: Պետական պարտքի սպասարկմանը (տոկոսավճարների կատարման համար) նախատեսվում է հատկացնել հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 11.4%-ը:

 

4.3 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

ՀՀ 2016-2018 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումները` ըստ ոլորտների բնութագրվում են ստորև ներկայացված աղյուսակի ցուցանիշներով (31):

 

------------------

31) Այսուհետ սույն գլխում «Սոցիալ-մշակութային ճյուղեր», «Տնտեսության ճյուղեր» և «Այլ ոլորտներ» խմբերը ներկայացվում են առանց պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների ապարատների պահպանման ծախսերի, որոնք միավորված են «Պետական կառավարում» խմբում.

 

Աղյուսակ 4.4. ՀՀ 2015-2018 թթ պետական բյուջեների ծախսերը` ըստ

ոլորտների (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ          |2015 թ     |2016 թ     |2017 թ     |2018 թ     |

|                     |հաստատված  |ծրագիր     |ծրագիր     |ծրագիր     |

|                     |պետական    |           |           |           |

|                     |բյուջե     |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ      |1,305,599.5|1,346,635.7|1,414,330.5|1,517,078.7|

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |1,331,286.7|1,434,130.9|1,589,332.4|          X|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|1. Սոցիալ-մշակութային|  633,062.3|  654,881.5|  687,170.1|  722,841.6|

|ճյուղեր և  գիտություն|           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |      13.01|      13.31|      12.99|      12.63|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |      48.49|      48.63|      48.59|      47.65|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |  640,317.5|  701,542.4|  770,951.5|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |      12.69|      12.69|      12.69|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |      48.10|      48.92|      48.51|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|2. Պաշտպանության,    |  276,199.1|  278,730.9|  292,315.7|  309,142.5|

|ազգային              |           |           |           |           |

|անվտանգության,       |           |           |           |           |

|հասարակական կարգի    |           |           |           |           |

|պահպանության,        |           |           |           |           |

|քրեակատարողական և    |           |           |           |           |

|արտակարգ իրավիճակների|           |           |           |           |

|համակարգեր           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       5.67|       5.67|       5.52|       5.40|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |      21.15|      20.70|      20.67|      20.38|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |  286,076.3|  308,054.6|  337,425.1|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       5.67|       5.57|       5.55|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |      21.49|      21.48|      21.23|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|3. Տնտեսական         |  116,454.6|  110,720.4|  116,242.7|  156,487.3|

|հարաբերություններ,   |           |           |           |           |

|շրջակա միջավայրի     |           |           |           |           |

|պաշտպանություն,      |           |           |           |           |

|բնակարանային         |           |           |           |           |

|շինարարություն և     |           |           |           |           |

|կոմունալ             |           |           |           |           |

|ծառայություններ      |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |      2.39%|       2.25|       2.20|       2.73|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |      8.92%|       8.22|       8.22|      10.32|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |  125,009.2|  131,096.0|  161,708.9|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       2.48|       2.37|       2.66|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       9.39|       9.14|      10.18|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|4. Պետական կառավարում|  100,845.1|   97,789.9|   99,702.3|   99,025.1|

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       2.07|       1.99|       1.88|       1.73|

|ՀՆԱ-ում (%)          |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |        7.7|       7.26|       7.05|       6.53|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |   98,037.2|   97,953.5|  108,521.0|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       1.94|       1.77|       1.79|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       7.36|       6.83|       6.83|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|5. Պետական պարտքի    |   73,760.9|   92,838.8|   99,013.7|  103,828.7|

|սպասարկում           |           |           |           |           |

|(տոկոսավճարներ)      |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       1.52|       1.89|       1.87|       1.81|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       5.65|       6.89|       7.00|       6.84|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |   72,617.9|   77,460.5|   83,706.8|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       1.44|       1.40|       1.38|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       5.45|       5.40|       5.27|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|6. Այլ ոլորտներ      |  105,277.4|  111,674.3|  119,885.9|  125,753.5|

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       2.16|       2.27|       2.26|       2.20|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       8.06|       8.29|       8.48|       8.29|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|Նույնը ըստ           |  109,228.5|  118,023.9|  127,019.0|          x|

|2015-2017 թթ ՄԺԾԾ-ի  |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- Հարաբերությունը    |       2.16|       2.14|       2.09|          x|

|ՀՆԱ-ի նկատմամբ (%)   |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- տեսակարար կշիռը    |       8.20|       8.23|       7.99|          x|

|ծախսերի ամբողջ       |           |           |           |           |

|ծավալում (%)         |           |           |           |           |

._____________________________________________________________________.

 

Սոցիալ-մշակութային ճյուղերի և գիտության խմբում 2016-2018 թվականներին ևս կարևորվելու է հատկապես կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացումը:

 

Աղյուսակ 4.5. Սոցիալ-մշակութային ճյուղերի և գիտության ոլորտի

2015-2018 թթ բյուջետային ծախսերը` ճյուղային կտրվածքով

(մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                  |2015 թ   |2016 թ   |2017 թ   |2018 թ   |

|                             |հաստատված|ծրագիր   |ծրագիր   |ծրագիր   |

|                             |պետական  |         |         |         |

|                             |բյուջե   |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ՍՈՑԻԱԼԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ       |633,062.3|654,881.5|687,170.1|722,841.6|

|ՃՅՈՒՂԵՐ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ`       |         |         |         |         |

|ԸՆԴԱՄԵՆԸ                     |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |    13.01|    13.31|    12.99|    12.63|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |    48.49|    48.63|    48.59|    47.65|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |640,317.5|701,542.4|770,951.5|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |    12.69|    12.69|    12.69|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |    48.10|    48.92|    48.51|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|1. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ                |124,605.3|129,428.0|134,463.1|140,202.0|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     2.56|     2.63|     2.54|     2.45|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     9.54|     9.61|     9.51|     9.24|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |126,698.0|140,779.6|159,610.8|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     2.51|     2.55|     2.63|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     9.52|     9.82|    10.04|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |385,398.6|403,986.5|429,454.5|457,359.8|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     7.92|     8.21|     8.12|     7.99|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |   29.52%|   30.00%|   30.36%|   30.15%|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |395,130.9|437,012.7|485,787.3|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     7.83|     7.91|     8.00|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |    29.68|    30.47|    30.57|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ          | 82,275.4| 82,507.6| 83,321.2| 83,886.9|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.69|     1.68|     1.57|     1.47|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     6.30|     6.13|     5.89|     5.53|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 82,603.1| 85,444.8| 84,694.3|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.64|     1.55|     1.39|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     6.20|     5.96|     5.33|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|4. ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ,| 26,860.9| 24,805.9| 24,666.6| 24,830.2|

|ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ                |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.55|     0.50|     0.47|     0.43|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     2.06|     1.84|     1.74|     1.64|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 22,194.6| 23,436.8| 24,371.2|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.44|     0.42|     0.40|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.67|     1.63|     1.53|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|5. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ                | 13,922.1| 14,153.5| 15,264.7| 16,562.7|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.29|     0.29|     0.29|     0.29|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.07|     1.05|     1.08|     1.09|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 13,691.0| 14,868.5| 16,487.9|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.27|     0.27|     0.27|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.03|     1.04|     1.04|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

2016-2018 թվականների ժամանակահատվածում կրթության ոլորտում` համակարգի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական: Հանրակրթության ոլորտում ծրագրային ժամանակահատվածում կշարունակվեն բարեփոխումները, որոնք նպատակ են հետապնդում լրիվ միջնակարգ կրթության որակի բարձրացումը, բնակչության բոլոր խավերի համար որակյալ լրիվ միջնակարգ կրթության հավասար մատչելիության ապահովումը միջնակարգ դպրոցի բոլոր, հատկապես` ավագ դպրոցի մակարդակներում և համակարգի արդյունավետության շարունակական բարձրացումը:

Առողջապահության բնագավառում 2016-2018 թվականներին բյուջետային միջոցները կնպատակաուղղվեն ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակների իրականացմանը, այն է` հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության մատչելիության բարձրացումը և որակի ապահովումը:

Սոցիալական պաշտպանության բնագավառում առաջիկա տարիներին նույնպես շեշտը կդրվի ընտանեկան նպաստների համակարգի կատարելագործմանը:

2014 թվականին ներդրված «Կենսաթոշակային ապահովություն (պարտադիր կուտակային համակարգ)» ծրագրի ծախսը կազմում է 2016 թվականին` 26.8 մլրդ դրամ, 2017 թվականին` 49.5 մլրդ դրամ և 2018 թվականին` 73.5 մլրդ դրամ: Սույն ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է` ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների և ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը: Կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց հնարավորություն կընձեռվի ազդել կուտակային կենսաթոշակների չափի վրա` ընտրելով իր կուտակած միջոցները կառավարող անձին և այդ միջոցների կառավարման քաղաքականությունը:

Տնտեսության ճյուղերի 2016-2018 թվականների ծախսերը նպատակաուղղված են լինելու արտադրական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին:

 

Աղյուսակ 4.6. Տնտեսության ճյուղերի 2015-2018 թթ բյուջետային ծախսերը`

ճյուղային կտրվածքով (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                  |2015 թ   |2016 թ   |2017 թ   |2018 թ   |

|                             |հաստատված|ծրագիր   |ծրագիր   |ծրագիր   |

|                             |պետական  |         |         |         |

|                             |բյուջե   |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Տնտեսական հարաբերություններ, |116,454.6|110,720.4|116,242.7|156,487.3|

|շրջակա միջավայրի             |         |         |         |         |

|պաշտպանություն, բնակարանային |         |         |         |         |

|շինարարություն և  կոմունալ   |         |         |         |         |

|ծառայություններ              |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     2.39|     2.25|     2.20|     2.73|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     8.92|     8.22|     8.22|    10.32|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |125,009.2|131,096.0|161,708.9|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     2.48|     2.37|     2.66|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     9.39|     9.14|    10.18|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|1. Բնապահպանություն,         |  4,695.5| 13,636.1| 18,621.9| 38,235.0|

|էներգետիկա և  բնական պաշարներ|         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.10|     0.28|     0.35|     0.67|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     0.36|     1.01|     1.32|     2.52|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |  6,814.5| 10,531.3| 18,851.9|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.14|     0.19|     0.31|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     0.51|     0.73|     1.19|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|2. Գյուղատնտեսություն և      | 14,272.8| 11,389.0| 13,543.0| 12,593.5|

|անտառային տնտեսություն       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.29|     0.23|     0.26|     0.22|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.09|     0.85|     0.96|     0.83|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 12,458.5| 11,079.6| 12,893.7|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.25|     0.20|     0.21|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     0.94|     0.77|     0.81|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|3. Տրանսպորտ, ճանապարհային   | 48,775.7| 36,006.0| 41,139.8| 65,436.9|

|տնտեսություն և  կապ          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.00|     0.73|    0.78 |     1.14|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     3.74|     2.67|     2.91|     4.31|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 54,839.4| 62,313.8| 84,394.3|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.09|     1.13|     1.39|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     4.12|     4.35|     5.31|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|4. Բնակարանային-կոմունալ     | 13,381.1| 25,207.5| 18,287.1| 13,827.1|

|տնտեսություն                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.27|     0.51|     0.35|     0.24|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.02|     1.87|     1.29|     0.91|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 31,366.8| 22,051.0| 16,998.7|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.62|     0.40|     0.28|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     2.36|     1.54|     1.07|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|5. Ջրային տնտեսություն       | 29,003.0| 13,429.6| 13,779.9| 16,793.6|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.60|     0.27|     0.26|     0.29|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     2.22|     1.00|     0.97|     1.11|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 13,710.1| 15,994.6| 19,589.7|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.27|     0.29|     0.32|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     1.03|     1.12|     1.23|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|6. Տնտեսության այլ ճյուղեր   |  6,326.6| 11,052.3| 10,871.0|  9,601.2|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.13|     0.22|     0.21|     0.17|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     0.48|     0.82|     0.77|     0.63|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |  5,819.9|  9,125.7|  8,980.5|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.12|     0.17|     0.15|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     0.44|     0.64|     0.57|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Պետության կողմից հատկապես կկարևորվեն գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, ջրային և բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացմանն ուղղված ծախսերը, որոնց զգալի մասը նախատեսվում է իրականացնել արտաքին ֆինանսական աջակցությամբ:

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և փրկարար ծառայության համակարգերի պահպանման ծախսերի աճը պայմանավորված է լինելու նշված կառույցների կենսագործունեության ապահովման համար բավարար պայմանների ստեղծման և դրա շնորհիվ այդ կառույցների պատրաստականության բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտությամբ:

Պետական կառավարման բնագավառում ծախսերը, 2015 թվականի համեմատությամբ, 2016-2018 թվականներին կունենան որոշակի աճ` պայմանավորված պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ:

Այլ ոլորտներ խմբի համար 2016-2018 թվականներին նախատեսվող ծախսերի գերակշիռ մասը բաժին կընկնի պետական պարտքի սպասարկման և վերը չնշված այլ բնագավառներին:

 

Աղյուսակ 4.7. Այլ ոլորտների 2015-2018 թթ բյուջետային ծախսերը`

ճյուղային կտրվածքով (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                  |2015 թ   |2016 թ   |2017 թ   |2018 թ   |

|                             |հաստատված|ծրագիր   |ծրագիր   |ծրագիր   |

|                             |պետական  |         |         |         |

|                             |բյուջե   |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                     |179,038.4|204,513.0|218,899.6|229,582.2|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     3.68|     4.16|     4.14|     4.01|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |    13.71|    15.19|    15.48|    15.13|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      |181,846.5|195,484.4|210,725.9|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |      3.6|     3.54|     3.47|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |    13.66|    13.63|    13.26|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|այդ թվում`                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|1. ՀՀ պետական պարտքի         | 73,760.9| 92,838.8| 99,013.7|103,828.7|

|սպասարկում (տոկոսավճարներ)   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.52|     1.89|     1.87|     1.81|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     5.65|     6.89|      7.0|     6.84|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 72,617.9| 77,460.5| 83,706.8|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.44|     1.40|     1.38|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     5.45|     5.40|     5.27|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|2. Պետական աջակցություն      | 47,707.8| 48,981.3| 53,468.7| 56,836.7|

|համայնքներին` ֆինանսական     |         |         |         |         |

|համահարթեցման դոտացիաներ     |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.98|     1.00|     1.01|     0.99|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     3.65|     3.64|     3.78|     3.75|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 44,074.0| 48,060.2| 51,937.9|         |

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     0.87|     0.87|     0.85|         |

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     3.31|     3.35|     3.27|         |

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|3. Այլ                       | 57,569.6| 62,693.0| 66,417.2| 68,916.8|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.18|     1.27|     1.26|     1.20|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     4.41|     4.66|     4.70|     4.54|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Նույնը ըստ 2015-2017 թթ      | 65,154.6| 69,963.7| 75,081.2|        x|

|ՄԺԾԾ-ի                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի      |     1.29|     1.27|     1.24|        x|

|նկատմամբ (%)                 |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|- տեսակարար կշիռը ծախսերի    |     4.89|     4.88|     4.72|        x|

|ամբողջ ծավալում (%)          |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Ինչպես արդեն նշվեց, 2016-2018 թթ ժամանակահատվածում ևս պետական բյուջեների ծախսերի ընդհանուր ծավալն որոշ կախվածության մեջ կլինի արտաքին հոսքերից:

 

Աղյուսակ 4.8. Արտաքին աղբյուրներից 2015-2018 թթ ստացվելիք միջոցների

(վարկերի և պաշտոնական դրամաշնորհներ) հաշվին

ֆինանսավորվող ծախսերը

 

.___________________________________________________________________.

|Ցուցանիշներ                         |2015 թ   |2016 թ|2017 թ|2018 թ|

|                                    |հաստատված|ծրագիր|ծրագիր|ծրագիր|

|                                    |պետական  |      |      |      |

|                                    |բյուջե   |      |      |      |

|____________________________________|_________|______|______|______|

|Արտաքին աղբյուրների հաշվին          |    105.7|161.30| 108.0| 137.0|

|ֆինանսավորվող ծախսերի ծավալը        |         |      |      |      |

|(մլրդ դրամ)                         |         |      |      |      |

|____________________________________|_________|______|______|______|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%)|      2.2|   3.3|   2.0|   2.4|

|____________________________________|_________|______|______|______|

|- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ    |      8.1|  12.0|   7.6|   9.0|

|ծավալում (%)                        |         |      |      |      |

|____________________________________|_________|______|______|______|

|Նույնը ըստ 2015-2017 թթ ՄԺԾԾ-ի      |    118.9| 110.4| 110.6|     x|

|____________________________________|_________|______|______|______|

|- Հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ (%)|      2.4|   2.0|   1.8|     x|

|____________________________________|_________|______|______|______|

|- տեսակարար կշիռը ծախսերի ամբողջ    |      8.9|   7.7|   7.0|     x|

|ծավալում (%)                        |         |      |      |      |

.___________________________________________________________________.

 

Արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական դրամաշնորհների տեսքով ստացվելիք միջոցների հաշվին կանխատեսվող 2016-2018 թվականների ծախսերի միջին տարեկան տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 28,6% և ՀՆԱ-ի նկատմամբ` 7,7%:

 

4.4. ՀՀ 2016-2018 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

Դիտարկվող 2016-2018 թվականների ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի 25.2%-ից 23.7%-ի միջակայքում: Նույն ժամանակահատվածում ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերի հարաբերակցությունները ՀՆԱ-ի նկատմամբ կտատանվի համապատասխանաբար 2.2%-ից 2.8% միջակայքում:

 

Աղյուսակ 4.9. 2015-2018 թթ ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով

ծախսերի փոփոխության և հարաբերակցության միտումները

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ          |2015 թ     |2016 թ     |2017 թ     |2018 թ     |

|                     |հաստատված  |ծրագիր     |ծրագիր     |ծրագիր     |

|                     |պետական    |           |           |           |

|                     |բյուջե     |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ      |1,305,599.5|1,346,635.7|1,414,330.5|1,517,078.7|

|(մլն դրամ)           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|այդ թվում`           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- ընթացիկ ծախսեր,    |1,196,433.9|1,237,731.7|1,301,179.0|1,356,753.7|

|(մլն դրամ)           |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- %-ով` ՀՆԱ-ի        |      24.58|      25.17|      24.59|      23.70|

|նկատմամբ             |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|- ոչ ֆինանսական      |  109,165.6|  108,904.6|  113,151.5|  160,325.0|

|ակտիվների գծով զուտ  |           |           |           |           |

|ծախսեր (մլն դրամ)    |           |           |           |           |

|_____________________|___________|___________|___________|___________|

|%-ով` ՀՆԱ-ի նկատմամբ |       2.24|       2.21|       2.14|       2.80|

|_____________________|___________|___________|___________|___________|

|                     |           |           |           |           |

._____________________________________________________________________.

 

2016-2018 թվականների ծախսերի ընդհանուր ծավալի միջին տարեկանի շուրջ 91.1%-ը կկազմեն ընթացիկ ծախսերը (2015 թվականին այդ ցուցանիշը ծրագրվել է 91.7%):

Դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ ծախսերի մեծ մասի կատարումը ուղղված կլինի պետական կարիքների համար ապրանքների և ծառայությունների գնումներին, բնակչությանը տարբեր տեսակի նպաստների և կենսաթոշակների վճարմանը, ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկմանը (տոկոսավճարների), տնտեսության որոշ ճյուղերում բնակչությանը ջրամատակարարման, ոռոգման և փոխադրումների բնագավառում ծառայություններ մատուցող առանձին ընկերությունների սուբսիդավորմանը, պետական ավտոճանապարհների պահպանությանը և շահագործմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության տրամադրմանը և պետական կառավարման մարմինների աշխատակիցների աշխատանքի վարձատրությանը:

2016-2018 թվականների ընթացքում կանխատեսվող 382.4 մլրդ դրամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր ծավալի 34.6-%ը (132.5 մլրդ դրամ) նախատեսվում է ֆինանսավորվել ներքին աղբյուրների հաշվին: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի իրականացման գերակայությունները լինելու են ճանապարհային, տրանսպորտի, ջրային տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության ու դպրոցաշինության ոլորտները:

 

4.5. ՀՀ կառավարության 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով

նախատեսվող պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող

ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի

բարձրացման քաղաքականության վերաբերյալ

 

Քննարկվող միջնաժամկետ ժամանակահատվածում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի կանխատեսվող ծավալներում պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների գծով կանխատեսվող ծախսերն (ուղղակի և անուղղակի գնահատականների համաձայն) ունեն զգալի տեսակարար կշիռ, իսկ ՀՀ կառավարության կողմից վերջին երկու տարիներին ձևավորված պետական կառավարման համակարգի աշխատողների վարձատրության միասնական և ավելի արդարացի համակարգը զգալի առաջընթաց է մինչ այդ գործողի նկատմամբ:

Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի հետագա արդարացի բաշխման, ինչպես նաև համակարգված աճի քաղաքականությունը` միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն:

Իրական աշխատավարձի մակարդակի հետևողական բարձրացումը որպես առաջնային խնդիր ՀՀ կառավարությունը ընդգրկել է սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում իրականացվելիք ծրագրային շրջանակներում: Մասնավորապես, ծրագրված է`

«աշխատողների արժանապատիվ աշխատանքի իրավունքի ապահովում` աշխատանքի արտադրողականության և արդյունավետության աճին համապատասխանող իրական աշխատավարձի մակարդակի հետևողական բարձրացմամբ. միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետևողական ներդրում և կիրառման ապահովում (ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելված, կետ 2.4.1.):

Առաջիկա տարիների համար ծրագրված նվազագույն աշխատավարձի բարձրացումը կնպաստի նվազագույն աշխատավարձի հիմնական գործառույթների վերականգնմանը: 2014-2016 թթ. ընթացքում նվազագույն աշխատավարձի բարձրացումը հնարավորություն է տվել 2014 թվականին հասնել, իսկ հետագա տարիների ամրապնդել հետևյալ սոցիալական ցուցանիշները`

. 2014 թվականին արդեն նվազագույն աշխատավարձի մակարդակը գերազանցել է աղքատության վերին շեմը.

. 2016 թվականին նվազագույն աշխատավարձը կունենա առավել բարձր մակարդակ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է, իսկ նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կհասնի ցանկալի համարվող 40% ցուցանիշի:

ՀՀ կառավարության կողմից ստանձնած աշխատավարձերի բարձրացումը և աշխատավարձային համակարգի կարգավորումն ու իրավական դաշտի կանոնակարգումը հնարավորություն ընձեռեցին արձանագրել լուրջ առաջընթաց աշխատանքի վարձատրության ոլորտի կարգավորման հարցում:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների և աշխատավարձերի բարձրացման քաղաքականության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կարևորվեց հանրային ծառայությունների ոլորտում ընդգրկված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կատարելագործման և աշխատանքի վարձատրության չափերի միջև ստեղծված հարաբերակցության անհամամասնությունների կարգավորման նպատակով հանրային ծառայության միասնական վարձատրության նոր համակարգի մշակումն ու համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումը, ինչի արդյունքում ընդունվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև աշխատանքի վարձատրության հարցերը կարգավորող դրույթներ պարունակող մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, որոնք ուժի մեջ են մտել դեռևս 2014 թվականի հուլիսի 1-ից:

Հանրային ծառայության միասնական վարձատրության նոր համակարգը հնարավորություն տվեց ամրագրել ու արմատավորել պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների միասնականության սկզբունքը, ինչպես նաև սահմանել օպտիմալ հարաբերակցություն բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ծառայության տարբեր աստիճանների պաշտոնյաների աշխատավարձերի միջև:

Մասնավորապես, նշված օրենսդրական փոփոխությունները նպատակաուղղված են հետևյալ հիմնախնդիրների կարգավորմանը`

- ներդնելու «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական և արդարացի նոր համակարգ,

- շտկելու աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամամասնությունները,

- հիմնավորված տարբերակում մտցնելու պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև,

- ապահովելու պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիությունը և միասնականությունը:

Հաշվարկների համաձայն, այս մեխանիզմով առաջիկա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի լիարժեք գործել, այսինքն` բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց:

Հարկ է նշել, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, որը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթի ընդունումը հնարավորություն ընձեռեց պետական կառավարման բոլոր ճյուղերում զգալիորեն բարելավել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը, աշխատավարձի մակարդակը` միաժամանակ ապահովելով կադրային ներուժի հետևողական ամրապնդում (մասնագիտական որակավորման պահանջների բարձրացում, որակյալ մասնագետների ներգրավում), ինչպես նաև աշխատավարձերի առաջարկվող բարձրացմամբ մասնավոր հատվածի նկատմամբ մրցունակության ապահովում:

Միասնական համակարգով մշակվել է ՀՀ կառավարության կողմից ընդունվել է նաև պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը:

Ընդ որում, աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կատարելագործման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվել պետական և մասնավոր հատվածներում աշխատող միևնույն մասնագետների աշխատավարձերի համադրելիությունը պահպանելու հանգամանքին:

2016 հուլիսի 1-ից սկսած նվազագույն ամսական աշխատավարձը կկազմի 60.0 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձի ֆոնդը ըստ տարիների կաճի համապատասխանաբար 1.9%, 1.4%, և 1.0%-ով, իսկ անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի համապատասխանաբար շուրջ 7.6, 5.8 և 4.3 մլրդ դրամ:

Հարկ է նկատի ունենալ, որ այս ձևաչափը դեռևս չի կիրառվի գիտության ոլորտի կազմակերպությունների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս, որոնցում կպահպանվի ֆինանսավորման գործող կարգը:

Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարմանը մասնակցող կազմակերպությունների (հիմնարկների, ՊՈԱԿ-ների) կողմից իրականացվող ծառայությունների մատուցման գնագոյացման, ինչպես նաև տրվող սուբսիդիաների և դրամաշնորհների մեջ աշխատավարձի ֆոնդը ձևավորելիս (այն ներառում է բոլոր տեսակի հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները), առավել բարձր գործակիցներ կկիրառվեն մասնագիտական պաշտոնների համար, դրանով իսկ առաջին հերթին կարևորելով մասնագիտական պաշտոնների դերը տվյալ կազմակերպության գործունեությունում:

Մասնավորապես.

Առողջապահության ոլորտի կազմակերպությունների վարչական (ղեկավար) աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը (32):

 

-------------------

32) Այստեղ նախատեսվում է 2 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

Պոլիկլինիկաներում և այլ բժշկական հիմնարկներում մասնագիտական (բժշկական անձնակազմի) աշխատողների (բացի հիվանդանոցների բժշկական անձնակազմի) աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը (33):

 

---------------------

33) Այստեղ նախատեսվում է 2.70 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով

 

Հիվանդանոցների աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի միայն նվազագույն աշխատավարձի ապահովման սկզբունքը` պայմանավորված վերջիններիս կողմից իրականացվող մեծածավալ վճարովի ծառայություններով, որոնք այդ կազմակերպություններին հնարավորություն են ընձեռում իրականացնել ավելի ճկուն աշխատավարձային քաղաքականություն:

Ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության համակարգի սկզբնական աշխատավարձը:

Կրթության ոլորտի կազմակերպությունների (բացառությամբ հանրակրթական և հատուկ հաստատությունների ուսուցչական անձնակազմի) վարչական (ղեկավար) և մանկավարժական աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը (34):

 

----------------

34) Այստեղ նախատեսվում է 2 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

Հանրակրթական և հատուկ հաստատությունների մասնագիտական (ուսուցչական) անձնակազմի աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը (35):

 

--------------------

35) Այստեղ նախատեսվում է 2.3 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

ԲՈՒՀ-երի աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի միայն նվազագույն աշխատավարձի ապահովման սկզբունքը` պայմանավորված վերջիններիս կողմից իրականացվող մեծածավալ վճարովի ծառայությունների առկայությամբ, ինչը հնարավորություն է տալիս նրանց իրականացնել ավելի ճկուն աշխատավարձային քաղաքականություն:

Ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության համակարգի սկզբնական աշխատավարձը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների (բացի հատուկ մանկատներից, որոնց աշխատողների աշխատավարձը կարգավորվում է ՀՀ օրենքով) վարչական և մասնագիտական պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի չափը (36):

 

--------------------

36) Այստեղ նախատեսվում է 2.3 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

Ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության համակարգի սկզբնական աշխատավարձը:

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի կազմակերպությունների (բացառությամբ ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական բնագավառի ընկերությունների և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի) վարչական անձնակազմի և մասնագիտական աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կդիտարկվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը (37):

 

-------------------

37) Այստեղ նախատեսվում է 1.7 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական բնագավառի ընկերությունների և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի քաղծառայողների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունված բազային կամ նվազագույն աշխատավարձը:

Ոլորտի մնացած բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կվերցվի քաղծառայության համակարգի սկզբնական աշխատավարձը:

Այլ ոլորտների (տնտեսության ճյուղեր, սեյսմիկ պաշտպանություն, փորձաքննություն և կառավարության գործունեության գնահատում իրականացնող կազմակերպություններ) աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս որպես համադրելի ուղենիշ կկիրառվի քաղծառայության կրտսեր խմբի 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնողների աշխատավարձի միջին չափը (38):

 

-----------------

38) Այստեղ նախատեսվում է 1.70 գործակից, որն ընդհանուր տրամաբանության ներքո կարող է ճշգրտվել յուրաքանչյուր տարի` պետական բյուջեի կոնկրետ հնարավորություններից ելնելով:

 

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների վարձատրության չափերը (ներառյալ բոլոր տեսակի հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները) տվյալ կազմակերպության բյուջետային մուտքերի շրջանակներում կսահմանվեն համապատասխան կազմակերպությունների կողմից` համաձայնեցնելով վերադաս պետական կառավարման մարմինների և ֆինանսական ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ:

Նշված սահմանափակումը չի վերաբերի այն կազմակերպություններին, որոնց աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկելիս կկիրառվի նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև վճարովի ծառայություններից և այլ աղբյուրներից ստացված աշխատավարձի ֆոնդին ուղղվող միջոցներին:

Այսպիսով, ՄԺԾԾ-ով նախատեսվում է պետական ծառայողների և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների աշխատողների աշխատավարձային քաղաքականությունն, աշխատավարձի աճի ընդհանուր տրամաբանության շրջանակներում, հիմնականում իրականացնել դարձնելով տարբեր ոլորտների աշխատավարձերը միմյանց նկատմամբ առավել համադրելի:

 

4.6 ՀՀ 2016-2018 ԹԹ ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ-ի իրատեսության տեսանկյունից հարկ է առանձնացնել այն գործոնները, որոնք կարող են ազդել հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա: Այդ գործոնների կազմում առավել կարևորվում են նրանք, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելու անհրաժեշտության: Այդ իմաստով ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:

 

Ռիսկերի աղբյուրները

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ծրագրային ռեսուրսային փաթեթից շեղումների հանգեցնող հիմնական ռիսկերի հետևյալ աղբյուրները.

(i) ներքին ռեսուրսների գծով,

(ii) արտաքին օժանդակության գծով:

Ներքին ռեսուրսների մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում համալրվելու է հարկային եկամուտների հաշվին, որոնց գծով ծրագրային մուտքերը 2016-2018 թթ կկազմեն ներքին ռեսուրսների ընդհանուր մուտքերի միջինում 96.77%-ը: Հարկային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է մակրոտնտեսական զարգացումներով, ինչպես նաև դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների իրականացման արդյունավետությունից: Նշված գործոններից բացի, այս դեպքում էական դեր կունենան նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները: Մասնավորապես,

ա) Մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանություն. Մակրոտնտեսական շրջանակում կատարված կանխատեսումների մասով 2016-2018 թթ. առկա ռիսկերի մասին նշված է սույն փաստաթղթի 2-րդ գլխի համապատասխան մասում.

բ) Վարչարարական միջոցառումների իրականացում. 2016-2018 թվականներին, երբ բյուջետային միջոցների սղությունը դեռևս լուծում պահանջող խնդիրներից մեկն է լինելու, առաջադրելով հարկային եկամուտների հնարավոր հասանելի մակարդակի ապահովում, ՀՀ կառավարությունը սկզբունքայնորեն շարունակելու է իրականացնել իր կողմից որդեգրված` ստվերային տնտեսության ծավալների կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային, մաքսային, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:

գ) Օրենսդրական փոփոխությունների իրականացում. Շրջանառության հարկի շեմի բարձրացումը առաջիկա երեք տարիներին կարող է ռիսկային լինել այն առումով, որ եռամսյակային ԱԱՀ-ի վճարողները կտարալուծվեն շրջանառության հարկի դաշտում, իսկ ամսական ԱԱՀ վճարողները մի մասը կարող են մասնատվել և դառնալ շրջանառության հարկ վճարողներ:

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային մարմնի կողմից հավաքագրվող հարկային եկամուտների նվազումը չի ենթադրում համարժեք ավելացում հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկային եկամուտներում:

դ) Տնտեսական գործոնների ազդեցություն. ՀՆԱ-ի կառուցվածքում հարկունակ ոլորտներում և ճյուղերում տնտեսական աճի հետ կապված ռիսկը, որն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում հարկային եկամուտների վրա: Խոսքը առաջին հերթին վերաբերում է էներգետիկայի, հանքարդյունաբերության, կապի, շինարարության և բանկային ոլորտներին:

Տնտեսության մեջ առկա հարկային վնասների ավելացման միտումները որոշակի ռիսկեր են ստեղծում շահութահարկի գծով մուտքերի ապահովման համար:

ե) Արտաքին գործոնների ազդեցություններ. Ռիսկը հնարավոր է արտաքին գործոնների` արտաքին տնտեսական շուկաների, այդ թվում ԵՏՄ անդամ երկրների և, մասնավորապես, ՌԴ տնտեսության զարգացման միտումների և տեմպերի, ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և այն գնահատել հնարավոր չէ:

Արտաքին օժանդակության մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:

ա) Պաշտոնական դրամաշնորհների հատկացման կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում դոնորների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային դրամաշնորհային ծրագրերի մասով):

բ) Վարկերի մասով ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում վարկատուների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային վարկային ծրագրերի մասով):

Արտաքին օժանդակության մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը:

 

Ռիսկերի հնարավոր հետևանքները և ճշգրտումների ուղղվածությունը

 

Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը (առաջացած ճեղքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում) ենթադրում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի վերանայում` դրանց կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եկամուտները հիմնականում ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, այս դեպքում ծախսերի վերանայումն իրականացվելու է` հիմք ընդունելով դրանց գերակայությունները. առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով նախատեսված գումարները, որոնք կրճատման պահին կունենան գերակայության ավելի ցածր աստիճան (հաշվի առնելով նաև ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը):

Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:

 

Աղյուսակ 4.10. Արտաքին օժանդակությունը` ըստ նշանակության (մլն դրամ)

 

.______________________________________________________________.

|Ցուցանիշներ                                 | 2016| 2017| 2018|

|____________________________________________|_____|_____|_____|

|Ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն|101.7| 45.2| 32.7|

|____________________________________________|_____|_____|_____|

|Պաշտոնական դրամաշնորհներ                    | 12.2|  7.5|  9.1|

|____________________________________________|_____|_____|_____|

|Վարկեր                                      | 89.5| 37.7| 23.6|

|____________________________________________|_____|_____|_____|

|Ծրագրային (նպատակային) օժանդակություն       | 59.6| 62.7|104.3|

|____________________________________________|_____|_____|_____|

|Պաշտոնական դրամաշնորհներ                    | 15.7| 12.7|  4.2|

|____________________________________________|_____|_____|_____|

|Վարկեր                                      | 43.9| 50.0|100.1|

|____________________________________________|_____|_____|_____|

|Ընդամենը արտաքին օժանդակություն             |161.3|107.9|137.0|

.______________________________________________________________.

 

Բյուջետային ռեսուրսների փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում և առաջացած ճեղքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական դրամաշնորհների և վարկերի թերստացումը որպես կանոն հանգեցնելու է այն ծրագրերի գծով ծախսերի կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրների հետ, թեև առանձին դեպքերում չի կարելի բացառել այդ ծրագրերի գծով արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների փոխարինումը ներքին ռեսուրսներով:

 

Փոխհատուցման հնարավորությունները

 

2016-2018 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա մակրոտնտեսական բազային սցենարի կանխատեսումների համեմատ տնտեսական աճի տեմպերի ավելացման ուղղությամբ զարգացումները կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության գծով հնարավոր «կորուստները»: Նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման համար: Այս դեպքում հարկային եկամուտների լրացուցիչ մուտքերի` այլ մուտքերի հնարավոր կորուստների փոխհատուցմանն ուղղելուց հետո ՀՀ կառավարությունը կարող է քննարկման առարկա դարձնել լրացուցիչ եկամուտների` ըստ ծախսային գերակայությունների ծախսերի ավելացմանը և (կամ) պետական բյուջեի դեֆիցիտի չափը կրճատելուն ուղղելու հարցը:

Հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա կարող են ազդել նաև բյուջետային ելքերի ծրագրավորման հիմքում դրված ենթադրություններից և կանխատեսումներից փաստացի արձանագրվող շեղումները: Նշվածը կարևորվում է հատկապես այն դեպքերում, երբ հանգեցնում է բյուջեով նախատեսվածի դիմաց լրացուցիչ ծախսերի իրականացման անհրաժեշտությանը: Ընդ որում, դրանք կարող են վերաբերել ինչպես բյուջեով արդեն իսկ նախատեսված, այնպես էլ բյուջեով չնախատեսված ծրագրերին: ԵՎ եթե զանազան գործոնների արդյունքում բյուջեով նախատեսվածի դիմաց ծախսերի ոչ լրիվ ծավալով կատարումը պայմաններ կստեղծի բյուջետային ազատ միջոցների առաջացմանը, որոնց հետագա տնօրինումը կանոնակարգված է բյուջետային օրենսդրությամբ, ապա բյուջեով նախատեսվածի դիմաց լրացուցիչ ծախսերի կատարման պահանջը (որը կարող է առաջանալ ծրագրերի շահառուների թվի ավելացման, սակագների աճի, ազգային արժույթի այլ տարադրամների նկատմամբ փոխարժեքների աճի, տարերային աղետների հետևանքների հաղթահարման անհրաժեշտության, ինչպես նաև այլ հանգամանքներով պայմանավորված) կարող է ապահովվել պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման, միջծրագրային վերաբաշխումների իրականացման և օրենքով նախատեսված այլ եղանակներով:

 

ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 5. ՀՀ 2016-2018 ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող փաստաթղթում ընդհանուր գծերով ներկայացվում են 2016-2018թթ. ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերի ըստ ոլորտների քաղաքականության գերակայությունները: Այս գերակայությունները բխում են ՀՀ կառավարության ընդհանուր ռազմավարական գերակայությունների համատեքստից (ՀՀ կառավարության ծրագիր, տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր և այլն) և պետք է ծառայեն որպես հիմք` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման համար:

Ինչպես արդեն վերը նշվել էր ՀՀ կառավարությունն առաջիկա տարիների համար առավել կարևորում է պետական բյուջեի հիմնական ծախսային հետևյալ գերակայությունները.

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառներում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

 

Աղյուսակ 5.1. ՀՀ պետական բյուջեի ծախսերի փաթեթում 2016-2018 թթ.

կանխատեսվող փոփոխությունները նախորդ տարվա

համեմատությամբ` ըստ խոշորացված ոլորտների (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշներ                              |2016 թ  |2017 թ  |2018 թ   |

|_________________________________________|________|________|_________|

|Հավելյալ բյուջետային ռեսուրսների         |79,383.6|75,115.5|110,104.7|

|կանխատեսվող բաշխումը 2016-2018 թթ` ըստ   |        |        |         |

|ոլորտների                                |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|այդ թվում`                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|1. Սոցիալ-մշակութային ճյուղեր և          |23,874.2|32,427.9| 35,671.5|

|գիտություն                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|2. Պաշտպանության, ազգային անվտանգության, | 4,643.5|13,764.6| 16,826.8|

|հասարակական կարգի պահպանության,          |        |        |         |

|քրեակատարողական և  փրկարար ծառայության   |        |        |         |

|համակարգեր                               |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|3. Տնտեսական հարաբերություններ, շրջակա   |25,391.2|12,624.0| 46,923.9|

|միջավայրի պաշտպանություն, բնակարանային   |        |        |         |

|շինարարություն և  կոմունալ               |        |        |         |

|ծառայություններ                          |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|4. Պետական կառավարում                    |        | 1,912.4|         |

|_________________________________________|________|________|_________|

|5. Պետական պարտքի սպասարկման ծախսեր      |19,077.8| 6,174.9|  4,815.0|

|(տոկոսավճարներ)                          |        |        |         |

|_________________________________________|________|________|_________|

|6. Այլ ոլորտներ                          | 6,396.9| 8,211.7|  5,867.5|

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից` 2016-2018 թվականներին, նախորդ տարվա համեմատ ստացվելիք լրացուցիչ մուտքերի զգալի մասը` 176.9 մլրդ դրամը կամ ընդհանուրի 66.9%-ը նախատեսվում է ուղղել սոցիալ-մշակութային ճյուղերի ու գիտության, ինչպես նաև տնտեսության ճյուղերի ֆինանսավորմանը, ընդ որում` սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը բաժին կհասնի լրացուցիչ մուտքերի ընդհանուր գումարի 34.8%-ը, որը վկայում է այն մասին, որ 2016-2018 թթ նախատեսվում է պահպանել բյուջետային ծախսերի սոցիալական ուղղվածությունը:

Սոցիալ-մշակութային ճյուղերին և գիտությանը հատկացված հավելյալ միջոցների շուրջ 17.0%-ը կտրամադրվի կրթության բնագավառին, շուրջ 78.2%-ը` սոցիալական պաշտպանության բնագավառին և 1.75%-ը` առողջապահությանը:

Պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համակարգերի պահպանման և փրկարար ծառայության համակարգի ծախսերին կուղղվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի շուրջ 13.3%-ը, որը պայմանավորված է վերոհիշյալ համակարգի մարմինների կենսագործունեության ապահովման համար համապատասխան միջոցների հատկացման անհրաժեշտությամբ:

Տնտեսության ճյուղերին 2016-2018 թվականներին կհատկացվի հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 32.1%-ը: Պետական պարտքի սպասարկմանը (տոկոսավճարների կատարման համար) նախատեսվում է հատկացնել հավելյալ միջոցների ընդհանուր գումարի 11.4%-ը:

 

ԳԼՈՒԽ 6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6.1.1. Իրավիճակի նկարագրությունը

 

ՀՀ կառավարությունը շարունակում է իրականացնել պետական կառավարման համակարգի բարեփոխումների լայնածավալ ծրագիր` համակարգի արդյունավետության, ծառայությունների որակի և մատչելիության, թափանցիկության և հաշվետվելիության, վերահսկելիության բարձրացման ուղղությունների ընդգրկմամբ, որն իրականացվում է հիմնականում պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների, քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման և զարգացման ճանապարհով:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որը հանդիսանում է ինչպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթը, այնպես էլ միջնաժամկետ, ոլորտային և այլ ծրագրային փաստաթղթերի հիմքը:

Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը` որպես ՀՀ կառավարության գործունեության առաջնային ուղեցույց, սահմանել է ծրագրային չորս հիմնական գերակայություն, որոնցից մեկը կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումն է (կետ 38):

Երկրի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացման գործողությունները, ապահովելով որդեգրած հիմնարար քաղաքականությունների շարունակականությունը, միտված են լինելու պետության արդյունավետության աճին, պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ընդլայնմանը և նպատակային օգտագործմանը, տրամադրվող ծառայությունների որակի և մատչելիության ավելացմանը, կոռուպցիայի նվազեցմանը, որոշումների ընդունման թափանցիկության և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության աստիճանի մեծացմանը (կետ 42):

Պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային բարեփոխումներ.

Պետական կառավարման համակարգի բնագավառում իրականացվող բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ, որոնք ապահովեցին նշանակալից առաջընթաց, հատկապես պետական կառավարման առանձին մարմինների վերակազմակերպման գործընթացներում և քաղաքացիական (պետական, դատական) ծառայության ներդրման բնագավառում: Նշվածի համար հիմք հանդիսացան «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները և այլ իրավական ակտերը: Նախարարությունները ներկայումս իրականացնում են իրենց բնագավառի քաղաքականության ձևավորման, մոնիտորինգի և համակարգման գործառույթները, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգման, վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացման իրավասությունները հիմնականում փոխանցվեցին նախարարություններում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ստեղծված գործակալություններին և տեսչություններին: Նշված փոփոխությունները հանգեցրին կրկնվող գործառույթների որոշակի հատվածի վերացմանը:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում հստակեցվել են նախարարությունների կանոնադրական խնդիրները և միասնականացվել նրանց աշխատակազմերի կառուցվածքները:

ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք իրականացման նպատակով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2008 թ. ընդունվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքը: 2014 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները միաձուլվեցին` վերանվանվելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչպես նաև ստեղծվեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը:

Առանձին բնագավառներում քաղաքականության մշակման ու իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծվել են մշտական գործող նախարարական կոմիտեներ` ֆինանսատնտեսական, սոցիալական, տարածքային զարգացման և բնապահպանական, պետաիրավական:

Պետական իշխանության մարմիններում աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվել է և շարունակում է բարելավվել աշխատանքային ծրագրերի կազմման և դրանց կատարողականների գնահատման համակարգը:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների օրակարգում իրականացվեցին դատաիրավական համակարգի բարեփոխումներ, ՀՀ դատական օրենսգրքի պահանջներին համապատասխան իրականացվեցին դատական համակարգի կառուցվածքային փոփոխություններ (գործող առանձին դատարանների վերակազմակերպում, ինչպես նաև դատական համակարգի ամրապնդման, դատական գործավարության գործընթացների բարելավման, դատավորների ու արդարադատության իրականացմանը մասնակցող անձանց մասնագիտական գիտելիքների և օրենսդրական դաշտի կատարելագործում):

«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ստեղծվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ, հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-159-Ա կարգադրության համաձայն` քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կառուցվածքներում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով ստեղծվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով: Վերջինիս կողմից մշակվեց և 2014 թվականին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրվել են ՀՀ Նախագահի վերոհիշյալ հրամանագրով նախատեսված միասնական քննչական մարմնի` ՀՀ Քննչական կոմիտեի լիազորությունները, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված` ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում.

Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում որպես գերակայություն առանձին ուշադրություն է դարձվում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ու զարգացմանը, ինչը պետական կառավարման համակարգի բարեփոխման ու արդիականացման կարևորագույն բաղկացուցիչ է:

Այս ուղղությամբ պետական կառավարման մարմիններում արդեն իսկ ներդրվել ու արդյունավետորեն գործում են բազմաթիվ Էլեկտրոնային ծրագրեր ու համակարգեր, որոնք թե ժամանակային և թե աշխատանքային իմաստով առավել արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգի աշխատանքը, իսկ ընդհանուր առմամբ` ավելի մատչելի ու հրապարակային են դարձնում պետական կառավարմանն առնչվող տեղեկատվությունը հանրության համար:

Մասնավորապես, պետական կառավարման մարմիններում ներդրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, հաշվապահական հաշվառման ծրագրերը, մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգը, ֆինանսների կառավարման և գնումների գործընթացի հետ կապված ծրագրերն ու համակարգերը, ինչպես նաև առանձին մարմիններում ըստ անհրաժեշտության ներդրվել են տվյալների մշակման ու ամփոփման բազմաթիվ էլեկտրոնային ծրագրեր: Անհամեմատ բարձրացել է պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մակարդակը:

Էլեկտրոնային կառավարման, մասնավորապես` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և դրանց փոխանակման հնարավորության ստեղծումը զգալիորեն դյուրացնում է ծանրաբեռնված թղթատարությունը` նպաստելով աշխատաժամանակի տնտեսմանը, պետական ծառայողների թվաքանակի օպտիմալացմանն ու նրանց որակավորման բարձրացմանը:

Բացի այդ էլեկտրոնային համակարգի ներդրումը մի կողմից բարձրացնում է պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը, հաշվետվողականությունը և թափանցիկությունը, իսկ մյուս կողմից` նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը` պետական ծառայողների և մասնավոր հատվածի միջև ուղղակի և անձնավորված շփումների էական կրճատման ճանապարհով:

Տեսչական համակարգի բարեփոխումներ.

ՀՀ կառավարությունը արմատական բարեփոխումներ է նախաձեռնել տեսչական համակարգում` 2009թ. սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ հավանություն տալով Տեսչական բարեփոխումների հայեցակարգին, նպատակ ունենալով բարելավել գործող տեսչական համակարգը, որը ենթադրում է վերացնել հաճախակի և ոչ տեղին ստուգումները, ոչ թափանցիկ տեսչական գործընթացները, վարչական կոռուպցիան և տեսչական գործընթացում գործառույթների կրկնորդումները` անցում կատարելով ռիսկի գնահատման վրա հիմնված ստուգումների համակարգի:

ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման նպատակով ՀՀ կառավարությունը 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ (կետ 59) հավանություն է տրվել ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգին և գործողությունների համառոտ ծրագրին, և ինչպես նախատեսված էր գործողությունների ծրագրի 1-ին կետով, 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել և 2015 թվականի հունվարի 9-ից գործում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը: Օրենքը կարգավորում է ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: Առաջնային կարևորություն ունի նաև ստուգում իրականացնող մարմինների համար կառավարման նոր համակարգի ներդրումը, համաձայն որի տեսչական մարմինը ղեկավարվում է ինչպես տեսչական մարմնի ղեկավարի, այնպես էլ տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից:

2015 թվականի հունիսի 4-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 632-Ն որոշումը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը: Ծրագրով սահմանվում է, որ յուրաքանչյուր տեսչական մարմին ստեղծվելու է նույն որոշմամբ նախատեսված որոշակի հաջորդականությամբ: Բացի այդ, սահմանվում է, որ 2015 թվականին կստեղծվեն առնվազն 3 նոր տեսչական մարմիններ, իսկ 2016 և 2017 թվականներին նոր տեսչական մարմինները կստեղծվեն ՀՀ վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի որոշմամբ սահմանված քանակով և հերթականությամբ:

«Կարգավորիչ գիլյոտին» օրենսդրական բարեփոխումների գործընթաց.

Օրենսդրական բարեփոխումների այս գործընթացը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի վերլուծությանը, կատարելագործմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի բարեփոխմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետությունում պետության կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Քաղաքացիական ծառայության համակարգ.

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և հարակից ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա իրականացվեց քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման գործընթացը: Իրականացված բարեփոխումների շնորհիվ քաղաքացիական ծառայողները տարանջատվել են քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանցից և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներից, սահմանվել են քաղաքացիական ծառայության մուտքի և ծառայությունից ազատվելու հավասար պայմաններ, ապահովվել են մասնագիտական առաջխաղացման հնարավորություններ: Այդ ընթացքում հստակեցվել են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության սահմանները և քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը:

2010 թվականին օրենսդրորեն սկզբունքային փոփոխությունների ենթարկվեց քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներում հաղթող ճանաչելու կարգը, սահմանվեց արդյունքների գնահատման նոր ընթացակարգ` ըստ որի մրցութային հանձնաժողովները ոչ թե քվեարկության միջոցով են մրցույթում հաղթող ճանաչելու, այլ մասնակիցներին տրված միավորների հանրագումարով: Սահմանվեց նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը:

2014 թվականին սկզբունքային փոփոխությունների ենթարկվեց այս անգամ քաղաքացիական ծառայողների ատեստավորման ընթացակարգը (ՀՕ-104-Ն, 21.06.2014թ.): Ատեստավորմանը գալիս է փոխարինելու քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը, ինչը ըստ օրենքով տրվող սահմանման` համապատասխան մարմնի կողմից քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը և խրախուսմանը (պարգևատրմանը) ուղղված միջոցառում է:

Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:

Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման մեխանիզմի ներդրման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել նաև քաղաքացիական ծառայողի վերապատրաստման ընթացակարգի հետ կապված: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստումների արդյունքում սահմանված միավորների (կրեդիտների) նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում քաղաքացիական ծառայողը ենթակա է ամփոփիչ գնահատման, որը կանցկացվի երեք տարին մեկ անգամ:

Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն և կսկսեն գործել 2017 թվականի հունվարի 1-ից:

Պետական ծառայության մյուս խմբերի համար համապատասխան օրենսդրական հենքի ստեղծման, այդ ծառայությունների ներդաշնակեցման, միասնական սկզբունքների ապահովման նպատակով ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը:

Հանրային ծառայության ոլորտում աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման (մասնավորապես նաև պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման) նպատակով 2013 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ հանրային ծառայությունների ոլորտում ընդգրկված աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի արմատական բարեփոխմանը և նշված ոլորտը կարգավորելու նպատակով մշակվեց և ընդունվեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նշված փոփոխությունները, այդ թվում նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ են մտել 2014 թվականի հուլիսի 1-ից: Այս օրենսդրական փոփոխություններով սահմանվեց աշխատանքի վարձատրության հաշվարկման համար բազային աշխատավարձի չափը, որը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել 120 տոկոսը:

Միասնական համակարգով մշակվել է նաև պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը (ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 30-ի N 737-Ն որոշում):

ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով կանոնակարգվել են նաև`

- Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանյան երկրներ ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը և վճարման կարգը,

- պետական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց սպասարկման համար անհրաժեշտ ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները, այդ ավտոմեքենաների առանձին չափորոշիչները (մասնավորապես նաև` ավտոմեքենայի ձեռքբերման առավելագույն գինը` ըստ պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնների),

- կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի կանոնները,

- կոմունալ ծախսերի` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռք բերման ծավալները, ինչպես նաև ջրի օգտագործման նորմաները:

ՀՀ պետական մարմիններում ներդրվել և շարունակում է ընդլայնվել աշխատողների և նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական (ներդրվել է ծառայողների պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը), կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական ապահովության միջոցառումների իրականացումը` աշխատողների աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով:

 

6.1.2. Հիմնական խնդիրներ

 

Պետական կառավարման ոլորտում, վարչարարության արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, հսկողական գործառույթներից անցում է կատարվելու դեպի անձանց որակյալ, մրցունակ պետական ծառայություն մատուցելը, ինչը նպատակ ունի հանրությանը ապահովել մասնավոր ծառայություններին համադրելի որակով պետական ծառայությունների մատուցում: Այս համատեքստում ՀՀ կառավարությունը նախատեսում է`

. պետական քաղաքականությամբ ամրագրված սկզբունքներին համապատասխան հետևողական կատարելագործել պետական պաշտոնյաների վարձատրության ներդրված միասնական և արդարացի համակարգը,

. օպտիմալացնել պետական համակարգի ծախսերը,

. պետական աշխատանքը գրավիչ դարձնելու նպատակով շարունակել սոցիալական երաշխիքների ներդրման քաղաքականությունը, մասնավորապես, նպաստավոր պայմաններ ստեղծելով պետական ծառայողների համար մատչելի պայմաններով հիփոթեքային վարկերի հասանելիության համար,

. բարելավել մասնագետների ընտրության, վերապատրաստման և որակավորման գործընթացները,

. հստակեցնել պետական իշխանության մարմինների գործառույթները, մասնավորին պատվիրակել գործակալական, սպասարկման կամ մասնագիտական այն ծառայությունները, որոնք կարող են առավել արդյունավետ իրականացվել մասնավորի կողմից,

. վերացնել այն գործառույթները, որոնք ստեղծում են բյուրոկրատական անհարմարություն ու քաշքշուկ բիզնեսի և քաղաքացիների համար: ՈՒժեղացնելով պետության կարգավորիչ դերը` կանոնների սահմանման առումով, նվազագույնի հասցնել միջամտությունը տնտեսավարողի գործերին,

. բացառել հանրային կառավարման ոլորտում աշխատողների սեփական բիզնես շահերը,

. պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով մշակել և իրականացնել պետական գույքի կառավարման միասնական քաղաքականություն,

. շարունակել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքը` առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության ու վերահսկելիության ավելացման առումով,

. իրականացնել հանրային ռեգիստրների հետագա բարեփոխում` որպես անձանց գույքային իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմ, ապահովելով միասնական սպասարկման կենտրոնների կողմից մի շարք հանրային ռեգիստրների` «Մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցումը (ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման կետ 2.5.1.):

Պետական կառավարման համակարգի բնագավառում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար լուծում պահանջող հիմնական խնդիրներն են`

- համակարգում աշխատելու գրավչության բարձրացումը,

- պետական իշխանության մարմինների և դրանցում աշխատողների տեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացումը,

- միջազգային լավագույն փորձին համապատասխանող կառավարման համակարգի ներդրումը:

 

6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

6.2.1. Գերակայությունները

 

ՄԺԾԾ ժամանակահատվածում պետական կառավարման հիմնական գերակայություններից են.

1) էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման հետևողական շարունակումը.

- պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման կարգի հետևողական կիրառումը,

- պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների առցանց եղանակի ներդրումը,

- էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրումը և այդ համակարգով աշխատանքային ծրագրերի կազմման ու աշխատողների կատարողականների գնահատման գործընթացի իրականացման արմատավորումը,

- պետական իշխանության մարմինների աշխատողների կատարողականների հիման վրա պարգևատրման կարգի կիրառումը,

2) Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարման մարմինների և նրանցում յուրաքանչյուր աշխատատեղի վերազինումը ժամանակակից տեխնիկայի և կապի միջոցներով.

3) Պետական կառավարման բնագավառում բարեփոխումների և համակարգի կատարելագործման իրականացումը, որոնք պետք է հանգեցնեն միջազգային լավագույն փորձին համապատասխանող համակարգի ձևավորմանը.

4) Պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով համակարգում աշխատելու գրավչությունը, աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին` միջնաժամկետ հատվածում ձեռնպահ մնալով աշխատողների թվի ավելացումից.

5) Քաղաքացիական ծառայության համակարգում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն ու աշխատանքային շարունակական առաջխաղացման ընթացակարգերի կիրառումն ապահովող համապատասխան համակարգի և կարողությունների զարգացումը.

6) Պետական կառույցների աշխատողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործումը.

7) Պետական մարմինների հաշվետվողականության համակարգերի զարգացումը (այդ թվում նաև ծրագրային բյուջետավորման մոտեցման արմատավորման շնորհիվ):

 

6.2.2. Նպատակները

 

ՀՀ պետական կառավարման համակարգին ուղղվող ծախսերի հիմնական նպատակը պետական ծառայողների կողմից հանրության համար առավել մատչելի, որակյալ և անաչառ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է: Այդ նպատակին հասնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է արմատավորել պետական ծառայողների ֆինանսական և իրավական պաշտպանվածությունն ապահովող հուսալի երաշխիքները, ինչպես նաև պետական ծառայողների տեսական և մասնագիտական գիտելիքների բարձրացումն ապահովելու համար կատարելագործել պարբերաբար անցկացվող պարտադիր վերապատրաստման և կատարողականի գնահատման ընթացակարգերը, նվազեցնել համակարգում կոռուպցիոն ռիսկերը (այդ թվում` հաշվետվողականության և պատասխանատվության համակարգերի կատարելագործման շնորհիվ):

 

6.2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Պետական կառավարման համակարգում 2016-2018 թթ. իրականացվելիք բյուջետային ծախսերի կառուցվածքի և ծավալների վրա հիմնականում ազդեցություն ունեն հետևյալ գործոնները.

1) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան առանձին պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները և պետական ծառայողների աշխատավարձերի բնականոն աճերը, ինչպես նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությունը ու այդ նպատակներով անհրաժեշտ միջոցների նախատեսումը:

2) ՀՀ դատական օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին», «Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» և «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ՀՀ դատարանների, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վերահսկիչ պալատի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով պահուստային ֆոնդերի նախատեսումը:

3) Պետական իշխանության մարմինների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ միջոցների նախատեսումը:

ՄԺԾԾ ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծրագրավորվող ծախսերի մակարդակի վրա ազդեցություն կունենան նաև.

ա) օրենսդրական փոփոխությունները,

բ) պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները,

գ) պետական իշխանության մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխությունը:

 

6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պետական կառավարման համակարգի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պետական ֆինանսավորման ծավալների պահպանումը առաջնահերթ խնդիր է: Նախատեսվող միջոցներով կստեղծվեն նախադրյալներ դեպի որակյալ, մրցունակ պետական ծառայությունների մատուցմանն անցում կատարելու համար: Պետական իշխանության մարմինների 2016-2018 թթ. պահպանման համար նախատեսված ծախսերի բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների խոշորացված խմբերի ներկայացված է ստորև բերված գծանկարում:

 

Գծանկար 6.1 Պետական իշխանության մարմինների 2016-2018 թթ. պահպանման

համար նախատեսված ծախսերի բաշխումը` ըստ բյուջետային ծախսերի

տնտեսագիտական դասակարգման հոդվածների խոշորացված խմբերի (%)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

* Ներառված չեն վարչական օբյեկտների հիմնանորոգման և շենքերի ձեռքբերման, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի գծով այս ոլորտում նախատեսված ծախսերը:

 

Ծախսերի մակարդակի փոփոխությունը կզուգակցվի ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցության փոփոխությամբ: Այսպես, պետական իշխանության մարմինների պահպանման համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2016-2018 թթ. Ժամանակահատվածի համար կկազմեն համապատասխանաբար` ՀՆԱ-ի 1.87%, 1.75% և 1.63%-ը (2015 թ-ին` 1.87%-ը):

Պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 2016-2018 թթ. ժամանակահատվածի համար կկազմի համապատասխանաբար 6.83%, 6.57% և 6.17% (2015 թ.` 6.97%):

Ընթացիկ ծախսերի աճը 2016-2018 թթ. ժամանակահատվածի համար նախորդ տարիների համեմատությամբ կկազմի համապատասխանաբար` 1.7 մլրդ դրամ, 0.8 մլրդ դրամ և 0.7 մլրդ դրամ:

Պետական իշխանության մարմինների պահպանման 2016 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2015 թվականի հաստատված մակարդակը գերազանցում են 1.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի աճով (շուրջ 1.4 մլրդ դրամ)` կապված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաշվարկված աշխատավարձերի բնականոն աճերի և պետական ծառայողների պարգևատրման ֆոնդի աճի հետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության համար աշխատավարձի ֆոնդի նախատեսման, ինչպես նաև 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 60000 դրամ սահմանման հետ (2015 թվականի հուլիսի 1-ից այն կազմում է 55000 դրամ):

Մյուս ծախսերի գծով աճը հիմնականում պայմանավորված է 2016 թվականի հաշվարկներում տարադրամի փոխարժեքի փոփոխման հետ կապված լրացուցիչ միջոցների նախատեսմամբ (741.8 մլն դրամ):

Միաժամանակ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման առանձին հոդվածների գծով տեղի է ունեցել ծախսերի նվազում` պայմանավորված այդ ծախսերի ծրագրավորման առանձնահատկություններով:

2017 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2016 թվականի մակարդակը գերազանցում են 0.8 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի աճով` շուրջ 0.75 մլրդ դրամ (աշխատավարձի բնականոն աճ):

2018 թվականի պահպանման ընթացիկ ծախսերը 2017 թվականի մակարդակը գերազանցում են 0.7 մլրդ դրամով, որից շուրջ 0.6 մլրդ դրամ կազմում է աշխատավարձի բնականոն աճը:

2016 թվականին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար նախատեսվել է 1,337.1 մլն դրամ:

2017 թվականին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների և Երևան քաղաքի ավագանու անդամների ընտրությունների անցկացման համար նախատեսվել է համապատասխանաբար` 1692.3 մլն դրամ և 422.4 մլն դրամ:

2018 թվականին ՀՀ Նախագահի ընտրությունների անցկացման համար նախատեսվել է 1651.5 մլն դրամ:

Պետական իշխանության մարմինների 2016-2018 թթ. ժամանակահատվածի համար ծրագրավորված ծախսերի ամբողջ շրջանակը` ներառյալ վարչական շենքերի ձեռքբերման, վարչական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, ինչպես նաև վարկային ու դրամաշնորհային ծրագրերի գծով ծախսերը, ամփոփված են ստորև բերված աղյուսակում.

 

(մլն դրամներով)

.__________________________________________________________________.

|                                       |2016 թ. |2017 թ. |2018 թ. |

|_______________________________________|________|________|________|

|Ընդամենը                               |97,789.9|99,702.3|99,025.1|

|_______________________________________|________|________|________|

|այդ թվում`                             |        |        |        |

|_______________________________________|________|________|________|

|Պետական կառավարման մարմինների պահպանման|92,034.7|92,866.6|93,529.4|

|ծախսեր                                 |        |        |        |

|_______________________________________|________|________|________|

|Վարչական շենքերի ձեռքբերում            |    32.9|    32.9|    32.9|

|_______________________________________|________|________|________|

|Վարչական օբյեկտների հիմնանորոգում և    |   590.0|   590.0|   590.0|

|շինարարություն                         |        |        |        |

|_______________________________________|________|________|________|

|Վարկային և  դրամաշնորհային ծրագրեր     | 5,132.3| 6,212.8| 4,872.8|

.__________________________________________________________________.

 

Միաժամանակ պետական կառավարման (ապարատի) շրջանակներում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիր

Ծրագրի նպատակն է կատարելագործել հանրային հատվածի կառավարման իրականացումը և ծառայությունների մատուցումը` քաղաքականության մշակման ոլորտում գերատեսչական հզորությունների ուժեղացման, մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացման և ներքին աշխատանքային հոսքերի և արտաքին հաղորդակցության համար տեղեկատվական համակարգերի ստեղծման միջոցով: Ծրագիրն ուղղված է աջակցել ՀՀ կառավարության կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային փաստաթղթերի արդյունավետ կառավարմանը, ՔԾԽ-ի ներքո էթիկայի հանձնաժողովի հիմնմանը և տարբեր կատարողական խմբերի գործունեության աջակցմանը:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`

ա) քաղաքականության ձևավորման և ծառայությունների մատուցման ձևաչափում գերատեսչական կարողությունների զարգացում,

բ) հանրային հատվածում մարդկային ռեսուրսների գործունեության արդյունավետության բարձրացում,

գ) կատարողականի և թափանցիկության բարելավման նպատակով համակարգերի մշակում,

դ) տեխնիկական աջակցություն և կառավարում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 679.1 մլն դրամ, 2017 թվականին` 86.3 մլն դրամ:

2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

Ծրագրի նպատակն է օժանդակել Էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի նախապատրաստմանը, որի նպատակներն են`

ա) տնային տնտեսությունների, բիզնեսի և պետական կազմակերպությունների համար հիմնացանցի, համակարգիչների և էլ. ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը,

բ) ավելացնել գիտելիքահեն և տեխնոլոգիահեն հատվածի ծավալները և տվյալ հատվածում զբաղվածությունը, ինչպես նաև հասանելիությունը շուկաներին, ֆինանսներին, հմտություններին:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`

ա) էլեկտրոնային հասարակության ենթակառուցվածքների զարգացում,

բ) ձեռնարկությունների ինովացիոն ենթակառուցվածքների խթանում,

գ) ծրագրի կառավարում և իրականացում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 2,169.3 մլն. դրամ, 2017 թվականին` 2,686.6 մլն. դրամ, 2018 թվականին` 1,727.6 մլն. դրամ:

3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր

Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացմանը: Ծրագրով կապահովվի հիմնական ՏՀՏ ենթակառուցվածքում կարևոր ներդրումների ֆինանսավորումը` հնարավորություն ընձեռելով արդիականացնել իր բիզնես գործընթացները, ընդլայնել էլ. կառավարման կիրարկումը, այդ թվում` հարկային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացումը, ինչպես նաև ներդնել առավել թիրախավորված, ռիսկի վրա հիմնված պարտավորությունների իրականացման ռազմավարություն` հիմնվելով պարտավորությունների կամավոր իրականացման վրա:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա) ինստիտուցիոնալ զարգացում և փոփոխության կառավարում,

բ) գործընթացի արդիականացում և պարտավորությունների կատարման կառավարում,

գ) տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի և համակարգերի արդիականացում,

դ) ծրագրի կառավարում և իրականացում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,442.7 մլն դրամ, 2017 թվականին` 1,131.2 մլն դրամ, 2018 թվականին` 1,131.2 մլն դրամ:

4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

Ծրագրի նպատակն է առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծառայությունների մատուցման իմաստով համապատասխան խթանների ապահովումը:

Ծրագիրը կազմված է 4 բաղադրիչից`

ա) երկրում առևտրի խթանման և որակի համակարգի արդյունավետության բարելավում,

բ) ներդրումների և արտահանման խթանում,

գ) որակի ազգային ենթակառուցվածքի արդիականացում,

դ) ծրագրի կառավարում և մոնիթորինգի ու գնահատում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 443.1 մլն դրամ, 2017 թվականին` 2,196.4 մլն դրամ, 2018 թվականին` 2,356.7 մլն դրամ:

5. ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի ընդհանուր նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` գյուղատնտեսական ոլորտի կայուն տնտեսական աճի միջոցով, գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության մեծացումը` ոռոգման համակարգերի ընդգրկումն ընդլայնելու և որակի բարելավման, համակարգը կառավարող մարմինների հզորացման և ֆերմերների արտադրանքի եկամտաբերությունն ավելացնելու հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 112.4 մլն դրամ, 2017 թվականին` 112.4 մլն դրամ, 2018 թվականին` 112.4 մլն դրամ:

6. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հանրային հատվածի վերահսկողության (Վերահսկիչ պալատի) կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել պետական հատվածի արտաքին աուդիտի կողմից կարողությունների ստեղծման ռազմավարության ու գործողությունների ծրագրի ընդունմանը և աուդիտի ստանդարտացված մեթոդների մշակմանն ու կիրառմանը: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա) կարողության գնահատում և ռազմավարության մշակում,

բ) աուդիտի համապատասխան ստանդարտների և մեթոդների մշակում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 5.9 մլն դրամ:

7. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ ֆինանսների նախարարության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագիր նպատակն է հզորացնել ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունների կարողությունները, որոնք պատասխանատու են ֆինանսական շուկայի զարգացման և փողերի լվացման համար:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա) ինստիտուցիոնալ զարգացման առաջխաղացում,

բ) ֆինանսական շուկայի զարգացում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 4.1 մլն դրամ:

8. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի կառավարության կարգավորող բարեփոխումների գրասենյակի կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունները, որը պատասխանատու է գործարարների և քաղաքացիների գործունեության վրա ազդող իրավական նորմերի գույքագրման և վերանայման և անօգուտ կամ ավելորդ հանդիսացող նորմերի վերացման կամ պարզեցման միջոցով կարգավորիչ «գիլյոտինի» ծրագրի իրականացման համար:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա) կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացում,

բ) մշտադիտարկման և գնահատման համակարգի մշակում և ներդրում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 5.9 մլն դրամ:

9. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի հանրային ֆինանսական կառավարման հզորացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է քաղաքականության վրա հիմնված բյուջետավորման խորացման և Հայաստանում պետական ներդրումների կառավարման համակարգի հզորացումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 5.9 մլն դրամ:

10. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է ուժեղացնել սոցիալական ապահովության ծառայությունների կարողությունները` բարելավելու լայն հասարակության և հատուկ թիրախային խմբերի իրազեկումը կենսաթոշակային բարեփոխումների մասին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016թ. ծրագրված է 38.9 մլն դրամ:

11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային մշակման և մեկ պատուհանից տրամադրման ծրագրի համար ԻԶՀ դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է բարելավել բիզնես միջավայրը` կրճատելով քաղաքաշինական թույլատվությունների հետ կապված ընթացակարգերի արժեքը և դրանց համար պահանջվող ժամանակը` այս ընթացակարգերի պարզեցման և ավտոմատացման միջոցով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 36.2 մլն դրամ:

12. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երիտասարդների ներգրավվածության խթանման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակը առաջնորդության և ապրուստի զարգացման հնարավորությունների ավելացման շնորհիվ թիրախային շրջաններում խոցելի երիտասարդների սոցիալական և տնտեսական ներգրավվածության խթանումն է:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.

ա) երիտասարդների առաջնորդության զարգացում,

բ) երիտասարդների ապրուստի խթանում,

գ) ծրագրի կառավարում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 188.1 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 7. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության կայուն զարգացման ապահովումն է` կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ որպես ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող կարևոր գործոն:

2016-2018 թվականների ժամանակահատվածում կրթության ոլորտում իրականացվող միջոցառումները դիտվում են որպես կրթության որակի բարձրացման գրավական: Հայաստանի կրթության զարգացման հեռանկարը դիտարկվում է հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում.

. անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,

. աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում,

. կայուն տնտեսական աճի և մրցունակության ապահովում,

. հայապահպանություն,

. միջազգային և տարածաշրջանային համագործակցություն:

Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը:

Կրթության ոլորտը ներառում է հանրակրթության և մասնագիտական կրթության, արտաուսումնական դաստիարակության բնագավառները, ինչպես նաև սփյուռքի կրթօջախներին օժանդակությունը:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները, իսկ նախադպրոցական կրթության մեջ միկրոծրագրերով ընդգրկվելու դեպքում` շահառուների տարիքն սկսվում է 5 տարեկանից:

2015 թվականին հանրապետությունում գործում են 1393 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այդ թվում` 23 հատուկ և 7 մասնագիտացված հանրակրթական հաստատություն), «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը, որոնցում ընդգրկված են շուրջ 358.3 հազար աշակերտ: Երեխաների նշված թվաքանակում ներառված են հանրապետության 127 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկվածները` 3310 աշակերտներ, փորձնական կարգի իրականացման շրջանակներում Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկված 323 երեխաները, ինչպես նաև նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածները` 5067 երեխաներ, որոնցից 206-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում, 25-ը` Երևանի քաղաքապետարանի, 4836-ը` մարզպետարանների ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2015 թվականին հանրակրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով պետական բյուջեից կհատկացվի 93672.1 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1.92%-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 75.2%-ը:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Մասնագիտական կրթության ոլորտում ներկա բարեփոխումները հիմնականում ուղղված են մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը, ինչպես նաև եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվում են 56 պետական ուսումնական հաստատություններում (25 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություն, 25 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 5 կրթահամալիր, 1 բարձրագույն ուսումնական հաստատություն), որոնցում սովորում են 8.8 հազար ուսանողներ (այդ թվում` 8.4 հազարը` անվճար հիմունքներով) և աշխատում են շուրջ 983 դասախոսներ ու արտադրական ուսուցման վարպետներ: Բոլոր 25 արհեստագործական պետական ուսումնարանները գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, միաժամանակ, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագիր իրականացվում է «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են 81 պետական ուսումնական հաստատություններում (72 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն, 7 ԲՈՒՀ, 2 կրթահամալիր): Նշված 72 հաստատություններից 69-ը գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, միաժամանակ, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» և «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ներում, «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում: 81 պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորում է շուրջ 29.2 հազար ուսանող (որոնցից` 16.7 հազարը` անվճար հիմունքներով) և աշխատում է շուրջ 4000 դասախոս:

2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների, որոնք ներառում են արհեստագործական կրթության 117 մասնագիտություն` 325 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 55 մասնագիտություն, միջին մասնագիտական կրթության 255 մասնագիտություն` շուրջ 274 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 100 մասնագիտություն:

Պետական բյուջեի միջոցների հաշվին նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծառայություններ մատուցվում են միայն պետական ուսումնական հաստատություններում:

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի ծրագրերով, առկա և հեռակա ուսուցման ձևերով, վճարովի և անվճար հիմունքներով:

2013/2014 ուսումնական տարում հանրապետության 63 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ ու 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով: Այդ հաստատություններ ընդունվել է 19034 (կանայք` 54.3%), սովորել` 85922 (կանայք` 52.4%), ավարտել` 21944 (կանայք` 54.1%) մարդ: Բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագրով սովորող ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.9%, իսկ գենդերային հավասարության ցուցանիշը` 1.10:

Միաժամանակ, 29 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ և 10 մասնաճյուղեր, ինչպես նաև 2 գիտական կազմակերպություններ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրով: Այդ կազմակերպություններ ընդունվել են 7541 (կանայք` 65.9%), սովորել` 14932 (կանայք` 66.8%), ավարտել` 7125 (կանայք` 68.9%) մարդ: Մագիստրատուրա ընդունվել է 7125, սովորել` 12105, ավարտել` 5175 մարդ: Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի կրթական ծրագրով սովորող ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 12.6%, իսկ գենդերային հավասարության ցուցանիշը` 1.91:

2013/2014 ուսումնական տարվա ընթացքում բուհերում և գիտական կազմակերպություններում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորել են 14879 ուսանողներ (կամ 16.9%-ը սովորողների ընդհանուր թվաքանակից), որոնցից 11310-ը (կամ 15.4%-ը)` բակալավրի և 3569-ը (կամ 24.9%-ը)` մագիստրոսի ծրագրերով:

2015 թվականին բուհերում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կսովորեն 13.1 հազար ուսանողներ, որոնցից 7.4 հազարը` բակալավրի, 3.1 հազարը` մագիստրոսի ծրագրով:

2015 թվականին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով պետական բյուջեից կհատկացվի 24146.9 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.50%-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 19.4%-ը:

 

ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արտադպրոցական կրթության և դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է: Այն նպատակաուղղված է երեխայի հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

Նախորդ տարիներին արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ռազմավարությունն ուղղված է եղել համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը, որն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրում (ՀՕ-246-Ն): Գործունեության առաջնային ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, մատուցվող ծառայությունների մատչելիությունը, ընդգրկվածության ընդլայնումը և որակի շարունակական բարելավումը:

Առաջնորդվելով «Կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքներով` կրթության ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովման, արտադպրոցական կրթական հաստատությունների գործունեության բարելավման, արտադպրոցական կրթական համակարգի զարգացման, պատանիների ռազմահայրենասիրական, ֆիզիկական, գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական ունակությունների զարգացման նպատակով իրականացվում են մի շարք մարզական, կրթամշակութային` այդ թվում գեղագիտական և ստեղծագործական միջոցառումներ:

ՀՀ պետական բյուջեից ներկայումս ֆինանսավորվող 55 արտաուսումնական դաստիարակության հիմնարկներում` մարզադպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական, տեխնիկական, բնապահպանական, գեղագիտական կենտրոններ, ընդգրկված են շուրջ 27.6 հազար դպրոցականներ: Նշված թվաքանակում ներառված են նաև հանրապետության 144 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցման մեջ ընդգրկված շուրջ 2.4 հազար աշակերտները, ինչպես նաև «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում պարապող 0.1 հազար երեխաները (նշված մարզադպրոցն ստեղծվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 266-Ա որոշմամբ):

Արտադպրոցական դաստիարակության, ինչպես նաև դրա իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 5494.8 մլն դրամ:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Հայաստան-Սփյուռք գործակցության դինամիկ զարգացման համատեքստում կարևորվում է Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացումը և հայապահպանության ամրապնդումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի աջակցությունը Սփյուռքում իրականացվող հայապահպան ծրագրերին և համակողմանիորեն կսատարի սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը:

Մասնավորապես. կիրականացվեն կրթամշակութային ծրագրեր սփյուռքի երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման համար, աջակցություն կցուցաբերվի սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների ստեղծմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը: Նշված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում:

Սփյուռքի կրթօջախները որակյալ ուսուցչական կադրերով ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի կազմակերպվում են վերապատրաստման մեկամսյա դասընթացներ Հայաստանում: Վերապատրաստումը կազմակերպվում է Սփյուռքի բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում հայոց լեզու և գրականություն ու հայագիտական այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների, լրացուցիչ կրթության ոլորտում աշխատանք իրականացնող մանկավարժների և սփյուռքում կրթական գործի կազմակերպման պատասխանատուների համար:

Ծրագրի մի մասն իրականացվում է Հայաստանում` Հայաստան վերապատրաստման նպատակով գործուղվող մանկավարժների համար, իսկ մյուս մասը` Վրաստանում, հայերեն ուսուցման դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով Հայաստանից մասնագետների գործուղման միջոցով: 2015 թվականին Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 36.2 մլն դրամ, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:

Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման նպատակով 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 100.0 մլն դրամ, որի շրջանակներում օժանդակություն կստանան արտերկրում գործող 300 հայկական դպրոցներ և կենտրոններ:

Կարևորվում է նաև Սփյուռքում բարձրագույն կրթության ոլորտում հայագիտական կառույցների պահպանմանը և հայագիտությանը նպաստելու խնդիրը: Այս կապակցությամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում Պրահայի և Բուխարեստի համալսարաններում հայոց լեզվի դասավանդմանն աջակցության գծով (աջակցությունն իրականացվում է գործուղվող դասախոսի ծախսերը հոգալու տեսքով և ՀՀ 2015 թվականի պետական բյուջեից նշված նպատակով կհատկացվի 8.5 մլն դրամ), միաժամանակ, 3.6 մլն դրամ կհատկացվի Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում հայագիտության ուղղությամբ հետազոտական ծրագրերի ֆինանսավորման և հայագիտության ամբիոնին աջակցության գծով:

 

1.2. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

Կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 2014 թվականին կազմել են ՀՆԱ-ի 2.54%-ը` 2012 թվականի 2.55%-ի դիմաց (Տես` աղյուսակ 7.1-ը):

 

Աղյուսակ 7.1. Հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի 2012-2014

թվականների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում

 

.___________________________________________________.

|                            |2012 թ.|2013 թ.|2014թ.|

|____________________________|_______|_______|______|

|Ընդամենը կրթություն         |2.55   |2.40   |2.54  |

|____________________________|_______|_______|______|

|այդ թվում`                  |       |       |      |

|____________________________|_______|_______|______|

|Հանրակրթական ծրագրեր        |2.12   |1.95   |2.00  |

|____________________________|_______|_______|______|

|Մասնագիտական կրթական ծրագրեր|0.34   |0.35   |0.41  |

.___________________________________________________.

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն, մասնագիտացված հանրակրթական ուսուցում և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:

Կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` շուրջ 78.9%-ը, 2014 թվականին ուղղվել է հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանը, իսկ 16.2%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը` 2013 թվականի համապատասխանաբար 81.3 և 14.6%-ի դիմաց (2012 թվականին նշված ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 83.1 և 13.2%):

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2013-2014 ուսումնական տարում հանրակրթության մեջ ընդգրկված է եղել շուրջ 358.5 հազար աշակերտ, ընդ որում, համախառն ընդգրկվածության առումով, ըստ միջնակարգ կրթության աստիճանների, նկատվել է ցուցանիշի նվազում, մասնավորապես. 2013 թվականին համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում 2012 թվականի համեմատությամբ նվազել է` 89.2%-ից դառնալով 87.9%, հիմնական դպրոցում` 94.8%-ից դառնալով 92.6%, տարրական դպրոցում` 95.2%-ից դառնալով 94.1%: Ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը, հանրակրթության այլ օղակների համեմատ, շարունակել է մնալ 74%:

Պետական հանրակրթական դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում դասավանդել է 39843 ուսուցիչ` 2012-2013 և 2011-2012 ուսումնական տարիների, համապատասխանաբար` 39566-ի և 40715-ի դիմաց: 2011-2012 ուսումնական տարվա համեմատությամբ հանրակրթության ոլորտում աշխատող ուսուցիչների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես սովորողների թվի նվազմամբ (ժողովրդագրական միտումների պատճառով կրթահամակարգի շահառուների թվաքանակն անընդմեջ նվազում է), այնպես էլ համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով: Հանրակրթական դպրոցներում աշակերտ/ ուսուցչական դրույք հարաբերակցության մակարդակը 2015 թվականին նախատեսվել է 14.45:

Հանրակրթության բնագավառում շարունակվել են բարեփոխումները` ուղղված կրթության արդիականացմանը, որակի բարելավմանն ու մատչելիության մեծացմանը, կառավարման համակարգի ապակենտրոնացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 16-Ն որոշման համաձայն` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի բաղադրիչներից մեկը` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը, տարանջատվել է 2 մասի: Ընդ որում, մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը 2015 թվականի համար կազմում է 19000.0 հազար դրամ` 2014 թվականի 16876.0 հազար դրամի դիմաց (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը), որը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման` ելնելով ընթացիկ ցուցանիշներից: Իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 3481.5 հազար դրամ` 2014 թվականի 3239.1 հազար դրամի դիմաց և, աշակերտների թվից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:

Ընդ որում, բանաձևի կիրառման արդյունքում, հանրակրթական հաստատություններին հատկացվող բյուջետային ծախսերի համաչափությունն ապահովելու նպատակով, թույլատրվում է պետական կառավարման մարմիններին` իրենց ենթակայության հաստատությունների ծախսերում կատարել վերաբաշխումներ:

Ավարտվել է 12-ամյա կրթակարգի բովանդակային ապահովման գործընթացը: Հանրակրթության պետական չափորոշիչը 2011 թվականին հաստատելուց հետո մշակվել են հիմնական և ավագ դպրոցի նոր առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը, վերանայվել է ուսումնական պլանը: 2011-2012 ուսումնական տարվանից տարրական դպրոցի 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է «Շախմատ» առարկան, իսկ 2013-2014 ուսումնական տարվանից նշված առարկան ներդրվել է նաև 4-րդ դասարանում: Մշակվել ու տպագրվել են մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների համար: Նշված ծառայություններն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, որը 2014 թվականին կազմել է շուրջ 280.0 մլն դրամ:

Հանրապետության բոլոր մարզերում ձևավորված Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերում և ընտրված 52 դպրոց-կենտրոններում իրականացվում են մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստումներ, ինչը հնարավորություն կընձեռի` ապահովելու ուսուցչական ողջ համակազմի վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանը: 2014 թվականին վերապատրաստման դասընթացներում ընդգրկվել է 9099 ուսուցիչ` 2013 թվականի 10031-ի դիմաց, 19 հանրակրթական առարկաների գծով կազմակերպվել են սեմինարներ, որոնց մասնակցել է 6014 մարդ` 2013 թվականի 9365-ի դիմաց: Համաձայն գործող կարգի` 2014 թվականին ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ` 2013 թվականի 7425-ի դիմաց: Մշակվել են հանրակրթական ուսումնական տարբեր չափորոշիչներ, մոդուլներ, հրատարակվել են հոդվածներ, ուղեցույցեր, ընդհանուր առմամբ 141 հատ` 2013 թվականի 149-ի դիմաց, մշակված և փորձագիտական եզրակացություն ստացած էջերի թիվը կազմել է 44403` 2013 թվականի 48001-ի դիմաց: 2014 թվականին փորձաքննության է ներկայացվել հիմնական դպրոցի 36 անուն դասագիրք և 17 ուսուցչի ձեռնարկ, ևս 18 անուն դասագիրք նախատեսվում է փորձաքննության ներկայացնել 2015 թվականին: Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գծով պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է 502.4 մլն դրամ, 505.8 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել 2015 թվականին (նշված գումարի շրջանակներում 2015 թվականին կվերապատրաստվի 10000 ուսուցիչ):

2015 թվականին ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի մասով կպահպանվի 2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող մակարդակը, այն է` 152.1 հազար դրամը: Միաժամանակ, ուսուցիչների ատեստավորման նոր կարգի ներդրումը հնարավորություն է տալիս իրականացնել տարբերակված ֆինանսավորում և ստեղծել խթաններ` մասնագիտական հետագա կատարելագործման համար: 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 33.7 մլն դրամ` որակավորման տարակարգ ստացած ուսուցիչների հավելավճարներ տրամադրելու նպատակով: 2015 թվականին նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տարակարգ ստացած ուսուցիչների թիվը կկազմի 285, որոնց հավելավճարներ տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 52.0 մլն դրամ:

Հանրակրթության օղակում իրականացվող ամենահիմնական բարեփոխումը` առանձին գործող եռամյա ավագ դպրոցների համակարգի (10-12-րդ դասարաններ) ձևավորումն է, որպես հիմնական ընդհանուր կրթության շարունակություն: Այս համակարգի ստեղծման նպատակն է` բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը և արդյունավետությունը, ինչպես նաև դրանց շրջանավարտներին, իրենց նախասիրություններին համապատասխան, հոսքային ուղղության և նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն տալ: Ավագ դպրոցների ցանցում 2014 թվականի դրությամբ ընդգրկված է 107 դպրոց, որոնք գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ: Ավագ դպրոցները որոշ չափով ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով: 2012 թվականին բոլոր ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով արդի գրականությամբ: 17 ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են նոր կահույքով ու համակարգչային սարքավորումներով: 2014 թվականին բոլոր ավագ դպրոցներին տրամադրվել են շարժական համակարգչային լաբորատորիաներ և ակտիվ գրատախտակներ: Սկսվել են ավագ դպրոցներին կահույքի գնման և տրամադրման գործընթացները: 2014 թվականից իրականացվում է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար Էլեկտրոնային կրթական նյութերի գնման գործընթացը:

«Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում» ծրագրի գծով 2014 թվականին պետական բյուջեից հատկացված 354.2 մլն դրամի շրջանակներում կատարվել են 5 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման և 3 ավագ դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ` նախորդ տարվա 9-ի դիմաց: Այնուամենայնիվ, ավագ դպրոցներում դեռևս առկա են խնդիրներ շենքային պայմանների և ուսումնանյութական բազայի բարելավման ուղղությամբ:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության ընթացքում ՀՀ-ում գործող դպրոցների միջև ստեղծվեց համագործակցության ցանց, որը հնարավորություն ընձեռեց փոխանակել ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում առկա առաջավոր փորձը և ներդնել նորարարությունները: Դպրոց-կենտրոնները, որոնք մյուսների համեմատ համարվում են նորարարական, փորձարարական և մեթոդական կենտրոններ, սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել իրենց համայնքներում: «Դպրոց-կենտրոնների միություն»-ը 2012-2013 թվականների աշխատանքային գործունեության ընթացքում կազմակերպել է ամենամսյա մասնագիտական հավաքներ` նվիրված հիմնական և ավագ դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, դպրոցների սոցիալական աշխատողների, մեթոդական միավորումների նախագահների, դասղեկների, ուսուցիչների և այլ մասնագիտական խմբերի աշխատանքային գործունեության բարելավմանը: 2013-2014 թվականներին առաջարկվող ծրագրի մեկնարկն սկսվել է արտագնա տարեկան հաշվետու համաժողովով, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել միության մեկ տարվա գործունեության ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2013-2014 թվականների գործունեության ուղղությունները և աշխատանքային ծրագիրը: 2015 թվականին Դպրոց-կենտրոնների միությանը պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ:

Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները: 2013 թվականի դրությամբ Հայաստանի դպրոցներում առկա են 18606 համակարգիչներ, իսկ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է 17976: Մեկ դպրոցին բաժին է ընկնում միջինը 13.0 համակարգիչ` 2012 թվականի 12.5-ի դիմաց: Բարելավվել է մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը բնութագրող ցուցանիշը, այն 2013 թվականին կազմել է 19.3` 2012 թվականի 21.5-ի դիմաց: Դպրոցների համակարգչային սարքավորումների վերաբերյալ Հայաստանի բոլոր դպրոցներից ստացված տվյալները պարբերաբար թարմացվում և մուտքագրվում են ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում:

Հայաստանի կրթական ցանցը (ՀԿՑ) Հայաստանի ամենախոշոր, բարդ ու ժամանակակից տեխնոլոգիական համակարգերից է, որի կենտրոնական հանգույցը Հայաստանի հինգ առաջատար ինտերնետ-մատակարարների (ԱրմենՏել, Արմինկո, Վեբ, Էյ-Դի-Սի, Յուքոմ) օպտիկական մալուխներով համակցված սերվերային և ցանցային սարքավորումների ամբողջություն է: ՀԿՑ-ում ուսումնական հաստատությունները միավորված են մեկ միասնական տեղեկատվական միջավայրում` տեղային ցանցում:

Ցանցի կենտրոնական հանգույցը, բացի ուսումնական հաստատություններին և ՀԿՑ կառավարող օղակներին (ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային 16 աշխատակիցներ) շուրջօրյա ինտերնետային կապ մատակարարելու գործառույթից, ցանցը պաշտպանում է արտաքին միջամտություններից, հնարավորինս սահմանափակում անցանկալի ինտերնետային բովանդակությունը, ապահովում ցանցի համակարգիչների կենտրոնացված հակավիրուսային պաշտպանությունը, mail.schools.am տիրույթում դպրոցներին տրամադրում էլեկտրոնային փոստի հասցեներ, իրականացնում շուրջ 400 դպրոցական վեբ-կայքերի և «Հայկական կրթական միջավայր» պորտալի և դրա ենթակայքերի ու ԿՏԱԿ-ի կայքի տեխնիկական սպասարկումը, հավաքում վիճակագրական տվյալներ կապի օգտագործման մասին, ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրին տրամադրում իրական IP հասցե:

ՀԿՑ-ի տեխնիկական սպասարկման արդյունավետ կազմակերպմանը նպաստում է համակարգի ընթացիկ վիճակը բնութագրող դինամիկ շտեմարանը: Տեխնիկական սպասարկումը, մասնավորապես, ներառում է ցանցի կենտրոնական հանգույցը, շուրջ 200 մարզային հանգույցները և ուսումնական հաստատությունների տեղային ցանցերի համակարգիչների ծրագրային ապահովումն աշխատունակ վիճակում պահելու գործառույթը:

2013-2014 թվականների ընթացքում փոխարինվել են շարքից դուրս եկած կամ հնացած ցանցային սարքավորումները, որոշ դպրոցներում փոխվել է կապի տեսակը, բարելավվել է որակը (արագությունը):

Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար 12-օրյա համակարգչային դասընթացներ է իրականացնում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը: 2013 թվականին դասընթացներ են կազմակերպվել Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի 20 համայնքներում, որոնց մասնակցել է 391 աշակերտ և 261 ուսուցիչ: 2014 թվականին դասընթացները հիմնականում կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներում, որոնց մասնակցել է 235 աշակերտ և 389 ուսուցիչ: 2015 թվականին ևս Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի աշխատանքների կազմակերպման հիմնական թիրախը կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունները:

Համակարգչային սարքավորումներով համալրմանը զուգընթաց իրականացվել են աշխատանքներ էլեկտրոնային բովանդակության (ռեսուրսներ, համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն) ստեղծման ուղղությամբ:

Մասնավորապես. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում 7-9-րդ դասարանների համար ստեղծվել են «Հայոց լեզու և քերականություն» ուսուցողական համակարգչային խաղը, «Հանրահաշիվ և երկրաչափություն» ուսուցողական համակարգչային ծրագիրը, «Էլեկտրոնային անգլերեն» և «Ռուսաց լեզու» ուսումնական ձեռնարկները:

Մշակվել և ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում տեղադրվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկի կայք-տարբերակը (handbook.ktak.am), որը էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի` կրթության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար:

2013 թվականին ԿՏԱԿ-ը մշակել և հրատարակել է «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» օգտագործման ուղեցույցը, միաժամանակ դպրոցներին է տրամադրել «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը, որը հիմնականում նախատեսված է Հայաստանի բոլոր ավագ դպրոցների համար` վեբ-կայքերի ստեղծման և զարգացման նպատակով:

Շարունակվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալի (www.armedu.am) շահագործումը, հարստացվել և թարմացվել է բովանդակային պարունակությունը, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ (մրցույթներ, օլիմպիադաներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, հարցումներ և այլն): Պորտալը Էլեկտրոնային բովանդակության համահայկական երրորդ մրցույթում ճանաչվել է 8 լավագույններից մեկը` արժանացել գլխավոր մրցանակի ու դրամական պարգևի, «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել հաղթող և շահել միջազգային մրցույթի ուղեգիր:

Շարունակվել է «Հայկական կրթական միջավայր» ֆորումը (http://forum.armedu.am, ավելի քան 998 թեմա, 13627 գրառում, շուրջ 3885 գրանցված օգտվողներ), որում կազմակերպվել են կրթական փաստաթղթերի, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների նախագծերի հանրային քննարկումները, կրթության ոլորտում ՏՀՏ կիրառությունների վերաբերյալ առցանց խորհրդաժողովներ, միջոցառումներ (2014 թվականի ընթացքում` Թարգմանչաց տոնին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթը` «Լուսանկար», «Պոստեր», «Դասի կամ միջոցառման պլան» անվանակարգերով), տրամադրվել մասնագիտական խորհրդատվություն և այլն:

Իրականացվել է «Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am/), որում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (Անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացները, ուսուցիչների և աշակերտների խմբերի համար կազմակերպվել են «Գրաֆիկական խմբագրիչ (Adobe Photoshop) ծրագրի ուսուցում», «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում», «Գրաֆիկական ծրագրի (CorelDRAW) ուսուցում», «Մեդիա գործիքների ուսուցում», «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» «Անգլերեն» դասընթացները:

Համալրվել է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am), որում ըստ դասակարգված բաժինների տեղադրվել է ավելի քան 2320 էլեկտրոնային նյութ:

Շահագործվել են «Բարձրագույն կրթությունը Հայաստանում» (http://studyinarmenia.org/), «Հանրակրթությունը Հայաստանում-վիճակագրական տեղեկատու» (http://stat.armedu.am/), «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգ» (http://schoolrate.armedu.am/) և «Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգ» (http://ranking.armedu.am/), «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/) և ԿՏԱԿ-ի ինտերնետային կայքերը (www.ktak.am), ինչպես նաև «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel)` տեսանյութերի տարածման միջազգային «ՅուԹուբ» համակարգում:

Մշակվել են ԱՊՀ երկրների ուսուցիչների ու կրթության աշխատողների երկրորդ համագումարի (http://sng.armedu.am/), Բոլոնիայի գործընթացի նախարարների երևանյան համաժողովի (http://bologna-yerevan2015.ehea.info) կայքերը:

Իրականացվել են աշխատանքներ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) գործունեության և զարգացման ուղղությամբ, մասնավորապես, ամփոփվել և ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացվել հանրակրթության 2013-2014, 2014-2015 ուսումնական տարիների վիճակագրական տվյալները, նախապատրաստվել և հրատարակվել են «Հանրակրթությունը Հայաստանում» տարեկան տեղեկագրերը:

2013 թվականին ավարտվել են «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» ստեղծման աշխատանքները և համակարգը տեղադրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՀԿՑ կենտրոնական հանգույցում:

2013 թվականին ավարտվել են ՀՀ բոլոր մարզերի պետական հանրակրթական դպրոցներում «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» տեղակայման աշխատանքները, որը սկսել է գործել 2014 թվականից:

2013 և 2014 թվականների համար իրականացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի փաթեթների արտոնագրերի ձեռքբերումների գործընթացները:

Համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է 861.7 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 861.4 մլն դրամ:

Կրթական հաստատություններում գնահատման նոր համակարգի ներդրումն ու խորացումը կարևոր քայլ է` միասնական ձևով գնահատելու և լիարժեքորեն բացահայտելու սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

Պետական բյուջեից համապատասխան միջոցներ են նախատեսվել թեստերի և ուղեցույցերի մշակման և տպագրության, ավարտական քննությունների անցկացման գծով: 2014 թվականին լրամշակվել և տպագրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Անգլերեն», «Ռուսերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» առարկաների պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների «Շտեմարանները»: Ամբողջովին անցում է կատարվել դիմորդների դիմում-հայտերի հավաքագրման նոր` առցանց եղանակին, ինչը հնարավորություն է տվել ազատվելու մեծ քանակությամբ թղթային շրջանառությունից: Դիմորդներին քննական գործընթացի առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպվել և անցկացվել են փորձնական միասնական քննություններ բնագիտական առարկաներից, որոնց մասնակցել է մոտ 4500 շրջանավարտ:

Կազմակերպվել և անցկացվել են հիմնական և լրացուցիչ փուլի պետական ավարտական և միասնական քննությունները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12406 դիմորդ:

Կազմվել, տպագրվել և ըստ մարզերի բաշխվել են 9-րդ դասարանի ավարտական քննությունների առարկայական թեստերը:

Հանրակրթական դպրոցներում իրականացվել է արտաքին ընթացիկ գնահատում 10-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից: Հանրապետության մի շարք դպրոցների 4-րդ և 8-րդ դասարաններում` «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել է ազգային ստուգատես, որին մասնակցել է 3500 սովորող:

Հանրակրթական դպրոցներում կազմակերպվել և իրականացվել է TIMSS միջազգային ստուգատեսի փորձնական փուլը, իսկ հիմնական փուլին Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի 2015 թվականին:

Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է 413.2 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 416.9 մլն դրամ:

Շարունակվել են տարրական դասարանների աշակերտներին անվճար բոլոր դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման աշխատանքները: Նշված նպատակով պետական բյուջեից 2014 թվականին հատկացվել է 967.1 մլն դրամ, 969.1 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

Անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, որոնց մասնակցել են 1492 աշակերտներ, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկ ա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից, շահելով 20 մեդալ` 1 ոսկե, 9 արծաթե և 11 բրոնզե: Դպրոցականների օլիմպիադաների անցկացման գծով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 59.7 մլն դրամ, 64.7 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

«Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» ծրագրի շրջանակներում գործուղված մանկավարժների թիվը կազմել է 253` նախորդ տարվա 270-ի դիմաց: Նշված նպատակով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 40.4 մլն դրամ, ևս 63.2 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

«Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի շրջանակներում 2014 թվականին սնունդ են ստացել ՀՀ Սյունիքի մարզի 112 դպրոցների տարրական դասարանների և նախակրթարանների, ընդամենը` 6036 աշակերտներ, իսկ ՀՀ Վայոց ձորի մարզում` 2382 աշակերտներ: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեից «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի իրականացման նպատակով հատկացվել է 120.1 մլն դրամ, ևս 572.4 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին, որի շրջանակներում սննդով կապահովվեն ՀՀ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված` համապատասխանաբար, 13740, 6002 և 2506 երեխաներ: Միաժամանակ, շարունակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը: ՄԱԿ-ի ՊՀԾ-ն նախատեսում է շարունակել դպրոցական սննդի ծրագիրը մինչև 2016 թվականը, ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունը և շահառուների թիվը, որով պայմանավորված` 49.1 մլն դրամ էլ նախատեսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` սննդամթերքի ցամաքային տեղափոխման համար:

Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկն ընդլայնվել է և ներկայումս հանրապետությունում ներառական կրթություն իրականացվում է 127 հանրակրթական դպրոցներում, որտեղ ընդգրկված են 3.3 հազար երեխաներ (դպրոցների նշված թվում ներառված չեն Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցները, որոնց գծով ծախսերը, փորձնական կարգի իրականացման հետ կապված, նախատեսվել են «Հանրակրթական ուսուցում» ծրագրով): Ներառական կրթության գծով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1615.9 մլն դրամ, 2162.1 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

Նախադպրոցական կրթության ոլորտում 2013 թվականին զուտ ընդգրկվածությունը (3-5 տարեկաններ) կազմել է 47.9%` 2012 թվականի 49.1%-ի դիմաց (3-6 տարեկանների թվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության երկրների նույն ցուցանիշի միջինը` 59% է), իսկ 0-5 տարեկանների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 2013 թվականին կազմել է 27.3%` 2012 թվականի 27.9%-ի դիմաց: Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ և նշված ոլորտում, մինչ 2011 թվականը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև` միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:

Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագրեր իրականացնելու համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության որակի և համապատասխանության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ 2013 թվականին ՀՀ 10 մարզերի համայնքներում իրականացվել են 72 միկրոծրագրեր, այդ թվում` Արագածոտնի մարզում` 8, Արարատի մարզում` 7, Արմավիրի մարզում` 13, Գեղարքունիքի մարզում` 11, Լոռու մարզում` 5, Կոտայքի մարզում` 5, Շիրակի մարզում` 14, Սյունիքի մարզում` 3, Վայոց ձորի մարզում` 3, Տավուշի մարզում` 3 միկրոծրագիր: Նշված միկրոծրագրերի իրականացման արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 1850 երեխա: Վերանայվել է «Դրամաշնորհներ նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացման համար» ղեկավար ձեռնարկը:

«Քայլ առ քայլ» կազմակերպության կողմից շարունակվել են նախադպրոցական հաստատությունների դաստիարակների (2-ական մանկավարժ յուրաքանչյուր հաստատությունից) վերապատրաստումները:

Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 481.5 մլն դրամ` հանրապետության բոլոր մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթության գծով, 598.3 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

ՀՀ կառավարության կողմից 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն` 2015 թվականին պետական բյուջեով միջոցներ են նախատեսվել մի շարք ծրագրերի իրականացման գծով. մասնավորապես.

Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացմամբ ակնկալվում է կրթության բնագավառի գերխնդրի` կրթության որակի բարձրացմանը, կրթության համակարգի, հատկապես հանրակրթության ոլորտում, արդյունավետ գործունեությանը նպաստելը: Ծրագիրը կիրականացվի «Այբ» կրթական հիմնադրամի հետ, այդ նպատակով ՀՀ 2015 թվականի հաստատված պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 450.0 մլն դրամ:

«Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում հանրակրթական ուսումնական հաստատություններում» ծրագիրը բխում է նաև ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիր»-ից: Առարկայի ներդրման նպատակն է` հայրենասիրական ոգու և գիտակցության բարձրացումը, ազգային երգարվեստի և պարարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացման հիմքերի ապահովումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2014 թվականի օգոստոսի 26-ի N 829-Ա/Ք հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը: Ծրագիրը մեկ տարվա փորձնական փուլ է անցել հանրապետության 13 հիմնական դպրոցներում, որից 10-ը` Երևանում: 2015-2016 ուսումնական տարվանից ևս 100 դպրոցների 5-րդ դասարաններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, կանցկացվի առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում: 2015 թվականին ծրագրի իրականացման համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 7.8 մլն դրամ:

«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի նպատակն է` նպաստել աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:

2009 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նպատակադրել է Հայաստանի համայնքներում, մասնավորապես բոլոր դպրոցներում, ստեղծել ռոբոտատեխնիկայի խմբակներ: Խմբակներում աշակերտները կսովորեն նախագծել, հավաքել, ծրագրավորել ռոբոտներ, միաժամանակ, խմբակային աշխատանքը թույլ կտա աշակերտներին ուսումնասիրել մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման և ռոբոտատեխնիկայի հիմունքները, աշակերտների մոտ կզարգանա ճարտարագիտական և համակարգային մտածողությունը, թիմային աշխատաոճն ու համագործակցության ձգտումը: 2015 թվականին 47 խմբակների խմբակավարների վարձատրության համար նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել 23.4 մլն դրամ:

Հանրակրթական (ներառյալ` ավագ դպրոցների) օբյեկտների ջեռուցման համակարգերի և շենքային բարենպաստ պայմանների ապահովման նպատակով զգալի միջոցներ են նախատեսվել այդ հաստատությունների հիմնանորոգման և կապիտալ շինարարության ուղղությամբ, մասնավորապես` 2014 թվականին նշված նպատակներով պետական բյուջեից հատկացվել է 6669.8 մլն դրամ, 3683.9 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին տարիների ընթացքում շարունակվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ուղղված կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը:

Ոլորտում իրականացվող բարեփոխումներին զգալի աջակցություն է ցուցաբերվել ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:

Բարեփոխումների ուղղությամբ իրականացվել են հետևյալ քայլերը.

2013 թվականին ստորագրվել և ՀՀ Նախագահի դեկտեմբերի 23-ի ՆՀ-331-Ն հրամանագրով հաստատվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի թիվ 3 լրացումը», որի նպատակն է ապահովել ՄԿՈՒ համակարգի շարունակական բարեփոխումները, ինչպես նաև բարելավել կառավարման համակարգը:

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:

2014 թվականին մշակվել են ՄԿՈՒ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես`

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով դիմած անձին վերապատրաստող կազմակերպության ընտրության (երաշխավորման) և վերապատրաստման կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը:

ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան` ամբողջությամբ վերանայվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների ցանկերը, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 21-Ն որոշմամբ և ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից:

«ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն` 2014-2015 ուսումնական տարվանից կրեդիտային համակարգը վերոնշյալ մասնագիտությունների գծով փորձնական ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Լոռու տարածաշրջանային և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջներում:

Վերջին տարիներին մշակվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 150 չափորոշիչներ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր: Պետական կրթական 134 չափորոշիչներ արդեն իսկ ներդրվել են ուսումնական հաստատություններում, իսկ 16-ը կներդրվեն 2015-2016 ուսումնական տարվանից:

Վերջին երկու տարվա ընթացքում իրականացվել են ՄԿՈՒ ոլորտի շուրջ 2500 դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների, տնօրենների և տնօրենների տեղակալների, պետական կրթական չափորոշիչներ մշակող փորձագետների, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների անդամների, ՄԿՈՒ համակարգի աշխատակիցների վերապատրաստումներ:

2013-2014 թվականներին ՄԿՈՒ համակարգի համար մշակվել և հրատարակվել են շուրջ 25 ուսումնական ձեռնարկ և ուսումնամեթոդական նյութեր: Պատրաստվել են հեռուստահաղորդումներ, տեսանյութեր, տպագրվել են բուկլետներ, պաստառներ, հրատարակվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» հանդեսի 8 պարբերական: Իրականացվել են ՄԿՈՒ քաղաքականությանն ու ռազմավարությանը վերաբերող հետազոտական աշխատանքներ:

2013 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համատեղ և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ 12 տարածաշրջանային պետական քոլեջներում սկսել է կարիերայի կենտրոնների ստեղծման և զարգացման ծրագիրը: 2013-2014 թվականներին իրականացվել են նշված քոլեջների կարիերայի խորհրդատուների վերապատրաստման դասընթացներ, որոնց արդյունքում կազմվել է ուսումնական հաստատությունում կարիերայի ուղղորդման աշխատանքների պլանավորման և իրականացման ծրագիր: Նշված աշխատանքները շարունակվել են և արդեն իսկ ձեռքբերված փորձը փոխանցվել է հանրապետության ևս 10 ՄԿՈՒ հաստատությունների:

2014 թվականին ավարտվել են մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) մշակման, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ՄԿԿՏՀ-ի տեղային տարբերակի տեղադրման և այդ հաստատությունների համապատասխան մասնագետների վերապատրաստման աշխատանքները: Ներկայումս շարունակվում է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաստատությունների կողմից տվյալների մուտքագրման գործընթացը:

2014 թվականին մշակվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» պորտալը (www.vetarmenia.am)` որպես կրթական մարզային ցանցերը սպասարկող էլեկտրոնային գործիք, որը կգործարկվի 2015 թվականին:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Հայաստանը 2012 թվականից անդամակցել է «Համաշխարհային հմտություններ» միջազգային կազմակերպությանը: 2014 թվականին կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլը 3 մասնագիտություններով, որոնցով Հայաստանը կներկայանա 2015 թվականին Սան Պաուլոյում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին:

Սկոլկովոյի կրթության մշակման կենտրոնի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության ծրագրի շրջանակներում 2014 թվականին մշակվել է ինտերակտիվ դասընթաց` ՄԿՈՒ ոլորտում կառավարման որակի բարձրացման և աշխատանքային շուկայի խթանման նպատակով: Այս առումով իրականացվել է ՄԿՈՒ համակարգի ղեկավարների, ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստում Մոսկվայի Սկոլկովոյի կառավարման միջազգային դպրոցում: Այնուհետև ծրագիրը տեղայնացվել և թարգմանվել է հայերեն, իրականացվել են փորձագետների, շուրջ 20 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների ու վարչական անձնակազմի վերապատրաստումներ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության անվճար ծառայությունների գծով արդյունքային ցուցանիշների վերջին տարիների դինամիկան ունի հետևյալ պատկերը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով 2013-2014 թվականներին պետական բյուջեից հատկացվել է, ըստ տարիների` 2297.1 և 2521.3 մլն դրամ` համապատասխանաբար, 6.7 և 7.1 հազար սովորողի ուսուցման գծով, իսկ միջին մասնագիտական կրթության գծով` ըստ տարիների, 3870.2 և 4937.2 մլն դրամ` համապատասխանաբար, 8.6 և 11.4 հազար սովորողի ուսուցման գծով:

2013-2014 թվականներին, ընդհանուր առմամբ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրերի գծով պետական բյուջեից հատկացվել է, ըստ տարիների` 6592.8 և 8875.4 մլն դրամ: 2015 թվականին կհատկացվի 12242.8 մլն դրամ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մեջ ընդգրկվող, համապատասխանաբար, 7.8 և 16.6 հազար սովորողների ուսուցման գծով: Միջին մասնագիտական կրթության գծով սովորողների թվաքանակի ավելացումը պայմանավորված է 2014 թվականի սեպտեմբերից 12-ամյա կրթության անցմամբ (ՀՀ կառավարության ծրագրի համաձայն` նախատեսվում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը):

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացումները պայմանավորված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի սկզբունքներով: Վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ուղղված են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության ինտեգրմանը նպաստելուն, մասնավորապես` բուհերի ինքնավարության մեծացմանը և հաշվետվողականության խթանմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը, հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների հստակեցմանը:

Մշակվել և հաստատվել են մի շարք նորմատիվային կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ բուհական կրթական համակարգում, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և բարենպաստ օրենսդրական հիմքեր են ստեղծել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ընդհանուր բարեփոխումների, ինչպես նաև` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմանն ուղղորդվող կառուցվածքային բարեփոխումների համար:

2013 թվականի հունվարին հաստատվել է «Օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչման կարգը», որով կարգավորվում են օտարերկրյա պետությունների որակավորումների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ընդհանուր պայմանների հետ կապված հարաբերությունները: Որակավորումների ճանաչումն իրականացվում է` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված` 1997 թվականի Լիսաբոնի «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի», «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիայի» (2011 թվական), Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված այլ միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի:

2013 թվականին 20 բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են փորձնական վարկանիշավորման նպատակով անհրաժեշտ գործիքակազմի և ընտրանքի մշակման աշխատանքները: Մասնավորապես, մշակվել են վարկանիշավորման համար անհրաժեշտ տվյալների ցանկը, գործատուների, դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հարցման հարցաթերթիկները: Փորձնական վարկանիշավորման ցանկում ներառված բուհերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա իրականացվել են տվյալների ամփոփման աշխատանքները: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման գործընթացն իրականացվել է նաև 2014 թվականին:

ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ժամանակակից լաբորատորիաների ցանցի ստեղծման ուղղությամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հիմնվել է «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա»: Վերջինիս տրամադրված մասնաշենքն ամբողջությամբ համալրվել է համապատասխան գույքով և լաբորատոր սարքավորումներով: 2013-2014 ուսումնական տարվա սեպտեմբերից լաբորատորիայում անցկացվում են ուսումնական պարապմունքներ: Ժամանակակից լաբորատորիաների ստեղծմամբ կուժեղացվի Հայաստանի հետազոտական ներուժը` արդիականացնելով կրթական և հետազոտական կառույցները` համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատվել է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգը, որի համաձայն, սկսած 2014 թվականից, յուրաքանչյուր տարի 7 ոլորտներում (բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական), մշակույթ-սպորտ, հայագիտություն) մրցույթը հաղթահարած և 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ուսանողների համար սահմանվել է անվանական կրթաթոշակ: Նշված 7 ոլորտներով` ըստ կրթական ծրագրերի (բակալավր, մագիստրոս) հաղթող է ճանաչվել 38 ուսանող:

2013 թվականի սեպտեմբերին 10-ին բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կնքվել են նորարարական ծրագրերի իրականացման դրամաշնորհային պայմանագրեր: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն դրամաշնորհային ծրագրերում իրականացվելիք գնումների ընթացակարգերի վերաբերյալ: 2013 թվականի նոյեմբերին կազմվել և հաստատվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործարկման ղեկավար ձեռնարկի հայերեն տարբերակը:

ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1323-Ն որոշման համաձայն` 2013 թվականի սեպտեմբերի 1-ից պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում է տրամադրում յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50-ից 100 տոկոսի չափով: 2014 թվականին պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացած ուսանողների թիվը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով կազմել է 1070 մարդ, որից, բակալավրի ծրագրով` 1030, մագիստրոսի ծրագրով` 40 ուսանող:

2014 թվականին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում ընդլայնվել են նաև բուհերի միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն ստացող սոցիալական խոցելի խմբերը, միևնույն կարգավիճակ ունեցող ուսանողների համար ներդրվել են աջակցության հավասար պայմաններ: Մասնավորապես. բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատվել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 564-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել վերոնշված որոշման մեջ` դիմորդներին հնարավորություն տալով բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով:

2013-2014 թվականներին 165 միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որն ուղղված է ուսումնական հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:

Աշխատանքներ են իրականացվել բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման ուղղությամբ, որի արդյունքում 4 բարձրագույն ուսումնական հաստատություններ փոխել են իրենց կազմակերպաիրավական ձևը, դրանք են` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը:

ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանվել է ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն չափը` ուսման վարձի այն շեմը, որը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է սահմանել տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար:

Հաստատվել է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը», որն ուղղված է աշխատաշուկայի պահանջներին և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչպես նաև ապահովում է ազգային ցուցանիշների համադրելիությունը «EUROSTAT»-ի և «UNESCO»-ի չափանիշներին:

2014 թվականին մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Միջազգային և ազգային փորձագետների համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում վերանայվել են «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ներկայացվել է օրենսդրական բացերի վերլուծության վերաբերյալ փորձագիտական զեկույցը:

Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում Բոլոնիայի քարտուղարության գործունեության ապահովման աշխատանքները, որի արդյունքում կազմակերպվել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի աշխատանքային խմբերի մի շարք հանդիպումներ:

2014 թվականից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի 4-րդ քաղաքականության ֆորումի անցկացման ուղղությամբ: 2015 թվականի մայիսի 14-15-ը Երևանում կայացել է ԵԲԿՏ-ի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը, որին մասնակցել է շուրջ 600 մարդ:

2014 թվականին բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) սովորել են 12.6 հազար ուսանողներ, իսկ պետական բյուջեից բարձրագույն կրթության և վերջինիս օժանդակության ծրագրերի գծով հատկացվել է 9801.3 մլն դրամ: 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 11904.1 մլն դրամ, որի շրջանակներում բուհերում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կսովորեն 13.1 հազար ուսանողներ:

Մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցություն է տրամադրվել «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի (ԿՈՀ-2) շրջանակներում, մասնավորապես.

- Իրականացվել և ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին` որակի ազգային համակարգի մշակման, հիմնադրամի անձնակազմի կարողությունների և հմտությունների հզորացման նպատակով «Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության» կողմից փորձագիտական աջակցության տրամադրման աշխատանքները:

- Որակի ապահովման ներքին ստորաբաժանումների ստեղծման և դրանց գործունեության իրականացման համար, ընդհանուր առմամբ, 21 պետական և 5 ոչ պետական բուհերին տրամադրված դրամաշնորհների շրջանակներում իրականացվել և ամփոփվել են նախատեսված աշխատանքները: Իրականացվել են բուհերի շուրջ 400 աշխատակիցների, որակի արտաքին և ներքին ապահովման մեխանիզմների շուրջ, վերապատրաստման աշխատանքները:

- Իրականացվել են 8 պետական և 5 ոչ պետական բուհերի փորձնական ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքները:Դրանցից երկուսում իրականացվել է նաև մեկական կրթական ծրագրի փորձնական ծրագրային հավատարմագրում:

- Մասնագիտական կրթության համակարգի գործունեության արդյունավետության և կառավարման կարողությունների բարձրացման և զարգացման, ինչպես նաև կառավարման բոլոր օղակներում հավաստի տեղեկատվության վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակով իրականացվել և ամփոփվել են Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ՄԿԿՏՀ) մշակման և ուսումնական հաստատություններում ներդրման աշխատանքները:

- ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ կարևորվել է նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացումը: ՆՄՀ-ի նպատակն է մրցակցային հիմունքներով բուհերին դրամաշնորհներ հատկացնելու միջոցով աջակցել վերջիններիս` նորարարական և զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման կարողությունների զարգացման, բուհերում գիտական հետազոտությունների խթանման և այլ ուղղություններով: 2013 թվականի սեպտեմբերին 10 բուհերի հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնք ուղղված են բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: 2014 թվականին շարունակվել են դրամաշնորհային ծրագրերը, որոնք ամփոփվել են 2015 թվականի առաջին կիսամյակում: Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում էլ շարունակվում է ՆՄՀ-ի իրագործումը` ընդլայնելով դրան մասնակցության շրջանակները ՀՀ բուհերի կողմից:

- Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխման նպատակով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի միջև համագործակցության շրջանակներում ընթացել և ամփոփվել են նախատեսված աշխատանքները կառավարման համակարգի, ուսումնական ծրագրերի, ուսանողական պրակտիկայի և այլ ուղղություններով: ՀՊՄՀ-ի և ՀՀ պետական մանկավարժական այլ բուհերի տեխնիկական հզորությունները բարելավելու նպատակով վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են լաբորատոր սարքավորումների տրամադրման կազմակերպչական աշխատանքները:

 

ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արտաուսումնական դաստիարակության ոլորտում իրականացված ծրագրերը միտված են եղել երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խթանմանը, մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, ՀՀ հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության տրամադրմանը, ուսումնական նոր դասագրքերի և ձեռնարկների մշակմանը:

Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվել են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվել է նրանց մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին: 2013 թվականին մարզական խաղերում ավելացել է ևս երկու նոր մարզաձև` ֆուտզալ և բանդմինթոն, իսկ 2014 թվականից` լողափնյա վոլեյբոլ:

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի արդյունավետ դասավանդմանը և մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը նպաստել է նաև ՀՀ «Ազգային Ժողովի» գավաթի խաղարկությունը: Մրցումներին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-6-րդ դասարանների աշակերտներ: Յուրաքանչյուր տարի առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է ԱԺ գավաթով և մարզական գույքով, արդյունքում` 12 հանրակրթական ուսումնական հաստատություն համալրվել է մարզական գույքով:

2013 թվականին հանրապետության 12 մարզիկներ մասնակցել են հրաձգության և նետաձգության միջազգային մրցումների` գրավելով պատվավոր տեղեր, մասնավորապես. Դանիայում կայացած օդամղիչ զենքերից հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցած 3 մարզիկներից մեկը գրավել է 3-րդ տեղը և ստացել բրոնզե մեդալ:

2013 թվականին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից կազմված ընտրանին մասնակցել է մի շարք միջազգային մրցումների` գրավելով պատվավոր տեղեր: Այսպես. «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ ներկայացուցիչներից կազմված Հայաստանի ընտրանին, մասնակցելով Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, գրավել է 1-ին և 2-րդ տեղերը: Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի ներկայացուցիչը գրավել է առաջին տեղը, Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային ուսանողական խաղերին` 2-րդ տեղը, Կիևում կայացած բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությանը` 3-րդ տեղը, Դուբլինում կայացած բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությանը` 3-րդ տեղը, Սոֆիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը` 9-րդ տեղը: 2013 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադայում Հայաստանի դպրոցականները նվաճել են 4 մեդալ` 1 ոսկե (շախմատ) և 3 բրոնզե (1 լող և 2 ձյուդո): Գիմնազիադայի ընթացքում ակտիվություն ցուցաբերելու համար 39 պատվիրակություններից հինգը, այդ թվում` Հայաստանի հավաքականը, արժանացել են հատուկ մրցանակի:

2013 թվականին «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի ընտրանին, մասնակցելով Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների սեղանի թենիսի դպրոցականների առաջնությանը, թիմային և անհատական մրցաշարերում գրավել է 3-րդ տեղը:

2013 թվականին Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչը մասնակցել է Ֆրանսիայի Սեստաս քաղաքում կայացած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը և շահել արծաթե մեդալ: 2014 թվականին կենտրոնի ներկայացուցիչները` մասնակցելով Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը, շահել են` 2 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և 2 գավաթ, սահմանելով Աշխարհի 3 ռեկորդ և ոչ պաշտոնական թիմային հաշվարկով գրավել առաջին տեղը: Առաջնության ամենաբարձր արդյունքը ցուցաբերել է կենտրոնի ներկայացուցիչը, միաժամանակ, 2 ամենահեղինակավոր Բ-1, Ա-3 դասերում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, սահմանելով Աշխարհի ռեկորդ (279,070 կմ/ժամ)` արժանանալով լավագույն արդյունք ցուցաբերած անվանական գավաթներին: Կենտրոնի ևս մեկ ներկայացուցիչ նույնպես սահմանել է Աշխարհի ռեկորդ և շահել բրոնզե մեդալ: Երիտասարդների (մինչև 18 տարեկան) առաջնությունում կենտրոնի մեկ այլ սան շահել է 3 արծաթե մեդալ` սահմանելով երիտասարդների Աշխարհի ռեկորդ:

2014 թվականին կազմակերպվել են հրաձգության, գնդակային հրաձգության, նետաձգության հանրապետական մրցումներ: 8 մարզիկներ մասնակցել են հրաձգության, գնդակային հրաձգության և նետաձգության միջազգային մրցումների` գրավելով պատվավոր տեղեր: Մարզադպրոցի մեկ մարզիկ, ատրճանակից գրավելով առաջին տեղը, ստացել է Չինաստանում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Իսպանիայում պատանիների աշխարհի առաջնության մրցումներին մարզիկները պարգևատրվել են 4 բրոնզե մեդալով: Բաթումի քաղաքում կայացած նետաձգության միջազգային մրցումներին մարզիկները զբաղեցրել են 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը, իսկ Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած պատանիների օլիմպիական խաղերին` 7-րդ տեղը:

2014 թվականին Թուրքմենիայի Թուրքմենբաշ քաղաքում կայացած դպրոցականների միջազգային մրցաշարին Հայաստանի դպրոցականների սեղանի թենիսի հավաքական թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը, տղաների անհատական պայքարում Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչը գրավել է 2-րդ տեղը, իսկ աղջիկների պայքարում` 3-րդ տեղը:

2014 թվականին Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել նաև ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից` 2015 թվականի դպրոցականների Աշխարհի առաջնություններին պատշաճ մակարդակով մասնակցելու ուղղությամբ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրապետական ուսանողական մարզական խաղերում ընդգրկվել են 9 մարզաձևեր` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, ձյուդո, հրաձգություն: Մարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ պետական ու ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ 1176 ուսանողներ, 20 բարձրագույն ուսումնական հաստատություն:

2014 թվականին Երևան քաղաքում կազմակերպվել են Բաշ Ապարանի ճակատամարտի հաղթանակին նվիրված Երևան քաղաքի դպրոցականների գարնանային տուրիստական մրցումներ (մասնակցել են շուրջ 220 դպրոցականներ), ՀՀ Կոտայքի մարզում կազմակերպվել է Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին նվիրված Երևան քաղաքի դպրոցականների Թեղենիս լեռ մասսայական վերելքը (մասնակցել են թվով 60 դպրոցականներ), ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կազմակերպվել են «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի Սևան, Դիլիջան, Ստեփանավան և Վայք քաղաքների տուրիստական հանգրվանների խմբակների և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների մասնակիցների տուրիստական-հայրենագիտական ուսումնամարզական խաղերը (մասնակցել են թվով 200 դպրոցականներ), Ստեփանավանի Գարգառ գյուղի տարածքում անցկացվել են տուրիստական հանրապետական խաղ-մրցումներ (մասնակցել են շուրջ 220 դպրոցականներ):

Իրականացվել են ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքում կազմակերպվող տարաբնույթ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների և այլ կրթամշակութային միջոցառումների կազմակերպման շարունակականության ապահովման գործընթացները:

2014 թվականին մշակվել և հաստատվել են ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

2014 թվականի «Մեկ դար և ավելի...» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-18 տարեկան շուրջ 1000 երեխա Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, ՈՒկրաինա, ՈՒզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, ՈՒրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցներից: Մրցույթի առաջին փուլի արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոցների շուրջ 250 նկարներ, 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:

2014 թվականին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կերպարվեստի 41-րդ միջազգային ցուցահանդեսին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները ներկայացրել են շուրջ 20 աշխատանք: Ֆինլանդիայում Պատանիների և երիտասարդների արվեստի 15-րդ միջազգային ցուցահանդեսին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները ներկայացրել են շուրջ 10 աշխատանք:

Վանաձորում իրականացվել է «Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց ծրագիրը, որին մասնակցել են Շիրակի, Ջավախքի և Արցախի դպրոցականները: Գյումրիում և ՀՀ Շիրակի մարզի Աշոցք ու Վահրամաբերդ համայնքներում իրականացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված գեղարվեստական կրթության միջազգային շաբաթվա շրջանակներում կազմակերպվող ծրագրեր, որոնց մասնակցել են Գյումրու «Ընտանիք», Աշոցք և Վահրամաբերդ համայնքների մանկապատանեկան կենտրոնների սաները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել է «Միասնական ոգու և բազկի հաղթանակ» ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ և Արցախի արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատությունների սաները:

Կազմակերպվել և անցկացվել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթը, որին մասնակցել են շուրջ 1500 աշակերտներ:

Մշակվել և հաստատվել են «Լավագույն զինղեկ», «Լավագույն քաղպաշտպանության շտաբի պետ», «Լավագույն ֆիզկուլտուրայի ուսուցիչ», «Լավագույն փառքի սրահ», «Լավագույն ՆԶՊ լսարան» մրցույթների կանոնակարգերը:

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 625-Ն որոշման համաձայն` 2013/2014 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարաններում իրականացվել են փորձնական ամփոփ ստուգողական աշխատանքներ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից:

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1030-Ա որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 2013-2014 թվականներին թմրամիջոցների և վնասակար այլ նյութերի շրջանառության կանխարգելման և աշակերտների զգոնությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են զրույցներ, հանդիպումներ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, կլոր սեղաններ, տեսանյութերի դիտումներ:

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1473-Ա որոշման համաձայն էլ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2013-2014 թվականներին իրականացվել են կրթադաստիարակչական աշխատանքներ ահաբեկչության դեմ պայքարի գծով:

Ռազմահայրենասիրական և նախազորակոչային պատրաստության համակարգում տվյալ շրջանում բարելավվել են ուսումնական հաստատությունների զենքի պահասենյակները, ուսումնական հաստատությունների 85%-ը (1200 ուսումնական հաստատություն) համալրվել են ուսումնական տարբեր զինատեսակներով և զինամթերքով, որոնք հիմնավոր պայմաններ են ստեղծում կրակային և մարտական պատրաստության դասընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Բարելավվել են ուսումնական հաստատությունների քաղաքացիական պաշտպանության շտաբները, որոնք համալրվել են անհրաժեշտ ուսումնական պարագաներով: Մշակման փուլում է «Պատանի փրկարար» դպրոցական խաղ վարժանքի ծրագիրը: ՀՀ 655 ուսումնական հաստատություն հագեցվել է 1200 ուսումնական հակաքիմիական և հակաճառագայթային դոզաչափական սարքերով: ՈՒսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության աշխատանքները համակարգված իրականացնելու համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից մշակվել և հաստատվել է նորմատիվ ակտերի ժողովածու, որը գործածության համար ներդրվել է կրթական համակարգ: Համատեղ հրամաններով հաստատված աշխատանքային ծրագրերի համաձայն` յուրաքանչյուր տարի ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններից (միջինը` 300 ուսումնական հաստատություն) քաղաքացիական պաշտպանության շտաբի պետերը մասնակցել են վերապատրաստման դասընթացների, որոնց արդյունքում ստացել են համապատասխան որակավորում:

2014 թվականին պետական բյուջեից 458.6 մլն դրամ է հատկացվել հանրապետության 144 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով 2361 երեխաների ուսուցման համար: Աշակերտների թվաքանակը 2014 թվականին` 2007-ի համեմատ, աճել է 49%-ով: Դա պայմանավորված է ծրագրի արդյունավետ ներդրմամբ, ինչպես նաև 2013-2014 թվականներին ծրագրի ցանկը 5 նոր դպրոցներով համալրմամբ (ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մանկական երաժշտական դպրոց, ՀՀ Տավուշի մարզի Աչաջրի երաժշտական դպրոց, ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքների երաժշտական դպրոցներ): Գնահատելի է այն փաստը, որ դպրոցներում արդեն դասավանդվում են այնպիսի հազվագյուտ նվագարաններ, ինչպիսիք են` տավիղը, կոնտրաբասը, ֆագոտը, հոբոյը (Երևան), պկուն, պարկապզուկը (Գեղարքունիք, Շիրակ), ուդը, տուբան (Կոտայք, Արմավիր), բամբիռը (Արմավիր): Ընդհանուր առմամբ, «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի ցանկով հաստատված 26 նվագարաններից դասավանդվում է 25-ը (2010 թվականին 27 նվագարանից ուսուցանվում էր 22-ը): 2014 թվականին ազգային թառ, քամանչա, ուդ, սանթուր, սազ, պկու նվագարաններ են ուսանել 351 երեխաներ` 2007 թվականի 90-ի դիմաց: 2015 թվականին պետական բյուջեից երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով 2361 երեխաների ուսուցման համար կհատկացվի 629.8 մլն դրամ:

Գեղարվեստական կրթության մատչելիության և որակի բարձրացման, ուսումնամեթոդական և գործնական աջակցության նպատակով շարունակել են իրենց գործունեությունը ՀՀ մարզերի 30 հենակետային դպրոցները (յուրաքանչյուր մարզում` 3-ական), «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` մարզային 10 ներկայացուցչություններով: Նշված հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժների և հանրապետության առաջատար մասնագետների միջոցով 2013 թվականի ընթացքում հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 8290 աշակերտների և 1430 ուսուցիչների, 2014 թվականին 8300 աշակերտների և 1440 ուսուցիչների ցուցաբերվել է ուսումնամեթոդական և գործնական աջակցություն, վերապատրաստման դասալսումներին մասնակցել է` 2013 թվականին` 735, 2014 թվականին` 900 մանկավարժ:

2013 թվականից մեկնարկել է «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագիրը, որն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրում ընդգրկված հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով 2014 թվականին (ուսուցչի հետ համատեղ) իրականացվել են մասնագիտական խորհրդատվություններ ծրագրի բոլոր մասնակիցների համար` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: Տարվա ընթացքում 15 մասնակիցներ ներգրավվել են նաև շուրջ 40 հանրապետական և միջազգային նպատակային ծրագրերում և միջոցառումներում: 2014 թվականին ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 15.9 մլն դրամ, ևս 15.9 մլն դրամ կհատկացվի 2015 թվականին:

2014 թվականին երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման համար պետական բյուջեից հատկացված 17.1 մլն դրամի շրջանակներում տպագրվել են գեղարվեստական կրթության 27 անուն ուսումնական նոր ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ` նախորդ տարվա 24-ի դիմաց: Հրատարակված գրականությունն անվճար տրամադրվում է հանրապետությունում գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին: 2015 թվականին պետական բյուջեից նշված նպատակով կհատկացվի ևս 17.1 մլն դրամ` 21 անուն ուսումնամեթոդական և գիտաուսումնական գրականության հրատարակման համար:

2014 թվականին պետական բյուջեից 18.9 մլն դրամ էլ հատկացվել է երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման գծով, որի շրջանակներում ձեռք է բերվել 102 երաժշտական գործիք` 2013 թվականի 73-ի դիմաց` շնորհալի երեխաներին տրամադրելու նպատակով: Նշված նպատակով ևս 20.0 մլն դրամ կհատկացվի 2015 թվականին:

ՀՀ երկրապահ կամավորականների միությունում գործում է «Պատանի երկրապահ» ակումբը, որի նպատակն է` պատանիների շրջանում զարգացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը և հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը: Ակումբն ունի 72 ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Երևան քաղաքում, որոնցում ընդգրկված են 8-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Ակումբն զբաղվում է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, կրակային, շարային, մարտավարական պատրաստությամբ: Պատանիներն ուսուցանվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերի համաձայն, որն էլ նպաստում է նրանց` զինվորական ծառայությանը նախապատրաստմանը: 2015 թվականին «Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության իրականացում» ծրագրի գծով պետական բյուջեից կհատկացվի 64.3 մլն դրամ:

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովելու, նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 13-ի N 855-Ա որոշմամբ 100 մլն դրամ արժողությամբ 45 անուն մարզագույք հատկացվեց 29 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզական հասարակական կազմակերպությունների: Նշված նպատակով 170.0 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

Մարզադպրոցների պայմանների բարելավման նպատակով մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 849.7 մլն դրամ, 780.0 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Սփյուռքի հետ կապերի ոլորտում կարևորվում է սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը: 2014 թվականին 48 սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 15.0 մլն դրամ, 36.2 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների համաձայն իրականացվում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհեր: Անվճար հիմունքներով ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ տարեկան հաստատվող բուհական պետական պատվերի տեղերի` 70 տեղ, շրջանակներում, միաժամանակ, 13 տեղ է նախատեսվում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունելության գծով:

Սկսած 2014 թվականից` Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական ու նախադպրոցական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը: Դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումը, որպես կանոն, իրականացվում է կրթական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա: Սփյուռքի ավելի քան երեք տասնյակ երկրներում գործում են մոտ 400 ամենօրյա և ավելի քան 700 մեկօրյա դպրոցներ: Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության գործում մանկավարժներին օգնելու խնդրում կարևորվում է ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկը: Տպագրվող գրականության ցանկում ընդգրկվում են`

- Հայաստանում մշակված և հրատարակված ուսումնական գրականություն, այդ թվում Հայաստանի դպրոցներում օգտագործվող դասագրքեր, ուսումնամեթոդական գրականություն, ուսումնական ձեռնարկներ, հայրենաճանաչության, օժանդակ, դիդակտիկ նյութեր, խտասալիկներ,

- Հայաստանում` հատուկ Սփյուռքի համար մշակված և հրատարակված ուսումնական գրականություն, ինչպես նաև Սփյուռքի հայկական կրթօջախների փորձառու ուսուցիչների ստեղծած ուսումնական ձեռնարկներ, որոնք երաշխավորվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից,

- ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով ստեղծված արևմտահայերենի այբբենարաններ, ընթերցարաններ, միասնական քերականության ձեռնարկներ,

- գիտահանրամատչելի գրականություն, մանկական հանրագիտարաններ, մանկական գրականություն, հեքիաթներ, խաղեր,

- քարտեզներ, ատլասներ, ամենատարբեր թեմատիկ պաստառներ, որոնք ամեն տարի նորացվում են, տպագրվում նաև դասական ուղղագրությամբ և արևմտահայերեն տարբերակներով:

Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման նպատակով 2014 թվականին պետական բյուջեից հատկացվել է 79.4 մլն դրամ, 100.0 մլն դրամ էլ կհատկացվի 2015 թվականին:

2014 թվականին պետական բյուջեից միջոցներ են նախատեսվել Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասավանդման և Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում հայագիտության ամբիոնին աջակցման գծով, յուրաքանչյուրի գծով 3.6 մլն դրամի չափով: Նշված համալսարաններին նույն չափով աջակցություն կցուցաբերվի նաև 2015 թվականին, միաժամանակ, 2015 թվականին պետական բյուջեից 4.9 մլն դրամ կհատկացվի Պրահայի Կարլովի համալսարանում հայոց լեզվի դասավանդման կազմակերպման գծով:

 

1.3 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`

1. փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,

2. թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը, ցածր է հանրակրթության երրորդ աստիճանում սովորողների ընդգրկվածության ցուցանիշը,

3. հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,

4. դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ցածր է մանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման արդյունավետությունը,

5. դեռևս ապահովված չէ կրթական ծրագրերի ամբողջական համադրելիությունը միջազգային չափանիշներին, կրթության համակարգը չի կարողանում արագ և արդյունավետ արձագանքել հասարակության և տնտեսության արագընթաց զարգացումներին,

6. անբավարար է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս,

7. շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին,

8. բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները,

9. կարգավորված չեն ՀՀ մարզերի հեռավոր գյուղական թերհամալրված (փոքրաթիվ աշակերտական համակազմով) հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսուցման արդյունավետ մեխանիզմները,

10. հատուկ դպրոցներում սովորող երեխաների խնամքի համար հատկացված միջոցները չեն ապահովում չափորոշիչներով սահմանված պահանջները,

11. համընդհանուր ներառման անցման համար «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներից բխող իրավական հիմքերի մշակում և հաստատում,

12. մասնագիտական, հատկապես բարձրագույն կրթությունը մատչելի չէ սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար,

13. բարելավման կարիք ունեն մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերն ու մեխանիզմները,

14. թույլ է կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսությունը, բավարար չեն սոցիալական գործընկերության մեխանիզմները,

15. շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական բազայի ապահովման կարիք ունեն արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները:

 

7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունն ապահովվի մրցունակ մասնագետներով: Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծելու է կրթության հնարավորություն` անկախ նրա սոցիալական վիճակից և տարիքից:

Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը: Կրթության ոլորտի նպատակներն ու գերակայությունները բխում են ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրի և ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի նպատակադրումներից: Համաձայն նշված ծրագրերի` կրթության բնագավառում առաջիկա տարիներին ակնկալվող հիմնական արդյունքներն են.

. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան,

. բարելավել կրթության որակը, այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին,

. ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ:

 

Հանրակրթության ոլորտի նպատակադրումները.

 

1. հանրակրթության բոլոր մակարդակներում, այդ թվում նախադպրոցական կրթության ոլորտում, բարձրացնել կրթության մատչելիությունը: Մասնավորապես,

. նախադպրոցական ծրագրերում երեխաների (հատկապես աղքատ ընտանիքների) ընդգրկվածության մեծացում` ապահովելով դպրոցին նախորդող տարում երեխաների առավելագույն ընդգրկվածություն,

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնում:

2. բարելավել հանրակրթության որակը` այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին: Մասնավորապես.

. կրթակարգի և չափորոշիչների, բոլոր ուսումնական ծրագրերի վերանայում` կրթության բովանդակության արդիականացման և այն հասարակության ժամանակակից պահանջներին համապատասխանեցման նպատակով, միաժամանակ բարելավելով համապատասխան դասագրքերի բովանդակային որակը,

. աջակցության ցուցաբերում միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը,

. հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ներդնում,

. երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցմանն ապահովում,

. կրթության որակի և արդյունավետությանը, ինչպես նաև կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակում, լրամշակում,

. հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման ապահովում, հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի միջոցով ուսումնական գործընթացի իրականացման նոր ձևի անցման կազմակերպում,

. ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի մասնագիտական որակի բարձրացում (վերապատրաստում, ատեստավորում),

. միջազգային ստուգատեսներում, առարկայական օլիմպիադաներում, մրցույթներում, մրցաշարերում մասնակցության արդյունավետության բարձրացում,

. հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում` նախադպրոցական, կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածության բարելավում,

. հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում` վերանայելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման մեխանիզմները:

Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստումը, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովումը: Մասնավորապես. առաջիկա տարիներին նախատեսվում է`

1. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստում ու մրցակցային միջավայրում աշխատունակ որակավորված աշխատուժի ապահովում,

2. կրթական ծրագրերի համապատասխանեցում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովում,

3. ՄԿՈՒ համակարգի ինտեգրում Եվրոպական մասնագիտական կրթական տարածքին,

4. մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրում,

5. կրթության որակի ապահովում և հավատարմագրում` որպես կրթության որակի հավաստման արտաքին գործառույթ,

6. բուհերի ինքնավարության և հաշվետվողականության հավասարակշռված համակարգի ստեղծում, բուհի կառավարման գործառույթների բարելավում,

7. բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմների վերանայում,

8. բուհական համակարգի արդյունավետության բարձրացում,

9. բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք իրականացում,

10. աշխատաշուկա-բուհ կապի ամրապնդում և «Կրթություն-գիտություն-նորարարություն» ավանդական եռանկյունու մոդելի արմատավորում բուհերում,

11. բարձրագույն կրթության մեջ սոցիալական ուղղվածության քաղաքականության զարգացում,

12. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ինտեգրմանն ուղղված գործընթացի շարունակական իրականացում:

Արտաուսումնական դաստիարակության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է`

. արտաուսումնական կրթական ոլորտի զարգացմանը նպաստումը, արտադպրոցական կրթական նոր ծրագրերի մշակումը,

. օժտված և շնորհալի երեխաների բացահայտումը,

. գեղարվեստական խմբակներում ընդգրկված սաների գեղարվեստական ստեղծագործության ունակությունների, հակումների, հետաքրքրությունների ոլորտի զարգացումը:

Սփյուռքի հայապահպանության և սփյուռքագիտության զարգացման ծրագրերում պետական քաղաքականության հիմնական նպատակն է` աջակցել հայապահպանությանը, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, նպաստել սփյուռքում կրթական ծրագրերի ընդլայնմանը:

 

2.2 ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման կայուն հիմքերի ապահովում: Կրթության բնագավառը շարունակում է մնալ, որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն և կրթության ոլորտի գերակա վիճակը կպահպանվի նաև 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Կրթության ոլորտի գերակայություն է համարվում հանրակրթությունը, որին էլ առաջիկա տարիներին կուղղվի կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը:

Ստորև ներկայացված են հանրակրթության ոլորտի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.

. կրթության բովանդակային բարեփոխումը` հանրակրթական առարկայական ծրագրերի և դասագրքերի բովանդակային որակի բարելավում,

. կրթության որակի նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների մշակումը,

. առանձին գործող ավագ դպրոցների կայացմանն աջակցելը` շենքային և ուսումնանյութական բազայի հարստացմամբ, մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործմամբ,

. տարրական դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և հավասար մեկնարկային հնարավորությունների ստեղծումը` նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածության մեծացման միջոցով,

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ապահովում,

. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնում,

. Ընդունելության քննությունների համակարգի վերանայում` դյուրացնելով դիմորդների մուտքը բուհ,

. աշխատավարձերի բարձրացումը, մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգի գործարկման միջոցով նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորությունների ստեղծումը,

. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրապետության դպրոցներում, ինտերնետի հասանելիության ապահովումը,

. կրթական հաստատությունների ուսումնական շենքերով ապահովվածության, դրանց հիմնանորոգման, կաթսայատների միջոցով ջեռուցման կազմակերպման աշխատանքների շարունակական իրականացումը,

. հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգային բարեփոխման ծրագրի իրականացումը,

. հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրումը,

. հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ներդրումը:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Մասնագիտական կրթության բնագավառի գերակայություն են համակարգի բարեփոխումները` Լիսաբոնի կոնվենցիայի պահանջներին, Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին և եվրոպական ինտեգրման քաղաքականությանը համապատասխան:

Ստորև ներկայացված են մասնագիտական կրթության համակարգի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.

 

1. Նախնական և միջին մասնագիտական կրթություն

 

. Նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական պետական կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում,

. ուսումնական հաստատությունների շենքային պայմանների և նյութատեխնիկական բազայի բարելավում,

. երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը,

- մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների` կրթության

գլոբալ համակարգերին ինտեգրման խթանում,

- ՄԿՈՒ որակավորումների համակարգի համապատասխանեցում որակավորումների

եվրոպական շրջանակին,

. ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետ ցանցի ձևավորում,

. սոցիալական գործընկերության և երկխոսության խթանում,

. նախնական և մասնագիտական կրթության մասնագիտությունների առաջնահերթությունների սահմանում` ելնելով ՀՀ տնտեսության գերակայություններից, մասնագետների պահանջարկի ձևավորման արդյունավետ համակարգի ներդնում:

 

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

 

1. եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան` որակավորումների ազգային շրջանակի ներդնում,

2. կրթության որակի ապահովման ներքին և գնահատման արտաքին արդյունավետ մեխանիզմների ձևավորում,

3. կրթական ծրագրերի բովանդակային համապատասխանեցում միջազգային արդի պահանջներին,

4. կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգերի կատարելագործում, որպես շարժունության ապահովման կարևոր գործիք,

5. ֆինանսավորման համակարգի վերակառուցում` ուսումնական հաստատությունների զարգացումը խթանելու և կրթության մատչելիության բարձրացումն ապահովելու նպատակով,

6. բուհերի գործունեության համար մրցակցային դաշտի և հավասար հնարավորությունների ստեղծում, լիցենզավորման պայմանների և պահանջների վերանայում,

7. բուհերի և գործատուների (աշխատաշուկայի) փոխադարձ կապի խթանում:

Սփյուռքի հետ տարվող աշխատանքները և իրականացվող աջակցության համապատասխան ծրագրերը կոչված են համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և նպատակային խնդիրների լուծման համար:

Միջնաժամկետ հատվածի գերակայություններն են` սփյուռքահայ կրթօջախների գործունեությանն ուղղված օժանդակության ծրագրերի ընդլայնումը, գիտակրթական կապերի ամրապնդումը և սփյուռքում հայագիտության զարգացման ապահովումը:

 

7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր նաև ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ողջ ժամանակահատվածում:

2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, վարկային ծրագրի գծով ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են ծախսեր` 2016 թվականին 129428.0 մլն, 2017 թվականին` 134463.1 մլն և 2018 թվականին` 140202.0 մլն դրամի չափով (ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էին ծախսեր` 140779.6 մլն, 2017 թվականին` 159610.8 մլն դրամի չափով):

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2016 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.63%-ը, 2017 թվականին` 2.54%-ը և 2018 թվականին` 2.45%-ը:

 

Գծանկար 7.1. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության

բնագավառում 2014-2018 թվականներին (%-ը ՀՆԱ-ում)

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Գծանկար 7.2. Կրթության բնագավառում պետական ծախսերը 2014-2018

թվականներին` գործառական դասակարգմամբ (%` բնագավառի

ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:

 

Աղյուսակ 7.2. Կրթության ոլորտի պետական ծախսերը 2014-2018 թվականներին`

ըստ ուղղությունների

 

(մլն դրամ)

._____________________________________________________________________.

|Խմբերի անվանումը       |ՀՀ 2014 |ՀՀ 2015  |ըստ ՀՀ 2016-2018          |

|                       |թվականի |հաստատված|թվականների ՄԺԾԾ-ի         |

|                       |պետական |պետական  |__________________________|

|                       |բյուջե  |բյուջե   |2016    |2017    |2018    |

|                       |(փաստ)  |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ`       |115004.1| 124605.3|129428.0|134463.1|140202.0|

|_______________________|________|_________|________|________|________|

|01,02 Նախադպրոցական և  | 77046.6|  82241.3| 85039.9| 87348.8| 90033.3|

|տարրական ընդհանուր     |        |         |        |        |        |

|կրթություն, Միջնակարգ  |        |         |        |        |        |

|ընդհանուր կրթություն   |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|03. Նախնական           |  7458.5|  11365.5| 11378.4| 13051.6| 14293.9|

|մասնագիտական           |        |         |        |        |        |

|(արհեստագործական) և    |        |         |        |        |        |

|միջին մասնագիտական     |        |         |        |        |        |

|կրթություն             |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|04. Բարձրագույն        |  9407.7|  11437.7| 12560.2| 12944.1| 13020.2|

|կրթություն             |        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|05. Ըստ մակարդակների   |  4749.7|   6006.3|  5983.4|  6031.6|  6025.2|

|չդասակարգվող կրթություն|        |         |        |        |        |

|_______________________|________|_________|________|________|________|

|06. Կրթությանը         | 16341.6|  13554.5| 14466.1| 15087.0| 16829.4|

|տրամադրվող օժանդակ     |        |         |        |        |        |

|ծառայություններ        |        |         |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Ծրագրային ժամանակահատվածի վերջում, կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին կընկնի ընդհանուր մասհանումների 92.9%-ը, իսկ կապիտալ ծախսերին` 7.1%-ը` 2015 թվականի, համապատասխանաբար, 94.6 և 5.4%-ի դիմաց: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձերին ուղղվող վճարները. 2018 թվականին` շուրջ 74.8%` 2015 թվականի 75.4%-ի դիմաց:

2016-2018 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են, ըստ տարիների` 3298.7; 3986.2 և 3630.7 մլն դրամով` պայմանավորված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազար դրամ (ներառյալ եկամտային հարկը` 79.4 հազար դրամ) սահմանմամբ, 2016-2017 թվականներին` համապատասխանաբար, 2015 և 2016 թվականների հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսմամբ, ինչպես նաև սովորողների թվաքանակների փոփոխություններով:

 

Աղյուսակ 7.3 Կրթության ոլորտի պետական ծախսերը 2016-2018 թվականներին`

ըստ գոյություն ունեցող և նոր ծրագրերի

 

(մլն դրամով)

.____________________________________________________________________.

|                                         |2016 թ. |2017 թ. |2018 թ. |

|_________________________________________|________|________|________|

|Գոյություն ունեցող պարտավորությունների   |129416.6|134449.4|140188.3|

|ընդհանուր ծախսերը                        |        |        |        |

|_________________________________________|________|________|________|

|Նոր նախաձեռնությունների ընդհանուր ծախսերը|    11.4|    13.7|    13.7|

|_________________________________________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                 |129428.0|134463.1|140202.0|

.____________________________________________________________________.

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը

 

Հանրակրթական ծրագրեր

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող կրթության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որը հնարավորություն կտա ապահովելու համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարունակումը:

2016 թվականին նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության, միջնակարգ ընդհանուր կրթության, ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրերի գծով ծախսերը 2015 թվականի նկատմամբ կաճեն 4.8%-ով և կկազմեն 98205.0 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 75.9%-ը: 2017 թվականին նշված ծրագրերի գծով ծախսերը 2016 թվականի նկատմամբ կաճեն 3.0%-ով և կկազմեն 101131.7 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 75.2%-ը, իսկ 2018 թվականին` 2017 թվականի նկատմամբ ծախսերը կաճեն 4.4%-ով` կազմելով 105558.6 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 75.3%-ը:

2016-2018 թվականներին, աշխատավարձերի գծով լրացուցիչ միջոցների նախատեսմամբ պայմանավորված, ծախսերն աճել են, ըստ տարիների` 2376.7; 2136.6 և 2471.6 մլն դրամի չափով: Այն պայմանավորված է ինչպես աշխատավարձերի բարձրացման գծով գումարների նախատեսմամբ, այնպես էլ սովորողների թվաքանակների փոփոխություններով:

Ծրագրային ժամանակահատվածի վերջում աշխատավարձին ուղղվող միջոցները կկազմեն հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի շուրջ 82.1%-ը:

«Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» և «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրերի գծով ծախսերը 2016 թվականին` 2015 թվականի համեմատ, ավելացել են, համապատասխանաբար` 68.5 և 137.8 մլն դրամով: «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի գծով ծախսերը 2016-2018 թվականներին աճել են` ըստ տարիների 22.5; 26.2 և 4.8 մլն դրամով:Կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսերը 2016 թվականին աճել են 786.1 մլն դրամով, իսկ 2018 թվականին` 917.9 մլն դրամով: 2016-2018 թվականներին միջոցներ են նախատեսվել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի գծով, ըստ տարիների` 1162.3; 1413.0 և 1814.6 մլն դրամի չափով (ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նշված ծրագիրը նախատեսված չի եղել): Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագրի գծով ծախսերը 2016-2018 թվականներին աճել են` ըստ տարիների 1078.4; 513.2 և 272.4 մլն դրամով, միաժամանակ 2016 թվականին չի նախատեսվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագրի գծով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 1393.6 մլն դրամը` ծրագրի ավարտմամբ պայմանավորված:

Ծրագրային ժամանակահատվածի վերջում մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2015 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ կաճեն 0.7 տոկոսով (դպրոցահասակ երեխաների թիվը 2016-2018 թվականներին կկազմի, ըստ տարիների, համապատասխանաբար` 375.9; 388.5 և 406.6 հազար` 2015 թվականի 363.5 հազարի դիմաց):

 

Աղյուսակ 7.4. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության

ոլորտում

 

._______________________________________________________________.

|                                       |2015 |2016 |2017 |2018 |

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Ինդեքս (2015 թ. = 100)                 |100.0|101.4|101.0|100.7|

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Հուշագրային հոդվածներ                  |     |     |     |     |

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Աշակերտների թվաքանակը (2015 թ. = 100)  |100.0|103.4|106.9|111.9|

|_______________________________________|_____|_____|_____|_____|

|Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում|100.0|104.8|108.0|112.7|

|(2015 թ. = 100)                        |     |     |     |     |

._______________________________________________________________.

 

Միջնաժամկետ հատվածում` հանրակրթության բնագավառում կշարունակվեն նաև բարեփոխումները, որոնց գլխավոր ուղղություններից է կրթության բովանդակության արդիականացումը: Մասնավորապես, 2016-2018 թվականներին մանկավարժական պարբերականների, ուսումնական ծրագրերի, ձեռնարկների տպագրության նպատակով պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կհատկացվի, շուրջ 280.0 մլն դրամ:

Պետությունը շարունակելու է տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու քաղաքականությունը: Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերով ապահովելու (ներառյալ շախմատի դասագրքերն ու խնդրագրքերը, օտար լեզվի և երաժշտության դասագրքերը) և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման նպատակով 2016-2018 թվականներին նախատեսվել է` ըստ տարիների, 969.1; 815.8 և 969.1 մլն դրամ (ավագ դպրոցների դասագրքերի` չորս տարին մեկ վերատպագրմամբ պայմանավորված, 2017 թվականին դրանց տպագրման գծով միջոցներ չեն նախատեսվել): Միջնաժամկետ հատվածում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով` յուրաքանչյուր տարի նախատեսվել է 120.0 մլն դրամ:

Կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, կրթության բովանդակային և մեթոդական սպասարկումը, որի նպատակով պետական բյուջեից 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 507.0 մլն դրամ, իսկ 2017-2018 թվականներին` յուրաքանչյուր տարի` 507.7 մլն դրամ (յուրաքանչյուր տարի կվերապատրաստվի շուրջ 10.0 հազար ուսուցիչ):

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի գծով միջնաժամկետ հատվածում նախատեսվում է հատկացնել, 2016 թվականին` 451.0 մլն դրամ, իսկ 2017-2018 թվականներին` յուրաքանչյուր տարի` 451.8 մլն դրամ:

2016-2018 թվականներին «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվել է` յուրաքանչյուր տարի` 120.5 մլն դրամ` 2015 թվականի 52.0 մլն դրամի դիմաց (յուրաքանչյուր տարի հավելավճար կտրամադրվի 660 ուսուցչի` 2015 թվականի 285-ի դիմաց):

Նախատեսվել են միջոցներ հանրապետության 1393 դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման, շարժական ինտերնետային կայանի շահագործման, Մայքրոսոֆթի համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով: Նշված աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել, 2016 թվականին` 861.7 մլն դրամ, իսկ 2017-2018 թվականներին` յուրաքանչյուր տարի` 861.8 մլն դրամ:

Զգալի միջոցներ են նախատեսվել քննությունների թեստերի, ուղեցույցերի մշակման, ավարտական քննությունների անցկացման գծով (շրջանավարտների թիվը նախատեսվել է, ըստ տարիների` 23.6; 20.9 և 11.8 հազար` 2015 թվականի 24.7 հազարի դիմաց), TIMSS միջազգային ստուգատես-հետազոտությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության վճարի (յուրաքանչյուր տարի 37.5 հազար դոլարին և 37.5 հազար եվրոյին համարժեք դրամ), մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից սովորողների գիտելիքների գնահատման TIMSS-2019 միջազգային ստուգատեսի փորձնական փուլի անցկացման գծով (նշված նպատակով 2018 թվականին նախատեսվել է 6.8 մլն դրամ): Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով նախատեսվել է` ըստ տարիների 405.4; 394.7 և 373.9 մլն դրամ:

Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման գծով նախատեսվել է` յուրաքանչյուր տարի` 587.8 մլն դրամ` 2015 թվականի 450.0 մլն դրամի դիմաց:

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով կշարունակվեն ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները, որի նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվել է 41.0 մլն դրամ:

«Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը կկազմի, ըստ տարիների` 594.9; 621.2 և 626.0 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում սննդով կապահովվեն ՀՀ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված` ըստ տարիների, շուրջ 23.2; 24.3 և 24.5 հազար երեխաները (ՀՀ Արարատի մարզում` ըստ տարիների` 14.4; 15.3 և 15.5 հազար, ՀՀ Սյունիքի մարզում` ըստ տարիների` 6.1; 6.2 և 6.2 հազար, ՀՀ Վայոց ձորի մարզում` ըստ տարիների` 2.7; 2.8 և 2.8 հազար երեխաներ): Միաժամանակ, 49.1 մլն դրամ էլ նախատեսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գծով` սննդամթերքի ցամաքային տեղափոխման համար:

Միջնաժամկետ հատվածում պետական բյուջեից միջոցներ կնախատեսվեն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության գծով: 2016-2018 թվականներին նախադպրոցական կրթության գծով նախատեսվել է, ըստ տարիների` 656.9; 737.3 և 774.2 մլն դրամ` ավագ նախադպրոցական տարիքի, համապատասխանաբար, 5.9; 6.9 և 7.3 հազար երեխաների կրթության գծով (ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նշված նպատակով նախատեսվել է 598.3 մլն դրամ` 5.2 հազար երեխայի կրթության գծով):

Ծրագրային ժամանակահատվածում կրթական հաստատությունների բնականոն, հուսալի և անվտանգ գործունեության ապահովման ու որակյալ ծառայությունների մատուցման նպատակով կշարունակվի կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության ծրագրի իրականացումը: Այս ուղղությամբ պետական ներդրումները 2016-2018 թվականներին կկազմեն` ընդամենը 14,327.9 մլն դրամ, որից` ըստ տարիների, համապատասխանաբար, 4,470.0 մլն դրամ, 4,470.0 մլն դրամ և 5,387.9 մլն դրամ:

Միջնաժամկետ հատվածում ներառական կրթություն կիրականացվի հանրապետության, ըստ տարիների` 154; 165 և 178 հանրակրթական դպրոցներում` 2015 թվականի 127-ի դիմաց, որոնցում ընդգրկված կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, համապատասխանաբար` շուրջ 4.8; 5.4 և 6.1 հազար երեխաներ` 2015 թվականի մոտ 3.5 հազարի դիմաց: Միաժամանակ, փորձնական կարգի իրականացման շրջանակներում, Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 0.3 հազար երեխաների ուսուցում:

 

Մասնագիտական կրթական ծրագրեր

 

Մասնագիտական կրթական ծրագրերի (նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրեր, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր) գծով ծախսերը 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ աճել են 1.6%-ով` կազմելով 24523.2 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 18.9%-ը: 2017 թվականին ծախսերը 2016 թվականի նկատմամբ կաճեն 8.4%-ով` կազմելով 26581.1 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 19.8%-ը, իսկ 2018 թվականին ծախսերը 2017 թվականի նկատմամբ կաճեն 5.0%-ով` կազմելով 27899.5 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 19.9%-ը:

Միջնաժամկետ հատվածում միջոցների ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի գծով լրացուցիչ ծախսերի նախատեսմամբ, ըստ տարիների` 785.4; 1805.4 և 1161.4 մլն դրամի չափով: Այն պայմանավորված է` ինչպես աշխատավարձերի բարձրացման գծով գումարների նախատեսմամբ, այնպես էլ սովորողների թվաքանակների փոփոխություններով: Մասնավորապես. սովորողների թվաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է քոլեջներում ընդունելության անվճար տեղերի ավելացմամբ (ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը):

Օրդինատորների կրթաթոշակի չափը նախատեսվել է 2016 թվականին հանրապետությունում սահմանվող նվազագույն աշխատավարձի չափով, որով պայմանավորված` 2016-2017 թվականներին ծախսերն աճել են, համապատասխանաբար` 9.9 և 5.0 մլն դրամի չափով:

Միջնաժամկետ հատվածում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման գծով նախատեսվել է, համապատասխանաբար` 1063.4; 1086.2 և 1060.2 մլն դրամ` 2015 թվականի 705.5 մլն դրամի դիմաց: Բուհական կրթության գծով հաշվարկներում մեկ ուսանողի ուսման ծախսերը (առանց արտոնություն ունեցող ուսանողների վարձավճարի փոխհատուցման գծով ծախսերի) 2016-2018 թվականներին կհասցվեն, ըստ տարիների` 661.8; 676.0 և 659.8 հազար դրամի` 2015 թվականի 604.0 հազար դրամի դիմաց:

Միաժամանակ, ծախսեր չեն նախատեսվել 2015 թվականին իրականացվող` «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի շրջանակներում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների համար գույքի և սարքավորումների ձեռքբերում» ծրագրի գծով` 200.0 մլն դրամի չափով:

 

Այլ ծրագրեր

 

2016 թվականին այլ ծրագրերի (Արտադպրոցական դաստիարակություն, Լրացուցիչ կրթություն, կրթական այլ ընթացիկ ծրագրեր) գծով ծախսերը 2015 թվականի նկատմամբ կնվազեն 1.4%-ով և կկազմեն 6688.4 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 5.2%-ը, 2017 թվականին ծախսերը 2016 թվականի նկատմամբ կաճեն 0.7%-ով` կազմելով 6736.6 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 5.0%-ը, 2018 թվականին ծախսերը 2017 թվականի նկատմամբ կնվազեն 0.1%-ով` կազմելով 6730.2 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.8%-ը:

Լրացուցիչ կրթական հաստատությունների գծով ծախսերի հաշվարկում դասախոսական 1 ժամի արժեքը 2016-2018 թվականներին հաշվարկվել է, ըստ տարիների` 3176; 3314 և 3314 դրամով` 2015 թվականի 2900 դրամի դիմաց:

Լրացուցիչ կրթական հաստատությունների գծով ծախսերում հաշվի է առնվել նաև վերապատրաստման, վերաորակավորման ինստիտուտներում և մասնագիտական դասընթացներում վերապատրաստվողների թվաքանակների փոփոխությունը:

Միջնաժամկետ հատվածում մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսերը ծրագրավորվել են տարեկան 705.0 մլն դրամի չափով կամ` ընդամենը, 2,115.0 մլն դրամ:

 

Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր

 

Նոր նախաձեռնությունների գծով 2016-2018 թվականներին նախատեսվել է, համապատասխանաբար` 11.3; 13.7 և 13.7 մլն դրամ: Նշված ծախսերը նախատեսվել են Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայոց լեզվի դասավանդման կազմակերպման գծով:

Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնում դասավանդվել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները` բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մակարդակներում, իրականացվել են բազմաթիվ հայագիտական հրատարակություններ և գիտաժողովներ:

Մինչև վերջերս Իտալիայում համալսարաններն ամբողջովին ֆինանսավորվում էին Իտալիայի կրթության և գիտության նախարարության կողմից: Սակայն վերջին ժամանակներում դրանք անցել են մասնակի ինքնաֆինանսավորման և խնդիր է առաջացել` արտաքին աղբյուրի հաշվին ֆինանսավորել հայերենի դասընթացները: Ներկայումս համալսարանում գործում է երկու խումբ և նախատեսվում է ավելացնել ևս մեկը:

 

Տարածքային զարգացմանն առնչվող ծրագրեր

 

Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար:

Միջնաժամկետ հատվածում կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը կնպաստեն տարածքային զարգացման ընդհանուր նպատակների և գերակայությունների իրագործմանը, համահունչ են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված` ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրերին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի` «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 25 արձանագրային որոշման, ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրի դրույթներին:

Մասնավորապես. ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիության ապահովման նպատակով իրականացվում է ներառական կրթություն: Ներկայումս ներառական կրթություն իրականացվում է հանրապետության 9 մարզերի ընդհանուր թվով 127 հանրակրթական դպրոցներում, որտեղ ընդգրկված են 3310 երեխաներ: 2016-2018 թվականներին ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը կընդլայնվի, ըստ տարիների` 27-ով, 11-ով և 13-ով: Միաժամանակ, ներառական դպրոցների ցանցի զարգացման համար բավարար հիմքեր ստեղծելու նպատակով Տավուշի մարզում 2011 թվականից փորձարկվում է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը:

ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու նպատակով փոխհատուցում է տրվում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող մանկավարժներին` ճանապարհածախսի, բնակարանի վարձի և կեցության ծախսերի համար: Միջնաժամկետ հատվածում, ՀՀ մարզերից ստացված հայտերի հիման վրա, կշարունակվի գործուղվող մանկավարժներին փոխհատուցումների տրամադրումը:

Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով 2016-2018 թվականներին շարունակվելու են այդ նպատակով պետական բյուջեից տրվող հատկացումները` ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին:

Միջնաժամկետ հատվածում պետական բյուջեից զգալի միջոցներ կտրամադրվեն ՀՀ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված բոլոր երեխաներին սննդով ապահովման գծով: Միաժամանակ, կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից տրամադրվող համաֆինանսավորումը, որի շրջանակներում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն հանրապետության մնացած մարզերի 800 դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված, ընդհանուր թվով, շուրջ 67 հազար սովորողներ:

Հանրակրթության համակարգը համալրվում է տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված է 1393 դպրոց: 2016-2018 թվականներին շարունակվելու են համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից տրվող հատկացումները:

Շարունակվելու են նաև հանրապետության ողջ տարածքում համընդհանուր բնույթ կրող կրթական ծրագրերը, մասնավորապես` տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը:

Միաժամանակ կրթության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիր

Ծրագրի նպատակներն են`

1. Հանրակրթության ոլորտի հետագա բարելավում,

2. Մասնագիտական կրթության ուղղությամբ նորարարությունների խթանում:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.

Առաջին բաղադրիչ` - «Հանրակրթության որակի բարելավում», որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.

1. Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում:

2. Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը:

3. Հիմնական կրթական կազմակերպությունների կարողությունների հզորացում` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը:

4. Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով

Երկրորդ բաղադրիչ` - Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:

Երրորդ բաղադրիչ` - Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թվականներին ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,656.4 մլն դրամ, 2017 թվականին` 2,169.6 մլն դրամ, 2018 թվականին` 2,442.0 մլն դրամ:

2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր

Ծրագիրը կօժանդակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության իրականացմանը: Ծրագրի նպատակներն են.

1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում,

2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում,

3. Սեյսմիկ ռիսկերի կառավարմանը և նվազեցմանն օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում,

4. Սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի գործադիր և իրականացնող մարմինների կարողությունների զարգացում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թվականներին ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,162.3 մլն դրամ, 2017 թվականին` 1,413.0 մլն դրամ, 2018 թվականին` 1,814.6 մլն դրամ:

 

7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

7.2.1 ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1.1. Գիտության ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը, տնտեսության զարգացման նպատակով գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը, սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը, պետության անվտանգությանն աջակցելը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը, հայագիտության զարգացմանը նպաստելը, գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը:

Հանրապետությունում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացման և միջազգային արդի չափանիշներին համապատասխանող գիտական համակարգի ներդրման նպատակով վերջին տարիներին իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների ռազմավարությամբ (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ) և ընդգրկված են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրում (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ): Մասնավորապես.

- Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության իրավական և կազմակերպական հիմքերի սահմանման ու փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավահարաբերությունների կարգավորման նպատակով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 7-ին ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը:

- Հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի N 54 արձանագրային որոշմամբ սահմանվել են ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները: Այդ գերակայությունները հետևյալներն են` հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ:

- Միջազգային գիտական համագործակցության խթանման և միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրման մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի նիստի N 1298-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել կնքելու համաձայնագիր ՀՀ կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև ՀՀ-ում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին:

- Հանրապետության գիտական կազմակերպությունների և բուհերի ինքնավարության աստիճանի բարձրացման, ժամանակակից մենեջմենթի ներդրման ու ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող մի շարք գիտական կազմակերպություններ և բուհեր վերակազմավորվել են հիմնադրամների կամ հիմնադրվել են գիտական գործունեություն իրականացնող հիմնադրամներ: Դրանք են` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) (ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-Ն որոշում), «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշում), Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշում), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 20-ի N 80-Ն որոշում), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշում), Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշում), Երևանի պետական համալսարանը (ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշում): Արդյունքում` 2015 թվականի դրությամբ հանրապետությունում գործում են պետական բյուջեից ֆինանսավորվող ութ գիտահետազոտական կամ գիտակրթական կազմակերպություններ` վերոնշյալ յոթը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 746 որոշում), որոնք ունեն հիմնադրամի կազմակերպաիրավական ձև:

- Հանրապետությունում ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգում (ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշում), որպես համակարգաստեղծ և միջավայր ձևավորող նախաձեռնություններ ներառված են երեք գիտահետազոտական գերազանցության կենտրոններ` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը և «Քենդլ» նախագիծը:

- Հայագիտության ոլորտում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի նիստի N 1 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայագիտության զարգացման հայեցակարգը և Հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությունը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1638-Ն որոշմամբ հիմնադրվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:

- Գիտական աշխատողների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, գիտության ոլորտը երիտասարդ և բարձր որակավորում ունեցող կադրերով համալրելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1382-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարների նոր չափ` գիտությունների դոկտորներին` 50 000 ՀՀ դրամ, գիտությունների թեկնածուներին` 25 000 ՀՀ դրամ:

- Միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից 2008-2013 թվականների ընթացքում ստորագրվել են համաձայնագրեր Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Չինաստանի, ՈՒկրաինայի գիտության ոլորտի պետական լիազոր մարմինների կամ հիմնադրամների, Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (Իտալիա), Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի (Իտալիա` ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ) հետ:

- Միջազգային գիտական համագործակցության շրջանակներում, համաֆինանսավորման սկզբունքով, շարունակվում են իրականացվել հայ-ֆրանսիական (սկսած 2009 թվականից), հայ-բելառուսական (սկսած 2011 թվականից), հայ-ռուսական (սկսած 2012 թվականից) և հայ-գերմանական (սկսած 2013 թվականից) համատեղ ծրագրեր:

- Շարունակվել է ֆինանսավորվել մի շարք միջազգային գիտական կառույցների կամ համագործակցությունների` Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի (ՄՀՄԻ - JINR), Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ - IAU), Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի (ՄՀԵԿ - CERN), Բալկանյան Էկոլոգիական Ասոցիացիայի (ԲԷԱ - B.E.N.A.), Բարձր Էներգիաների Ստերեոսկոպիկ Համակարգ (ԲԷՍՀ - H.E.S.S.) միջազգային համագործակցության անդամակցությունը:

- Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից հանրապետության գիտական պետական կազմակերպությունների և բուհերի համար ազատ օգտվելու պայմանների ապահովման նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքել է համաձայնագիր «Springer Science and Media BV» ընկերության, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին` «Thomson Reuters» ընկերության հետ:

- Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ամրապնդման նպատակով շարունակվել են իրականացվել երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35տ.) խմբերի հետազոտական նախագծերի երկամյա և երիտասարդ հայցորդների (մինչև 35տ.) անհատական խրախուսման ամենամյա ծրագրերը:

- Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության մակարդակի բարձրացման նպատակով շարունակվել են իրականացվել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր` արտաբյուջետային միջոցների պարտադիր ներգրավման պայմանով: Արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը կազմել է նախագծի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր ֆինանսական միջոցների առնվազն 15%-ը` առաջին մրցույթի ժամանակ (2011 թվական) և առնվազն 25%-ը` երկրորդ մրցույթի ժամանակ (2013 թվական):

- 2013 թվականին ներդրվել է պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների անհատական խրախուսման ամենամյա ծրագիրը:

- 2013 թվականին ներդրվել է գիտության ոլորտի ենթակառուցվածքների ու նյութատեխնիկական բազայի արդիականացման ամենամյա ծրագիրը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի

իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի

նկարագրության ամփոփ աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|   |Ծառայությունների      |Շահառուների շրջանակի       |Պետական       |

|   |շրջանակի              |նկարագրություն             |հատվածի կողմից|

|   |նկարագրություն        |                           |ծառայության   |

|   |                      |                           |փոխհատուցման  |

|   |                      |                           |ծավալը        |

|___|______________________|___________________________|______________|

|   |Գիտական և             |Գիտական պետական            |Ամբողջությամբ |

|   |գիտատեխնիկական        |կազմակերպություններ,       |              |

|   |գործունեության        |պետական բուհեր և           |              |

|   |հիմնարար և            |հետբուհական կրթական        |              |

|   |կարևորագույն          |հաստատություններ           |              |

|   |նշանակություն ունեցող |                           |              |

|   |կիրառական             |                           |              |

|   |հետազոտությունների    |                           |              |

|   |ֆինանսավորում         |                           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Գիտական և             |Գիտական պետական            |Ամբողջությամբ |

|   |գիտատեխնիկական        |կազմակերպություններ,       |              |

|   |գործունեության        |պետական բուհեր և           |              |

|   |ենթակառուցվածքի       |հետբուհական կրթական        |              |

|   |պահպանման ու          |հաստատություններ           |              |

|   |զարգացման ծրագրերի,   |                           |              |

|   |գիտական կենտրոնների   |                           |              |

|   |ստեղծման              |                           |              |

|   |ֆինանսավորում         |                           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Ազգային արժեք         |Գիտական պետական            |Ամբողջությամբ |

|   |ներկայացնող գիտական   |կազմակերպություններ,       |              |

|   |օբյեկտների պահպանման  |պետական բուհեր և           |              |

|   |ֆինանսավորում         |հետբուհական կրթական        |              |

|   |                      |հաստատություններ           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Միջազգային գիտական    |Գիտական պետական            |Հիսուն տոկոսով|

|   |համագործակցության     |կազմակերպությունների,      |              |

|   |ֆինանսավորում         |պետական բուհերի և          |              |

|   |                      |հետբուհական կրթական        |              |

|   |                      |հաստատությունների          |              |

|   |                      |մրցութային կարգով ընտրված  |              |

|   |                      |հետազոտական խմբեր          |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Ասպիրանտական և        |Գիտական պետական            |Ամբողջությամբ |

|   |դոկտորանտական         |կազմակերպությունների և     |              |

|   |կրթաթոշակների, գիտական|պետական հետբուհական կրթական|              |

|   |կադրերի պատրաստման    |հաստատությունների          |              |

|   |գծով նպաստների        |ասպիրանտներ, ասպիրանտական  |              |

|   |տրամադրում            |թեզերի ղեկավարներ          |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Գիտական և             |Գիտական                    |Ամբողջությամբ |

|   |գիտատեխնիկական        |կազմակերպությունների և     |              |

|   |գործունեության        |բուհերի մրցութային կարգով  |              |

|   |պայմանագրային         |ընտրված հետազոտական խմբեր  |              |

|   |(թեմատիկ)             |                           |              |

|   |հետազոտությունների    |                           |              |

|   |ֆինանսավորում         |                           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Պետական գիտական       |Պետական բյուջեի            |Ամբողջությամբ |

|   |ծրագրերում և          |ֆինանսավորմամբ իրականացվող |              |

|   |թեմաներում ընդգրկված  |ծրագրերում և  թեմաներում   |              |

|   |բարձր                 |ընդգրկված ու մրցութային    |              |

|   |արդյունավետությամբ    |կարգով ընտրված             |              |

|   |աշխատող               |գիտաշխատողներ              |              |

|   |գիտաշխատողներին       |                           |              |

|   |հավելավճարի տրամադրում|                           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Կիրառական արդյունքի   |Գիտական                    |Վաթսունհինգ   |

|   |ձեռքբերմանն ուղղված   |կազմակերպությունների և     |տոկոսով       |

|   |ծրագրերի ֆինանսավորում|բուհերի մրցութային կարգով  |              |

|   |                      |ընտրված հետազոտական խմբեր  |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Երիտասարդ             |Գիտական                    |Ամբողջությամբ |

|   |գիտաշխատողների (մինչև |կազմակերպությունների և     |              |

|   |35 տ.)                |բուհերի մրցութային կարգով  |              |

|   |հետազոտությունների    |ընտրված երիտասարդ          |              |

|   |աջակցության,          |գիտաշխատողների (մինչև      |              |

|   |ասպիրանտների և        |35 տ.) հետազոտական խմբեր,  |              |

|   |երիտասարդ հայցորդների |ասպիրանտներ և  երիտասարդ   |              |

|   |(մինչև  35 տ.)        |հայցորդներ (մինչև  35 տ.)  |              |

|   |անհատական խրախուսման  |                           |              |

|   |ծրագրերի ֆինանսավորում|                           |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Գիտաժողովների,        |Մրցութային կարգով ընտրված  |Երեսունից-    |

|   |ամառային դպրոցների    |գիտական պետական            |քառասուն տոկոս|

|   |կազմակերպման          |կազմակերպությունների և     |              |

|   |աջակցության տրամադրում|պետական բուհերի ու         |              |

|   |                      |հետբուհական կրթական        |              |

|   |                      |հաստատությունների          |              |

|   |                      |գիտաշխատողներ              |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Օտարերկրյա            |Մրցութային կարգով ընտրված  |Երեսունից-    |

|   |պետություններում      |գիտական պետական            |քառասուն տոկոս|

|   |անցկացվող             |կազմակերպությունների և     |              |

|   |գիտաժողովների         |պետական բուհերի ու         |              |

|   |մասնակցության         |հետբուհական կրթական        |              |

|   |ֆինանսական աջակցության|հաստատությունների          |              |

|   |տրամադրում            |գիտաշխատողներ              |              |

|___|______________________|___________________________|______________|

|   |Պետական գիտական       |Պետական բյուջեի            |Ամբողջությամբ |

|   |ծրագրերում և          |ֆինանսավորմամբ իրականացվող |              |

|   |թեմաներում ընդգրկված  |գիտական ծրագրերում և       |              |

|   |գիտաշխատողներին       |թեմաներում ընդգրկված       |              |

|   |գիտական աստիճանի համար|գիտական աստիճան ունեցող    |              |

|   |հավելավճարի տրամադրում|գիտաշխատողներ              |              |

._____________________________________________________________________.

 

1.1. Գիտության ոլորտի վերջին երկու տարիների զարգացման միտումները

 

Գիտության ոլորտին պետական բյուջեով հատկացված ծախսերը (առանց պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերի) 2012-2014 թվականներին կազմել են, համապատասխանաբար` 10,088.0 ; 11,433.2 և 12,662.8 մլն դրամ` ՀՆԱ-ի 0.25, 0.27 և 0.30% -ը (տե՛ս, Գծապատկեր 1):

 

Գծապատկեր 1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի

2009-2014 թվականների հատկացումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի

մեջ:

 

-----------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գիտության ոլորտի 2013-2014 թվականների պետական ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ձևերի` բերված է Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական

ֆինանսավորման 2013-2014 թվականների ծավալների բաշխումն ըստ

ֆինանսավորման ձևերի:

 

.__________________________________________________________________.

|   |Ֆինանսավորման ձև                            |2013 թ. |2014 թ. |

|___|____________________________________________|________|________|

|   |Բազային ֆինանսավորում, այդ թվում`           | 8,790.0| 9,408.8|

|   |գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող|        |        |

|   |հավելավճարներ (մլն դրամ)                    |        |        |

|   |____________________________________________|________|________|

|   |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)          |   76.88|   74.80|

|___|____________________________________________|________|________|

|   |Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում  | 1,536.7| 1,675.3|

|   |(մլն դրամ)                                  |        |        |

|   |____________________________________________|________|________|

|   |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)          |   13.44|   13.23|

|___|____________________________________________|________|________|

|3. |Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում       | 1,106.5| 1,515.7|

|   |(մլն դրամ)                                  |        |        |

|   |____________________________________________|________|________|

|   |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)          |    9.68|   11.97|

|________________________________________________|________|________|

|Ընդամենը (մլն դրամ)                             |11,433.2|12,662.8|

.__________________________________________________________________.

 

ՀՀ պետական բյուջեից 2013-2014 թվականների ֆինանսավորմամբ իրականացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 161 և 172, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների` 7 և 21 (որից 16-ը` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր), ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման` 5-ական, նպատակային-ծրագրային հետազոտությունների` 13 և 12 ծրագիր: Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման թեմաների քանակը 2012 թվականին և մինչև 2013 թվականի մայիսը կազմել է 130, իսկ 2013 թվականի սեպտեմբերից` 159 (պայմանավորված հերթական մրցույթի անցկացմամբ) և 2013 թվականի դեկտեմբերից` ավելացել է ևս 16-ը (կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմաներ): Նշված ծրագրերի իրականացման մեջ ներգրավված են եղել, համապատասխանաբար` 57 և 52 ՊՈԱԿ, 16 և 17 ՓԲԸ, 5 ՍՊԸ, 2 և 4 հիմնադրամ (որոնցից 1-ում` 3 մասնաճյուղ) ու 1 պետական ուսումնական հաստատություն: Գիտության ոլորտի 2013-2014 թվականների պետական հատկացումների գերակշիռ մասը` 76.88% և 74.80% ուղղվել է բազային ծրագրերի ֆինանսավորմանը (ներառյալ պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները), իսկ նպատակային-ծրագրային հետազոտությունների և պայմանագրային (թեմատիկ) թեմաների ֆինանսավորմանը, համապատասխանաբար` 13.44 և 13.23% ու 9.68 և 11.97%:

Գիտության ոլորտի 2013-2014 թվականների բյուջետային ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծախսային ծրագրերի բերված է Աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության 2013-2014

թվականների պետական ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ

ծախսային ծրագրերի:

 

._____________________________________________________________________.

|Գիտական և  գիտատեխնիկական գործունեության |2013 թ.   |2014 թ.   |Փոփոխ|

|ծախսային ծրագիր                          |(մլն դրամ)|(մլն դրամ)|(%)  |

|_________________________________________|__________|__________|_____|

|Հիմնարար և  կարևորագույն  նշանակություն  |      10.8|      14.4| 33.3|

|ունեցող կիրառական հետազոտություններ      |          |          |     |

|_________________________________________|__________|__________|_____|

|Ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում   |   7,461.1|   8,119.2|  8.8|

|_________________________________________|__________|__________|_____|

|Ազգային արժեք ներկայացնող գիտական        |     774.4|     822.8|  6.2|

|օբյեկտների պահպանում                     |          |          |     |

|_________________________________________|__________|__________|_____|

|Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար|     441.0|     446.4|  1.2|

|տրվող հավելավճարներ                      |          |          |     |

|_________________________________________|__________|__________|_____|

|Գիտական կադրերի պատրաստում               |     102.7|      69.0|   - |

|                                         |          |          | 32.7|

|_________________________________________|__________|__________|_____|

|Պետական նպատակային ծրագրեր               |   1,536.7|   1,675.3|  9.0|

|_________________________________________|__________|__________|_____|

|Պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ|   1,106.5|   1,515.7| 37.0|

|_________________________________________|__________|__________|_____|

|Ընդամենը                                 |  11,433.2|  12,662.8| 10.8|

._____________________________________________________________________.

 

Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման համար 2013-2014 թվականներին հատկացված ֆինանսական ծավալները կազմել են, համապատասխանաբար` 10.8 և 14.4 մլն դրամ: Այդ հետազոտությունները կատարվել են 7 (2013 թվական) և 11 (2014 թվական) գիտական կազմակերպություններում:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման համար 2013-2014 թվականներին հատկացված ֆինանսական ծավալները կազմել են, համապատասխանաբար` 7,461,1 և 8,119.2 մլն դրամ: Այդ ծախսային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են 64 (2013 թվական) և 70 (2014 թվական) պետական գիտական կազմակերպություններ` ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերով, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ու դրանց գիտահետազոտական լաբորատորիաների ու խմբերի համար նախատեսված մի շարք մրցութային ծրագրեր: Գիտական կազմակերպությունների ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ 2013-2014 թվականներին շարունակվել է 2010 թվականին ներդրված նոր մոտեցումը, երբ այդ ծրագրերում ընդգրկվում է գիտահետազոտական բաղադրիչը, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն գիտական կազմակերպության ենթակառուցվածքի պահպանումը, արդիականացումն ու զարգացումը պայմանավորել բացառապես իրականացվող հետազոտություններով և մշակումներով: Ինչ վերաբերում է այս մրցութային ենթածրագրերին, ապա դրանց շրջանակներում, մասնավորապես, ֆինանսավորվել են.

- Արդիական գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման մրցութային ծրագիրը` արտաբյուջետային միջոցների համաֆինանսավորման սկզբունքով (համապատասխանաբար` 305.6 և 274.2 մլն դրամ): 2013 թվականի մրցույթի ժամանակ յուրաքանչյուր գիտական սարքավորման ձեռքբերման համար հատկացվել է առավելագույնը 60.0 մլն դրամ (մրցույթին ներկայացվել է 59 հայտ, ֆինանսավորվել է 6-ը), իսկ 2014 թվականի մրցույթի ժամանակ` 65.0 մլն դրամ (մրցույթին ներկայացվել է 23 հայտ, ֆինանսավորվել է 5-ը):

- Միջազգային երկկողմ գիտական համագործակցության մրցութային ծրագրերը` համաֆինանսավորման սկզբունքով (համապատասխանաբար` 128.9 և 156.6 մլն դրամ): 2013 թվականին ֆինանսավորվել են հայ-բելառուսական 17, հայ-ռուսական 21, հայ-ֆրանսիական 6, հայ-գերմանական 10 համատեղ ծրագրեր, 2014 թվականին` համապատասխանաբար` հայ-բելառուսական 17, հայ-ֆրանսիական 5 և հայ-ռուսական 25 ծրագրեր:

- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ գիտահետազոտական երկու լաբորատորիաների և մեկ խմբի աշխատանքների ֆինանսավորման ծավալը 2013 թվականին կազմել է 22.7 մլն դրամ: Համատեղ լաբորատորիաները ստեղծվել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, իսկ համատեղ խումբը` ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում:

- Սևծովյան միջկապ («Bleak Sea Interconnection, BSI») տարածաշրջանային նախագծի մասնակցությունը (համապատասխանաբար` 6.3 և 5.2 մլն դրամ): Նախագիծն իրականացվում է եվրոպական 7-րդ Շրջանակային Ծրագրի (»FP7») համատեքստում և ուղղված է հարավկովկասյան երկրների ազգային գիտահետազոտական ու կրթական ցանցերի (NREN) միջև գերարագ մայրուղային ցանց ստեղծելուն, ինչպես նաև այդ ցանցի և եվրոպական հետազոտական ու կրթական «GEANT2» ցանցի հետ կապի ապահովմանը:

- Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի անդամակցությունը` (համապատասխանաբար` 70.4 և 94.1 մլն դրամ):

- Միջազգային գիտական համագործակցությունների, մասնավորապես, Բարձր Էներգիաների Ստերեոսկոպիկ Համակարգի (ԲԷՍՀ - H.E.S.S.) և Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի (ՄՀԵԿ - CERN) երեք հիմնական գիտափորձերի (ALICE, ATLAS, CMS) աշխատանքների մասնակցությունը: ԲԷՍՀ համագործակցության մասնակցության վարձավճարը կազմել է համապատասխանաբար` մոտ 2.0 և 2.4 մլն դրամ, իսկ ՄՀԵԿ-ում կատարվող գիտափորձերի մասնակցության ֆինանսավորումն իրականացվել է «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովում ենթածրագրով հատկացված տարեկան 90.0 մլն դրամի շրջանակներում:

- Միջազգային առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններից պետական գիտական կազմակերպությունների և բուհերի ազատ օգտվելու իրավունքի ապահովման ծրագիրը (համապատասխանաբար` 99.0 և 111.5 մլն դրամ): Ծրագրի շնորհիվ հասանելի են դարձել «Springerlink» և «Thomson Reuters» ընկերությունների տեղեկատվական համակարգերի ռեսուրսները:

- Գիտաժողովների կազմակերպման ֆինանսական աջակցության ծրագիրը` (համապատասխանաբար` 21.4 և 19.6 մլն դրամ): 2013 թվականին ֆինանսական աջակցություն է ստացել 30 գիտաժողով, 2014 թվականին` 42:

- Երիտասարդ գիտնականների ամառային դպրոցների կազմակերպման աջակցության ծրագիրը (համապատասխանաբար` 5.0 և 3.0 մլն դրամ): 2013 թվականին ֆինանսական աջակցություն է ստացել 3 ամառային դպրոց, 2014 թվականին` 11:

- Արտերկրյա գիտաժողովների և գիտական այլ միջոցառումների մասնակցության ֆինանսական աջակցության ծրագիրը (համապատասխանաբար` 35.0 մլն դրամ): Պետական բյուջեի ֆինանսական աջակցությամբ 2013 թվականին իրականացվել է 50 գիտական գործուղում, իսկ 2014 թվականին` 17:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում, բացի վերոշարադրյալից, ֆինանսավորվել են նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման ապահովման կազմակերպություններ/կառույցներ, ինչպիսիք են, օրինակ` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով գործակալությունը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային մասնաճյուղը և այլն:

Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 774.4 և 822.8 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՆ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի, ՀՀ ԿԳՆ Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի Մանրէների ազգային հավաքածուի ծախսերը:

Պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարների տրամադրման նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 441.0 և 446.4 մլն դրամ: Ասպիրանտական և դոկտորանտական կրթաթոշակների տրամադրման ու գիտական կադրերի, այդ թվում` սփյուռքագիտության ոլորտում, պատրաստման նպատակով 2013 թվականին հատկացվել է 102.7 մլն դրամ: Սփյուռքագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստում ենթածրագիրը 2014 թվականին միավորվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ենթածրագրերի հետ, իսկ մնացած երկու ենթածրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 69.0 մլն դրամ:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը 2013 թվականին կազմել է 68750 դրամ, 2014 թվականին` 73000: Ընդհանուր ֆինանսավորման մեջ աշխատավարձի ֆոնդին հատկացվել է շուրջ 75%-ը, իսկ տնտեսական և այլ ծախսերին` 25%: Տնտեսական և այլ ծախսերի հաշվին գիտական կազմակերպություններում իրականացվել են ենթակառուցվածքների մասնակի արդիականացման, գիտական սարքերի, սարքավորումների ու փորձարարական նյութերի ձեռքբերման և գիտական գործունեության ապահովմանն ուղղված այլ ծրագրեր:

Նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորման նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 1,536.7 և 1,675.3 մլն դրամ: Ֆինանսավորման այդ ծավալներից 1,358.4 և 1,494.3 մլն դրամը տրամադրվել է Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար: Մնացած ծրագրերն իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական, կենսաբանական, բժշկական, երկրի մասին գիտությունների և հայագիտության բնագավառներում` համապատասխանաբար 178.3 և 181.0 մլն դրամ ֆինանսական ծավալներով: Նպատակային-ծրագրային հետազոտությունների շարքում առանձնանում են ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի «Ազգային էլեկտրոնային հաշվողական ենթակառուցվածքի զարգացում» (2013 թվական) և «Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար» (2014 թվական) ծրագրերը` տարեկան 25.0 մլն դրամ ֆինանսական ծավալներով: Դրանց իրականացման արդյունքում միավորվել ու ողջ գիտական և գիտակրթական հանրության համար հասանելի են դարձել տարբեր գիտական կազմակերպություններում և բուհերում առկա բարձր արտադրողականությամբ հաշվողական, ծրագրային, ցանցային և մասնագիտական ռեսուրսները: Ընդ որում, ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքից արդյունավետորեն օգտվում են ոչ միայն գիտական կազմակերպությունները և բուհերը, այլ նաև` ազգային սեյսմիկ ու օդերևութաբանական ծառայությունների կազմակերպությունները:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների 2013-2014 թվականների ծրագրերը (բացի Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներից) իրականացվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 34, ՀՀ կրթության և գիտության նախարարության 15 և 21, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 4, ՀՀ մշակույթի նախարարության 3, ՀՀ կառավարության աշխատակազմի 1 և 2, ՀՀ առողջապահության նախարարության 5 և 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1, ՀՀ տարածքային կառավարման նախարարության 1, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 1 ու Երևանի քաղաքապետարանի 2 գիտական կազմակերպություններում: Այդ ծրագրերի 2013-2014 թվականների բյուջետային ծախսերն ըստ գերատեսչությունների բերված են Աղյուսակ 3-ում (ՀՀ սփյուռքի նախարարությանը տրամադրված գումարները հատկացվել են այլ գիտական կազմակերպությունների):

 

Աղյուսակ 3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և

կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական

հետազոտությունների, ենթակառուցվածքի պահպանման ու

զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների

պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների

2013-2014 թվականների բյուջետային ծախսերն ըստ

գերատեսչությունների:

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Գերատեսչություն/ՀՀ ԳԱԱ/          |Ֆինանսավորման   |2014 թ.       |

|   |Երևանի  քաղաքապետարան            |ծավալները,      |փոփոխությունը |

|   |                                 |մլն դրամ        |նախորդ տարվա  |

|   |                                 |                |նկատմամբ, +/- |

|   |                                 |________________|______________|

|   |                                 |2013թ. |2014թ.  |մլն դրամ|%    |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|1. |ՀՀ գիտությունների ազգային        |4,432.5| 4,920.3|   487.8|11.01|

|   |ակադեմիա                         |       |        |        |     |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|2. |ՀՀ կրթության և  գիտության        |3,463.0|3,577.1 |   114.1| 3.29|

|   |նախարարություն                   |       |        |        |     |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|3. |ՀՀ պաշտպանության նախարարություն  |1,358.4|1,494.3 |   135.8|10.00|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|4. |ՀՀ գյուղատնտեսության             |  117.4|  120.3 |     2.9| 2.45|

|   |նախարարություն                   |       |        |        |     |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|5. |ՀՀ մշակույթի նախարարություն      |  126.3|  135.6 |     9.3| 7.35|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|6. |ՀՀ կառավարության աշխատակազմ      |  102.2|  104.7 |     2.5| 2.46|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|7. |ՀՀ առողջապահության նախարարություն|   69.8|   81.9*|    12.1|17.32|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|8. |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն    |   50.0|   50.0 |     0.0| 0.00|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|9. |Երևանի  քաղաքապետարան            |   30.5|   31.4 |     0.9| 3.00|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|10.|ՀՀ Նախագահի աշխատակազմ           |    0.0|   25.0 |    25.0|     |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|11.|ՀՀ սփյուռքի նախարարություն       |   14.4|   14.4 |     0.0| 0.00|

|___|_________________________________|_______|________|________|_____|

|12.|ՀՀ տարածքային կառավարման         |   11.9|   12.5 |     0.6| 5.00|

|   |նախարարություն                   |       |        |        |     |

|___|_________________________________|_______|________|________|_____|

|13.|ՀՀ էներգետիկայի և  բնական        |   10.0|   10.0 |     0.0| 0.00|

|   |պաշարների նախարարություն         |       |        |        |     |

|_____________________________________|_______|________|________|_____|

|Ընդամենը                             |9,786.6|10,577.6|   791.0| 8.08|

|_____________________________________________________________________|

|*) ՀՀ առողջապահության նախարարության գիտական կազմակերպությունների     |

|ֆինանսավորման ծավալների այդպիսի աճը պայմանավորված է նրանով, որ 2014  |

|թվականին վերսկսվել է այդ նախարարության ենթակայության տակ գտնվող      |

|«Ճառագայթային բժշկության և  այրվածքների գիտական կենտրոն» փակ         |

|բաժնետիրական ընկերության պետական ֆինանսավորումը:                     |

._____________________________________________________________________.

 

Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 1,106.5 և 1,515.7 մլն դրամ: Այդ ծրագրի շրջանակներում 2013 թվականին շարունակվել են ֆինանսավորվել 2011 թվականին անցկացրած մրցույթներում հաղթող ճանաչված պայմանագրային (թեմատիկ) 130 (100-ը` մինչև մարտ, իսկ 30-ը` մինչև մայիս ամիսներ), երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տ.) հետազոտությունների աջակցության 16 (մինչև մարտ ամիս) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության 5 (մինչև ապրիլ ամիս) երկամյա թեմաներ: Հերթական մրցույթների արդյունքում 2013 թվականից ֆինանսավորվում են պայմանագրային (թեմատիկ) 159 (136-ը` հուլիսից, իսկ 23-ը` օգոստոսից), երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տ.) հետազոտությունների աջակցության 30 (հոկտեմբերից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության 6 (հոկտեմբերից) և արտաբյուջետային միջոցների առնվազն 25% համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող 16 (դեկտեմբերից) երկամյա թեմաներ: Բացի դրանցից, 2013 թվականի հունվարից ֆինանսավորվել են ասպիրանտների անհատական խրախուսման 15 մեկամյա ծրագրեր: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2013 թվականի մրցույթի ժամանակ սահմանվել են հետևյալ պայմանները` կատարողների կազմը` 2-5 հոգի, կատարողների միջին ամսական աշխատավարձը` 100.0 հազ. դրամ: 2014 թվականին շարունակվել են ֆինանսավորվել 2013 թվականին անցկացրած մրցույթներում հաղթող ճանաչված թեմատիկ ֆինանսավորման 159, երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տ.) հետազոտությունների աջակցության 30, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության 6 և կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված 16 թեմաներ: Այդ թվականին կազմակերպվել են նաև ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տ.) անհատական խրախուսման, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման նոր մրցույթներ: Մրցույթների արդյունքում` 2014 թվականի ապրիլից իրականացվում է 15 ասպիրանտի/երիտասարդ հայցորդի (մինչև 35 տ.) անհատական խրախուսման հերթական մեկամյա ծրագիրը, իսկ 2015 թվականի փետրվարից` 98 առավել արդյունավետ գիտաշխատողների խրախուսման ծրագիրը:

Անհրաժեշտ է նշել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության մրցութային ծրագրերի և թեմաների ընտրության գործընթացում, սկսած 2013 թվականից, ներդրվել է հայտերի գնահատման նոր մեխանիզմ: Յուրաքանչյուր հայտ գիտական փորձաքննության է ենթարկվում առնվազն 2 անկախ փորձագետների կողմից, որոնց գնահատականների հիման վրա ձևավորված միջին գնահատականը կարող է կազմել հայտի վերջնական գնահատականի առավելագույն արժեքի մինչև 85% (հայտը գնահատվում է 2 փորձագետի կողմից, սակայն, եթե այդ գնահատականները տարբերվում են փորձագիտական գնահատման առավելագույն արժեքի սանդղակի առավելագույն արժեքի 50% և ավելի չափով, ապա հայտը տրվում է 3-րդ փորձագետի գնահատմանը): Մնացած 15%-ը հայտ ներկայացրած գիտահետազոտական խմբի ղեկավարի և կատարողների մասնագիտական որակավորման գնահատականն է, որը տրվում է մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից` հիմք ընդունելով խմբի գիտական գործունեության արդյունքների գիտաչափական տվյալները:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության մրցութային ծրագրերը դրամաշնորհայինի վերածելու և իրական մրցութային պայմանների ապահովման հիմնական նախապայմանը` գիտական անկախ փորձագիտական համակարգի ձևավորումն ու ներդրումն է: Այդ նպատակի համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ձևավորվել է գիտական փորձաքննություն իրականացնող գիտնականների տվյալների մշտապես թարմացվող շտեմարան: 2014 թվականի դեկտեմբերի դրությամբ գիտական անկախ փորձագիտական համակարգում ընդգրկված են շուրջ 1700 գիտնական, այդ թվում` 658 արտասահմանից: Դրան զուգահեռ, 2011 թվականին ստեղծվել և եռամսյա պարբերականությամբ թարմացվում է հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների շտեմարանը:

2013 թվականին իրականացվել է պետական գիտական կազմակերպությունների երրորդ անձնագրավորումը, որն ընդգրկել է 2010-2012 թվականների ժամանակահատվածը: Անձնագրավորման նպատակը գիտական և գիտատեխնիկական բնագավառի ընթացիկ հետազոտությունների, կադրային ներուժի, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ու գիտական «արտադրանքի» տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումն է: Շտեմարանը հնարավորություն է տալիս ունենալու ամբողջական տեղեկատվություն գիտության ոլորտի օբյեկտիվ իրավիճակի մասին, իրականացնելու գիտական կազմակերպությունների գործունեության մոնիտորինգ և այլն:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում 2014 թվականին իրագործվել է երկու նոր նախաձեռնություն` տարածաշրջանային գիտական կենտրոններ դառնալուն միտված երկու կենտրոնների գիտական սարքավորումների վրա իրականացվող երկամյա գիտական թեմաների մրցույթներ: Այդ սարքավորումները Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի «CYCLONE 18/18» ցիկլոտրոնն ու «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «AREAL» գծային արագացուցիչն են: Մրցույթների արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվելիք 5 գիտական թեմաներ (ֆինանսավորման սկիզբ` 2014 թվականի դեկտեմբեր) և «CYCLONE 18/18»-ի վրա իրականացվելիք 4 գիտական թեմաներ (ֆինանսավորման սկիզբ` 2015 թվականի մայիս):

 

1.3. Հիմնական խնդիրները

 

Գիտության ոլորտում առկա են հետևյալ հիմնական խնդիրները.

- Միասնական քաղաքականության մշակման և իրականացման, միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգի ներդրման և պետական կառավարման մարմնին համապատասխան լիազորությունների տրամադրման անհրաժեշտությունը:

- Բյուջետային ֆինանսավորման ծավալների օգտագործման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը:

- Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմների բացակայությունը և այդ արդյունավետության ու պետական ֆինանսավորման ծավալների համապատասխանեցման անհրաժեշտությունը:

- Ենթակառուցվածքների անհամապատասխանությունը գիտության և տեխնիկայի զարգացման արդի չափանիշներին:

- Գիտական և գիտամանկավարժական կադրերի արդյունավետ սերնդափոխության (երիտասարդացման) ոչ բավարար մակարդակը, երիտասարդ կադրերի ներգրավման և ամրապնդման ծրագրի ու համապատասխան մեխանիզմների բացակայությունը:

- Գիտության և կրթության ինտեգրման ոչ բավարար մակարդակը:

- Գիտական արդյունքի առևտրայնացման ցածր մակարդակը:

- Ինովացիոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների դանդաղ ձևավորումը:

- Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ արտաբյուջետային միջոցների ներգրավման ցածր մակարդակը:

Ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ցածր մակարդակը և այդպիսի մասնակցության տնտեսական խրախուսման մեխանիզմների բացակայությունը:

 

7.2.2 Գիտության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

 

2.1. Նպատակները

 

Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը հանրապետությունում գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծմանը նպաստելն է: Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից` գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:

 

2.2. Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն|Հիմնավորում` համապատասխան հղումներով           |

|__|__________________|կառավարության տնտեսական և  քաղաքական ծրագրերին |

|  |2016 |2017 |2018  |                                               |

|__|__________________|_______________________________________________|

|1.|Գիտության և       |Անհրաժեշտ է գիտության ոլորտի պետական կառավարման|

|  |տեխնոլոգիաների    |մարմնին վերապահել գիտության և  տեխնոլոգիաների  |

|  |բնագավառում       |բնագավառում միասնական քաղաքականության մշակման  |

|  |միասնական         |և  իրականացման լիազորությունները` ի կատարումն  |

|  |քաղաքականության   |ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 20 |

|  |մշակում և         |արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ գիտության   |

|  |իրականացում       |ոլորտի զարգացման 2011-2020 թվականների          |

|  |                  |ռազմավարության 1-ին և  4-րդ թիրախների          |

|  |                  |նպատակների: Պետք է հստակեցնել գիտական և        |

|  |                  |գիտատեխնիկական պետական պատվերի ձևավորման  և    |

|  |                  |տեղադրման մեխանիզմները, մշակել և  ներդնել      |

|  |                  |գիտական արդյունքը տնտեսության մեջ ներդնելու    |

|  |                  |հստակ համակարգ:                                |

|__|__________________|_______________________________________________|

|2.|Գիտության         |    Գիտության ոլորտի ֆինանսավորման             |

|  |ֆինանսավորման     |արդյունավետության բարձրացման հիմնական մեխանիզմը|

|  |արդյունավետության |գիտական ծրագրերի և  թեմաների ընտրության իրական |

|  |բարձրացում,       |մրցութային պայմանների ապահովումն է: Պահպանելով |

|  |                  |գիտության ֆինանսավորման բազմաձևությունը`  այն  |

|  |                  |պետք է իրականացվի բացառապես ծրագրային          |

|  |                  |սկզբունքով և  հասցեագրված:                     |

|  |                  |    Գիտական կազմակերպությունների               |

|  |                  |ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերը|

|  |                  |պետք է պարունակեն գիտահետազոտական բաղադրիչ,    |

|  |                  |ինչը հնարավորություն է տալիս տվյալ գիտական     |

|  |                  |կազմակերպության ենթակառուցվածքի արդիականացումն |

|  |                  |ու հետագա զարգացումը պայմանավորել բացառապես    |

|  |                  |իրականացվող հետազոտությունների                 |

|  |                  |անհրաժեշտությամբ: Առաջնահերթությունը պետք է    |

|  |                  |տրվի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի  |

|  |                  |25-ի N 54 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ   |

|  |                  |գիտության և  տեխնիկայի զարգացման 2015-2019     |

|  |                  |թվականների գերակայությունների շրջանակներում    |

|  |                  |իրականացվող հետազոտություններին:               |

|  |                  |Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի|

|  |                  |ֆինանսավորման ժամանակ առանձնահատուկ            |

|  |                  |ուշադրություն պետք է դարձվի`                   |

|  |                  |    - հայագիտության ոլորտի առաջընթաց զարգացումն|

|  |                  |ապահովող ծրագրերի իրականացմանը` ի կատարումն ՀՀ |

|  |                  |գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների|

|  |                  |ռազմավարության 5-րդ թիրախի և  Հայագիտության    |

|  |                  |զարգացման հայեցակարգի նպատակների,              |

|  |                  |    - մեգանախագծերի իրականացմանը, մասնավորապես,|

|  |                  |համակարգաստեղծ և  միջավայր ձևավորող            |

|  |                  |նախաձեռնություններին` Ա. Ի. Ալիխանյանի անվան   |

|  |                  |ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի  ֆիզիկայի|

|  |                  |ինստիտուտ) և  Քենդլ սինքրոտրոնային             |

|  |                  |հետազոտությունների ինստիտուտի ֆինանսավորմանը`  |

|  |                  |ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թվականի      |

|  |                  |փետրվարի 17-ի N 6 արձանագրային որոշմամբ        |

|  |                  |հաստատված Ինովացիոն տնտեսության ձևավորման      |

|  |                  |մեկնարկային ռազմավարության հայեցակարգի 1-ին,   |

|  |                  |2-րդ և  4-րդ նախագծերի իրականացման             |

|  |                  |միջոցառումների:                                |

|  |                  |    Պետք է շարունակել 2013 թվականից սկսած      |

|  |                  |համատեղ օգտագործման գիտական սարքերի և          |

|  |                  |սարքավորումների ձեռքբերման ամենամյա մրցութային |

|  |                  |ծրագիրը` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի       |

|  |                  |զարգացման 2011-2020 թվականների ռազմավարության  |

|  |                  |2-րդ թիրախի նպատակների:                        |

|  |                  |    Անհրաժեշտ է շարունակել իրականացնել         |

|  |                  |կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված        |

|  |                  |մրցութային ծրագրերը` արտաբյուջետային միջոցների |

|  |                  |ներգրավումով` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի  |

|  |                  |զարգացման 2011-2020 թվականների ռազմավարության  |

|  |                  |3-րդ և  4-րդ թիրախների նպատակների: Այդպիսի     |

|  |                  |մրցույթ առաջին անգամ կազմակերպվել է 2011       |

|  |                  |թվականին` ենթակառուցվածքի պահպանման ու         |

|  |                  |զարգացման ծախսային ծրագրի շրջանակներում և      |

|  |                  |արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը կազմել է |

|  |                  |առնվազն 15%: Սկսած 2013 թվականից մրցույթն      |

|  |                  |իրականացվում է պայմանագրային (թեմատիկ)         |

|  |                  |ֆինանսավորման շրջանակներում, ինչը              |

|  |                  |հնարավորություն է տալիս մրցույթի շահառուների   |

|  |                  |շարքում ընդգրկել նաև  ոչ պետական գիտական       |

|  |                  |կազմակերպությունները, դրանց գիտահետազոտական    |

|  |                  |լաբորատորիաներն ու խմբերը:                     |

|  |                  |    Պետք է շարունակել իրականացնել միջազգային   |

|  |                  |գիտական և  գիտատեխնիկական համագործակցության    |

|  |                  |զարգացմանը, համաշխարհային գիտական, գիտակրթական |

|  |                  |և  գիտատեխնոլոգիական տարածքում սեփական դիրքի   |

|  |                  |ձեռքբերմանն ուղղված ծրագրերը` ի կատարումն ՀՀ   |

|  |                  |գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների|

|  |                  |ռազմավարության 6-րդ թիրախի նպատակների:         |

|  |                  |Ներկայումս իրականացվում են միջազգային գիտական  |

|  |                  |համագործակցության 47 երկկողմ ծրագրեր`          |

|  |                  |համաֆինանսավորման սկզբունքով: Բացի դրանցից,    |

|  |                  |2010 թվականին ստեղծվել է հայ-ֆրանսիական համատեղ|

|  |                  |մեկ լաբորատորիա, 2011 թվականին` հայ-ֆրանսիական |

|  |                  |համատեղ ևս  մեկ լաբորատորիա և  մեկ խումբ, 2014 |

|  |                  |թվականին` ՌԱՄԿ-ցանց-Երևան  կենտրոնը (ՀՀ-ում    |

|  |                  |ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն), իսկ 2015 թվականին          |

|  |                  |ստեղծվելու է Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի  |

|  |                  |միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը:   |

|  |                  |Անհրաժեշտ է շարունակել այդ համատեղ             |

|  |                  |լաբորատորիաների, խմբերի ու միջազգային գիտական  |

|  |                  |կենտրոնների մասնաճյուղերի, ինչպես նաև          |

|  |                  |ստեղծվելիք նորերի ֆինանսավորումը: Եվրոպական    |

|  |                  |գիտական տարածքի հետ ինտեգրման նպատակով պետք է  |

|  |                  |որպես ասոցացված անդամ մասնակցել գիտության և    |

|  |                  |նորարարության ոլորտում Եվրոպական Միության      |

|  |                  |2014-2020 թվականների շրջանակային Հորիզոն 2020  |

|  |                  |ծրագրին: Այդպիսի ասոցացման արդյունքում         |

|  |                  |հանրապետության գիտական կազմակերպություններն ու |

|  |                  |գիտահետազոտական լաբորատորիաները հնարավորություն|

|  |                  |կունենան մասնակցելու Հորիզոն 2020 ծրագրի       |

|  |                  |շրջանակներում անցկացվող մրցույթներին որպես     |

|  |                  |համակարգողներ, արդյունքում` որակապես կբարձրանա |

|  |                  |ինչպես իրականացվող գիտական հետազոտությունների  |

|  |                  |մասնագիտական մակարդակը, այնպես էլ ոլորտի       |

|  |                  |արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները:       |

|  |                  |    Նպատակային-ծրագրային հետազոտությունները    |

|  |                  |պետք է առավելապես ուղղված լինեն համապետական    |

|  |                  |նշանակության կիրառական բնույթի խնդիրների       |

|  |                  |լուծմանը` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի      |

|  |                  |զարգացման 2011-2020 թվականների ռազմավարության  |

|  |                  |3-րդ թիրախի նպատակների: Այդ ծախսային ծրագրի    |

|  |                  |շրջանակներում 2015 թվականին ֆինանսավորվելու են |

|  |                  |16 ծրագրեր:                                    |

|  |                  |    Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը     |

|  |                  |շարունակվում է հատկացվել որպես դրամաշնորհ` ՀՀ  |

|  |                  |գիտության և  տեխնիկայի զարգացման               |

|  |                  |գերակայություններից բխող խնդիրների (այդ թվում` |

|  |                  |նաև  կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված)  |

|  |                  |լուծման, ինչպես նաև  այդ գերակայություններում  |

|  |                  |չընդգրկված, բայց առանձնակի կարևորություն       |

|  |                  |ունեցող նախաձեռնությունների ֆինանսավորման      |

|  |                  |համար, իսկ թեմաների ընտրությունն իրականացվում է|

|  |                  |մրցութային եղանակով` գիտական անկախ             |

|  |                  |փորձաքննության հիման վրա: Սկսած 2015 թվականից  |

|  |                  |այդ թեմաները հիմնականում ընտրվելու են ըստ ՀՀ   |

|  |                  |կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54|

|  |                  |արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ գիտության և |

|  |                  |տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների       |

|  |                  |գերակայությունների:  Պայմանագրային (թեմատիկ)   |

|  |                  |ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի|

|  |                  |ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր            |

|  |                  |իրականացվում են սկսած 2013 թվականից, 2013      |

|  |                  |թվականի մրցույթի ժամանակ արտաբյուջետային       |

|  |                  |միջոցների մասնաբաժինը կազմել է առնվազն 25%,    |

|  |                  |2015 թվականի մրցույթի ժամանակ այդ մասնաբաժինը  |

|  |                  |պետք է սահմանել 35%, իսկ հաջորդ մրցույթի       |

|  |                  |ժամանակ` 50%:                                  |

|  |                  |    Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման      |

|  |                  |ծախսային ծրագրի շրջանակներում 2015 թվականի     |

|  |                  |առաջին կիսամյակի ընթացքում շարունակվելու են    |

|  |                  |ֆինանսավորվել 159 երկամյա թեմաներ, 16 կիրառական|

|  |                  |արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա թեմաներ, |

|  |                  |երիտասարդ գիտաշխատողների (մինչև  35 տ.)        |

|  |                  |հետազոտությունների աջակցության 30 թեմաներ,     |

|  |                  |ասպիրանտների և  երիտասարդ հայցորդների (մինչև   |

|  |                  |35 տ.) անհատական խրախուսման 28 թեմա, ԼՂՀ հետ   |

|  |                  |երկկողմ համագործակցության 6 թեմաներ:           |

|  |                  |    Գիտության ֆինանսավորման արդյունավետության  |

|  |                  |բարձրացման ուղղությամբ պետք է ներդնել գիտական  |

|  |                  |կազմակերպությունների գործունեության            |

|  |                  |արդյունավետության գնահատման ժամանակակից        |

|  |                  |մեխանիզմներ` ապահովելով պետական ֆինանսավորման  |

|  |                  |ծավալների և  ստացված արդյունքների              |

|  |                  |համապատասխանությունը: Գիտական                  |

|  |                  |կազմակերպությունների գործունեության            |

|  |                  |արդյունավետության գնահատման ժամանակ հիմք պետք է|

|  |                  |հանդիսանան գիտական արդյունքի, կադրային ներուժի,|

|  |                  |նյութատեխնիկական ապահովվածության, հանրապետական |

|  |                  |և  միջազգային գիտակրթական տարածքի հետ ինտեգրման|

|  |                  |մակարդակի, գիտական արդյունքի առևտրայնացման     |

|  |                  |աստիճանի և  ֆինանսական արդյունավետության       |

|  |                  |գնահատականներն ու կազմակերպության զարգացման 3  |

|  |                  |և  5-ամյա ծրագրերը:                            |

|  |                  |    Անհրաժեշտ է շարունակել վերոնշյալ           |

|  |                  |մոտեցումները` նպատակ ունենալով այնպես փոփոխել  |

|  |                  |պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսական   |

|  |                  |հատկացումների ներքին կառուցվածքը, որ բազային   |

|  |                  |ֆինանսավորման համար հատկացվի միջինը` ընդհանուրի|

|  |                  |50%, նպատակային ֆինանսավորմանը` 35% և          |

|  |                  |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմանը` 15%:   |

|  |                  |Բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ անհրաժեշտ է |

|  |                  |ապահովել միջինը 55% աշխատավարձի և  45%         |

|  |                  |տնտեսական և  այլ ծախսերի մասնաբաժին:           |

|__|__________________|_______________________________________________|

|3.|Գիտության ոլորտում|    Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ          |

|  |ինստիտուցիոնալ    |բարեփոխումների իրականացման նպատակով պետք է     |

|  |բարեփոխումների    |անկախ գերատեսչական պատկանելությունից միավորել  |

|  |իրականացում       |միևնույն  գիտական ուղղության գիտական պետական   |

|  |                  |կազմակերպությունները` ներդնելով գիտության      |

|  |                  |կառավարման ժամանակակից մեթոդներ` ի կատարումն ՀՀ|

|  |                  |կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 20    |

|  |                  |արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ գիտության   |

|  |                  |ոլորտի զարգացման 2011-2020 թվականների          |

|  |                  |ռազմավարության 1-ին թիրախի նպատակների:         |

|  |                  |Անհրաժեշտ է գիտական կազմակերպություններում     |

|  |                  |հստակեցնել տնօրենի և  գիտական խորհրդի          |

|  |                  |իրավասություններն ու պարտականությունները`      |

|  |                  |դրանցում մի կողմից արմատավորելով ժամանակակից   |

|  |                  |մենեջմենթ, մյուս կողմից` վարչական              |

|  |                  |ազդեցությունից հանելով գիտական քննարկումների ու|

|  |                  |որոշումների ընդունման գործառույթները` գիտական  |

|  |                  |ղեկավարումն իրականացնելով տվյալ ուղղության     |

|  |                  |գիտական ղեկավարի միջոցով:                      |

|  |                  |    Ներդրվել է գիտական պետական                 |

|  |                  |կազմակերպությունների կամ պետական բարձրագույն   |

|  |                  |ուսումնական հաստատությունների                  |

|  |                  |կազմակերպաիրավական ձևը  ՊՈԱԿ-ից հիմնադրամի     |

|  |                  |փոփոխելու գործընթացը: Գիտական և  գիտատեխնիկական|

|  |                  |գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու    |

|  |                  |զարգացման ծախսային ծրագրի շրջանակներում 2015   |

|  |                  |թվականին ֆինանսավորվելու են ութ գիտական կամ    |

|  |                  |գիտակրթական հիմնադրամներ, այդ թվում` երեք      |

|  |                  |գիտահետազոտական կազմակերպություն և  հինգ բուհ: |

|  |                  |    Կրթության և  գիտության ինտեգրման,          |

|  |                  |բարձրագույն մասնագիտական կրթության ժամանակակից |

|  |                  |եղանակների ներդրման նպատակով անհրաժեշտ է       |

|  |                  |ստեղծել հետազոտական համալսարաններ, որոնցից     |

|  |                  |առաջինը, մասնավորապես, կարող է լինել Հայկական  |

|  |                  |տեխնոլոգիական հետազոտական համալսարանը` այդ     |

|  |                  |թվում նաև  ռազմարդյունաբերական համալիրի համար  |

|  |                  |կադրեր պատրաստող ֆակուլտետով/ամբիոններով`      |

|  |                  |բնական գիտությունների բնագավառում աշխատող      |

|  |                  |գիտական պետական կազմակերպությունների հենքի վրա |

|  |                  |(2017 թվական)` ի կատարումն ՀՀ կառավարության    |

|  |                  |2010 թվականի մայիսի 27-ի N 20 արձանագրային     |

|  |                  |որոշմամբ հաստատված ՀՀ գիտության ոլորտի         |

|  |                  |զարգացման 2011-2020 թվականների ռազմավարության  |

|  |                  |4-րդ թիրախի նպատակների:                        |

|  |                  |    Պետք է նաև  ստեղծել երկակի նշանակության    |

|  |                  |հետազոտությունների պատվերները մշակող և  այդ    |

|  |                  |պատվերները կատարող Ռազմական գիտահետազոտական    |

|  |                  |ինստիտուտ և  Հատուկ կոնստրուկտորական բյուրո:   |

|  |                  |    Անհրաժեշտ է շարունակել գիտության ոլորտում  |

|  |                  |ինստիտուցիոնալ բարեփոխումները` միևնույն        |

|  |                  |գիտական ուղղության գիտական պետական             |

|  |                  |կազմակերպություններն ազգային գիտական           |

|  |                  |կենտրոններում միավորման, կամ, անհրաժեշտության  |

|  |                  |դեպքում, գիտական կազմակերպության               |

|  |                  |կազմակերպաիրավական ձևի  փոփոխության և          |

|  |                  |հետազոտական համալսարանների ստեղծման            |

|  |                  |ուղղությամբ:                                   |

|__|__________________|_______________________________________________|

|4.|Գիտական ներուժի   |    ՀՀ գիտության ոլորտի առաջընթաց զարգացման    |

|  |վերարտադրության   |համար սկզբունքային նշանակություն ունի գիտական  |

|  |արդյունավետության |կադրերի արդյունավետ վերարտադրության և  սահուն  |

|  |բարձրացում,       |սերնդափոխության ապահովման հարցը: Նպատակի       |

|  |գիտության ոլորտում|ձեռքբերման համար իրականացվող քայլերը պետք է մի |

|  |երիտասարդ կադրերի |կողմից միտված լինեն գիտության ոլորտ երիտասարդ  |

|  |ամրապնդման        |կադրերով համալրելուն, մյուս կողմից` միջին      |

|  |ապահովում         |սերնդի գիտնականների թվաքանակի բարձրացմանը: Այդ |

|  |                  |ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել իրականացնել |

|  |                  |մի շարք միջոցառումների, որոնք նախատեսված են ՀՀ |

|  |                  |գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների|

|  |                  |ռազմավարության 2-րդ թիրախում ձևակերպված        |

|  |                  |մարտավարության, մասնավորապես.                  |

|  |                  |    - Գիտական աստիճանաշնորհման համակարգի       |

|  |                  |բարեփոխումների իրականացում` ժամանակակից        |

|  |                  |գիտության պահանջներին համապատասխան և           |

|  |                  |օտարերկրյա պետություններում գործող համակարգերի |

|  |                  |հետ համադրելի գիտական աստիճանաշնորհման         |

|  |                  |համակարգի ներդրման նպատակով:                   |

|  |                  |    - Ասպիրանտական կրթաթոշակի և  ատենախոսական  |

|  |                  |թեզի ղեկավարման համար հատկացվող գումարի        |

|  |                  |ավելացում` մինչև  հանրապետության նվազագույն    |

|  |                  |ամսական աշխատավարձը և  դրա կեսը (2017 թվական): |

|  |                  |    - Երիտասարդ գիտաշխատողների (մինչև  35 տ.)  |

|  |                  |հետազոտությունների աջակցության երկամյա և       |

|  |                  |ասպիրանտների ու երիտասարդ հայցորդների (մինչև   |

|  |                  |35 տ.) անհատական խրախուսման միամյա             |

|  |                  |դրամաշնորհային մրցույթների կազմակերպում:       |

|  |                  |    - Հետդոկտորանտուրայի ինստիտուտի ներդրում`  |

|  |                  |թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից   |

|  |                  |հետո առավելագույնը երկու տարի ժամկետով         |

|  |                  |օտարերկրյա պետություններում գործող հայտնի      |

|  |                  |գիտական կամ գիտակրթական կենտրոններում          |

|  |                  |վերապատրաստվելու հնարավորություն ապահովելու    |

|  |                  |նպատակով (սկսած 2017 թվականից):  Իհարկե, այս   |

|  |                  |մեխանիզմի ներդրման պարտադիր պայման պետք է լինի |

|  |                  |հետդոկտորանտուրայից հետո ՀՀ վերադառնալու և     |

|  |                  |որոշակի ժամանակահատված հանրապետության գիտական  |

|  |                  |պետական կազմակերպություններում աշխատելու       |

|  |                  |պայմանը:                                       |

|  |                  |    - Պետական գիտական ծրագրերում և  թեմաներում |

|  |                  |ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող     |

|  |                  |գիտաշխատողների խրախուսման ամենամյա ծրագրի      |

|  |                  |իրականացում` մրցութային կարգով ընտրված 100     |

|  |                  |գիտաշխատողի տրամադրելով ամսական 135.0 հազ. դրամ|

|  |                  |հավելավճար:                                    |

|  |                  |    - Պետական գիտական ծրագրերում և  թեմաներում |

|  |                  |ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող     |

|  |                  |երիտասարդ գիտաշխատողների (մինչև  35 տ.)        |

|  |                  |խրախուսման ամենամյա ծրագրի իրականացում`(սկսած  |

|  |                  |2016 թվականից) մրցութային կարգով ընտրված 25    |

|  |                  |երիտասարդ գիտաշխատողի տրամադրելով ամսական      |

|  |                  |75.0 հազ. դրամ հավելավճար:                     |

|  |                  |    - Բարձր արդյունավետությամբ աշխատող         |

|  |                  |գիտահետազոտական լաբորատորիաների, այդ թվում`    |

|  |                  |երկակի նշանակության հետազոտություններ          |

|  |                  |իրականացնող, երկամյա դրամաշնորհային մրցույթների|

|  |                  |կազմակերպում (սկսած 2017 թվականից)` 7          |

|  |                  |գիտահետազոտական լաբորատորիաներին տարեկան       |

|  |                  |տրամադրելով պայմանագրային (թեմատիկ) գիտական    |

|  |                  |թեմաների ֆինանսավորման տարեկան առավելագույն    |

|  |                  |ծավալների 1.5-պատիկ աջակցություն:              |

|  |                  |    - Միջազգային ճանաչում ունեցող              |

|  |                  |գիտաշխատողների, այդ թվում` նաև  օտարերկրյա     |

|  |                  |պետությունում բնակվող, գիտական                 |

|  |                  |նախաձեռնությունների իրականացման համար          |

|  |                  |համապատասխան գիտահետազոտական լաբորատորիաների   |

|  |                  |կամ խմբերի ստեղծման, այդ թվում` երկակի         |

|  |                  |նշանակության հետազոտություններ իրականացնող,    |

|  |                  |եռամյա դրամաշնորհային մրցույթների կազմակերպում`|

|  |                  |գիտական գերազանցության կենտրոնների ձևավորման   |

|  |                  |հիմքերի ապահովման նպատակով (սկսած 2017         |

|  |                  |թվականից)` ՀՀ գիտության և  տեխնիկայի զարգացման |

|  |                  |2015-2019 թվականների գերակայությունների        |

|  |                  |շրջանակներում 5 դրամաշնորհի տրամադրում`        |

|  |                  |սահմանելով յուրաքանչյուրի տարեկան ֆինանսավորման|

|  |                  |ծավալները մինչև  պայմանագրային (թեմատիկ)       |

|  |                  |գիտական թեմաների ֆինանսավորման տարեկան         |

|  |                  |առավելագույն ծավալների կրկնապատիկը:            |

._____________________________________________________________________.

 

7.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի` նախատեսվում է գիտությանն ուղղված միջոցների ծավալներն ավելացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարի չափով, այն է. ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2016-2018 թվականներին նախատեսվում է հատկացնել, համապատասխանաբար` 14153.5 մլն դրամ, 15264.7 մլն դրամ և 16562.7 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիտության ֆինանսավորման մեջ պետք է զգալի լինի ինչպես տնտեսության մասնավոր հատվածի մասնաբաժինը (ընդհանուրի շուրջ 2/3-ը), այնպես էլ օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների ներդրումը: Հետևաբար, պետական ֆինանսավորման ծավալների աճին զուգընթաց պետք է ներդնել տնտեսության մասնավոր հատվածի կողմից գիտական հետազոտությունների ֆինանսավորման խրախուսման մեխանիզմներ և ստեղծել բարենպաստ պայմաններ օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու համար: Այս իմաստով սկզբունքային նշանակություն ունի Եվրոպական Միության «Գիտության և նորարարության 2014-2020 թվականների շրջանակային ծրագիր. Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության հարցը, որի արդյունքում հանրապետության գիտական կազմակերպություններն ու բուհերն իրավունք կունենան Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթներին մասնակցել որպես համակարգող կազմակերպություններ, ձևավորել միջազգային գիտական կամ գիտակրթական համագործակցություններ: Հայաստանի ասոցացված անդամակցությունը Հորիզոն 2020 ծրագրին նախատեսվում է 2016 թվականից:

2016-2018 թվականներին շարունակվելու են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պետական նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումները: Գիտական ծրագրերի և թեմաների ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես ծրագրային սկզբունքով` գիտական ծրագրերով և թեմաներով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը հատկացվելու է մրցութային կարգով ընտրված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրված գիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ապահովման, ինչպես նաև մրցութային կարգով ընտրված համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ձեռքբերման և միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման նպատակով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորումը հատկացվելու է գերատեսչությունների կողմից մշակված, այդ թվում` երկակի նշանակության հիմնախնդիրների լուծման նպատակով: Կատարման ենթակա հիմնախնդիրների ցանկն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, հաստատվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով` ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը հատկացվելու է որպես դրամաշնորհ` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցային ծրագրերի, երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տ.) հետազոտական նախագծերի, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմաների ու հետդոկտորանտական ծրագրերի իրականացման, ինչպես նաև ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տ.) անհատական խրախուսման, պետական գիտական ծրագրերում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտահետազոտական լաբորատորիաների աջակցության, միջազգային ճանաչում ունեցող գիտնականների նախաձեռնությունների խրախուսում ու պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների, այդ թվում` երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տ.) հավելավճարի տրամադրման նպատակով:

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ֆինանսական միջոցների բաշխումը պետք է ունենա հետևյալ պատկերը. աշխատավարձի ֆոնդը 2015 թվականին կազմելու է ընդհանուրի շուրջ 75%-ը, իսկ տնտեսական և այլ ծախսերը (էներգետիկ, կոմունալ և կապի ծառայություններ, սարք և սարքավորումներ, նյութեր, գործուղումներ և այլն)` 25%-ը: Նախատեսվում է 2016-2018 թվականներին փոփոխել այդ հարաբերակցությունը և 2018 թվականին հասցնել 70%:30%: Բազային ֆինանսավորմամբ իրականացվող շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը 2016 թվականին կազմելու է 80.3 հազ. դրամ, իսկ 2017-2018 թվականներին` 85.0 հազ. դրամ:

 

7.2.4 Ոլորտի գծով ֆինանսական պահանջների ամփոփում 2015-2018 թթ.

Ժամանակահատվածի համար

 

Աղյուսակ. Ոլորտի (համակարգի) ծրագրերի գծով 2015-2018 թթ. ծախսերի

կանխատեսում (ամփոփ)

 

(մլն դրամ)

._________________________________________________________________________.

|  |                 |2015 թ.|փոփո- |2016 թ.|փոփո- |2017 թ.|փոփո- |2018 թ.|

|  |                 |       |խու-  |       |խու-  |       |խու-  |       |

|  |                 |       |թյունը|       |թյունը|       |թյունը|       |

|  |                 |       |%-ով  |       |%-ով  |       |%-ով  |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Գիտություն       |13922.1|  1.66|14153.5|  7.85|15264.7|  8.50|16562.7|

|  |/առանց կապիտալ   |       |      |       |      |       |      |       |

|  |ծախսերի/,        |       |      |       |      |       |      |       |

|  |ընդամենը         |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |այդ թվում`       |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Պայմանագրային    |   1333|  1.91| 1358.4|  9.89| 1492.7| -1.78| 1466.1|

|  |(թեմատիկ)        |       |      |       |      |       |      |       |

|  |ֆինանսավորում    |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար կշիռը  |   9.57|      |   9.60|      |   9.78|      |   8.85|

|  |գիտության        |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր ծախսերի|       |      |       |      |       |      |       |

|  |մեջ (%)          |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Բազային          |   9811|  0.97| 9906.3|  8.30|10728.4| 10.69|11875.8|

|  |ֆինանսավորում    |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար կշիռը  |  70.47|      |  69.99|      |  70.28|      | 71.70 |

|  |գիտության        |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր ծախսերի|       |      |       |      |       |      |       |

|  |մեջ (%)          |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Նպատակային-      | 1839.4|  1.41| 1865.3|  6.93| 1994.5|  7.57| 2145.4|

|  |ծրագրային        |       |      |       |      |       |      |       |

|  |ֆինանսավորում    |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար կշիռը  |  13.21|      |  13.18|      |  13.07|      |  12.95|

|  |գիտության        |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր ծախսերի|       |      |       |      |       |      |       |

|  |մեջ (%)          |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Գիտաշխատողներին  |  938.7|  9.03| 1023.5|  2.50| 1049.1|  2.51| 1075.4|

|  |գիտական          |       |      |       |      |       |      |       |

|  |աստիճանների համար|       |      |       |      |       |      |       |

|  |տրվող            |       |      |       |      |       |      |       |

|  |հավելավճարներ    |       |      |       |      |       |      |       |

|__|_________________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար կշիռը  |   6.74|      |   7.23|      |   6.87|      |   6.49|

|  |գիտության        |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր ծախսերի|       |      |       |      |       |      |       |

|  |մեջ (%)          |       |      |       |      |       |      |       |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Առողջապահության ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման կարևոր ուղղություններից է հասարակության առողջության պահպանումը: Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ոլորտում իրականացվող բարեփոխումները` նպատակ հետապնդելով առողջապահական ծառայությունների մատչելիության, հասանելիության և որակի բարձրացման ճանապարհով բարելավել բնակչության առողջական վիճակի բնութագրիչները:

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության մատչելիության բարձրացումը և որակի ապահովումը, Հայաստանի Հանրապետության բնակչության առանձին խմբերի և առանձին հիվանդությունների համար երաշխավորված բուժօգնության մատուցումը, բուժօգնության ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված` անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից ապահովումը:

Բնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման, բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման), դեղորայքային ապահովման նպատակային առողջապահական ծրագրեր:

 

8.1.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:

Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության պահպանման գործում առկա են կարգավորման մեխանիզմներ, ձեռնարկված են արդյունավետ քայլեր վարակիչ և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման ուղղությամբ:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով շարունակական աշխատանքներ են տարվում հանրային առողջության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման, դրա իրականացման, կազմակերպչական ու մեթոդաբանական ղեկավարման, մոնիտորինգի, տեսչական հսկողության, փորձագիտական լաբորատոր ծառայությունների իրականացման ապահովման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման համաձայն, որի նպատակն է կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումը, կառավարելի վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերի կանխումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:

 

8.1.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանումը

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտի շահառուներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սեռից:

Առողջության առաջնային պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գրանցված բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը, որը ներառում է ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը, ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի և դիսպանսերների նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը, տնային կանչերի իրականացումը, ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի (մանկաբույժի), իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը:

«Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի թիվ 420-Ն որոշման համաձայն սահմանվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները:

Հանրապետությունում առաջնային օղակի բարեփոխումները ուղղվել են ընտանեկան բժշկության ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, որպես կառուցվածքային առավել արդյունավետ ու նպատակահարմար մոդելի, որի հիմնական ուղղվածությունն է հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը, բուժման և վերականգնողական միջոցառումների կազմակերպումը:

«Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ 497-Ն որոշման համաձայն սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը, պարտադիր պահանջներն ու պայմանները:

2014 թվականին ընդունվել է «Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները և նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1529-Ն որոշումը:

Որոշակի աշխատանքներ են տարվել առաջնային բուժօգնության մակարդակում բուժօգնության որակի բարելավման, առավել տարածված ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, հանրային առողջապահության մոտեցումների ամրագրման, սոցիալական և առողջապահական ծառայությունների ինտեգրման ու այդ խնդրում համայնքների մասնակցության ապահովման ուղղությամբ:

Բուժօգնության առաջնային օղակի հետագա զարգացումը շարունակելու է մնալ առողջապահական ոլորտի գործունեության հիմնական թիրախը, քանի որ աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի: Այն հնարավորություն է ընձեռում ապահովելու որակյալ և մատչելի բուժօգնություն ու դրանով պայմանավորված սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներ բնակչության բոլոր խմբերի համար:

 

8.1.1.3 Մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաների և կանանց կեցության բարելավման և առողջության պահպանության խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո: Դրանք ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, օրենքներով («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով), ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերով:

2014 թվականի ընթացքում ընդունվել են երեխաների սնուցման բարելավմանն ուղղված քաղաքականությունը սահմանող երկու կարևորագույն փաստաթուղթ` «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագիրը»:

Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները և հետագա ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշմամբ:

2012 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության N 1694-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը», որում արտացոլված են նաև երեխաների առողջապահական հիմնախնդիրները և գերակայությունները:

Հայաստանում երեխաների առողջապահական ծառայությունների մատուցումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային և առողջարանային-վերականգնողական հաստատությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ոլորտային իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:

Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության են արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրն ու 2007-2015 թվականների գործողությունների ժամանակացույցը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի նիստի N 29 արձանագրային որոշումը, «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությանը և դրա ներդրման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի N 37 արձանագրային որոշումը և «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելավման 2013-2015 թվականների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի նիստի N 27 արձանագրային որոշումը, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ` ուղղված վերարտադրողական, մայրության, երեխաների և դեռահասների առողջության բարելավմանը:

2013 թվականի մարտի 7-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214-Ն որոշումը, իսկ 2015 թվականի մայիսի 27-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշումը:

Վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված գերակայությունները և ռազմավարական դրույթները յուրաքանչյուր տարի իրենց արտացոլումն են գտնում առողջապահական պետական նպատակային ծրագրերում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերում: Մասնավորապես այն ներկայացվում է մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի ձևով, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպում,

- մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:

Ֆինանսավորումը բյուջեից երկու ուղղություններով էլ իրականացվում է առողջապահական համակարգի ծառայությունների մատուցման առանձին ծրագրերի միջոցով (հիվանդանոցային, արտահիվանդանոցային և բյուջետային հարակից այլ ծրագրերի միջոցով):

 

8.1.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական

կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

բուժօգնության և դեղորայքով ապահովումը

 

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը ներառում է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարն ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման կազմակերպումը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովումը և շարունակական բարելավումը առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկն է: Վերջինիս հետ պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի նիստի N 8 արձանագրային որոշումը: Բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման նպատակակետը պետք է լինի հիվանդը, նա պետք է ներգրավվի բուժծառայության որակի գնահատման և բարելավման գործընթացներում:

2014 թվականին ընդունվել է «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, սոցիալական փաթեթի շահառուի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշումը, որում արտացոլված են պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի տրամադրման կարգը, առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ու վարման կարգը և պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը:

«Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ հաստատվել է նշյալ որոշման մեջ ներառված շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի ձևը:

Հիվանդանոցային բուժօգնության համակարգի զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման, ավելորդ հզորությունների կրճատման և բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներով:

Առողջապահության ոլորտի ռեսուրսների ռացիոնալ տեղաբաշխման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեց առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելու որոշման անհրաժեշտությունը: Այդ նպատակով սկսվեց առողջապահական ծառայությունների օպտիմալացման գործընթացը` համապատասխանեցնելով այն բնակչության առողջապահական կարիքներին և բարելավելով բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Բնակչությանը պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցելու գործում կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի առկայությունը և դրանց մատչելիությունը բնակչության համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ որոշ հիվանդությունների և սոցիալական խմբերին պատկանելու դեպքում բնակիչներին իրավունք է տրվում դեղեր ձեռքբերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: Դեղերի որակի ապահովման պետական վերահսկողությունը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

Առողջապահության ոլորտում մատուցվող հիմնական ծառայությունների շրջանակը ամփոփվում է ստորև բերված աղյուսակում:

 

Աղյուսակ 8.1 Առողջապահության ոլորտում մատուցվող հիմնական

ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|N|Ծառայությունների  |Շահառուների շրջանակի  |Պետական հատվածի կողմից   |

| |շրջանակի          |նկարագրություն        |ծառայության փոխհատուցման |

| |նկարագրություն    |                      |ծավալը                   |

|_|__________________|______________________|_________________________|

|1|Բնակչության       |ՀՀ ամբողջ բնակչություն|Պետական հատվածի կողմից   |

| |հիգիենիկ և        |                      |ծառայությունը            |

| |համաճարակային     |                      |փոխհատուցվում է          |

| |անվտանգության     |                      |ամբողջությամբ            |

| |ապահովում         |                      |                         |

|_|__________________|______________________|_________________________|

|2|Բնակչության       |ՀՀ ամբողջ բնակչություն|Պետության կողմից անվճար  |

| |առողջության       |                      |արտահիվանդանոցային       |

| |առաջնային         |                      |(ամբուլատոր-             |

| |պահպանման         |                      |պոլիկլինիկական)          |

| |ապահովում         |                      |բուժօգնության և          |

| |                  |                      |ծառայությունների մասով   |

|_|__________________|______________________|_________________________|

|3|Մոր և  մանկան     |ՀՀ տարածքում բնակվող  |Վերարտադրողական տարիքի   |

| |առողջության       |կանայք և  երեխաներ    |կանանց հղիության,        |

| |պահպանման         |                      |ծննդաբերության և         |

| |ապահովում         |                      |հետծննդյան շրջանում,     |

| |                  |                      |ինչպես նաև  մինչև  18    |

| |                  |                      |տարեկան երեխաներին       |

| |                  |                      |ամբուլատոր-պոլիկլինիկական|

| |                  |                      |բուժօգնության և  մինչև  7|

| |                  |                      |տարեկան երեխաներին       |

| |                  |                      |հիվանդանոցային           |

| |                  |                      |բուժօգնության տրամադրում`|

| |                  |                      |ծառայությունների ողջ     |

| |                  |                      |ծավալով, իսկ մնացած      |

| |                  |                      |ծառայությունների մասով`  |

| |                  |                      |մասնակի                  |

|_|__________________|______________________|_________________________|

|4|Սոցիալական        |ՀՀ տարածքում բնակվող  |Ըստ սահմանված            |

| |կախվածություն և   |բոլոր քաղաքացիները    |ծառայությունների մասով   |

| |հատուկ            |                      |ամբողջությամբ            |

| |նշանակություն     |                      |                         |

| |ունեցող           |                      |                         |

| |հիվանդությունների |                      |                         |

| |բուժօգնության     |                      |                         |

| |ապահովում         |                      |                         |

|_|__________________|______________________|_________________________|

|5|Բնակչության       |Պետական պատվերի       |Ըստ սահմանված            |

| |սոցիալապես        |շրջանակներում անվճար  |ծառայությունների մասով   |

| |անապահով և        |հիվանդանոցային        |ամբողջությամբ            |

| |առանձին /հատուկ/  |բուժօգնությունից      |                         |

| |խմբերում ընդգրկված|օգտվում են միայն ՀՀ   |                         |

| |անձանց            |կառավարության         |                         |

| |հիվանդանոցային    |04.03.2004 թ.         |                         |

| |մասնագիտացված     |թիվ 318-Ն որոշմամբ և  |                         |

| |բժշկական օգնության|հետագա                |                         |

| |ապահովում         |փոփոխություններով     |                         |

| |                  |հաստատված բնակչության |                         |

| |                  |սոցիալապես անապահով և |                         |

| |                  |առանձին /հատուկ/      |                         |

| |                  |խմբերում ընդգրկված    |                         |

| |                  |անձինք                |                         |

|_|__________________|______________________|_________________________|

|6|Սոցիալական փաթեթի |ՀՀ պետական հիմնարկների|Սոցիալական               |

| |շահառուներին      |և                     |(առողջապահական) փաթեթում |

| |առողջապահական     |կազմակերպությունների  |սահմանված                |

| |փաթեթի            |աշխատողները,          |ծառայությունների մասով`  |

| |շրջանակներում     |զինծառայողները և      |ամբողջությամբ            |

| |պետության կողմից  |նրանց հավասարեցված    |                         |

| |երաշխավորված      |անձինք, նրանց ընտանիքի|                         |

| |անվճար բժշկական   |անդամները, փրկարար    |                         |

| |օգնության և       |ծառայության           |                         |

| |սպասարկման        |ծառայողները և  նրանց  |                         |

| |ապահովում         |ընտանիքի անդամները,   |                         |

| |                  |ժամկետային պարտադիր   |                         |

| |                  |զինվորական ծառայության|                         |

| |                  |շարքային և  կրտսեր    |                         |

| |                  |ենթասպայական կազմի    |                         |

| |                  |զինծառայողները        |                         |

|_|__________________|______________________|_________________________|

|7|Բնակչությանը      |ՀՀ բնակչության խմբեր  |Անվճար հատկացվող դեղերի  |

| |արտոնյալ և  անվճար|(Հիմք`                |մասով` ամբողջությամբ,    |

| |պայմաններով դեղերի|ՀՀ կառավարության      |արտոնյալ պայմաններով     |

| |ապահովում (Հիմք`  |23.11.2006 թ. N 1717-Ն|հատկացվող դեղերի մասով`  |

| |«Դեղերի մասին» ՀՀ |որոշմամբ հաստատված    |մասնակի                  |

| |օրենքի հոդված 18) |ցանկեր)               |                         |

._____________________________________________________________________.

 

8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

8.1.2.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

2012-2014 թվականներին շարունակվել է հանրային առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման գործընթացը կանոնակարգող օրենսդրական փաստաթղթերի մշակումը և դրանց գործադրումը:

2008 թվականից, որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների մասնակից երկիր, ոլորտը կանոնակարգող մի շարք գործընթացներ են իրականացվել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների երկրում ներդրման շրջանակներում: Ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, մեթոդական ուղեցույցներ և այլ փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային ախտահարումների, անսովոր և անսպասելի դեպքերի հայտնաբերման, հաշվառման Ազգային համակարգող մարմնին հաղորդման, արագ արձագանքման և այլ հարցերը:

2011 թվականից գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը»: Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված դեպքերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումները սկսվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանից: Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում բժշկասանիտարական հսկիչ կետերը գործում են որպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառուցվածքային մաս: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն իրականացնում են պետական սահմանում վարակիչ հիվանդությունների բացահայտում, կասկած հարուցողների և հիվանդների մեկուսացում, հոսպիտալացման կազմակերպում, անհրաժեշտության դեպքում` նմուշառման, ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման աշխատանքների կազմակերպում: ՈԻստի խիստ կարևորվում է վերջիններիս դերը արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման հարցում, մասնավորապես` 2013 թվականին Վրաստանում կարմրուկի դեպքերի աշխուժացման, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի բռնկման ժամանակ և այլն:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ին հաստատվել է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքային Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» N 61-Ն որոշումը, որում ամրագրվել են նաև սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական ոլորտներում միջոցառումների իրականացման համար նախատեսվող քայլեր:

«Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ և փակ բաժնետիրական ընկերություններ վերակազմակերպելու ու «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1134-Ն որոշման համաձայն 18 հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական կենտրոններ, հատուկ վտանգավոր կանխարգելման կենտրոնը և «Ակուստիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձևով վերակազմակերպվել են, ստեղծելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Նշյալ կազմակերպության բազայի վրա ստեղծվել է ռեֆերենս լաբորատորիա:

Իրականացվել է վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված մասնագետների շարունակական կրթում և վերապատրաստում` այդ թվում միջազգային ծրագրերի շրջանակներում:

Կատարելագործվել է տարածաշրջանի և այլ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդությունների մասին փոխտեղեկատվության համակարգը:

Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ծրագրի շրջանակներում մշակվել և ներդրվել են վարակի հսկողության նորմատիվ-մեթոդական փաստաթղթեր, մշակվել է ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգը, ԱՀԿ-ի մոտեցումներին համապատասխան աշխատանքներ են տարվել հակամանրէային կայունության հսկողության համակարգի ձևավորման ուղղությամբ: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իրականացվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների իրականացման գնահատում, կանոնակարգվել է բուժաշխատողների առողջության անվտանգության ապահովման ոլորտը:

Գործադրման փուլում է առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է օրենսդրական, կառուցվածքային մեխանիզմների, ինչպես նաև միջգերատեսչական համակարգված միջոցառումների մշակման և ներդրման միջոցով նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության և հիվանդացության ցուցանիշները:

Վերջին տարիներին տարբեր ոլորտներում մշտապես իրականացվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավիճակի վերլուծություններ, հատկապես բնակչությանը խմելու ջրով ապահովման, հանրակրթական դպրոցների աշակերտների առողջական վիճակի և հիվանդացության, կրթական և նախակրթական հաստատություններում հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման, իմունականխարգելման, տարբեր վարակիչ հիվանդություններով հիվանդացության նկատմամբ և այլն:

Իմունականխարգելումը հանրային առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Հայաստանի Հանրապետությունում Իմունականխարգելման ազգային ծրագրի գործարկման արդյունավետությունը գնահատվում է երկու հիմնական բնութագրիչների միտումներով` պատվաստումներում նպատակային բնակչության ընդգրկման ցուցանիշների և կառավարելի վարակիչ հիվանդությունների հիվանդացության:

Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններ են համարվում դիֆթերիան, կապույտ հազը, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, համաճարակային պարոտիտը (խոզուկ), պոլիոմիելիտը, հեպատիտ «Բ»-ն, տուբերկուլյոզը, հեմոֆիլուսային` տեսակի վարակը (ՀԻԲ), ռոտավիրուսային վարակը, որոնք ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Հայաստանի Հանրապետությունում պլանային կանխարգելիչ պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովումը և մանկական մահացության նվազեցման նպատակով նոր պատվաստանյութերի ներդրումը «Հազարամյակի մարտահրավերների» գերակա խնդիրների հաղթահարմանն ուղղված ռազմավարություններից են: Մանկական հասակում պատվաստելով` միլիոնավոր մեծահասակներ կարող են փրկվել այնպիսի վարակիչ հիվանդություններից, որոնք թաքնված ընթացք ունեն մանկական հասակում և արտահայտվում են մեծ տարիքում:

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո երկրի Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստանյութերի պահանջը և մշտական պահուստային քանակությունների առկայությունն ապահովվել է դոնոր կազմակերպությունների կողմից, որի մեծամասնությունը կազմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հումանիտար օգնությունը: 2005 թվականից անհրաժեշտ պատվաստանյութերի գնման գործընթացում մասնակցել է նաև պետությունը` տարեցտարի ավելացնելով ներդրումների չափը: Համապատասխանաբար` դոնոր կազմակերպությունների աջակցությունն աստիճանաբար նվազել է:

 

Գծանկար 8.1 Պետական մասնակցությունը պատվաստանյութերի ձեռքբերման

գործընթացում (%-ով)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով պատվաստանյութերի գնման համար նախատեսվել է 1,890.4 մլն դրամ` 2005 թ 16.0 մլն դրամի փոխարեն (աճ` 118 անգամ):

 

Գծանկար 8.2 Պատվաստանյութերի գնման համար պետական հատկացումները ըստ

առանձին տարիների (մլն դրամներով)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով բարենպաստ համաճարակային իրավիճակը պայմանավորված է ազգաբնակչության նպատակային խմբերի պատվաստումների գործընթացում բարձր ընդգրկումով:

 

Գծանկար 8.3 Պատվաստումներում բնակչությանն նպատակային խմբերի ընդգրկումը

ըստ առանձին տարիների (%-ով)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Այսպես, մինչև մեկ տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը տուբերկուլյոզի, հեպատիտ Բ-ի, դիֆտերիայի, կապույտ հազի, փայտացման, հեմոֆիլուսային` վարակի, պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 86.0%, 2009 թվականին` 91.0%, 2010 թվականին` 94.0%, 2011-2012 թվականներին` շուրջ 95%: 2013-2014 թվականներին դիտվում է ցուցանիշի նվազում շուրջ 2%-ով, որը պայմանավորված է հանրապետությունում համապատասխանաբար ռոտավիրուսային և պնևմոկոկային պատվաստումների ներդրման առաջին տարվա արդյունքներով:

Մինչև երկու տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը անհրաժեշտ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 82.0%, 2009 թվականին` 90.0%, 2010 թվականին` 93.0%, 2011 թվականին` 94.0%: 2012-2014 թվականներին դիտվում է ցուցանիշի նվազում 2%-ով` հանրապետությունում ԱԿԴՓ պատվաստանյութի մատակարարման ընդհատումների պատճառով:

Մինչև 7 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկումը անհրաժեշտ պատվաստումներում կազմել է 2008 թվականին` 93.0%, 2009 թվականին` 96.0%, 2010 թվականին` 97.0%, 2011 թվականին` 98.0%, իսկ 2012-2014 թվականներին` 97%:

Այսպիսով` համաձայն վարչական վիճակագրական հաշվետվությունների նպատակային տարիքի երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումները, որը միջազգային ստանդարտներով բավարար ցուցանիշ է: Իմունականխարգելման ոլորտում վերջին տարիներին հանրապետությունում իրականացվող քաղաքականությունը համապատասխանեցվում է ԱՀԿ-ի մոտեցումներին և չափանիշներին:

Զգալի նվաճումներ են արձանագրվել նաև ՄԱԿ-ի կողմից հռչակած Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հասանելիության ուղղությամբ: Համաձայն ՀԶՆ-ի նպատակային ցուցանիշ է ընդունվել նաև կարմրուկի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը: Հանրապետությունում ակնառու է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումներում նպատակային խմբի ընդգրկվածության ցուցանիշների բարելավումը` 2008 թվականից դիտվում է ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստումներում բնակչության ենթակա խմբերի (1 և 6 տարեկաններ) ընդգրկման ցուցանիշների կայուն բարելավում: 2010 թվականից նպատակային խմբերում երեխաների 97.0%-ն ընդգրկվել են երկու դեղաչափ համակցված պատվաստումներում` 2006 թվականի 92%-ի փոխարեն, որը գերազանցում է ՀԶՆ-ի 2015 թվականի համար սահմանված 96.0% ցուցանիշին:

 

Գծանկար 8.4 ԿԿԽ պատվաստումներում մեկ և վեց տարեկան երեխաների

ընդգրկումը ըստ առանձին տարիների (%-ով)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Պլանային պատվաստումների իրականացման շնորհիվ ներկայում հանրապետությունում կարմրուկ, կարմրախտ և պարոտիտ (խոզուկ) հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է` կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվել, իսկ պարոտիտը (խոզուկը) արձանագրվել է միայն եզակի դեպքերի ձևով: 2014 թվականին Հայաստանին հարևան Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում և սոցիալ-տնտեսական ակտիվ կապեր ունեցող երկրներում /Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա և այլն/ գրանցված կարմրուկի և կարմրախտի բռնկման պայմաններում երկրում արձանագրվեց միայն կարմրուկի բերովի 13 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են եղել Ռուսաստանից ժամանած հիվանդ անձի հետ:

Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների դեմ տարվող իմունականխարգելման բազմակողմանի աշխատանքի, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումների ցուցանիշների կայուն աճի շնորհիվ վերջին տարիներին չեն արձանագրվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, կատաղությունը, խոլերան, փայտացումը, որովայնային տիֆը, պարատիֆերը, ռիկետցիոզները (այդ թվում բծավոր տիֆ, Բրիլլի հիվանդություն) և այլն:

Հայաստանը` ի թիվս եվրոպական այլ երկրների, ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի կողմից դեռևս 2002 թվականից հավաստագրվել է և շարունակում է մնալ որպես պոլիոմիելիտից ազատ գոտի: Պոլիոմիելիտից ազատ կարգավիճակի պահպանման ուղղությամբ շարունակաբար իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեից 18-20 մլն դրամ հատկացվում է պատվաստանյութի ձեռքբերման համար:

2011 թվականին ԱՀԿ-ի կողմից Հայաստանը հավաստագրվել է նաև որպես մալարիայից ազատ տարածք: Հայաստանի Հանրապետության տարածքում մալարիայի կրկին արմատավորումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների պետական ծրագրին և Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշումը, որի համաձայն իրականացված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում հանրապետությունում տեղական ծագման մալարիայի դեպքեր չեն արձանագրվել:

Նախկինում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագետների կողմից` կենտրոնացված կարգով, որի հետևանքով զինծառայողների շրջանում առողջական վիճակի վատթարացումը, որոշ դեպքերում անբարեհաջող ելքով, կապվում էին պատվաստումների հետ` առաջացնելով դժգոհություն ինչպես ծնողների, այնպես էլ` հասարակության լայն զանգվածների շրջանում: Հայաստանի Հանրապետության զինված ուժեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց կանխարգելիչ պատվաստումների գործընթացի բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված 2014 թվականից կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են հանրապետության զինկոմիսարիատներին կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատներին կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում զորակոչիկների և նախազորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների կազմակերպման և իրականացման արդյունքում հետպատվաստումային շրջանում սահմանվում է առողջական վիճակի նկատմամբ լիարժեք հսկողություն, բացի դրանից զորակոչիկը և նախազորակոչիկը հետպատվաստումային շրջանում գտնվում են ընտանիքում և չեն ենթարկվում փոփոխվող միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը` ի տարբերություն կանխարգելիչ պատվաստումների իրականացման նախկին մոտեցմանը:

 

8.1.2.2 Բնակչության առողջության առաջնային պահպանում

 

Բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը վերջին տարիներին դրսևորվել է միանշանակ վարքագծով, որը արտահայտվել է առողջապահության համակարգի ֆինանսավորման ներկա մակարդակի պայմաններում անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպմամբ առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի բոլոր մակարդակներում, առանց տեսակների և ծավալների սահմանափակման: Արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ հաճախումների միջին տարեկան թիվը մեկ բնակչի հաշվով 2000 թվականի 2,1-ի համեմատ` 2011 թվականին կազմել է 3,6, 2012 թվականին` 3.9, իսկ 2013 թվականին` 4.0: Համեմատության համար նշենք, որ վերոնշյալ ցուցանիշը 1990 թվականին կազմել է 7.8:

 

Գծանկար 8.5 Հաճախումների միջին թիվը, մեկ բնակչի հաշվով, բժշկական

ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն ցույց տվող

բուժկանխարգելիչ հաստատություններում

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուր` ՀՀ ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոն

 

Առողջության առաջնային պահպանման հաստատություններ բնակչության հաճախումների ավելացման տենդենցը ենթադրում է, որ թիրախ է ընտրված հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Վերջին տարիների ընթացքում առողջության առաջնային պահպանման մակարդակում տեղի են ունեցել զարգացման նկատելի դրական տեղաշարժեր ինչպես բնագավառի գործունեության հիմնական ցուցանիշների բարելավման առումով, այնպես էլ ֆինանսական ցուցանիշների առումով:

2014 թվականի հուլիսի 1-ից 60-70 տոկոսով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձը:

2010 թվականից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բուժանձնակազմի վարձատրության մեխանիզմների մեջ, համապատասխան ցուցանիշների ապահովման դեպքում, ներդրվեց ըստ կատարողականի որակի խրախուսող վարձատրման համակարգ: Խրախուսող վարձատրման համակարգն ամբողջությամբ վերաբերում է առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժիշկների կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ) հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կատարողականին: 2012 թվականին առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնողների պայմանագրային գումարներում ներառվեցին յուրաքանչյուր բնակչի հաշվով հատկացվելիք խրախուսական ֆինանսավորման չափերը: 2012 թվականի արդյունքներով արտահիվանդանոցային բուժօգնության ծառայություններ մատուցող 332 բուժհաստատություններից խրախուսական ֆինանսավորում ստացան 204-ը, 2013 թվականին` 346 բուժհաստատություններից խրախուսական ֆինանսավորում ստացան 344-ը, իսկ 2014 թվականին` 348 բուժհաստատություններից խրախուսական ֆինանսավորում ստացան 198-ը: Բուժանձնակազմի խրախուսական վարձատրությունը 2012 թվականին կազմել է շուրջ 45,0 մլն դրամ, 2013 թվականին` 124.7 մլն դրամ, իսկ 2014 թվականին` 91.0 մլն դրամ:

Առողջության առաջնային պահպանման օղակում խրախուսական վարձատրության համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռել առավել վերահսկելի դարձնել բուժհաստատությունների կատարած աշխատանքը, իսկ բուժհաստատությունների ներսում` առավել վերահսկելի և չափելի դարձնել բժիշկների գործունեությունը` բժիշկների կողմից բնակչությանը մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը, բժիշկների իրական ծանրաբեռնվածությունը:

Հետևաբար ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակի բարելավման հիմնական ուղղվածությունը առողջության առաջնային պահպանման ծառայությունների հզորացումն է և այդ ենթատեքստում` ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացումը: Թեև առողջության առաջնային պահպանումը դիտարկվում է առողջապահության համակարգի գերակա ուղղություններից մեկը և որպես բարեփոխման իրականացման ճանապարհ է ընտրվել այլ երկրներում գործարկված ու առավել արդյունավետ ճանաչված ընտանեկան բժշկության ներդրումը, ներկայում արձանագրվում է, որ այն բերել է զգալի առաջընթացի հանրապետության մարզերում (հատկապես գյուղական վայրերում), մինչդեռ, մեծ քաղաքներում և հատկապես մայրաքաղաքում` դեռևս լիարժեք չէ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում, որպես հիմնական խոչընդոտ ներկայացվել է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը և քաղաքային պոլիկլինիկաներում մեծ թվով նեղ մասնագետների առկայությունը, որն առավել ակնառու է Երևանի փոքրաթիվ բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում: Քաղաքային 85 պոլիկլինիկաներից միայն 42-ում են աշխատում ընտանեկան բժիշկներ:

Քաղաքային պոլիկլինիկաներում ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից կարևորվում են ընտանեկան բժշկության խմբային պրակտիկաները, որոնք աստիճանաբար պետք է ստանան ինքնուրույն կարգավիճակ` հիմնված ըստ սպասարկվող (գրանցված) բնակչության թվի ֆինանսավորման, ռեսուրսների անկախ տնօրինման և բուժօգնության կազմակերպման գործում ինքնուրույն որոշումներ ընդունելու սկզբունքների վրա:

Հանրապետության 255 գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններում ամբողջությամբ ներդրվել է ընտանեկան բժշկության համակարգը: Գյուղական բոլոր հաստատություններն ապահովված են բուժսարքավորումների հավաքածուով, համակարգչով և համակարգչային ծրագրերի փաթեթով: Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակներում 2014 թվականին ավարտվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 5 գյուղական համայնքների ամբուլատորիաների կառուցման և 1 ամբուլատորիայի հիմնանորոգման աշխատանքները, 21 համայնքային ամբուլատորիաների համար կահույքի մատակարարման գործընթացը, շտապ օգնության թվով 10 ավտոմեքենաների հիմնանորոգման և բաշխման գործընթացը: 2015 թվականի հունվարին ավարտվել են նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

2014 թվականից սկսած` պոլիկլինիկաներում իրականացվում են զինակոչիկների պատվաստումներ, ինչի շնորհիվ հետպատվաստումային շրջանում նրանց առողջական վիճակը լիարժեք հսկողության տակ է:

Հանրապետության տարածքում շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով իրականացվում է արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը ամբողջ բնակչության համար:

Շտապ օգնության ծառայությունում տարիների ընթացքում կուտակվել էին մի շարք խնդիրներ կապված մեքենաների տեխնիկական վիճակի, կապի ժամանակակից ծառայության բացակայության, կանչերի սպասարկման որակի, դեղորայքային ապահովության, շտապ օգնության կանչերի արժեքի փոխհատուցման և անձնակազմի վարձատրման սկզբունքների հետ:

Շտապ օգնության բարեփոխումների համալիր ծրագրի իրականացման արդյունքում Երևանում ստեղծվեց կապի ժամանակակից միջոցներով, այդ թվում GPS համակարգով հագեցած միասնական կենտրոն` Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կենտրոնի ծառայության բազայի վրա: Վերջինս թույլ տվեց կանչերին արձագանքել կրկնակի անգամ արագ` 7 12 րոպեում, նախկինում 15 20 րոպեի փոխարեն: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից նվիրաբերված 88 շտապօգնության մեքենաներ բաշխվեցին Երևանի և հանրապետության մարզային բժշկական հաստատությունների միջև:

Շտապօգնության բժիշկների, բուժքույր/բուժակների և վարորդ-սանիտարների կրթական նոր ծրագրերի հիման վրա վերապատրաստվեցին 298 բժիշկներ, 464 միջին բուժաշխատողներ և 306 վարորդներ:

Ծառայության փոխհատուցման սկզբունքների, գների և բուժանձնակազմի վարձատրման մեխանիզմներում կիրառվեց նոր մոտեցում` կապված կանչերի հեռավորությունից, կանչերը սպասարկող բուժհաստատության տեսակից: Պայմանագրային գումարների հաշվարկման համար հաստատվեցին 1000 բնակչի հաշվով սպասարկման դիֆերենցված նորմատիվներ` ելնելով բուժհաստատության հզորությունից և սպասարկվող բնակչության թվաքանակից:

Արդյունքում, գրեթե 2 անգամ կրճատվել է կանչի սպասարկման տևողությունը, բարձրացել է բնակչության, ինչպես նաև բուժաշխատողների գոհունակությունը, քանի որ բարելավվել են աշխատանքային պայմանները և բարձրացել է աշխատավարձը: Հաշվարկված պայմանագրային գումարները համապատասխանեցվել են ծառայության իրականացման համար անհրաժեշտ ծախսերին:

 

8.1.2.3 Մոր և մանկան առողջության ապահովումը

 

Վերջին տարիներին իրականացվում է 2008 թվականից ներդրված «Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագիրը»: Ծրագրի հաջող իրականացմանը նպաստում են տարեցտարի աճող բյուջետային հատկացումները: Այսպես, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» հիվանդանոցային ծառայության ծրագրի գծով նախատեսվել է 6,922.0 մլն դրամ` 2006 թ 1,993.9 մլն դրամի փոխարեն (աճ` 3.5 անգամ):

Ծրագրի ներդրումը զգալիորեն նպաստեց ծննդատներում ստվերի կրճատմանը և բնակչության համար ծննդօգնության իրապես անվճար ու մատչելի ծառայությունների մատուցմանը: Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների հետ կապված ոչ պաշտոնական վճարումները կրճատվեցին ավելի քան 10 անգամ (գյուղ` 16 անգամ, քաղաք` 7.7 անգամ):

Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով 2011 թվականի հունվարի 1-ից ներդրվեց մինչև 7 տարեկան երեխաների պետական հավաստագրի համակարգը: Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» հիվանդանոցային ծառայության ծրագրի գծով նախատեսվել է 7,570.9 մլն դրամ` 2006 թ 1,772.9 մլն դրամի փոխարեն (աճ` 4.3 անգամ):Հավաստագրի համակարգի ներդրմամբ բարելավվել է երեխաների հիվանդանոցային օգնության մատչելիությունը և որակը, ոչ պաշտոնական վճարումները կրճատվել են ավելի քան 4 անգամ:

Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերի ծրագրերի շարունակական իրականացումը նպաստեց մանկաբարձական և մանկական ծառայությունների բնութագրական ցուցանիշների բարելավմանը:

2014 թվականին 2013 թվականի համեմատ ծնունդների թիվը աճել է 3.3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով` 0.5 պրոմիլային կետով և կազմել է 14.3%: Բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով 2014 թվականին կազմել է 5.1% 2013 թվականի 4.8%-ի համեմատ:

Ստորև ներկայացվում է փաստացի ծնունդների պատկերը Հայաստանում ըստ տարիների.

 

Գծանկար 8.6 Փաստացի ծնունդները Հայաստանում

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ 1990 թվականի համեմատությամբ հանրապետությունում ծնելիությունը նվազել է 1.8 անգամ: 1990 թվականին կենդանի ծնվածների թիվը կազմել է 79 882 երեխա, իսկ 2014 թվականին` 43 183 երեխա: Ծնելիության ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 2014 թվականին` 1990 թվականի համեմատ նվազել է 22.5-ից մինչև 14.3-ի: Նույն ժամանակաշրջանում ընդհանուր մահացությունը աճել է` 1990 թվականի 1000 բնակչի հաշվով 6.2-ից 2014 թվականին հասնելով մինչև 9,2-ի, իսկ բնակչության բնական աճի ցուցանիշը նվազել է 3.2 անգամ` համապատասխանաբար 16.3-ից նվազելով մինչև 5.1-ի:

 

Գծանկար 8.7 Ծնվածներ և մահացածներ 1000 բնակչի հաշվով, բնակչության

բնական աճը

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 

Ծնելիության նվազման անխուսափելի հետևանքն է բնակչության ծերացումը: Հայաստանում բնակչության ծերացման հիմնական պատճառներն են երիտասարդների միգրացիան, ծնելիության ցածր ցուցանիշը և կյանքի տևողության երկարումը:

Կյանքի սպասվելիք տևողության փոփոխությունը ներկայացված է ստորև.

 

Գծանկար 8.8 Կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից, տարի

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

 

«Երեխայի առողջության պետական հավաստագրի» ներդրման շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է երեխաների հիվանդացության և մահացության հետ կապված մի շարք ցուցանիշների կտրուկ բարելավում: Եթե մինչև 2011 թվականը հանրապետությունում գրանցվում էր մինչև 1 տարեկան երեխաների հիվանդանոցային մահվան դեպքերի աստիճանական աճ, հավաստագրի ներդրումից հետո, երկու տարվա ընթացքում հիվանդանոցային մահերի թիվը կրճատվեց 18%-ով, իսկ մինչշուրջօրյա մահերի թիվը նվազեց ավելի քան 80%-ով: 2011 թվականից զգալի նվազել են նաև երեխաների տնային մահվան դեպքերը:

2013 թվականին առաջին անգամ արձանագրվեց մանկական (մինչև մեկ տարեկան երեխաների) մահացության ցուցանիշի աննախադեպ` 10.0% նիշից ցածր մակարդակ (9.7%): Ըստ ԱՀԿ դասակարգման Հայաստանը մանկական մահացության միջին մակարդակ (10-20%) ունեցող երկրների դասից տեղափոխվեց մանկական մահացության ցածր (10%-ից ներքև) մակարդակ ունեցող երկրների շարք:

2014 թվականին 2013 թվականի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում 7.9%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 8.7%` 2013 թվականի 9.7%-ի համեմատ: Մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը 1000 կենդանի ծնվածի հաշվով 2014 թվականին կազմել է 10.2% - 2013 թվականի համանման ցուցանիշի` 11.0%-ի համեմատ:

Երեխաների մահացության ցուցանիշի անկման նման տենդենցի պարագայում հասանելի է 2015 թվականի համար ՀԶՆ-ով սահմանված նպատակային ցուցանիշը (մինչև 1 տարեկան երեխաների մահածությունը 1000 կենդանածնի հաշվով` 8.2%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահածությունը 1000 կենդանածնի հաշվով` 9.6%):

Մանկական մահացության ցուցանիշի փոփոխությունը ներկայացվում է ստորև.

 

Գծանկար 8.9 Մանկական մահացությունը (մինչև մեկ տարեկան), 1000 կենդանի

ծնվածի հաշվով

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

2013 թվականին առողջապահության համակարգի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում ներդրվել է բոլոր նորածինների մոտ Վիտամին Կ-ի պարտադիր կիրառման գործելակարգը` ուղղված նորածնային հեմոռագիկ հիվանդության կանխարգելմանը: Արդյունքում տարեկան շուրջ 30 մանկիկի մոտ կկանխվի ծանրագույն հետևանքներով այդ հիվանդությունը:

2012-2013 թվականների ընթացքում շարունակաբար իրագործվել և ընդլայնվել են երեխաների մտավոր և ֆիզիկական թերզարգացման կանխարգելմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերը` բյուջետային միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այս ծրագրերի իրականացման արդյունքում հայտնաբերվել է ծանր ախտաբանությամբ 224 նորածին, որոնց մոտ կանխվել է հիվանդությունների հետագա զարգացումը, հետևաբար` հաշմանդամությունը և մահվան հնարավոր ելքը:

Մանկական մահացության նվազեցման հարցում կարևոր դեր են ունեցել նաև Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստանյութերը:

Իրականացվել են միջոցառումներ` մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հզորացման, կադրային ներուժի զարգացման, օրենսդրական և ծրագրային փաստաթղթերի մշակման ուղղություններով: Ստեղծվել են մարզային մանկական վերակենդանացման բաժանմունքներ նորածնային մահճակալներով` Կապանում և Վանաձորում, հզորացվել է ծառայությունը Գյումրիում:

Իրականացվել են մասնագետների վերապատրաստումներ տեղում, Երևանի առաջատար կլինիկաներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում:

Վերջին տարիներին Հայաստանում բարելավվել է մայրական մահացության ցուցանիշը (դեպքերի թիվը` 100 000 կենդանի ծնունդի նկատմամբ), որը համարվում է մայրության առողջության վիճակն արտացոլող ինտեգրալ ցուցանիշ: Մայրական մահածության 2014 թվականի ինդեքսը կազմել է 18.4` 100 000 կենդանի ծնվածի հաշվով:

 

Աղյուսակ 8.2 Մայրական մահացությունը

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշ                             |Հայաստան       |ԱՊՀ    |ԵՄ     |

|                                     |_______________|_______|_______|

|                                     |2008 թ.|2014 թ.|2014 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մայրական մահացություն (եռամյա միջին),|  36.4 | 18.4  |  29.3 |   5   |

|100000 կենդանի ծնվածի հաշվով         |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Հայաստանի միջին եռամյա ցուցանիշը որոշակիորեն ցածր է ԱՊՀ երկրների միջին մակարդակից, սակայն մոտ 4 անգամ գերազանցում է Եվրոպական երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը:

Պերինատալ (շուրջծննդյան) մահացության ցուցանիշը (1000 ծնունդի նկատմամբ) 2012 թվականին կազմել է 25.9%., իսկ 2013 թվականին` 22.2%., նվազելով 3.7 պրոմիլային կետով:

Հղիների բուժսպասարկման ոլորտում շուրջ 40%-ով ավելացել է հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը, հղիների ՄԻԱՎ թեստավորման ցուցանիշը գերազանցել է 95%, բարելավվել են հղիների նախածննդյան սկրինինգի ցուցիչները (հաշվառված հղիների շուրջ 80% կատարել են 4-6 նախածննդյան այց բժշկին և 3 անգամ ենթարկվել են սոնոգրաֆիկ հետազոտության), ինչը զգալի նպաստել է հղիությունների ախտաբանությունների և պտղի զարգացման շեղումների վաղ հայտնաբերմանը, հետևաբար, ծանր ընթացքով դեպքերի կանխարգելմանը:

Իրականացվել են միջոցառումներ ծննդօգնության հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացման ուղղությամբ: Մշակվել և ներդրվել է ծննդօգնության հիվանդանոցային ծառայություններ կանանց ուղեգրման կարգը և ըստ բժշկական կազմակերպությունների մակարդակների հղիների/ծննդկանների ընդունելության ընթացակարգը: Արդյունքում, արձանագրվել է մարզերից Երևանում ծնունդների թվի կրճատում շուրջ 25%-ով: Նման մոտեցումը նպաստում է մարզերի ծննդօգնության ծառայությունների զարգացմանն ուղղված ռազմավարության իրականացմանը:

2012-2013 թվականներին շարունակվել է իրականացվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սկրինինգ ծրագիրը (կանանց ընդգրկվածությունը կազմել է 13%):

2013 թվականին միջազգային համագործակցությամբ շարունակվել է ծննդօգնության հաստատությունների նորածնային ծառայությունները բժշկական սարքավորումներով հզորացնելու ծրագիրը: Արդյունքում 15 ծննդատուն հագեցվել են բժշկական նորագույն սարքավորումներով:

8.1.2.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական

կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով

ապահովումը

 

Բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացում կազմելու նպատակով վերլուծությունը կատարվել է հիմնվելով գրանցված հիվանդությունների բացարձակ թվերի վրա:

Ստորև ներկայացվում է բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների առանձին խմբերի:

 

Աղյուսակ 8.3 Բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների

առանձին խմբերի (բացարձակ թվերով)

 

._________________________________________________________________________.

|             | 2008 թ. | 2009 թ. | 2010 թ. |  2011 թ.| 2012 թ. | 2013 թ. |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Գրանցված     |         |         |         |         |         |         |

|հիվանդու-    |         |         |         |         |         |         |

|թյունների    |         |         |         |         |         |         |

|թիվը         |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |1 322 230|1 444 770|1 481 599|1 511 043|1 544 999|1 576 228|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |  799 724|  897 928|  911 124|  904 042|  904 382|  917 646|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|որից`        |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ինֆեկցիոն և  |         |         |         |         |         |         |

|մակաբուծական |         |         |         |         |         |         |

|հիվանդու-    |         |         |         |         |         |         |

|թյուններ     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   83 104|   86 026|   94 321|   98 370|   96 896|   87 327|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |   69 343|   72 707|   81 407|   85 926|   84 247|   74 917|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|այդ թվում    |         |         |         |         |         |         |

|տուբերկուլյոզ|         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |    3 489|    3 446|    3 707|    3 694|    3 437|    3 760|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |    1 486|    1 431|    1 322|    1 185|    1 131|    1 047|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Չարորակ      |         |         |         |         |         |         |

|նորագոյա-    |         |         |         |         |         |         |

|ցություններ  |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   35 920|   30 117|   31 550|   32 580|   34 400|   36 660|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |    8 309|    7 657|    7 593|    7 858|    7 877|    7 911|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Շաքարային    |         |         |         |         |         |         |

|դիաբետ       |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   49 170|   50 661|   54 972|   57 850|   62 000|   68 131|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |    5 783|    6 331|    7 099|    7 187|    7 183|    8 376|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Հոգեկան      |         |         |         |         |         |         |

|խանգարումներ |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   55 700|   61 104|   63 760|   64 151|   63 818|   63 446|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |    7 503|    7 903|    9 984|    9 098|    9 019|    9 231|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Հիպերտոնիկ   |         |         |         |         |         |         |

|հիվանդություն|         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   68 177|   73 827|   84 639|   98 668|  106 875|  110 828|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |   20 871|   21 048|   22 499|   26 094|   25 095|   24 508|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Սրտի իշեմիկ  |         |         |         |         |         |         |

|հիվանդություն|         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   48 620|   52 042|   55 678|   62 873|   67 141|   68 898|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |   14 017|   14 591|   14 891|   16 111|   16 786|   17 097|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Վնասվածքներ  |         |         |         |         |         |         |

|և  թունա-    |         |         |         |         |         |         |

|վորումներ    |         |         |         |         |         |         |

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|Ընդամենը     |   56 809|   58 382|   57 881|   59 249|   59 266|   59 888|

|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|

|կյանքում     |   55 031|   56 721|   56 296|   57 479|   57 256|   57 815|

|առաջին անգամ |         |         |         |         |         |         |

|գրանցված     |         |         |         |         |         |         |

._________________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից վերջին տարիներին ավելացել են ինչպես ընդհանուր գրանցված, այնպես էլ կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների ընդհանուր դեպքերը (բացառությամբ ինֆեկցիոն և մակաբուծական հիվանդությունների):

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք համալիր միջոցառումների արդյունքում տարեցտարի նվազել է տուբերկուլյոզով հիվանդության կյանքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը: Սակայն 2013 թվականին` 2012 թվականի համեմատ աճել է այդ հիվանդության ընդհանուր գրանցված դեպքերի թիվը: Տուբերկուլյոզի հիվանդացության հիմնական պատճառներն են սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի ակտիվացումը, հակատուբերկուլյոզային հիմնական դեղամիջոցների նկատմամբ հիվանդության հարուցիչի դեղորայքակայուն ձևերի ավելացումը: Բացի դրանից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակի տարածումը բերում է իմունիտետի անկման, որն էլ իր հերթին` վարակված անձանց մոտ ակտիվ տուբերկուլյոզի զարգացման:

Հայաստանում էականորեն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջև: Ազգային տվյալների համաձայն սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետը կազմում են մահվան բոլոր դեպքերի շուրջ երկու երրորդը: Միայն արյան շրջանառության հիվանդություններից մահվան պատճառները կազմում են ընդհանուր մահվան պատճառների գրեթե մեկ երկրորդը, իսկ չարորակ նորագոյացություններով պայմանավորված` ընդհանուր մահվան դեպքերի 20 տոկոսը:

Ստորև ներկայացվում է սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության մակարդակների համեմատությունը:

 

Աղյուսակ 8.4 Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող

հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության

մակարդակների համեմատականը

 

._____________________________________________________________________.

|Հիվանդության |Հիվանդության դեպքերը|2013   |Մահացության դեպքերը |2013 |

|անվանումը    |(բացարձակ թվեր)     |թվականի|(բացարձակ թվեր)     |թվա- |

|             |                    |համեմա-|                    |կանի |

|             |                    |տականը |                    |համե-|

|             |                    |1990   |                    |մատա-|

|             |                    |թվականի|                    |կանը |

|             |                    |նկատ-  |                    |1990 |

|             |                    |մամբ   |                    |թվա- |

|             |                    |       |                    |կանի |

|             |____________________|       |____________________|նկատ-|

|             |1990թ.|2012թ.|2013թ.|       |1990թ.|2012թ.|2013թ.|մամբ |

|_____________|______|______|______|_______|______|______|______|_____|

|Տուբերկուլյոզ| 3 069| 3 437| 3 760|    1.2|    92|   133|   102|  1.1|

|_____________|______|______|______|_______|______|______|______|_____|

|Չարորակ      |20 929|34 400|36 660|    1.8| 3 484| 5 607| 5 589|  1.6|

|նորագոյա-    |      |      |      |       |      |      |      |     |

|ցություններ  |      |      |      |       |      |      |      |     |

|_____________|______|______|______|_______|______|______|______|_____|

|Շաքարային    |35 697|62 000|68 131|    1,9|   495| 1 295| 1 305|  2.6|

|դիաբետ       |      |      |      |       |      |      |      |     |

|_____________|______|______|______|_______|______|______|______|_____|

|Սրտի իշեմիկ  |74 406|67 141|68 898|նվազել | 5 212| 5 821| 8 483|  1.6|

|հիվանդություն|      |      |      |է շուրջ|      |      |      |     |

|             |      |      |      |1,1    |      |      |      |     |

|             |      |      |      |անգամ  |      |      |      |     |

|_____________|______|______|______|_______|______|______|______|_____|

|Սրտմկանի սուր| 1 757| 2 352| 2 210|    1,3| 1 916| 2 600| 2 386|  1.2|

|ինֆարկտ      |      |      |      |       |      |      |      |     |

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից մահվան դեպքերի աճը հատկապես շաքարային դիաբետի և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում գերազանցում է գրանցված հիվանդությունների աճի տեմպերը:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից: Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1 953 դեպք: ՄԻԱՎ վարակ ունեցողներից 1 006-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 22-ը երեխա են: Գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 417 դեպք: Տարեցտարի աճում է ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվը: Այսպես, 2012 թվականին արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 228 դեպք, 2013 թվականին` 238 դեպք, իսկ 2014 թվականին` 334 դեպք:

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դիսպանսերային հսկողության տակ էր գտնվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 1328 հիվանդ: Միայն 2012-2014 թվականների ընթացքում դիսպանսերային հսկողության է վերցվել 751 ՄԻԱՎ վարակով հիվանդ: ՄԻԱՎ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչպես նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության համակարգի ստեղծմամբ: Արդյունքում աճել է հետազոտությունների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը և բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Ընդհանուր առմամբ 2014 թվականին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներում կատարվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ 110 574 հետազոտություն: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների դիսպանսերային հսկողության և բուժման գործում կարևորվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրի շրջանակներում «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի աջակցությունը: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցությունը 2012-2014 թվականներին կազմել է 1 886.3 մլն դրամ:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում 2013 թվականին բուժօգնություն են ստացել սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված շուրջ 46.0 հազար հիվանդ, իսկ 2014 թվականին` 61.4 հազար հիվանդ: Վերոնշյալ հիվանդների բժշկական օգնության համար 2013 թվականին տրամադրվել է 4,312.8 մլն դրամ, իսկ 2014 թվականին` 6,575.7 մլն դրամ: Ծախսերի կտրուկ աճը պայմանավորված է 2014 թվականից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու նպատակով, 2010 թվականի հուլիսի 1-ից «Արաբկիր ԲՀ» ԵԴԱԻ-ում, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 1-ից «Նաիրի բժշկական կենտրոն» և «Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա» փակ բաժնետիրական ընկերություններում ներդրվեց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձարարական կիրառումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1762-Ն որոշման համաձայն 2011 թվականի փետրվարի 1-ից հանրապետության բուժհաստատություններում ներդրվեց համավճարային մեխանիզմը «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների համար:

Համավճարից մուտքագրված միջոցները 2011 թվականին կազմել են շուրջ 850.0 մլն դրամ, 2012 թվականին` 1,175.7 մլն դրամ, իսկ 2013 թվականին` 1,567.1 մլն դրամ: Միաժամանակ, համավճարի ներդրմանը զուգընթաց կանոնակարգվեցին վճարովի ծառայությունների գները և գնագոյացման սկզբունքները, հստակեցվեցին պետական պատվերով և վճարովի մատուցվող բուժօգնության տեսակները:

Դեղերի շրջանառության կարգավորման նպատակով ընդունվել է «Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 734-Ն որոշումը, որով սահմանված ժամանակացույցին համապատասխան նախատեսվում էր մինչև 2015 թվականը իրականացնել ինչպես դեղերի պատշաճ արտադրական գործունեության ներդրման համար անհրաժեշտ, այնպես էլ դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումներին ուղղված թվով 15 միջոցառումներ:

2013 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման և պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի N 1089-Ն որոշումը:

2012 թվականի սեպտեմբերի 4-ին շահագործման է հանձնվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու նոր բժշկական կենտրոնը: Նորակառույց բժշկական կենտրոնը համապատասխանում է արդի միջազգային բոլոր չափանիշներին, ունի լայն ախտորոշիչ և բուժական միջամտություններ իրականացնելու հնարավորություններ: Ավարտվել են նաև Գավառի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի վերանորոգման և դիարանի կառուցման շինարարական աշխատանքները:

2014 թվականին մեկնարկվել են «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգման և կցակառույցի կառուցման աշխատանքները: Ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման ու բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի նախագծումը, կառուցումը, սարքավորումների մատակարարումն իրականացնող կազմակերպության ընտրության մրցութային փաթեթը ներկայացվել և հաստատվել է Համաշխարհային բանկի կողմից:

2014 թվականին շահագործման են հանձնվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի բժշկական կենտրոնը, ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ հիվանդանոցային մասնաշենքը, ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները:

 

8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

. Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խնդիր է դրվում առկա միջոցների և ներուժի պայմաններում ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել բնակչության համար երաշխավորված անվճար բժշկական օգնության որակը և հասանելիությունը: Նպաստել ծնելիության և կյանքի միջին տևողության ավելացմանը:

. Կարևորագույն խնդիրներից է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակիցը 2.2 միավոր մեծության հասցնելը, դրա հետ կապված անհրաժեշտ նախադրյալների բացակայությունը:

. Չնայած իրականացված ծրագրերին և դրական միտումներին, մոր և մանկան առողջության ապահովման տեսանկյունից առաջնային խնդիր է հանդիսանում մայրական, մանկական և մինչև 5 տարեկան երեխաների հիվանդացության և մահացության դեռևս ոչ բավարար ցածր մակարդակը, պերինատալ պատճառներով պայմանավորված վաղ նորածնային մահացածության մեծ տեսակարար կշիռը, կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների և մահացության բարձրացման միտումը, անպտղության, հատկապես երկրորդային, դեռևս բարձր ցուցանիշները: Որպես խնդիր է դիտարկվում նաև երեխայի աճի ու զարգացման շեղումների, մանկական անկարողության վաղ հայտնաբերման և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման հնարավորությունների անբավարար մակարդակը:

. Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության կայուն իրավիճակի շարունակական ապահովումը, ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումների ժամանակին և որակով իրականացումը հանդիսանում է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, քանի որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել համաճարակների ռիսկերի բարձրացմանը:

. Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման խնդիրներից է նաև բնակչության իրազեկումը և բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը: Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման շարունակականության ծրագրի մշակումը և ներդնումը: Եվրասիական տնտեսական միության քաղաքականությանը համահունչ միջոցառումների իրականացումը: Պետական սահմանում կանխարգելիչ, բժշկական, սահմանափակող միջոցառումների ապահովումը: Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման համակարգերի զարգացումը: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում լաբորատորիաների ստանդարտացված աշխատանքի միասնական կարգ սահմանելու նպատակով համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորումը:

. Չնայած բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, քաղաքներում (հատկապես Երևանում) ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից` առկա խնդիր է դիտարկվում տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը: ՀՀ մարզերում առկա խնդիր է նաև մասնագիտական կադրերի պակասը:

. Առկա խնդիր է առողջապահության համակարգում սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների բացակայությունը` բժշկական ծառայությունների որակի վերահսկման, գնագոյացման և իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

. Առկա օրենսդրական դաշտը պաշտոնապես չի կարգավորում մասնավոր բուժհաստատությունների կարգավիճակը, կառուցվածքը և դրանց կողմից մատուցվող բժշկական ծառայությունները: Նշված խնդիրը հանգեցնում է բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողության բացակայությանը:

. Առկա խնդիր է սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների մահվան դեպքերի աճը` կապված Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բուժկազմակերպություններում առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի աշխատանքների դեռ ոչ պատշաճ մակարդակով կազմակերպմամբ, հիվանդությունների ոչ ժամանակին հայտնաբերմամբ և բուժականխարգելիչ օգնության իրականացմամբ:

. Հիվանդանոցային բուժօգնության գծով առկա խնդիր է հանդիսանում նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների և այդ նույն ծառայությունների իրական գների միջև եղած զգալի տարբերությունները, մատուցվող բժշկական ծառայությունների ցածր որակը, իրականացվող ծախսերի անբավարար թափանցիկությունը, ըստ Հայաստանի Հանրապետության տարածքների բժշկական մասնագետների անհամաչափ բաշխվածությունը և մեծ թվով նրանց առկայությունը քաղաքներում (հատկապես Երևանում), բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի կառավարումը և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծումն ու ներգրավումը:

. Առկա խնդիր է դիտարկվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվող ծախսերի և այլ ռեսուրսների բաշխման արդյունավետության բարձրացումը: Գյուղական համայնքներում և քաղաքային որոշ բուժհաստատություններում բժշկական սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են, միջոցներն անհամաչափ են բաշխված ըստ Հայաստանի Հանրապետության տարածքների, որը պատճառ է հանդիսանում տվյալ տարածքում առողջապահական նեղ մասնագիտացված ծառայությունների ցածր մակարդակի կամ բացակայության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների անբավարար լինելու դեպքում հիվանդների տեղաշարժի դեպի մայրաքաղաք կամ մարզկենտրոններ, ինչն էլ իր հերթին բերում է ֆինանսական միջոցների վերաբաշխման:

. Առկա խնդիր է օպտիմալացման գործընթացի շարունակականության ապահովումը և մահճակալների զբաղվածության մակարդակի բարձրացումը:

. Վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աճի միտում և ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել իրավիճակի վատթարացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կտրուկ աճ:

. Վարակիչ հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, վարակի տարածման կանխարգելումը և առկա դեպքերի բուժման արդյունավետության բարձրացումը պետական կարևորագույն խնդիրներից է:

. Որպես խնդիր է դիտարկվում հիմնական դեղերի ցանկում առկա ցածր պահանջարկ ունեցող դեղերը և դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության ցածր մակարդակը դեղերի շրջանառության բոլոր փուլերում

 

8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են.

 

8.2.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հանրային առողջության և հիգիենիկ ու համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը: Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը: Պետական սահմանում արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելումը: Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը:

 

8.2.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտի հետագա զարգացման ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնության և ծառայությունների ստանալու մատչելիության ու որակի ապահովումը բնակչության բոլոր խմբերի (հատկապես` սոցիալապես խոցելի խմբերի) համար, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և բնակչության գրանցման գործընթացի կանոնակարգման, բարելավման և դրա շարունակականության ապահովման միջոցով բնակչության ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավունքի իրացումը, բուժանձնակազմի պատասխանատվության աստիճանի բարձրացումը:

Առաջնային օղակի կողմից հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազումը:

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հանրապետության բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների իջեցումը:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերի աշխատողներին, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավումը:

Բնակչի կողմից առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության գործընթացի շարունակականության ապահովումը:

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և աշխատանքի խրախուսական վարձատրության կիրառումը և հետագա կատարելագործումը:

Ընտանեկան բժշկության անկախ պրակտիկաների ձևավորման միջոցով պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ և նպատակային օգտագործումը, այդ միջոցների հասցեականության ապահովումը:

 

8.2.1.3 Մոր և մանկան առողջության ապահովումը

 

Կանանց և երեխաներին մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը:

Երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովումն` ուղղված մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

Մայրության հովանավորումը, ծննդօգնության որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումն` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի նպատակն է երեխաների առողջության պահպանման ոլորտում նվազեցնել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազագույնը 1/3-ով այդ թվում շնչառական հիվանդություններից` 20%-ով, իսկ փորլուծային հիվանդություններից` 30%-ով, ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել 1/4-ով, նվազեցնել մայրական մահացության մակարդակը նվազագույնը 1/3-ով (միջին եռամյա ցուցանիշը չպետք է գերազանցի 12/100 000 ծնունդից), բարելավել նախածննդյան հսկողության ցուցանիշները 1/3-ով, վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները նվազեցնել առնվազն 20%-ով, սկրինինգային հետազոտություններում կանանց ընդգրկվածությունը ավելացնել շուրջ 50%-ով, կրկնապատկել ժամանակակից հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց թիվը, կանանց շրջանում սեռավարակների հաճախականությունը կրճատել նվազագույնը 1/4-ով, հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազեցնել առնվազն 20%-ով, երկրորդային անպտղության ցուցանիշը կրճատել 20%-ով, երեխաների և հղիների մոտ սակավարյունության տարածվածությունը կրճատել 20%-ով, պտղի զարգացման արատների հաճախականությունը նվազեցնել 1/4-ով: Ապահովել հղիների և ռիսկի խմբի կանանց նվազագույնը 90%-ի ընդգրկվածությունը մարդու իմունաանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացման գործընթացում:

 

8.2.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական

կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով

ապահովումը

 

Ծրագրի նպատակն է մեծացնել սոցիալապես անապահով և (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության առավել հասանելիությունը: Ապահովել բնակչության նշյալ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային որակյալ բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում ու բաժանմունքներում` անկախ ախտորոշումից:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու և բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումները բնակչության համար կանխատեսելի դարձնելու նպատակով համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը, արդյունավետության, նպատակահարմարության և արդյունքների գնահատումը: Կառավարության մտադրությունն է ժամանակի ընթացքում ծառայությունների դիմաց փոխհատուցման չափը մոտեցնել իրական ինքնարժեքին: Նման մոտեցումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսական բեռի նվազմանը (որը ձևավորվում է ծառայությունների դիմաց ոչ ֆորմալ վճարումների արդյունքում), դրանով իսկ մեծացնելով ծառայության մատչելիության աստիճանը:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում համապատասխան մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումներով հագեցված առնվազն մեկ բժշկական խոշոր կենտրոնի ստեղծումը կկանխի բնակչության մեծ հոսքը դեպի մայրաքաղաքի բժշկական կենտրոններ և կբարձրացնի բուժօգնության մատչելիությունը Հայաստանի Հանրապետության մարզերում:

Ծրագրի նպատակն է նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, նշված հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնողական միջոցառումների իրականացումը հատկապես առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի կողմից` հիվանդությունների զարգացման սկզբնական փուլում:

Բնակչությանը որակյալ դեղերով ապահովման նպատակով կարևորվում է դեղերի որակի պետական վերահսկողության կազմակերպումը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում), Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում առկա, բայց Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի Հայաստանի Հանրապետությունում առկայության ապահովման նպատակով դրանց պետական գրանցումը:

Դեղորայքային ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև բնակչության առանձին խմբերին անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի անվանական և քանակական լիարժեք ապահովումը:

 

8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են շարունակելու մնալ առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացումը, որակի շարունակական բարելավումը և առավել տարածված ու բարձր մահացություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` հատուկ շեշտադրելով տարածքային կտրվածքով առանցքային ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացումն (առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը գյուղական ու հեռավոր շրջանների բնակչության համար երաշխավորելու նպատակով) ու բնակչության` ըստ կենսամակարդակի տարբեր խմբերի կողմից, առողջապահական ծառայությունների օգտագործման հաճախականությունների միջև առկա տարբերությունների աստիճանական վերացումը:

Ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կառուցվածքում (այդ թվում ընտանեկան բժշկության) գերեկա են շարունակվելու համարվել մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:

Միջնաժամկետ հատվածում առողջապահության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները (ըստ առաջնահերթության) հետևյալն են.

 

Աղյուսակ 8.5 ՀՀ առողջապահության ոլորտի գերակայությունները 2016-2018 թթ.

ժամանակահատվածում

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղությունները|Հիմնավորում` համապատասխան հղումներով       |

|  |2016-2018 թվականների  |կառավարության տնտեսական և  քաղաքական       |

|  |ժամանակահատվածում     |ծրագրերին                                  |

|__|______________________|___________________________________________|

|1 |Բնակչության հիգիենիկ  |«Հայաստանի Հանրապետության բնակչության      |

|  |և  համաճարակային      |սանիտարահամաճարակային անվտանգության        |

|  |անվտանգության         |ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն        |

|  |ապահովումը            |հանրության առողջության ապահովմանն ու       |

|  |                      |բարելավմանն ուղղված միջոցառումների և       |

|  |                      |ծառայությունների համախումբը ներառելու է    |

|  |                      |վարակիչ և  ոչ վարակիչ հիվանդությունների    |

|  |                      |կանխարգելումը և  հսկողությունը,            |

|  |                      |կենսագործունեության համար բարենպաստ        |

|  |                      |պայմանների ապահովումը, հանրության          |

|  |                      |առողջության պաշտպանությունը տարբեր ռիսկերից|

|  |                      |և  վտանգավոր գործոնների բացասական          |

|  |                      |ազդեցությունից, ինչպես նաև  դրանց          |

|  |                      |վերաբերյալ հանրության իրազեկումը,          |

|  |                      |բնակչության շրջանում առողջ վարքագծի և      |

|  |                      |ապրելակերպի քարոզչությունը: ՀՀ             |

|  |                      |կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի     |

|  |                      |թիվ 22 արձանագրային որոշման համաձայն       |

|  |                      |հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում   |

|  |                      |վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ  |

|  |                      |պայքարի ծրագիրը և  ծրագրի 2014-2018        |

|  |                      |թվականների միջոցառումների իրականացման      |

|  |                      |ժամանակացույցը:                            |

|__|______________________|___________________________________________|

|2 |Կանխարգելիչ           |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի|

|  |պատվաստումների միջոցով|թիվ 46-Ն որոշման համաձայն ազգային          |

|  |վարակիչ               |օրացույցում ընդգրկված պատվաստումները       |

|  |հիվանդությունների     |իրականացվելու են ժամանակին և  որակով:      |

|  |կանխարգելումը և       |Իմունականխարգելումը հանրային               |

|  |տարածման              |առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ|

|  |սահմանափակումը        |ռազմավարություններից է: Հայաստանի          |

|  |                      |Հանրապետությունում պլանային կանխարգելիչ    |

|  |                      |պատվաստումներում ընդգրկվածության բարձր     |

|  |                      |մակարդակի ապահովումը և  մանկական           |

|  |                      |մահացության նվազեցման նպատակով նոր         |

|  |                      |պատվաստանյութերի ներդրումը «Հազարամյակի    |

|  |                      |մարտահրավերների» գերակա խնդիրների          |

|  |                      |հաղթահարմանն ուղղված                       |

|  |                      |ռազմավարություններից են:                   |

|__|______________________|___________________________________________|

|3 |Պետական սահմանում     |ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի |

|  |արտերկրից վարակիչ     |N 857-Ն որոշման համաձայն Հայաստանի         |

|  |հիվանդությունների     |Հանրապետության պետական սահմանի անցման      |

|  |ներբերման             |կետերում բժշկասանիտարական հսկիչ կետերը     |

|  |կանխարգելում,         |գործում են որպես Հայաստանի Հանրապետության  |

|  |բժշկական, սահմանափակող|առողջապահության նախարարության աշխատակազմի  |

|  |միջոցառումների        |առողջապահական պետական տեսչության           |

|  |իրականացման           |կառուցվածքային մաս: Սահմանային             |

|  |արդյունավետ           |բժշկասանիտարական հսկիչ կետերն իրականացնում |

|  |կարողությունների      |են պետական սահմանում վարակիչ               |

|  |ապահովում             |հիվանդությունների բացահայտում, կասկած      |

|  |                      |հարուցողների և  հիվանդների մեկուսացում,    |

|  |                      |հոսպիտալացման կազմակերպում, անհրաժեշտության|

|  |                      |դեպքում` նմուշառման, ախտահանման,           |

|  |                      |կրծողազերծման, միջատազերծման աշխատանքների  |

|  |                      |կազմակերպում:                              |

|__|______________________|___________________________________________|

|4 |Բուժօգնության         |Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային     |

|  |առաջնային օղակի հետագա|զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 413)   |

|  |զարգացումը և  բնակչի  |բուժօգնության առաջնային օղակի հետագա       |

|  |կողմից առողջության    |բարելավումն ու զարգացումը շարունակելու է   |

|  |առաջնային պահպանման   |մնալ ոլորտում ՀՀ կառավարության միջամտության|

|  |ծառայություններ       |հիմնական առաջնահերթություններից մեկը: ՀՀ   |

|  |մատուցող բժշկի ազատ   |կառավարության 2006 թվականի մարտի 6-ի թիվ   |

|  |ընտրության սկզբունքով |420-Ն որոշման համաձայն սահմանվում են       |

|  |ծառայությունների      |առողջության առաջնային պահպանման (այսուհետ` |

|  |մատուցումը            |ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի        |

|  |                      |ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման,  |

|  |                      |ինչպես նաև  ԱԱՊ ծառայություններ մատուցող   |

|  |                      |բժշկին փոխելու հետ կապված                  |

|  |                      |հարաբերությունները:                        |

|  |                      |ԱԱՊ բժշկի ընտրության և  նրա մոտ բնակչի     |

|  |                      |գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի   |

|  |                      |կամավոր ընտրությունը, առաջնային            |

|  |                      |բուժօգնության օղակին հատկացվող ռեսուրսների |

|  |                      |արդյունավետ բաշխումը, իրականացվող          |

|  |                      |ծառայությունների ծավալի ընդլայնումը և      |

|  |                      |որակի բարելավումը` բնակչության կողմից ԱԱՊ  |

|  |                      |բժշկի կամավոր ընտրության մրցակցային        |

|  |                      |միջավայրում ապահովելն է:                   |

|__|______________________|___________________________________________|

|5 |Հիվանդությունների վաղ |Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային     |

|  |հայտնաբերման ու       |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 411) ՀՀ|

|  |կանխարգելման          |կառավարությունը հատուկ շեշտադրելու է       |

|  |ճանապարհով առավել     |հիվանդությունների կանխարգելմանը, վաղ       |

|  |տարածված ոչ վարակիչ   |ախտորոշմանն ու բուժմանն ուղղված            |

|  |հիվանդությունների դեմ |միջոցառումները, մասնավորապես նպատակ        |

|  |պայքարի շեշտադրումը   |հետապնդելով շրջադարձել ոչ վարակիչ          |

|  |                      |հիվանդություններով հիվանդացության և  այդ   |

|  |                      |պատճառներով մահացության ձևավորված          |

|  |                      |բացասական միտումները: Այս առումով,         |

|  |                      |բուժօգնության արտահիվանդանոցային և         |

|  |                      |հիվանդանոցային ծառայությունների            |

|  |                      |փոխկապակցված զարգացումը դիտվելու է որպես   |

|  |                      |բուժօգնության շարունակականության պատշաճ    |

|  |                      |ապահովման գրավական:                        |

|  |                      |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի|

|  |                      |թիվ 3 արձանագրային որոշման համաձայն        |

|  |                      |հաստատվել է «Առավել տարածված ոչ վարակիչ    |

|  |                      |հիվանդությունների կանխարգելման, վաղ        |

|  |                      |հայտնաբերման և  բուժման հայեցակարգը» և     |

|  |                      |հայեցակարգի իրականացման ժամանակացույցը:    |

|  |                      |Հայեցակարգի նպատակն է նվազեցնել Հայաստանում|

|  |                      |ոչ վարակիչ հիվանդություններից              |

|  |                      |հիվանդացությունը և  դրանցից առաջացած       |

|  |                      |հաշմանդամությունն և  վաղաժամ մահացությունը:|

|__|______________________|___________________________________________|

|6 |Ընտանեկան բժշկության  |Առաջնային բուժօգնության օղակում պետական    |

|  |անկախ խմբային և       |քաղաքականությունը ուղղված է լինելու        |

|  |անհատական պրակտիկաների|ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման   |

|  |ներդրումը             |ուղղությամբ ներկայումս իրականացվող         |

|  |                      |վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող      |

|  |                      |կառուցվածքների հետագա ամրապնդմանը:         |

|  |                      |ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի  |

|  |                      |թիվ 497-Ն որոշման համաձայն սահմանվել են    |

|  |                      |Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան     |

|  |                      |բժիշկների անհատական և  խմբային անկախ       |

|  |                      |պրակտիկաների իրականացման կարգը, պարտադիր   |

|  |                      |պահանջներն ու պայմանները:                  |

|__|______________________|___________________________________________|

|7 |Մոր և  մանկան         |Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային     |

|  |առողջության պահպանումը|զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 417)   |

|  |և  վերարտադրողական    |շարունակվելու և  խորացվելու են մոր և       |

|  |առողջության           |մանկան առողջության պահպանման բարելավման    |

|  |բարելավումը           |ուղղությամբ վերջին տարիներին իրականացված   |

|  |                      |բարեփոխումները:                            |

|  |                      |Միջնաժամկետ հատվածում «Մարդու              |

|  |                      |վերարտադրողական առողջության և              |

|  |                      |վերարտադրողական իրավունքների մասին» և      |

|  |                      |«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքների  |

|  |                      |համաձայն իրականացվելիք գործողությունները   |

|  |                      |ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և  |

|  |                      |շուրջծննդյան որակյալ բուժօգնության         |

|  |                      |տրամադրմանն, երեխաների` բացառապես կրծքով   |

|  |                      |կերակրման խրախուսմանը և  միկրոէլեմենտների  |

|  |                      |անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ |

|  |                      |ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի |

|  |                      |վաղ հայտնաբերմանն ու տարածման              |

|  |                      |կանխարգելմանն, երեխաների` պատվաստումներով  |

|  |                      |ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային    |

|  |                      |կտրվածքով առկա տարբերությունների վերացմանը,|

|  |                      |վաղ հասակի երեխաների բժշկական              |

|  |                      |ծառայությունների հասանելիության և          |

|  |                      |մատչելիության բարձրացմանն, երեխաների մտավոր|

|  |                      |և  ֆիզիկական թերզարգացման կանխարգելմանն    |

|  |                      |ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի       |

|  |                      |հաջորդական ներդրմանն, երեխաների մտավոր և   |

|  |                      |ֆիզիկական զարգացման խանգարումների և        |

|  |                      |հաշմանդամության կանխարգելմանը: Ակնկալվում է|

|  |                      |նշանակալիորեն կրճատել մանկական և  մայրական |

|  |                      |մահացության աստիճանն, ինչը համահունչ է     |

|  |                      |ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման|

|  |                      |նպատակներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, |

|  |                      |որ մանկական մահացության կառուցվածքում      |

|  |                      |նեոնատալ մահացությունն ունի գերակշիռ       |

|  |                      |մասնաբաժին, հատուկ շեշտադրվելու են ինտենսիվ|

|  |                      |նեոնատալ խնամքի խնդիրները:                 |

|__|______________________|___________________________________________|

|8 |Սոցիալական            |Առողջապահության ոլորտում պետական           |

|  |կախվածություն և       |քաղաքականության առաջնահերթությունների      |

|  |հատուկ նշանակություն  |շարքում են լինելու սոցիալական հատուկ       |

|  |ունեցող               |նշանակություն ունեցող ինչպես վարակիչ,      |

|  |հիվանդություններից    |այնպես էլ ոչ վարակիչ առանձին               |

|  |բուժվողների           |հիվանդությունների տարածմանն ու բուժման     |

|  |բուժօգնության         |արդյունավետության բարձրացմանն ուղղված      |

|  |ապահովումը            |հարցեր: Հիվանդանոցային բուժծառայությունների|

|  |                      |որակի ապահովմամբ և  շարունակական           |

|  |                      |բարելավմամբ պայմանավորված 2015 թվականին    |

|  |                      |ընդունվել է «Հայաստանի Հանրապետության      |

|  |                      |հիվանդանոցային բուժծառայությունների որակի  |

|  |                      |ապահովման ռազմավարությանը հավանություն     |

|  |                      |տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի |

|  |                      |փետրվարի 26-ի նիստի N 8 արձանագրային       |

|  |                      |որոշումը:                                  |

|__|______________________|___________________________________________|

|9 |Բնակչության սոցիալապես|Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային     |

|  |անապահով և  առանձին   |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 415)   |

|  |(հատուկ) խմբերում     |կրկին հատուկ ուշադրության կենտրոնում են    |

|  |ընդգրկված անձանց      |լինելու բնակչության սոցիալապես անապահով և  |

|  |հիվանդանոցային        |առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց |

|  |մասնագիտացված բժշկական|հիվանդանոցային մասնագիտացված բուժօգնության |

|  |օգնության ապահովումը  |ապահովման հարցերը: Ոչ վարակիչ              |

|  |                      |հիվանդությունների, մասնավորապես            |

|  |                      |սիրտ-անոթային, շաքարային դիաբետի, չարորակ  |

|  |                      |նորագոյացություններ հիվանդությունների      |

|  |                      |տարածվածությունը դրսևորում  է աճի միտում,  |

|  |                      |և,  այս առումով, առավել ռիսկային խմբում են |

|  |                      |հայտնվում հատկապես բնակչության աղքատ և     |

|  |                      |սոցիալապես անապահով խմբեր:                 |

|__|______________________|___________________________________________|

|10|Վարակիչ               |Վարակիչ հիվանդությունների դեմ շարունակական |

|  |հիվանդությունների (այդ|աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ      |

|  |թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի)    |կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի |

|  |կանխարգելումը և  դրանց|թիվ 1913-Ն որոշման համաձայն հաստատվել է    |

|  |դեմ պայքարը           |Հայաստանի Հանրապետությունում վարակիչ       |

|  |                      |հիվանդությունների կանխարգելման և  դրանց դեմ|

|  |                      |պայքարի 2012-2016 թթ. Ռազմավարական ծրագիրը |

|  |                      |և  ռազմավարական ծրագրի միջոցառումների      |

|  |                      |ցանկը, իսկ ՀՀ կառավարության 2013 թվականի   |

|  |                      |մարտի 7-ի թիվ 232-Ն որոշմամբ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին |

|  |                      |հակազդման 2013-2016 թթ. ազգային ծրագիրը և  |

|  |                      |ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների   |

|  |                      |ցանկը: Շարունակվելու է բնակչության համար   |

|  |                      |մեծ ռիսկ ներկայացվող այնպիսի               |

|  |                      |հիվանդությունների դեմ պայքարի              |

|  |                      |արդյունավետության բարձրացումը, ինչպիսիք են |

|  |                      |տուբերկուլյոզը, մալարիան և  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը`   |

|  |                      |կանխարգելելով մալարիայի կրկին              |

|  |                      |արմատավորումը, տուբերկուլյոզի և            |

|  |                      |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա տարածումը և  կտրուկ     |

|  |                      |կրճատելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և  տուբերկուլյոզից  |

|  |                      |մահացությունը: Հիմնական ուշադրությունը     |

|  |                      |բևեռվելու  է նաև  բնակչության շրջանում     |

|  |                      |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության        |

|  |                      |աստիճանի բարձրացմանը, վարակի տարածման      |

|  |                      |կանխարգելմանն ու առկա դեպքերի բուժման      |

|  |                      |արդյունավետության բարձրացմանը:             |

|__|______________________|___________________________________________|

|11|Սրտի անհետաձգելի      |Ինչպես ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային       |

|  |վիրահատություններ     |զարգացման ռազմավարական ծրագրով (կետ 416),  |

|  |                      |այնպես էլ ՀՀ կառավարության 19.05.2014 թ.   |

|  |                      |N 511-Ա որոշմամբ փուլ առ փուլ              |

|  |                      |երաշխավորվելու է սրտի անհետաձգելի          |

|  |                      |վիրահատությունը` ՀՀ բոլոր քաղաքացիների     |

|  |                      |համար:                                     |

|__|______________________|___________________________________________|

|12|Շտապ բժշկական         |ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի |

|  |օգնության ծառայության |«Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական    |

|  |ապահովումը            |օգնության ծառայության արդիականացման        |

|  |                      |ռազմավարությունը և  Հայաստանի              |

|  |                      |Հանրապետության շտապ բժշկական օգնության     |

|  |                      |ծառայության արդիականացման ռազմավարության   |

|  |                      |միջոցառումների իրականացման ժամանակացույցը  |

|  |                      |հաստատելու մասին» N 894-Ն որոշման համաձայն |

|  |                      |նախատեսվում է շտապ բժշկական օգնության      |

|  |                      |համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին,|

|  |                      |բնակչության համար շտապ բժշկական օգնության  |

|  |                      |ծառայության մատչելիության և  որակի         |

|  |                      |բարելավում:                                |

|__|______________________|___________________________________________|

|13|Դեղագործական          |Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային     |

|  |գործունեության        |զարգացման ռազմավարական ծրագրի (կետ 419) մեծ|

|  |կանոնակարգումը և      |կարևորություն  է տրվելու դեղերի ֆիզիկական  |

|  |վերահսկողությունը     |և  տնտեսական մատչելիության բարձրացման      |

|  |                      |ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին և      |

|  |                      |միջոցառումներին: Ոլորտում վարվող           |

|  |                      |քաղաքականության առաջնահերթությունների      |

|  |                      |շարքում շարունակվելու են մնալ նաև  դեղերի  |

|  |                      |որակի և  անվտանգության ապահովման           |

|  |                      |ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները:  |

|  |                      |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված  |

|  |                      |16) դեղերի որակի պետական վերահսկողությունը |

|  |                      |իրականացվելու է դեղերի շրջանառության բոլոր |

|  |                      |փուլերում:                                 |

|__|______________________|___________________________________________|

|14|Բնակչությանը անվճար և |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված  |

|  |արտոնյալ պայմաններով  |18) և  ՀՀ կառավարության 2006 թվականի       |

|  |դեղերի ապահովումը:    |դեկտեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման         |

|  |                      |բնակչության առանձին սոցիալական խմբերին     |

|  |                      |իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար  |

|  |                      |կամ արտոնյալ պայմաններով:                  |

._____________________________________________________________________.

 

8.3 2016-2018 թթ. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ

ԾՐԱԳՐԵՐԸ

 

Առողջապահության բնագավառի զարգացումը, մատուցվող ծառայությունների մատչելիությունը և որակի բարձրացումը, ինչպես նաև բնակչության առողջության վիճակը բնութագրող ցուցանիշների բարելավումը մասամբ պայմանավորված են առողջապահական պետական ծախսերի ավելացմամբ:

2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտի գծով (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են` 2016 թվականին 82,507.6 մլն դրամ, 2017 թվականին` 83,321.2 մլն դրամ և 2018 թվականին` 83,886.9 մլն դրամ (ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էին` 85,444.8 մլն դրամ, 2017 թվականին` 84,694.3 մլն դրամ):

Միաժամանակ, առանց հաշվի առնելու վարկային և դրամաշնորհային ծրագրերը, առողջապահության ոլորտի ծախսերի աճը 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ կկազմի 1,918.6 մլն դրամ, իսկ 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ` 891.5 մլն դրամ:

2016 թվականի հուլիսի 1-ից աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափը նախատեսվում է 60.0 հազ. դրամ (եկամտահարկը ներառյալ` 79,4 հազ. դրամ): Ինչպես նշված նվազագույն աշխատավարձի սահմանմամբ, այնպես էլ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով հաշվարկմամբ պայմանավորված ծախսերի աճը կկազմի 1,639.9 մլն դրամ: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցված բնակիչների և դպրոցում բուժքույրերի կողմից սպասարկվող աշակերտների թվաքանակների ավելացմամբ պայմանավորված աշխատավարձի գծով ծախսերի աճը կկազմի 195.1 մլն դրամ, իսկ տնտեսական և դեղորայքային ծախսերի գծով` 26.5 մլն դրամ: «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 2015 թվականին դրամաշնորհային ծրագրի ավարտմամբ պայմանավորված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ» ծրագրի գծով լրացուցիչ ծախսերը կկազմեն 149.1 մլն դրամ: «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հիվանդանոցային դեպքերի թվաքանակի ավելացմամբ պայմանավորված ծախսերի աճը կկազմի 190.0 մլն դրամ: «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նոր դրամաշնորհային ծրագրերում պետության մասնակցության ապահովմամբ պայմանավորված դեղորայքային ծախսերի աճը կկազմի 84.7 մլն դրամ: Միևնույն ժամանակ, «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի գծով հետազոտությունների թվաքանակի պակասեցմամբ պայմանավորված ծախսերը նվազել են 366.7 մլն դրամով:

2017 թվականին` 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով հաշվարկմամբ պայմանավորված, ծախսերի աճը կկազմի 862.0 մլն դրամ, իսկ դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված` 29.5 մլն դրամ:

2018 թվականին դպրոցներում բուժքույրերի կողմից սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված ծախսերի աճը կկազմի 34.3 մլն դրամ:

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առողջապահության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը (առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 2016 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 1.68%-ը, 2017 թվականին` 1.57%-ը և 2018 թվականին` 1.47%-ը:

Գծանկար 8.10 Առողջապահության ոլորտի պետական ծախսերի մակարդակը

(%` ՀՆԱ-ի նկատմամբ)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ստորև ներկայացված են առողջապահական ծախսերը ըստ գործառական դասակարգման:

 

Աղյուսակ 8.6 Առողջապահության բնագավառի պետական ծախսերը (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|                        |ՀՀ 2014 |ՀՀ 2015 |           ՄԺԾԾ           |

|                        |թվականի |թվականի |__________________________|

|                        |փաստացի |հաստատ- |2016 թ. |2017 թ. |2018 թ. |

|                        |        |ված     |        |        |        |

|                        |        |բյուջե  |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|Առողջապահություն        |72,802.5|82,275.4|82,507.6|83,321.2|83,886.9|

|ընդամենը (առանց         |        |        |        |        |        |

|կառավարման ապարատի      |        |        |        |        |        |

|պահպանման ծախսերի)      |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|1. Արտահիվանդանոցային   |25,692.6|28,797.8|29,279.6|29,524.0|29,558.3|

|ծառայություններ         |        |        |        |        |        |

|(առողջության առաջնային  |        |        |        |        |        |

|պահպանում) - ընդամենը,  |        |        |        |        |        |

|այդ թվում               |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|կապիտալ ծախսերի գծով    |   654.9|    63.9|    63.9|    63.9|    63.9|

|________________________|________|________|________|________|________|

|Տեսակարար կշիռը ընդամենը|    35.3|    35.0|    35.5|    35.4|    35.2|

|առողջապահության         |        |        |        |        |        |

|ծախսերում               |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|2. Հիվանդանոցային       |36,190.5|38,597.4|39,861.9|40,421.7|40,280.7|

|ծառայություններ         |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|Տեսակարար կշիռը ընդամենը|    49.7|    46.9|    48.3|    48.5|    48.0|

|առողջապահության         |        |        |        |        |        |

|ծախսերում               |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|3. Կենտրոնացված կարգով  | 2,129.8| 2,985.9| 3,070.6| 3,127.0| 3,268.0|

|դեղորայքի ձեռքբերում    |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|4. Հանրային             | 4,582.1| 5,437.0| 5,517.6| 5,544.2|5,544.2 |

|առողջապահական           |        |        |        |        |        |

|ծառայություններ         |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|5. Առողջապահական հարակից| 1,531.4| 1,643.6| 1,650.5| 1,654.8| 1,654.8|

|ծառայություններ և       |        |        |        |        |        |

|ծրագրեր                 |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|6. ՀԲ վարկային և        | 2,676.1| 3,863.7| 2,177.3| 2,099.5| 3,548.7|

|դրամաշնորհային ծրագրեր -|        |        |        |        |        |

|ընդամենը, այդ թվում     |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|կապիտալ ծախսերի գծով    | 2,286.4| 2,927.0| 1,665.0| 1,637.6| 3,270.2|

|________________________|________|________|________|________|________|

|7. Առողջապահական        |        |   950.0|   950.0|   950.0|    32.1|

|օբյեկտների              |        |        |        |        |        |

|շինարարություն          |        |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Գծանկար 8.11 Առողջապահության ոլորտի պետական ծախսերը` ըստ տնտեսագիտական

դասակարգման (%)

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Եթե 2015 թվականին ընթացիկ ծախսերը կազմելու են ընդամենը առողջապահական ծախսերի 95.2 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը` 4.8 տոկոսը, ապա 2016-2017 թվականներին` համապատասխանաբար 96.8-ական տոկոս և 3.2-ական տոկոս, իսկ 2018 թվականին` 96 տոկոս և 4.0 տոկոս:

 

Գծանկար 8.12 2016 թվականի առողջապահության ոլորտի ծախսերի կառուցվածքը

(%)

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը

 

8.3.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանրային առողջապահական ծառայություններին պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2016 թվականին` 5,517.6 մլն դրամ (2015 թվականի 5,437.0 մլն դրամի փոխարեն), 2017-2018 թվականներին` 5,544.2 մլն-ական դրամ:

2016-2018 թվականներին աշխատավարձին ուղղված լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 80.6 մլն դրամ և 26.6 մլն-ական դրամ:

Հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է իրականացնել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, հանրային առողջության պահպանման նպատակով փորձագիտական հետազոտությունների անցկացում, ուսումնասիրություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, արյան հավաքագրման ու պաշարման հետազոտություններ և այլն:

Նախատեսվում է համաճարակաբանական հետազոտություններ անցկացնել վարակային հիվանդությունների օջախներում, իրականացնել ազգաբնակչության իմունիզացիայի կատարման նկատմամբ հսկողություն, մանրէաբանական, սանիտարաքիմիական հետազոտություններ, նախազգուշական սանիտարական հսկողություն, նախագծերի հիգիենիկ փորձաքննություն, կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման ընդունում, հատուկ վտանգավոր վարակների` աղիքային, կաթիլային վարակիչ հիվանդությունների, խոլերայի, բրուցելյոզի, կատաղության, սիբիրախտի և այլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների օջախներում հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպում և այլն:

Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինչպես ազգային օրացույցում ընդգրկված պլանային պատվաստումների, այնպես էլ նախազորակոչիկների և զորակոչիկների պատվաստումների ժամանակին և որակով իրականացումը: Իմունականխարգելման ազգային ծրագրի գծով նախատեսվող տարեկան գումարը կազմում է 1,890.4 մլն դրամ:

Վերոնշյալ ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության համաճարակային անվտանգությունը, նվազեցնել բնակչության հիվանդացությունը վարակիչ հիվանդություններից:

 

8.3.2 Բնակչության առողջության առաջնային պահպանումը

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով (Արտահիվանդանոցային ծառայություններ խումբ) պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2016 թվականին` 29,279.6 մլն դրամ (2015 թվականի 28,797.8 մլն դրամի փոխարեն), 2017 թվականին` 29,524.0 մլն դրամ և 2018 թվականին` 29,558.3 մլն դրամ:

2016-2018 թվականներին աշխատավարձին ուղղված լրացուցիչ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 673.0 մլն դրամ, 233.4 մլն դրամ և 26.5 մլն դրամ: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցված բնակիչների և դպրոցում բուժքույրերի կողմից սպասարկվող աշակերտների թվաքանակների ավելացմամբ պայմանավորված 2016 թվականին տնտեսական և դեղորայքային ծախսերի աճը կկազմի 26.5 մլն դրամ: «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի 2015 թվականին ավարտմամբ պայմանավորված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ» ծրագրի գծով լրացուցիչ ծախսերը կկազմեն 149.1 մլն դրամ: 2017-2018 թվականներին դպրոցում բուժքույրերի կողմից սպասարկվող աշակերտների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված դեղորայքային ծախսերի աճը կկազմի համապատասխանաբար 11.0 և 7.8 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի գծով հետազոտությունների թվաքանակի պակասեցմամբ պայմանավորված 2016 թվականին ծախսերը նվազել են 366.7 մլն դրամով: Ծրագրի գծով հետազոտությունների թվաքանակի նվազեցումը պայմանավորված է «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ հետազոտություններով:

Միջնաժամկետ հատվածում բուժօգնության առաջնային օղակի հետագա բարելավումն ու զարգացումը շարունակելու են մնալ ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության միջամտության հիմնական առաջնահերթություններից: Դա բացատրվում է, մի կողմից, այդ ծառայությունների ինչպես ֆիզիկական, այնպես էլ տնտեսական առումով համեմատաբար բարձր հասանելիությամբ, մյուս կողմից` բուժօգնության այս օղակում միջամտությունների` հիվանդությունների բացահայտման ու կանխարգելման հարցում կարևորությամբ:

Առաջնային բուժօգնության օղակում պետական քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման ուղղությամբ ներկայումս իրականացվող վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող կառուցվածքների հետագա ամրապնդմանը: 2016-2018 թվականներին կշարունակվի և կընդլայնվի ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն ու զարգացումը հանրապետության ամբողջ տարածքում, հատուկ ուշադրություն դարձնելով այդ գործընթացում քաղաքային պոլիկլինիկաների ներգրավվածությանը և խրախուսելով ընտանեկան բժշկության «թիմային (խմբային) պրակտիկաների» ստեղծումը: Կշարունակվի բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման գործառույթ իրականացնող բժշկի ազատ ընտրության գործընթացը:

Միջնաժամկետ հեռանկարում գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների մատչելիության բարձրացմանը վերաբերող հարցերը դեռևս շարունակելու են մնալ պետական քաղաքականության օրակարգում: Միևնույն ժամանակ, շեշտադրվելու են քաղաքային բնակավայրերում (ներառյալ` Երևանը) առաջնային բուժօգնության ծառայությունների (պոլիկլինիկաների) արդիականացման հարցերը:

 

8.3.3 Մոր և մանկան առողջության ապահովումը

 

Միջնաժամկետ հատվածում, ոլորտում վարվող պետական քաղաքականության շրջանակներում, շարունակվելու են հատուկ շեշտադրվել մոր և մանկան առողջության պահպանումն ու վերարտադրողական առողջության բարելավումը: Իրականացվելիք գործողությունների արդյունքում (որոնք մասնավորապես, ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և շուրջծննդյան որակյալ բուժօգնության տրամադրմանն, երեխաների` բացառապես կրծքով կերակրման խրախուսմանը և միկրոէլեմենտների անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի վաղ հայտնաբերմանն ու տարածման կանխարգելմանն, երեխաների` պատվաստումներով ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային կտրվածքով առկա տարբերությունների վերացմանը, վաղ հասակի երեխաների բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարձրացմանը և այլն) ակնկալվում է նշանակալիորեն կրճատել մանկական և մայրական մահացության աստիճանը, ինչը համահունչ է ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին:

 

8.3.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում

ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական

կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, այդ

թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն և դեղորայքով ապահովմանն ուղղված

ծրագրերը

 

Ծրագրվող ժամանակահատվածում կրկին հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային մասնագիտացված բուժօգնության ապահովման հարցերը: Հատուկ կարևորվելու է հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովմանը և շարունակական բարելավմանը ուղղված միջոցառումների իրականացումը:

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիվանդանոցային բուժօգնության գծով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 2016 թվականին` 39,861.9 մլն դրամ (2015 թվականի 38,597.4 մլն դրամի փոխարեն), 2017 թվականին` 40,421.7 մլն դրամ և 2018 թվականին` 40,280.7 մլն դրամ:

2016 թվականին աշխատավարձին ուղղված լրացուցիչ ծախսերը կկազմեն 1,074.5 մլն դրամ, իսկ 2017 թվականին 616.2 մլն դրամ: «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով հիվանդանոցային դեպքերի թվաքանակի ավելացմամբ պայմանավորված 2016 թվականին ծախսերի աճը կկազմի 190.0 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրից 2017 թվականին «Դեղագործական ապրանքներ» դաս է տեղափոխվել 56.4 մլն դրամ, իսկ 2018 թվականին` 141.0 մլն դրամ: Նշյալ ծախսերի ավելացումը պայմանավորված է «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նոր դրամաշնորհային ծրագրերում պետության մասնակցության մասնաբաժնի աճով:

Միջնաժամկետ հատվածում պետական պատվերի շրջանակներում նախատեսվում է տարեկան ընդգրկել 316.3 հազար դեպք (2015 թվականի 300.7 հազար դեպքի փոխարեն):

Հիվանդանոցային բուժման մեկ դեպքի միջին արժեքը 2016 թվականին նախատեսվում է շուրջ 124 հազ. դրամ, իսկ 2016-2017 թվականներին` 125.0 հազ. դրամից ավելի:

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ծրագրային առաջնահերթությունների շարքում են լինելու սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների տարածման կանխարգելմանը, դրանց վաղ հայտնաբերմանն ու բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:

Ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես սրտանոթային, շաքարային դիաբետի և չարորակ նորագոյացությունների հիվանդությունների տարածվածությունը դրսևորում է աճի միտում, այս առումով, առավել ռիսկային խմբում են հայտնվում հատկապես բնակչության աղքատ և սոցիալապես անապահով խմբերը: Ոչ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետ և երկարաժամկետ հատվածներում մտադիր է հատուկ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, մասնավորապես`

. շարունակաբար բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ազգային քաղաքականությունը,

. ինտեգրել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հարակից այլ ոլորտային քաղաքականություններում,

. աջակցել ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները նվազեցնող միջոցառումների իրականացմանը (ծխախոտի և ալկոհոլի օգտագործման դեմ պայքար, առողջ սնուցման քարոզում, ֆիզիկական ակտիվության խթանում),

. օժանդակել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության նպատակով հետազոտությունների պարբերաբար անցկացմանն ու առաջընթացի մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգի ներդրմանը:

Շարունակվելու է կարևորվել նաև սոցիալական առումով հատուկ նշանակություն ունեցող, անապահով բնակչության համար մեծ ռիսկ ներկայացնող այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպիսիք են մալարիան, տուբերկուլյոզը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, կանխարգելելով մալարիայի կրկին արմատավորումը, տուբերկուլյոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա տարածումն ու կտրուկ կրճատելով դրանցից մահացությունը` դրանով իսկ վերահաստատելով ՀԶՆ-ին համապատասխան թիրախի ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման պատրաստակամությունն ու նպատակաուղղվածությունը:

Մասնագիտացված/հիվանդանոցային բուժօգնության բնագավառի հետագա զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Շարունակվելու է համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը:

Շարունակվելու է նաև ավելորդ հզորությունների կրճատման գործընթացը, իրականացվելու են բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն, դեղերի շրջանառության կարգավորման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջին ժամկետ և երկարաժամկետ հատվածում ապահովելու է անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում` դեղային ազգային քաղաքականության մշակման, դեղերի շրջանառության բոլոր փուլերի կանոնակարգման, այս ոլորտի պետական վերահսկողության բարելավման, հայրենական արտադրության դեղերի մրցունակության ապահովման և տեղական դեղարտադրության խրախուսման միջոցով: Բարձրացնելու է պետական կարիքների համար դեղորայքի գնումների գործընթացի արդյունավետությունը: Ներդնելու է առողջապահական ծառայությունների, դեղերի և դեղամիջոցների ծավալների, գների և ֆինանսական հոսքերի հաշվառման համակարգ: Բարելավելու է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովումը, ներդնելու է մեխանիզմներ սոցիալական առանձին խմբերի համար դեղորայքի մատչելիության ապահովման նպատակով:

Միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է ավարտին հասցնել Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: Այս նպատակով «Առողջապահական օբյեկտների շինարարություն» ծրագրի գծով 2016 թվականին ծրագրավորվել է 950.0 մլն դրամ, 2017 թվականին` 950.0 մլն դրամ, իսկ 2018 թվականին` 32.1 մլն դրամ:

Միաժամանակ առողջապահության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր

Ծրագրի նպատակն է նոր ամբուլատորիաների կառուցումը, բժշկական սարքավորումների, գրասենյակային և ուսումնական կահույքի ձեռքբերումը, ինչպես նաև բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքների իրականացումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին ծրագրված է 188.0 մլն. դրամ:

2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

Ծրագրի նպատակն է հեմատոլոգիական և օնկոլոգիական ծառայությունների արդյունավետության բարձրացումը, որի ապահովման համար ծրագրով նախատեսվում է.

ա) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժմանն ուղղված սկրինինգային, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ բնակչության իրազեկման ծրագրերի իրականացում,

բ) ուռուցքաբանական ծառայությունների արդիականացում, ճառագայթային բուժման կենտրոնի շինարարություն և հագեցում անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով,

գ) Երևան քաղաքի Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի արդիականացում` կենտրոնի հիմնական բուժական և պոլիկլինիկական մասնաշենքերի հիմնանորոգում, ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզաներով քիմիոթերապիայի բաժանմունքի հիմնում,

դ) ՀՀ Լոռու մարզի առողջապահական համակարգի արդիականացում` ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նոր բժշկական կենտրոնի հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թվականներին ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,758.4 մլն դրամ, 2017 թվականին` 1,918.9 մլն դրամ, 2018 թվականին` 3,382.9 մլն դրամ:

3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր

Դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հիմնական վարկային ծրագրի աջակցմանը, որով նախատեսվում է.

ա) ոչ վարակիչ հիվանդությունների առկա միտումների վրա հիմնված ծրագրի հզորությունների գնահատում և մշակում,

բ) արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման առկա սխեմայի վերանայում,

գ) աշխատաժողովների կազմակերպում և ուսումնական նյութերի պատրաստում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թվականներին ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 226.2 մլն դրամ, 2017 թվականին` 180.5 մլն դրամ, 2018 թվականին` 165.9 մլն դրամ:

4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում Առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար» դրամաշնորհային ծրագիր

Դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման շրջանակներում հզորությունների գնահատմանը և արդյունքային, կատարողական սխեմաների վերանայմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թվականին ծրագրված է 4.7 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Սոցիալական պաշտպանությունը պատմականորեն հանդիսացել և շարունակում է հանդես գալ որպես ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը (39):

 

------------------------

39) Տես 2014-2017 թվականների ՀՀ կառավարության ծրագիրը (ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշում), ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիրը, ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը (ՀՀ կառավարության 27.05.2014 թ. N 442-Ն որոշումը):

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը:

Վերոհիշյալ նպատակին հասնելու համար սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն: Ստորև ներկայացված է ոլորտում առկա իրավիճակը և պետական միջամտության հիմնական ուղղություններն ըստ սոցիալական պաշտպանության առանձին բնագավառների:

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տարեցներին շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման ծառայությունների, ցերեկային խնամքի, տնային պայմաններում կենսաթոշակառուներին, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների տրամադրման եղանակով:

Այս բնագավառի շահառուներ են համարվում միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեց ու հաշմանդամ անձինք, ինչպես նաև սոցիալական պատճառներով անօթևան դարձած անձինք:

Տարեցներին և խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունները տրամադրվում են 9 (4 պետական շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների, 2015 թվականի հուլիսից «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի և 4 ոչ պետական) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների միջոցով: 2014 թ. այդ հաստատություններում սպասարկվել են ընդհանուր թվով 1185 միայնակ ծեր և հաշմանդամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 4 տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվել են 1045 շահառու: Վերջիններս գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո և ապահովվում են կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով ու պայմաններով: Ոչ պետական տարեցների շուրջօրյա խնամքի հաստատություններում սպասարկվել են 140 շահառուներ, որից 55-ը` Վանաձորի «Տարեցների տուն», 35-ը` Աբովյանի «Նարեկ» և 10-ը` Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի և 40-ը` Վանաձորի «Հույսի տուն» շուրջօրյա խնամքի հաստատություններում:

Տնային պայմաններում միայնակ տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրումն իրականացնում է «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով (2014 թ. Երևան քաղաքում` տնային պայմաններում սպասարկվել է շուրջ 1500 կենսաթոշակառու):

2014 թ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատին կից գործող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ցերեկային կենտրոնում սպասարկվել է շուրջ 33 անձ: Հաճախորդները ցերեկային կենտրոնի համապատասխան մասնագետների կողմից ստանում են սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն, արհեստագործության և արվեստի միջոցով վերականգնում են իրենց առողջությունը: Սոցիալ-հոգեբանական օգնություն և խորհրդատվական ծառայություններ մատուցվում են նաև նրանց ընտանիքների անդամներին:

2014 թ. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ՀԿ-ի միջոցով անօթևանների ժամանակավոր կացարանում ժամանակավոր (մինչև 90 օր) կացարանով են ապահովվել 100 անօթևան մարդ, այդ ընթացքում հնարավորինս լուծվել են նրանց սոցիալական խնդիրները:

Հանրապետությունում 2014 թ. սոցիալական բնակարանային ֆոնդը ընդգրկել է Մարալիկ քաղաքում 89 բնակարան (որից 7-ը չեն բաշխվել), Երևանում Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում 45 բնակարան և Սպիտակում 9 առանձնատուն (որից 1-ը չի բաշխվել):

Սոցիալական բնակարանները տրամադրվում են բնակարանային տարածություն չունեցող առանց ծնողական խնամքի մնացած անձանց, մանկատների նախկին շրջանավարտներին, սոցիալապես անապահով միայնակ կենսաթոշակառուներին, միածնող ընտանիքներին և այլ առանձին սոցիալական խմբերին: Սոցիալական բազմաբնակարան շենքում, բնակարանների մինչև 10%-ը տրամադրվում է սատարող ընտանիքներին, որոնք բացի այն հանգամանքից, որ ստանում են օթևան, միաժամանակ` աջակցում են տվյալ բազմաբնակարան շենքում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին, հաշմանդամներին` իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցում:

Սոցիալական խմբերին օթևանի տրամադրման ծառայությունն իր մեջ ներառում է բնակարանի և համալիր սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, ըստ յուրաքանչյուր ընտանիքի սոցիալական կարիքի:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում) և ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքի և դաստիարակության անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին, մանկատների շրջանավարտներին սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական, խնամքի և դաստիարակության ծառայությունների մատուցման եղանակով:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են 6 պետական և 3 բարեգործական շուրջօրյա խնամքի հաստատություններ: Դրանցից 3 պետական և 1 բարեգործական հաստատությունները նախատեսված են մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:

2014 թ. պետական շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվել է 720 երեխա, այդ թվում շուրջ 500-ը` հատուկ (մասնագիտացված) հաստատություններում:

Նշված հաստատություններում երեխաների թվի կրճատման և մուտքի կանխարգելման նպատակով պետության միջամտությամբ իրականացվում են բեռնաթափման` երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու ծրագրեր, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների ու անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանի միջոցով, որոնք այլընտրանք են հանդիսանում շուրջօրյա խնամքի հաստատություններում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամվող երեխաների համար:

2014 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործում է երեխաների խնամքի 8 գիշերօթիկ հաստատություն, 3 սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն և 1 ժամանակավոր օթևան: 2014 թ. գիշերօթիկ հաստատություններում խնամվել է 683 երեխա, երեխաների խնամքի սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` միջին թվով 267 երեխա, իսկ ժամանակավոր օթևանում` 11 երեխա:

 

Զբաղվածության բնագավառ

 

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում մատուցվող հիմնական ծառայություններն են գործազուրկների, աշխատանք փնտրող անձանց, աշխատաշուկայում անմրցունակ անձանց և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և ուսուցման կազմակերպումը, խորհրդատվությունը, աշխատանքի տեղավորման աջակցության և ժամանակավոր զբաղվածության ապահովումը, աշխատանքի ընտրության հարցում աշխատանք փնտրող անձանց օժանդակության տրամադրումը, իսկ գործատուին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատուժով ապահովումը:

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության բնագավառում բնակչությանը տրամադրվող հիմնական տրանսֆերտներն են աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրումը, ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրումը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրումը, աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցումը և այլն:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում զբաղվածության գործակալությունում հաշվառված գործազուրկները, աշխատանք փնտրող և աշխատաշուկայում անմրցունակ անձինք:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72606 մարդ, գործազուրկների թվաքանակը կազմել է 65874 մարդ կամ աշխատանք փնտրողների 90.7%: Գործազուրկներից 23.7% (15581 մարդ) երիտասարդներ են:

2014 թ. ընթացքում զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 10406 անձ (աշխատանք փնտրողների 14.3%): Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկվել են 7296 աշխատանք փնտրող անձ (աշխատանք փնտրողների 10%): Ակտիվ ծրագրերում ընդգրկվածների 455 կամ 6.2% հաշմանդամություն ունեցող անձինք են: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 11495 անձ (աշխատանք փնտրողների 15.8%): Աշխատանքի տեղավորվածներից 324 հաշմանդամություն ունեցող անձինք են, 3319` երիտասարդներ (հաշվառված երիտասարդների 18.6%): Աշխատաշուկայում անմրցունակ անձանցից աշխատանքի է տեղավորվել 10.9%:

Զբաղվածության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և նրա տարածքային մարմինների, ինչպես նաև Երևանում գործող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Գյումրի քաղաքում գործող «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

2014 թ. Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ծառայություններն ուղղված են եղել մասնագիտական կողմնորոշման համակարգի ծառայությունների իրականացման մոդելների և մեթոդաբանության մշակմանը, կադրերի վերապատրաստմանը և իրազեկման աշխատանքների անցկացմանը: Այսպես, 2014 թ. կենտրոնի կողմից իրականացվել է 250 մասնագետի վերապատրաստում, իրազեկման սեմինար-հանդիպումներին մասնակցել է 300 անձ և մշակվել է 3 ձեռնարկ:

2014 թ. Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոնի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ են մատուցվել 540 շահառուի սպասարկման համար:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշմանդամ համարվող անձանց առանձին խմբերին տարբեր ծառայությունների մատուցման եղանակով:

Հաշմանդամներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մատուցվող հիմնական ծառայություններն են հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց պրոթեզավորումը, վերականգնողական պարագաներով ապահովումը և դրանց վերանորոգումը, այդ թվում նաև աչքի պրոթեզավորում և ձայնաստեղծ սարքերի ձեռքբերում, հաշմանդամներին սայլակներով ապահովում, հաշմանդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին հավաստագրերով (եվրոպական արտադրության լսողական սարքի ձեռքբերման նպատակով) ու տարիքային կենսաթոշակառուներին լսողական սարքերով ապահովում, մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերի ներդիրներով ապահովում, տեսողությունից հաշմանդամ անձանց համար հատուկ տեղեկատվական միջոցների ստեղծումը (հատուկ տառատեսակներով գրքերի տպագրություն, «Խոսող գրքերի» ձայնագրություն և այլն), հաշմանդամների հոգեկան առողջության վերականգնումը, հաշմանդամների բուժումը և բժշկասոցիալական վերականգնումը, պետական աջակցություն «Փրկություն» հասարակական կազմակերպության մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդների սոցիալ-վերականգնողական ցերեկային խնամքի կենտրոնին:

2014 թ. փաստացի պատրաստվել, վերանորոգվել, ձեռք է բերվել և բաշխվել է.

12702 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա, այդ թվում` 4249 պրոթեզաօրթոպեդիկ, 7444 վերականգնողական պարագա, 592 վերանորոգվել է, 80 ձայնաստեղծ սարք, 150 աչքի պրոթեզ և 187 հավաստագիր` եվրոպական արտադրության լսողական սարքի ձեռքբերման համար: ԱՊՀ երկրների արտադրության 1059 լսողական սարք, 74 եվրոպական արտադրության լսողական սարք, մինչև 12 տարեկան երեխաների լսողական սարքերի ներդիրներ 400 հատ և 625 հաշմանդամի սայլակ:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում ՀՀ քաղաքացի հաշմանդամները:

Հաշմանդամների հիմնահարցերի բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է «Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով (2014 թ. փաստացի անվճար բուժօգնություն ստացողների թիվը կազմել է 691 մարդ)` հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց ստացիոնար հիվանդանոցային պայմաններում բուժում և բժշկասոցիալական վերականգնում իրականացնելու նպատակով:

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում 2014 թ. իրականացվել են նաև հաշմանդամների և սոցիալապես անապահով անձանց հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ` փաստացի անվճար բուժօգնություն ստացողների թիվը կազմել է 339 մարդ:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման եղանակով:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են համարվում նորածին երեխայի ծնողները (2014 թ. ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 43 183 երեխա) և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը (նպաստը տրվում է մինչև երեխայի 2 տարեկան դառնալը):

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառում պետական միջամտությունը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման եղանակներով:

Այս բնագավառում շահառուներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքները, ինչպես նաև «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացող հանրապետությունում բնակչության առավել անապահով և առանձին խմբերին դասված քաղաքացիները:

2014 թ. ընթացքում ընտանեկան և սոցիալական նպաստ ստացել են միջինում 102459 ընտանիք, նպաստի միջին ամսական չափը կազմել է 28813.8 դրամ, իսկ ընտանեկան նպաստի իրավունք տվող սահմանային միավոր է սահմանվել 30.00:

2014 թ. շարունակվել և ավարտվել է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը դրամական ավանդ ներդրած անձանց (շուրջ 62000 մարդ) և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները (2014 թ. փաստացի բյուջետային հատկացումները կազմել են 28.2 մլն դրամ): Բացի այդ, 2014 թ. նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, անդամներին (5128 սոցիալապես անապահով անձ, 1086.0 մլն դրամ փաստացի բյուջետային հատկացումներով), Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց (1527 անձ, 268.9 մլն դրամ փաստացի բյուջետային հատկացումներով) և սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց (582 անձ, 98.5 մլն դրամ փաստացի բյուջետային հատկացումներով):

Հանրապետությունում մինչև 2014 թ. ներառյալ գործարկվել են 18 ինտեգրված (համալիր) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, մշակվել և փորձարկվել են միասնական ընդունարաններում դիմումների հաշվառման էլեկտրոնային և սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգերը: Դիմումների հաշվառման (հաճախորդների սպասարկման) էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկումը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում նախատեսվում է 2015 թվականի հուլիսի 1-ից:

Ինտեգրված (համալիր) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մեկ տանիքի տակ հավաքվում են տվյալ տարածաշրջանը սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային բաժինը և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը` կիրառելով «մեկ պատուհանի» սկզբունքը:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառը ներառում է կենսաթոշակային ապահովության համակարգը:

Կենսաթոշակային ապահովության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կենսաթոշակային տարիքի անձանց աշխատանքային կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակների, սպայական անձնակազմին և շարքային զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների տրամադրման եղանակով:

2014 թ. փաստացի աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 442375 մարդ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստ ստացողների թիվը` 58413 մարդ, սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակ ստացողների թիվը` 34469 մարդ և շարքային զինծառայողների` 4410 մարդ:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

 

Սոցիալական ապահովության բնագավառը ներառում է սոցիալական ապահովության համակարգը:

Սոցիալական ապահովության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ժամանակավոր անաշխատունակության և հղիության ու ծննդաբերության նպաստների (2016 թվականի հունվարի 1-ից` մայրության նպաստ) տրամադրման եղանակով:

2014 թ. փաստացի ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կազմել է 1 623 714 օր, իսկ միջին օրական նպաստի փաստացի չափը` 2983.9 դրամ:

2014 թ. հղիության ու ծննդաբերության օրերի թիվը կազմել է 1 961 633 օր, իսկ միջին օրական նպաստի փաստացի չափը` 3569.9 դրամ:

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման և աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ վերահսկողության եղանակով:

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառի պետական միջամտությունը իրականացվում է աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման եղանակով: Հայաստանի Հանրապետությունում 2014 թ. 524 անձինք աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցում են ստացել պետական բյուջեի միջոցներից:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման

բնագավառ

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՄ պատերազմի վետերանների, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին պարգևավճարի և հատուկ վճարների տրամադրման եղանակով:

2014 թ. «Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով փաստացի շահառուների թիվը կազմել է 1334 մարդ, իսկ «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրի գծով փաստացի պարգևավճար ստացողների թիվը` 31529 անձ:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարաններում սպասարկման ծառայությունների մատուցման եղանակով:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք ու նրանց ընտանիքի անդամները:

Նշված ծառայությունները հիմնականում մատուցվում են «Հանրակացարաններ» ՊՈԱԿ, «Յունոնա» ՓԲԸ և Հայաստանի տուրիզմի զարգացման հիմնադրամի «Նաիրի» մասնաճյուղի միջոցով, որը սպասարկում է տարբեր վայրերում գտնվող փախստականներով բնակեցված ժամանակավոր կացարանները: 2014 թվականին նշված կացարաններում բնակվող փախստականների թիվը կազմել է 690 մարդ:

2014 թվականին «Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով ժամանակավոր ապաստան ստացողների թիվը կազմել է 37 մարդ: Նշված ծրագիրը իրականացվում է «Հատուկ կացարան» ՊՈԱԿ միջոցով:

«Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրով («Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ) նախատեսվում է փախստականների մասին տեղեկություններ պարունակող քարտադարանների և նրանցում գտնվող փաստաթղթերի պահպանում, տեղեկատվական շտեմարանների մշակում, տեղեկատվական ծառայությունների տրամադրում, միգրանտների ետ վերադարձմանը նպաստելու նպատակով և արտերկրում անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների համար խորհրդատվության և աջակցության ցուցաբերում և այլն:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ

զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

 

Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցության բնագավառում պետական միջամտությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով:

Ծրագիրն իրականացվում է 2003 թվականից, որի շրջանակներում 2003-2014 թվականներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն է ստացել 2286 ընտանիք:

 

9.1.2 Վերջին տարիների զարգացման միտումները ոլորտում

 

Վերջին տարիներին արձանագրվել է ՀՀ պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ընդհանուր ծախսերի (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծախսերի) մակարդակի կայուն աճի միտում (միայն 2013-2014 թվականներին այդ ոլորտին ուղղված ընդհանուր ծախսերի մակարդակը շուրջ 294.0 մլրդ դրամից աճել է 338.5 մլրդ դրամի): Ոլորտում ծախսերի մակարդակի նման աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի ներդրմամբ, կենսաթոշակների միջին ամսական չափերի աճով, հաշվարկային միջին ամսական աշխատավարձի, այդ թվում նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով ու 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում տարբերակված նոր մոտեցման կիրառմամբ, ներդնելով նաև ընտանեկան դրամագլխի (կապիտալ) համակարգը` շահառուների թվաքանակի փոփոխության պայմաններում:

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի

ծառայությունների բնագավառ

 

Բարելավվել է տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես, 2012-2014 թվականներին իրականացվել է մասնակի վերանորոգում Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում: 2014 թ. տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում փաստացի խնամք է կազմակերպվել 1045 շահառուի համար 2013 թ. 952 շահառուի դիմաց, արդյունքում բյուջետային հատկացումները աճել են 15.7% (2013 թ. փաստացի հատկացվել է 1417.1 մլն դրամ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառումը ընդլայնել, ավելացնելով ներքոհիշյալ բաղադրիչը.

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում նախատեսվում է խնամք կազմակերպել 120 տարեցի և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար:

2013-2014 թվականներին տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից փաստացի խնամք է կազմակերպվել 1500-ական շահառուների համար` բյուջետային հատկացումների 25.5% աճի պայմաններում (2013 թ. փաստացի հատկացվել է 97.9 մլն դրամ):

2013-2014 թվականներին անօթևանների ժամանակավոր կացարանում սպասարկվել է շուրջ 700 մարդ: Նշվածը կատարվել է բյուջետային հատկացումների 8.0% աճի պայմաններում (2013 թ. փաստացի հատկացվել է 51.4 մլն դրամ): 2014 թվականից ծրագրի իրականացումը ամբողջությամբ վերապահվել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ՀԿ-ին, 100 շահառուի սպասարկման նպատակով:

2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում միայնակ ծեր և հաշմանդամ քաղաքացիների սպասարկման նպատակով, առանձին հասարակական և բարեգործական կազմակերպություններին (աշխատակիցների աշխատավարձի մասով, ներառյալ եկամտային հարկը) և առանձին դեպքում նաև սննդի գումարի փոխհատուցման մասով)` 2013 թ. 3670 շահառուի և 2014 թ. 3664 շահառուի համար: 2014 թ. փաստացի բյուջետային հատկացումները 10.1% աճել են (2013 թ. փաստացի հատկացվել է 174.2 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տարեցների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում (1210 շահառու), տնային պայմաններում սպասարկման կենտրոնում (1500 շահառու), Վարդենիսի ցերեկային կենտրոնում (30 շահառու) սպասարկվող անձանց թվաքանակի աճ շուրջ 38% չափով 2015 թվականի 2640 մարդու դիմաց: Կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները և կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից առանձին հասարակական և բարեգործական կազմակերպություններին պետական աջակցության մակարդակը:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

2013-2014 թվականներին երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող 6 հաստատություններում նախատեսված 760 և 745 երեխայի փոխարեն փաստացի խնամք են ստացել 719 և 720 երեխա: Նշված հաստատություններում խնամվող շահառուների թվաքանակի նվազումը հիմնականում պայմանավորված է բնագավառում այլընտրանքային ծառայությունների առկայության հանգամանքով, այդ թվում բեռնաթափման գործընթացի իրականացմամբ: Չնայած դրան, նույն ժամանակահատվածում հատուկ (մասնագիտացված) շուրջօրյա խնամքի հաստատություններում սպասարկվող երեխաների թիվը գրեթե մնացել է անփոփոխ` 2013 թվականին` 506, իսկ 2014 թվականին` 500 երեխա: Այսպիսով, երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում մեկ խնամվողի հաշվով մատուցված ծառայության օրական միջին գինը 2014 թ. 2013 թ. համեմատ աճել է 5.6%, իսկ բյուջետային հատկացումները` 5.7% (2013 թ. փաստացի հատկացվել է 1964.9 մլն դրամ):

2013-2014 թվականներին երեխաների խնամք իրականացնող 8 գիշերօթիկ հաստատություններում փաստացի խնամք են ստացել 766 և 683 երեխա, իսկ բյուջետային հատկացումները աճել են 4.2% (2013 թ. փաստացի հատկացվել է 916.2 մլն դրամ):

2013-2014 թվականներին երեխաների խնամքի սոցիալական հոգածության 3 ցերեկային կենտրոններում փաստացի խնամք են ստացել 260 և 267 երեխա, իսկ բյուջետային հատկացումները աճել են 4.1% (2013 թ. փաստացի հատկացվել է 205.6 մլն դրամ):

2013-2014 թվականներին «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի» կողմից կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներից ժամանակավոր փաստացի խնամք են ստացել 17 և 11 երեխա, իսկ բյուջետային հատկացումները նվազել են 10.4% (2013 թ. փաստացի հատկացվել է 35.6 մլն դրամ):

2013 թ. խնամատար ընտանիքներ են տեղափոխվել 19 երեխա, 2014 թ.` 17 երեխա, իսկ բյուջետային հատկացումների 2014 թ. աճել են 2.6% (2013 թ. փաստացի հատկացվել է 22.8 մլն դրամ)` խնամատար ընտանիքներին տրվող օժանդակության փաթեթի գումարի աճի պայմաններում:

2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում երեխաների և հաշմանդամների սպասարկման նպատակով «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությանը (աշխատակիցների աշխատավարձի մասով, ներառյալ եկամտային հարկը) 267 և 257 շահառուի համար, իսկ 2014 թ. փաստացի բյուջետային հատկացումները աճել են 22.2% (2013 թ. փաստացի հատկացվել է 51.8 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության (բացառությամբ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում` 2016-2018 թթ 660-ական շահառու, 2015 թ. համար նախատեսված 735 շահառուի դիմաց, իսկ գիշերօթիկ խնամքի հաստատություններում 730-ական շահառու 2015 թ. 800 դիմաց), ցերեկային կենտրոններում (300 շահառու) և անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանում (20 շահառու) սպասարկվող անձանց թվաքանակը կմնա անփոփոխ` պահպանելով 2015 թ. մակարդակը: Կպահպանվեն նաև բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից առանձին հասարակական կազմակերպություններին պետական աջակցության մակարդակը:

 

Զբաղվածության բնագավառ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 72606 մարդ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 11.1% (2014 թ. հունվարի 1-ի դրությամբ` 65199 մարդ):

2014 թ. զբաղվածության բնագավառին ուղղված բյուջետային հատկացումները նվազել են 34.1% (2013 թ. փաստացի հատկացվել է 2 268.5 մլն դրամ):

2013-2014 թվականներին «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի գծով փաստացի բյուջետային հատկացումները աճել են 15.5% (2013 թ. 22.2 մլն դրամ):

2013-2014 թվականներին «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի գծով փաստացի բյուջետային հատկացումների աճել են 4.2% (2013 թ. փաստացի հատկացվել է 16.1 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները` զբաղվածության բնագավառի շահառուների թվի փոփոխության և նոր միջոցառումների ընդգրկման պայմաններում:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

2013-2014 թվականներին շեշտադրում է կատարվել պրոթեզների և վերականգնողական պարագաների տեսականու ընդլայնման և որակի բարձրացման վրա:

2014 թ. փաստացի հատկացվել և վերանորոգվել է 12702 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա (2013 թ. 12826 պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագայի դիմաց), իսկ փաստացի բյուջետային հատկացումները նվազել են 0.5% (2013 թ. 858.3 մլն դրամ):

2014 թ. հաշմանդամներին սայլակներով, լսողական սարքերով և լսողական սարքերի ներդիրներով ապահովման նպատակով փաստացի բաշխվել է 2158 պարագա 2013 թ. 1819 պարագայի դիմաց` բյուջետային հատկացումների աճի 5.3% պայմաններում (2013 թ. 81.6 մլն դրամ):

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում 2013-2014 թվականներին փաստացի բուժում են ստացել 979 և 1030 հիվանդ, մեկ հիվանդի մեկ օրվա բուժման միջին գնի աճի շուրջ 6.0% (կամ 14560 դրամ) և բյուջետային հատկացումների աճի 1.5% պայմաններում (2013 թ. 166.9 մլն դրամ):

2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել Երևան քաղաքում և հանրապետության մարզերում հաշմանդամ քաղաքացիների սպասարկման նպատակով, առանձին հասարակական կազմակերպություններին (աշխատակիցների աշխատավարձի մասով, ներառյալ եկամտային հարկը) 50 շահառուի համար` բյուջետային հատկացումների աճի 19.5% պայմաններում (2013 թ. 17.8 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես կաճեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

2014 թ. մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողների թիվը կազմել է 13312 մարդ 2013 թ. 11539 մարդու դիմաց: Բյուջետային հատկացումները աճել են 1.5% (2013 թ. փաստացի հատկացումները կազմել են 3 021.6 մլն դրամ):

2014 թ. 2013 թ. համեմատ արձանագրվել է ծնունդների թվի 3.3% աճ 2013 թ. 41 790 երեխայի դիմաց:

2014 թ. ներդրվել է երեխայի ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման նոր համակարգ: Բյուջետային հատկացումները աճել են 75.3% (2013 թ. փաստացի հատկացումները կազմել են 4 538.8 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացողների թվի աճ` բյուջետային հատկացումների աճի պայմաններում:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված (ԸԿԲՈՒ) նպաստի (ներառում է. ընտանեկան նպաստը` նշանակվում է սոցիալապես անապահով երեխա ունեցող ընտանիքներին, սոցիալական նպաստը` սոցիալապես անապահով երեխա չունեցող ընտանիքներին և հրատապ օգնությունը` սոցիալապես անապահով այն ընտանիքներին, որոնք չունեն ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք, սակայն գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում և ունեն կարճաժամկետ ֆինանսական խնդիրներ) ծրագրի հասցեականության մեծացման հարցը մնում է որպես սոցիալական աջակցության ենթաոլորտի քաղաքականության հիմնական մարտահրավեր: Դրան հասնելու նպատակով իրականացվող միջոցառումները շարունակվել են հետևյալ հիմնական ուղղություններով` ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխություն, վարչարարության բարելավում:

2008 թ. հունվարի 1-ից մինչև 2013 թ. ներառյալ ընտանեկան նպաստի, իսկ 2014 թ. հունվարի 1-ից` ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքի ճանաչման սահմանային միավորը սահմանվել է «30.00»:

Ընտանիքների անապահովության գնահատման կարգով միայնակ (անժառանգ) կենսաթոշակառուների համար սահմանվեց ընտանիքների անապահովության միավորի հաշվարկման արտոնյալ պայման` միայնակ չաշխատող կենսաթոշակառուի ընտանիքի անապահովության միավորն անապահովության 0 միավորից բարձր և ցածր է` ՀՀ կառավարության տվյալ տարվա համար սահմանած ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա նրա ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի, որը հնարավորություն է տալիս միայնակ անժառանգ կենսաթոշակառուին ձեռք բերել նպաստի իրավունք:

2012 թ. ընտանիքների անապահովության գնահատման կարգում եկամտի գործակցի հաշվարկման բանաձևում կատարվեց արմատական փոփոխություն և գրեթե կրկնակի մեղմացվեց դրա ազդեցությունը: Եթե մինչ 2012 թ. մեկ կենսաթոշակառու, ամուսիններ և 2 անչափահաս երեխա (13 և 10 տարեկաններ) ունեցող ընտանիքը սահմանային միավորից բարձր միավոր էր ձեռք բերում միջին ամսական եկամուտը 31000 դրամը չգերազանցելու դեպքում, ապա 2012 թվականին առավելագույն եկամտի շեմը նմանատիպ ընտանիքների համար հավասարվեց 62000 դրամի, իսկ 2015 թ. այն հավասարվեց 72000 դրամի:

2015 թ. ընտանիքների անապահովության գնահատման կարգում կատարվել են փոփոխություններ, ըստ որոնց չեզոքացվել է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունքի որոշման վրա կենսաթոշակի չափի բարձրացման ազդեցությունը, ինչպես նաև խստացվել են ընտանիքի տնտեսապես ակտիվ անդամ ունենալու պարագայում ԸԿԲՈՒ նպաստի իրավունքի որոշման պայմանները, դրանով խթանելով նրանց զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկելու գործընթացը:

Այս տարիների ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում իրականացված փոփոխություններն իրենց արտահայտությունն են գտել համակարգում հաշվառված և ընտանեկան նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների, նաև նպաստի իրավունք ձեռք բերած ընտանիքների թվում երեխա ունեցող ընտանիքների թվի հարաբերակցություններում: Այսպես, ստորև ներկայացվում է փոփոխությունների դինամիկան:

 

Աղյուսակ 9.1 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ»

ծրագիրը ՀՀ-ում 2010-2014 թվականներին

 

._____________________________________________________________________.

|                              |2010թ. |2011թ.|2012թ. |2013թ. |2014թ. |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Հաշվառված ընտանիքներ          |  17.11| 14.91|   15.9|   16.5|   17.2|

|(% ՀՀ ընտանիքների թվից)       |       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքներ          |  78.77| 78.94|  77.69|  79.77|  77.71|

|(% հաշվառված ընտանիքների թվից)|       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքներ          |  13.50| 11.77|  12.36|  13.16|  13.37|

|(% ՀՀ ընտանիքների թվից)       |       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Երեխա ունեցող ընտանիքներ      |  78.28| 78.07|  80.69|  76.97|  76.47|

|(% նպաստառու ընտանիքներից)    |       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|ՀՀ պետական բյուջեով հաստատված | 31.022|35.497| 37.105| 37.105| 37.105|

|միջոցներ (մլրդ դրամ)          |       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքների միջին   | 103758| 91575|  96309| 101187| 102459|

|ամսական փաստացի թիվ           |       |      |       |       |       |

|______________________________|_______|______|_______|_______|_______|

|Նպաստի միջին ամսական          |23353.6| 26853|29537.6|29537.8|29537.8|

|(հաստատված) չափ (դրամ)        |       |      |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, 2011 թ. համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը նվազում է (համակարգում հաշվառումը կամավոր է), իսկ նպաստի միջին ամսական չափը բարձրանում է: Իսկ եթե հարցը դիտարկվի 2009-2013 թվականներին աղքատության մակարդակի համատեքստում (համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության 2013 թ. տվյալների աղքատության մակարդակը կազմել է 32% 2009 թ. 35.8% դիմաց կամ աղքատության մակարդակը նվազել է 10.6%: Սակայն, բնակչության սպառման կամ եկամուտների բաշխվածության Ջինիի գործակցի մեծությունները աճել են 2013 թ. համապատասխանաբար կազմելով 0.271 և 0.372 2009 թ. 0.257 և 0.355 դիմաց, ինչը նշանակում է, որ աղքատության մակարդակի նվազումը չի զուգորդվել բնակչության աղքատ խավերի կենսամակարդակի բարձրացմամբ, հակառակը այն վատացել է, հետևապես նպաստառու ընտանիքների թվի նվազումը պետք է գնահատել խնդրահարույց (աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2010-2014 թթ հրապարակումներ (Աղյուսակ 3.17)):

Պահպանվում է նպաստառու ընտանիքների կազմում երեխա ունեցող ընտանիքների բարձր տեսակարար կշիռը, ինչը համահունչ է պետության որդեգրած քաղաքականությանը` սոցիալական աջակցություն տրամադրելիս երեխաների առաջնահերթության սկզբունքին:

2010-2013 թթ ընտանեկան նպաստի (սոցիալական աջակցության ծրագրերի) ազդեցությունն աղքատության վրա փոփոխվել է, ընդ որում 2012 թ. այն նվազել է: Նույն տենդենցը պահպանվել է նաև 2013 թվականին: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության, տվյալները բերվում են ստորև ներկայացվող աղյուսակում:

 

Աղյուսակ 9.2 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ»

ծրագրի և (սոցիալական աջակցության ծրագրերի) ազդեցությունն

աղքատության վրա ՀՀ-ում 2010-2013 թվականներին

 

._____________________________________________________________________.

|                 |   2010 թ.  |  2011 թ.   |  2012 թ.   |  2013 թ.   |

|_________________|____________|____________|____________|____________|

|                 |Աղքա-|ծայրա-|Աղքա-|ծայրա-|Աղքա-|ծայրա-|Աղքա-|ծայրա-|

|                 |տու- |հեղ   |տու- |հեղ   |տու- |հեղ   |տու- |հեղ   |

|                 |թյուն|աղքատ-|թյուն|աղքատ-|թյուն|աղքատ-|թյուն|աղքատ-|

|                 |     |ներ   |     |ներ   |     |ներ   |     |ներ   |

|_________________|_____|______|_____|______|_____|______|_____|______|

|Հետտրանսֆերտային | 35.8|   3.0| 35.0|   3.7| 32.4|   2.8| 32.0|   2.7|

|մակարդակ (հետ    |     |      |     |      |     |      |     |      |

|կ/թոշակային և    |     |      |     |      |     |      |     |      |

|հետսոցիալական    |     |      |     |      |     |      |     |      |

|աջակցություն)    |     |      |     |      |     |      |     |      |

|_________________|_____|______|_____|______|_____|______|_____|______|

|Նախատրանսֆերտային| 54.2|  20.9| 53.2|  22.2| 45.4|  18.2| 45.9|  18.1|

|մակարդակ (նախակ/ |     |      |     |      |     |      |     |      |

|թոշակային և      |     |      |     |      |     |      |     |      |

|նախասոցիալական   |     |      |     |      |     |      |     |      |

|աջակցություն)    |     |      |     |      |     |      |     |      |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2010-2014 թթ հրապարակումներ (Աղյուսակ 10.2)

 

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ նպաստառուների թիվը (104685 ընտանիք) և նպաստի միջին ամսական չափը կմնան անփոփոխ (պահպանելով 2015 թ. մակարդակը):

2013 թ. ընթացքում հանրապետությունում գործարկվել են 18 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, նույն թվաքանակը պահպանվել է նաև 2014 թվականին:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

2013-2014 թվականներին աշխատանքային կենսաթոշակների վճարմանն ուղղված փաստացի միջոցները աճել են 16.4% (2013 թ. 167310.0 մլն դրամի դիմաց), արդյունքում 2013-2014 թվականներին միջին ամսական աշխատանքային կենսաթոշակի չափը կազմել է համապատասխանաբար 32428.6 դրամ և 36677 դրամ կամ 2014 թ. 2013 թ. նկատմամբ աճը կազմում է 13.1%:

2013-2014 թվականներին աշխատանքային կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցների փաստացի աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի աճով` 2014 թվականին կազմելով 442375 անձ կամ 2.9% ավելի (2013 թ. 429945 մարդու դիմաց):

2013-2014 թվականներին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների վճարմանն ուղղված միջոցներն աճել են 10.5% (2013 թ. 10371.2 մլն դրամի դիմաց), արդյունքում 2014 թ. միջին ամսական կենսաթոշակի չափը կազմել է 16342 դրամ կամ նվազումը կազմել է 2.5% (2013 թ. 16762.4 դրամի դիմաց):

2013-2014 թվականներին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների վճարմանն ուղղված միջոցների աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի աճով` 2014 թ. կազմելով 58413 անձ կամ 13.3% ավելի (2013 թ. 51560 մարդու դիմաց):

2014 թ. 2013 թ. համեմատ աճել են սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակների վճարման ուղղված միջոցները 16.8% 2013 թ. 19117.9 մլն դրամի դիմաց:

Կենսաթոշակառուների թվաքանակի պահպանման պայմաններում կամ շուրջ 34469 մարդ միջին ամսական կենսաթոշակի չափը 2014 թ. աճել է 12.5% կամ 52013.8 դրամ 2013 թ. 46240.1 դրամի դիմաց:

Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակներին ուղղված միջոցների նվազումը նախորդ տարվա նկատմամբ 2014 թ. կազմել է 9.6% (2013 թ. 1095.9 մլն դրամի դիմաց):

Կենսաթոշակառուների թիվը 2014 թ. կազմել է 4410 մարդ կամ 2013 թ. նկատմամբ 14.2% պակաս, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը 2014 թ. կազմել է 18718.5 դրամ կամ 5.4% ավելի 2013 թ. 17760.2 դրամի դիմաց:

ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակների փաստացի ծախսը 2014 թ. 2013 թ. համեմատ կազմել է 6.8% ավելի (2013 թ. 366.5 մլն դրամ):

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխություն` կենսաթոշակի միջին ամսական չափի պահպանման պայմաններում:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

 

2014 թ. փաստացի ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կազմել է 1 623 714 օր կամ աճը 2013 թ. նկատմամբ կազմում է 49.4%:

2014 թ. միջին օրական նպաստի փաստացի չափը կազմել է 2983.9 դրամ կամ նվազումը 2013 թ. նկատմամբ կազմում է 5.3%:

2014 թ. հղիության ու ծննդաբերության օրերի թիվը կազմել է 1 961 633 օր կամ 2013 թ. նկատմամբ աճել է 11.5%, իսկ միջին օրական նպաստի չափը կազմել է 3569.9 դրամ կամ 2013 թ. նկատմամբ 24.6% ավելի:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կանխատեսվում է հղիության և ծննդաբերության (2016 թվականի հունվարի 1-ից` մայրության նպաստ), ժամանակավոր անաշխատունակության նպաստների մեկ օրվա չափի աճ` ժամանակավոր անաշխատունակության օրերի թվի նվազման պայմաններում: Միաժամանակ 2016 թվականի հունվարի 1-ից նախատեսվում մայրության նպաստ վճարել նաև չաշխատող մայրերին:

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ

 

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի մակարդակը դրսևորել է կայուն աճի միտում, մասնավորապես, 2014 թ. հուլիսի 1-ից աճել է 11.1% (2013 թ. հուլիսի 1-ից սահմանված 45000 դրամի դիմաց), 2015 թ. հուլիսի 1-ից սահմանվել է 55000 դրամ, իսկ միջին աշխատավարձը` 2013 թ. համանուն ցուցանիշի նկատմամբ աճել է 8.1% (2013 թ. միջին աշխատավարձը կազմել է 146524 դրամ, աղբյուրը` ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք armstat.am):

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող հաստատություններում հաշվարկային միջին ամսական աշխատավարձի չափի շարունակական աճը:

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

 

Աշխատանքային պարտավորությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստացող անձանց թիվը 2014 թ. նվազել է 5.1% 2013 թ. 552 անձի դիմաց: Արդյունքում 2014 թ. բյուջետային հատկացումները կազմել են 92.8 մլն դրամ 2013 թ. 82.9 մլն դրամի դիմաց` նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճի պայմաններում:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` նվազագույն ամսական աշխատավարձի չափի շարունակական աճը:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի

տրամադրման բնագավառ

 

2014 թ. «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրի գծով փաստացի ծախսը կազմել է 8 537.6 մլն դրամ 2013 թ. 8 296.1 մլն դրամի դիմաց, իսկ փաստացի պարգևավճար ստացողների թիվը` 31 529 անձ (2013 թ. 31 371 անձ):

«Վետերանների պատվովճարներ» ծրագրի փաստացի ծախսը 2014 թ. կազմել է 23.5% պակաս 2013 թ. 523.2 մլն դրամի դիմաց: Ծախսի նվազումը կապված է շահառուների թվաքանակի 399 մարդով նվազման հետ (2013 թ. 1733 շահառու)` պահպանելով պատվովճարի ամսական չափը` 25 000 դրամ:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները` շահառուների թվաքանակի փոփոխության և պատվովճարի ամսական չափի աճի պայմաններում (2015 թ. մայիսի 1-ից պատվովճարի ամսական չափը սահմանվել է 50.0 հազ. դրամ ՀՀ կառավարության 26.03.2015 թ. N 357-Ն որոշման համաձայն):

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

 

2013-2014 թվականներին փախստականներին մատուցվող ծառայությունների գծով փաստացի բյուջետային հատկացումները կազմել են համապատասխանաբար 87.2 մլն դրամ և 93.5 մլն դրամ կամ աճը 7.3%:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կպահպանվեն բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման միտումները:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

 

2013 թվականին ծրագրի գծով 1999.7 մլն դրամ փաստացի ֆինանսավորման շրջանակներում լուծվել են զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների 218 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրները, իսկ 2014 թվականին 499.8 մլն դրամ փաստացի ֆինանսավորման շրջանակներում` 60 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրները:

 

9.1.3 Ոլորտի հիմնական խնդիրները

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի

ծառայությունների բնագավառ

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացմամբ պայմանավորված, առանձին հաստատությունների (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ) առկա կարողությունները չեն բավարարում անհրաժեշտ ծավալներով ծառայություններ մատուցելու համար,

տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների նոր տեսակների (մոդելների) ընդլայնումը, (համայնքային ցերեկային կենտրոններ, խնամքի տներ, անկողնային հիվանդների համար առանձնացված բաժանմունքներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար տնային սպասարկման ծառայություն և այլն),

հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար խնամքի այլընտրանքային ծառայությունների բացակայությունը (շուրջօրյա խնամքի տներ, ցերեկային կենտրոններ, սատարող բնակարաններ և այլն):

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

այլընտրանքային ծառայությունների պակասը,

չնայած, որ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ պակասել է, այնուամենայնիվ, (հատուկ) մասնագիտացված հաստատություններում տարեց տարի նկատվում է խնամվող երեխաների թվի աճ պայմանավորված հանրապետությունում համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ և այլն) պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով:

 

Զբաղվածության բնագավառ

 

Զբաղվածության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին աշխատուժի մասնագիտական որակավորման զգալի անհամապատասխանություն,

բարձր է գործազրկությունը երիտասարդների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց շրջանում, հանրապետության առանձին տարածաշրջանների միջև առկա է գործազրկության մակարդակի էական տարբերություն,

գյուղական շրջաններում բնակչությունը թերզբաղված է, իսկ ոչ գյուղատնտեսական զբաղվածությունն ունի անբավարար մակարդակ,

պետական-մասնավոր հատվածների միջև, այդ թվում` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ գործակալության գործընկերային և փոխշահավետ համագործակցության բացակայությունը,

մասնագիտական կողմնորոշման համակարգի առաջնային խնդիրը հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում, անկախ սոցիալական կարգավիճակից, անձի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության հնարավորությունների բացակայությունն է:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`

հաշմանդամների համար դեռևս մատչելի չեն շատ ծառայություններ, ինչպես նաև ապահովված չեն վերջիններիս հավասար հնարավորությունները,

վերականգնողական պարագաների որակի բարելավման և տեսականու ընդլայնման սահմանափակությունը,

հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման և վերլուծության ոչ բավարար մակարդակը,

հաշմանդամների զբաղվածության ցածր մակարդակը,

հաշմանդամների վերականգնողական համայնքային ցերեկային կենտրոնների բացակայությունը:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ բնակչության ծնելիության բարձրացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`

շարունակում է հրատապ մնալ սոցիալական աջակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի հասցեականության բարձրացման հարցը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գործընթացին առավել ակտիվ մասնակցություն ունենալը,

շարունակվում է փոքր մնալ շատ աղքատ բնակչության ներկայացվածությունը համակարգում, որը կարելի է բացատրել ինչպես ընտանիքների անապահովության գնահատման կարգում կիրառվող խիստ ցուցանիշներով և շատ աղքատ բնակչության պասիվության դրսևորման արդյունք, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ վստահության պակասի կամ հանրային իրազեկման աշխատանքների բացթողումների արդյունք:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառի հիմնական խնդիրներն են`

չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակներում անընդհատ բարձրացել են կենսաթոշակները, դրանց չափերը ոչ միայն հիմնականում չեն ապահովում բավարար կենսամակարդակ, այլև կենսաթոշակառուների մի ստվար զանգված շարունակում է ստանալ աղքատության գծից (նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից) ցածր կենսաթոշակ: Ըստ այդմ, կենսաթոշակառուների մոտ շարունակում է մեծ մնալ աղքատության ռիսկը,

միջին աշխատավարձի և միջին կենսաթոշակի հարաբերակցությունը, որի արդյունքում էապես տարբերվում է կենսաթոշակառուների և աշխատող բնակչության կենսամակարդակները, ինչը հանգեցնում է անցանկալի սոցիալական հետևանքների,

կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ ֆինանսական կայունությունը ապահովելը և անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև կապի բացակայությունը:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճար տրամադրման

բնագավառ

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճար տրամադրման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ պատերազմի մասնակիցների, զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում շարունակվում է հրատապ մնալ փախստականների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ

զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառում շարունակվում է հրատապ մնալ զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցը:

 

9.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

9.2.1 Նպատակները

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է երկրում աղքատության մակարդակի էական կրճատումը, ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավումը և ՀՀ բնակչության առանձին խմբերի համար սոցիալական երաշխիքների ապահովումը:

2016-2018 թվականների ժամանակահատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում որպես հիմնական խնդիր է դիտարկվում ոլորտում պետական միջամտությամբ իրականացվող հիմնական ծառայությունների և տրանսֆերտների մակարդակի աճի և դրանց շարունակականության ապահովումը:

Ստորև ներկայացված է ՄԺԾԾ ժամանակահատվածում սոցիալական պաշտպանության ոլորտի նպատակներն ու խնդիրներն ըստ առանձին բնագավառների:

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեց, հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց, անօթևան մարդկանց կյանքի որակի բարձրացումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.

պետական միջամտությամբ միայնակ և խնամքի կարիք ունեցող տարեցներին, հաշմանդամներին և անօթևաններին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,

խնամքի կարիք ունեցող տարեցների, հաշմանդամների շուրջօրյա խնամքի, տնային պայմաններում միայնակ տարեցների, ցերեկային և խնամքի կենտրոններում շահառուների, անօթևանների սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարելավումը,

տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրից բխող միջոցառումների իրականացումը,

տարեցների ու հաշմանդամների խնամքի և սպասարկման ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության խթանումը:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությունը և սոցիալական պաշտպանվածության ապահովումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.

պետական միջամտությամբ ընտանիքի, կանանց և երեխաների գծով մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,

երեխաների շուրջօրյա խնամքի, ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության, երեխաների գիշերօթիկ խնամքի, ինչպես նաև անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանում ծառայությունների որակի բարելավումը,

այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը:

 

Զբաղվածության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության նպատակն է բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով` աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հաշմանդամների շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացնելուն, գործող աշխատատեղերը պահպանելուն, գործատուների կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը խթանելուն և դրանք որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ զբաղվածության ապահովմանը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում զբաղվածության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.

զբաղվածության բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,

ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում և կադրերի վերապատրաստում,

մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կառավարման համակարգի զարգացում և կադրերի վերապատրաստում,

հաշմանդամների շրջանում զբաղվածության մակարդակի բարձրացումը:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է հաշմանդամների առավել ինտեգրումը հասարակությանը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում հաշմանդամներին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.

հաշմանդամների բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը, դրանց որակի բարձրացումը ու տեսականու ընդլայնումը,

հաշմանդամության սահմանման եվրոպական մոդելի անցումը, որը հնարավորություն կընձեռի խթանելու հաշմանդամների աշխատանքային ինտեգրման գործընթացն ու կընդլայնի սոցիալական ներառման հնարավորությունները:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնակչության ծնելիության բարձրացումը, ժողովրդագրական վիճակի բարելավումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների, տրամադրվող նպաստների շարունակականության ապահովումը:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է բնակչության առանձին անապահով սոցիալական խմբերի կենսամակարդակի բարձրացումը և աղքատության նվազեցումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է կենսաթոշակի տարիքի անձանց կենսամակարդակի բարձրացումը:

Այդ նպատակին հասնելու համար 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում կենսաթոշակային ապահովության բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է հիվանդության, հղիության և ծննդաբերության և օրենքով սահմանված այլ դեպքերում առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ, փոխհատուցումը, ինչպես նաև հղիության և ծննդաբերության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում պետական աջակցության տրամադրումը չաշխատող մայրերին:

Այդ նպատակին հասնելու համար 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում սոցիալական ապահովության բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը և ընդլայնումը:

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է աշխատանքի վարձատրության պետական երաշխիքների ապահովումը, աշխատողների իրավունքների օրենսդրական պաշտպանվածության ամրապնդումը և աշխատանքային պայմանների բարելավումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառում որպես հիմնական խնդիր սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների որակի և շարունակականության ապահովումը:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի

տրամադրման բնագավառ

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման բնագավառի նպատակն է բարձրացնել առանձին կատեգորիաների անձանց սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Ըստ այդմ, նախատեսվում է մեկ միասնական համակարգի ձևավորման միջոցով առավել հասցեական և արդյունավետ դարձնել համապատասխան կատեգորիաների անձանց պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը:

Բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների և հաշմանդամ դարձած զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության բարելավումը:

Այդ նպատակին հասնելու համար 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել է.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների և տրամադրվող տրանսֆերտների շարունակականության ապահովումը:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության նպատակն է փախստականների սոցիալական վիճակի և կենսապայմանների բարելավումը:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում որպես հիմնական խնդիրներ սահմանվել են.

բնագավառում պետական միջամտությամբ մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումը,

փախստականների կեցության և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ

զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

 

Բնագավառում պետական քաղաքականության նպատակն է բարելավել զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները:

Այդ նպատակին հասնելու համար, 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում նախատեսվում է բավարարել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանային հաշվառման մեջ գտնվող, ծրագրի շահառու հանդիսացող 180 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման պահանջարկը:

 

9.2.2 Գերակայությունները

 

Միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները հետևյալն են` ըստ գերակայությունների նվազման հաջորդականության.

 

.___________________________________________________________________.

|Միջնաժամկետ հատվածում պետական       |Հիմնավորում                   |

|միջամտության գերակա ուղղությունները |                              |

|____________________________________|______________________________|

|Նվազագույն աշխատավարձի աստիճանական  |ՀՀ Նախագահի նախընտրական       |

|բարձրացում                          |ծրագիր, 2014-2017 թթ ՀՀ       |

|                                    |կառավարության ծրագիր (ՀՀ      |

|                                    |կառավարության 19.05.2014 թ.   |

|                                    |N 511-Ա որոշում)              |

|____________________________________|______________________________|

|Կուտակային կենսաթոշակային համակարգի |2014-2017 թթ ՀՀ կառավարության |

|շարունակականության ապահովումը       |ծրագիր (ՀՀ կառավարության      |

|                                    |19.05.2014 թ. N 511-Ա որոշում)|

|____________________________________|______________________________|

|Սոցիալական պաշտպանության ոլորտում   |2014-2017 թթ ՀՀ կառավարության |

|մատուցվող ծառայությունների որակի    |ծրագիր (ՀՀ կառավարության      |

|բարելավում (տարեցների և  երեխաների  |19.05.2014 թ. N 511-Ա որոշում)|

|շուրջօրյա խնամքի հաստատությունների, |                              |

|գիշերօթիկ խնամքի հաստատությունների, |                              |

|ցերեկային կենտրոնների աշխատողների և |                              |

|սոցիալական պաշտպանության ոլորտի այլ |                              |

|աշխատողների աշխատավարձի մակարդակի   |                              |

|բարձրացում)                         |                              |

.___________________________________________________________________.

 

Վերոհիշյալ գերակայությունները սահմանվել են ելնելով միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության ուղղություններում կատարված փոփոխություններից:

 

9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

9.3.1 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները (ստորև ներկայացված են այն ծրագրերն (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրերի), որոնց գծով միջնաժամկետ կտրվածքով տեղի կունենան ծախսային սահմանաչափերի փոփոխություններ, ընդ որում 2016-2018 թվականների ՄԺԾԾ-ի համեմատությունը 2016 թ. կտրվածքով կատարվել է 2015 թ. պետական բյուջեով, իսկ 2017-2018 թվականների կտրվածքով` 2016-2018 թվականների ՄԺԾԾ-ով 2016 թ. և 2017 թ. համար ընդունված քաղաքականության և հաստատված ցուցանիշների գծով):

2016-2018 թվականների ՄԺԾԾ-ով ընդունված քաղաքականությամբ կանխատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձի աճ, որը 2016 թ. հուլիսի 1-ից կկազմի 60.0 հազ. դրամ, ներառյալ եկամտային հարկը 79.4 հազ. դրամ (2015 թ. հուլիսի 1-ից` 55.0 հազ. դրամ, ներառյալ եկամտային հարկը 72.8 հազ. դրամ), իսկ 2017-2018 թթ` պահպանել 2016 թվականի մակարդակը և տարածել տարվա կտրվածքով (հաշվարկներում հաշվի է առնվել կենսաթոշակի կուտակային բաղադրիչի հետ կապված սոցիալական վճարների կատարման հետ կապված անհրաժեշտ գումարը):

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 286.8 մլն դրամի չափով (2015 թ. 1 894.2 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 2.5 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.

ա/ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

բ/ ՀՀ ԱՍՀՆ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերանվանմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի: Արդյունքում շահառուների թվաքանակը կավելանա 120, իսկ հաստիքային միավորների թիվը` 105.3:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի հինգ տարեցների և հաշմանդամների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում կխնամվեն տարեկան 1210 միայնակ ծեր և հաշմանդամ կենսաթոշակառու (2015 թ. չորս հաստատություն, 1090 խնամվող), սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 3.7%, իսկ 2017-2018 թթ` 0.1%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի աճի պայմաններում:

2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 4.2 մլն դրամի չափով (2015 թ. 140.6 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 2.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. Նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքում կսպասարկվի տարեկան 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ կենսաթոշակառու` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 3%, իսկ 2017-2018 թթ` 1.6%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

3. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.09 մլն դրամի չափով (2015 թ. 17.8 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.04 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից կսպասարկվի տարեկան 30 մարդ, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 382 դրամ` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 0.5%, 2016-2018 թթ` 0.2%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

4. «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 2.2 մլն դրամի չափով (2015 թ. 59.0 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 1.1 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 100 մարդ, իսկ մեկ շահառուի գծով մեկ օրվա սննդի գծով ծախսը` 760.0 դրամ (սնունդը կտրվի օրական երկու անգամ)` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը:

5. «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 16.9 մլն դրամի չափով (2015 թ. 189.3 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 8.5 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների և հաստիքների թվաքանակը կկազմի համապատասխանաբար 4 200 (այդ թվում տարեցների խնամքի ցերեկային կենտրոններում սննդի ապահովման (1 748 սոցիալապես անապահով միայնակ տարեցի մեկանգամյա սննդի գումարի (մեկ օրվա մեկ շահառուի համար 27 դրամի չափով) մասնակի փոխհատուցում)) և 213` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը (տրվում է փոխհատուցում աշխատավարձի, ներառյալ եկամտային հարկը և սննդի գումարի գծով):

6. «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 1.7 մլն դրամի չափով (2015 թ. 47.8 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.7 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով «Հանգրվան» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին փոխանցված սոցիալական բնակարանային ֆոնդում ընդգրկված բնակարանների պահպանման, տեխնիկական սպասարկման, բնակիչների խնդիրների լուծման կազմակերպումը` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը:

7. «Վանաձորի տարեցների տանը խնամվողներին շուրջօրյա խնամք և սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 2.1 մլն դրամի չափով (2015 թ. 22.5 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 1.1 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 55 մարդ` պահպանելով 2015 թ. համար նախատեսված մակարդակը:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

 

1. «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 214.3 մլն դրամի չափով (2015 թ. 2 248.5 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճում է 0.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.

ա/ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

բ/ ՀՀ ԱՍՀՆ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերանվանմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի, որի արդյունքում «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից պակասեցվել է 60 խնամվող համապատասխան հաստիքային միավորով և դրանց հետ կապված փոխկապակցված ծախսերով: Միաժամանակ միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է նաև շահառուների թվի պակասեցում ևս 15 մարդով համապատասխան հաստիքային միավորով և դրանց հետ կապված փոխկապակցված ծախսերով:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 6 երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում խնամել 660 երեխա (2015 թ. 735 երեխա), իսկ հաստիքային միավորների թիվը կանխատեսվում է 795.75 2015 թ. 870.25 դիմաց` պահպանելով 2015 թ. սննդի մեկ օրվա միջին գումարը` 1300 դրամ: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 0.8%, իսկ 2017-2018 թթ` 0.01%` շահառուների թվաքանակի նվազման պայմաններում:

2. «Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 2.3 մլն դրամի չափով (2015 թ. 237.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 1.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով 3 սոցիալական հոգածության կենտրոնների ծառայություններից օգտվողների թիվը կանխատեսվում է 300 երեխա և սննդի մեկ օրվա միջին գումարի չափը` 580 դրամ` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 3%, իսկ 2017-2018 թթ` 0.5%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

3. «Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 97.6 մլն դրամի չափով (2015 թ. 1 092.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճում է 6.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.

ա/ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

բ/ ՀՀ ԱՍՀՆ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերանվանմամբ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 7 գիշերօթիկ խնամքի հաստատություններում խնամել 730 երեխա (2015 թ. 8 հաստատություն և 800 երեխա), սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կնվազեն 0.2%, իսկ 2017-2018 թթ կաճեն 0.6%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի նվազման պայմաններում:

4. «Անօթևան երեխաների համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.3 մլն դրամի չափով (2015 թ. 39.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.

ա/ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով խնամել 20 երեխա, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 0.7%, 2017-2018 թթ` 0.7%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

5. «ՀՀ մանկատներում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2018 թ. Նվազում է 0.2 մլն դրամի չափով (2016-2017 թթ 5.8 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվաքանակի նվազմամբ. նախատեսվում է անձնական մանր ծախսերի համար գումար տրամադրել 187 երեխայի 2016-2017 թթ համապատասխանաբար 195 և 193 երեխայի դիմաց (7-12 տարեկան երեխաներին տրվում է ամսական 2000 դրամ, իսկ 13-18 տարեկան երեխաներին` 3000 դրամ):

6. «ՀՀ մանկատների շրջանավարտներին աջակցություն և խորհրդատվություն» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 0.1 մլն դրամի չափով (2015 թ. 16.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճում է 0.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով` առանձին տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով հաշվարկների ճշտման պայմաններում:

7. «Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 1.8 մլն դրամի չափով (2015 թ. 38.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.9 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է խնամատար ընտանիքների և ընտանիքներ տեղափոխվող երեխաների թիվը (23 ընտանիք և 25 երեխա) պահպանել 2015 թ. նախատեսված մակարդակով: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 4.8%, իսկ 2017-2018 թթ` 2.3%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

8. «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.2 մլն դրամի չափով (2015 թ. 22.5 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.08 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով;

9. «Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 1.1 մլն դրամի չափով (2015 թ. 18.3 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.6 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով` պահպանելով հաստիքային միավորների թիվը (14 աշխատողի տրվում է տրվում է փոխհատուցում աշխատավարձի գծով, ներառյալ եկամտային հարկը) և կազմակերպության տարածքի վարձակալության դիմաց վարձավճարի գումարը` 6.6 մլն դրամ:

Միջնաժամկետ կտրվածքով «Ամքոր» միջազգային ՀԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 8 մարդ, պահպանելով 2015 թվականի համար նախատեսված մակարդակը:

10. «Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 6.7 մլն դրամի չափով (2015 թ. 70.0 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 3.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

Միջնաժամկետ կտրվածքով «Հույսի կամուրջ» ՀԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 250 մարդ, պահպանելով 2015 թվականի համար նախատեսված մակարդակը:

 

Զբաղվածության բնագավառ

 

1. «Մասնագիտական կողմնորոշման, համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.9 մլն դրամի չափով (2015 թ. 31.2 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են.

ա/ 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով` 0.5 մլն դրամ, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով,

բ/ կադրերի վերապատրաստման մեկ ժամվա արժեքի բարձրացմամբ կամ 3038-ական դրամ 2015 թ. 2900 դրամի դիմաց` 0.4 մլն դրամ,

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ծառայություն մատուցել 300-ական շահառուի պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը:

2. «Աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.6 մլն դրամի չափով (2015 թ. 19.9 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.3 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սպասարկել 540 շահառու 11 հաստիքային միավորով` պահպանելով 2015 թ. նախատեսված մակարդակը: Մեկ շահառուի հաշվով բյուջետային հատկացումները 2016 թվականին կաճեն 3.1%, իսկ 2017-2018 թթ` 1.6%` մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շահառուների թվաքանակի պահպանման պայմաններում:

3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 2.8 մլն դրամի չափով (2015 թ. 77.3 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի աճով կամ 80 2015 թ. 77 դիմաց` պահպանելով ծրագրի առավելագույն արժեքը, որը կազմում է 1.0 մլն դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, ինչը 2016 թ. համար 2015 թ. նկատմամբ կազմում է 54.5 մլն դրամ (2015 թ. 301.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճում է 10.7 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. Նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով` շահառուների թվաքանակի նվազման պայմաններում կամ 350 անձ, որից 30 անձ, որպես 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցող 2015 թ. համար նախատեսված 450 անձի դիմաց, որից 112 անձ, որպես 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցող:

5. «Գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորմանն աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2016 թ. կազմում է 17.4 մլն դրամ (2015 թ. 77.9 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվաքանակի (75) անփոփոխ լինելու պայմաններում հաշվարկի հիմքում դրված ծախսերի նվազմամբ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

6. «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2016 թ. կազմում է 7.4 մլն դրամ (2015 թ. 114.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 3.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով` պահպանելով 2015 թ. համար նախատեսված շահառուների թվաքանակը` 350 անձ:

7. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2016 թ. կազմում է 0.1 մլն դրամ (2015 թ. 1 125.8 մլն դրամի դիմաց): Ծրագրով նախատեսվում է իրականացնել 3217 ծրագիր` պահպանելով 2015 թ. համար նախատեսված յուրաքանչյուր ծրագրի արժեքը` 350.0 հազ. դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

8. «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2016 թ. կազմում է 7.8 մլն դրամ (2015 թ. 155.1 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի աճով կամ 1785 մարդ (2015 թ. 1700 մարդու դիմաց)` պահպանելով 2015 թ. մեկ շահառուի համար նախատեսված ուսուցման գինը` 91.25 հազ. դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

9. «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2016 թ. կազմում է 20.1 մլն դրամ (2015 թ. 133.9 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 6.7 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով և շահառուների թվաքանակի աճով կամ 1785 մարդ (2015 թ.` 1700 մարդու դիմաց):

10. «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2016 թ. կազմում է 8.0 մլն դրամ (2015 թ. 10.0 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի նվազմամբ կամ 20 անձ 2015 թ. համար նախատեսված 100 անձի դիմաց` պահպանելով մեկ անձի հաշվով տրվող աջակցության գումարի չափը` 100.0 հազ. դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

11. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2016 թ. կազմում է 59.5 մլն դրամ (2015 թ. 124.3 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի նվազմամբ կամ 1200 անձ 2015 թ. համար նախատեսված 2301 անձի դիմաց` պահպանելով մեկ անձին տրվող փոխհատուցման գումարի չափը` 18.0 հազ. դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

 

1. «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 3.9 մլն դրամի չափով (2015 թ. 85.7 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ` շուրջ 14.0 մլն դրամ, իսկ 2018 թ. 2017 թ. Նկատմամբ ծախսերը նվազում են 12.7 մլն դրամով, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշմամբ սահմանված ժամկետները լրացած, ինչպես նաև առաջին անգամ ու հաջորդ տարվա 1-ին եռամսյակում սայլակների և լսողական սարքերի կարիք ունեցող հաշմանդամների թվաքանակի փոփոխությամբ: Այսպիսով.

ա/ 2016-2018 թվականներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերի պահանջը կանխատեսվում է 1100-ական հատ (2015 թ. 1000 հատ 39.0 մլն դրամի չափով)` 42.9 մլն դրամ, նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ լսողական սարքերը տրվում են 3 տարին մեկ անգամ` 2013 թ. փաստացի բաշխված քանակը կազմել է 1102 հատ,

բ/ 2017-2018 թվականներին հաշմանդամների սայլակների գծով պահանջը կանխատեսվում է ըստ տարիների համապատասխանաբար 600 հատ` 55.8 մլն դրամ և 463 հատ` 43.1 մլն դրամ 2015 թ. 450 դիմաց` 41.9 մլն դրամ, նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ սայլակները տրվում են 3 տարին մեկ անգամ` 2014 թ. փաստացի ստացողների թիվը կազմել է 625,

գ/ 2016-2018 թվականների համար լսողական սարքերի ներդիրների քանակը երեխաների համար կպահպանվի 2015 թ. համար նախատեսված մակարդակով և կկազմի 400-ական հատ` 4.8 մլն դրամ:

2. «Մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ դեռահասների և երիտասարդների սոցիալ-վերականգնողական ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 4.9 մլն դրամի չափով (2015 թ. 23.2 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.8 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ կտրվածքով «Փրկություն» ՀԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 50 մարդ, պահպանելով 2015 թվականի համար նախատեսված մակարդակը:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

 

1. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 324.7 մլն դրամի չափով (2015 թ. 8 738.0 մլն դրամի դիմաց), 2017-2018 թվականներին կպահպանվի 2016 թ. մակարդակը, որը պայմանավորված է.

ա/ 2016-2018 թվականների համար հաշվարկներում հաշվի է առնվել ՀՀ ԱՎԾ 2014 թ. փաստացի ծնված երեխաների թվաքանակը` 43 183 և 2012-2013 թվականներին փաստացի ընդհանուր ծնված երեխաների նկատմամբ 3-րդ և ավելի երեխաների տեսակարար կշիռները: Այսպես, 2016-2018 թվականներին կանխատեսվող ծնունդների թիվը կկազմի 44 608 երեխա, որից 3-րդ և ավելի` 7 004 մարդ կամ 15.7%, այդ թվում 3-րդ և 4-րդ` 6 647 մարդ կամ (14.9%) ու 5 և ավելի` 357 մարդ կամ (0.8%) (2015 թ. 43 044 մարդու դիմաց, որից 3-րդ և ավելի երեխաների թիվը` 6 574 մարդ),

բ/ 2016-2018 թվականներին նախատեսվում է պահպանել 2015 թ. համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը ու 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում նաև ընտանեկան դրամագլխի (կապիտալ) համակարգը.

- առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50.0 հազ. դրամ,

- երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.0 մլն դրամ,

- հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:

2. «Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 388.8 մլն դրամի չափով (2015 թ. 2 419.2 մլն դրամի դիմաց), 2017-2018 թվականներին կպահպանվի 2016 թ. մակարդակը: Ծախսերի աճը պայմանավորված է նպաստառուների թվի ավելացմամբ կամ 13 000 ընտանիք 2015 թ. համար նախատեսված 11 000 ընտանիքի դիմաց` պահպանելով նպաստի ամսական չափը` 18 000 դրամ:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

 

1. «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գծով 2016-2018 թվականներին ծախսերը պահպանվել են 2015 թ. մակարդակով` շուրջ 38 362.0-ական մլն դրամ (ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կազմում է 30.5 հազ. դրամ, իսկ նպաստառուների թվաքանակը` 104 685 ընտանիք): Բյուջետային հատկացումները մեկ շահառուի հաշվով կմնան անփոփոխ:

2. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին ծախսերը պահպանվել են 2015 թ. մակարդակով` 1 485.1-ական մլն դրամ:

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման բնագավառ

 

1. «Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 1.2 մլն դրամի չափով (2015 թ. 89.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.8 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

Միջնաժամկետ ժամանակաշրջանում նախատեսվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջոցով վերապատրաստել համակարգի 700 աշխատողների և իրականացնել 8 թեմատիկ աշխատանքներ:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

 

2016-2018 թվականների կտրվածքով բոլոր տեսակի կենսաթոշակների գծով նախատեսվում է պահպանել 2015 թ. համար սահմանված կենսաթոշակի հիմնական չափը (աշխատանքային և զինվորական կենսաթոշակների հիմնական չափը` 16000-ական դրամ, «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը` 1400 դրամ) և ստաժի մեկ տարվա արժեքը (աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տասը տարվա համար 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը` 5000 դրամ):

1. «Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրի գծով 2016 թ. նախատեսվում է ծախսերի աճ 2 221.7 մլն դրամի չափով (2015 թ. 20 918.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 462.9 մլն դրամի չափով, 2018 թ. 2017 թ. նկատմամբ 471.8 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են.

ա/ կենսաթոշակառուների թվաքանակի աճով կամ ըստ տարիների համապատասխանաբար կանխատեսվում է 28 544 մարդ, 29 115 մարդ և 29 697 մարդ 2015 թ. 30 225 մարդու դիմաց: Հաշվարկը կատարվել է հետևյալ կերպ.

- պաշտպանության բանակի (1728 անձ) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն պարգևավճարի տրամադրմամբ (2015 թ. հուլիս ամսից կտեղափոխվի «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագիր): Միաժամանակ կենսաթոշակառուների թվի նկատմամբ կիրառվել է բնականոն աճը 2% չափով յուրաքանչյուր տարվա համար,

բ/ 2015 թ. հուլիսից նախատեսվող կենսաթոշակի միջին ամսական չափի աճով, որը կազմում է 67 556.8 դրամ տարեսկզբի 57 153.4 դրամի դիմաց:

2. «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի գծով 2016 թ. նախատեսվում է ծախսերի նվազում 2015 թ. նկատմամբ 1 857.5 մլն դրամի չափով (2015 թ. 225 626.9 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճը կազմում է 1 342.7 մլն դրամ, իսկ 2018 թ. 2017 թ.` 1 350.6 մլն դրամ, որոնք պայմանավորված են.

ա/ կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխությամբ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է 442.6-ական հազ. մարդ 2015 թ. 458.5 հազ. մարդու դիմաց,

բ/ կենսաթոշակի միջին ամսական չափի փոփոխությամբ (0.6% աճով, որը կապված է աշխատանքային ստաժի ավելացման հետ կենսաթոշակի չափի վերահաշվարկով): Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը ըստ տարիների կկազմի 2016 թ.` 42 132 դրամ 2015 թ. 41 008.4 դրամի դիմաց, 2017 թ.` 42 384.8 դրամ, իսկ 2018 թ.` 42 639.1 դրամ:

3. «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրի գծով 2016 թ. նախատեսվում է ծախսերի նվազում 2015 թ. նկատմամբ 109.4 մլն դրամի չափով (2015 թ. 766.7 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 9.9 մլն դրամի չափով, իսկ 2018 թ. 2017 թ.` 9.6 մլն դրամի չափով: Ծախսերի նվազումը պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ կամ 2016 թ. կանխատեսվում է 2 297 մարդ 2015 թ. 2 553 մարդու դիմաց, 2017 թ.` 2 263 մարդ, իսկ 2018 թ.` 2 229 մարդ:

Արդյունքում միջին ամսական կենսաթոշակի չափը միջնաժամկետ ժամանակահատվածում կկազմի 23 845.3-ական դրամ 2015 թ. տարեսկզբի 19 076 դրամի դիմաց):

4. «ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ» ծրագրի գծով 2016 թ. նախատեսվում է աճ 2015 թ. նկատմամբ 141.9 մլն դրամի չափով (2015 թ. 2 582.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ` 108.5 մլն դրամի չափով, իսկ 2018 թ. 2017 թ.` կմնա անփոփոխ, ինչը պայմանավորված է.

ա/ օրենսդրության փոփոխության հետ կապված ծախսերի աճով 14.5 մլն դրամի չափով (հիմք` «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը),

բ/ կենսաթոշակառուների թվաքանակի աճով 2016 թ. 59 մարդով, իսկ 2017-2018 թվականներին 11-ական մարդով:

Արդյունքում, միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակը 2016 թ. կկազմի 625 մարդ (2015 թ. 566 մարդու դիմաց), 2017-2018 թվականներին` 636-ական մարդ, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը 2016 թ. կկազմի 363.2 հազ. դրամ (2015 թ. 380.2 հազ. դրամի դիմաց) և 2017-2018 թվականներին` 371.1-ական հազ. դրամ:

5. «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրի գծով 2016 թ. նախատեսվում է աճ 2015 թ. նկատմամբ շուրջ 8 493.0 մլն դրամի չափով (2015 թ. 18 267.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 22 728.1 մլն դրամի չափով, իսկ 2018 թ. 2017 թ. նկատմամբ 24 085.4 մլն դրամի չափով, ինչը պայմանավորված է.

ա/ միջին աշխատավարձի աճով յուրաքանչյուր տարվա կտրվածքով շուրջ 4% չափով (ըստ ԱՎԾ 2013/2012 թթ միջին անվանական աշխատավարձի աճի տոկոսը),

բ/ մասնակիցների թվաքանակի աճով կապված 18-40 տարեկանների աշխատաշուկա համալրողների թվի ավելացմամբ յուրաքանչյուր տարվա կտրվածքով շուրջ 9.5 հազ. մարդով: Բացի այդ, 01.07.2017թ. նախատեսվում է պարտադիր կուտակային համակարգի ներդրումը նաև տնտեսության ոչ պետական հատվածում: Արդյունքում մասնակիցների միջին տարեկան թիվը ըստ տարիների համապատասխանաբար կկազմի 134.2 հազ. մարդ, 240.6 հազ. մարդ և 346.9 հազ. մարդ:

6. «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ 2015 թ. նկատմամբ 867.8 մլն դրամի չափով (2015 թ. 13 376.1 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է նպաստառուների թվաքանակի աճով կամ կանխատեսվում է 63 155 մարդ 2015 թ. 62 841 մարդու դիմաց` նպաստի միջին ամսական չափի փոփոխության պայմաններում կամ 18 794.9 դրամ 2015 թ. 17 766.3 դրամի դիմաց: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

7. «Կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ 2015 թ. նկատմամբ 25.2 մլն դրամի չափով (2015 թ. 4 944.0 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է նպաստառուների թվաքանակի աճով կամ կանխատեսվում է կենսաթոշակառուների մահվան դեպքում թաղման նպաստ վճարել հուղարկավորությունը կատարած 24 846 անձանց 2015 թ. 24 720 մարդու դիմաց` պահպանելով 2015 թ. համար նախատեսված նպաստի չափը` 200.0 հազ. դրամ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

 

1. «Հղիության և ծննդաբերության նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ 6 060.5 մլն դրամի չափով (2015 թ. 5 887.3 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 323.5 մլն դրամի չափով, իսկ 2018 թ. 2017 թ. նկատմամբ 336.5 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են.

- օրենսդրության փոփոխությամբ` 2016 թ. հունվարի 1-ից մայրության նպաստ կտրվի նաև չաշխատող մայրերին (հիմք` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքը)` 3.9 մլրդ դրամ 30 572 անձի համար,

- միջնաժամկետ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար միջին աշխատավարձի աճով 4% չափով (ըստ ԱՎԾ 2013/2012 թթ միջին անվանական աշխատավարձի աճի տոկոսը), արդյունքում աճում է միջին օրական նպաստի չափը և դրա հետ կապված լրացուցիչ ծախսը ըստ տարիների կազմում է համապատասխանաբար 2.2 մլրդ դրամ, 323.5 մլն դրամ և 336.5 մլն դրամ:

2. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում` 2016 թ. 2015 թ. նկատմամբ` շուրջ 347.0 մլն դրամի չափով (2015 թ. 4 492.0 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ աճ` 165.8 մլն դրամի չափով, իսկ 2018 թ. 2017 թ.` 172.4 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են միջնաժամկետ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար միջին աշխատավարձի աճով 4% չափով (ըստ ԱՎԾ 2013/2012 թթ միջին անվանական աշխատավարձի աճի տոկոսը), արդյունքում աճում է միջին օրական նպաստի չափը` օրենսդրության փոփոխության պայմաններում («Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից):

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված

առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

 

1. «Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն` 2016 թ. 2015 թ. նկատմամբ ծախսերը աճում են 1.2 մլն դրամի չափով (2015 թ. 101.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ նվազում են 4.2 մլն դրամի չափով, 2018 թ. 2017 թ. նկատմամբ` 4.4 մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են շահառուների թվաքանակի նվազմամբ կամ ըստ տարիների համապատասխանաբար 489 մարդ (2015 թ. 528 մարդու դիմաց), 450 մարդ և 430 մարդ` 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճի պայմաններում:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի

տրամադրման բնագավառ

 

1. «Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ 244.2 մլն դրամի չափով (2015 թ. 338.4 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ նվազում` 50.4 մլն դրամի չափով, 2018 թ. 2017 թ. նկատմամբ 46.2 մլն դրամի չափով, ինչը պայմանավորված է պատվովճար ստացողների թվաքանակի նվազմամբ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է համապատասխանաբար 971 մարդ (2015 թ. 1 128 մարդու դիմաց), 887 մարդ և 810 մարդ` 2015 թ. մայիսի 1-ից պատվովճարի ամսական չափի (50.0 հազ. դրամ) պահպանման պայմաններում (հիմք` ՀՀ կառավարության 26.03.2015թ. N 357-Ն որոշումը):

2. «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ 1 276.2 մլն դրամի չափով (2015 թ. 10 409.5 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է.

- պաշտպանության բանակի (1728 անձ) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն պարգևավճարի տրամադրմամբ (2015 թ. հուլիս ամսից կտեղափոխվի «Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակներ» ծրագրից),

- պաշտպանության բանակի շուրջ 276 անձի պարգևավճարի չափերի հավասարեցմամբ և շահառուների թվաքանակի աճով (շուրջ 100 անձ)` տեղեկատվական համակարգի ձևավորման հետ կապված տվյալների ճշտմամբ և նոր անցնողների թվի ավելացմամբ:

2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

 

1. «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ կկազմի 1.8 մլն դրամ (2015 թ. շուրջ 34.0 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.7 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

2. «Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ կկազմի 0.6 մլն դրամ (2015 թ. 22.0 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

3. «Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2016 թ. 2015 թ. նկատմամբ կկազմի 0.2 մլն դրամ (2015 թ. 38.5 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.03 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

 

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի

ծրագիր

 

1. «Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման (կատարելագործման), շահագործման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.2 մլն դրամի չափով (2015 թ. 317.7 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.2 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

 

Սոցիալական պաշտպանության ոլորտում ընդգրկված այլ ծրագրեր

 

1. «Կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 28.1 մլն դրամի չափով (2015 թ. 2 790.6 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ` 18.5 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ` 17.6 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են կենսաթոշակների, պարգևավճարների, վետերանների պատվովճարի և այլ ծրագրերով վճարմանն ուղղված ծախսերի փոփոխությամբ:

2. «Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 7.7 մլն դրամի չափով (2015 թ. 596.3 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են առանձին նպաստների վճարմանն ուղղված ծախսերի փոփոխությամբ: 2017 թ. 2016 թ. և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

 

Հատուկ սոցիալական տրանսֆերտների բնագավառ

 

1. «ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 07-3832 գործով 03.11.2007 թ. վճռի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից կերակրողը կորցնելու կապակցությամբ կրած վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. աճում է 0.3 մլն դրամի չափով (2015 թ. 3.1 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ 0.1 մլն դրամի չափով և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճով, իսկ 2017-2018 թթ վերջինիս տարածմամբ տարվա կտրվածքով:

 

Սոցիալական փաթեթով ապահովման բնագավառ

 

1. «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս 10 923.9-ական մլն դրամի չափով (պահպանվել է 2015 թ. մակարդակը): Ծրագրով նախատեսվում է պետական հիմնարկների և կազմակերպությունների 148.5 հազար աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ

զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

 

«Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին 500.0-ական մլն դրամի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր տարի բավարարել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ գտնվող 60 շահառու ընտանիքի պահանջարկը, կամ եռամյա ժամանակահատվածում լուծել 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաշվառման մեջ գտնվող 2181 ընտանիքներից (այդ թվում 735-ը` զոհվածի (մահացածի) ընտանիք) շուրջ 180 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որից Երևան քաղաքում` 69 ընտանիք, ՀՀ մարզերում` 111 ընտանիք:

 

Պետական ֆինանսական համակարգի բարեփոխումների իրականացման բնագավառ

 

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարության երկրորդ ծրագրով 2016-2018 թթ նախատեսվում է համապատասխանաբար 963.4 մլն դրամ, 1278.1 մլն դրամ և 2822.0 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է.

- բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը,

- հզորացնել սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

- համալիր սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրման ընդլայնում,

- աջակցություն զբաղվածության նոր ռազմավարության իրականացմանը,

- կենսաթոշակային համակարգի արդիականացում,

- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների և մշտադիտարկման ու գնահատման համակարգերի հզորացում,

- ծրագրի կառավարում:

 

Նոր նախաձեռնություններ

 

1. «Կենսաթոշակային համակարգի հանրային իրազեկման աշխատանքներ» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս 67.4-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է ապահովել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից ներկայումս վարվող 114 թեժ գիծ ծառայության սպասարկման (միջինում սպասարկում է ամսական շուրջ 3000 զանգ) և ստեղծվելիք բազմաստիճան կենսաթոշակային ապահովության համակարգի միասնական կայքէջի վարման աշխատանքները:

2. «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս 115.5-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է իրականացնել տարեկան կտրվածքով 77 ծրագիր (յուրաքանչյուրի արժեքը կազմում է 1.5 մլն դրամ) և վարձատրվող հասարակական աշխատանքներ (առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և (կամ) սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև համայնքների` բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման համար) կազմակերպել սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտներում (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց) բարեկարգման, պետական պատմական հուշարձանների, թանգարանների վերականգնման և այլնի ուղղությամբ:

3. «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության իրականացման ապահովում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս 2.3-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է կատարել «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի գծով ուղեկցման աշխատանքներ 2% չափով (1%` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (տրանսպորտային միջոցների վառելիքի, էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր) և 1%` ՀՀ մարզպետարանների կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (էներգետիկ և կապի ծառայություններ, ներքին գործուղումներ, գրասենյակային նյութեր) ֆինանսավորմանը):

4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս 50.0 - ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է անասնապահությամբ զբաղվելու միջոցով ինքնազբաղվածության խթանման համար անմրցունակ անձանց ընդգրկմամբ իրականացնել տարեկան 50 ծրագրի` յուրաքանչյուրի արժեքը կազմում է 1.0 մլն դրամ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

- անմրցունակ անձին անասնապահական աշխատանքների կատարման համար տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50%` մեկ տարի ժամկետով, ներառյալ եկամտային հարկը և սոցիալական վճարը,

- անմրցունակ անձի կողմից անասունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ.դրամ,

- անասնաբույժին յուրաքանչյուր շահառուի ծրագրի մասով նախատեսված աշխատանքների իրականացման համար տալ գումար «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 20% չափով` մեկ տարի ժամկետով, ներառյալ եկամտային հարկը և սոցիալական վճարը:

5. «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի գծով 2016-2018 թվականներին նախատեսվում է ծախս համապատասխանաբար 11.9 և 12.4-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է «Լիարժեք կյանք» ՀԿ տալ պետական աջակցություն 13 աշխատողի նվազագույն աշխատավարձի չափով, ներառյալ եկամտային հարկը ցերեկային կենտրոնում հաշմանդամություն ունեցող 6-24 տարեկան 160 շահառուի սպասարկման համար: Ցերեկային կենտրոնում շահառուներին սոցիալ-հոգեբանական օգնությունը մատուցվում է անհատական և խմբային հոգեթերապիայի, արտթերապիայի, սոցիալական աջակցության, իրավաբանական խորհրդատվության և այլ միջոցներով:

 

Աղյուսակ 9.3 Նոր նախաձեռնությունների ֆինանսավորումը 2016-2018 թթ

 

(մլն դրամ)

.____________________________________________________________________.

|                                      |2016 թ.  |2017 թ.  |2018 թ.  |

|______________________________________|_________|_________|_________|

|Սոցիալական պաշտպանություն             |403.986.5|429.454.5|457.359.8|

|______________________________________|_________|_________|_________|

|նոր ծրագրեր, այդ թվում                |    247.1|    247.6|    247.6|

|______________________________________|_________|_________|_________|

|1. Կենսաթոշակային համակարգի հանրային  |     67.4|     67.4|     67.4|

|իրազեկման աշխատանքներ                 |         |         |         |

|______________________________________|_________|_________|_________|

|2. Վարձատրվող հասարակական աշխատանքների|    115.5|    115.5|    115.5|

|կազմակերպման միջոցով գործազուրկների   |         |         |         |

|ժամանակավոր զբաղվածության ապահովում   |         |         |         |

|______________________________________|_________|_________|_________|

|3. Վարձատրվող հասարակական աշխատանքների|      2.3|      2.3|      2.3|

|կազմակերպման միջոցով գործազուրկների   |         |         |         |

|ժամանակավոր զբաղվածության իրականացման |         |         |         |

|ապահովում                             |         |         |         |

|______________________________________|_________|_________|_________|

|4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց  |     50.0|     50.0|     50.0|

|անասնապահությամբ զբաղվելու համար      |         |         |         |

|աջակցության տրամադրում                |         |         |         |

|______________________________________|_________|_________|_________|

|5. Հաշմանդամություն ունեցող երեխաների |     11.9|     12.4|     12.4|

|և  երիտասարդների սոցիալ հոգեբանական   |         |         |         |

|աջակցություն ցերեկային կենտրոնում     |         |         |         |

|______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                     |      0.1|      0.1|      0.1|

|______________________________________|_________|_________|_________|

|գոյություն ունեցող ծրագրեր            |403.739.4|429.206.9|457.112.2|

|______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                     |     99.9|     99.9|     99.9|

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 9.4 Պետական բյուջեից սոցիալական պաշտպանության գծով ծախսերը

2014-2018 թվականներին (առանց գործադիր իշխանության,

պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման

մարմինների պահպանման ծախսերի)

 

(մլն դրամ)

.______________________________________________________________________

|Բաժնի/խմբի      |2014 թ.  |2015 թ.  |% փոփ.|2016 թ.  |%    |2017 թ.  |

|անվանումը       |փաստացի  |հաստատված|      |         |փոփ. |         |

|                |պետական  |պետական  |      |         |     |         |

|                |բյուջե   |բյուջե   |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Ոլորտի %-ը ՀՆԱ-ի|      7.5|      7.9|     x|      8.2|    x|      8.1|

|նկատմամբ        |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Սոցիալական      |338,452.9|385,421.2|  13.9|403,986.5|  4.8|429,454.5|

|պաշտպանություն, |         |         |      |         |     |         |

|այդ թվում       |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Վատառողջություն |  1,233.9|  1,275.1|   3.3|  1,284.5|  0.7|  1,295.0|

|և  անաշխատունա- |         |         |      |         |     |         |

|կություն        |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      0.4|      0.3| (9.3)|      0.3|(3.9)|      0.3|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Ծերություն      |240,509.5|283,802.1|  18.0|293,869.6|  3.5|318,516.3|

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |     71.1|     73.6|   3.6|     72.7|(1.2)|     74.2|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Հարազատին       |  4,930.8|  5,159.7|   4.6|  5,184.9|  0.5|  5,184.9|

|կորցրած անձինք  |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      1.5|      1.3| (8.1)|      1.3|(4.1)|      1.2|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Ընտանիքի        | 57,233.0| 60,205.1|   5.2| 66,691.0| 10.8| 67,027.8|

|անդամներ և      |         |         |      |         |     |         |

|զավակներ        |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |     16.9|     15.6| (7.6)|     16.5|  5.7|     15.6|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Գործազրկություն |  1,537.1|  2,351.5|  53.0|  2,403.0|  2.2|  2,424.0|

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      0.5|      0.6|  34.3|      0.6|(2.5)|      0.6|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Բնակարանային    |    499.8|    500.0|   0.0|    500.0|    -|    500.0|

|ապահովում       |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      0.1|      0.1|(12.2)|      0.1|(4.6)|      0.1|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Սոցիալական      | 10,562.9| 12,395.8|  17.4| 13,922.5| 12.3| 13,874.8|

|հատուկ          |         |         |      |         |     |         |

|արտոնություններ |         |         |      |         |     |         |

|(այլ դասերին    |         |         |      |         |     |         |

|չպատկանող)      |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      3.1|      3.2|   3.1|      3.4|  7.2|      3.2|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|Սոցիալական      | 21,945.9| 19,731.9|(10.1)| 20,131.0|  2.0| 20,631.5|

|պաշտպանություն  |         |         |      |         |     |         |

|(այլ դասերին    |         |         |      |         |     |         |

|չպատկանող)      |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |      6.5|      5.1|(21.0)|      5.0|(2.7)|      4.8|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|վարկային ծրագիր,|         |    294.5|      |    963.4|227.1|  1,278.1|

|այդ թվում       |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |        -|      0.1|      |      0.2| 212.|      0.3|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|ընթացիկ ծախսեր, |338,452.9|385,167.9|  13.8|403,126.8|  4.7|428,329.4|

|այդ թվում       |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |    100.0|     99.9| (0.1)|     99.8|(0.1)|     99.7|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|կապիտալ ծախսեր, |         |    253.3|      |    859.7|239.4|  1,125.1|

|այդ թվում       |         |         |      |         |     |         |

|________________|_________|_________|______|_________|_____|_________|

|տեսակարար կշիռն |       - |      0.1|      |      0.2|223.8|      0.3|

|ամբողջ ծախսերի  |         |         |      |         |     |         |

|մեջ, %          |         |         |      |         |     |         |

.______________________________________________________________________

._________________ ______________________.

|Բաժնի/խմբի      | |%    |2018 թ.  |%    |

|անվանումը       | |փոփ. |         |փոփ. |

|                | |     |         |     |

|                | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Ոլորտի %-ը ՀՆԱ-ի| |   x |     8.0 |   x |

|նկատմամբ        | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Սոցիալական      | |  6.3|457,359.8|  6.5|

|պաշտպանություն, | |     |         |     |

|այդ թվում       | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Վատառողջություն | |  0.8|  1,277.9|(1.3)|

|և  անաշխատունա- | |     |         |     |

|կություն        | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(5.2)|      0.3|(7.3)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Ծերություն      | |  8.4|344,414.6|  8.1|

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |  2.0|     75.3|  1.5|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Հարազատին       | |  0.0|  5,184.9|    -|

|կորցրած անձինք  | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(5.9)|      1.1|(6.1)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Ընտանիքի        | |  0.5| 67,364.1|  0.5|

|անդամներ և      | |     |         |     |

|զավակներ        | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(5.5)|     14.7|(5.6)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Գործազրկություն | |  0.9|  2,424.0|    -|

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(5.1)|      0.5|(6.1)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Բնակարանային    | |    -|    500.0|    -|

|ապահովում       | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(5.9)|      0.1|(6.1)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Սոցիալական      | |(0.3)| 13,828.6|(0.3)|

|հատուկ          | |     |         |     |

|արտոնություններ | |     |         |     |

|(այլ դասերին    | |     |         |     |

|չպատկանող)      | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(6.3)|      3.0|(6.4)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|Սոցիալական      | |  2.5| 22,365.6|  8.4|

|պաշտպանություն  | |     |         |     |

|(այլ դասերին    | |     |         |     |

|չպատկանող)      | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(3.6)|      4.9|  1.8|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|վարկային ծրագիր,| | 32.7|  2,822.0|120.8|

|այդ թվում       | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | | 24.8|      0.6|107.3|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|ընթացիկ ծախսեր, | |  6.3|454,726.3|  6.2|

|այդ թվում       | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | |(0.0)|     99.4|(0.3)|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|կապիտալ ծախսեր, | | 30.9|  2,633.5|134.1|

|այդ թվում       | |     |         |     |

|________________| |_____|_________|_____|

|տեսակարար կշիռն | | 23.1|      0.6|119.8|

|ամբողջ ծախսերի  | |     |         |     |

|մեջ, %          | |     |         |     |

._________________ ______________________.

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

 

10.1. ՄՇԱԿՈՒՅԹ

 

10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.1.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Մշակույթի ոլորտում ընդգրկված պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները, ՀՀ կառավարության վարած մշակութային քաղաքականությանը համապատասխան` իրականացնում են մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, ազգային արվեստների հենքի և ավանդույթների հիմքի վրա` ժամանակակից մարդու ընկալումներին ու ձգտումներին համահունչ ժամանակակից արվեստի ստեղծման և տարածման, ազգաբնակչության ստեղծագործական ներուժի խթանման, նոր մտահղացումների ու գաղափարների ներդրման անհրաժեշտ պայմանների, ժամանակակից մշակութային մրցունակ արտադրանքի ստեղծման, մշակութային միջոցառումների իրականացման, ստեղծագործական ներուժի զարգացման պայմանների ապահովման և այլ ծառայություններ:

ՀՀ կառավարության մշակութային քաղաքականությունը մշակվում է ոլորտի պետական լիազոր (գլխադասային) մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության կողմից և իրականացվում է 73 պետական ոչ առևտրային կազմակերպությունների, 16 գերատեսչությունների, 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կողմից և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կիրականացվի 33 մշակութային ծրագիր:

Պետական մշակութային քաղաքականության ուղղություններն են`

. Մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթների վերարտադրում

- մշակութային շարժական ժառանգության հաշվառման, գիտական ուսումնասիրության, համալրման, հանրահռչակման, թանգարանների ցուցադրությունների և պահպանության պայմանները ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցման գործառույթներն իրականացվում են 41 թանգարանների (որից. 24-ը` ՀՀ մշակույթի նախարարության, 5 այլ գերատեսչությունների, 8-ը` ՀՀ մարզերի, 4-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության), 16 գրադարանների (որից. 13-ը` ՀՀ մշակույթի նախարարության, 3 այլ գերատեսչությունների ենթակայության), Հայաստանի ազգային գրապալատի, Հայաստանի ազգային արխիվի միջոցով.

- մշակութային անշարժ ժառանգության պահպանության, ուսումնասիրության, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման գործառույթներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, նախարարության ենթակայությամբ գործող 2 ՊՈԱԿ-ի, 2 ՓԲԸ-ի, 1 Հ/Կ-ի և 2 ՍՊԸ-երի միջոցով.

. Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում

ժամանակակից արվեստի զարգացման, մշակութային արտադրանքի ստեղծման և ծառայությունների մատուցման մրցակցային դաշտի ձևավորման, դեբյուտային ստեղծագործական ծրագրերի, արվեստի փորձարարական և նորարարական ձևերի խրախուսման, մշակութային անհատների և երևույթների արժևորման, միջազգային ասպարեզում ներկայացման գործառույթներն իրականացվում են 36 թատերահամերգային կազմակերպությունների (29-ը` ՀՀ մշակույթի նախարարության, 4-ը` ՀՀ մարզերի, 3-ը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության), ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.

. Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում

միջմարզային համագործակցության զարգացման, մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման, մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային կապերի ամրապնդման, մշակութային գործունեության իրականացման ապահովման գործառույթներն իրականացվում են նախարարության համակարգի ՊՈԱԿ-ների, ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների միջոցով.

. Միջազգային համագործակցության ընդլայնում, արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում

արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ու խորացման միջոցով մշակութային ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի մատչելիության ապահովման, արտերկրում հայ մշակույթի հանրահռչակման գործառույթներն իրականացվում են Հայաստանում հավատարմագրված` Հայաստանում գտնվող 42 դեսպանությունների, արտերկրում գործող ՀՀ 35 դեսպանությունների և 5 գլխավոր հյուպատոսությունների, 9 միջազգային կառույցների և 12 միջազգային կազմակերպությունների միջոցով.

. Ազգային փոքրամասնությունների մշակույթի և էթնիկ ինքնության պահպանում

ազգային փոքրամասնությունների համայնքների ինքնադրսևորման և ժամանակակից գործընթացների ներգրավվածության ապահովման գործառույթներն իրականացվում են 11 ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների միջոցով:

Մշակույթի ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքներով` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին», «Արխիվային գործի մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքներով:

 

10.1.1.2. Ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները

 

. Մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթների վերարտադրում

Մշակութային շարժական ժառանգություն

Թանգարանների գծով պետության հիմնական գործառույթներն են` առկա մշակութային արժեքների և հավաքածուների հաշվառումը, գիտական ուսումնասիրությունը, համալրումը, պահպանությունն ու պաշտպանությունը և հանրահռչակումը:

Թանգարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.

- 2014 թվականին լրամշակվել և սահմանված կարգով «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի նիստում: ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումից հետո հաջորդ տարիներին կմշակվեն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր:

Բնագավառի կարևորագույն ուղղություններից է թանգարանային ֆոնդերի գիտական ուսումնասիրությունները, որոնց արդյունքում իրականացվում է նոր ցուցադրությունների կազմակերպում և եղած ցուցահանդեսների ընդլայնում, համալրում նոր նյութերով, գիտական և հրատարակչական լայն գործունեություն: Գիտական ուսումնասիրությունները հրատարակվում են բուկլետներով, կատալոգներով, ալբոմներով` 2013-2014 թվականներին համապատասխանաբար հրատարակվել է 9 և 18 ալբոմ-կատալոգ, 18 և 26 մենագրություն, 58 և 60 հոդված, 3 և 12 բուկլետ:

ՀՀ մշակույթի նախարարի 2012 թվականի հունիսի 12-ի «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններում թանգարանային առարկաների պահպանվածության վիճակի դիտանցում իրականացնելու մասին» N 468-Ա հրամանի համաձայն դիտանցումներ են իրականացվել`

- 2013 թվականին` Հայաստանի պատմության թանգարանում, Ա.Իսահակյանի, Եղ. Չարենցի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարաններում, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում, Հ.Թումանյանի թանգարանում, ՀԱՊ-ի մասնաճյուղեր` Ա. Սարգսյանի և Հ. Կոջոյանի, Ջոտտոյի թանգարաններում,

- 2014 թվականին` Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում, Փայտարվեստի, Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության և Փարաջանովի թանգարաններում:

Ընդհանուր առմամբ 2013-2014 թվականներին դիտանցումների արդյունքում անցկացվել են առավել արժեքավոր և ռիսկային գործոններ ենթադրող` շուրջ 441 և 207 թանգարանային առարկաների փորձաքննություն` պահպանվածության վիճակների մանրամասն նկարագրությամբ:

2013 թվականին 2 վերանորոգված թանգարաններ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և նրա մասնաճյուղ Ա.Բակունցի տուն-թանգարանը հանդես եկան նոր մշտական ցուցադրություններով, 2014 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում իրականացվել են վերանորոգման աշխատանքները, այժմ ընթանում են նոր ցուցադրության ձևավորման աշխատանքները:

2014 թվականին «Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ ՀՀ Լոռու մարզի Դսեղի Հ.Թումանյանի տուն-թանգարանը ապահովվել է ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացվել են թանգարանի շենքի երկրորդ հարկի պատերը, վերանորոգվել և ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվել է Համո Սահյանի տուն-թանգարանի ցուցադրության հայեցակարգի կազմման և ցուցանմուշների հավաքագրման աշխատանքները, որի բացումը նախատեսվում է ընթացիկ տարում:

2015 թվականին նոր մշտական ցուցադրություններով իրենց դռները բացեցին մի շարք թանգարաններ, մասնավորապես` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Պ.Սևակի տուն-թանգարանի նոր մասնաշենքը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Թանգարանային առարկաների, արժեքների համակարգված պահպանման կարևոր նախապայման է թանգարանների կողմից դրանց հաշվառումը.

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2013 թվականին կազմել է 1822907, 2014 թվականին` 1832905, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 9998-ով: 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների կողմից կազմակերպված 207 ցուցադրությունների և ցուցահանդեսների միջոցով հանրությանը ներկայացվել է 60873 ցուցանմուշ, ինչը 2013 թվականի համեմատ պակաս է 28508-ով, որը պայմանավորված է 2013 թվականին Հայաստանի պատմության թանգարանում պեղումների ընթացքում հայտնաբերված թանգարանային առարկաների լայնածավալ ցուցադրությունների կազմակերպմամբ:

- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2014 թվականին կազմել է 1150070, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 515-ով: 2014 թվականին կազմակերպվել է 44 ցուցահանդես, նախորդ տարվա 52-ի համեմատ:

- ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանում պահպանվող առարկաների թիվը 2013 թվականին կազմել է 6457, 2014 թվականին` 6477, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20-ով: 2013 թվականին կազմակերպվել է 6 միջոցառում, 12 ժամանակավոր ցուցադրություն և 503 էքսկուրսիա, 2014 թվականին` 9 միջոցառում, 10 ժամանակավոր ցուցադրություն և 600 էքսկուրսիա:

- ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում պահպանվող առարկաների թիվը 2013-2014 թվականներին կազմել է 73934, 2013 թվականին կազմակերպվել է 5 ժամանակավոր և 5 հիմնական ցուցադրություն, 2014 թվականին` 8 ժամանակավոր և 2 հիմնական ցուցադրություն:

- ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի թանգարան-ինստիտուտներում պահպանվող առարկաների թիվը 2014 թվականին կազմել է 86142, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 6286-ով: 2013-2014 թվականներին կազմակերպվել է, համապատասխանաբար, 30 և 23 ցուցադրություն:

- ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարաններում պահպանվող առարկաների թիվը 2014 թվականին կազմել է 81913, ինչը 1384-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ ցուցահանդեսների թիվը 2014 թվականին` 62, 2013 թվականի 60-ի համեմատ:

Մշակութային ժառանգության պահպանության կարևոր երաշխիքներից է մշակութային արժեքների ձեռքբերմամբ թանգարանային ֆոնդերի համալրումը, ինչն իրականացվում է տարբեր եղանակներով` գնման, նվիրատվության, ինչպես նաև հնագիտական պեղումներից ձեռքբերված գտածոների թանգարաններին հանձնման միջոցով: Նվիրատվության վառ օրինակներից են` «Դերասանուհի Մ. Պաստուխովայի դիմանկարը», Ս. Դալիի և Վ. Կանդինսկու 15 փորագիր աշխատանքները, պետերբուրգահայ քանդակագործ Լ. Բայբությանի «Աստվածուհի» քանդակը, լեհ հայտնի նկարչուհիների 11 գեղանկար գծանկարը և փորագիր աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Դ. Վարուժան-Հեճինյանի գեղանկարը, Մ. Ավետիսյանի «Մոր դիմանկարը», Վ. Մախոխյանի բնանկարը: Ձեռք բերված մշակութային արժեքները ենթարկվում են փորձաքննության, գիտական նկարագրության և մեկնաբանման, կազմվում են գիտական վկայագրեր:

- 2013-2014 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարանները համալրվել են համապատասխանաբար` 10343 և 10535 թանգարանային առարկաներով:

- Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները 2013-2014 թվականներին համալրվել են համապատասխանաբար` 829 և 515 թանգարանային առարկաներով,

- ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանը 2013 և 2014 թվականներին յուրաքանչյուր տարի համալրվել է 20 թանգարանային առարկաներով:

- ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը 2013-2014 թվականներին համալրվել է համապատասխանաբար` 342 և 295 թանգարանային առարկաներով:

- ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 2013-2014 թվականներին համալրվել է համապատասխանաբար` 2367 և 6286 թանգարանային առարկաներով:

- ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարանները 2013-2014 թվականներին համալրվել են համապատասխանաբար` 445 և 1384 առարկաներով:

Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում վերջին երկու տարիներին շարունակվել է համագործակցությունը «Սիլվա Կապուտիկյան» և «Կալենց» հիմնադրամների, իսկ 2013 թվականից` «Բենիկ Պետրոսյան», «Լուսիկ Ագուլեցի» թանգարանների և ազատամարտիկ Ա.Ղարիբյանի հուշ-թանգարանի հետ, ինչն ապահովում է մշակութային ժառանգության պահպանման գործում մասնավոր հատվածի և պետության կողմից համալիր միջոցների միասնական ներդրումը` թանգարանների ստեղծմամբ:

2013 թվականին մշակութային ծառայությունների ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական շտեմարանների կայքերի և վիրտուալ ցուցադրությունների ներդրման և գործարկման արդյունքում համալրվեց «Գորգերի վիրտուալ թանգարանը»: ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 10 թանգարաններ, համագործակցելով 360yerevan.com կայքի հետ, ստեղծել են թանգարանների վիրտուալ տուրեր: 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ևս 3 թանգարանում ստեղծվել են վիրտուալ տուրեր:

Շարունակվել է Հայաստանի ազգային պատկերասրահ վեբկայքի ներբեռնման աշխատանքները (www.nga.am, www.gallery.am), որի միջոցով հասարակությանը հասանելի է 27000 թանգարանային արժեքների մասին տեղեկույթ:

Թանգարանների ֆոնդերում պահվող և չցուցադրվող մշակութային արժեքները հանրությանը ներկայացնելու նպատակով վերջին երկու տարիներին ևս շարունակվել է նախորդ տարիներին սկսված սենսորային կրպակների տեղադրման գործընթացը: 2013 թվականին Էլեկտրոնային տեղեկատվական 17 կրպակներ է տրամադրվել ոչ միայն նախարարության ենթակայության թանգարաններին, 2 սենսորային կրպակ է հատկացվել ԼՂՀ կառավարությանն առնթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը: Ընդհանուր առմամբ 2009-2014 թվականներին թանգարաններին հատկացվել է 49 սենսորային կրպակ: Ներբեռնել են 17632 տեղեկույթ թանգարանի գործունեության, ցուցադրությունում և ֆոնդերում առկա թանգարանային առարկաների մասին (տեղեկույթը եռալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն):

2014 թվականին մեկնարկել են Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման աշխատանքները: Շտեմարանում կներառվի Հայաստանի և արտերկրի տարբեր մշակութային հաստատություններում գտնվող պետական և ոչ պետական հավաքածուներում պահպանվող մշակութային արժեքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Ներկայումս մշակվում է շտեմարանի կառուցվածքը և առաջիկայում կսկսվի շտեմարանում համապատասխան տվյալների մուտքագրումը:

Հայաստանում մշակութային ժառանգության ներկայացման և հանրահռչակման ուղղությամբ.

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել են Արա Գյուլերի լուսանկարների, Ն. Նիկողոսյանի, Ա. Բեքարյանի 100, Ռ. Սարգսյանի 85, Ս. Սաֆարյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսները: Նշանակալից էր «Հայկական հանգույց. Գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում բացվեց նաև «Գորգարվեստ». Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների հավաքածու (Ֆրանսիա) ցուցահանդեսը:

2014 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել են ծագումով հայ, լեհ նկարիչ Թ. Աքսենտովիչի աշխատանքները, իտալացի արվեստագետ Բ. Բրունիի աշխատանքների հետահայաց, Հ. Հակոբյանի 90-ամյակին նվիրված «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին, Է. Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված, Փ. Միրզոյանի հոբելյանական, ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունների, «Երկու հսկա` Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսները:

Արտերկրում հայ մշակույթի ներկայացման և հանրահռչակման տեսանկյունից նշանակալից էին.

2013 թվականին Օդեսայում (ՈՒկրաինա) և Վիլնյուսում (Լիտվա) կազմակերպված Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսները, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ձեռագրերի ընդգրկումը UNESCO-ի «Աշխարհի հիշողություն» ռեեստրում:

2014 թվականին Հայաստանի մասնակցությունը մի շարք ցուցահանդեսների միջազգային հեղինակավոր հարթակներում` Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում բացվել է Ս.Փարաջանովի` «Նռան գույնը», Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում` «Ասորեստանից Իբերիա. Մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին», Վիեննայի հեղինակավոր «Սան Սուսի» ցուցասրահում` «Հայկական գործվածք և գորգ», Ֆրանսիայի Սենտ Տրոպե քաղաքում` «Արևելքը Դելակրուայից մինչև Կլեե», Լեհաստանի Սոպոտ քաղաքում` «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն», Գերմանիայի Հալլե քաղաքում` «Մինաս և Նարեկ Ավետիսյան: Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում», Սլովակիայի «Դվորանա» ցուցասրահում` «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսները: Ավանդական մասնակցություն ապահովվեց Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին` Հայաստանի ազգային տաղավարում ներկայացվեց «Երևան` իղձերի մայրաքաղաք» խորագիրը կրող նախագիծը: Ոլորտում նշանակալի էր Երևանում կայացած ռուս-հայկական առաջին թանգարանային միջազգային համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ-ից և ՌԴ-ի մի շարք թանգարաններ:

Թանգարանների գործունեության զարգացման կարևոր ցուցանիշներից է այցելուների թվաքանակը, որը տարեցտարի ավելանում է:

2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարանների այցելուների թվաքանակը կազմել է 592366, ինչը 57096-ով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանների այցելուների թվաքանակը 2014 թվականին կազմել է 52330, ինչը 2013 թվականի համեմատ ավելի է 12675-ով:

ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի Հայաստանի բնության պետական թանգարանի այցելուների թվաքանակը կազմել է 2014 թվականին` 26156, ինչը 2191-ով ավելի է 2013 թվականի ցուցանիշից:

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի այցելուների թվաքանակը 2013 թվականին կազմել է 25782, 2014 թվականին` 24650 այցելու:

ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի թանգարան-ինստիտուտների այցելուների թվաքանակը 2014 թվականին կազմել է 13354, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 974-ով:

ՀՀ Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի թանգարանների այցելուների թվաքանակը 2014 թվականին կազմել է 38988, 2013 թվականի 28631-ի համեմատ, ինչը 10357-ով ավելի է:

Թանգարանային միջոցառումների շրջանակներում «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ակցիային 2014 թվականին մասնակցել է 101 թանգարան, այդ թվում` ԼՂՀ 10 թանգարան, 179031 այցելու` 2013 թվականի` 89 թանգարանի, 169614 այցելուի համեմատ: 2013 թվականին ակցիայի շրջանակներում անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագիրը կրող գիտաժողովը, որին մասնակցել են թանգարանագետներ Հայաստանից և ԼՂՀ-ից:

«Եվրոպական ժառանգության օրերին» 2014 թվականին մասնակցել է 144568 այցելու, ինչը 2013 թվականի համեմատ ավելի է 129211-ով:

Թանգարանների մասնագետները ակտիվորեն մասնակցում են տեղական և միջազգային դասընթաց-վերապատրաստումներին: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համալիր ծրագրի» շրջանակներում 2013 թվականին թանգարանային աշխատողների վերապատրաստման ծրագիրը իրականացվել է մի քանի համատեղ պայմանագրերի օգնությամբ, որոնց արդյունքում վերապատրաստվել է 57 մարդ:

2014 թվականին Հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրմանը նվիրված 6-րդ տեղական սեմինարին մասնակցել է 12 մարդ, «Թանգարանների ֆոնդային աշխատողների վերապատրաստման» ծրագրի շրջանակներում»` 25 մարդ:

Թանգարանային ոլորտին 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1,768.3 և 2,046.8 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 2,284.3 մլն դրամ:

Գրադարանների ոլորտում հիմնական գործառույթներն են` գրադարանային հավաքածուների պահպանության, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացի` մշակութային ժառանգության թվանշայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու օգտագործման մատչելիության ապահովումը, տպագիր նյութերի, ազգային անձեռնմխելի ֆոնդերի վերաբերյալ մատենագիտության, կենսամատենագիտության, վիճակագրական տվյալների, տեղեկատվական ցանկերի կազմումն ու հրապարակումը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

Գրադարանային ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 9 իրավական ակտ:

Գրադարանային հավաքածուների պահպանվածության ուղղությամբ 2013-2014 թվականներին Հայաստանի ազգային գրադարանում վերականգնվել է համապատասխանաբար` 44830 և 45230 թերթ, փափկեցվել է 363 և 370 միավոր կաշեկազմ գրքի կազմ, բորբոսային շերտից մաքրվել է 95-ական միավոր գիրք:

Մշակութային նշանակության գրքերի (XVI-XIXդդ.) պահպանվածության ապահովման ուղղությամբ` 2013-2014 թվականներին իրականացվել է Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում ընդգրկված, համապատասխանաբար, 6 և 7 հնատիպ գրքերի ախտահանումն ու մանրէազերծումը, վերականգնվել է 84 միավոր գրքի կազմ և էջ:

Պարբերական մամուլի ու գրքի երկարաժամկետ պահպանությունն ու գրադարանից օգտվողների տեղեկատվական սպասարկումը թվային ձևաչափերով ապահովելու նպատակով 2014 թվականին ստեղծվել են հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարաններ.

- «Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրոնային շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2000 մատենագիտական գրառում, որից 285 անուն պարբերականների համար իրականացվել է էջերի թվանշանացում (91 անուն լրագիր` 95913 թվանշանացված էջ և 194 անուն հանդես` 808379 թվանշանացված էջ): Շտեմարանի ստեղծման աշխատանքներին միացել են մի շարք գործընկերներ` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան», Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մատենադարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային և Կոտայքի մարզային գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանի կայքէջում (www.nla.am) «Թվանշանացված պարբերականներ» հղումով ներկայացված է «Հայ պարբերական մամուլ» համահավաք էլեկտրոնային շտեմարանի ձևավորման դինամիկան աղյուսակով և դիագրամայով, որը հասանելի է նաև www.tert.nla.am հասցեով:

- «Հայ գիրք» համահավաք շտեմարանում ստեղծվել և մուտքագրվել է 7125 գրքի մատենագիտական գրառում, որից 3310-ին կցված են լրիվ տեքստային թվային պատճենները (518520 թվայնացված գրքային էջ): Գործընթացում առաջնահերթություն է տրվում հազվագյուտ, հնատիպ և մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական և գեղարվեստական գրքերին: Շտեմարանում առկա ավելի քան 10000 հեղինակավոր գրառումներին ավելացվել է ևս 857 գրառում` 170 հեղինակավոր և 680 թեմատիկ խորագիր: Ավարտին է հասցվել 1512-1800 թվականներին լույս տեսած գրքերի թվայնացումը, իսկ 1801-1850 թվականներինը` ընթացքի մեջ է: Մուտքագրվում և մատենագիտական նկարագրություն են ստանում նաև նոր հրատարակվող գրքերը և կատալոգները: Հեղինակավոր գրառումները վերաբերում են ոչ միայն հայ մշակույթի, գրականության և գիտության ներկայացուցիչներին, այլև օտար հեղինակներին: Շտեմարանը հասանելի է www.haygirk.nla.am կայքում:

Հայաստանի Ազգային գրադարանը Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագրի դրամաշնորհի շրջանակներում համալրվել է ժամանակակից թվայնացվող համակարգով` հայ պարբերական մամուլի և գրքերի թվայնացման համար:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության գրադարաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ արձանագրվել է զարգացման միտում, մասնավորապես` 2014 թվականին շարունակվել է Հայաստանի ազգային գրադարանում 2012 թվականին մեկնարկած «Թվայնացման կենտրոնի և հանրային էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծում Ազգային գրադարանում» ծրագիրը: Կենտրոնում 2013 թվականին թվանշանացվել և «Հայ հնատիպ և վաղ շրջանի գիրք» շտեմարանում է տեղադրվել 641, իսկ 2014 թվականին` 726 միավոր գիրք, ինչը 85-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանում` 2013 թվականին շարունակվել են «Հայ հնատիպ գիրք» կայքէջի համլրման աշխատանքները (810 գիրք, 297586 թվայնացված էջ) (www.flib.sci.am), ինչպես նաև ավարտվել են վաղ շրջանի (1801-1850 թթ.) 885 անուն գրքերի թվայնացումն ու տեղադրումը համացանցում: «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» էլեկտրոնային շտեմարանի ձևավորման շրջանակներում մուտքագրվել է 124 կենսամատենագիտություն (2012 թ.` 22, 2013 թ` 16, 2014 թ` 86): 2013-2014 թվականներին էլեկտրոնային քարտարանում մուտքագրվել է համապատասխանաբար 25167 և 42770 գրադարանային միավոր (գիրք, պարբերական հրատարակություններ և սեղմագրեր):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից շարունակվել են էլեկտրոնային շտեմարանների մուտքագրման աշխատանքները: Էլեկտրոնային քարտարան մուտքագրված փաստաթղթերի թիվը 2014 թվականի ընթացքում կազմել է 15893 գրառում, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 917-ով:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի էլեկտրոնային գրացուցակում և «Հայկական բժշկագիտություն» տվյալների շտեմարանում 2013 թվականին մուտքագրվել է 32385 գրառում, 2014 թվականին` 30100 միավոր, նվազումը պայմանավորված է հիմնական ֆոնդերի մուտքագրումն ավարտելու հետ:

«Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանց» (ALEPH) ծրագրի շրջանակներում մասնակից 12 գրադարանների կողմից համահավաք քարտարանների տվյալների շտեմարանում շարունակվել են մուտքագրվել մատենագիտական գրառումներ: Մուտքագրված միավորների թիվը 2013 թվականին կազմել է 299849 միավոր, իսկ 2014 թվականին` 307194:

Տեղեկատվության և ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ` նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO» և ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները): ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների էլեկտրոնային սպասարկումների ցուցանիշը 2014 թվականին կազմել է 176846:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից մատուցած էլեկտրոնային սպասարկումների թիվը 2014 թվականին կազմել է 80360 միավոր, ինչը 2013 թվականի համեմատությամբ աճել է 94-ով: Էլեկտրոնային փոստի բաժանորդների թվաքանակը կազմել է 1379, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 55-ով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից «Ազգային գիտատեխնիկական տեղեկատվական ցանց» վեբ պորտալի միջոցով 2014 թվականին 182 կազմակերպությունների համար կատարվել է 45114 փաստաթղթի էլեկտրոնային առաքում, ինչը 2013 թվականի համեմատ պակաս է 18 կազմակերպությամբ և 17553 առաքմամբ: Ցուցանիշների նվազումը պայմանավորված է էլեկտրոնային տեղեկույթի ստացման օրեցօր ավելացող նոր աղբյուրների ավելացմամբ:

Կարևորելով հանրությանը մատուցվող գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններում ընթերցողական պահանջմունքների բավարարմանն ուղղված առաջնահերթ խնդիրը` գրադարանային հավաքածուների համալրմանն ուղղված ֆինանսական միջոցները վերջին տարիներին հիմնականում նպատակաուղղվել են ժամանակակից տպագիր գրականության և էլեկտրոնային նյութերի ձեռքբերմանը: Գրադարանային հավաքածուների համալրման ցուցանիշներում արձանագրված աճը պայմանավորված է գրադարաններին նվիրաբերված գրականությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների գրադարանային հավաքածուների թիվը 2014 թվականին կազմել է 8372552 միավոր, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 81660-ով, սպասարկված միավորների թիվը 2014 թվականին կազմել է 3610900 միավոր, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 32194-ով: 2014 թվականին ընթերցողների թիվը կազմել է 114323 միավոր, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 881-ով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» կողմից 2013 թվականին ձեռք է բերվել 1360 օրինակ գրականություն, որից 1308-ը` նվիրատվությամբ, իսկ 52-ը բաժանորդագրությամբ, 2014 թվականին` 1386 օրինակ, որից 886-ը` նվիրատվությամբ, իսկ 500-ը բաժանորդագրությամբ, տեղեկույթի սպասարկված միավորների թիվը 2014 թվականին կազմել է 183465, ինչը 2013 թվականի համեմատ նվազել է 17442-ով, որը պայմանավորված է ընթերցողների առցանց սպասարկման ակտիվացմամբ: Ընթերցողների թիվը 2014 թվականին կազմել է 6065, ինչը 2013 թվականի 5720-ի համեմատ աճել է 345-ով:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի կողմից սպասարկված միավորների թիվը 2014 թվականին կազմել է 771387, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 127-ով, 2014 թվականին ձեռք է բերվել 4345 տպագրական նյութ, որը 2013 թվականի համեմատ նվազել է 876-ով, որի պատճառը գրքերի գնի աճն է:

ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից սպասարկված միավորների թիվը 2014 թվականին կազմել է 88360, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 12-ով, ընթերցողների թիվը 2014 թվականին կազմել է 6210, ինչը 2013 թվականի համեմատ աճել է 6-ով:

Հայաստանի ազգային գրապալատում 2013 թվականին տպագիր նյութերի ազգային անձեռնմխելի ֆոնդերը համալրվել են 21832 միավորով, 2014 թվականին` 21377-ով: Մատենագիտական գրառումները 2013 թվականին կազմել են 33960, 2014 թվականին` 33103 գրանցում:

Գրքի միջազգային ստանդարտ համարակալման (ISBN) համակարգում գրանցված կազմակերպությունների քանակը 2013-2014 թվականներին կազմել է համապատասխանաբար 348 և 359: Եթե 2013 թվականին նախնական գրանցման է ենթարկվել և ինդեքսավորվել 2480 անուն գիրք (ներառյալ նոտագրականը)` ապա 2014 թվականին այդ թիվը հասել է 2540-ի: Զգալի աճ է գրանցվել պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN) համակարգում գրանցված պարբերականների թվում: ISSN ազգային կենտրոնի կողմից 2013 թվականին համակարգում գրանցվել և համարանիշեր են ստացել 604 նոր պարբերականներ, 2014 թվականին դրանց թիվը կազմել է 638:

Ազգային մատենագիտության ընթացիկ ցանկերի` հայ տպագրության տարեգրքերի (ամենամսյա), ինչպես նաև մատենագիտական այլ ցանկերի (ընթացիկ և հետադարձ) ու ժողովածուների հրատարակման ոլորտում 2013 թվականին կազմվել և հրատարակվել են ընթացիկ մատենագիտության «Հայ տպագրության տարեգիրք»-ի տարվա ընթացքում լույս տեսնող 12 համարները` ընդհանուր 244 մամուլ ծավալով, 200-ական օրինակ տպաքանակով: 2014 թվականին կազմվել և հրատարակվել է ազգային մատենագիտության «Հայ տպագրության տարեգրքերի» ՀՀ-ում և սփյուռքում լույս տեսած գրքերի և մամուլի հոդվածների նկարագրությունը ընդգրկող 2013 թվականի 11-12 և 2014 թվականի 1-10 համարները, ինչպես նաև էլեկտրոնային հրատարակությամբ CD սկավառակով:

2007 թվականից Հայաստանի ազգային գրապալատը իրականացնում է համակարգչային հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման ծրագիր, որի շրջանակներում`

- 2013-2014 թվականներին ստեղծվել և պահպանվել են համակարգչային 3-ական տառատեսակներ իրենց կանոնավոր, թավ, թեք տարբերակներով;

- 2013 թվականին Երևանում կազմակերպվել է «Գրանշան 2013» ոչ լատինական տառատեսակների համաժողովը, որի շրջանակներում անցկացվեց «Գրանշան 2013 ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթը» ու տառարվեստին վերաբերող 3 ցուցահանդեսներ: 2014 թվականին ապահովվել է Հայաստանի մասնակցությունը Բարսելոնում կայացած «ԳՐԱՆՇԱՆ 2014» 7-րդ մրցույթին (Հայաստանն արժանացել է 2 մրցանակի), Մյունխենում կայացած «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների 3-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին, որին զուգընթաց անցկացվել են գիտաժողով, վարպետության դասեր (workshops) և տառարվեստի ցուցահանդեսներ: «Գրանշանն» այժմ ոչ միայն ամենամյա մրցույթ է, այլև ամենամյա համաժողով, որտեղ ի թիվս այլ ոչ լատինական տառատեսակների, քննարկվում են նաև հայկական տառարվեստի արդի վիճակն ու նրա հետագա ճանաչման ու զարգացման հետ կապված խնդիրներ:

- 2014 թվականին ապահովվել է Հայաստանի մասնակցությունը Բարսելոնի «Դիզայն» կենտրոնի ցուցասրահում AtypI համաշխարհային տառաստեղծների ու դիզայներների համաժողովի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային տառատեսակների ցուցահանդեսին:

2013-2014 թվականներին մարզային և համայնքային գրադարանավարների համար Հայաստանի ազգային գրադարանում անցկացվել են արդեն ավանդական դարձած վերապատրաստման եռօրյա «Վարպետաց դասընթացները», որին յուրաքանչյուր տարի մասնակցել են համապատասխանաբար` 87 և 90 գրադարանավարներ: Դասընթացների թեմաներն ընդգրկել են գրադարանային գործի գրեթե բոլոր ոլորտները:

Համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը գրադարանային ոլորտի կարևորագույն ուղղություններից է: «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումն (28.02.2013 թ. N 187-Ն) ընդունելուց հետո հավատարմագրվել են մարզային և համայնքային 28 գրադարան: «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրով» 2013 թվականին իրականացվել են հավատարմագրման վկայական ստացած 10 և 2014 թվականին` 5 համայնքային գրադարանների վերազինման աշխատանքները:

ՀՀ մարզերում ընթերցող-գիրք-գրող կապի ամրապնդմանը նպաստող մի շարք մասնավոր և պետական նախաձեռնություններ («Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Հանդիպման վայրը` գրադարան», «Ազգային գրադարանային շաբաթ» և այլ ծրագրեր) դարձել են ավանդական և նպաստում են համայնքային գրադարանների ապակենտրոնացման խնդիրների լուծմանը: 2013 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնեց համայնքային գրադարանների դիտանցում, որի արդյունքում ձեռք բերված արդյունքների հանրայնացման նպատակով կարևորվում է սոցցանցերի դերը, որ այսօր լավագույն միջոց է ապահովելու տեղեկատվական դաշտում համայնքային գրադարանների վերաբերյալ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը:

Արտերկրի գրադարանների հետ համագործակցությունն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով` գրադարանների հայերեն գրքերի թվայնացում, վերապատրաստման դասընթացներ և տեխնիկական օժանդակություն թվայնացման և սպասարկման աշխատանքներին: Նշված ծրագրերի իրականացման համար կարևոր է նաև միջազգային կազմակերպություններին անդամակցումը, մասնավորապես.

- ԻՖԼԱ (Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիա /IFLA- International Federation of Library Assotiations and Institutions),

- ԲԱԵ («Եվրասիայի գրադարանային ասամբլեա» ոչ առևտրային ընկերակցություն /BAE,

- ՍԵՆԼ (Եվրոպական ազգային գրադարանների հիմնադրամ /CENL-Foundation Conference of European National Librarians, CENL membership fee 2015),

- ՍԵՆԼ (Եվրոպական ազգային գրադարանների հիմնադրամ /The European Library annual membership fee 2015):

Միջազգային գրադարանային կազմակերպություններին անդամակցումը կարևոր հարթակ է ոլորտում փոխհամագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Գրադարանային ոլորտին 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1,246.5 և 1,513.0 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 1,761.1 մլն դրամ:

Արխիվային գործի բնագավառում բոլոր ծառայությունների մատուցումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից, որի գործունեությունը ուղղված է արխիվային փաստաթղթերի պահպանության ապահովմանը, համալրմանը, օգտագործմանը և տեղեկատու-որոնողական ինքնաշխատ համակարգի ստեղծմանը:

2013-2014 թվականներին աճել են ՀՀ ազգային արխիվային հավաքածուի թվայնացման ցուցանիշները, ապահովելով մինչ վերջին տարիները հանրության օգտագործման համար խիստ սահմանափակ համարվող արխիվային փաստաթղթերի մատչելիությունը:

2013-2014 թվականներին համապատասխանաբար, վերականգնվել - վերանորոգվել է 357.2 և 323.9 հազար թերթ փաստաթուղթ, կարվել-կազմապատվել 26.8 և 26.5 հազար գործ, արկղավորվել 39.2 և 25.0 հազար գործ, արխիվը համալրվել է 18.8 և 20.4 հազար գործավարական ու 14.8 և 19.8 հազար անձնակազմի վերաբերյալ գործերով, արխիվ է դիմել 28620 ու 31874 ֆիզիկական և իրավաբանական անձ, արխիվի ընթերցասրահներում աշխատել է 571 և 536 հետազոտող, պատրաստվել է 30 և 32 ռադիոհեռուստատեսային հաղորդում, կազմակերպվել է փաստաթղթերի 14 և 6 ցուցադրություն, տեղեկատու որոնողական համակարգի ստեղծման նպատակով տեղեկությունների էլեկտրոնային շտեմարան է մուտքագրվել 108.1 և 101.6 հազար արխիվային տեղեկություն:

Արխիվային հավաքածուների պահպանության համար պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 390.5 և 459.6 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 524.3 մլն դրամ:

Պատմության և մշակույթի անշարժ ժառանգություն

Հուշարձանների պահպանության բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղվում են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործում առկա հիմնախնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը:

Հուշարձանների պահպանության ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ.

- 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փոփոխվել և լրացվել են գործող օրենքի 21-րդ և 36-րդ հոդվածները), որով ամրագրվել է հուշարձանի տեղափոխման և փոփոխման դեպքերը, պայմանները և պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները` համապատասխանեցնելով ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիայի պահանջներին:

- 2014 թվականի հունվարի 23-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 81-Ն որոշումը, ինչով կանոնակարգվում է հուշարձանի փոփոխման դեպքերը, ժամկետները, ընթացակարգը, ինչպես նաև փոփոխության համար պահանջվող փաստաթղթերի ցանկը:

- 2014 թվականի հուլիսի 24-ի ՀՀ մշակույթի նախարարի «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգը հաստատելու մասին» N 430-Ա հրամանով հստակ սահմանվել են արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրման պայմանները, դեպքերը և ընթացակարգը:

- 2014 թվականի մարտի 25-ի ՀՀ մշակույթի նախարարի N 107-Ա հրամանով 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում ընդգրկելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` 1776 թվականին կառուցված Կապույտ մզկիթ և ՀՀ Սյունիքի մարզի ՈՒղտասարի ժայռապատկերներ հուշարձանների անվանակարգի փաթեթները կազմելու վերաբերյալ: Կազմված փաթեթները ներկայացվել են բնագավառի գիտահետազոտական կենտրոնի կարծիքին:

- 2012 թվականին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրին է ներկայացվել Դաշտադեմ ամրոցի ուսումնասիրման, վերականգնման աշխատանքներին նվիրված ծրագրային հայտը, որն ապահովելու համար ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, ՀՀ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 899-Ն որոշումը: Անշարժ գույքի սեփականատերերից գնվել է միջնադարյան ամրոցի տարածքում գտնվող բնակելի տունը, պայմաններ են ստեղծվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Դաշտադեմ ամրոցի ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման» համալիր ծրագրի իրականացման համար:

Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված են ավելի քան 24250 հուշարձան` խմբավորված շուրջ 7304 պահպանական միավորներում: Հուշարձաններն ըստ իրենց պատմամշակութային արժևորման չափանիշների դասակարգված են հանրապետական և տեղական նշանակության, իսկ ըստ բնույթի` հնագիտական, պատմական, քաղաքաշինական ու ճարտարապետական և մոնումենտալ արվեստի: Պահպանական միավորներից 1809-ը հնագույն, հին և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ ու ամրապաշտպանական կառույցներ են, 2339-ը` վանական համալիրներ, եկեղեցիներ և մատուռներ: Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի նմուշներ:

Ներկայումս ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկելու համար հաստատման փուլում են գտնվում փորձագիտական հանձնաժողովի կողմից նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած 511 պատմամշակութային օբյեկտների ցուցակները: Քննարկման փուլում է գտնվում 110 օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը:

Մշտական ուշադրություն է դարձվում հանրապետության պատմական բնակավայրերի և պատմական միջավայրերի պահպանությանը:

Լիազորված մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային և տարածական պլանավորման ու պահպանական գոտիների տարածքներում կառուցապատման նախագծային փաստաթղթերը:

2013-2014 թվականներին պեղումներ իրականացվեցին հրատապ ուսումնասիրման կարիք ունեցող, համապատասխանաբար, 3 և 5 հուշարձաններում, ընդ որում 2013 թվականին պեղված հուշարձաններից 3-ում, իսկ 2014 թվականին` 5-ում կատարված աշխատանքներն արդեն իրականացվեցին որպես վերականգնման համար պարտադիր նախնական փուլ:

Ելնելով վերականգնման կարիք ունեցող հուշարձանների մեծ քանակից` առաջնահերթ վերականգնվող հուշարձանների ճիշտ ընտրության համար 2009 թվականից մեկնարկել է առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցման ծրագիրը, որի արդյունքում 2009-2010 թվականներին կազմվել է 26-ական, 2011 թվականին` 13, 2012-2014 թվականներին` 25-ական հուշարձանի փաթեթ:

2010 թվականին մեկնարկած «Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել են արտերկրում գտնվող հայկական ծագում ունեցող հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, վավերագրման, վկայագրման աշխատանքները, ինչի արդյունքում` 2013-2014 թվականներին հաշվառվել, ուսումնասիրվել, վավերագրվել ու վկայագրվել է 470-ական հուշարձան:

Շարունակվում են հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքները` նոր ձևաչափով կազմվել և թողարկվել են ավելի քան 2855 պահպանական գոտիներ, որոնցից հաստատվել է 2180-ը, իսկ 675-ը գտնվում են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ համաձայնեցման և հաստատման փուլում:

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում այսօր արդեն 192 միջնադարյան եկեղեցիներ օգտագործման են վերադարձվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ներկայում քննարկումներ են ընթանում ևս 49-ի վերաբերյալ, իսկ ՀՀ տարածքում գտնվող օտարման ենթակա հանրապետական և տեղական նշանակության տարբեր բնույթի բազմաթիվ հուշարձաններ տրված են համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության կամ օգտագործման իրավունքով:

Միջոցներ են ձեռնարկվում հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմամշակութային հուշարձանների վերականգնման և պահպանման ուղղությամբ: Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին պատկանող 13 եկեղեցիներից 2013 թվականին ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա 3-ին տրվել է համաձայնություն 2014-2015 թվականներին եկեղեցական համայնքի միջոցներով վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում`

. մշակվել և հաստատման է ներկայացվել պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծային և վերականգնողական աշխատանքների հուշագրի օրինակելի ձևը, ինչպես նաև կազմվել են 4 հուշարձանների նախագծման և վերականգնման համատեղ կատարվելիք աշխատանքների հուշագրերը:

Հուշարձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ.

. իրականացվել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները (ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս համայնք),

. իրականացվել են Սոլակի Մայրավանքի, Գյումրի քաղաքի Աճեմյան 25 շենքի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները,

. 2012 թվականի հունվարից սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Արուճի տաճարի ուսումնասիրությունը, իտալացի մասնագետների ու հայ ուսանողների կողմից ընթացքի մեջ է տաճարի վերականգնման նախագծի կազմման աշխատանքները (Հայ-Իտալական համագործակցություն):

Հուշարձանների վերականգնման և բարեկարգման աշխատանքների ուղղությամբ.

. շարունակվել են Օձունի Սբ. Հովհաննես եկեղեցու և կոթողի վերականգնման աշխատանքները («Հովհաննես Օձնեցի» հիմնադրամ),

. մեկնարկել է և ընթացքի մեջ է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի Տաթև վանական համալիրի վերականգնման և նորոգման աշխատանքները (Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ, Մ.Ա.Ս.Է.),

. ընթացքի մեջ են ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի Մ. Գոշի դամբարանի վերականգնման աշխատանքները (ՀՀ Սահմանադրական իրավունքի հիմնադրամ),

. շարունակվել են` ՀՀ Տավուշի մարզի Վարագավան գյուղի Նոր Վարագավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու, Քոբայրավանքի, Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցու, Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման աշխատանքները (անհատ բարերարներ),

Որմնանկարների ամրակայման, վերականգնման ուղղությամբ անհատ բարերարների, կազմակերպությունների կողմից.

. իրականացվել են Քոբայր, Որոտնավանք, Լմբատավանք հուշարձաններում առկա որմնանկարների վերականգնումն ու ամրակայումը:

Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում 2009-2014 թվականներին իրականացվել են թվով 18 որմնանկարների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ:

Վերոհիշյալ գործնթացն անկասկած հնարավորություն կընձեռի պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ուսումնասիրությունների և նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությամբ նորովի վերաիմաստավորել հայոց պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանմանը նպատակաուղղված վերականգնողական գործընթացները, ընդլայնել այդ նպատակով իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը, բարձրացնել հասարակական, միջազգային կազմակերպությունների, անհատ բարերարների, համայնքի բնակչության ներգրավվածության, մասնակցության աստիճանը: Այն կարևոր խթան կարող է հանդիսանալ նաև պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, վերականգնմանը, նպատակային օգտագործմանը, հանրահռչակմանը, զբոսաշրջությանը նվիրված հեռանկարային ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացման աշխատանքներին:

2005-2014 թվականներին նախագծվել, վերականգնվել և ավարտին են հասցվել թվով 36 հուշարձան` այդ թվում 18 որմնանկար: Ընդհանուր առմամբ այդ տարիներին վերականգնման աշխատանքներ են իրականացվել շուրջ 65 հուշարձաններում: 2013 թվականին շարունակվել է նախորդ տարիներին սկսած 12 հուշարձանների և մեկնարկել է 3 նոր հուշարձանների վերականգնման աշխատանքները, 2014 թվականին շարունակվել են նախորդ տարիներին սկսած 14 հուշարձանների վերականգնման աշխատանքները: Հուշարձանների վերականգնման աշխատանքներում ընդգրկվել են նաև աշխարհիկ կառույցներ` բերդեր, ամրոցներ, կամուրջներ և կառուցվում են հուշարձաններին մոտեցման ճանապարհներ:

«Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման ընթացակարգ»-ի համաձայն` 2012 թվականին ավարտվել է պատմամշակութային հուշարձանների տեղեկատվական շտեմարանի մուտքագրման գործընթացը: Շտեմարանը գործում է www.armmonuments.am էլեկտրոնային հասցեով, որտեղ տեղադրված է պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչն արագ իրազեկման հնարավորություն է ապահովում: Հայկական հուշարձանների համահավաք տեղեկատվական շտեմարանի հիմնական աշխատանքներն ավարտված են, մուտքագրվել է 24250 գիտական քարտերի տվյալներ: Շտեմարանը գործում է և պարբերաբար թարմացվում է նոր տեղեկատվությամբ:

Հուշարձանների պահպանության ոլորտին 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 353.4 և 381.4 մլն դրամ, այդ թվում հուշարձանների վերականգնման համար` 212.0 և 232.0 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 473.1 մլն դրամ, այդ թվում հուշարձանների վերականգնման համար` 300.0 մլն դրամ:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

 

Ոչ նյութական (հոգևոր) մշակութային ժառանգության պահպանությունը ազգային դիմագծի, ինքնության հիմնական բաղկացուցիչ, պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից է: Վերջին տարիներին ոլորտի վերազարթոնքին միտված իրականացված միջոցառումները` մեծ արձագանք ունեցան հասարակության մեջ` ձևավորելով ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտ:

Ոլորտի համար նախատեսված հատկացումներն ուղղվում են պահպանության (դիտանցումների կազմակերպում, ուսումնասիրում, նույնականացում, փաստաթղթավորում, գիտական անտիպ նյութերի տպագրում), պաշտպանության (ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում, կրողներից սերունդներին փոխանցման համար նպաստավոր պայմանների ստեղծում), հանրահռչակման (գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում, կայքերի ստեղծում, փառատոների, համերգների կազմակերպում) խնդիրների լուծմանը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի ծառայությունների մատուցման շրջանակը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայով» ՀՀ կողմից ընդունած պարտավորությունների կատարմամբ, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքով:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով.

2013 թվականին իրականացվել են.

- «Հայկական ազգային տարազ» ալբոմի շնորհանդեսը և ստեղծագործությունների ցուցահանդեսը (Ֆլորա Գրիգորյան),

- «Ալմաստ» աշուղական համույթի համերգային ծրագիրը` նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին,

- «Հարկանային գործիքներ» գիտաճանաչողական ֆիլմի ստեղծումը «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարք» ծրագրի շրջանակներում,

- «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի վերակառուցումը և բովանդակային լրամշակումը,

- Հայկական գորգարվեստի հանրահռչակման ծրագրի շրջանակներում բացվել են 5 մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներ, այդ թվում` «Հայկական գորգարվեստ. հայկական գորգարվեստի դասական նմուշներ, XVII-XX դդ», «Հայկական կարպետ», «Հայկական գորգագործության ավանդույթները», «Գորգը` ինքնության վկայագիր», Ֆրանսահայ գորգագետներ «Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն», ստեղծվել են 2 վիրտուալ ցուցադրություն` «Հայկական գորգարվեստ», «Գորգի վիրտուալ թանգարան» (http://carpets.iworldarmenia.com/), մասնավոր հավաքածուի հիման վրա հիմնվել է Գորգի թանգարան, տպագրվել է 4 գիրք` Ֆոլկմար Գանցհորնի «Քրիստոնեա-արևելյան գորգը» հիմնարար աշխատության հայերեն թարգմանությունը, «Հայկական գորգարվեստ XVII մինչև XIX դ.», «Հայկական գորգարվեստ. XVII-XX դդ.» երկլեզու պատկերազարդ, «Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուն» ցուցադրության կատալոգները:

2014 թվականին իրականացվել են.

- Հայկական ավանդական նվագարանների համույթի հյուրախաղային ծրագիրը ՀՀ Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, որոնք ուղեկցվել են ժողովրդական երաժշտության և նվագարանների վերաբերյալ դասախոսություններով,

- Զգեստների պատրաստման ծրագիրը` ՀՀ Արարատի, Արագածոտնի մարզերի «Վարք Հայոց», «Կարոտ» ավանդական երգի-պարի խմբերի, «Սասուն» համույթի համար, որի արդյունքում ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 37 կանացի ու 27 տղամարդու տարազ, 29 զույգ կանացի և 19 զույգ տղամարդու պարային կոշիկ,

- Մարդկության և ազգային գոյաբանության հիմնախնդիրներ գիտական ուսումնասիրությունը ներկայացնող հայ բանաստեղծ Ռ. Դավոյանի «Մարդկության գոյաբանության համակարգը» գրքի հրատարակչական աշխատանքները,

- «Օղու թորման գաղտնիքը» հեռուստաֆիլմը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության նպատակով.

2013 թվականին իրականացվել են.

- «Ժողովրդական նվագարանների վերականգնման և պատրաստման գիտապրակտիկ լաբորատորիայի ստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում գիտապրակտիկ լաբորատորիայում կազմակերպվել են սանթուրի և քամանչայի պատրաստման և կիրառման վարպետության դասընթացներ` արդյունքում «Տաղարան» համույթը համալրվել է սանթուր և քամանչա նվագարանով,

- «Խաչքարագործության դպրոց-արհեստանոցի ստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում Գյումրի քաղաքում խաչքարագործ վարպետների և խաչքարագետների ներգրավմամբ ուսուցանվել են 10 երիտասարդ խաչքարագործ,

- «Կարպետագործության, հելունագործության և շյուղագործության դասընթացներ» ծրագիրը, որի շրջանակներում Ստեփանավան քաղաքի պատանիների համար կազմակերպվել է դասընթացներ և աշակերտների աշխատանքների ցուցահանդես,

- «ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում ավանդական արհեստների` կարպետագործության և բրուտագործության ուսուցում» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծվել են կարպետագործության և բրուտագործության ուսուցման խմբակներ:

2014 թվականին իրականացվել են.

- Երգահան Մուրադ Մշեցու հեղինակային ստեղծագործություններին նվիրված համերգը` հայ երգի տարածման միջոցով ազգային երգարվեստը պահպանելու, սերունդներին փոխանցելու և դրա հենքի վրա ազգային արժեհամակարգը ամրապնդելու նպատակով,

- «Վերադարձ դեպի արմատներ» ավանդական պարերի անվճար ուսուցման ծրագիրը ՀՀ Գեղարքունիքի մարզում` «Մարաթուկ» մշակութային կենտրոնի կողմից, որի արդյունքում 3 ամսվա ընթացքում մոտ 100 աշակերտներ սովորել են ազգային ավանդական պարեր:

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով կազմակերպվել են փառատոներ, որոնք ձեռք են բերել ավանդական բնույթ, մասնավորապես`

2013-2014 թվականներին իրականացվել են.

- Հայկական արհեստների ցուցադրություն Միլանի La Artigiano in Fiera միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին, որի արդյունքում ավելի քան 100 երկրից ժամանած լավագույն ժողովրդական վարպետների աշխատանքների կողքին ներկայացվել են նաև ձեռարվեստի հայ վարպետների ստեղծագործությունները,

- «Ավանդական/ժողովրդական երաժշտության և աշուղական երգի փառատոն. Գյումրու օր», «Գյումրու արհեստագործական ավանդույթների փառատոնը», «Հացի փառատոնը» Գյումրիում` «Գյումրին` 2013 թվականի համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում,

- «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը, որն ավանդական է և ընդգրկում է նաև հանրապետության ազգային փոքրամասնություններին և սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներին,

- «Էպոսյան օրեր» խորագրի ներքո «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված փառատոնը,

- «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» խորագրով ֆոլկլորային փառատոնը, որի շրջանակներում իրականացվել են ավանդական ծեսերի, ավանդույթների, մշակույթի պահպանմանը միտված մի շարք միջոցառումներ,

- «Էրգրի համի հիշողությունը» հայկական ուտեստի փառատոնը` ՀՀ Արագածոտնի մարզում, որն ընթացել է 2 փուլով` «Զատկի տոն» և «Լավաշի և ազգային ուտեստի փառատոն», որոնց մասնակցել են մարզի շուրջ 25 համայնքներ,

2014 թվականին իրականացվել են.

- Ազգագրական երգի-պարի համույթների և անհատ կատարողների «Զարթնիր լաո...» մարզային փառատոնը` ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սասունիկ, Ներքին Սասնաշեն համայնքներում,

- «Երաժշտական երկխոսություն Մետաքսի Մեծ ճանապարհին» միջազգային փառատոնը, որը Մետաքսի նոր ճանապարհի ուղենշային հանգույց դառնալու Հայաստանի առաջին հայտն էր,

- «Գութան» երգի-պարի ազգագրական փառատոնը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները.

2013 թվականին ապահովվել է մասնակցությունը`

- Մոսկվայում, Փարիզում, Լիսաբոնում և Սոֆիայում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված 4 միջազգային կոնֆերանսներին,

- «Նույնականացումն ու գույքագրումը, որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ գործոն» տարածաշրջանային գիտագործնական սեմինարին,

- Բուլղարիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետների 7-րդ սեմինարին,

- «Call out Art-Գոբելեններ Սաքսոնիա-Անհալթից» ցուցահանդեսին,

- «Լավաշ. հայկական ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում,

2014 թվականին ապահովվել է մասնակցությունը`

- Վիեննայում կայացած «Գորգի և տեքստիլի միջազգային գիտաժողովի»-ի շրջանակներում «Սանս Սուսի» ցուցասրահում հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդեսին,

- Փարիզում կազմակերպվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նստաշրջանին, որտեղ ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ ազգային պարբերական զեկույցը:

2014 թվականին Հայ ազգագրական և հնագույն երաժշտական արվեստի ներկայացման, տարածման և հանրահռչակման նպատակով ձեռք են բերվել ազգային նվագարաններ, որոնք ընդգրկվել են Տոկիոյի Մին-Օն երաժշտական և Մոսկվայի Մ. Գլինկայի անվան թանգարանների հավաքածուներում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 43.1 և 43.6 մլն. դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 39.9 մլն դրամ:

 

. Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ) զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում

Ժամանակակից արվեստի ոլորտում պետական հատկացումներն ուղղվում են մշակութային արտադրանքի ձեռքբերմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, ինչպես նաև արվեստը միջազգային ասպարեզում ներկայացմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը, մշակութային ազգային նկարագրով անհատների և երևույթների արժեքավորմանը և հանրայնացմանը:

Ժամանակակից արվեստի զարգացման գործում ներկա փուլում առաջնահերթ է երիտասարդ ստեղծագործական ներուժի ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ: Կարևոր ձեռքբերումներից է դեբյուտային ծրագրերի իրականացումը, որի շարունակականությունը հնարավորություն է տալիս ոլորտը համալրել նոր ստեղծագործական ուժերով, ինչպես նաև ապահովել ոլորտի սահուն սերնդափոխության իրականացումը:

2013-2014 թվականներին արվեստի տարբեր բնագավառներում իրականացվել են դեբյուտային և երիտասարդական ծրագրեր, այդ թվում.

