040.0709.231199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 նոյեմբերի 1999 թվական թիվ 709
«ԷՆԵՐԳԵՏԻԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 24 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից: