Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2016 թվականի N 558-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

4.3.3 Միջոցառում P.3. Հանրային շենքերի ներքին լուսավորության համակարգերում էներգաարդյունավետ լուսատուների կիրառումը

 

Վարչական շենքերի ներքին լուսավորության համակարգերում օգտագործման մեջ գտնվող լամպերի գրեթե 40%-ը ցածր արդյունավետության շիկացման լամպեր են` թվով 17,255 հատ: Դրանց փոխարինումը ժամանակակից էներգաարդյունավետ լուսատուներով կարելի է իրականացնել համեմատաբար ոչ մեծ ներդրումների պայմաններում: Բազային 2012թ. բոլոր վարչական շենքերի ընդհանուր էլեկտրասպառումը կազմել է 4,112 ՄՎտժ, որի շուրջ 25%-ը կազմում է ներքին լուսավորության համակարգի սպառումը: Շիկացման լամպերի փոխարինումը կոմպակտ լյումինիսցենտային կամ լուսարձակող դիոդային լամպերով թույլ կտա առնվազն քառապատիկ կրճատել լուսավորության վրա էլեկտրաէներգիայի ծախսը:

Նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում վարչական շենքերում առկա շիկացման լամպերն ամբողջությամբ փոխարինել էներգաարդյունավետ լյումինիսցենտային կամ լուսադիոդային լամպերով, որի արդյունքում էլեկտրական էներգիայի տարեկան տնտեսումը կկազմի

 

/\E= 0.5 * 4111.17 * 0.25 * 0.75 = 385.4 Մ4տժ:

 

Աղյուսակ 4.11. Միջոցառում P.3. Հանրային շենքերի ներքին լուսավորության համակարգերում էներգաարդյունավետ լուսատուների կիրառման արդյունքները

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուր        |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|               |Եվրո  |___________________|տոննա     |            |

|               |      |էլեկտրա-  |բնական  |          |            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ             |  69  |    385   |  -     |    86    |2017-2020 թթ|

.__________________________________________________________________.

 

4.3.4 Միջոցառում P.4. Երևանի համակարգման ներքո գտնվող հանրային շենքերում էներգախնայողության նպատակային ծրագրերը

 

Հանրային հաստատությունների` ներկայիս մեկ շնչի հաշվով ֆինանսավորման սխեման (հիվանդանոցներում` մեկ հիվանդի հաշվով, կրթական հաստատություններում` մեկ աշակերտի հաշվով), հնարավորություն է ստեղծել փոխառու միջոցներն օգտագործել էներգաարդյունավետ արդիականացման համար, իսկ ներդրումային գումարները հետ վերադարձնել ստացված խնայողություններից: Այդպիսի էներգախնայողության պայմանագրեր հաջողությամբ իրականացվել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎէէՀ) հիմնադրամի կողմից 2012թ. (24): 2013թ. այս գործընթացին մասնակցում են նաև Երևանի հանրային շենքերը:

_____________________________

24) ՀՀ կառավարությունը ստորագրել է էԱ ծրագիր (10.7 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ), որը ֆինանսավորվում էր Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում` ՀՎէէՀ հիմնադրամի կողմից: Ծրագիրն ուղղված էր հանրային կառույցներում էներգախնայողության միջոցառումների իրականացման, որոնց նպատակն էր նվազեցնել սոցիալական և հանրային այլ կառույցների կողմից էներգասպառման մակարդակը:

 

Հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման գործընթացում ՀՎէէՀ փորձը նախ և առաջ ցույց տվեց, որ այս շենքերը գտնվում են պահպանման և վերանորոգման այնպիսի անմխիթար վիճակում, որ յուրաքանչյուր քառ.մ համար շուրջ $17-20 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ներդրումներով (սա հավասարազոր է ամբողջ շենքի վերականգման դեպքում քառ. մետրի հաշվով միջինը ծախսվող 200 դոլլար գումարի շուրջ 10%-ին) ջեռուցման համար ծախսվող բնական գազի սպառումը նվազեցնել կրկնակի անգամ, հետևաբար կրկնակի կնվազեն նաև ջերմոցային գազերի արտանետումները: Ջեռուցման էներգիայի ելակետային պահանջարկը 120-126 կՎտժ/մ2/տարի հաշվարկով ապահովում է միայն 40-50% հարմարավետության մակարդակ: էԱ միջոցներով հնարավոր դարձավ առկա բյուջետային սահմանափակումների պայմաններում բարելավել հարմարավետությունը` մինչև ընդունելի մակարդակ: էներգաարդյունավետ ջեռուցման համակարգի տեղադրումից հետո լրացուցիչ էԱ բարձրացման հնարավոր է հասնել համապարփակ միջոցառումների շնորհիվ, ներառյալ` պատերի ջերմամեկուսացումը, դռների և պատուհանների փոխարինումը, պատուհանների փոխարինումը պատերով (լուսաթափանց մակերեսների փոքրացումը) և տանիքի ջերմամեկուսացումը: Երևանի յոթ հանրային շենքերի (հիմնականում հանրակրթական դպրոցներ) մասնակցության արդյունքում ստացված էներգախնայողության ցուցանիշներն ամփոփված են ստորև:

 

Աղյուսակ 4.12. Միջոցառում P.4. Երևանի համակարգման ներքո գտնվող հանրային շենքերում էներգախնայողության նպատակային ծրագրերի արդյունքները

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուրը,      |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|համագործակից   |Եվրո  |___________________|տոննա CO2 |            |

|կառույցներ     |      |էլեկտրա-  |բնական  |          |            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ՀՎԷԷՀ          |   289|    -     |  2534  |    512   |2013-2020թթ.|

.__________________________________________________________________.

 

4.3.5 Միջոցառում P.5. Համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի օգտագործումը

 

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից քաղաքային կառուցապատման պայմաններում իրատեսական է արեգակնային էներգիայի, քաղաքային կոշտ ու հեղուկ թափոնների, հանգստյան ու զբոսանքի գոտիների ծառերի էտի արգասիքների օգտագործումը: Սույն գլխում անդրադարձ է արվում միայն արևային էներգիայի օգտագործման միջոցառումներին: Միջոցառումների տեխնիկական ցուցանիշների գնահատման համար օգտագործվել են «Շինարարական կլիմատոլոգիա» ՀՀ Շինարարական նորմերով սահմանված Երևան քաղաքի տարածքի արևային ճառագայթահարման հետևյալ հիմնական հարաչափերը հորիզոնական մակերևույթի գումարային ճառագայթումը միջին ամպամածության պայմաններում 1690 կՎտժ/(մ2.տարի), ուղիղ ճառագայթման միջին տարեկան կշռամասը նույն պայմաններում 62%.

 

4.3.5.1 Միջոցառում P.5.1. Նախադպրոցական հաստատություններում արևային ջրատաքացուցիչների տեղադրում

Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նախակրթական հաստատություններում, բացի բնապահպանական ու էներգետիկական առավելություններից, կարող է նաև նպաստել երեխաների շրջանում բնության և էներգիայի նկատմամբ մանուկ հասակից հոգատար վերաբերմունքի ձևավորմանը: Քանի որ հաստատություններում տաք ջրի պատրաստումը կատարվում է էլեկտրականության կամ բնական գազի միջոցով, ցանկալի է, որ արևային ջրատաքացումը գործի գոյություն ունեցող համակարգերի հետ համատեղ որպես հիբրիդ համակարգի բաղադրիչ: Այդպիսի պայմաններում արևային ջրատաքացումը կհանդիսանա ընդհանուր տաքացման համակարգի բազային աստիճան, օժտված կլինի բարձր ՕԳԳ-ով և կարող է տարեկան կտրվածքով ապահովել շուրջ 850-900 կՎտժ/մ2 օգտակար ջերմային էներգիայի ստացում:

Ենթադրվում է, որ առաջիկա 4-5 տարիների ընթացքում 8 առավել մեծ թվով նախակրթարաններ ունեցող վարչական շրջաններում հնարավոր կլինի հաստատությունների ընդհանուր թվից (160) առնվազն 50-ում ներդնել արևային ջրատաքացում յուրաքանչյուրում շուրջ 30 մ2 կոլեկտորների ակտիվ մակերեսով: Այդ դեպքում արևային ենթահամակարգերի արտադրության ջերմաէներգիայի տարեկան բնակությունը կկազմի /\Q = 50 * 30 * 900 = 1350.0 ՄՎտժ/տարի, բնական գազի համարժեք տնտեսումը գազօգտագործող տաքացուցիչի 85% ՕԳԳ-ի դեպքում կլինի /\B = 1350/0.85 = 1588.2 ՄՎտժ/տարի:

 

Աղյուսակ 4.13. P.5.1 միջոցառման արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգախնայողություն,|Արտանետման|Ներդրման    |

|               |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի |կրճատում, |տարիներ     |

|               |Եվրո  |____________________|տ CO2/տարի|            |

|               |      |էլեկտրա-  |բնական   |          |            |

|               |      |էներգիա   |գազ      |          |            |

|_______________|______|__________|_________|__________|____________|

|ԵՔ             |525.00|     -    |   1588.2|     320.8|2018-2020թթ.|

.___________________________________________________________________.

 

4.3.5.2 Միջոցառում P.5.2. Առողջապահական հաստատություններում արևային էներգիայի օգտագործման տեղակայանքների տեղադրում

 

Քաղաքապետարանի ենթակայության հանրապետական բյուջետային ֆինանսավորման թվով 31 բժշկական հաստատություններում բազային տարվա էներգասպառման ցուցանիշներն են էլեկտրաէներգիա 7750.39 ՄՎտժ, բնական գազ 5311.20 ՄՎտժ: Նախատեսվում է առաջիկա 3-4 տարիների ընթացքում քաղաքի տարբեր վարչական շրջանների 23 բուժական հաստատությունում

. տեղակայել արևային ջրատաքացման համակարգ յուրաքանչյուրը 50 մ2 ակտիվ կլանման մակերեսով հարմարեցված տաք ջրի պատրաստման գոյություն ունեցող համակարգի հետ որպես ջրմուղի ջրի նախնական տաքացման աստիճան,

. տեղադրել թվով 31 հաստատության բակային և շքամուտքային տարածքների լուսավորման արեգակնային անմիջական փոխակերպման սարքավորումներ կահավորված 260 Վտ պիկային հզորությամբ ֆոտովոլտայիկ PV-մոդուլներից: Մոդուլի շուկայական արժեքը ներառյալ էներգաարդյունավետ լուսատուները, փոխակերպիչը (ինվերտոր), կուտակիչը (ակումուլյատոր), սենսորը և տեղադրման աշխատանքները, կազմում են շուրջ 800 եվրո:

 

Նախատեսվում է մինչև 2020թ. ընդհանուր առմամբ 23 առողջապահական հաստատություններում տեղադրել 1150 մ2 ընդհանուր ակտիվ մակերեսով արևային ջրատաքացուցիչներ և բոլոր 31 հաստատություններում ֆոտովոլտայիկ մոդուլներ յուրաքանչյուրը մինչև 1 կՎտ պիկային հզորությամբ:

Արևային տեղակայանքների շահագործման արդյունքում էներգակիրների ակնկալվող տարեկան խնայողությունը կկազմի.

- տաք ջրի պատրաստման արդյունքում բնական գազի խնայողությունը AB = 1150 /\B = 1150 * 900/0.85 = 1217.6 Մ4տժ/տարի (ընդունվում է, որ ելակետային տարբերակում տաք ջրի պատրաստումն իրականացվում է 85% ՕԳԳ-ով գազային ջրատաքացուցիչով);

- էլեկտրաէներգիայի խնայողությունը /\E = 31 * 1 * 1600 = 49.6 Մ4տժ/տարի:

 

Այս միջոցառումների ընդհանուր արդյունքն արտահայտվում է բազային տարվա ընդհանուր 13061.6 ՄՎտժ էներգասպառման 9.7 % կրճատումով:

 

Աղյուսակ 4.14. P.5.2. միջոցառման արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման     |

|               |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ      |

|               |Եվրո  |___________________|2020թ.    |             |

|               |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|               |      |էներգիա   |գազ     |          |             |

|_______________|______|__________|________|__________|_____________|

|ԵՔ, այլ պետական|490.00|   49.6   | 1217.6 |  256.7   |2018-2020 թթ.|

|կառույցներ     |      |          |        |          |             |

.___________________________________________________________________.

 

4.3.5.3 Միջոցառում P.5.3. Սպորտային դպրոցներում և ՄՊՀՄ-ներում արևային էներգակայանքների տեղադրումը

 

Համայնքային բյուջետային ֆինանսավորման 28 և պետբյուջետային ֆինանսավորման 2 սպորտային ՀՈԱԿ-ները բազային տարում սպառել են էլեկտրաէներգիա 312.72 ՄՎտժ և բնական գազ 1036.25 ՄՎտժ: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների վերլուծությունը, այդ հաստատություններում հազվադեպ չէ էլեկտրական ջեռուցման կիրառումը: Նախատեսվում է ինչպես առողջապահական հիմնարկներում, այս օբյեկտներում ևս կիրառել արևային ջրատաքացման և էլեկտրաէներգիայի անմիջական արտադրության տեղակայանքներ:

Ծրագրավորվում է մինչև 2020թ. առնվազն 20 մարզական հաստատություններից յուրաքանչյուրում տեղակայել 12 մ2 ակտիվ մակերեսով արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտայիկ մոդուլներ յուրաքանչյուրը 520 Վտ պիկային հզորությամբ: Հաշվի առնելով այս հաստատությունների առանձնահատկությունները կարելի է ակնկալել արևային էներգիայի օգտակար ստացք շուրջ 500 կՎտժ/(մ2.տարի) չափով:

Արևային էներգակայանքների շահագործման շնորհիվ մարզական հաստատությունների կողմից սպառվող էներգակիրների ակնկալվող տարեկան խնայողությունը կկազմի.

- տաք ջրի պատրաստման արդյունքում բնական գազի կամ էլեկտրաէներգիայի խնայողությունը` /\B = 12 * 20 * 500/0.85 = 141.17 Մ4տժ/տարի,

- էլեկտրաէներգիայի խնայողությունը /\E = 20 * 0.52 * 1600 = 16.64 Մ4տժ/տարի:

Վերականգնվող էներգետիկայի այս երկու միջոցառումների ընդհանուր արդյունքն արտահայտվում է բոլոր 30 ՀՈԱԿ-ների բազային տարվա ընդհանուր 1349.0 ՄՎտժ էներգասպառման զգալի 11.7%, կրճատումով:

 

Աղյուսակ 4.15. P.5.3. միջոցառման արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգիայի տնտեսում,|Արտանետման|Ներդրման     |

|               |հազ.  |ՄՎտժ/տարի          |կրճատում, |տարիներ      |

|               |Եվրո  |___________________|2020թ.    |             |

|               |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|               |      |էներգիա   |գազ     |          |             |

|_______________|______|__________|________|__________|_____________|

|ԵՔ և           | 90.00|  16.64   | 141.17 |   32.20  |2018-2019թթ. |

|մարզադպրոցներ  |      |___________________|          |             |

|               |      |          157.81   |          |             |

.___________________________________________________________________.

 

4.3.5.4 Միջոցառում P.5.4. Վարչական շենքերում արևային էներգիայի օգտագործման կայանքների տեղակայումը

 

Քաղաքապետարանի և 12 վարչական շրջանների վարչական շենքերի ընդհանուր էներգասպառումը բազային 2012թ. կազմել է էլեկտրաէներգիայինը 4111.7 ՄՎտժ, բնական գազինը 489.55 հազ.նմ3 կամ 4497.0 ՄՎտժ: Վարչական շենքերում վերականգնվող էներգա- աղբյուրների օգտագործման հնարավորություններն ավելի իրատեսական են շնորհիվ կազմակերպչական ու կատարողական կարգապահության: Բացի այդ, տեղական իշխանությունների նախաձեռնությունը կարող է գովազդային և քարոզչական ազդեցություն ունենալ ինչպես բնակչության, այնպես էլ ձեռներեցության շրջաններում:

Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ 14 վարչական շենքերից առնվազն 10-ում, ելնելով քաղաքում շենքերի տեղաբաշխման առանձնահատկություններից, մինչև 2020թ. կարելի է իրականացնել արևային ջրատաքացման նախագիծ: Ընդունվում է նաև, որ յուրաքանչյուր օբյեկտում հնարավոր կլինի տեղադրել մոտ 35 մ2 ակտիվ մակերեսով հարթ կամ խողովակավոր կոլեկտորներ, որոնք, որպես տաք ջրի պատրաստման գործող համակարգի նախատաքացման աստիճան, ի վիճակի կլինեն տարեկան կտրվածքով արտադրել 800 կՎտժ օգտակար ջերմաէներգիա դուրս մղելով համապատասխան բնական գազի սպառում:

Այդպիսի պայմաններում արևային ջրատաքացման համակարգի շնորհիվ տնտեսված (արտամղված) բնական գազի տարեկան քանակությունը կկազմի

/\B = 10 * 35 * 800/0,85 = 329,4 ՄՎտժ/տարի: Այս տնտեսումը կազմում է բոլոր վարչական շենքերի կողմից բնական գազի սպառման ելակետային քանակության մոտ 7.3%:

 

Աղյուսակ 4.16. P.5.4. միջոցառման արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգիայի տնտեսում,|Արտանետման|Ներդրման     |

|               |հազ.  |ՄՎտժ/տարի          |կրճատում, |տարիներ      |

|               |Եվրո  |___________________|2020թ.    |             |

|               |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|               |      |էներգիա   |գազ     |          |             |

|_______________|______|__________|________|__________|_____________|

|ԵՔ             |122.00|    -     |   329.4|     66.54|2018-2020 թթ.|

.___________________________________________________________________.

 

Համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի օգտագործման ընդհանուր արդյունքները ամփոփված են ստորև:

 

Աղյուսակ 4.17. Միջոցառում P.5. Համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի օգտագործման արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող       |Արժեք, |էներգիայի տնտեսում,|Արտանետման|Ներդրման     |

|              |հազ.   |ՄՎտժ/տարի          |կրճատում, |տարիներ      |

|              |Եվրո   |___________________|2020թ.    |             |

|              |       |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|              |       |էներգիա   |գազ     |          |             |

|______________|_______|__________|________|__________|_____________|

|ԵՔ            |1,227.0|  66 3,343|   3,343|    690   |2018-2020 թթ.|

|              |       |___________________|          |             |

|              |       |       3,409       |          |             |

.___________________________________________________________________.

 

4.3.6 Միջոցառում P.6. Համայնքային շենքերում էներգաարդյունավետության միջոցառումներով շինարարական վերանորոգման ներդրումները

 

Երևանի քաղաքապետարանի միջնաժամկետ ծրագրերում մինչև 2017թ. նախատեսված և 2012թ. մինչ օրս իրականացված միջոցառումներում կան նաև համայնքային շենքերի դռների և պատուհանների փոխարինման միջոցառումներ, ջեռուցման համակարգերի փոխարինում, գործող կաթսայատների կարգաբերում, ինչպես նաև տանիքների վերանորոգում, որոնք ունեն առնվազն 8-10% էներգախնայողության ազդեցություն:

 

Աղյուսակ 4.18. Միջոցառում P.6. Համայնքային շենքերում էներգաարդյունավետության միջոցառումներով շինարարական վերանորոգման ներդրումների արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգիայի տնտեսում,|Արտանետման|Ներդրման     |

|               |հազ.  |ՄՎտժ/տարի          |կրճատում, |տարիներ      |

|               |Եվրո  |___________________|2020թ.    |             |

|               |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|               |      |էներգիա   |գազ     |          |             |

|_______________|______|__________|________|__________|_____________|

|ԵՔ             | 5,396|    -     |  9,788 |          |2013-2020 թթ.|

.___________________________________________________________________.

 

4.3.7 Միջոցառում P.7. «Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում» ծրագիրը հանրային շենքերի մասով

 

Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը 2015թ. ընթացքում բանակցություններ է վարել ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ: Արդյունքում մշակվել է համատեղ ներդրումային ծրագիր, որը նախատեսում է ԵՆԲ վարկային ներդրումներ Երևանի համայնքային և բազմաբնակարան շենքերում (ԲԲՇ) համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ: Հաշվի առնելով այս ոլորտում ներդրումների հետ կապված բազմակի խոչընդոտները, ինչպես նաև թե համայնքի, թե բնակչության առջև մշտապես ծառացած ֆինանսական խնդիրները հարկ էր առաջանում այսպիսի ներդրումները դարձնել հասանելի, որպեսզի դրանք իրականացվեն ոչ թե պիլոտային, այլ լայնածավալ մասշտաբով: Այս նպատակով ՄԱԶԾ հետ մշակվել և Կանաչ կլիմայի հիմնադրամին է ներկայացվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը ֆինանսավորման նպատակով (դրամաշնորհ): Այս դրամաշնորհը թույլ կտա նվազեցնել վարկային ներդրումների հետ կապված ռիսկերը: 2016թ. մեկնարկել է ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևան քաղաքում համայնքային ենթակայության հանրային շենքերի, ինչպես նաև Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված իրագործելիության ծրագրի մշակում և իրականացում:

Ծրագիրը կներառի արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, մուտքի դռների և աստիճանավանդակների, լուսամուտների փոխարինման, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի վերակառուցման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրման բաղադրիչներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ նախնական գնահատականների, վերոհիշյալ ծրագրի ամբողջ տևողության ընթացքում ներգրավվելու է 160 համայնքային շենք, իսկ բնակելի շենքերի քանակը համապատասխանաբար կազմելու է 6,000 առանձնատուն և 290 ԲԲՇ, այս միջոցառումը հանրային շենքերի մասով ներկայացված է այս բաժնում, իսկ բնակելի շենքերով բնակֆոնդի ենթաբաժնում: Նշենք, որ հանրային շենքերի շուկայի ներթափանցման աստիճանը մինչև 2020թ. ընդունվել է 20%:

 

Աղյուսակ 4.19. Միջոցառում P.7. Համայնքային շենքերում «Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում» ծրագրի արդյունքները

 

.___________________________________________________________________.

|Կատարող        |Արժեք,|էներգիայի տնտեսում,|Արտանետման|Ներդրման     |

|               |հազ.  |ՄՎտժ/տարի          |կրճատում, |տարիներ      |

|               |Եվրո  |___________________|2020թ.    |             |

|               |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|             |

|               |      |էներգիա   |գազ     |          |             |

|_______________|______|__________|________|__________|_____________|

|ԵՔ, ԵՆԴ,       | 1,724|          |  35,819|     7,235|2016-2020թթ  |

|ԿԿՀ, ՄԱԶԾ      |      |          |        |          |             |

.___________________________________________________________________.

 

4.3.8 Միջոցառում P.8. Նախակրթարաններում կենցաղային տեխնիկայի արդիականացումը

 

Երևանի նախակրթարաններում տեղադրված էներգասպառող կենցաղային սարքավորումների զգալի մասը հին է, և տարեցտարի դրանց գազի և էլեկտրաէներգիայի սպառումը աճում է: ԵՔ ջանքերով 2015թ. փոխարինվում են նախակրթարանների սառնարանները, սալօջախները և այլ կենցաղային սարքեր: Որոշ դեպքերում այս փոխարինումը չի հանգեցնում էներգախնայողության (օրինակ երբ տրամադրվել է լրացուցիչ կամ ավելի մեծ թվով սառնարաններ լրացուցիչ կարիքները հոգալու համար), սակայն արդյունքում բարելավվում է համայնքային ծառայության մատուցման որակը:

Քաղաքապետարանը 2013թ. 110 նախակրթարաններում փոխարինել է 129 էլեկտրական սալօջախ (բյուջե 70,8 մլն դրամ), որի արդյունքում այս նախակրթարանների ընդհանուր էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 2 ՄՎտժ-ով, իսկ բնական գազի սպառումը ավելի քան 87 հազ. խ. մ. (համարժեք մոտ 800 ՄՎտժ-ի): Այսպիսով, սալօջախների փոխարինման արդյունքում ընդհանուր էներգասպառման նվազումը կազմել է մոտ 7% կամ 802 ՄՎտժ, որը համարժեք է կանխված 162 տոննա ԱԾ2-ի արտանետման: Մնացած սալօջախների փոխարինումը կպահանջի շուրջ 43 մլն ՀՀԴ ներդրում և նախատեսվում է մինչև 2020թ.: Այս ներդրումը կհանգեցնի 392 ՄՎտժ/տարի լրացուցիչ էներգախնայողության և շուրջ 79 տոննա CO2 արտանետումների նվազեցման: Այսպիսով 2012թ. սալօջախների արդեն իրականացված և ակնկալվող արդիականացումը կբերի գումարային 1,194 ՄՎտժ/տարի էներգախնայողության և 241 տոննա CO2 արտանետման նվազեցման (գումարային ներդրումը 115 մլն ՀՀ դրամ, կամ 216.4 հազ. եվրո):

 

Աղյուսակ 4.20. Միջոցառում P.8. Նախակրթարաններում կենցաղային տեխնիկայի արդիականացման արդյունքները

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուրը,      |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|համագործակից   |Եվրո  |___________________|2020թ.    |            |

|կառույցներ     |      |էլեկտրա-  |բնական  |տ CO2/տարի|            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ             |   401|   1,191  |  3.14  |   265    | 2013-2020  |

|               |      |___________________|          |            |

|               |      |       1,194       |          |            |

.__________________________________________________________________.

 

4.4 Հանրային շենքերի ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

 

Հանրային շենքերի ոլորտի միջոցառումների ներդրումային ցուցանիշները, էներգետիկական և բնապահպանական ընդհանուր արդյունքներն ամփոփված են Աղյուսակ 4.21-ում:

 

Աղյուսակ 4.21. Համայնքային շենքերի ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|ին- |Միջոցառում        |Ֆինանսա- |Իրականաց- |Գնա-   |Ակնկալ-|Արտա-   |

|դեք-|                  |վորման   |ման       |հատված |վող    |նետում- |

|սը  |                  |հնարավոր |ժամկետ    |արժեքը |էներգա-|ների    |

|    |                  |աղբյուր, |(սկիզբնա- |(հազ.  |խնայո- |կրճա-   |

|    |                  |համագոր- |վարտ)     |եվրո)  |ղու-   |տում,   |

|    |                  |ծակիցներ |          |       |թյուն  |2020թ., |

|    |                  |         |          |       |(ՄՎտԺ/ |տ CO2/  |

|    |                  |         |          |       |տարի)  |տարի    |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.1 |Համայնքային       |ԵՔ       |2017-2018 |   34.0|  4,685|     978|

|    |ենթակայության     |         |          |       |       |        |

|    |հաստատություն-    |         |          |       |       |        |

|    |ներում էներգետիկ  |         |          |       |       |        |

|    |կառավարչի         |         |          |       |       |        |

|    |(մենեջերի)        |         |          |       |       |        |

|    |ինստիտուտի        |         |          |       |       |        |

|    |ներդրում          |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.2 |Հաստատությունների |ԵՔ       |2017-2018 |   12.0|  3,488|     728|

|    |շենքերում         |         |          |       |       |        |

|    |ջերմության        |         |          |       |       |        |

|    |պահպանման         |         |          |       |       |        |

|    |աշխատանքների      |         |          |       |       |        |

|    |իրականացնում      |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.3 |Վարչական շենքերի  |ԵՔ       |2017-2020 |   69.0|    385|      86|

|    |ներքին            |         |          |       |       |        |

|    |լուսավորության    |         |          |       |       |        |

|    |համակարգերում     |         |          |       |       |        |

|    |էներգաարդյունավետ |         |          |       |       |        |

|    |լուսատուների      |         |          |       |       |        |

|    |կիրառում          |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.4 |Երևանի            |ԵՔ       |2013-2020 |  289.1|  2,534|     512|

|    |համայնքային       |         |          |       |       |        |

|    |ենթակայության     |         |          |       |       |        |

|    |ենթակա հանրային   |         |          |       |       |        |

|    |շենքերում         |         |          |       |       |        |

|    |էներգաարդյունա-   |         |          |       |       |        |

|    |վետության         |         |          |       |       |        |

|    |ներդրումներ       |         |          |       |       |        |

|    |Համայնքային       |         |          |       |       |        |

|    |շենքերում         |         |          |       |       |        |

|    |վերականգնվող      |         |          |       |       |        |

|    |էներգիայի         |         |          |       |       |        |

|    |օգտագործումը      |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.5 |Համայնքային       |ԵՔ, ՀՀԱՆ |2018-2020 |1,227.0|  3,409|     690|

|    |շենքերում         |         |          |       |       |        |

|    |վերականգնվող      |         |          |       |       |        |

|    |էներգիայի         |         |          |       |       |        |

|    |օգտագործումը      |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.6 |Համայնքային       |ԵՔ       |2013-2020 |5,396.0|  9,788|   1,977|

|    |շենքերում         |         |          |       |       |        |

|    |էներգաարդյունա-   |         |          |       |       |        |

|    |վետության         |         |          |       |       |        |

|    |միջոցառումներով   |         |          |       |       |        |

|    |շինարարական       |         |          |       |       |        |

|    |վերանորոգման      |         |          |       |       |        |

|    |ներդրումներ       |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.7 |«Ներդրումների     |ԵՔ       |2016-2020 |1,723.9| 35,819|   7,235|

|    |ռիսկերի նվազեցում |         |          |       |       |        |

|    |և  մասշտաբավորում.|         |          |       |       |        |

|    |շենքերի ԷԱ        |         |          |       |       |        |

|    |արդիականացում»    |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|P.8 |Նախակրթարաններում |ԵՔ       |2013-2020 |  400.8|  1,194|     265|

|    |կենցաղային        |         |          |       |       |        |

|    |սարքավորումների   |         |          |       |       |        |

|    |արդիականացում     |         |          |       |       |        |

|____|__________________|_________|__________|_______|_______|________|

|    |Ընդամենը          |         |          |  9,152| 61,302|  12,471|

._____________________________________________________________________.

 

5. Քաղաքային կոշտ կենցաղային թափոններ

 

Երևան համայնքի վարչական տարածքից հավաքված կենցաղային աղբը տեղափոխվում է հետևյալ չորս Նուբարաշենի, Ջրվեժի, Մասիսի և Աջափնյակ վարչական շրջանի Սպանդարյան արդյունաբերական հանգույցի տարածքի աղբավայրեր: Համաձայն ԿԷԶԳԾ ուղեցույցի գործողություների ծրագրում, բացի էներգետիկ և տրանսպորտային ոլորտներից, կարող են դիտարկվել ջերմոցային գազերի արտանետումների այլ աղբյուրներ միայն այն դեպքում, եթե տվյալ քաղաքապետարանի կողմից պլանավորված միջոցառումները քաղաքապետարանի իրավասության ներքո կարող են հանգեցնել այս հավելյալ աղբյուրներից ՋԳ կրճատումների: Քանի որ մինչև 2020թ. պլանավորվում են միջոցառումներ միայն Նուբարաշենի աղբավայրի համար, ելակետային ՋԳ արտանետումների կադաստրում և մեղմման միջոցառումներում ընդգրկված է միայն Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը:

Նուբարաշենի աղբավայրը ՀՀ կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) աղբավայրերից խոշորագույնն է տեղակայված Երևանի համանուն վարչական համայնքի տարածքում: Այն գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից դեպի հարավ-արևելք մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք: (25)

___________________

25) Տե՛ս Երևանի զարգացման 2015 թվականի ծրագիր` ընդունված Երևան քաղաքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 23-ի N 263-Ն որոշմամբ:

 

5.1 Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրից ԶԳ արտանետումները

Հիմնվելով ՋԳ 2012թ. ազգային կադաստրի թափոններ բաժնի արդյունքների վրա ստորև առանձնացվել է Երևանի Նուբարաշենի աղբավայրից ստացված ՋԳ արտանետումների մասնաբաժինը: Հաշվառման ընթացքում օգտագործվել են բոլոր այն հաշվարկային և լռելյայն (26) գործակիցները, որոնք կիրառվել են ՀՀ 2012թ. ՋԳ ազգային կադաստրի կազմման ընթացքում համաձայն ԿՓՓՄԽ ուղեցույցների:

___________________

26) Default (eng.)

 

Դիտարկվել են Նուբարաշենի աղբավայրի կոշտ կենցաղային թափոններից (ԿԿԹ) CH4 արտանետումները: ԿԿԹ բաց այրումն ընդհանրապես չի դիտարկվել, քանի որ այն գրեթե բացակայում է մայրաքաղաքի պարագայում:

Ներկայումս մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով շուրջ 850-900 տոննա (տարեկան 200-220 հազար տոննա) կենցաղային և այլ բնույթի աղբ: Կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում, այլ խտացվում և վնասազերծվում է` ծածկվելով 25-30 սմ հողի շերտով:

2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ, Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը:

Ներկայումս Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում մոտ 8 հա տարածքում, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով, մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում: Տարածքը ծածկված է հերմետիկ թաղանթով և հողի շերտով: Ծրագրի իրականացման տևողությունը 16 տարի է: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023թ., ըստ հաշվարկների պետք է իրականացվի 512 հազ.տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

Ծրագրի ֆինանսավորումը ներառյալ համակարգի պահպանման և շահագործման ծախսերը, իրականացնում է ճապոնական կողմը: Կառույցը հանձնվել է հայկական կողմին որպես սեփականություն, իսկ շահագործումն իրականացնում է «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն:

 

Նկար 5.1. Մեթանի կորզման հորերի տեղաբաշխումը Նուբարաշենի ԿԿԹ աղբույսի «Բլոկ Բ-արևմտյան» հարթակում (ձախից), մեթանի այրման կայանքը (ՄթԱԿ, աջից)

________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Աղբավայրից տարեկան մեթանի և համարժեք ածխաթթու գազի արտանետումները հսկվում և հավաստագրվում են միջազգային հավաստագիր ունեցող կազմակերպության կողմից և գրանցվում են որպես սերտիֆիկացված կրճատման միավորներ: Արտանետումները ներկայացված են Աղյուսակ 5.1-ում:

 

Աղյուսակ 5.1. Նուբարաշենի ԿԿԹ արտանետումները, հազ.տոննա

 

._____________________________________________.

|Արտանետումներ     |   2010  |  2011  |  2012 |

|__________________|_________|________|_______|

|Մեթան (կտ)        |   10.8  |  10.8  |  10.9 |

|__________________|_________|________|_______|

|CO2 համարժեք      |  225.8  | 227.0  | 228.3 |

._____________________________________________.

 

5.2 Միջոցառում M.1. ԿԿԹ-ի ոլորտում մեղմման միջոցառում, մեթանի կորզման ծրագիրը

 

Նուբարաշենի աղբավայրի փակման, նոր աղբավայրի բացման և մեթանի կորզման ծրագրի ընդլայնումը ներառված է Երևանի զարգացման ծրագրերում: 2015թ. հոկտեմբերի 16- ին ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է կոշտ կենցաղային թափոնների ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր: Հաշվի առնելով վերոհիշյալը` ԿԷԶԳԾ-ում դիտարկվել են նաև Երևանի ԿԿԹ-ից առաջացած ՋԳ արտանետումների մեղմման միջոցառումները:

Գործող մեթանի կորզման կայանը տեղակայված է Նուբարաշենի աղբավայրի մոտ 9 հա մակերես զբաղեցնող «Բլոկ Բ-արևմտյան» հարթակում (տես Նկար 5.1` ձախից): Այն բաղկացած է մեթանի կորզման (հավաքման) 27 ուղղահայաց հորերից: Այդ հորերից կորզված մեթանը ռադիալ խողովակներով հավաքվում է 4 փնջային հանգույցներում, ուր տեղակայված են նաև հանգուցային հորերը և կոնդնեսատի հավաքման բաքերը: Նկար 5.2-ում պատկերված է մեթանի կորզման 27 ուղղահայաց հորերի տեղաբաշխման սխեման Նուբարաշենի ԿԿԹ աղբույսի «Բլոկ Բ» հարթակում: Այնուհետև երկայնական խողովակաշարով կորզված և չորացված մեթանը տեղափոխվում է մեթանի այրման կայանք (ՄթԱԿ, տե՛ս Նկար 5.1 աջից) արտադրված շվեյցարական Hofstetter Umwelttechnik AG ընկերության կողմից:

Ծրագրի իրականացման առաջին փուլում կատարվել է 27 ուղղահայաց հորերի նախապատրաստում, կորզման խողովակաշարի և ՄթԱԿ տեղակայում: 2009թ. օգոստոսից իրականացվում է «Բլոկ Բ-արևմտյան» հարթակից մեթանի կորզում, տեղափոխում ՄթԱԿ և այնտեղ ջահայրվում (flaring): Ծրագրով պլանավորված էր նաև 2-րդ փուլի իրականացումը մեթանի այրում հատուկ գազատուրբինային էլեկտրական գեներատորում (ԳԷԳ), էլեկտրական էներգիայի ստացման նպատակով, որն էլ կօգտագործվեր Նուբարաշեն աղբավայրի սեփական կարիքների համար (ջեռուցում, լուսավորում և այլն): Սակայն տարաբնույթ պատճառներով ծրագրի այս փուլը չի իրականացվել:

Համաձայն Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ/CDM) շրջանակում իրականացված մոնիտորինգի պաշտոնական արդյունքների (27) մեթանի կորզման ծրագրի ներկայիս առաջին փուլի շրջանակներում 9 հա մակերեսով «Բլոկ Բ-արևմտյան» հարթակից ամսական կորզվում և ջահայրվում է մոտ 81 տ մեթան, որը համարժեք է տարեկան մոտ 20.4 կտ CO2 գազի արտանետման կանխարգելման (81 տ CH4 x 21 x 12 ամիս): (28)

________________________

27) Nubarashen Landfill Gas Capture and Power Generation Project in Yerevan. PDD 0069. 2nd monitoring period - from 01/04/2010 until 31/07/2011. CDM MONITORING REPORT. Version 01. 08/09/2011

28) մեթանի CO2 գազի արտահայտման գործակիցը հավասար է 21-ի.

 

Հենվելով այս արդյունքների վրա և հաշվի առնելով Նուբարաշենի աղբավայրին առնչվող ներկայիս ծրագրերը ԿԷԶԳԾ շրջանակներում նախատեսվում է, որ մինչև 2020թ. հնարավոր է.

. ընդլայնել «Բլոկ Բ-արևմտյան» հարթակի 9 հա մակերեսի վրա առկա մեթանի կորզման ցանցը Նուբարաշենի աղբավայրի մնացած երկու հատվածների վրա (Բլոկ Բ-հարավային և Բլոկ C ընդհանուր 10 հա մակերեսով, տե՛ս նկար 5.4), ինչը հնարավորություն կընձեռի ամսական կորզման ծավալները ներկայիս 81 տ-ից հասցնել մինչև 171 տ մեթան (կամ 43.092 կտ CO2 համարժեք տարեկան),

. Նուբարաշենի աղբավայրի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ստացման նպատակով տեղակայել 1.5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ԳԷԳ, որը կաշխատի տեղակայված հզորության օգտագործման 0.5 գործակցով (plant factor):

Սկսած 2-րդ փուլի մեկնարկային տարուց 2020թ.+, հնարավոր կլինի կանխարգելել 43.092 կտ CO2 համարժեք ՋԳ արտանետում և արտադրել տարեկան մոտ 6.5-7.0 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հավելենք, որ բերված գնահատականները կոնսերվատիվ են: Քանի որ ժամանակի ընթացքում փոխվում է ԿԿԹ մորֆոլոգիան, որում ավելանում է կենսաբանորեն քայքայման ենթակա մասնաբաժինը, որը կհանգեցնի նաև մեթանի գոյացման ավելացման: Դա նշանակում է, որ նոր Բլոկ Բ-հարավային և Բլոկ C հարթակներում գոյացած մեթանի տեսակարար մասնաբաժինը (տ CH/մեկ հա-ից) կլինի ոչ պակաս, քան «Բլոկ Բ-արևմտյան» հարթակի ցուցանիշները:

2016թ. մարտին ավարտվեցին Եվրոպական ներդրումային բանկի օժանդակությամբ իրականացվող Նուբարաշենի աղբավայրի վերազինման/փակման, այդտեղ մեթանի կորզման և դրա հիման վրա էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրի հիմնական ցուցանիշների գնահատման աշխատանքները: Համաձայն ստացված գնահատականների ակնկալվում է, որ Նուբարաշենի աղբավայրի ընդլայնված կորզման համակարգը թույլ կտա հավաքել 962 մ3/ժ նոմինալ հոսքով կենսագազ: Սա համարժեք է մոտ 436.5 նմ3/ժ մեթանի հոսքի աղբավայրում ներկայումս առկա կենսագազում 50% մեթանի պարունակության գործակցին համարժեք: (29) Դրա օգտակար յուրացման համար առաջարկվում է գոյություն ունեցող ՄթԱԿ մոտակայքում տեղակայել 1.06 ՄՎտ նոմինալ հզորությամբ գազագեներատոր, որը, համաձայն ԵՆԲ-ի գնահատականների, 2019թ. սկսած կապահովի տարեկան մոտ 7.63 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի արտադրություն:

______________________

29) Տե՛ս Yerevan Solid Waste Assignment. European Investment Bank, ERD/LOT 2 - Solid Waste. LANDFILL CLOSURE CONCEPT NOTE. March 2016., Էջ 33-34,

 

Նկատենք, որ ԵՆԲ ուսումնասիրության այս գնահատականը (14% ճշտգրտությամբ) համահունչ է վերը բերված ԿԷԶԳԾ գնահատականի հետ: Հավելենք սակայն, որ ԵՆԲ-ի կատարած գնահատականը ենթադրում է Հայաստանի համար տեղակայված հզորության օգտագործման գործակցի անսովոր բարձր ցուցանիշ 0.82, կամ կայանքի նոմինալ հզորությամբ աշխատանք տարեկան մոտ 7,195 ժամ տևողությամբ: ՈՒստի, իրատեսական է Նուբարաշենի մեթանի կորզման ընդլայնված ծրագրի ակնկալվող տարեկան արտադրանքը գնահատել որպես մոտ 44,644 կտ CO2 համարժեք ջերմոցային գազի արտանետման կանխարգելում և մոտ 7.0 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի արտադրություն սկսած 2019թ.:

 

Աղյուսակ 5.2. Միջոցառում M.1. Նուբարաշենի աղբավայրում մեթանի կորզման ծրագրի արդյունքները

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուրը,      |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|համագործակից   |Եվրո  |___________________|CO2 տոննա |            |

|կառույցներ     |      |էլեկտրա-  |բնական  |          |            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, ԵՆԲ, E5P   |   293|   7.000  |        |  44,644  |2018-2020   |

.__________________________________________________________________.