թատերարվեստի գծով`

2013 թվականին աջակցություն է ցուցաբերվել 14 դեբյուտային («Արտ-ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի շրջանակներում), 3 երիտասարդական (»Pro-Շամիրամ», «Տաթևականչ», «Բալագանչիկ») և 3 նորարարական ծրագրերին (»Տիկին Դյուվալի վրեժը», «Դուետ» միջազգային թատերական փառատոն, «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոն), 1 երիտասարդ դերասան փորձաշրջան է անցել արտերկրում:

2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել 27 դեբյուտային («Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի շրջանակներում), 6 երիտասարդական (»Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոն, «Երեք Խոզուկներ» մյուզիքլ, «Հավատա քո աստծուն», «ՈՒժը», «Փղիկ Հորթընը», «Պիերո») և 1 նորարարական (»Բռնիր քեզ մեկնած ձեռքը») ծրագրերի:

երաժշտարվեստի գծով` 2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել 4 երիտասարդական կոլեկտիվի և 18 անհատ կատարողի մասնակցությանը միջազգային նախագծերին, Հայաստանում անցկացվել է 2 երաժշտական փառատոն և 3 մրցույթ, ինչը 2013 թվականի համեմատ 1 երաժշտական փառատոնով ավել է:

կինոարվեստի գծով` 2013-2014 թվականներին աջակցություն է ցուցաբերվել 12-ական դեբյուտային ու 4-ական ուսանողական ֆիլմերին, 12 և 14 երիտասարդ կինոգործիչ մասնակցել են փառատոների և կինոարվեստանոցներին 8 և 4 երկրում: Աջակցություն է ցուցաբերվել «ԵՍ ԵՄ» 8-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնի իրականացմանը, որի շրջանակներում ներկայացվել է երիտասարդ կինոգործիչների ավելի քան 60 աշխատանք:

կերպարվեստի գծով` 2013-2014 թվականներին հայ-ռուսական միջմշակութային համագործակցության շրջանակներում` աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ նկարիչների մասնակցությանը Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը կազմակերպված «Սվյազ վրեմենի» խորագրով համամիութենական ցուցահանդեսներին, Գյոթեբուրգ (Շվեդիա) քաղաքում կայացած մշակութային փոխանակման նախագծին, Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում կայացած կերպարվեստի բնագավառի միջազգային սիմպոզիումին (ընդհանուր առմամբ 7 երիտասարդ արվեստագետ):

թատերարվեստի ոլորտում ստեղծագործական պատվերների միջոցով ապահովվել է հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսների բեմադրությունների, ինչպես նաև երիտասարդ ռեժիսորների մասնագիտական կայացման, ստեղծագործական նոր ծրագրերի իրականացման գործընթացը:

2013-2014 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայություն թատրոններում բեմադրվել է համապատասխանաբար 44 և 53 նոր ներկայացում: 2013 թվականին իրականացված 24 նոր ներկայացման և նախագծի համեմատ 2014 թվականին «Թատերական նախագծերի աջակցում» ծրագրով բեմադրվել և իրականացվել է 17 նոր ներկայացում և նախագիծ: Թատերական նախագծերի աջակցությունն իրականացվել է, նկատի ունենալով ոլորտի ստեղծագործական զարգացման համամասնությունը (համաչափությունը մարզերի և մայրաքաղաքային թատրոնների միջև, ինչպես նաև ներգրավել երիտասարդների և դեբյուտանտների ներգրավվումը) և ընդգրկվածությունը (երիտասարդական, հոբելյանական, հայ դասական և ժամանակակից դրամատուրգիա, մարզային թատրոններ):

Ժամանակակից արվեստի ոլորտում առանցքային դերակատարություն ունի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: 2014 թվականին թատրոնում մեկնարկել է բարեփոխումների գործընթացը, որն իր մեջ ներառում էր թատրոնի կառավարման, ստեղծագործական, իրավական, ֆինանսական, ինժեներատեխնիկական և սոցիալական (թիրախային խմբերի և տարեցների անվճար մուտքի ապահովում թատրոն, ինչպես նաև հաշմանդամություն ունեցողների համար հատուկ տեղերի և թեքահարթակների տեղադրում) համալիր գործողություններ: Բարեփոխումների շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հաստատվել է «Մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորման կազմակերպման օրինակելի կարգը»: Իրականացվել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննություններ:

2014 թվականին մեկնարկել է նոտաների թվայնացման ծրագիրը, ինչպես նաև նոտային գրադարանի հարդարումը և կահավորումը:

2014 թվականներին թատրոնի բալետային խումբը Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում` «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային փառատոնի շրջանակներում: Տարվա ընթացքում թատրոնի առաջատար մեներգիչները մասնակցել են միջազգային հեղինակավոր մի շարք նախագծերի, երիտասարդ երգիչները միջազգային մրցույթներում արժանացել են գլխավոր մրցանակների կամ դափնեկրի կոչման: 2014 թվականի ներկայացումների քանակը և հանդիսատեսի թվաքանակը, համապատասխանաբար, կազմել է 107 և 25631, ինչը 2013 թվականի համեմատ ավել է 50-ով և 5944-ով: Ցուցանիշների աճի դինամիկայի վրա իր դրական ազդեցությունն է ունեցել 2012 թվականին իրականացված ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից թատրոնի բեմի տեխնիկական վերազինումը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2014 թվականին խաղացած ներկայացումների քանակը կազմել է 92, ինչը 2013 թվականի համեմատ ավելի է 11-ով, հանդիսատեսի թվաքանակը 2014 թվականին կազմել է 37259, կամ աճել է 5300-ով 2013 թվականի համեմատ: 2014 թվականին թատրոնում բեմադրվել է 2 նոր ներկայացում (Վ. Շեքսպիր` «Ռիչարդ Երրորդ» և Ն. Բաեռ` «Միջադեպ մետրոյում»):

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 14 թատրոններում 2014 թվականին հանդիսատեսի թվաքանակը կազմել է 313171, ինչը 2013 թվականի համեմատ ավել է 3189 կամ 10%-ով, իսկ խաղացած ներկայացումների քանակը կազմել է 1890, որը նվազել է 16-ով:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոններում 2014 թվականին հանդիսատեսի թվաքանակը կազմել է 82596` նախորդ տարվա 82439-ի համեմատ, իսկ ներկայացումների քանակը կազմել է 421, ինչը 39-ով պակաս է նախորդ տարվանից, 2013-2014 թվականներին բեմադրվել է համապատասխանաբար 10 և 11 նոր ներկայացում:

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի թվաքանակը 2014 թվականին կազմել է 4124` նախորդ տարվա 1648-ի համեմատ, ներկայացումների քանակը կազմել է 34, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 4-ով: 2013-2014 թվականներին բեմադրվել է համապատասխանաբար 2 և 4 նոր ներկայացում:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հանդիսատեսի թվաքանակը 2014 թվականին կազմել է 3465, ինչը 992-ով ավել է 2013 թվականի ցուցանիշից: 2014 թվականին բեմադրվել է 3 նոր ներկայացում` նախորդ տարվա 2-ի համեմատ:

Ընդհանուր առմամբ ցուցանիշների նվազումը պայմանավորված է արտերկրում և ՀՀ մարզերում հյուրախաղային գործունեությամբ, ինչպես նաև տեխնիկական վերազինման, վերանորոգումների և ծավալուն ներկայացումների բեմադրմամբ:

Վերջին երկու տարիներին շարունակվել է նախորդ տարիներին սկսված և արդեն ավանդական դարձած փառատոների գործունեությունը, մասնավորապես` իրականացվել են 5 հանրապետական («Թատրոն-X» թատերական, «Արտ-ֆեստ» երիտասարդական բաց, «Թատերական Լոռի», Երիտասարդ ռեժիսուրայի թատերական փառատոները և «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական հանրապետական ընթերցումները), ինչպես նաև 6 միջազգային (»Արմմոնո», «Հայֆեստ», «Թումանյանական հեքիաթի օր», Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան, «Դուետ», «Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային»` 2 տարին մեկ) փառատոներ:

2013 թվականին անցկացված փառատոներից հատկապես պետք է առանձնացնել`

- «Դուետ» միջազգային փառատոնը, որը նորարարական էր իր ժանրային ուղղվածությամբ և առաջին անգամ էր անցկացվում «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան և հրավիրյալ թատրոնները ներկայացրել են բեմադրություններ 2 գործող անձով` հավատարիմ մնալով փառատոնի անվանը: Փառատոնին մասնակցեցին 4 երկրներից (ՌԴ, Ֆրանսիա, Վրաստան, ՈՒկրաինա) ժամանած և Հայաստանի 15 պետական թատրոններ ու անկախ պրոֆեսիոնալ թատերախմբեր, որոնք փառատոնի օրերին խաղացին 19-ը ներկայացում: Փառատոնային ներկայացումները դիտել է ավելի քան 8000 հանդիսատես Գյումրիից, Շիրակի մարզի այլ համայնքներից, Հայաստանի տարբեր շրջաններից, ԼՂՀ-ից և արտերկրից.

- «Արտֆեստ» ուսանողական-երիտասարդական առաջին բաց փառատոնը, որը ժանրային բազմազանությամբ և նորարարական բնույթով լավագույնս կարող է նպաստել արվեստի տարբեր ճյուղերի (թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն) երիտասարդ ստեղծագործողների կայացմանը «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Ընդհանուր առմամբ փառատոնում ընդգրկվել է արվեստի տարբեր ճյուղերի 130 ծրագիր, ցուցադրվել է 20 թատերական ներկայացում, 16 ֆիլմ, 100 կերպարվեստի ստեղծագործություն:

Միջազգային ասպարեզում հայ թատերարվեստի ձեռքբերումների հանրահռչակման, միջազգային կապերի ամրապնդման ու զարգացման նպատակով 2013 թվականին թվով 10 թատերախմբեր և շուրջ 156 թատերական գործիչ մասնակցել են միջազգային տարբեր ծրագրերի, 15 միջազգային փառատոների, գիտաժողովների ու թատերական այլ ծրագրերի` 14 երկրներում, իսկ 2014 թվականին 17 թատերախումբ և 139 թատերական գործիչ մասնակցել են 12 միջազգային փառատոների, սեմինարների և այլ ծրագրերի` շուրջ 14 երկրներում:

2013 թվականին առավել կարևորվել է Կարդիֆում (Անգլիա) կայացած «World Stage Dezing 2013» միջազգային փառատոնին Հ.Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի մասնակցությունը «Դզին» ներկայացմամբ, իսկ 2014 թվականին Ռումինիայում կայացած շեքսպիրյան միջազգային 9-րդ փառատոնին Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մասնակցությունը:

Թատերարվեստի ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 2,486.4 և 3,251.1 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 3,817.2 մլն դրամ:

Երաժշտարվեստի ոլորտում ժանրային բոլոր ուղղությունների (սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական, երգչախմբային արվեստ) զարգացման, ստեղծագործական խմբերի բնականոն գործունեության ապահովման նպատակով վերջին տարիներին ստեղծվել են նպաստավոր պայմաններ, ինչի շնորհիվ արձանագրվել է շոշափելի հաջողություններ:

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպություններում իրականացվել է 441 համերգ` 124604 հանդիսատեսով, իսկ 2014 թվականին` 468 համերգ` 173207 հանդիսատեսով:

ՀՀ Շիրակի մարզում գործող համերգային կազմակերպություններում 2014 թվականին իրականացվել է 40 համերգ 19948 հանդիսատեսով, 2013 թվականի` 36-ի համեմատ, իսկ հանդիսատեսի թիվը նվազել է 1990-ով (2013թ.` 36 համերգ, 21848 հանդիսատես), ինչը պայմանավորված է համերգների ավելի փոքր դահլիճներում կազմակերպման հետ:

Վերջին տարիներին, արդեն ավանդույթ դարձած, շատ հրավիրյալ հեղինակավոր երաժիշտներ հայ երաժիշտների հետ իրականացնում են վարպետության դասընթացներ, մասնավորապես Ալեքսեյ Լյուբիմով (դաշնամուր), «Տոկիո» լարային քառյակ, Պ. Ցուկերման (ջութակ), Եվ. Կիսին (դաշնամուր), Զախար Բրոն (ջութակ) և այլն:

Համերգային կազմակերպությունների երկացանկերի համալրման և թարմացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների շարունակականության ապահովման նպատակով 2013-2014 թվականներին համապատասխանաբար գնվել և կատարվել է 5 և 21 հայ ժամանակակից կոմպոզիտորի 15 և 22 ստեղծագործություններ, տարբեր ստեղծագործական կազմերի համար կատարվել է 35 և 2 մշակումներ ու գործիքավորումներ (ցուցանիշի նվազումը պայմանավորված է 2014 թվականին մեծակտավ ստեղծագործությունների` բալլադի և կոնցերտի գործիքավորմամբ):

2014 թվականի գերակա ուղղություններից էր երգչախմբային արվեստի զարգացումը, մասնավորապես`

- երգչախմբային արվեստի միջազգային գիտական համաժողովի և փառատոնի շրջանակներում կազմակերպվել է Կոմիտասի 145-ամյակին նվիրված փառատոն և երգչախմբային արվեստին նվիրված համաժողով,

- խմբերգային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռք է բերվել 1 օրատորիա և 6 խմբերգային ստեղծագործություն, իրականացվել է 3 համերգային ծրագիր: Միջազգային նախագծերին պետական աջակցությամբ մասնակցել է պետական և ոչ պետական 9 կազմակերպություն 7 երկրում` Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Լատվիա, Շվեյցարիա, Կորեա:

- «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի շրջանակներում ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետության ճանաչված և արհեստավարժ խմբավարների կողմից անցկացվել են մարզային խմբավարների մեկշաբաթյա վարպետության դասընթացներ, որին մասնակցեց 210 խմբավար և 97 երգչախումբ:

«Երաժշտարվեստի աջակցում և խթանում` ստեղծագործական պատվերների միջոցով» ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականներին իրականացվել է 44 համերգային նախագիծ (2013 թ.` 27, 2014 թ.` 17) և շուրջ 5 տասնյակից ավելի նոր համերգային ծրագրեր, այդ թվում`

- 2013 թվականին` Ա. Բաբաևի «Արծվաբերդ» օպերան, Ա.Տիգրանյանի «Անուշ» երաժշտական ներկայացումը նոր ընթերցմամբ, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Սիրո կամուրջ» մյուզիքլի բեմադրությունը, Ք. Կարա-Մուրզայի «Պատարագ» և աշխարհիկ խմբերգերը, Կ. Սենսանսի «Սուրբ ծննդյան օրատորիա» ստեղծագործությունը,

- 2014 թվականին` Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան, «Սայաթ-Նովա» երաժշտական բեմադրությունը, Ջ. Պուչինիի «Տոսկա», Վ. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների համերգային կատարումները, Ռ. Ամիրխանյանի «Դեռ չասված մի բառ սիրո» օրատորիան և «Կարմիր աֆիշ» բալլադի առաջին կատարումները:

Վերջին երկու տարիներին պետական աջակցությամբ միջազգային նախագծերին մասնակցություն են ունեցել 82 երաժիշտ կատարողներ (2013 թ.` 47, 2014 թ.` 35), ինչպես նաև 31 կոլեկտիվներ (2013 թ.` 10, 2014 թ.` 21) մասնակցել են 88 միջազգային նախագծերի` 53 երկրներում (2013 թ.` 26, 2014 թ.` 27): 2014 թվականը` նախորդ տարիների համեմատ, առանձնացավ երաժշտական կոլեկտիվների (21 կոլեկտիվ, այդ թվում սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, երգչախմբեր)` արտերկրի ելույթների, անհատ ստեղծագործողների և միջազգային նախագծերի զգալի աճով:

Երաժշտարվեստի ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 1,179.3 և 1,562.4 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 1,776.6 մլն դրամ:

Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվել է կինոարտադրանքի ձևավորմանը, մրցակցային դաշտի խթանմանը, միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության հանրահռչակմանը և ներկայացմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը:

2013-2014 թվականներին կինոարտադրության ծրագրերով նկարահանվել է համապատասխանաբար 26 և 19 խաղարկային ֆիլմ (որից 4-ը և 8-ը շարունակվող), այդ թվում` 5 և 6 մուլտիպլիկացիոն, 15 և 13 վավերագրական (որոնցից 3-ը` շարունակվող) ֆիլմեր, թվայնացվել է 6 և 5 վավերագրական, վերականգնվել է 2-ական խաղարկային ֆիլմ:

Ոլորտում գործում է 2 պետական կինոկազմակերպություն, որոնք համագործակցում են շուրջ 41 մասնավոր հայաստանյան (հիմնադրամներ, միություններ, մշակութային ՀԿ-ներ, ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ) և 5 օտարերկրյա կինոկազմակերպությունների հետ և իրականացվում են 11 համատեղ կինոնախագծեր:

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում 2013 թվականից պետական աջակցություն է ցուցաբերվում «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը:

ՀՀ մարզերում կինոյի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2013-2014 թվականներին իրականացվել է «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որի շրջանակներում բուհերում, Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, սահմանապահ բնակավայրերում և Երևանի բոլոր վարչական տարածքներում, մեկ ամիս շարունակ ցուցադրվել են հայկական հին ու նոր ավելի քան 400 խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն ֆիլմեր, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները:

2013 թվականին ծրագիրը նվիրվել է Հայ կինոյի հիմնադրման 90 և Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյա հոբելյաններին: «Կինոաշուն-2013» ծրագրի շրջանակներում անցկացվել են Հայկինոյի 90 և Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյակներին նվիրված գիտաժողովներ, կազմակերպվել գրախոսականների և «Երևանն իմ քաղաքն է» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ: Լույս է տեսել Սերգեյ Գալստյանի «Ներսես Հովհաննիսյան» մենագրությունը` նվիրված կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը, տպագրվել են անվանի կինոգործիչների կյանքին ու գործունեությանը նվիրված այլ ալբոմներ: Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դահլիճում ցուցադրվել են տարբեր տարիների հայկական անիմացիոն ֆիլմեր:

2014 թվականին «Կինոաշուն» ծրագիրը նվիրվել է հանրահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: 2014 թվականին «Կինոաշնան» շրջանակներում անցկացվել են գրախոսականների մրցույթ և «Հին և նոր երևանցի» կինոմրցույթը, ինչպես նաև կազմակերպվել են Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Վերջին երկու տարիներին Հայաստանում իրենց գործունեությունն են շարունակել արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի, «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի, «Կին», «Ես եմ» երիտասարդական, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի և «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» շրջիկ կինոփառատոները:

2013-2014 թվականներին ապահովվել է հայրենական արտադրության ֆիլմերի մասնակցությունը շուրջ 26 և 20 միջազգային փառատոներին և կինոշուկաներին:

Վերջին հինգ տարիներին Հայաստանը Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում ներկայանում է առանձին տաղավարով, կազմակերպվում են մասնագիտական հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ են իրականացվում տարբեր երկրների կինոընկերությունների հետ: 2013 թվականից Կաննի կինոփառատոնին և կինոշուկային մասնակցությունը եղել է առավել արդյունավետ` կինոփառատոնի Short Film Corner ոչ մրցութային հատուկ ֆիլմերի ծրագրում ներկայացվել է հայկական 2 կարճամետրաժ ֆիլմ, կինոշուկայի հայկական տաղավարի առկայությունը հնարավորություն է ընձեռել հայաստանյան 13 կինոարտադրողներին, անկախ պրոդյուսերներին, մասնավոր կինոընկերություններին ներկայացնելու իրենց արտադրանքը, առաջարկները, ինչպես նաև արտադրական տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերը` իրենց ֆիլմերի տարածման, համատեղ արտադրության և դիստրիբյուցիայի կազմակերպման նպատակով:

Իր գործունեությունն է շարունակել 2012 թվականի ստեղծված «Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կրթական համակարգում ստեղծել ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներ, նպաստել մասնագիտական կայուն գիտելիքների և փորձի ձեռքբերմանը: 2013 թվականին «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործունեության շրջանակներում «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի» 10 և տարբեր մասնագիտական բուհերի շուրջ 90 ուսանողների համար վարպետության դասեր են անցկացրել 6 անվանի կինոգործիչներ Ռուսաստանից և այլ երկրներից: 2014 թվականին` ցուցադրվել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի» 10 մասնակից-ուսանողների հեղինակային տասը ֆիլմի դիպլոմային /ավարտական/ աշխատանքները:

2012 թվականից սկսած Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպական տեսաձայնային դիտարանի 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որտեղ գործադիր խորհրդի նիստով վավերացվել է Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տեսաձայնային դիտարանին (օբսերվատորիային): 2013-2014 թվականներին շարունակվել է համագործակցությունը, ապահովելով մասնակցությունը օբսերվատորիայի աշխատանքներին և տեսաձայնային արվեստի մասնագիտացված խնդիրների վերաբերյալ կոնֆերանսին:

Կինոարվեստի ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 723.6 և 729.2 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 742.5 մլն դրամ:

Կերպարվեստի ոլորտում կարևորվում են ժամանակակից հայ կերպարվեստի զարգացումը և հայ նկարիչների ստեղծագործությունների հանրահռչակումը: Վերջին երկու տարիներին աջակցություն է ցուցաբերվել հայ ժամանակակից արվեստի ներկայացմանը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, մասնավորապես.

2013 թվականին`

- Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել են 6 հոբելյանական ցուցահանդեսներ (Մ. Սեդրակյան 90, Ս. Բաղդասարյան 90, Ռ. Սարգսյան 85, Վ. Մարգարյան 65, Գ. Ղազարյան 65, Վ. Թովմասյան 65 ամյակներ);

- Հայաստանի մասնակցությամբ Վենետիկում տեղի ունեցած 55-րդ միջազգային բիենալեին հայկական տաղավարը ներկայացրել է նկարիչ Արարատ Սարգսյանը, Բուլղարիայի Գաբրովո քաղաքում կազմակերպվել է «Աշխարհը գոյատևում է, որովհետև ծիծաղել գիտի» խորագրով հումորի և սատիրայի 21-րդ բիենալեն` քանդակագործ Դավիթ Մինասյանի մասնակցությամբ, Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Լիտվայի Վիսագինաս քաղաքում պլեներային գեղանկարչության 3-րդ միջազգային փառատոնին և Լեհաստանի Էլբլոնգ քաղաքի գեղարվեստական պլեներային նկարչության փառատոնին:

Ավանդույթի համաձայն` 2013 թվականին ևս կազմակերպվել է «ART EXPO» ցուցահանդեսը: «ART EXPO-2013» ցուցահանդեսը իրականացվել է «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում և անցկացվել է միջազգային ձևաչափով, ընդգրկելով ԱՊՀ և Բալթյան 9 երկրներ: Մշակութային կազմակերպություններն իրենց մշակութային արտադրանքը ներկայացրել են 65 տաղավարներում: Տեղի է ունեցել ավելի քան 45 ծրագրերի շնորհանդես: Անցկացվել է նաև քանդակի միջազգային սիմպոզիումը:

2014 թվականին`

- Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվել է 3 հոբելյանական ցուցահանդես (ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգով 90, ՀՀ ժողովրդական նկարիչ Ա.Պապյան 90, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան 50-ամյակներ),

- ապահովվել է հայ ժամանակակից արվեստի ներկայացումը հեղինակավոր միջազգային Expo-ներին և արվեստի բիենալեներին, մասնավորապես` Հայաստանի մասնակցությամբ Լեհաստանի Սոպոտ քաղաքի պետական պատկերասրահում կազմակերպված «Հայաստանի ժամանակակից արվեստը» խորագրով ցուցահանդես, Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում կազմակերպված ժամանակակից տեքստիլ արվեստի միջազգային բիենալե (Contexstile 2014-Contemporary Texstile Art Biennial),

- Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում կազմակերպվել են «Նոյի երկրորդ վերադարձը» խորագրով «Արևավիշապ-2014» գրաֆիկական հումորի 2-րդ միջազգային փառատոնը, գեղանկարիչներ Ա. Սարգսյանի և Ս. Համալբաշյանի կողմից կազմակերպված «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով, ինչպես նաև ՀՀ նկարիչների միության անդամների 20 ցուցահանդեսներ,

- Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ աջակցություն է ցուցաբերվել Գերմանիայի Հերֆորդ քաղաքում «Արմին Տ. Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստի միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա» նախագծի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին 3 նկարիչների մասնակցությանը:

- «Հայկական ներկապնակ» ծրագրի «Վերածնունդ» խորագիրը կրող նկարչական փառատոնի շրջանակներում 110 աշխատանքի ցուցադրության իրականացմանը:

Ստեղծագործությունների ձեռքբերման ուղղությամբ ձեռք է բերվել քանդակագործ Ա. Արամյանի «Երվանդ Քոչար» բրոնզե քանդակը, գեղանկարիչ Գ. Աբրահամյանի «Ձմեռը Եղեգնաձորում» գեղանկարը, գեղանկարիչ Տ. Ասատրյանի «Պիերո» ստեղծագործությունը, քանդակագործ Վան Խաչատուրի «Նախնիների աշխարհ» շարքից 2 ստեղծագործություն, քանդակագործ Ֆ. Առաքելյանի հավաքածուից «Զրույց» խորագրով Գյումրվա ֆոլկլորային քանդակը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ա. Բաղդասարյանի «Իմ հիշողությունները» կտավը:

Կերպարվեստի ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 36.8 և 60.8 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 39.9 մլն դրամ:

Պարարվեստին վերջին երկու տարիներին ֆինանսական միջոցները հիմնականում նպատակաուղղվել են ոլորտի համաչափ զարգացմանը, որի արդյունքում 3 պետական համույթներ իրականացրել են ավելի քան 10 նոր պարային բեմադրություն: 2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի կազմակերպմանը, որին մասնակցել են 11 ազգային երգի-պարի համույթներ:

2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի համույթներում իրականացվել է 77 համերգ, 42212 հանդիսատեսով` 2013 թվականին իրականացված 74 համերգի, 44249 հանդիսատեսի համեմատ:

2013 թվականին պետական աջակցություն են ստացել 2 պետական և համայնքային համույթներ, իսկ 2014 թվականին` 4 պետական և համայնքային համույթներ` ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրություններ և ձայնագրություններ իրականացնելու համար, ինչպես նաև ձեռք են բերել նոր ազգագրական տարազներ:

Միջազգային նախագծերին համույթների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ազգային պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը նպաստելու նպատակով պետական աջակցություն է ցուցաբերվել ժողովրդական և ավանդական երգի-պարի համույթներին, մասնավորապես.

2013 թվականին`

- «Փոքրիկ Նանեներ» պարային համույթի Բեռլինում կայացած «Տանցօլիմպ» միջազգային մրցույթին (1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի և երկու հատուկ մրցանակ), «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի Բուլղարիայի Բուրգաս, Նեսեբր, Պոմորիա և Սբ. Վլաս քաղաքներում «The World Championship of Folklore «World Folk 2013» ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթին (չեմպիոնի տիտղոս, ոսկե մեդալ, «Ոսկե քնար» մրցանակ, հինգ դիպլոմ և ժյուրիի հատուկ մրցանակ), «Գեղարդ» ժողովրդական պարի անսամբլի Իսպանիայում կայացած չորս համաշխարհային փառատոներին` International Folklore Festival in Jean, IFF in Murcia, IFF in Extremadura և IFF in Ingenio, Աթենքում պարի միջազգային խորհրդի համաշխարհային կոնգրեսին հայաստանյան պատվիրակության, Մեծ Բրիտանիայի «Կանդուկո» ժամանակակից պարի թատրոնում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին` հաշմանդամություն ունեցող պարուսույց Հ.Հոբոսյանի մասնակցություններին:

2014 թվականին`

- «Մարգարիտներ» ազգագրական երգի-պարի համույթի Պրահայում կայացած միջազգային 14-րդ ֆոլկլորային փառատոնին (դիպլոմներ, ոսկե մեդալ), «Վերածնունդ» մանկապատանեկան համույթի պարուսույց Մ. Հովհաննիսյանի` Լիոնում կայացած «Պարի Ոդիսևսը» միջազգային պարային մրցույթին (դիպլոմներ), «Բերդ» պարային անսամբլի Աթենքում պարի համաշխարհային 37-րդ կոնգրեսին որպես կոնգրեսի անդամ, «Գեղարդ» ժողովրդական պարի համույթի Եվրոպական մի շարք երկրներում կայացած պարի միջազգային փառատոներին, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի Ֆրանսիայի, Իսրայելի քաղաքներում «Հայաստանի մշակութային օրերը Իսրայելում» միջպետական միջոցառումներին և Կարմիելի միջազգային փառատոնին, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի Դանիայում և Նիդերլանդներում իրականացված հյուրախաղերին, Խուլերի մշակույթի պալատի պարի խմբի Քիշնևում խուլերի գեղարվեստական ինքնագործունեության միջազգային մրցույթ-փառատոնին, Պարի համաշխարհային խորհրդի (World Dance Council) անդամ պետությունների համաժողովին և Անգլիայի բլեքփուլյան պարի փառատոնին Հայաստանյան պատվիրակության մասնակցություններին:

Պարարվեստի ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 168.3 և 242.6 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 302.8 մլն դրամ:

Հոբելյանական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում 2013-2014 թվականներին նշվել է մշակույթի, կրթության, քաղաքական-հասարակական գործիչների և իրադարձությունների հարյուրից ավելի հոբելյան: Մշակվել, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես`

- 2013 թվականին իրականացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 7 պետական, կառավարական շուրջ 60 գերատեսչական հոբելյանների նշում: Մի շարք հոբելյաններին ՀՀ մշակույթի նախարարությունն անդրադարձել է տարբեր բնույթի միջոցառումներով` 40 հոբելյանական երեկոներ, համերգներ, 4 ֆիլմերի նկարահանումներ, 12 հեռուստահաղորդումներ, 2 գիտաժողովներ, 17 հոբելյանական գրքերի և ալբոմների հրատարակում, 3 ձայնատեսասկավառակների թողարկում, 1 բեմադրություն, 6 ցուցահանդեսներ, 8 մրցույթներ, փառատոներ, ֆոնդային հոբելյանական 8 CD ձայնագրություններ, կատալոգների, բացիկների տպագրում, ուխտագնացությունների կազմակերպում և այլն:

- 2014 թվականին իրականացվել են ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված պետական, կառավարական և գերատեսչական շուրջ 91 հոբելյանական ծրագիր` 150 միջոցառումներով: Բազմաթիվ ականավոր գրողների, բանաստեղծների, նկարիչների, կոմպոզիտորների հոբելյաններ նշանավորվեցին գրական ժողովածուների և ալբոմների հրատարակումով, տարբեր ձևաչափերի միջոցառումներով: Աջակցություն է ցուցաբերվել Ս. Փարաջանով-90 կայքէջի լուսաբանմանը, Շառլ Ազնավուր-90 հոբելյանին նվիրված «Բարի տարեդարձ, Շառլ» հեռուստահաղորդման և Կոմիտաս 145, Լևոն Շանթ 145, Դանիել Վարուժան 130, Արշիլ Գորկի 110, Երվանդ Օտյան 145 սոցիալական 5 հոլովակների պատրաստմանը, ինչպես նաև հոբելյանական 4 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը:

Հոբելյանական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում 2013-2014 թվականներին.

- թատերարվեստի ոլորտում իրականացվել են հոբելյաններին նվիրված երեկոներ, նշվել են 10 թատերական գործիչների և թատերական կազմակերպության հոբելյաններ` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90, Վ. Վարդերեսյանի ծննդյան 85, Վ. Պետրոսյանի ծննդյան 80, Ա. Գասպարյանի ծննդյան 70, Հ. Ազիզյանի ծննդյան 75, Երվանդ Մանարյանի ծննդյան 90 ամյակներ:

- երաժշտարվեստի ոլորտում առանձնակի կարևորվել են`

. Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանը, որն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թվականների օրացույցում, նշանավորվեց մի շարք համերգային ծրագրերով (ՌԴ, Վրաստան), 10 գրական-երաժշտական երեկոներով ու ցերեկույթներով, միջազգային գիտական նստաշրջանով, երաժշտական գրադարանների միջազգային գիտաժողովով, 5 հանրապետական և միջազգային փառատոներով և մրցույթ-փառատոներով, գիտաժողովի նյութերի, երգերի և նոտաների 3 հրատարակումներով, 2 CD-ների թողարկումով: Բեմադրվեց «Սիրո կամուրջ» մյուզիքլը;

. Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը, որը յուրահատուկ էր թե աշխարհագրական ընդգրկմամբ, և թե բովանդակային հարստությամբ, մասնավորապես` 24 երկրի 57 քաղաքներում կազմակերպվել են 74 համերգ և միջոցառում, Հայաստանում` միջազգային և հանրապետական մի շարք մրցույթ-փառատոներ, երեք տասնյակ համերգներ Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում, միջազգային գիտաժողով, տպագրվել է վոկալ ստեղծագործությունների նոտագիր ժողովածու, ֆոտոալբոմ և 10 CD ու 1 DVD ստեղծագործությունների անթոլոգիա, 4 տեսաֆիլմ-հաղորդում և 4 տեսահոլովակ: Առաջին անգամ անցկացվեց կոմպոզիտորին նվիրված «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնը, որը նշանակալի իրադարձություն հանդիսացավ հայաստանյան մշակութային կյանքում:

. Կոմիտասի 145-ամյա հոբելյանը, որի շրջանակներում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես` հրատարակվել են բազմաբնույթ հոբելյանական ձեռնարկներ, մասնավորապես. տպագրվել են 3 գիրք (Գ. Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը` անգլերեն թարգմանությամբ, Ա. Շահնազարյանի Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպը և Մ. Գարագաշյանի «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» հոգեբանական վերլուծական աշխատություն-գիրքը) և 1 անթոլոգիա` «Կոմիտաս» անվանմամբ («SONY» ձայնագրման ստուդիայում), որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը` Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդերում» պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություններով, մուլտիմեդիա սկավառակով: Հոբելյանը նշանավորող հիմնական մշակութային միջոցառումը «Կոմիտասյան օրեր» փառատոնն էր, որը «Երգում ենք միայն Կոմիտաս» կարգախոսով անցկացվել էր առաջին անգամ: 2013-2014 թվականներին թողարկվել է 27 CD, DVD և մուլտիմեդիա (2013 թ.` 11, 2014 թ.` 16) ոլորտի հայտնի արվեստագետների կյանքի և ստեղծագործական գործունեության մասին, որոնք ոչ միայն համալրեցին մշակութային ֆոնդերը, այլև լավագույն միջոց հանդիսացան հայ մշակույթի հանրահռչակման, պահպանման, ինչպես նաև մատաղ սերնդի ճանաչողական և դաստիարակման ազգապահպան գործում:

- կինոարվեստի ոլորտում աջակցություն է ցուցաբերվել հոբելյանական ֆիլմերի նկարահանմանը` 4 ֆիլմի, 8 հեռուստահաղորդման («Հայից հայ» հաղորդաշար) և 4 հոբելյանական միջոցառման իրականացման:

- պարարվեստի ոլորտում 2013 թվականին աջակցություն է ցուցաբերվել Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հիմնադրման 75 (Էդ. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ») և «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթի 30, իսկ 2014 թվականին ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115 և Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակներին նվիրված հոբելյանական երեկոների կազմակերպմանը:

Հոբելյանական միջոցառումներին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 60.8 և 59.8 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 54.0 մլն դրամ:

 

. Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2013-2014 թվականներին իրականացվել են.

- «Միջհամայնքային մշակութային ցուցահանդես (մարզային «ArtExpo») և մարզային մշակութային մրցույթ-փառատոն» (ՀՀ Շիրակի, ՀՀ Լոռու, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի մարզեր), որն արդեն ավանդաբար իրականացվում է ՀՀ մարզերում;

- «Գյումրին` 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիր, որի շրջանակներում իրականացվել է 50 միջոցառում, այդ թվում` 3 գրական, 6 թատերական, 9 երաժշտական, 3 կինո, 6 ցուցահանդեսային ծրագրեր, 4 միջազգային գիտաժողովներ, 17 այլ միջոցառումներ;

- «Մշակութային մարզ» ծրագիրը, որի շրջանակներում մարզերում կազմակերպվել են թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ սահմանամերձ և հեռավոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում, Արցախում, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում: 2013-2014 թվականներին յուրաքանչյուր տարի աջակցություն է ցուցաբերվել պետական, ինքնագործ և ազգագրական 4 համույթների հյուրախաղերի իրականացմանը:

- կույր և թույլ տեսնող անձանց գրադարանային ծառայությունների սպասարկման նպատակով շարունակվել են Խնկո-Ապոր անվան ազգային մանկական և Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայված «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի աշխատանքները, ընդհանուր առմամբ վերջին երկու տարիներին սպասարկվել է 1133 ընթերցող,

- սակավ շարժունակ անձանց գրադարանային սպասարկումն ապահովելու նպատակով «Ընտանեկան գրադարանավար» ծրագրով սպասարկել են Լոռու և Շիրակի մարզային գրադարանները` տրամադրելով 23597 միավոր տեղեկույթ;

- հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկումն իրականացնելու նպատակով «Շրջիկ գրադարանը» (Բիբլիոբուս) եղել է ՀՀ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում, այցելել է Հայաստանի 5 մարզեր (ՀՀ Արագածոտն, Շիրակ, Արմավիր, Վայոց ձոր և Սյունիք), որի ընթացքում 10305 (2013 թ.` 4073, 2014 թ.` 6232) միավոր գրականություն փոխանցվել է համայնքային գրադարաններին,

- «Ճամփորդող ցուցահանդես» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպվել են արտագնա ցուցահանդեսներ` 2013 թվականին` Հայաստանի 8 մարզերում կազմակերպվել է 10 ցուցահանդես, իսկ 2014 թվականին` Հայաստանի 5 մարզերում` 15 ցուցահանդես,

- իր գործունեությունն է շարունակել «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են, համապատասխանաբար 56 և 45 դաս-համերգ հանրապետության մանուկների և պատանիների համար` որոնց մասնակցել են շուրջ 12085 և 12800 երեխա:

Կարևորելով ՀՀ մարզերում միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոների, փառատոների անցկացումը, իրականացվել են արդեն ավանդական դարձած.

- Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որին 2014 թվականին մասնակցեցին 2706 երաժիշտ-կատարողներ Երևանից, ՀՀ մարզերից և 33 երկրներից` նախորդ տարվա 2415 երաժիշտ-կատարողների և 30 երկրների համեմատ:

- «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, որը կարևոր հիմք է նոր, երիտասարդ ստեղծագործական ուժերի բացահայտման համար: 2013 թվականին մասնակցել է 42 թատերախումբ, ներկայացումները դիտել են 10000 երեխա Երևանից, ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից: Հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնն իրականացվում է երկու տարին մեկ անգամ:

- «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ենթածրագիրը, որը միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, ցուցահանդեսների, համերգների կազմակերպմամբ մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ծրագրի շրջանակում իրականացվում է նաև այցելություններ թանգարաններ, հուշահամալիրներ և այլ մշակութային օջախներ:

ՀՀ մարզպետարանների կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում են շուրջ 2-13 մշակութային բազմաբնույթ միջոցառումներ («Բերքի տոն», «Հանրապետության տոն», ՀՀ անկախության օրվան, Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներ, «Մենք ենք, մեր համայնքները» մշակութային փառատոն, «Բարբառների երկխոսություն» մարզային փառատոն և այլն):

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 112.1 և 122.9 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 144.4 մլն դրամ:

 

. Միջազգային համագործակցության ընդլայնում, արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում

Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց ներդաշնակ համադրմանը, արտերկրում մշակույթին նպատակաուղղված քարոզչության իրագործմանը, համաշխարհային մշակույթը Հայաստանի հանրության լայն շերտերի համար մատչելի դարձնելու գործընթացների ապահովմանը, համատեղ և համաֆինանսավորվող ծրագրերի ավելացմանը:

Իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ 2013-2014 թվականներին նպաստավոր հիմքեր է ստեղծվել երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային կայուն համագործակցության զարգացման և դրա շրջանակների ընդլայնման համար: Ակտիվ աշխատանքներ են տարվել միջազգային կոնվենցիաներին միանալու և դրանք վավերացնելու, երկկողմ պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ: Ստորագրվել է 7 միջազգային, որից միջկառավարական 2-ը համաձայնագիր, միջգերատեսչական` 1 հուշագիր և 4 ծրագիր:

Հատուկ ուշադրություն է դարձվել նեղոլորտային (կինո, գրահրատարակչություն, հուշարձանների պահպանություն), ինչպես նաև ընդհանրական (հումանիտար դաշտ) փաստաթղթերի ստորագրմանն ու վավերացմանը: 2014 թվականին ստորագրվել է համագործակցության 8 պայմանագիր Հայաստանի և Ռուսաստանի թանգարանների միջև: Շարունակվելու են աշխատանքները «ATA KARNET» մաքսային կոնվենցիային Հայաստանի միանալու ուղղությամբ, որը կդյուրացնի ժամանակավոր ներմուծվող և արտահանվող մշակութային առարկաների ձևակերպման գործընթացը:

Մշակվել և հաստատված ժամանակացույցի համապատասխան իրականացվում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը» որը կազմում է միջազգային կազմակերպությունների ու երկկողմ համագործակցության հիմնական առանցքը և զուգորդվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացմամբ, պաշտոնական փոխայցելություններով և այլ ծրագրերով:

Միջազգային կառույցների և կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրամիության, ԱՊՀ և ՀՀՄՀ, Եվրախորհրդի, ՍԾՏՀ, Ֆրանկոֆոնիա) հետ համագործակցության հետագա զարգացման նպատակով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում 2013-2014 թվականներին իրականացվել են, համապատասխանաբար, 36 և 37 համաֆինանսավորվող ու համատեղ ծրագրեր:

Եվրամիություն-ԵԽ «Արևելյան գործընկերություն» ծրագրի «Մարդկանց միջև շփումներ» պլատֆորմի շրջանակներում.

- շարունակվել են աշխատանքները տարածաշրջանային կենտրոնների կայացման և զարգացման ուղղությամբ (Գյումրու մշակութային կենտրոն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոդպրոց (գործում է 2009 թ.),

- մասնակցություն է ապահովվել դրամաշնորհային ծրագրերին` 13 ծրագրից 8-ը նախաձեռնել և իրականացրել են Հայաստանյան ՀԿ-ները (The book platform, South Caucasus Heritage Crafts, Sos Culture, Sharing History, cultural duialogues, Caucadoc, Directors across borders),

- մասնակցություն է ապահովվել «I Culture» ծրագրին, որի շրջանակներում հայաստանյան երիտասարդ ստեղծագործողները վարպետության դասեր են ստացել անվանի երաժիշտ-դաշնակահարների մոտ,

- Շարունակվել է համագործակցությունը 2009 թվականից մեկնարկած «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի շրջանակներում, որը 2014 թվականին իրականացվում է նոր ձևաչափով և խորագրով` «Պատմական քաղաքներում համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ» (COMUS): Առաջիկա տարիներին COMUS-ի գործողությունների առանցքը Հայաստանում կկազմի Գյումրի քաղաքը:

- 2014 թվականի հոկտեմբերին Հայաստանը դարձել է «Եվրոպական կինոյին աջակցության եվրոպական հիմնադրամի» (EURIMAGES) կազմակերպության անդամ, որի գործընթացն սկսվել էր դեռևս 2007 թվականին: Հիմնադրամն աջակցում է եվրոպական ֆիլմերի համատեղ արտադրությանը, տարածմանը կամ դիստրիբյուցիային և ցուցադրմանը:

- Հայաստանը դարձել է Եվրախորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի լիիրավ անդամ, որին որպես դիտորդ անդամակցում էր 2013 թվականից: Անդամակցությունը ծրագրին հնարավորություն կընձեռի ԵԽ հարթակում անդամ երկրների հետ համատեղ իրականացնել հայ պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված մշակութային ծրագրեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում.

- Հայաստանը մինչ օրս վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված 7 կոնվենցիաներից 5-ը, որի արդյունքում մինչև 2014 թվականի դեկտեմբերը հանդիսանում էր «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոմիտեի, իսկ 2015 թվականից դարձել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիաների միջկառավարական կոմիտեի անդամ,

- պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան են ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին», «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին», «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին», «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» (վերջինս առցանց) կոնվենցիաների կիրարկման մասին պարբերական զեկույցները,

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակները համալրվել են հայկական ավանդական մշակույթի տարրերով: 2014 թվականի ցանկում ընդգրկվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: Նախապատրաստման փուլում է «Հայկական քոչարի. ավանդական խմբապար» անվանակարգային փաթեթը:

Ապահովվել է մասնակցություն`

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվող միջազգային սեմինարներին ու գիտաժողովներին,

Համալրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցները` 2014 թվականի համար այդ ցանկում ներառված են Թորոս Թորամանյանի ծննդյան 150 և Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակները: Մինչ օրս Հայաստանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում ներառվել է 20 հայտ:

ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության շրջանակներում`

- շարունակել է գերակա մնալ համագործակցությունը ԱՊՀ մշակութային խորհրդում, որտեղ Հայաստանը նախագահում է 2012 թվականից:

- մասնակցություն է ապահովվել ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառումներին, մասնավորապես «ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերին», «ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության համաժողովին», «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ծրագրին;

- ԱՊՀ-ի հետ համագործակցության ձևաչափում իր կարևորությամբ առանձնանում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հետ համագործակցությունը, որի աջակցությամբ անց են կացվել ավանդական դարձած «Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների միջազգային փառատոնը», «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կինո ՍՆԳ» ենթածրագիրը, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը:

Միջազգային այլ կառույցների (Ֆրանկոֆոնիա, ՍԾՏՀ, ICCROM և այլն) համագործակցության շրջանակներում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հետ ակտիվ և բազմակողմանի համագործակցության արդյունքում 2012 թվականին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, իսկ 2013 թվականին մասնակցեց Նիսում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին: Միաժամանակ, Հայաստանը ավանդաբար մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միամսյակին, որը ներառում է Երևանն ու մարզերը:

Շարունակվելու է համագործակցությունը ոլորտի մասնագիտական և հասարակական կառույցների, այդ թվում ICCROM-ի, ICOM-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

- ընդլայնվել է մշակութային համագործակցության աշխարհագրությունը` արդեն իսկ ավանդական դարձած երկրների հետ ունեցած համագործակցությանը զուգընթաց` ԱՊՀ, Եվրոպայի, Արևելքի երկրների հետ, համագործակցություն է ծավալվելու նաև նոր երկրների` Եթովպիայի, Կոտ դ՛Իվուարի, Վիետնամի, Ինդոնեզիա, Թաիլանդի հետ:

- 2013 և 2014 թվականներին իրականացվել է համապատասխանաբար 80 և 95 ծրագրային միջոցառում,

- 2014 թվականին կազմակերպվել են 15 փոխադարձ մշակույթի օրեր, «Մշակութային սեզոններ», «Բարեկամության օրեր» կամ «Մշակութային տարիներ», կայացել են պաշտոնական պատվիրակությունների 18 փոխայցելություններ, կազմակերպվել է շուրջ 80 հանդիպում` 2013 թվականի 14 փոխայցելությունների և 75 հանդիպումների համեմատ:

- 2013-2014 թվականներին առավել նշանակալի իրադարձություններից էին. Հայ մշակույթի օրերը Իսրայելում, Թուրքմենստանում և Կորեայում, փոխադարձաբար` Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում, Սայաթ-Նովայի համատեղ համերգային ծրագիր Թբիլիսիում, «Լեհ անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդես» Հայաստանի ազգային պատկերասրահում և «Հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես» Սոպոտի պատկերասրահում հայ և լեհ անվանի երաժիշտների համերգների ուղեկցությամբ, «Թաթուլ Ալթունյանի անվան երգ ու պարի պետական անսամբլի» համերգներ Հոլանդիայում և Դանիայում, «Կոմիտասի անվան լարային քառյակի» հյուրախաղեր Ռուսաստանում, Նորվեգիայում, Դանիայում և Ճապոնիայում:

- 2013-2014 թվականներին յուրաքանչյուր տարի մասնակցություն է ապահովվել 20 երկրում կայացած շուրջ 60 միջազգային մրցույթների, ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների:

Ընդհանուր առմամբ 2013-2014 թվականներին իրականացվող միջոցառումների և փոխանակումների արդյունքում Հայաստանից գործուղվել և Հայաստան է այցելել շուրջ 4000 մարդ:

Իրականացվող ծրագրերի թվում առանցքային են Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված ծրագրերի անցկացման նպատակով իրականացված նախապատրաստական աշխատանքները (Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում և այլն):

Սփյուռքի հետ համագործակցություն

 

Հայաստանի Հանրապետությունը հայապահպանությունն ընդունում է որպես ազգային անվտանգության հիմնարար արժեք և հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը Հայաստանում և Սփյուռքում: Հայապահպանության համար կարևորվում է հայոց լեզվի և գրականության, հայկական մշակույթի, հայ պատմագիտության և հայագիտության այլ ճյուղերի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ու անվտանգությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը:

Կարևորելով սփյուռքահայ արվեստագետներին հայաստանյան մշակութային դաշտ ներգրավելու, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության խնդիրները, ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում Սփյուռքում գործող մշակութային կենտրոնների գործունեությանը, տրամադրելով հայ մշակույթը ներկայացնող հայալեզու գրականություն, ֆիլմեր, ալբոմներ, դիդակտիկ նյութեր, որի արդյունքում Թբիլիսիում, Ջավախքում և Վրաստանի այլ հայաշատ վայրերում իրականացվել են մշակութային միջոցառումներ, հրատարակվել գրքեր, Իտալիայի «Պո Արաքս» մշակութային կազմակերպությունում կազմակերպվել են հայոց լեզվի, պատմության և մշակույթի մասին դասընթացներ:

Կարևոր ուղղություններից է Սփյուռքում հրատարակվող պարբերականներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը: 2013-2014 թվականին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել Չեխիայի «Օրեր» ամսագրին:

Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաև հայաստանյան կոլեկտիվների հյուրախաղերին սփյուռքահայ գաղթօջախներում և սփյուռքահայ արվեստագետների ներկայացմանը Հայաստանում:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2013-2014 թվականներին իրականացվել են մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես.

- արդեն 7-րդ տարին իրականացվում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի շրջանակներում վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են հայազգի նշանավոր 9 անհատների մեծարման միջոցառումներ, ընդ որում` 2013 թվականին ծրագիրը նվիրվել էր 4 մեծանուն հայերին` Արշակ Չոպանյանին, Գևորգ Զ Չորեքչյանին, Վիլյամ Սարոյանին, Նիկոլ Աղբալյանին, իսկ 2014 թվականին` 5 մեծանուն հայերին` Գալուստ Գյուլբենկյանին, Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին, Սիամանթոնին և Արշիլ Գորկուն,

- Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2013 թվականին հավաքագրվել և տպագրվել է Ցեղասպանությունից փրկվածների և նրանց ժառանգների հուշերը, Լրագրողների համաժողովի նյութը, Արևմտահայերենի ուսուցման դասագիրքը, 100 հազար ընդհանուր հայտարարությունները, 2014 թվականին իրականացվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողներ» պատկերագրքի վերահրատարակությունը, տպագրվել են «Programs of Genocide in the Ottoman Empire (1876- 1920)» (հեղ.` Ռ. Սաֆրաստյան) գիրքը, կազմակերպվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների մինչև 50 ներկայացուցիչների եռօրյա հավաքը Հայաստանում, «Արմին Թ. Վեգների և Սյորեն Կիերկեգորի մեկական տեքստի միջմշակութային և միջգիտակարգային իմպրովիզացիա» նախագիծը Գերմանիայում, ԱՊՀ համայնքներում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասախոսությունները,

- իրականացվել են ավելի քան 8 համաժողով, այդ թվում` Բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողով, Հայ կանանց համահայկական:

- Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում կազմակերպվել են «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» «Մայր իմ անուշ ու անգին» մանկական ստեղծագործությունների, ԱՊՀ երկրների հայկական համայնքների համար «Լավագույն համայնքային կառույց», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» մրցույթները և այլն:

- Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում իրականացվել են սիրիահայերի և իրաքահայերի` Հայաստանում ինտեգրմանն ուղղված աշխատանքները, այդ թվում` կազմակերպվել է սիրիահայ արվեստագետների մասնակցությամբ 5 համերգ, սիրիահայ ձեռագործ վարպետների և հրուշակագործների ձեռքի աշխատանքների ու հրուշակեղենի 8 ցուցահանդես-տոնավաճառ, ճամբարային հանգիստ սիրիահայ երեխաների համար, սիրիահայ գիտնականների գրքերի 2 շնորհանդես, սիրիահայերի 4 հավաք-քննարկում: Աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում սիրիահայերի կողմից ստեղծված 3 և իրաքահայերի 1 հասարակական կազմակերպություններին,

- երկու տարին մեկ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Իմ Հայաստան», համահայկական փառատոնը, որի շրջանակներում 2014 թվականին իրականացվել են «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը», «Պարարվեստի օրերը», «Երգչախմբային արվեստի օրերը», «Հայկական նվագարանների փառատոնը», անհատ կատարողների ելույթները:

- «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է հայապահպանության խթանումը հայոց լեզվի ուսուցման, սփյուռքի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական որակների բարձրացման միջոցով: 2013 թվականին նախատեսված 100-ի դիմաց մասնակցել է 201 սփյուռքահայ` 20 երկրից: 2014 թվականին նախատեսված 100-ի դիմաց ապահովվել է 222-ի մասնակցությունն` աշխարհի 22 երկրից: Ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Միջազգային և սփյուռքի հետ մշակութային համագործակցության ապահովման նպատակով պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 445.1 մլն դրամ և 504.1 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 469.4 մլն դրամ:

 

. Ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանություն

Վերջին տարիներին պետական ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Այդ նպատակով կազմակերպվում են նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ, մասնավորապես`

- 2013 թվականին աջակցություն է ցուցաբերվել եզդիների կրթական, մշակութային տոների կազմակերպմանը («Եզդիների ազգային միություն» ՀԿ), «Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոնի փոխնախագահ Մայա Բաղդասարյանի հոբելյանական համերգին (»Հարմոնիա» ռուսական մշակույթի ազգային կենտրոն):

- 2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել «Հայաստանը մեր տունն է» խորագրով ամենամյա, «Սինջար» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կողմից եզդիական երգերի փառատոներին, «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում ազգությամբ հրեա, դաշնակահար Վիլլի Վայների ելույթի կազմակերպմանը:

Ոլորտին պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 2.1 և 3.0 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 3.0 մլն դրամ:

 

10.1.1.2. Հիմնական խնդիրները

 

Մշակութային ժառանգության պահպանություն

Թանգարաններ.

. Դեռևս կարևորվում է թանգարանների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովումը` շենքերի հիմնանորոգումն ու վերանորոգումը, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինումը, անվտանգության համակարգերով ապահովումը, ջերմախոնավային համակարգերի ձեռքբերումն ու տեղակայումը.

. Կարևորվում է թանգարանային ֆոնդերի համալրումը ժամանակակից արվեստի գործերով.

. Շարունակում է խնդիր մնալ թանգարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերի համալրումը.

. Կարևոր խնդիր է ֆոնդապահոցների ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինումը և համապատասխան նոր ֆոնդային կահույքով ապահովումը, թանգարանների ֆոնդային տարածքների ընդարձակումը:

 

Գրադարաններ.

. Կարևորվում է գրադարանների ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը.

. Կարևորվում է գրադարանային հավաքածուների պահպանումը` անվտանգության համակարգերի կիրառմամբ և օգտագործումը` դրանց վերականգնումը, նպատակային համալրումը.

. Դեռևս խնդիր է գրադարանների ավտոմատացված միասնական տեղեկատվական ցանցի ստեղծումը.

. Կարևորվում է ազգային մատենագիտության շտեմարանների ձևավորումը.

. Դեռևս խնդիր է միջգրադարանային կապերի և բաժնյութի ծառայության զարգացումը, համայնքային (հանրային) գրադարանների պահպանումը և զարգացումը.

. Տեղեկատվական միասնական դաշտի ստեղծում` պետական և համայնքային գրադարանների համագործակցության զարգացում.

. Գրադարանները դեռևս ապահովված չեն գրադարանային գործունեության արդի պահանջներին համահունչ մասնագիտական գիտելիքներ ունեցող կադրերով:

 

Արխիվային գործ.

. Արխիվային հավաքածուների պահպանման, համալրման, հաշվառման աշխատանքներում առկա զարգացման միտումներին զուգընթաց դեռևս շարունակում է հրատապ մնալ արխիվային փաստաթղթերի թվայնացման խնդիրը, որի իրականացման արդյունքում էլ ավելի կբարձրանա արխիվային փաստաթղթերի մատչելիությունը և կլուծվի ապահովագրական պատճենների պատրաստման հիմնահարցը.

. Դեռևս հրատապ է արխիվապահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային ռեժիմի պահպանման խնդիրը: Ձմեռային և ամառային սեզոնների ջերմաստիճանի տատանումներից փաստաթղթերը դեֆորմացիայի են ենթարկվում և քայքայվում, որի լուծման տարբերակներից է կենցաղային օդորակիչների տեղադրումը.

. Արդիական է արխիվի համակարգչային սարքավորումների նորացման խնդիրը:

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ.

. Շարունակում է առաջնահերթ մնալ պահպանվածության առումով առավել վտանգված պատմամշակութային հուշարձանները հետագա քայքայումից և անդառնալի կորստից կանխման հարցը.

. Արդիական է հուշարձանների պահպանության բնագավառում պետական-մասնավոր հատվածների (այդ թվում` հասարակական, միջազգային կազմակերպություններ, անհատ բարերարներ, համայնքի բնակչության ներգրավվածություն) համագործակցության ներդրված նոր ձևաչափի շարունակականության ապահովումը.

. Շարունակում է խնդիր մնալ Հայաստանում և արտերկրում հայկական պատմամշակութային հուշարձանների հաշվառմանն ուղղված անհրաժեշտ գործընթացների իրականացումը (պետական կադաստրի ստեղծումը և վարումը, պահպանական գոտիների օգտագործման ռեժիմի սահմանում, հաշվառման փաստաթղթերում նշված տվյալների ճշգրտում և լրամշակում), հուշարձանների ուսումնասիրում, վավերագրում.

. Կարևորվում են պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտների փոխհարաբերության արդյունավետության բարձրացման խնդիրները.

. Դեռևս շարունակում է խնդիր մնալ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների փոխհարաբերությունների կանոնակարգումը (պահպանական պարտավորագրերի ինստիտուտի կիրառումը).

. Կարևորվում է պատմամշակութային հուշարձանների հանրահռչակման գործընթացի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արտերկրում գտնվող ուսումնասիրված, վավերագրված, հաշվառված հայկական հուշարձանների հանրահռչակումը:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգություն.

. Դեռևս խնդիր է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրապետական և միջազգային ցանկերի համալրումը.

. Կարևոր խնդիր է ժողովրդական նվագարանագործության, ավանդական արհեստների և արվեստների կենսունակության պաշտպանության մեխանիզմների զարգացումը.

. Կարևորագույն խնդիր է ավանդական արհեստագործության զարգացումը, արհեստավորների խրախուսման և արհեստագործական արտադրանքի արդիականացումը և կենցաղում դրանց ներդրումը.

. Արդիական է ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատությունների տպագրումը:

 

Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում

. Դեռևս լուծված չեն մշակութային կազմակերպությունների` թատրոնների, համերգասրահների բնականոն գործունեության պատշաճ ապահովման խնդիրները` շենքերի և շինությունների հիմնավերանորոգումը, սեփական տարածքներ չունեցող և անբավարար պայմաններում գործող թատերահամերգային կազմակերպություններին անհրաժեշտ տարածքների տրամադրումը, արդիական նյութատեխնիկական միջոցների համալրումը.

. Դեռևս խնդիր է համարվում մատուցվող ծառայությունների որակի ապահովումը` երաժշտական գործիքների ձեռքբերումն ու վերանորոգումը, խաղացանկերի ու երկացանկերի համալրումը նոր ստեղծագործություններով, ժողովրդական կոլեկտիվների երկացանկերի թարմացումը նոր մշակումներով.

. Շարունակում է հրատապ մնալ ոլորտը բարձր որակավորում ունեցող մասնագետներով (այդ թվում` երիտասարդներ) համալրման խնդիրը` վերապատրաստումների և վարպետության դասերի միջոցով.

. Հրատապ է կինոարվեստի ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորումը և լուծված չեն հայկական կինոժառանգության պահպանության և օգտագործման խնդիրները` ֆիլմերի թվայնացման ու հանրայնացման միջոցով:

 

Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում

. Դեռևս շարունակում է խնդիր մնալ ՀՀ մարզերում վերանորոգված մշակույթի տների, կենտրոնների, ակումբների նյութատեխնիկական բազայի համալրումը, երաժշտական գործիքների և սարքավորումների ձեռքբերումը.

. Առկա են ՀՀ մարզերում և համայնքներում մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման և մշակութային կյանքի աշխուժացման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման խնդիրները.

. Կարևորվում է ՀՀ մարզերում բնակչության գեղագիտական զարգացումն ու հանգստի կազմակերպումը, ինչը կապված է մշակույթի տների և կենտրոնների ոչ լիարժեք կենսագործունեությամբ և ՀՀ մարզերում ու համայնքներում արհեստագործական կենտրոնների սակավությամբ:

 

Ազգային փոքրամասնությունների հետ համագործակցություն և էթնիկ ինքնության պահպանում

. Դեռևս խնդիր է ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին բազմակողմանի աջակցումը:

 

10.1.2. ՈԼՈՐՏԻ (ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

10.1.2.1. Նպատակները

 

* Մշակութային ժառանգության պահպանություն և ազգային ավանդույթների վերարտադրում

Ակնկալվող արդյունքը` մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) անխաթար պահպանումը, օգտագործումն ու հանրահռչակումը, գիտական, տեխնիկական և գեղարվեստական ուսումնասիրությունների, տեղական և միջազգային մակարդակներում մշակութային ժառանգության ճանաչելիությունը, մշակութային զբոսաշրջության խթանումը, ինչպես նաև հաջորդ սերունդներին անխաթար փոխանցման անընդհատության ապահովումը:

* Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում

Ակնկալվող արդյունքը` մշակութային արտադրանքի մրցունակության ապահովումը միջազգային ասպարեզում, խաղացանկերի և երկացանկերի ժանրային ու ոճական բազմազանության և որակի ապահովումը, ստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա զարգացման համար պայմանների ստեղծումը և ներգրավումը ժամանակակից ստեղծագործական գործընթացներում:

* Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում

Ակնկալվող արդյունքը` մշակութային ենթակառուցվածքների համաչափ բաշխվածության, մարզերում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության, Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող մշակութային տարբերությունների վերացման գործընթացի իրականացումը և միասնական մշակութային քաղաքականության ապահովումը, մշակութային արժեքներից, մշակութակրթական և տեղեկատվական ծառայություններից օգտվելու, մշակութային գործունեություն իրականացնելու հավասար պայմանների մատչելիության ապահովումը:

* Միջազգային համագործակցության ընդլայնում, արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում

Ակնկալվող արդյունքը` արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը և խորացումը, հայ մշակույթի հանրահռչակումը, միջազգային կազմակերպություններին, այդ թվում` Եվրամիությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից մասնագիտական կառույցներին անդամակցումը և ակտիվ մասնակցությունը, միջազգային ծրագրերին հայաստանյան կազմակերպությունների մասնակցության աճի ապահովումը, հայաստանյան հասարակությանը աշխարհի ժողովուրդների մշակույթին հաղորդակից դարձնելու գործընթացի ապահովումը:

 

10.1.2.2. Գերակայությունները

 

Մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղություններն են.

. Պատմամշակութային հուշարձանների պահպանության, թանգարանների և կինոարվեստի ոլորտներում` օրենսդրական դաշտի կատարելագործում: Հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին:

. Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում, մարզերում մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում: Հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին:

. Դպրոցահասակ երեխաներին արվեստին հաղորդակցվելու պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում` մշակութային և կրթական ծրագրերի ներդաշնակեցման միջոցով: Հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին:

. Միասնական տեղեկատվական էլեկտրոնային շտեմարանի ձևավորում և համալրում` Հայաստանի և արտերկրի հայկական մշակութային արժեքների հաշվառման համակարգի ներդրման և եռալեզու էլեկտրոնային տիրույթի ստեղծման միջոցով: Հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին:

. ՈՒսումնասիրված հնավայրերի ամրակայման և հանրության համար մատչելիության ապահովման ծրագրերի իրականացում: Հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014.թ. N 511-Ա որոշում, ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին:

 

10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել 2016 թվականին` 13,825.8 մլն դրամ, 2017 թվականին` 13,815.3 մլն դրամ և 2018 թվականին` 13,899.3 մլն դրամ (2015-2017 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էր 14,071.5 մլն դրամ, 2017 թվականին` 14,940.0 մլն դրամ):

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի, համապատասխանաբար` 0.28; 0.26; 0.24%:

Ծախսերը 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ կնվազեն 12.7%-ով`, 2017 թվականին` 2016 թվականի նկատմամբ կնվազեն 0.1%-ով`, 2018 թվականին` 2017 թվականի նկատմամբ կաճեն 0.6%-ով:

2016-2018 թվականներին մշակույթի ոլորտի բյուջետային հատկացումների փոփոխությունները հիմնականում պայմանավորված են.

. աշխատավարձի ծախսերի աճով 2016-2017 թվականներին` 110.1 և 73.4 մլն դրամով, կապված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազ.դրամ (ներառյալ եկամտային հարկը` 79.4 հազ.դրամ) սահմանմամբ, ինչպես նաև 2016 և 2017 թվականներին` համապատասխանաբար 2015 և 2016 թվականի հուլիսից 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսման հետ;

. «Իմ Հայաստան» փառատոնի անցկացման ծախսերի նախատեսմամբ` 84.0 մլն դրամ /նախատեսվում է 2 տարին մեկ անգամ/;

. «Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն» ծրագրի գծով ծախսերի նվազմամբ` 200.0 մլն դրամ,

. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ` 2,000.0 մլն դրամ:

Մշակույթի ոլորտի 2014-2018 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների ներկայացված են 10.1 աղյուսակում:

 

Աղյուսակ 10.1 Մշակույթի ոլորտի պետական ծախսերը 2014-2018 թվականների`

ըստ ուղղությունների (մլն դրամ)

 

._________________________________________________________________________.

|Բաժին,   |Խմբերի            |Փաստացի |Հաստատ- |2016-2018 թթ ՄԺԾԾ         |

|խումբ,   |անվանումները      |բյուջե  |ված     |                          |

|դաս      |                  |        |բյուջե  |                          |

|         |                  |________|________|__________________________|

|         |                  |2014 թ  |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ  |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08       |ԸՆԴԱՄԵՆԸ,         |12 332.6|15 835.5|13 825.8|13 815.3|13 899.3|

|         |այդ թվում         |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.01.|Գրադարաններ       | 1 513.0| 1 761.1| 1 770.6| 1 777.4| 1 777.4|

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.02.|Թանգարաններ և     | 2 012.9| 2 248.4| 2 282.0| 2 304.4| 2 304.4|

|         |ցուցասրահներ      |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.03.|Մշակույթի տներ,   |    40.2|    46.6|    47.4|    47.8|    47.8|

|         |ակումբներ,        |        |        |        |        |        |

|         |կենտրոններ        |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.04.|Այլ մշակութային   |   759.3|   845.6|   848.4|   850.2|   850.2|

|         |հիմնարկներ        |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.05.|Արվեստ            | 6 504.0| 9 021.9| 7 164.8| 7 122.2| 7 206.2|

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.06.|Կինեմատոգրաֆիա    |   647.8|   658.0|   658.4|   658.7|   658.7|

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.07.|Հուշարձանների և   |   149.3|   173.1|   173.5|   173.8|   173.8|

|         |մշակութային       |        |        |        |        |        |

|         |արժեքների         |        |        |        |        |        |

|         |վերականգնում և    |        |        |        |        |        |

|         |պահպանում         |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.04.02.|Քաղաքական         |   218.0|   295.7|   295.7|   295.7|   295.7|

|         |կուսակցություններ,|        |        |        |        |        |

|         |հասարակական կազմա-|        |        |        |        |        |

|         |կերպություններ,   |        |        |        |        |        |

|         |արհմիություններ   |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|08.02.07.|Հուշարձանների     |   232.0|   300.0|   300.0|   300.0|   300.0|

|         |վերանորոգում և    |        |        |        |        |        |

|         |վերականգնում      |        |        |        |        |        |

|_________|__________________|________|________|________|________|________|

|         |Մշակութային       |   256.0|   485.0|   285.0|   285.0|   285.0|

|         |օբյեկտների        |        |        |        |        |        |

|         |հիմնանորոգում և   |        |        |        |        |        |

|         |շինարարություն    |        |        |        |        |        |

._________________________________________________________________________.

 

Ըստ ուղղությունների 2016 թվականի ծախսերի տեսակարար կշիռը մշակույթի ոլորտին ուղղված հատկացումներում կունենա հետևյալ պատկերը:

 

Գծանկար 10.1. 2016 թվականի մշակույթի ոլորտում ծախսերի կառուցվածքը` ըստ

ենթախմբերի (%)

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

10.1.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Մշակույթի ոլորտում, պետական բյուջեից ստացված հատկացումների հետ մեկտեղ, ծախսերի իրականացմանն են ուղղվում նաև սեփական եկամուտները:

Սեփական եկամուտները գոյանում են հիմնականում վճարովի ծառայությունների մատուցումից, տոմսերի վաճառքից, դահլիճների և տարածքների վարձավճարից, կինոնկարների իրացումից, ինչպես նաև ստացվող նվիրատվություններից:

Վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներն ուղղվում են աշխատավարձի լրավճարներին, ապրանքների ձեռքբերմանը, գրքային և թանգարանային հավաքածուների համալրմանը:

2014-2018 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից և աշխատանքների կատարումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են ըստ տարիների, համապատասխանաբար` 1,648.2; 1,496.2; 1,530.5; 1,570.7 և 1,604.7 մլն դրամ:

Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը ներկայացված են 10.2. աղյուսակում:

 

Աղյուսակ 10.2. ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին

իրականացված և կանխատեսվող ծախսերը 2014-2018

թվականներին` ըստ առանձին կազմակերպությունների

(մլն դրամ)

 

.________________________________________________________

|Բաժին,   |Պետական          |    2014թ.   |    2015թ.   |

|խումբ,   |աջակցություն     |_____________|_____________|

|դաս      |ստացող           |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |

|         |իրավաբանական անձ |պետա- |րովի  |պետա- |րովի  |

|         |հանդիսացող       |կան   |ծառա- |կան   |ծառա- |

|         |սուբյեկտների     |բյու- |յու-  |բյու- |յու-  |

|         |անվանումները     |ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|

|         |                 |հաշվին|ների  |հաշվին|ների  |

|         |                 |      |հաշվին|      |հաշվին|

|         |                 |_____________|_____________|

|         |                 |   փաստացի   |     ծրագիր  |

|_________|_________________|_____________|_____________|

|         |ԸՆԴԱՄԵՆԸ         |8220.2|1648.2|9716.5|1496.2|

|_________|_________________|______|______|______|______|

|         |այդ թվում`       |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08       |1. Վճարովի       |8220.2|1476.0|9716.5|1457.4|

|         |ծառայությունների |      |      |      |      |

|         |մատուցումից և    |      |      |      |      |

|         |աշխատանքների     |      |      |      |      |

|         |կատարումից, որից |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  84.8|  15.2|  87.0|  13.0|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.01.| ՀՀ ՄՆ           |1130.8|  49.9|1340.0|  23.3|

|         | ենթակայության   |      |      |      |      |

|         | գրադարաններ     |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  95.8|   4.2|  98.3|   1.7|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.01.|«Հայաստանի       |  69.4|   5.1|  79.3|   5.0|

|         |ազգային գրապալատ»|      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  93.2|   6.8|  94.1|   5.9|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|         |                 |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.02 |ՀՀ ՄՆ            |1399.3| 370.1|1573.6| 315.3|

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  79.1|  20.9|  83.3|  16.7|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.02 |«Սարդարապատի     | 143.6|  16.4| 159.6|  15.0|

|         |հերոսամարտի      |      |      |      |      |

|         |հուշահամալիր,    |      |      |      |      |

|         |Հայոց            |      |      |      |      |

|         |ազգագրության և   |      |      |      |      |

|         |ազատագրական      |      |      |      |      |

|         |պայքարի          |      |      |      |      |

|         |պատմության       |      |      |      |      |

|         |ազգային թանգարան»|      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  89.8|  10.2|  91.4|   8.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.02 |«ՀՀ Գեղարքունիքի |  16.5|   0.0|  17.6|   0.0|

|         |մարզի            |      |      |      |      |

|         |երկրագիտական     |      |      |      |      |

|         |թանգարան» ՊՈԱԿ   |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  99.9|   0.1|  99.8|   0.2|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.02 |Երևանի           | 234.2|  24.9| 246.0|  25.2|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  90.4|   9.6|  90.7|   9.3|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.03.|«Ստեփանավանի     |  34.0|   0.8|  39.1|   0.3|

|         |մշակույթի և      |      |      |      |      |

|         |ժամանցի կենտրոն» |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  97.7|   2.3|  99.2|   0.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.04.|«Հայաստանի       | 459.6| 103.5| 524.3| 100.0|

|         |ազգային արխիվ»   |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  81.6|  18.4|  84.0|  16.0|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.04.|«Երևանի          | 231.4| 127.0| 249.9| 146.3|

|         |կենդանաբանական   |      |      |      |      |

|         |այգի» ՊՈԱԿ       |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  64.6|  35.4|  63.1|  36.9|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.04.|«Մշակութային     |  33.9|  19.8|  35.9|  20.0|

|         |արժեքների        |      |      |      |      |

|         |փորձագիտական     |      |      |      |      |

|         |կենտրոն» ՊՈԱԿ    |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  63.2|  36.8|  64.2|  35.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|«Ա. Սպենդիարյանի |1040.3| 159.3|1284.9| 169.8|

|         |անվան օպերայի և  |      |      |      |      |

|         |բալետի           |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  86.7|  13.3|  88.3|  11.7|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|«Գ. Սունդուկյանի | 300.0|  63.7| 333.6|  56.8|

|         |անվան ազգային    |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  82.5|  17.5|  85.5|  14.5|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|ՀՀ ՄՆ            |1340.1| 273.2|1562.9| 318.5|

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  83.1|  16.9|  83.1|  16.9|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|Երևանի           | 307.8| 107.0| 359.3|  96.6|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  74.2|  25.8|  78.8|  21.2|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|Գեղարքունիքի     |  44.2|   0.5|  50.2|   0.9|

|         |մարզի            |      |      |      |      |

|         |«Լ. Քալանթարի    |      |      |      |      |

|         |անվ. դրամատիկական|      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.8|   1.2|  98.2|   1.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|Սյունիքի մարզի   |  57.6|   1.4|  71.9|   1.0|

|         |«Ա. Շիրվանզադեի  |      |      |      |      |

|         |անվան պետական    |      |      |      |      |

|         |դրամատիկական     |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  97.7|   2.3|  98.6|   1.4|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|ՀՀ ՄՆ            |1097.4| 140.3|1471.0| 156.2|

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |համերգային կազմա-|      |      |      |      |

|         |կերպություններ   |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  88.7|  11.3|  90.4|   9.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|«Հայաստանի       | 135.7|   2.8| 166.4|   2.8|

|         |պետական ազգային  |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |

|         |երգչախումբ» ՊՈԱԿ |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.0|   2.0|  98.4|   1.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.06.|«Հայաստանի       | 144.4|  10.3| 151.0|   4.7|

|         |ազգային          |      |      |      |      |

|         |կինոկենտրոն» ՊՈԱԿ|      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  93.3|   6.7|  97.0|   3.0|

|         |ընդհանուր        |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|         |2. Ստացվող       |   0.0| 172.2|   0.0|  38.8|

|         |նվիրատվություննե-|      |      |      |      |

|         |րից, որից        |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05 |ՀՀ ՄՆ            |      |  43.6|      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05 |ՀՀ ՄՆ            |      | 108.4|      |   7.0|

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |համերգային կազմա-|      |      |      |      |

|         |կերպություններ   |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|         |Երևանի           |      |   4.4|      |      |

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.04.|«Երևանի          |      |  13.1|      |  30.0|

|         |կենդանաբանական   |      |      |      |      |

|         |այգի» ՊՈԱԿ       |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|

|08.02.05.|Երևանի           |      |   2.7|      |   1.8|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |

.________________________________________________________

._____________________________________________________________________.

|Բաժին,   |Պետական          |    2016թ.   |    2017թ.   |    2018թ.   |

|խումբ,   |աջակցություն     |_____________|_____________|_____________|

|դաս      |ստացող           |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |

|         |իրավաբանական անձ |պետա- |րովի  |պետա- |րովի  |պետա- |րովի  |

|         |հանդիսացող       |կան   |ծառա- |կան   |ծառա- |կան   |ծառա- |

|         |սուբյեկտների     |բյու- |յու-  |բյու- |յու-  |բյու- |յու-  |

|         |անվանումները     |ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|

|         |                 |հաշվին|ների  |հաշվին|ների  |հաշվին|ների  |

|         |                 |      |հաշվին|      |հաշվին|      |հաշվին|

|         |                 |_________________________________________|

|         |                 |                 կանխատեսում             |

|_________|_________________|_________________________________________|

|         |ԸՆԴԱՄԵՆԸ         |9818.4|1530.5|9887.2|1570.7|9887.2|1604.7|

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|         |այդ թվում`       |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08       |1. Վճարովի       |9818.4|1511.7|9887.2|1551.9|9887.2|1585.9|

|         |ծառայությունների |      |      |      |      |      |      |

|         |մատուցումից և    |      |      |      |      |      |      |

|         |աշխատանքների     |      |      |      |      |      |      |

|         |կատարումից, որից |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  86.7|  13.3| 86.4 |  13.6|  86.2|  13.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.01.|ՀՀ ՄՆ            |1348.6|  16.7|1353.8|  16.7|1353.8|  16.7|

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |գրադարաններ      |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.8|   1.2|  98.8|   1.2|  98.8|   1.2|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.01.|«Հայաստանի       |  78.7|   5.0|  79.0|   5.1|  79.0|   5.1|

|         |ազգային գրապալատ»|      |      |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  94.0|   6.0|  94.0|   6.0|  93.9|   6.1|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|         |                 |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.02 |ՀՀ ՄՆ            |1597.5| 315.3|1612.8| 315.3|1612.8| 315.3|

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  83.5|  16.5|  83.6|  16.4|  83.6|  16.4|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.02 |«Սարդարապատի     | 162.6|  15.0| 164.5|  15.0| 164.5|  15.0|

|         |հերոսամարտի      |      |      |      |      |      |      |

|         |հուշահամալիր,    |      |      |      |      |      |      |

|         |Հայոց            |      |      |      |      |      |      |

|         |ազգագրության և   |      |      |      |      |      |      |

|         |ազատագրական      |      |      |      |      |      |      |

|         |պայքարի          |      |      |      |      |      |      |

|         |պատմության       |      |      |      |      |      |      |

|         |ազգային թանգարան»|      |      |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  91.6|   8.4|  91.6|   8.4|  91.6|   8.4|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.02 |«ՀՀ Գեղարքունիքի |  17.9|   0.1|  18.1|   0.1|  18.1|   0.1|

|         |մարզի            |      |      |      |      |      |      |

|         |երկրագիտական     |      |      |      |      |      |      |

|         |թանգարան» ՊՈԱԿ   |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  99.7|   0.3|  99.7|   0.3|  99.7|   0.3|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.02 |Երևանի           | 249.8|  26.3| 252.3|  27.4| 252.3|  27.5|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  90.5|   9.5|  90.2|   9.8|  90.2|   9.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.03.|«Ստեփանավանի     |  39.7|   0.4|  40.1|   0.5|  40.1|   0.6|

|         |մշակույթի և      |      |      |      |      |      |      |

|         |ժամանցի կենտրոն» |      |      |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  99.0|   1.0|  98.8|   1.2|  98.5|   1.5|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.04.|«Հայաստանի       | 526.9| 120.0| 528.4| 120.0| 528.4| 120.0|

|         |ազգային արխիվ»   |      |      |      |      |      |      |

|         |ՊՈԱԿ             |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  81.4|  18.6|  81.5|  18.5|  81.5|  18.5|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.04.|«Երևանի          | 250.0| 169.9| 250.0| 198.4| 250.0| 232.8|

|         |կենդանաբանական   |      |      |      |      |      |      |

|         |այգի» ՊՈԱԿ       |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  59.5|  40.5|  55.8|  44.2|  51.8|  48.2|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.04.|«Մշակութային     |  36.1|  20.0|  36.2|  20.0|  36.2|  20.0|

|         |արժեքների        |      |      |      |      |      |      |

|         |փորձագիտական     |      |      |      |      |      |      |

|         |կենտրոն» ՊՈԱԿ    |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  64.3|  35.7|  64.4|  35.6|  64.4|  35.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|«Ա. Սպենդիարյանի |1304.3| 169.8|1320.2| 169.8|1320.2| 169.8|

|         |անվան օպերայի և  |      |      |      |      |      |      |

|         |բալետի           |      |      |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  88.5|  11.5|  88.6|  11.4|  88.6|  11.4|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|«Գ. Սունդուկյանի | 338.0|  61.8| 340.7|  61.8| 340.7|  61.8|

|         |անվան ազգային    |      |      |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  84.5|  15.5|  84.7|  15.3|  84.7|  15.3|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|ՀՀ ՄՆ            |1582.2| 318.5|1594.5| 318.5|1594.5| 318.5|

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  83.2|  16.8|  83.4|  16.6|  83.4|  16.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|Երևանի           | 365.1|  96.7| 368.8|  96.9| 368.8|  96.9|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  79.1|  20.9|  79.2|  20.8|  79.2|  20.8|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|Գեղարքունիքի     |  50.7|   1.0|  51.0|   1.3|  51.0|   1.5|

|         |մարզի            |      |      |      |      |      |      |

|         |«Լ. Քալանթարի    |      |      |      |      |      |      |

|         |անվ. դրամատիկական|      |      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.1|   1.9|  97.5|   2.5|  97.1|   2.9|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|Սյունիքի մարզի   |  72.5|   1.0|  72.9|   1.0|  72.9|   1.0|

|         |«Ա. Շիրվանզադեի  |      |      |      |      |      |      |

|         |անվան պետական    |      |      |      |      |      |      |

|         |դրամատիկական     |      |      |      |      |      |      |

|         |թատրոն» ՊՈԱԿ     |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.6|   1.4|  98.6|   1.4|  98.6|   1.4|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|ՀՀ ՄՆ            |1479.4| 167.7|1484.9| 167.7|1484.9| 167.7|

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |համերգային կազմա-|      |      |      |      |      |      |

|         |կերպություններ   |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  89.8|  10.2|  89.9|  10.1|  89.9|  10.1|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|«Հայաստանի       | 167.3|   2.8| 167.8|   2.8| 167.8|   2.8|

|         |պետական ազգային  |      |      |      |      |      |      |

|         |ակադեմիական      |      |      |      |      |      |      |

|         |երգչախումբ» ՊՈԱԿ |      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  98.4|   1.6|  98.4|   1.6|  98.4|   1.6|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.06.|«Հայաստանի       | 151.1|   3.9| 151.2|  13.9| 151.2|  13.0|

|         |ազգային          |      |      |      |      |      |      |

|         |կինոկենտրոն» ՊՈԱԿ|      |      |      |      |      |      |

|         |_________________|______|______|______|______|______|______|

|         |տեսակարար կշիռը  |  97.5|   2.5|  91.6|   8.4|  92.1|   7.9|

|         |ընդհանուր        |      |      |      |      |      |      |

|         |ծախսերում, %     |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|         |2. Ստացվող       |   0.0|  18.8|   0.0|  18.8|   0.0|  18.8|

|         |նվիրատվություննե-|      |      |      |      |      |      |

|         |րից, որից        |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05 |ՀՀ ՄՆ            |      |      |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05 |ՀՀ ՄՆ            |      |   7.0|      |   7.0|      |   7.0|

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |համերգային կազմա-|      |      |      |      |      |      |

|         |կերպություններ   |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|         |Երևանի           |      |      |      |      |      |      |

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թանգարաններ      |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.04.|«Երևանի          |      |  10.0|      |  10.0|      |  10.0|

|         |կենդանաբանական   |      |      |      |      |      |      |

|         |այգի» ՊՈԱԿ       |      |      |      |      |      |      |

|_________|_________________|______|______|______|______|______|______|

|08.02.05.|Երևանի           |      |   1.8|      |   1.8|      |   1.8|

|         |քաղաքապետարանի   |      |      |      |      |      |      |

|         |ենթակայության    |      |      |      |      |      |      |

|         |թատրոններ        |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ

 

10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.2.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն թվով 30 ծրագրերի իրականացմանը` պետական կառավարման 12 մարմինների միջոցով:

Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտում պետության միջամտությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում.

. Հեռուստառադիոհաղորդումների

. Հրատարակչական և տեղեկատվական

Հեռուստառադիոհաղորդումների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են հանրային հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների, Շիրակի մարզում հեռուստառադիոհաղորդումների պատրաստմանը և հեռարձակմանը, հասարակական կարծիքի ուսումնասիրմանը, ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, տնտեսական վերլուծությունների ծառայությունների իրականացմանը, Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստմանը, ձեռքբերմանը և տարածմանը:

Հանրային հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստումն ու հեռարձակումը իրականացնում են` «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ները:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման աշխատանքներն իրականացնում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ը, որի հիմնական նպատակն է` ուսումնասիրել Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության եթերում հեռարձակվող հաղորդումների և հաղորդաշարերի վերաբերյալ հանրության կարծիքը:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գործունեության հիմքում դրված են ՀՀ Սահմանադրության և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջները, վերջինով պայմանավորված` լիազորությունների իրականացումը:

ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակումն իրականացնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Համաձայն «հաշվարկային բանալու» սկզբունքի` «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության ծախսերում ՀՀ մասնաբաժինը կազմում է 1.6 տոկոս:

Տնտեսական վերլուծությունների ծառայությունների շրջանակներում իրականացվում են հետևյալ ծառայությունները` ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործունեության լուսաբանում հեռուստահաղորդումների միջոցով, հանրապետական և մարզային ԶԼՄ-ներում; հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկատվության մշակում, վերլուծություն; ՀՀ կառավարության գործունեությանը վերաբերող վերլուծությունների և ուսումնասիրությունների իրականացում:

«Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագրի շրջանակներում իրականացվում են հեռուստահաղորդումների, տեսահոլովակների պատրաստում, ինչպես նաև ճանաչողական, ուսուցողական ֆիլմերի ձեռք բերում և տարածում սփյուռքի հայկական համայնքներում:

Հրատարակչական և տեղեկատվական բնագավառի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները հիմնականում ուղղվում են գրականության հրատարակմանը, պետական և ոչ պետական մամուլին աջակցմանը, հրատարակչական, տեղեկատվական, տպագրական (ՀՀ պաշտոնական տեղեկագրերի, այլ պոլիգրաֆիական արտադրանքի, միջազգային պայմանագրերի հրատարակում և ՀՀ մուտքի վիզաների և վերադարձի վկայականների տպագրում) և թարգմանչական ծառայությունների իրականացմանը (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների և այլ թարգմանությունների կատարում), տեղեկատվության ձեռքբերմանը և արխիվացմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող հրատարակչական ծրագրերի իրականացմանը:

Բնագավառի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը և Սփյուռքը:

 

10.2.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Հեռուստառադիոհաղորդումների բնագավառ

2013-2014 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության և հեռարձակման իր առաքելությունը և պատրաստել և հեռարձակել է օրական 24-ական ժամ հաղորդումներ «Առաջին» և արբանյակային (արբանյակային հեռարձակմամբ) ալիքներով:

Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակել է հետևել իր նոր որդեգրած ծրագրային քաղաքականությանը: Ավելացել է սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող հաղորդումների քանակը, հայրենական արտադրության գեղարվեստական և փաստավավերագրական բարձրակարգ ֆիլմերի, այդ թվում` հայ դասական գրականության նմուշների էկրանավորումների հեռարձակումը:

Կինոարտադրության ոլորտում առաջնային տեղ է հատկացվել փոքրածավալ սերիալներին` ներկայացնելով հանրությանը հուզող խնդիրներն ու երևույթները:

Աշխատանքներ են տարվել ոլորտի միջազգային կառույցների և արտասահմանյան հեռուստաընկերությունների հետ կապերի և փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

2013-2014 թվականներին Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել է ինը թեմատիկ ուղղություններով հաղորդումներ, որոնց ծավալները ներկայացված են 10.3 աղյուսակում:

 

Աղյուսակ 10.3. 2013-2014 թվականներին Հանրային հեռուստաընկերության

կողմից հեռարձակված հաղորդումների ծավալները ըստ առանձին

թեմատիկ ուղղությունների

 

._____________________________________________________________________.

|Հաղորդումների թեմատիկ ուղղությունները|«Առաջին» ալիքով|Արբանյակային   |

|                                     |հեռարձակված    |ալիքով         |

|                                     |հաղորդումների  |հեռարձակված    |

|                                     |ծավալները (ժամ)|հաղորդումների  |

|                                     |               |ծավալները (ժամ)|

|                                     |_______________|_______________|

|                                     |2013   |2014   |2013   |2014   |

|                                     |թվական |թվական |թվական |թվական |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Լրատվական, լրատվական-վերլուծական     |  608.0|  593.0|  598.0|  852.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Քաղաքական, տնտեսական, հասարակական    |1,546.0|1,392.0|1,659.0|2,287.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մշակութային (այդ թվում` ֆիլմեր)      |3,294.0|3,014.0|3,128.0|  481.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Կրթական, մանկապատանեկան              |  577.0|  619.0|  531.0|  839.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Գիտալուսավորչական, հայոց լեզվի և     |  427.0|  737.0|  697.0|2,093.0|

|պատմական                             |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մարզական                             |  308.0|  651.0|  252.0|  349.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Երաժշտական                           |  886.0|  684.0|1,437.0|  200.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ջվարճալի-ժամանցային                  |  157.0|  642.0|  122.0|1,376.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հոլովակներ, այլ հաղորդումներ         |  931.0|  400.0|  310.0|  255.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|                 Ընդամենը            | 8734.0| 8732.0| 8734.0| 8732.0|

._____________________________________________________________________.

 

Հանրային հեռուստաընկերության եթերում միշտ մեծ տեղ են գրավել մշակույթին, մասնավորապես` հայկական մշակույթին նվիրված հաղորդումները: Դրանք բազմաբնույթ են իրենց ընդգրկումներով և հեռուստադիտողին են ներկայացնում մեր ազգային մշակույթում նշանակալի հետք թողած, ճանաչված ու սիրված արվեստագետներին, ինչպես նաև միջազգային մշակութային կարևոր իրադարձությունները, անդրադառնում են հայության ապագայի, նրա մշակութային ժառանգության, հոգեկան ինքնության հարցերին:

Մշակութային հաղորդումները 2013-2014 թվականներին կազմել են «Առաջին» ալիքի եթերի համապատասխանաբար 37.7 և 34.5 տոկոսը: Մշակութային հաղորդումներից առանձնացել են` «Արվեստանոց», «Արվեստակիրներ», «Արվեստն արվեստի համար» «Հոգևոր հայրենիք» «Արտկանոն» և «Մենք և ժամանակը» հաղորդումները:

2014 թվականին Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է գեղարվեստական, հեռուստատեսային բազմասերիանոց, վավերագրական, փաստագրական ֆիլմերի և մուլտֆիլմերի կրկնօրինակման աշխատանքները, մասնավորապես` 2014 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել արտասահմանյան վերջին տարիների արտադրության ճանաչված ֆիլմերի և մուլտֆիլմերի հեռարձակման իրավունքները, որոնց գծով իրականացրել է կրկնօրինակման աշխատանքներ` բացառապես հայերեն լեզվով հեռարձակելու համար: Բացի այդ, Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հեռարձակել հայրենական արտադրության ֆիլմեր, մասնավորապես «Հայֆիլմ»-ի և «Երևան ստուդիա»-ի արտադրության հին ու սիրված հայկական ֆիլմերը:

Հանրային հեռուստաընկերության եթերում շարունակել են հեռարձակվել կրթական, մանկապատանեկան մի շարք հաղորդումներ, որոնց նպատակն է` որպես ազգային անվտանգության գործոն, նոր սերնդի ինտելեկտուալ դաստիարակությունը: Կրթական և մանկապատանեկան հաղորդումները 2013-2014 թվականներին կազմել են «Առաջին» ալիքի եթերի համապատասխանաբար 6.6 և 7.1 տոկոսը: Ինտելեկտուալ հաղորդումներից են` «Հայ ասպետ» և «ՀԱՅ-Q» հեռուստամրցախաղերը: «Հայադարան» հաղորդաշարի միջոցով հեռուստաեթերում փորձ է արվում ներկայացնել հայ գրականության մեծերի կյանքն ու ստեղծագործությունը:

Հաղորդաշարի նպատակն է` հրապուրել հատկապես երիտասարդ հեռուստադիտողին և ուղղորդել դեպի պոեզիան ու գիրքը: 2014 թվականին մեկնարկել է «Մայրիկների ակումբ» հաղորդաշարը, որը ուրախ, լուսավոր միջավայրում նորատի ու փորձառու մայրիկներին մատչելի լեզվով զինում է օգտակար տեղեկատվությամբ:

Բազմազան է նաև Հանրային հեռուստաընկերության «Առաջին» ալիքի մարզական եթերը: Մարզական հաղորդումները 2013-2014 թվականներին կազմել են եթերի համապատասխանաբար 3.5 և 7.5 տոկոս: Շախմատին, որպես Հայաստանում հենակետային մարզաձևի, նվիրված է երկու հաղորդաշար` «Շախմատ-64» և «Շախմատի աշխարհ»: Հաղորդաշարերը համակողմանիորեն լուսաբանում են շախմատի աշխարհում տեղի ունեցած շախմատային կարևոր միջոցառումները, տեղեկություն տալիս մեր մարզիկների մասնակցության մասին և քննարկում Հայաստանում շախմատի զարգացման նախադրյալներն ու ուղղությունները:

Ֆուտբոլային կյանքի անցուդարձն է ներկայացնում «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարը: Հաղորդաշարը ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ ու ռեպորտաժներ, լուսաբանում միջազգային ֆուտբոլի շաբաթվա ամենահետաքրքիր դրվագները:

«Խաղից դուրս» հաղորդաշարը ներկայացնում է սպորտային կյանքի նորությունները, հրատապ ու թեժ թեմաները և փորձում է գտնել հայկական սպորտում առկա բոլոր խնդիրները` մանկապատանեկանից մինչև մարզային:

2014 թվականի ընթացքում հեռարձակվել են մի շարք խոշոր սպորտային իրադարձություններ, մասնավորապես` Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, Սոչիում կայացած «Սոչի 2014» ձմեռային օլիմպիական խաղերը, ըմբշամարտի և ծանրամարտի աշխարհի առաջնությունների խաղերը, Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության խաղերը, 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի խաղերը, ինչպես նաև լուսաբանվել են այլ սպորտային միջոցառումներ:

Գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմական հաղորդումներից առավել հատկանշական են` «Հայաստանի ճամփեքով», «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հանրալսարան», «Ամբողջի մի մասը», «Հայաստանի առեղծվածները» և «Անբացատրելին»: Այս հաղորդումների տեսակարար կշիռը 2013-2014 թվականներին «Առաջին» ալիքի եթերում կազմել է համապատասխանաբար 4.9 և 8.4 տոկոս:

«Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարը նպատակ է հետապնդում Հայաստանը հնարավորինս մանրամասն ներկայացնել հեռուստադիտողին: «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը պատմում է տարբեր երկրների ու քաղաքների մասին, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Հաղորդումը հայկական սփյուռքի մասին պատմող այն քիչ շարքերից մեկն է, որ ունի մեծ լսարան ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: «Հանրալսարան» հաղոդաշարը կոչված է բարձրացնել հետաքրքրությունը գիտության և կրթության նկատմամբ:

«Ամբողջի մի մասը» հաղորդաշարը ներկայացնում է ՀՀ տարածքում ապրող ազգային փոքրամասնությունները: Հաղորդաշարի նպատակն է` ավելի մոտիկից ճանաչել ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններին:

Լրատվական ծրագրերից են` «Առաջին լրատվական», «Առաջին սփյուռք», «Հարցազրույց» և այլն: «Առաջին սփյուռք» ծրագիրը նախատեսված է արտերկրում ապրող հայրենակիցների համար և ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլև հայ գաղթօջախների կյանքն ու մարդկանց գործունեությունը` ապահովելով համահայկական միասնական տեղեկատվական դաշտ:

Լրատվական և լրատվական-վերլուծական հաղորդումների տեսակարար կշիռը 2013-2014 թվականներին «Առաջին» ալիքի եթերում կազմել է համապատասխանաբար 7.0 և 6.8 տոկոս:

Քաղաքական, տնտեսական և հասարակական հաղորդումներից են «Խորհրդարան», «Խորհրդարանական շաբաթ», «Հրապարակում», «Զինուժ», «02», «Մարտիկ», «Ազատ գոտի», «Առավոտ լուսո» «Նվիրյալներ», «Դեպի Արցախ» և այլն: Այս հաղորդումների տեսակարար կշիռը 2013-2014 թվականներին «Առաջին» ալիքի եթերում կազմել է համապատասխանաբար 17.7 և 15.9 տոկոս:

2013-2014 թվականներին Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է ցուցադրել մեծ ճանաչում վայելող երաժշտական այնպիսի խոշոր միջոցառումներ, ինչպիսիք են «Եվրատեսիլ 2013/2014»-ը և «Մանկական եվրատեսիլ 2013/2014»-ը: Բացի այդ, հեռարձակվել են հանրահայտ «Օսկար» ամենամյա կինոմրցանակաբաշխությունը, աշխարհահռչակ դասական համերգներ և այլն: Սիրված երաժշտական հաղորաշարերից են «Երաժշտական փոստարկղ» և «Երևան ջազ» հաղորդաշարերը: Երաժշտական հաղորդումների թվում իր ուրույն տեղն է շարունակել պահպանել «Երգ երգոց» երաժշտական ծրագիրը:

2014 թվականին 2013-ի համեմատ աճել է զվարճալի-ժամանցային թեմատիկ ուղղություններով հաղորդումների տեսակարար կշիռը` կազմելով 7.4 տոկոս (2013 թվականի` 1.8 տոկոսի համեմատ):

2013-2014 թվականներին Հանրային հեռուստաընկերության «Առաջին» ալիքի և արբանյակային ալիքի հաղորդումները հեռարձակվել են օրական 24 ժամ: «Առաջին» ալիքը հեռարձակվել է Հայաստանում և Արցախում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի միջոցով, իսկ արբանյակային հեռարձակումը` «Գլոբքասթ Ֆրանս» (Globecast France) ընկերության միջոցով: Վերջինիս միջոցով հեռարձակումն ապահովվել է «Հոթբըրդ 13D» (Hotbird 13D) և «Յութելսաթ 36B» (Eutelsat 36B) արբանյակներով, բաց ազդանշանով: Նշված արբանյակների ծածկույթը ներառում է ամբողջ Եվրոպան, Ասիայի հյուսիս-արևելքի մեծ մասը (Միջին Ասիա, Իրան, Ռուսաստանի հիմնական մասը` բացառությամբ հեռավոր արևելյան հատվածի), Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:

Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է նաև իր աշխատանքներն արտասահմանի հայկական մեծ համայնքներ ունեցող բնակավայրերում կաբելային կապուղիներով հեռուստաընկերության հաղորդումները վերահեռարձակելու ուղղությամբ: ԱՊՀ երկրներում,հատկապես Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Ղազախստանում, Մոլդովայում, ինչպես նաև Վրաստանում, շարունակել են աճել Հանրային հեռուստաընկերության հաղորդումների` կաբելային ցանցով հեռարձակման ծավալները:

2014 թվականի նոյեմբերի 1-ից Հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստաալիքն սկսել է հեռարձակվել նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում և հարակից շրջաններում 18.10 և 20.5 թվային եթերային ալիքներով, ինչը հնարավորություն է տվել այդ շրջաններում բնակվող ավելի քան կես միլիոն հայ բնակչությանն անվճար և դյուրին կերպով դիտելու Հանրային հեռուստաընկերության արբանյակային ալիքի եթերով հեռարձակվող հաղորդումները: ԱՄՆ-ում հեռուստաալիքը նաև հեռարձակվել է ոլորտի առաջատարներից համարվող «Վերայզոն» ընկերության ցանցի միջոցով, ինչպես նաև մի շարք այլ ինտերնետային լուծումներով մեծ տարածում ունեցող ընկերությունների կողմից:

Ֆրանսիայում կաբելային ցանցերով Հանրային հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում են ֆրանսիական տարբեր ընկերությունների կողմից, ինչպես օրինակ «Օրանժ» ընկերությունն է:

2014 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը մշակել է ինտերնետային նոր կայք (www.1tv.am), որն իր ժամանակակից տեխնիկական լուծումներով հնարավորություն է տվել եթերը բարձր որակով հեռարձակել իրական ժամանակում` հասանելի դարձնելով հաղորդումների դիտումը աշխարհի բոլոր մասերում բնակվող հայկական համայնքների համար: Ներկայումս եթերին կարելի է հետևել ինչպես համակարգչով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով: Կայքը հնարավորություն է տալիս նաև դիտել արդեն հեռարձակված հաղորդումները:

2014 թվականին հեռարձակման ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 15.4 տոկոսը 2013 թվականի 17.9 տոկոսի փոխարեն:

Հեռուստահաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 2,342.9 և 2,566.7 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 4,947.9 մլն դրամ:

2015 թվականին հատկացումների աճը պայմանավորված է` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված թեմատիկ ուղղություններին համապատասխան նոր հեռուստատեսային հաղորդաշարերի և հաղորդումների պատրաստմամբ և ձեռքբերմամբ, ֆիլմերի և հեղինակավոր միջազգային սպորտային, մշակութային և այլ նշանակալից միջոցառումների հեռարձակման իրավունքների ձեռքբերմամբ, Հանրային հեռուստաընկերության առևտրային գովազդի դադարեցման հետևանքով եկամուտների փոխհատուցմամբ, Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստահեռարձակման ապահովման շրջանակներում հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալությամբ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է տեխնիկական վերազինման ծրագիր` հաշվի առնելով այդ նպատակով առկա ֆինանսական միջոցներն ու առաջնահերթությունները: 2013 թվականին Հանրային հեռուստաընկերությանը տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանքների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվել է 850.0 մլն դրամ (ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1500-Ա որոշում): 2014 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է տեխնիկական վերազինման և շենք-շինությունների հիմնանորոգման աշխատանքներ, որոնց համար հատկացվել է համապատասխանաբար 122.0 և 220.0 մլն դրամ: 2015 թվականին այդ նպատակով նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 209.0 և 135.0 մլն դրամ:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 216-Ն որոշման համաձայն ստեղծվել է «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հոգևոր-մշակութային հեռուստաալիքի գործունեությունն ամբողջությամբ ուղղված է հոգևոր բարոյական արժեքների քարոզչությանը, ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության ու արդի մշակութային կյանքի համակողմանի ներկայացմանն ու լուսաբանմանը:

2013-2014 թվականներին հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության հեռուստածրագրերը եթեր են հեռարձակվել` օրական 18 ժամ տևողությամբ: Ընդհանուր առմամբ, 2014 թվականին ընկերությունը հեռարձակել է 6.594 ժամ հաղորդումներ 2013 թվականի` 6.554 ժամ հաղորդումների դիմաց, 7 թեմատիկ ուղղություններով (մշակութային, մշակութային լրատվություն, հոգևոր, գիտահանրամատչելի և ուսումնական վավերագրական կինոնկարներ, երաժշտական ծրագրեր և համերգներ, մանկական հաղորդումներ, ուսումնական և այլն):

Մշակութային լրատվության հաղորդաշարերն են` «Ձայնագիր», «Մշակութային ազդագիր» և «Թեմա» հաղորդաշարերը: 2014 թվականին «Ձայնագիր» հեռուստահաղորդաշարը լուսաբանել է Հայաստանի երաժշտական կյանքը, ներկայացրել երևանյան համերգասրահներում կազմակերպված ժողովրդական, աշուղական, ակադեմիական և ժամանակակից երաժշտության նշանակալի միջոցառումները: Հեռուստադիտողին ներկայացվել են Հայաստանում կայացած մի շարք երաժշտական փառատոներ` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոն, «Երևանյան» միջազգային փառատոնը, «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնը, «Վերադարձ» դասական երաժշտության փառատոնը, «Վերածնունդ» փառատոնը, «Նոր անուններ» փառատոնը, ջազ և ռոք փառատոները: Ներկայացվել են նաև միջազգային հռչակ վայելող նվագախմբերի, դիրիժորների և կատարողների մասնակցությամբ, հայկական և եվրոպական հոգևոր երաժշտության, ազգային երաժշտության, ավանդական երգ ու պարի համույթների, աշուղական երաժշտական համույթների համերգներ:

«Մշակութային ազդագիր» ծրագիրն իր լսարանին ներկայացրել է հանրապետության պատկերասրահներում, ցուցասրահներում ու թանգարաններում անցկացվող միջոցառումները, լուսաբանել մշակույթի ոլորտում վաստակ ունեցող գործիչների գործունեությունը:

Հեռուստադիտողին ներկայացվել են հայաստանյան թատրոնների պրեմիերաներն ու խաղացանկերը. թատերասեր հանդիսատեսին հնարավորություն է տրվել հետևել Հայաստանում կազմակերպված բոլոր կինո և թատերական փառատոներին` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոն, «Բրիտանական ֆիլմերի» փառատոն, «Գերմանական ֆիլմերի» փառատոն, «Արգենտինական ֆիլմերի» փառատոն, «Կին» միջազգային կինոփառատոն, «Թատրոն իքս» փառատոն, «Արտֆեստ» հանրապետական երիտասարդական բաց փառատոն, «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոն: Հաղորդաշարը ներկայացրել է նաև փորձարարական արվեստն ու երիտասարդ ստեղծագործողներին և անդրադարձել է գրքի ու գրահրատարակչության ոլորտի խնդիրներին ու կազմակերպված միջոցառումներին:

Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը, համագործակցելով «Շողակաթ» հեռուստաընկերության հետ, որի պատրաստած հոգևոր-մշակութային և հոգևոր-եկեղեցական հաղորդումները համահունչ են հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության ծրագրային քաղաքականության հետ, 2014 թվականին հեռարձակել է մի շարք հաղորդումներ («Գիրք ճանապարհի»` հայ գրականության պատմության մեջ շրջադարձային արժեք ունեցող գրական գործերի մասին, «Հանրագիտարան»` տեսահանրագիտարան հայ և համաշխարհային գիտության ու արվեստի մեծերի մասին, «Թանգարաններ»` Հայաստանում գործող թանգարանների մասին, «Հայտնի և անհայտ կինո»` հանրահայտ ռեժիսորների կյանքն ու գործունեությունը ներկայացնող հաղորդաշար, «Եկեղեցական կյանք»` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական կյանքի լուսաբանում, «Հիսուսի հրաշքներն ու բժշկումները»` անիմացիոն հաղորդաշար, որում հայ և եվրոպական մանրանկարչության օգտագործմամբ ներկայացվում են Նոր Կտակարանում նկարագրված Տերունական հրաշքները և բազմաթիվ այլ հոգևոր-մշակութային հաղորդումներ):

Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումն իրականացվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի միջոցով:

Հոգևոր-մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 147.9 և 147.8 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 150.2 մլն դրամ:

2013-2014 թվականներին Հայաստանի հանրային ռադիոընկերության կողմից պատրաստվել և հեռարձակվել են հաղորդումներ հետևյալ ծավալներով` «Առաջին ծրագիր»-ը` օրական 24 ժամ, «Երկրորդ ծրագիր»-ը («Իմ ռադիո»)` օրական 24 ժամ, արտասահմանի և Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների համար պատրաստվող օտարալեզու հաղորդումները` օրական 3 ժամ 15 րոպե (2013 թվականին` օրական 3 ժամ):

 

Աղյուսակ 10.4. 2013-2014 թվականներին Հանրային ռադիոընկերության կողմից

հեռարձակված հաղորդումների ծավալները ըստ առանձին թեմատիկ

ուղղությունների

 

._____________________________________________________________________.

|Հաղորդումների թեմատիկ ուղղությունները                |Հեռարձակված    |

|                                                     |հաղորդումների  |

|                                                     |ծավալները (ժամ)|

|                                                     |_______________|

|                                                     |2013   |2014   |

|                                                     |թվական |թվական |

|_____________________________________________________|_______|_______|

|«Առաջին ծրագիր», այդ թվում                           | 8760.0| 8760.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Լրատվական, լրատվական-վերլուծական                     | 1539.6| 1414.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Քաղաքական, տնտեսական, հասարակական                    |  161.2|  502.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Մշակութային, պատմական                                | 1226.4| 1246.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Երիտասարդական                                        |  800.6|  751.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Մանկապատանեկան                                       |  644.8|  604.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Կրթական և  հայոց լեզվի                               |  286.0|  264.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Ժամանցային                                           |  736.5|  568.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Հոգևոր                                               |  242.7|  266.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Երաժշտական                                           | 3122.2| 2904.0|

|_____________________________________________________|_______|_______|

|Այլ                                                  |       |  241.0|

|_____________________________________________________|_______|_______|

|«Երկրորդ ծրագիր» (Իմ ռադիո)                          | 8760.0| 8760.0|

|_____________________________________________________|_______|_______|

|ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և  | 1642.0| 1726.0|

|արտասահմանի համար պատրաստվող հաղորդումներ, այդ թվում`|       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|ՀՀ տարածքում, Մերձավոր Արևելքի  և  հարևան  երկրներում| 1095.0| 1179.0|

|հեռարձակման համար պատրաստվող (8 լեզուներով)          |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|www.armradio.info կայքէջի համար պատրաստվող           |  547.0|  547.0|

|(5 լեզուներով)                                       |       |       |

|_____________________________________________________|_______|_______|

|                  Ընդամենը                           |19162.0|19246.0|

._____________________________________________________________________.

 

2013-2014 թվականներին Հանրային ռադիոընկերության ծրագրային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են ունեցել հաշմանդամների, տարեցների, ընտանիքի, կանանց, երեխաների, մանկավարժների, զինվորականների, գյուղացիների, արվեստագետների, ուսանողների և սոցիալական այլ խմբերի հիմնահարցերին վերաբերող հաղորդաշարերը: ՈՒշադրության առարկա են եղել գրեթե բոլոր ոլորտների և բնագավառների իրավական կարգավորմանն առնչվող հարցերը:

Կարևորվել է Հանրային ռադիոյի եթերից հնչող կարծիքների հավասարակշռվածությունը, ներկայացվել են թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր գործիչների տեսակետները: Պետական և քաղաքական նշանակության որևէ իրադարձություն դուրս չի մնացել Հանրային ռադիոընկերության տեսադաշտից: Ներկայացվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտների առավել ուշագրավ իրադարձությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ազգային ժողովի գործունեությունը:

2013-2014 թվականներին Հանրային ռադիոընկերության եթերում իրենց ուրույն տեղն են ունեցել երաժշտական հաղորդումները, որոնք կազմել են եթերի համապատասխանաբար 35.6 և 33.2 տոկոսը: Երաժշտական հաղորդումների խմբագրությունը ունկնդրին մատուցել է հայկական, ժողովրդական, գուսանական, ժամանակակից և դասական, բազմաժանր ու բազմաոճ երաժշտական ստեղծագործություններ` ներկայացնելով հայ մեծանուն կոմպոզիտորների արժեքավոր ստեղծագործությունները: Կազմակերպվել են ժամանակակից երաժշտական մշակույթի հիմնահարցերի պրոֆեսիոնալ քննարկումներ` մտավորականների, կոմպոզիտորների, երգիչների և բնագավառի հիմնահարցերով մտահոգ մասնագետների մասնակցությամբ: Մեծ լսարան են արձանագրել «Էտյուդներ», «Կամերտոն», «Երաժշտությունն ու մենք», «Արմատներ», «Մի գավաթ սուրճ Ալիսայի հետ...» հաղորդումները: Հաղորդացանցի ամբողջական նկարագիրն առավել հայեցի դարձնելու համար հաղորդումների երաժշտական ձևավորման նախապատվությունը տրվել է հայկական մեղեդիներին: «Գանձարան» հաղորդաշարը ներկայացնում է Հանրային ռադիոյի ֆոնդում պահպանված բացառիկ ձայնագրությունները:

Հանրային ռադիոյում շարունակել են իրենց գործունեությունը էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի, «Արևիկ» մանկապատանեկան և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլները: Վերջիններս համալրել են Հանրային ռադիոյի ֆոնդը նոր ձայնագրություններով, որոնք պարբերաբար հնչել են Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերում:

Լրատվական, լրատվական-վերլուծական հաղորդումները անդրադարձել են քաղաքական, հասարակական, մարզական և այլ բնույթի իրադարձություններին և 2013-2014 թվականներին կազմել են ռադիոեթերի համապատասխանաբար 17.6 և 16.1 տոկոսը:

Հանրային ռադիոընկերության եթերում շարունակել են հեռարձակվել մշակութային և պատմական մի շարք հաղորդումներ, որոնք 2013-2014 թվականներին կազմել են ռադիոեթերի համապատասխանաբար 14.0 և 14.2 տոկոսը: Հաղորդումները ընդգրկում են հանրապետության և համաշխարհային մշակութային դաշտը բոլոր շերտերով: Ռադիոլրագրության բազմազան ժանրերով (հարցազրույց, դիմանկար, ռադիոկոմպոզիցիա և այլն) պատրաստվող հաղորդումները` «Վերնատուն», «Մեկ դերասանի թատրոն», «Մեր ձայնադարանի ֆոնդից», «Գրական հանդիպումները», «Պոեզիա», «Նրանք ապրում են մեզ հետ», «Ասույթներ», «Առածանի», «Գիրք ճանապարհի», անդրադարձել են անցյալի և ներկայիս մշակութային բարձր արժեքներին ու ճանաչված արվեստագետներին, վեր հանել դաշտում առկա խնդիրները, որոնք միտված են օգնելու ձևավորվող մշակութային քաղաքականությանը: Մշակութային հաղորդումները տարվա ընթացքում ընդգրկել են հայ ժողովրդի երևելիների հոբելյանները` երիտասարդ ունկնդրին ճանաչելի դարձնելով այն մտավորականներին ու արվեստագետներին, որոնց ստեղծածը հուսալի հենարան է կյանք մտնող սերունդների համար: Մշակութային և պատմական հաղորդումներից առանձնացել են նաև «Ժամանակի վկան», «Ռադիոթատրոն», «Հայաստանը մեր տունն է» հաղորդումները:

Երիտասարդական հաղորդումները 2013-2014 թվականներին կազմել են ռադիոեթերի համապատասխանաբար 9.1 և 8.6 տոկոսը: Այս հաղորդումներից առանձնանում է «Լյուն-Սե» ամենօրյա հաղորդաշարը, որը ներկայացնում է Հայաստանի, Արցախի և արտասահմանի երիտասարդական անցուդարձը:

Մանկապատանեկան հաղորդումները («Զարթուցիչ», «Հայ թեք», «Մեկնարկ», «Երեք ույու չորս», «Կար-չկար», «Պստիկաշեն») 2013-2014 թվականներին կազմել են ռադիոեթերի համապատասխանաբար 7.4 և 6.9 տոկոսը և ուղղորդված են տարբեր տարիքային խմբերին:

Կրթադաստիարակչական և տեղեկատվական գործառույթների շնորհիվ խմբագրությունը ձգտել է բավարարել երեխաների ինֆորմացիոն և կրթական հետաքրքրասիրությունը: Յուրաքանչյուր կիրակի եթեր է հեռարձակվել մանկական ռադիոթատրոնը:

Հանրային ռադիոընկերության «Երկրորդ ծրագիր»-ը («Իմ ռադիո»-ն) միտված է մատուցելու բազմաժանր ու բազմաոճ երաժշտական, ժամանցային, հետաքրքիր ծրագրեր երիտասարդների համար, որը ներկայացնում է անցյալի մեծ վարպետների, ժամանակակից հայ և օտարազգի կատարողների լավագույն ստեղծագործությունները:

ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և արտասահմանի համար պատրաստվող «Երևանի ձայն» հաղորդումները պատրաստվել են 13 լեզուներով: Հաղորդումներն օտարներին և աշխարհասփյուռ հայությանն են ներկայացրել հայաստանյան իրադարձությունները, ծանոթացրել Հայաստանի պատմությանը, արծարծել Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայ դատին և ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցեր: Արտասահմանի համար պատրաստվող օրվա բոլոր հաղորդումների ձայնագրությունները և տեքստերը տեղադրվել են Հանրային ռադիոընկերության www.armradio.info կայքէջում, ինչն ունկնդրին հնարավորություն է ընձեռում հաղորդումները կարդալ ու լսել օրվա ցանկացած ժամի: Հաղորդումներից 8-ը` պարսկերեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն, հունարեն, ադրբեջաներեն, թուրքերեն և արաբերեն, նաև հեռարձակվում են Մերձավոր Արևելքի և հարևան երկրներում, իսկ 5-ը` ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, գերմաներեն և իսպաներեն, տեղադրվում են միայն կայքէջում:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով (եզդիերեն` 30 րոպե, ասորերեն` 15 րոպե, քրդերեն` 30 րոպե, հունարեն` 15 րոպե) հաղորդումներն ամեն օր հեռարձակվում են նաև Հայաստանի տարածքում:

2013-2014 թվականներին Հանրային ռադիոյի հաղորդումները հեռարձակվել են միջին, կարճ, գերկարճ և FM տիրույթի հաճախություններով: «Առաջին ծրագիր»-ը հեռարձակվել է ՀՀ ողջ տարածքում օրական 24 ժամ` գերկարճ տիրույթի հաճախականություններով (Երևանում` 107.7 Մհց), «Իմ ռադիո»-ն հեռարձակվել է Երևանում և Երևանի հարակից շրջաններում օրական 24 ժամ` 103.8 Մհց հաճախականությամբ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումները հեռարձակվել են կարճ ալիքով և գերկարճ տիրույթի հաճախականությամբ, Մերձավոր Արևելքի և հարևան երկրներում հաղորդումները 8 լեզուներով հեռարձակվել են միջին և կարճ ալիքներով, իսկ ՀՀ Ազգային ժողովի դռնբաց նիստերն ուղիղ եթերով հեռարձակվել են գերկարճ 69.7 Մհց հաճախականությամբ:

Հեռարձակման աշխատանքներն իրականացվել են «Ռադիո» և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, ինչպես նաև Հանրային ռադիոընկերության սեփական տեխնիկական միջոցներով:

Հանրային ռադիոընկերության «Առաջին ծրագիր»-ը հեռարձակվել է նաև առցանց` www.armradio.am կայքէջով:

2014 թվականին հեռարձակման ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 14.3 տոկոսը 2013 թվականի 15.1 տոկոսի փոխարեն:

Ռադիոհաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 648.9 և 666.7 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 778.6 մլն դրամ:

2014 թվականին Հայաստանի հանրային ռադիոընկերությունն իրականացրել է շենքի հիմնանորոգման ծրագիր: Այդ նպատակով 2014 թվականին Հայաստանի հանրային ռադիոընկերությանը հատկացվել է 50.0 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 50.0 մլն դրամ:

Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից 2013-2014 թվականներին պատրաստվել և հեռարձակվել են օրական 8.7 ժամ հեռուստահաղորդումներ և 24 ժամ ռադիոհաղորդումներ:

2013-2014 թվականներին հեռուստահաղորդումները հեռարձակվել են հետևյալ հինգ թեմատիկ ուղղություններով` քաղաքական (տնտեսական, հասարակական), մշակութային, մարզական, երաժշտական (ժամանցային) և այլ հաղորդումներ, իսկ ռադիոհաղորդումները հետևյալ թեմատիկ ուղղություններով` լրատվական (լրատվական-վերլուծական), մշակութային, մարզական, երաժշտական (ժամանցային) և այլ հաղորդումներ: Նշված ուղղություններից գերակշռող ծավալ են ունեցել երաժշտական (ժամանցային) հաղորդումները, 2014 թվականին կազմելով հեռուստաեթերի 63.0 տոկոսը (2013 թվականին` 52.4 տոկոս), իսկ ռադիոեթերի 83.0 տոկոսը (2013 թվականին` 85.4 տոկոս):

Շիրակի հանրային հեռուստառադիոյի հեռուստահաղորդումների հեռարձակումն իրականացվել է Գյումրի քաղաքում և հարակից տարածքներում դեցիմետրային տիրույթի 39-րդ կապուղով և Ամասիայում` 41-րդ դեցիմետրային կապուղով, իսկ ռադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվել է FM տիրույթում` 102.5 ՄՀց հաճախականությամբ:

Շիրակի հանրային հեռուստառադիոյի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի միջոցով:

Շիրակի հանրային հեռուստառադիոյի կողմից հեռուստառադիոհաղորդումների արտադրության, ձեռքբերման և հեռարձակման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 25.6 և 27.3 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 91.4 մլն դրամ: 2015 թվականին լրացուցիչ հատկացումների մեծ մասը նախատեսվում է ուղղել հեռուստատեսային լրատվական հաղորդումների ստեղծմանը:

2014 թվականին Շիրակի հանրային հեռուստառադիոն իրականացրել է նաև տեխնիկական վերազինման ծրագիր: Այդ նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է 2.0 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 8.9 մլն դրամ:

2013-2014 թվականներին «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն շարունակել է ուսումնասիրել Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության եթերում հեռարձակվող հաղորդումների և հաղորդաշարերի վերաբերյալ հանրության կարծիքը:

2014 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացված միջոցների շրջանակներում Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն իրականացրել է 10 հետազոտություն: Եռամսյակային կտրվածքով իրականացվել են զանգվածային քանակական սոցիոլոգիական հետազոտություններ (հետազոտվող մասնակիցների թիվը յուրաքանչյուր եռամսյակ կազմել է 1200 հարցվող), որոնք ուղղված են եղել բացահայտելու Հանրային հեռուստատեսության եթերային քաղաքականության վերաբերյալ հեռուստադիտողների ընկալումները և ակնկալիքները: Հետազոտություններն իրականացվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Հետազոտությունները հնարավորություն են տվել դուրս բերել եթերային քաղաքականության ձևային և բովանդակային փոփոխությունների վերաբերյալ հանրային արձագանքները, չափել հեռուստադիտողների բավարարվածության մակարդակը հեռուստաարտադրանքից և դուրս բերել գնահատականների փոփոխման դինամիկան` դրական և բացասական միտումները:

Նշված զանգվածային հետազոտություններին զուգահեռ իրականացվել են նաև 6 որակական հետազոտություններ` թիրախային խմբերի մասնակցությամբ: Ընտրվել են 5 հիմնական թիրախային խմբեր` պետական կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, լրագրողներ և բլոգերներ:

Յուրաքանչյուր թիրախային խմբի հետ քննարկվել է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործունեությունը, հաղորդացանցի նկատմամբ բավարարվածությունը, առանձին հաղորդումների գրավիչ և վանող գործոնները, հաղորդումների բովանդակության վերաբերյալ ուղերձները: Որակական հետազոտություն է իրականացվել նաև պարզելու երիտասարդական և մանկական հաղորդումներից թիրախային խմբերի բավարարվածության մակարդակը, եթերում մանկական և երիտասարդական հաղորդումների ներկայացվածության չափի վերաբերյալ պատկերացումները և գնահատականները:

Նշված հետազոտություններն իրականացնելու նպատակով 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 8.2 և 9.4 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 44.7 մլն.դրամ:

2015 թվականին հատկացումների աճը պայմանավորված է բարձրակարգ մասնագետների ներգրավման միջոցով, պարբերական սոցիոլոգիական հետազոտությունների որակի բարձրացմամբ:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը 2014 թվականին, բացի ՀՀ պետական բյուջեից ստացված միջոցներից, այլ եկամտի հաշվին իրականացրել է հետևյալ հետազոտությունները` հայկական հեռուստատեսությունների հեռուստաարտադրանքի համեմատական, հեռուստահաղորդումների դիտելիության և բովանդակային նախընտրությունների գնահատում, արտաքին գովազդի շուկայի վերլուծություն և պարզաբանում:

ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2013 թվականին` 108.9 մլն դրամ, 2014 թվականին` 119.9 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 131.9 մլն դրամ:

2013 թվականին «Տնտեսական վերլուծությունների ծառայություններ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է 120 հեռուստահաղորդումներ, 2014 թվականին հաղորդումների քանակը նվազել է մինչև 80 թողարկում, շեշտը դրվել է հաղորդումների որակական ցուցանիշների վրա (հաղորդման մեջ ներկայացվող թեմաների քանակը, արդիականությունը, հրատապությունը և այլ ցուցանիշներ):

Հեռուստահաղորդումների, էլեկտրոնային կայքերի, հանրապետական թերթերի, սոցիալական ցանցերի վերաբերյալ հրապարակումների թիվը 2013-2014 թվականներին կազմել է համապատասխանաբար 186 և 400 միավոր:

2014 թվականից սկսած իրականացվել են ՀՀ կառավարության գործունեությանն առնչվող տեղեկատվական ռեսուրսների վերլուծություններ ու ուսումնասիրություններ, այդ թվում` մասնագիտական վերլուծություններ, որոնց հիման վրա պատրաստվել են տեղեկատվական և վերլուծական հոդվածներ և հրապարակումներ, ապահովվել են պատրաստի նյութերի տեղաբաշխումը սոցիալական ցանցերում, հեռուստաեթերում, էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում:

«Տնտեսական վերլուծությունների ծառայություններ» ծրագրի իրականացման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է յուրաքանչյուր տարի 191.2 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 191.4 մլն դրամ:

«Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականներին իրականացվել է «Սփյուռքի ժամ» հաղորդաշարը, աջակցություն է ցուցաբերվել «Մերոնք» հաղորդաշարին և «Արմնյուզ» հեռուստաընկերության «Աշխարհասփյուռ» հաղորդմանը:

2013 թվականին ձեռք են բերվել հետևյալ վավերագրական ֆիլմերը` Փրկված Բեկոր», «Համշենահայեր», «Թաքուն հայեր», «Տասն օր տանը»: Պատրաստվել է «Խավարում» կարճամետրաժ ֆիլմի սցենարը:

Ծրագրի շրջանակներում պատրաստվել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացնող տեսահոլովակներ:

2013 թվականին ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները կազմել են` 52.6 մլն դրամ, 2014 թվականին` 49.8 մլն դրամ: 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 52.6 մլն դրամ:

 

Հրատարակչական և տեղեկատվական բնագավառ

 

Հրատարակչական և տեղեկատվական բնագավառի հատկացումները հիմնականում ուղղվում են հետևյալ ծրագրերի իրականացմանը` «Գրականության հրատարակում», «Աջակցություն գրականության հրատարակմանը», «Պետական մամուլի հրատարակում», «Ոչ պետական մամուլի հրատարակում», «Գրական ժառանգության պահպանում և տարածում», «Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայություններ», «Թարգմանչական ծառայություններ», «Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ», «Հանրային իրազեկման ապահովում», ինչպես նաև Սփյուռքի հայապահպանության ծրագրերի իրականացմանը:

2013-2014 թվականներին ընդլայնվել են հայ գրքին նվիրված և ընթերցանության խթանմանը նպաստող հանրապետական միջոցառումները: Համագործակցելով ոլորտի մասնավոր, (ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ), հասարակական կազմակերպությունների («Հրատարակիչների ազգային ասոցիացիա», «Գրավաճառների ազգային ասոցիացիա»), ստեղծագործական միությունների (ՀԳՄ, «Հայ գրքի կենտրոն», «Գրական գործակալություն») հետ` ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցել է Հայաստանի մարզերում և Լեռնային Ղարաբաղում գրքի ցուցահանդես-տոնավաճառներին, հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությանն այլ լեզուներով, հայ ժամանակակից գրողների հոբելյանների կազմակերպմանը, գրքի վարկի բարձրացմանը և ընթերցանության խթանմանը նպաստող բազմաբնույթ միջոցառումների և փառատոների կազմակերպմանը (»Դարձ առ գիրքը», «Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր», «Գիրք նվիրելու օր», «Մուտքը` գրքով», «Գրախանութ անիվների վրա», «Թարգմանչաց տոն», «Գրքարվեստ» հանրապետական մրցույթ և այլն):

Միջազգային համագործակցության ծրագրերով 2013-2014 թվականներին Հայաստանը մասնակցել է արդեն ավանդական դարձած միջազգային ցուցահանդեսների (Մինսկ, Փարիզ, Թեհրան, Սալոնիկ, Մոսկվա, Ֆրանկֆուրտ և այլն):

Կարևորվել է Հայաստանի մասնակցությունն ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը, որին ներկայացվում են Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող և այլ գրականություն, ինչը նպաստում է մշակութային արժեքների հանրահռչակմանը:

2013-2014 թվականներին ավելի լայն ընդգրկում և հեղինակություն են ձեռք բերել ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, թարգմանիչների և հրատարակիչների միջազգային ֆորումի շրջանակում կազմակերպվող քննարկումները, «Գրական տապան» միջազգային փառատոնը, որին հյուրընկալում են միջազգային գրական աշխարհում հեղինակություն ունեցող մտավորականները, ընթերցասեր հանրությանը ծանոթացնում մեր երկրին նվիրված օտարալեզու ստեղծագործություններին: Մտավորականները փառատոնի շրջանակում անցկացնում են վարպետության դասեր, հայ ուսանողներին են ներկայացնում ժամանակակից գրական աշխարհի միտումներն ու զարգացումները: Ավանդույթի համաձայն` նրանք մասնակցում են կլոր սեղանների, քննարկումների, մշակութային այլ նախաձեռնությունների: Փառատոնի հյուրերն այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, ծանոթանում են մեր պատմամշակութային ժառանգությանն ու ավանդույթներին:

«Գրականության հրատարակում» ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականներին առանցքային տեղ է ունեցել հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը նվիրված գրականության հրատարակումը:

Հրատարակվել են ճարտարապետությանը, գեղանկարչությանը և մանրանկարչությանը նվիրված ուսումնասիրություններ և ալբոմներ (Վոլքմար Գանցհորն` «Քրիստոնեական արևելյան գորգը», Մեսրոպ Խիզանեցի` «Հայ մանրանկարիչներ» մատենաշար, Հեղինակային խումբ` «Հայկական հուշարձանները կերպարվեստում», Գարեգին Քոթանջյան` «Իմպրեսիոնիզմի ժառանգությունը և հայ գեղանկարչությունը 19-20-րդ դդ. առաջին կեսին», Սեն Հովհաննիսյան` «Արարատ», Հեղինակային խումբ` «Հայկական գունապնակ» մատենաշար):

Ընդգրկուն է եղել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված գրականությունը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրականություն» ծրագրով հրատարակվել են ուսումնասիրություններ, ականատեսների վկայություններ, գիտահանրամատչելի և գեղարվեստական գրականություն, ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով (Արթուր Շահնազարյան` «Կոմիտաս. Կյանքն ու ստեղծագործությունը» գիտահանրամատչելի վեպ, Ալեքսեյ Ջիվելեգով` «Թուրքիան և հայկական հարցը» ուսումնասիրություն ռուսերեն, Հարություն Մինասյան` «Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ», Միքայել Ամիրխանյան` «Հայերի ցեղասպանությունը և եվրոպական հրապարակախոսությունը» ռուսերեն, Անահիտ Աստոյան` «Դարի կողոպուտ. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.» անգլերեն):

Զգալի տեղ է հատկացվել հոբելյանական գրականության (Գոռ Վանյան` «Արմեն Գուլակյան» կյանքն ու գործունեությունը» - ծննդյան 115-ամյակ, Ռուբեն Զարդարյան` «Ընտրանի»- ծննդյան 140-ամյակ, Ռայա Խասապետյան` «Հուշարձան» Հրաչյա Հովհաննիսյանի կյանքն ու գործը»-ծննդյան 95-ամյակ, Թորոս Թորամանյան` «Նամականի» - ծննդյան 150-ամյակ, Պարույր Սևակ` «Պոեմներ» - ծննդյան 90-ամյակ և այլն), մանկական պատկերազարդ գրականության (Ջեյմս Մեթյու Բարի` «Փիթեր Փոն» (վիպակ), «Տարբեր ժողովուրդների հեքիաթներ» հայերեն, Հասմիկ Աջամյան` «Պինգ-Վինը» (պատմվածքների ժողովածու) և այլն), սփյուռքահայ գրականության (Քրիս Բոյաջյան` «Ավազե ամրոցի աղջիկները» (վեպ), Վահրամ Մավյան` «Հայու բեկորներ» («Սփյուռքահայ գրողներ» մատենաշար), Մուշեղ Իշխան` «Ընտրանի» (»Սփյուռքահայ գրողներ» մատենաշար) և «Դպրոցական գրադարան» մատենաշարի (Խաչատուր Աբովյան` «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» (վեպ) և Նար Դոս` «Սպանված աղավնի» (պատմվածքներ, վիպակ) հրատարակմանը:

«Դպրոցական գրադարան» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին:

2013-2014 թվականներին «Գրականության հրատարակում» ծրագրով հատկացվել է յուրաքանչյուր տարի 102.0 մլն դրամ, որն ուղղվել է 58 և 55 անուն գրքերի հրատարակմանը: 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 102.0 մլն դրամ (40 անուն գիրք):

«Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով հիմնականում աջակցվել է ժամանակակից գրողների և գրականագետների աշխատանքների հրատարակմանը, այդ թվում` սկսնակ գրողներին` հրատարակելու իրենց գիտահանրամատչելի և գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանելու և տարածելու ինչպես հայ գրականության նշանակալի ստեղծագործություններն օտար լեզուներով, այնպես էլ այլ ժողովուրդների գրականության արժեքավոր նմուշները` հայերեն:

2013-2014 թվականներին «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 40.0 և 39.6 մլն դրամ, որն ուղղվել է 74 ու 61 անուն գրքերի հրատարակմանը: 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 40.0 մլն դրամ (69 անուն գիրք):

«Պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումներն ուղղվել են 2 անուն` «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հրատարակմանը:

2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 69.8 և 70.8 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 72.2 մլն դրամ:

«Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով նախատեսված հատկացումները հնարավորություն են տալիս ապահովել ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող, գրական մշակութային, էլեկտրոնային, մարզական, մարզային և այլ բնույթի ոչ պետական մամուլի շարունակականությունը, հայերեն և ազգային փոքրամասնությունների լեզուներով ստանալ և տարածել տեղեկատվություն, ծանոթանալ հանրապետության գրական-մշակութային կյանքին, հանրապետական, տարածաշրջանային և միջազգային անցուդարձին: Ծրագրի իրականացումը կարևոր է մասնավորապես ազգային փոքրամասնությունների համար, որոնք կարողանում են դրա շնորհիվ զարգացնել իրենց ազգային լեզուն և գրականությունը:

2013-2014 թվականներին աջակցություն է ցուցաբերվել համապատասխանաբար 40 և 69 անուն թերթի և ամսագրի հրատարակմանը, որի համար հատկացվել է 47.4 և 47.7 մլն դրամ: 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 49.1 մլն դրամ:

«Հրատարակչական, տեղեկատվական, տպագրական ծառայություններ» ծրագրով 2013-2014 թվականներին նախատեսված հատկացումների շրջանակներում հրատարակվել են` Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրեր` 1,057.8 և 1,067.0 հազ. մամուլով, Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր` 493.4 և 461.3 հազ. մամուլով, Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրեր (ռուսերեն)` 39.1 և 5.4 հազ. մամուլով, Երևանի իրավական ակտերի տեղեկագրեր` 33.7 և 33.5 հազ. մամուլով, քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 913.6 և 661.0 հազ. մամուլով:

Նշված ծրագրի հատկացումների շրջանակներում ձեռք է բերվել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանք (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր), ինչպես նաև հրատարակվել և տպագրվել են միջազգային պայմանագրեր և մուտքի վիզաներ: 2015 թվականին կշարունակվեն նշված աշխատանքները:

2013-2014 թվականներին ծրագրով հատկացվել է համապատասխանաբար 417.2 և 401.3 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 437.9 մլն դրամ:

«Թարգմանչական ծառայություններ» ծրագրով նախատեսված հատկացումների շրջանակներում թարգմանված էջերի ծավալը 2013 թվականին կազմել է` 10.569 էջ, 2014 թվականին` 20.302 էջ, 2015 թվականին նախատեսվում է թարգմանել 21.871 էջ:

Ծավալների ավելացումը պայմանավորված է Մաքսային միությանը և Եվրոպական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պահանջվող թարգմանչական աշխատանքների իրականացմամբ:

Թարգմանչական ծառայությունների իրականացման համար 2013-2014 թվականներին հատկացվել է 122.3 և 172.5 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 185.9 մլն դրամ:

2013-2014 թվականներին իրականացվել են նաև Սփյուռքի հայապահպանության ծրագրեր` «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ», «ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում սփյուռքի համայնքներին» և «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում:

«Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2013 և 2014 թվականներին շարունակվել են «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի հրատարակման, արևմտահայերենից` արևելահայերեն և հակառակը` փոխարկչի շտեմարանի ընդլայնման, էլեկտրոնային գրադարանի և Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանի սպասարկման աշխատանքները:

Հարկ է նշել, որ 2013-2014 թվականներին զգալիորեն ակտիվացել է համագործակցությունը Սփյուռքի տարբեր կառույցների և լրատվամիջոցների հետ, որի արդյունքում ավելացել է Սփյուռքից ստացվող խմբագրման, թարգմանման անհրաժեշտություն ունեցող տեղեկատվությունը: Ավելացել է նաև կայքի այցելուների քանակը:

Էլեկտրոնային գրադարանում արդեն մուտքագրվել է ավելի քան 800 գիրք, հոդված, ձայնագրություն և այլ նյութեր` Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում համայնքների պատմության, ցեղասպանության, արցախյան հիմնախնդրին առնչվող գիտական, վերլուծական, գեղարվեստական պատմական գրականություն, ինչպես նաև մանկական գրականություն և դասագրքեր:

«Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է յուրաքանչյուր տարի 33.0 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 33.0 մլն դրամ:

«ՈՒսումնական և հանրամատչելի գրականության հավաքագրում և առաքում սփյուռքի համայնքներին» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին:

Ծրագիրը շարունակվել է նաև 2013-2014 թվականներին` հնարավորություն ընձեռելով Սփյուռքի կրթօջախներին առաքել 2013 թվականին` ավելի քան 120.000 կտոր գիրք և ավելի քան 50.000 ուսումնական նյութ, 2014 թվականին` 46.000 կտոր ուսումնական նյութ:

Այդ նպատակով 2013-2014 թվականներին հատկացվել է յուրաքանչյուր տարի 10.0 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 10.0 մլն դրամ:

2013-2014 թվականներին շարունակվել է նաև «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակումը` 2.500 օրինակով:

«Հայկական սփյուռք» եռալեզու տարեգիրքը յուրօրինակ հաշվետվություն և պատմագրություն է հայկական սփյուռքի մասին, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ծանոթանալ Հայաստանում և Սփյուռքում համահայկական կազմակերպությունների, հոգևոր կառույցների, Հայ համայնքների, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացված հիշարժան ծրագրերին, միջոցառումներին:

Վերջին երկու տարիներին սփյուռքյան կազմակերպություններին առաքվել է ավելի քան 2.000 օրինակ տարեգիրք, ինչպես նաև մոտ 500 օրինակ առաքվել է ՀՀ-ում գործող կազմակերպություններին:

2013-2014 թվականներին տարեգրքի հրատարակման համար հատկացվել է համապատասխանաբար 5.7 և 7.9 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 8.2 մլն դրամ:

 

10.2.1.3. Հիմնական խնդիրները

 

Հեռուստառադիոհաղորդումների բնագավառում հիմնական խնդիրներն են.

. շարունակել Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման փուլային աշխատանքները,

. օգտագործել համակարգչային նորագույն տեխնոլոգիաներ` հեռուստատեսային և ռադիո տարբերանշանների, ձայնային ազդականչերի միասնականացումը և տեխնիկական կիրառելիությունն ապահովելու նպատակով,

. ավարտին հասցնել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի հիմնանորոգված մասնաշենքում գործող «Առաջին լրատվական» ծառայության տեխնիկական վերազինման փուլը,

. բարձրացնել հաղորդումների հեռարձակման որակը,

. զարգացնել և ընդլայնել Եվրոպական հեռարձակողների միության, մի շարք եվրոպական, ԱՊՀ և այլ երկրների հեռուստառադիոընկերությունների հետ համագործակցությունը,

. ակտիվորեն մասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին` ապահովելով նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումներ,

. պատրաստել հանրության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի հրատապ խնդիրներին նվիրված այնպիսի հաղորդումներ, որոնք ապահովում են անմիջական կապը լսարանի հետ, արձագանքում են ոչ միայն հանրության կյանքում առկա հայտնի խնդիրներին, այլև հանպատրաստից բարձրացնում են նոր հարցեր և փնտրում ոչ ստանդարտ լուծումներ,

. ավելացնել այն հաղորդումների քանակը, որոնք վերաբերում են հասարակության խոցելի և անպաշտպան խմբերի` ծերերի, ծնողազուրկ երեխաների, հսկողությունից դուրս մնացած դեռահասների, գործազուրկների և հաշմանդամների խնդիրներին, ինչպես նաև հանրության մեջ նրանց նկատմամբ ձևավորել համարժեք և հանդուրժողական վերաբերմունք,

. բոլոր հաղորդումներում սահմանել կենդանի, բայց կանոնական հայերենի գերակայություն` որպես եթերի լեզվական քաղաքականության առանցքային պայման: Իրականացնել ազգային երգի ու երաժշտության հանրահռչակումը` շարունակելով համապատասխան հաղորդաշարերի և համերգների հեռարձակումն ու պատրաստելով նորերը, ներկայացնել հայ ժողովրդի պատմության ուսանելի և հաղթական դրվագները, բացահայտել պատմության առեղծվածները, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները կենդանի և դինամիկ եղանակով` երիտասարդական լսարանի առավելագույն ներգրավումն ապահովելու համար,

. շարունակել համալրել Հանրային հեռուստաընկերության ձայնային բազան ֆիլմերի կրկնօրինակման և հնչյունավորման աշխատանքների որակը հնարավորինս լավացնելու նպատակով,

. բարձրացնել առողջապահական բնույթի հաղորդումների արդյունավետությունը` դրանք դարձնելով առավել դիպուկ ու կարճ,

. ցուցադրել բարիություն և ընկերասիրություն սերմանող մուլտֆիլմեր, երեխաների մեջ արմատավորել սեփական իրավունքների պաշտպանության և հանրային պատասխանատվության զգացումներ, ճանաչելի և սիրելի դարձնել հայրենի բնաշխարհն ու նրա մարդկանց,

. Երևանի պետական համալսարանի հետ համատեղ մշակված կրթական ծրագրի շրջանակներում գործող «Մասս մեդիա» կրթական կենտրոնում շարունակել նեղ մասնագիտացված հեռուստատեսային արհեստավարժ կադրերի պատրաստումը,

. մշակել և կիրառել հանրային կարծիքի ուսումնասիրման նորագույն մեթոդներ` ավելի արդյունավետ և նպատակային դարձնելով հաղորդումների հասցեականությունն ու ծրագրման աշխատանքները, պահպանել անհրաժեշտ համամասնություն սոցիալական խմբերի խնդիրների լուսաբանման ոլորտում,

. համագործակցել սոցիալական գովազդ արտադրող և պատվիրող կառույցների հետ` ապահովելու համար դրանց համապատասխանությունը եթերի պահանջներին,

. շարունակել հեռարձակել ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության նախարարության, ոստիկանության գերատեսչական հաղորդումները, զանազան հաղորդումներում պատշաճ առիթներով մեծարել զոհված և ողջ մնացած հերոսներին,

. իրազեկել հասարակությանը ՀՀ կառավարության գործունեության, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին և դարձնել մասնակից իրականացվող բարեփոխումներին,

. պահպանել և արմատավորել Սփյուռքի հայկական համայնքներում ազգային ինքնությունը, կանխել ուծացումը, նպաստել հայոց լեզվի, ազգային, մշակութային ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև Սփյուռքի համայնքներին ապահովել Հայաստանի մասին լիարժեք և հավաստի տեղեկատվությամբ:

Հրատարակչական և տեղեկատվության բնագավառում հիմնական խնդիրներն են.

. ներկայացնել թարգմանական գրականության միջոցով հայ մշակույթը արտերկրում և համաշխարհային գրականությունը հայ ընթերցողին,

. բարձրարժեք գրականությանը և որակյալ հրատարակումներին աջակցելու միջոցով խթանել գրաշուկայի զարգացումը, իրականացնել հայաստանյան և արտերկրի հրատարակիչների հրատարակչական նախաձեռնությունները, որը հնարավորություն կտա բարձրացնել տպագիր արտադրանքի որակը, նպաստել հեղինակների հետ համագործակցությանը,

. պահպանել և զարգացնել գրահրատարակչության ազգային ավանդույթները, գրքային արտադրանքի միջոցով վերհանել ու նորովի վերարժևորել անցյալի արժեքները,

. բարձրացնել հրատարակվող գրականության պոլիգրաֆիական որակը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ, պատրաստել պոլիգրաֆիական արդի մեթոդներին տիրապետող մասնագետներ,

. խթանել ընթերցանությանը, ապահովելով գրքերի վաճառքի գնի մատչելիությունը,

. ապահովել սփյուռքի համայնքներում Հայաստանի մասին լիարժեք և հավաստի տեղեկատվության մատչելիությունը:

 

 

10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

10.2.2.1. Նպատակները

 

Հեռուստառադիոհաղորդումների բնագավառի նպատակներն են.

. Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի և պատմության, մարզական, ժամանցային և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանության ապահովում:

. Հանրության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի անաչառ, հավաստի, օպերատիվ, համակողմանի, ամբողջական և սպառիչ լուսաբանման ապահովում,

. Հանրության սեռային, տարիքային, սոցիալական, էթնիկական բոլոր խմբերի բարոյական և գեղագիտական պահանջմունքների բավարարում` առաջնորդվելով համամարդկային և ազգային բարձր արժեքների պահպանման և հանրահռչակման սկզբունքով,

. Հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, գթասրտության և հանդուրժողականության գաղափարների տարածմանը նպաստում,

. Հայ ժողովրդի պատմական հիշողության, լեզվի, գրականության, ազգային ինքնության, մշակութային ժառանգության պահպանմանն ու հարատևմանը միտված հանրային ձեռնարկումների խթանում` ապահովելով դրանց լուսաբանման շարունակական և հարաճուն ընթացքը,

. Հայկական աշխարհի միասնական տեղեկատվական դաշտի ձևավորում` նպաստելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների սերտացմանը, հայ ներուժի համախմբմանը և արտերկրի հայ գաղթօջախներում հայապահպանությանը:

Հրատարակչական և տեղեկատվության բնագավառի հիմնական նպատակներն են.

. Գրքային արտադրանքի միջոցով հայ ժողովրդի գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում,

. Բարեկիրթ քաղաքացիական հասարակության ձևավորում, բնակչության` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովում,

. Գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության զարգացում,

. Իրավական ակտերի թարգմանությունների մատչելիության ապահովում, երկրի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարում,

. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև կապերի ամրապնդում, սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնության պահպանում, մայրենի լեզվի մոռացության, հայկական մշակութային արժեքները կորցնելու վտանգի, ուծացման դեմ պայքարում:

 

10.2.2.2. Գերակայությունները

 

Հեռուստառադիոհաղորդումների բնագավառում 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի համար հիմք է հանդիսանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով Հանրային հեռուստառադիոընկերությանն ամրագրված լիազորությունների իրականացումը` մասնավորապես օրենքով սահմանված թեմատիկ ուղղություններով հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման ապահովումը:

2016-2018 թվականներին հեռուստառադիոհաղորդումների գերակա ուղղություններն են.

. Հեռարձակվող հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների ընդհանուր ծավալում բնակչության լայն խավերին մատչելի հայալեզու, սեփական և հայրենական արտադրության հաղորդումների բազմազանության ապահովում, հաղորդումների բովանդակության և որակի բարելավում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.2.8.4. Հեռահաղորդակցությունը» բաժին):

. Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի նշանակալիությունը բարձրացնելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության ակտիվացմանը նպաստելու նպատակով հանրային հեռուստատեսության միջազգային ալիքով հեռարձակվող հաղորդումների բովանդակության և որակի բարելավում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.1.3. Սփյուռքը» բաժին):

. Տեխնիկական վերազինման և նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հանրապետության ամբողջ տարածքում և տարածքից դուրս հաղորդումների հեռարձակման բարձր որակի, ինչպես նաև EBU-ի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան տեխնիկական մակարդակի ապահովում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.2.8.4. Հեռահաղորդակցությունը» բաժին):

Հրատարակչական և տեղեկատվության բնագավառում 2016-2018 թվականներին գերակա ուղղություններն են.

. Գրքային արտադրանքի միջոցով հայ ժողովրդի գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում և հանրահռչակում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին):

. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի և միջոցառումների իրականացում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին):

. Հայ գրքի, տպագիր այլ արտադրանքի բովանդակային և տպագրական որակների բարձրացում, միջազգային շուկայում մրցունակության ապահովում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին):

. Հայ հեղինակների հրատարակչական նախաձեռնությունների իրականացում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.4.5. Մշակույթը» բաժին):

. Իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրերի հրատարակում և թարգմանությունների իրականացում (հիմք` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36, 62 և 67-րդ հոդվածներ):

. Հայաստան-Սփյուռք գործակցության դինամիկ զարգացում, Սփյուռքում և Հայաստանում գործող կազմակերպությունների համագործակցության ակտիվացում, հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում (հիմք` ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիր` «2.1.3. Սփյուռքը» բաժին):

 

10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել 2016 թվականին` 8,362.0 մլն դրամ, 2017 թվականին` 8,377.2 մլն դրամ և 2018 թվականին` 8,434.2 մլն դրամ (ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էին ծախսեր` 7,012.5 մլն դրամ, 2017 թվականին` 7,220.3 մլն դրամ):

Ծախսերը 2016 թվականին 2015 թվականի նկատմամբ կնվազեն` 0.2%-ով, 2017 թվականին` 2016 թվականի նկատմամբ կաճեն` 0.2%-ով, իսկ 2018 թվականին 2017 թվականի նկատմամբ կաճեն` 0.7% -ով:

2016-2018 թվականներին ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի միջնաժամկետ ծրագրով ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի, համապատասխանաբար` 0.17, 0.16 և 0.15%:

2016-2018 թվականներին ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի բյուջետային հատկացումների փոփոխությունը հիմնականում պայմանավորված է.

. աշխատավարձի ծախսերի աճով 2016-2017 թվականներին` 26.9 և 13.2 մլն դրամով, կապված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազ. դրամ (ներառյալ եկամտային հարկը` 79.4 հազ. դրամ) սահմանման, ինչպես նաև 2016 և 2017 թվականներին` համապատասխանաբար 2015 և 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսման հետ:

. «Հանրային իրազեկման ապահովում» ծրագրի գծով ծախսերի աճով` 16.6 մլն դրամով («Հանրային կապերի տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ին Օրբելի 23 հասցեում նոր շենքի հատկացման հետ կապված պահպանման ծախսերի աճ` 11.6 մլն դրամով և Թուրքիա/Ադրբեջան լրատվական, տեղեկատվական դաշտի ուսումնասիրության նպատակով 3 մասնագետների ներգրավում` 5.0 մլն դրամ,

. Էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (Առլիս) պահպանման ծախսերի ավելացմամբ` 7.5 մլն դրամով (հակերության դեմ պայքարի ծրագրի իրականացում),

. հեռուստատեսային ծառայությունների արբանյակային հեռարձակման ծախսերի նվազմամբ` 30.2 մլն դրամով, կապված տարադրամի և տարադրամով արտահայտված գումարի փոփոխության հետ,

. տեխնիկական վերազինման ծախսերի փոփոխությամբ, ընդ որում` 2016 և 2018 թվականներին ծախսերի նվազմամբ, համապատասխանաբար` 78.8 և 31.3 մլն դրամով, իսկ 2017 թվականին ծախսերի աճով` 129.3 մլն դրամով,

. Հիմնանորոգման ծախսերի փոփոխությամբ` 2016 և 2018 թվականներին ծախսերի աճով, համապատասխանաբար` 113.0 և 31.3 մլն դրամով, իսկ 2017 թվականին ծախսերի նվազմամբ` 59.3 մլն դրամով («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի շենք-շինությունների և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի շենքի հիմնանորոգում),

. ՀՀ արտաքին գործերի նախարարության հրատարակչական ծախսերի փոփոխությամբ` 2016 թվականին ծախսերի նվազմամբ` 59.0 մլն դրամով, իսկ 2017-2018 թվականներին ծախսերի աճով, համապատասխանաբար` 2.0 և 57.0 մլն դրամով (պայմանավորված է ՀՀ մուտքի վիզաների և դեսպանությունում օգտագործվող պաշտպանված ձևաթղթերի առկա քանակով),

. ներդրումների ծախսերի նվազմամբ 2016 թվականին` 17.0 մլն դրամով (Շիրակի հանրային հեռուստառադիոյի գծով ծախսեր` 8.9 մլն դրամ, «Հոգևոր-մշակութային» հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ի գծով ծախսեր` 7.6 մլն դրամ և Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի վարչական սարքավորումների ծախսեր` 0.4 մլն դրամ):

2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակով նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ` 617.9 մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ԱՍ` նկարահանման տաղավարների տեխնիկական վերազինում (տաղավարների համար լուսային տեխնիկայի, HD ապարատային սարքասրահի և տեսախցիկների ձեռքբերում, ինչպես նաև HD ձևաչափի կապուղու ձեռքբերում):

2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության հիմնանորոգման նպատակով նախատեսվում է հատկացնել 666.7 մլն դրամ:

Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտի 2014-2018 թվականների ծախսերը` ըստ ուղղությունների ներկայացված են 10.6. աղյուսակում:

 

Աղյուսակ 10.6. Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման,

հրատարակչական ծառայությունների ոլորտի 2014-2018

թվականների ծախսերը` ըստ ուղղությունների (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|բա-|խումբ|դաս|Ոլորտի         |2014 թ.|2015 թ.|2016-2018 թթ. ՄԺԾԾ     |

|ժին|     |   |ուղղությունները|փաստացի|պետական|_______________________|

|   |     |   |               |       |բյուջե |2016 թ.|2017 թ.|2018 թ.|

|___|_____|___|_______________|_______|_______|_______|_______|_______|

|   |     |   |ԸՆԴԱՄԵՆԸ       |5,680.2|8,381.9|8,362.0|8,377.2|8,434.2|

|___|_____|___|_______________|_______|_______|_______|_______|_______|

|08 |03   |01 |Հեռուստառադիո- |4,172.8|6,830.5|6,829.5|6,836.3|6,836.3|

|   |     |   |հաղորդումներ   |       |       |       |       |       |

|___|_____|___|_______________|_______|_______|_______|_______|_______|

|08 |03   |02 |Հրատարակչու-   |1,084.0|1,151.3|1,106.8|1,112.5|1,169.5|

|   |     |   |թյուններ,      |       |       |       |       |       |

|   |     |   |խմբագրություն- |       |       |       |       |       |

|   |     |   |ներ            |       |       |       |       |       |

|___|_____|___|_______________|_______|_______|_______|_______|_______|

|08 |03   |03 |Տեղեկատվության |  393.3|  368.1|  389.3|  392.0|  392.0|

|   |     |   |ձեռքբերում     |       |       |       |       |       |

|___|_____|___|_______________|_______|_______|_______|_______|_______|

|01 |01   |03 |Արտաքին հարա-  |   30.1|   32.0|   36.4|   36.4|   36.4|

|   |     |   |բերություններ  |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Ըստ ուղղությունների 2016 թվականին ծախսերի տեսակարար կշիռը ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին ուղղված հատկացումներում կունենա հետևյալ պատկերը.

 

Գծանկար 10.2. 2016 թվականին ռադիոյի և հեռուստահաղորդումների

հեռարձակման, հրատարակչական ծառայությունների ոլորտին

ուղղված հատկացումների տեսակարար կշիռը ըստ

ուղղությունների

 

10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

 

Բացի պետական բյուջեից ստացվող եկամուտներից, ոլորտի կազմակերպություններն եկամուտներ են ստանում նաև վճարովի ծառայությունների մատուցումից և աշխատանքների կատարումից (գովազդից, վճարովի եթերաժամանակից, հովանավորությունից, հրատարակչական և այլ աշխատանքներից):

Վճարովի ծառայություններից ստացված եկամուտներն ուղղվում են կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը, աշխատողների աշխատավարձերի վճարմանը, հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքի ձեռքբերմանը, հրատարակչական և այլ ծախսերի իրականացմանը:

Հեռուստառադիոհաղորդումների գծով 2014-2018 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են ըստ տարիների, համապատասխանաբար` 1,352.3, 846.7, 815.6, 585.6 և 815.6 մլն դրամ:

Հրատարակչությունների, խմբագրությունների գծով 2014-2018 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են ըստ տարիների, համապատասխանաբար` 113.0, 183.7, 123.8, 123.8 և 123.8 մլն դրամ:

Տեղեկատվության ձեռքբերման գծով 2013-2017 թվականներին վճարովի ծառայությունների մատուցումից ստացված և կանխատեսվող եկամուտները կազմում են յուրաքանչյուր տարի` 17.2 մլն դրամ:

Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և վճարովի ծառայությունների հաշվին իրականացված և կանխատեսվող ծախսերը ներկայացված են 10.7 աղյուսակում:

 

Աղյուսակ 10.7. Ըստ առանձին կազմակերպությունների ՀՀ պետական բյուջեի և

վճարովի ծառայությունների հաշվին 2014-2018 թվականներին

իրականացված և կանխատեսվող ծախսերը (մլն դրամ)

 

.______________________________________________________________________

|Բաժին,      |Կազմակերպու-  |    2014թ.   |    2015թ.   |    2016թ.   |

|խումբ, դաս, |թյունների     |   փաստացի   |             |             |

|ծրագիր      |անվանումները  |_____________|_____________|_____________|

|            |              |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |

|            |              |պետա- |րովի  |պետա- |րովի  |պետա- |րովի  |

|            |              |կան   |ծառա- |կան   |ծառա- |կան   |ծառա- |

|            |              |բյու- |յու-  |բյու- |յու-  |բյու- |յու-  |

|            |              |ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|

|            |              |հաշվին|ների  |հաշվին|ների  |հաշվին|ների  |

|            |              |      |հաշվին|      |հաշվին|      |հաշվին|

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.      |ԸՆԴԱՄԵՆԸ,     |4056.0|1482.5|6443.2|1047.6|6459.6| 956.6|

|            |այդ թվում     |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  73.2|  26.8|  86.0|  14.0|  87.1|  12.9|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.01.   |ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ-|3664.1|1352.3|6036.9| 846.7|6046.8| 815.6|

|            |ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, |      |      |      |      |      |      |

|            |այդ թվում     |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  73.0|  27.0|  87.7|  12.3|  88.1|  11.9|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.01.   |«Հայաստանի    |2908.7|1300.5|5063.3| 773.1|5049.3| 743.1|

|02,11,13    |հանրային      |      |      |      |      |      |      |

|            |հեռուստա-     |      |      |      |      |      |      |

|            |ընկերություն» |      |      |      |      |      |      |

|            |ՓԲԸ           |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  69.1|  30.9|  86.8|  13.2|  87.2|  12.8|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.01.   |«Հայաստանի    | 716.7|  38.1| 828.6|  43.7| 858.3|  43.7|

|03,12       |հանրային      |      |      |      |      |      |      |

|            |ռադիոընկերու- |      |      |      |      |      |      |

|            |թյուն» ՓԲԸ    |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  95.0|   5.0|  95.0|   5.0|  95.2|   4.8|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.01.   |«Շիրակի       |  29.3|   7.5| 100.3|  16.5|  94.9|  16.5|

|04,14       |հանրային      |      |      |      |      |      |      |

|            |հեռուստառադիո»|      |      |      |      |      |      |

|            |ՓԲԸ           |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  79.6|  11.2|  85.9|  12.0|  85.2|  12.0|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.01.06 |«Հասարակական  |   9.4|   6.2|  44.7|  13.4|  44.3|  12.3|

|            |կարծիքի       |      |      |      |      |      |      |

|            |ուսումնասիրման|      |      |      |      |      |      |

|            |կենտրոն» ՓԲԸ  |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  60.3|  39.7|  76.9|  23.1|  78.3|  21.7|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.   |ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒ-  | 313.0| 113.0| 323.8| 183.7| 325.9| 123.8|

|            |ԹՅՈՒՆՆԵՐ,     |      |      |      |      |      |      |

|            |ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ-|      |      |      |      |      |      |

|            |ՆԵՐ, այդ թվում|      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  73.5|  26.5|  63.8|  36.2|  72.5|  27.5|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.01.|«Հանրապետու-  |  45.5|  64.9|  46.3|  97.0|  47.6|  97.0|

|            |թյուն» ՓԲԸ    |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  41.2|  58.8|  32.3|  67.7|  32.9|  67.1|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.01.|«Հայաստանի    |  25.3|   8.4|  25.9|  10.5|  26.6|  10.5|

|            |Հանրապետու-   |      |      |      |      |      |      |

|            |թյուն-        |      |      |      |      |      |      |

|            |Ռեսպուբլիկա   |      |      |      |      |      |      |

|            |Արմենիա» ՓԲԸ  |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  75.1|  24.9|  71.2|  28.8|  71.7|  28.3|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.04.|«Էկոնոմիկա    |  43.4|   0.7|  39.3|   1.8|  39.3|   1.9|

|            |հանդես» ՓԲԸ   |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  98.4|   1.6|  95.6|   4.4|  95.4|   4.6|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.09.|«Հայաստանի    | 172.5|  30.1| 185.9|  65.0| 185.9|   5.0|

|            |Հանրապետության|      |      |      |      |      |      |

|            |արդարադատու-  |      |      |      |      |      |      |

|            |թյան          |      |      |      |      |      |      |

|            |նախարարության |      |      |      |      |      |      |

|            |թարգմանու-    |      |      |      |      |      |      |

|            |թյունների     |      |      |      |      |      |      |

|            |կենտրոն» ՊՈԱԿ |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  85.1|  14.9|  74.1|  25.9|  97.4|   2.6|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.02.15.|«Գրքի և       |  26.3|   8.9|  26.4|   9.4|  26.5|   9.4|

|            |հրատարակչական |      |      |      |      |      |      |

|            |գործի կենտրոն»|      |      |      |      |      |      |

|            |ՊՈԱԿ          |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  74.7|  25.3|  73.7|  26.3|  73.8|  26.2|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

|____________|______________|______|______|______|______|______|______|

|08.03.03.01.|ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ|  78.9|  17.2|  82.5|  17.2|  86.9|  17.2|

|            |ՁԵՌՔԲԵՐՈՒՄ    |      |      |      |      |      |      |

|            |(«Արմենպրես»  |      |      |      |      |      |      |

|            |ՓԲԸ)          |      |      |      |      |      |      |

|            |______________|______|______|______|______|______|______|

|            |տեսակարար     |  82.1|  18.2|  82.7|  16.6|  83.5|  16.6|

|            |կշիռը         |      |      |      |      |      |      |

|            |ընդհանուր     |      |      |      |      |      |      |

|            |ծախսերում %   |      |      |      |      |      |      |

.______________________________________________________________________

.____________________________ ____________________________.

|Բաժին,      |Կազմակերպու-  | |    2017թ.   |    2018թ.   |

|խումբ, դաս, |թյունների     | |             |             |

|ծրագիր      |անվանումները  | |_____________|_____________|

|            |              | |ՀՀ    |Վճա-  |ՀՀ    |Վճա-  |

|            |              | |պետա- |րովի  |պետա- |րովի  |

|            |              | |կան   |ծառա- |կան   |ծառա- |

|            |              | |բյու- |յու-  |բյու- |յու-  |

|            |              | |ջեի   |թյուն-|ջեի   |թյուն-|

|            |              | |հաշվին|ների  |հաշվին|ների  |

|            |              | |      |հաշվին|      |հաշվին|

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.      |ԸՆԴԱՄԵՆԸ,     | |6470.0| 726.6|6470.0| 956.6|

|            |այդ թվում     | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  89.9|  10.1|  87.1|  12.9|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.01.   |ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈ-| |6053.5| 585.6|6053.5| 815.6|

|            |ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ, | |      |      |      |      |

|            |այդ թվում     | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  91.2|   8.8|  88.1|  11.9|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.01.   |«Հայաստանի    | |5120.4| 513.1|5120.4| 743.1|

|02,11,13    |հանրային      | |      |      |      |      |

|            |հեռուստա-     | |      |      |      |      |

|            |ընկերություն» | |      |      |      |      |

|            |ՓԲԸ           | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  90.9|   9.1|  87.3|  12.7|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.01.   |«Հայաստանի    | | 793.2|  43.7| 793.2|  43.7|

|03,12       |հանրային      | |      |      |      |      |

|            |ռադիոընկերու- | |      |      |      |      |

|            |թյուն» ՓԲԸ    | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  94.8|   5.2|  94.8|   5.2|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.01.   |«Շիրակի       | |  95.6|  16.5|  95.6|  16.5|

|04,14       |հանրային      | |      |      |      |      |

|            |հեռուստառադիո»| |      |      |      |      |

|            |ՓԲԸ           | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  85.3|  12.0|  85.3|  12.0|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.01.06 |«Հասարակական  | |  44.3|  12.3|  44.3|  12.3|

|            |կարծիքի       | |      |      |      |      |

|            |ուսումնասիրման| |      |      |      |      |

|            |կենտրոն» ՓԲԸ  | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  78.3|  21.7|  78.3|  21.7|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.   |ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒ-  | | 327.1| 123.8| 327.1| 123.8|

|            |ԹՅՈՒՆՆԵՐ,     | |      |      |      |      |

|            |ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ-| |      |      |      |      |

|            |ՆԵՐ, այդ թվում| |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  72.5|  27.5|  72.5|  27.5|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.01.|«Հանրապետու-  | |  48.3|  97.0|  48.3|  97.0|

|            |թյուն» ՓԲԸ    | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  33.2|  66.8|  33.2|  66.8|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.01.|«Հայաստանի    | |  27.0|  10.5|  27.0|  10.5|

|            |Հանրապետու-   | |      |      |      |      |

|            |թյուն-        | |      |      |      |      |

|            |Ռեսպուբլիկա   | |      |      |      |      |

|            |Արմենիա» ՓԲԸ  | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  72.0|  28.0|  72.0|  28.0|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.04.|«Էկոնոմիկա    | |  39.3|   1.9|  39.3|   1.9|

|            |հանդես» ՓԲԸ   | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  95.4|   4.6|  95.4|   4.6|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.09.|«Հայաստանի    | | 185.9|   5.0| 185.9|   5.0|

|            |Հանրապետության| |      |      |      |      |

|            |արդարադատու-  | |      |      |      |      |

|            |թյան          | |      |      |      |      |

|            |նախարարության | |      |      |      |      |

|            |թարգմանու-    | |      |      |      |      |

|            |թյունների     | |      |      |      |      |

|            |կենտրոն» ՊՈԱԿ | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  97.4|   2.6|  97.4|   2.6|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.02.15.|«Գրքի և       | |  26.6|   9.4|  26.6|   9.4|

|            |հրատարակչական | |      |      |      |      |

|            |գործի կենտրոն»| |      |      |      |      |

|            |ՊՈԱԿ          | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  73.9|  26.1|  73.9|  26.1|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

|____________|______________| |______|______|______|______|

|08.03.03.01.|ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ| |  89.4|  17.2|  89.4|  17.2|

|            |ՁԵՌՔԲԵՐՈՒՄ    | |      |      |      |      |

|            |(«Արմենպրես»  | |      |      |      |      |

|            |ՓԲԸ)          | |      |      |      |      |

|            |______________| |______|______|______|______|

|            |տեսակարար     | |  83.9|  16.6|  83.9|  16.6|

|            |կշիռը         | |      |      |      |      |

|            |ընդհանուր     | |      |      |      |      |

|            |ծախսերում %   | |      |      |      |      |

.____________________________ ____________________________.

