040.0705.231199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1999 թվականի թիվ 705
ԼԻՆՍԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի հուլիսի 15-ին կնքված վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում Լինսի վարկային ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայն 1999 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի միջև կնքված գործակալության պայմանագրի` Լինսի վարկային ծրագրի իրականացման գրասենյակի 1999 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի կատարման համար հատկացնել 5573500 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 23-ի N 705 որոշման
Լինսի վարկային ծրագրի իրականացման գրասենյակի 1999
թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների պահպանման
ծախսերը, ըստ տնտեսագիտական դասակարգման
.__________________________________________________________.
|NN | Հոդվածի անվանումը |Գումարը|
|ը/կ | | |
|____|_____________________________________________|_______|
|1. |Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ | 3577,5|
| | | |
|2. |Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 300,0|
| | | |
|3. |Ապրանքների և ծառայությունների վճարման ծախսեր| 1696,0|
| | | |
| | այդ թվում | |
| | | |
|3.1.|գրասենյակային ապրանքներ և նյութեր | 901,0|
| | | |
|3.2.|կապի ծառայությունների վճար | 530,0|
| | | |
|3.3.|տրանսպորտի ծառայությունների վճար | 265,0|
|____|_____________________________________________|_______|
| |Ընդամենը` ծախսեր | 5573,5|
.__________________________________________________________.