 

Նկար 5.2. Մեթանի կորզման 27 ուղղահայաց հորերի տեղաբաշխման սխեման Նուբարաշենի ԿԿԹ աղբույսի «Բլոկ Բ-արևմտյան» հարթակում:

 

Նկար 5.3. Մեթանի կորզման Շիմիձու կորպորացիայի ծրագրի առաջին (կորզում և ջահայրում, սև գիծ) և 2-րդ փուլերը (էլեկտրաէներգիայի գեներացիա ԳԷԳ միջոցով, կապույտ ընդհատ գիծ):

_________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

6. Քաղաքային լուսավորության համակարգ

 

6.1. Քաղաքային լուսավորության համակարգի էներգասպառումը

 

Փողոցային և բակային լուսավորության համակարգը հանդիսանում է համայնքային բյուջետային ֆինանսավորման օբյեկտ և էլեկտրական էներգիայի խոշոր սպառող: Վերջին 5-6 տարիների ընթացքում Երևանի արտաքին լուսավորության համակարգը քանակական և որակական զգալի փոփոխություններ է կրել: Գործնականում դադարել է էներգետիկ տեսանկյունից անարդյունավետ (սնդիկային) լամպերի կիրառումը, որոշ փողոցներում 2012թ հետո ներդրվել են ժամանակակից էներգաարդյունավետ լուսատուներ տարբեր դրամաշնորհային, վարկային և այլ ծրագրերով:

Արտաքին լուսավորության համակարգի տեխնիկական զինվածության վերաբերյալ տվյալները ներկայացված են Աղյուսակ 6.1-ում:

 

Աղյուսակ 6.1. Երևանի արտաքին լուսավորության համակարգի տեխնիկական բնութագրերը

 

.____________________________________________________________________.

|Անվանում                           |Չափման  |   Մեծություն          |

|                                   |միավոր  |_______________________|

|                                   |        | 2010թ.| 2011թ.| 2012թ.|

|___________________________________|________|_______|_______|_______|

|1. Փողոցային լուսատուների          |հատ     | 26,178| 27,170|28,950 |

|հենասյուների թիվը                  |        |       |       |       |

|___________________________________|________|_______|_______|_______|

|2. Լուսատուների ընդհանուր թիվը     |հատ     | 48,222| 49,765|51,015 |

|**** այդ թվում                     |        |       |       |       |

|___________________________________|________|_______|_______|_______|

|- շիկացման լամպեր                  |հատ     |  1,488|    -  |    -  |

|                                   |________|_______|_______|_______|

|                                   |Վտ *)   |    100|    -  |    -  |

|___________________________________|________|_______|_______|_______|

|- լյումինիսցենտային լամպեր         |հատ **) |  5,694|  4,799|  2,447|

|                                   |________|_______|_______|_______|

|                                   |հատ ***)|       |    616|    751|

|                                   |________|_______|_______|_______|

|                                   |Վտ *)   |100-400|100-400|100-400|

|___________________________________|________|_______|_______|_______|

|- Նատրիումային լամպեր              |հատ     | 41,040| 44,350| 46,817|

|                                   |________|_______|_______|_______|

|                                   |Վտ *)   |100-400|100-400| 70-250|

|___________________________________|________|_______|_______|_______|

|- Լուսադիոդային լամպեր             |Հատ     |   -   |   -   |   -   |

|                                   |________|_______|_______|_______|

|                                   |Վտ *)   |   -   |   -   |   -   |

|___________________________________|________|_______|_______|_______|

|3. Լուսավորվող փողոցների ընդհանուր |կմ      |  1,174|  1,196| 1,22 6|

|երկարությունը                      |        |       |       |       |

.____________________________________________________________________.

 

*) Աղյուսակում տրվում են լուսատուների միավոր էլեկտրական հզորությունները,

**) Սնդիկային լամպեր

***) Կոմպակտ ֆլյուորեսցենտային լամպեր

****) Գնահատումները կատարվել են քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա

 

Երևան քաղաքի փողոցային լուսավորության համակարգի էլեկտրական էներգիայի սպառումը 2012թ. կազմել է 34.46 ԳՎտժ/տարի, լուսատուների դրվածքային էլեկտրական հզորությունը 12.82 ՄՎտ: Փողոցային լուսատուների մեջ գերակշռում են նատրիումային լամպերը, որոնց մասնաբաժինն ընդհանուր լուսատուների թվում` 2010-2012թթ. ժամանակահատվածում տատանվել է 85-90%-ի սահմաններում: Երևանում փողոցային լուսավորության բնագավառում 2011 թվականից չեն օգտագործվում շիկացման լամպեր:

Երևան քաղաքի արտաքին լուսավորության համակարգի 2010-2012թթ. շահագործման էներգետիկական ցուցանիշներն ամփոփված են Աղյուսակ 6.2-ում (աղբյուրը «Երքաղլույս» ՓԲԸ):

 

Աղյուսակ 6.2. Երևանի արտաքին լուսավորության համակարգի շահագործման ցուցանիշները

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում                 |Չափման  |   Մեծություն          |

|                                   |միավոր  |_______________________|

|                                   |        | 2010թ.| 2011թ.| 2012թ.|

|___________________________________|________|_______|_______|_______|

|Համակարգի դրվածքային էլեկտրական    |կՎտ     | 12,755| 13,033| 12,820|

|հզորություն                        |        |       |       |       |

|___________________________________|________|_______|_______|_______|

|Հզորության օգտագործման ժամաքանակ   |ժամ/տարի|  2,494|  2,401|  2,688|

|___________________________________|________|_______|_______|_______|

|Ձմեռային ամիսներին միջին           |ժամ/օր  |    7.9|    9.2|    9.8|

|աշխատաժամեր                        |        |       |       |       |

|___________________________________|________|_______|_______|_______|

|Ամառային ամիսներին միջին           |ժամ/օր  |    6.3|    5.8|    6.2|

|աշխատաժամեր                        |        |       |       |       |

|___________________________________|________|_______|_______|_______|

|էլեկտրաէներգիայի տարեկան սպառում   |ԳՎտժ    |   31.8|   31.3|   34.5|

.____________________________________________________________________.