 

10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ

 

10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.3.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Հանգստի և սպորտի ոլորտի 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն 23 ծրագրերի իրականացմանը` երեք պետական կառավարման մարմինների միջոցով:

Հանգստի և սպորտի ոլորտում քաղաքականությունը մշակվում է պետական լիազորված մարմնի` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից և իրականացվում է հասարակական կազմակերպությունների (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, ՀՀ մարզական ֆեդերացիաներ, հաշմանդամային սպորտով զբաղվող 4 կազմակերպություն և այլն) և «Սպորտի և երիտասարդության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Նախարարությունը սպորտի ոլորտում մշակում է իր ռազմավարությունը` նպատակ ունենալով զարգացնելու հետևյալ ուղղությունները`

- մեծ նվաճումների սպորտ

- մանկապատանեկան և մասսայական սպորտ

Մեծ նվաճումների սպորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են օլիմպիական խաղերին, փառատոներին, աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության ապահովմանը, հաշմանդամային սպորտի զարգացմանը, միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնմանը, օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացմանը:

Մեծ նվաճումների սպորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հավաքական թիմերի անդամները, հաշմանդամ, ինչպես նաև այլ երկրների մարզիկները:

Մանկապատանեկան և մասսայական սպորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոների, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացմանը, մանկապատանեկան սպորտի մասսայականացմանը, շախմատիստների պատրաստմանը:

Մանկապատանեկան և մասսայական սպորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը:

 

10.3.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Մեծ նվաճումների սպորտ

Հանգստի և սպորտի ոլորտի հատկացումների զգալի մասը (2013-2014 թվականներին, համապատասխանաբար` 60.2 և 52.5 տոկոսը) ուղղվել է ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստմանը և առաջնությունների անցկացմանը: Նշված նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները նպաստում են միջոցառումների և մասնակիցների, ինչպես նաև աշխարհի, Եվրոպայի մրցաշարերին հավաքական թիմերի մարզիկների նվաճած մրցանակների քանակի ավելացմանը:

2008-2014 թվականներին աշխարհի, Եվրոպայի, ՀՀ առաջնությունների, ուսումնամարզական հավաքների, մասնակիցների, ինչպես նաև աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազգային հավաքական թիմերի մարզիկների կողմից նվաճած մրցանակների քանակը ներկայացված են 10.8 և 10.9 աղյուսակներում:

 

Աղյուսակ N 10.8. 2008-2014 թվականներին աշխարհի, Եվրոպայի, ՀՀ

առաջնությունների, ուսումնամարզական հավաքների և

մասնակիցների քանակը

 

._____________________________________________________________________.

|Միջոցառումների անվանումները և     |2008-2014 թթ. միջոցառումների և    |

|մասնակիցները                      |մասնակիցների քանակը               |

|                                  |__________________________________|

|                                  |2008|2009|2010|2011|2012|2013|2014|

|__________________________________|____|____|____|____|____|____|____|

|Աշխարհի և  եվրոպայի               |  85| 135| 159| 175| 135| 156| 156|

|առաջնությունների քանակը           |    |    |    |    |    |    |    |

|__________________________________|____|____|____|____|____|____|____|

|մասնակիցների քանակը               |2000|1729|1955|2115|1850|1900|1900|

|__________________________________|____|____|____|____|____|____|____|

|ՀՀ առաջնությունների քանակը        |  78|  84|  90|  92|  92|  92|  90|

|__________________________________|____|____|____|____|____|____|____|

|մասնակիցների քանակը               |5504|6700|7600|9600|9600|9640|9440|

|__________________________________|____|____|____|____|____|____|____|

|ՈՒսումնամարզական հավաքների քանակը |  85| 126|  83| 140| 130| 122| 133|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 10.9. Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ազգային հավաքական

թիմերի մարզիկների կողմից 2008-2014 թվականներին նվաճած

մեդալների քանակը

 

._________________________________________________________.

|Մեդալների տեսակները|2008-2014 թթ. նվաճած մեդալների քանակը|

|                   |_____________________________________|

|                   | 2008| 2009| 2010|2011|2012|2013|2014|

|___________________|_____|_____|_____|____|____|____|____|

|Ոսկե մեդալ         |   27|   32|   43|  34|  30|  31|  32|

|Արծաթե մեդալ       |   40|   47|   51|  37|  46|  45|  37|

|Բրոնզե մեդալ       |   41|   56|   63|  64|  74|  67|  49|

|Ընդամենը           |  108|  135|  157| 135| 150| 143| 118|

._________________________________________________________.

 

«ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագիրն իրականացվում է 32 մարզական ֆեդերացիաների միջոցով, որոնց թիվը 2009 թվականի նկատմամբ ավելացել է 3-ով:

2009-2014 թվականներին առավել կարևոր են իրականացված հետևյալ միջոցառումները և ձեռքբերված նվաճումները.

2009 թվական

Երևանում անց են կացվել բռնցքամարտի աշխարհի պատանեկան, ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունները, համահայկական խաղերը:

2010 թվական

Սինգապուրում առաջին պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցել են 14 մարզիկներ, որոնք նվաճել են 1 արծաթե (ծանրամարտ) և 3 բրոնզե (ծանրամարտ, ձյուդո և ըմբշամարտ) մեդալներ:

2011 թվական

Առանձնահատուկ և աննախադեպ հաղթանակ է գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի կողմից: Հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ շախմատի տղամարդկանց ՀՀ հավաքական թիմը աշխարհում գրավեց 1-ին տեղը:

2012 թվական

Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերին մասնակցել են Հայաստանի հավաքականի 24 մարզիկներ 10 մարզաձևերում, որոնք նվաճել են 2 բրոնզե և մեկ արծաթե մեդալներ:

Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ճանաչվել է հաղթող:

2013 թվական

Ֆրանսիայի Նիս քաղաքում Ֆրանկոֆոնյան 7-րդ խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է 5 մարզաձևով (աթլետիկա, ազատ ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս,հեծանվային սպորտ) և նվաճել է 3 ոսկե և 3 բրոնզե (ազատ ըմբշամարտ, ձյուդո) մեդալներ:

2014 թվական

2014 թվականին Նան Ջինգի (Չինաստան) ամառային 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցել են Հայաստանի հավաքականի 14 մարզիկներ, որոնք նվաճել են 2 ոսկե մեդալ (ծանրամարտ), 2 արծաթե մեդալ (հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն), 3 բրոնզե մեդալ (ըմբշամարտ, բռնցքամարտ):

2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է 12 հոգով, որից 11-ը` մարզիկներ, մարզիչներ:

2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերին մարզիկ` Նվեր Ավանեսյանը հանդես է եկել դահուկային սպորտի մարզաձևում և 51 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 34-րդ տեղը:

2013-2014 թվականներին «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է յուրաքանչյուր տարի 929.8 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 929.8 մլն դրամ:

«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով միջոցները տրամադրվում են «Հայաստանի կույրերի միավորում», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպություններին:

2013-2014 թվականներին նշված ծրագրի հատկացումների շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները.

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի կողմից 2013 թվականին 5 մարզիկներ մասնակցել են խուլերի ամառային օլիմպիադային (Բուլղարիա) և նվաճել են 1 բրոնզե մեդալ, 2014 թվականին` 189 մարզիկներ մասնակցել են ՀՀ առաջնություններին 4 մարզաձևով (ֆուտզալ, ըմբշամարտ, շախմատ, վոլեյբոլ):

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի կողմից անց է կացվել ՀՀ շախմատի առաջնություն, որին 2013-2014 թվականներին մասնակցել են, համապատասխանաբար` 12 և 17 մարզիկներ:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի կողմից 2013 թվականին անց է կացվել աթլետիկայի առաջնություն, որին մասնակցել են 44 մարզիկներ: Հարավային Կորեայում կայացած աշխարհի ձմեռային խաղերին հայ մարզիկները նվաճել են արծաթե մեդալ (100 մ. դասական դահուկավազք): 2014 թվականին անց է կացվել ֆուտզալի առաջնություն, որին մասնակցել են 40 մարզիկներ, 5 մարզիկներ մասնակցել են համաեվրոպական խաղերին:

«Հայաստանի ազգային պարալիպմիկ կոմիտե» ՀԿ-ի կողմից 2013-2014 թվականներին անց է կացվել հաշմանդամային մարզական փառատոն, որին մասնակցել են, համապատասխանաբար 93 և 113 մասնակիցներ:

«Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրի իրականացման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, յուրաքանչյուր տարի` 9.0 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է նույնպես հատկացնել 9.0 մլն դրամ:

«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին:

Նշված ծրագրի շրջանակներում թոշակի հատկացումն իրականացվում է` համաձայն ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված կարգի:

Ծրագիրը նպատակ ունի խրախուսել բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին և հանդիսանում է բարձր նվաճումների խթան:

2009-2013 թվականներին ՀՀ Նախագահի անվանական թոշակ ստացողների թիվը ներկայացված է 10.10 աղյուսակում:

 

Աղյուսակ N 10.10. 2009-2014 թվականներին ՀՀ Նախագահի անվանական թոշակ

ստացողների թիվը

 

.________________________________________________________.

|ՀՀ Նախագահի անվանական|Ըստ տարիների թոշակ ստացողների թիվը|

|թոշակ ստացողները     |__________________________________|

|                     |2009| 2010| 2011| 2012| 2013| 2014|

|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|

|մարզիկներ            | 44 |   65|   62|   72|   68|   68|

|_____________________|____|_____|_____|_____|_____|_____|

|մարզիչներ            | 57 |   85|   82|   91|   96|  100|

.________________________________________________________.

 

«Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2013 թվականին` 203.8 մլն դրամ, 2014 թվականին` 189.1 մլն դրամ, իսկ 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 150.0 մլն դրամ:

Մանկապատանեկան և մասսայական սպորտ

Մանկապատանեկան և մասսայական սպորտի հիմնական ծրագրերն են` «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում, «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում» և «Շախմատիստների պատրաստման ծառայություններ»:

«Լավագույն մարզական ընտանիք»

Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի քաղաքային և գյուղական համայնքների, Երևան քաղաքի 12 վարչական ընտանիքներ:

Մասնակիցների թիվը 2013-2014 թվականներին կազմել է համապատասխանաբար` 2041 ընտանիք (6123 մարդ) և 2084 ընտանիք, որից 16-ը` հաշմանդամ ընտանիք (6249 մարդ): Մասնակիցների թվի աճը պայմանավորված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությամբ և գյուղական համայնքների ավելի ակտիվ մասնակցությամբ:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013 թվականին հատկացվել է 153.8 մլն դրամ, 2014 թվականին` 151.9 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 155.8 մլն դրամ:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը մեկնարկել են 2010 թվականին և անց են կացվում Հայաստանի Հանրապետության 38 տարածաշրջաններում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում, 4 փուլով:

2013-2014 թվականներին խաղերի մասնակիցների թիվը կազմել է համապատասխանաբար 32.144 և 31.450 մարդ:

Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացման նպատակով ՀՀ պետական բյուջեով 2013 և 2014 թվականներին հատկացված և 2015 թվականին նախատեսված միջոցները կազմում են յուրաքանչյուր տարի 7.0 մլն դրամ:

ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնն անց է կացվել Հայաստանի Հանրապետության 10 մարզերի 48 քաղաքային և գյուղական համայնքներում և ԼՂՀ-ում (Ստեփանակերտ), որին 2013-2014 թվականներին մասնակցել են համապատասխանաբար 24.270 և 22.000 մարդ:

ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, ինչպես նաև 2015 թվականին նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի 6.9 մլն դրամ:

«Մանկապատանեկան սպորտի մասսայականացում» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ ՀՀ բոլոր մարզերում` 2 փուլով, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:

2013-2014 թվականներին մարզչական սեմինարներին մասնակցել է յուրաքանչյուր տարի 180 մարդ:

«Մանկապատանեկան սպորտի մասսայականացում» ծրագրի իրականացման համար 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է, ինչպես նաև 2015 թվականին նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի` 8.0 մլն դրամ:

«Շախմատիստների պատրաստման ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի միջոցով, որը հիմնադրվել է 2002 թվականին:

Անցած տարիների ընթացքում հիմնադրամը պատշաճ կերպով կարողացել է իրականացնել իր առջև դրված ծրագրային նպատակները և մեծ լումա է ներդրել շախմատի զարգացման գործընթացում:

Մասնավորապես. ակադեմիայի կողմից կազմակերպվել են մի շարք շախմատային մրցաշարեր և հավաքներ: Մրցաշարերից առավել աչքի են ընկել Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված «Ղարաբաղ 2004» միջազգային հուշամրցաշարը և աշխարհում նախադեպը չունեցող ինտերնետային թիմային միջազգային մրցաշարը, որոնք միջազգային հանրությանը ներկայացրեցին Հայաստանի շախմատային աշխարհը մի նոր, առավել բարենպաստ տեսանկյունից:

Մրցաշարերի շարքը լրացրեցին «Ղարաբաղ 2005», «Սևանա Լիճ» (2005-2014 թթ.) և մանկապատանեկան «Ջերմուկ» (2006-2014 թթ.) միջազգային մրցաշարերը, Կարեն Ասրյանի անվան միջազգային մրցաշարը, ինչպես նաև ՄԱԿ-ի գավաթ մանկապատանեկան մրցաշարը (2005-2008 թթ.):

Բացի վերը նշվածից, հիմնադրամի ջանքերի շնորհիվ Եվրոպայի առաջնություններում ակադեմիայի սաները յոթ անգամ դարձել են չեմպիոն (մինչև 10, 12, 16 և 18 տարեկանների խմբերում), հինգ անգամ` փոխչեմպիոն (մինչև 12 և 16 տարեկանների խմբերում), երկու անգամ` բրոնզե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնություններում ակադեմիան տվել է երկու չեմպիոն, երկու փոխչեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր:

Մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը, որի անդամներից երեքը ակադեմիայի սաներն էին, 2010 թվականին դարձել է չեմպիոն, իսկ 2011 թվականին` գրավել երրորդ տեղը:

Միջազգային այլ մրցաշարերում ակադեմիայի սաները նվաճել են ավելի քան 41 մրցանակային տեղեր: Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի կողմից պատրաստվել է ութ միջազգային գրոսմայստեր, վեց միջազգային վարպետ, չորս ՖԻԴԵ-ի վարպետ, երեք ՖԻԴԵ-ի մարզիչ և մեկ միջազգային կարգի մրցավար: Մի քանի սան արդեն լրացրել են գրոսմայստերի և միջազգային վարպետի առաջին, երկրորդ նորմերը:

2013-2014 թվականներին Հայաստանի շախմատային ակադեմիան իրականացրել է յուրաքանչյուր տարի թվով 1000 երեխաների անվճար ուսուցում Երևանում և մարզերում, ինչպես նաև կազմակերպել է մրցաշարեր և վերապատրաստել մարզիչների:

Շախմատիստների պատրաստման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է 57.4 և 254.4 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 285.4 մլն դրամ: 2014-2015 թվականներին հատկացումների աճը պայմանավորված է. Հայաստանում աշխարհի շախմատի թիմային առաջնության և Երևանում շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության անցկացմամբ:

 

10.3.1.3. Հիմնական խնդիրները

 

Մեծ նվաճումների սպորտում հիմնական խնդիրներն են.

. սպորտի բարձրագույն նվաճումների ապահովման ուղղությամբ քաղաքականության մշակում,

. սպորտի զարգացման նպատակային ծրագրերի մշակում և իրագործում,

. օլիմպիական շարժման զարգացում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների գործունեությանն աջակցում,

. պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին հաշմանդամների մասնակցությանը, ինչպես նաև հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանն աջակցում,

. միջազգային, այդ թվում` սփյուռքի հետ կապերի ամրապնդում,

. միջպետական մարզական հարաբերությունների զարգացում:

Մանկապատանեկան և մասսայական սպորտում հիմնական խնդիրներն են.

. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ակտիվացում սպորտի ոլորտում,

. մարզական ներուժի օգտագործում, մարզական միջոցառումներում գյուղական երիտասարդության ներգրավում,

. սպորտով զբաղվելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծում հասարակության հաշմանդամ մարզիկների համար,

. առողջ ապրելակերպը կենցաղ ներմուծելու նպատակով ԶԼՄ-ների հնարավորինս լայն օգտագործում, հատկապես` հեռուստաընկերությունների:

. ՀՀ տարածքում շախմատի զարգացում, տաղանդավոր երեխաների բացահայտում և կրթում:

 

10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

10.3.2.1. Նպատակները

 

Հանգստի և սպորտի ոլորտի հիմնական նպատակներն են.

. Բարձրակարգ մարզիկների պատրաստումը, Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և այլ միջազգային մրցասպարեզներում երկրի վարկանիշի բարձրացման նպատակով ՀՀ հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը:

. Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը:

. Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությունը:

. Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

. Հանրապետությունում ձևավորված շախմատային ավանդույթների սերնդեսերունդ փոխանցումը և ազգի շախմատային ներուժն ի շահ երկրի օգտագործումը:

 

10.3.2.2. Գերակայությունները

 

ՀՀ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով հանգստի և սպորտի ոլորտի հիմնական գերակայությունների համար հիմք են հանդիսանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագիրը («2.4.6.3. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը» բաժին) և Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017 թվականների ծրագրերը: Հիմնական գերակայություններն են.

Մեծ նվաճումների սպորտ

. Օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված մարզիկների նպատակային նախապատրաստում և մասնակցության ապահովում:

. Հաշմանդամային մարզական հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ապահովում:

. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում:

. Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված` պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու նպատակով իրավական ակտերի ստեղծում:

. Միջպետական մարզական հարաբերությունների զարգացում:

. Եվրոպական ընտանիքին ինտեգրվելու գործընթացի շարունակական կենսագործում:

2016-2018 թվականներին մեծ նվաճումների սպորտում ակնկալվող արդյունքները` օլիմպիական խաղերին (2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի), ինչպես նաև պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության ապահովումն է, վարկանիշային միջազգային մրցումներին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին լավագույն ձևով մասնակցությունն է:

Մանկապատանեկան և մասսայական սպորտ

. Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովում:

. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի իրավական դաշտի կատարելագործում:

. Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների իրականացում:

. Տաղանդաշատ շախմատիստների բացահայտում և անվճար ուսուցում:

 

10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

ՀՀ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանգստի և սպորտի ոլորտին (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվում է ուղղել` 2016 թվականին` 1,827.3 մլն դրամ, 2017 թվականին` 1,683.2 մլն դրամ, 2018 թվականին` 1,705.8 մլն դրամ (ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էին ծախսեր` 1,758.4 մլն դրամ, 2017 թվականին` 1,613.8 մլն դրամ):

Ծախսերը կնվազեն 2016 թվականին 2015 թվականի հաստատվածի նկատմամբ` 1.2%-ով, 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ` 7.9%-ով, իսկ 2018 թվականին 2017 թվականի նկատմամբ ծախսերը կաճեն` 1.3%-ով:

ՀՀ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հանգստի և սպորտի ոլորտի պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի 2016 թվականին` 0.04%, 2017-2018 թվականներին, յուրաքանչյուր տարի 0.03%:

2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում ոլորտին ուղղված հատկացումների նվազումը հիմնականում պայմանավորված է միջոցառումների անցկացման ժամանակացույցով:

Միաժամանակ, հատկացումները աճել են, որը հիմնականում պայմանավորված է.

. աշխատավարձի ծախսերի աճով 2016-2017 թվականներին` 14.6 և 12.8 մլն դրամով, կապված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազ. դրամ (ներառյալ եկամտային հարկը` 79.4 հազ. դրամ) սահմանման, ինչպես նաև 2016 և 2017 թվականներին` համապատասխանաբար 2015 և 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսման հետ,

. 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ծախսերի նախատեսմամբ, համապատասխանաբար` 207.5 և 6.4 մլն դրամ,

. 2016 թվականի Լիլլեհամերի ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի նախատեսմամբ` 23.9 մլն դրամ,

. 2017 թվականին Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին մասնակցության ապահովման ծախսերի նախատեսմամբ` 44.0 մլն դրամ,

. 2018 թվականի Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի նախատեսմամբ, համապատասխանաբար` 24.3 և 6.9 մլն դրամ,

. 2018 թվականի Բուենոս Այրեսի 3-րդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ծախսերի նախատեսմամբ` 54.1 մլն դրամ:

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերին նախատեսվում է 58 մարզիկ, մարզիչների մասնակցություն:

Պատանեկան օլիմպիական խաղերին և Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոներին մասնակցության նպատակը` երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտումն է, մրցակցական փորձի ձեռքբերումը, իսկ ակնկալվող արդյունքը` Հայաստանի հավաքական թիմերի համալրումը բարձրակարգ մարզիկներով և օլիմպիական խաղերին մասնակցության ապահովումն է:

Հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի նպատակն է` հաշմանդամների հանգստի կազմակերպումն ու հասարակական կյանքին մասնակցությունը, ինչպես նաև հաշմանդամային սպորտում բարձր մարզական արդյունքների ձեռքբերումը, առողջ ապրելակերպի և մրցակցային գաղափարների տարածումը, պարալիմպիկ խաղերին հանրապետության սահմանափակ կարողություններով անձանց մասնակցության աջակցելը:

Ակնկալվող արդյունքը` հաշմանդամային սպորտի հետագա զարգացումը և մասսայականացումը, հաշմանդամների ինքնադրսևորմանը և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու գործընթացին նպաստելը:

 

10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

 

10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.4.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` երիտասարդների (18-30 տարեկան) թիվը 2014 թվականին կազմել է ամբողջ բնակչության շուրջ 25%-ը:

Երիտասարդական ոլորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են Երևանում և մարզերում երիտասարդական ծրագրերի, ինչպես նաև «Արի տուն» ծրագրի իրականացմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցմանը:

Երիտասարդական ոլորտի շահառուներն են` Հայաստանի Հանրապետության երիտասարդները և երիտասարդ ընտանիքները, Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի և սփյուռքահայ երիտասարդները:

 

10.4.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Վերջին տարիներին իրականացված երիտասարդական ծրագրերն ուղղված են ոլորտի կառավարման ապակենտրոնացմանը դեպի հասարակական սեկտոր, երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ զարգացմանը, կառավարման համակարգի աշխատանքների թափանցիկության ապահովմանը և երիտասարդության համար իրականացվող ծրագրերում երիտասարդների մասնակցության գործընթացի ակտիվացմանը, ինչպես նաև ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Իրականացված, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերում, ընդգրկված են եղել տարբեր պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2013-2014 թվականներին իրականացվել են ինչպես ամենամյա դարձած միջոցառումներ, այնպես էլ մի շարք նոր միջոցառումներ:

2013 թվական

«Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման մրցույթի մասին տեսահոլովակի պատրաստում և հեռարձակում» միջոցառումը:

2013 թվականին մեկնարկել է «Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում» միջոցառումը:

Միջոցառման նպատակն է` ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական միավորումների` հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեությունը, կարողությունները և մասնակցությունը պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում, ուսումնասիրել պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման և գնահատման համակարգը և գնահատել իրականացված ծրագրերի արդյունավետությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվել է «Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» միջոցառումը, որի շրջանակներում հետազոտական աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Նպատակն է` վերլուծել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրները:

Իրականացվել է «Հանդիպում-քննարկում մարզային երիտասարդության շրջանում» միջոցառումը, որի շրջանակներում այցելություններ են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր: Հանդիպումներ են կազմակերպվել տեղի երիտասարդական ակտիվի և մարզպետարանների համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացվել է պետական երիտասարդական քաղաքականությունը, տրամադրվել է տեղեկատվություն 2014 թվականին նախատեսված միջոցառումների և ծրագրերի մասին, վեր են հանվել երիտասարդական ոլորտին վերաբերող տեղերում առկա առավել հրատապ խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու հնարավորությունները:

ԼՂՀ Շուշի քաղաքում իրականացվել է ««ԲարՔամփ Արցախ-2013» երիտասարդական ինտերակտիվ ոչ ֆորմալ հանդիպում» միջոցառումը` 60 մասնակիցներով, ընդ որում` 40 մասնակից Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից, 20 մասնակից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Միջոցառման նպատակն է` նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդության շրջանում սոցիալական ցանցերից օգտվելու գաղափարի զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետների համախմբմանը, արտերկրի երիտասարդների հետ կապերի ստեղծմանը, երիտասարդներին ազատագրված տարածքներին ծանոթացնելը:

«ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության մինչև 2020 թվականի ժամանակաշրջանի ռազմավարության իրագործման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացվել է «Բլից-համագործակցություն» թրեյնինգային ծրագիրը:

«Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների (փառատոներ, համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ, մրցույթներ, կրթական, հոգևոր-մշակութային, սպորտային) կազմակերպում» ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ («ՈՒսուցանում ուսուցանողների համար» երկարաժամկետ ուսուցողական դասընթաց», «Լավագույն գիտական նախագիծ-2013» և այլն):

2014 թվական

«Երիտասարդական հեռուստահաղորդաշարերի, ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Երիտասարդական հեռուստահաղորդաշար» միջոցառումը, որը նպաստում է երիտասարդության հրատապ թեմաների վերաբերյալ երիտասարդ քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը:

«Միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների մշակում, կազմակերպում և իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվել են` Եվրոպայի խորհրդի «Երիտասարդական քարտի միջոցով երիտասարդության շարժունակություն» ընդլայնված մասնակի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարումը, տրամադրվել է 38 ուղևորության դրամաշնորհ, իրականացվել է «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառումը: Վերջինիս նպատակը` երիտասարդներին պատրաստել որպես առաջնորդների` հետագայում համայնքային կյանքի զարգացման և հայապահպանության գործին իրենց ակտիվ մասնակցությունը բերելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր»-ի շրջանակներում առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին տրամադրվել է 38 դրամաշնորհ` 2013 թվականին տրամադրված 42 դրամաշնորհի դիմաց:

«Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների (փառատոներ, համաժողովներ, գիտաժողովներ, սեմինարներ, մրցույթներ, կրթական, հոգևոր-մշակութային, սպորտային) կազմակերպում» ծրագրի շրջանակներում իրականացվել են` «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման և փակման արարողություն», «ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում», «Միասնական աջակցություն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին», «Ինովացիոն մոտեցումները գիտության բնագավառում» միջազգային երիտասարդական գիտաժողով» միջոցառումները:

«Պետական երիտասարդական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության մարզերում. այցելություն-խորհրդակցությունների կազմակերպում Հայաստանի Հանրապետության մարզեր» ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդների անդամների հետ, ներկայացվել է պետական երիտասարդական քաղաքականությունը, տրամադրվել է տեղեկատվություն 2014 թվականին նախատեսված միջոցառումների և ծրագրերի մասին, վեր են հանվել երիտասարդական ոլորտին վերաբերող տեղերում առկա առավել հրատապ խնդիրները, ինչպես նաև մեթոդական աջակցություն է ցուցաբերվել մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին:

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, թմրամոլության կանխարգելման նպատակով երիտասարդների իրազեկության բարձրացմանն ուղղված կրթական-տեղեկատվական միջոցառումների մշակում և իրականացում, նյութերի հրատարակում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կազմակերպվել է սեմինար դասընթաց «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ պայքարի վերաբերյալ երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացում» թեմայով` Լոռու մարզի թվով 50 երիտասարդների մասնակցությամբ:

Ի տարբերություն նախորդ տարիների, 2014 թվականին մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման մրցույթի մասին տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում» ծրագիրը, որի նպատակն է` հանրությանը իրազեկել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքի մասին:

Երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով 2013-2014 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար 255.9 և 249.4 մլն դրամ, 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 257.4 մլն դրամ:

2013-2014 թվականներին իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ` «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք` Սիսիանի երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի, «Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի» միջոցառումները: Միջոցառումների մասնակիցները դասընթացների և խաղերի միջոցով ծանոթացել են թրաֆիքինգի խնդիրներին և դրա կանխարգելման ուղիներին, տեղեկացվել են այն կազմակերպությունների մասին, որոնց կարող են դիմել թրաֆիքինգի հետ կապված ցանկացած հարցով:

2014 թվականին «Ինֆորմացիոն ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով կազմակերպվել է մրցանակաբաշխություն` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար:

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է և 2015 թվականին նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի 8.0 մլն դրամ:

Սփյուռքի երիտասարդության համար կազմակերպվող «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին:

2013 թվականին «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել 924, իսկ 2014 թվականին` 1071 սփյուռքահայ երիտասարդ: 2015 թվականին նախատեսվում է ներգրավել մինչև 1400 սփյուռքահայ երիտասարդ:

Ծրագրի հիմնական նպատակն է` Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը, սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորությունների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը ու սփյուռքահայ երիտասարդության հայրենական դաստիարակությանն աջակցելը:

Ծրագիրը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար, որոնց թիվը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել, ինչպես նաև ընդլայնել աշխարհագրությունը:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում սփյուռքի երիտասարդության ճանաչողական այցելություններ Հայաստան» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 83.8 և 84.4 մլն դրամ: 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 100.0 մլն դրամ:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշմամբ:

Ծրագրի հիմնական նպատակը` երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին տրամադրել հիփոթեքային վարկ առնվազն 10 տարի ժամկետով, 10.5-11 տոկոսով: Պետությունը համաֆինանսավորում է տրամադրված վարկերի տոկոսագումարները Երևանում` 2, իսկ ՀՀ մարզերում` 4 տոկոսով:

Ծրագրի իրականացումը կնպաստի երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, ներքին միգրացիոն հոսքերի կառավարմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում 2013-2014 թվականների դրությամբ տրամադրված վարկերի թիվը կազմում է համապատասխանաբար 325 և 370 վարկ, ընդհանուր արժեքով` 2,426.6 և 2,771.2 մլն դրամ:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի համաֆինանսավորում» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից 2013-2014 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 242.9 և 249.8 մլն դրամ: 2015 թվականին նախատեսվում է հատկացնել 449.3 մլն դրամ:

 

10.4.1.3. Հիմնական խնդիրները

 

Երիտասարդության ոլորտում առաջնահերթ խնդիրներն են`

. երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի ճանաչելիության ապահովումը բոլոր մակարդակներում, ինչպես նաև երիտասարդների շրջանում պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը,

. երիտասարդական պետական քաղաքականության միասնականության ապահովումը պետական, մարզային և համայնքային մակարդակներում` հաշվի առնելով մարզային և համայնքային երիտասարդների խնդիրների և կարիքների առանձնահատկությունները,

. պետական գերակա աջակցության ապահովումը, ուղղված երիտասարդների սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը, երիտասարդ քաղաքացիների հանրօգուտ և հասարակական գործունեությանը և նախաձեռնությունների իրականացմանը,

. պետության կողմից երիտասարդներին տրամադրվող սոցիալական ծառայությունների երաշխավորումը կրթության, դաստիարակության, մշակութային, հոգևոր և ֆիզիկական զարգացման, առողջապահական, աշխատանքային ոլորտներում,

. երիտասարդների ներքին և արտաքին միգրացիոն գործընթացների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

. երիտասարդական պետական քաղաքականության փաստարկվածության և արդյունավետության բարձրացման, երիտասարդական պետական քաղաքականության մշակման և իրականացման բարելավման, կայունության և շարունակականության ապահովումը:

. Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև կապերի ամրապնդումը,

. հիպոթեքային վարկավորման միջոցով երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովումը:

 

10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

10.4.2.1. Նպատակները

 

Երիտասարդության ոլորտում քաղաքականությունն ուղղված է հիմնական նպատակի իրականացմանը` ստեղծել սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային պայմաններ երիտասարդների ներուժի իրացման, զարգացման, մասնակցության խթանման համար` ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հզորացմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:

Վերը նշված նպատակը ենթադրում է երիտասարդության ոլորտում հետևյալ գործողությունների իրականացումը.

. Խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացին (համայնքային, մարզային, հանրապետական մակարդակներում):

. Զարգացնել երիտասարդների մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները:

. Նպաստել Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարմանը և երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը, ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ և կրթված երիտասարդություն:

. Աջակցել սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:

. Աջակցել երիտասարդ ընտանիքներին:

 

10.4.2.2. Գերակայությունները

 

Հայաստանի Հանրապետության երիտասարդության ոլորտի 2016-2018 թվականների գերակայությունները բխում են ՀՀ կառավարության 19.05.2014 թ. N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի («2.4.6.2. Երիտասարդությունը» բաժին), ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ հաստատված Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգից, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 ռազմավարության և միջոցառումների ծրագրից: Ոլորտի գերակա ուղղություններն են.

. Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցություն:

. Երիտասարդության զբաղվածության հնարավորությունների մեծացում:

. Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում:

. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի և երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանում:

. Մարզային, համահայկական և միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների կազմակերպում:

. Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, հայապահպանություն, ուծացման կանխում:

. Բնակարանային խնդիրների հաղթահարման հարցում երիտասարդ ընտանիքներին աջակցություն:

. Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում:

 

10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով երիտասարդության ոլորտին նախատեսվում է ուղղել 2016 թվականին` 827.1 մլն դրամ, 2017-2018 թվականներին, յուրաքանչյուր տարի` 827.4 մլն դրամ (ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2016 թվականին նախատեսվել էին ծախսեր` 629.6 մլն դրամ, 2017 թվականին` 632.3 մլն դրամ):

Ծախսերը կաճեն 2016 թվականին` 2015 թվականի հաստատվածի նկատմամբ 0.05%-ով, իսկ 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ` 0.03%-ով:

Միջնաժամկետ հատվածում երիտասարդության ոլորտի հատկացումների աճը պայմանավորված է.

. աշխատավարձի ծախսերի աճով, կապված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազ. դրամ (ներառյալ եկամտային հարկը` 79.4 հազ. դրամ) սահմանման, ինչպես նաև 2016 և 2017 թվականներին` համապատասխանաբար 2015 և 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսման հետ:

 

ԳԼՈՒԽ 11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

11.1. ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

11.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը` գյուղատնտեսությունը, 2009-2014 թ. թվականների միջին տվյալներով ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 13.0%-ը: 2014 թվականին գյուղատնտեսության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 19.3%-ը: Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատական տնտեսական համակարգ, որը ներառում է ավելի քան 340 հազար գյուղացիական տնտեսություն, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքների իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություններ:

 

Աղյուսակ 11.1

._____________________________________________________________________.

|   ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասության ներքո մատուցվող   |

|       ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ        |

|_____________________________________________________________________|

|Ծառայությունների           |Շահառուների շրջանակի |Մատուցվող          |

|շրջանակի նկարագրություն    |նկարագրություն       |ծառայությունների   |

|                           |                     |գծով ծախսերի       |

|                           |                     |պետական հատվածի    |

|                           |                     |կողմից փոխհատուցման|

|                           |                     |ծավալը             |

|___________________________|_____________________|___________________|

|1. Գյուղատնտեսության       |ՀՀ գյուղատնտեսությամբ|Ամբողջությամբ      |

|կառավարման ոլորտում        |զբաղվող տնտեսվարող   |                   |

|ծառայությունների մատուցում |սուբյեկտներ          |                   |

|___________________________|_____________________|___________________|

|2. Հողերի բերրիության      |ՀՀ հողօգտագործողներ  |Ամբողջությամբ      |

|պահպանմանն, բարձրացմանն և  |                     |                   |

|բնական կերհանդակների       |                     |                   |

|(արոտների) բարելավմանն     |                     |                   |

|ուղղված ծառայություններ    |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|3. Բույսերի պաշտպանության  |Գյուղատնտեսական      |Անտառների և        |

|բնագավառում                |կուլտուրաներ մշակող  |գյուղատնտեսական    |

|ծառայությունների մատուցում |ֆերմերներ            |մշակաբույսերի մասով|

|___________________________|_____________________|___________________|

|4. Անասնաբուժության        |Գյուղատնտեսական      |Ամբողջությամբ      |

|բնագավառում                |կենդանիների          |                   |

|ծառայությունների մատուցում |սեփականատերեր        |                   |

|___________________________|_____________________|___________________|

|5. Անտառային տնտեսության   |ՀՀ ազգաբնակչություն  |Ամբողջությամբ      |

|ոլորտում ծառայությունների  |                     |                   |

|մատուցում                  |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|6. Անասնաբուծության        |Գյուղատնտեսական      |Ամբողջությամբ      |

|բնագավառում                |կենդանիների          |                   |

|ծառայությունների մատուցում |սեփականատերեր        |                   |

|___________________________|_____________________|___________________|

|7. Ագրոտեխնիկական          |ՀՀ ֆերմերային        |Ամբողջությամբ      |

|կանոններին և  նոր          |տնտեսություններ      |                   |

|տեխնոլոգիաներին            |                     |                   |

|համապատասխան               |                     |                   |

|գյուղատնտեսության վարման   |                     |                   |

|նպատակով խորհրդատվական     |                     |                   |

|ծառայությունների մատուցում |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|8. Բույսերի կարանտինի և    |ՀՀ ազգաբնակչություն  |Ամբողջությամբ      |

|բուսասանիտարական վիճակի    |                     |                   |

|բարելավման բնագավառում     |                     |                   |

|ծառայությունների մատուցում |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|9. Գյուղատնտեսության       |ՀՀ ազգաբնակչություն  |Ամբողջությամբ      |

|ոլորտին տրամադրվող վարկերի |                     |                   |

|տոկոսադրույքների           |                     |                   |

|սուբսիդավորում             |                     |                   |

|___________________________|_____________________|___________________|

|10. Գյուղատնտեսության մեջ  |ՀՀ գյուղատնտեսությամբ|Գնի մի մասի        |

|օգտագործվող կարևորագույն   |զբաղվող տնտեսվարող   |սուբսիդավորում     |

|ռեսուրսների մատչելի գներով |սուբյեկտներ          |                   |

|մատակարարում               |                     |                   |

._____________________________________________________________________.

 

11.1.2. Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները

 

Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգության խնդիրներից` 2014 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակցության քաղաքականությունը` ուղղված ագրարային ոլորտում իրավական հիմքի կատարելագործմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ու անտառային տնտեսության զարգացմանը:

Իրականացված պետական քաղաքականության և գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով 2011, 2012, 2013 և 2014 թվականներին գյուղատնտեսությունում գրանցվել են էական դրական տեղաշարժեր: Համախառն արտադրանքի աճը 2011 թվականին կազմել է 13.9%, 2012 թվականին` 9.5%, 2013 թվականին` 7.1%, իսկ 2014 թվականին` 7.2%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը ընթացիկ գներով և համախառն արտադրանքի աճը 2009-2014 թթ. համար ներկայացված է աղյուսակ 11.2-ում:

 

Աղյուսակ 11.2

 

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը և նրա աճի տեմպը

2009-2014 թթ.

 

._____________________________________________________________.

|                   |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|

|___________________|______|______|______|______|______|______|

|Գյուղատնտեսության  | 552.1| 636.7|   795| 841.5| 918.6| 993.4|

|համախառն արտադրանքը|      |      |      |      |      |      |

|/ընթացիկ գներով/   |      |      |      |      |      |      |

|մլրդ դրամ          |      |      |      |      |      |      |

|___________________|______|______|______|______|______|______|

|Համախառն արտադրանքի|  -0.5| -13.6|  13.9|   9.5|   7.1|   7.2|

|աճը նախորդ տարվա   |      |      |      |      |      |      |

|նկատմամբ           |      |      |      |      |      |      |

._____________________________________________________________.

 

2014 թվականի տվյալներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի 61 տոկոսը բաժին է ընկնում բուսաբուծության ճյուղին, իսկ 39 տոկոսը անասնապահությանը:

Գյուղատնտեսական մշակաբույսերի տարածքները և համախառն արտադրանքի ցուցանիշները 2009-2014 թթ. ներկայացված են 11.3-րդ և 11.4-րդ աղյուսակներում:

 

Աղյուսակ 11.3

 

Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________.

|Գյուղատնտեսական|2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2014թ.  |

|դաշտային       |      |      |      |      |      |      |2013թ.  |

|մշակաբույսերը  |      |      |      |      |      |      |նկատմամբ|

|               |      |      |      |      |      |      |%       |

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Հացահատիկային  | 171.6| 159.3| 157.8| 172.2| 178.4| 188.7|   105.8|

|մշակաբույսեր   |      |      |      |      |      |      |        |

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Կարտոֆիլ       |    32|  28.4|  28.7|  31.2|  30.7|  31.6|   102.9|

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Բանջարեղեն     |  23.9|  23.5|    25|  25.2|  25.4|  26.4|   103.9|

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Բոստանային     |   6.2|   4.5|   5.8|   5.1|   5.4|   5.8|   107.4|

|մշակաբույսեր   |      |      |      |      |      |      |        |

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Կերային        |  63.9|  65.5|  66.3|  66.9|  74.7|  77.1|   103.2|

|մշակաբույսեր   |      |      |      |      |      |      |        |

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Տեխնիկական     |   2.5|   2.4|   3.2|   3.5|   3.5|   3.2|    91.4|

|մշակաբույսեր   |      |      |      |      |      |      |        |

|_______________|______|______|______|______|______|______|________|

|Ընդամենը       |   300| 283.6| 286.7| 304.2| 318.1| 332.8|   104.6|

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ 11.4

 

Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի արտադրության ծավալները

 

(հազ. տոննա)

._____________________________________________________________________.

|Բուսաբուծական     |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2014թ.  |

|հիմնական մթերքները|      |      |      |      |      |      |2013թ.  |

|                  |      |      |      |      |      |      |նկատմամբ|

|                  |      |      |      |      |      |      |%       |

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Հացահատիկ         | 374.9| 326.4| 440.7| 456.1| 548.8| 590.6|   107.6|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Կարտոֆիլ          | 593.6|   482| 557.3| 647.2| 660.5| 733.2|   111.0|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Բանջարեղեն        | 819.8| 707.6| 787.1|   849| 875.8| 954.6|   109.0|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Բոստան            | 216.6| 132.5| 180.9| 205.1| 208.1| 245.7|   118.1|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Պտուղ             | 332.2| 128.5| 239.4| 331.7| 338.1| 291.1|    86.1|

|__________________|______|______|______|______|______|______|________|

|Խաղող             | 208.6| 222.9| 229.6| 241.4| 240.1| 261.3|   108.8|

._____________________________________________________________________.

 

Վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է այգիների ինտեսիվացման մակարդակը: Դա պայմանավորված է նաև խաղողի և պտղի իրացման հիմնախնդրի որոշակի մեղմացմամբ: Սակայն 2014 թվականին աննախադեպ ցրտահարությունները բացասաբար անդրադարձան պտղի արտադրության ծավալների վրա:

2014 թվականին աճ է գրանցվել նաև հիմնական անասնագլխաքանակի և անասնապահական հիմնական մթերքների արտադրության բնագավառում:

Գյուղատնտեսական հիմնական կենդանիների գլխաքանակի փոփոխությունը 2009-2014 թթ. ներկայացված է 11.5-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 11.5

 

Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը (տարեվերջի դրությամբ)

 

(հազ. գլուխ)

.____________________________________________________________________.

|                 |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2014թ.  |

|                 |      |      |      |      |      |      |2013թ.  |

|                 |      |      |      |      |      |      |նկատմամբ|

|                 |      |      |      |      |      |      |%       |

|_________________|______|______|______|______|______|______|________|

|Խոշոր եղջերավոր  | 570.6| 571.4| 599.2| 661.0| 677.6| 688.5|   101.6|

|անասունների      |      |      |      |      |      |      |        |

|գլխաքանակը       |      |      |      |      |      |      |        |

|_________________|______|______|______|______|______|______|________|

|այդ թվում` կովեր | 273.9| 272.6| 283.4| 303.3| 309.6| 313.9|   101.4|

|_________________|______|______|______|______|______|______|________|

|Խոզերի գլխաքանակը| 112.6| 114.8| 108.1|   145| 139.8| 142.4|   101.9|

|_________________|______|______|______|______|______|______|________|

|Ոչխարների և      |   511| 532.5| 590.2| 674.7| 717.6| 745.8|   103.9|

|այծերի գլխաքանակը|      |      |      |      |      |      |        |

.____________________________________________________________________.

 

Անասնապահական հիմնական մթերքներից 2014 թվականին նախորդ տարվա նկատմամբ ավելացել է մսի, կաթի և բրդի արտադրության ծավալները:

Անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները ներկայացված են 11.6-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 11.6

 

Անասնապահական հիմնական մթերքների արտադրության ծավալները

 

.____________________________________________________________________.

|Անասնա-  |Չափի   |2009թ.|2010թ.|2011թ.|2012թ.|2013թ.|2014թ.|2014թ.  |

|պահական  |միավորը|      |      |      |      |      |      |2013թ.  |

|հիմնական |       |      |      |      |      |      |      |նկատմամբ|

|մթերքները|       |      |      |      |      |      |      |%       |

|_________|_______|______|______|______|______|______|______|________|

|Միս      |հազ. տ | 126.2| 124.3| 127.9| 130.3| 146.8| 163.3|   111.2|

|(կենդանի |       |      |      |      |      |      |      |        |

|քաշով)   |       |      |      |      |      |      |      |        |

|_________|_______|______|______|______|______|______|______|________|

|Կաթ      |հազ. տ | 615.7| 600.9| 601.5| 618.2|   657| 700.4|   106.6|

|_________|_______|______|______|______|______|______|______|________|

|Ձու      |մլն հա | 630.1| 702.2| 633.6| 658.1| 615.2| 638.3|   103.8|

|_________|_______|______|______|______|______|______|______|________|

|Բուրդ    |տոննա  |  1230|  1188|  1230|  1290|  1320|1450.0|   109.8|

.____________________________________________________________________.

 

Գործող վերամշակող ընկերությունների կայուն գործունեության արդյունքում բարելավվել է գյուղատնտեսական մթերքների իրացման վիճակը: 2014 թվականին հնարավորություն է ստեղծվել գնելու գյուղացիական տնտեսությունների կողմից առաջարկվող պտղի, բանջարեղենի և խաղողի ողջ քանակությունը: 2014 թվականին մթերվել և վերամշակվել է 232.1 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող` նախորդ տարվա 223.9 հազ. տոննայի դիմաց:

Շնորհիվ գյուղատնտեսական հումք արտադրողների և վերամշակող կազմակերպությունների միջև պայմանագրային հարաբերությունների արմատավորման, ապրանքի դիմաց վճարումները 2014 թվականին իրականացվել են ամբողջությամբ:

Վերջին տարիներին ծրագրավորված աջակցություն է ցուցաբերվել տնտեսավարող սուբյեկտներին բույսերի պաշտպանության, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև բարձրորակ սերմերի, տոհմային և մթերատու բարձր հատկանիշներ ունեցող կենդանիների մատակարարման, հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, վարկերի մատչելիության բարձրացման և այլ ուղղություններով:

 

11.1.3. Հիմնական խնդիրները

 

Գյուղատնտեսության առջև ծառացած են հետևյալ հիմնական խնդիրները.

- գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը,

- գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության և կենդանիների մթերատվության բարձրացումը,

- կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշումը, սննդամթերքի անվտանգության լաբորատոր փորձաքննության իրականացումը,

- գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում վնասակար օրգանիզմներով վարակվածության աստիճանի բարձր մակարդակի նվազեցումը, առողջ և բարձր բերքի ստացումը, որը կհանգեցնի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը,

- ՀՀ տարածքում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը, դրանց օջախների վերացումը, կայուն համաճարակային վիճակի ապահովումը, ՀՀ տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանումը և կենդանական ծագման հումքի ու սննդամթերքի արտադրության, վերամշակման, պահպանման, իրացման, ինչպես նաև ներմուծվող և արտահանվող բեռների անվտանգության ապահովումը,

- գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական մոնիտորինգի իրականացումը, կարանտին և առավել վնասակար օրգանիզմների տարածման արեալների ճշտումը, փորձանմուշների փորձաքննությունների միջոցով թաքնված ու նոր օջախների հայտնաբերումը, թունանյութերի լաբորատոր փորձաքննությունների կատարումը,

- ապօրինի գործողություններից անտառների պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը և պետությանը պատճառված վնասների նվազեցումը:

- գյուղատնտեսության ոլորտում չնայած վերջին ժամանակահատվածում վարկերի մատչելիության ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժերի, ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է մնում վարկավորման պահանջարկի և մատչելիության ապահովումը:

 

11.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

11.2.1. Նպատակները

 

Գյուղատնտեսությունում 2016-2018 թվականներին վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և նրան սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գյուղատնտեսության ոլորտի նպատակները բխում են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ընդհանուր նպատակներից և ամրագրված են ՀՀ Նախագահի 2011 թվականի N ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատված ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգում, ՀՀ կառավարության 2013 թ. մայիսի 16-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 515-Ա, ՀՀ կառավարության 2010 թ. նոյեմբերի 4-ի «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1476-Ն, ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1232-Ն որոշումներով հաստատված ծրագրային փաստաթղթերում:

Գյուղատնտեսության ոլորտում 2016-2018 թթ. միջնաժամկետ ծրագրի նպատակներն են.

- օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բարեփոխումներ և կառավարման բարելավում,

- հողերի բերրիության պահպանում և բարձրացում,

- Հայաստանի Հանրապետության անտառային տարածքների պահպանություն ապօրինի հատումներից,

- ագրոտեխնիկական կանոններին և նոր տեխնոլոգիաներին համապատասխան գյուղատնտեսության վարում, գյուղացիական տնտեսություններին համապատասխան խորհրդատվական ծառայությունների մատուցման ապահովում,

- գյուղատնտեսության բնագավառում հողօգտագործողների պետական աջակցության տրամադրման համակարգի ներդրում և արմատավորում,

- գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրորակ բերքի անկորուստ ստացում, բույսերի վնասակար օրգանիզմների բազմացման, զարգացման ու տարածման հետազոտությունների և պայքարի աշխատանքների կազմակերպում, դրանց տարածման շրջանակների նվազեցում,

- կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պահպանություն` կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ պատվաստումներ, ներմուծվող և արտադրվող անվտանգ կենդանական ծագման մթերքներով բնակչության ապահովում, կարանտին օրգանիզմների և կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի և կենդանիների միջոցով հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելում և պարենային ապահովության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացում:

 

11.2.2. Գերակայությունները

 

2016-2018 թթ. վարվող քաղաքականությունը կնպատակաուղղվի ճյուղի և նրան սպասարկող ոլորտների գործունեության արդյունավետության բարձրացմանը և դրա հիման վրա պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսության հետագա զարգացման և ընդլայնված վերարտադրության կազմակերպման, գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ավելացման, հանրապետության պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, բնակչության աղքատության մակարդակի կրճատման համար:

Նշված քաղաքականության իրականացման համար նախատեսվում է 2016-2018թթ. պետական բյուջեներով ծախսերը նպատակաուղղել հետևյալ գերակա ուղղություններին.

- Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ (պատվաստուկների ձեռքբերում, պատվաստումների իրականացում, կարանտինային միջոցառումներ),

- Անտառապահպանական ծառայություններ,

- Անտառային պետական մոնիտորինգի իրականացում,

- Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,

- Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար,

- Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար,

- Գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովում,

- Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտում ծառայություններ,

- Հողերի ագրոքիմիական հետազոտություն և բերրիության բարձրացման միջոցառումներ,

- Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներ,

- Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի արտադրության, վերամշակման, պահման, իրացման բոլոր փուլերում, ինչպես նաև ներմուծման և արտահանման դեպքերում անասնաբուժասանիտարական պահանջների նկատմամբ անվտանգության վերահսկողության իրականացում,

- Սննդամթերքի անվտանգության ոլորտներին վերաբերվող օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերի նույնականացում Մաքսային Միության և Եվրոմիության պահանջների չափանիշներին,

- «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում,

- Հողատարածությունների վրա բուսասանիտարական վիճակի բարելավում, հողատարածություններում առավել վնասակար օրգանիզմների քանակությունների և պատճառած վնասների նվազեցում և բարձր բերքի ապահովում,

- Դաշտային հետազոտությունների միջոցով հանրապետությունում գրանցված սահմանափակ տարածում ունեցող կարանտին օրգանիզմների տարածման արեալի ճշտում, բույսերի առավել վնասակար օրգանիզմների հայտնաբերում:

 

11.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

11.3.1 Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Գյուղատնտեսության ոլորտում 2016-2018 թթ. նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.

«Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներ»

Բուսաբուծության կայուն զարգացման տեսակետից կարևորագույն միջոցառումներից մեկը բույսերի նոր սորտերի փորձարկումների և դրանց արդյունքների հիման վրա արտադրության մեջ լավագույն սորտերի ներդրման կազմակերպումն է: Այդ աշխատանքներն ունեն շարունակական բնույթ և համապետական մասշտաբով ապահովում են հայրենական և արտերկրի սելեկցիոն կենտրոնների կողմից բուծված արդյունավետ սորտերի օգտագործման և այդ նվաճումների իրավական պաշտպանության խնդիրների լուծումը:

Նշված ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռում կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի ու տնկանյութի օգտագործումը և ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրություն:

Նախատեսվող միջոցառումներն են`

- սորտային նույնականացման աշխատանքների իրականացում,

- սերմերի խմբաքանակներից նմուշների ընտրություն,

- սերմնանմուշների լաբորատոր փորձարկումների կազմակերպում:

Ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 59.5 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 59.8 մլն. դրամ:

 

«Բույսերի պաշտպանության միջոցառումներ»

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երեք բաղադրիչով.

1. Պայքար մկնանման կրծողների դեմ: Նախատեսվում է գյուղական համայնքներին անհատույց տրամադրել մկնասպան քիմիական միջոց` գյուղացիական տնտեսությունների կողմից մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաև կենտրոնացված կարգով պայքար իրականացնել տրակտորային ցրիչներով:

2. Պայքար մորեխների դեմ: Այս ծառայությունը կիրականացվի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում ինչպես կենտրոնացված կարգով, այնպես էլ գյուղացիական տնտեսությունների միջոցով` նրանց անհատույց հատկացնելով համապատասխան բույսերի պաշտպանության միջոցներ:

3.Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ: Նախատեսվում է հանրապետության անտառային տարածքներում ավիացիայի միջոցով իրականացնել պայքարի կենտրոնացված ծառայություններ:

Նշված Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 150.0 մլն. դրամ:

 

«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ»

Այս Ծրագրի իրականացումն ուղղված է գյուղատնտեսության ոլորտի հողերի բերրիության պահպանման և բարձրացման ընդհանուր նպատակի կատարմանը` պարարտանյութերի խնայողաբար, արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ օգտագործման միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարում ակնկալվում է ստանալ հանրապետության 170 համայնքների հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող և պարարտանյութերի պահանջարկի համար ագրոքիմիական քարտեզներ, մշակաբույսերի պարարտացման համար գիտականորեն հիմնավորված և կազմված երաշխավորագրեր:

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- գյուղատնտեսական նշանակության հողատարածությունների ագրոքիմիական դաշտային հետազոտություններ (հողանմուշների նմուշառում),

- հողանմուշների և պարարտանյութերի լաբորատոր փորձաքննություններ և գնահատում,

- ագրոքիմիական քարտեզների կազմում և համայնքներին հանձնում,

- մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում և համայնքներին հանձնում:

Միջոցառումները կրում են շարունակական բնույթ և յուրաքանչյուր համայնքի համար այն պետք է կատարվի 5 տարին մեկ անգամ` հաշվի առնելով, որ հողի բերրիության հիմնական ցուցանիշներ հանդիսացող սննդատարրերի պարունակությունը էական փոփոխություն է կրում այդ ժամանակահատվածում:

Այս ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 72.5 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 73.4 մլն. դրամ:

 

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»

Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով իրականացվում են ամենամյա հակաանասնաճարակային կանխարգելիչ պարտադիր միջոցառումներ:

Այս ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների (բրուցելյոզ, տուբերկուլյոզ, բրադզոտ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, մեղուների վարրոատոզ, թռչունների կեղծ ժանտախտ) դեմ պայքարի հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացում:

Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակաանասնահամաճարակային վիճակի պահպանմանը և ամրապնդմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, օտարերկրյա պետություններից կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից ՀՀ տարածքի պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

Ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 1,240.3 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 1,266.2 մլն. դրամ:

 

«Գյուղական խորհրդատվական ծառայություններ»

Նշված ծրագրով նախատեսվում է 2016-2018 թթ. շարունակել ագրարային տեխնոլոգիաների գնահատման և ցուցադրական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև գյուղական վայրերի բնակչությանը մատուցել գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խորհրդատվական ծառայություններ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսության ոլորտում ձևավորել կայուն խորհրդատվական համակարգ, որը ֆերմերներին հնարավորություն կտա բարձրացնել գյուղմթերքների արտադրության ծավալները, որակը և կազմակերպվածությունը, ինչն էլ կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի իրացվելիության մակարդակի բարձրացմանը և նրանց եկամուտների ավելացմանը:

Ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 397.9 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 399.1 մլն. դրամ:

 

«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում»

Այս ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ունենալ բույսերի վնասակար օրգանիզմներով վարակվածության ճշտված արեալ, կանխատեսման համար հետազոտված գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր, որի արդյունքում նվազագույնի կհասցվի ոչ նպատակային քիմիական պայքարի կատարումը, կնպաստի շրջակա միջավայրի քիչ ախտոտվածությանը, ինչպես նաև հանրապետությունում յուրաքանչյուր տարի գյուղատնտեսական կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ, որը կբերի հողօգտագործողների ֆինանսական միջոցների խնայողության և պարենային անվտանգության ապահովման:

Ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 136.3 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 137.4 մլն. դրամ:

 

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար»

Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական նյութական միջոցների գների սուբսիդավորման միջոցով հողօգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելը` դրանով իսկ հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 2,760.0 մլն. դրամ:

 

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար»

Հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական նյութական միջոցների գների սուբսիդավորման միջոցով հողօգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելը և հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը նպաստելը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 330.0 մլն. դրամ:

 

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում»

Ծրագրի իրականացման նպատակը գյուղական համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Ծրագրի իրականացման հիմքն է ՀՀ կառավարության 31.03.2011 թ. N 349-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգը, որով նախատեսվել է սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների տրամադրված վարկերի տոկոսադրույքները 6 տոկոսի չափով:

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը, գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը, բերքահավաքի, աշնանացանի, արտադրանքի պահպանման համար, գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի, հատկապես վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 1,163.0 մլն. դրամ:

 

«Անտառապահպանական ծառայություններ»

Ծրագիրն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով, որի տնօրինությանը հանձնված հանրապետության անտառային պետական ֆոնդի տարածքը կազմում է ավելի քան 344.2 հազ. հա, որտեղ անտառտնտեսվարում իրականացնելու համար գործում են 20 անտառտնտեսության մասնաճյուղեր:

Անտառային տարածքները պահպանելու համար անտառաշինական նախագծերի համաձայն ստեղծվել են 83 անտառպետություններ և 516 պահաբաժիններ: Ծրագրով նախատեսված ծախսերն ուղղվելու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերին:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 1,201.2 մլն. դրամ:

 

«Անտառային պետական մոնիթորինգի իրականացում»

Ծրագիրն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից և ուղղված է ՀՀ անտառային տարածքների պահպանության, վերարտադրության, պաշտպանության ընդհանուր նպատակի կատարմանը` անտառային պետական մոնիտորինգի միջոցով:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 54.6 մլն. դրամ:

 

«Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում»

Ծրագրի իրականացման նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային վիճակի բարելավումը, մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պահպանումը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կենդանիների հիվանդությունների և վարակամերժության (իմունայնության) աստիճանի որոշմանն ուղղված լաբորատոր փորձաքննությունների իրականացում, բույսերի կարանտին, առավել վտանգավոր վնասակար օրգանիզմների և թաքնված վարակի հայտնաբերում, թունանյութերի ազդող նյութի որոշման նպատակով փորձաքննությունների իրականացում, ինչպես նաև ռեակտիվների, ախտահանիչների և այլ միջոցների պահպանում ու բաշխում:

Ծրագրի իրականացման համար 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 353.4 մլն. դրամ, 2017-2018 թվականներին յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 360.5 մլն. դրամ:

 

«Բուսասանիտարական համակարգի բարելավում և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն»

Ծրագրով նախատեսվում է 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարում իրականացնել 20 կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի միջոցառումների իրականացման մեթոդական ուղեցույցերի մշակում և 500 օրինակից տպագրում:

Միաժամանակ ծրագրով նախատեսվել է իրականացնել նաև բուսասանիտարիայի տեսչության աշխատակիցների (42 հաստիքային միավոր) վերապատրաստման գործընթացը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 5.8 մլն. դրամ:

 

«Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ»

Ծրագրով նախատեսվում է հանրապետությունում կենդանական և բուսական ծագմամբ սննդամթերքի պարտադիր փորձաքննության և բուսասանիտարական ստուգման իրականացում:

Նշված գործառույթն իրականացվելու է սննդամթերքի արտադրության և իրացման կետերից փորձանմուշներ վերցնելու և դրանք լաբորատոր փորձաքննության ենթարկելու միջոցով:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 10.0 մլն. դրամ:

 

«ԵՄ-ի փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի և ձկան փորձաքննությունների ծառայություններ»

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հանրապետությունում արտադրված և հանրապետություն ներմուծված մեղրում և ձկնամթերքում մնացորդների (դեղամիջոցներ, պեստիցիդներ և այլն) առկայության մոնիթորինգ:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 30.0 մլն. դրամ:

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին արոտօգտագործման/անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման հարցում:

Ըստ բաղադրիչների նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`

ա) համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ - նախատեսվում է նախնական ընտրված համայնքների դրամաշնորհային ծրագրերի իրականացում,

բ) գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունների հզորացում - գյուղմթերքների արտադրողականության բարձրացում և կենդանիների առողջության ապահովման ծառայություններ, ուսուցումների կազմակերպում, ԳԱՄԿ-երի (գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն) և ԳԱՀԿ-երի (գյուղատնտեսական աջակցության հանրապետական կենտրոն) տեխնիկական աջակցություն,

գ) մրցակցային դրամաշնորհների ծրագիր - գյուղմթերքի որակի բարձրացում, իրացման խնդրի լուծում, կոոպերացիայի ստեղծում, ՀՀ մարզերում նոր արտադրանքների և նոր տեխնոլոգիաների ներդրում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 428.3 մլն. դրամ, 2017 թվականին` 374.2 մլն. դրամ:

2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին արոտօգտագործման/անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման հարցում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 169.6 մլն. դրամ, 2017 թվականին` 491.3 մլն. դրամ, 2018 թվականին` 337.7 մլն. դրամ:

3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից տրամադրված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության դրամաշնորհային ծրագիր

Ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրեի հետ և ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 179.4 մլն. դրամ:

4. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիր

Ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը Հայաստանում, ինչպես նաև ստեղծել պտղի և ընկուզեղենի արտադրության համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով կառույց, որը գյուղաբնակների համար կապահովի ավելի բարեկարգ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն:

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`

ա) «Հայկական միրգ» բաժնետիրական ընկերության միջոցով աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը: Այս բաղադրիչով նախատեսվում է նաև աջակցություն արտահանման և ստանդարտների ոլորտին, որի իրականացման պարագայում կբարելավվի միջազգային շուկաներում հայկական մրգի համբավը:

բ) գյուղական ենթակառուցվածքներ, գյուղերում կենսամակարդակի բարձրացում, ենթակառուցվածքներում ներդրումներ (ջրագծերի կառուցում, վերականգնում, գազաֆիկացում, հեղեղատարեր և այլն) և գյուղական տրանսպորտային ներդրումներ (ճանապարհների, կամուրջների կառուցում և վերականգնում):

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 715.5 մլն դրամ, 2017 թվականին` 1,540.0 մլն դրամ, 2018 թվականին` 892.4 մլն դրամ:

5. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր

Նախորդ ծրագրի շարունակությունն է, ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը Հայաստանում, ինչպես նաև ստեղծել ավելի բարեկարգ սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 261.8 մլն դրամ, 2017 թվականին` 865.3 մլն դրամ, 2018 թվականին` 1,331.2 մլն դրամ:

6. ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիր

Ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը, որի համար նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`

ա) այգեգործական արտադրության հավելյալ արժեքի շղթայի ստեղծում`

- պայմանագրային այգեգործություն և տեխնոլոգիաների փոխանցում,

- արտահանման խթանում, ստանդարտների, որակի փորձաքննության և սերտիֆիկացիա,

- այգեգործության ֆինանսավորում:

բ) գյուղական վայրերի ֆինանսավորում - փոքր և միջին ծավալի արտադրության համար ֆինանսավորման մատչելիություն, այգեգործական վարկեր: Այդ փաթեթները կառաջարկվեն բանկերին և ունիվերսալ վարկային հաստատություններին գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից:

գ) գյուղական ենթակառուցվածքներ, գյուղերում կենսամակարդակի բարձրացում, ենթակառուցվածքներում ներդրումներ (ջրագծերի կառուցում, վերականգնում, գազաֆիկացում, հեղեղատարեր և այլն) և գյուղական տրանսպորտային ներդրումներ (ճանապարհների, կամուրջների կառուցում և վերականգնում):

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,213.3 մլն դրամ, 2017 թվականին` 1,131.2 մլն դրամ:

7. ՕՊԵԿ զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիր

Նախորդ ծրագրի շարունակությունն է, ծրագրի նպատակն է նվազեցնել գյուղական աղքատությունը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 113.1 մլն դրամ, 2017 թվականին` 1,140.0 մլն դրամ, 2018 թվականին` 2,031.2 մլն դրամ:

8. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» դրամաշնորհային ծրագիր

Նշված ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում` նույն ուղղվածությամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 103.7 մլն. դրամ:

9. Դանիական թագավորության աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» դրամաշնորհային ծրագիր

Նշված ծրագիրը փոխկապակցված է համանուն վարկային ծրագրի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ուղղվածությամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016թ. ծրագրված է 132.0 մլն. դրամ:

 

ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

12.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12.1.1 Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը

 

Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինս նվազեցնել շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրեր, հող, ընդերք, բուսական և կենդանական աշխարհ) վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության երաշխիքները:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օզոնային շերտի քայքայումը, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումը, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները, հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն), կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը տնտեսական գործունեության արդյունքն են, և դրանք ամբողջ աշխարհում առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:

ՈՒշադրության արժանի են նաև վտանգավոր քիմիական նյութերը, կայուն օրգանական աղտոտիչները, արտադրության պրոցեսում առաջացող վտանգավոր արտադրական թափոնները, ինչպես նաև մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած կենցաղային թափոնները, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը և որոնց գործածությունը պահանջում է կառավարման լուրջ մոտեցում:

Հասարակության կայուն զարգացումը, ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ միասնական գործունեությունը պարտադիր կերպով ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, օրենսդրական կատարյալ դաշտի, օրենքների ու օրինականության գերակայության պայմաններում կոչված է ապահովելու երկրի ներսում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ պետական-հասարակական վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների արդյունավետ աշխատանքը:

Բնապահպանական հիմնախնդիրների լուծման արդյունքների շահառուները` Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու միջազգային հանրությունն է, որոնց համար երկրում և տարածաշրջանում ստեղծվում/ապահովվում է բարենպաստ/անվտանգ շրջակա միջավայր: Այս ոլորտում ծառայությունների շրջանակը, շահառուները և մատուցվող ծառայությունների գծով ծախսերի պետական հատվածի կողմից փոխհատուցման չափը ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

 

Աղյուսակ 12.1

._____________________________________________________________________.

|  |Ծառայությունների շրջանակի       |Շահառուների    |Պետական հատվածի  |

|  |նկարագրություն                  |շրջանակի       |կողմից մատուցվող |

|  |                                |նկարագրություն |ծառայության      |

|  |                                |               |ծախսերի          |

|  |                                |               |փոխհատուցման չափը|

|__|________________________________|_______________|_________________|

|1.|Բնապահպանության ոլորտում        |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ    |

|  |քաղաքականության մշակման,        |               |                 |

|  |տեսչական և  աջակցության         |               |                 |

|  |ծառայություններ, ծրագրերի       |               |                 |

|  |համակարգում                     |               |                 |

|__|________________________________|_______________|_________________|

|2.|Շրջակա միջավայրի պահպանության,  |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ    |

|  |մոնիտորինգի և  տեղեկատվական     |               |                 |

|  |վերլուծական ծառայություններ     |               |                 |

|__|________________________________|_______________|_________________|

|3.|Վտանգավոր թափոնների էկոլոգիապես |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ    |

|  |անվտանգ կառավարումն ապահովող    |               |                 |

|  |պայմանների սահմանում            |               |                 |

|__|________________________________|_______________|_________________|

|4.|Թանգարանների ծրագիր             |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ    |

|__|________________________________|_______________|_________________|

|5.|ՀՀ համայնքներին սուբվենցիաների  |ՀՀ համապատասխան|Ամբողջությամբ    |

|  |տրամադրում                      |համայնքների    |                 |

|  |Սուբվենցիա ստացող               |բնակչություն   |                 |

|__|________________________________|_______________|_________________|

|6.|Բնական պաշարների կառավարման և   |ՀՀ բնակչություն|Ամբողջությամբ    |

|  |պահպանման, բնության հատուկ      |               |                 |

|  |պահպանվող տարածքների պահպանման  |               |                 |

|  |ծառայություններ                 |               |                 |

._____________________________________________________________________.

 

Վերը նշված ծառայությունները մատուցվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների և նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների կողմից, որոնք են.

1. «Սևան» ազգային պարկ»,

2. «Դիլիջան» ազգային պարկ»,

3. «Արգելոցապարկային համալիր»,

4. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»,

5. «Խոսրովի անտառ» պետական արգելոց»,

6. «Արփի լիճ» ազգային պարկ»,

7. «Զիկատար» բնապահպանական կենտրոն»,

8. «Տեղեկատվական վերլուծական կենտրոն»,

9. «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն»,

10. «Թափոնների ուսումնասիրության կենտրոն»,

11. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»,

12. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն»,

13. «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ները:

 

12.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի (համակարգի) զարգացման միտումները

 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի զարգացումն ընթացել և ընթանում է բյուջետային հատկացումների և միջազգային ֆինանսական/բնապահպանական կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպատակաուղղված լինելով`

. կանխարգելել/կամ նվազեցնել շրջակա միջավայրի հետագա աղտոտումը,

. պահպանել կենսաբազմազանությունը,

. ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռությունն ապահովող պայմանները,

. չվերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց բանական և արդյունավետ օգտագործումը:

Վերջին տարիներին, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունից, իրականացվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի կատարելագործման և արդիականացման (թարմացման) աշխատանքներ` այդ թվում ընդունվել են մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծեր և ծրագրեր, ապահովվել է դրանց կիրարկման գործընթացը` համապատասխան ծրագրերի և միջոցառումների մշակման և իրականացման միջոցով:

 

Աղյուսակ 12.2. 2013-2014 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից

մշակված և ընդունված նորմատիվ իրավական ակտերի թվաքանակի

դինամիկան

 

.__________________________________________________________.

|Նորմատիվ ակտերի տեսակը|Նորմատիվ ակտերի քանակը ըստ տարիների|

|                      |___________________________________|

|                      |       2013 թ.   |     2014 թ.     |

|______________________|_________________|_________________|

|Օրենքներ              |          2      |        5        |

|______________________|_________________|_________________|

|ՀՀ կառավարության և    |         30      |       35        |

|վարչապետի որոշումներ  |                 |                 |

.__________________________________________________________.

 

Բնապահպանական միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի զարգացումները հիմնականում իրականացվել են կայուն զարգացման գերակայությունների շրջանակներում և ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերին համապատասխան:

Դրական տեղաշարժեր են արձանագրվել մի շարք ուղղություններով.

. Ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը:

. Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել.

- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը,

- ՀՀ Ազգային Ժողով 2-րդ ընթերցման է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ընդունվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող ավելի քան 7 օրենքներ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած հետևյալ ռազմավարական ծրագրերը`

- Սկսած 2001 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»,

- ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 47 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը:

- «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառի 2014-2020 թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» (ՀՀ կառավարության 25 սեպտեմբերի 2014 թ. N 1059-Ն որոշում),

- ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը:

- Բարելավվել է հասարակության իրազեկման գործընթացը, և ակտիվացել է հասարակության դերը որոշումների ընդունման գործընթացում: Ստեղծվել են Նախարարին կից հասարակական և գիտատեխնիկական խորհուրդներ:

 

1. Կենսաբազմազանության պահպանության ոլորտի գծով մշակվել են`

. «Բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների կանխարգելման միջոցառումներ»-ի ծրագիրը,

. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առանձին տեսակի ապրանքների արտահանման ու ներմուծման լիցենզիաների տրամադրման և Հայաստանի Կարմիր գրքին վերաբերող իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով կազմվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ցանկը` ռուսերեն-լատիներեն տարբերակով:

. 2014 թվականի ընթացքում ձևակերպվել և սահմանված կարգով տրամադրվել են ՍԻԹԵՍ (CITES) թառափազգիների 1638 հատ արտահանման թույլտվություններ (2013 թ.` 1351), որոնցից 1622 հատ ձկան համար 1943.6 տ (2013 թ.` 1567.2) ընդհանուր քաշով և 16 (2013 թ.` 18 հատ) հատ թառափի սև խավիարի համար 1480.4 կգ (2013 թ.` 471.33 կգ) ընդհանուր քաշով:

. Ընդլայնվել են բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնց մակերեսը կազմում է մոտ 380.0 հազ. հա, որը հանրապետության տարածքի շուրջ 12,8%-ն է (մոտ է միջազգայնորեն ընդունված չափանիշներին):

ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1465-Ն որոշմամբ ստեղծվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` դրանում ներառելով «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը:

. Ավելացել են միջազգային աջակցության ծրագրերով ֆինանսավորման ծավալները:

. Սևանա լճի ռեկրեացիոն ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով Սևանա լճի առափնյա գոտում ստեղծվել և գործում են 11 հանրային լողափեր:

 

2. Ջրային ռեսուրսների պահպանություն

2.1. Սևանա լիճ

. 2001-ից Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81 մ-ի փոխարեն (տարեկան 21.6 սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից (6 տարվա առաջընթաց):

. Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է: 2005-2014 թվականների մաքրվել է 1785 հա, մնացել է մինչև նվազագույն 1903.5 մետր նիշը մաքրել 3850 հա:

. Բարելավվել է ջրի որակը: Ջրի թափանցելիությունը նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելացել է` լճի կենտրոնում կազմելով 11-12 մ:

2.2. Արարատի դաշտի ջրերի հիմնախնդրի լուծում

. Ընդունվել է ՀՀ կառավարության 18.09.2014 թ «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության և երաշտի մասին». N 1111-Ն որոշումը:

. 2014 թ-ի հունվարից մինչ ապրիլ լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 43 հորատանցք, խնայելով 256 լ/վ ջուր (տարեկան խնայողությունը կազմում է 8 մլն խ/մ):

Հուլիսի 16-ից մինչև տարեվերջ, լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, ինչի արդյունքում խնայվել է մոտ 23.633 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 745 մլն խ/մ:

Ընդհանուր խնայված ջուրը կազմում է 23.886 լ/վ կամ տարեկան 753 մլն խ/մ:

Հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների արդյունքում արդեն նկատելի են դրական փոփոխություններ, մասնավորապես հաշվետու տարվա դեկտեմբեր ամսվա դիտարկումներով արձանագրվել են մակարդակների բարձրացումներ առանձին հորատանցքերում 2-12 սմ, ծախսի ավելացում 0,3-0,9 լ/վ:

. Իրականացվում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակումը:

 

3. Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ

Նշանակալից ձեռքբերումներ են գրանցվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների համալրման հարցում: Միայն 2014 թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացվել է 441.6 մլն. դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների կատարման համար հատկացվել է 39 մլն. դրամ: Անհրաժեշտ է նշել, որ 2004-2014 թթ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված է եղել շուրջ 432 մլն. դրամ գումար: Դրամագլխի ընդհանուր գումարը 2014 թ-ի վերջին կազմել է 883.8 մլն դրամ:

 

4. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում

. 2014 թ. պետական հաշվառման է վերցված` 1101 կազմակերպություն (2013 թ.` 1044 կազմակերպություն), թափոնների անձնագրավորման գծով համաձայնեցվել է 190 անձնագիր 30 կազմակերպություն (2013 թ.` 218 անձնագիր 42 կազմակերպություն), թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցում են ստացել 14 կազմակերպություն (2013 թ.` 9 կազմակերպություն), թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցում են ստացել 13 կազմակերպություն (2013 թ.` 3 կազմակերպություն), տրվել է թափոնների անդրսահմանային փոխադրումների (ներմուծում, արտահանում) 27 թույլտվություն (2013 թ.` 25 թույլտվություն):

. ԵՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված լրամշակվել են ՀՀ վտանգավոր թափոնների ու ՀՀ արգելված վտանգավոր թափոնների ցանկերը և հաստատվել է թունավոր նյութերի ցանկը:

 

5. Մթնոլորտային օդի պահպանություն

. 2014 թվականին հաստատվել է 135 կազմակերպության ՍԹԱ (որից նորը` 99, վերաձևակերպվել է 36-ը), և տրվել է արտանետման թույլտվություն (2013 թ-ին` 169):

. 2014 թվականի համար ՀՀ տրամադրված օզոնաքայքայիչ նյութերի քվոտայի չափը կազմել է 126.69 տոննա (2013 թվականին` 114.02 տոննա), որից 2014 թվականին 11 տնտեսվարող սուբյեկտների (2013 թվականին` 8 տնտեսվարող սուբյեկտների) տրամադրվել է 112,3 տոննայի չափաքանակ (2013 թվականին` 82.6 տոննա): Փաստացի ներկրվել է 44.7 տոննա (2013 թվականին` 38.5 տոննա):

 

6. Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի բնագավառ

. «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի մոնիթորինգի միջոցառումներ իրականացնում է նմուշառման 131 դիտակետում, որոնք ընդգրկում են 41 գետ, 6 ջրամբար և Սևանա լիճը: Ընդհանուր առմամբ 2014 թ.-ին որոշվել է 42990 ցուցանիշ, ինչը նախատեսված ցուցանիշների նվազագույն քանակը` 40280, գերազանցում է 6,7%-ով: 2013թ.-ի համեմատությամբ 2014 թ.-ին որոշված ցուցանիշների թիվը պակաս է 8%-ով: Որոշվող ցուցանիշները ընդգրկում են ընդհանուր հանքային կազմը, սնուցող նյութերը, ծանր մետաղները և օրգանական միացությունները:

. Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում է Ախթալա, Ողջի, Արծվանիկ, Գեղի և Կարճևան գետերը, որտեղ ջրի որակը հիմնականում վատ է: Նախորդ տարվա համեմատությամբ ջրի որակի էական փոփոխություններ չի դիտվել:

. 2014 թվականի ընթացքում օդային ավազանի որակի դիտարկումներ կատարվել են հանրապետության Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Ալավերդի, Արարատ, Կապան, Քաջարան, Սևան և Չարենցավան քաղաքներում: Մթնոլորտային օդում որոշվող ցուցանիշներն են ծծմբի և ազոտի երկօքսիդները, գետնամերձ օզոնը, ածխածնի մոնօքսիդը և ընդհանուր փոշին: Ընդհանուր առմամբ 2014 թ.-ին որոշվել է 499356 ցուցանիշ, ինչը նախատեսված ցուցանիշների նվազագույն քանակը` 490652, գերազանցում է 1,8%-ով:

. 2014 թ.-ին Երևան քաղաքի մթնոլորտում դիտվել է ընդհանուր փոշով աղտոտվածություն, փոշու կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1,4-1,6 անգամ: Գյումրի քաղաքում փոշու ՍԹԿ-ն գերազանցվել է 1,5-2,1 անգամ, ծծմբի երկօքսիդինը` 1,2-1,9 անգամ: Վանաձոր քաղաքում ծծմբի երկօքսիդի և ընդհանուր փոշու ՍԹԿ-ները գերազանցվել են համապատասխանաբար (1,2-1,9) և (2,7-2,8) անգամ: Ալավերդի քաղաքում դիտվել է ծծմբի երկօքսիդի գերազանցում ՍԹԿ-ից 1,2-2,0 անգամ: Արարատ քաղաքի մթնոլորտում դիտվել է փոշով աղտոտվածություն, փոշու ՍԹԿ-ն գերազանցվել է 1,2-1,9 անգամ: Նախորդ տարվա համեմատությամբ մթնոլորտային օդի աղտոտվածության էական փոփոխություններ չի դիտվել:

 

7. Փորձաքննություն

. Ստեղծվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

. 2014 թվականի ընթացքում փորձաքննվել է 123 նախագիծ (2013 թվականին` 144), որից դրական են ստացել 99 (2013 թ-ին` 94), բացասական` 1 (2013 թ-ին` 5):

 

8. Միջազգային համագործակցություն

. Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային բնապահպանական 19 կոնվենցիաների և 5 արձանագրությունների կողմ երկիր:

. 2014 թ. սկսվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Դոհայի ուղղման վավերացման գործընթաց:

. Ներկայումս իրականացվում է «Հայաստանում սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատում» ծրագիրը:

8.1 Առանձին երկրների հետ բնապահպանական համագործակցության իրականացում

2014 թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ապահովվել է մասնակցությունը թվով 5 միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին:

Ստորագրված են Չեխիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը:

2014 թ. Բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հուշագիրը երկկողմանի համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման:

2014 թ. Ղազախստանի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության հուշագիրը համաձայնեցման փուլում է:

. Դոնոր կազմակերպություններն են. World Bank (Համաշխարհային բանկ), UNDP (ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր), UNIDO (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), KfW (Գերմանական վերակառուցման բանկ), CNF (Կովկասի Բնության Հիմնադրամ), Transboundary Joint Secretariat (Հարավային Կովկասի անդրսահմանային միացյալ քարտուղարություն), WWF- World Wide Fund for Nature (Բնության Համաշխարհային Հիմնադրամ), GIZ (Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերություն), European Commission/European Union (Եվրոպական հանձնաժողով /Եվրոպական Միություն), OSCE (ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ), ADB (Ասիական Զարգացման Բանկ), USAID (ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն), UNEP (ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիր):

 

9. Տեսչական վերահսկողական աշխատանքներ

. 2014 թ. Ստուգվել է 160 օբյեկտ (2013 թվականին` 88 օբյեկտ): Ստուգումների և իրականացրած այլ գործառույթների արդյունքում հայտնաբերվել է 978 խախտում (2013 թվականին` 773 հատ): Կազմվել է վարչական տուգանքի 879 ակտ` 71.13 մլն դրամ գումարով (2013 թվականին` 642 ակտ 43.98 մլն դրամ գումարով):

. Կազմվել է վնասի հատուցման 618 արձանագրություն` 480.16 մլն դրամ ընդհանուր գումարով (2013 թվականին` 133.03 մլն դրամ գումարի 480 արձանագրություն):

Տեսչական վերահսկողական աշխատանքները ընդգրկել են ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի, կենդանական աշխարհի, բուսական աշխարհի և հողերի պահպանության, ընդերքի շահագործման, թափոնների առաջացման և տեղադրման ոլորտները:

Բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ 2013 թ նկատմամբ:

 

12.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12.2.1. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները 2016-2018

ժամանակահատվածում

 

12.2.1.1 Նպատակները

 

2016-2018 թթ. ժամանակահատվածում ելնելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրի հիմնարար դրույթներով, բնապահպանության ոլորտում ՀՀ կառավարության կարևորագույն նպատակներն են`

. շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,

. հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,

. շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,

. ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

. ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

. մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:

 

12.2.1.2 Գերակայությունները

 

Բնապահպանական ոլորտի զարգացման գերակայությունները հիմնվելու են հետևյալ առանցքային հիմնադրույթների վրա`

1) Առաջիկա տարիների բնապահպանական ոլորտի ռազմավարությունը պետք է միտված լինի բնապահպանական քաղաքականության օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Կմշակվի և կընդունվի «Բնապահպանական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը:

2) Բնապահպանական ազդեցության գնահատման և վերահսկման համակարգը պետք է վերանայվի. տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում` ըստ նրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության աստիճանի: Դրանով կպակասի շրջակա միջավայրի վրա սահմանափակ ազդեցություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը` խթանելով լավագույն` բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը, հեռանկարում ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրսմղումը: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ` հանրային վերահսկողության ապահովման համար:

3) Բնապահպանական կառավարման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է պարզեցնել, հստակեցնել և ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ: Վարչարարության կատարելագործմանը զուգընթաց, անհրաժեշտ է զարգացնել բնապահպանական գործունեության, էներգախնայողության և ռեսուրսախնայողության խրախուսման մեխանիզմներ, այդ թվում նաև` ներդնելով հանրային մասնավոր գործընկերության սկզբունքները և ձեռնարկությունների բնապահպանական վարկանշման, էկոպիտակավորման, ինքնամոնիթորինգի մեխանիզմները:

4) Ներկայումս կիրառվող բնօգտագործման և բնապահպանական վճարների փոխհատուցման գումարները զիջում են փաստացի պատճառվող վնասն ավելի քան 20-30 անգամ: Մասնավորապես` տնտեսության զարգացման նպատակով որոշ ոլորտների համար բնապահպանական վճարների և ռեսուրսների օգտագործման դիմաց սահմանված 0-ական կամ ցածր դրույքաչափերի արտոնությունների հետագա կիրառումը խիստ ռիսկային է: Այս առումով` բնապահպանական քաղաքականության տնտեսական մեխանիզմները պետք է վերանայվեն:

5) Կիրականացվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությամբ նախատեսված և գործողությունների ազգային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները:

Հողերի նպատակային նշանակության ապահովման, հողերի կարգավիճակի փոփոխման և դեգրադացիայի ներկա բացասական միտումների կանխարգելման համար կմշակվեն և կիրագործվեն համապատասխան տնտեսական և վերահսկման մեխանիզմներ, որոնք, մասնավորապես չխոչընդոտելով տնտեսավարողների կողմից խելամիտ շահույթի ստացմանը, կնպաստեն հանքարդյունաբերության, արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման ծավալների նվազեցմանը, օգտահանմանը ու կապահովեն թափոնակուտակիչների և աղբավայրերի կայուն կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորումը, կմշակվեն էկոհամակարգային ծառայությունների գնահատման չափորոշիչներ:

6) Կշարունակվի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման գծով աշխատանքը, որը ենթադրում է օրենսդրական դաշտի կատարելագործում, համակարգի ընդլայնում, Շիկահողի արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծում, կենսառեսուրսների մշտադիտարկման և հաշվառման համակարգի զարգացում, կայուն կառավարման ապահովում և համայնքային մասնակցության մեխանիզմների զարգացում: Կիրականացվեն հատուկ ուսումնասիրություններ Վայքի կարստային քարանձավների (Մոզրովի և Արջի) նոր ճյուղավորումների հայտնաբերման, վերջիններիս պահպանման և զբոսաշրջության նպատակներով օգտագործման համար:

7) Կմշակվի և կիրականացվի անտառի ազգային ծրագիրը` հանրապետության անտառներում և անտառային հողերում անտառվերականգնման, անտառապատման, ինչպես նաև անտառների որակական հատկանիշների բարելավման և նոր անտառների հիմնման նպատակով: Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներին զուգընթաց կկատարելագործվեն ապօրինի հատումների վերահսկողության մեխանիզմները:

8) Կմշակվեն ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման ավազանային պլաններ և կապակենտրոնացվեն կառավարման գործառույթները:

9) Բնապահպանական մշտադիտարկման համակարգի կատարելագործումն ապահովելու համար կսահմանվեն մշտադիտարկման միասնական մոտեցումներ և չափորոշիչներ` շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վստահելի տեղեկատվության հավաքագրման և այլ աղբյուրներից ստացվող վիճակագրական տեղեկատվության համալրման նպատակով:

10) Կմշակվեն ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի որոշումներին համահունչ «կանաչ» նորամուծությունների ներդրման խրախուսման համապատասխան տնտեսաիրավական մեխանիզմներ, այդ թվում` պետության և միջազգային աջակցության ճանապարհով:

11) ՀՀ կառավարությունը կշարունակի տեղական ինքնակառավարման մարմինների` բնապահպանական պլանների մշակման և իրականացման աշխատանքներին համակողմանի աջակցությունը:

 

12.3. ԾԱԽՍԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունից ելնելով 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ի ծախսերի մակարդակի վրա ազդող հիմնական գործոն է հանդիսանում 2016-2018 թթ. պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման առանձին ծախսատեսակների ֆինանսավորմանն ուղղվող բյուջետային հատկացումների աճը:

 

Ա. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կատարմանը նպատակաուղղված Սևանա լճի համալիր ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա միջոցառումների և ենթածրագրերի կատարման ապահովում.

Հայաստանի բնապահպանական խնդիրների շարքում առանձնակի է կարևորվում Սևանա լճի ջրային պաշարի պահպանության և համալրման վերջին տարիների ջանքերը և եղանակային բարենպաստ պայմանները ապահովել են ջրի մակարդակի բարձրացման կայուն միտումներ` 2001-2013 թթ. այն կազմել է 3.7 մ: Ջրի մակարդակի բարձրացումը միաժամանակ ավելի հրատապ է դարձրել ափամերձ տարածքների ջրածածկման ենթակա տարածքներում բուսածածկի հեռացումը:

2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվել է շուրջ 93 հա մաքրման աշխատանքների կատարում, որի իրականացման համար հատկացվելու է 376.2 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 125.4 մլն դրամ:

 

Բ. Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարում, այդ թվում` հիդրոերկրաբանական մոնիտորինգի արդյունքների ամփոփ հաշվետվության կազմում (յուրաքանչյուր տարվա համար 1 հաշվետվություն):

Այս աշխատանքների իրականացման համար 2016 թ. նախատեսվել է հատկացնել 46.3 մլն դրամ, 2017 թ.` 47.1 մլն դրամ և 2018 թ.` 47.1 մլն դրամ:

 

Գ. Կենսաբազմազանության պահպանության բնագավառում

Ծրագրավորվող ժամանակահատվածում բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը ապահովող ծրագրերին 2016-2018 թթ. ուղղվելու է 2,566.6 մլն դրամ, այդ թվում` 2016 թ.` 855.1 մլն դրամ, 2017 թ.` 855.7 մլն դրամ, 2018 թ.` 855.7 մլն դրամ: Երեք տարվա հանրագումարային ֆինանսավորման ծավալները ըստ համապատասխան տարածքների կազմելու են`

    1) «Սևան»  ազգային պարկի գծով`                 807.9 մլն դրամ,

    2) «Դիլիջան» ազգային պարկի գծով`               411.8 մլն դրամ,

    3) Արգելոցապարկային համալիրի գծով`             402.3 մլն դրամ,

    4) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գծով`      362.7 մլն դրամ,

    5) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գծով`    407.9 մլն դրամ,

    6) «Արփի լիճ» ազգային պարկի գծով`              127.3 մլն դրամ,

    7) «Զիկատար» պետական արգելավայրի գծով`          46.6 մլն դրամ:

Բացի նշվածից, ծրագրավորվող ժամանակահատվածում բյուջետային հատկացումների հաշվին փոխհատուցվելու են Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի վարձակալության ծախսերը (2016-2018 թթ.` 21.3 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 7.1 մլն դրամ):

 

Դ. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ

2016-2018 թթ. իրականացվելու է մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակի մոնիտորինգ:

Այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 479.4 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 159.8 մլն դրամ:

 

Ե. Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքներ

Ծրագիրը կիրականացվի ելնելով Օրհուսի Կոնվենցիայով հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակներից (մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի սպասարկում, տվյալների շտեմարանների ձևավորում և դրանց միջև տեղեկատվության փոխանակում ապահովող համակարգչային համակարգերի թարմացում և սպասարկում, բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի սպասարկում, տեղեկատվության ամփոփում և տրամադրում տարածքային (տեղական) կենտրոններին, և այլն):

Այս աշխատանքների իրականացման համար 2016 թ. նախատեսվել է հատկացնել 20.6 մլն դրամ, 2017 թ.` 20.7 մլն դրամ և 2018 թ.` 20.7 մլն դրամ:

 

Զ. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտ

Նախատեսվում է իրականացնել թափոնների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և վնասազերծման, ինչպես նաև սակավաթափոն ու անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակում և լուսաբանման աշխատանքներ:

2016-2018 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 49.8 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 16.6 մլն դրամ:

 

Է. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ

Նախատեսվում է իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունների տրամադրումը:

2016-2018 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 133.5 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 44.5 մլն դրամ:

 

Ը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն համապատասխան համայնքների կողմից իրականացվելիք բնապահպանական ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար 2016-2018 թթ. ծրագրավորվել է ընդհանուր առմամբ 505.8 մլն դրամ, այդ թվում` 2016 թ.` 107.0 մլն դրամ, 2017 թ.` 103.6 մլն դրամ, 2018 թ.` 295.2 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

13.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Տրանսպորտի և կապի ոլորտների ՀՀ պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները ՀՀ կառավարության` տրանսպորտի և կապի ոլորտներում վարած քաղաքականությանը համապատասխան ապահովում են տնտեսության մյուս ճյուղերի (ոլորտների) կազմակերպությունների և ազգաբնակչության պահանջարկը` տրանսպորտային փոխադրումների (բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների) և կապի ծառայությունների (ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների, փոստի) մատուցման բնագավառներում` նպատակ ունենալով տեխնիկապես արդյունավետորեն բավարարելու բնակչության կարիքները:

ՀՀ տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է ճանապարհային տնտեսությունը, քանի որ երկրի ներսում տարածաշրջանների և բնակավայրերի միջև, ինչպես նաև հարևան երկրների հետ կապ ստեղծող ավտոմոբիլային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակի և զարգացման մակարդակի բարելավումը նպաստում է պետության կայուն տնտեսական աճին, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ազգային անվտանգության բարելավմանը, միջազգային տրանսպորտային համակարգին ճանապարհային ցանցի ինտեգրմանը:

ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև դրանց վրա գտնվող տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ, թունելներ և այլ արհեստական կառուցվածքներ) վերանորոգումը, վերակառուցումը և ընթացիկ պահպանումը մշտապես գտնվում է ավտոմոբիլային ճանապարհների կառավարման և տնօրինող մարմինների ուշադրության ներքո` հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման բնագավառում:

Ներկայումս ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7530.3 կմ, որը համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման, ըստ նշանակության դասակարգվում է.

- միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 1758.8 կմ,

- հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 1965.8 կմ,

- մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 3805.7 կմ:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն տրանսպորտի ոլորտի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի (այդ թվում` միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի և դրամաշնորհների) միջոցներով: ՀՀ պետական բյուջեից հատկացումների հաշվին հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման աշխատանքներն իրականացվում են հետևյալ ծրագրերով.

- «Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում»,

- «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում»,

- «Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանում և շահագործում»:

Բացի այդ իրականացվում է նաև «Պետական աջակցություն Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների իրականացման համար» ծրագիրը:

Վերը նշված ծրագրերի իրականացմամբ ՀՀ բնակչության, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անձանց համար ապահովվել են.

- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,

- բնակավայրերի հետ ողջ տարին տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը:

 

._____________________________________________________________________.

|   Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների  |

|               շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                 |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների         |Շահառուների շրջանակի|Մատուցվող          |

|  |շրջանակի նկարագրություն  |նկարագրություն      |ծառայությունների   |

|  |                         |                    |գծով ծախսերի       |

|  |                         |                    |պետական հատվածի    |

|  |                         |                    |կողմից փոխհատուցման|

|  |                         |                    |ծավալը             |

|__|_________________________|____________________|___________________|

|1.|Տրանսպորտի, կապի,        |Հասարակություն,     |Ամբողջությամբ      |

|  |տեղեկատվայնացման         |պետական կառավարման  |                   |

|  |բնագավառների             |այլ մարմիններ       |                   |

|  |գործունեության պետական   |                    |                   |

|  |կառավարում, կարգավորում, |                    |                   |

|  |պետական քաղաքականության  |                    |                   |

|  |մշակում ու իրականացում.  |                    |                   |

|  |Մոնիտորինգ               |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|2.|ՀՀ տրանսպորտի և  կապի    |4 պետական           |Ամբողջությամբ      |

|  |նախարարության            |ոչ առևտրային        |                   |

|  |իրավասության տակ գտնվող  |կազմակերպություններ |                   |

|  |պետական միավորների       |և  6 բաժնետիրական   |                   |

|  |նկատմամբ լիազոր մարմնի   |ընկերություններ     |                   |

|  |գործառույթների           |                    |                   |

|  |իրականացում              |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|3.|Լիցենզավորման            |«Երկաթուղային       |Ամբողջությամբ      |

|  |գործառույթներ            |տրանսպորտի          |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |կազմակերպում»       |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |տեսակի լիցենզավորում|                   |

|  |                         |____________________|                   |

|  |                         |«Փոստային կապի      |                   |

|  |                         |ծառայությունների,   |                   |

|  |                         |բացառությամբ        |                   |

|  |                         |դրամական միջոցների  |                   |

|  |                         |փոստային            |                   |

|  |                         |փոխադրումների       |                   |

|  |                         |մատուցում»          |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |տեսակի լիցենզավորում|                   |

|  |                         |____________________|                   |

|  |                         |«Հայաստանի          |                   |

|  |                         |Հանրապետությունում  |                   |

|  |                         |մարդատար տաքսի      |                   |

|  |                         |ավտոմոբիլներով      |                   |

|  |                         |ուղևորափոխադրում-   |                   |

|  |                         |ների կազմակերպում»  |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |տեսակի լիցենզավորում|                   |

|  |                         |____________________|                   |

|  |                         |«Անհատ              |                   |

|  |                         |ձեռնարկատերերի      |                   |

|  |                         |կողմից              |                   |

|  |                         |մարդատար-տաքսի մեկ  |                   |

|  |                         |ավտոմոբիլով         |                   |

|  |                         |ուղևորափոխադրում-   |                   |

|  |                         |ների կազմակերպման   |                   |

|  |                         |գործունեություն     |                   |

|  |                         |իրականացման լիցենզիա|                   |

|  |                         |և  լիցենզիայի       |                   |

|  |                         |ներդիրի տրամադրում» |                   |

|  |                         |գործունեության      |                   |

|  |                         |տեսակի լիցենզավորում|                   |

|__|_________________________|____________________|___________________|

|4.|Արտոնություն ունեցող     |ՀՀ քաղաքացիներ      |Չի փոխհատուցվում   |

|  |քաղաքացիներին անվճար     |                    |                   |

|  |երթևեկության             |                    |                   |

|  |վկայականների տրամադրում  |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|5.|ՀՀ տարածքից              |ՀՀ տարածքում գործող |Չի փոխհատուցվում   |

|  |բեռնափոխադրումներ և      |բեռնափոխադրող և     |                   |

|  |ուղևորափոխադրումներ      |ուղևորափոխադրող     |                   |

|  |իրականացնելու համար      |կազմակերպություններ,|                   |

|  |թույլտվության հատկացում  |ՀՀ բնակչություն     |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|6.|ՀՀ հաճախությունների      |ՀՀ տարածքում գործող |Ամբողջությամբ      |

|  |բաշխումների աղյուսակի    |հեռուստառադիո-      |                   |

|  |կազմման, ռադիոեթերի      |հաղորդումների       |                   |

|  |մոնիտորինգի, ՌԷՄ-ի և     |հեռարձակման         |                   |

|  |ԲՀՍ-ի տեղադրման,         |ծառայություններ     |                   |

|  |փորձաքննության և         |մատուցող            |                   |

|  |չափումների անցկացման,    |կազմակերպություններ,|                   |

|  |կապի շինարարական         |ՀՀ բնակչություն     |                   |

|  |աշխատանքների տեխնիկական  |                    |                   |

|  |նորմերին                 |                    |                   |

|  |համապատասխանության       |                    |                   |

|  |ընդունման, եթերի         |                    |                   |

|  |խանգարման աղբյուրների    |                    |                   |

|  |հայտնաբերման և  վերացման |                    |                   |

|  |ծառայություններ          |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|7.|ՀՀ ընդհանուր օգտագործման |ՀՀ ավտոմոբիլային    |Ամբողջությամբ      |

|  |միջպետական, հանրապետական |ճանապարհներից       |                   |

|  |և  մարզային նշանակության |օգտվողներ           |                   |

|  |ավտոճանապարհների և       |                    |                   |

|  |տրանսպորտային օբյեկտների |                    |                   |

|  |հիմնանորոգման            |                    |                   |

|  |ծառայությունների         |                    |                   |

|  |մատուցում                |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|8.|ՀՀ ընդհանուր օգտագործման |ՀՀ ավտոմոբիլային    |Ամբողջությամբ      |

|  |միջպետական և             |ճանապարհներից       |                   |

|  |հանրապետական նշանակության|օգտվողներ           |                   |

|  |ավտոճանապարհների         |                    |                   |

|  |ճանապարհային             |                    |                   |

|  |երթևեկության             |                    |                   |

|  |անվտանգության բարելավման |                    |                   |

|  |առաջնահերթ միջոցառումների|                    |                   |

|  |ապահովման                |                    |                   |

|  |ծառայությունների         |                    |                   |

|  |մատուցում                |                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|9.|ՀՀ ընդհանուր օգտագործման |ՀՀ ավտոմոբիլային    |Ամբողջությամբ      |

|  |միջպետական, հանրապետական |ճանապարհներից       |                   |

|  |և  մարզային նշանակության |օգտվողներ           |                   |

|  |ավտոմոբիլային            |                    |                   |

|  |ճանապարհների ընթացիկ     |                    |                   |

|  |ամառային և  ընթացիկ      |                    |                   |

|  |ձմեռային պահպանման,      |                    |                   |

|  |առանձին պահպանման        |                    |                   |

|  |հանձնվող թունելների      |                    |                   |

|  |պահպանման և  առանձին     |                    |                   |

|  |պահպանման հանձնվող       |                    |                   |

|  |կամուրջների պահպանման    |                    |                   |

|  |ծառայությունների         |                    |                   |

|  |մատուցում                |                    |                   |

._____________________________________________________________________.

 

13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Վերջին երկու տարիներին պետական բյուջեի (այդ թվում` արտաքին աղբյուրներից) ֆինանսավորման շնորհիվ զգալիորեն բարելավվել են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները և երթևեկության անվտանգությունը:

 

Ճանապարհային տնտեսություն

 

ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 264-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախագահությամբ ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ (միջգերատեսչական խորհրդակցական մարմին), որի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային տնտեսության բնագավառում իրականացվող միջոցառումների համակարգումը, մշտադիտարկման իրականացման ամփոփումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

Խորհուրդն իր գործունեության ընթացքում քննարկել և հաստատել է տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգը և պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի ծրագիրը:

Ձեռնարկվել է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման գործընթացը, որի նպատակն է հնարավորինս ավտոմատացնել ճանապարհների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, ինչը թույլ կտա ճանապարհների պահպանման և հիմնանորոգման վերաբերյալ առավել հիմնավորված և արդյունավետ որոշումներ կայացնել:

2014 թ.-ին ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների շրջանակներում միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման ծրագրերով կատարվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային, ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող թունելների (3 թունել), կամուրջների (5 կամուրջ) և պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներ, 16 տարածաշրջաններում տեղադրվել են 1966 հատ նոր ճանապարհային նշաններ, նշագծվել է 1826 կմ ճանապարհ, պահպանվել է 482 կմ արգելափակոցներ, որից շուրջ 33 կմ-ը հիմնանորոգվել է, տեղադրվել են 60000 հատ նոր տիպի լուսանդրադարձիչներ:

Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրով 2014 թ-ին կատարվել են 64.9 կմ երկարության ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներ: Այլ ճանապարհների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հիմնանորոգվել է Վարդենիս-Մարտակերտ ա/ճ Սոթք-Քարվաճառ խաչմերուկի 1-ին տեղամասի 13,05 կմ երկարությամբ հատվածը` 1,698.6 մլն դրամ արժեքով:

 

Տրանսպորտ

 

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որով կարգավորվում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատարների երթևեկությունը, նպատակ ունենալով ճանապարհների վիճակի բարելավումը և ճանապարհաշինության ծախսերի կրճատումը:

Ընդունվել է ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիրը, որի հիման վրա բոլոր պետական կառավարման մարմինները իրականացնում են տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակի նվազեցման, փոխադրումների բնագավառում տրանսպորտային ծախսերի կրճատման, հասարակությանը բարձրորակ տրանսպորտային ծառայություններ մատուցելու, արտակարգ իրավիճակներով պայմանավորված քաղաքական և տնտեսական ռիսկերի կառավարման միջոցառումներ:

Արդեն իսկ օրենսդրական կարգավորում է ստացել տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների բնագավառը: Արդյունքում ֆիզիկական անձանց իրավունք է տրվել տաքսի ծառայություն մատուցել, կրճատվել են լրացուցիչ ծախսերը և վարչարարությունը, հանվել է դեղին հիմնագույնի համարանիշը, միաժամանակ բարձրացվել են ուղևորների շահերի պաշտպանությանը ներկայացվող պահանջները:

Տրանսպորտային փոխադրումների կազմակերպման շրջանակներում իրականացվել են ՀՀ միասնական երթուղային ցանցի մշակման և զարգացման, անվճար երթևեկության վկայականների պատրաստման և տրամադրման, միջպետական բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկների պատրաստման և տրամադրման ծառայություններ:

Բացի այդ տրանսպորտի ոլորտում իրականացվել են նաև մետրոպոլիտենի և էլեկտրատրանսպորտի զարգացումն ապահովող քաղաքականության միջոցառումները:

 

13.1.3. Հիմնական խնդիրները

 

Ավտոճանապարհները սարքին վիճակում պահելու համար անհրաժեշտ է մշտապես իրականացնել նորոգման և պահպանման համակարգված շարունակական աշխատանքներ:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով ճանապարհային տնտեսության բնագավառում պետության ծախսային քաղաքականությունն ուղղված է լինելու ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանման և հիմնանորոգման համար հատկացվող պետական միջոցների ծավալների ընդլայնմանը և դրանց ծախսման արդյունավետության բարձրացմանը:

Բյուջետային հատկացումների արդյունավետությունը բարձրացնելու և ծրագրային բյուջետավորման հիմքերը ճանապարհային տնտեսության ոլորտում ամրապնդելու նպատակով անհրաժեշտ կլինի ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, այդ թվում.

- արդյունքի պլանավորման ու կատարողական ցուցանիշների և դրանց հիման վրա` աշխատանքների ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կատարելագործված համակարգ,

- ճանապարհների ընթացիկ սպասարկման (շահագործման) ծառայությունների գնահատման մեխանիզմների մշակման համակարգ:

Ներդրումային քաղաքականության առաջնային թիրախներ կհանդիսանան ՀՀ բոլոր բնակավայրերը մարզկենտրոններին առնվազն մեկ բավարար ճանապարհային երթուղով միացնող ճանապարհային հատվածների վերականգնումը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, ինչպես նաև տնտեսական բարձր արդյունավետություն ապահովող ճանապարհները և ճանապարհների հատվածները:

ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագիրը, որի նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Տվյալ ծրագրի ֆինանսավորումը ապահովելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական Ներդրումային Բանկի և Համաշխարհային բանկի հետ:

 

13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

13.2.1 Նպատակները

 

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն, տրանսպորտի և կապի ոլորտի քաղաքականության հիմնական նպատակը շարունակում է մնալ փոխադրումների և հուսալի կապի իրականացման ապահովումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունն ու կապի համակարգերի կատարելագործումը: Տրանսպորտի ու կապի կայուն և արդյունավետ զարգացումն անհրաժեշտ պայման է երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրումն ապահովելու գործընթացների տեսանկյունից:

ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումը, երթևեկության անվտանգության բարելավումը հնարավոր է իրագործել հիմնականում պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման և պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ու շահագործման ծրագրերի շրջանակներում, որի արդյունքում կունենանք հետևյալը.

- ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացումը` ՀՀ բնակչության պահանջմունքներին, հանրապետության տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքին համապատասխան, ինչպես նաև պահանջվող տեխնիկական վիճակի, ճանապարհային ցանցի անցողունակության և խտության, երթևեկության անվտանգության բարելավման և տնտեսական ակտիվության խթանման ապահովումը և ՀՀ պաշտպանունակության ամրապնդումը,

- ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների շարժման արագության բարձրացումը,

- բնակավայրերի հետ հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհների վիճակով պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը:

ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N 134-Ա որոշման 3.1 կետի համաձայն ԱԶԲ-ի հետ համատեղ մշակվել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թվականների ֆինանսավորման ռազմավարությունը: Նշված ռազմավարության որդեգրումը երկարաժամկետ առումով կապահովի ճանապարհային ցանցի պահպանելիությունը` մինչև 2025 թվականը:

 

Ճանապարհաշինության բնագավառի նպատակները և կատարման նախատեսված

չափորոշիչները 2016-2018 թթ համար

 

2016-2018 թթ. ճանապարհաշինության բնագավառի չափորոշիչներն արտացոլում են ճանապարհային ցանցի գծով ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ներդրման արդյունքում պահպանման, շահագործման, ինչպես նաև հիմնանորոգման ենթակա ճանապարհների կանխատեսվող թիրախները և դրանց տեսակարար կշռի գնահատումը` ընդհանուր ճանապարհային ցանցի նկատմամբ:

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ    |Կատարման ցուցանիշ                 |Չափի |2016թ.|2017թ.|2018թ.|

|       |                                  |միավ.|      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1      |Ընթացիկ պահպանման ցուցանիշ և      |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռ                    |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1    |ՀՀ տրանսպորտի և  կապի             |     |      |      |      |

|       |նախարարության տնօրինության        |     |      |      |      |

|       |ճանապարհներ (միջպետական և         |     |      |      |      |

|       |հանրապետական նշանակության)        |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.1  |Ամառային պահպանում                |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.1.1|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  կմ |2963.0|2970.0|2976.0|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.1.2|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  %  |  80.7|  80.9|  81.1|

|       |տեսակարար կշիռը` ընդհանուր        |     |      |      |      |

|       |նորոգման ենթակա ճանապարհների      |     |      |      |      |

|       |նկատմամբ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.2  |Ձմեռային պահպանում,               |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.2.1|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  կմ |3516.0|3516.0|3516.0|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.1.2.2|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  %  |  95.8|  95.8|  95.8|

|       |տեսակարար կշիռը` նախարարության    |     |      |      |      |

|       |տնօրինության ճանապարհների նկատմամբ|     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2    |Մարզպետարանների տնօրինության      |     |      |      |      |

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|       |(մարզային նշանակության)           |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.1  |Ամառային պահպանում                |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.1.1|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  կմ | 582.8| 636.8| 701.6|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.1.2|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  %  |  15.4|  16.7|  18.4|

|       |տեսակարար կշիռը` ընդհանուր        |     |      |      |      |

|       |նորոգման ենթակա ճանապարհների      |     |      |      |      |

|       |նկատմամբ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.2  |Ձմեռային պահպանում,               |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.2.1|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  կմ |1762.2|1804.3|1842.4|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.2.2.2|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  %  |  46.3|  47.4|  48.4|

|       |տեսակարար կշիռը` մարզպետարանների  |     |      |      |      |

|       |տնօրինության ճանապարհների նկատմամբ|     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3    |Առանձին պահպանման հանձնված        |     |      |      |      |

|       |կամուրջների և  թունելների ընթացիկ |     |      |      |      |

|       |պահպանում                         |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.1  |Սպասարկվող կամուրջներ             |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.1.1|Սպասարկվող կամուրջների            |  կմ |   1.5|   1.5|   1.5|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.1.1|Սպասարկվող կամուրջների տեսակարար  |  %  | 100.0| 100.0| 100.0|

|       |կշիռը առանձին պահպանման հանձնված  |     |      |      |      |

|       |կամուրջների նկատմամբ              |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.2  |Սպասարկվող թունելներ              |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.2.1|Սպասարկվող թունելների երկարություն|  կմ |   5.1|   5.1|   5.1|

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.3.2.2|Սպասարկվող թունելների տեսակարար   |  %  | 100.0| 100.0| 100.0|

|       |կշիռը առանձին պահպանման հանձնված  |     |      |      |      |

|       |թունելների նկատմամբ               |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4    |Ընթացիկ պահպանման ամփոփ ցուցանիշ  |     |      |      |      |

|       |(միջպետական, հանրապետական և       |     |      |      |      |

|       |մարզային նշանակության ճանապարհներ)|     |      |      |      |

|       |և  տեսակարար կշիռ                 |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.1  |Ամառային պահպանում                |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.1.1|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  կմ |3545.8|3606.8|3677.6|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.1.2|Ընթացիկ նորոգվող ճանապարհների     |  %  |  47.4|  48.3|  49.2|

|       |տեսակարար կշիռը` ընդհանուր        |     |      |      |      |

|       |նորոգման ենթակա ճանապարհների      |     |      |      |      |

|       |նկատմամբ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.2  |Ձմեռային պահպանում,               |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.2.1|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  կմ |5278.2|5320.3|5358.4|

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|1.4.2.2|Ձմեռային պահպանվող ճանապարհների   |  %  |  70.6|  71.2|  71.7|

|       |տեսակարար կշիռը` ընդհանուր        |     |      |      |      |

|       |ճանապարհների նկատմամբ             |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2      |Հիմնանորոգման ցուցանիշ և          |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռ                    |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.1    |Միջպետական նշանակության           |     |      |      |      |

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.1.1  |Հիմնանորոգվող միջպետական          |  կմ | 30.50| 14.00| 22.00|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.1.2  |Հիմնանորոգվող միջպետական          |  %  |  1.73|  0.80|  1.25|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռը հիմնանորոգման     |     |      |      |      |

|       |ենթակա ճանապարհների նկատմամբ      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.2    |Հանրապետական նշանակության         |     |      |      |      |

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.2.1  |Հիմնանորոգվող հանրապետական        |  կմ |  2.10|  0.00|  0.00|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.2.2  |Հիմնանորոգվող հանրապետական        |  %  |  0.11|  0.00|  0.00|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռը հիմնանորոգման     |     |      |      |      |

|       |ենթակա ճանապարհների նկատմամբ      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.3    |Մարզային նշանակության ճանապարհներ |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.3.1  |Հիմնանորոգվող մարզային            |  կմ | 16.40| 12.00|  0.00|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |երկարություն                      |     |      |      |      |

|       |                                  |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|2.3.2  |Հիմնանորոգվող մարզային            |  %  |  0.43|  0.32|  0.00|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռը հիմնանորոգման     |     |      |      |      |

|       |ենթակա ճանապարհների նկատմամբ      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|3      |Նոր շինարարության և  վերակառուցման|     |      |      |      |

|       |(տեխնիկական կարգի բարձրացման)     |     |      |      |      |

|       |ցուցանիշ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|3.1    |Կառուցվող/վերակառուցվող           |  կմ |  49.0|  26.0|  22.0|

|       |ճանապարհների երկարություն         |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|4      |Արհեստական կառույցների            |     |      |      |      |

|       |վերանորոգում (կամուրջներ,         |     |      |      |      |

|       |թունելներ, հենապատեր)             |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|4.1    |Կառույցների թիվը                  | հատ |   4.0|   2.0|   0.0|

|_______|__________________________________|_____|______|______|______|

|5      |Երթևեկության  սահունության        |     |      |      |      |

|       |ցուցանիշ` միջին կշռված            |     |      |      |      |

|       |անհարթության գործակից (IRI)       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|5.1    |Միջպետական նշանակության           |մ/կմ |  6.30|  6.32|  6.34|

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|5.2    |Հանրապետական նշանակության         |մ/կմ |  7.60|  7.70|  7.80|

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6      |Վատ վիճակի ճանապարհների ցուցանիշ  |     |      |      |      |

|       |և  տեսակարար կշիռ                 |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.1    |Վատ վիճակի միջպետական նշանակության|     |      |      |      |

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.1.1  |Վատ վիճակի միջպետական նշանակության|  կմ |  65.9|  65.9|  65.9|

|       |ճանապարհների երկարություն         |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.1.2  |Վատ վիճակի միջպետական նշանակության|  %  |   3.9|   3.9|   3.9|

|       |ավտոճանապարհների տեսակարար կշիռը  |     |      |      |      |

|       |միջպետական նշանակության           |     |      |      |      |

|       |ճանապարհների նկատմամբ             |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.2    |Հանրապետական նշանակության         |     |      |      |      |

|       |ճանապարհներ                       |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.2.1  |Վատ վիճակի հանրապետական           |  կմ | 461.0| 461.0| 461.0|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |երկարություն                      |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.2.2  |Վատ վիճակի հանրապետական           |  %  |  23.6|  23.0|  22.5|

|       |նշանակության ճանապարհների         |     |      |      |      |

|       |տեսակարար կշիռը հանրապետական      |     |      |      |      |

|       |նշանակության ճանապարհների նկատմամբ|     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.3    |Մարզային նշանակության ճանապարհներ |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.3.1  |Վատ վիճակի մարզային նշանակության  |  կմ |2039.1|1782.0|1517.0|

|       |ճանապարհների երկարություն         |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|6.3.2  |Վատ վիճակի մարզային նշանակության  |  %  |  53.6|  46.8|  39.9|

|       |ճանապարհների տեսակարար կշիռը      |     |      |      |      |

|       |մարզային նշանակության ճանապարհների|     |      |      |      |

|       |նկատմամբ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|7      |Վատ վիճակի ընդհանուր ճանապարհային |     |      |      |      |

|       |ցանցի ամփոփ տվյալներ (միջպետական, |     |      |      |      |

|       |հանրապետական և  մարզային          |     |      |      |      |

|       |նշանակության ճանապարհներ)         |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|7.1    |Վատ վիճակի ճանապարհներ            |  կմ |2566.0|2308.9|2043.9|

|_______|__________________________________|_____|______|______|______|

|7.2    |Վատ վիճակի ճանապարհների           |  %  |  34.1|  30.7|  27.1|

|       |մասնաբաժինը ճանապարհային ցանցի    |     |      |      |      |

|       |նկատմամբ                          |     |      |      |      |

|_______|__________________________________|_____|______|______|______|

|8      |Համայնքների տրանսպորտային կապի    |  %  |  67.4|  70.9|  73.7|

|       |ցուցանիշ (հիմնական ճանապարհային   |     |      |      |      |

|       |ցանցի կամ մարզկենտրոնների հետ     |     |      |      |      |

|       |առնվազն մեկ բավարար կամ ավելի լավ |     |      |      |      |

|       |վիճակում գտնվող ճանապարհներ       |     |      |      |      |

|       |ունեցող բնակավայրերի մասնաբաժինը  |     |      |      |      |

|       |բնակավայրերի ընդհանուր թվում)     |     |      |      |      |

._____________________________________________________________________.

 

13.2.2. Գերակայությունները

 

2016-2018 թթ. ոլորտի քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղվելու է գոյություն ունեցող ճանապարհների արդյունավետ օգտագործման միջոցով հանրապետության տարածքում փոխադրումների ամբողջ ծավալով ապահովմանը: Կշարունակվեն ռազմավարական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, շահագործման և պահպանման աշխատանքները:

Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն այն ճանապարհահատվածներում և ճանապարհային կառույցների օբյեկտներում, որոնք տարիներ շարունակ շարքից դուրս են եկել, տրանսպորտային միջոցների համար դարձել դժվար անցանելի և վտանգավոր: Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ նորոգումների և ձմեռային պահպանության իրականացման արդյունքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդառնա անվտանգ, արագ և դյուրին: Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կապահովի բնականոն տրանսպորտային կապը, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հանրապետության հեռավոր և սահմանամերձ շրջանների ու բնակավայրերի հետ, կնպաստի դրանց զարգացմանը:

Երթևեկության ինտենսիվության աճի, ծանր բեռնատար ավտոմեքենաների քանակի ավելացման, դրա հետ կապված ընդհանուր օգտագործման պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ծածկի արագ քայքայման պայմաններում ճանապարհային ցանցի պատշաճ տրանսպորտաշահագործողական վիճակի ապահովման նպատակով միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու պահպանման ծրագրեր` իրենց ենթածրագրերով:

 

2016-2018 թվականներին տրանսպորտի և կապի ոլորտում իրականացվելիք

ծախսային քաղաքականության հիմնական գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Գերակա ուղղությունը                  |Հիմնավորում` համապատասխան  |

|___|_____________________________________|հղումներով ՀՀ կառավարության|

|   |2016 թ.     |2017 թ.     |2018 թ.    |տնտեսական և  քաղաքական     |

|   |            |            |           |ծրագրերին                  |

|___|_____________________________________|___________________________|

|1. |ՀՀ ընդհանուր օգտագործման             |ՀՀ կառավարության 2014      |

|   |ավտոճանապարհների հիմնանորոգման       |թվականի մարտի 27-ի N 442-Ն |

|   |աշխատանքներ:                         |որոշմամբ հաստատված ՀՀ      |

|___|_____________________________________|2014-2025 թվականների       |

|2. |ՀՀ ընդհանուր օգտագործման             |հեռանկարային զարգացման     |

|   |ավտոճանապարհների վրա գտնվող          |ռազմավարական ծրագրին       |

|   |տրանսպորտային օբյեկտների             |համապատասխան` տրանսպորտի   |

|   |հիմնանորոգման աշխատանքներ:           |բնագավառի հիմնական         |

|___|_____________________________________|քաղաքականությունը          |

|3. |ՀՀ ընդհանուր օգտագործման             |հանրապետության ճանապարհային|

|   |ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ   |ցանցի բարելավումն ու       |

|   |ամառային և  ընթացիկ ձմեռային         |պահպանումն է:              |

|   |պահպանման աշխատանքներ:               |                           |

|___|_____________________________________|                           |

|4. |ՀՀ ընդհանուր օգտագործման             |                           |

|   |ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող|                           |

|   |և  առանձին պահպանման հանձնվող        |                           |

|   |թունելների պահպանման աշխատանքներ:    |                           |

|___|_____________________________________|                           |

|5. |ՀՀ ընդհանուր օգտագործման             |                           |

|   |ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող|                           |

|   |և  առանձին պահպանման հանձնվող        |                           |

|   |կամուրջների պահպանման աշխատանքներ:   |                           |

|___|_____________________________________|                           |

|6. |Ասիական զարգացման բանկի, եվրոպական   |                           |

|   |ներդրումային բանկի, Եվրասիական       |                           |

|   |տնտեսական ընկերակցության             |                           |

|   |հակաճգնաժամային հիմնադրամի           |                           |

|   |աջակցությամբ իրականացվող             |                           |

|   |«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի |                           |

|   |ներդրումային ծրագրի» իրականացում:    |                           |

._____________________________________________________________________.

 

13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

13.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Տրանսպորտի և կապի ոլորտում 2016-2018 թթ. նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.

«Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում».

Ծրագրի նպատակն է հիմնանորոգել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհային ցանցը, ինչպես նաև վթարային և վատ վիճակում գտնվող տրանսպորտային օբյեկտները: Հիմնանորոգման արդյունքում կապահովվի ՀՀ ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցից օգտվողների անխափան երթևեկությունը, որն իր հերթին կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

Նշված ծրագրի շրջանակներում 2016-2018 թթ-ին նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 97 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների, ինչպես նաև ընդհանուր հաշվով 4 կամուրջների և թունելների հիմնանորոգման աշխատանքներ, որի նպատակով յուրաքանչյուր տարվա համար ծրագրավորվել է 4,0-ական մլրդ դրամ:

 

«Ավտոճանապարհների պահպանում և շահագործում».

Ծրագրի նպատակն է ապահովել անվտանգ և անխափան երթևեկության համար ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող կառույցների պահպանվածությունը:

Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության 2016 թ.` 2963.0 կմ, 2017 թ.` 2970.0 կմ, 2018 թ.` 2976.0 կմ ավտոճանապարհների ընթացիկ նորոգման և 2016-2018 թթ.` յուրաքանչյուր տարի 3516.0 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ, ինչպես նաև երեք թունելների և հինգ կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 6,256.7 մլն դրամ, 2017 թ.` 6,569.5 մլն դրամ, 2018 թ.` 6,898.0 մլն դրամ:

 

«Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում».

Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել մարզային նշանակության 2016թ.` 582.8 կմ, 2017 թ.` 636.8 կմ, 2018 թ.` 701.6 կմ ավտոճանապարհների ընթացիկ նորոգման և 2016 թ.` 1762.2 կմ, 2017 թ.` 1804.3 կմ, 2018 թ.` 1842.4 կմ ձմեռային պահպանության աշխատանքներ:

ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային նշանակության ավտոճանապարհներով անվտանգ և անխափան երթևեկություն ապահովելու նպատակով ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 837.9 մլն դրամ, 2017 թ.` 879.8 մլն դրամ, 2018 թ.` 923.8 մլն դրամ:

 

«ՀՀ-ում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) համակարգի պահպանում (սպասարկում)»:

Ծրագրի նպատակն է միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) կիրառումը, որը հանդիսանում է միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր պայման: Հսկիչ սարքը նախատեսված է արձանագրելու բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները:

Տախոնետ համակարգի անընդհատ և անխափան աշխատանքն ապահովելու համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 25.7-ական մլն դրամ:

 

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական պատվերի ծրագրերի իրականացում».

Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային օգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի գծով ճանապարհների շինարարության ընթացքում տեխնիկական չափանիշների ստուգման և աշխատանքների արդյունքների ընդունման, ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրության, նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացում:

Կազմակերպության կանոնադրական խնդիրների իրագործման նպատակով 2016-2018 թթ.յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 188.7-ական մլն դրամ:

 

«Պետական աջակցություն «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին».

Նշված ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ միասնական երթուղային ցանցի մշակում և զարգացում, ուղևորահոսքի մշտական ուսումնասիրություն, միջպետական և միջմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների նախագծերի մշակում և կատարելագործում:

Կազմակերպության կանոնադրական խնդիրների իրագործման նպատակով 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 26.4-ական մլն դրամ:

 

«ՈՒղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում».

Ծրագրի նպատակն է ՀՀ կառավարության 07.02.2008 թ. N 83-Ա որոշմամբ հաստատված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն սուբսիդավորել (մասնակի փոխհատուցել) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումներից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախորդ տարվա արդյունքներով առաջացած տարեկան վնասը:

Ծրագրով 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի ծրագրավորվել է 349.9-ական մլն դրամ:

 

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում».

Ընկերությունը ստեղծվել է Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագծի իրականացման նպատակով: Ընկերության գործունեության հիմնական նպատակների ու խնդիրների իրականացման համար նախատեսվել է 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի հատկացնել 39.1-ական մլն դրամ:

 

«Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններ».

Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության և կապի ծառայությունների որակի կանոնակարգումն ու բարելավումը, մասնավորապես ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակի կազմումը, ռադիոեթերի մոնիթորինգի և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումների անցկացումը, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղորոշումը:

Ծրագրով «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրական խնդիրների իրագործման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 392.5 մլն դրամ, իսկ 2017-2018 թթ.` յուրաքանչյուր տարի 393.2 մլն դրամ:

 

«ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցում».

ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների հասցեով ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու նպատակով 2016-2018 թթ. նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 100.0-ական մլն դրամ:

 

«Մարդասիրական բեռներ փոխադրող օտարերկրյա օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, թռիչք-վայրէջքի, օդանավերի կանգառի և վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառայությունների փոխհատուցում».

ԱՄՆ-ի միացյալ հայկական հիմնադրամի միջոցով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հասցեով առաքվող` մարդասիրական օգնության բեռներ տեղափոխող և «Հայաստանի մանկական ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ու Գերմանիայի «Ֆրիդենսդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ չվերթների աերոնավիգացիոն վերգետնյա սպասարկումների ու մատուցված ծառայությունների փոխհատուցման նպատակով 2016-2018 թթ. նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 10.0-ական մլն դրամ:

 

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում».

Մետրոպոլիտենով երթևեկության անվտանգության և ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարելավման ապահովման նպատակով նախատեսվում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ կողմից ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման արդյունքում կրած վնասի փոխհատուցման համար սուբսիդավորել նշված ընկերությանը 2016 թ.` 2,552.2 մլն դրամի, 2017 թ.` 2,609.8 մլն դրամի և 2018 թ.` 2,602.5 մլն դրամի չափով:

Նշված գումարներից 2016 թ.` 673.3 մլն դրամը, 2017 թ.` 712.1 մլն դրամը և 2018 թ.` 704.9 մլն դրամը կուղղվեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և Եվրոպական Ներդրումային բանկի նկատմամբ Ընկերության ստանձնած վարկային պարտավորությունների կատարմանը:

 

«Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրում».

Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի քաղաքապետարանին` վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայությունների մասնակի սուբսիդավորման նպատակով:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտով երթևեկության անվտանգության և ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարելավման ապահովման նպատակով նախատեսվում է 2016 թ.` 581.9 մլն դրամ, իսկ 2017-2018 թթ.` յուրաքանչյուր տարի 583.8-ական մլն դրամ, որոնք կուղղվեն «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման արդյունքում կրած վնասի փոխհատուցմանը:

 

«Պետական աջակցություն Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների իրականացման համար».

2016-2018 թթ. ծրագրով նախատեսվում է Երևան քաղաքի փողոցների ասֆալտ-բետոնե ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր տարի հատկացնել 3,284.0-ական մլն դրամ:

 

«Պետական աջակցություն Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացման համար». 2016-2018 թթ. ծրագրով նախատեսվում է Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր տարի հատկացնել 2,121.97-ական մլն դրամ:

Միաժամանակ տրանսպորտի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

 

1. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի վերակառուցման ծրագիր».

Ծրագրի հիմնական նպատակն է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցումը, որը կնպաստի միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի և Վրաստանի միջև գտնվող տվյալ անցակետով մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 377.5 մլն. դրամ, 2017 թ.-ին` 989.1 մլն. դրամ, 2018 թ.-ին` 2331.7 մլն. դրամ:

2. «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր».

Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև ամրապնդել կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու կարողությունները: Ծրագիրն ուղղված է կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածների վերականգնմանը: Մասնավորապես, նախատեսված է կենսական նշանակության ճանապարհային ցանցի` մոտ 170 կմ երկարությամբ ընտրված ճանապարհների բարելավման աշխատանքներ (որից մոտ 23 կմ երկարությամբ ընտրված կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և ընթացիկ պահպանություն), ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տվյալների բազայի ձեռքբերում և ներդրում, ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցառումների իրականացում: Ծրագրի ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին նախատեսված են նաև վերականգնել լրացուցիչ ճանապարհահատվածներ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 3,159.9 մլն. դրամ, 2017 թ.-ին` 1,551.0 մլն. դրամ:

3. «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի լրացուցիչ ծրագիր».

Ծրագրի նպատակն է վերականգնել կենսական նշանակության ճանապարհների ընտրված հատվածները` շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ:

Հաշվի առնելով Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման խիստ անհրաժեշտությունը, նախատեսվում է շարունակել «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագիրը` Համաշխարհային Բանկի կողմից տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման հաշվին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2018թ.-ին նախատեսված է 1,572.8 մլն. դրամ:

4. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման վարկային ծրագիր».

Ծրագրի հիմնական նպատակն է` հիմնանորոգել և վերակառուցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 717.2 մլն. դրամ, 2017 թ.-ին` 1,912.4 մլն. դրամ, 2018 թ.-ին` 2,794.1 մլն. դրամ:

5. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր».

Ծրագրի նպատակն է Երևան-Աշտարակ և Երևան-Արարատ ճանապարհների վերակառուցումը և անվտանգության բարձրացումը, որի շրջանակներում ապահովվելու է նաև վերահսկողության վերաբերյալ խորհրդատվությունը, ինչպես նաև տրանսպորտային ոլորտի ռազմավարության ներքո ճանապարհային տնտեսության ծրագրին օժանդակության տրամադրումը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները.

ա) Երևան-Աշտարակ 11.4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցում, ասֆալտե ծածկի ապամոնտաժում, բետոնե ծածկի տեղադրում, հիմնական հատվածներում և ուղեանցերում լուսավորության բարելավում,

բ) Երևան-Արարատ 37.9 կմ երկարությամբ հատվածի ճանապարհային անվտանգության բարձրացում, բետոնե շերտի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում, երթևեկության անվտանգության բարելավում, երթևեկության և ուղղությունների նշանների տեղադրում, հիմնական հատվածներում և ուղեանցերում լուսավորության բարելավում,

գ) Արտաշատ-Արարատ հատվածում երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ` գծանշումներ և ճանապարհային նշանների և ուղղությունների ցուցանակների տեղադրում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ.-ին ծրագրված է 1,263.3 մլն. դրամ:

6. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 2)».

Ծրագրի նպատակն է Աշտարակ-Թալին 41.9 կմ հատվածի վերակառուցումը և ներկայումս երկշարք ճանապարհի լայնացումը` մինչև քառաշարք ճանապարհի:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են իրականացնել հետևյալ աշխատանքները.

ա) ներկայումս երկշարք ճանապարհի լայնացում` մինչև քառաշարք ճանապարհի,

բ) ստորգետնյա և վերգետնյա անցումների և փոխհատումների վերակառուցում,

գ) T-աձև հատումների կառուցում` տեղական ճանապարհների համայնքների հետ կապ ապահովելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են նաև ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերի ուսումնասիրություններ, շինարարության վերահսկողություն, գնումների և կարողությունների հզորացման աշխատանքներ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 3,117.8 մլն. դրամ, 2017 թ.-ին` 7,007.2 մլն. դրամ, 2018 թ.-ին` 18,637.1 մլն. դրամ:

7. «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3)».

Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի մասնաբաժին` Թալին-Գյումրի հատվածում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2017 թ.-ին` 1,676.7 մլն. դրամ, 2018 թ.-ին` 6,211.7 մլն. դրամ:

8. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր (Տրանշ 3)».

Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի մասնաբաժին` Թալին-Գյումրի հատվածում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2017 թ.-ին` 2,156.5 մլն. դրամ, 2018 թ.-ին 4,360.7 մլն. դրամ:

9. «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիր».

Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի մասնաբաժին` Քաջարան-Ագարակ հատվածում, որի շրջանակներում իրականացվելու է մոտ 50 կմ ճանապարհահատվածի ուսումնասիրությունը, հսկողությունը և վերակառուցմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2017 թ.-ին` 1,201.9 մլն. դրամ, 2018 թ.-ին` 4,194.6 մլն. դրամ:

10. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիր (այլ մասնաբաժին շրջանակային համաձայնագրով)».

Ծրագիրը հանդիսանում է հիմնական ծրագրի այլ մասնաբաժին` կառուցվող ճանապարհի հյուսիսային և հարավային ուղղություններում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2018 թ.-ին ծրագրված է 182.8 մլն. դրամ:

11. «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագիր (Տրանշ 3)».

Փոխկապակցված է համանուն վարկային ծրագրի հետ, իրականացվում է վարկային ծրագրի ժամկետներում` նույն ուղղվածությամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 1,466.4 մլն. դրամ, 2017 թ.-ին` 1,215.4 մլն. դրամ, 2018 թ.-ին` 1,465.3 մլն. դրամ:

12. «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)».

Ծրագրի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, որի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

ա) ուղևորների սպասարկման որակի բարելավում,

բ) մետրոպոլիտենի գծերի, կայարանների, շենքերի, կառույցների, էլեկտրամատակարարման և կապի համակարգերի, շարժակազմերի և տեխնոլոգիական սարքավորումների անխափան շահագործման հուսալիության բարձրացում,

գ) մետրոպոլիտենի օբյեկտներում սանիտարատեխնիկական վիճակի և աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության ապահովում,

դ) էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում, թունելային ջրատարի և շարժասանդուղքների վերանորոգում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ.-ին ծրագրված է 2,443.1 մլն. դրամ:

13. «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)».

Նշված ծրագիրը հանդիսանում է մետրոպոլիտենի վերակառուցման հիմնական ծրագրային փաթեթի մասնաբաժին, որի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ.-ին ծրագրված է 758.9 մլն. դրամ:

14. «Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ դրամաշնորհային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)».

Նշված դրամաշնորհային ծրագիրը հանդիսանում է մետրոպոլիտենի վերակառուցման հիմնական ծրագրային փաթեթի մասնաբաժին, որի նպատակն է վերականգնել և բարելավել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ.-ին ծրագրված է 1,983.9 մլն. դրամ:

15. «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)».

Ծրագրի նպատակն է բարելավել Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները:

Նշված վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

ա) Արտաշատի մայրուղի-Շիրակ փող.-Թամանցիներ-ճանապարհահատվածի բարելավում,

բ) Տրանշ 2-ի նախապատրաստական աշխատանքների իրականացում:

Նախատեսվում է նաև իրականացնել ծրագրի կառավարման և կարողությունների զարգացման, մանրամասն նախագծման և շինարարության վերահսկման, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, վերահսկման և այլ խորհրդատվական աշխատանքներ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թ.-ին` 2,073.0 մլն. դրամ, 2017 թ.-ին` 3,994.6 մլն. դրամ, 2018 թ.-ին` 3,120.2 մլն. դրամ:

16. «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագիր».

Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքային ենթակառուցվածքները, այդ թվում` Արգավանդի խճուղի-Շիրակ ճանապարհահատվածի կառուցումը (ներառյալ Հրազդան գետի վրա կամուրջը):

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2017 թ.-ին` 375.2 մլն. դրամ, 2018 թ.-ին` 1,140.8 մլն. դրամ:

 

ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) իրավասություններից են խմելու և ոռոգման ջուր մատակարարող, ջրահեռացում իրականացնող, ջրային ոլորտում առևտրային գործունեություն ծավալող ընկերություններում պետական բաժնեմասերի (ինչպես նաև արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակների) կառավարումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարության ու շահագործման ապահովումը և այլն:

Ոլորտի խմելու ջրի մատակարարումն ու կեղտաջրերի հեռացումն իրականացվում է «Երևան-ջուր» (ՀՀ կառավարության 10.09.2010 թ. N 1042-Ն որոշմամբ վարձակալության պայմանագրի կողմ է ճանաչվել ՀՀ Երևանի քաղաքապետը), «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով, իսկ ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումը` «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով ստեղծված 37 ջրօգտագործողների ընկերությունների (այսուհետ` ՋՕԸ) և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ու «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների միջոցով:

Ոռոգման ոլորտում վարկային որոշ ծրագրերի իրականացման նպատակով համակարգում գործում է «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, իսկ Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի պահպանման և տեխնիկական վիճակի բարելավման ու նորոգման նպատակով Կոմիտեի ենթակայությամբ գործում է «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որին վերապահված են նաև Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման վարկային ծրագրի իրականացման գրասենյակի գործառույթները: Կոմիտեի ենթակայությամբ գործում է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ն, որն իրականացնում է կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման աշխատանքների վերահսկման, ինչպես նաև գրունտային ջրերի մակարդակների որոշման գործառույթները:

Կոմիտեի համակարգում գործում է նաև ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը, որը ստեղծվել է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 86-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգը հաստատելու մասին» N 686-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ֆինանսավորումն ապահովելու կանոնակարգը հաստատելու մասին» N 677-Ն որոշման:

Կոմիտեն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը, իսկ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի մասով` 77.72 տոկոսի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 85.12 տոկոսի և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասով` 74.52 տոկոսի կառավարումը: Միաժամանակ Կոմիտեին (ի դեմս` Հայաստանի Հանրապետության) վերապահված են նախկին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գործող ջրային համակարգերի «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վարձակալության տրված և ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրված գույքի սեփականատերի իրավասությունները:

Անցած տարիների ընթացքում Կոմիտեի աշխատանքային գործունեության հիմքում ընկած էին ՀՀ ջրային օրենսգրքի, ջրի ազգային ծրագրի և ջրի ազգային քաղաքականության մասին օրենքների հիմնադրույթները, ինչպես նաև ջրային ոլորտի բարեփոխումներին վերաբերվող ՀՀ կառավարության որոշումները, կառավարության կողմից սահմանված ոլորտի գերակա խնդիրներն ու միջոցառումները, որոնցով հաստատված են համակարգի հիմնական ծրագրային ուղղվածությունները: Այդ նպատակով շարունակվել են աշխատանքները համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կորուստների նվազեցման և ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ջրաչափական սարքերի տեղադրման և փոխարինման, բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործման և նոր վարկային ու դրամաշնորհային միջոցների ներգրավման, կոյուղու մաքրման կայանների շահագործման հանձնման, ինչպես նաև այլ ուղղություններով: Տարվա ընթացքում մամուլում տեղ են գտել ոլորտին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ և իրականացվել են մամուլի ասուլիսներ:

Ջրային տնտեսության ոլորտում Կոմիտեի համակարգմամբ կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները.

1. ՀՀ կառավարության 05.12.2013 թ. ««Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման շարունակությունն ապահովելու մասին» N 1366-Ա որոշման հիման վրա «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակականության ապահովման նպատակով «SAUR S.A.S» կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագրերի համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման մասնավոր կառավարման պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2016 թ. մայիսի 31-ը:

2. Ոռոգում-ջրառ իրականացնող «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ների, ինչպես նաև ոռոգման ջուր մատակարարող 42 ՋՕԸ-ների գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: Ոռոգման ոլորտում նախատեսվել է կիրառել մասնավոր կառավարման խորհրդատվական ծառայություններ, որի ներգրավման ուղղությամբ աշխատանքները և դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

3. Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շրջանակներում Արփա-Սևան թունելի անհապաղ վերականգնողական աշխատանքների իրականացման համար 2014 թվականի ընթացքում կատարվել են` վտանգավոր հատվածներում նոր ժամանակավոր ամրակապերի տեղադրում` 186.6 տ, երեսարկի կառուցում` 302.5 գծմ, ցեմենտային և ստուգիչ լցամղում` 3871.8 քմ: Արդյունքում հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը:

Հավաքագրումների գծով 2014 թվականին համակարգի գանձումը կազմել է շուրջ 21,29 մլրդ դրամ` 2013 թվականի 21,17 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է գանձվել շուրջ 120 մլն դրամ (գրաֆիկ 1):

 

Գրաֆիկ 1. 2000-2014 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող

կազմակերպությունների գանձման ցուցանիշների համեմատական

վերլուծություն (մլն դրամ)

 

--------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Խմելու ջրի մասով 2014 թ. գանձվել է շուրջ 17.17 մլրդ դրամ` 2013 թվականի 16,73 մլրդ դրամի դիմաց կամ ավել է գանձվել շուրջ 433 մլն դրամ, իսկ ոռոգման ոլորտում գանձվել է 4.12 մլրդ դրամ` 2013 թվականի 4.44 մլրդ դրամի դիմաց:

Խմելու ջրի ոլորտում գանձման տոկոսը 2014 թվականին կազմել է 96.63%, իսկ ոռոգման ոլորտում` 81.5%:

 

Գրաֆիկ 2. 2000-2014 թթ. խմելու և ոռոգման ջուր մատակարարող

կազմակերպությունների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի ծախսի

վերաբերյալ (մլն կՎտ.ժամ)

 

--------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Հաշվի առնելով 2014 թվականի սակավաջրության և եղանակային անբարենպաստ գործոնները` համակարգն ունեցել է էլեկտրաէներգիայի գերածախս: Միայն ոռոգման ոլորտում 21.6 մլն կՎտ. ժամով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվել, իսկ խմելու ջրի ոլորտում ապահովվել է էլեկտրաէներգիայի խնայողություն (գրաֆիկ 2):

4. 2014 թվականին ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններով ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 5.8 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

5. 2014 թվականի ընթացքում «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում տեղի են ունեցել ջրամատակարարման տևողության ավելացումներ` ապահովելով ՀՀ կառավարության գերակա խնդիրներով դրված պահանջը (գրաֆիկ 3):

 

Գրաֆիկ 3. 2007-2014 թթ. խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների

ջրամատակարարման միջին տևողության վերաբերյալ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

6. 2014 թվականին Սևանա լճից օրենքով սահմանված կարգով բաց է թողնվել 269.9 մլն մ3 ջուր: Սևանա լիճ է տեղափոխվել 129.8 մլն մ3 ջրաքանակ: Սևանա լճի մակարդակը 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ծովի մակարդակից բարձր 1900,13 մ:

7. Համակարգի խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների սպասարկման տարածքում բաժանորդների մոտ տեղադրված են 828374 հատ ջրաչափական սարք, որը 2013 թվականի համեմատությամբ ավել է 133260 հազարով (գրաֆիկ 4): Ջրաչափությունը կազմում է 93.0%:

 

Գրաֆիկ 4. 2006 թ. հունվարի 1-ի դրությամբ և 2006-2014 թթ. խմելու ջուր

մատակարարող ընկերությունների սպասարկման բաժանորդների մոտ

տեղադրված ջրաչափերի վերաբերյալ

 

--------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

9. 2014 թվականի ընթացքում կառուցվել, վերականգնվել և վերանորոգվել են շուրջ 1500 կմ խմելու, կոյուղու և ոռոգման խողովակաշարեր, ջրանցքներ և ջրատարներ:

10. Ջրամբարաշինության և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում` առաջնահերթ 4 ջրամբարաշինական ծրագրերի մասով (Կապս, Վեդի, Մաստարա, Եղվարդ) իրականացվել են համապատասխան աշխատանքներ, այդ թվում`

. Կապսի ջրամբարի հետ կապված «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ Կապսի ջրամբարի և ինքնահոս համակարգի կառուցում» տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների մատուցման համար 2013 թվականի հոկտեմբերի 17-ին ստորագրվել է պայմանագիր «GES Consulting Engineers Salzgitter GmbH, Braunschweig (Գերմանիա) առաջատար ընկերություն, AHT Group AG, Essen, (Գերմանիա) և Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարան (Հայաստան) գործընկերներ» կազմակերպության հետ, իսկ խորհրդատվական ծառայությունների մատուցման մեկնարկ է սահմանվել 2013 թվականի նոյեմբերի 10-ը: Տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունն ավարտվել է և ներկայումս ընթանում է «Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագիծ և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն», ինչպես նաև «ՇՄՍԱԳ» խորհրդատվական ծառայությունների մատուցման մրցութային փաթեթի նախապատրաստական գործընթացը: Նախատեսվում է մանրամասն նախագծի պատրաստման և շինարարության վերահսկողության խորհրդատուի ընտրության համար իրականացնել մրցույթ` նախաորակավորում անցած երեք կազմակերպությունների միջև, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականի մայիս ամսին, իսկ մանրամասն նախագիծը պատրաստ կլինի 2016 թ. ապրիլ ամսին:

. Վեդու ջրամբարի համար «Վեդիի ջրամբարի և նրա ոռոգման տարածքների տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի պատրաստում» խորհրդատվական ծառայությունների իրականացման համար ստորագրվել է պայմանագիր «ARTELIA EAU & ENVIRONMENT» (Ֆրանսիա) - «SHER Ingenieurs - Conseils» s.a. (Բելգիա) համատեղ «JRTUC» ՍՊԸ-ը (որպես ենթախորհրդատու, Հայաստան) ՀՁ-ի հետ, 2013 թ. նոյեմբերի 25-ին` 18 ամիս տևողությամբ: Տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն ավարտվել են, իսկ «Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի պատրաստում» խորհրդատվական ծառայությունների մեկնարկը սահմանվել է 2015 թվականի հունվարի 12-ը, որը կավարտվի ս.թ. նոյեմբերին:

«Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում» աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է իրականացնել Վեդիի ջրամբարի շինարարությունը` Զարգացման Ֆրանսիական Գործակալության կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով:

. Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով 2014 թ. հունիսի 19-ից սկսվել են իրագործելիության նախնական ուսումնասիրությունները (Pre-feasibility Study), որոնց վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի 4-ին ներկայացվել է հաշվետվություն: Տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները կմեկնարկեն 2015 թ. հունիսին 12 ամիս տևողությամբ, ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալությունը (ՃՄՀԳ): ՈՒսումնասիրությունները կիրականացնի ՃՄՀԳ-ի կողմից ընտրված ճապոնական խորհրդատվական ընկերությունը:

. Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսավորման համար համապատասխան բանակցություններ են վարվում մի շարք դոնոր կազմակերպությունների հետ (այդ թվում` Համաշխարհային բանկի, KfW բանկի և Եվրասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հիմնադրամի հետ) այն դիտարկելով որպես Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի 2-րդ փուլ:

. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների մասով` ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 824-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների մասով իրականացվել են համապատասխան տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ:

. Ոռոգման ոլորտում Համաշխարհային բանկի հետ իրականացվում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման միջոցով մատակարարվող ոռոգման ջրի ինքնարժեքի նվազեցմանն ուղղված համապատասխան ծրագրեր: Մեղրու ինքնահոսի կառուցման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Միաժամանակ սկսվել են Քաղցրաշենի, Նոյակերտի և Գեղարդալճի ինքնահոսների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

11. «Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և ընթացիկ նորոգում», «կոլեկտորադրենաժային ցանցի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշում» ծրագրերով իրականացվել են`

ա) 156.3 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, ինչպես նաև 22.2 կմ ընդհանուր երկարությամբ դրենաժային ցանցի վերականգնման, նորոգման և մաքրման աշխատանքներ:

բ) Արարատյան հարթավայրում տեղադրված 450 դիտողական հորատանցքներում գրունտային ջրերի մշտական դիտարկումներ:

12. Մշակվել են ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման և կառավարման բարեփոխումների ծրագիրը, սակագնային ռազմավարությունը, ինչպես նաև կայուն ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ազգային ռազմավարությունը: Ավարտական փուլում են չհաշվառվող ջրի նվազեցման, ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքներից դուրս գտնվող բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավման ուղղված ուսումնասիրությունները: Առաջին անգամ ֆինանսական միջոցներ են նախատեսվել (շուրջ 10.0 մլն Եվրոյի չափով) ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքներից դուրս գտնվող բնակավայրերում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Ոռոգման ոլորտում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսվել են ոռոգման ոլորտի ֆինանսական ռազմավարության մշակման աշխատանքները:

13. KfW բանկի, Եվրոմիության և Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսվել են լայնամասշտաբ ծրագրերի իրականացման աշխատանքները` շուրջ 73.0 մլն Եվրոյի չափով, որից 17.5 մլն Եվրոն նախատեսվել է հատկացնել դրամաշնորհի տեսքով: Արդյունավետ են ճանաչվել մի շարք վարկային ու դրամաշնորհային ծրագրեր, որոնք սահմանված կարգով դրված են շրջանառության մեջ, իսկ որոշների մասով տարվում են համապատասխան բանակցություններ: Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի դրամաշնորհային ֆոնդի հետ համատեղ բանակցություններ են վարվում ՀՀ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում 80.0 մլն Եվրո արժողությամբ ներդրումային ծրագրի ֆինանսավորման համար: Եվրասիական զարգացման բանկի հետ սկսվել է նոր ծրագիր շուրջ 40.0 մլն ԱՄՆ դոլարի չափով` ոռոգման ոլորտում ներտնտեսային ցանցերը կարգի բերելու ուղղությամբ:

Ջրային տնտեսության ոլորտում վերը նշված աշխատանքների իրականացման արդյունքում խմելու և ոռոգման ջրերի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ոլորտներում 2014 թվականի ընթացքում ապահովվել է համակարգերի հուսալի և անվտանգ շահագործումը, բարելավվել է խմելու և ոռոգման ջրամատակարարումը, իրականացվել է համակարգի անվտանգ շահագործումը, կրճատվել են կորուստները, ապահովվել է էներգախնայողությունը, բարելավվել է ջրի և ծառայությունների մատուցման որակը, ապահովվել է ջրամատակարարման շարունակականության ավելացումը և այլն:

 

14.1.2 Հիմնական խնդիրները

 

Ջրային տնտեսության ոլորտում էապես կարևորվում է անցած տարիների ընթացքում կատարված բարեփոխումների շարունակման գործընթացի ապահովումը, դրված նոր գաղափարների իրացումն ու նոր հիմնախնդիրների լուծումը:

Կոմիտեի համակարգում կարևորվում են`

1. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Մելիորացիա» ՓԲԸ-ների բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև ՋՕԸ-ների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովումը:

2. Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Եվրոմիության Հարևանության Ներդրումային ֆոնդի, Եվրոպական Ներդրումային Բանկի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման բանկի, Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ապահովումը:

3. Հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավումը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովումը, կայուն և հուսալի ջրամատակարարումը, ջրի կորուստների կրճատումը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացումը, նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը, ինչպես նաև խմելու և ոռոգման ոլորտներում ջրագծերի և ջրանցքների վերանորոգման ու կառուցման աշխատանքների իրականացումը:

6. Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների և ջրային համակարգերի կառավարման բարեփոխումների շարունակությունը:

7. Ջրամատակարար ընկերությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

8. Ջրի և էլեկտրաէներգիայի խնայողության խրախուսումը, ջրամատակարարման տևողության ավելացման և ջրի որակի բարելավման ապահովումը, ինչպես նաև հաշվառման համակարգի կատարելագործման շարունակումը:

9. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներում ապօրինությունների կանխարգելման ուղղությամբ վերահսկողության իրականացումը.

10. Արփա-Սևան թունելի անխափան և անվտանգ շահագործման ու նրա տեխնիկական վիճակի բարելավման համար Աբու Դաբիի վարկային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ապահովումը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրերի իրականացումը` հիմնականում նպատակ դնելով բարձրացնել դրանց շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, բարձրացնել համակարգի կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը (այդ թվում` մասնավոր կառավարման միջոցով), ինչպես նաև կրճատել ջրի կորուստները և բարելավել ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների որակը: Միաժամանակ անհրաժեշտ է շարունակել կարևորագույն հիդրոտեխնիկական կառուցվածքների, այդ թվում` ջրամբարների պատվարների ամրապնդման ու նորոգման աշխատանքները, որը կապահովվի դրանց անվտանգ ու անխափան շահագործումը:

 

14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2016-2018 թթ.

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

14.2.1 Նպատակները

 

Հիմնական նպատակներն են`

- ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննության կազմակերպումը.

- մասնավոր կառավարման, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված կառավարման համակցված և խորացված ձևերի կիրառումը.

- համակարգի կազմակերպությունների կառավարման համակարգի բարելավումը, ինչպես նաև ֆինանսական կենսունակության բարձրացումը` ի հաշիվ շահագործման և պահպանման ծախսերի կրճատման, կորուստների նվազեցման և հավաքագրման մակարդակի բարձրացման:

 

14.2.1.1 ՀՀ կառավարության բաժնետիրական դերը խմելու ջրի մատակարարման

ծառայություններ մատուցող ընկերություններում

 

ՀՀ կառավարության 05.12.2013 թ. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավոր կառավարման շարունակությունն ապահովելու մասին» N 1366-Ա որոշման հիման վրա «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակականության ապահովման նպատակով «SAUR S.A.S» կազմակերպության հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնց համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման մասնավոր կառավարման պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2016 թ. մայիսի 31-ը:

Միաժամանակ Կոմիտեն KfW բանկի, Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Համաշխարհային բանկի հետ համատեղ ներկայում իրականացնում է Հայաստանի ջրային ոլորտի ուսումնասիրություններ և ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներ:

Հաշվի առնելով նախորդ տարիների մոտեցումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2016 թ. մայիսի 31-ին ավարտվում է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կառավարման պայմանագիրը և ՀՀ կառավարության 14.08.2014 N 883-Ն և N 888-Ն որոշումների համաձայն ընկերությունները կանցնեն կառավարման նոր ձևի` վարձակալության, ուստի 2016-2018 թթ. ՄԺԾԾ կազմման աշխատանքների ընթացքում նշված ընկերությունների ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ գործառնական սուբսիդիայի գումարները հաշվարկելիս հիմք են ընդունվել 2016 թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ձևավորվելիք եկամուտների և ծախսերի կանխատեսումային ցուցանիշները:

Միաժամանակ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 883-Ն որոշմամբ հաստատված պետական-մասնավոր գործունեության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագրի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն նախատեսվում է վարկային պարտավորությունները (կամ դրա մի մասը) կատարել վարձակալի կողմից` վարձավճարի տեսքով, ուստի մինչև հարցի վերջնական լուծումը ՀՀ կառավարության կողմից 2016 թ. կշարունակվի մայր գումարների մարման համար ՀՀ պետական բյուջեից ընկերությունների սուբսիդավորման քաղաքականությունը:

Ջրամատակարարման ոլորտում ներկայում վարվող ֆինանսական քաղաքականությունը չի սահմանափակվում միայն սուբսիդավորմամբ: Պետության կողմից իրականացվում են մի շարք ֆինանսական ուղղակի և անուղղակի աջակցության միջոցառումներ, որոնց ամբողջությունը ապահովում է ոլորտային նպատակների իրականացումը (ներառյալ Աղյուսակ 3-ում բերված կատարողական ցուցանիշների ապահովումը): Մասնավորապես, ընկերությունների կողմից սակագների հաշվարկում ներառված չեն ամորտիզացիոն հաշվարկները, ինչպես նաև արտաքին վարկերի գծով վճարվող տոկոսագումարները: Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է ոլորտի ֆինանսական հարաբերությունների ամփոփ պատկերը.

 

Աղյուսակ 1. Ջրամատակարարման ոլորտի ֆինանսական ուղղակի և անուղղակի

հոսքերի կանխատեսվող դինամիկա` առանց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի

տվյալների (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|Ֆինանսավորման|Ֆինանսա-  |2012թ.  |2013թ.  |2014թ.  |2015թ.  |2016թ.  |

|տեսակ        |վորման    |        |        |        |        |        |

|             |աղբյուր   |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Հասույթ      |Սպառողներ | 5,391.2| 5,593.6| 6,814.1| 7,070.3| 7,083.2|

|_____________|__________|________|________|________|________|________|

|Գանձման տոկոս|          |   94.2%|   95.6%|   93.4%|   96.2%|   96.5%|

|_____________|__________|________|________|________|________|________|

|Տոկոսա-      |ՀՀ պետական|   475.1|   812.6| 1,027.4| 1,046.0| 1,218.6|

|վճարների     |բյուջե    |        |        |        |        |        |

|ներում       |          |        |        |        |        |        |

|(չստացված    |          |        |        |        |        |        |

|եկամուտ)     |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Բնապահպանական|ՀՀ պետական|       -|       -|       -|       -|       -|

|վճարից       |բյուջե    |        |        |        |        |        |

|ազատում      |          |        |        |        |        |        |

|(չստացված    |          |        |        |        |        |        |

|եկամուտ)     |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Այլ պարտավո- |ՀՀ կառավա-|       -|       -|       -|       -|       -|

|րություններից|րություն/ |        |        |        |        |        |

|ազատում      |ՀՀ պետական|        |        |        |        |        |

|             |բյուջե    |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Սուբսիդիա    |ՀՀ պետական| 1,309.5| 1,764.8| 1,808.3| 4,145.2| 4,417.8|

|ընկերություն-|բյուջե    |        |        |        |        |        |

|ներին,       |          |        |        |        |        |        |

|այդ թվում`   |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Բյուջետային  |ՀՀ պետական|   497.9|   601.3|   881.2| 2,965.8| 3,699.3|

|վարկի        |բյուջե    |        |        |        |        |        |

|վերադարձ     |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Սուբսիդիա    |Համայն-   |       -|       -|       -|       -|       -|

|ընկերու-     |քային     |        |        |        |        |        |

|թյուններին   |բյուջե    |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Նվիրատվու-   |ՄԱԶԾ      |       -|   137.4|       -|       -|       -|

|թյուններ     |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Անուղղակի    |Նվիրատու- |       -|       -|       -|       -|       -|

|աջակցություն |ներ       |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Վարկեր       |ՀՀ պետական|       -|       -|       -|       -|       -|

|             |բյուջե    |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Կառավարման   |ՀՀ պետական| 1,438.0| 1,674.5| 2,324.6| 1,665.8| 1,566.4|

|վճար         |բյուջե    |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Ներգրավված   |ՀԲ, ԱԶԲ,  | 8,347.6|10,886.2|15,071.1| 8,134.7|14,559.8|

|վարկեր       |ՎԶԵԲ, ԵՆԲ,|        |        |        |        |        |

|             |ԿՖՎ       |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|ՀՀ           |ՀՀ պետական| 2,075.2| 5,155.4| 4,199.0| 2,930.5| 3,328.0|

|կառավարության|բյուջե    |        |        |        |        |        |

|համաֆինանսա- |          |        |        |        |        |        |

|վորում       |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Դրամաշնորհներ|ԵՄ, ՎԶԵԲ, | 1,019.0|   563.4| 3,396.1| 2,486.7| 2,380.1|

|             |ԿՖՎ       |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|ՀՀ           |ՀՀ պետական|   170.1|       -|   519.3|   590.0|   538.3|

|կառավարության|բյուջե    |        |        |        |        |        |

|համաֆինանսա- |          |        |        |        |        |        |

|վորում       |          |        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Դրամաշնորհներ|Քարակերտ, |     1.0|     3.0|     3.0|       -|       -|

|             |Մայիսյան  |        |        |        |        |        |

|             |համայնքներ|        |        |        |        |        |

|_____________|__________|________|________|________|________|________|

|Այլ          |          |     9.0|     7.5|     3.8|     4.6|     3.2|

|_____________|__________|________|________|________|________|________|

|Ընդամենը     |          |20,235.7|26,598.4|35,166.6|28,073.8|35,114.9|

|հաշվետու     |          |        |        |        |        |        |

|ժամանակա-    |          |        |        |        |        |        |

|շրջանում     |          |        |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

Ծանոթություն. Հաշվարկներում ներկայացված ցուցանիշները կանխատեսումային հիմք ունեն և ենթակա են ճշգրտման յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

 

Փաստորեն վարվող ոլորտային (ներառյալ սակագնային) քաղաքականության արդյունքում միջնաժամկետ հատվածում ոլորտի ջրամատակարար կազմակերպությունների գծով (բացառությամբ «Երևան Ջուր» ՓԲԸ) շարունակվելու է նախորդ տարիներին արձանագրված կուտակային շահույթ/վնաս ցուցանիշի նվազեցումը: Այսպես, ջրամատակարար չորս ընկերությունների գծով, որոնց հիմնական բաժնետերը ՀՀ կառավարությունն է, ֆինանսական դիրքի ամփոփ պատկերը ակնկալվում է հետևյալ սահմանների շրջանակներում:

 

Աղյուսակ 2. Ֆինանսական տեղեկատվության ամփոփ կանխատեսումներ` առանց

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի տվյալների (մլն դրամ)

 

.__________________________________________________________.

|                      | 2013 թ.| 2014 թ.| 2015 թ.| 2016 թ.|

|______________________|________|________|________|________|

|Հասույթ               |  5,314 |   5,574|   5,893|   5,903|

|______________________|________|________|________|________|

|Այլ եկամուտ           |  2,424 |   2,245|   2,236|   2,275|

|______________________|________|________|________|________|

|Ընդամենը ծախսեր       |(12,353)|(19,842)|(14,335)|(14,518)|

|______________________|________|________|________|________|

|Տարեկան շահույթ/վնաս  | (4,615)|(12,023)| (6,207)| (6,340)|

|______________________|________|________|________|________|

|Կուտակված շահույթ/վնաս|(42,601)|(54,886)|(61,093)|(67,432)|

.__________________________________________________________.

 

Ծանոթություն. Ցուցանիշների համար հիմք է ընդունվել հաշվապահական ստանդարտներին համապատասխան հաշվարկվող տվյալները:

 

2017 թ. ակնկալվում է, որ ընկերությունները կանցնեն կառավարման նոր ձևի և տեղի կունենան որոշակի փոփոխություններ, ինչը և կենթադրի ոլորտի ֆինանսական կառավարման գծով նոր նպատակների սահմանում:

Հիշյալ գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 14.08.2014 թ. «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 883-Ն որոշմամբ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեն պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում վարձակալ կազմակերպության ընտրության գործընթացի կազմակերպմանը, հաշվի առնելով մի շարք սկզբունքներ ծախսածածկող սակագներին ուղղված ուսումնասիրությունների քննարկմանը (մասնավորապես` 2016 թվականի հունիսի 1-ից վարձակալ ընկերությանը ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորում չի հատկացվելու, վարձակալական ընկերության համար սահմանված սակագինը ներառելու է վարձակալի բոլոր ծախսերը և խելամիտ շահույթը, վարձակալ ընկերության կողմից վարձակալած ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների նպատակով պետության նախկինում և նոր ստանձնած վարկային պարտավորությունների սպասարկման ֆինանսական պարտքերի մի մասը պետք է փոխհատուցվի սակագնի հաշվին` վարձավճարի տեսքով, սակագնի մեջ պետք է նախատեսվեն պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների համապատասխան ծախսերը, որոնք թույլ կտան ապահովել ջրային համակարգերի բնականոն շահագործումն ու պահպանումը և սակագները պետք է լինեն մատչելի բնակչության առավել ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների համար), բանակցությունների վարմանը և հաղթող կազմակերպության ճանաչմանը:

Վերը նշված վարվող ֆինանսական կառավարման քաղաքականության արդյունքում ոլորտում շարունակվելու են բարեփոխումները և ներդրումները: Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտներն առավել ամբողջական կառավարելու նպատակով մշակվել են ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող 4 ընկերությունների սպասարկման տարածքների հիմնական կատարողական որոշ ցուցանիշներ, որոնք ներկայացված են ստորև բերված աղյուսակում.

 

Աղյուսակ 3. Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող

4 ընկերությունների սպասարկման տարածքների հիմնական

կատարողական որոշ ցուցանիշներ

 

._____________________________________________________________________.

|Տիրույթ        |Ցուցանիշ                             |Միավոր |2016 թ.|

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ջրամատակարարում|                                     |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ջրամատակարարման|1.1 Կենտրոնացված ջրամատակարարման     |համայնք|  388  |

|ծառայության    |համակարգին միացված համայնքների քանակը|քանակ  |       |

|ծածկույթը      |                                     |       |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |1.2 Կենտրոնացված ջրամատակարարման     |մարզ   |486,719|

|               |համակարգին միացված բնակչության քանակը|քանակ  |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |1.3 Կենտրոնացված ջրամատակարարման     |%      |     95|

|               |համակարգին միացված բնակչության       |       |       |

|               |մասնաբաժինը հանրապետության           |       |       |

|               |բնակչության ընդհանուր թվում          |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ջրամատակարարման|Խմելու ջրի մատակարարման օրական կշռված|ժամ/օր |   19,9|

|տևողություն    |միջին տևողությունը                   |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ջրի որակ       |3.1 Ազգային ստանդարտներին            |քանակ  | 69,053|

|               |համապատասխանող նմուշների քանակը      |       |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |3.2 Ազգային ստանդարտներին            |%      |   99,8|

|               |համապատասխանող նմուշների մասնաբաժինը |       |       |

|               |ընդհանուրի մեջ                       |       |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |Ազգային ստանդարտներով սահմանված      |%      |   99,7|

|               |պահանջներին համապատասխան խմելու ջրով |       |       |

|               |ապահովված համայնքների մասնաբաժինը    |       |       |

|               |ընդհանուր համայնքների մեջ            |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Տարածքային     |4.1 Համայնքներում խմելու ջրի         |%      |    6,9|

|անհամաչափու-   |մատակարարման օրական ժամերի միջին     |       |       |

|թյուն          |ցուցանիշից ստանդարտ շեղում           |       |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |4.2 Բնակչությանը խմելու ջրի          |%      |    3,6|

|               |մատակարարման օրական ժամերի միջին     |       |       |

|               |ցուցանիշից ստանդարտ շեղում           |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ծառայության    |Ջրի կորուստ                          |%      |     68|

|մատուցման      |                                     |       |       |

|արդյունավետու- |                                     |       |       |

|թյուն          |                                     |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Կայունություն  |6.1 Ջրային օպերատորի կողմից` եկամտի  |%      |     93|

|               |հաշվին ընթացիկ ծախսերի ծախսածածկման  |       |       |

|               |մակարդակը                            |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ջրահեռացում    |                                     |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Ծառայության    |Կենտրոնացված ջրահեռացման համակարգին  |%      |     67|

|ծածկույթը      |միացած բնակչության մասնաբաժինը       |       |       |

|               |հանրապետության բնակչության ընդհանուր |       |       |

|               |թվի մեջ                              |       |       |

|_______________|_____________________________________|_______|_______|

|Կեղտաջրերի     |ԿՄԿ-ներով ապահովված համայնքների թիվը |քանակ  |      8|

|մաքրում        |_____________________________________|_______|_______|

|               |Մաքրվող կեղտաջրերի ծավալը            |քանակ  | 7982,7|

|               |(մեխանիկական մաքրում)                |       |       |

|               |_____________________________________|_______|_______|

|               |Մաքրվող կեղտաջրերի բաժինը            |%      |      0|

|               |(կենսաբանական մաքրում) ընդհանուր     |       |       |

|               |ծավալում                             |       |       |

._____________________________________________________________________.

 

Ծանոթություն. Հաշվարկները կատարվել են տնային տնտեսությունների անձերի քանակի 4.1 ցուցանիշի հիման վրա:

 

14.2.2 Գերակայությունները

 

Ոլորտի գերակայությունները ներկայացված են ստորև բերված աղյուսակում

 

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն                 |Հիմնավորում` համապատասխան      |

|_|___________________________________|հղումներով կառավարության       |

| |2016        |2017      |2018       |տնտեսական և  քաղաքական         |

| |            |          |           |ծրագրերին                      |

|_|___________________________________|_______________________________|

|1|Խմելու ջրի կայուն և  հուսալի       |2014 թվականին Կոմիտեի կողմից   |

| |ջրամատակարարում, որակի ապահովում,  |ապահովվել է ՀՀ կառավարության   |

| |ջրի կորուստների կրճատում,          |2014 թվականի հուլիսի 31-ի      |

| |ջրամատակարարման տևողության         |N 777-Ն որոշմամբ հաստատված     |

| |աստիճանական ավելացում` խմելու ջրի  |հավելվածներով ՀՀ կառավարության |

| |մատակարարման և  ջրահեռացման        |2014 թվականի գործունեության    |

| |համակարգերի վերանորոգում ու        |միջոցառումների ծրագրի և  գերակա|

| |կառուցում, ջրային տնտեսության      |խնդիրների Կոմիտեին վերաբերող   |

| |ոլորտի հետագա զարգացման            |(N 1 հավելվածի 98-րդ կետ և  N 2|

| |ռազմավարական ծրագրերի մշակում,     |հավելվածի 78-81-րդ կետեր)      |

| |ինչպես նաև  ջրամատակարար           |պահանջները:                    |

| |կազմակերպությունների կողմից        |                               |

| |չսպասարկվող բնակավայրերում         |                               |

| |ուսումնասիրությունների ավարտում և  |                               |

| |ներդրումային ծրագրերի              |                               |

| |նախապատրաստում:                    |                               |

|_|___________________________________|_______________________________|

|2|Ջրամատակարարման ծառայությունների   |ՀՀ կառավարության 2014 թվականի  |

| |որակի բարելավման նպատակով ջրային   |մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ    |

| |համակարգերի հիմնանորոգմանը,        |հաստատված ՀՀ 2014-2025         |

| |տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև |թվականների հեռանկարային        |

| |ներտնտեսային ցանցերի վերականգնմանն |զարգացման ռազմավարական ծրագրի  |

| |ուղղված աշխատանքների իրականացում:  |կետ 275:                       |

|_|___________________________________|_______________________________|

|3|Համակարգի կազմակերպությունների     |ՀՀ կառավարության 2014 թվականի  |

| |ֆինանսական կենսունակության         |մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ    |

| |բարելավում` կառավարման համակարգի   |հաստատված ՀՀ 2014-2025         |

| |բարելավման և  մասնավորի հետ        |թվականների հեռանկարային        |

| |համագործակցության խորացման միջոցով:|զարգացման ռազմավարական ծրագիր  |

| |                                   |կետ 286:                       |

._____________________________________________________________________.

 

14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

14.3.1. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

2016-2018 թթ. ժամանակաշրջանում ոլորտի զարգացման կարևորագույն նպատակների իրագործման շրջանակներում շարունակվելու է ըստ բնագավառների ներքոհիշյալ ծրագրերի կատարումը.

 

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սուբսիդավորում»

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է 2,382.9 մլն դրամ սուբսիդիա (այդ թվում, ֆինանսական ճեղքվածքի սուբսիդավորում` 682.8 մլն դրամ, ՎԶԵԲ, ԱԶԲ և ՀԲ աջակցությամբ իրականացված վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկի մայր գումարի մարմանը` 1,700.0 մլն դրամ):

2017 և 2018 թթ. համար գումարներ չեն նախատեսվել` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 888-Ն որոշման 1-ին կետով «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվելու է որպես մեկ միասնական համալիր, որի հետագա օգտագործումը և պահպանումը 2016 թ. հունիսի 1-ից պետք է իրականացվի մեկ կառավարչի կողմից: Միաժամանակ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 883-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն 2016 թ. հունիսի 1-ից վերը նշված համալիրի վարձակալին ՀՀ պետական բյուջեից սուբսիդիա չի հատկացվելու:

«Նոր Ակունք» ՓԲԸ-ի սուբսիդավորում»

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է 269.0 մլն դրամ սուբսիդիա (այդ թվում, ֆինանսական ճեղքվածքի սուբսիդավորում` 35.7 մլն դրամ, KFW բանկի աջակցությամբ իրականացված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրով տրամադրված վարկի մայր գումարի մարում` 233.3 մլն դրամ):

2017 և 2018 թթ. համար գումարներ չեն նախատեսվել` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 888-Ն որոշման 1-ին կետով «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվելու է որպես մեկ միասնական համալիր, որի հետագա օգտագործումը և պահպանումը 2016 թ. հունիսի 1-ից պետք է իրականացվի մեկ կառավարչի կողմից: Միաժամանակ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 883-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն 2016 թ. հունիսի 1-ից վերը նշված համալիրի վարձակալին ՀՀ պետական բյուջեից սուբսիդիա չի հատկացվելու:

«Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում` («Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)»

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է 747.3 մլն դրամ սուբսիդիա, որն ամբողջությամբ ուղղվելու է KFW բանկի աջակցությամբ իրականացված վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկի մայր գումարի մարմանը:

2017 և 2018 թթ. համար գումարներ չեն նախատեսվել` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 888-Ն որոշման 1-ին կետով «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվելու է որպես մեկ միասնական համալիր, որի հետագա օգտագործումը և պահպանումը 2016 թ. հունիսի 1-ից պետք է իրականացվի մեկ կառավարչի կողմից: Միաժամանակ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 883-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն 2016 թ. հունիսի 1-ից վերը նշված համալիրի վարձակալին ՀՀ պետական բյուջեից սուբսիդիա չի հատկացվելու:

«Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում` («Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)»

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է 1018.6 մլն դրամ սուբսիդիա, որն ամբողջությամբ ուղղվելու է KFW բանկի աջակցությամբ իրականացված վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկի մայր գումարի մարմանը:

2017 և 2018 թթ. համար գումարներ չեն նախատեսվել` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 888-Ն որոշման 1-ին կետով «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը դիտարկվելու է որպես մեկ միասնական համալիր, որի հետագա օգտագործումը և պահպանումը 2016 թ. հունիսի 1-ից պետք է իրականացվի մեկ կառավարչի կողմից: Միաժամանակ ՀՀ կառավարության 14.08.2014 թ. N 883-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն 2016 թ. հունիսի 1-ից վերը նշված համալիրի վարձակալին ՀՀ պետական բյուջեից սուբսիդիա չի հատկացվելու:

 

Ոռոգման համակարգերի սուբսիդավորման ծրագրեր

 

Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտում ներկայում գործում են երկու կազմակերպաիրավական տեսակի կազմակերպություններ` ոռոգում-ջրառ իրականացնող 2 փակ բաժնետիրական ընկերություններ և 37 ջրօգտագործողների ընկերություններ:

1. «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգում ստեղծված ՋՕԸ-ների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով պետական աջակցության տրամադրում` ՋՕԸ-ների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով:

ՀՀ կառավարության 30.09.2010 թ. «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշմամբ 2012-2016 թթ. համար սահմանվել են ՋՕԸ-ների ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցության չափաքանակները:

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է հատկացնել 4,878.2 մլն դրամ, 2017 թ.` 4,720.7 մլն դրամ և 2018 թ.` 4,563.2 մլն դրամ, որը պայմանավորված է ոռոգման ջրի սակագինը նախորդ տարիների համեմատ անփոփոխ թողնելու հանգամանքով, ինչպես նաև Ռազմավարությամբ 2015-2016 թթ. համար նախատեսված հավաքագրման մակարդակի կիրառմամբ:

2.»Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրով նախատեսվում է ոռոգում-ջրառ իրականացնող թվով 2 ընկերությունների ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով պետական աջակցության տրամադրում` վերջինների համար հաստատված սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով: Այդ նպատակով 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 948.9 մլն դրամ:

«Կոլեկտորադրենաժային ցանցերի պահպանում և շահագործում, գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման գծով աշխատանքներ»

Նշված ծրագրերի շրջանակներում նախատեսվում է`

ա) Գրունտային ջրերի մակարդակների և որակի որոշման աշխատանքների իրականացում,

բ) Կոլեկտորադրենաժային ցանցերի տեխնիկական վիճակի պահպանում և շահագործում,

գ) ՀՀ կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման, նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն:

2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով 2016 թ. համար նախատեսվել է 123.9 մլն դրամ, 2017 և 2018 թթ. յուրաքանչյուր տարվա համար` 126.1 մլն դրամ:

 

«Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և ընթացիկ նորոգում»

 

Ծրագրի իրականացման արդյունքում 2016-2018 թթ. ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում նախատեսվում է մաքրել և վերանորոգել շուրջ 141.3 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, որը հնարավորություն կտա Արարատյան հարթավայրի գերխոնավ հողերի գրունտային ջրերի մակարդակների պահպանումը թույլատրելի խորությունների վրա (19.0 հազ. հեկտարից ոչ ավելին):

Նշված արդյունքներին հասնելու համար նախատեսվում են իրականացնել հետևյալ միջոցառումները.

- Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,

- Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման և ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացում:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 200.0 մլն դրամ:

 

«Ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրություն»

 

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կատարում է ջրային համակարգերի հիդրոտեխնիկական կառուցվածքների զննում, դիտարկումներ և չափումներ, ջրային համակարգերի անվտանգության ապահովման, արդյունավետ օգտագործման և պահպանության ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև ջրային համակարգերում իրականացվող միջոցառումների վերաբերյալ տալիս է մասնագիտական եզրակացություններ:

Հանձնաժողովի հետագա արդյունավետ գործունեության ապահովման նպատակով 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվել է հատկացնել 11.7 մլն դրամ:

 

«Ոռոգման համակարգերի հիմնանորոգում»

 

Ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ջրային համակարգերի, այդ թվում` ջրամբարների, գլխամասային կառուցվածքների, ջրանցքների, պոմպակայանների և այլ ջրային համակարգերի ամենամյա կապիտալ նորոգումների համար պահանջվում են համապատասխան ֆինանսական միջոցներ: Նշված ջրային համակարգերի կամ դրանց առանձին մասերի կապիտալ նորոգումների չիրականացումն ավելացնում է վթարավտանգ իրավիճակների հավանականությունը, ինչպես նաև արդյունավետ ջրամատակարարման հետ կապված առաջացնում է որոշակի խնդիրներ:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թվականներին նախատեսվել է հատկացնել ընդամենը 3,000,0 մլն դրամ` յուրաքանչյուր տարում 1,000.0 մլն դրամ:

Միաժամանակ ջրային տնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագիր

Ծրագրի նպատակն է ոռոգման նոր համակարգերի կառուցումը` նվազեցնելով ոռոգման կախվածությունը հոսանքատար մեխանիկական ոռոգումից, դարձնելով այն տնտեսապես շահավետ և կայուն: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից`

ա/ Ոռոգման համակարգի բարելավում, այդ թվում` մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող և այլ ջրանցքների վիճակի բարելավում: Կֆինանսավորի ոռոգման համակարգերի կառուցումը Մեղրի, Գեղարդալիճ, Բաղրամյան-Նորակերտ և Քաղցրաշեն համակարգերում:

բ/ Կառավարման տեղեկատվություն, այդ թվում` տեխնիկական հետազոտություններ, կարգավարական հսկողության և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգի տեղադրում: Մայր ջրանցքների և մի քանի այլ ջրընդունիչ կետերի 71 դիտակետում կտեղադրվի ջրաչափման և ջրի հոսքի կառավարման սարքի ժամանակակից մոդել:

գ/ Ծրագրի կառավարում և ՋՕԸ-ների աջակցման թիմ, այդ թվում` նախնական նախագծային փաստաթղթերի պատրաստումը, շինարարական աշխատանքների համակարգումն ու մոնիտորինգը, մրցութային փաստաթղթերի պատրաստումը և գնումային գործընթացի կառավարումը, ծրագրի գործողությունների մոնիտորինգը և ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստումը, ՋՕԸ-ների ամրապնդմանն ուղղված գործողությունների իրականացումը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թվականներին ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 2,768.6 մլն. դրամ, 2017 թվականին` 3,123.1 մլն. դրամ, 2018 թվականին` 2,427.3 մլն. դրամ:

2. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր

Ծրագրի նպատակն է Շիրակի մարզում` Ախուրյան գետի վրա, գյուղատնտեսական նպատակներով արդյունավետ ոռոգման համակարգի ստեղծում, որը կհանդիսանա գետի ամբողջ ավազանի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման մաս:

Ծրագրով նախատեսվում է ավարտին հասցնել կիսակառույց պատվարը, օժանդակ կառույցները և վերականգնել թունելները, ինչը կապահովի ստորին բիեֆում տարածաշրջանների անվտանգությունը: Կապսի ջրամբարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է վերականգնել և կառուցել Կապսի ջրամբարը ընդհանուր 25 մլն մ3 ծավալով, ինչպես նաև կանոնավոր մոնիթորինգի գործընթացի ստեղծում, այդ թվում գոյություն ունեցող ջրաչափական կետերի վերակառուցում և նոր/լրացուցիչ ջրաչափական կետերի կառուցում Ախուրյան գետի վերին հոսանքի երկայնքով: Կապսի ջրամբարի պատվարային հանգույցը 1-ին փուլում նախատեսվում է կառուցել այնպես, որ հետագայում հնարավոր լինի պատվարը բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ3-ի:

Երկրորդ փուլում հնարավոր կլինի իրականացնել առաջին փուլում մշակվելիք ջրային համակարգի ինտեգրված կառավարման պլանը և վերականգնել կամ արդիականացնել գյուղատնտեսական տարածքների ոռոգման համակարգերն ու մեթոդները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 431.0 մլն դրամ, 2017 թվականին` 941.9 մլն դրամ, 2018 թվականին` 2,123.0 մլն դրամ:

3. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման ծրագիր

Ծրագրի նպատակն է Վեդու ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, ինչը կբարձրացնի ջրապահովման մակարդակը և կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել պատվարը, օժանդակ կառուցվածքները, փոխադրող համակարգը` գետից մինչև ջրամբար և հեռացնող խողովակաշարը (ինքնահոս): Վեդու 29 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը կբարձրացնի Վեդի և Արարատ ՋՕԸ-ների շուրջ 3200 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը, շահագործումից կհանվեն թվով 11 պոմպակայաններ` տարեկան կտնտեսելով շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Բացի այդ, երկրորդ/երրորդ կարգի ջրանցքների վերակառուցման և ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաև շահագործման և պահպանման ծախսերը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 609.5 մլն դրամ, 2017 թվականին` 1,035.9 մլն դրամ, 2018 թվականին` 2,951.5 մլն դրամ:

4. Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր

Ծրագիրը կնպաստի բարելավել և արդիականացնել Հայաստանի ոռոգման համակարգերը` կրճատելով շահագործման և պահպանման ծախսերը, ոռոգման համակարգերում կրճատել բարձր ջրակորուստները, նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսումները կամ բարձրացնել էներգածախսատար համակարգերի արդյունավետությունը, վերանախագծել ներտնտեսային ցանցերը` գոյություն ունեցող հողօգտագործման մեթոդներին համապատասխան: Զարգացման նպատակի իրականացմանը ենթադրվում է հասնել հետևյալ միջոցառումների միջոցով.

ա) մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգերով,

բ) որոշ մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում,

գ) ՋՕԸ-ների ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում,

դ) ՋՕԸ-ների կառավարչական ներուժի ամրապնդում և Ծրագրի կառավարում, շինարարական փաթեթների նախապատրաստում, խորհրդատվական ծառայություններ և այլն:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 768.8 մլն. դրամ, 2017 թվականին` 1.339.3 մլն. դրամ, 2018 թվականին` 2,441.7 մլն. դրամ:

5. Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագիր

Ծրագրով նախատեսված է նաև Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքներ, «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի պահպանում ու շահագործում` ապահովելով հիդրոհանգույցի (որի կազմի մեջ մտնում են` գլխային հանգույցը` 21.6 կմ երկարությամբ, ոչ ճնշումային թունելը, թունելի վերջնամասում 766 մ երկարությամբ արագահոսը) համակարգի անվտանգ, անխափան շահագործումն և պահպանումը, ինչը թույլ է տալիս առավելագույն քանակի ջուր տեղափոխել Սևանա լիճ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,688.8 մլն. դրամ, 2017 թվականին` 332.1 մլն դրամ:

6. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ

Ծրագիրը ԱԶ` աջակցությամբ իրականացված Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) վարկային ծրագրի շարունակությունն է (սկսված դեռևս 2008 թ.): Ծրագրի նպատակը ջրամատակարարման և ջրահեռացման բարելավումն է, որի իրականացման արդյունքում էապես կբարելավվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում ջրամատակարարումը և ջրահեռացումը, կընդլայնվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական և կազմակերպական կարողությունները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 4,090.2 մլն. դրամ:

7. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարելավել`

- «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը` հատկապես առաջնային մաքրումը և տիղմի մշակումը,

- Խմելու ջրի օբյեկտների մատակարարման արդյունավետությունը և անվտանգությունը Երևան քաղաքի հյուսիսային շրջաններում,

- Խմելու ջրի ցանցի և հիմնական կեղտաջրերի կոլեկտորները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 2,878.8 մլն դրամ, 2017 թվականին` 2,250.0 մլն դրամ, 2018 թվականին` 500.0 մլն դրամ:

8. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը` վերակառուցելով ջրամատակարարման ցանցը, փոխարինելով ճնշման պոմպերը և բնակարանների առանձին միացումները: Այս ծրագրով Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցում նախատեսվում է վերականգնել շուրջ 152 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծեր և մասնավոր 39000 միացումներ` մոտ 22 կմ ընդհանուր երկարությամբ և կառուցել շուրջ 30 նոր բակային պոմպակայաններ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,572.6 մլն դրամ, 2017 թվականին` 1,696.8 մլն դրամ, 2018 թվականին` 509.0 մլն դրամ:

9. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը` ջրամատակարարման ցանցի վերակառուցման, ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցով և և համարվում է նախորդ ծրագրի փաթեթի մասնաբաժին ԵՆԲ-ի աջակցությամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,527.1 մլն դրամ, 2017 թվականին` 1,596.8 մլն դրամ, 2018 թվականին` 565.6 մլն դրամ:

10. Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի նպատակն է աջակցել Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավմանը և համարվում է նախորդող վարկային ծրագրերի դրամաշնորհային մասնաբաժին:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,913.4 մլն դրամ, 2017 թվականին` 1,595.1 մլն դրամ:

11. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավում, հոսակորուստների կրճատում, ինչպես նաև ծառայության մակարդակի բարձրացում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 213.4 մլն դրամ, 2017 թվականին` 213.4 մլն դրամ:

12. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

13. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

Ծրագրերի նպատակն է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է 6 քաղաքներում և 37 գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների իրականացում:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման երրորդ փուլի ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ.ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 190.6 մլն դրամ, 2017 թվականին` 1,107.2 մլն դրամ, 2018 թվականին` 1,507.3 մլն դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման երրորդ փուլի ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 507.7 մլն դրամ, 2017 թվականին` 615.3 մլն դրամ, 2018 թվականին` 1,723.4 մլն դրամ:

14. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

15. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի 2-րդ գոտու հյուսիսային մաս, Սավոյան փողոցից դեպի հյուսիս, Օդանավակայանի բնակելի թաղամասերի, Շիրակացի փողոցի հարակից թաղամասերի, Սևերսի թաղամասի և Ե/գ թաղամասից մինչև Սելեկցիոն կայան ընկած հատվածի բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի և այլ բաշխիչ ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 309.9 մլն դրամ, 2017 թվականին` 720.9 մլն դրամ, 2018 թվականին` 1,632.8 մլն դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 358.2 մլն դրամ, 2017 թվականին` 1,009.2 մլն դրամ, 2018 թվականին` 1,210.0 մլն դրամ:

16. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Լոռի-Ջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

17. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

Ծրագրով ամբողջությամբ կավարտվի Վանաձոր քաղաքի ջրամատակարարման համակարգի նորացումը: Ծրագրված է նաև կառուցել Վանաձոր համայնքի թիվ 8 (Դիմաց, Լագեր թաղամասեր) ճնշումային գոտու բաշխիչ ցանցը, Նովոսելցովո ջրատարի երկայնքով ձգվող 12 գյուղական համայնքների բաշխիչ ցանցերը, նաև թվով 3 ջրամբարներ: Վանաձոր քաղաքում կփոխարինվեն կոյուղու որոշ հատվածներ: Այս փուլի ավարտից հետո Վանաձորի օղակաձև համակարգն ամբողջությամբ կգործի, ինչն էլ թույլ կտա հարավային և հյուսիսային ջրաղբյուրները կապակցել միմյանց, արդյունքում համակարգում կապահովվի ջրամատակարարման անընդհատություն` շուրջօրյա ջրի մատակարարում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման ողջ տարածքում:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Լոռի-Ջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 166.5 մլն դրամ, 2017 թվականին` 573.3 մլն դրամ, 2018 թվականին` 768.3 մլն դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. Ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 275.3 մլն դրամ, 2017 թվականին` 683.1 մլն դրամ, 2018 թվականին` 881.5 մլն դրամ:

18. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Նոր ակունք» ՓԲԸ ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

19. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Նոր Ակունք» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլ

Ծրագրերի նպատակն է կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը, կոյուղու, պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնումը, ինչպես նաև Արմավիր քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել վթարային ճանաչված հատվածների վերականգնումը, ինչը կնպաստի Արմավիր և Մեծամոր քաղաքների և Նորապատ համայնքի կեղտաջրերի մաքրման իրականացմանը: Աշխատանքներ կիրականացվեն նաև Արմավիր քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել վթարային ճանաչված հատվածների վերականգնման համար: Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի բարեփոխումները նպատակ են հետապնդելու բարձրացնելու այդ համակարգի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, ինչպես նաև կրճատելու ջրի կորուստները և բարձրացնելու այդ համակարգի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը:

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Նոր ակունք» ՓԲԸ ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 174.4 մլն դրամ, 2017 թվականին` 660.9 մլն դրամ, 2018 թվականին` 659.3 մլն դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Նոր Ակունք» ՓԲԸ-ի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 113.6 մլն դրամ, 2017 թվականին` 414.3 մլն դրամ, 2018 թվականին` 714.7 մլն դրամ:

20. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակականության ապահովման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է ապահովել «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման շարունակականությունը: Ծրագրով շարունակվելու է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման և խմելու ջրի ջրամատակարարման ցանցերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016 թ. ծրագրված է 1,457.4 մլն դրամ:

21. Գերմանիայի զարգացման վարկերի և Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման դրամաշնորհային ծրագրի` երրորդ փուլ

Ծրագրի նպատակն է ջրամատակարար ընկերությունների կողմից դուրս մնացած 560 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 2,461.1 մլն դրամ, 2017 թվականին` 2,430.7 մլն դրամ, 2018 թվականին` 1,033.1 մլն դրամ:

22. Գերմանիայի զարգացման վարկերի և Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի աջակցությամբ իրականացվող «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման դրամաշնորհային ծրագիր` երրորդ փուլ

Ծրագրի նպատակն է կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը, կոյուղու, պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցի վերականգնումը, ինչը թույլ կտա Արմավիր, Մեծամոր քաղաքների ու Նորապատ համայնքի կեղտաջրերի մաքրման աշխատանքներ իրականացնել: Աշխատանքներ կիրականացվեն նաև Արմավիր քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի առավել վթարային ճանաչված հատվածների վերականգնման համար: Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի բարեփոխումները նպատակ են հետապնդելու բարձրացնելու այդ համակարգի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, ինչպես նաև կրճատելու ջրի կորուստները և բարձրացնելու այդ համակարգի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017 թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 457.3 մլն դրամ, 2017 թվականին` 598.3 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 15. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ

 

15.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

15.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.

 

Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնահարցերից մեկը հանդիսանում է ժամանակակից էներգետիկ սարքավորումների կիրառմամբ ապահովել մատչելի գներով հուսալի էներգամատակարարում բոլոր սպառողների կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը:

Էներգետիկայի բնագավառը իր մեջ ներառում է էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերը: Այն ընդգրկում է շուրջ 4100 ՄՎտ (մեգավատ) ընդհանուր տեղակայված հզորությամբ էլեկտրակայաններ, որից տնօրինելին` մոտ 2400 ՄՎտ, շուրջ 35000 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր, ավելի քան 9000 էլեկտրական ենթակայաններ, շուրջ 140 մլն մ3 տարողությամբ գազի ստորգետնյա պահեստարան, 1740 կմ մայրուղային և ավելի քան 11007 կմ բաշխիչ գազատար ցանցեր, 2227 գազակարգավորիչ կետեր ու բազում այլ հանգույցներ, սարքեր ու սարքավորումներ, որոնց զգալի մասը սպառել են իրենց ծառայության ժամկետները կամ գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում:

Տեղակայված արտադրական հզորությունների 38%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, ՋԷԿ-երի (ջերմային էլեկտրակայան) հիմնական սարքավորումների աշխատանքի տևողությունը անցել է սահմանային 200 հազ. ժամը, իսկ դրանց տեխնիկատնտեսական և բնապահպանական ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային պահանջներին, ՀԷԿ-երում (ՁորաՀԷԿ, Սևան-Հրազդանյան կասկադ, Որոտանի ՀԷԿ-երի համակարգ) տեղակայված սարքավորումների 70%-ը շահագործվում է ավելի քան 40 տարի, իսկ 50%-ը` ավելի քան 50 տարի, ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան) գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվում է 2016 թվականին:

ՈՒստի ժամանակի հրամայական է դարձել արտադրող նոր հզորությունների ստեղծումը, արտադրական հզորությունների սերնդափոխության և արդիականացման հարցը, ինչը պահանջում է, որպեսզի բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումներն ու տեղակայանքները ապամոնտաժվեն նախապես մշակված ժամանակացույցի համաձայն` չազդելով համակարգի հուսալիության և անվտանգության աստիճանի վրա:

Վերջին տարիներին արտադրող հզորությունների, էլեկտրական էներգիայի տեղափոխող, բաշխող ցանցերի սերնդափոխության և արդիականացման համար պետական բյուջեի խողովակներով ներգրավվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), Գերմանական KfW բանկի, Համաշխարհային բանկի (ՀԲ), Ասիական Զարգացման Բանկի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջոցները:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է երկրի վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը:

 

._____________________________________________________________________.

|   Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների  |

|                  շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ              |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների       |Շահառուների շրջանակի      |Պետական հատվածի|

|  |շրջանակի               |նկարագրություն            |կողմից         |

|  |նկարագրություն         |                          |ծառայության    |

|  |                       |                          |փոխհատուցման   |

|  |                       |                          |ծավալը         |

|__|_______________________|__________________________|_______________|

|1.|Էներգետիկայի և  բնական |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Ամբողջությամբ  |

|  |պաշարների բնագավառում  |                          |               |

|  |պետական քաղաքականության|                          |               |

|  |մշակման, ծրագրերի      |                          |               |

|  |համակարգման և          |                          |               |

|  |մոնիտորինգի ծրագիր     |                          |               |

|__|_______________________|__________________________|_______________|

|2.|Էլեկտրաէներգետիկական   |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Համաֆինանսավոր-|

|  |օբյեկտների կառուցման,  |                          |ման չափով      |

|  |վերականգնման և         |                          |               |

|  |վերանորոգման ծրագիր    |                          |               |

|__|_______________________|__________________________|_______________|

|3.|Էներգախնայողության     |ՈՒղղակի շահառուները կլինեն|Համաֆինանսավոր-|

|  |ծրագիր                 |վարչական շենքերի          |ման չափով      |

|  |                       |աշխատողները, ուսանողները, |               |

|  |                       |երեխաները և               |               |

|  |                       |հիվանդանոցներում բուժվող  |               |

|  |                       |հիվանդները` կախված նրանից,|               |

|  |                       |թե որ սոցիալական և        |               |

|  |                       |հանրային նշանակության     |               |

|  |                       |օբյեկտներում են կատարվելու|               |

|  |                       |էներգախնայողության        |               |

|  |                       |ներդրումները              |               |

|__|_______________________|__________________________|_______________|

|4.|Վերականգնվող           |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Համաֆինանսավոր-|

|  |էներգետիկայի ծրագիր    |                          |ման չափով      |

|__|_______________________|__________________________|_______________|

|5.|Հայկական ԱԷԿ-ի N 2     |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Համաֆինանսավոր-|

|  |էներգաբլոկի շահագործման|                          |ման չափով      |

|  |նախագծային ժամկետի     |                          |               |

|  |երկարացման ծրագիր      |                          |               |

|__|_______________________|__________________________|_______________|

|6.|Ռադիոակտիվ թափոնների   |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Ամբողջությամբ  |

|  |վնասազերծման           |                          |               |

|  |ծառայություններ        |                          |               |

|__|_______________________|__________________________|_______________|

|7.|Ընդերքի ուսումնասիրու- |ՀՀ բոլոր քաղաքացիներ      |Ամբողջությամբ  |

|  |թյան, օգտագործման և    |                          |               |

|  |պահպանման              |                          |               |

|  |ծառայություններ        |                          |               |

._____________________________________________________________________.

 

15.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Էներգետիկ ոլորտը կարևոր է երկրի կայուն տնտեսական զարգացման համար և էներգետիկ ոլորտում ներդրումներն ամրապնդում են զարգացման հեռանկարները: Էներգետիկ ոլորտը երկրի խոշորագույն հարկատուներից է:

Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ոլորտը հասել է զգալի արդյունքների` բարեփոխումների և վերակառուցման միջոցով: Վերջին տարիներին Էներգետիկ ոլորտում ներդրումային քաղաքականության առումով իրականացվում է պետության մասնակցության կրճատում, ինչը պայմանավորված է որոշ ենթակառուցվածքների մասնավորեցմամբ և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ուղղակի, ինչպես նաև սեփական միջոցների ներգրավմամբ:

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների ներգրավումը հիմնականում ուղղված է էլեկտրաէներգետիկական օբյեկտների կառուցմանը, վերականգնմանը և վերանորոգմանը:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի գծով 2009-2014 թթ. ֆինանսավորումը 2005-2008 թթ. համեմատ աճել է մի քանի անգամ և շարունակելու է աճել 2015-2018 թվականներին: Վերջին տարիներին ֆինանսավորման կտրուկ աճը պայմանավորված է այդ տարիներին ծրագրերի հիմնական աշխատանքների իրականացմամբ, որոնց արդյունքում էլ զգալի առաջընթաց է արձանագրվել:

Էներգահամակարգում խոշոր ներդրումային ծրագրերը հիմնականում իրականացվում են օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից միջպետական և միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ Գերմանիայի զարգացման բանկի, Համաշխարհային բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տրամադրած վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակներում 2011-2014 թթ. ընթացքում կատարվել են 19,485,135 հազ դրամի աշխատանքներ: Այսպես.

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) տրամադրած վարկային միջոցներով (14,6 մլն եվրո) 2012 թվականից իրականացվել է «Գյումրի-2» ենթակայանի ամբողջական վերակառուցումը, 2014 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ենթակայանի վերաթողարկման պաշտոնական արարողությունը: Ծրագրի իրականացման արդյունքում էապես բարելավել է Գյումրի քաղաքի և Շիրակի տարածաշրջանի էներգամատակարարման հուսալիությունը: Սա KfW բանկի ֆինանսավորմամբ ամբողջությամբ վերակառուցված 220 կՎ լարման 4-րդ ենթակայանն է «Վանաձոր-2», «Կամո» և «Ալավերդի-2» ենթակայաններից հետո:

2013 թ. մեկնարկել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիրը (39 մլն ԱՄՆ դոլար), որի շրջանակներում կառուցվում են Հրազդան ՋԷԿ-ից մինչև Շինուհայր 220 կՎ ենթակայան շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերը: Այն կարևոր նշանակություն ունի հանրապետության կենտրոնական և հարավային շրջանների միջև հուսալի էլեկտրական կապ ապահովելու գործում: Ավարտվել են նախագծման աշխատանքները: 2014 թ. սեպտեմբերի 20-ին տեղանքում մեկնարկել են շինարարական աշխատանքները:

Ծրագրով իրականացված միջազգային մրցույթի արդյունքում խնայված միջոցների հաշվին (շուրջ 6,5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է վերակառուցել նաև «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնց հենարանները շահագործման ընթացքում զգալիորեն կոռոզիայի են ենթարկվել:

2013 թ. ամբողջությամբ ավարտվեց Ճապոնիայի կառավարության տրամադրած` 26 մլրդ 409 մլն ճապոնական իեն վարկային միջոցներով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը: Բլոկը գործարկվել էր դեռևս 2010 թվականին, որից հետո իրականացվել է կայանի երաշխիքային սպասարկումը:

Բացի այդ խորհրդատվական աշխատանքների մասով խնայված 145,3 մլն ճապոնական իեն (շուրջ 1,4 մլն ԱՄՆ դոլար) միջոցների հաշվին 2013 թվականին ձեռք են բերվել կամ պատվիրվել են առաջին կապիտալ նորոգման համար անհրաժեշտ պահեստամասեր:

Ընդհանուր առմամբ, թե ճապոնական բանկի և թե Հայաստանի Հանրապետության կառավարության գնահատմամբ այս ծրագիրն առավել հաջողված ու արդյունավետ ծրագրերից է: Նոր էներգաբլոկի տեխնիկական ցուցանիշներն են` 271,7 ՄՎտ ընդհանուր դրվածքային, 241,9 դրվածքային էլեկտրական և 434,9 ԳՋ/ժ ջերմային հզորություն:

Էներգահամակարգում շահագործվող մյուս ջերմային էներգաբլոկների համեմատ, նշված էներգաբլոկում վառելիքի տեսակարար ծախսը շուրջ 1,5-2 անգամ ցածր է, որի շնորհիվ ապահովվում է արտադրանքի ցածր ինքնարժեք: Կայանն ունի բարձր բնապահպանական ցուցանիշներ, նույն դրվածքային հզորությունների դեպքում նոր էլեկտրակայանն ավելի քիչ արտանետումներ ունի:

Էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումներն առավելագույնս նպաստում են էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական և առևտրային կորուստների նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների քանակի կրճատմանը, շահագործման ծախսերի իջեցմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է էլեկտրաէներգիայի արտադրման ծավալի ավելացմանը:

2014 թվականին արտադրվել է 7750,0 մլն կՎտժ էլեկտրական էներգիա` 2013 թվականի համեմատ 40,0 մլն կՎտժ-ով կամ 0,52%-ով ավել, իսկ 2008 թ. համեմատ` 26,8%-ով:

2014 թվականին ներքին շուկայում սպառվել է 5414 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 10,4 մլն կՎտժ-ով կամ 0,2%-ով ավելի է 2013 թվականի համեմատ, իսկ 2008 թվականի համեմատ` 10,4%-ով:

2014 թվականին էլեկտրական էներգիայի արտահանման ծավալը կազմել է 1305,30 մլն կՎտժ, 2013 թվականի համեմատ աճ չի եղել, իսկ 2008 թվականի համեմատ աճը կազմել է` 268%:

Համակարգին բնորոշ է վճարումների ուժեղ կարգապահությունը` էլեկտրականության և գազի վճարների հավաքագրման մակարդակը կազմում է շուրջ 100%: Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում վերջին տարիներին կարևորվում են նաև վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը և էներգախնայողությունը:

Վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվել են.

. Վերականգնվող Էներգետիկայի Ծրագիր (ՎԷԾ), որի իրագործման արդյունքում վարկավորվել է շուրջ 26 նոր ՓՀԷԿ-ների շինարարություն` գումարային մոտ 42 ՄՎտ դրվածքային հզորություններով:

. Երկրաջերմային էներգիայի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են Գրիձոր և Քարքար երկրաջերմային տեղանքներում հետազոտություններ: Կատարված երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ նշված ուսումնասիրությունների պայմանական գնահատականների գումարային արդյունքում, որպես 3D սեյսմիկ աշխատանքների իրականացման հեռանկարային տարածք առաջարկվել է Քարքարի տեղամասը:

Երկրաջերմային ծրագրի արդյունքների հիման վրա, ծրագրի շարունակության իրականացումը ներառվել է վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրում (ՎԷԾ), 2015 թվականի ապրիլի 15-ից ապրիլի 29-ը Համաշխարհային բանկի էներգետիկայի թիմի կողմից իրականացվել է Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի գնահատումը: Ծրագրի գնահատման արդյունքում 2015 թվականի ապրիլի 29-ին ստորագրվել է Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի բանակցությունների արձանագրությունը, համաձայն որի Համաշխարհային բանկի կողմից դրամաշնորհային միջոցների հատկացման դեպքում դրանք կօգտագործվեն Քարքարի հետագա հետազոտական/հորատման աշխատանքներն իրականացնելու համար:

Էներգախնայողության ուղղությամբ.

Հայաստանի Հանրապետությունն ունի նշանակալի էներգախնայողության պոտենցիալ և կարող է զգալի տնտեսական օգուտներ քաղել այս պոտենցիալի օգտագործման միջոցով: ՈՒսումնասիրության գնահատականների համաձայն հանրային կառույցներում էներգախնայողության մեջ ներդրումներն ունեն հատույցի ամենաբարձր մակարդակը և հետգնման 2-10 տարի ժամկետ:

Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն Հայաստանի հանրային հատվածը կարող է խնայել տարեկան շուրջ 130 մլն կՎտժ-ին համարժեք էներգիա կամ գնահատված ընդհանուր հանրային հատվածի էներգասպառման մոտ 35 տոկոսը:

Բացի այդ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված Քաղաքային ջեռուցման ծրագրի մեջ ընդգրկված ութ հանրային օբյեկտներում և տասնմեկ դպրոցներում էներգախնայողության նպատակով ներդրումների համար իրականացված էներգետիկ աուդիտները հաստատել են էներգախնայողության մեջ ներդրումների ֆինանսական կենսունակությունը, և ցույց տվել էներգիայի սպառման կրճատումը 30-40 տոկոսով:

2012 թվականից մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ էներգախնայողության ծրագիրը /իրականացնող` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (Հիմնադրամ)/:

Ծրագիրն ուղղված է հանրային նշանակության օբյեկտներում (դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն) էներգախնայողական միջոցառումների իրականացմանը: Ծրագրի նպատակն է կրճատել սոցիալական և հանրային նշանակության այլ կառույցների էներգասպառման մակարդակը:

Էներգախնայողության ծրագրի գնահատված արժեքը կազմում է շուրջ 8.7 մլն ԱՄՆ դոլար:

2014 թվականի Էներգախնայողության ծրագրի ներքո հիմնականում իրականացվել են վերահսկողական, բնապահպանական, լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքներ:

Բնական պաշարների ոլորտի զարգացումն ընթացել է միայն ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` համապատասխան հաստատված ծրագրերի իրագործման միջոցով:

2010-2014 թթ. ընթացքում համակարգում իրականացվել և ավարտվել են որոշակի աշխատանքներ.

1. Բնագավառի նորմատիվամեթոդական դաշտի բարելավման նպատակով ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի նոյեմբերի 28-ին:

2. «Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50 000 մասշտաբի երկրաբանական հանույթ (Կ-38-126-Վ,Գ; Կ-38-138-Ա,Բ,Վ,Գ) թերթեր»-ի տարածքում աշխատանքների նախագիծը հաստատվել է 2003 թվականին 45.6 մլն. դրամ գումարով: Աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին, փաստացի պետական բյուջեի ֆինանսավորումը կազմել է 44.8 մլն. դրամ: Կատարված աշխատանքների ընթացքում ստացվել են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք են երկրաբանական կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև նոր հանքերևակումների հայտնաբերումը:

3. «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում» ծրագրի առաջին փուլի (2007-2010 թթ) արդյունքում կազմվել են ՀՀ տարածքի սողանքների կադաստրը և 1:200000 մասշտաբի ՀՀ տարածքի սողանքային քարտեզը, նշվել են առավել վտանգավոր սողանքային գոտիները և արվել է առաջարկություն ավելի մանրամասն ուսումնասիրել ռիսկային գոտիները` համապատասխան առաջարկություններ կատարելու նպատակով: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 31.0 մլն. դրամ:

Երկրորդ փուլով նախատեսվում էր իրականացնել աշխատանքների առաջին փուլի արդյունքների հիման վրա հաշվառված առավել վտանգավոր սողանքների մոնիթորինգի կազմակերպումը և վարումը` առաջնային հանդիսացող` ՀՀ Արարատի մարզում` ՈՒրցաձոր, ՀՀ Կոտայքի մարզում` Գեղադիր, Երևանում` Նուբարաշեն, ՀՀ Տավուշի մարզում` Աչաջուր, ՀՀ Գեղարքունիքի մարզում` Դպրբակ, ՀՀ Լոռու մարզի Եղեգիս սողանքային գոտիներում և ներկայացնել հակասողանքային պաշտպանական ծրագրեր: 2011 թ. այդ աշխատանքների համար հատկացվել է 4,0 մլն. դրամ:

4. Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային ու լքված հանքավայրերի գույքագրում և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում

Սևանա լճի վրա արտադրական թափոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և հետևանքների վերացման միջոցառումների մշակման նպատակով 2011 թ. իրականացվել է լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային, լքված հանքավայրերի և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում (թվով 54 հանքավայրեր, այդ թվում` երեք մետաղային հանքավայրեր): Կատարված աշխատանքների ֆինանսական ծախսը կազմել է 8.0 մլն. դրամ:

5. «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում «Arc GIS միջավայրում» ենթածրագրով միջանկյալ հաշվետվություն` Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայքի և Սյունիքի մարզերի հանքային երևակումների վերաբերյալ: 2011 թ. ներկայացվել է միջանկյալ հաշվետվություն նաև Արարատի և Արագածոտնի մարզերի վերաբերյալ: Ֆինանսավորման ընդհանուր գումարը առ 01.01.2012 թ. կազմել է 36.0 մլն. դրամ:

6. Երկրաբանական տեղեկության հասանելիության բարձրացման նպատակով 2013 թվականին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ձեռնամուխ է եղել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տեղեկության թվայնացման աշխատանքներին: ՀՀ պետբյուջեից հատկացված 10 մլն դրամ գումարի շրջանակներում արդեն թվայնացվել են երկրաբանական ֆոնդում գրանցված օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների անձնագրերի շուրջ 1470 փաթեթներ (5000 հատ) և 225 քառ. մետր մակերեսով այլ ֆոնդային նյութեր: Տեղեկատվությունը հասանելի է www.energinst.com ինտերնետային կայքում:

 

15.1.3. Հիմնական խնդիրները

 

Էներգետիկ ոլորտի հիմնական խնդիրները շարունակվելու են կապված լինել բնագավառի զարգացման` ներդրումային, ֆինանսական և այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման և հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացման գործընթացի ակտիվացման հետ (Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, 11.4 կետ):

Վերը նշված խնդիրների լուծումը կապահովի հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացմանը:

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում դասվում են.

- Հրազդան ՋԷԿ-ից մինչև Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս- Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի կառուցումը,

- «Աշնակ», «Երևան ՋԷԿ», «Ագարակ-2», «Շինուհայր», «Հաղթանակ» 220 կՎ և «Չարենցավան-3», «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցումը,

- Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը,

- SCADA համակարգի երկրորդ փուլի իրականացումը,

- Սոցիալական և հանրային նշանակության օբյեկտներում էներգախնայողական միջոցառումների իրականացումը,

- Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

- Քարքար տեղամասում երկրաջերմային աղբյուրների հետախուզական հորատման աշխատանքների իրականացումը,

- Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

- Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը,

- ՀՀ տարածքում ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայությունների իրականացումը,

- Համայնքների գազաֆիկացումը:

Միջնաժամկետ հատվածում բնական պաշարների ոլորտում կիրականացվեն.

ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, հաշվառում, ստացված արդյունքների վերլուծություն և ընդհանրացում, հանքավայրերի և օգտակար հանածոների պաշարների հաշվառում, օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների մասին տեղեկանքների տրամադրում, ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի տեղամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և քարտագրամների կազմում, երկրաբանական հաշվետվությունների հավաքում և կենտրոնացված պահպանում, ֆոնդային նյութերի տրամադրում, օրենսդրական ակտերի նախագծերի մշակում:

 

15.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

 

15.2.1. Նպատակները

 

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, որոնք իրենց հերթին կազմում են տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոնների զգալի մասը:

2016-2018թթ. միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակներն են.

վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը և էներգախնայողությունը.

2) ատոմային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը և ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացումն ու շահագործման նախագծային ժամկետի երկարացումը,

3) էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացումը և տարածաշրջանային ինտեգրացումը.

4) ֆիզիկապես և բարոյապես մաշված էներգատեղակայանքների վերակառուցումը, վերազինումը կամ դրանց կոնսերվացումն ու ապամոնտաժումը:

Էներգետիկայի ոլորտի նպատակներն անմիջականորեն բխում են Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի, ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի դրույթներից:

Միջնաժամկետ հատվածում բնական պաշարների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը`

. աջակցություն ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման նպատակով առավել շահութաբեր, տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակների արտադրման համար ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը.

. օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ընթացքում բարձր արդյունավետություն ապահովող տեխնոլոգիաների կիրառության խթանում, ինչն ընդերքի բարձր արտադրողական և համալիր օգտագործման հնարավորություն կընձեռի` շրջակա միջավայրի վրա ունենալով նվազագույն բացասական ազդեցություն.

. ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը և օտարերկրյա ներդրումները խթանելու համար կիրականացվի օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի (քարտեզներ և երկրաբանական փաստագրման առաջնային նյութեր) թվայնացում, իսկ թվայնացված տեղեկությունը կհրապարակվի համապատասխան կայքում:

Ընդերքօգտագործման ոլորտի նպատակներն անմիջականորեն բխում են ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի» դրույթներից:

 

15.2.2. Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                      |Հիմնավորում` համապատասխան|

|  |________________________________________|հղումներով կառավարության |

|  |2016         |2017        |2018         |տնտեսական և  քաղաքական   |

|  |             |            |             |ծրագրերին                |

|__|________________________________________|_________________________|

|1 |Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների |1. ՀՀ կառավարության 2014 |

|  |ստեղծում և  վերազինում                  |թվականի մայիսի 19-ի      |

|__|________________________________________|N 511-Ա որոշմամբ         |

|2.|Վերականգնվող էներգետիկայի և             |հավանության արժանացած ՀՀ |

|  |Էներգախնայողության միջոցառումների       |կառավարության ծրագրի     |

|  |իրականացում                             |2,2,8,1 կետ,             |

|__|________________________________________|2. ՀՀ կառավարության 2014 |

|3.|Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի          |թվականի մարտի 27-ի       |

|  |շահագործման նախագծային ժամկետի          |N 442-Ն որոշման հաստատված|

|  |երկարացմանն ուղղված միջոցառումների      |«ՀՀ 2014-2025 թթ.        |

|  |իրականացում                             |հեռանկարային զարգացման   |

|  |                                        |ռազմավարական ծրագրի» 11.4|

|  |                                        |«Էներգետիկա» բաժին       |

|__|________________________________________|_________________________|

|4.|ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական       |Համաձայն «Ընդերքի մասին» |

|  |ուսումնասիրության աշխատանքների պետական  |ՀՀ օրենսգրքի դրույթների  |

|  |գրանցում, դրանց արդյունքում ստացված     |                         |

|  |տեղեկատվության հաշվառում, պահպանում և   |                         |

|  |տրամադրում                              |                         |

|__|________________________________________|_________________________|

|5.|Ռադիոակտիվ թափոնների փոխադրում,         |ՀՀ կառավարության 2014    |

|  |ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում |թվականի մայիսի 19-ի      |

|  |և  թաղում                               |N 511-Ա որոշմամբ         |

|  |                                        |հավանության արժանացած    |

|  |                                        |Հայաստանի Հանրապետության |

|  |                                        |կառավարության ծրագիր     |

._____________________________________________________________________.

 

15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

15.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի և բնական պաշարների բնագավառներում գոյություն ունեցող ծրագրերն անմիջականորեն նպաստում են ոլորտների ընդհանուր նպատակների ու գերակայությունների իրականացմանը, որոնք էլ ուղղակիորեն բխում են կառավարության որդեգրած քաղաքականությունից:

1. Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ

Ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում` մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 35.1 մլն դրամ, 2017 թ.` 35.4 մլն դրամ և 2018 թ.` 35.4 մլն դրամ:

2. Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն

Ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը:

Ծառայությունը մատուցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 16.1 մլն դրամ, 2017 թ` 16.1 մլն դրամ և 2018 թ.` 16.1 մլն դրամ:

Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

3. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագիր

Ծրագրի նպատակն է վերականգնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, մասնավորապես Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի Տաթև, Շամբ և Սպանդարյան հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունները, որի արդյունքում կբարձրանա կայանների շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2017 թվականին` 137.4 մլն դրամ, 2018 թվականին` 1,897.5 մլն դրամ:

4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր

Ծրագրի նպատակն է բարելավել հաղորդիչ ցանցի հուսալիության բարձրացումը, թողունակության մեծացումը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածը,: Նշված գիծը միացնում է էլեկտրահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ):

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 4,642.6 մլն դրամ, 2017 թվականին` 3,195,6 մլն դրամ:

5. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները:

Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2018թ. ծրագրված է 6,787,2 մլն դրամ:

6. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման շրջանակներում 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագիր

Ծրագրի նպատակն է նպաստել էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Նախորդ տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ 220 կՎ «Շինուհայր» ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է: Ենթակայանում փոխարինվել են առաջնային լարման 220 կՎ լարման սարքվածքները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են և չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 738.1 մլն դրամ, 2017 թվականին` 924,1 մլն դրամ, 2018 թվականին` 1910,5 մլն դրամ:

7. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման շրջանակներում կարգավորման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման ծրագիր

Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դառնալու համար անհրաժեշտ է ընդլայնել և արդիականացնել համակարգը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ 200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 636.3 մլն դրամ, 2017 թվականին` 1,239.6 մլն դրամ, 2018 թվականին` 2,007.9 մլն դրամ:

8. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների ծրագիր

Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում` «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով):

Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 609.9 մլն դրամ, 2017 թվականին` 1,121.0 մլն դրամ, 2018 թվականին` 2,121.0 մլն դրամ:

9. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ծրագիր

Նախատեսվում է Քարքար տեղամասում երկրաջերմային աղբյուրների հորատում, որից հետո ներդրողներին կառաջարկվի ամբողջական հետազոտված տեղամաս երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման համար, ինչպես նաև ՀՀ-ում ֆոտովոլտայիկ տեխնոլոգիայով 30-40 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի/երի աջակցմանը:

Ծրագրի միջոցները կուղղվեն ՀՀ-ում ֆոտովոլտայիկ տեխնոլոգիայով 30-40 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի/երի սակագնի մեղմմանը և մոտ 40-50 ՄՎտ արևային ՖՎ կայանների կառուցմանը և ֆինանսական միջնորդի կամ Պետական-մասնավոր գործակցության ծրագրի նախապատրաստմանը: Նաև կներգրավվեն գործառնական խորհրդատուներ, նպատակ հետապնդելով աջակցություն ցուցաբերել արտադրական մասշտաբի արեգակնային ֆոտոէլեկտրական կայանների զարգացման ծրագիրը իրականացնող հաստատությանը` հաղթող ճանաչված հայտատուի հետ ֆինանսական պայմանագրերը և այլ պայմանավորվածությունները ձևակերպելու հարցում: 2018 թվականին Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 282,798.0 հազար ՀՀ դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2018թ. ծրագրված է 182.7 մլն դրամ:

10. ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր

Անհրաժեշտություն է առաջացրել երկարացնելու գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, այլապես հնարավոր է, որ ոչ միայն ներքին սպառման շուկայում այլ նաև տարածաշրջանային էներգափոխանակման հարցերում առաջանան տնտեսապես ոչ շահավետ պայմաններ:

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը` համաձայն ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից տրամադրված շահագործման լիցենզիայի ավարտվում է 2016թ.:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու և լրացուցիչ ժամկետում շահագործման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրում նշված աշխատանքները` ամբողջ ծավալով և համապատասխան ժամկետներում:

ՀԱԷԿ-ի շահագործման լրացուցիչ ժամկետում անվտանգ շահագործումը կապահովի ՀՀ-ում սպառման համար արտադրվող էլեկտրական էներգիայի շուրջ 40%-ը, ինչպես նաև այն կտա լրացուցիչ ժամանակ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի համար շարունակել բանակցությունները այլ ներդրողների հետ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 1,981.7 մլն դրամ, 2017 թվականին` 3,816.6 մլն դրամ, 2018 թվականին` 21,539.1 մլն դրամ:

11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող 220 կՎ «Աշնակ» և «Երևան ՋԷԿ» ենթակայանները, կառուցել էլեկտրաէներգետիկ համակարգի պահուստային կառավարման կենտրոն և ձեռք բերել ենթակայանների և էլեկտրահաղորդման օդային գծերի սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ մեքենամեխանիզմներ և տրանսպորտային միջոցներ:

Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 615.0 մլն դրամ, 2017 թվականին` 994.3 մլն դրամ, 2018 թվականին` 1,531.8 մլն դրամ:

12. ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագիրն ուղղված է համանուն վարկային ծրագրի գծով իրականացվող աշխատանքների պայմանագրային կանխավճարների ֆինանսավորմանը:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 3,789.1 մլն դրամ, 2017 թվականին` 3,197,6 մլն դրամ, 2018 թվականին` 1,395.0 մլն դրամ:

 

13. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի նպատակն է էներգախնայողության միջոցառումների իրականացումը` ապահովելով բնակարանային, հասարակական, արտադրական տարածքների ջեռուցման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացումը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016թ. ծրագրված է 110.5 մլն դրամ:

14. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի միջոցները կուղղվեն Քարքար տեղամասում երկրաջերմային աղբյուրների հորատման համար, որից հետո ներդրողներին կառաջարկվի ամբողջական հետազոտված տեղամաս երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման համար:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2018թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 268.4 մլն դրամ, 2017 թվականին` 1,885.3 մլն դրամ, 2018 թվականին` 801.3 մլն դրամ:

15. Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով Արևային Ֆոլտովոլտայիկ (ՖՎ) ծրագրի նախապատրաստման դրամաշնորհ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել արտադրական մասշտաբի արեգակնային ֆոտոէլեկտրական կայանների զարգացման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել արևային էներգիայի ռեսուրսի գնահատում, արևային ՖՎ պանելների գնում, թեստավորում և արևային էներգիայի ռեսուրսի գնահատման սարքավորումների գնում: Նախապես ընտրված տեղանքներում կիրականացվեն արեգակնային ճառագայթման չափումներ ու եղանակային պայմանների գրանցումներ, ինչպես և իրագործելիության նախնական ուսումնասիրություններ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2016-2017թթ. ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ` 2016 թվականին` 339.5 մլն դրամ, 2017 թվականին` 648.1 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 16 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

 

16.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի իրավիճակի նկարագրությունը

և հիմնական խնդիրները

 

16.1.1 ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ.

 

ՓՄՁ-ի ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2014 թ. հետևողական աշխատանք է իրականացվել ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի պետական աջակցությամբ համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2014 թ. ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 151,9 մլն դրամ: Բացի այդ, դոնոր միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության 2014 թ. ծրագրի իրականացման շրջանակներում սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 14688 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտի: Ընդ որում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 5.3%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.7%-ը` մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

Ստորև ներկայացվում է ՓՄՁ սուբյեկտներին աջակցության 2014թ. ծրագրի իրականացման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագիրը` ամփոփ աղյուսակի տեսքով.

 

._____________________________________________________________________.

|     ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող       |

|      ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ         |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների|Շահառուների շրջանակի|Պետական հատվածի կողմից      |

|  |շրջանակի        |նկարագրություն      |ծառայության փոխհատուցման    |

|  |նկարագրություն  |                    |ծավալը                      |

|__|________________|____________________|____________________________|

|1.|ՓՄՁ             |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի |Տվյալ միջոցառման            |

|  |սուբյեկտներին   |կենտրոնական         |(ծառայության) իրականացման   |

|  |աջակցության     |գրասենյակի և        |ծախսերի փոխհատուցումը ՀՀ    |

|  |ծրագրերի        |մարզային            |պետական բյուջեի հաշվին      |

|  |համակարգում,    |մասնաճյուղերի       |կատարվել է մասնակիորեն,     |

|  |կառավարում և    |աշխատակիցներ        |(մասնավորապես` ապահովվել են |

|  |ընդլայնում      |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ պահպանման |

|  |                |                    |ծախսերը), մասամբ` Հայաստանի |

|  |                |                    |ՓՄՁ ԶԱԿ եկամուտների, ՓՄՁ    |

|  |                |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |                |                    |գործունեության արդյունքում  |

|  |                |                    |ստացված եկամուտներից        |

|  |                |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին        |

|  |                |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |                |                    |նաև  միջազգային ու          |

|  |                |                    |օտարերկրյա դոնոր            |

|  |                |                    |կազմակերպությունների        |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|2.|Սկսնակ          |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |գործարարների    |մարզերի սկսնակ ՓՄՁ  |(ծառայության) իրականացման   |

|  |ձեռներեցությանն |սուբյեկտներ (սկսնակ |ծախսերի փոխհատուցումը       |

|  |աջակցություն    |գործարարներ)        |կատարվել է Հայաստանի ՓՄՁ    |

|  |                |                    |ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ     |

|  |                |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |                |                    |գործունեության արդյունքում  |

|  |                |                    |ստացված եկամուտներից        |

|  |                |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին        |

|  |                |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |                |                    |նաև  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի    |

|  |                |                    |միավորված դրամագլխի         |

|  |                |                    |(ներառյալ սկսնակ            |

|  |                |                    |գործարարների ֆինանսական     |

|  |                |                    |աջակցության դրամագլխի)      |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|3.|Տեղական և       |ՀՀ մարզերի սկսնակ և |Տվյալ միջոցառման            |

|  |տարածքային      |գործող ՓՄՁ          |(ծառայության) իրականացման   |

|  |տնտեսական       |սուբյեկտներ         |ծախսերի փոխհատուցումը       |

|  |զարգացում       |                    |կատարվել է Հայաստանի ՓՄՁ    |

|  |                |                    |ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ     |

|  |                |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |                |                    |գործունեության արդյունքում  |

|  |                |                    |ստացված եկամուտներից        |

|  |                |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին        |

|  |                |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |                |                    |նաև  միջազգային ու          |

|  |                |                    |օտարերկրյա դոնոր            |

|  |                |                    |կազմակերպությունների        |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|4.|Տեղական         |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |արտադրանքի      |մարզերի սկսնակ և    |(ծառայության) իրականացման   |

|  |արտահանմանն     |գործող ՓՄՁ          |ծախսերի փոխհատուցումը       |

|  |աջակցություն և  |սուբյեկտներ         |կատարվել է Հայաստանի ՓՄՁ    |

|  |ՓՄՁ սուբյեկտների|                    |ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ     |

|  |միջազգային համա-|                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |գործակցության   |                    |գործունեության արդյունքում  |

|  |ընդլայնման      |                    |ստացված եկամուտներից        |

|  |ապահովում       |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին        |

|  |                |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |                |                    |նաև  միջազգային ու          |

|  |                |                    |օտարերկրյա դոնոր            |

|  |                |                    |կազմակերպությունների        |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|5.|Արդյունաբերական |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |համակարգերի     |մարզերի սկսնակ և    |(ծառայության) իրականացման   |

|  |կառուցմանն      |գործող ՓՄՁ          |ծախսերի փոխհատուցումը       |

|  |աջակցություն    |սուբյեկտներ         |կատարվել է Հայաստանի ՓՄՁ    |

|  |                |                    |ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ     |

|  |                |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |                |                    |գործունեության արդյունքում  |

|  |                |                    |ստացված եկամուտներից        |

|  |                |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին        |

|  |                |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |                |                    |նաև  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի    |

|  |                |                    |միավորված դրամագլխի         |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|6.|ՓՄՁ             |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |սուբյեկտներին   |մարզերի սկսնակ և    |(ծառայության) իրականացման   |

|  |գործարար        |գործող ՓՄՁ          |ծախսերի փոխհատուցումը       |

|  |տեղեկատվական,   |սուբյեկտներ         |կատարվել է Հայաստանի ՓՄՁ    |

|  |խորհրդատվական և |                    |ԶԱԿ-ի եկամուտների, «ՓՄՁ     |

|  |ուսուցողական    |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի     |

|  |աջակցություն և  |                    |գործունեության արդյունքում  |

|  |Հաշվապահական    |                    |ստացված եկամուտներից        |

|  |կենտրոնի        |                    |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի         |

|  |գործունեության  |                    |տրամադրված շահաբաժնի, ինչպես|

|  |ապահովում       |                    |նաև  միջազգային ու          |

|  |                |                    |օտարերկրյա դոնոր            |

|  |                |                    |կազմակերպությունների        |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|7.|ՓՄՁ             |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |սուբյեկտներին   |մարզերի սկսնակ և    |(ծառայության) իրականացման   |

|  |ֆինանսական և    |գործող ՓՄՁ          |ծախսերի փոխհատուցումը       |

|  |ներդրումային    |սուբյեկտներ         |կատարվել է. Վարկային        |

|  |աջակցություն    |                    |երաշխավորությունների        |

|  |                |                    |տրամադրման մասով` Հայաստանի |

|  |                |                    |ՓՄՁ ԶԱԿ-ի միավորված         |

|  |                |                    |դրամագլխի ամորտիզացումների  |

|  |                |                    |հաշվին, իսկ կապիտալի        |

|  |                |                    |ֆինանսավորման և  ուղղակի    |

|  |                |                    |վարկավորման մասով` «ՓՄՁ     |

|  |                |                    |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին ՀՀ |

|  |                |                    |պետական բյուջեից տրամադրված |

|  |                |                    |միջոցների հաշվին:           |

|__|________________|____________________|____________________________|

|8.|Միջազգային և    |Երևանի  և  ՀՀ       |Տվյալ միջոցառման            |

|  |օտարերկրյա դոնոր|մարզերի սկսնակ և    |(ծառայության) իրականացման   |

|  |կազմակերպու-    |գործող ՓՄՁ          |ծախսերի փոխհատուցումը       |

|  |թյունների հետ   |սուբյեկտներ         |կատարվել է միջազգային ու    |

|  |ՓՄՁ զարգացման   |                    |օտարերկրյա դոնոր            |

|  |համատեղ (համա-  |                    |կազմակերպությունների        |

|  |ֆինանսավորման   |                    |միջոցների (այդ թվում`       |

|  |սկզբունքով)     |                    |համաֆինանսավորման           |

|  |ծրագրերի մշակում|                    |տարբերակով) հաշվին`         |

|  |և  իրականացում  |                    |վերջիններիս հետ             |

|  |                |                    |համագործակցության           |

|  |                |                    |շրջանակներ.                 |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

ՓՄՁ ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՓՄՁ ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրականացմամբ, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացմանը նպատակաուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և կայացմամբ:

ՓՄՁ պետական աջակցության 2013 և 2014 թվականների ծրագրերի իրականացումն ապահովվել է ինչպես ՀՀ 2013 և 2014 թվականների պետական բյուջեների, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ձևավորված դրամագլխի ու այլ եկամուտների, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին հատկացված ֆինանսական միջոցների և միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ 2002-2014 թթ. ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 3,352.0 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել շուրջ 92700 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Վերջին երկու տարիների (2013-2014 թթ.) ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները ինչպես ֆիզիկական (ոչ ֆինանսական), այնպես էլ ֆինանսական ցուցանիշների կտրվածքով զգալիորեն տարբերվում են նախորդ տարիների, մասնավորապես 2006-2012 թթ. ՓՄՁ ոլորտի զարգացման միտումներից, որը հիմնականում պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ երկրում ֆինանսական և տնտեսական զարգացումների, այդ թվում նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումների վրա.

- ՀՀ 2013-2014 թթ. պետական բյուջեներից ֆինանսական հատկացումները կազմել են 302.8 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 31931 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին;

- ՀՀ 2006-2012 թթ. պետական բյուջեներից ֆինանսական հատկացումները կազմել են 2,223.5 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 43945 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին:

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրային միջոցառման ուղղությամբ 2013 թ. ընթացքում տեխնիկական (ուսուցողական) աջակցության մասով (աջակցության 25 ծրագիր) աջակցություն է ցուցաբերվել Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերի և Երևան քաղաքի 462 սկսնակ գործարարի:

«ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառման ուղղությամբ 2013 թ. ընթացքում`

1) «ՓՄՁ-ի սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում» ծրագրային միջոցառման շրջանակներում 125.9 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 19 գործող ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 314.7 մլն դրամի վարկային փաթեթ: Ընդ որում, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 16.5 մլն դրամ, վարկային երաշխավորության միջին գումարը` 6.6 մլն դրամ, տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը` 14.2%, վարկային պարտավորությունների երաշխիքով միջին ապահովվածությունը` 47%:

2) «ՓՄՁ-ի սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում» ծրագրային միջոցառման ուղղությամբ իրականացվել են համապատասխան աշխատանքներ:

2014 թ. ընթացքում`

1) Ծրագրի շրջանակներում 131.9 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրվել 10 գործող ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 299.0 մլն դրամի վարկային փաթեթ: Ընդ որում, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 29.9 մլն դրամ, վարկային երաշխավորության միջին գումարը` 13.2 մլն դրամ, տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը` 12.0%:

2) 225 սկսնակ գործարարի տրամադրվել է 791.9 մլն դրամի վարկ, իսկ տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 3.5 մլն դրամ, տրամադրված վարկային երաշխավորության ընդհանուր գումարը կազմել է 800.1 մլն դրամ, իսկ վարկային երաշխավորության միջին գումարը` 3.6 մլն դրամ:

Հիմնական խնդիրները

ՓՄՁ ոլորտի հիմնախնդիրներն են.

- ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության խթանման համապատասխան ենթակառուցվածքների և մեխանիզմների թուլություն,

- ՓՄՁ սուբյեկտների կողմից ֆինանսական (վարկային) միջոցների ձեռքբերման հետ կապված դժվարություններ` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում (մասնավորապես արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ սուբյեկտների համար),

- սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս,

- գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ,

- ՓՄՁ սուբյեկտների գործունեության միջազգայնացման, վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման հնարավորությունների պակաս:

 

16.1.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներն են`

1) պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում ՓՄՁ զարգացման խթանումը.

2) ՓՄՁ զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.

3) ՓՄՁ զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.

4) ՓՄՁ սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:

 

Գերակայությունները

 

ՓՄՁ ոլորտի միջնաժամկետ կտրվածքով (2016-2018 թթ.) գերակայություններն են.

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                    |Հիմնավորում` համապատասխան  |

|__|______________________________________|հղումներով կառավարության   |

|  |2016 թ.     |2017 թ.    |2018 թ.      |տնտեսական և  քաղաքական     |

|  |            |           |             |ծրագրերին                  |

|__|______________________________________|___________________________|

|1 |ՓՄՁ պետական ուղղակի աջակցության       |ՀՀ կառավարության           |

|  |գործիքների միջոցով երկրում ՓՄՁ        |19.05.2014 թ. N 511-Ա      |

|  |զարգացման խթանում` նպաստելով երկրի,   |որոշմամբ հավանության       |

|  |հատկապես նրա հեռավոր և  սահմանամերձ   |արժանացած ՀՀ կառավարության |

|  |բնակավայրերի տնտեսական զարգացմանը և   |ծրագիր, ՀՀ կառավարության   |

|  |անհամամասնությունների հաղթահարմանը,   |09.01.2014 թ.              |

|  |տնտեսության բազմազանեցմանը և          |«ՀՀ կառավարության 2014     |

|  |ապահովելով բնակչության զբաղվածության  |թվականի գործունեության     |

|  |ու ինքնազբաղվածության մակարդակի       |միջոցառումների ծրագիրը և   |

|  |բարձրացումը, ինչպես նաև  ՓՄՁ          |գերակա խնդիրները հաստատելու|

|  |սուբյեկտների պետական աջակցությանը     |մասին» N 10-Ն որոշում:     |

|  |նպատակաուղղված շրջանակների            |                           |

|  |բազմազանեցումը (ՓՄՁ սուբյեկտներին     |                           |

|  |ցուցաբերվելիք պետական աջակցության     |                           |

|  |նպատակայնության ու հասցեականության    |                           |

|  |ապահովում)                            |                           |

._____________________________________________________________________.

 

16.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

2016-2018 թթ. ՓՄՁ սուբյեկտների աջակցության ծրագրային միջոցառումներն ուղղված կլինեն ՀՀ մարզերում նոր ՓՄՁ սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի ՀՆԱ-ում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:

ՄԺԾԾ ժամանակահատվածում ՓՄՁ ոլորտում ծախսային ծրագրերի (պարտավորությունների) իրականացումը մեծապես կնպաստի ՓՄՁ ոլորտի զարգացման ու պետական աջակցության ծրագրային նպատակների և գերակայությունների իրականացմանը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018թթ. ժամանակահատվածում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել շուրջ 153.0 մլն դրամ, որը կուղղվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությանը:

Միաժամանակ տեխնիկական աջակցության բնույթի ծրագրային միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, խնայողությունների, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:

Բացի այդ, ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառումը վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:

 

16.2 Ստանդարտացման ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական

խնդիրները

 

16.2.1 ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-նը «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, իրականացնում է հետևյալ ծառայությունները`

- ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները,

- ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան,

- կազմակերպում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների փորձաքննություն,

- ներկայացնում է ՀՀ-ն ստանդարտացման միջազգային կազմակերպություններում,

- մասնակցում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին,

- ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և համակարգում դրանց գործունեությունը,

- ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը,

- իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների և ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) և պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար:

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին ամրագրված ծառայությունները խմբավորվում են հետևյալ կերպ`

1. Ազգային ստանդարտների մշակում,

2. Ստանդարտացման միջազգային (ISO, IEC, ITU), եվրոպական (CEN) և միջպետական (ԱՊՀՍՉՍՄՊԽ) ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում,

3. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական սպասարկում:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են հանդիսանում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում արտադրանքների արտադրությամբ, աշխատանքների կատարմամբ և ծառայությունների մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, հասարակական կազմակերպությունները, գիտահետազոտական կազմակերպությունները, սպառողները,ինչպես նաև ցանկացած ֆիզիկական անձինք (այսուհետ` ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմեր):

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|        շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                        |

|_____________________________________________________________________|

|NN|Ծառայությունների շրջանակի|Շահառուների շրջանակի|Պետական հատվածի    |

|  |նկարագրություն           |նկարագրություն      |կողմից ծառայության |

|  |                         |                    |իրականացման ծախսերի|

|  |                         |                    |փոխհատուցման ծավալը|

|__|_________________________|____________________|___________________|

|1.|Ազգային ստանդարտների     |Ստանդարտացման ոլորտի|Ամբողջությամբ      |

|  |մշակում                  |շահագրգիռ կողմեր    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|2.|Ստանդարտացման միջազգային,|Ստանդարտացման ոլորտի|Ամբողջությամբ      |

|  |եվրոպական և  միջպետական  |շահագրգիռ կողմեր    |                   |

|  |կազմակերպությունների հետ |                    |                   |

|  |համագործակցություն և     |                    |                   |

|  |աշխատանքների կազմակերպում|                    |                   |

|__|_________________________|____________________|___________________|

|3.|Ստանդարտացման ազգային    |Ստանդարտացման ոլորտի|Ամբողջությամբ      |

|  |ֆոնդի վարման և           |շահագրգիռ կողմեր    |                   |

|  |տեղեկատվական սպասարկման  |                    |                   |

|  |աշխատանքների             |                    |                   |

|  |կազմակերպում:            |                    |                   |

|  |Էլեկտրոնային թվային      |                    |                   |

|  |տեղեկատվական որոնման     |                    |                   |

|  |ավտոմատացված համակարգի   |                    |                   |

|  |(ստանդարտների            |                    |                   |

|  |էլեկտրոնային կատալոգ) և  |                    |                   |

|  |ստանդարտացման նորմատիվ   |                    |                   |

|  |փաստաթղթերի էլեկտրոնային |                    |                   |

|  |գրադարանի հիմնում, ինչպես|                    |                   |

|  |նաև  ստանդարտների առցանց |                    |                   |

|  |էլեկտրոնային վաճառքի     |                    |                   |

|  |մեխանիզմների ներդնում    |                    |                   |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

2013 թվականին «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14,284.4 հազ. դրամ:

2014 թվականին նշված ընկերության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14,059.6 հազ. դրամ:

Ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է 9,509.4 հազ. դրամ, 2014 թվականին` 8,560.4 հազ դրամ: 2014 թ. մշակվել է 68 ազգային ստանդարտ, ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են մոտ 11200 այցելուներ և 33 բաժանորդ կազմակերպություններ:

Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է` 2,444.6 հազ դրամ, իսկ 2014 թվականին` 1,887.1 հազ դրամ:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների ֆինանսավորումը 2013 թվականին կազմել է` 2,330.4 հազ դրամ, իսկ 2014 թվականին` 3,612.1 հազ. դրամ:

2011-2014 թթ. գնման ենթակա սարքավորումների և նյութերի ֆինանսավորում չի տրամադրվել:

 

Հիմնական խնդիրները

 

Ոլորտում հիմնական խնդիրը շարունակում է մնալ ազգային ստանդարտների մշակման հարցը տնտեսության գերակայող ճյուղերում` ռազմաարդյունաբերություն, շինարարություն, էներգախնայողություն և էներգաարդյունավետություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ, համապատասխանության գնահատում, սննդաարդյունաբերություն, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, առողջապահություն և այլն: Այս խնդրի գծով կատարված է զգալի աշխատանք, մասնավորապես, տնտեսության ճյուղերի համար ՀՀ ազգային ստանդարտների գործող ֆոնդում առկա են շուրջ 4 հազ. ազգային ստանդարտներ, որոնք հիմնականում ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունված միջազգային և տարածաշրջանային (եվրոպական և միջպետական) ստանդարտներ են:

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետ կապված նախատեսվում է շուրջ 1500 միջպետական ստանդարտների ներդրման աշխատանքների իրականացում, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

 

16.2.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

Ազգային ստանդարտների մշակման ծրագրի նպատակն է աջակցել հայրենական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, հայրենական արտադրողներին հնարավորություն տալ ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները, արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք, ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և կիրառել միջազգային լավագույն փորձը` տարաբնույթ տնտեսական զարգացումը խթանող խնդիրների հանգուցալուծման համար:

Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցության և աշխատանքների կազմակերպման ծրագրի նպատակն է հայրենական արտադրողների շահերի պաշտպանումը միջազգային և տարածաշրջանային շուկաներում և արտադրանքի մրցունակության բարձրացումը:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագրի նպատակն է ունենալ միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ և պատշաճ ու հավաստի տեղեկատվություն տրամադրել ձեռներեցներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական կառավարման մարմիններին գործող ստանդարտների վերաբերյալ:

 

Գերակայությունները.

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                 |Հիմնավորում` համապատասխան     |

|__|___________________________________|հղումներով կառավարության      |

|  |2016        |2017      |2018       |տնտեսական և  քաղաքական        |

|  |            |          |           |ծրագրերին                     |

|__|___________________________________|______________________________|

|1 |Ազգային ստանդարտների մշակում       |«Ստանդարտացման մասին» ՀՀ      |

|__|___________________________________|օրենքի 19-րդ հոդվածի I կետ:   |

|2 |Ստանդարտացման միջազգային, եվրոպական|                              |

|  |և  միջպետական կազմակերպությունների |ՀՀ ստանդարտացման ամենամյա     |

|  |հետ համագործակցություն և           |ծրագիր:                       |

|  |աշխատանքների կազմակերպում          |                              |

|__|___________________________________|Առևտրի  Համաշխարհային         |

|3 |Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի |կազմակերպության «Առևտրում     |

|  |ազգային ֆոնդի վարում և             |տեխնիկական խոչընդոտների մասին»|

|  |տեղեկատվական սպասարկում            |համաձայնագրի պահանջներ:       |

._____________________________________________________________________.

 

16.2.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ոլորտի ծախսային ծրագրերն են`

1) «Ազգային ստանդարտների մշակում»,

2) «Միջպետական և եվրոպական ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում»,

3) «Ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում»:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 14.3-ական մլն դրամ:

 

16.3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իրավիճակի նկարագրությունը և

հիմնական խնդիրները

16.3.1 ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ՀՀ կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել և մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը: ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը:

2001 թ-ին. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թ.` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ 2010 թ.` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: ՀՀ Նախագահի 2001 թ. հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը ՀՀ վարչապետն է: ՏՏԶԱԽ-ը, հանդիսանալով կապող օղակ ՀՀ կառավարության և ՏՏ բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում էլեկտրոնային հասարակության կայացմանն ու ՏՏ արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ:

ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: 2001 թ.-ից գործում է «Վիասֆերտեխնոպարկ» ՓԲԸ-ն:

Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես, 2004 թ.-ի դեկտեմբերի 14-ի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» և 2005 թ-ի հուլիսի 8-ի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքները:

Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «ԱյԲիԷմը», «Օրակլը», «ՋիԷֆԱյը» և այլն:

2013 թ-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում Հայաստանում հիմնվել է առաջին վենչուրային ֆոնդը, որն ուղղված է նորարարական գաղափարների գեներացմանն ու սկսնակ ընկերությունների (start-ups) ձևավորմանը: 2014 թ-ին Ֆոնդի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից «ՈՒայ Քասթր» (WiCastr) և «Սոլոլըրն» (SoloLearn) ընկերությունների հետ ստորագրվեցին առաջին երկու պայմանագրերը: Վերոնշյալ վարկային ծրագրի շրջանակում 2013 թ. իրականացվել է նաև ՀՀ-ում առաջին հավաստագրման կենտրոնի գործարկումը:

2014 թ-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենքը, որով ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին կտրամադրվեն հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արդյունքում, ակնկալվում է ոլորտի նոր ընկերությունների ձևավորում և աշխատատեղերի ստեղծում:

Միևնույն ժամանակ, 2014 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումը, որի համաձայն ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծման (օրենսդրորեն էլ. առևտրի սահմանման) և նախադրյալների ապահովման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի ոլորտի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|                  շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ              |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի|Շահառուների շրջանակի|Պետական հատվածի    |

|  |նկարագրություն           |նկարագրություն      |կողմից ծառայության |

|  |                         |                    |իրականացման ծախսերի|

|  |                         |                    |փոխհատուցման ծավալը|

|__|_________________________|____________________|___________________|

|1.|Տեղեկատվական և           |Հայաստանի           |Ամբողջությամբ      |

|  |հեռահաղորդակցային        |Հանրապետություն     |                   |

|  |տեխնոլոգիաների ներդնում  |                    |                   |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Ոլորտն այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար: 2014 թ. դրությամբ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 396 ընկերություններ: Ոլորտում ներգրավված է 11560 մասնագետ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 474.9 մլն ԱՄՆ դոլար: 2014 թ. ոլորտում գրանցվել է 25.2% աճ:

Էլեկտրոնային կառավարման համակարգերի առավելագույն կիրառումը խթանելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որի նպատակն է մեկտեղել ՀՀ պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների շտեմարանները և հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար:

ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:

2013 թ-ին ՏՏ ոլորտի զարգացմանը ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն ՀՀ դրամ` որպես պետական աջակցություն: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

. Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

Միջոցառման շրջանակում մշակվել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների ուղեցույցը, որտեղ ներառված են մոտ 200 ընկերություններ, իրականացվել է Հայաստանի ՏՀՏ ոլորտի հետազոտությունը:

. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա) 2013 թ. հոկտեմբերի 4-ից 6-ը «Երևան Էքսպո» կենտրոնում կայացավ «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն ունեցավ 24000 այցելու, ինչը 4000-ով գերազանցում է կանխատեսված այցելուների թվաքանակը: «ԴիջիԹեք»-ին մասնակցում էին տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ:

բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում».

Միջոցառման շրջանակում 2013 թ. դեկտեմբերին կայացավ «STEP» ծրագրի ամենամյա վենչուրային համաժողովը, որը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի արդյունքում տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտների 67 ծրագրերից ընտրված 25 ներդրումային ծրագրերին: Համաժողովին ներկա էին պետական և մասնավոր հատվածների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Համաժողովի ավարտին ամփոփվեցին և հայտարարվեցին դրամաշնորհային մրցույթի 5 հաղթողները:

գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում» միջոցառման շրջանակում կազմակերպվել են 4 «ՏՀՏ լիդերները առանց փողկապների» խորագրով հանդիպում-քննարկումներ, որոնք հնարավորություն են ընձեռել ընդլայնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, վերհանել ոլորտին առնչվող հիմնախնդիրները և վերջիններիս վերաբերյալ առաջարկել լուծման ուղիներ:

դ) «Դիջիթեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2013 թ. հունիսի 21-ից 20-ը կազմակերպվել է «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես» ֆորումը: Ֆորումին մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան:

ե) «ԱրմԹեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2013թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովը, որին մասնակցեց ավելի քան 250 մասնակից:

. «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

ա) «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում /ՄԻԿ/ կազմակերպվել են 41 երկարաժամկետ դասընթաց` ներգրավելով առավել քան 790 ուսանող: Բացի այդ, ՄԻԿ-ի կողմից կազմակերպվել է 4 սեմինար, որոնց մասնակցել է շուրջ 220 մասնակից: 2013 թ. ՄԻԿ-ի կողմից կազմակերպված պրակտիկայի ծրագրերի շնորհիվ մոտ 50 ՏՏ ոլորտի ուսանող/երիտասարդ մասնագետ ստացել են աշխատանքի հնարավորություն առաջատար մասնավոր կազմակերպություններում:

բ) «Հայ-Հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում Հայ-Հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնում կազմակերպվել են 59 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ, որոնց մասնակցել է շուրջ 522 մասնակից: Կենտրոնում կազմակերպվել են նաև 11 սեմինարներ, որոնց մասնակցել է շուրջ 313 մասնակից:

գ) «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում միջոցառման շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ: «Ինթել» ընկերության հետ ստորագրված հուշագրում ամրագրված ուղղությունների իրականացման նպատակով ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հետ համագործակցության շրջանակում 2013 թ. Պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը: 2013 թ. տեղի է ունեցել «Նոկիա» ընկերության հետ համատեղ ստեղծված «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ կառավարության կողմից փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել «ԱյԲիԷմ», «ՋիԷֆԱյ» և «Օրակլ» ընկերությունների հետ:

2014 թ-ին ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն ՀՀ դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

. Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

Միջոցառման շրջանակում հարցումներ են իրականացվել ոլորտում գործող մոտ 200 ընկերությունների շրջանում, կատարվել է տվյալների վերլուծություն և պատրաստվել է ՏՀՏ ոլորտի 2014 թ. հաշվետվությունը:

. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա) 2014 թ. հոկտեմբերի 3-5-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք Էքսպո 2014» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 130 կազմակերպություններ: Ցուցահանդեսն ունեցավ շուրջ 30000 այցելու:

բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.

2014 թ. դեկտեմբերին կայացավ վենչուրային համաժողով, որը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի արդյունքում տեղեկատվական, հաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գյուղատնտեսության, մաքուր տեխնոլոգիաների ոլորտների 65 ծրագրերից ընտրված 15 ներդրումային ծրագրերին: Գնահատման արդյունքում նշված ծրագրերից հաղթող ճանաչվեցին 5 ծրագրեր, որոնք արժանացան դրամական մրցանակների:

գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2014 թ. Կազմակերպվել են «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումներ, որոնք նպաստել են ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: Միջոցառման շրջանակում 2014թ. տեղի է ունեցել նաև Բիզնես ինովացիոն ֆորումը, որը կարևոր հարթակ հանդիսացավ Հայաստանում ինովացիոն զարգացման մարտահրավերների, տեխնոլոգիական ոլորտում կրթության և աշխատուժի, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրների բացահայտման և դրանց հաղթահարման ուղիների քննարկման համար:

դ) «Դիջիթեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2014 թ. հունիսի 20-21-ը տեղի ունեցավ «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումը, որին մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին 64 կազմակերպություններ: Ֆորումն ունեցավ ավելի քան 3000 այցելու:

ե) «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2014 թ. Նյու Յորքում կայացել է «ԱրմԹեք 2014» համաժողովը: Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարության անունից ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվեց հետագա համագործակցությանն ուղղված փոխըմբռնման հուշագիր: Համաժողովի շրջանակում «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը պայմանագրեր ստորագրեց 2 ընկերությունների հետ:

. «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

ա) «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 26 երկարաժամկետ դասընթացներ, որոնց մասնակցել են 530 մասնակից: 2014 թ. ՄԻԿ-ը կազմակերպել է իր 7-րդ պրակտիկայի ծրագիրը մասնավոր ընկերությունների հետ համատեղ` հավաքագրելով 34 երիտասարդ մասնագետ/ուսանող: ՄԻԿ-ի կողմից շարունակվել է նաև աքսելերացիոն ծրագրերի իրականացումը:

բ) «Հայ-Հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2014 թ. ընթացքում կենտրոնում իրականացվել են 58 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ: Մասնակիցների ընդհանուր թիվը` շուրջ 586: Կազմակերպվել են նաև 20 սեմինարներ, մասնակիցների թիվը` 350:

գ) «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում շարունակվել են աշխատանքները «Ինթել» ընկերության հետ ստորագրված հուշագրում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ: «Սիսկո» ընկերության հետ համագործակցության շրջանակում Հայ-Հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի տարածքում կազմակերպվել են CISCO տեխնոլոգիաների դասընթացներ: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հետ համատեղ իրականացվող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի (ANEL) ծրագրի շրջանակում 4000 ուսանողներ մասնակցել են ANEL-ի կողմից կազմակերպված դասընթացներին, նախաձեռնվել են 55 հետազոտական ծրագրեր: «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացվող Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք թեմատիկ դասընթացներ, որոնց մասնակցել են ավելի քան 90 երիտասարդ մասնագետներ և ուսանողներ: Իրականացվել են Հայաստանում «IBM»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տարածքի ինժեներական և ներքին ցանցերի նախագծման աշխատանքները:

Հիմնական խնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է: Այնուամենայնիվ, ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ: Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի կատարելագործման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի մրցունակության պահպանման հետ կապված խնդիրները, ժամանակակից ենթակառուցվածքների անբավարարությունը:

 

16.3.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և պետական աջակցման հիմնական նպատակներն են.

- Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

- Մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

- Համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը,

- Հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը,

- Ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 20% չափով),

- Որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 12% չափով):

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                 |Հիմնավորում` համապատասխան     |

|__|___________________________________|հղումներով կառավարության      |

|  |2016        |2017      |2018       |տնտեսական և  քաղաքական        |

|  |            |          |           |ծրագրերին                     |

|__|___________________________________|______________________________|

|1 |Ոլորտի կարողությունների և          |«ՀՀ 2015 թվականի պետական      |

|  |նվաճումների խթանում                |բյուջեի մասին» ՀՀ օրենքը,     |

|__|___________________________________|«Տեղեկատվական տեխնոլոգիաների  |

|2 |Ոլորտի հնարավորությունների         |ոլորտի պետական աջակցության    |

|  |ներկայացում Հայաստանում և          |մասին» ՀՀ օրենքը, ՀՀ          |

|  |արտերկրում, հասարակական իրազեկում  |կառավարության 2014 թվականի    |

|__|___________________________________|մայիսի 19-ի «ՀՀ կառավարության |

|3 |Ոլորտում ներդրումների և            |ծրագրի մասին» N 511-Ա         |

|  |արտահանումների խթանում             |որոշումը, ՀՀ կառավարության    |

|__|___________________________________|28.08.2008 թ. «Տեղեկատվական   |

|4 |ՏՏ ոլորտի մասնագետների որակական    |տեխնոլոգիաների ոլորտի         |

|  |մակարդակի և  մրցունակության        |զարգացման հայեցակարգին        |

|  |բարձրացում                         |հավանություն տալու մասին» N 35|

|__|___________________________________|արձանագրային որոշումը:        |

|5 |Ոլորտի զարգացումը խթանող           |                              |

|  |ենթակառուցվածքների ձևավորում       |                              |

|__|___________________________________|                              |

|6 |ՏՏ ոլորտի արտադրողականության աճ և  |                              |

|  |տեղեկատվական հասարակության կայացում|                              |

._____________________________________________________________________.

 

16.3.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների ծրագրով արդեն հատկացվել է գումար 80 մլն դրամի չափով:

2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվող հետևյալ ծրագրերը կհանդիսանան ՀՀ 2015 թ. պետական բյուջեով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրով» նախատեսված ֆինանսավորման շարունակությունը և մեծապես կնպաստեն ՏՏ ոլորտի գերակայությունների և ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացմանը: Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 98.7-ական մլն դրամ:

 

16.3.4 ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում

ՀՀ Նախագահի 2001 թ. հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը /ՏՏԶԱԽ/, որի քարտուղարությունը հանդիսանում էր Զարգացման հայկական գործակալությունը:

2014 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի լուծարման և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում ձևավորված Հայաստանի զարգացման հիմնադրամին փոխանցվել են Զարգացման հայկական գործակալության գործառույթները, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն առնչվող, ինչպես նաև ՏՏԶԱԽ-ի քարտուղարության գործառույթները նոր հիմնադրամին չեն փոխանցվել:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ ՏՏԶԱԽ-ի նիստերի ընթացքում բարձրացվող ՏՏ ոլորտի խնդիրների զգալի մասը վերհանվում և ներկայացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կողմից` նպատակահարմար է համարվել խորհրդի քարտուղարության գործառույթների իրականացումը և աշխատանքների համակարգումը վերապահել ՁԻՀ-ին:

ՏՏԶԱԽ-ի հետագա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ՏՏԶԱԽ-ի քարտուղարության պետի և 3 մասնագետների աշխատավարձերի վճարումը:

 

16.4 Տեխնիկական կանոնակարգի պահանջների և չափագիտական կանոնների ու

նորմերի պահպանման վերահսկողության պետական ծրագրի իրավիճակի

նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.4.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ.

 

ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը նպաստում է «Համապատասխանության գնահատման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրառմանը, ապահովվելով ՀՀ-ում արտադրվող, ներմուծվող և իրացվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և չափագիտական կանոններին ու նորմերին:

Միաժամանակ վերոհիշյալ աշխատանքներն ապահովվում են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետական գույքի, ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվտանգությունը, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից ու սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից պաշտպանությունը:

Իրականացվող աշխատանքներն ապահովում են նաև պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|              շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                  |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի    |Շահառուների     |Պետական հատվածի    |

|  |նկարագրություն               |շրջանակի        |կողմից ծառայության |

|  |                             |նկարագրություն  |մատուցման ծախսերի  |

|  |                             |                |փոխհատուցման ծավալը|

|__|_____________________________|________________|___________________|

|1.|ՀՀ տարածքում տեխնիկական      |ՀՀ տարածքում    |Ամբողջությամբ      |

|  |կանոնակարգերի պահանջների և   |արտադրանք       |                   |

|  |չափագիտական կանոնների ու     |արտադրող,       |                   |

|  |նորմերի պահպանման նկատմամբ   |ներմուծող,      |                   |

|  |պետական վերահսկողության      |իրացնող և       |                   |

|  |իրականացման շրջանակում       |ծառայություն    |                   |

|  |փորձանմուշների ձեռքբերում և  |մատուցող        |                   |

|  |համապատասխան հավատարմագրված  |տնտեսավարող     |                   |

|  |փորձարկման լաբորատորիաներում |սուբյեկտները,   |                   |

|  |փորձարկումների իրականացում   |ինչպես նաև      |                   |

|  |                             |բոլոր սպառողները|                   |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Նշված ծրագրի միջոցառումների կատարման ուղղությամբ իրականացվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական չափագիտական վերահսկողություն: Բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության 28.03.2013 թ. N 370-Ն որոշմամբ հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

Ստուգումներ իրականացնելիս առաջնային նշանակություն է տրվել լայն սպառման ապրանքների, ինչպես նաև դիզելային վառելիքի, բենզինի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության, չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը: Վերահսկողությունը իրականացվել է նշված արտադրատեսակների արտադրման և իրացման փուլերում համապատասխանաբար արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսավարող սուբյեկտներում:

2013 թվականի ընթացքում տեսչության կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 353 տնտեսավարող սուբյեկտներում, 190-ում հայտնաբերվել են 238 խախտումներ, 1 տնտեսավարող սուբյեկտի ղեկավար խոչընդոտել է ստուգման իրականացմանը:

Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 13 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու մասին, խախտումներ թույլ տված 238 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 27,070.0 հազ. դրամի չափով:

2014 թվականի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 08.01.2014 թ. N 2-Ա հրամանով հաստատված Տեսչության 2014 թ. Ստուգումների ծրագրով և ՀՀ Վարչապետի գրավոր թույլտվությամբ Տեսչության կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 283 տնտեսավարող սուբյեկտներում, 157-ում հայտնաբերվել են 195 խախտումներ, 2 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներ խոչընդոտել են ստուգման իրականացմանը:

Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 2 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու մասին, խախտումներ թույլ տված 197 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 84,800.0 հազ. դրամի չափով:

Հիմնական խնդիրները

Ծրագրի հիմնախնդիրներն են.

. Ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը,

. սպառողների իրավունքների պաշտպանությունը,

. տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը,

. պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

16.4.2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի իրականացման նպատակն է ՀՀ-ում արտադրանք արտադրող, ներմուծող, իրացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի և մատուցվող ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ապահովումը` պետական վերահսկողություն իրականացման միջոցով:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                 |Հիմնավորում` համապատասխան     |

|__|___________________________________|հղումներով կառավարության      |

|  |2016        |2017      |2018       |տնտեսական և  քաղաքական        |

|  |            |          |           |ծրագրերին                     |

|__|___________________________________|______________________________|

|1 |Արտադրանքի և  ծառայությունների     |«Տեխնիկական կանոնակարգման     |

|  |անվտանգության ապահովում, պետության |մասին», «Ստանդարտացման մասին»,|

|  |և  սպառողների շահերի               |«Համապատասխանության գնահատման |

|  |պաշտպանություն:                    |մասին», «Չափումների           |

|  |                                   |միասնականության ապահովման     |

|  |                                   |մասին», «Սպառողների           |

|  |                                   |իրավունքների պաշտպանության    |

|  |                                   |մասին», «Հայաստանի            |

|  |                                   |Հանրապետությունում            |

|  |                                   |ստուգումների կազմակերպման և   |

|  |                                   |անցկացման մասին» ՀՀ օրենքներով|

|  |                                   |և  ՀՀ վարչական                |

|  |                                   |իրավախախտումների վերաբերյալ   |

|  |                                   |օրենսգրքով                    |

._____________________________________________________________________.

 

16.4.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվել է յուրաքանչյուր տարի 30.0-ական մլն դրամ: Նշված գումարը կուղղվի «Փորձանմուշների ձեռքբերման ծախսեր»-ի, «Փորձանմուշների փորձարկման ծախսեր»-ի և «Տեսչության աշխատանքների թափանցիկություն /ծառայությունների լուսաբանում և հանրային իրազեկում/» միջոցառումների իրականացմանը:

 

16.5 Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական

քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման

ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.5.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Սույն ծրագիրը մշակվել է ապահովելու երկարաժամկետ հեռանկարում նպաստելու տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման: Միջոցառումներն ուղղված են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, արտահանման ներուժի բացահայտմանը, արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, համապատասխան ենթակառույցների ձևավորմանը, կրթության որակի և մատչելիության բարձրացմանը:

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի նպաստելու ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է նպաստելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

 

._____________________________________________________________________.

| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների    |

|                շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի|Շահառուների շրջանակի|Պետական հատվածի    |

|  |նկարագրություն           |նկարագրություն      |կողմից ծառայության |

|  |                         |                    |մատուցման ծախսերի  |

|  |                         |                    |փոխհատուցման ծավալը|

|__|_________________________|____________________|___________________|

|1.|«Հանրաճանաչ միջազգային   |Հայաստանի           |ամբողջությամբ      |

|  |արդյունաբերական ոլորտի   |Հանրապետություն,    |                   |

|  |կազմակերպությունների     |արդյունաբերական     |                   |

|  |ներգրավման և  մուտքի     |ոլորտի              |                   |

|  |ապահովման միջոցառումների |ընկերություններ     |                   |

|  |իրականացում, այդ թվում`  |                    |                   |

|  |ազատ տնտեսական գոտու     |                    |                   |

|__|_________________________|                    |___________________|

|2.|Արդյունաբերության ոլորտի |                    |Կատարվում է        |

|  |ընկերություններին        |                    |ա/ վարկավորման     |

|  |վարկավորման              |                    |տոկոսագումարի      |

|  |սուբսիդավորման և         |                    |մասնակի            |

|  |սերտիֆիկացման            |                    |սուբսիդավորում` 3  |

|  |համաֆինանսավորման        |                    |տոկոսի չափով       |

|  |ցուցաբերում              |                    |բ/ համաֆինանսա-    |

|  |                         |                    |վորում`            |

|  |                         |                    |սերտիֆիկացման      |

|  |                         |                    |ծառայությունների   |

|  |                         |                    |ուղղակի կատարված   |

|  |                         |                    |ծախսերի 50 տոկոսի  |

|  |                         |                    |չափով:             |

|__|_________________________|                    |___________________|

|3.|«Շուկայական              |                    |ամբողջությամբ      |

|  |տեղեկատվության ապահովում,|                    |                   |

|  |հայկական ապրանքների      |                    |                   |

|  |նպատակային շուկաներում   |                    |                   |

|  |առաջմղման գործունեության |                    |                   |

|  |իրականացում, հայկական    |                    |                   |

|  |ապրանքների ներկայացում»  |                    |                   |

|__|_________________________|                    |___________________|

|4.|ՈՒսուցման դասընթացների   |                    |ամբողջությամբ      |

|  |մշակման, կազմակերպման և  |                    |                   |

|  |իրականացման ֆինանսավորում|                    |                   |

|__|_________________________|                    |___________________|

|5.|Արդյունաբերության        |                    |ամբողջությամբ      |

|  |ոլորտում հետազոտության   |                    |                   |

|  |իրականացում.             |                    |                   |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների` 2013 թվականին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է (համադրելի գներով) 1204.15 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.8%-ով: Իրացված արտադրանքից արտահանվել է 452.9 մլրդ դրամի ապրանքներ (շուրջ 37.6%-ը): Էականորեն աճել են դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների մասնաբաժինը, որը կազմել է 123.8 մլրդ դրամ (աճը` 15.9%): Դեպի այլ երկրներ արտահանված ապրանքների ծավալը աճել է 1.8%-ով` կազմելով 329.1 մլրդ դրամ:

Ծրագրի շրջանակներում 2013 թվականի ընթացքում 11 ընկերությունների տրամադրվել է վարկի տոկոսադրույքի 3 տոկոս սուբսիդավորման աջակցություն` շուրջ 801.0 մլն դրամ վարկային փաթեթի համար, թվով 7 ընկերությունների տրամադրվել է միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում, ապահովվել է 151 ընկերությունների մասնակցությունը միջազգային և տեղական ցուցահանդեսներին, աջակցություն է տրամադրվել նաև նպատակային շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման ու ներկայացման միջոցառումներին` 25 ներկայացուցիչների մասնակցության ապահովմամբ, կազմակերպվել է 3 ֆորում և 1 աշխատաժողով, որոնց մասնակցել են շուրջ 1550 շահառու, ինչպես նաև արտահանմանն օժանդակող կառույցների /դիստրիբյուտորների/ 18 ներկայացուցիչների այցելություն Հայաստան: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում ավարտվել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:

Բացի վերը նշվածից նախարարության կողմից կիրառվել են պետական աջակցության հետևյալ գործիքները.

- «300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում» գործիքի կիրառմամբ 2013 թ. թույլտվություն են ստացել 10 ընկերության թվով 10 ներդրումային ծրագրեր` ներդրումների չափը 26.8 մլրդ դրամ, հետաձգված ԱԱՀ` շուրջ 5.37 մլրդ դրամ:

- «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի գործիքի կիրառմամբ 2013 թ. հավանության են արժանացել 9 ընկերությունների թվով 10 ծրագրեր, որի արդյունքում հետաձգվել են 1.12 մլրդ դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ և ԱԱՀ-ի վճարումներ:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 2013 թ-ի ընթացքում 34 ընկերությունների տրամադրվել է շուրջ 2.5 մլրդ դրամի վարկ:

Հիմնադրվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական ՓԲԸ 1.95 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով, որը համալրվել է պետական բյուջեից հատկացված միջոցներով

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների` 2014 թվականին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է (համադրելի գներով) 1,219.3 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.7%-ով: Իրացված արտադրանքից արտահանվել է 473.3 մլրդ դրամի ապրանքներ (շուրջ 1.96%-ը): Էականորեն աճել են դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների մասնաբաժինը, որը կազմել է 103.4 մլրդ դրամ (աճը` 17.6%): Դեպի այլ երկրներ արտահանված ապրանքների ծավալը աճել է 8.98%-ով` կազմելով 369.9 մլրդ դրամ:

Ծրագրի շրջանակներում 2014 թվականի ընթացքում 21 ընկերությունների տրամադրվել է վարկի տոկոսադրույքի 3% սուբսիդավորման աջակցություն` շուրջ 1,252.0 մլն դրամ վարկային փաթեթի համար, թվով 7 ընկերությունների տրամադրվել է 13 արտադրատեսակի միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում, ապահովվել է 110 ընկերությունների մասնակցությունը միջազգային և տեղական ցուցահանդեսներին, աջակցություն է տրամադրվել նաև նպատակային շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման ու ներկայացման միջոցառումներին` ապահովվել է արտահանմանն օժանդակող կառույցների (դիստրիբյուտորների) 11 ներկայացուցիչների այցելություն Հայաստան, կազմակերպվել և կամ մասնակցություն է ցուցաբերվել 11 ֆորումների, շնորհանդեսների և համանման միջոցառումների, կազմակերպվել է երկու մասնագիտական դասընթաց:

Բացվել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որտեղ կազմակերպված մասնագիտական դասընթացներին մասնակցել են 1100 ուսանողներ և մասնագետներ, 210 սուբյեկտների տրամադրվել է բիզնես աջակցություն և խորհրդատվություն, կենտրոնում տեղակայված են մի քանի հայտնի կազմակերպությունների ներկայացուցչություններ

Բացի վերը նշվածից նախարարության կողմից կիրառվել են պետական աջակցության հետևյալ գործիքները.

- 200.0 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման նպատակով 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 11 ներդրումային ծրագիր` 29,600.0 մլն դրամ ներդրումային ակնկալիքով, հետաձգվել է 5,900.0 մլն դրամի ԱԱՀ:

«Ժամանակավոր ներմուծում» ռեժիմի շրջանակում 2014 թվականին հավանության են արժանացել 17 ընկերությունների թվով 18 ծրագրեր, հետաձգվել է 6,800.0 մլն դրամ մաքսային արժեքով ապրանքների մաքսային վճարներ:

 

Հիմնական խնդիրները

 

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի նպաստելուն ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է:

Ծրագրի իրականացման խնդիրները բխում են սույն ՀՀ օրենքներով, որոշումներով և ծրագրերով սահմանված դրույթների պահանջներից: Ստորև ներկայացված են արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախները և իրականացվող քաղաքականության արդյունքում անկնկալվող արդյունքները միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում:

 

._____________________________________________________________________.

|                      |   Ցուցիչ                |2010 թ|2015 թ|2020 թ|

|______________________|_________________________|______|______|______|

|Տնտեսության արտահանելի|Ապրանքների արտահանման և  |  11% |   16%|   19%|

|հատվածի մեծացում      |ՀՆԱ հարաբերակցությունը   |      |      |      |

|                      |_________________________|______|______|______|

|                      |Ընդհանուր արտահանման     |  1,01|11,800|2,800-|

|                      |ծավալը, մլն ԱՄՆ դոլար    |      |-2,100|3,300 |

|______________________|_________________________|______|______|______|

|Տնտեսության արտահանելի|Ապրանքների արտահանման    |   385|700-  |1,300-|

|հատվածի               |ծավալն, առանց մետաղական  |      |900   |1,500 |

|դիվերսիֆիկացում       |հանքահումքային արտադրանքի|      |      |      |

|                      |և  ադամանդի,             |      |      |      |

|                      |մլն ԱՄՆ դոլար            |      |      |      |

|______________________|_________________________|______|______|______|

|Հայկական ապրանքների   |Վերամշակող               |      |    5%|    4%|

|մրցունակության        |արդյունաբերության        |      |      |      |

|բարձրացում            |արտադրողականության (մեկ  |      |      |      |

|                      |աշխատողի հաշվով ավելացված|      |      |      |

|                      |արժեք) իրական աճ, %      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Բացի այդ, մասնավորապես անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

. Համագործակցել մասնավոր հատվածի հետ` ոլորտային զարգացման ռազմավարությունների իրականացման նպատակով,

. Նպաստել արտահանման ներուժ ունեցող ընկերությունների ռազմավարությունների և գործառնությունների կատարելագործմանը,

. Բացահայտել արտահանման ներուժ ունեցող նոր ոլորտները և նպաստել այդ ոլորտներում արտահանման կարողությունների ձևավորմանը և զարգացմանը,

. Աջակցել Հայաստանում ավելացված արժեքի ստեղծման հնարավորությունների ընդլայնմանը

. Ներգրավել միջազգային ընկերություններ,

. ՈՒղղորդել և ձևակերպել խնդիրներ գործարար միջավայրի բարեփոխումների համար,

. Նպաստել գործարարների աջակցման կառույցների կարողությունների զարգացմանը:

 

16.5.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված երկարաժամկետ հեռանկարում նպաստել տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը, վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացմանը, արտահանման զարգացման ներուժ ունեցող ոլորտների հավասարակշռված և փուլային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կնպաստի 2016-2018 թվականներին ՀՆԱ-ում արդյունաբերության արտադրանքի ծավալների առաջանցիկ աճին:

Մասնավորապես ակնկալվում է հետևյալ նպատակների իրականացում.

1) Նպաստել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացմանը:

2) Պետական աջակցության գործիքների միջոցով խթանել արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը:

3) Նպաստել արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես, արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը:

4) Աջակցել տեղական արտադրանքի ներկայացվածությանն արտաքին շուկաներում

5) Նպաստել ՀՀ մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացմանը և ներդրումային ակտիվության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ արդյունքները`

1) տնտեսության արտահանելի հատվածի մեծացում և դիվերսիֆիկացում.

2) հայկական ապրանքների մրցունակության բարձրացում.

3) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստման աջակցության ցուցաբերում:

4) պետական և մասնավոր հատվածների փոխշահավետ համագործակցություն:

 

Գերակայություններ

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                 |Հիմնավորում` համապատասխան     |

|__|___________________________________|հղումներով կառավարության      |

|  |2016        |2017      |2018       |տնտեսական և  քաղաքական        |

|  |            |          |           |ծրագրերին                     |

|__|___________________________________|______________________________|

|  |Արտահանվող ապրանքների ծավալների    |ՀՀ կառավարության կողմից 2011  |

|  |ավելացմանը նպաստում, արտահանելի նոր|թվականի դեկտեմբերի 15-ի նիստի |

|  |ապրանքատեսակների բացահայտում, այդ  |N 49 արձանագրության 9-րդ կետով|

|  |թվում` նպատակային շուկաներում      |հավանության արժանացած ՀՀ      |

|  |հայկական ապրանքների առաջմղման      |արտահանմանն ուղղված           |

|  |միջոցով, ներդրումների ներգրավման   |արդյունաբերական               |

|  |աջակցություն, ֆինանսական մատչելի   |քաղաքականության               |

|  |միջոցների ապահովում` արտադրական    |ռազմավարությունը              |

|  |գործունեության վարկավորման         |                              |

|  |սուբսիդավորման միջոցով, հանրաճանաչ |                              |

|  |միջազգային արդյունաբերական ոլորտի  |                              |

|  |կազմակերպությունների ներգրավման և  |                              |

|  |մուտքի ապահովման միջոցառումների    |                              |

|  |իրականացման աջակցություն, այդ      |                              |

|  |թվում` ազատ տնտեսական գոտում,      |                              |

|  |արդյունաբերական արտադրանքի որակական|                              |

|  |մակարդակի և  մրցունակության        |                              |

|  |բարձրացում, մարդկային ռեսուրսների  |                              |

|  |կարողությունների զարգացում և       |                              |

|  |վերապատրաստման միջոցառումների      |                              |

|  |իրականացում, հետազոտական           |                              |

|  |աշխատանքների ապահովում:            |                              |

._____________________________________________________________________.

 

16.5.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

ՀՀ կառավարության կողմից հաստատված արդյունաբերության ոլորտի ռազմավարությունը ներառում է արդյունաբերական քաղաքականության իրականացմանը հիմնական կենտրոնացման ոլորտների նախորոշումը և համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացումը:

ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ գերակա հայտարարված ուղղությունների հետ միջոլորտային փոխազդեցությունները (սիներգիա) նպաստելու են նախաձեռնությունների ազդեցության մեծացմանը: Այդ առումով, արդյունաբերական ռազմավարության ոլորտային կիզակետերի ընտրության ժամանակ այն դիտվում է որպես կարևոր գործոններից մեկը: Սույն ռազմավարության ոլորտային հերթականությունների սահմանման համար առանցքային նշանակություն ունեն ՀՀ կառավարության կողմից գերակա սահմանված հետևյալ ոլորտները, որոնցում հաստատվել են ոլորտային զարգացման ռազմավարությունները կամ իրականացվում են առանցքային նախագծեր.

. Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ,

. Զբոսաշրջություն,

. Առողջապահություն,

. Կրթություն,

. Գյուղատնտեսություն:

Ռազմավարությունը ենթադրում է պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնությունների համակարգված և ներդաշնակ գործունեություն:

Ռազմավարության իրականացման հիմնական կառույցներն ու խորհրդակցական մարմիններն են.

. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը,

. Ոլորտի ընկերությունների շահերը ներկայացնող կառույցներ,

. Հայաստանի զարգացման հիմնադրամ,

Ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից առավել հեռանկարային համարվող ոլորտներից` դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, ճշգրիտ ճարտարագիտություն, կոնյակագործություն և գինեգործություն, թեթև արդյունաբերություն (տեքստիլ և կոշիկ), ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, պահածոների, հյութերի և ջրերի արտադրություն ոլորտներ: Նշված ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման համար ձևավորվել են ոլորտային խորհուրդներ, ինչպես նաև ոլորտային խորհուրդների քարտուղարություններ` պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ:

Հարկ է նշել, որ «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում 2016-2018 թթ իրականացվելու են 2012 թ. հաստատված հետևյալ ռազմավարությունները.

. 2012 թվականի հունիսի 8-ին հաստատվել է Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի կողմից Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-15 թթ. գործողությունների ծրագիրը (հավանության արժանացել` 2012 թ. հուլիսի 24-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստում):

. Կոնյակագործության ոլորտային խորհրդի կողմից 2012 թ. հունիսի 14-ին հաստատվել է կոնյակագործության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թթ. Գործողությունների ծրագիրը (հավանության է արժանացել 2012 թ. հուլիսի 24-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստում):

. Գինեգործության և կոնյակագործության ոլորտային խորհրդի 2012 թ. հոկտեմբերի 17-ի նիստին հաստատվել է Գինեգործության 2012-2020 թթ. ոլորտային ռազմավարությունը, ինչպես նաև ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-2015 թթ. գործողությունների ծրագիրը (հավանության է արժանացել 2012 թ. նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստում):

. ոլորտային խորհրդի կողմից 2012թ. հոկտեմբերի 9-ին հաստատվել է Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտային ռազմավարության իրականացումն ապահովող 2012-15 թթ. գործողությունների ծրագիրը (հավանության արժանացել 2012 թ. նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստում):

. Ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ոլորտային ռազմավարությունները և 2012-15 թթ. ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը, ինչպես նաև «Թեթև արդյունաբերության 2013-2020 թթ. ոլորտային ռազմավարության» նախագծի նախնական տարբերակն արդեն իսկ մշակվել և ներկայացվել են ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի քննարկմանը:

. 2012 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել են «ՀՀ կառավարության և ճշգրիտ ճարտարագիտության/ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչների միջև ճարտարագիտության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը, ինչպես նաև «ՀՀ կառավարության և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև գինեգործության ոլորտի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ» հուշագիրը:

. Թեթև արդյունաբերության ոլորտի 2014-16 թթ. Գործողությունների ծրագիր, հաստատված 2013 թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի նիստին:

Ելնելով վերոգրյալից 2016-2018 թթ. միջնաժամկետ հատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

1) Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում և (կամ) Հայաստանում ներդրումային և գործարար համաժողովների (ֆորումների), ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և(կամ) կազմակերպում: Այդ միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա և տեղական ընկերությունների, պոտենցիալ ներդրողների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ՀՀ տնտեսության, նրա առանձին ոլորտների, ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները ներկայացնելուն: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է մասնակցել և (կամ) կազմակերպել առնվազն 4 շնորհանդես և (կամ) համաժողով, և (կամ) այլ համանման միջոցառումներ` անհրաժեշտության դեպքում, ծրագրի շրջանակներում, ներգրավելով շահագրգիռ պետական կառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն արտերկրում մասնակցության համար` կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում) մինչև 50 տոկոսի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է կազմակերպել մինչև 5 շնորհանդեսներ և (կամ) ֆորումներ յուրաքանչյուր տարում:

2) Արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում`

ա. Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում. ենթածրագիրը նախատեսում է արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտի, ինչպես նաև պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն իրականացնող կազմակերպություններին` «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետին համարժեք գումարը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 10 սուբյեկտի յուրաքանչյուր տարում,

բ. Արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մշակող արդյունաբերության ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատների կամ այլ համարժեք փաստաթղթ(եր)ի, արտերկրում դեղերի գրանցման, և այլ համարժեք փաստաթղթերի ստացման ու դրանց վերագրանցման, ՀՀ-ում կենսահամարժեքության փորձաքննության, ՀՀ-ում որակի կառավարման համակարգերի ներդրման (ISO, HACCP, եթե վերջիններս ուղղակիորեն կապված են արտահանման հետ) համար կատարված ծախսերի պետական աջակցության ցուցաբերում, մասնավորապես, ծախսերի համաֆինանսավորում մինչև 50 տոկոսի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է աջակցություն տրամադրել առնվազն 12 հայտի համար յուրաքանչյուր տարում.

3) Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում`

ա. Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում. միջոցառման շրջանակում նախատեսվում է գովազդային արշավների կազմակերպման, այդ թվում` հայկական արտադրանքի վերաբերյալ բուկլետների և կատալոգների հրատարակում, էլեկտրոնային ռեսուրսների պատվիրում, արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ձեռքբերում և տրամադրում ընկերություններին, հայկական բրենդերի ձևավորման, արտերկրում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի համտեսների, շնորհանդեսների, մրցույթների, նորաձևությունների ներկայացում, «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում ՀՀ մասնակցության աշխատանքների կազմակերպման և (կամ) իրականացման, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների մասնակցության և (կամ) կազմակերպմանն աջակցություն: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է շուրջ 6 նպատակային շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման իրականացում ու ներկայացում` յուրաքանչյուր նպատակային երկրում մինչև 6 ներկայացուցիչների մասնակցության ապահովմամբ յուրաքանչյուր տարում,

բ. Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 7 թիրախային շուկաներում և Հայաստանում մշակող արդյունաբերության կազմակերպություններին ցուցահանդեսներին մասնակցության աջակցության տրամադրում: Արտերկրում կամ Հայաստանում ցուցահանդեսներին մասնակցությունը և (կամ) կազմակերպումը կարող է լինել հետևյալ ձևաչափերով`

Միասնական «Հայկական» տաղավարով մասնակցություն. այս դեպքում մասնակցության կազմակերպումն իրականացվում է միասնական տաղավարի սկզբունքով, որի վարձակալության, ձևավորման, կառուցապատման, կահույքի և սարքավորումների վարձակալության, մասնակիցների գրանցման և դրա հետ կապված տպագրական նյութերի ծախսերը իրականացվում են ծրագրի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից:

Առանց միասնական տաղավարի մասնակցություն. այս դեպքում տաղավարների ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի շուրջ 50 տոկոսն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով:

Անհատական մասնակցություն. այս դեպքում ընկերությունները, կանխավ համաձայնեցնելով Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, մասնակցում են ցուցահանդեսներին, ներկայացնելով և հիմնավորելով ծախսերը, ստանում են համաֆինանսավորում շուրջ 50 տոկոսի չափով:

Ցուցահանդեսների մասնակցության և համաֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Ընդհանուր առմամբ, 2016-2018 թվականներին ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել ընկերություններին առնվազն 9 ցուցահանդեսներին մասնակցելու նպատակով,

գ. Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և (կամ) արտերկիր, գործարար կապերի հաստատում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ օտարերկրյա մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների գործարար այցելության կազմակերպման աջակցություն, տեղական արտադրողների արտերկիր այցելությունների աջակցություն, ինչը հնարավորություն կտա հայկական ընկերություններին ստեղծելու գործարար կապեր: Սույն միջոցառումը կնպաստի աշխատանքային կապերի ստեղծմանը և հնարավոր արտահանման գործընկերների ձեռքբերմանը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 60 ներկայացուցչի այցելությանը Հայաստան և (կամ) տեղական արտադրողների այցելությանը` արտերկիր: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն` կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում) մինչև 50 տոկոսի չափով.

4) ՈՒսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, արդիական տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով Հայաստանում և (կամ) արտերկրում ուսուցման և վերապատրաստման կազմակերպում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետներ պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի պահանջարկի ուսումնասիրությունների հիման վրա: Սույն միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, ֆինանսական հոսքերի կառավարման, ապահովագրության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև արդյունաբերության ոլորտի արհեստագործական և այլ մասնագիտական դասընթացների իրականացում: Ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է ապահովել առնվազն 5 դասընթացի կազմակերպում:

5) Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում. ենթածրագրի շրջանակում նախատեսվում է հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերները` ուսումնասիրություններ իրականացնել արտահանմանը խոչընդոտող գործոնների բացահայտման, արտահանումը խթանող նոր գործիքների ձևավորման նպատակով, որի արդյունքում կմշակվեն խոչընդոտների վերանայման առաջարկներ և կներդրվեն պետական աջակցության նոր գործիքներ: Ենթածրագրի շրջանակներում 2016-2018 թվականներին ակնկալվում է իրականացնել մեկ հետազոտություն:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 475.0-ական մլն դրամ:

 

16.6 Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների

իրականացման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.6.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿԶՀԿ) կանխատեսումների` 2030 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի 1.8 միլիարդի:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է մոտ 7%, համաշխարհային սպառողական ծախսերի 11%, բոլոր հարկային մուտքերի 5% և համաշխարհային ծառայությունների առևտրի մեկ երրորդը:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

Զբոսաշրջությունը Հայաստանում, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2000 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: 2000 թվականի համեմատ այցելությունների թիվն աճել է ավելի քան 26 անգամ:

2014 թվականին Հայաստան է այցելել 1.203.746 միջազգային զբոսաշրջիկ` 11.3 տոկոսով ավելի, քան 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում:

2013 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 669.540` 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 30.1 տոկոսով: 2014 թվականին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 859.703: 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 28.4 տոկոսով:

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության իրականացման շրջանակներում 2005 թվականից Հայաստանում գործողության մեջ է դրվել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը (10.06.2004 թ. N 946-Ն), որի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանալով ՀՀ կառավարության լիազորած մարմինը իրականացնում է Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|             շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                   |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի    |Շահառուների     |Պետական հատվածի    |

|  |նկարագրություն               |շրջանակի        |կողմից ծառայության |

|  |                             |նկարագրություն  |մատուցման ծախսերի  |

|  |                             |                |փոխհատուցման ծավալը|

|__|_____________________________|________________|___________________|

|1.|Հայկական զբոսաշրջային        |Հայաստանի       |ամբողջությամբ      |

|  |արդյունքի միջազգային և       |Հանրապետություն,|                   |

|  |ներքին շուկաներում խթանում   |զբոսաշրջության  |                   |

|__|_____________________________|ոլորտի          |___________________|

|2.|Ավանդական                    |ընկերություններ |ամբողջությամբ      |

|  |տոնակատարությունների         |                |                   |

|  |կազմակերպման ապահովում       |                |                   |

|__|_____________________________|                |___________________|

|3.|Զբոսաշրջային                 |                |ամբողջությամբ      |

|  |ենթակառուցվածքների զարգացում |                |                   |

|__|_____________________________|                |___________________|

|4.|Մարդկային ռեսուրսների        |                |ամբողջությամբ      |

|  |զարգացում                    |                |                   |

|__|_____________________________|                |___________________|

|5.|ՀՀ մրցունակ և  շարունակական  |                |ամբողջությամբ      |

|  |օդային փոխադրումների         |                |                   |

|  |Ծառայությունների մատուցման   |                |                   |

|  |ծրագրի խթանում ամբողջությամբ |                |                   |

|__|_____________________________|                |___________________|

|6.|Զբոսաշրջության բնագավառում   |                |ամբողջությամբ      |

|  |միջազգային համագործակցության |                |                   |

|  |ապահովում                    |                |                   |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Զբոսաշրջության ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են զբոսաշրջության ոլորտի զարգացման գործընթացների և պետական քաղաքականության արդյունավետ և նպատակային իրականացմամբ, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և զարգացմամբ:

2000 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում են զբոսաշրջության զարգացման պետական տարեկան ծրագրեր, որոնք հիմնականում ուղղվել են մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, մասնավորապես Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի ձևավորմանը և շարունակական կատարելագործմանը:

2007-2012 թվականներին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են 40-ից ավելի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, տարեկան տպագրական և տեսանյութերի հազարավոր օրինակներ տարածվել պահանջարկի շուկաներում, հարյուրավոր մասնագիտացած լրագրողների և տուրօպերատորների համար կազմակերպվել են ճանաչողական այցեր Հայաստան, ինչի արդյունքում նաև 2007 թվականին 510.622` միջազգային այցելուների թիվը դինամիկ տարեկան աճ է գրանցել հատելով 843.330 սահմանագիծը 2012 թվականին, միաժամանակ 2011 թվականի համեմատ աճը կազմել է 11.3%:

Զբոսաշրջային այցելությունների դինամիկան սկսած 2006 թվականից հետևյալն է.

 

.______________________________________.

|Տարիներ|ժամանած       |աճը %          |

|       |զբոսաշրջիկների|               |

|       |քանակը        |               |

|_______|______________|_______________|

| 2006  |    382.240   |2006/2005-19.6%|

|_______|______________|_______________|

| 2007  |    510.622   |2007/2006-33.5%|

|_______|______________|_______________|

| 2008  |    558.443   |2008/2007- 9.4%|

|_______|______________|_______________|

| 2009  |    575.281   |2009/2008-3.0% |

|_______|______________|_______________|

| 2010  |    683.979   |2010/2009-18.9%|

|_______|______________|_______________|

| 2011  |    757.935   |2011/2010-10.3%|

|_______|______________|_______________|

| 2012  |    843.330   |2012/2011-11.3%|

|_______|______________|_______________|

| 2013  |  1.084.188   |2013/2012-12.6%|

|_______|______________|_______________|

| 2014  |  1.203.746   |2014/2013-11.3%|

|_______|______________|_______________|

| 2015  |  1.324.000   |2015/2014-10.0%|

|       |  կանխատեսում |               |

.______________________________________.

 

Համաձայն վիճակագրական տվյալների 2007-2012 թթ. տարեկան միջին աճը կազմել է 14,4%, իսկ 2013-2014 թթ.` 12%: Այս տարբերությունը բացատրվում է համաշխարհային զբոսաշրջությունում աճի տեմպերով, որը 2014 թ-ին կազմել է ընդամենը 4.5%:

Համեմատելով 2013-2014 թթ. զարգացման միտումները նախորդող 2007-2012 թթ. միտումների հետ ակնհայտ է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների դինամիկ աճը: Զբոսաշրջության ոլորտում հիմնական ֆինանսական ցուցանիշն են ներգնա զբոսաշրջիկների ժամանումների քանակը և դրանից ստացվող եկամուտները` Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը ծախսում է 1000 ԱՄՆ դոլար:

Ներքին զբոսաշրջային այցելություններ.

2013 թ-ին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 669.540` 2012 թվականի համեմատ ապահովելով 30.1% աճ:

2014 թ-ին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 859.703 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 28.4%-ով:

Ենթակառուցվածքներ. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ.

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների 2007 թվականին միջազգային զբոսաշրջիկ են ընդունել 48 հյուրանոց, իսկ 2012-ին` 54 հյուրանոց:

2013 թ. միջազգային զբոսաշրջիկ են ընդունել 77 հյուրանոց, իսկ 2014-ին` 65 հյուրանոց, ինչը պայմանավորված է աճող հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտների աճով:

2013 թ. ՀՀ տարածքում գործել են 254 հյուրանոցային տնտեսության օբյեկտ (զբոսաշրջային տները ներառված չեն), որից`

- 79-ը Երևանում` ապահովելով 2591 համար և 4412 ննջատեղ,

- 185-ը մարզերում` ապահովելով 5730 համար և 12751 ննջատեղ:

2013 թ. ՀՀ տարածքում 123 հյուրանոցներից.

- 48-ը գործել են Երևանում` ապահովելով 2371 համար և 3985 ննջատեղ,

- 83-ը մարզերում` ապահովելով 2784 համար և 5400 ննջատեղ:

2013 թ. շահագործման են հանձնվել 12 հյուրանոց, այդ թվում` HYATT ցանցի, լրացնելով Հայաստանում հյուրանոցային տնտեսությունը 840 հյուրանոցային համարով, ապահովելով շուրջ 495 աշխատատեղ:

2014 թվականի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործել է 330 ՀՏՕ, որից`

- 119-ը Երևանում` ապահովելով 3231 համար և 5565 ննջատեղ,

- 211-ը մարզերում` ապահովելով 6433 համար և 13698 ննջատեղ: Հայաստանում գործող ՀՏՕ-երի համարների և ննջատեղերի ընդհանուր քանակը կազմել է համապատասխանաբար 9664 և 19263:

2014 թ. ՀՀ տարածքում 180 հյուրանոցներից (6364 համար և 12341 ննջատեղ)

- 68-ը գործել են Երևանում` ապահովելով 2869 համար և 4946 ննջատեղ,

- 112-ը մարզերում` ապահովելով 3495 համար և 7395 ննջատեղ:

Զարգացել է նաև զբոսաշրջային տների համակարգը: Ներկայումս հանրապետության տարբեր մարզերում գործում են ավելի քան 200 զբոսաշրջային տներ, որոնք գործում են Bed&Breakfast սկզբունքով (B&B):

2014 թ-ի դրությամբ ՀՀ-ում որակավորված են 29 ՀՏՕ` 14 հյուրանոց, 14 զբոսաշրջային տուն և 1 պանսիոն:

2014 թվականին շահագործման են հանձնվել 6 հյուրանոց` ապահովելով 281 համար և 6 քոթեջ:

Հյուրանոցաշինության զարգացումը բացատրվում է աճող պահանջարկով, ինչը նաև խթանում է Հայաստան միջազգային հյուրանոցային ցանցերի ներգրավումը:

2013-2014 թթ. ընթացքում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները նույնպես հիմնականում բացահայտվել են ոլորտի զարգացման պետական տարեկան ծրագրի իրականացման արդյունքում: Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հեղինակավոր մի շարք միջազգային ցուցահանդեսներում` 2013 թ-ին` 3, իսկ 2014 թ-ին` 4:

2013 թ. հունվարից 27 ԵՄ անդամ պետությունների և 4 եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար սահմանվել է ՀՀ մուտքի առանց վիզայի ռեժիմ: Ընդհանուր առմամբ 40 երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև ԱՊՀ տարածաշրջանի, կարող են Հայաստան այցելել առանց վիզային ձևակերպման:

Ազգային ավանդական միջոցառումների կազմակերպման շրջանակներում 2013 թ. ՀՀ Լոռու, Վայոց Ձորի, ՀՀ Շիրակի (թվով 4), իսկ 2014 թ. նաև ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերում (թվով 6) կազմակերպվել են մի շարք փառատոներ:

2014 թվականին միջազգային համագործակցության շրջանակներում.

- 2014 թ. փետրվարի 21-ին ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը:

- 2014 թվականի հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի պատվիրակությունը ՈՒզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցել է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության Գործադիր Խորհրդի 99-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի օրակարգում ներառված էր Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված «Prevention of Promotion of Conflict Zones as Tourism destination and Using Tourism for Illegal Purposes» (Հակամարտության գոտիները որպես զբոսաշրջային կենտրոն խթանելը կանխարգելելու վերաբերյալ) բանաձևի նախագիծը, որով փորձ է արվում արգելափակել աշխարհում բոլոր չճանաչված երկրների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը զբոսաշրջային ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին` միաժամանակ, սահմանափակելով կամ արգելելով նրանց ներկայացումը որպես զբոսաշրջավայր: ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների համագործակցության արդյունքում ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի 99-րդ նստաշրջանի օրակարգից հանվել է ադրբեջանական կողմի առաջարկած նախագիծը` ընդունելով հետևյալ որոշումը.

1) ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի 99-րդ նստաշրջանի օրակարգը հաստատել առանց 8-րդ կետի` Ադրբեջանի կողմից ներկայացված «Prevention of Promotion of Conflict Zones as Tourism destination and Using Tourism for Illegal Purposes» բանաձևի նախագծի: Հարցի քննարկումը փոխանցել ՄԱԿ ԶՀԿ Էթիկայի հանձնաժողովին` վերջինից խնդրելով այն քննարկել Հռոմում 2014 թվականի նոյեմբերի 17-18-ը կայանալիք իր հերթական նիստի ընթացքում և կարծիք ներկայացնել Գործադիր Խորհրդին հաջորդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի ներկայացրած առաջարկության վերաբերյալ զբոսաշրջության էթիկայի տեսանկյունից:

 

Հիմնական խնդիրները

 

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի զբոսաշրջությունը հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ, որի հիմնախնդիրն է ամրապնդել և բարձրացնել համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը` ապահովելով ներգնա և ներքին զբոսաշրջության և զբոսաշրջությունից ստացվող եկամուտների շարունակական աճ նպաստելով աշխատատեղերի քանակի աճին (ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 422-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի 196 կետ):

Զբոսաշրջային կենտրոնների հայտարարումը և զարգացումը, նոր զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված են լինելու առաջարկվող ծրագրային միջոցառումները (ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 422-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի 197, 198 կետեր):

Միաժամանակ հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումները և նախորդ տարիներին Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը` շարունակում են արդիական մնալ և լուծում պահանջող մի շարք խնդիրներ`

1) ապահովել զբոսաշրջության ոլորտում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում` միջազգային զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայացնել հայրենական զբոսաշրջային արդյունքը: Այս բնագավառում կապահովվի Հայաստանի մասնակցությունը հանրահայտ զբոսաշրջային ցուցահանդեսներին` առնվազն տարեկան 8 ցուցահանդեսի, յուրաքանչյուրին առնվազն 5-8 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ, յուրաքանչյուր ցուցահանդեսի շրջանակներում յուրաքանչյուրի կողմից առնվազն 5 պայմանավորվածության ձեռքբերում, ինչի արդյունքում կպահպանվի Հայաստան միջազգային զբոսաշրջիկների աճի դինամիկան /այս մասով մոտ 10%/:

Տպագրելով տարեկան մի քանի հազար գովազդային նյութեր, ստեղծելով և վերարտադրելով Հայաստանի զբոսաշրջային արդյունքը գովազդող տեսանյութեր, հաղորդաշարեր կատարելագործվում է գովազդատեղեկատվական համակարգը և զբոսաշրջիկը ստանում է պատշաճ որակի բազմալեզու նյութեր (6 լեզուներով 12000 հատ բրոշյուր և 12000 հատ Հայաստանի քարտեզ), որոնք առավել գրավիչ են դարձնում հայկական զբոսաշրջային արդյունքը: Գովազդային նյութերը հազարավոր հավանական զբոսաշրջիկների ուշադրություն են գրավում, որոնց մի մասը հետագայում այցելում են Հայաստան (հստակ նշել այդ զբոսաշրջիկների թիվը հնարավոր չէ):

2) ապահովել հայրենական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը միջազգային զբոսաշրջային շուկայում:

- 2013 թ. նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության նիստի N 48 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում ՀՀ մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի ընդունումը և ծրագրի համատեղ և արդյունավետ իրականացումը կնպաստի «Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցում» ՀՀ դիրքի բարելավմանը և զբոսաշրջության մրցունակության համաթվով Հայաստանը կարող է կրկին առաջընթաց արձանագրել:

- Սույն խնդրի լուծմանն ուղղված իրականացվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացների շրջանակներում տարեկան մի քանի հյուրանոցային տնտեսության օբյեկտ կստանան որակավորման վկայականներ, ինչը 5%-ով կգերազանցի նախորդ տարիներին որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը, միաժամանակ ապահովելով հյուրանոցային ծառայությունների որակի բարձրացում:

3) ապահովել Հայաստանի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային շուկա, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցությունը: Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպությանը ենթադրում է ակտիվ մասնակցություն վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին և կազմակերպվող միջոցառումներին` Գլխավոր ասամբլեաներ, մի շարք հանձնաժողովներ, տարբեր այլ միջոցառումներ: Ենթադրվում է նաև ակտիվ մասնակցությունը մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների զբոսաշրջային ոլորտի միջոցառումներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին /ԱՊՀ, ՍԾՏՀ և այլ/: Այս միջոցառման քանակական արտահայտումը կարելի է տալ նշված միջոցառումներին մասնակցության ապահովմամբ` տարեկան մոտ 4 միջոցառման:

Արդյունավետ օգտագործելով Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ակտիվորեն զարգացնելով և կատարելագործելով ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգը, ամրապնդելով նյութական բազան, կրճատելով ոլորտում մասնագետ կադրերի պակասը և ձեռք բերելով զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ աջակցություն ոչ պետական այլ աղբյուրներից` կապահովվի ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվաքանակի տարեկան աճ միջինը 10%-ի չափով, կստեղծվեն պայմաններ Հայաստանի ամբողջ տարածքում մշակութային և բնական ժառանգության պահպանման և վերականգնման համար, մարզերում և համայնքներում կստեղծվեն զբոաշրջության և հանգստի կենտրոններ:

 

16.6.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Համահունչ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «2.2.2.5. Զբոսաշրջություն» մասի, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 9.2 կետի, ՀՀ կառավարության որոշումներով հաստատված ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին, ՀՀ կառավարության 2008 թ. փետրվարի 13-ի արձանագրային որոշմամբ հաստատված «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի»` զբոսաշրջության ոլորտի 2016-2018 թթ. պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային տնտեսական զարգացման գործընթացում` պայմանավորված.

1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

Զբոսաշրջության ոլորտում 2016-2018 թթ. Հայաստանի զբոսաշրջային արդյունքը նորովի կներկայացվի միջազգային զբոսաշրջային շուկայում: Կամրապնդվի և կկատարելագործվի համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և ապահով երկրի նկարագիրը:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն               |Հիմնավորում` համապատասխան       |

|__|_________________________________|հղումներով կառավարության        |

|  |2016        |2017     |2018      |տնտեսական և  քաղաքական ծրագրերին|

|__|_________________________________|________________________________|

|1.|Միջազգային զբոսաշրջային շուկայում|ՀՀ կառավարության որոշմամբ       |

|  |հայկական զբոսաշրջային արդյունքի  |հաստատվող զբոսաշրջության        |

|  |մրցունակության ապահովում և       |զարգացման տարեկան ծրագրեր, ՀՀ   |

|  |Հայաստանի շարունակական ինտեգրում |կառավարության 2014 թ. մայիսի    |

|  |միջազգային զբոսաշրջային շուկա    |19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված |

|  |                                 |ՀՀ կառավարության ծրագրի 2.2.2.5 |

|  |                                 |կետ, ՀՀ կառավարության 2014 թ.   |

|  |                                 |մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ     |

|  |                                 |հաստատված ՀՀ 2014-2025 թթ       |

|  |                                 |հեռանկարային զարգացման          |

|  |                                 |ռազմավարական ծրագրի 9.2 կետ     |

|__|_________________________________|________________________________|

|2.|Հայաստանի ամբողջ տարածքում       |ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի |

|  |մշակութային և  բնական            |19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված |

|  |ժառանգության պահպանում և         |ՀՀ կառավարության ծրագիր, ՀՀ     |

|  |վերականգնում, Հայաստանի մարզերում|կառավարության 2014 թ. մարտի 27-ի|

|  |զբոսաշրջության և  հանգստի        |N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ   |

|  |կենտրոնների ձևավորում            |2014-2025 թթ հեռանկարային       |

|  |                                 |զարգացման ռազմավարական ծրագիր`  |

|  |                                 |198 կետ,                        |

|  |                                 |                                |

|  |                                 |ՀՀ կառավարության 2008 թ.        |

|  |                                 |փետրվարի 13-ին արձանագրային     |

|  |                                 |որոշմամբ հաստատված              |

|  |                                 |Զբոսաշրջության զարգացման        |

|  |                                 |հայեցակարգ                      |

|__|_________________________________|________________________________|

|3.|Զբոսաշրջության զարգացման         |ՀՀ կառավարության 2008 թ.        |

|  |հայեցակարգից բխող միջոցառումների |փետրվարի 13-ին արձանագրային     |

|  |իրականացում` ուղղված զբոսաշրջային|որոշմամբ հաստատված              |

|  |ենթակառուցվածքների բարելավմանն ու|Զբոսաշրջության զարգացման        |

|  |զարգացմանը, զբոսաշրջային         |հայեցակարգ` մշակված համահունչ   |

|  |ռեսուրսների գնահատմանը և         |ՀՀ կառավարության ծրագրերին      |

|  |գույքագրմանը, նոր զբոսաշրջային   |                                |

|  |ռեսուրսների և  գրավչությունների  |                                |

|  |բացահայտմանը և  ձևավորմանը,      |                                |

|  |զբոսաշրջային նոր, գրավիչ և       |                                |

|  |մրցունակ փաթեթների ձևավորմանը,   |                                |

|  |մարդկային ռեսուրսների զարգացմանն |                                |

|  |ու ոլորտում որակյալ              |                                |

|  |հետազոտությունների իրականացման   |                                |

|  |ապահովմանը:                      |                                |

|__|_________________________________|________________________________|

|4.|Զբոսաշրջության ոլորտում որակի    |2016-2018 թթ կշարունակվի        |

|  |համակարգի կատարելագործումը և     |հյուրանոցային տնտեսության       |

|  |շահագործում                      |օբյեկտների որակավորման          |

|  |                                 |գործընթացը, ինչը կապահովի       |

|  |                                 |ոլորտում մատուցվող              |

|  |                                 |ծառայությունների որակի          |

|  |                                 |բարձրացում: Համահունչ է ՀՀ      |

|  |                                 |կառավարության 2014 թ. մարտի     |

|  |                                 |27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված |

|  |                                 |ՀՀ 2014-2025 թթ Հեռանկարային    |

|  |                                 |զարգացման ռազմավարական ծրագրի   |

|  |                                 |197 կետին:                      |

._____________________________________________________________________.

 

16.6.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Զբոսաշրջության ոլորտի ծախսային ծրագրերի իրականացման նպատակն է ՀՀ-ում զբոսաշրջության կայուն զարգացումը` զբոսաշրջային ծառայությունների որակի բարձրացման, ժամանակակից բարձր արդյունավետ ու մրցունակ զբոսաշրջային արդյունքի ձևավորման ու միջազգային զբոսաշրջային շուկա արտահանման միջոցով: Մասնավորապես, Հայաստանը դարձնել միջազգային շուկայում հաճախելի երկրներից մեկը, Հայաստանի, որպես ներդրումների համար ապահով, զբոսաշրջության համար գրավիչ և ապահով երկրի նկարագրի շարունակական ձևավորումն ու ամրապնդումը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

Ծրագիրը յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որի 2016-2018 թթ ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված կլինեն միջազգային ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի կայուն աճի ապահովմանը, մասնավորապես հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման և մրցունակության ապահովմանը, Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային զբոսաշրջային շուկա:

Նախորդ տարիներին Ծրագրի իրականացումն արդեն իսկ ապահովել է որոշակի արդյունքներ, ինչը նաև շարունակական բնույթ է կրելու 2016-2018 թթ.` նպաստել ՀՀ կայուն տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համայնքների համաչափ տնտեսական զարգացմանը, պետական բյուջե մուտքերի և բնակչության եկամուտների ավելացմանը:

2016-2018 թթ. Հայաստանում զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի իրականացումը հիմնականում կլուծի հետևյալ խնդիրները.

1) կիրականացվի զբոսաշրջության բնագավառում ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականություն` հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ կներկայացվի միջազգային զբոսաշրջային շուկայում,

2) կզարգանա միջազգային համագործակցությունը` կկատարվեն իրավապայմանագրային պարտավորությունները,

3) կապահովվի հայրենական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում,

4) զբոսաշրջությունը համաչափ կզարգանա ՀՀ մարզերում, ներգրավելով տեղի համայնքների բնակչությունը:

Զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացման` Հայաստանի, որպես ներդրումների համար կայուն և ապահով, զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր նկարագրի ձևավորման և միջազգային շուկայում այդ նկարագրի արդյունավետ ներկայացման նպատակով 2001 թվականին հիմնադրվել է «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, որը 2001 թվականից մինչև 2010 թվականը իրականացրել է հետևյալ գործառույթները` միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության ապահովումը, գովազդային և տեղեկատվական նյութերի մշակումը, տպագրումը և տարածումը, օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջային օպերատորների ճանաչողական այցերի կազմակերպումը, ավանդական տոնակատարությունների կազմակերպումն ու անցկացումը: «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի լուծարման արդյունքում 2010 թվականից մինչև 2014 թվականը զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականությունը իրականացնում էր «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը», որը 2014 թ. լուծարվեց և ստեղծվեց «Հայաստանի զարգացման հիմնադրամը»:

Վերջինս զբոսաշրջության ոլորտում կիրականացնի հետևյալ հիմնական գործառույթները.

1) համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում և խթանում,

2)աջակցություն միջազգային և ներքին շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը:

2013 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Համաշխարհային զբոսաշրջային շուկայում ՀՀ մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների նախատեսված է

1) Զբոսաշրջության ոլորտի կառավարման համակարգի կատարելագործման գործընթացի շրջանակներում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,

2) Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրային միջոցառումների, ինչպես նաև պետական մասնավոր համագործակցության շրջանակներում պետական համաֆինանսավորման ընդլայնում:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 188.4-ական մլն դրամ:

 

16.7 Պետական աջակցություն Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական

հիմնախնդիրների իրականացման ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական

խնդիրները

 

16.7.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Սույն ծրագրի մշակումը պայմանավորված է Հայաստանի զարգացման հիմնադրամի (այսուհետ` ՀԶՀ)` Հայաստանի ազգային մրցունակության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամների գործունեության շարունակական, Հայաստանի գիտելիքահեն տնտեսության զարգացման և համաշխարհային զարգացումների գործընթացում համահայկական ներուժի համախմբմամբ տնտեսական բեկումնային առաջընթացի ապահովման անհրաժեշտությամբ:

Ծրագրային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ընտրված արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ՀԶՀ ծրագրերի իրականացմամբ` հաշվի առնելով տնտեսության զարգացման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, համապատասխան ենթակառուցվածքների գնահատման, դրանց զարգացմանը խթանող միջոցառումների և հանրային իրազեկման ապահովման խնդիրների իրականացմամբ:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1523-Ն որոշման համաձայն` Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը պետք է ապահովի Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիր, Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագիր, ինչպես նաև լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական աշխատանքների իրականացումը:

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Ներկայումս լիարժեք իրականացվում են ներդրումների ներգրավման, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ծրագրերի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորումը, կազմակերպումը, գործարկումը և ծրագրային միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքները:

 

Հիմնական խնդիրները

 

Սույն ծրագրի իրականացման խնդիրներից է Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի, Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագրի, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի բնականոն աշխատանքների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որով ապահովելու է Հիմնադրամի աշխատակիցների վարձատրությունը և վարչական ծախսերի փոխհատուցումը:

 

16.7.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

Ծրագրի հիմնական նպատակն է Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի, Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագրի, ինչպես նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի բնականոն աշխատանքների ապահովման ուղղված միջոցառումների իրականացման համար Հիմնադրամը համալրել որակյալ մասնագետներով ծրագրային միջոցառումների իրականացումն ապահովելու համար:

 

16.7.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև աջակցել ընտրված ոլորտներում միջոցառումների իրականացմանը:

Ակնկալվող արդյունքները, մասնավորապես, ներառում են`

. պետական-մասնավոր համագործակցության խթանման և նախատեսվող միջոցառումների իրականացման միջոցով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը` արդյունաբերական ոլորտի արտահանման ծավալների ավելացմանը, Հայաստանը որպես զբոսաշրջության գրավիչ երկրի ճանաչմանը, ներդրումների ծավալների ավելացմանը,

. գերակա ծրագրերի իրականացման միջոցով նպաստել ընտրված թիրախային ոլորտների զարգացմանը,

. ապահովել ՀԶՀ կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրային լայն իրազեկում տեղական և միջազգային շուկաներում,

. ապահովել Հայաստանի առաջմղման քաղաքականություն և բարձրացնել Հայաստանի մասին միջազգային իրազեկվածության աստիճանը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 408.9-ական մլն դրամ

 

16.8 ՀՀ հավատարմագրման համակարգի բարեփոխում և Հավատարմագրման ազգային

մարմնի պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական

խնդիրները

 

16.8.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Հավատարմագրման ոլորտը հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս` էական ազդեցություն ունի ՀՀ տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է և նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար:

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող միակ մարմինը «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն է, որը ստեղծվելով ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի N 890-Ն որոշմամբ` իր գործունեությունը սկսել է 2012 թ. դեկտեմբերից: Իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը ապահովում է հավատարմագրման գործընթացի իրականացումը, մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց (համապատասխանության գնահատման մարմինների, այսուհետ` ՀԳՄ) կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննություն, համապատասխանության գնահատում` ըստ ՀԳՄ-ի գտնվելու վայրի, կազմակերպում է տեխնիկական կոմիտեների աշխատանքը, հրավիրում է հավատարմագրման խորհրդի նիստը, որի արդյունքում ընդունվում է որոշում ՀԳՄ-ին հավատարմագրելու, հավատարմագրումը մերժելու, հավատարմագրման ոլորտը ընդլայնելու, կրճատելու, հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու վերաբերյալ: Ձևակերպում, գրանցում է հավատարմագրման վկայագիրը, ապահովում է հավատարմագրված ՀԳՄ-ների պարբերական գնահատման իրականացումը, վարում է հավատարմագրված ՀԳՄ-ների և հավատարմագրման գործընթացում ընդգրկված գնահատողների ու փորձագետների, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի միասնական ռեեստրները և այլն:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|              շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                  |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների|Շահառուների շրջանակի          |Պետական հատվածի   |

|  |շրջանակի        |նկարագրություն                |կողմից            |

|  |նկարագրություն  |                              |ծառայության       |

|  |                |                              |մատուցման         |

|  |                |                              |ծախսերի           |

|  |                |                              |փոխհատուցման      |

|  |                |                              |ծավալը            |

|__|________________|______________________________|__________________|

|1.|ՀՀ              |Հայաստանի Հանրապետություն,    |Ֆինանսական        |

|  |հավատարմագրման  |Հավատարմագրման ազգային        |միջոցների         |

|  |համակարգի       |մարմին, Հավատարմագրման        |հատկացումը կարող է|

|  |բարեփոխում և    |խորհուրդ, համապատասխանության  |իրականացվել ՀՀ    |

|  |Հավատարմագրման  |գնահատման մարմիններ, ՀՀ       |պետական բյուջեից, |

|  |ազգային մարմնի  |տարածքում ապրանքներ ու        |վարկային          |

|  |կայացում        |ծառայություններ արտադրողները, |միջոցներից, ինչպես|

|  |                |իրացնողները և  ներմուծողները, |նաև  օրենքով      |

|  |                |սպառողները                    |չարգելված այլ     |

|  |                |                              |աղբյուրներից      |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Հավատարմագրման ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՀՀ և Եվրոպական միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկնարկի ապահովումով: Անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում, ՀՀ օրենսդրական դաշտը մոտարկել ԵՄ օրենսդրական դաշտին և ապահովել հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը միջազգային ու եվրոպական պահանջներին համապատասխան:

2013 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից առաջարկություններ է ներկայացվել հավատարմագրման ոլորտին առնչվող օրենսդրական և իրավական ակտերի մշակման, փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

2. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարություն (2010-2010 թթ.)» N 1693-Ն որոշման հիման վրա` ՀԱՄ-ում կառավարման համակարգ ներդնելու նպատակով, մշակվել են կառավարման համակարգի ընթացակարգեր` ներառյալ ձևեր և քաղաքականություններ:

3. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են միջազգային սեմինարների, խորհրդակցությունների, դասընթացների:

4. ՊՈԱԿ-ն իրականացրել է Մաքսային Միությանը ՀՀ միանալուն ուղղված մի շարք աշխատանքներ:

2013 թվականին հավատարմագրման գործակալության ներկայացմամբ ՀՀ-ում հավատարմագրվել են 5 փորձարկման լաբորատորիա և 2 սերտիֆիկացման մարմին:

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման համակարգի ձևավորման ուղղությամբ 2014 թվականին իրականացվել են հետևյալ աշխատանքները.

1. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը իրականացրել է աշխատանքներ ի կատարումն «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության ՀՀ միանալուն ուղղված իրականացվելիք միջոցառումների ծրագրի («Ճանապարհային քարտեզ») գործողությունների իրականացման ժամանակացույցի»:

2. ՊՈԱԿ-ը կայքէջի ստեղծման, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի միասնական ռեեստրների ազգային մասերի ձևավորման ավտոմատացված ծրագրային ապահովման նպատակով, «Ինստիգեյթ մոբայլ» ՓԲԸ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արդյունքում մշակվել է Հավատարմագրման ազգային մարմնի գործառույթների ավտոմատացման համակարգի տեխնիկական առաջադրանքը: Ներկայումս, հիմք ընդունելով մշակված տեխնիկական առաջադրանքը, կատարվում են ծրագրավորման աշխատանքներ նշված ռեեստրների ձևավորման ուղղությամբ:

3. Կատարվել են ILAC P9:11/2010 - ILAC-ի քաղաքականությունը որակի ստուգման գործունեությանը մասնակցելու համար, ILAC P14:01/2013 - Տրամաչափարկման ժամանակ անորոշությունների ILAC-ի քաղաքականությունը փաստաթղթերի թարգմանություններ հայերեն լեզվով:

4. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են միջազգային սեմինարների, խորհրդակցությունների, դասընթացների:

2014 թվականին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից հավատարմագրվել են 20 փորձարկման լաբորատորիա, 7 սերտիֆիկացման մարմին և 1 տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին:

 

Հիմնական խնդիրները

 

Հավատարմագրման ոլորտի կարևոր խնդիրներից են`

- միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,

- հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,

- արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,

- համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման առկա դժվարությունները:

Նշված խնդիրների իրականացումը կապված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բնագավառի գերակա խնդրի և ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերում ամրագրված ընդհանուր տնտեսական խնդիրների և նպատակների հետ:

 

16.8.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

Ծրագրի իրականացման հիմնական նպատակը միջազգային և եվրոպական համակարգերին ինտեգրումն է, այդ թվում հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնակի փորձարկման և կրկնակի սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն               |Հիմնավորում` համապատասխան       |

|__|_________________________________|հղումներով կառավարության        |

|  |2016        |2017     |2018      |տնտեսական և  քաղաքական ծրագրերին|

|__|_________________________________|________________________________|

|1 |Միջազգային չափանիշներին          |«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք,|

|  |համապատասխան հավատարմագրման      |ՀՀ էկոնոմիկայի նախարարության    |

|  |ազգային համակարգի ձևավորում:     |բնագավառի գերակայող             |

|  |Միջազգային ստանդարտների          |ուղղությունները և  ՀՀ           |

|  |պահանջներին համապատասխան         |կառավարության ռազմավարական      |

|  |համապատասխանության գնահատման     |ծրագրերում ամրագրված ընդհանուր  |

|  |մարմինների հավատարմագրում:       |տնտեսական խնդիրները և           |

|  |Հավատարմագրված համապատասխանության|նպատակները, ՀՀ կառավարության    |

|  |գնահատման մարմինների կողմից      |2010 թ. դեկտեմբերի 16-ի         |

|  |մատուցվող ծառայությունների       |«Հայաստանի Հանրապետության որակի |

|  |նկատմամբ սպառողների վստահության  |ենթակառուցվածքի բարեփոխման      |

|  |բարձրացում:                      |ռազմավարությանը հավանություն    |

|  |                                 |տալու մասին» N 1693-Ն որոշում   |

._____________________________________________________________________.

 

16.8.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում հավատարմագրման ազգային մարմնի կայացման գործընթացի արդյունավետ իրագործումը, Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների զարգացումը: Ներկայումս ՀՀ-ում գործում են հավատարմագրված 42 փորձարկման լաբորատորիա և 21 սերտիֆիկացման մարմիններ:

Ծրագրի իրականացման 2016-2018 թթ. ժամանակահատվածի համար նախատեսվել է հատկացնել յուրաքանչյուր տարի 13.9-ական մլն դրամ:

 

16.9 ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների

քարտուղարության պետական աջակցության ծրագրի իրավիճակի նկարագրությունը

և հիմնական խնդիրները

 

16.9.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Տեսչական բարեփոխումների ներդրման նպատակով ստեղծվել է Տեսչական Բարեփոխումների Համակարգման Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ), որի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող Խորհրդի քարտուղարություն (այսուհետ` Քարտուղարություն): Խորհուրդը կոչված է օժանդակելու տեսչական բարեփոխումների ներդրման գործընթացին` իրականացնելով տեխնիկական և կազմակերպչական աջակցություն, ինչպես նաև պատասխանատու է ստուգում իրականացնող մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի մշակման և ներդրման, ստուգաթերթերի մշակման, պետություն - մասնավոր հատված երկխոսության կազմակերպման և հետադարձ կապի ապահովման, բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման, հանրային կապերի, տեսուչների վերապատրաստման ծրագրերի կազմակերպման համար:

Հայաստանում ընթացող տեսչական բարեփոխումների այս փուլում նախատեսվում է իրականացնել գործող տեսչական համակարգի և իրականացվող ստուգումների օպտիմալացման ծրագիր, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի ձևավորումը բոլոր շահառուների տեսանկյունից.

1. Սպառողների համար` անվտանգության ապահովում,

2. Տնտեսավարող սուբյեկտների համար` կանխատեսելի գործարար միջավայրի ապահովում, զերծ մնալով ավելորդ բյուրոկրատիայից և անհարկի ճնշումներից` տեսուչ-տնտեսավարող սուբյեկտ հարաբերությունների նոր հարթակում,

3. Պետության համար` ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, անվտանգության ապահովման առավելագույն մակարդակի պայմաններում:

Մի շարք զարգացած և զարգացող երկրներում նմանատիպ խնդիրների լուծման համար կիրառվող գործիքները հիմնականում ներառում են օրենսդրական դաշտի վերանայումը և համապատասխան օրենսդրական փոփոխությունները, կառուցվածքային և կառավարման համակարգի բարեփոխումները, տեղեկատվական համակարգի բարելավումը` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, կադրային փոփոխություններն ու մասնագետների որակավորման բարձրացումը:

Տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ ազգային ժողովի կողմից 23.06.2011 թ. հաստատվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա ստուգում իրականացնող բոլոր մարմինները ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգեր և պլանավորում են իրենց ստուգումները` ելնելով տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունից:

Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, երկրները նվազեցնում են տեսուչների և ստուգում իրականացնող մարմինների քանակը, բայց միաժամանակ բարձրացնում են ստուգումների արդյունավետությունը` կենտրոնանալով առավել կարևոր և ռիսկային օբյեկտների վրա և ընդգրկելով առավել պատրաստված տեսուչներին: Այս տեսանկյունից ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել իրականացնել ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման ծրագիր, որի նպատակն է առկա պետական ռեսուրսներից առավելագույն արդյունք ստանալը:

 

._____________________________________________________________________.

| Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների    |

|             շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                   |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների       |Շահառուների շրջանակի        |Պետական      |

|  |շրջանակի               |նկարագրություն              |հատվածի      |

|  |նկարագրություն         |                            |կողմից       |

|  |                       |                            |ծառայության  |

|  |                       |                            |մատուցման    |

|  |                       |                            |ծախսերի      |

|  |                       |                            |փոխհատուցման |

|  |                       |                            |ծավալը       |

|__|_______________________|____________________________|_____________|

|1.|Տեսչական համակարգի     |Ստուգում իրականացնող պետական|Ամբողջությամբ|

|  |օպտիմալացում           |մարմիններ, տնտեսավարող      |             |

|  |                       |սուբյեկտներ,                |             |

|__|_______________________|____________________________|_____________|

|2.|Տեսչական               |Տնտեսավարող սուբյեկտներ,    |Ամբողջությամբ|

|  |բարեփոխումների         |Ստուգում իրականացնող պետական|             |

|  |մոնիթորինգի            |մարմիններ,                  |             |

|  |անցկացում              |                            |             |

|__|_______________________|____________________________|_____________|

|3.|Ռիսկի վրա ներդրված     |Ստուգում իրականացնող պետական|Ամբողջությամբ|

|  |համակարգի              |մարմիններ, տնտեսավարող      |             |

|  |կատարելագործում        |սուբյեկտներ, Սպառողներ      |             |

|  |(մեթոդաբանությունների, |                            |             |

|  |ստուգաթերթերի          |                            |             |

|  |վերանայում և           |                            |             |

|  |թարմացում)             |                            |             |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Վերջին երկու տարիների ընթացքում տեսչական բարեփոխումների աշխատանքները հիմնականում ուղղված են եղել տեսչական մարմինների օպտիմալացման կազմակերպման իրավական հիմքերի, ինչպես նաև ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի կիրարկման ապահովմանը:

 

Հիմնական խնդիրները

 

ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ սահմանված ոլորտային խնդիրներն ընդհանուր առմամբ լուծվել են իրականացվող տեսչական բարեփոխումների ընթացքում, սակայն բարեփոխումների շարունակականությունը ապահովելու, արդյունավետ և արդիական տեսչական համակարգ ձևավորելու համար, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել իրականացնել տեսչական համակարգի և ստուգումների օպտիմալացման ծրագիր, որը սահմանված է ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի N 40-59 արձանագրային որոշմամբ:

ՀՀ տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգում և տեսչական համակարգի օպտիմալացման գործողությունների համառոտ ծրագրում սահմանվել են տեսչական համակարգի առկա հիմնական խնդիրները. այդ թվում`

- Տեսչական և քաղաքականություն մշակող մարմինների շահերի բախումները, դրանից բխող բացասական ազդեցությամբ,

- Տեսչություններում առկա ոչ արդյունավետ կառավարման համակարգերը,

- Ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործումը,

- Տեսչական մարմինների գործառույթների համընկնում և կրկնորդումների առկայություն

- Արդյունավետ բողոքարկման մեխանիզմների բացակայությունը,

- Գործընթացների կարգավորման բացերը և կարգավորման թերի մեխանիզմները,

- Տեսչությունների գործառույթների, վերահսկման գործիքների ու մեթոդների ոչ արդիականությունը,

- Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տեսուչների կանխակալ մոտեցումը,

- Տեսուչների մասնագիտական ցածր պատրաստվածությունը,

- Տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածության ցածր մակարդակը,

- Տեղեկատվության հավաքագրման, մշակման միասնական բազայի, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման միասնական համակարգի բացակայությունը:

Առկա խնդիրները լուրջ խոչընդոտ են հանդիսանում պատշաճ հսկողության իրականացման, հասարակության և նրա յուրաքանչյուր անդամի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության և պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար:

 

16.9.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նպատակները

 

Այս փուլում տեսչական բարեփոխումների հիմնական նպատակը օպտիմալացման ծրագրի իրականացումն է, որն ուղղված է լուծում տալու վերհանված հիմնախնդիրներին` ձևավորելով նոր արդյունավետ տեսչական համակարգը, որը կպաշտպանի պետության, հասարակության և տնտեսավարող սուբյեկտների շահերը` համապատասխանելով միջազգային չափանիշներին:

Ծրագրի նպատակն է տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացումը, որը ֆիսկալ նպատակ չի հետապնդում, այսինքն ստուգում իրականացնող մարմինների արդյունավետությունը չի չափվելու գանձված տուգանքների քանակով ու մեծությամբ:

Ընդհանուր առմամբ ծրագրի նպատակն է`

1. Պետության համար` ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործում,

2. Գործարարների համար` առավել ազատ և ճնշումներից զերծ միջավայրի ապահովում,

3. Սպառողների համար` անվտանգության ապահովում:

 

Գերակայությունները

 

.______________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                       |Հիմնավորում`             |

|__|_________________________________________|համապատասխան հղումներով  |

|  |2016         |2017         |2018         |կառավարության տնտեսական  |

|  |             |             |             |և  քաղաքական ծրագրերին   |

|__|_____________|_____________|_____________|_________________________|

|1 |Տեսչական     |Տեսչական     |Տեսչական     |Համաձայն ՀՀ կառավարության|

|  |համակարգի    |համակարգի    |համակարգի    |2014 թ. մայիսի 19-ի      |

|  |օպտիմիալացման|օպտիմիալացման|օպտիմիալացման|N 511-Ա որոշմամբ         |

|  |ծրագրի       |ծրագրի       |ծրագրի       |հաստատված «ՀՀ            |

|  |իրականացում  |իրականացում  |իրականացում  |կառավարության ծրագրի»    |

|  |             |             |             |2.2.1 կետի պլանավորվում է|

|  |             |             |             |տեսչական գործառույթների  |

|  |             |             |             |և  ստուգումների          |

|  |             |             |             |վերաբերյալ ՀՀ նոր        |

|  |             |             |             |օրենսդրության ներկայացում|

|  |             |             |             |և  դրան համահունչ        |

|  |             |             |             |ստուգում իրականացնող     |

|  |             |             |             |մարմինների               |

|  |             |             |             |(տեսչությունների)        |

|  |             |             |             |օպտիմալացում,            |

|  |             |             |             |տեսչություններում ռիսկի  |

|  |             |             |             |վրա հիմնված ստուգումների |

|  |             |             |             |համակարգի ամբողջական     |

|  |             |             |             |ներդրում, նոր համակարգի  |

|  |             |             |             |արդյունավետ ներդրման     |

|  |             |             |             |համար համապատասխան       |

|  |             |             |             |մարմիններում             |

|  |             |             |             |կարողությունների ստեղծում|

|  |             |             |             |և  զարգացում, ստուգում   |

|  |             |             |             |իրականացնող մարմիններում |

|  |             |             |             |տեղեկատվության փոխանակման|

|  |             |             |             |և  կառավարման            |

|  |             |             |             |կենտրոնացված էլեկտրոնային|

|  |             |             |             |համակարգի ներդնում:      |

|__|_____________|_____________|_____________|_________________________|

|2 |Ռիսկի վրա    |Տեսչություն- |Տեսչություն- |                         |

|  |հիմնված      |ների կողմից  |ների կողմից  |                         |

|  |ստուգումների |կատարվող     |կատարվող     |                         |

|  |համակարգի    |ստուգումների |ստուգումների |                         |

|  |կատարելա-    |մոնիթորինգի  |մոնիթորինգի  |                         |

|  |գործում      |իրականացում  |իրականացում  |                         |

|  |(մեթոդաբանու-|             |             |                         |

|  |թյունների,   |             |             |                         |

|  |ստուգաթերթերի|             |             |                         |

|  |վերանայում և |             |             |                         |

|  |թարմացում)   |             |             |                         |

.______________________________________________________________________.

 

16.9.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվող ծրագիրը հանդիսանում է ՀՀ պետական բյուջեով Տեսչական բարեփոխումների իրականացման 2015 թվականի նախատեսված ծրագրի շարունակությունը, որի նպատակն է տեսչական համակարգի զարգացման պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացումը:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 10.0-ական մլն դրամ

 

16.10 Որակի ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրի իրավիճակի

նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.10.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Որակի ենթակառուցվածքն իր ծառայությունների մատուցման շրջանակում, ապահովում է արտադրանքի ու ծառայությունների համապատասխանությունը պարտադիր պահանջներին` պաշտպանելով սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերը և նպաստելով արտադրանքի ու ծառայությունների համապատասխան որակի պահպանմանը: Այսպիսով որակի ենթակառուցվածքը խթանում է արտահանումը, մրցակցությունը և նորարարությունը:

ՀՀ կառավարության 16.12.2010 թվականի N 1693-Ն որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը:

ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և Մաքսային միության պահանջներին: Այս համապատասխանեցումը կնպաստի նաև ԱՊՀ երկրների շրջանակներում ՀՀ-ի որակի ենթակառուցվածքի համակարգի ուրույն դերի զբաղեցնելուն:

Բարեփոխումը բաղկացած է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, սերտիֆիկացման և շուկայի վերահսկողության ոլորտներում իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներից:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|              շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                  |

|_____________________________________________________________________|

|Ծառայությունների շրջանակի       |Շահառուների շրջանակի |Պետական       |

|նկարագրություն                  |նկարագրություն       |հատվածի կողմից|

|                                |                     |ծառայության   |

|                                |                     |մատուցման     |

|                                |                     |ծախսերի       |

|                                |                     |փոխհատուցման  |

|                                |                     |ծավալը        |

|_____________________________________________________________________|

|                   Տեխնիկական կանոնակարգման ոլորտ                    |

|_____________________________________________________________________|

|1.|ա) Եվրամիության և  Եվրասիական|Հայաստանի            |Ամբողջությամբ |

|  |տնտեսական միության ոչ        |Հանրապետություն      |              |

|  |պարենային արտադրանքի         |                     |              |

|  |տեխնիկական կանոնակարգերի     |                     |              |

|  |համադրում` ներառյալ          |                     |              |

|  |բ) Եվրասիական տնտեսական      |                     |              |

|  |միության տեխնիկական          |                     |              |

|  |կանոնակարգերի նախագծերի      |                     |              |

|  |համադրում ՀՀ գործող          |                     |              |

|  |տեխնիկական կանոնակարգերի հետ`|                     |              |

|  |ՀՀ համար անհրաժեշտ դրույթների|                     |              |

|  |ներառմամբ, ներառյալ`         |                     |              |

|  |գ) Համապատասխանության կամավոր|                     |              |

|  |գնահատման ոլորտին ներկայացվող|                     |              |

|  |պահանջների և  ճանաչման       |                     |              |

|  |գործընթացի ԵԱՏՄ և  ԵՄ փորձի  |                     |              |

|  |ուսումնասիրություն,          |                     |              |

|  |դ) Մասնակցություն            |                     |              |

|  |աշխատաժողովներին,            |                     |              |

|  |սեմինարներին` միջպետական և   |                     |              |

|  |միջազգային համաձայնագրերով   |                     |              |

|  |ստանձնած պարտավորությունների |                     |              |

|  |համաձայն` ԵԱՏՄ և  ԵՄ         |                     |              |

|  |երկրներում, գործուղումներ`   |                     |              |

|  |վարչության մասնագետների      |                     |              |

|  |ուսուցում միջազգային         |                     |              |

|  |չափանիշներին համապատասխան,   |                     |              |

|  |ներառյալ                     |                     |              |

|_____________________________________________________________________|

|                        Չափագիտության ոլորտ                          |

|_____________________________________________________________________|

|1.|ՀՀ արտադրության, բնակչության |ՀՀ քաղաքացիները,     |Ֆինանսավորվում|

|  |սպասարկման և  առևտրային      |տնտեսվարող           |է մասամբ      |

|  |գրեթե բոլոր                  |սուբյեկտները, պետական|պետական       |

|  |կազմակերպությունները,        |հատվածը և  կառավարման|բյուջեից      |

|  |առողջապահական և  ուսումնական |համակարգը, ՀՀ ողջ    |              |

|  |հաստատությունները, ինչպես    |հասարակությունն      |              |

|  |նաև  պետական հատվածի մի շարք |ընդհանրապես:         |              |

|  |հաստատություններ:            |                     |              |

|_____________________________________________________________________|

|                        Ստանդարտացման ոլորտ                          |

|_____________________________________________________________________|

|1.|Եվրասիական տնտեսական միության|Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |

|  |տարածքում գործող 35          |շահագրգիռ կողմեր     |              |

|  |տեխնիկական կանոնակարգերի     |                     |              |

|  |պահանջներն ապահովող          |                     |              |

|  |ստանդարտների փորձաքննություն |                     |              |

|  |և  ՀՀ-ում դրանց գործարկման   |                     |              |

|  |ապահովում                    |                     |              |

|__|_____________________________|_____________________|______________|

|2.|ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման|Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |

|  |և  ստանդարտացման բնագավառի   |շահագրգիռ կողմեր     |              |

|  |կոմիտեների և  ենթակոմիտեների |                     |              |

|  |նիստերին մասնակցություն      |                     |              |

|__|_____________________________|_____________________|______________|

|3.|Ստանդարտների ազգային         |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |

|  |ինստիտուտի ՀԳՄ-րի            |շահագրգիռ կողմեր     |              |

|  |գործունեության հաշվառման     |                     |              |

|  |էլեկտրոնային բազայի ծրագրի   |                     |              |

|  |մշակում և  ներդրում          |                     |              |

|__|_____________________________|_____________________|______________|

|4.|Լաբորատոր կարողությունների   |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ |

|  |զարգացում` լաբորատոր սարքերի |շահագրգիռ կողմեր     |              |

|  |համալրող արագամաշ            |                     |              |

|  |սարքավորումների և  փորձարկման|                     |              |

|  |ստանդարտ նմուշների ձեռքբերում|                     |              |

|_____________________________________________________________________|

|                            Հավատարմագրման ոլորտ                     |

|_____________________________________________________________________|

|1.|ՀՀ հավատարմագրման համակարգի  |Հայաստանի            |Ֆինանսական    |

|  |բարեփոխում և  Հավատարմագրման |Հանրապետություն,     |միջոցների     |

|  |ազգային մարմնի կայացում      |Հավատարմագրման       |հատկացումը    |

|  |                             |ազգային մարմին,      |կարող է       |

|  |                             |Հավատարմագրման       |իրականացվել   |

|  |                             |խորհուրդ,            |ՀՀ պետական    |

|  |                             |համապատասխանության   |բյուջեից,     |

|  |                             |գնահատման մարմիններ, |վարկային      |

|  |                             |ՀՀ տարածքում         |միջոցներից,   |

|  |                             |ապրանքներ ու         |ինչպես նաև    |

|  |                             |ծառայություններ      |օրենքով       |

|  |                             |արտադրողները,        |չարգելված այլ |

|  |                             |իրացնողները և        |աղբյուրներից  |

|  |                             |ներմուծողները,       |              |

|  |                             |սպառողները           |              |

|_____________________________________________________________________|

|                      Շուկայի վերահսկողության ոլորտ                  |

|_____________________________________________________________________|

|1.|Շուկայի վերահսկողության      |ՀՀ տարածքում         |Ամբողջությամբ |

|  |համակարգի բարեփոխում և       |արտադրանք արտադրող,  |              |

|  |Շուկայի վերահսկողության      |ներմուծող, իրացնող և |              |

|  |պետական տեսչության կայացում  |ծառայություն մատուցող|              |

|  |                             |տնտեսավարող          |              |

|  |                             |սուբյեկտները, ինչպես |              |

|  |                             |նաև  բոլոր սպառողները|              |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Ոլորտի զարգացման միտումները սերտորեն առնչվում են ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը և այդ ռազմավարության ներդրման գործողությունների ծրագրին, որոնցով նախատեսվում է որակի ենթակառուցվածքի բարեփոխման երեք փուլ` օրենսդրական դաշտի բարեփոխում, ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումներ, կարողությունների հզորացում:

Անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել բարեփոխումներ որակի ենթակառուցվածքների բնագավառում, ՀՀ օրենսդրական դաշտը մոտարկել միջազգային օրենսդրական դաշտին:

 

Հիմնական խնդիրները

 

1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները

Ներկայում ՀՀ-ում գործում են 46 տեխնիկական կանոնակարգեր, որոնց մեծ մասը վերանայվելու են համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից և արտադրանքի անվտանգության ցուցանիշներին ներկայացվող պահանջների տեսանկյունից:

2. Չափագիտության ոլորտի խնդիրները

Ծրագրի խնդիրներն են Հայաստանի չափագիտական սպասարկման որակի և տեխնիկական մակարդակի բարձրացումը, նոր չափման մեթոդների և համակարգերի մշակումն ու ներդրումը, գիտական հետազոտությունների և ԿՕՕՄԵՏ եվրասիական երկրների չափագիտության ինստիտուտների համագործակցության անդամ ինստիտուտների և ՀՀ գիտական կենտրոնների հետ միջինստիտուտային կոլաբորացիաներ ապահովելու համար համապատասխան նյութատեխնիկական բազայի ստեղծումը, տրամաչափարկման և էտալոնային կարողությունների, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների տեխնիկական մտածողության մակարդակի բարձրացումը և նրանց մասնագիտական որակները լիարժեք իրագործելու հնարավորության ապահովումը:

3. Ստանդարտացման ոլորտի խնդիրները

ՀՀ ստանդարտացման բնագավառում հրատապ են հետևյալ հիմնախնդիրները`

- մարդու կյանքի և առողջության, նրա գույքի, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը տեխնիկական օրենսդրության բարեփոխմանը` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների կատարելագործման միջոցով.

- ներքին և արտաքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը և միջազգային առևտրում մասնակցելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.

- տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության և ռեսուրսախնայողության ապահովումը.

- արտադրանքի և ծառայությունների նկատմամբ սպառողների վստահության ապահովումը և նրանց թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը,

- ներդնել ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման և տարածման տեղեկատվական ժամանակակից մեթոդներ,

- ներդնել հանրապետությունում գործող ազգային ստանդարտների մատենագիտական նկարագրի տվյալների հիման վրա «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգը,

- ավարտել հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի թվային տվյալների բազայի (էլեկտրոնային գրադարան) հաշվառման, վարման և պահման աշխատանքները,

- ներդնել ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործող ների) օգտվելու հնարավորության և ինտերնետի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմները,

- զարգացնել Ստանդարտացման Միջազգային կազմակերպության, Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի և ԱՊՀՍՉՍ միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքները (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերին ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),

- ակտիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքները,

- ընդլայնել ստանդարտացման բնագավառի հրատարակչական աշխատանքները (ստանդարտների կատալոգ, եռամսյակային տեղեկատուներ, ուղեցույցներ, տեղեկատվական թերթիկներ և այլն),

- ավարտել հանրապետությունում արտադրվող ապրանքների գրացուցակավորման համակարգի ստեղծումը,

- կատարելագործել ստանդարտացման բնագավառի փորձագետների ուսուցման և որակավորման համակարգը` ներդաշնակեցված միջազգային և տարածաշրջանային համակարգերին,

- բարելավել որակի կառավարման (ISO 9000), շրջակա միջավայրի կառավարման (ISO 14000), սննդամթերքի անվտանգության կառավարման (ISO 22000), առողջության և աշխատանքի անվտանգության (OHSAS 18000), տեղեկատվական անվտանգության կառավարման (ISO 27000) համակարգերի գծով կազմակերպվող ուսուցման ծրագրերը և կազմակերպման որակը,

- ապահովել դասախոսների վերապատրաստման շարունակական գործընթացը` կիրառելով այս բնագավառի միջազգային փորձագետների մասնակցությամբ թրեյնինգների անցկացում,

- կիրառել պիլոտային ծրագրեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ստանդարտացման մասնագիտությամբ ուսանողների ուսուցման գործընթացներում` ակտիվացնելով ինստիտուտի մասնագետների մասնակցությունը ուսանողների արտադրական և նախադիպլոմային աշխատանքներում:

Թվարկված հիմնախնդիրները զգալի ազդեցություն են գործում Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս մակարդակի վրա, քանի որ ստանդարտացումը նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծման ու զարգացման ամենահիմնական գործոնն է:

4. Հավատարմագրման ոլորտի խնդիրները

Հավատարմագրման ոլորտի կարևոր խնդիրներից են`

- միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,

- հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,

- արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,

- համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման առկա դժվարությունները:

5. Շուկայի վերահսկողության ոլորտի խնդիրները

Շուկայի վերահսկողության ոլորտի կարևոր խնդիրներից են`

. ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը:

. սպառողների իրավունքների պաշտպանությունը:

. տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը:

. պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

. թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման խախտումների կանխարգելումը և վերացումը:

 

16.10.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակներ

 

1. Տեխնիկական կանոնակարգման ոլորտի կայացման և զարգացման նպատակն է սահմանել արտադրական գործընթացի նկատմամբ միջազգային ստանդարտների վրա հիմնված տեխնիկական նորմեր, որոնք մի կողմից ապահովում են ներքին շուկայի զարգացման մեխանիզմները և ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը, մյուս կողմից կապահովեն ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային և Մաքսային միության պահանջներին:

2. Չափումների միասնականության համակարգի բարեփոխման ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, տնտեսության զարգացումը և գիտատեխնիկական առաջընթացը: Նպատակներն են նաև` ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը, պարամետրերի բարելավումը, աշխատունակ վիճակի ապահովումը, միջազգային համագործակցությունը, ինստիտուտի չափագիտական կարողությունների ավելացումը:

3. Ստանդարտացման ոլորտի կայացման նպատակն է տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ներդաշնակեցումը, Ստանդարտացման միջազգային և միջպետական տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը:

4. Հավատարմագրման ոլորտի հիմնական նպատակը միջազգային և եվրոպական, ինչպես նաև Մաքսային միության անդամ-երկրների հավատարմագրման համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների բազմակողմ և երկկողմ ճանաչման (ԲՃՀ, ԵՃՀ) համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման և կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

5. Շուկայի վերահսկողության ոլորտի հիմնական նպատակը միջազգային, եվրոպական և տարածաշրջանային, ինչպես նաև Մաքսային Միության անդամ-երկրների շուկայի վերահսկողության համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` շուկայի վերահսկողության արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում շուկայի վերահսկողության մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի վտանգավոր արտադրանքի ներմուծումը ՀՀ և կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ տարածքում արտադրանք արտադրող, ներմուծող, իրացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի և մատուցվող ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիաների պահանջների և պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման համապատասխանության ապահովումն է` շուկայի վերահսկողության իրականացման միջոցով:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն             |Հիմնավորում` համապատասխան          |

|_|_______________________________|հղումներով կառավարության տնտեսական |

| |            2016               |և  քաղաքական ծրագրերին             |

|_____________________________________________________________________|

|        Տեխնիկական կանոնակարգման ոլորտի գերակա ուղղություն           |

|_____________________________________________________________________|

|1|Եվրամիության և  Եվրասիական     |ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի|

| |տնտեսական միության տեխնիկական  |16-ի N 1693-Ն որոշում «Տեխնիկական  |

| |կանոնակարգման ոլորտի թվով 5    |կանոնակարգման մասին» ՀՀ օրենք      |

| |գործող ոչ պարենային արտադրանքի |Եվրասիական տնտեսական միությանն     |

| |տեխնիկական կանոնակարգերի       |անդամակցելուն ուղղված              |

| |ուսումնասիրություն, ներառյալ   |գործողությունների                  |

|_|_______________________________|Ճանապարհային քարտեզ                |

|2|կլոր սեղանների կազմակերպում`   |                                   |

| |պետական կառավարման, բիզնես     |                                   |

| |միջավայրի և  համապատասխանության|                                   |

| |գնահատման մարմինների           |                                   |

| |ներկայացուցիչների              |                                   |

| |մասնակցությամբ, ներառյալ       |                                   |

|_|_______________________________|                                   |

| |Եվրասիական տնտեսական միության  |                                   |

| |թվով 5 ոչ պարենային արտադրանքի |                                   |

| |գործող տեխնիկական կանոնակարգերի|                                   |

| |համադրում ազգային տեխնիկական   |                                   |

| |կանոնակարգերի հետ              |                                   |

|_|_______________________________|                                   |

| |համապատասխանության կամավոր     |                                   |

| |գնահատման ոլորտի ԵԱՏՄ և  ԵՄ    |                                   |

| |փորձի ուսումնասիրություն       |                                   |

|_____________________________________________________________________|

|              Չափագիտության ոլորտի գերակա ուղղություն                |

|_____________________________________________________________________|

| |ՀՀ ազգային էտալոնների          |«Չափումների միասնականության        |

| |ստեղծումը, ձեռքբերումը,        |ապահովման մասին» ՀՀ օրենք,         |

| |կատարելագործումը, պահպանումը և |ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի|

| |սպասարկումը:                   |16-ի N 1693-Ն և  ՀՀ կառավարության  |

|_|_______________________________|2013 թ. փետրվարի 7-ի N 160-Ն       |

| |Մեծությունների միավորների      |որոշումներ                         |

| |ազգային էտալոնների բաղդատումը  |                                   |

| |միջպետական կամ միջազգային      |                                   |

| |էտալոնների հետ:                |                                   |

|_____________________________________________________________________|

|              Ստանդարտացման ոլորտի գերակա ուղղություն                |

|_____________________________________________________________________|

|1|Եվրասիական տնտեսական միության  |«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի    |

| |տարածքում գործող 35 տեխնիկական |19-րդ հոդվածի I կետ:               |

| |կանոնակարգերի պահանջներն       |Առևտրի  Համաշխարհային              |

| |ապահովող ստանդարտների          |կազմակերպության «Առևտրում          |

| |փորձաքննություն և  ՀՀ-ում դրանց|տեխնիկական խոչընդոտների մասին»     |

| |գործարկման ապահովում           |համաձայնագրի պահանջներ             |

|_|_______________________________|                                   |

|2|ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման  |                                   |

| |և  ստանդարտացման բնագավառի     |                                   |

| |կոմիտեների և  ենթակոմիտեների   |                                   |

| |նիստերին մասնակցություն        |                                   |

|_|_______________________________|                                   |

|3|Ստանդարտների ազգային ինստիտուտի|                                   |

| |ՀԳՄ-րի գործունեության հաշվառման|                                   |

| |էլեկտրոնային բազայի ծրագրի     |                                   |

| |մշակում և  ներդրում            |                                   |

|_|_______________________________|                                   |

|4|Լաբորատոր կարողությունների     |                                   |

| |զարգացում` լաբորատոր սարքերի   |                                   |

| |համալրող արագամաշ              |                                   |

| |սարքավորումների և  փորձարկման  |                                   |

| |ստանդարտ նմուշների ձեռքբերում  |                                   |

|_____________________________________________________________________|

|             Հավատարմագրման ոլորտի գերակա ուղղություն                |

|_____________________________________________________________________|

| |Միջազգային, եվրոպական          |«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք, ՀՀ|

| |չափանիշներին համապատասխան      |էկոնոմիկայի նախարարության բնագավառի|

| |հավատարմագրման ազգային         |գերակայող ուղղությունները և  ՀՀ    |

| |համակարգի ձևավորում:           |կառավարության ռազմավարական         |

| |Միջազգային ստանդարտների        |ծրագրերում ամրագրված ընդհանուր     |

| |պահանջներին համապատասխան       |տնտեսական խնդիրները և  նպատակները, |

| |համապատասխանության գնահատման   |ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի|

| |մարմինների հավատարմագրում:     |16-ի «Հայաստանի Հանրապետության     |

| |Հավատարմագրված                 |որակի ենթակառուցվածքի բարեփոխման   |

| |համապատասխանության գնահատման   |ռազմավարությանը հավանություն տալու |

| |մարմինների կողմից մատուցվող    |մասին» N 1693-Ն որոշում            |

| |ծառայությունների նկատմամբ      |                                   |

| |սպառողների վստահության         |                                   |

| |բարձրացում:                    |                                   |

|_____________________________________________________________________|

|         Շուկայի վերահսկողության ոլորտի գերակա ուղղություն           |

|_____________________________________________________________________|

|1|Միջազգային, եվրոպական և        |«Տեխնիկական կանոնակարգման մասին»,  |

| |տարածաշրջանային չափանիշներին   |«Ստանդարտացման մասին», «Թանկարժեք  |

| |շուկայի վերահսկողության        |մետաղների մասին»,                  |

| |համակարգի ձևավորում:           |«Համապատասխանության գնահատման      |

| |Արտադրանքի և  ծառայությունների |մասին», «Չափումների միասնականության|

| |անվտանգության ապահովում,       |ապահովման մասին», «Սպառողների     |

| |պետության և  սպառողների շահերի |իրավունքների պաշտպանության մասին», |

| |պաշտպանություն: Տեսչության     |«Հայաստանի Հանրապետությունում      |

| |կողմից իրականացվող շուկայի     |ստուգումների կազմակերպման և        |

| |վերահսկողության նկատմամբ       |անցկացման մասին» ՀՀ օրենքներ.      |

| |վստահության բարձրացում:        |ՀՀ վարչական իրավախախտումների       |

| |                               |վերաբերյալ օրենսգիրք,              |

| |                               |ՀՀ էկոնոմիկայի նախարարության       |

| |                               |բնագավառի գերակայող ուղղությունները|

| |                               |և  ՀՀ կառավարության ռազմավարական   |

| |                               |ծրագրերում ամրագրված ընդհանուր     |

| |                               |տնտեսական խնդիրները և  նպատակները, |

| |                               |ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի|

| |                               |16-ի «Հայաստանի Հանրապետության     |

| |                               |որակի ենթակառուցվածքի բարեփոխման   |

| |                               |ռազմավարությանը հավանություն տալու |

| |                               |մասին» N 1693-Ն որոշում            |

._____________________________________________________________________.

 

16.10.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերն են.

 

1. Տեխնիկական կանոնակարգման ենթածրագիր

Ենթածրագիրն ուղղված է տեխնիկական կանոնակարգման գործընթացի համար անհրաժեշտ իրավական ակտերի ընդունմանը, Հայաստանի տեխնիկական կանոնակարգման ոլորտի օրենսդրության վերլուծությանը, հանրապետության համար տեխնիկական կանոնակարգման ոլորտի նոր օրենսդրության մշակմանը, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգման քաղաքականության իրականացմանը:

2. Չափագիտության ենթածրագիր

Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը, պարամետրերի բարելավումը և աշխատունակ վիճակի ապահովումը:

3. Ստանդարտացման ենթածրագիր

Ենթածրագրի միջոցով մշակվում են միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ստանդարտներ, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները:

4. Հավատարմագրման ենթածրագիր

Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հավատարմագրման բնագավառի մասնագետների վերապատրաստումներ, ուսուցողական այցեր արտասահմանյան երկրներ` ուսումնասիրելու համար հավատարմագրման համակարգի առանձնահատկությունները, հավատարմագրման միջազգային փորձը:

5. Շուկայի վերահսկողության ենթածրագիր

Ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում շուկայի վերահսկողության մարմնի` Տեսչության կայացման գործընթացի արդյունավետ իրագործումը, Տեսչության կարողությունների զարգացումը, ինչը պայմաններ կստեղծի միջազգային, եվրոպական և տարածաշրջանային պահանջներին համապատասխան ՀՀ-ում իրացվող արտադրանքի անվտանգության ապահովման համար:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվել է հատկացնել 200.0 մլն դրամ` միայն 2016 թվականի համար:

 

16.11 «Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության

իրականացում» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.11.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակվել է ապահովելու Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների (ՏՏ և ԲՏ) ոլորտի հետագա զարգացումը` Գյումրիում և Վանաձորում ինովացիոն ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման միջոցով: Ծրագրի միջոցառումներն ուղղված են Գյումրիում և Վանաձորում ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը:

Ծրագրի շրջանակում Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կիրականացվեն մասնագետների պատրաստման և կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնական ծրագրեր` դասընթացների, սեմինարների և այլ ձևաչափերով հետազոտական աշխատանքների և արտադրական պրակտիկայի զուգորդմամբ: ՈՒսումնական ծրագրերի հիմնական ուղղությունները կլինեն` ճարտարագիտություն, մուլտիմեդիա, վեբ-ծրագրերի մշակում, ինտերնետային ծրագրերի մշակում, 3D մոդելավորում, մոբայլ լուծումների ծրագրավորում, խաղային ծրագրավորում, համակարգչային ծրագրավորում և այլն:

 

._____________________________________________________________________.

|   Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայություն      |

|               շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                 |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի     |Շահառուների     |Պետական հատվածի   |

|  |նկարագրություն                |շրջանակի        |կողմից ծառայության|

|  |                              |նկարագրություն  |մատուցման ծախսերի |

|  |                              |                |փոխհատուցման      |

|  |                              |                |ծավալը            |

|__|______________________________|________________|__________________|

|1.|Տեխնոլոգիական կենտրոնների     |ՀՀ Շիրակի մարզ, |ՀՀ պետական        |

|  |գործունեության կառավարում     |քաղաք Գյումրի,  |բյուջեից, ինչպես  |

|  |                              |ՀՀ Լոռու մարզ,  |նաև  այլ          |

|  |                              |քաղաք Վանաձոր   |աղբյուրներից      |

|__|______________________________|                |__________________|

|2.|Ներդրումային ծրագրերի         |                |ՀՀ պետական        |

|  |պատրաստում և  գործընկերների   |                |բյուջեից, ինչպես  |

|  |ներգրավում                    |                |նաև  այլ          |

|  |                              |                |աղբյուրներից      |

|__|______________________________|                |__________________|

|3.|ՈՒսումնական և  գիտահետազոտական|                |ՀՀ պետական        |

|  |լաբորատորիաներ` տեղական և     |                |բյուջեից, ինչպես  |

|  |միջազգային ճանաչում ունեցող   |                |նաև  այլ          |

|  |ընկերությունների հետ          |                |աղբյուրներից      |

|__|______________________________|                |__________________|

|4.|ՈՒսումնական դասընթացների      |                |ՀՀ պետական        |

|  |անցկացում, գիտահետազոտական    |                |բյուջեից, ինչպես  |

|  |(R&D) ծրագրերի իրականացում    |                |նաև  այլ          |

|  |                              |                |աղբյուրներից      |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

2013 թվականին իրականացրած ծրագրերը

Անշարժ գույքի կառավարում

Հաշվետու ժամանակաշրջանում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շարունակվել են հիմնանորոգման աշխատանքները: Կատարվել են տանիքի թիթեղապատման, շենքի ներքին պատերի երեսապատման, էլեկտրական հոսանքագծերի անցկացման, կոյուղու և օդափոխության շինարարական աշխատանքները: Տեղադրվել է տանիքի ապակյա վիտրաժը, տեղադրվել և գործարկվել են երկու կողային վերելակները: Ավարտվել է անվտանգության և տեսահսկման նախագիծը:

Կենտրոնում իրականացվել են տարածքի բարեկարգման, արտաքին ջրամատակարարման, կենցաղային և անձրևաջրերի հեռացման, կոյուղիների, ջերմային ցանցի գծերի անցկացման աշխատանքները: Տարածքի բարեկարգումը (բացի ներքին բակից) ավարտին է հասցվել` տեղադրվել են բազալտե եզրաքարեր, սալիկներ և գունավոր բետոնե սալիկներ: Սիզամարգերում լցվել է բուսահող, կատարվել է պաստառի հարթեցում: Ամրացվել են օժանդակ (լաբորատոր) մասնաշենքի հիմքերն ու պատերը, իրականացվել են արտաքին հարդարման և տանիքի ծածկման աշխատանքները:

Ինովացիոն ոլորտի կրթական ծրագրեր

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի Գյումրու մասնաճյուղում իրականացվել են կրթական դասընթացներ համակարգչային ճարտարագիտության, Լաբ Վյու, C/C++, FPGA, C++ և System Programming առարկաների ուղղություններով:

Մեխանիկայի և էլեկտրոնիկայի լաբորատորիաներում 2013 թ. կայացած ռոբոտաշինության դասընթացի շրջանակում կատարվել են արգելքի պարամետրերի որոշման մոդուլի ծրագրային մշակման, տվիչներից ստացված ազդանշանների սանդղակավորման, ծրագրային մոդուլի թեստավորման, շրջադարձերի համար նախատեսված ղեկավարման բռնակի փոխանջատիչների փորձարկման աշխատանքներ:

2013 թ. Մուլտիմեդիայի լաբորատորիայում իրականացվել են Photoshop, Corel draw Adobe After Effects և 3D Max դասընթացներ:

Լաբորատորիայում ընթացել են հետևյալ թիմային նախագծերը.

- Եռաչափ մոդելավորման թիմն աշխատանքներ է սկսել նոր կարճամետրաժ անիմացիայի վրա: Մշակվել են անիմացիայի կերպարներ, սցենար, պատրաստվել են storyboarding, կերպարների մոդելներ` ներառյալ riging, skinning, lipsing, morphing:

- անիմացիայի ակումբի անդամների կողմից մշակվել են անիմացիայի կերպարներ, սցենար, պատրաստվել է storyboarding, սկսվել են անիմացիայի պատրաստման աշխատանքներ:

- ավարտվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ եռաչափ տեսահոլովակի պատրաստման աշխատանքները: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում պատրաստվել է 3 տեսահոլովակ 1, 5 և 12 րոպե տևողությամբ:

- «Gyumri Drive» խաղի հետագա առաջխաղացման համար պատրաստվել են նոր մեքենաների մոդելներ:

- «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի համար պատրաստվել է կարճամետրաժ (1 րոպե տևողությամբ) գովազդային 2D անիմացիա:

- Մուլտիմեդիայի լաբորատորիայի սաների կողմից պատրաստվել է սեփական «Help» կարճամետրաժ նախագիծ` 2D անիմացիայի և իրական նկարահանումների համադրությամբ: Լաբորատորիայի շրջանակում իրականացվել են անիմացիայի ստեղծման, նկարահանման, 2 տիպի տեսանյութերի համադրման և վերջնական կարճամետրաժ նախագծի ստացման աշխատանքներ:

- անիմացիայի գիտելիքների խորացման նպատակով իրականացվել են դասընթացներ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են անիմացիայում շարժման դինամիկան: Առաջադրանք ների տեսքով իրականացվել են մարդկային տարբեր տիպերի քայլվածքների և կենդանիների քայլվածքների անիմացիաներ:

2013 թ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել են նաև ՏՏ ոլորտի ծրագրերի կառավարման դասընթացներ, որոնք կազմակերպվել են Eworks ընկերության և Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության զարգացման ծրագրի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (EDMC USAID):

2013 թ. սեպտեմբերի 18-ին «Դ-Լինկ» ընկերության ռուսաստանյան գրասենյակի մասնագետներն այցելել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող «Դ-Լինկ» հետազոտական կենտրոն: Այցելության ընթացքում մասնագետները հանդիպել են կենտրոնի ուսանողների հետ: Մասնագետները գնահատել են ուսանողների` դասընթացի ընթացքում ստացված գիտելիքները որպես բավարար հիմք` նրանց կենտրոնի աշխատանքների մեջ ներգրավելու համար: Միևնույն ժամանակ, «Դ-Լինկ» ընկերության կողմից առաջարկվել է ավելացնել նաև հեռահաղորդակցության և ցանցերի ուսումնասիրությունը դասընթացի ուսումնական ծրագրերում:

 

2014 թվականին իրականացրած ծրագրերը

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանն ուղղված միջոցառումներ

«Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում» միջոցառման շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները.

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, համակարգման և կառավարման միասնականությունն ապահովելու համար ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի N 13-Ն որոշմամբ կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

2014 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը տրամադրում է տեխնոլոգիական աջակցություն և ինկուբացիոն ծառայություններ ինչպես գործող, այնպես էլ սկսնակ կազմակերպություններին և ձեռներեցներին` խթանելով վերջիններիս զարգացումը և ներքին ու արտաքին շուկաներ մրցունակ արտադրանքի դուրսբերումը:

Կենտրոնում տեղակայվել են հետևյալ կազմակերպությունները.

- «Դ-Լինկ» (D-Link) - Թայվան

- «Դիջիթըլ Փոմըգրանեթ» (Digital Pomegranate/ITechnology) - ԱՄՆ

- «ՋիԷնՍի-Ալֆա» (GNC Alfa/Rostelecom) - ՌԴ

- «Ի-Վորքս» (E-Works) - Ֆրանսիա

- «Skyline ստուդիա» - ՀՀ

- Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (GITC) - ՀՀ

- «Գյումրու լեզուների տուն» - ՀՀ

- «Թայմ Փրոդաքշըն» - ՀՀ

2014 թ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղակայված ուսումնական, հետազոտական և ինկուբացիոն լաբորատորիաներում կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և սեմինարներ հետևյալ հիմնական ուղղություններով`

- Ճարտարագիտություն (ներառյալ` հեռահաղորդակցություն և ընդունիչներ, էլեկտրատեխնիկայի, նյութերի դիմադրության հիմունքներ, կապ, ցանցային անվտանգություն, ալգորիթմներ, տվյալների անվտանգություն և այլն),

- Մուլտիմեդիա (ներառյալ` Adobe Photoshop, CoralDraw, 3D max, Auto CAD, AE, Rhino, Basics of Art, խաղեր և այլն),

- Web (ներառյալ` Web անիմացիոն ծրագրավորում (Flash, Silverlight, HTML5), համակարգչային և ցանցային խաղեր և այլն),

- Մոբայլ (ներառյալ` Android և IOS ծրագրավորում, անիմացիա, խաղեր և այլն),

- Գործարար հմտություններ (ներառյալ` ծրագրերի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, հաշվապահություն, օտար լեզուներ և այլն),

- Մաքուր տեխնոլոգիաներ (Clean Technologies, Entrepreneurship, Innovation):

Նշված դասընթացների և սեմինարների շրջանակում 2014 թ. պատրաստվել և վերապատրաստվել են ավելի քան 1100 մասնագետներ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում աքսելերացիոն ծրագրեր են իրականացվել Մուլտիմեդիայի, CleanTech, Ճարտարագիտության լաբորատորիաների, ինչպես նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, mLab ECA-ի, ANEL և այլ կենտրոնների հետ համատեղ, որոնց շրջանակում թիմերը ստացել են գործնական և ֆինանսական աջակցություն` իրենց գաղափարների առաջմղման, բիզնես նախաձեռնությունների զարգացման, աշխատաթիմերի ձևավորման և ընդլայնման, սկսնակ կազմակերպությունների առաջխաղացման ուղղությամբ:

2014 թ. կենտրոնում իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցների և վարժարանների աշակերտները դասավանդվել են «Ցանցային հիմունքներ», «Ծրագրավորման հիմունքներ», «Անգլերեն» առարկաները: Ծրագրի նպատակն է ուղղորդել աշակերտներին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտության ընտրության հարցում:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության շրջանակում 2014 թ. ձևավորվել են ավելի քան 10 թիմեր:

Կենտրոնում բիզնես աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրվել շուրջ 210 ընկերությունների, թիմերի և անհատ ձեռներեցների:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Գյումրիում առաջին միջազգային խոշոր տեխնոլոգիական «iGyumri» համաժողովը: Կազմակերպվել են «Ինովացիոն ծրագրեր և Startup բիզնեսներ», «Quick Start», «Քո տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը Հայաստանում», «Եվրոպայի օրերը Հայաստանում», «Կերպարների մշակում, Z-Brush-3dmax էքսպորտ», «Low poly modeling 3D Max,Կերպարների մշակում, Z-BRUSH-ից 3D MAX ինպորտ և հակառակը», «Ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում», «Ձեռներեցության հիմունքներ», «Գյումրի քաղաքի զարգացման ծրագիր» և այլ խորագրերով սեմինարներ:

 

Հիմնական խնդիրները

 

Ծրագրի խնդիրներն են`

- ազգային ինովացիոն համակարգի ձևավորում և համապատասխան սկզբունքների մշակում,

- բարելավել գործարար միջավայրը, բարձրացնել գործարար ծառայությունների (բիզնես-կրթության, տեղեկատվության, խորհրդատվության և այլն) տրամադրման հնարավորությունները Գյումրու և Վանաձորի ձեռներեցների համար,

- ՏՏ և ԲՏ ոլորտներում տեղական արտադրողների շահերի պաշտպանություն, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,

- մարզային բնակչության ՏՏ և ԲՏ ոլորտների մասնագիտական և ձեռնարկատիրական ունակությունների ձևավորում:

 

16.11.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի իրականացման նպատակը Գյումրի և Վանաձոր քաղաքներում ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովումն է, որը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների ստեղծմանը կամ ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև բիզնես աջակցության և խորհրդատվության տրամադրմանը:

 

Գերակայությունները

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն        |Հիմնավորում` համապատասխան հղումներով    |

|_|__________________________|կառավարության տնտեսական և  քաղաքական    |

| |2016   |2017   |2018      |ծրագրերին                               |

|_|__________________________|________________________________________|

|1|Գյումրի և  Վանաձոր        |«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի     |

| |քաղաքների սոցիալ-տնտեսական|պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի,   |

| |ու բիզնես միջավայրի       |«Ինովացիոն գործունեությանը պետական      |

| |զարգացման նախադրյալների   |աջակցության մասին» ՀՀ օրենքի 1-ին       |

| |ստեղծում, բարձր           |հոդվածի, 7-րդ հոդվածի դ) կետի, Հայաստանի|

| |տեխնոլոգիական աշխատատեղերի|Հանրապետության և  Վերակառուցման և       |

| |ստեղծում, համապատասխան    |զարգացման միջազգային բանկի միջև  2011 թ.|

| |կրթական ծրագրերի միջոցով  |հունվարի 26-ին ստորագրված «Էլ.          |

| |մարդկային ռեսուրսների     |հասարակության և  մրցունակության համար   |

| |կարողությունների          |նորարարության ծրագիր» N7963AM վարկային  |

| |զարգացում` Գյումրին և     |համաձայնագրի, ՀՀ կառավարության 2014 թ.  |

| |Վանաձորը դիտարկելով որպես |դեկտեմբերի 18-ի «ՀՀ 2015 թվականի պետական|

| |ազգային ինովացիոն         |բյուջեի կատարումն ապահովող              |

| |համակարգի բաղկացուցիչ     |միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման  |

| |մասեր                     |15-րդ կետի 8-րդ ենթակետի, ՀՀ            |

| |                          |կառավարության 2014 թ. հունվարի 9-ի      |

| |                          |«Գլխավոր օպերատոր ճանաչելու, գույքի     |

| |                          |նվիրատվության և  Հայաստանի              |

| |                          |Հանրապետության կառավարության 2010       |

| |                          |թվականի սեպտեմբերի 16-ի N 1203-Ն և      |

| |                          |Հայաստանի Հանրապետության կառավարության  |

| |                          |2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1341-Ն   |

| |                          |որոշումներն ուժը կորցրած ճանաչելու      |

| |                          |մասին» N 13-Ն որոշման, ՀՀ կառավարության |

| |                          |2015 թ. փետրվարի 12-ի «Գյումրու և       |

| |                          |Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների      |

| |                          |գործունեության իրականացման 2015 թվականի |

| |                          |ծրագիրը և  միջոցառումների ցանկը         |

| |                          |հաստատելու մասին» N 101-Ա որոշման, ՀՀ   |

| |                          |կառավարության 2014 թ. փետրվարի 13-ի     |

| |                          |«Անշարժ գույք հետ վերցնելու և  գլխավոր  |

| |                          |օպերատոր ճանաչելու մասին» N 227-Ա       |

| |                          |որոշման:                                |

._____________________________________________________________________.

 

16.11.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը, որոնք կնպաստեն Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեության ապահովմանը:

1) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում

Միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովումը: Ներգրավված մասնագետները կմասնակցեն կենտրոնի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, մասնավորապես, նոր ընկերություն ների հիմնման աշխատանքներին, գործարար կապերի հաստատմանը, թիմերի և ընկերությունների համար խորհրդատվության տրամադրմանը, գործունեության բիզնես պլանավորման փաստաթղթերի մշակմանը, միջոցառում ների կազմակերպմանը և այլն: Ընդհանուր առմամբ, միջոցառման շրջանակում ակնկալվում է ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր ընկերությունների ներգրավում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

Ըստ տարիների ակնկալվող արդյունքներն են.

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 2016-2018 թթ. միջոցառումների արդյունավետ կազմակերպում, տարեկան առնվազն 300 մասնագետների պատրաստում և վերապատրաստում, առնվազն 3 ընկերությունների ներգրավում, առնվազն 20 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում և/կամ միջոցառումների կազմակերպում:

Այս միջոցառումը նախատեսում է 2016-2018 թթ. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների վարձատրություն և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր:

2) Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կառավարում Միջոցառման շրջանակում նախատեսվում է կենտրոնի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովում: Նախատեսվում է կրթական ծրագրերի մշակում, ուսումնական դասընթացների անցկացում, տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

Մասնավորապես ըստ տարիների ակնկալվող արդյունքներն են.

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի 2016-2018 թթ. միջոցառումների արդյունավետ կազմակերպում, կրթական ծրագրերի մշակում և իրականացում, առնվազն 100 տեխնոլոգիական մասնագետների պատրաստում և վերապատրաստում, առնվազն 10 թիմերի և ընկերությունների համար բիզնես աջակցության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

Այս միջոցառումը նախատեսում է 2016-2018 թթ. տեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների վարձատրություն և գրասենյակի պահպանման համար համապատասխան ծախսեր:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 150.0-ական մլն դրամ:

 

16.12 «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» ծրագրի

իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.12.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ՀՀ ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին աջակցությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է և ամրագրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:

Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքի զարգացմանը, և այդ բոլորի հիման վրա` տնտեսական զարգացման խնդրի ապահովմանը:

2014 թ. ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ներդրումային միջավայրի բարելավման նոր ծրագրի շրջանակներում համագործակցության մասին:

 

._____________________________________________________________________.

|      ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող      |

|       ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ        |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի    |Շահառուների շրջանակի|Պետական        |

|  |նկարագրություն               |նկարագրություն      |հատվածի կողմից |

|  |                             |                    |ծառայության    |

|  |                             |                    |փոխհատուցման   |

|  |                             |                    |ծավալը         |

|__|_____________________________|____________________|_______________|

|1.|Ներդրումային միջավայրի       |Տնտեսավարող         |ՀՀ պետական     |

|  |բարելավմանն ուղղված          |սուբյեկտներ,        |բյուջեից,      |

|  |քաղաքականության մշակում      |պետական մարմիններ   |ինչպես նաև  այլ|

|  |                             |                    |աղբյուրներից   |

|__|_____________________________|____________________|_______________|

|2.|Ներդրումների և  ներդրողների  |Տնտեսավարող         |ՀՀ պետական     |

|  |պաշտպանությանն ուղղված       |սուբյեկտներ,        |բյուջեից,      |

|  |քաղաքականության մշակում և    |պետական մարմիններ   |ինչպես նաև  այլ|

|  |կատարելագործում              |                    |աղբյուրներից   |

|__|_____________________________|____________________|_______________|

|3.|Ազատ տնտեսական գոտիների      |Տնտեսավարող         |ՀՀ պետական     |

|  |ձևավորման  նպատակով          |սուբյեկտներ,        |բյուջեից,      |

|  |համապատասխան քաղաքականության |պետական մարմիններ   |ինչպես նաև  այլ|

|  |մշակում և  վերանայում,       |                    |աղբյուրներից   |

|  |օրենսդրական դաշտի բարելավում |                    |               |

|__|_____________________________|____________________|_______________|

|4.|ՀՀ-ում պետական մասնավոր գործ |Տնտեսավարող         |ՀՀ պետական     |

|  |ընկերության գործիքի ներդրման |սուբյեկտներ,        |բյուջեից,      |

|  |և  կիրառման արդյունավետության|պետական մարմիններ   |ինչպես նաև  այլ|

|  |բարձրացմանն նպաստելը և  այդ  |                    |աղբյուրներից   |

|  |գործիքի միջոցով              |                    |               |

|  |ենթակառուցվածքների զարգացումն|                    |               |

|  |ապահովելը                    |                    |               |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

ՀՀ իրական հատվածում 2012-2014 թթ. կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերը, մլն ԱՄՆ դոլար

 

._____________________________________________________________________.

|        |     2012     |     2013     |2014 թվականի հունվար-դեկտեմբեր|

|        |______________|______________|______________________________|

|        |Ներդրում|ՕՈՒՆ |ներդրում|ՕՈՒՆ |Ներդրում      |ՕՈՒՆ           |

|________|________|_____|________|_____|______________|_______________|

|Ընդամենը|   751,8|567,4|   597,4|271,2|        2017.7|          840.9|

|________|________|_____|________|_____|______________________________|

|աճ, %   |    7.9 | 10.1|   -20.5|-52.2|2014 թ. վիճակագրությունը      |

|        |        |     |        |     |համադրելի չէ նախորդների հետ,  |

|        |        |     |        |     |պայմանավորված ՀՀ ԱՎԾ կողմից   |

|        |        |     |        |     |մեթոդաբանության փոփոխությամբ  |

._____________________________________________________________________.

 

2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են Ռուսաստանից (737.3 մլն), Կիպրոսից (367.1 մլն), Գերմանիայից (276.7 մլն), Կանադայից (91.6 մլն) Լիբանանից (81.3 մլն), Ֆրանսիայից (58 մլն) և Նիդեռլանդներից (57.4 մլն): Վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` հեռահաղորդակցություն, հանքագործական արդյունաբերություն, ենթակառուցվածքներ (ներառում է էլեկտրականության, գազի, ջրի արտադրությունը և բաշխումը), շինարարություն, մշակող արդյունաբերություն, տրանսպորտ և լոգիստիկ ծառայություններ:

 

2014 թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր հոսքերը կազմել են 2,017.7 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրում է եղել 840.9 մլն ԱՄՆ դոլարը (հաշվարկը կատարվել է 2014 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի հիման վրա): 2012 և 2013 թթ. օտարերկրյա ներդրումների նվազումը հիմնականում պայմանավորված է եղել հեռահաղորդակցության և կապի, էներգետիկայի ոլորտներում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի ավարտով:

2015 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ մոտ 6000 ձեռնարկություն:

Վերջին տարիներին Հայաստանը ներգրավել է 100-ից ավելի ամբողջությամբ նոր ներդրումային ծրագրեր: Դա կազմում է Հարավային Կովկասի տարածաշրջանի նմանատիպ ծրագրերի 21%-ը, այն դեպքում, երբ հենց ինքը տարածաշրջանը ներգրավել է ԱՊՀ երկրներում կատարված նման ծրագրերի 9%-ը:

2014 թվականին ստեղծվել է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին (ՀՀ կառավարության 27.02.2014 թ. N 231-Ա որոշում): Ազատ տնտեսական գոտու ստեղծման արդյունքում արդեն իսկ կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր:

2014 թ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն են ստացել հինգ ընկերություն, որոնց գործունեության արդյունքում կկատարվեն մոտ 18 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ և կստեղծվեն մոտ 190 գիտատար նոր աշխատատեղեր:

 

Հիմնական խնդիրները

 

Ներդրումային միջավայրի հիմնական խնդիրներն են

. օտարերկրյա ուղղակի ներդրումների աստիճանական նվազման միտում,

. ներդրումային ոլորտի օրենսդրության վերանայման անհրաժեշտություն,

. օտարերկրյա ներդրումների ներգրավման համար խթանների մշակում,

Օրենսդրությունը և կարգավորումները որոշիչ դեր են կատարում ներդրումների ներգրավման և ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման գործում: Կայուն, պարզ և թափանցիկ իրավական դաշտը արագ զարգացող ներդրումային միջավայրի կարևոր նախապայման է հանդիսանում: Իրավական դաշտի կայունության ապահովման համար անհրաժեշտ է բարձրացնել օրենք ների բովանդակության, ինչպես նաև նրանց մշակման և ընդունման գործընթացների թափանցիկության և կանխատեսելիության մակարդակը:

 

16.12.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի նպատակն է Հայաստանում տեսչական և ներդրումային միջավայրի բարեփոխումների իրականացումը, որը կնպաստի տեսչական գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը:

 

Գերակայությունները.

 

Ներդրումային քաղաքականության կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրողների համար առանցքային նշանակության ոլորտներ մուտք գործելու ֆորմալ և ոչ ֆորմալ խոչընդոտների նվազում, ներդրողների պաշտպանվածության մակարդակի և օրենսդրական դաշտի կայունության բարձրացում, ավելի թափանցիկ, արդյունավետ և գործուն խթանների համակարգ:

Տեսչական բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ է նվազեցնել ոլորտը կարգավորող օրենսդրական անհստակությունները, բարձրացնել ստուգումների թափանցիկությունն ու կանխատեսելիությունը, ներդնել միջազգային սկզբունքներ, որոնք կբարելավեն գործարար համայնքի նկատմամբ պետական վերահսկողությունը:

 

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն                       |Հիմնավորում` համապատասխան|

|_|_________________________________________|հղումներով կառավարության |

| |2016                |2017                |տնտեսական և  քաղաքական   |

| |                    |                    |ծրագրերին                |

|_|____________________|____________________|_________________________|

| |Գյուղատնտեսական     |Ներդրումային        |ՀՀ կառավարության         |

| |ոլորտի իրական       |քաղաքականություն    |16.05.2013 թ. N 515-Ա    |

| |հատվածի համար       |մշակող              |որոշման 3.2.1. մաս       |

| |ներդրումային        |գերատեսչության      |                         |

| |ռեսուրսների         |կարողությունների    |                         |

| |ներգրավման          |զարգացում           |                         |

| |հնարավորությունների |                    |                         |

| |բացահայտում և       |                    |                         |

| |արտահանման զարգացման|                    |                         |

| |նպաստավոր պայմանների|                    |                         |

| |ապահովման համար     |                    |                         |

| |առաջարկությունների  |                    |                         |

| |մշակում             |                    |                         |

|_|____________________|____________________|_________________________|

| |Իրազեկում,          |Տրանսֆերային        |ՀՀ կառավարության         |

| |ներդրողների հետ     |գնագոյացման մասով   |16.05.2013 թ. N 515-Ա    |

| |հաղորդակցման        |կարողությունների    |որոշման 3.2.1. մաս       |

| |համակարգի           |ստեղծում` կարգավորիչ|                         |

| |արդիականացում       |դաշտի մշակում և     |                         |

| |                    |աջակցություն        |                         |

| |                    |իրավական ակտերի     |                         |

| |                    |կիրառումն ապահովելու|                         |

| |                    |հետ կապված հարցերում|                         |

._____________________________________________________________________.

 

16.12.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրով նախատեսվում է իրականացնել միջոցառումներ ուղղված ներդրումային միջավայրի բարելավմանն, ներդրումային գործունեության ակտիվացմանը, ներդրումների հոսքերի մեծացմանը, ինչպես նաև տեսչական բարեփոխումներին և ստուգում իրականացնող մարմինների օպտիմալացմանը:

Ծրագրի իրականացման համար 2016-2017 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել 2016 թ.` 16.9 մլն դրամ և 2017 թ.` 21.0 մլն դրամ:

 

16.13 «Տնտեսական հետազոտությունների կենտրոնի գործունեության ծրագիր»

ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.13.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման գործընթացում առանցքային դեր ունեն մակրոտնտեսական, ոլորտային և կառուցվածքային քաղաքականությունների իրականացման արդյունքների վերլուծությունները, տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումների բացահայտումները ու կանխատեսումների իրականացումը: Հայաստանի տնտեսությունը, լինելով փոքր և բաց տնտեսություն, անմիջականորեն կրում է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունները: Հետևապես Հայաստանի տնտեսական զարգացման ընթացիկ և հեռանկարային միտումների, ճյուղային համամասնությունների ու կառուցվածքային տեղաշարժերի բացահայտումը, պահանջում է տնտեսության վրա արտաքին/ներքին գործոնների ազդեցության գնահատում կատարված խոր մասնագիտական հետազոտության արդյունքում:

Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը խիստ կարևորվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում 2013 թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում և ՀՀ Նախագահի կողմից հանձնարարվեց ստեղծել այնպիսի կենտրոն, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն կունենա, հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ:

Տնտեսական հետազոտությունների կենտրոնն իր աշխատանքները սկսել է 2015 թ. հունվարի 1-ից:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|              շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                  |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի  |Շահառուների շրջանակի   |Պետական       |

|  |նկարագրություն             |նկարագրություն         |հատվածի կողմից|

|  |                           |                       |ծառայության   |

|  |                           |                       |մատուցման     |

|  |                           |                       |ծախսերի       |

|  |                           |                       |փոխհատուցման  |

|  |                           |                       |ծավալը        |

|__|___________________________|_______________________|______________|

|1.|ՀՀ կառավարության           |ՀՀ կառավարություն,     |Ամբողջությամբ |

|  |մակրոտնտեսական, ոլորտային  |պետական կառավարման     |              |

|  |և  կառուցվածքային          |մարմիններ,             |              |

|  |քաղաքականությունների       |Հետազոտական շրջանակներ,|              |

|  |իրականացման արդյունքների   |Մասնավոր հատված        |              |

|  |հետազոտությունների և       |                       |              |

|  |վերլուծությունների         |                       |              |

|  |իրականացում                |                       |              |

|__|___________________________|_______________________|______________|

|2.|ՀՀ տնտեսական զարգացման     |ՀՀ կառավարություն,     |Ամբողջությամբ |

|  |երկարաժամկետ միտումների    |պետական կառավարման     |              |

|  |բացահայտում և              |մարմիններ,             |              |

|  |կանխատեսումների իրականացում|Հետազոտական շրջանակներ,|              |

|  |                           |Մասնավոր հատված        |              |

|__|___________________________|_______________________|______________|

|3.|Տնտեսության վրա արտաքին/   |ՀՀ կառավարություն,     |Ամբողջությամբ |

|  |ներքին գործոնների          |պետական կառավարման     |              |

|  |ազդեցության գնահատում      |մարմիններ,             |              |

|  |                           |Հետազոտական շրջանակներ,|              |

|  |                           |Մասնավոր հատված        |              |

|__|___________________________|_______________________|______________|

|4.|Ոլորտային ծրագրերի, այդ    |ՀՀ կառավարություն,     |Ամբողջությամբ |

|  |թվում` ՊՄԳ ձևաչափով        |պետական կառավարման     |              |

|  |իրականացվող, ծախսեր        |մարմիններ,             |              |

|  |օգուտներ վերլուծության     |Հետազոտական շրջանակներ,|              |

|  |իրականացում                |Մասնավոր հատված        |              |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Ծրագիրը սկսել է գործել 2015 թվականից:

 

Հիմնական խնդիրները

 

1. Տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակի ձևավորման և զարգացման առաջնահերթությունների նախանշման նպատակով ՀՀ կառավարության մակրոտնտեսական, ոլորտային և կառուցվածքային քաղաքականությունների իրականացման արդյունքների բազմապրոֆիլ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ միտումների բացահայտում և կանխատեսումների իրականացման ապահովում (տես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնադրություն 2-րդ բաժնի, 9-րդ մասի 1-ին կետի «ա» «ե» ենթակետեր):

2. Տնտեսության վրա արտաքին/ներքին գործոնների ազդեցության գնահատման նպատակով միկրոմակարդակում տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տիրապետում` միկրոմակարդակում բազմաուղղային տնտեսագիտորեն հետազոտությունների (մոնիտորինգի) իրականացում:

3. Մասնագիտական որակների բարձրացում և որակյալ ծառայությունների մատուցում: Տնտեսական գործընթացների անընդհատականության պայմաններում առավել կոնկրետ առաջադրանքների (սեղմ ժամկետում ոլորտային վերլուծություններ, նոր ծագած արտաքին և ներքին գործոնների ազդեցության գնահատումներ) դեպքում բարդ է լինում կենտրոնացնել ինչպես աշխատանքային ռեսուրսները, իսկ որոշ դեպքերում բավարար չեն լինում առկա մարդկային և մասնագիտական ռեսուրսները:

 

16.13.2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

. Ծրագրի նպատակն է նախանշել ՀՀ սոցիալտնտեսական զարգացման քաղաքականության շրջանակի ձևավորման գործընթացի համար անհրաժեշտ ՀՀ տնտեսական զարգացման ընթացիկ և հեռանկարային միտումների, ճյուղային համամասնությունների ու կառուցվածքային տեղաշարժերի բացահայտման, տնտեսական զարգացման ցուցանիշների կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների իրականացման աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը կնպաստի`

1. պետության համար` ՀՀ սոցիալտնտեսական զարգացման քաղաքականության շրջանակի ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական, կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործմանը,

2. Գործարարների համար բիզնեսի զարգացման, իսկ հասարակության շահագրգիռ անձանց համար` հնարավորինս համապարփակ տեղեկատվության տիրապետմանը:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն                       |Հիմնավորում` համապատասխան|

|_|_________________________________________|հղումներով կառավարության |

| |2016            |2017        |2018       |տնտեսական և  քաղաքական   |

| |                |            |           |ծրագրերին                |

|_|_________________________________________|_________________________|

|1|Կենտրոնի կողմից 2016, 2017 և  2018 թթ.   |ՀՀ կառավարության 2014    |

| |կատարված աշխատանքների մոնիթորինգի        |թվականի մայիսի 19-ի «ՀՀ  |

| |իրականացում                              |կառավարության ծրագրի     |

|_|_________________________________________|մասին» N 511-Ա որոշում,  |

|2|Կատարված մոնիտորինգի հիման վրա           |ՀՀ կառավարության 2008 թ. |

| |2016-2018 թթ. և  տարեկան աշխատանքային    |հոկտեմբերի 30-ի «Կայուն  |

| |ծրագրերի ճշգրտում և  վերջինիս իրականացում|զարգացման ծրագիրը        |

|_|_________________________________________|հաստատելու մասին»        |

|3|Կենտրոնի        |Կենտրոնի կողմից         |N 1207-Ն որոշում ՀՀ      |

| |մասնագետների    |ներկայացվող առավել բարձր|կառավարության 2012 թ.    |

| |ունակությունների|որակյալ արդյունքի       |հուլիսի 11-ի N 1229-Ն    |

| |և  գիտելիքների  |ապահովում               |որոշմամբ հաստատված ՀՀ    |

| |խորացում`       |                        |էկոնոմիկայի նախարարության|

| |համապատասխան    |                        |կանոնադրություն          |

| |պարբերաբար      |                        |                         |

| |իրականացվող     |                        |                         |

| |վերապատրաստում- |                        |                         |

| |ների միջոցով    |                        |                         |

| |մասնագետների    |                        |                         |

| |ունակությունների|                        |                         |

| |և  գիտելիքների  |                        |                         |

| |խորացում`       |                        |                         |

| |համապատասխան    |                        |                         |

| |պարբերաբար      |                        |                         |

| |իրականացվող     |                        |                         |

| |վերապատրաստում- |                        |                         |

| |ների միջոցով    |                        |                         |

|_|________________|________________________|                         |

|4|Տնտեսական հետա- |Տնտեսական               |                         |

| |զոտությունների  |հետազոտությունների և    |                         |

| |և  մշտադիտար-   |մշտադիտարկումների       |                         |

| |կումների        |իրականացում, գիտականորեն|                         |

| |իրականացում,    |հիմնավորված մեթոդական և |                         |

| |գիտականորեն     |ռեսուրսային հենքի       |                         |

| |հիմնավորված     |ձևավորում,  արդյունքների|                         |

| |մեթոդական և     |հրապարակայնության       |                         |

| |ռեսուրսային     |ապահովում               |                         |

| |հենքի           |                        |                         |

| |ձևավորում,      |                        |                         |

| |արդյունքների    |                        |                         |

| |հրապարակայնու-  |                        |                         |

| |թյան ապահովում  |                        |                         |

._____________________________________________________________________.

 

16.13.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Ծրագիրը սկսել է գործել 2015 թվականից: Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 30.4-ական մլն դրամ:

 

16.14 ««Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային փաթեթների

ձեռքբերման» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.14.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

2007 թ. հունվարի 30-ին Էդինբուրգ քաղաքում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, որով կողմերը համաձայնվել են Հայաստանում իրականացնել մի շարք կրթական, ուսումնական ծրագրեր, հիմնել Մայքրոսոֆթ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, համագործակցել էլեկտրոնային կառավարության ծառայությունների մշակման ուղղությամբ և այլն:

Հուշագրի շրջանակում` «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ, ՀՀ կառավարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում 2011 թ-ին հիմնվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), որի նպատակն է` կիրառելով նորարարական և արդյունավետ մոտեցում, աջակցել փոքր և միջին ձեռնարկություններում հիմնարար գիտելիքների և փորձառության ձևավորմանը` տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն լուծումներ մշակելու ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել բիզնես գիտելիքները` կայուն ձեռնարկություններ հիմնելու նպատակով: Ինովացիոն կենտրոնն ապահովում է գիտելիքների փոխանցում գործարար, տեխնիկական և կառավարմանն առնչվող տարբեր ոլորտներում` իրականացնելով ուսումնական դասընթացներ, գործնական սեմինարներ, գաղափարների փորձարկում (թեստավորում և ցուցադրում), ինչպես նաև նյութատեխնիկական ենթակառուցվածքի տրամադրում համատեղ ծրագրերում աշխատող տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Հարկ է նշել նաև, որ «Մայքրոսոֆթ»-ի հետ ստորագրված հուշագրի շրջանակում «Մայքրոսոֆթ» ընկերությունը ՀՀ կրթական հաստատություններին արտոնյալ պայմաններով (3 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ծրագրային փաթեթի համար) շուրջ 10000 համակարգիչների համար տրամադրել է «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային ամբողջական փաթեթներ, որն, ըստ էության, նշանակալի ներդրում է` ուղղված ՀՀ հանրային հատվածի զարգացմանը: Այս ուղղությամբ, «Մայքրոսոֆթ»-ի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև ստորագրվել է «Microsoft Campսs and School Agreement» լիցենզավորման պայմանագիրը:

«Մայքրոսոֆթ»-ի հետ ստորագրված հուշագրով նախատեսվում էր նաև ՀՀ կառավարության կողմից հետևողական ջանքերի գործադրում ՀՀ պետական մարմիններում «Մայքրոսոֆթ»-ի լիցենզավորված ծրագրային փաթեթների կիրառման ուղղությամբ:

Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային ֆինանսական միջոցների հաշվին (88,882.0 հազ. դրամ) 2012-2014 թթ. ընթացքում ձեռք են բերվել, ընդհանուր առմամբ, 692 հատ «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթներ, այդ թվում`

. 100 հատ` ՀՀ Նախագահի աշխատակազմի համար,

. 280 հատ` ՀՀ կառավարության աշխատակազմի համար,

. 205 հատ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար,

. 107 հատ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության համար:

ՀՀ հանրապետական գործադիր մարմիններում «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրանքի արտոնագրված փաթեթների ծավալներն ուսումնասիրելու և առկա իրավիճակը գնահատելու նպատակով 2014 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վերոնշյալ մարմիններից հավաքագրվել, ամփոփվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել համապատասխան տեղեկատվությունը:

«Մայքրոսոֆթ» ընկերության հետ կարևոր նախաձեռնություններից մեկն է հանդիսանում նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ» տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի հիմնումը: Ակադեմիայում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ ճարտարագիտական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողների համար` «Մայքրոսոֆթ»-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով և մեթոդաբանությամբ: Ակադեմիայի բոլոր ուսանողները հնարավորություն են ստանում անվճար գրանցվելու «DreamSpark» ծրագրում, որտեղից կարող են ստանալ մի շարք արտոնագրված ծրագրեր և ուսումնական նյութեր իրենց կրթական գործունեության մեջ կիրառելու նպատակով:

2014 թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի ունեցած «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ կառավարության անունից ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Հիմք ընդունելով վերոնշյալ հուշագիրը` ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 22-ի N 1273-Ա որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կողմից քննարկվել են «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: Քննարկումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել առաջիկա 2 տարիների ընթացքում /2016-2017 թթ./ ապահովելու ՀՀ պետական կառավարման մարմինների համար «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերումը:

 

._____________________________________________________________________.

|  Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների   |

|                 շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ               |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի          |Շահառուների    |Պետական       |

|  |նկարագրություն                     |շրջանակի       |հատվածի կողմից|

|  |                                   |նկարագրություն |ծառայության   |

|  |                                   |               |մատուցման     |

|  |                                   |               |ծախսերի       |

|  |                                   |               |փոխհատուցման  |

|  |                                   |               |ծավալը        |

|__|___________________________________|_______________|______________|

|1.|«Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն |Հայաստանի      |Ամբողջությամբ |

|  |ծրագրային փաթեթների ձեռքբերման     |Հանրապետություն|              |

|  |ապահովում                          |               |              |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

2016-2018 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվող Ծրագիրը հանդիսանում է նոր նախաձեռնություն:

 

Հիմնական խնդիրները

 

2014 թ. ՀՀ կառավարության անունից ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում նախատեսվում է «Մայքրոսոֆթ»-ի հետ նոր ուղղություններով համագործակցության ծրագրերի իրականացում:

Մասնավորապես, նորարարական ենթակառուցվածքների ստեղծման, ՏՏ ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության, որակյալ կրթության ապահովման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվում է «Մայքրոսոֆթ»-ի կողմից Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտում համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում: Այս ուղղությամբ, արդեն իսկ մշակվել են ընկերության հետ ստորագրվելիք համապատասխան փաստաթղթերի նախագծերը:

Վերոնշյալ ծրագրերի իրագործման համար որպես հիմնական նախապայման` «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից նշվում է ՀՀ պետական կառավարման մարմինների համար ընկերության լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման անհրաժեշտությունը:

 

16.14.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի իրականացման նպատակն է «Մայքրոսոֆթ»-ի կողմից Հայաստանում նոր ծրագրերի, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնման ծրագրի, կրթական ոլորտում համագործակցության, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը:

«Մայքրոսոֆթ»ի կողմից Հայաստանում վերոնշյալ նախաձեռնությունների իրականացումը կարևորվում է հետևյալ առումով`

. Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացում, որպես բարձր տեխնոլոգիաներ և նորարարություն ունեցող և խթանող, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող երկիր:

. «Մայքրոսոֆթ» ընկերության, որպես համաշխարհային առաջատար կազմակերպության, գիտելիքի, ենթակառուցվածքների, կուտակված փորձի հասանելիություն և կիրառում Հայաստանում:

Հայաստանի կայուն դիրքավորումը տարածաշրջանում, որպես նորագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր, հատկապես` մոբայլ, ամպային և անվտանգության ոլորտներում:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

| |Գերակա ուղղություն                       |Հիմնավորում` համապատասխան|

| |_________________________________________|հղումներով կառավարության |

| |2016         |2017         |2018         |տնտեսական և  քաղաքական   |

| |             |             |             |ծրագրերին                |

|_|_________________________________________|_________________________|

|1|Ոլորտի կարողությունների և  նվաճումների   |2007 թ. ՀՀ կառավարության |

| |խթանում                                  |և  «Մայքրոսոֆթ»          |

|_|_________________________________________|ընկերության միջև         |

|2|Ոլորտի հնարավորությունների ներկայացում   |ստորագրված Տեղեկատվական  |

| |Հայաստանում և  արտերկրում, հասարակական   |տեխնոլոգիաների ոլորտում  |

| |իրազեկում                                |համագործակցության        |

|_|_________________________________________|հուշագիր, 2014 թ. ՀՀ     |

|3|Ոլորտում ներդրումների և  արտահանումների  |կառավարության անունից ՀՀ |

| |խթանում                                  |էկոնոմիկայի նախարարության|

|_|_________________________________________|և  «Մայքրոսոֆթ»          |

|4|ՏՏ ոլորտի մասնագետների որակական մակարդակի|ընկերության միջև         |

| |և  մրցունակության բարձրացում             |ստորագրված փոխըմբռնման   |

| |                                         |հուշագիր                 |

._____________________________________________________________________.

 

16.14.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվող Ծրագիրը հանդիսանում է նոր նախաձեռնություն: Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել 2016-2017 թթ.` 556.2-ական մլն դրամ:

 

Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր

 

«Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերում

Ծրագրի շրջանակում նախատեսվում է /2016-2017 թթ./ ապահովել ՀՀ պետական կառավարման մարմինների համար «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերումը: Նշվածը հիմք կհանդիսանա ընկերության կողմից Հայաստանում նոր նախաձեռնությունների իրականացման, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնման ծրագրի, կրթական ոլորտում համագործակցության, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման համար:

 

16.15 «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական

ծառայություն» ծրագրի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.15.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ.

 

ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` Հայպետհիդրոմետ/, համաձայն ՀՀ կառավարության 28.11.2002 թ N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է ՀՀ պետական իշխանության մարմիններին, ազգաբնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով:

Կարևորվում է նաև միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ ՀՀ պետական (ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացումը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության /ՀՕԿ/ Կոնվենցիայի և Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/ անդամ պետությունների միջև ստորագրված միջպետական համաձայնագրերի շրջանակներում միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցության կազմակերպումը և այդ համաձայնագրերի շրջանակներում Հայպետհիդրոմետի ստանձնած պարտավորությունների կատարումը:

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

Վերջին տարիներին ոլորտի զարգացման էական միտումներ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆինանսական ցուցանիշների շրջանակներում, չեն նկատվել: 2014 թ. համակարգի պահպանման ծախսերի համար պետական բյուջեից հատկացումները կազմել են 762.6 մլն դրամ` պայմանավորված միջին և նվազագույն աշխատավարձի աճով, իսկ 2015 թ. պետական բյուջեից հատկացումները կազմել են` 914.6 մլն դրամ: Բյուջետային հատկացումների աճը պայմանավորված է ՀՀ գործող նվազագույն աշխատավարձի շեմի ամենամյա բարձրացումներով:

 

Հիմնական խնդիրները.

 

Ոլորտի հիմնական խնդիրները նպատակաուղղված են հիդրոօդերևութաբանական ստորաբաժանումների, կայանների և դիտակետերի աշխատանքների ավտոմատացմանը, համակարգիչների և այլ կարգի նորագույն տեխնիկական միջոցների ներդրման ճանապարհով դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին և ՀՕԿ-ի կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելուն, գործող սարքավորումների անխափան շահագործմանը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերևութաբանական սպասարկման որակը:

Համակարգն ունի տեխնիկական վերազինման և արդիականացման խնդիր, քանի որ դիտարկումների պետական ցանցում ներկայում շահագործվող մասնագիտական գործիքներն ու սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են 60-70%-ով, իսկ որպեսզի պետությունը կարողանա առավելագույնս կատարել իր հիմնական պարտավորությունները քաղաքացիների կյանքի, առողջության և ունեցվածքի պահպանության, պետության և տնտեսության կայուն զարգացման հարցերում, այն պետք է ունենա զարգացած և պարբերաբար արդիականացվող, դիտարկումների համաշխարհային ցանցում ինտեգրված հիդրոօդերևութաբանական ենթակառույց, որը պետք է հնարավորություն ունենա ՀՕԿ-ի կոնվենցիայի շրջանակներում, որին Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 1992 թ., օգտվելու հարևան և այլ երկրների հիդրոօդերևութաբանական և կլիմայական տվյալներից, ինչի համար անհրաժեշտ է տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանակման միջազգային ստանդարտներին համապատասխանող համակարգ:

 

16.15.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

Համաձայն «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պետական նշանակության աշխատանքների ծրագրի, որը հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա, համակարգի գործունեությունն ուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիտորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

 

Գերակայությունները

 

Առաջիկա 3 տարիների ռազմավարական նպատակներով պայմանավորված ոլորտի գերակայություն է հիդրոօդերևութաբանական պետական ցանցի կայանների ու դիտակետերի համալրում ժամանակակից սարքերով և սարքավորումներով, վերազինում նորագույն տեխնիկայով, համակարգիչների ներդնում և կիրառում, հիդրոօդերևութաբանական տվյալների բանկի ստեղծում, վերստուգիչ սարքերի չափաբերման և ստուգաճշտման ապահովում:

 

16.15.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

ՀՀ ՏԿԱԻՆ «Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը հանրապետության տարածքում իրականացնում է հիդրոօդերևութաբանական երևույթների, ջրային օբյեկտների հիդրոլոգիական բնութագրերի ուսումնասիրություն, ֆոնային ռադիո ակտիվության վերաբերյալ դիտարկումների կատարում, այդ ոլորտների վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքների մասին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովում:

Ծառայության օպերատիվ արտադրական և ֆինանսատնտեսական գործունեությունն ուղղված է կանոնադրական պարտականությունների կատարմանը:

Հանրապետության տարածքում մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով ներկայում գործում են 44 օդերևութաբանական (այդ թվում 6 բարձրլեռնային դժվարամատչելի) և 3 մասնագիտացված կայաններ, որոնք գտնվում են տարբեր կլիմայական գոտիներում, սկսած ծովի մակարդակից 450 մ (Բագրատաշեն) մինչև 3200 մ (Արագած) բարձրության վրա: Դիտակայանների ցանցը հանդիսանում է հիդրոօդերևութաբանական դիտակայանների համաշխարհային ցանցի անբաժանելի մասը:

Ծրագրի իրականացման համար 2016 թ. նախատեսվել է 885.8 մլն դրամ, 2017-2018 թթ.` 886.9 մլն:

 

16.16 «Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություն» ծրագրի

իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

16.16.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) գործունեության նպատակը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված գործառություններն են:

Օրենքով սահմանված կարգով ՊՈԱԿԸ 2015 թվականին իրականացնելու է հետևյալ ծառայությունների մատուցումը բյուջեով նախատեսված 42.4 մլն դրամ գումարի սահմաններում:

ՊՈԱԿ-ի իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ`

 

._____________________________________________________________________.

|   Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների  |

|               շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                 |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների շրջանակի      |Շահառուների        |Պետական       |

|  |նկարագրություն                 |շրջանակի           |հատվածի կողմից|

|  |                               |նկարագրություն     |ծառայության   |

|  |                               |                   |մատուցման     |

|  |                               |                   |ծախսերի       |

|  |                               |                   |փոխհատուցման  |

|  |                               |                   |ծավալը        |

|__|_______________________________|___________________|______________|

|1.|Կանոնակարգերի մշակում` տեխնածին|ՀՀ տարածքում գործող|Ամբողջական    |

|  |վթարների կանխարգելում, դրանց   |վտանգավոր          |              |

|  |հետևանքների  վերացում, նման    |օբյեկտների         |              |

|  |վթարների հետևանքով             |ռեեստրում գրանցված |              |

|  |հասարակությանը և  տնտեսությանը |3500-ից ավել       |              |

|  |հասցվող վնասների ռիսկի         |կազմակերպություններ|              |

|  |նվազեցում, ինչպես նաև          |                   |              |

|  |բնակչության և  շրջակա միջավայրի|                   |              |

|  |պաշտպանություն:                |                   |              |

._____________________________________________________________________.

 

Կանոնակարգերի մշակումը հնարավորություն կտա` առնվազն նվազագույնի հասցնել տեխնածին վթարների քանակը և դրանց հետևանքով տեղի ունեցած տեխնածին վթարների մահացու կամ ծանր ելքով դեպքերի կրճատումը:

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

ՊՈԱԿ-ը Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված մատուցված ծառայություններից ստացված միջոցների հաշվին ստեղծել է նոր աշխատատեղեր, ձեռք են բերվել նորագույն լաբորատոր սարքավորումներ, որոնց օգտագործումը զգալիորեն բարձրացրել է փորձաքննությունների որակը:

2014 թ. մշակվել և սահմանված կարգով հաստատման են ներկայացվել տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող երեք կանոնակարգեր:

Համաձայն ՀՀ կառավարության 13.04.2006 թ. «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման` 2012 թ. հաշվառվել է և տեխնիկական քննության է ենթարկվել տեխնածին վթարի 15 դեպք` 7-ը մահացու և 8 ծանր ելքով, 2014 թ. տեղի է ունեցել տեխնածին վթարի 11 դեպք` 4 մահացու և 7 ծանր ելքով:

 

Հիմնական խնդիրները

 

Չնայած ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիների ընթացքում մշակվել են նոր կանոնակարգեր, այնուամենայնիվ, դեռևս կան բնագավառներ որոնց գծով չեն մշակվել անվտանգ շահագործման կանոնակարգերը, ինչը դժվարեցնում է այդ բնագավառներում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական փորձաքննության իրականացումը: Դրանց մշակումը ակնկալվում է հետագա տարիների ընթացքում:

 

16.16.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

 

ՄԺԾԾ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է, տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակելը, ստորերկրյա կառույցների շինարարության ժամանակ և շինարարությունում վթարների վերացման պլանների կազմման և իրականացման հրահանգի, նավթի և նավթամթերքների համար ուղղահայաց գլանային պողպատե պահեստարանների, օդի բաժանումից նյութերի արտադրման և օգտագործման և ռետինի արտադրության ժամանակ անվտանգության կանոնները պահպանելը, տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպքի, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության ենթարկելն է:

Նշված նպատակները բխում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թ. N 2334-Ն որոշման պահանջներից:

 

Գերակայությունները

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Կանոնակարգերի մշակում:

 

16.16.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

«Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ» ծրագիրը կատարելու պահանջով 2015 թ. պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվել է 42.4 մլն դրամ, որը հնարավորություն է ընձեռել մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել մի շարք կանոնակարգեր` «Պայթունապաշտպանված օդափոխիչների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման կանոններ», «Հրագործական արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգ, «Տեխնիկական անվտանգության կանոններ նիկելի, պղնձի և կոբալտի արտադրության ժամանակ»:

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. ժամանակահատվածում նախատեսվել է 42.4 մլն դրամ:

 

16.17 «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն»

ծրագրի ընդհանուր նկարագիրը և հիմնական խնդիրները

 

16.17.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ.

 

ՀՀ Նախագահի 2009 թ. հոկտեմբերի 17-ի N ՆԿ-161-Ն կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի» հիմնադրույթներով, ինչպես նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներով ընդգծված վերաբերմունք է դրսևորվում հանրապետության տարածքում մթնոլորտի և մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգ ստեղծելու և միասնական քաղաքականության իրականացման ուղղությամբ: Այս բնագավառում, որպես լիազորված մարմին, հանդես է գալիս ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը` իր «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ) միջոցով, որը և հանդիսանում է հանրապետության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միակ մասնագիտացված կառույցը:

 

Վերջին երկու տարիների համակարգի զարգացման միտումները

 

2013-2014 թթ ՀՀ ՏԿԱԻՆ նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ում հակակարկտային աշխատանքների ծավալների զարգացման ուղղությամբ:

2014 թվականի սկզբին «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ էին երկու ռադիոլոկացիոն կայան և թվով 154 հակակարկտային կայաններ, որից 145-ը ռադիոմոդեմային, իսկ 9-ը` շարժական, առանձնացված VPN-VLAN կապուղիով աշխատող: 2014 թվականին հանրապետության տարածքում «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տվյալներով դիտարկվել են մոտ 520 կարկտավտանգավոր պրոցեսներ: Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն տվյալների համաձայն կարկտահարության դեպքերի ընդհանուր թիվը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չպաշտպանվող տարածքներում կազմել է 111 անգամ: «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի պաշտպանության տակ գտնվող փաստացի մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում ակտիվ ներգործության են ենթարկվել 354 կարկտավտանգավոր ամպեր, որի արդյունքում կատարվել է մոտ 1190500 կրակոց:

 

Հիմնական խնդիրները.

 

Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում կարևորվում է` մթնոլորտային վտանգավոր երևույթների դեմ պայքարի, մասնավորապես պաշտպանվող տարածքների ընդլայնումը, հակակարկտային միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, հակակարկտային պաշտպանության այլ միջոցների ներդրման աջակցությունը (ՀՀ 2013-25 թթ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, կետ 232): Հաշվի առնելով այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանը ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը, խիստ անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությանը:

Հակակարկտային կենտրոնների առկայության պարագայում արդյունավետ է դառնում հակակարկտային կայանների սպասարկման աշխատանքները, նորմալ աշխատանքային պայմաններ են ստեղծվում աշխատողների համար:

Առաջնահերթ անհրաժեշտ է Արարատի մարզում կառուցել հակակարկտային կենտրոն, ձեռք բերել և կենտրոնում տեղադրել ռադիոլոկացիոն կայան, ինչպես նաև կապիտալ նորոգել Լոռու, Արագածոտնի հակակարկտային կենտրոնների ու կենտրոնական բազայի շենք-շինությունները, կոմունիկացիաները: Պետք է Արմավիրի մարզում ավարտին հասցնել հակակարկտային կենտրոնի կառուցումը, ձեռք բերել ու կենտրոնում տեղադրել ռադիոլոկացիոն կայան և այլն:

Արարատի և Արմավիրի մարզերում հակակարկտային կայանների աշխատանքը հնարավոր է արդյունավետ իրականացնել միմիայն նշված մարզերից յուրաքանչյուրում համապատասխան կենտրոնների և ռադիոլոկացիոն կայանների առկայության դեպքում:

Ռադիոլոկացիոն կայանի խափանման կամ նրա բացակայության դեպքում հակակարկտային կայանների նույնիսկ նորմալ աշխատանքի պարագայում հնարավոր չէ առանց ռադիոլոկացիոն կայանի կատարել կարկտավտանգավոր պրոցեսների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ, որը կբերի գյուղատնտեսական մշակաբույսերի կարկտահարության: Մինչև նոր կայանների ձեռքբերումը և տեղադրումն անհրաժեշտություն է առաջանում առկա ռադիոլոկացիոն կայանների հաճախակի նորոգման խնդիրը, որը կապված է մեծ ծախսերի հետ:

 

16.17.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ոլորտի նպատակներն են`

- մթնոլորտային երևույթների կառավարումը, ռադիոլոկացիոն և արբանյակային դիտարկում ների իրականացումը,

- կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը և պաշտպանվող տարածքների շեշտակի ավելացումը,

- ցածր ամպամածությունների և մառախուղների ցրման, երկարատև տեղումների դեմ պայքարի իրականացման ուղղությամբ փորձարարական աշխատանքների կատարումը,

- մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակման, կատարելագործման և դրանց ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքների շարունակական կատարումը:

 

Գերակայությունները

 

«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի գերակայությունները հանրապետությունում կարկտի դեմ պայքարի աշխատանքների իրականացումն է:

Ինչպես արդեն նշվել է, առաջնահերթ հարկավոր է ձեռքբերել ռադիոլոկացիոն կայաններ, ստեղծել ու կառուցել մարզային հակակարկտային կենտրոնների բազաները, դրանք ապահովելով շենքեր-շինություններով, կոմունիկացիաներով, անհրաժեշտ սարքեր սարքավորումներով, գույքով, համապատասխան մասնագիտական կադրերով և այլն:

Հինգ մարզերում` ծրագրով ընտրված տարածքներում, հարկավոր է տեղադրել պահանջվող քանակի ու տիպի հակակարկտային համակարգեր, քանի որ վերոնշյալ այդ մարզերի պաշտպանվող տարածքներում գործող համակարգերի քանակը բավարար չէ ծածկելու գոնե ինտենսիվ մշակության տարածքները: Անհրաժեշտ է կարկտի դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել հանրապետությունում ընդունված և կիրառվող տեխնոլոգիայով: Միաժամանակ պետք է փորձարկվեն նաև մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործության այլ մեթոդներ:

 

16.17.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

2015 թ. ոլորտի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կազմում է 301.1 մլն դրամ, որով կիրականացվեն հանրապետության 8 մարզերում գտնվող 123 համայնքների տարածքներում տեղադրված թվով 412 հակակարկտային կայանների շահագործումը ու սպա սար կումը, ինչպես նաև ԼՂՀ տարածքում տեղադրված և միասնական կառավարման ընդհանուր համակարգին միացված 72 հակակարկտային կայանների կառավարումը:

Նախատեսվում է իրականացնել Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն կայանների մասնակի նորոգման աշխատանքներ:

Պետք է կատարել Արագածոտնի ու Լոռու ՌՀԿ-ների, և Արմավիրի ՀԿ-ի կոմունիկացիաների մասնակի նորոգման և այլ աշխատանքներ:

Ծրագրի իրականացման համար 2016 թ. նախատեսվել է 302.3 մլն դրամ, 2017-2018 թթ.` 303.4 մլն:

 

16.18 «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» ծրագրի ընդհանուր նկարագիրը

և հիմնական խնդիրները

 

16.18.1 ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ.

 

Հայաստանը տարածականորեն գտնվում է երկրաշարժավտանգ գոտում, որտեղ երկրաշարժերը ամենահին ժամանակներից ուղեկցել են մարդկանց: ՈՒժեղ երկրաշարժերը մեկ անգամ չէ որ ավերակների են վերածել շեն ու բարգավաճ քաղաքներն ու գյուղերը` պատճառ դառնալով մեծաքանակ մարդկային զոհերի, հսկայական նյութական ու տնտեսական վնասների:

ՈՒժեղ երկրաշարժերի դեմ պայքարն ունի համազգային նշանակություն:

Բնական աղետներից Հայաստանին առավելագույն վնաս են հասցրել ուժեղ երկրաշարժերը:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Ընդունվեցին` «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշումը, ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշումը:

 

Վերջին երկու տարիների համակարգի զարգացման միտումները

 

2013-2014 թվականներին ոլորտի զարգացման միտումներն ակնհայտ են, քանի որ կա որոշակի առաջընթաց բոլոր ուղղություններով: Հատկապես կարևորում ենք աշխատանքները սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ, Երևան, Գյումրի, Վանաձոր և այլ քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի հիմնական բաղադրիչների գնահատումը, դիտարկումների ցանցի արդիականացումը և սեյսմիկ վտանգի քարտեզագրման աշխատանքները: 2014 թ-ին Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ «ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ի հիդրոերկրադինամիկական դիտակայաններում չափումների արդիականացում» ծրագրի շրջանակներում Մեծամոր հորատանցքում տեղադրվեց նոր ավտոմատ չափիչ կայան` ջրի մակարդակի, ջրի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ավտոմատ չափող ու գրանցող սարքով: Կայանից կուտակված թվային տվյալները իրական ժամանակում ուղարկվում են տվյալների հավաքման կենտրոն:

2014 թ-ին Գլոբալ դիրքորոշման համակարգի ցանցի կազմակերպության մասնագետի հետ համատեղ արդիականացվել է ՍՊԾ համակարգի «Արուճ» GPS ռեֆերենց կայանը, որը միակն է Հարավային Կովկասում և ընդգրկված է համաշխարհային գեոդեզիական ծառայության եվրոպական սեգմենտում:

2013-2014 թվականներին ստեղծվել է նորագույն և հավաստի տվյալների բազա ՀՀ տարածքի տեկտոնիկայի, սեյսմաբանության, ինժեներային սեյսմաբանության ոլորտներում, որն առավել հիմնավորված հիմք կլինի ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման հավանականային նոր քարտեզի կազմման ժամանակ` միաժամանակ, կիրառելով քարտեզների կազմման առաջադեմ տեխնոլոգիաներ, գնահատման մեթոդական միասնական մոտեցումներ ու սեյսմաշրջանացման միջազգային ստանդարտներ: Ներկայում Հայաստանի Հանրապետության տարածքի 1:500000 մասշտաբի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման համար գոյություն ունի հավանականային գնահատմամբ այնպիսի համակարգչային ծրագրեր, որոնք թույլ կտան օգտագործել այլընտրանքային սեյսմատեկտոնական մոդելներ, ինչպես նաև հաշվարկների ընթացքում հաշվի առնել տարբեր պարամետրերի անորոշությունները և դրանց ազդեցությունը վտանգի վրա, գրունտի առաջացրած առավելագույն հորիզոնական արագացումների արժեքները` տարբեր հեռավորություններից և տարբեր շարժումներով բնութագրվող խզվածքների համար:

 

Հիմնական խնդիրները.

 

Ծրագրի հիմնական խնդիրները հետևյալն են.

. Արդիականացնել ժամանակակից թվային չափիչ սարքավորումներով` ՍՊԾ համակարգի ազգային դիտացանցի սեյսմիկ տարածաշրջանային (ընդհանուր թվով 9), գրունտի ուժեղ շարժումների (ընդհանուր թվով 8), հիդրոերկրաքիմիական (ընդհանուր թվով 5) դիտակայանները:

. ՈՒսուցանել հասարակության տարբեր շերտերին` տիրապետելու սեյսմիկ պաշտպանության գործնական խնդիրներին և պատրաստ լինելու դրանք անհրաժեշտության դեպքում կիրառելու:

. Կազմել ՀՀ բոլոր խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկի քարտեզներ:

. Գնահատել Երևան քաղաքում գոյություն ունեցող թվով 5 հատուկ և թվով 25 կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը և մշակել առաջարկություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով:

 

16.18.2 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ և ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Նպատակները

Ծրագրի նպատակն է դիտարկումների ցանցի վերազինման, զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով հասնել սեյսմիկ վտանգի և ռիսկի հուսալի մոնիտորինգի ու գնահատման:

 

Գերակայությունները

 

. Վերազինել Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանը:

. Իրականացնել ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ, ուժեղ երկրաշարժի վերաբերյալ գործողություն ների և վարքականոն ների ուսուցում, ՍՊԾ-ում ուսումնական կենտրոնի ստեղծում:

. Կազմել ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզ:

. Կազմել ՀՀ բոլոր բնակավայրերի սեյսմիկ ռիսկի քարտեզներ:

. Իրականացնել Երևանի տարածքում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում:

 

16.18.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ներկայում ՍՊԾ համակարգի 4 ՊՈԱԿ-ները կատարում են իրենց ծրագրային պարտավորությունները, որոնք ուղղված են ընդհանուր նպատակների իրականացմանը: Սակայն, ոլորտի զարգացման և հատկապես սեյսմիկ մոնիթորինգի ապահովման նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ:

ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարները օգտագործվում են ՍՊԾ համակարգի 4 ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող հետևյալ աշխատանքների համար.

ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով շուրջօրյա ռեժիմով իրականացնում են դիտարկումներ ազգային դիտացանցի ավելի քան 150 կայաններում: Ապահովվում է ՀՀ տարածքի և տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի գնահատումը, տեղի ունեցած երկրաշարժերի գրանցումը, համալիր տվյալների բազաների ընդլայնումը, մշակումը և, ըստ հաստատված ռեգլամենտի, օպերատիվ հաղորդագրությունների ուղարկումը:

Ընդլայնվում են ՀՀ տարածքի և տարածաշրջանի ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով սելսմոլոգիական, երկրաֆիզիկական, երկրադինամիկական, երկրաքիմիական և այլ տվյալների բազաները, իրականացվել է դրանց մշակումը, վերլուծությունը և մեկնաբանումը: Մշակվում են ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նոր մոտեցումներ և մեթոդներ:

Իրականացվել է ՀՀ և ԼՂՀ տարածքների թվով 938 շենքերի և շինությունների (դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, բնակելի և արտադրական շենքեր, առանձին բնակարաններ, առանձնատներ և այլն) տեխնիկական վիճակի կամ սեյսմիկ խոցելիության գնահատում: Սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման աշխատանքների շրջանակներում իրականացվել է ավելի քան 8035 բազմաբնակարան բնակելի շենքերի տվյալների բազայի հավաքագրում:

Կազմվել է ՀՀ կենսաապահովման մագիստրալային գծերի (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսային կապ, ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր) սեյսմիկ ռիսկի սխեմատիկ քարտեզը: Կատարվել են աշխատանքներ ՀՀ և ԼՂՀ տարածքներում սողանքներով և փլուզումներով արտահայտված տեղամասերի համատեղված քարտեզի ստեղծման ուղղությամբ:

Իրականացվում է համագործակցություն միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ (ADRC, JICA, DASE, IUGG, USGS, ISDR, OECD, CTBTO և այլն): ՍՊԾ-ի մասնագետները մասնակցում են սեյսմիկ ոլորտին առնչվող բազմաթիվ միջազգային համաժողովներին:

Ծրագրի իրականացման համար 2016 թ. նախատեսվել է 819.3 մլն դրամ, 2017-2018 թթ.` 825.6 մլն դրամ:

 

16.19 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

16.19.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.19.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ), որպես հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող պետական մարմին, պատասխանատու է տնտեսության և հասարակության մեջ տեղի ունեցող երևույթների, գործընթացների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպման, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ինչպես նաև հանրությանը վիճակագրական ամփոփ տեղեկատվությամբ ապահովման համար:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի դրույթների` ՀՀ տարածքում պետական վիճակագրության մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար օրենսդրական հիմք են հանդիսանում ՀՀ օրենքով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը» և պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը:

Վիճակագրության ոլորտի համար ՀՀ պետական բյուջեից հատկացումները հիմնականում ուղղվում են.

սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, փոխանակման և տրամադրման ծառայությունների իրականացմանը,

վիճակագրական տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի, մամուլի հաղորդագրություն ների և «ՀՀ սոցիալտնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների տպագրմանը:

Ոլորտի շահառուներն են` վիճակագրական տեղեկատվության սպառողները` պետական և տեղ ական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, միջազգային և հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, հանրությունը և այլն:

 

16.19.1.2. Վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները

 

ա) ՀՀ ԱՎԾ 2014 թվականի գործունեությունն ըստ «2014 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»

«2014 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված 419 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1883) վիճակագրական աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

Ծրագրով նախատեսված տեղեկատվահրատարակչական գործունեության մասով 2014 թվականին ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվել են 152 անուն` ընդհանուր առմամբ 11.807 տպաքանակով և մոտ 1.7 մլն էջ ընդհանուր ծավալով վիճակագրական նյութեր, ներառյալ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը (հայերեն և ռուսերեն): Ծրագրով նախատեսված և հրապարակված 21 անուն վիճակագրական ժողովածուները հրապարակվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Միաժամանակ, համաձայն Ծրագրի, հրապարակվել են 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67):

Համաձայն Ծրագրի, հրապարակվել են 11 մամուլի հաղորդագրություններ` (պարբերականությունը հաշվի առած` 36) և ՀՀ ԱՎԾ աշխատակազմի 10 մարզային և Երևան քաղաքի գործակալությունների կողմից պատրաստվել են 2 անուն վիճակագրական զեկույցներ:

2014 թվականի ընթացքում միջազգային համագործակցության շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվել է 2 մամուլի հաղորդագրություն և էլեկտրոնային փոստով պատասխանվել 170 հարցումների:

Ընդհանուր առմամբ, 2012-2014 թվականների ընթացքում ԱՎԾ կողմից կատարված աշխատանքների գծով արդյունքային ծավալները մնացել են համեմատաբար կայուն մակարդակին:

ԱՎԾ կողմից 2012-2014 թվականներին իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրը

 

._____________________________________________________________________.

|Աշխատանքների անվանումները|2012թ.   |2013թ.   |2014թ.   |Նախորդ տարվա |

|                         |         |         |         |նկատմամբ     |

|                         |         |         |         |փաստացի աճը, |

|                         |         |         |         |կամ նվազումը |

|                         |         |         |         |(%)          |

|                         |_________|_________|_________|_____________|

|                         |Պլան|Փաստ|Պլան|Փաստ|Պլան|Փաստ|2013թ.|2014թ.|

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Վիճակագրական աշխատանքներ |1907|1910|1927|1929|1865|1883|   1.0|   2.4|

|(հրապարակումների թիվը)   |    |    |    |    |    |    |      |      |

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Վիճակագրական             |   2|   2|   4|   4|   3|   3| 100.0|  25.0|

|հետազոտություններ        |    |    |    |    |    |    |      |      |

|(հետազոտությունների թիվը)|    |    |    |    |    |    |      |      |

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Վիճակագրական ժողովածուներ|  21|  21|  19|  19|  21|  21|   9.5|  10.5|

|(ժողովածուների թիվը)     |    |    |    |    |    |    |      |      |

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Վիճակագրական տեղեկագրեր  |  68|  68|  68|  68|  68|  68|   0.0|   0.0|

|(տեղեկագրերի թիվը)       |    |    |    |    |    |    |      |      |

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Տեղեկատվական զեկույցներ  |  24|  24|  24|  24|  24|  24|   0.0|   0.0|

|(զեկույցների թիվը)       |    |    |    |    |    |    |      |      |

|_________________________|____|____|____|____|____|____|______|______|

|Մամուլի                  |  36|  38|  36|  39|  36|  36|   2.6|   7.7|

|հաղորդագրություններ      |    |    |    |    |    |    |      |      |

|(հաղորդագրությունների    |    |    |    |    |    |    |      |      |

|թիվը)                    |    |    |    |    |    |    |      |      |

._____________________________________________________________________.

 

բ) ՀՀ ԱՎԾ 2015 թվականի զարգացման միտումներն ըստ «2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի»

«2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում» ներառված են 420 ծածկագրերով (պարբերականությունը հաշվի առած` 1898) վիճակագրական աշխատանքներ:

Նախատեսված է իրականացնել 3 վիճակագրական հետազոտություն` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված է հրապարակել 20 վիճակագրական ժողովածու` ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Միաժամանակ, համաձայն Ծրագրի, կհրապարակվեն 17 անուն վիճակագրական տեղեկագրեր (ամսական, եռամսյակային, տարեկան պարբերականությամբ` 67), 10 մամուլի հաղորդագրություններ (պարբերականությունը հաշվի առած` 35) և «Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցը` (պարբերականությունը հաշվի առած` 24):

 

16.19.1.3. Հիմնական խնդիրները

 

«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի դրույթներով սահմանված` վիճակագրության ոլորտի հիմնախնդիրներն են.

- հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները բնութագրող ցուցանիշների մշտադիտարկմանն օժանդակություն,

- ՀԶՌԾ ցուցանիշների մշտադիտարկմանն օժանդակություն,

- ազգային հաշիվների համակարգի բարելավում,

- ՀՀ 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման ելքային աղյուսակների ստացում և հրապարակում,

- չհաշվառված տնտեսության գնահատման մեթոդաբանության կատարելագործում,

- բնապահպանության ոլորտի վիճակագրության բարելավում, ինչպես նաև ամբողջականացում, արդիականացում,

- վարչական ռեգիստրների ստեղծում և կատարելագործում,

- «ֆինանսական հաշվի» վիճակագրական տվյալների համապատասխանության ապահովում,

- վիճակագրական տեղեկատվության մատչելիության, թափանցիկության մակարդակի էլ ավելի բարձրացում:

 

16.19.2. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

16.19.2.1. Նպատակները

 

Վիճակագրության ոլորտի հիմնական նպատակն է. հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը, ամփոփումը, պահպանումը, ինչպես նաև փոխանակումը և վիճակագրական տեղեկատվության տարածումը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի դրույթների` ՀՀ ԱՎԾ-ն, պետական վիճակագրության իրագործման բնագավառում իր գործունեությունն իրականացնում է, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերով սահմանված հիմնական ուղղությունները և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված միջոցառումները:

Տարեկան Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է տեղադրվեն վերջիններս)` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ ՀՀ ԱՎԾ-ի համար սահմանված վերոհիշյալ հիմնական նպատակներն ու խնդիրները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ, Հազարամյակի զարգացման հռչակագրով սահմանված նպատակները, «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի մասին» ՀՀ օրենքը, և դրանց հիման վրա մշակվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերը:

 

2016-2018 թվականներին ՀՀ ԱՎԾ ռազմավարական նպատակներ են համարվում.

. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում վիճակագրության կառուցողական վերափոխման գործընթացների շարունակում` վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման միջոցով,

. Վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկում:

. Տարածքային (համայնքների, խոշոր քաղաքների) վիճակագրության համակարգի ձևավորմանն օժանդակություն և կատարելագործում:

. Վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարում:

 

16.19.2.2. Գերակայությունները

 

ՀՀ 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ վիճակագրության ոլորտի գերակայությունների համար հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը: 2016-2018 թվականների գերակայություններն են.

. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխություն ների իրականացմանը,

. տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

. ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման նպատակով` աշխատանքներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,

. համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,

. անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանք ների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

. վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,

. շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,

. վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և օպերատիվ բավարարման նպատակով` ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ և այլն) կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը,

. վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել և ընդլայնել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,

. շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգիչը, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգիչը, վիճակագրական միավորների դասակարգիչը և այլն), ինչպես նաև արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի և արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը),

. կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:

 

16.19.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

2016-2018 թվականներին ոլորտին ուղղված հատկացումները (առանց կառավարման ապարատի ծախսերի), ըստ տարիների կկազմեն` 2016 թվականին` 839.1 մլն դրամ, 2017-2018 թվականներին, յուրաքանչյուր տարի` 724.6 մլն դրամ:

Ծախսերը 2016 թվականին 2015 թվականի հաստատվածի նկատմամբ կաճեն` 0.5%-ով, 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ կնվազեն` 13.6%-ով:

Ծախսերի փոփոխությունը 2016-2018 թվականների միջնաժամկետ հատվածում հիմնականում պայմանավորված է.

. «Չդիտարկվող տնտեսության» մասով ճշգրտումների և լրահաշվարկների իրականացման նպատակով հատուկ հետազոտության իրականացում ոչ առևտրային կազմակերպություններում» նոր նախաձեռնության նախատեսմամբ 2016 թվականին` 7.9 մլն դրամ:

Ծրագիրն իր մեջ ընդգրկելու է ՀՀ-ում գրանցված շուրջ 1200 ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսական արդյունքների, ինչպես նաև դրանց կողմից բնակչությանը մատուցած ծառայությունների ծավալի վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման աշխատանքների իրականացում, որի նպատակով կիրառվող վիճակագրական գործիքները համապատասխանեցվելու են միջազգային նոր դասակարգումների և մեթոդաբանական պահանջներին:

Ծրագրի իրականացումը հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն ոչ առևտրային կազմակերպությունների եկամուտների և ծախսերի կառուցվածքի վերաբերյալ, ինչը հատկապես կարևորվում է ոչ առևտրային կազմակերպությունների «արտադրանքը» ՀՆԱ-ի և այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկներում պատշաճ արտացոլման և մեթոդաբանական կարողությունների կատարելագործման ենթատեքստով:

. 2016 թվականին գյուղատնտեսության համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ և անցկացմամբ` 107.5 մլն դրամ:

 

2016-2018 թվականներին ՀՀ ԱՎԾ-ի կողմից կատարվող աշխատանքների նախատեսվող ծախսերի կարևոր մաս է` գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

2016 թվական

. գյուղատնտեսական համատարած հաշվառման նախնական արդյունքների հաշվարկում և հրապարակում,

. գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրով նախատեսված ելքային աղյուսակների ստացում,

. գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների վերլուծություն,

. գյուղատնտեսական համատարած հաշվառման նյութերի հրապարակում:

 

16.19.5. ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ

 

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրված դրամաշնորհների օգտագործման մասին կանխատեսումը հետևյալն է.

. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն գյուղատնտեսական համատարած հաշվառմանը» ծրագիր (ընդհանուր գումարը` 524.687 եվրո, իրականացման ժամկետը` 2014-2017 թվականներ):

. ԵՄ/ԹՎԻՆԻՆԳ II «Աջակցություն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը» ծրագիր (ընդհանուր գումարը` 1.000.000 եվրո, իրականացման ժամկետը` 2015-2017 թվականներ):

 

ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

17.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

17.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակում է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը` առաջնորդվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ այլ օրենքներով և իրավական ակտերով:

2015 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայությանն առկա են եղել թվով 26 ընկերություններ, որից 15-ը` 100% պետական մասնակցությամբ, 4-ը` 100%-ից պակաս 50%-ից ավելի և 7-ը` 50%-ից պակաս:

ՈՒսումնասիրվել են նաև հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա գործող առևտրային կազմակերպությունների տարեկան աուդիտի եզրակացությունները:

ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի N 777-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 68-րդ կետի` ճշգրտվել է մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, իրականացվել է դրանց արտադրական հնարավորությունների և գործունեության հեռանկարների վերլուծություն, և հաշվի առնելով համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների դիրքորոշումը, ներկայացվել է մի շարք առաջարկություններ:

2014 թվականի ընթացքում Վարչության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման 58 նախագիծ, որոնցից 37-ը ընդունվել են ՀՀ կառավարության կողմից, 11-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 10-ը գտնվում են շրջանառության մեջ:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վարչության տնօրինությանն է հանձնվել 343 միավոր գույք, որից` 317 միավոր անշարժ և 26 միավոր շարժական գույք:

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կողմից շարունակվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համապատասխան համայնքների ավագանու որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը նվիրելու գործընթացն ապահովող միջոցառումները:

2014 թ. ընթացքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող շենք-շինությունների հատակագծերի կազմման նպատակով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը լիցենզավորված կազմակերպությանը պատվիրել է մոտ 334264 քառ. մետր մակերեսով շենք, շինությունների և շուրջ 289 հա հողամասի չափագրում: Նույն ժամանակահատվածում վարչության հաշվեկշռում հաշվառված սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող 159 անվանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 122 անվանում անշարժ գույքի վկայականներում կատարվել են համապատասխան ուղղումներ:

 

17.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

2013-2014 թթ. ժամանակաշրջանում ՀՀ կառավարության 26.04.2012 թ. N 529-Ա, 06.06.2013 թ N 634-Ա և 18.12.2014 թ N 1437-Ա որոշումների համաձայն պետությունն ընդունել է թվով 376 անվանում անշարժ գույքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրաբերությունը, 192 անվանում անշարժ գույքի կողմից զբաղեցրած հողամասերի չափերը ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան ուղղվել են, 7-ը` հանձնվել են Առաքելական եկեղեցուն, 121-ը` ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով արդեն իսկ հանդիսանում են պետական սեփականություն:

ՀՀ կառավարության 2012 թ.-ի օգոստոսի 9-ի N 1144-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 22.02.2001 թ. N 125 որոշման մեջ փոփոխություն) հաստատված կարգի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված անշարժ գույքից մինչև մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածք տրամադրելու նպատակով ներկայացված 147 հայտից 17-ը չեղարկվել է, 92-ի աճուրդը կայացել է, 4-ի աճուրդը չի կայացել, 20 հայտ ներկայացվել է «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին` աճուրդ կազմակերպելու նպատակով, 14 հայտ գտնվում են ուսումնասիրության փուլում:

2014 թվականի ընթացքում Վարչությունում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել ընդամենը 697 միավոր գույք, որից` 668 միավոր անշարժ գույք, 29 միավոր շարժական գույք (որից` 1 ավտոմեքենա և 29 միավոր այլ շարժական գույք):

2014 թվականի ընթացքում Վարչության հաշվեկշռից հանվել է 205 անշարժ գույք, որից 149-ը` հանրակացարանային սենյակներ, շարժական գույք 90 հատ, որից` 27-ը տրանսպորտային միջոց և 47-ը` լուծարումից հետո մնացած գույք:

Կատարված ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռեն պետական հանրակրթական դպրոցների կողմից զբաղեցված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և տարածքներն օգտագործել առավել արդյունավետ և նպատակային:

Վարչության ևս մեկ կարևոր գործառույթներից է պետական (կամ պետական մասնակցությամբ) ընկերությունների լուծարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

2014 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 3 առևտրային կազմակերպության լուծարման մասին ՀՀ կառավարության 3 որոշում:

ՀՀ կառավարության 2010 թ.-ի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 13-րդ կետի համաձայն Վարչության կողմից համակարգվել են պետական կառավարման մարմինների կողմից ձևավորված` լուծարվող կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների աշխատանքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել է նաև համապատասխան խորհրդատվություն: Վարչության կողմից ամփոփվել է պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները եռամսյակային կտրվածքով ներկայացվել են ՀՀ կառավարության աշխատակազմ:

2014 թվականի ընթացքում լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 146,525.0 հազ. դրամի կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջեի նկատմամբ` 76,432.0 հազ. դրամի, համայնքային բյուջեի գծով` 9,732.0 հազ. դրամի, աշխատավարձի գծով` 53,856.0 հազ. դրամի և այլ կրեդիտորական պարտք` 6,505.0 հազ. դրամի:

ՀՀ պետական բյուջեի «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 3,207.0 հազ. դրամ, ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին որպես լուծարային արժեք փոխանցվել է 258.0 հազար դրամ, իսկ 221 հազ. դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունք վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

 

Պետական գույքի մասնավորեցումը և օտարումը.

Պետական գույքի մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական նպատակներն են`

առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,

պետական գույքի մասնավորեցման այն ձևերի լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կողմից մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության 7 որոշման նախագիծ որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից: Նշված որոշումներով աճուրդային կարգով մասնավորեցման են առաջարկվել թվով 7 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո մնացած շարժական և անշարժ գույքերը:

Պետական անշարժ և շարժական գույքի օտարման մասին նախապատրաստվել է ՀՀ կառավարության 35 որոշման նախագիծ, որից 28-ը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 1-ը ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը, իսկ 6-ը գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկման փուլում: Ըստ օտարման ձևերի` 20-ը վերաբերում են գույքի աճուրդով օտարմանը, 6-ը` ուղղակի վաճառքի ձևով, իսկ 9-ը` մրցույթով օտարմանը: Պետական գույքի օտարման նպատակով Վարչությունում կազմակերպվել է 10 միավոր գույքի մրցույթ, որից 9-ը կայացել է:

2014 թվականի ընթացքում Վարչության կողմից մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների անհատույց սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության 5 որոշման նախագծեր, որից 4-ը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կողմից մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել նաև ՀՀ տեղաբնակ քաղաքացիներին բնակելի տարածք նվիրելու մասին ՀՀ կառավարության 7 որոշման նախագիծ (23 ընտանիքների կողմից զբաղեցրած թվով 26 սենյակ), որը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

2014 թվականի ընթացքում աճուրդով վաճառքի է ներկայացվել 1004 լոտ, որից 29-ը` լուծարման ընթացքում գտնվող գույքի, 25-ը` լուծարումից հետո մնացած մասնավորեցվող շարժական գույքի, 129-ը` տրանսպորտային միջոցների, 821-ը` այլ շարժական գույքի: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 875-ը, որից 4-ը` լուծարման ընթացքում գտնվող գույք, լուծարումից հետո մնացած շարժական գույք, 55-ը` տրանսպորտային միջոց, 793-ը` այլ շարժական գույք:

Կազմակերպվել է գույքի վարձակալության տրամադրման թվով 189 աճուրդ: Թվով 133 տարածքների վարձակալության տրամադրման աճուրդները կայացել են:

Կնքվել են թվով 14 աճուրդի կազմակերպման պայմանագիր:

 

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները.

2014 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178,352.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 144,150.0 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ` 34,202.0 հազ. դրամ:

2014 թվականին պետական գույքի օտարումից ստացված մուտքերն ունեն հետևյալ տեսքը. գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1,665,604.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1,488,783.0 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ` 176,821.0 հազ. դրամ:

Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014 թվականին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է 277,546.8 հազ. դրամ` նախատեսված 249,000.0 հազ. դրամի փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014 թվականին փաստացի մուտքագրվել է 4,414.4 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 937.8 հազ. դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ` 3,476.6 հազ. դրամ:

2014 թվականի ընթացքում պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 57,465.0 հազ. դրամ:

Վերը նշված հոդվածներով պետական բյուջեի ընդամենը մուտքերը կազմել են 1,968,882.6 հազ. դրամ, համայնքային բյուջեներ են փոխանցվել 211,023.0 հազ. դրամ, իսկ ՊՈԱԿ-ներին` 3,476.6 հազ. դրամ:

 

Պայմանագրային պարտավորությունների կատարումը.

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

2014 թվականի ընթացքում մասնավորեցման և օտարման պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 25 գնորդ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են շուրջ 10,757.0 մլն դրամ և 4.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ապահովել 47 աշխատատեղ:

 

17.1.3 Հիմնական խնդիրները

 

Պետական գույքի կառավարման և մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական խնդիրներն են`

1. պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության իրականացումը` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան (օրենքը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի նոյեմբերի 20-ին),

2. պետական գույքի ռազմավարական, ծրագրային կառավարման ներդրումը եռամյա ծրագրերին համապատասխան` պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված ամբողջական իրացման նպատակով, օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև գործող իրավական ակտերի լրամշակումը` օրենքի դրույթներն ամբողջությամբ հաշվի առնելու (ամրագրելու) նպատակով,

3. պետական գույքի ամբողջական հաշվառման իրագործում, դասակարգում, հաշվառման գրանցամատյանների վարումը, գրանցամատյանում առկա տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը, սահմանված կարգով սեփականության իրավունքների պետական գրանցման ապահովումը,

4. պետական գույքի պահպանման և օգտագործման գործընթացի կանոնակարգումը և վերահսկումը, պետական գույքի պահառության ծրագրի իրականացումը,

5. պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառվելու է պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման կարգը` պետական գույքի օգտագործման այլ ընտրանքային տարբերակների կիրառմամբ (մրցույթ, աճուրդ և ուղղակի ձև), վարձակալությամբ տրված պետական գույքի բարելավման նպատակով ներդրումների ներգրավումը,

6. պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների կանոնակարգումը և վերահսկումը,

7. բաժնետիրական ընկերություններում պետության լիազոր ներկայացուցչական համակարգի կազմակերպումը և վերահսկումը, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ՀՀ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացի կազմակերպումը,

8. պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների լուծարման և դրանց գույքի տնօրինման, ինչպես նաև սնանկացման ու ֆինանսական առողջացման ծրագրերի հիմնավորումը և իրականացումը,

9. պետական գույքի մասնավորեցման միասնական քաղաքականության իրականացումը, առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,

10. պետական գույքի մասնավորեցման և օտարման այն ձևերի կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող (օտարվող) առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

 

17.2. Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

 

17.2.1 Նպատակները

 

ՄԺԾԾ ժամանակահատվածում, պետական գույքի կառավարման ոլորտի հիմնական նպատակներն են`

1. պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության վարումը,

2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը,

3. պետական գույքի կազմի ու կառուցվածքի կանոնակարգումը և օպտիմալացումը,

4. պետական գույքի մասնավորեցման և օտարման միասնական քաղաքականության իրականացումը,

5. պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի կանոնակարգումը,

6. պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործումը,

7. պետական ակտիվների օգտագործումը տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու համար,

 

17.2.2 Գերակայությունները

 

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ սահմանվել են հետևյալ գերակայությունները`

. պետական գույքի կառավարման ոլորտում պետության կողմից լիազորված մարմնի իրավասությունները,

. պետական գույքի կառավարման սկզբունքներն ու նպատակները, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը,

. պետական գույքի կառավարումը ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամյա ծրագրերի հիման վրա իրականացնելը,

. հաշվառման բազայում պետական գույքի ամբողջական ընդգրկումը, պետական գույքի հաշվառման համակարգի ընդլայնումը և կատարելագործումը,

. պետական գույքի օտարման նպատակները և սահմանափակումները, պետական գույքի օտարման պայմանները,

. պետական գույքի օտարման եղանակները, ընդ որում նաև էլեկտրոնային աճուրդով վաճառքը, ինչը հնարավորություն կընձեռնի պետական գույքի օտարումն իրականացնել առավել թափանցիկ և արդյունավետ,

. հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և անհատույց սեփականաշնորհման գործընթացների առանձնահատկությունները,

. կսահմանվեն պետական գույքի փոխանակության պայմանները, համաձայն որոնց փոխանակությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական և սոցիալական խնդիրներ,

. կկանոնակարգվեն պետական գույքի օգտագործման` վարձակալություն, անհատույց օգտագործման տրամադրման հետ կապված հարաբերությունները,

. կսահմանվեն պետական գույքի գրավադրման պայմանները,

. պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները, ֆինանսատնտեսական վերլուծությունների հիման վրա կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները և այլն:

Քանի որ ՄԺԾԾ ժամանակահատվածի երեք տարիների ընթացքում գերակայությունները չեն փոխվում, ուստի աղյուսակի ձևով չի ներկայացվում:

 

17.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

17.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Պետական գույքի կառավարման ոլորտում 2016-2018 թթ. նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը`

. Աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքներ.

Վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրագրված գույքի մասնավորեցման և օտարման գործընթացի կազմակերպում և անցկացում, որը կբերի ավելի թափանցիկ աճուրդների անցկացում, իր հետ բերելով բյուջետային մուտքեր:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ` 33.07 մլն դրամ, 2017 թ.` 33.29 մլն դրամ, 2018 թ.` 33.29 մլն դրամ:

2. «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների իրականացում».

Վարչության «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման Գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման աշխատանքների կազմակերպումը, պետական գույքի հաշվառումը, պետական գույքի արժեքի որոշման աշխատանքների իրականացումը, ՀՀ պետական գույքի հաշվառման ռեեստրի վարումը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2016 թ` 37.15 մլն դրամ, 2017 թ.` 37.23 մլն դրամ, 2018 թ.` 37.23 մլն դրամ:

3. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում.

Ծրագրի իրականացման համար 2016-2018 թթ. յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 15.3 մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

18.1.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

18.1.1 (ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ)

 

18.1.2 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրավիճակի նկարագրություն

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ` ԱՄՆ) պետդեպարտամենտի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդասիրական ականազերծման կենտրոնը (այսուհետ` Կենտրոն): ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ականազերծման բնագավառում մասնագիտացած «Ռոնկո» ընկերության կողմից իրականացվել է Կենտրոնի քաղաք Վաղարշապատում գտնվող ենթակառուցվածքների վերանորոգում, տրամադրվել է համապատասխան տեխնիկա, մշակվել է Կենտրոնի կառուցվածքը, կազմակերպվել է կենտրոնի անձնակազմի վերապատրաստումը` միջազգային չափանիշներին համապատասխան, տրամադրվել են հատուկ վարժեցված ականազերծող շներ, ինչպես նաև` մեխանիկական եղանակով ականազերծման տեխնիկա:

Ստեղծումից հետո Կենտրոնն զբաղվել է ՀՀ տարածքում ականապատված տարածքների ականազերծմամբ: Մինչև 2007 թվականը Կենտրոնն աջակցություն է ստացել ինչպես ԱՄՆ պետդեպարտամենտից, այնպես էլ` հումանիտար ականազերծման ֆինանսավորման համար հատկացվող միջազգային այլ հիմնադրամներից: Տրամադրված աջակցությունն ուղղվել է տեխնիկական միջոցների արդիականացմանն ու անձնակազմի վերապատրաստմանը: Բացի ականազերծման աշխատանքներ իրականացնելուց` Կենտրոնն ունեցել է նաև Հանրապետության տարածքում ականավտանգ տարածքների ուսումնասիրման, քարտեզագրման և տվյալների բազա ստեղծելու խնդիր:

2007 թվականից հետո Կենտրոնը շարունակել է իրականացնել ականազերծման աշխատանքներ, սակայն դրանք չեն իրականացվել միջազգային չափանիշներին համապատասխան, տեղական համայնքների կողմից չեն գնահատվել, որպես վստահելի, և չեն ընդունվել ի տնօրինություն: ԱՄՆ մասնագետների կողմից 2009 և 2010 թվականներին իրականացվել է ՀՀ հումանիտար ականազերծման կարողությունների գնահատում, ինչի արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ականազերծման կենտրոնի անձնակազմի պատրաստությունը ցածր մակարդակի վրա է` վերապատրաստումների բացակայության և նոր անձնակազմի ոչ պատրաստված լինելու պատճառով, տեխնիկական միջոցները հին են, ականազերծման «Ստանդարտ գործողությունների ընթացակարգերը» արդիական չեն և հիմնականում չեն պահպանվում: Միաժամանակ, շարքից դուրս է եկել և երկար ժամանակ է չի շահագործվում մեխանիկական ականազերծման տեխնիկան:

2010 թվականից սկսվեցին նոր կառույցի ստեղծման աշխատանքները, և 2011 թվականի փետրվարից ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշմամբ հիմնադրվեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` ՊՈԱԿ): ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և կառուցվածքն անցել են միջազգային փորձաքննություն և հավանության արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների մասնագետների կողմից:

Կազմակերպության գործունեության առարկան են`

1) Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքների ականազերծումը, տեղադրված, սակայն չպայթած արկերի և ականների հայտնաբերումն ու ոչնչացումը,

2) Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց կամ կիրարկման համար ոչ պիտանի` ռազմական նշանակություն ունեցող արտադրանքի, դրանց լիցքերի, կրիչների, գործարկիչների, բաղադրիչների, համալրող սարքերի և վնասակար թափոնների ու նյութերի ուտիլիզացման, ոչնչացման և կոնսերվացման պետական ծրագրերին մասնակցությունն ու դրանց իրականացումը և դրա արդյունքում ստացված արժեքների` հանրօգուտ նպատակներին ուղղումը,

3) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկին արժեքների պատկանելության վերաբերյալ պետական մարմիններին` վերջիններիս հարցման հիման վրա փորձագիտական եզրակացություն տրամադրելը,

4) ռազմական նշանակություն ունեցող արտադրանք համարվող արժեքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ հսկողության նպատակով լիցենզավորված անձանց` ներկազմակերպական ծրագրի համակարգի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը և դրա ձևավորմանն աջակցությունը:

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նպատակները

 

ՀՀ կառավարության 2014 թվականի գերակա խնդիրների շարքում ընդգրկված է ՀՀ տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, որի լուծման ուղղությամբ պետք է իրականացվեն հետևյալ քայլերը` ականային վտանգի ենթակա տարածքների` միջազգային չափորոշիչներին համապատասխան, ուսումնասիրում և տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման աշխատանքների իրականացում, ականազերծման գործընթացի տեղեկատվական բազայի ստեղծում (IMSMA), ճշգրտված ականապատված տարածքների ականազերծման նախապատրաստական աշխատանքների իրականացում, ուտիլիզացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառում և համակարգում` ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակում, գործընթացի օրենսդրական ապահովում:

ՈՒտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակումը նախատեսվում է իրականացնել ՆԱՏՕ-ի նորաստեղծ մասնագիտացված կառույցի հետ սերտ համագործակցությամբ, որի միջազգային դիտորդական խմբի 2012 թվականին Հայաստան կատարած տեսչական այցի ժամանակ էլ ձեռք է բերվել այդ համաձայնությունը:

Այս հարցում գերակայությունը տրվում է միջազգային փորձի ուսումնասիրման, ուտիլիզացիայի կամ կոնսերվացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառման և ինֆորմացիայի համակարգման` ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներին, համապատասխան նյութական բազայի նախապատրաստմանը:

Հումանիտար ականազերծման բնագավառում առկա նպատակներից ու գերակայություններից է`

- ականների վտանգի իրազեկման համակարգի և մեթոդաբանության մշակման միջազգային փորձի ուսումնասիրում, տվյալների հավաքում, համակարգում, ականային վտանգի իրազեկման պաստառների, դիդակտիկ նյութերի մատուցման ձևերի ընտրություն,

- ականների վտանգի իրազեկման կադրերի պատրաստմամբ և այդ կադրերի ներգրավմամբ քարոզչության իրականացում,

- պաստառների, թեմատիկ տեսահոլովակների թողարկում և դրանց հեռարձակման կազմակերպում:

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի զարգացման միտումները և գերակայությունները

 

Ականապատված տարածքներում ականազերծման համակարգված գործողությունների շարունակական իրականացումը կապահովի Հանրապետության տարածքում չպայթած ականների քանակի նվազեցում: Ականների վտանգները կանխելու համար և բնակչությանը ականապատված տարածքներից դուրս բերելու նպատակով Հայաստանի ականազերծման ռազմավարությունը նախատեսում է ականապատված տարածքների մաքրում, ականների ռիսկերի ուսուցում` բնակչության անվտանգության երաշխավորման նպատակով, աղքատության նվազեցման և սահմանային գոտիների զարգացման համար, որոնք խոչընդոտում են ազգային անվտանգությանը, ինչպես նաև երկրի ընդհանուր զարգացմանը:

2016-2018 թվականներին շարունակվելու են ՀՀ պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների համապատասխան անձնակազմերի վերապատրաստման աշխատանքներն ինչպես բուն ականազերծման, այնպես էլ` ականազերծմանն աջակցող գործողությունների ուղղությամբ (գործողությունների վերահսկում և ղեկավարում, բժշկական օգնություն, քարտեզագրում և այլն):

ՀՀ տարածքի համապարփակ հումանիտար ականազերծման համար գերակա է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ծրագրի 2016-2018 թվականների ծախսերը պահպանվել են 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափով:

 

18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն գոյություն ունեցող 7 ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը մշակվել են 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված կողմնորոշիչ չափաքանակների ու աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կողմից արված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա և կիրականացվեն պետական կառավարման 5 մարմինների միջոցով (տես Աղյուսակ 18.2.4.):

 

18.2.1 Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ պետական կառավարման

մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես

նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանում և

պետավտոհամարանիշների ձեռքբերում

 

Ոստիկանության համակարգում իրավիճակի նկարագրություն

 

ՀՀ ոստիկանության առաջիկա երեք տարվա ծախսային ծրագիրն ամբողջովին բխում է`

. ՀՀ կառավարության կողմից գործունեության տվյալ բնագավառում տարվող պետական քաղաքականության և դրա հիմնական ուղղություններին համահունչ մշակված բարեփոխումների ծրագրային պահանջներից,

. Եվրոպական միության արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բարեփոխումների խթանման ռազմավարությամբ նախատեսված ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներից և միտված է միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանություն ունենալու հասարակության արդի պահանջների բավարարմանը:

Օրենքներով («Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և այլն), ինչպես նաև ազգային զարգացման ռազմավարություններով (ազգային անվտանգության ռազմավարությամբ, հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով և այլն) ամրագրված հիմնախնդիրներին համահունչ` ոստիկանությունը պարտավոր է ապահովել.

- մարդու անվտանգությունը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները,

- հանցագործությունների նախականխումը, խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործերով նախնական քննությունը,

- հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը,

- ճանապարհային երթևեկության անվտանգությունը,

- սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը,

- զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը,

- անձնագրային ռեժիմի պահպանումը,

- օրենքով նախատեսված սահմաններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը և այլն:

ՀՀ ոստիկանության` միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնի, խնդիրների և գործառույթների իրականացումն ապահովվում է ոստիկանության կենտրոնական ապարատի, նրա անմիջական ենթակայության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով:

Ոստիկանության հիմնախնդիրների և կանոնադրական գործառույթների համակարգված իրագործումը միջնաժամկետ հատվածում նախատեսվում է ապահովել`

1) «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն»,

2) «Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար»,

3) «Պետական պահպանություն»

4) «Ճանապարհային անվտանգության ապահովում»,

5) «Անձնագրերի և վիզաների տրամադրում, բնակչության պետական ռեգիստրի միասնական համակարգի կազմակերպում և վարում»,

6) «Կրթական ծառայություններ»,

7) «Ոստիկանության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջության պահպանում» հիմնական ոլորտային ծախսային ծրագրերով:

Նախորդ 2-3 տարիները հատկանշական էին ոստիկանության համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ բարեփոխումների, գործունեության թափանցիկության ապահովման, ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավման, համակարգում պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրների իրագործման առումով:

Կառուցվածքային և կազմակերպական բարեփոխումների շրջանակներում կարևորվում է.

- Ոստիկանության զորքերում պարտադիր ժամկետային զինծառայությունից անցումը շարքային կազմի պայմանագրային զինծառայության,

- Համայնքային ոստիկանության մոդելի ներդրումը,

- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման աշխատանքների իրականացումը,

- Ոստիկանության Երևան քաղաքի բոլոր բաժիններում և բաժանմունքներում քրեական հետախուզության բաժանմունքների հենքի վրա ճյուղային սպասարկման մոդելի ներդրումը,

- Ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության ներդրումը:

Կրթական բարեփոխումների ծրագրով ամբողջովին վերակազմակերպվել է ոստիկանության կրթական համակարգը: Սահմանվել է «Ոստիկանական գործ» մասնագիտության երեք աստիճանները` նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության գծով: Ոստիկանության կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացի արդյունքում տրվելու են համապատասխանաբար ոստիկանի, ոստիկան-սպայի, ոստիկանության բակալավրի և մագիստրոսի որակավորումներ: Աշխատանքներ են իրականացվում Եվրոպական ոստիկանական քոլեջի` CEPOL-ի հետ ՀՀ ոստիկանության համագործակցությունն ապահովելու ուղղությամբ:

Կատարելագործվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտին առնչվող օրենսդրությունը, ընդունվել են 3 տասնյակից ավելի իրավական ակտեր` օրենքներ, կառավարության որոշումներ, ոստիկանության պետի հրամաններ, որոնցով կատարելագործվել է ճանապարհային երթևեկության և անվտանգության ոլորտի օրենսդրությունը, ազգային օրենսդրությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Պարզեցվել են ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունները և դրանց ներկայացվող պահանջները: Բացի այդ.

- Բարելավվել է ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկող GPS տեղորոշիչների համակարգի ստեղծման և գործարկման աշխատանքները,

- Սկսվել և շարունակվում են Երևան քաղաքում, Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում և մայրուղիներում արագության վերահսկման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ավտոմատ արձանագրման համակարգերի ներդրման աշխատանքները,

Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի բարեփոխումները մի կողմից կնպաստի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանը, մյուս կողմից կթեթևացնի ճանապարհապարեկային ծառայության ծանրաբեռնվածությունը, նվազագույնի կհասցնի վարորդ-ոստիկան շփումը, էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

Ոստիկանություն-քաղաքացի կապի ամրապնդման, գործունեության թափանցիկության ապահովման համար.

- Բարելավվել է ՀՀ ոստիկանության ինտերնետային պաշտոնական նոր կայքը` «www.police.am», որում քաղաքացիների հետ ամենօրյա հարց-պատասխանի ծառայության իրականացման համար առկա է առանձին էջ,

- Ստեղծվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիների դիմումների և բողոքների հաշվառման և վերահսկողության միասնական համակարգ:

- Հանցագործությունների մասին հաղորդումների պատշաճ գրանցման, արագ արձագանքման և ընթացքի լուծման արդյունավետ մեխանիզմի ներդրման համար տեղադրվել է «AVAYA» տեսակի ժամանակակից համակարգ:

- Մշակվել և կիրառության մեջ է դրվել ոստիկանության ծառայողների կողմից զանգվածային լրատվության միջոցների հետ շփվելու ուղեցույց:

- ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում նշանակվել են հասարակայնության հետ կապի պատասխանատուներ:

- Զգալի առաջընթաց է կատարվել ոստիկանության ստորաբաժանումների կողմից օգտագործվող տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում միմյանց փոխանակելու գործընթացի ապահովման բնագավառում:

Նկատելի ակտիվություն է ցուցաբերվել մամլո ասուլիսների, ինտերնետային պաշտոնական կայքի, «02» եթերաժամի, շաբաթաթերթի և այլ հնարավոր միջոցներով հասարակական կարգի, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման հիմնախնդիրների, դրանց լուծման համար ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հանրության մշտական իրազեկման գործին:

Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների շրջանակներում նույնպես իրականացվել են մեծածավալ իրավաստեղծ աշխատանքներ, որոնք ուղղված են գործող օրենսդրության կատարելագործմանը` հիմքում ունենալով միջազգային չափանիշներին համապատասխանող ոստիկանություն, ունենալու հասարակության արդի պահանջները բավարարելու անհրաժեշտությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրի և վիզաների վարչությունում ստեղծվել է տեղեկատվական պորտալ` համապատասխան հեռախոսահամարով (090007007): Նշված հեռախոսահամարին զանգահարելով` քաղաքացիները կարող են ստանալ անձնագրերի և վիզաների տրամադրման օրենսդրության և հարակից այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ:

 

Ոստիկանության համակարգի նպատակները

 

. անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից,

. հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,

. հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը,

. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը

. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ դաստիարակչական աշխատանքների բարելավումը,

. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,

. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,

. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,

. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողների և պայմանագրային զինծառայողների տեսակարար կշռի փոփոխման միջոցով արդյունավետության բարձրացումը,

. Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի անցման խորացումը և կատարելագործումը,

. Պետավտոհամարանիշներով ապահովումը:

 

Ոստիկանության ոլորտում զարգացման հիմնական գերակայություններն են.

 

. անձի կյանքի և առողջության դեմ ուղղված, ծանր, առավելագույն ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացումը,

. թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամոլության դեպքերի կանխարգելումը.

. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,

. օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը,

. հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. անօրինական շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաև բնակչության մոտ պահվող զենքի և զինամթերքի հայտնաբերման, առգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

. անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ-դաստիարակչական աշխատանքների բարելավումը,

. քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,

. Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

. ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,

. հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,

. ՀՀ ոստիկանության զորքերի ժամկետային պարտադիր զինծառայողների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավումը,

. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովումը:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Հասարակական կարգի պահպանության ապահովում ծրագրի 2016-2018 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են 2016 թվականին` 78.8 մլն դրամով, իսկ 2017-2018 թվականներին` 72.3 մլն դրամով` պայմանավորված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազար դրամի սահմանմամբ, 2016-2017 թվականներին` համապատասխանաբար, 2015 թվականի հուլիսի 1-ից և 2016 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսմամբ:

ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն ծրագրի 2016-2018 թվականների ծախսերում հաշվի է առնվել աշխատավարձի չափի փոփոխությունները` պայմանավորված 2005 թվականի հուլիսի 14-ի N 1176-Ն որոշմամբ հաստատված նորմատիվներով:

Պետավտոհամարանիշների ձեռքբերում ծրագրով ծախսերը պահպանել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված մակարդակը: 2016-2018 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակահատվածում, յուրաքանչյուր տարի ըստ կանխատեսումների, ձեռքբերվող քանակը կկազմի 53934 զույգ պետավտոհամարանիշ:

 

18.2.2 Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության

ապահովում

 

Ազգային անվտանգության համակարգում իրավիճակի նկարագրություն

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գործելով ՀՀ օրենսդրական դաշտի պահանջների սահմաններում, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված` «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, կատարում է բազմաբնույթ ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն) իրավասության սահմաններում, մասնավորապես, ՀՀ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատության և օրինական շահերի ապահովումը, Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը, անվտանգության ապահովման և ամրապնդման, պետական պահպանության, տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման նպատակով համապատասխան տեղեկատվությունների հավաքումը, ռազմարդյունաբերական, տնտեսական, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական, ռազմավարական օբյեկտների, առաջնային գիտական մշակումների ոլորտներում անվտանգության ապահովումը, ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում ընդգրկվել է «Պետական պահպանության ապահովում» ծրագիրը: Այդ Ծրագրի շրջանակներում իրականացվում է պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պետական օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցմամբ:

 

Ազգային անվտանգության համակարգի նպատակները

 

. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ապահովում,

. պետական սահմանների պահպանություն, սահմանային գոտու անձեռնմխելիություն,

. օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխում,

. պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովում,

. պետական բարձրաստիճան պաշտոնյաններին հատուկ կապով ապահովում,

. պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում և բացահայտում

. պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացում,

. պահպանման ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում,

. ահաբեկչության դեմ պայքարին մասնակցություն

. սահմանված անցագրային ռեժիմի պահպանում,

. համակարգի անձնակազմի հետ տարվող աշխատանքների և ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարելագործում նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովում:

 

Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական

գերակայություններն են.

 

. սննդամթերքի, հանդերձանքի, նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումը:

. տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,

. օպերատիվ գործունեության արդյունավետության բարձրացումը,

. պետական սահմանի շուրջօրյա հսկում և պահպանում, այդ թվում նաև էլեկտրոնային համակարգերով և ծառայողական կենդանիներով (շներ, ձիեր և այլն),

. հետախուզական միջոցառումների անցկացում,

. հակահետախուզության ոլորտի ընդլայնում, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող գործակալական ցանցի բացահայտում,

. ռազմական հակահետախուզական աշխատանքների իրականացում, հավանական հակառակորդի կողմից ռազմական ոտնձգությունների կանխում,

. ռադիո-հակահետախուզության անցկացում,

. գաղտնի տեղեկատվության հրապարակման կասեցում,

. միջուկային անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում,

. մաքսանենգության դեմ պայքարի ապահովում,

. ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և անցկացում,

. նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովում,

. օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացում:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում ծրագրերի 2016-2018 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են 2016 թվականին 22.8 մլն դրամով, իսկ 2017-2018 թվականներին` 7.8 մլն դրամով` պայմանավորված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազար դրամի սահմանմամբ, 2016-2017 թվականներին` համապատասխանաբար, 2015 թվականի հուլիսի 1-ից և 2016 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսմամբ:

 

18.2.3 Կալանավայրեր

 

Քրեակատարողական համակարգում իրավիճակի նկարագրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թվով 13 քրեակատարողական հիմնարկներից:

Ծառայությունը կազմակերպում է քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների կատարումը, կալանավորվածներին կալանքի տակ պահելը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելը, քրեակատարողական հիմնարկներում օրինականության, այնտեղ պահվող անձանց, ինչպես նաև դրանց տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի և առողջության պահպանման, անհատական, կրթական և մշակութային զարգացման պայմանների ապահովումը, դատապարտյալների և կալանավորվածների սոցիալ-հոգեբանական վերականգնումը, աջակցությունն իրավապահ մարմիններին` հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում, ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության համակարգումը:

2009 թվականին ընդունված քրեակատարողական ծառայության 2009-2016 թվականների զարգացման հայեցակարգի շրջանակներում քրեակատարողական ծառայությունում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար Արմավիրի մարզում 2006-2015 թվականների ընթացքում իրականացվել են 9,189.5 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքները կավարտվեն 2015 թվականին:

Ծառայության պահպանման նպատակով ոչ առաջնահերթ ծախսային ուղղությունները մատնանշվում են` նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ ուղղություններով կատարվող ծախսերն ավելացնելու անհրաժեշտությամբ հանդերձ` դրանք, այնուամենայնիվ, մյուս ուղղությունների համեմատ փոքր կարևորություն ունեն: Ոչ առաջնահերթ ծախսային ուղղություններն են.

1. գրասենյակային պարագաներ և նյութեր,

2. գույք և սարքավորումներ,

3. գործուղումներ և ծառայողական շրջագայություններ:

 

Քրեակատարողական համակարգի նպատակները

 

2016-2018թթ. ընթացքում քրեակատարողական ծառայության հիմնական նպատակները շարունակվելու են լինել`

. կալանավորված և դատապարտված անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու պայմանները մարդու իրավունքների ասպարեզում գոյություն ունեցող և համընդհանուր ընդունելության արժանացած միջազգային փաստաթղթերի դրույթներին և չափանիշներին համապատասխան ապահովումը:

. կալանավորված և դատապարտված անձանց նյութական, ներառյալ` սննդամթերքով և կենցաղային իրերով, ապահովումը,

. կալանավորված և դատապարտված անձանց բուժսպասարկման ապահովումը:

Քրեակատարողական համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են

. քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության մեղմացման անհրաժեշտությունը,

. կալանավորվածների և դատապարտյալների կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ շարունակական միջոցառումների ձեռնարկումը:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

Քրեակատարողական համակարգի պահպանում ծրագրի 2016-2018 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են 2016 թվականին 11.7 մլն դրամով, իսկ 2017-2018 թվականներին` 4.9 մլն դրամով` պայմանավորված 2016 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազար դրամի սահմանմամբ, 2016-2017 թվականներին` համապատասխանաբար, 2015 թվականի հուլիսի 1-ից և 2016 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսմամբ:

 

18.2.4 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության

փրկարար ծառայություն

 

Փրկարար ծառայության համակարգում իրավիճակի նկարագրություն

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ` Փրկարար ծառայություն) ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտում գործող պետական մարմին է, իր 11 տարածքային փրկարարական վարչություններով, մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նրա լիազորությունները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Վերջին տարիներին կառուցվածքային բարեփոխումները թերևս առավել չափով իրենց ազդեցություններն ունեցան փրկարար ծառայության վրա: Նախ` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կազմում վերակազմավորվեց հրշեջ ծառայությունը, այնուհետև` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմավորվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում, հետագայում վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, իսկ ներկայումս վերակազմավորվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում` Փրկարար ծառայության:

Համակարգի ստեղծումը համընկել է անկախ պետականության ձեռքբերման հետ, հետևաբար անցումային շրջանի բոլոր դժվարություններն ուղղակիորեն ազդել են փրկարար ծառայության ձևավորման և զարգացման վրա: 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքն` առավել հստակեցնելով նրա դերը և տեղը պետական գործառույթների բնագավառում:

Վերջին տարիների ընթացքում մեծածավալ ներդրումներ են կատարվել Փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ` ձեռք են բերվել ստացիոնար գերկարճալիք ռադիոկայաններ, շարժական գերկարճալիք ռադիոկայաններ, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար կարճալիք ռադիոկայաններ, սնման սարքեր, նոր հաճախականություն, մոտորանավակ, օպերատիվ ծառայության և հրշեջ փրկարարական մեքենաներ: 2011թ սեպտեմբերից փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվեց նոր «911» ծառայություն, ինչի արդյունքում բարձրացվեց բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան` համակարգի փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, շտաբային ուսումնավարժություններ, շտաբային վարժանքներ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, համայնքային և օբյեկտային համալիր ուսումնասիրություններ:

Որպես փրկարար ծառայություն` համակարգի հիմնական բնորոշիչը պետք է լինի փրկարարական կազմավորումների մշտական մարտական պատրաստականությունը, որոնց և ուղղվում են զարգացման հիմնական ուղղությունները:

Փրկարար ծառայությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ` իրականացնելով փորձի փոխանակում, փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով, ինչպես նաև արտերկրում կազմակերպված միջոցառումներին փրկարար ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

- ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում,

- ԱՊՀ տարերային և տեխնածին բնույթի աղետների միջպետական խորհրդի շրջանակներում,

- Հայ-շվեդա-էստոնական քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացման ծրագրի շրջանակներում,

- INESC-ի հետ ուսուցման ծրագրի իրականացման շրջանակներում,

- Սևծովյան տնտեսական համաձայնագրի շրջանակներում,

- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (MAGATE) հետ,

- Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) հետ

- ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հետ և այլն:

 

Փրկարար ծառայության համակարգի նպատակները

 

Համակարգի գերագույն նպատակը մարդկանց և տարածքների պաշտպանությունն է արտակարգ իրավիճակներում: Դրան հասնելու առաջնահերթ պայմաններից մեկը փրկարար ծառայության ստորաբաժանումների կառավարելիության ապահովումն է:

 

Փրկարար ծառայության համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են.

Համակարգը երկրորդական խնդիրներ չունի, քանի որ գործունեությունը կապված է մարդու կյանքի և առողջության պաշտպանության հետ: Համակարգի առաջ դրված գերակա խնդիրներից կարևորագույնը Հանրապետության ողջ տարածքում փրկարարական աշխատանքների կազմակերպման հնարավորության ներդրումն է:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանում ծրագրի 2016-2018 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են, ըստ տարիների համապատասխանաբար` 90.3; 40.3 և 39.7 մլն դրամով` պայմանավորված 2016 թվականի հունիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 60.0 հազար դրամ սահմանմամբ, 2016-2017 թվականներին` համապատասխանաբար 2015 թվականի հուլիսի 1-ից և 2016 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը տարեկան կտրվածքով նախատեսմամբ:

 

18.2.5 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

 

2016-2018 թվականների հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների միջնաժամկետ ծրագրով` հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերում կկազմի համապատասխանաբար` 5.79%, 5.51% և 5.14%:

2016-2018 թվականներին հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների միջնաժամկետ ծրագրով` հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ ունի հետևյալ պատկերը.

 

Գծանկար 18.2.1. Պետական բյուջեի ծախսերը հասարակական կարգի և

անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի

ոլորտներում (%` բյուջեի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

2016-2018 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրով հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներին նախատեսվում է ուղղել 2016 թվականին` 78,070.2 մլն դրամ, 2017 թվականին` 77,974.7 մլն դրամ, 2018 թվականին` 77,978.3 մլն դրամ:

 

Գծանկար 18.2.2. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար

ծառայության ու կալանավայրերի ոլորտներում ըստ ծրագրերի

ծախսերի բաշխումը 2016-2018 թվականներին

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում ծախսերի տարանջատումն ըստ ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ունի հետևյալ պատկերը.

 

Գծանկար 18.2.3. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար

ծառայության ու կալանավայրերի ոլորտներում պետական

ծախսերի կառուցվածքը` ըստ տնտեսագիտական նշանակության

(%` ոլորտի պետական ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

2015-2018 թվականների Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում բյուջետային հատկացումներն, ըստ առանձին խմբերի, ծրագրերի և ընթացիկ ու ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, ներկայացված են Աղյուսակ 18.2.3-ում:

 

Աղյուսակ 18.2.4. Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար

ծառայության ու կալանավայրերի ոլորտներում բյուջետային

հատկացումները 2014-2018 թվականների` ըստ բյուջետային

ծախսերի գործառական դասակարգման խմբերի, ըստ ծրագրերի,

կատարող պետական մարմինների և ընթացիկ ու ոչ

ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (մլն դրամ)

 

._________________________________________________________________________.

|Բաժին,  |Ծախսերի գործառական |2014 թ. |2015 թ. |2016 թ. |2017 թ. |2018 թ. |

|Խումբ,  |դասակարգման խմբերի |________|________|__________________________|

|Դաս     |ծրագրերի           |փաստ    |ծրագիր  |Կանխատեսում               |

|        |անվանումները       |        |        |                          |

|________|___________________|________|________|__________________________|

|        |ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում |69,314.8|79,340.2|78,070.2|77,974.7|77,978.3|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   |67,399.8|77,092.5|77,874.6|77,967.2|77,970.8|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   | 1,915.0| 2,247.7|   195.6|     7.5|     7.5|

|________|___________________|________|________|________|________|________|

|03.01.01|Հասարակական կարգի  |33,773.1|36,308.1|36,386.9|36,459.2|36,459.2|

|        |պահպանության       |        |        |        |        |        |

|        |ապահովում,         |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   |33,713.5|36,308.1|36,386.9|36,459.2|36,459.2|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   |     0.0|     0.0|     0.0|     0.0|     0.0|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ կառավարությանն  |33,773.1|36,308.1|36,386.9|36,459.2|36,459.2|

|        |առընթեր            |        |        |        |        |        |

|        |ոստիկանություն     |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.01.01|ՀՀ պետական         | 1,583.3| 2,024.7| 2,595.2| 2,595.2| 2,595.2|

|        |կառավարման         |        |        |        |        |        |

|        |մարմինների և  կազ- |        |        |        |        |        |

|        |մակերպությունների  |        |        |        |        |        |

|        |շենքերի և          |        |        |        |        |        |

|        |շինությունների,    |        |        |        |        |        |

|        |ինչպես նաև         |        |        |        |        |        |

|        |կարևորագույն       |        |        |        |        |        |

|        |նշանակության       |        |        |        |        |        |

|        |օբյեկտների         |        |        |        |        |        |

|        |պահպանություն      |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   | 1,583.3| 2,024.7| 2,595.2| 2,595.2| 2,595.2|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ կառավարությանն  | 1,583.3| 2,024.7| 2,595.2| 2,595.2| 2,595.2|

|        |առընթեր            |        |        |        |        |        |

|        |ոստիկանություն     |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.05.01|Քրեակատարողական    | 9,231.3|10,746.5| 8,808.2| 8,813.1| 8,813.1|

|        |համակարգի          |        |        |        |        |        |

|        |պահպանում,         |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   | 7,973.6| 8,796.5| 8,808.2| 8,813.1| 8,813.6|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   | 1,257.0| 1,950.0|     0.0|     0.0|     0.0|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ արդարադատության | 9,231.3|10,746.5| 8,808.2| 8,813.1| 8,813.1|

|        |նախարարություն     |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.01.01|Պետավտոհամարանիշ-  |   236.2|   236.2|   236.2|   236.2|   236.2|

|        |ների ձեռքբերում,   |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   |   236.2|   236.2|   236.2|   236.2|   236.2|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ կառավարությանն  |   236.2|   236.2|   236.2|   236.2|   236.2|

|        |առընթեր            |        |        |        |        |        |

|        |ոստիկանություն     |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.02.01|Փրկարար ծառայության| 6,311.2| 7,292.1| 7,382.3| 7,389.9| 7,393.5|

|        |համակարգի          |        |        |        |        |        |

|        |ստորաբաժանումների  |        |        |        |        |        |

|        |պահպանում,         |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   | 6,311.2| 7,292.1| 7,382.3| 7,389.9| 7,393.5|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   |     0.0|     0.0|     0.0|     0.0|     0.0|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ տարածքային      | 6,311.2| 7,292.1| 7,382.3| 7,389.9| 7,393.5|

|        |կառավարման և       |        |        |        |        |        |

|        |արտակարգ           |        |        |        |        |        |

|        |իրավիճակների       |        |        |        |        |        |

|        |նախարարություն     |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.01.02|Ազգային            |15,727.5|20,038.4|19,957.8|19,777.1|19,777.1|

|        |անվտանգության      |        |        |        |        |        |

|        |ապահովում,         |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   |15,133.3|19,740.7|19,762.2|19,769.6|19,769.6|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   |   594.2|   297.7|   195.6|     7.5|     7.5|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ կառավարությանն  |15,727.5|20,038.4|19,957.8|19,777.1|19,777.1|

|        |առընթեր ազգային    |        |        |        |        |        |

|        |անվտանգության      |        |        |        |        |        |

|        |ծառայություն       |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|03.01.02|Պետական            | 2,452.2| 2,694.2| 2,703.6| 2,704.0| 2,704.0|

|        |պահպանության       |        |        |        |        |        |

|        |ապահովում,         |        |        |        |        |        |

|        |այդ թվում`         |        |        |        |        |        |

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- ընթացիկ ծախսեր   | 2,448.7| 2,694.2| 2,703.6| 2,704.0| 2,704.0|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |- կապիտալ ծախսեր   |     3.5|     0.0|     0.0|     0.0|     0.0|

|________|___________________|________|________|________|________|________|

|        |ՀՀ պետական         | 2,452.2| 2,694.2| 2,703.6| 2,704.0| 2,704.0|

|        |պահպանության       |        |        |        |        |        |

|        |ծառայություն       |        |        |        |        |        |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 19. 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ

 

19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման

հիմնադրույթները

 

19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման

հիմնադրույթները

 

Տնտեսությունում պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտության հիմնավորման կենտրոնական տարրն է հանդիսանում պետության միջամտությունը` պահանջող ոլորտների սահմանումը և դրանով պայմանավորված մասնավոր ու պետական ներդրումների միջև ընտրությունը, որը և հիմք է հանդիսանում պետական ներդրումային ծրագրերի ծավալների և գերակա ուղղությունների որոշման համար:

Հայաստանում տեղի ունեցած տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների արդյունքում պետության դերը և մասնակցության աստիճանը տնտեսության մեջ զգալիորեն կրճատվել է: Նշված կրճատումը պայմանավորում է նաև պետական ներդրումային քաղաքականության գերակայությունների և հիմնական ուղղությունների սահմանման և դրանց պետության փոփոխվող տնտեսական դերին համապատասխանեցման անհրաժեշտությունը: Դրա հիմքն է կազմում կառավարության հստակ պատկերացումը տնտեսական զարգացման ներկա փուլում պետության տնտեսական դերակատարության մասին, որն իր արտահայտությունն է գտնում պետության տնտեսական զարգացման ռազմավարական հիմնարար փաստաթղթերում:

Այդ առումով պետական երկարաժամկետ և միջնաժամկետ ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները, գերակայությունները և ծավալային սահմանափակումները պետք է որոշվեն ելնելով ծրագրման գործողությունների հետևյալ հաջորդականությունից`

- տնտեսությունում պետության դերի վերաբերյալ հասարակությունում ձևավորված քաղաքական կոնսենսուսի բացահայտում և հստակեցում.

- այդ կոնսենսուսի հիման վրա ձևավորված պետական ներդրումային ծրագրերի հիմնական ուղղությունների, գերակա ոլորտների, ֆինանսավորման ցանկալի ծավալների (ներառյալ ներքին և փոխառու ու դրամաշնորհային բնույթի արտաքին ռեսուրսներից ֆինանսավորումը)` երկարաժամկետ բնույթի սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարական պետական փաստաթղթերում արտահայտում,

- երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հիման վրա որոշակի պարբերությամբ ձևավորված և դրանց դրույթները ըստ ծավալների և ժամկետների մանրամասնող և հստակեցնող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակում:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում առաջին բյուջետային տարվա համար նախատեսված պետական ծախսերի շրջանակը հիմք է հանդիսանում տարեկան պետական բյուջեների կազմման համար, ներառյալ ներդրումային ծրագրերի մանրամասնումը, այսպիսով` ապահովելով պետական ծախսերի երկարաժամկետ գերակայությունների, միջնաժամկետ կանխատեսումների և կարճաժամկետ իրականացման սկզբունքների համակցումը, ինչպես նաև զարգացման ծրագրերի վրա հիմնված ծախսային քաղաքականության ապահովումը:

Ժամանակակից պետության դերը ներդրումային քաղաքականության ոլորտում պայմանավորված է և ուղղակի բխում է դրա ընդհանուր տնտեսական դերի գնահատականից: Պետությունը կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովման նպատակով պետք է իրականացնի գործառույթների երկու լայն շրջանակ`

- սոցիալական և տնտեսական զարգացմանը նպաստող հանրային բարիքների մատակարարում,

- տնտեսական և սոցիալական արդարության ապահովում, որը նպատակաուղղված է բնակչության սոցիալապես անապահով և աղքատ խավերին հիմնարար բարիքներից օգտվելու հնարավորություններ ընձեռելուն` համապատասխան ֆինանսական օժանդակություն տրամադրելով և/կամ համապատասխան ապրանքների և ծառայությունների մատչելիությունն ապահովելով:

Ելնելով պետության մասնակցության վերը նշված հիմնական շրջանակներից, ներդրումային ծրագրերի միջոցով պետական մասնակցության նպատակահարմարության պարզաբանման առումով շրջանակներից յուրաքանչյուրի մասով անհրաժեշտ է պատասխաններ ձևավորել հետևյալ հարցադրումներին.

- Ո՞րն է պետության ներկայիս և նախատեսվող դերը նշված ոլորտում (կարգավորում, հասարակական ծառայությունների մատուցում, ենթակառուցվածքների պահպանում և զարգացում, ծառայությունների մատչելիության ապահովում, աղքատների և անապահով խավերի պաշտպանություն և այլն):

- Ինչպե՞ս է իրագործվում պետության մասնակցությունը նշված ոլորտում և մասնակցության ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում միջնաժամկետ հեռանկարում (հանրային ծառայությունների ուղղակի մատուցում պետական սեփականության հիման վրա և պետական հատվածի կողմից, ոչ պետական կառույցների հետ համագործակցելով` մատուցվող ծառայությունների դիմաց ոչ պետական կազմակերպությունների պետական ֆինանսավորմամբ, բնակչության որոշակի խավերի միջև ֆինանսական ռեսուրսների ուղղակի բաշխմամբ և այլն): Պետության ոլորտային մասնակցության ձևերի և բնույթի փոփոխությունը պայմանավորված է սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարական փաստաթղթերով, որոնց դրույթները հետագայում մանրամասնվում և հստակեցվում են պետական ծախսային միջնաժամկետ ծրագրերում:

- Անհրաժեշտ են արդյո՞ք պետական ներդրումային ծրագրերը և պետական սեփականությունը տվյալ ոլորտում պետության արդյունավետ մասնակցության համար: Այս հարցադրման պատասխանը պայմանավորված է սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարությամբ, որը սահմանում է այն ոլորտները, որտեղ պետական մասնակցության ձևերը ենթակա են փոփոխման և սահմանում է նշված փոփոխությունների իրականացման ռազմավարությունը:

Անհրաժեշտության մասին որոշումները զարգացման ռազմավարությամբ սահմանված ոլորտներում պետական ներդրումների և պետական սեփականության վերաբերյալ կարող են չհամընկնել, այսինքն` պետական ներդրումային ծրագրերը, ելնելով տվյալ ոլորտում միջամտության անհրաժեշտությունից, կարող են ուղղվել նաև ոչ պետական հատված:

Պետական մասնակցության և պետական ներդրումային ծրագրերի կարիք ունեցող ոլորտների բացահայտման և մակրոտնտեսական` ներառյալ բյուջետային շրջանակի երկարաժամկետ կանխատեսման հիման վրա սահմանվում են պետական ներդրումային ծրագրերի գծով ծախսերի չափերը և միջոլորտային գերակայությունները:

Միջոլորտային գերակայությունների սահմանումից հետո պետական ներդրումային ծրագրերի մեջ ընդգրկված ամեն մի ոլորտի համար ընտրվում են պետական ներդրումային ծրագրերի իրականացման տարբերակները, որոնք ընդհանուր առմամբ կարող են ունենալ հետևյալ դրսևորումները`

- Պետական ներդրումային ծրագրերը ուղղված են տվյալ ոլորտում պետական սեփականության պահպանմանը կամ զարգացմանը: Այդ դեպքում խնդիր է դրվում պահպանել կամ ավելացնել պետական սեփականության հաշվեկշռային արժեքը և/կամ հասնել այդ սեփականությունը բնութագրող որոշակի որակական ցուցանիշների նախատեսված արժեքների: Նմանօրինակ ծրագրերը նաև պետք է համապատասխան որոշումներ պարունակեն ներդրումների օբյեկտ հանդիսացող պետական սեփականության հետագա ճակատագրի, ինչպես նաև ներդրումային ծրագրերի արդյունքում առաջացած նոր պետական գույքի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ և հետագա կապիտալ ծախսերի մասին:

- Նշված ծրագրերի հաջող իրականացման կարևոր պայման է հանդիսանում տվյալ ոլորտի պետական սեփականության գույքագրումը և պահպանման ու զարգացման ներոլորտային գերակայությունների սահմանումը, որը պետք է իրականացվի` ելնելով տվյալ ոլորտում պետական սեփականության առկայության անհրաժեշտության մասին կայացրած որոշումներից, ինչպես նաև ներոլորտային պետական ներդրումների ընդհանուր ծավալային սահմանափակումներից, որոնք մանրամասնեցվում են պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրերում և տարեկան բյուջեներում:

- Պետական ներդրումային ծրագրերը ուղղված են ոչ պետական սեփականության պահպանմանը: Նշված ծրագրերի անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել կենսական կարևորություն ունեցող և կոլեկտիվ օգտագործման առարկա հանդիսացող ոչ պետական միջոցների պահպանմանը կամ վերականգնմանը, եթե կանխավ հայտնի է ներդրումային մասնավոր ռեսուրսների բացակայության կամ խիստ սահմանափակ լինելու մասին (ներհամայնքային ոռոգման ցանցեր, համայնքային նշանակության ճանապարհներ և այլն):

- Եթե գոյություն ունի այլընտրանք նոր պետական սեփականության ձեռք բերման կամ կառուցման ու եղած շուկայի հնարավորությունների օգտագործման միջև, ապա ընտրությունը պետք է կատարվի ելնելով տնտեսական արդյունավետության հայտանիշներից: Օրինակ պետական կառավարման բնագավառի ներդրումային ծրագրերի շրջանակներում այդպիսի այլընտրանք կարող են լինել շենքերի շինարարությունը կամ վերականգնումը և վարձակալությունը, ավտոտրանսպորտի ձեռքբերումը և պահպանումը և դրա վարձակալությունը և այլն:

- Նշված փուլի արդյունքում պետական ներդրումային ծրագրերի մեջ ընդգրկված ոլորտների համար պետք է որոշվեն պետական ներդրումային ծրագրերի հնարավոր տեսակները` նշելով այն ենթաոլորտները, որտեղ դրանք կարող են կիրառվել, և համապատասխան ենթաոլորտային սահմանափակումները:

 

19.2. 2012-2015 թվականների հիմնական զարգացումները

 

2012-2015 թվականներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը տատանվել են ՀՆԱ-ի նկատմամբ 2.3-3.2%-ի սահմաններում` տարեկան կազմելով միջինը 2.7%: Միևնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր կառուցվածքում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի մասնաբաժինը տատանվել է 8.4-12.9%-ի շրջանակներում` կազմելով միջինը 10.5%:

 

Աղյուսակ 19.1 ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով

2012-2015 թթ ծախսերը

 

._____________________________________________________________________.

|                             |2012 թ   |2013 թ   |2014 թ   |2015 թ   |

|                             |_____________________________|_________|

|                             |         Փաստացի (40)        |Բյուջե   |

|_____________________________|_______________________________________|

|Ընդամենը ոչ ֆինանսական       |                                       |

|ակտիվների գծով ծախսեր        |                                       |

|_____________________________|_______________________________________|

|մլն դրամ                     |127,145.6|118,967.2|129,218.8|109,589.3|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` պետական բյուջեի ընդամենը  |    12.9%|    10.7%|    10.8%|     8.4%|

|ծախսերի նկատմամբ             |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ-ի նկատմամբ            |     3.2%|     2.8%|     2.9%|     2.3%|

|_____________________________|_______________________________________|

|Ներքին աղբյուրների հաշվին    |                                       |

|իրականացված (իրականացվող)    |                                       |

|ծրագրերի գծով ծախսեր         |                                       |

|_____________________________|_______________________________________|

|մլն դրամ                     | 68,094.0| 63,224.9| 61,721.7| 41,029.6|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական    |    53.6%|    53.1%|    47.8%|    37.4%|

|ակտիվների գծով ծախսերի       |         |         |         |         |

|նկատմամբ                     |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` պետական բյուջեի ընդամենը  |     6.9%|     5.7%|     5.1%|     3.1%|

|ծախսերի նկատմամբ             |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ-ի նկատմամբ            |     1.7%|     1.5%|     1.4%|     0.8%|

|_____________________________|_______________________________________|

|Արտաքին աղբյուրների հաշվին   |                                       |

|իրականացված (իրականացվող)    |                                       |

|ծրագրերի գծով ծախսեր (41)    |                                       |

|_____________________________|_______________________________________|

|մլն դրամ                     | 59,051.6| 55,742.3| 67,497.1| 68,559.7|

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական    |    46.4%|    46.9%|    52.2%|    62.6%|

|ակտիվների գծով ծախսերի       |         |         |         |         |

|նկատմամբ                     |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` պետական բյուջեի ընդամենը  |     6.0%|     5.0%|     5.6%|     5.3%|

|ծախսերի նկատմամբ             |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ-ի նկատմամբ            |     1.5%|     1.3%|     1.5%|     1.4%|

._____________________________________________________________________.

 

-----------------------

40) Ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակով սույն գլխում փաստացի ցուցանիշները ներկայացված են առանց արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացված ծախսերի:

41) Սույն գլխում արտաքին աղբյուրների հաշվին իրականացված (իրականացվող) ծրագրերի գծով ծախսերում ներառված են նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները:

 

Ֆինանսավորման աղբյուրների առումով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքում արտաքին աղբյուրների հաշվին իրականացված ծրագրերի գծով ծախսերը 2012-2014 թվականների միջնաժամկետ ժամանակահատվածում ցուցաբերել են աճման միտում` չնայած եռամյա կտրվածքով` 2012-2014 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերում գերակշռել են ներքին աղբյուրների հաշվին իրականացված ծրագրերի գծով ծախսերը` կազմելով ընդամենը 51.4%: Պահպանելով աճման միտումը` արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի գծով 2015 թվականի ծախսերը ծրագրավորվել են 62.6%, որոնց գերակշիռ մասը կուղղվի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրերի իրականացմանը:

 

Գծապատկեր 19.1 ՀՀ 2012-2015 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման

աղբյուրների

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Ոլորտների միջև ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի բաշխման և ծրագրերի առաջնահերթությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում ՀՀ կառավարությունը առաջնորդվել է պետական քաղաքականության գերակայություններով` դրանք արտացոլելով պետական ծախսերի, մասնավորապես ներդրումային ծրագրերում:

 

Աղյուսակ 19.2 ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով

2012-2015 թթ ծախսերի շրջանակն ըստ ծառայությունների

խոշորացված խմբերի

 

._____________________________________________________________________.

|                             |2012 թ   |2013 թ   |2014 թ   |2015 թ   |

|                             |_____________________________|_________|

|                             |            Փաստացի          |  Բյուջե |

|_____________________________|_____________________________|_________|

| |ԸՆԴԱՄԵՆԸ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ     |127,145.6|118,967.2|129,218.8|109,589.3|

| |ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ,     |         |         |         |         |

| |որից`                      |         |         |         |         |

|_|___________________________|_______________________________________|

|1|Ընդհանուր նշանակության     |                                       |

| |պետական ծառայություններ    |                                       |

| |(42)                       |                                       |

| |___________________________|_______________________________________|

| |մլն դրամ                   | 34,405.4| 45,414.5| 37,318.5| 35,697.1|

| |___________________________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը ոչ ֆինանսական  |    27.1%|    38.2%|    28.9%|    32.6%|

| |ակտիվների գծով ծախսերի     |         |         |         |         |

| |նկատմամբ                   |         |         |         |         |

|_|___________________________|_______________________________________|

|2|Սոցիալական ծառայություններ |                                       |

| |(43)                       |                                       |

| |___________________________|_______________________________________|

| |մլն դրամ                   | 18,710.5| 13,680.7| 13,514.1| 12,090.9|

| |___________________________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը ոչ ֆինանսական  |    14.7%|    11.5%|    10.5%|    11.0%|

| |ակտիվների գծով ծախսերի     |         |         |         |         |

| |նկատմամբ                   |         |         |         |         |

|_|___________________________|_______________________________________|

|3|Տնտեսական ծառայություններ  |                                       |

| |(44)                       |                                       |

| |___________________________|_______________________________________|

| |մլն դրամ                   | 54,980.2| 46,213.2| 64,172.6| 61,801.3|

| |___________________________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը ոչ ֆինանսական  |    43.2%|    38.8%|    49.7%|    56.4%|

| |ակտիվների գծով ծախսերի     |         |         |         |         |

| |նկատմամբ                   |         |         |         |         |

|_|___________________________|_______________________________________|

|4|Այլ ծառայություններ        |                                       |

| |(Հիմնական բաժինների չդասվող|                                       |

| |ծախսեր)                    |                                       |

| |___________________________|_______________________________________|

| |մլն դրամ                   | 19,049.5| 13,658.8| 14,213.6|      0.0|

| |___________________________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը ոչ ֆինանսական  |    15.0%|    11.5%|    11.0%|     0.0%|

| |ակտիվների գծով ծախսերի     |         |         |         |         |

| |նկատմամբ                   |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

-----------------------

42) Ընդհանուր նշանակության պետական ծառայություններում ներառված են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ», «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» բաժիններում ընդգրկված ծրագրերը:

43) Սոցիալական ծառայություններում ներառված են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Առողջապահություն», «Հանգիստ, մշակույթ և կրոն», «Կրթություն» և «Սոցիալական պաշտպանություն» բաժիններում ընդգրկված ծրագրերը:

44) Տնտեսական ծառայություններում ներառված են բյուջետային ծախսերի գործառական դասակարգման «Տնտեսական հարաբերություններ», «Շրջակա միջավայրի պաշտպանություն», «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» բաժիններում ընդգրկված ծրագրերը:

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2012-2015 թվականների ծախսերի զգալի մասն ուղղվել է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև հների նորոգմանը: Գործառական դասակարգման կառուցվածքում ոչ ֆինանսական ակտիվների գծով 2012-2014 թվականների ընդամենը փաստացի ծախսերի 44.1%-ը կազմել են տնտեսական ծառայությունների գծով ծրագրերը, իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմում է 56.4%:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հաջորդ խոշոր խումբը դա ընդհանուր նշանակության պետական ծառայությունների գծով ծախսերն են, որոնք կազմել են ոչ ֆինանսական ակտիվների գծով 2012-2014 թվականների ընդամենը փաստացի ծախսերի 31.2%-ը, իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 32.6%:

Սոցիալական ծառայությունների գծով ներդրումային ծրագրերը ոչ ֆինանսական ակտիվների գծով 2012-2014 թվականների ընդամենը փաստացի ծախսերի մեջ կազմել են 12.2%-ը, իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 11.0%:

 

Գծապատկեր 19.2 ՀՀ 2012-2015 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ծառայությունների

խոշորացված խմբերի

 

-----------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման փուլում առանցքային դեր է վերագրվել ծախսերի անհրաժեշտությունը պայմանավորող գործոնների տարանջատմանը, որոնք, ըստ էության, ազդել են ինչպես առանձին ծրագրերի` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջնաժամկետ ծրագրում ընդգրկելու վերաբերյալ որոշումների կայացման, այնպես էլ, որոշ դեպքերում, միջծրագրային առաջնահերթությունների սահմանման պարագայում:

Ծրագիրը մշակելիս ՀՀ կառավարությունն առանձին ուղղություններով ներդրումների վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում տարանջատել է հետևյալ գործոնները, որոնք պայմանավորում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը`

- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց չկատարումը հանգեցրել է (և/կամ հանգեցնելու է) հետաձգված ծախսերի կուտակմանը, ինչն, իր հերթին, ավելացնում է ընթացիկ ծախսերի վրա ճնշումը.

- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է համապատասխան ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով.

- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր, որոնց նպատակը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է.

- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այն ոլորտներում, որտեղ մասնավոր ներդրումների ծավալներն անբավարար են (թեև այդ ոլորտների ծառայություններին ավելի շատ բնորոշ են «մասնավոր» բարիքների հատկություններ):

 

19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները

 

2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրելիս ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներից բխող ընդհանուր սահմանափակումները, առաջնորդվել է հետևյալ սկզբունքներով.

- կառավարության քաղաքականության նպատակներին և գերակայություններին համապատասխանություն,

- հանրային ակտիվների չվերականգնման պարագայում` մատուցվող ծառայությունների ծավալների (և/կամ որակի) անկման վտանգի հաղթահարում,

- անվտանգության, ռազմավարական նշանակության և տարածաշրջանային մրցունակությանը նպաստող խնդիրների լուծում,

- մասնավոր հատվածի զարգացմանը (ներդրումների ներգրավմանը) նպաստում և տնտեսական աճի խթանում,

- տարածքային կտրվածքով անհամամասնությունների մեղմում և համապատասխան ծառայությունների մատչելիության ավելացում,

- ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի առանձին ծրագրերի նպատակների և արդյունքների որոշակիություն, հստակություն և հիմնավորվածություն:

 

19.5. 2016-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի

շրջանակը

 

2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կանխատեսվում է 382.4 մլրդ դրամի չափով, որից 2016 թվականին` 108.9 մլրդ դրամ, 2017 թվականին` 113.2 մլրդ դրամ և 2018 թվականին` 160.3 մլրդ դրամ: 2016-2018 թվականների ՄԺԾԾ-ով ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու են տարեկան միջինը 2.4%` ընդ որում այս ցուցանիշի ամենաբարձր նիշը միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է 2018 թվականին` 2.8%:

 

Աղյուսակ 19.3 ՀՀ 2014-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ծախսերի շրջանակը` ըստ ֆինանսավորման աղբյուրների

 

._____________________________________________________________________.

|         |2014 թ   |2015 թ   |2016 թ   |2017 թ   |2018 թ   |Ընդամենը |

|         |_________|_________|_____________________________|2016-    |

|         |Փաստացի  |Բյուջե   |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ         |2018 թթ  |

|_________|___________________________________________________________|

|Ընդամենը |                                                           |

|ոչ ֆինան-|                                                           |

|սական    |                                                           |

|ակտիվների|                                                           |

|գծով     |                                                           |

|ծախսեր   |                                                           |

|_________|___________________________________________________________|

|մլն դրամ |129,218.8|109,589.3|108,925.4|113,166.9|160,326.2|382,418.5|

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%`       |    10.8%|     8.4%|     8.1%|     8.0%|    10.6%|     8.9%|

|պետական  |         |         |         |         |         |         |

|բյուջեի  |         |         |         |         |         |         |

|ընդամենը |         |         |         |         |         |         |

|ծախսերի  |         |         |         |         |         |         |

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ   |     2.9%|     2.3%|     2.2%|     2.1%|     2.8%|     2.4%|

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|___________________________________________________________|

|Ներքին   |                                                           |

|աղբյուր- |                                                           |

|ների     |                                                           |

|հաշվին   |                                                           |

|իրականաց-|                                                           |

|ված (իրա-|                                                           |

|կանացվող)|                                                           |

|ծրագրերի |                                                           |

|գծով     |                                                           |

|ծախսեր   |                                                           |

|_________|___________________________________________________________|

|մլն դրամ | 61,721.7| 41,029.6| 50,267.7| 40,223.1| 42,009.6|132,500.4|

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%`       |    47.8%|    37.4%|    46.1%|    35.5%|    26.2%|    34.6%|

|ընդամենը |         |         |         |         |         |         |

|ոչ ֆինան-|         |         |         |         |         |         |

|սական    |         |         |         |         |         |         |

|ակտիվների|         |         |         |         |         |         |

|գծով     |         |         |         |         |         |         |

|ծախսերի  |         |         |         |         |         |         |

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%`       |     5.1%|     3.1%|     3.7%|     2.8%|     2.8%|     3.1%|

|պետական  |         |         |         |         |         |         |

|բյուջեի  |         |         |         |         |         |         |

|ընդամենը |         |         |         |         |         |         |

|ծախսերի  |         |         |         |         |         |         |

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ   |     1.4%|     0.8%|     1.0%|     0.8%|     0.7%|     0.8%|

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|___________________________________________________________|

|Արտաքին  |                                                           |

|աղբյուր- |                                                           |

|ների     |                                                           |

|հաշվին   |                                                           |

|իրականաց-|                                                           |

|ված (իրա-|                                                           |

|կանացվող)|                                                           |

|ծրագրերի |                                                           |

|գծով     |                                                           |

|ծախսեր   |                                                           |

|_________|___________________________________________________________|

|մլն դրամ | 67,497.1| 68,559.7| 58,657.7| 72,943.8|118,316.6|249,918.1|

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%`       |    52.2%|    62.6%|    53.9%|    64.5%|    73.8%|    65.4%|

|ընդամենը |         |         |         |         |         |         |

|ոչ ֆինան-|         |         |         |         |         |         |

|սական    |         |         |         |         |         |         |

|ակտիվների|         |         |         |         |         |         |

|գծով     |         |         |         |         |         |         |

|ծախսերի  |         |         |         |         |         |         |

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%`       |     5.6%|     5.3%|     4.4%|     5.2%|     7.8%|     5.8%|

|պետական  |         |         |         |         |         |         |

|բյուջեի  |         |         |         |         |         |         |

|ընդամենը |         |         |         |         |         |         |

|ծախսերի  |         |         |         |         |         |         |

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|%` ՀՆԱ   |     1.5%|     1.4%|     1.2%|     1.4%|     2.1%|     1.6%|

|նկատմամբ |         |         |         |         |         |         |

._____________________________________________________________________.

 

Ինչպես ծրագրային ժամանակահատվածին նախորդող տարիներին (2012-2015 թթ), այնպես էլ 2016-2018 թվականների միջնաժամկետ ժամանակահատվածում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի մակարդակների վարքագիծը հիմնականում պայմանավորվել է արտաքին աղբյուրների հաշվին իրականացված (իրականացվելիք) ծրագրերով:

 

---------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Միջնաժամկետ ժամանակահատվածում` 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի գերակշիռ մասը կկազմեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվելիք ծրագրերը, որը ծրագրային ժամանակահատվածում կկազմի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 65.4%-ը, որից` 2016 թվականին 53.9%, 2017 թվականին 64.5%, 2018 թվականին 73.8%:

 

Գծապատկեր 19.3 ՀՀ 2016-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ֆինանսավորման

աղբյուրների

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ծրագրելով նման մակարդակի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր արտաքին աղբյուրների ներգրավմամբ` կառավարությունը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավումը դեռևս ցածր է և պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը պետք է հանդիսանան մասնավոր ներդրումներին փոխլրացնող ու խթանող` ուղղված կայուն զարգացման բավարար հիմքերի ստեղծմանը և որակապես նոր տնտեսության ձևավորմանը:

 

19.6. 2016-2018 թվականների պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ծախսերն ըստ ոլորտների

 

Եռամյա կտրվածքով նախատեսված հատկացումներից, ըստ ծառայությունների խոշորացված խմբերի, 61.1%-ն ուղղվելու է տնտեսական ծառայությունների, 25.0%-ը` ընդհանուր նշանակության ծառայությունների և 10.8%-ը սոցիալական ծառայությունների գծով ծրագրերի իրականացմանը: Միևնույն ժամանակ, կառավարությունը ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի եռամյա ծրագրում 2016 թվականին առանձնացրել է չբաշխված (ըստ ոլորտների չբաշխված) բաղադրիչ: Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

- Որոշ ոլորտներում պահանջվող ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծավալների ճշգրիտ գնահատականը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ,

- Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի չբաշխված բաղադրիչը որոշակիորեն մեծացնում է հարկաբյուջետային քաղաքականության դիսկրեցիոնության աստիճանը` հնարավորություն տալով ավելի ադեկվատ արձագանքել մակրոտնտեսական զարգացումներին:

 

Աղյուսակ 19.4 ՀՀ 2014-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ծախսերի շրջանակն ըստ ծառայությունների խոշորացված խմբերի

 

._________________________________________________________________________.

|             |2014 թ   |2015 թ   |2016 թ   |2017 թ   |2018 թ   |Ընդամենը |

|             |_________|_________|_____________________________|2016-    |

|             |Փաստացի  |Բյուջե   |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ         |2018 թթ  |

|_____________|_________|_________|_____________________________|_________|

| |Ընդամենը ոչ|129,218.8|109,589.3|108,925.4|113,166.9|160,326.2|382,418.5|

| |ֆինանսական |         |         |         |         |         |         |

| |ակտիվների  |         |         |         |         |         |         |

| |գծով       |         |         |         |         |         |         |

| |ծախսեր,    |         |         |         |         |         |         |

| |որից`      |         |         |         |         |         |         |

|_|___________|___________________________________________________________|

|1|Ընդհանուր  |                                                           |

| |նշանակու-  |                                                           |

| |թյան       |                                                           |

| |պետական    |                                                           |

| |ծառայու-   |                                                           |

| |թյուններ   |                                                           |

| |___________|___________________________________________________________|

| |մլն դրամ   | 37,318.5| 35,697.1| 29,517.4| 32,582.6| 33,344.9| 95,444.9|

| |___________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը|    28.9%|    32.6%|    27.1%|    28.8%|    20.8%|    25.0%|

| |ոչ         |         |         |         |         |         |         |

| |ֆինանսական |         |         |         |         |         |         |

| |ակտիվների  |         |         |         |         |         |         |

| |գծով       |         |         |         |         |         |         |

| |ծախսերի    |         |         |         |         |         |         |

| |նկատմամբ   |         |         |         |         |         |         |

|_|___________|___________________________________________________________|

|2|Սոցիալական |                                                           |

| |ծառայու-   |                                                           |

| |թյուններ   |                                                           |

| |___________|___________________________________________________________|

| |մլն դրամ   | 13,514.1| 12,090.9| 12,047.5| 12,764.4| 16,644.4| 41,456.3|

| |___________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը|    10.5%|    11.0%|    11.1%|    11.3%|    10.4%|    10.8%|

| |ոչ         |         |         |         |         |         |         |

| |ֆինանսական |         |         |         |         |         |         |

| |ակտիվների  |         |         |         |         |         |         |

| |գծով       |         |         |         |         |         |         |

| |ծախսերի    |         |         |         |         |         |         |

| |նկատմամբ   |         |         |         |         |         |         |

|_|___________|___________________________________________________________|

|3|Տնտեսական  |                                                           |

| |ծառայու-   |                                                           |

| |թյուններ   |                                                           |

| |___________|___________________________________________________________|

| |մլն դրամ   | 64,172.6| 61,801.3| 55,360.5| 67,819.9|110,336.9|233,517.3|

| |___________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը|    49.7%|    56.4%|    50.8%|    59.9%|    68.8%|    61.1%|

| |ոչ         |         |         |         |         |         |         |

| |ֆինանսական |         |         |         |         |         |         |

| |ակտիվների  |         |         |         |         |         |         |

| |գծով       |         |         |         |         |         |         |

| |ծախսերի    |         |         |         |         |         |         |

| |նկատմամբ   |         |         |         |         |         |         |

|_|___________|___________________________________________________________|

|4|Այլ ծառա-  |                                                           |

| |յություններ|                                                           |

| |(Հիմնական  |                                                           |

| |բաժինների  |                                                           |

| |չդասվող    |                                                           |

| |ծախսեր)    |                                                           |

| |___________|___________________________________________________________|

| |մլն դրամ   | 14,213.6|      0.0| 12,000.0|      0.0|      0.0| 12,000.0|

| |___________|_________|_________|_________|_________|_________|_________|

| |%` ընդամենը|    11.0%|     0.0%|    11.0%|     0.0%|     0.0%|     3.1%|

| |ոչ         |         |         |         |         |         |         |

| |ֆինանսական |         |         |         |         |         |         |

| |ակտիվների  |         |         |         |         |         |         |

| |գծով       |         |         |         |         |         |         |

| |ծախսերի    |         |         |         |         |         |         |

| |նկատմամբ   |         |         |         |         |         |         |

._________________________________________________________________________.

 

Գծապատկեր 19.4 ՀՀ 2016-2018 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով

ընդամենը ծախսերի կառուցվածքն ըստ ծառայությունների

խոշորացված խմբերի

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

19.6.1. Ընդհանուր նշանակության պետական ծառայություններ

 

Ընդհանուր նշանակության պետական ծառայություններին ոչ ֆինանսական ակտիվների գծով 2016-2018 թվականների ծախսերը կկազմեն 95.4 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 25.0%-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 0.6%: Ծախսերի մեծ մասը ֆինանսավորվելու են ներքին աղբյուրների հաշվին, որոնց մասնաբաժինը կազմելու է 88.9%:

 

Աղյուսակ 19.5 Ընդհանուր նշանակության պետական ծառայությունների

բնագավառում 2016-2018 թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով

ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                        |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ  |Ընդամենը|

|                        |________|__________________________|2016-   |

|                        |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ      |2018 թթ |

|________________________|____________________________________________|

|Ընդհանուր նշանակության  |                                            |

|պետական ծառայությունների|                                            |

|բնագավառում             |                                            |

|ոչ ֆինանսական ակտիվների |                                            |

|գծով ծախսեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |35,697.1|29,517.4|32,582.6|33,344.9|95,444.9|

|________________________|________|________|________|________|________|

|%` ընդամենը             |   32.6%|   27.1%|   28.8%|   20.8%|   25.0%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ծախսերի նկատմամբ   |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |    0.7%|    0.6%|    0.6%|    0.6%|     0.6|

|________________________|____________________________________________|

|Ներքին աղբյուրների      |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |28,794.1|26,375.6|28,317.1|30,116.3|84,809.0|

|________________________|________|________|________|________|________|

|%` բնագավառի ոչ         |   80.7%|   89.4%|   86.9%|   90.3%|   88.9%|

|ֆինանսական ակտիվների    |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.59%|   0.54%|   0.54%|   0.53%|   0.53%|

|________________________|____________________________________________|

|Արտաքին աղբյուրների     |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 6,903.0| 3,141.8| 4,265.5| 3,228.6|10,635.9|

|________________________|________|________|________|________|________|

|%` բնագավառի ոչ         |   19.3%|   10.6%|   13.1%|    9.7%|   11.1%|

|ֆինանսական ակտիվների    |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.14%|   0.06%|   0.08%|   0.06%|   0.07%|

._____________________________________________________________________.

 

19.6.2. Սոցիալական ծառայություններ

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2016-2018 թվականների ծախսերի շրջանակով (եռամյա կտրվածքով) սոցիալական ծառայությունների գծով հատկացումները կազմում են 41.5 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 10.8%-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 0.26%: Ըստ ֆինանսավորման աղբյուրների` ներքին և արտաքին, ծախսերը եռամյա կտրվածքով բաշխվել են գրեթե հավասարաչափ` կազմելով ներքին աղբյուրների հաշվին 49.8%, իսկ արտաքին աղբյուրների հաշվին` 50.2%:

 

Աղյուսակ 19.6 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                        |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ  |Ընդամենը|

|                        |________|__________________________|2016-   |

|                        |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ      |2018 թթ |

|________________________|____________________________________________|

|Սոցիալական              |                                            |

|ծառայությունների        |                                            |

|բնագավառում             |                                            |

|ոչ ֆինանսական ակտիվների |                                            |

|գծով ծախսեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |12,090.9|12,047.5|12,764.4|16,644.4|41,456.3|

|________________________|________|________|________|________|________|

|%` ընդամենը             |   11.0%|  11.1% |   11.3%|   10.4%|   10.8%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ծախսերի նկատմամբ   |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.25%|   0.24%|   0.24%|   0.29%|   0.26%|

|________________________|____________________________________________|

|Ներքին աղբյուրների      |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 7,200.5| 6,883.5| 6,897.4| 6,884.7|20,665.6|

|________________________|________|________|________|________|________|

|%` բնագավառի            |   59.6%|   57.1%|   54.0%|   41.4%|   49.8%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.15%|   0.14%|   0.13%|   0.12%|   0.13%|

|________________________|____________________________________________|

|Արտաքին աղբյուրների     |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 4,890.4| 5,164.0| 5,867.0| 9,759.7|20,790.7|

|________________________|________|________|________|________|________|

|%` բնագավառի            |   40.4%|   42.9%|   46.0%|   58.6%|   50.2%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.10%|   0.10%|   0.11%|   0.17%|   0.13%|

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 19.5 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքն ըստ

ֆինանսավորման աղբյուրների

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Սոցիալական ծառայությունների գծով ներոլորտային բաշխումը (եռամյա կտրվածքով) ունի հետևյալ պատկերը` կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 26.1 մլրդ դրամ (կամ սոցիալական ծառայությունների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումների 63.0%-ը), առողջապահության ոլորտին հատկացումները` 8.7 մլրդ դրամ (21.0%), սոցիալական պաշտպանության ոլորտին մասհանումները` 4.9 մլրդ դրամ (11.8%), իսկ մշակույթի ոլորտին շուրջ 1.8 մլրդ դրամ (4.2%):

 

Գծապատկեր 19.6 Սոցիալական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ներոլորտային

կառուցվածքը

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

19.6.2.1 Կրթություն

 

Կրթության ոլորտը, հանդիսանալով պետական քաղաքականության գերակայություններից մեկը, 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում ինչպես ընթացիկ, այնպես էլ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի առումով գտնվում է առաջնահերթությունների շարքում: Այս ուղղությամբ 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 26.1 մլրդ դրամ (սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 63.0%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 6.8%-ը: Կրթության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.16%-ը: Ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 63.2%-ը ֆինանսավորվելու է ներքին աղբյուրների հաշվին:

 

Աղյուսակ 19.7 Կրթության ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական ակտիվների

գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                        | 2015 թ | 2016 թ | 2017 թ | 2018 թ |Ընդամենը|

|                        |________|__________________________|2016-   |

|                        | Բյուջե |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ      |2018 թթ |

|________________________|____________________________________________|

|Կրթության ոլորտի        |                                            |

|ոչ ֆինանսական ակտիվների |                                            |

|գծով ծախսեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 6,731.4| 7,834.2| 8,299.3| 9,968.9|26,102.4|

|________________________|________|________|________|________|________|

|%` ընդամենը             |    6.1%|    7.2%|    7.3%|    6.2%|    6.8%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ծախսերի նկատմամբ   |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.14%|   0.16%|   0.16%|   0.17%|   0.16%|

|________________________|____________________________________________|

|Ներքին աղբյուրների      |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 5,316.0| 5,195.0| 5,195.0| 6,112.9|16,502.9|

|________________________|________|________|________|________|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական |   79.0%|   66.3%|   62.6%|   61.3%|   63.2%|

|ակտիվների գծով ընդամենը |        |        |        |        |        |

|ծախսերի նկատմամբ        |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.11%|   0.11%|   0.10%|   0.11%|   0.10%|

|________________________|____________________________________________|

|Արտաքին աղբյուրների     |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |1,415.40|2,639.20|3,104.30|3,856.00| 9,599.5|

|________________________|________|________|________|________|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական |   21.0%|   33.7%|   37.4%|   38.7%|   36.8%|

|ակտիվների գծով ընդամենը |        |        |        |        |        |

|ծախսերի նկատմամբ        |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |   0.03%|   0.05%|   0.06%|   0.07%|   0.06%|

._____________________________________________________________________.

 

Կրթության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հիմնական նպատակը պետական սեփականություն հանդիսացող ակտիվների պահպանման և վերականգնման ճանապարհով հանրակրթական հաստատությունների բնականոն, հուսալի և անվտանգ գործունեության ապահովումն ու որակյալ ծառայությունների մատուցումն է: Այս համատեքստում ոլորտի առանցքային ծրագրերից է հանդիսանում ներքին աղբյուրների հաշվին իրականացվող կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության ծրագիրը, որը միջնաժամկետ ժամանակահատվածում ծրագրավորվել է 14.3 մլրդ դրամի չափով կամ ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 54.9%-ը: Արտաքին աղբյուրների հաշվին կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված կլինեն դպրոցների սեյսմիկ անվտանգության և կրթության որակի բարելավմանը:

 

19.6.2.2 Առողջապահություն

 

Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից է հանդիսանում է նաև առողջապահության ոլորտը: Այս ոլորտի գծով 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 8.7 մլրդ դրամ (սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 21.0%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 2.3%-ը: Ծրագրային ժամանակահատվածում առողջապահության ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 75.6%-ը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին:

 

Աղյուսակ 19.8 Առողջապահության ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                            |2015 թ |2016 թ |2017 թ |2018 թ |Ընդամենը|

|                            |_______|_______________________|2016-   |

|                            |Բյուջե |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ   |2018 թթ |

|____________________________|________________________________________|

|Առողջապահության ոլորտի      |                                        |

|ոչ ֆինանսական ակտիվների գծով|                                        |

|ծախսեր                      |                                        |

|____________________________|________________________________________|

|մլն դրամ                    |4,300.1|2,679.0|2,651.5|3,366.2| 8,696.7|

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական   |   3.9%|   2.5%|   2.3%|   2.1%|    2.3%|

|ակտիվների գծով ծախսերի      |       |       |       |       |        |

|նկատմամբ                    |       |       |       |       |        |

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             |  0.09%|  0.05%|  0.05%|  0.06%|   0.05%|

|____________________________|________________________________________|

|Ներքին աղբյուրների հաշվին   |                                        |

|իրականացվող ծրագրերի գծով   |                                        |

|ծախսեր                      |                                        |

|____________________________|________________________________________|

|մլն դրամ                    |1,013.9|1,013.9|1,013.9|   96.0| 2,123.8|

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական     |  23.6%|  37.8%|  38.2%|   2.9%|   24.4%|

|ակտիվների գծով ընդամենը     |       |       |       |       |        |

|ծախսերի նկատմամբ            |       |       |       |       |        |

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             |  0.02%|  0.02%|  0.02%|  0.00%|   0.01%|

|____________________________|________________________________________|

|Արտաքին աղբյուրների հաշվին  |                                        |

|իրականացվող ծրագրերի գծով   |                                        |

|ծախսեր                      |                                        |

|____________________________|________________________________________|

|մլն դրամ                    |3,286.2|1,665.1|1,637.6|3,270.2| 6,572.9|

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական     |  76.4%|  62.2%|  61.8%|  97.1%|   75.6%|

|ակտիվների գծով ընդամենը     |       |       |       |       |        |

|ծախսերի նկատմամբ            |       |       |       |       |        |

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             |  0.07%|  0.03%|  0.03%|  0.06%|   0.04%|

._____________________________________________________________________.

 

Առողջապահության ոլորտում պետական ծախսային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը մարզերում հիվանդանոցային ծառայությունների մատչելիության մեծացումն ու որակի բարձրացումն է` արդիականացնելով մարզերի հիվանդանոցային հաստատությունները: Այս նպատակով ծրագրային ժամանակահատվածում ներքին աղբյուրների հաշվին նախատեսվում է ավարտին հասցնել Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները:

Ոլորտում պետական ծախսային քաղաքականության առաջնահերթությունների շարքում է լինելու նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ու կառավարման նպատակով առողջապահական համակարգերի հնարավորությունների բարելավումը` ուղղված Հայաստանում հեմատոլոգիական և օնկոլոգիական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը:

 

19.6.2.3 Սոցիալական պաշտպանություն

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի գծով 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 4.9 մլրդ դրամ (սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 11.8%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 1.3%-ը: Ծրագրային ժամանակահատվածում այս ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 94.2%-ը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին:

 

._____________________________________________________________________.

|                              |2015 թ|2016 թ|2017 թ |2018 թ |Ընդամենը|

|                              |______|______________________|2016-   |

|                              |Բյուջե|ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ  |2018 թթ |

|______________________________|______________________________________|

|Սոցիալական պաշտպանության      |                                      |

|ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների|                                      |

|գծով ծախսեր                   |                                      |

|______________________________|______________________________________|

|մլն դրամ                      | 274.4| 949.3|1,228.6|2,724.3|4,902.2 |

|______________________________|______|______|_______|_______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական     |  0.3%|  0.9%|   1.1%|   1.7%|    1.3%|

|ակտիվների գծով ծախսերի        |      |      |       |       |        |

|նկատմամբ                      |      |      |       |       |        |

|______________________________|______|______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ               |  0.1%|  0.1%|   0.1%|   0.1%|    0.1%|

|______________________________|______________________________________|

|Ներքին աղբյուրների հաշվին     |                                      |

|իրականացվող ծրագրերի գծով     |                                      |

|ծախսեր                        |                                      |

|______________________________|______________________________________|

|մլն դրամ                      |  85.6|  89.6|  103.5|   90.8|   283.9|

|______________________________|______|______|_______|_______|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական       | 31.2%|  9.4%|   8.4%|   3.3%|    5.8%|

|ակտիվների գծով ընդամենը       |      |      |       |       |        |

|ծախսերի նկատմամբ              |      |      |       |       |        |

|______________________________|______________________________________|

|Արտաքին աղբյուրների հաշվին    |                                      |

|իրականացվող ծրագրերի գծով     |                                      |

|ծախսեր                        |                                      |

|______________________________|______________________________________|

|մլն դրամ                      | 188.8| 859.7|1,125.1|2,633.5| 4,618.3|

|______________________________|______|______|_______|_______|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական       | 68.8%| 90.6%|  91.6%|  96.7%|   94.2%|

|ակտիվների գծով ընդամենը       |      |      |       |       |        |

|ծախսերի նկատմամբ              |      |      |       |       |        |

._____________________________________________________________________.

 

Ոլորտի գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ուղղված կլինեն`

- հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովմանը,

- սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրման բարելավմանը, սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

 

19.6.2.4 Մշակույթ

 

Մշակույթի ոլորտի գծով 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 1.8 մլրդ դրամ (սոցիալական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 4.2%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 0.5%-ը: Ծրագրային ժամանակահատվածում մշակույթի ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվելու են ներքին աղբյուրների հաշվին:

 

._____________________________________________________________________.

|                                |2015 թ|2016 թ|2017 թ|2018 թ|Ընդամենը|

|                                |______|____________________|2016-   |

|                                |Բյուջե|ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ|2018 թթ |

|________________________________|____________________________________|

|Մշակույթի ոլորտի ոչ ֆինանսական  |                                    |

|ակտիվների գծով ծախսեր           |                                    |

|________________________________|____________________________________|

|մլն դրամ                        | 785.0| 585.0| 585.0| 585.0| 1,755.0|

|________________________________|______|______|______|______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական       |  0.7%|  0.5%|  0.5%|  0.4%|    0.5%|

|ակտիվների գծով ծախսերի նկատմամբ |      |      |      |      |        |

._____________________________________________________________________.

 

Ոլորտի գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն ուղղված կլինեն`

- մշակութային օբյեկտների հիմնանորոգման և շինարարությանը,

- պատմամշակութային հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնմանը:

 

19.6.3. Տնտեսական ծառայություններ

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով 2016-2018 թվականների ծախսերի շրջանակով (եռամյա կտրվածքով) տնտեսական ծառայությունների գծով հատկացումները կազմում են 233.5 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդամենը ծախսերի 61.1%-ը: Այս ծառայությունների գծով ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումները ծրագրային ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կազմելու են միջինը ՀՆԱ-ի 1.5%-ը: Ծախսերի հիմնական մասը` 93.6%-ը կկազմեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:

 

Աղյուսակ 19.9 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                      |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ   |Ընդամենը |

|                      |________|___________________________|2016-    |

|                      |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ       |2018 թթ  |

|______________________|______________________________________________|

|Տնտեսական             |                                              |

|ծառայությունների      |                                              |

|բնագավառում           |                                              |

|ոչ ֆինանսական         |                                              |

|ակտիվների գծով ծախսեր |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              |61,801.3|55,360.5|67,819.9|110,336.9|233,517.3|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ընդամենը           |   56.4%|   50.8%|   59.9%|    68.8%|    61.1%|

|ոչ ֆինանսական         |        |        |        |         |         |

|ակտիվների գծով ծախսերի|        |        |        |         |         |

|նկատմամբ              |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    1.3%|   1.1% |    1.3%|     1.9%|     1.5%|

|______________________|______________________________________________|

|Ներքին աղբյուրների    |                                              |

|հաշվին իրականացվող    |                                              |

|ծրագրերի գծով ծախսեր  |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              | 5,035.0| 5,008.6| 5,008.6|  5,008.6| 15,025.8|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` բնագավառի          |    8.1%|    9.0%|    7.4%|     4.5%|     6.4%|

|ոչ ֆինանսական         |        |        |        |         |         |

|ակտիվների գծով        |        |        |        |         |         |

|ընդամենը ծախսերի      |        |        |        |         |         |

|նկատմամբ              |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    0.1%|    0.1%|    0.1%|     0.1%|     0.1%|

|______________________|______________________________________________|

|Արտաքին աղբյուրների   |                                              |

|հաշվին իրականացվող    |                                              |

|ծրագրերի գծով ծախսեր  |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              |56,766.3|50,351.9|62,811.3|105,328.3|218,491.5|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` բնագավառի          |   91.9%|   91.0%|   92.6%|    95.5%|    93.6%|

|ոչ ֆինանսական         |        |        |        |         |         |

|ակտիվների գծով        |        |        |        |         |         |

|ընդամենը ծախսերի      |        |        |        |         |         |

|նկատմամբ              |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    1.2%|    1.0%|    1.2%|     1.8%|     1.4%|

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 19.7 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի կառուցվածքն ըստ

ֆինանսավորման աղբյուրների

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Տնտեսական ծառայությունների գծով հատկացումների հիմնական մասը` 90.0%-ը կազմելու են տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներում իրականացվելիք ծախսերը: Տնտեսական ծառայությունների գծով ներոլորտային բաշխումը (եռամյա կտրվածքով) ունի հետևյալ պատկերը` տրանսպորտի ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 92.2 մլրդ դրամ (կամ տնտեսական ծառայությունների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի հատկացումների 39.5%-ը), ջրային տնտեսության ոլորտին հատկացումները` 65.9 մլրդ դրամ (28.2%), էներգետիկայի ոլորտին մասհանումները` 52.2 մլրդ դրամ (22.3%), շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին` 4.8 մլրդ դրամ (2.0%), գյուղատնտեսության ոլորտին` 11.2 մլրդ դրամ (4.8%) և տնտեսական այլ ծառայություններին` 7.4 մլրդ դրամ (3.2%):

 

Գծապատկեր 19.8 Տնտեսական ծառայությունների բնագավառում 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ներոլորտային

կառուցվածքը

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

19.6.3.1 Տրանսպորտ

 

Երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար որպես անհրաժեշտ պայման դիտարկվում է տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը:

Տրանսպորտի ոլորտի գծով 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 92.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 39.5%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 24.1%-ը: Տրանսպորտի ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.6%-ը: Ընդ որում, ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 87.0%-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:

 

Աղյուսակ 19.10 Տրանսպորտի ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական ակտիվների

գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                      |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ   |Ընդամենը |

|                      |________|___________________________|2016-    |

|                      |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ       |2018 թթ  |

|______________________|______________________________________________|

|Տրանսպորտի ոլորտի     |                                              |

|ոչ ֆինանսական         |                                              |

|ակտիվների գծով ծախսեր |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              |31,703.5|19,874.0|24,199.8| 48,091.6| 92,165.4|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ընդամենը ոչ        |   28.9%|   18.2%|   21.4%|    30.0%|    24.1%|

|ֆինանսական ակտիվների  |        |        |        |         |         |

|գծով ծախսերի նկատմամբ |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    0.7%|    0.4%|    0.5%|     0.8%|     0.6%|

|______________________|______________________________________________|

|Ներքին աղբյուրների    |                                              |

|հաշվին իրականացվող    |                                              |

|ծրագրերի գծով ծախսեր  |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              | 4,000.0| 4,000.0| 4,000.0|  4,000.0| 12,000.0|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ոլորտի ոչ          |   12.6%|   20.1%|   16.5%|     8.3%|    13.0%|

|ֆինանսական ակտիվների  |        |        |        |         |         |

|գծով ընդամենը ծախսերի |        |        |        |         |         |

|նկատմամբ              |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    0.1%|    0.1%|    0.1%|     0.1%|     0.1%|

|______________________|______________________________________________|

|Արտաքին աղբյուրների   |                                              |

|հաշվին իրականացվող    |                                              |

|ծրագրերի գծով ծախսեր  |                                              |

|______________________|______________________________________________|

|մլն դրամ              |27,703.5|15,874.0|20,199.8| 44,091.6| 80,165.4|

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ոլորտի ոչ          |   87.4%|   79.9%|   83.5%|    91.7%|    87.0%|

|ֆինանսական ակտիվների  |        |        |        |         |         |

|գծով ընդամենը ծախսերի |        |        |        |         |         |

|նկատմամբ              |        |        |        |         |         |

|______________________|________|________|________|_________|_________|

|%` ՀՆԱ նկատմամբ       |    0.6%|    0.3%|    0.4%|     0.8%|     0.5%|

._____________________________________________________________________.

 

Այս ոլորտում 2016-2018 թվականների պետական ներդրումները կուղղվեն երկու հիմնական ուղղություններով` ճանապարհային տնտեսությանը և Երևանի մետրոպոլիտենի վերակառուցմանը: Մասնավորապես ճանապարհային տնտեսությունում`

- կշարունակվի միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն,

- կբարելավվի Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը և ծառայությունները, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը,

- կվերականգնվեն կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածները,

- կվերականգնվի միջպետական նշանակության «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» ճանապարհը,

- կհիմնանորոգվեն պետական նշանակության ճանապարհների հրատապ հիմնանորոգման կարիք ունեցող ճանապարհահատվածները և տրանսպորտային օբյեկտները:

Կշարունակվեն Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերականգնման և բարելավման աշխատանքները:

Ճանապարհային տնտեսությանն ուղղվող 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 87.0 մլրդ դրամ (տրանսպորտի ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրային հատկացումների 94.4%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 22.7%-ը: Ճանապարհային տնտեսությունում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.5%-ը: Այս ուղղությամբ ծախսերի 86.2%-ը կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում:

 

Աղյուսակ 19.11 Ճանապարհային տնտեսության 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                        |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ  |Ընդամենը|

|                        |________|__________________________|2016-   |

|                        |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ      |2018 թթ |

|________________________|____________________________________________|

|Ճանապարհային տնտեսության|                                            |

|ոչ ֆինանսական ակտիվների |                                            |

|գծով ծախսեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |29,233.3|14,688.0|24,199.8|48,091.6|86,979.4|

|________________________|________|________|________|________|________|

|%` ընդամենը ոչ          |   26.7%|   13.5%|   21.4%|   30.0%|   22.7%|

|ֆինանսական ակտիվների    |        |        |        |        |        |

|գծով ծախսերի նկատմամբ   |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |    0.6%|    0.3%|    0.5%|    0.8%|    0.5%|

|________________________|____________________________________________|

|Ներքին աղբյուրների      |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                | 4,000.0| 4,000.0| 4,000.0| 4,000.0|12,000.0|

|________________________|________|________|________|________|________|

|%` ճանապարհային         |   13.7%|   27.2%|   16.5%|    8.3%|   13.8%|

|տնտեսության             |        |        |        |        |        |

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |    0.1%|    0.1%|    0.1%|    0.1%|    0.1%|

|________________________|____________________________________________|

|Արտաքին աղբյուրների     |                                            |

|հաշվին իրականացվող      |                                            |

|ծրագրերի գծով ծախսեր    |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |25,233.3|10,688.0|20,199.8|44,091.6|74,979.4|

|________________________|________|________|________|________|________|

|%` ճանապարհային         |   86.3%|   72.8%|   83.5%|   91.7%|   86.2%|

|տնտեսության ոչ          |        |        |        |        |        |

|ֆինանսական ակտիվների    |        |        |        |        |        |

|գծով ընդամենը ծախսերի   |        |        |        |        |        |

|նկատմամբ                |        |        |        |        |        |

|________________________|________|________|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ         |    0.5%|    0.2%|    0.4%|    0.8%|    0.5%|

._____________________________________________________________________.

 

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 2016 թվականին` 5.2 մլրդ դրամ: Ծախսերն ամբողջությամբ կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:

 

19.6.3.2 Ջրային տնտեսություն

 

Ջրային տնտեսության ոլորտի գծով 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կազմում է 65.9 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 28.2%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 17.2%-ը: Ջրային տնտեսության ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կազմելու են ՀՆԱ-ի 0.41%-ը: Ընդ որում, ծրագրային ժամանակահատվածում ոլորտի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 95.4%-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:

 

Աղյուսակ 19.12 Ջրային տնտեսության ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                       |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ   |Ընդամենը|

|                       |________|___________________________|2016-   |

|                       |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ       |2018 թթ |

|_______________________|_____________________________________________|

|Ջրային տնտեսության     |                                             |

|ոլորտի ոչ ֆինանսական   |                                             |

|ակտիվների գծով ծախսեր  |                                             |

|_______________________|_____________________________________________|

|մլն դրամ               |22,674.1|21,074.8|22,282.6| 22,493.5|65,850.9|

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ընդամենը ոչ         |   20.7%|   19.3%|   19.7%|    14.0%|   17.2%|

|ֆինանսական ակտիվների   |        |        |        |         |        |

|գծով ծախսերի նկատմամբ  |        |        |        |         |        |

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ        |   0.47%|   0.43%|   0.42%|    0.39%|   0.41%|

|_______________________|_____________________________________________|

|Ներքին աղբյուրների     |                                             |

|հաշվին իրականացվող     |                                             |

|ծրագրերի գծով ծախսեր   |                                             |

|_______________________|_____________________________________________|

|մլն դրամ               | 1,008.6| 1,008.6| 1,008.6|  1,008.6| 3,025.8|

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ոլորտի ոչ           |    4.4%|    4.8%|    4.5%|     4.5%|    4.6%|

|ֆինանսական ակտիվների   |        |        |        |         |        |

|գծով ընդամենը ծախսերի  |        |        |        |         |        |

|նկատմամբ               |        |        |        |         |        |

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ        |   0.02%|   0.02%|   0.02%|    0.02%|   0.02%|

|_______________________|_____________________________________________|

|Արտաքին աղբյուրների    |                                             |

|հաշվին իրականացվող     |                                             |

|ծրագրերի գծով ծախսեր   |                                             |

|_______________________|_____________________________________________|

|մլն դրամ               |21,665.5|20,066.2|21,274.0| 21,484.9|62,825.1|

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ոլորտի ոչ ֆինանսական|   95.6%|   95.2%|   95.5%|    95.5%|   95.4%|

|ակտիվների գծով ընդամենը|        |        |        |         |        |

|ծախսերի նկատմամբ       |        |        |        |         |        |

|_______________________|________|________|________|_________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ        |   0.45%|   0.41%|   0.40%|    0.38%|   0.39%|

._____________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսությունը բաղկացած է ոռոգման և խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերից: Այս ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի համար ծրագրավորված ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 33.8%-ը կուղղվի ոռոգման համակարգերում ներդրումների իրականացմանը, իսկ 66.2%-ը` խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի վերականգնմանը և բարելավմանը:

 

Ոռոգման համակարգերում ներդրումներն ուղղված կլինեն.

- ոռոգման համակարգերի սպասարկման տարածքում ընդգրկված և լրացուցիչ ոռոգելի հողերի ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի քանակի ապահովման հնարավորությունների ստեղծմանը` նոր ջրամբարների կառուցմամբ,

- մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման անցմանը, ինչը կնվազեցնի ոռոգման կախվածությունը հոսանքատար մեխանիկական ոռոգումից և կդարձնի ոռոգումը տնտեսապես շահավետ ու կայուն,

- առկա համակարգերի վերականգնմանն ու արդիականացմանը:

Կառավարությունը, իր քաղաքականության շրջանակներում, ոռոգման համակարգը դիտելով որպես գերակա ուղղություն` դա պայմանավորում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և պարենային անվտանգության առումով գյուղատնտեսության կարևոր նշանակությամբ, որի հետագա աճը կարող է էապես վտանգվել` պայմանավորված ոռոգման համակարգի հիմնախնդիրներով: Ոռոգման համակարգում կատարվող պետական ներդրումների առաջնային նպատակը տնտեսական աճի խոչընդոտների վերացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճն է:

Ոռոգման համակարգերում պետական ներդրումների իրականացման համար 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կկազմեն 22.3 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 5.8%-ը: Ծրագրային ժամանակահատվածում ծախսերի 86.4%-ը կազմելու են արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերը:

 

Աղյուսակ 19.13 Ոռոգման համակարգերում 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                           |2015 թ |2016 թ |2017 թ |2018 թ  |Ընդամենը|

|                           |_______|________________________|2016-   |

|                           |Բյուջե |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ    |2018 թթ |

|___________________________|_________________________________________|

|Ոռոգման համակարգերում      |                                         |

|ոչ ֆինանսական ակտիվների    |                                         |

|գծով ծախսեր                |                                         |

|___________________________|_________________________________________|

|մլն դրամ                   |5,948.9|4,824.0|6,662.1|10,788.4|22,274.5|

|___________________________|_______|_______|_______|________|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական  |   5.4%|   4.4%|   5.9%|    6.7%|    5.8%|

|ակտիվների գծով ծախսերի     |       |       |       |        |        |

|նկատմամբ                   |       |       |       |        |        |

|___________________________|_________________________________________|

|Ներքին աղբյուրների հաշվին  |                                         |

|իրականացվող ծրագրերի գծով  |                                         |

|ծախսեր                     |                                         |

|___________________________|_________________________________________|

|մլն դրամ                   |1,008.6|1,008.6|1,008.6| 1,008.6| 3,025.8|

|___________________________|_______|_______|_______|________|________|

|%` համակարգին ուղղված      |  17.0%|  20.9%|  15.1%|    9.3%|   13.6%|

|ոչ ֆինանսական ակտիվների    |       |       |       |        |        |

|գծով ընդամենը ծախսերի      |       |       |       |        |        |

|նկատմամբ                   |       |       |       |        |        |

|___________________________|_________________________________________|

|Արտաքին աղբյուրների հաշվին |                                         |

|իրականացվող ծրագրերի գծով  |                                         |

|ծախսեր                     |                                         |

|___________________________|_________________________________________|

|մլն դրամ                   |4,940.3|3,815.4|5,653.5| 9,779.8|19,248.7|

|___________________________|_______|_______|_______|________|________|

|%` համակարգին ուղղված      |  83.0%|  79.1%|  84.9%|   90.7%|   86.4%|

|ոչ ֆինանսական ակտիվների    |       |       |       |        |        |

|գծով ընդամենը ծախսերի      |       |       |       |        |        |

|նկատմամբ                   |       |       |       |        |        |

._____________________________________________________________________.

 

Խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերում ներդրումներն ուղղված կլինեն Երևան քաղաքի, ինչպես նաև մարզերի քաղաքային և գյուղական բնակավայրերի կայուն, հուսալի և անվտանգ ջրամատակարարմանն ու ջրահեռացմանը, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացմանը, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովմանը, գյուղական բնակավայրերում կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածության ավելացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը:

Խմելու ջրի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերում պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 43.6 մլրդ դրամ կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 11.4%-ը:

 

Աղյուսակ 19.14 Խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում

2016-2018 թթ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի

շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                        |2015 թ  |2016 թ  |2017 թ  |2018 թ  |Ընդամենը|

|                        |________|__________________________|2016-   |

|                        |Բյուջե  |ՀՀ 2016-2018 թթ  ՄԺԾԾ     |2018 թթ |

|________________________|____________________________________________|

|Ջրամատակարարման և       |                                            |

|ջրահեռացման համակարգում |                                            |

|ոչ ֆինանսական ակտիվների |                                            |

|գծով ծախսեր             |                                            |

|________________________|____________________________________________|

|մլն դրամ                |16,725.2|16,250.8|15,620.5|11,705.1|43,576.4|

|________________________|________|________|________|________|________|

|%` ընդամենը             |   15.3%|   14.9%|   13.8%|    7.3%|   11.4%|

|ոչ ֆինանսական ակտիվների |        |        |        |        |        |

|գծով ծախսերի նկատմամբ   |        |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

19.6.3.3 Էներգետիկա

 

Էներգետիկան ունի ռազմավարական նշանակություն երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար: Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը:

Էներգետիկայի ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրավորված մակարդակը կկազմի 52.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 22.3%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 13.6%-ը: Այս ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.33%-ը:

 

Աղյուսակ 19.15 Էներգետիկայի ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

.___________________________________________________________________.

|                         |2015 թ|2016 թ |2017 թ  |2018 թ  |Ընդամենը|

|                         |______|_________________________|2016-   |

|                         |Բյուջե|ՀՀ 2016-2018 թթ  ՄԺԾԾ    |2018 թթ |

|_________________________|_________________________________________|

|Էներգետիկայի ոլորտի      |                                         |

|ոչ ֆինանսական ակտիվների  |                                         |

|գծով ծախսեր              |                                         |

|_________________________|_________________________________________|

|մլն դրամ                 |   0.0|7,880.8|13,358.3|30,944.4|52,183.5|

|_________________________|______|_______|________|________|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական|  0.0%|   7.2%|   11.8%|   19.3%|   13.6%|

|ակտիվների գծով ծախսերի   |      |       |        |        |        |

|նկատմամբ                 |      |       |        |        |        |

|_________________________|______|_______|________|________|________|

|%` ՀՆԱ նկատմամբ          |  0.0%|  0.16%|   0.25%|   0.54%|   0.33%|

.___________________________________________________________________.

 

Էներգետիկայի ոլորտի գծով ծրագրերն ուղղված կլինեն երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, էներգահամակարգի վերազինմանը` բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը, էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմանը, որոնք կստեղծեն նաև էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություններ:

 

19.6.3.4 Շրջակա միջավայրի պաշտպանություն (Բնապահպանություն)

 

Այս ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածի պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց 2016-2018 թվականների ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրավորվել են 4.8 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 2.0%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 1.2%-ը: Այս ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.03%-ը:

 

Աղյուսակ 19.16 Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                            |2015 թ |2016 թ |2017 թ |2018 թ |Ընդամենը|

|                            |_______|_______________________|2016-   |

|                            |Բյուջե |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ   |2018 թթ |

|____________________________|________________________________________|

|Շրջակա միջավայրի            |                                        |

|պաշտպանության ոլորտի        |                                        |

|ոչ ֆինանսական ակտիվների գծով|                                        |

|ծախսեր                      |                                        |

|____________________________|________________________________________|

|մլն դրամ                    |1,549.2|2,420.2|1,167.3|1,166.0| 4,753.5|

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական   |   1.4%|   2.2%|   1.0%|   0.7%|    1.2%|

|ակտիվների գծով ծախսերի      |       |       |       |       |        |

|նկատմամբ                    |       |       |       |       |        |

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             |  0.03%|  0.05%|  0.02%|  0.02%|   0.03%|

._____________________________________________________________________.

 

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում պետական ներդրումներն ուղղված կլինեն երկրում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը:

 

19.6.3.5 Գյուղատնտեսություն

 

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը Կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ` յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն` առանց հարմարավետ գյուղի:

Այս նպատակադրմանն է ուղղված լինելու գյուղատնտեսության ոլորտում միջնաժամկետ ժամանակահատվածում պետական ներդրումները` զարգացնելով գյուղական կարողությունները (այգեգործությունը, անասնապահությունը և այլ ճյուղերը) և նվազեցնելով գյուղական աղքատությունը, գյուղերում իրականացնելով ներդրումներ հանրային ենթակառուցվածքներում և բարձրացնելով կենսամակարդակը: Գյուղատնտեսության ոլորտում պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2016-2018 թվականների կկազմեն 11.2 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 4.8%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 2.9%-ը: Այս ոլորտում ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրային ժամանակահատվածում միջին տարեկան կտրվածքով կկազմեն ՀՆԱ-ի 0.07%-ը:

 

Աղյուսակ 19.17 Գյուղատնտեսության ոլորտի 2016-2018 թթ ոչ ֆինանսական

ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

._____________________________________________________________________.

|                            |2015 թ |2016 թ |2017 թ |2018 թ |Ընդամենը|

|                            |_______|_______________________|2016-   |

|                            |Բյուջե |ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ   |2018 թթ |

|____________________________|________________________________________|

|Գյուղատնտեսության ոլորտի    |                                        |

|ոչ ֆինանսական ակտիվների գծով|                                        |

|ծախսեր                      |                                        |

|____________________________|________________________________________|

|մլն դրամ                    |5,138.6|2,299.5|4,784.5|4,115.4|11,199.4|

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական   |   4.7%|   2.1%|   4.2%|   2.6%|    2.9%|

|ակտիվների գծով ծախսերի      |       |       |       |       |        |

|նկատմամբ                    |       |       |       |       |        |

|____________________________|_______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             |  0.11%|  0.05%|  0.09%|  0.07%|   0.07%|

._____________________________________________________________________.

 

19.6.3.6 Տնտեսական այլ ծառայություններ

 

Տնտեսական այլ ծառայություններում պետական ներդրումները ուղղված կլինեն երկրի տարածքային զարգացման մարտահրավերների լուծմանն ու տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը` կիրառելով տարածքային համաչափ զարգացման նոր գործիքակազմ, մասնավորապես` համայնքներում իրականացվող ներդրումների արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվելով տարածքային զարգացման հիմնադրամ:

Նշված ուղղությամբ պետական ներդրումներն ամբողջությամբ կիրականացվեն արտաքին աղբյուրների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնց ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը 2016-2018 թվականների կկազմեն 7.4 մլրդ դրամ (տնտեսական ծառայությունների գծով ծրագրային հատկացումների 3.2%-ը) կամ նույն ժամանակահատվածի ոչ ֆինանսական ակտիվների գծով ընդհանուր ծախսերի 1.9%-ը, իսկ միջին տարեկան կտրվածքով` ՀՆԱ-ի 0.05%-ը:

 

Աղյուսակ 19.18 Տնտեսական այլ ծառայությունների 2016-2018 թթ

ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի շրջանակը

 

.____________________________________________________________________.

|                            |2015 թ|2016 թ |2017 թ |2018 թ |Ընդամենը|

|                            |______|_______________________|2016-   |

|                            |Բյուջե|ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ   |2018 թթ |

|____________________________|_______________________________________|

|Տնտեսական այլ               |                                       |

|ծառայությունների            |                                       |

|ոչ ֆինանսական ակտիվների գծով|                                       |

|ծախսեր                      |                                       |

|____________________________|_______________________________________|

|մլն դրամ                    | 735.9|1,811.0|2,027.3|3,526.0| 7,364.3|

|____________________________|______|_______|_______|_______|________|

|%` ընդամենը ոչ ֆինանսական   |  0.7%|   1.7%|   1.8%|   2.2%|    1.9%|

|ակտիվների գծով ծախսերի      |      |       |       |       |        |

|նկատմամբ                    |      |       |       |       |        |

|____________________________|______|_______|_______|_______|________|

|%` ՀՆԱ նկատմամբ             | 0.02%|  0.04%|  0.04%|  0.06%|   0.05%|

.____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 20. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Սույնով ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, դրանց արդյունքում պետական պարտքի բեռի փոփոխման, ռիսկերի կառավարման ռազմավարությունը:

 

Ներածություն

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը մշակվում է համաձայն 2008 թ. ընդունված «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` որը կանոնակարգում է պետական պարտքին առնչվող փոխհարաբերությունները և նպատակ ունի ապահովել պետական պարտքի կառավարման գործընթացի արդյունավետ և հրապարակային կազմակերպումը: Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն է կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը:

Պարտքի կառավարումը նշանակալի տեղ ունի պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում և առանձնակի ուշադրության է արժանանում հատկապես միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում կառավարությունը տնտեսական աճին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար պարտադրված է պարտք ներգրավել:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը պարզաբանում է պարտք ներգրավելու քաղաքականությունը` ներառելով կառավարության պարտքի ուղենշային ցուցանիշները և հնարավոր ռիսկերի գնահատականը, նախանշում է այն սկզբունքները, հենանիշերը և իրականացվելիք քայլերը, որոնց ներքո կառավարությունը չի վտանգի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը:

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարությունը ներկայացնում է ծախսերի և ռիսկերի համադրման հնարավոր տարբերակներից օպտիմալը, որի ընտրության հիմքում ընկած է արդյունավետ ծախսերով ֆինանսական կարիքի բավարարումը և պարտքի կայունությունը:

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ոլորտում 2014-2015 թթ. արձանագրվել են հետևյալ զարգացումները.

 

. Պարտքային բեռի մակարդակը գտնվել է կառավարելիության շրջանակներում և չի գերազանցել պետական պարտքի մասին ՀՀ օրենքով սահմանված շեմերը:

. 2015 թ. մարտի 26-ին թողարկվեցին 10 տարի մարման ժամկետով 500 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր` 7.15% արժեկտրոնային եկամտաբերությամբ և արժեկտրոնների վճարման կիսամյակային պարբերականությամբ: Միևնույն ժամանակ իրականացվեց 2013 թ. սեպտեմբերի 30-ի թողարկման 7 տարի մարման ժամկետով 700 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսերի 200 մլն դոլար ծավալի հետգնում:

. ՀՀ կառավարությունը շարունակել է արտոնյալ պայմաններով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությունը: Հայաստանի Հանրապետությունը պահպանել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված հենանիշը նոր կնքված վարկերի արտոնյալության միջին մակարդակը 30%-ի չափով պահպանելու վերաբերյալ: Այսպես` 2014 թվականին նոր կնքված վարկերի արտոնյալության միջին մակարդակը կազմել է 33% (գնահատումը կատարվել է ՀՀ ՖՆ կողմից): Հարկ է նշել, որ ներգրաված փոխառու միջոցների արտոնյալության աստիճանը գնահատելիս հաշվի են առնվում ծրագրի շրջանակներում տրամադրվող ոչ միայն վարկային, այլև դրամաշնորհային միջոցները:

. Միջազգային շուկաներում կիրառվող մեթոդին համապատասխան սահմանվել է պետական միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի գնի հաշվարկման բանաձև, որով պարտատոմսերի արժեկտրոնների կուտակման բարդ մեթոդը փոխարինվել է պարզ մեթոդով` հավասարեցնելով փաստացի և հայտարարվող արժեկտրոնի չափը:

. Վերասահմանվել են ուղենշային համարվող պարտատոմսերի չափանիշները: Եթե նախկինում ՊՊ-երի ուղենշային լինելը սահմանվում էր թողարկման հրամանով և նույն ժամկետի ՊՊ-երի նոր թողարկման դեպքում նախկինը այլևս չէր համարվում ուղենշային, ապա ներկայումս թողարկողի կողմից ուղենշային կարող են համարվել նվազագույնը 7 մլրդ դրամ շրջանառություն ունեցող ՊՊ-երը: Յուրաքանչյուր եռամսյակից 10 աշխատանքային օր առաջ թողարկողը հրապարակում է առաջիկա եռամսյակում ուղենշային համարվող ՊՊ-երի ցանկը:

. Համաշխարհային բանկի կողմից իրականացվել է պարտքի կառավարման գործընթացի գնահատում, որի վերաբերյալ կազմվել և հրապարակվել է հաշվետվություն:

. ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունքում «Մինչև մարում միջին ժամկետ (ATM)»-ի ուղենշային ցուցանիշը գտնվել է սահմանված 8-11 տարի միջակայքում` 2014 թ. տարեվերջին կազմելով 9.8 տարի:

. Եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցների հաշվին պետական գանձապետական պարտատոմսերով պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծավալները կրճատելով, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկով պայմանավորված` 2014 թ. նվազել է պետական պարտատոմսերի տոկոսադրույքները, որին նպաստել է նաև ՀՀ կենտրոնական բանկը` իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը և աջակցելով իրացվելիության հարցում: 2014 թ. տարեվերջին արտարժույթի շուկայում արձանագրված տատանումների արդյունքում պետական գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի բացակայության պայմաններում 2014 թ. դեկտեմբերին և 2015.թ. առաջին եռամսյակում կառավարությունը դադարեցրեց պարտատոմսերի կանոնավոր տեղաբաշխումները: 2015.թ. փետրվար-մարտ ամիսներին իրականացված փոխանակումների ծրագրի արդյունքում, սկսած ապրիլ ամսից, հնարավոր եղավ վերականգնել ներքին շուկայից փոխառու միջոցների ներգրավման հնարավորությունը:

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակադրումները 2016-2018 թթ.

 

. Պետական պարտք/նախորդ տարվա ՀՆԱ հարաբերակցությունը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չի գերազանցի «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված 60 տոկոս սահմանային շեմը:

. Երկարաժամկետ հատվածում պարտքի կառավարման նպատակներից է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու միջոցների տեսակարար կշռի մեծացումը (տես աղյուսակ 20.11), քանի որ վերջինս նվազեցնում է անվճարունակության (դեֆոլտի) հավանականությունը, փոխարժեքի հետ կապված ռիսկերը, հնարավորություն է ընձեռում ներգրավել և արդյունավետ օգտագործել համախառն ազգային խնայողությունները, հիմքեր է ստեղծում ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա զարգացման համար:

. Միջնաժամկետ հատվածում, հնարավոր արտաքին տնտեսական միջավայրի բացասական փոփոխության ազդեցության արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ռիսկերի առաջացման դեպքերում, կդիտարկվեն եվրապարտատոմսերի նոր թողարկումների իրականացման նպատակահարմարությունը:

. Կարևորելով պետական պարտատոմսերի մանրածախ շուկայի զարգացումը` քայլեր կձեռնարկվեն խնայողական պարտատոմսերի ներդրողների շրջանակը մեծացնելու ուղղությամբ: Այս առումով, կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերին զուգահեռ, կակտիվացվեն գովազդային աշխատանքները պոտենցիալ ներդրողների շրջանում, ինչպես նաև կներդրվի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի էլեկտրոնային համակարգ:

. Միջազգային լավագույն փորձին համապատասխան կվերանայվի պարտքի գործառնությունները կարգավորող օրենսդրությունը:

. Պարտքի արդյունավետ կառավարման կարևորագույն գործոններից մեկը թափանցիկության ապահովումն է, ուստի կառավարությունը ոչ միայն պարբերաբար կներկայացնի հաշվետվություններ պարտքի վերաբերյալ, այլ նաև բաց ու հրապարակային կլինի ներդրողների հետ աշխատանքներում:

. Կառավարությունը կշարունակի ջանքերը պետական պարտատոմսերի տեղաբաշխումների, հետգնումների և փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործման ուղղությամբ: Օտարերկրյա ներդրողների մուտքը ներքին շուկա դյուրացնելու նպատակով կստեղծվեն համապատասխան հաղորդակցության ուղիներ:

. ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի պարտատոմսերի հետգնումների, փոխանակումների իրականացումը` նպատակ ունենալով հարթեցնել պարտքի մարման գրաֆիկը և նպաստել երկրորդային շուկայի զարգացմանը:

. Որպես ներքին պետական պարտքի կառավարման հիմնական նպատակադրումներ կշարունակեն դիտարկվել պարտատոմսերի իրացվելիության բարձրացումը և տոկոսադրույքներն ավելի ցածր մակարդակում կառավարելը:

. Կներդրվի պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության և վարքագծի գնահատման կարգը:

. Կառավարության պարտքի ռիսկերի կառավարման կատարելագործման նպատակով աշխատանքներ կիրականացվեն անձնակազմի մոտ ռիսկերի կառավարման գիտելիքների և պրակտիկ կարողությունների զարգացման և պարտքին բնորոշ ռիսկերի գնահատման ուղղությամբ:

. Կբարելավվեն դրամական հոսքերի կանխատեսման և կառավարման գործընթացները` բարձրացնելով դրամական հոսքերի ծրագրավորման որակը և ընդլայնելով գործիքակազմը:

. Առավելագույն ուշադրություն կդարձվի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացմանը:

. Համագործակցությունը արտաքին վարկատուների հետ կշարունակվի և կխորացվի` նախապատվությունը տալով արտոնյալ պայմաններով, ազատ փոխարկելի արժույթով և ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներ տրամադրող վարկատուների հետ համագործակցությանը:

. ՀՀ կառավարությունը միջնաժամկետ հատվածում ջանքեր կգործադրի ԱՄՀ նոր ծրագրերում պահպանել այն հենանիշը` համաձայն որի նոր կնքված վարկերի արտոնյալության միջին մակարդակը պետք է 30%-ից պակաս չլինի:

 

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշներ են ընտրվել «Մինչև մարում միջին ժամկետ»-ը և «Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին զուտ փոխառու միջոցների հաշվին (առանց մուրհակների)»:

 

Աղյուսակ 20.1. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային

ցուցանիշները

 

________________________________________________________________

                                                        ՈՒղենշային

________________________________________________________________

    Մինչև  մարում միջին ժամկետ (ATM)                     8-11 տարի

________________________________________________________________

    Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին զուտ փոխառու          >/= 25%

միջոցների հաշվին (առանց մուրհակների)

 

«Մինչև մարում միջին ժամկետ»-ի ցուցանիշը ցույց է տալիս առկա պարտքի պորտֆելի մինչև մարում միջին կշռված ժամկետը:

Ստորև ներկայացվում է ՀՀ պետական պարտքը բնութագրող հիմնական ցուցանիշները:

 

Աղյուսակ 20.2. ՀՀ պետական պարտքի ցուցանիշները 2013-2018 թթ.

 

(մլրդ դրամ)

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

Պետական պարտք          1,861.3 2,109.6 1,998.9|2,431.1 2,524.0 2,611.6

_______________________________________________|_______________________

% ՀՆԱ-ի նկատմամբ          43.5    46.6    41.1|   49.4    47.7    45.6

_______________________________________________|_______________________

% նախորդ տարվա ՀՆԱ-ի      46.5    49.3    44.1|   49.9    51.3    49.3

նկատմամբ*                                     |

_______________________________________________|_______________________

Արտաքին պարտք          1,581.6 1,797.9 1,643.8|2,067.2 2,111.0 2,152.7

_______________________________________________|_______________________

որից` ՀՀ ԿԲ պարտք        206.2   209.0   196.6|  235.0   237.4   212.0

_______________________________________________|_______________________

որից` ՀՀ կառավարության    58.3    71.2    76.3|   76.2    73.1    66.3

երաշխիքով տրամադրված                          |

վարկեր                                        |

_______________________________________________|_______________________

Ներքին պարտք             279.6   311.7   355.1|  363.9   413.0   458.9

_______________________________________________________________________

                                         * հաշվարկվում է համաձայն «Պետական

                                           պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ

                                           հոդվածի:

 

Ռիսկերի կառավարումը

 

Պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Ռիսկերի կառավարման նպատակը չնախատեսված կորուստներից խուսափելն ու գործառնությունների անընդհատության ապահովելն է: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը:

Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է պայմանավորված միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով: Պարտքի թողարկումների կազմակերպման ընթացքում ՀՀ կառավարությունը ջանում է հարթեցնել մարումների գրաֆիկը և մեղմել վերաֆինանսավորման ռիսկը: Վերաֆինանսավորման ռիսկի նվազեցման նպատակով կիրառվում են նաև հետգնումներ:

 

Աղյուսակ 20.3. ՀՀ կառավարության ընթացիկ պարտքը 2013-2018 թթ.

 

(մլրդ դրամ)

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության         378.4   164.2   182.0|  210.2   237.6   259.3

ընթացիկ պարտք                                 |

_______________________________________________|_______________________

այդ թվում`                                    |

_______________________________________________|_______________________

տոկոսավճար                46.7    61.6    73.8|   92.8    99.0   103.8

_______________________________________________|_______________________

մարում                   331.7   102.6   108.3|  117.4   138.5   155.5

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության                              |

ընթացիկ պարտքն ըստ                            |

գործիքակազմի, որից`                           |

_______________________________________________|_______________________

արտաքին վարկեր և         263.2    49.5    45.7|   59.2    72.8    84.5

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

տոկոսավճար                16.8    11.6    21.3|   25.5    26.3    27.8

_______________________________________________|_______________________

մարում                   246.4    38.0    24.4|   33.8    46.4    56.7

_______________________________________________|_______________________

ներքին վարկեր և            1.8     1.7     1.7|      -       -      -

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

տոկոսավճար                 0.2     0.1    0.05|      -       -      -

_______________________________________________|_______________________

մարում                     1.6     1.6     1.6|      -       -      -

_______________________________________________|_______________________

պետական գանձապետական     113.4    95.9   117.4|  120.0   133.8   143.8

պարտատոմսեր                                   |

_______________________________________________|_______________________

տոկոսավճար                29.7    32.9    35.2|   36.4    41.7    45.1

_______________________________________________|_______________________

մարում                    83.7    63.0    82.2|   83.6    92.1    98.8

_______________________________________________|_______________________

արտարժութային պետական        -    17.0    17.3|   31.0    31.0    31.0

պարտատոմսեր                                   |

_______________________________________________|_______________________

տոկոսավճար                   -    17.0    17.3|   31.0    31.0    31.0

_______________________________________________|_______________________

մարում                       -       -       -|      -              -

_______________________________________________________________________

 

2014 թ. տարեվերջի դրությամբ ձևավորված կառավարության արտաքին պարտքի մարումները սփռված են մինչև 2050 թ., իսկ ներքին պարտքինը` մինչև 2032 թ.:

 

Գծապատկեր 20.1. 2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված ՀՀ

կառավարության պարտքի մարման ժամանակացույցը

 

---------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Ինչպես երևում է գծապատկեր 1-ից, ՀՀ կառավարության պարտքի գծով մարումների գրաֆիկը, բացառությամբ 2020 թ.-ի, բավականին հարթ է: Ինչ վերաբերում է 2020 թ. պարտքի մարմանը, ապա դրա 82.7%-ը կազմում է 2013 թ. թողարկված 7 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսերի մարումը: ՀՀ կառավարությունը միջնաժամկետ հատվածում շարունակելու է ՀՀ կառավարության պարտքի մարման գրաֆիկի հարթեցման և վերաֆինանսավորման ռիսկի նվազեցման գործընթացը: Քանի որ ՀՀ կառավարությունը մուտք է գործել միջազգային կապիտալի շուկա, ապա օգտվելու է նաև կապիտալի շուկայում առկա գործիքակազմից:

Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են մինչև մարում միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները:

 

Աղյուսակ 20.4. ՀՀ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկերի

ցուցանիշները

 

2013-2018 թթ.

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   կանխ.  |կանխ.   կանխ.   կանխ.

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության պարտքի    10.0     9.8     9.5|    9.1     8.6    8.1

մինչև  մարում միջին                            |

ժամկետը (ATM), (տարի)                          |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության           10.9    10.6    10.2|    9.8     9.2    8.7

արտաքին պարտքի մինչև                           |

մարում միջին ժամկետը,                          |

(տարի)                                         |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության ներքին     5.4     5.6     5.6|    5.8     5.7    5.8

պարտքի մինչև  մարում                           |

միջին ժամկետը, (տարի)                          |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում         5.3     4.5     4.6|    4.4     5.5    5.7

մարվող ՀՀ կառավարության                        |

պարտքի կշիռը (%)                               |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում         2.7     1.7     1.9|    2.5     2.9    3.4

մարվող ՀՀ կառավարության                        |

արտաքին պարտքի կշիռը                           |

(%)                                            |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում        18.3    18.8    19.2|   14.0    17.1   15.6

մարվող ՀՀ կառավարության                        |

ներքին պարտքի կշիռը (%)                        |

_______________________________________________________________________

 

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված ՀՀ կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 9.8 տարի, ըստ այդմ ներքին պարտքի համար այն կազմել է 5.6 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 10.6 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը ՀՀ կառավարության պարտքի համար կազմել է 4.5%: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա արտաքինի համար այն կազմել է ընդամենը 1.7%, իսկ ներքինի համար` 18.8%, ինչը պայմանավորված է կառավարության պարտքի կառուցվածքով:

Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները: Արդյունքում ՀՀ կառավարության պարտքի մինչև մարում միջին ժամկետի ցուցանիշը միջնաժամկետ հատվածում նվազելու է, քանի որ նվազում են միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող երկարաժամկետ վարկային միջոցների ծավալները:

Քանի որ ներգրավվող փոխառու միջոցների մի մասն արդեն իսկ տրամադրվում է առևտրային պայմաններով, ուստի ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել տոկոսադրույքի հետ կապված ռիսկերին: Ռազմավարական տեսանկյունից տոկոսադրույքի ռիսկի կառավարման նպատակն է ապահովել կառավարության պարտքի այնպիսի կառուցվածք, որի դեպքում ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների փոփոխությունը հնարավորինս քիչ ազդեցություն կունենա կանխատեսվող տոկոսագումարների մակարդակի վրա: Կառավարության պարտքի կառավարման տեսակետից անհրաժեշտ է ապահովել տոկոսադրույքի այնպիսի մակարդակ, որը երկարաժամկետ հատվածում ռիսկի ընդունելի սահմաններում տոկոսագումարների վճարման ծավալները կհասցնի նվազագույնի:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն նվազել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը, սակայն միջնաժամկետ հատվածում այն կունենա աճի միտում` ի հաշիվ արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների:

 

Աղյուսակ 20.5. ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ֆիքսված և

լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը

2013-2018 թթ.

 

(տոկոս)

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության         100.0   100.0   100.0|  100.0   100.0  100.0

պարտք,                                        |

_______________________________________________|_______________________

այդ թվում`                                    |

_______________________________________________|_______________________

Ֆիքսված տոկոսադրույքով    90.7    89.2    88.0|   85.8    83.7   81.7

_______________________________________________|_______________________

Լողացող տոկոսադրույքով     9.3    10.8    12.0|   14.2    16.3   18.3

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության         100.0   100.0   100.0|  100.0   100.0  100.0

արտաքին պարտք                                 |

_______________________________________________|_______________________

այդ թվում                                     |

_______________________________________________|_______________________

Ֆիքսված տոկոսադրույքով    89.0    87.2    85.1|   82.9    80.1   77.4

_______________________________________________|_______________________

Լողացող տոկոսադրույքով   11.0     12.8    14.9|   17 1    19.9   22.6

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության        100.0    100.0   100.0|  100.0   100.0  100.0

ներքին պարտք                                  |

_______________________________________________|_______________________

այդ թվում                                     |

_______________________________________________|_______________________

Ֆիքսված տոկոսադրույքով   98.8     99.4   100.0|  100.0   100.0  100.0

_______________________________________________|_______________________

Լողացող տոկոսադրույքով    1.2      0.6     0.0|    0.0     0.0    0.0

_______________________________________________________________________

 

Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև ՀՀ կառավարության կողմից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի գծով տոկոսային ծախսերը: Այսպես` լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2016-2018 թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան 6.8 մլն ԱՄՆ դոլարով: Մասնավորապես, լողացող տոկոսադրույքներից յուրաքանչյուրի ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման ծախսերի վրա կանխատեսվող ժամանակաշրջանում կլինի հետևյալը.

 

Աղյուսակ 20.6. Լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության

ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի

սպասարկման վրա (մլն ԱՄՆ դոլար)

 

________________________________________________

                             2016 թ. 2017 թ. 2018 թ.

________________________________________________

    Ընդամենը                  5.7      6.6     7.9

________________________________________________

այդ թվում

________________________________________________

    6-ամսյա ԱՄՆ դոլարի Libor  5.4      6.3     7.5

________________________________________________

    6-ամսյա Euribor           0.3      0.4     0.4

________________________________________________

 

Աղյուսակ 20.7. ՀՀ կառավարության պարտքի տոկոսադրույքի ռիսկերի

ցուցանիշները 2013-2018 թթ.

 

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   կանխ.  |կանխ.   կանխ.   կանխ.

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության           9.0     8.3     7.9|    7.3     6.6    6.0

պարտքի մինչև                                  |

վերաֆիքսում միջին                             |

ժամկետը (ATR), (տարի)                         |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության           9.7     8.9     8.3|    7.6     6.7    6.0

արտաքին պարտքի մինչև                          |

վերաֆիքսում միջին                             |

ժամկետը, (տարի)                               |

_______________________________________________|_______________________

ՀՀ կառավարության           5.3     5.6     5.6|    5 8     5.7    5.8

ներքին պարտքի մինչև                           |

վերաֆիքսում միջին                             |

ժամկետը, (տարի)                               |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում       13.1    15.0    16.7|   18.5    21.6   23.8

վերաֆիքսվող ՀՀ                                |

կառավարության պարտքի                          |

կշիռը (%)                                     |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում       11.9    14.2    16.2|   19.4    22.6   25.7

վերաֆիքսվող ՀՀ                                |

կառավարության արտաքին                         |

պարտքի կշիռը (%)                              |

_______________________________________________|_______________________

Մեկ տարվա ընթացքում       18.8    18.8    19.2|   14.0    17.1   15.6

վերաֆիքսվող ՀՀ                                |

կառավարության ներքին                          |

պարտքի կշիռը (%)                              |

_______________________________________________________________________

 

ՀՀ կառավարության պարտքի մինչև վերաֆիքսում միջին ժամկետի ցուցանիշը, որը շարունակելու է մնալ ուշադրության կենտրոնում, միջնաժամկետ հատվածում նվազում է, ինչը պայմանավորված է ներգրավվող արտաքին միջոցների պայմանների փոփոխմամբ` մասնավորապես լողացող տոկոսադրույքով պարտքի տեսակարար կշռի աստիճանական մեծացմամբ և պարտքի միջին ժամկետի նվազմամբ:

Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.

. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,

. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,

. հետգնումների ու փոխանակումների կիրառում,

. անհրաժեշտության դեպքում, արտաքին վարկատուների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:

Փոխարժեքի ռիսկերի առկայությունը պայմանավորված է նրանով, որ պետական պարտքի գերակշիռ մասն արտարժույթով է:

 

Գծապատկեր 20.2. ՀՀ կառավարության արտարժութային և դրամով արտահայտված

պարտքերի հարաբերակցությունը 2013-2018 թթ.

 

------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Փոխարժեքի ռիսկը նվազեցնելու նպատակով միջնաժամկետ հատվածում կմեծացվի ՀՀ կառավարության դրամով արտահայտված պարտքի կշիռը

 

Աղյուսակ 20.8. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը

2013-2018 թթ.

 

(տոկոս)

_____________________________________________________

         2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ. 2017 թ. 2018 թ.

         փաստ.   փաստ.   պետ-    կանխ.   կանխ.   կանխ.

                         բյուջեի

                         ծրագիր

_____________________________________________________

     USD    32.2    35.6    36.5    46.4    48.5    51.0

_____________________________________________________

     SDR    50.8    48.3    47.5    40.2    38.3    35.8

_____________________________________________________

     EUR     8.4     8.5     8.5     7.3     7.4     7.9

_____________________________________________________

     JPY     8.5     7.4     7.2     5.9     5.6     5.2

_____________________________________________________

     AED     0.2     0.2     0.2     0.2     0.2     0.1

_____________________________________________________

 

Եթե SDR-ի փոխարժեքը, որը կազմված է չորս փոխարկելի արժույթներից, տարանջատում ենք այդ արժույթների կշիռներին համապատասխան` USD - 41.9%, EUR - 37.4%, GBP - 11.3% և JPY - 9.4%, ապա ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը ստանում է հետևյալ տեսքը`

 

Աղյուսակ 20.9. ՀՀ կառավարության արտարժութային պարտքի կառուցվածքը

2013-2018 թթ. SDR-ի տարանջատմամբ

 

(տոկոս)

____________________________________________________

         2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ. 2017 թ. 2018 թ.

         փաստ.   փաստ.   պետ-    կանխ.   կանխ.   կանխ.

                         բյուջեի

                         ծրագիր

_____________________________________________________

     USD    53.4    55.8    56.5    63.2    64.6    66.0

_____________________________________________________

     EUR    27.4    26.6    26.3    22.3    21.7    21.3

_____________________________________________________

     GBP     5.7     5.5     5.4     4.5     4.3     4.0

_____________________________________________________

     JPY    13.3    12.0    11.7     9.7     9.2     8.5

_____________________________________________________

     AED     0.2     0.2     0.2     0.2     0.2     0.1

_____________________________________________________

 

Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ՀՀ դրամի նկատմամբ USD-ի, EUR-ի, JPY-ի, GBP-ի, AED-ի փոխարժեքների 1% շեղումը 2016-2018 թթ. ընթացքում կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը միջին հաշվով տարեկան 19.1 մլրդ դրամով: Վերոհիշյալ արժույթներից յուրաքանչյուրի փոխարժեքի 1% շեղման ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի վրա կլինի հետևյալը.

 

Աղյուսակ 20.10. ՀՀ դրամի նկատմամբ փոխարժեքների 1%-ի փոփոխության

ազդեցությունը ՀՀ կառավարության արտաքին պարտքի վրա

(մլրդ դրամ)

_______________________________________

                   2016 թ. 2017 թ. 2018 թ.

_______________________________________

     Ընդամենը         18.6    19.0    19.7

_______________________________________

այդ թվում

_______________________________________

     USD              11.8    12.3    13.0

_______________________________________

     EUR               4.2     4.1     4.2

_______________________________________

     GBP               0.8     0.8     0.8

_______________________________________

     JPY               1.8     1.7     1.7

_______________________________________

     AED              0.03    0.03    0.03

_______________________________________

 

Գծապատկեր 20.3. ՀՀ կառավարության արտարժութային ընթացիկ պարտքի

(մարումների և տոկոսագումարների) կշիռը ՀՀ կենտրոնական

բանկի արտաքին ակտիվներում 2014-2018 թթ. (տոկոս)

 

------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

ՀՀ կառավարության արտարժութային ընթացիկ պարտքի կշիռը ՀՀ ԿԲ-ի ակտիվներում ցուցանիշը միջնաժամկետ հատվածում դրսևորելու է աճի միտում, որը պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության ընթացիկ պարտքի ծավալների առաջանցիկ աճով:

Փոխարժեքի ռիսկի նվազման և արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչներն օգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ (օրինակ` արտարժութային սվոփներ):

Գործառնական ռիսկը սահմանվում է որպես արտաքին գործոնների, տեխնոլոգիաների արդյունք, ինչպես նաև անձնակազմի, կազմակերպության, գործընթացների անբավարար գործունեության հետևանք: Գործառնական ռիսկը կառավարելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի տեղեկատվության անվտանգության ապահովումը` ներառյալ փաստաթղթերը և տեխնոլոգիական համակարգերը: Այստեղ անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար: Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվեն աշխատակարգեր, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը և պարտքի կառավարման հիմնական գործառույթների ընթացակարգերը:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2016-2018 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքում կառավարության պարտքի գծով ռիսկերը և ծախսերը գնահատվել են ԱՄՀ-ի և ՀԲ-ի կողմից համատեղ մշակված պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարության վերլուծական գործիքի միջոցով (այսուհետ` Մոդել): Մոդելի միջոցով կատարվում է պարտքի կառավարման տարբեր ռազմավարությունների սցենարների վերլուծություն, յուրաքանչյուրի գծով ռիսկեր/ծախսեր այլընտրանքի, ինչպես նաև ռիսկերի ցուցանիշների գնահատում: Վերջինս հիմնավորում է ռազմավարության արդյունքները և թույլ է տալիս պարտքի կառավարումն իրականացնել տեղեկատվության լայն բազայի առկայության պայմաններում, երբ քանակապես գնահատվում են ռազմավարությունների տարբեր սցենարների իրագործման ազդեցությունները հարկաբյուջետային ցուցանիշների վրա: Նախքան Մոդելի կիրառումը իրականացվել է տվյալների նախապատրաստման փուլը, որի ընթացքում մանրամասն նկարագրվել են 2014 թ. վերջի դրությամբ առկա ՀՀ կառավարության պարտքի բոլոր գործիքները, որոնք այնուհետև խմբավորվել են ամփոփ գործիքներում:

Մոդելի սեղմ կառուցվածքը գծապատկերի տեսքով կարելի է արտացոլել հետևյալ կերպ.

 

Գծապատկեր 20.4. Մոդելի կառուցվածքը

 

------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Մոդելում նախատեսվում են շոկեր 2016 թվականին, որոնք են` փոխարժեքի մեկանգամյա 30% արժեզրկումը, եկամտաբերության կորի ամբողջական տեղաշարժը 2 տոկոսային կետով և եկամտաբերության կորի տեղաշարժ 2 տոկոսային կետով` փոխարժեքի 15% արժեզրկման հետ համատեղ:

Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն իրականացնելու համար Մոդելը առաջարկում է մի քանի գործառնական թիրախներ, որոնցից ընտրվել է արտաքին ֆինանսավորման տոկոսը համախառն ֆինանսավորման կառուցվածքում: Մոդելի միջոցով համեմատվել են դիտարկված հետևյալ ռազմավարությունների արդյունքները`

. Ռազմավարություն 1 - ենթադրվել է, որ ֆինանսական կարիքի 25%-ը բավարարվում է ներքին աղբյուրների հաշվին,

. Ռազմավարություն 2 - «ստատուս քվո», որի դեպքում ֆինանսական կարիքի բավարարման համար հիմք է ընդունվել 2014 թ. դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքը` ըստ ներքին (19.5%) և արտաքին զուտ ֆինանսավորման (80.5%),

. Ռազմավարություն 3 - ագրեսիվ ներքին ֆինանսավորում, որի դեպքում ներքին աղբյուրներից ֆինանսավորումը կանխատեսվել է 55%:

. Ռազմավարություն 4 - ագրեսիվ արտաքին շուկայական ֆինանսավորում, որտեղ դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքում արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը համարվել է 85%, իսկ ներքին աղբյուրներից ֆինանսավորումը` 15%:

Բոլոր ռազմավարությունների դեպքում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազանցում ՀՆԱ-ի 50%-ը, որը բխում է առաջադրված մակրոտնտեսական միջավայրից, այսինքն, ֆինանսական կարիքների և ՀՆԱ մակարդակներից: Ամենաբարձր ծախսային ցուցանիշը` կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության առումով, դիտարկվում է երրորդ ռազմավարության արդյունքում, երբ իրականացվում է ներքին պարտքի ագրեսիվ թողարկում, իսկ ամենացածրը` 85% արտաքին ֆինանսավորմամբ դեֆիցիտի ֆինանսավորման ռազմավարությունն է:

Ինչ վերաբերում է կառավարության պարտքի ռիսկերին, ապա վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ վերաֆինանսավորման, տոկոսադրույքի և փոխարժեքի ռիսկերի գնահատման մի շարք ցուցանիշների առումով ամենանպաստավորը ներքին պարտքի ագրեսիվ թողարկման ռազմավարությունն է:

Ինչ վերաբերում է ծախսեր/ռիսկեր այլընտրանքին, ապա կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի գծով բոլոր ռազմավարությունների համար ամենառիսկայինը 30% արժեզրկման շոկն է, որտեղ ռազմավարության բոլոր սցենարների դեպքում կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը աճում է միջինը 6.8 տոկոսային կետով:

Գծապատկեր 1-ը ցույց է տալիս 2018թ. վերջին կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի գծով ծախսերն ու ռիսկերը չորս ռազմավարությունների դեպքում:

 

Գծապատկեր 20.5. Մոդելում կիրառված ծախսեր/ռիսկերի այլընտրանքի

գրաֆիկական պատկերը

 

-----------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Մոդելի կիրառումը ցույց է տալիս, որ պետական պարտքի կառավարման գրեթե բոլոր ռիսկերի գնահատման ցուցանիշների առումով ամենանպաստավոր ռազմավարությունը կառավարության ֆինանսական կարիքները բավարարելիս հնարավորինս մեծ ծավալով ներքին պարտքի թողարկումն է: Միևնույն ժամանակ, ներքին պարտքի ագրեսիվ թողարկումը ամենածախսատար ռազմավարությունն է: Դա նշանակում է, որ ծախսեր/ռիսկեր այլընտրանքի տեսակետից ամենանպաստավոր ռազմավարության ընտրությունը միանշանակ չէ:

Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ միայն ծախսերի և ռիսկերի վերլուծությունը բավարար չէ պարտքի կառավարման ռազմավարության մշակման ժամանակ: Կարևոր նշանակություն ունեն նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են ներքին պարտքի շուկայի զարգացման հետ կապված կառավարության նպատակները և ներքին պարտքի շուկայից միջոցներ ներգրավելու սահմանափակումները:

ՀՀ կառավարության պարտքի կառավարության պարտքի կառավարման 2016-2018 թթ. ռազմավարական ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով մակրոտնտեսական պայմանները և մոդելի կիրառման միջոցով ստացված քանակական արդյունքները:

 

ՀՀ կառավարության պարտքը բնութագրող 2013-2014 թթ. փաստացի, 2015 թ.

պետական բյուջեի ծրագրային և 2016-2018 թթ. կանխատեսումային

ցուցանիշները

 

Աղյուսակ 20.11. Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը զուտ փոխառու

միջոցների հաշվին 2013-2018 թթ. (մլրդ դրամ)

 

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

Դեֆիցիտի                 143.5    83.7    94.0|  141.7    86.3  109.0

ֆինանսավորումը զուտ                           |

փոխառու միջոցների                             |

հաշվին (առանց                                 |

մուրհակների)                                  |

_______________________________________________|_______________________

որից`                                         |

_______________________________________________|_______________________

Ներքին զուտ փոխառու       18.8    15.0    38.4|   42.0    45.0   42.0

միջոցներ                                      |

_______________________________________________|_______________________

կշիռը, (%)                13.1    17.9    40.8|   29.6    52.1   38.5

_______________________________________________|_______________________

Արտաքին զուտ փոխառու     124.6    68.8    55.6|   99.7    41.3   67.0

միջոցներ                                      |

_______________________________________________|_______________________

կշիռը, (%)                86.9    82.1    59.2|   70.4    47.9   61.5

_______________________________________________________________________

 

Աղյուսակ 20.12. ՀՀ կառավարության պարտքի հիմնական ցուցանիշները

2013-2018 թթ (մլրդ դրամ)

 

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

Կառավարության պարտք    1,655.1 1,900.6 1,802.3|2,196.1 2,286.6 2,399.6

_______________________________________________|_______________________

% ՀՆԱ-ի նկատմամբ          38.7    42.0    37.0|   44.7    43.2    41.9

_______________________________________________|_______________________

Ըստ ռեզիդենտության                            |

_______________________________________________|_______________________

կառավարության ներքին     279.6   311.7   355.1|  363.9   413.0   458.9

պարտք                                         |

_______________________________________________|_______________________

կառավարության արտաքին  1,375.4 1,588.9 1,447.2|1,832.2 1,873.6 1,940.7

պարտք                                         |

_______________________________________________|_______________________

Ըստ գործիքակազմի                              |

_______________________________________________|_______________________

արտաքին վարկեր և       1,092.7 1,275.3 1,175.6|1,387.8 1,429.1 1,496.1

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

ներքին վարկեր և            3.2     1.9       -|      -       -       -

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

պետական գանձապետական     274.2   289.9   338.2|  336.4   385.9   432.1

պարտատոմսեր                                   |

_______________________________________________|_______________________

արտարժութային պետական    283.9   332.5   287.8|  471.4   471.4   471.4

պարտատոմսեր                                   |

_______________________________________________|_______________________

արտաքին երաշխիքներ           -       -       -|      -       -       -

_______________________________________________|_______________________

ներքին երաշխիքներ          1.0     1.0     0.7|    0.6     0.2       -

_______________________________________________|_______________________

Կառավարության պարտքի      46.7    61.6    73.8|   92.8    99.0   103.8

տոկոսավճար                                    |

_______________________________________________|_______________________

Տոկոսավճար / պետական       4.1     5.0     5.6|    6.9     7.0     6.8

բյուջեի ծախսեր (%)                            |

_______________________________________________|_______________________

Տոկոսավճար / պետական       4.4     5.5     6.3|    7.8     7.7     7.4

բյուջեի սեփական                               |

եկամուտներ(%)                                 |

_______________________________________________________________________

 

Աղյուսակ 20.13. Պետական պարտատոմսերի ցուցանիշները 2013-2018 թթ.

 

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

Պետական գանձապետական     274.2   289.9   338.2|  336.4   385.9   432.1

պարտատոմսեր, մլրդ դրամ                        |

_______________________________________________|_______________________

% ՀՆԱ-ի նկատմամբ           6.4     6.4     6.9|    6.8     7.3     7.5

_______________________________________________|_______________________

ըստ մարման մնացած                             |

օրերի                                         |

_______________________________________________|_______________________

մինչև  1 տարի             49.1    56.6    75.4|   67.3    77.2    86.4

_______________________________________________|_______________________

1-5 տարի                 148.9   134.1   157.8|  164.7   189.0   211.6

_______________________________________________|_______________________

5-ից ավել տարի            76.2    99.2   104.9|  104.4   119.7   134.1

_______________________________________________|_______________________

Միջին տոկոսադրույք (%)    14.0    13.5    14.0|   13.5    13.0    12.9

_______________________________________________|_______________________

Միջին ժամկետայնություն 1,901.4 2,003.0   1,951|  1,986   2,014   2,022

(օր)                                          |

_______________________________________________|_______________________

Արտարժութային պետական    700.0   700.0   700.0|1,000.1 1,000.1 1,000.1

պարտատոմսեր,                                  |

մլն ԱՄՆ դոլար                                 |

_______________________________________________|_______________________

% ՀՆԱ-ի նկատմամբ           6.6     7.3     5.9|    9.6     8.9     8.2

_______________________________________________|_______________________

Միջին տոկոսադրույք (%)    6.25    6.25    6.25|   6.87    6.87    6.87

_______________________________________________|_______________________

Միջին ժամկետայնություն     6.8     5.8     4.8|    6.0     5.0     4.0

(տարի)                                        |

_______________________________________________________________________

 

Աղյուսակ 20.14. ՀՀ կառավարության վարկերի և փոխառությունների

ցուցանիշները 2013-2018 թթ.

 

(մլն ԱՄՆ դոլար)

_______________________________________________________________________

2013 թ. 2014 թ. 2015 թ.|2016 թ. 2017 թ. 2018 թ.

փաստ.   փաստ.   պետ-   |կանխ.   կանխ.   կանխ.

բյուջեի|

ծրագիր |

_______________________________________________|_______________________

Կառավարության վարկեր   2,701.8 2,689.1 2,858.9|2,944.4 3,032.1 3,174.3

և  փոխառություններ,                           |

մլն ԱՄՆ դոլար                                 |

_______________________________________________|_______________________

% ՀՆԱ-ի նկատմամբ          25.6    28.2    24.2|   28.2    27.0    26.1

_______________________________________________|_______________________

Ըստ ռեզիդենտության                            |

_______________________________________________|_______________________

արտաքին վարկեր և       2,693.8 2,685.1 2,858.9|2,944.4 3,032.1 3,174.3

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

ներքին վարկեր և            8.0     4.0       -|      -       -       -

փոխառություններ                               |

_______________________________________________|_______________________

Ըստ վարկատուի          2,222.5 2,257.6 2,420.7|2,533.3 2,623.4 2,718.1

միջազգային                                    |

ֆինանսական                                    |

կառույցներից                                  |

_______________________________________________|_______________________

օտարերկրյա               454.7   411.2   421.7|  388.3   386.7   434.9

պետություններից                               |

_______________________________________________|_______________________

առևտրային  բանկերից       24.7    20.3    16.5|   22.7    22.0    21.3

_______________________________________________|_______________________

Միջին տոկոսադրույք         1.0     1.6     1.8|    2.0     1.9     1.9

(%)                                           |

_______________________________________________|_______________________

Միջին ժամկետայնություն    12.1    11.9    11.4|   11.0    10.6    10.0

(տարի)                                        |

_______________________________________________________________________

 

2016-2018 թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով կանխատեսումները կատարվել են հետևյալ ենթադրությունների հիման վրա.

- 1SDR=1.380USD, 1EUR=1.074USD, 1JPY=0.008USD (աղբյուր` ՀՀ կենտրոնական բանկ),

- ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR` 1.7%, 6-ամսյա EURIBOR` 0.5%:

 

Հավելված N 1

 

ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույնով ներկայացվում է ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ կանխատեսումներում, մասնավորապես, մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներում, ինչպես նաև պետական պարտքի կառավարման բնագավառում առկա ռիսկերի համառոտագիրը: Առավել մանրամասն տեսքով նյութը ներկայացված է սույն ծրագրի 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում:

 

1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿՍՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

 

Կանխատեսումներում առկա ռիսկերը

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացմանը, այնպես էլ` նվազմանը` ներկայացված կենտրոնական կանխատեսումների համեմատ:

Միաժամանակ, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին, ինչով պայմանավորված հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես կախված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներից:

 

ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող ռիսկեր.

Արտաքին միջավայր

. Եթե գործընկեր երկրներում հետագա զարգացումը լինի ավելի արագ, քան կանխատեսումներում դրված ենթադրություններն են, ապա կանխատեսված ՀՀ տնտեսական աճը կլինի ավելի բարձր: Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի, հատկապես, եթե Ռուսաստանի տնտեսությունն ավելի արագ աճի, քան ակնկալվում է:

. Նավթի միջազգային գների ակնկալվածից ավելի բարձր մակարդակը և հումքային այլ ապրանքների գների աճը կազդեն մեր երկրի ՀՆԱ-ի կանխատեսվածից ավելի բարձր աճի վրա հիմնականում երկու ճանապարհներով. ուղղակի` հումքի արտահանմամբ պայմանավորված արտադրության ծավալների աճի միջոցով (մետաղների գների ավելի բարձր մակարդակի դրսևորման դեպքերում) և անուղղակի` Ռուսաստանից ստացվելիք մասնավոր տրանսֆերտների աճի միջոցով (վառելիքի գների աճի դեպքում):

. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում սպասվածից ավելի ներդրումների ներգրավման և արտահանման շուկաների ավելի արագ ընդլայնման արդյունքում տնտեսական աճի մակարդակը նույնպես կարող է կանխատեսվածից ավելի բարձր լինել:

. Արտաքին ցնցումներով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների գնային միջավայրի նվազումը կարող է նպաստել տեղական արտադրության աճին` արտադրության ցածր ծախսերի առաջացման միջոցով: Բացի դրանից, ցածր գնաճային միջավայրը կարող է էականորեն խնայել սպառմանն ուղղված մասնավոր հատվածի դրամական եկամուտները, մեծացնելով ներդրումային ծախսերը, ինչը բազմարկիչի արդյունք կունենա հետագա տնտեսական աճի արագացման ուղղությամբ:

 

Ներքին միջավայր.

 

. Եթե ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքները` հատկապես գործարար միջավայրի, ինչպես նաև արդյունաբերական ապրանքների արտահանման խթանման քաղաքականության ուղղությամբ արդյունքները, արտահայտվեն ավելի արագ, քան ակնկալվում էր, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:

. Կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների շարքում, միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի վրա նշանակալի ազդեցություն կարող է ունենալ նաև կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը, որը նպաստելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև տնտեսության իրական հատվածի համար վարկային առավել խոշոր, երկարաժամկետ և մատչելի ռեսուրսների հասանելիության ապահովմանը: Այս ոլորտում իրականացվող բարեփոխումների առավել հարթ և արդյունավետ ընթացքը կարող է հանգեցնել միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերման:

. 2015 թվականին նախորդ տարեվերջին ֆինանսական շուկայում անկայունություններով պայմանավորված տոկոսադրույքների աճի ազդեցությամբ իրական հատվածի վարկավորման նվազման միտումներ են արձանագրվել, որը միջնաժամկետում ֆինանսական շուկայում սպասվածից ավելի արագ կայունության ամրապնդման և վարկավորման իրական ծավալների աճի միջոցով կնպաստի տնտեսական աճի առավել բարձր տեմպերի ձեռքբերմանը:

 

ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցնող ռիսկերը կպայմանավորվեն ստորև ներկայացված և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրի զարգացումներով:

 

Արտաքին միջավայր

 

. Աշխարհաքաղաքական վիճակը, այդ թվում տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, ներքաղաքական անկայունությունները, ինչպես նաև հարևանների հետ քաղաքական հակադրությունները էական ռիսկեր են առաջացնում տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, որն ավելի է սրվում Ռուսաստանի տնտեսական դժվարություններով պայմանավորված:

. Որոշ երկրներում դեռևս արտահայտվում են ֆինանսական ճգնաժամից և եվրո տարածքի ճգնաժամից ժառանգած հիմնախնդիրները: Եվրոգոտու և ԱՄՆ-ի տնտեսական աճի տեմպերի հնարավոր դանդաղումը կհանգեցնի մեր երկրից արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկի շարունակական անկման, ինչպես նաև մետաղների գների շարունակական նվազման` հանգեցնելով Հայաստանից ապրանքների արտահանման նվազմանը, արտահանման հաշվին արտարժույթի ներհոսքի, հետևաբար և ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղմանը:

. Բորսային ապրանքների գների անորոշությունը ընդգծում է բյուջետային հիմքերի ամրապնդման խնդիրը, իսկ դրամավարկային քաղաքականությունը պետք է առավել ճկուն լինի, որպեսզի սպառողական ապրանքների գների աճը չհանգեցնի ավելի լայն գնաճային ճնշումների: Մետաղների գների նվազման հետ կապված միջնաժամկետում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներհոսքի շարունակվող նվազումը կարող է զսպող ազդեցություն ունենալ թողարկման ծավալների` հետևաբար ՀՆԱ աճի տեմպերի վրա:

. Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով և նավթի գների ցածր մակարդակի պայմաններում Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ռիսկ է առաջացնում ՀՀ ներհոսող տրանսֆերտների, արտահանման ծավալների, հետևաբար նաև Հայաստանի տնտեսական աճի տեմպի դանդաղման ուղղությամբ:

. Միջազգային կառույցներում տնտեսագետներին անհանգստացնում են նաև համաշխարհային տնտեսության առկա խնդիրները` կապված եկամուտների աճող անհավասարության և մակրոտնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական քաղաքականության ձևավորման վրա անհավասարության ազդեցության հետ: Միջնաժամկետում, եթե եկամուտների անհավասարության և գործազրկության բարձր մակարդակի հետագա նվազեցում տեղի չունենա, կապված վերոնշյալ ռիսկերի դրսևորման հետ, ապա վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական աճի տեմպի պակասը բացասաբար կանդրադառնա գլոբալ տնտեսության հետագա աշխուժացման վրա: Արդյունքում, գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

 

Ներքին միջավայր.

 

. Ներքին միջավայրից բխող հիմնական ռիսկը բնակլիմայական անբարենպաստ պայմանների շարունակական դրսևորման հետևանքով գյուղատնտեսության ճյուղում հնարավոր ավելի ցածր աճի արձանագրումն է: Կանխատեսվող հորիզոնում կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումների իրականացումը, սակայն բնակլիմայական բարենպաստ պայմանները կարող են լրացուցիչ ռեսուրսների ներդրման պահանջ առաջացնել` դանդաղեցնելով կառավարության բարեփոխումները (45), որի պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել:

 

---------------------

45) Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:

 

. Ամբողջական առաջարկի և պահանջարկի տեսանկյուններից գնահատված ՀՆԱ-ի իրական աճի վրա էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման ազդեցության գնահատականները վկայում են, որ այս գործոնը ևս կարող է շեղումներ մտցնել 2015 թվականի և միջնաժամկետ տնտեսական աճի բազիսային կանխատեսման սցենարից` աճի տեմպերի նվազման ուղղությամբ:

Այսպիսով, գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի ռիսկերը նվազման ուղղությամբ են լինելու` պայմանավորված հիմնականում համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներով, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացմամբ, որը սակայն մասնակիորեն չեզոքացվում է ծրագրավորված պետական տնտեսական քաղաքականության ազդեցությամբ:

Կանխատեսումների բաշխման հավանականությունները առավել պարզորոշ երևում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 1: Իրական ՀՆԱ կանխատեսումների հավանականային բաշխումը

2015-2018 թվականներին

 

.________________________________________________________.

|Տնտեսական աճի միջակայքը|Տնտեսական աճի` տվյալ միջակայքում|

|                       |ձևավորվելու  հավանականությունը  |

|                       |________________________________|

|                       |   2015 |  2016 |  2017 |  2018 |

|_______________________|________|_______|_______|_______|

|-1-ից 1%               |  0.41  |  0.26 |  0.08 | 0.05  |

|_______________________|________|_______|_______|_______|

|1-3%                   |  0.37  |  0.44 |  0.32 | 0.25  |

|_______________________|________|_______|_______|_______|

|3-5%                   |  0.07  |  0.22 |  0.42 | 0.43  |

|_______________________|________|_______|_______|_______|

|5-7%                   | 0.0022 |  0.03 |  0.16 | 0.23  |

.________________________________________________________.

 

Աղյուսակ 1-ի 1-ին սյունը ներկայացնում է տնտեսական աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 4-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում այդ աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ միջնաժամկետ կանխատեսումների:

Պարզության համար աղյուսակում ներկայացվել են տնտեսական աճի ամենահավանական կենտրոնական միջակայքը և հարակից միջակայքերը, որոնք միասին ծածկում են բաշխման ընդհանուր հավանականության միջինում շուրջ 93%-ը, այսինքն, ընդհանուր հավանականությունը, որ տնտեսական աճը կգտնվի -1-ից 7% միջակայքում, կազմում է մոտ 93%:

Ակնհայտ է, որ վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 2016թ. 1-3% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է, իսկ 2017-2018 թվականներին 3-5% միջակայքում տնտեսական աճի ձևավորվելու հավանականությունն է ամենաբարձրը (Գծապատկեր 7-ում այն մուգ կարմիր է, իսկ Աղյուսակ 7-ում` հոծ նշումով): Բնականաբար, սույն ծրագրի «Համախառն առաջարկ» հատվածում ներկայացված տնտեսական աճի բազային կանխատեսման սցենարը ընկած է վերոնշյալ ամենաբարձր հավանականությամբ տնտեսական աճի կենտրոնական միջակայքի շրջանակներում:

 

3. 2016-2018 թթ. ՄԺԾԾ-ում կանխատեսվող հարկային եկամուտների հոսքերի վրա

մակրոտնտեսական բնույթի ռիսկերի ազդեցության քանակական գնահատումը

 

Միջնաժամկետում հարկային եկամուտների կանխատեսվող հոսքերի վրա մակրոտնտեսական բնույթի ռիսկերի ազդեցության քանակական գնահատումը հիմնվել է մակրոտնտեսական հետևյալ ռիսկերի վրա:

 

3.1 Մակրոտնտեսական ռիսկերի գնահատումը

 

1. Կանխատեսումների ռիսկ

 

Սովորաբար կանխատեսումներն իրագործվելիս ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք կապված են լինում օգտագործվող կանխատեսման մոդելների տեղայնացումից և մասնավորեցումից, տնտեսության կառուցվածքային տեղաշարժերից (46), նոր ի հայտ եկող երևույթներից (որի վերաբերյալ նախկինում տեղեկատվությունը բացակայել է) և այլն: Այս ռիսկերն ընդունված է անվանել կանխատեսման ռիսկեր: ՄԺԾԾ տեսանկյունից կարևորվում է ՀՆԱ-ի կանխատեսման ռիսկի գնահատումը, քանի որ ՄԺԾԾ սցենարի հարթ իրականացումը կախված է տնտեսությունում ստեղծված անվանական ՀՆԱ-ի մեծությունից: ՀՆԱ գծով կանխատեսումների ռիսկը գնահատվել է նախաճգնաժամային և ետճգնաժամային 11 տարիներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հիմքում դրվող ՀՆԱ կանխատեսված ցուցանիշների և ՀՆԱ փաստացի ցուցանիշների միջև շեղման հիման վրա: Մասնավորապես, ՀՆԱ-ի միջնաժամկետ կանխատեսումներից փաստացիի շեղումները նախաճգնաժամային 2003-2008 թթ. ժամանակահատվածի համար եղել են 7.1-9.0 տոկոսային կետ, իսկ ետճգնաժամային 2010-2014 թթ. համար 1.2-1.9 տոկոսային կետ: Այս պարագայում, հաշվի առնելով կանխատեսվածից ցածր ՀՆԱ ձևավորման վերոնկարագրյալ ռիսկերի գերակշռությունը` որպես ռիսկ է դիտարկվել ՀՆԱ կանխատեսված մակարդակից 1.2 տոկոսային կետով ավելի ցածր մակարդակի ձևավորումը 2016 թվականին, 1.55 տոկոսային կետով ցածր 2017 թվականին և 1.9 տոկոսային կետով ցածր 2018 թվականին:

 

----------------

46) Սա որոշակիորեն կապված է նաև մոդելների սպեցիֆիկացիաների հետ, քանի որ ժամանակային շարքերի վրա հիմնված մոդելներն իրենց մեջ ներառում են տնտեսության նախորդ ժամանակահատվածի զարգացումների տեղեկատվությունը, իսկ կանխատեսվող տարում ի հայտ եկող տնտեսության կառուցվածքային տեղաշարժը միայն կարող է ներառվել հաջորդ տարվա կանխատեսումների մոդելներում:

 

2. Ենթադրություններից շեղումների ռիսկ

 

Որպես կանոն ՄԺԾԾ հիմքում դրվող կանխատեսումները կառուցվում են որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնք էլ իրենց հերթին կախված են նաև արտաքին գործոններից (օրինակ` ներքին տնտեսության գնաճը միջազգային շուկաների գների կանխատեսվող վարքագծից): Սակայն միշտ չէ, որ այդ ենթադրությունները կանխատեսվող հորիզոնում իրականություն են դառնում` կապված ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կառավարման դաշտից դուրս ի հայտ եկող երևույթների հետ (օրինակ` նավթի գների հնարավոր փոփոխությունները): Պատմականորեն` որոշակի գործոնների ազդեցությամբ, տեղի են ունենում շեղումներ այդ ենթադրություններից, ինչն էլ շեղումներ է մտցնում բազիսային կանխատեսումներում: Օրինակ` կանխատեսման համար հիմք է ընդունվում ԿԲ-ի կողմից գնաճի կանխատեսված կենտրոնական արժեքը, սակայն իրականում տարբեր գործոնների ազդեցությամբ կարող են տեղի ունենալ նշված արժեքից շեղումներ, ինչը կարող է շեղել նաև բյուջեի հիմքում դրվող կանխատեսումները:

Կանխատեսումների շեղումների ռիսկում արտաքին գործոններից է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական զարգացումները, որով պայմանավորված կարող է փոփոխվել Հայաստանի հարկային եկամուտներում մաքսատուրքերի մասնաբաժինը:

 

2.1. Գնաճի տատանումների թույլատրելի միջակայք

 

Որպես գնաճի տատանումների թույլատրելի միջակայք է դիտարկվում ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության ծրագրերում (գնաճի հաշվետվություններում) ներկայացվող գնաճի նպատակային ցուցանիշի կենտրոնական արժեքից շեղման առավելագույն չափը: Այս պահին գործող դրամավարկային քաղաքականության ծրագրով այդ չափը գնահատվում է գնաճի կանխատեսված կենտրոնական արժեքից ցածր մակարդակում` շուրջ 1.5 տոկոսային կետի չափով (այսինքն գնաճի ներքին սահմանը` 2.5% է) և վերին մակարդակում` 1.5 տոկոսային կետի չափով (վերին սահմանը` 5.5% է): Գնաճային ռիսկը կարող է ազդել ինչպես անուղղակի հարկերի մուտքերի վրա, այնպես էլ բյուջեով նախատեսված ապրանքների և ծառայությունների գծով ծախսերի վրա: Գնային ցուցանիշների հնարավոր նվազման պայմաններում հարկերից մուտքերը կկրճատվեն: Արդյունքում գների նվազման ռիսկի ազդեցությունը հարկային եկամուտների վրա 2016, 2017 և 2018 թվականների համար գնահատվում է համապատասխանաբար 1.7, 1.8 և 2.0 մլրդ. դրամ` ֆինանսական պահանջի ավելացման ուղղությամբ:

 

2.2. Փոխարժեքի շեղման հնարավոր չափը

 

Մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացվում է լողացող փոխարժեքի սկզբունքի հիման վրա, իսկ ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ ֆինանսների նախարարությունը փոխարժեքի կանխատեսումներ չեն իրականացնում, այլ յուրաքանչյուր տարվա կանխատեսումների հիմքում դրվում է փոխարժեքի անփոփոխ (որոշակի պահի դրությամբ) մակարդակի պահպանման ենթադրություն: Սակայն փոխարժեքի տատանումները կազդեն բյուջեի եկամուտների վրա` սահմանին գանձվող հարկային եկամուտների և ծախսերի վրա` պետության կողմից ներմուծվող ապրանքների գնման մասով:

Հաշվի առնելով, որ պատմականորեն և՛ արժևորման, և՛ արժեզրկման ուղղությամբ փոխարժեքի տատանումների բացարձակ շեղման միջին չափը չի գերազանցել 5.0%-ը, որպես ռիսկ է դիտարկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի առավելագույնը 5% արժեզրկումը: Փոխարժեքի 5%-ով արժեզրկման ռիսկի դրսևորման դեպքում այլ հավասար պայմաններում 2016, 2017 և 2018 թվականներին կարելի է ապահովվել հարկային եկամուտների համապատասխանաբար 10.2, 11.1, և 12.2 մլրդ. դրամ լրացուցիչ մուտք:

 

2.3. Ներմուծման գծով ռիսկի հնարավոր չափը

 

Քանի որ մաքսային սահմանին ներմուծումից գանձվող անուղղակի հարկերը էական կշիռ են կազմում պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում, ապա անհրաժեշտ է գնահատել նաև ներմուծման հնարավոր նվազման պարագայում հարկային եկամուտների նվազման ռիսկի չափը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականից Հայաստանը ԵՏՄ անդամ պետություն է հանդիսանում, ապա գնահատականներում մաքսատուրքերի մասնաբաժինը հանվել է ընդհանուր հարկային եկամուտներից, որպեսզի ավելի ճշգրիտ լինի ներքին տնտեսությունից եկող ռիսկերը: Հետճգնաժամային տարիներին ՄԺԾԾ ներմուծման գծով կանխատեսումների շեղման միջին բացարձակ չափը 5.2-8.5%-ի սահմաններում է եղել, ինչն էլ հաշվի է առնվել այս գործոնի ազդեցությունը գնահատելու համար: 2016, 2017 և 2018 թվականների համար ծրագրվածից համապատասխանաբար 5.2%, 6.9% և 8.5% պակաս ներմուծման ռիսկի դրսևորման պայմաններում հարկային եկամուտների վրա ազդեցությունը գնահատվում է համապատասխանաբար` 7.4, 10.0 և 13.3 մլրդ. դրամ` ֆինանսական պահանջի ավելացման ուղղությամբ:

 

3.1.2. 2016-2018 ՄԺԾԾ-ում կանխատեսվող հարկային եկամուտների վրա

մակրոտնտեսական ռիսկերի ազդեցության գնահատումը

 

Միջնաժամկետում հարկային եկամուտների վրա մակրոտնտեսական բնույթի վերոնշյալ ռիսկերի ազդեցության քանակական գնահատականները ներկայացվում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 2: Հարկային մուտքերի վրա մակրոտնտեսական կանխատեսումների և

ենթադրությունների գծով ռիսկերի ազդեցության գնահատումը (47)

 

---------------------

47) ՀՆԱ, ներմուծման, փոխարժեքի և գների գծով հավանական ռիսկերի քանակային գնահատականը ստացվել է` հիմք ընդունելով այս գործոնների պատմական շարժի բացարձակ միջին սխալը:

 

._____________________________________________________________________.

|Ռիսկի տեսակը                      |Ազդեցության գնահատականը, մլրդ դրամ|

|__________________________________|__________________________________|

|                                  |     2016   |   2017   |   2018   |

|_______________________________________________|__________|__________|

|Ռիսկերի առանձին հանդես գալու պայմաններում      |          |          |

|_______________________________________________|__________|__________|

|1. Կանխատեսվածից 1.2-1.9 տոկոսային|    -5.1    |    -6.9- |    9.3   |

|կետով ավելի ցածր իրական ՀՆԱ-ի աճ  |            |          |          |

|_______________________________________________|__________|__________|

|2. Ենթադրությունների հետ կապված ռիսկերի առանձին|          |          |

|հանդես գալու պայմաններում, այդ թվում           |          |          |

|_______________________________________________|__________|__________|

|2.1.1.5 տոկոսային կետով ավելի ցածր|     -1.7   |   -1.8   |    -2.0  |

|գնաճի ռիսկ                        |            |          |          |

|__________________________________|____________|__________|__________|

|2.2. Փոխարժեքի առավելագույնը 5.0  |    +10.2   |   +11.1  |   +12.2  |

|տոկոսով արժեզրկման ռիսկ           |            |          |          |

|__________________________________|____________|__________|__________|

|22.3. Ներմուծման 5.2-8.5 տոկոսով  |     -7.4   |   -10.0  |   -13.3  |

|նվազման ռիսկ                      |            |          |          |

|__________________________________|____________|__________|__________|

|Վերոնշյալ ռիսկերի միաժամանակյա    |     -6.5   |   -10.2  |   -15.0  |

|հանդես գալու պայմաններում         |            |          |          |

._____________________________________________________________________.

 

Այսպիսով, գնահատվում է, որ հարկային եկամուտների վրա ազդող վերոնշյալ ռիսկերի միաժամանակյա ի հայտ գալու պարագայում հարկային եկամուտների ծրագրված մակարդակից շեղումը կկազմի շուրջ 6.5 մլրդ. դրամ 2016 թվականին, 10.2 մլրդ. դրամ` 2017 թվականին և 15.0 մլրդ. դրամ` 2018 թվականին:

Հարկային եկամուտների վրա առանձին ռիսկերի ազդեցության չափի վերաբերյալ պատկերացում են տալիս նաև ստորև ներկայացվող զգայունության գնահատականները, սակայն, այս դեպքում դիտարկվում է հարկային եկամուտների վրա ազդող գործոնի 1% փոփոխության ազդեցությունը, ինչը ներկայացված է հարկային եկամուտների զգայունության աղյուսակում:

 

Աղյուսակ 3. Հարկային եկամուտները զգայունությունը` հիմնական տնտեսական

գործոնների նկատմամբ

 

._____________________________________________________.

|                          |ՀՆԱ |Գնաճ|Փոխարժ.|Ներմուծ.|

|__________________________|____|____|_______|________|

|Միջին տարեկան ազդեցություն|0.26|0.09| 0.19  |  0.07  |

._____________________________________________________.

 

Ակնհայտ է, որ եթե դիտարկում ենք կանխատեսվածից 1 տոկոս շեղման ազդեցությունը, ապա հարկերի հավաքագրման առումով առավել էական գործոններ են հանդիսանում իրական ՀՆԱ փոփոխությունը և փոխարժեքի փոփոխությունը:

Ակնհայտորեն, կենտրոնական կանխատեսումներից հարկային եկամուտների աճի շեղման ուղղությամբ ռիսկերն առավելապես նվազման ուղղություն ունեն: Կանխատեսումների բաշխման հավանականությունները առավել պարզորոշ երևում են ստորև բերվող աղյուսակում:

 

Աղյուսակ 4: Անվանական հարկային եկամուտների կանխատեսումների

հավանականային բաշխումը 2016-2018 թվականներին

 

.________________________________________________________________.

|Հարկային եկամուտների|Հարկային եկամուտների աճի` տվյալ միջակայքում|

|աճի միջակայքը       |ձևավորվելու  հավանականությունը             |

|                    |___________________________________________|

|                    |        2016    |    2017     |   2018     |

|____________________|________________|_____________|____________|

|0-4%                |        0.37    |    0.05     |   0.05     |

|____________________|________________|_____________|____________|

|4-8%                |        0.54    |    0.38     |   0.35     |

|____________________|________________|_____________|____________|

|8-12%               |        0.06    |    0.51     |   0.53     |

.________________________________________________________________.

 

Աղյուսակ 4-ի 1-ին սյունը ներկայացնում է հարկային եկամուտների աճի հավանականային միջակայքերը, իսկ 2-ից 4-րդ սյուները նշված միջակայքերից յուրաքանչյուրում այդ աճի ձևավորվելու հավանականությունները` ըստ միջնաժամկետ կանխատեսումների:

Ակնհայտ է, որ 2016 թվականի համար վերոնշյալ երեք միջակայքերի շարքում 4-8% միջակայքում հարկային եկամուտների աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է, իսկ 2017-2018 թվականներին հարկային եկամուտների աճի ձևավորվելու հավանականությունը ամենաբարձրն է 8-12% միջակայքում (Գծապատկեր 8-ում այն մուգ կարմիր է, իսկ Աղյուսակ 10-ում` հոծ նշումով): Միաժամանակ, հաշվի առնելով նվազման ուղղությամբ ազդող ռիսկերի ազդեցության գերակշռությունը, ավելի մեծ է կենտրոնական միջակայքից ներքև, քան թե վերև ձևավորվելու հավանականությունը:

 

._____________________________________________________________________.

|                                                     Ներդիր 1        |

|                                                                     |

| Իրական ՀՆԱ-ի և  հարկային եկամուտների կանխատեսումների հավանականային  |

|                    բաշխման գծապատկերի կառուցումը                    |

|                                                                     |

|   Իրական ՀՆԱ և  հարկային եկամուտների կանխատեսումների հավանականային  |

|բաշխումը ներկայացնող գծապատկերները ցույց են տալիս տնտեսության        |

|զարգացման ապագա ընթացքի վերաբերյալ կառավարության գնահատականները`     |

|տնտեսական աճի ծրագրային ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև  հարկային|

|եկամուտների հավաքագրման կանխատեսվող ընթացքը:                         |

|   Կանխատեսումների հավանականային բաշխման գծապատկերի կառուցման        |

|անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր կանխատեսումները   |

|ինչ-որ չափով անորոշ են: Կարևոր  է հաշվի առնել ոչ միայն կոնկրետ       |

|կանխատեսված արժեքները, այլ նաև  բոլոր այն վերոնշյալ ռիսկերը, որոնց   |

|արդյունքում կարող են շեղումներ առաջանալ իրական ՀՆԱ կանխատեսումների և |

|հարկերի կանխատեսումների կենտրոնական արժեքներից: Հիմնվելով միայն      |

|կետային կանխատեսումների վրա հնարավոր չէ բավարար չափով տեղեկատվություն|

|ներկայացնել դրանց հետ կապված անորոշությունների և  դրանց աղբյուրների  |

|վերաբերյալ: Այդ պատճառով կարևորվում  է որոշակի վստահության միջակայքի |

|կառուցման խնդիրը, որը թույլ կտա գնահատել իրադարձությունների զարգացման|

|հավանական ընթացքը: Իրական ՀՆԱ և  հարկերի կանխատեսումների             |

|հավանականային բաշխման ներկայացված գծապատկերները հիմնվում է Անգլիայի  |

|բանկի կողմից մշակված մեթոդաբանության վրա և  հաշվի է առնում           |

|կանխատեսումների հավանականային բաշխման ասիմետրիկության առկայությունը: |

|   Հայաստանի համար իրական ՀՆԱ և  հարկերի աճի կանխատեսումների բաշխման |

|գծապատկերները կառուցվել են երեք չափորոշիչների հիման վրա.             |

|   1. կենտրոնական արժեքները, 2. անորոշության չափը (դիսպերսիան), որը  |

|ստանալու համար հիմք են հանդիսացել փաստացի պատմական շարքերի           |

|կանխատեսումային սխալները և  3. ռիսկերի հարաբերական հաշվեկշիռը`       |

|անհամաչափության գործակցի գնահատման նպատակով:                         |

|   ՈՒնենալով կանխատեսված կենտրոնական արժեքները, անորոշության չափը    |

|(ցրվածքը) և  ռիսկերի հաշվեկշիռը, կառուցվել են իրական ՀՆԱ և  հարկերի  |

|կանխատեսումների հավանականային բաշխման գրաֆիկները 2016-2018 թվականների|

|համար (տես` Գծապատկերներ 6 և  7):                                    |

|   ՀՆԱ և  հարկերի կանխատեսման գծապատկերներում կենտրոնական մուգ       |

|(կարմիր) ավելի նեղ միջակայքը ներառում է նաև  կանխատեսման կենտրոնական |

|սցենարը (կանխատեսված արժեքները): Որքան հավանականային կանխատեսումները |

|հեռանում են կենտրոնական սցենարից, այնքան ավելի ցածր է դառնում դրանց  |

|իրագործման հավանականությունը, ինչը գծապատկերում արտահայտվում է ավելի |

|թույլ գունավորմամբ: Ներկայացված բաշխումը սիմետրիկ չէ, քանի որ ապագայի|

|համար առկա են տնտեսական աճի և  հարկերի կենտրոնական կանխատեսումից     |

|ավելի ցածր մակարդակների ձևավորման  ռիսկեր:                           |

._____________________________________________________________________.

 

Ռիսկերի ազդեցության մեղմման հնարավորությունների ընդհանուր գնահատականը

 

. Այսպիսով տնտեսական աճի նվազման ուղղությամբ ռիսկերի դրսևորման պարագայում ՀՀ կառավարության քաղաքականության հիմնական նպատակադրումը պետք է լինի սոցիալական բնույթի ծախսերի կրճատման բացառումը, իսկ հնարավորության դեպքում` բյուջեի ծախսերի ամբողջական իրականացումը, ինչը կպահանջի սպասվող ՀՆԱ-ի նկատմամբ 0.2-0.5.%-ի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում: Միաժամանակ, եկամուտների և ծախսերի մասով գնաճի, ներմուծման, փոխարժեքի գծով ռիսկերի դրսևորման և վարկերի չստացման ռիսկի պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջը 2016-2018 թվականների համար կկազմի սպասվող ՀՆԱ-ի 0.4-0.7%-ը: Այս պարագայում 2016-2018 թվականների համար լրացուցիչ միջոցների ներգրավման պայմաններում պետական պարտքի և նախորդ տարվա ՀՆԱ-ի միջև 50% հարաբերակցությունը գերազանցվում է (48), ինչը նշանակում է, որ պետական բյուջեի պակասուրդը պետք է սահմանափակվի վերջին երեք տարիների ՀՆԱ միջին մակարդակի 3%-ով: Հետևաբար, միջնաժամկետ ֆինանսավորման պահանջի ռիսկերի նյութականացման դեպքում հնարավոր չի լինի այն չեզոքացնել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմամբ, այլ անհրաժեշտ կլինի նաև իրականացնել ծախսերի կասեցում` օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության սահմաններում, ինչը լիովին համապատասխանում է օրենքով սահմանված բյուջետային կանոններին: Ընդ որում, 2016 թվականին այն ամբողջությամբ պետք է չեզոքացվի ծախսերի կասեցմամբ, որի հաշվին հնարավոր կլինի առավելագույնը կասեցնել 2016 թվականին նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը կամ շուրջ 65 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 1.4%-ը) (49), իսկ հետագա տարիներին աստիճանաբար հնարավոր կլինի այն իրականացնել նաև պակասուրդի հաշվին:

 

-------------------

48) Համաձայն պետական պարտքի մասին ՀՀ օրենքի, ընդհանուր պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ նկատմամբ 50%-ը գերազանցելու պարագայում, պակասուրդը պետք է չգերազանցի վերջին երեք տարիների ՀՆԱ միջին մակարդակի 3%-ը:

49) Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում 2009 թվականին հնարավոր է եղել կասեցնել բյուջեով ծրագրավորված ծախսերի ընդհանուր գումարի մոտ 5 տոկոսը (ոչ գերակա համարվող ծախսեր):

 

Աղյուսակ 5: Հարկային եկամուտների և պետական բյուջեի այլ հոսքերի գծով

ռիսկերի ընդհանուր ազդեցության գնահատականը (50)

 

----------------------

50) Ընդհանուր ազդեցության գնահատականը հիմնված է մակրոտնտեսական ռիսկերի առանձին հանդես գալու ենթադրության վրա

 

Ֆինանսավորման պահանջ (-պահանջի մեծացում, + պահանջի նվազում)

 

.___________________________________________________________________.

|Ռիսկի տեսակը                                  |2016  |2017  |2018  |

|______________________________________________|______|______|______|

|                                              |մլրդ  |մլրդ  |մլրդ  |

|                                              |դրամով|դրամով|դրամով|

|______________________________________________|______|______|______|

|Ընդհանուրը                                    | -17,4| -21,9| -39,6|

|______________________________________________|______|______|______|

|1. Կանխատեսածից 1,2-1,9 տոկոսով ավելի ցածր ՀՆԱ| -5,1 |  -6,9|  -9,3|

|ձևավորում                                     |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2. Ենթադրությունների հետ կապված ռիսկեր,       | -12,3| -15,0| -30,3|

|այդ թվում                                     |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2.1. 1.5 տոկոսային կետով ավելի ցածր գնաճի ռիսկ|  1,7 |  1,8 |  1,9 |

|______________________________________________|______|______|______|

|2.2. Փոխարժեքի առավելագույնը 5%-ով արժեզրկման |  3,5 |  3,9 |  4,1 |

|ռիսկ                                          |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|2.3. Ներմուծման 5.2-8.5 տոկոսով նվազման ռիսկ  | -7,4 | -10,0| -13,3|

|______________________________________________|______|______|______|

|2.4. Բյուջեի արտաքին հոսքերի չստացման ռիսկեր, | -10,1| -10,8| -23,0|

|այդ թվում                                     |      |      |      |

|______________________________________________|______|______|______|

|ԾԻԳ-երի կատարողականի գծով                     | -10,1| -10,8| -23,0|

.___________________________________________________________________.

 

2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ իրատեսության տեսանկյունից հարկ է առանձնացնել այն գործոնները, որոնք կարող են ազդել հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա: Այդ գործոնների կազմում առավել կարևորվում են նրանք, որոնք կարող են հանգեցնել ծախսերի ծրագրերում համապատասխան վերանայումներ կատարելու անհրաժեշտության: Այդ իմաստով ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ հիմքում դրված կանխատեսումները պարունակում են որոշակի ռիսկեր:

 

Ռիսկերի աղբյուրները

 

ՀՀ 2016-2018 թթ ՄԺԾԾ շրջանակներում կարելի է տարանջատել ռիսկերի հետևյալ աղբյուրները, որոնք կարող են հանգեցնել ծրագրային ռեսուրսային փաթեթից շեղումների.

(i) ներքին ռեսուրսների գծով,

(ii) արտաքին օժանդակության գծով:

Ներքին ռեսուրսների մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում համալրվելու է հարկային եկամուտների հաշվին, որոնց գծով ծրագրային մուտքերը 2016-2018 թթ կկազմեն ներքին ռեսուրսների ընդհանուր մուտքերի միջինում 98.4%-ը: Հարկային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է մակրոտնտեսական զարգացումներով, ինչպես նաև դրանց հավաքագրման բնագավառում ՀՀ կառավարության վարչարարական միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների իրականացման արդյունավետությունից: Նշված գործոններից բացի, այս դեպքում էական դեր կունենան նաև հանրապետությունում տնտեսական միջավայրի վրա ներքին զարգացումների և արտաքին գործոնների ազդեցությունները: Մասնավորապես,

ա) Մակրոտնտեսական զարգացումների կանխատեսվող և արձանագրվելիք միտումների համապատասխանություն. Մակրոտնտեսական շրջանակում կատարված կանխատեսումների մասով 2016-2018 թթ. առկա ռիսկերի մասին նշված է սույն փաստաթղթի 2-րդ գլխի համապատասխան մասում:

բ) Վարչարարական միջոցառումների իրականացում. 2016-2018 թթ, երբ բյուջետային միջոցների սղությունը դեռևս լուծում պահանջող խնդիրներից մեկն է լինելու, առաջադրելով հարկային եկամուտների հնարավոր հասանելի մակարդակի ապահովում, ՀՀ կառավարությունը սկզբունքայնորեն շարունակելու է իրականացնել իր կողմից որդեգրված` ստվերային տնտեսության ծավալների կրճատմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականությունը, դրանով իսկ նպաստելով հարկային եկամուտների հավաքագրման բնագավառում իրավիճակի բարելավմանը: Այս դեպքում տնտեսության ստվերային հատվածի կրճատման և լրացուցիչ բյուջետային մուտքերի հավաքագրման գրավականը հարկային, մաքսային, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրականացվելիք միջոցառումների բարեհաջող ընթացքն է:

գ) Օրենսդրական փոփոխությունների իրականացում. Շրջանառության հարկի շեմի բարձրացումը առաջիկա երեք տարիներին կարող է ռիսկային լինել այն առումով, որ եռամսյակային ԱԱՀ-ի վճարողները կտարալուծվեն շրջանառության հարկի դաշտում, իսկ ամսական ԱԱՀ վճարողները մի մասը կարող են մասնատվել և դառնալ շրջանառության հարկ վճարողներ:

ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային մարմնի կողմից հավաքագրվող հարկային եկամուտների նվազումը չի ենթադրում համարժեք ավելացում հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկային եկամուտներում:

դ) Տնտեսական գործոնների ազդեցություն. ՀՆԱ-ի կառուցվածքում հարկունակ ոլորտներում և ճյուղերում տնտեսական աճի հետ կապված ռիսկերը, որն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում հարկային եկամուտների վրա: Խոսքը առաջին հերթին վերաբերում է էներգետիկայի, հանքարդյունաբերության, կապի, շինարարության և բանկային ոլորտներին:

Տնտեսության մեջ առկա հարկային վնասների ավելացման միտումները որոշակի ռիսկեր են ստեղծում շահութահարկի գծով մուտքերի ապահովման համար:

ե) Արտաքին գործոնների ազդեցություններ. Ռիսկը հնարավոր է արտաքին գործոնների` արտաքին տնտեսական շուկաների, այդ թվում ԵՏՄ անդամ երկրների և մասնավորապես ՌԴ տնտեսության զարգացման միտումների և տեմպերի, ազդեցության արդյունքում հանրապետությունում տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման դեպքում և այն գնահատել հնարավոր չէ:

Արտաքին օժանդակության մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրում նախատեսվում է ապահովել ինչպես պաշտոնական դրամաշնորհների, այնպես էլ վարկերի հաշվին:

ա) Պաշտոնական դրամաշնորհների հատկացման կամ համապատասխան մուտքերի ստացման ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում դոնորների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային դրամաշնորհային ծրագրերի մասով):

բ) Վարկերի մասով ռիսկի գործոնը մեծամասամբ պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների բնագավառում վարկատուների հետ փոխհամաձայնեցված որոշակի միջոցառումների իրականացման ընթացքով (ընդհանուր բնույթի բյուջետային աջակցության մասով) և ծրագրային ցուցանիշներից փաստացի կատարվելիք հատկացումների հնարավոր շեղումներով (նպատակային վարկային ծրագրերի մասով):

Արտաքին օժանդակության մասով 2016-2018 թթ բյուջետային ռեսուրսների փաթեթի համալրման վրա կարող է ազդեցություն ունենալ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությունը:

 

Ռիսկերի հնարավոր հետևանքները և ճշգրտումների ուղղվածությունը

 

Ներքին ռեսուրսների մասով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակը (առաջացած ճեղքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում) ենթադրում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի վերանայում` դրանց կրճատման ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական եկամուտները հիմնականում ամրագրված չեն որոշակի ծախսատեսակի կամ ծրագրի, այս դեպքում ծախսերի վերանայումն իրականացվելու է` հիմք ընդունելով դրանց գերակայությունները. առաջին հերթին կրճատվելու են այն ծախսատեսակների կամ ծրագրերի գծով նախատեսված գումարները, որոնք կրճատման պահին կունենան գերակայության ավելի ցածր աստիճան (հաշվի առնելով նաև ծախսերի կրճատման արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումը):

Արտաքին օժանդակության գծով մուտքերի թերստացման պայմաններում ծախսերի ծրագրի վերանայման մոտեցումները լինելու են տարբեր` կախված արտաքին օժանդակության բնույթից: Համաձայն կանխատեսումների, ծրագրային ժամանակահատվածում արտաքին օժանդակության կառուցվածքում գերակշռելու են ծրագրային (նպատակային) բնույթի պաշտոնական դրամաշնորհներն ու վարկերը:

Բյուջետային ռեսուրսների փաթեթում ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակության թերստացման պայմաններում և առաջացած ճեղքը այլ ռեսուրսների հաշվին լրացնելու հնարավորության բացակայության դեպքում` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում ծախսերի ծրագրի վերանայումն իրականացվելու է` ելնելով դրանց գերակայության աստիճանից, մինչդեռ ծրագրային (նպատակային) պաշտոնական դրամաշնորհների և վարկերի թերստացումը որպես կանոն հանգեցնելու է այն ծրագրերի գծով ծախսերի կրճատմանը, որոնք անմիջականորեն կապակցված են ֆինանսավորման այդ աղբյուրների հետ, թեև առանձին դեպքերում չի կարելի բացառել այդ ծրագրերի գծով արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների փոխարինումը ներքին ռեսուրսներով:

 

Փոխհատուցման հնարավորությունները

 

2016-2018 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վրա մակրոտնտեսական բազային սցենարի կանխատեսումների համեմատ տնտեսական աճի տեմպերի ավելացման ուղղությամբ զարգացումները կարող են որոշ չափով փոխհատուցել արտաքին օժանդակության գծով հնարավոր «կորուստները»: Նախատեսվածի դիմաց մակրոտնտեսական միջավայրի բարելավումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման համար: Այս դեպքում հարկային եկամուտների լրացուցիչ մուտքերի` այլ մուտքերի հնարավոր կորուստների փոխհատուցմանն ուղղելուց հետո ՀՀ կառավարությունը կարող է քննարկման առարկա դարձնել լրացուցիչ եկամուտների` ըստ ծախսային գերակայությունների ծախսերի ավելացմանը և (կամ) պետական բյուջեի դեֆիցիտի չափը կրճատելուն ուղղելու հարցը:

Հարկաբյուջետային շրջանակի ծրագրային սցենարի վրա կարող են ազդել նաև բյուջետային ելքերի ծրագրավորման հիմքում դրված ենթադրություններից և կանխատեսումներից փաստացի արձանագրվող շեղումները: Նշվածը կարևորվում է հատկապես այն դեպքերում, երբ հանգեցնում է բյուջեով նախատեսվածի դիմաց լրացուցիչ ծախսերի իրականացման անհրաժեշտությանը: Ընդ որում, դրանք կարող են վերաբերել ինչպես բյուջեով արդեն իսկ նախատեսված, այնպես էլ բյուջեով չնախատեսված ծրագրերին: ԵՎ եթե զանազան գործոնների արդյունքում բյուջեով նախատեսվածի դիմաց ծախսերի ոչ լրիվ ծավալով կատարումը պայմաններ կստեղծի բյուջետային ազատ միջոցների առաջացմանը, որոնց հետագա տնօրինումը կանոնակարգված է բյուջետային օրենսդրությամբ, ապա բյուջեով նախատեսվածի դիմաց լրացուցիչ ծախսերի կատարման պահանջը (որը կարող է առաջանալ ծրագրերի շահառուների թվի ավելացման, սակագների աճի, ազգային արժույթի այլ տարադրամների նկատմամբ փոխարժեքների աճի, տարերային աղետների հետևանքների հաղթահարման անհրաժեշտության, ինչպես նաև այլ հանգամանքներով պայմանավորված) կարող է ապահովվել պետական բյուջեով նախատեսվող ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման, միջծրագրային վերաբաշխումների իրականացման և օրենքով նախատեսված այլ եղանակներով:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) պետական պարտքի արդյունավետ կառավարման խնդիրը լուծելու տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի ռիսկերի կառավարումը: Այս առումով առաջնային նշանակություն են ստանում վերաֆինանսավորման, տոկոսադրույքի, փոխարժեքի ու գործառնական ռիսկերի կառավարումը:

Վերաֆինանսավորման ռիսկը կարևորվում է պայմանավորված միջազգային և ներքին ֆինանսական շուկաներում հնարավոր զարգացումներով և առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի սպասարկման գծով վճարման ենթակա գումարների ծավալներով: Պարտքի թողարկումների կազմակերպման ընթացքում ՀՀ կառավարությունը ջանում է հարթեցնել մարումների գրաֆիկը և մեղմել վերաֆինանսավորման ռիսկը: Վերաֆինանսավորման ռիսկի նվազեցման նպատակով կիրառվում են նաև հետգնումներ:

Վերաֆինանսավորման ռիսկը բնութագրող ցուցանիշներից են մինչև մարում միջին ժամկետի և մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշռի ցուցանիշները

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված ՀՀ կառավարության պարտքի համար մարման միջին ժամկետը կազմել է 9.8 տարի, ըստ այդմ ներքին պարտքի համար այն կազմել է 5.6 տարի, իսկ արտաքին պարտքի համար` 10.6 տարի, ինչը մատնանշում է ներքին պարտքի վերաֆինանսավորման ռիսկայնության ավելի բարձր աստիճանը արտաքինի համեմատ: Մեկ տարվա ընթացքում մարվող պարտքի կշիռը ՀՀ կառավարության պարտքի համար կազմել է 4.5%: Եթե այս ցուցանիշը հաշվարկում ենք արտաքին և ներքին պարտքերի համար առանձին, ապա արտաքինի համար այն կազմել է ընդամենը 1.7%, իսկ ներքինի համար` 18.8%, ինչը պայմանավորված է կառավարության պարտքի կառուցվածքով:

Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազգային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները: Արդյունքում ՀՀ կառավարության պարտքի մինչև մարում միջին ժամկետի ցուցանիշը միջնաժամկետ հատվածում նվազելու է, քանի որ նվազում են միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող երկարաժամկետ վարկային միջոցների ծավալները:

Քանի որ ներգրավվող փոխառու միջոցների մի մասն արդեն իսկ տրամադրվում է առևտրային պայմաններով, ուստի ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել տոկոսադրույքի հետ կապված ռիսկերին: Ռազմավարական տեսանկյունից տոկոսադրույքի ռիսկի կառավարման նպատակն է ապահովել կառավարության պարտքի այնպիսի կառուցվածք, որի դեպքում ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների փոփոխությունը հնարավորինս քիչ ազդեցություն կունենա կանխատեսվող տոկոսագումարների մակարդակի վրա: Կառավարության պարտքի կառավարման տեսակետից անհրաժեշտ է ապահովել տոկոսադրույքի այնպիսի մակարդակ, որը երկարաժամկետ հատվածում ռիսկի ընդունելի սահմաններում տոկոսագումարների վճարման ծավալները կհասցնի նվազագույնի:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում էականորեն նվազել է արտաքին աղբյուրներից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի տեսակարար կշիռը, սակայն միջնաժամկետ հատվածում այն կունենա աճի միտում` ի հաշիվ արտաքին աղբյուրներից ներգրավվող փոխառու միջոցների:

Միջազգային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների աճի պարագայում համապատասխանաբար կաճեն նաև ՀՀ կառավարության կողմից լողացող տոկոսադրույքով ներգրավված վարկերի գծով տոկոսային ծախսերը: Այսպես` լողացող տոկոսադրույքների 1 տոկոսային կետի փոփոխության դեպքում 2016-2018թթ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի գծով տոկոսային ծախսերը միջին հաշվով կփոփոխվեն տարեկան 6.8 մլն ԱՄՆ դոլարով:

ՀՀ կառավարության պարտքի մինչև վերաֆիքսում միջին ժամկետի ցուցանիշը, որը շարունակելու է մնալ ուշադրության կենտրոնում, միջնաժամկետ հատվածում նվազում է, ինչը պայմանավորված է ներգրավվող արտաքին միջոցների պայմանների փոփոխմամբ` մասնավորապես լողացող տոկոսադրույքով պարտքի տեսակարար կշռի աստիճանական մեծացմամբ և պարտքի միջին ժամկետի նվազմամբ:

Վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը արդյունավետ կառավարելու նպատակով կառավարությունը կիրականացնի հետևյալ քայլերը.

. կենսաթոշակային և ապահովագրական բարեփոխումների ընթացքով պայմանավորված պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափի ճշգրտում,

. ֆինանսական միջոցների որոշակի կուտակում, որը պարտատոմսերի շուկայում անցանկալի գործընթացների դեպքում թույլ կտա նվազեցնել պետական պարտատոմսերով դեֆիցիտի ֆինանսավորման չափը,

. հետգնումների ու փոխանակումների կիրառում,

. անհրաժեշտության դեպքում, արտաքին վարկատուների կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն, կիրականացվի լողացող տոկոսադրույքով ներգրաված վարկերի տոկոսադրույքի ֆիքսում:

Փոխարժեքի ռիսկերի առկայությունը պայմանավորված է նրանով, որ պետական պարտքի գերակշիռ մասն արտարժույթով է:

Փոխարժեքի ռիսկերի նվազեցնելու նպատակով միջնաժամկետ հատվածում կմեծացվի ՀՀ կառավարության դրամով արտահայտված պարտքի կշիռը:

Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ՀՀ դրամի նկատմամբ USD-ի, EUR-ի, JPY-ի, GBP-ի, AED-ի փոխարժեքների 1% շեղումը 2016-2018 թթ. ընթացքում կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը միջին հաշվով տարեկան 19.1 մլրդ դրամով:

ՀՀ կառավարության արտարժութային ընթացիկ պարտքի կշիռը ՀՀ ԿԲ-ի ակտիվներում ցուցանիշը միջնաժամկետ հատվածում դրսևորելու է աճի միտում, որը պայմանավորված է լինելու ՀՀ կառավարության ընթացիկ պարտքի ծավալների առաջանցիկ աճով:

Փոխարժեքի ռիսկի նվազման և արդյունավետ կառավարման տեսանկյունից ապագայում չի բացառվում, որ պարտքի կառավարիչներն օգտագործեն աշխարհում տարածված հեջավորման տարբեր մոտեցումներ (օրինակ` արտարժութային սվոփներ):

Գործառնական ռիսկը սահմանվում է որպես արտաքին գործոնների, տեխնոլոգիաների արդյունք, ինչպես նաև անձնակազմի, կազմակերպության, գործընթացների անբավարար գործունեության հետևանք: Գործառնական ռիսկը կառավարելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի տեղեկատվության անվտանգության ապահովումը` ներառյալ փաստաթղթերը և տեխնոլոգիական համակարգերը: Այստեղ անհրաժեշտ է ապահովել պարտքի գրանցման և հաշվառման տվյալների բազայի այլընտրանքային պահպանումը` ֆորս մաժորային իրավիճակներում ամբողջական տեղեկատվության պահպանման և աշխատանքների ընթացքը չխաթարելու, պարտքային պարտավորությունները ժամանակին և ճիշտ իրականացնելու համար: Գործառնական ռիսկը նվազեցնելու նպատակով կմշակվեն աշխատակարգեր, որտեղ հստակորեն կսահմանվեն պարտքի կառավարման ստորաբաժանումների տեղեկատվական հոսքերը և պարտքի կառավարման հիմնական գործառույթների ընթացակարգերը:

 

Պետական բյուջեի դեֆիցիտի մեծության կանխատեսումներում առկա ռիսկը.

 

Սույն ծրագրով բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից ցածր մակարդակի ձևավորման պարագայում` առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ողջամիտ չափով փոխառու և դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող այլ միջոցների ներգրավման հնարավորության դեպքում 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են գերազանցել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերը: Դրան հակառակ, բյուջետային եկամուտների գծով մուտքերի ծրագրվածից բարձր մակարդակի ձևավորման և/կամ ծախսերում տնտեսումների կամ թերակատարումների առաջացման պարագայում` 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի մեծությունները կարող են պակաս լինել սույն ծրագրով կանխատեսվող դեֆիցիտի չափերից:

Բացի այդ, անկախ 2016-2018 թթ. համար կանխատեսվող պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների առկայության հանգամանքից, պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ մակրոկանխատեսումներում պարունակված ռիսկերով պայմանավորված պետական պարտք/անվանական ՀՆԱ հարաբերության մեծությունը «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթի համատեքստում:

 

------------------------

ԻՐՏԵԿ - NN 2, 3 և 4 հավելվածները չեն բերվում

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2015
N 755-Ն
Որոշում