 

Փողոցային լուսավորության համակարգում դրվածքային էլեկտրական հզորության օգտագործման տարեկան ժամաքանակը տարիների ընթացքում դրսևորել է կայունացման միտում 24002700 ժամի տիրույթում:

 

6.2 Քաղաքային լուսավորության համակարգի ՋԳ արտանետումները

 

Քաղաքային լուսավորության համակարգում էլեկտրաէներգիայի սպառման արդյունքում ՋԳ արտանետումների ամփոփ ցուցանիշները բերված են ստորև (աղբյուրը «Երքաղլույս» ՓԲԸ).

 

Աղյուսակ 6.3. Երևանի արտաքին լուսավորության համակարգի ՋԳ արտանետումները

 

._______________________________________________________________.

|Ցուցանիշի անվանում           |Չափման|    Մեծություն            |

|                             |միավոր|__________________________|

|                             |      | 2010թ. | 2011թ. | 2012թ. |

|_____________________________|______|________|________|________|

|էլեկտրաէներգիայի սպառում     |ՄՎտժ  |31,800.0|31,300.0|34,460.0|

|_____________________________|______|________|________|________|

|CO2 արտանետումներ            |հազ. տ| 7,059.6| 6,948.6| 7,650.0|

._______________________________________________________________.

 

6.3 Քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները

 

2013թ. սկսած դոնորների և միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ իրականացվում են ծրագրեր, որոնց արդյունքում Երևանում քաղաքային լուսավորության համակարգում ներդրվում են արդյունավետ լուսադիոդային լամպեր, որոնք մոտ 60%-ով ավելի սակավ էլեկտրաէներգիա են ծախսում նույն կամ նույնիսկ առավել բարձր լուսային արդյունավետության պայմաններում:

 

6.3.1 Միջոցառում L.1. Քաղաքային լուսավորության համակարգի էներգաարդյունավետության բարձրացումը

 

Էներգաարդյունավետության բարձրացման և ՋԳ արտանետումների կրճատմանն ուղղված փողոցային լուսավորության համակարգի արդյունավետության բարձրացման սույն միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի կողմից (2013-2017թթ.): Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքի արտաքին լուսավորության համակարգերի էներգաարդյունավետ արդիականացման մի քանի ծրագիր:

2015թ. մարտին Երևանի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող 9 կմ երկարությամբ ճանապարհահատվածում բարձր ճնշման նատրիումային լամպերով կահավորված թվով 756 լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային 482 լուսատուներով, (30) ինչի արդյունքում փողոցային լուսավորության համակարգի դրվածքային հզորությունը նվազել է 136.5 կՎտ-ով ապահովելով 63% էներգախնայողություն, ավելի բարձր լուսավորվածության մակարդակի ապահովման պարագայում (26 լյուքս նախկինում առկա 16 լյուքսի փոխարեն): Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվել է 503 ՄՎտժ էլեկտրաէներգիայի սպառման կրճատում:

_______________________

30) Ծրագրի համառոտ նկարագրությունը տե՛ս http://www.nature-ic.am/wp-content/uploads/2015/01/LED- Isakov-arm.pdf

 

Նկար 6.1 Երևան քաղաքում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգի ցուցադրական ծրագիր. «Քաղաքային կանաչ լուսավորություն» (ՔԿԼ), ՄԱԾԶ-ԳԷՖ ծրագիր

________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

2015թ. հունիսին նույն ծրագրի շրջանակներում Երևանի կենդանաբանական այգու նախկին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով ապահովելով 21.4 ՄՎտժ (77%) տարեկան էներգախնայողություն:

Վերոհիշյալ ծրագրերի արդյունքում Երևան քաղաքում ակնկալվում է տարեկան 830.4 ՄՎտժ էլեկտրաէներգիայի սպառման կրճատում, որը համարժեք է ելակետային տարում ամբողջ ոլորտի սպառման շուրջ 2.42%-ին: Ծրագրի կարևոր նվաճումներից մեկն է նաև այն է, որ էներգավճարների և շահագործման ծախսերի տնտեսումից գոյացած գումարներով հնարավոր է դարձել Երևանի համայնքային էներգախնայողության շրջանառու ֆոնդի ստեղծումը, որի միջոցները օգտագործվում են քաղաքային լուսավորության համակարգի հետագա արդիականացման համար:

2016թ. ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի և քաղաքապետարանի համատեղ ջանքերով, Երևանի քաղաքապետարանի էներգաարդյունավետության բարձրացման նպատակային ֆոնդի հաշվի միջոցներով իրականացվեց Հաղթանակի կամրջի և Մաշտոցի պողոտայի լուսավորության համակարգի արդիականացումը, որի արդյունքում նախատեսվում է ապահովել 306 ՄՎտժ (74%) տարեկան էներգախնայողություն:

Հաշվի առնելով ծրագրի ծավալների նման ընդլայնումը և շուկայում էներգաարդյունավետ լուսատուների գների նվազման միտումը այս հիմնադրամի ստեղծումը կարող է հանգեցնել մուլտիպլիկատորի (31) էֆեկտի երկարաժամկետ կտրվածքով բերելով համակարգային փոփոխության: Շրջանառու ֆոնդը թույլ է տալիս տարեկան խնայված միջոցների հաշվին 2020թ. ընդհանուր էներգախնայողությունը հասցնել 2,096 ՄՎտժ-ի: (32) Մնացած ցուցանիշներն ամփոփված են ստորև բերված աղյուսակում.

__________________________

31) Մուլաիպլիկաաորը կառավարվող համակարգի ելքային մեծության վրա դրական հակադարձ կապի բազմապատիկ ազդեցության չափը բնութագրող գործակից է: Աղբյուրը http://www.investopedia.com/video/play/multiplier-effect/: Մուլտիպլիկատորի էֆեկտը տվյալ դեպքում բնութագրվում է մեկ անգամ կատարված ներդրման արդյունքում լրացուցիչ ներդրումների հոսքի գոյացման հետ, որն էլ բերում է լրացուցիչ էներգախնայողության ազդեցության: էներգախնայողությունից գոյացող ներքին վերադարձի դրույքաչափը փաստացի դառնում է այն գործակիցը (մուլտիպլիկատորը), որով բազմապատկվում է նախնական ներդրումային կապիտալը:

32) Մուլտիպլիկատորի էֆեկտը գնահատվել է ելնելով մինչ օրս ՄԱԶԾ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրում 1 կՎտԺ խնայողության բերված արժեքից և տարեկան տնտեսված ֆինանսական միջոցների լիովին վերաներդրման սկզբունքից, ինչպես նաև արդեն գրանցված ներքին վերադարձի տոկոսադրույքից (մոտ 24.7%):

 

Աղյուսակ 6.4. Միջոցառում L.1. Քաղաքային լուսավորության համակարգի էներգաարղյունավեաության բարձրացման արդյունքները, 2020թ.

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուրը,      |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|համագործակից   |Եվրո  |___________________|տոննա CO2 |            |

|կառույցներ     |      |էլեկտրա-  |բնական  |          |            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, ՄԱԶԾ/ԳԷՖ   | 490.0|  2,183*  |    -   |   485    |2013-2017թթ.|

.__________________________________________________________________.

 

*) ներառում է շրջանառու ֆոնդի մուլտիպլիկատորի էֆեկտը

 

6.3.2 Միջոցառում L.2 Երևանի փողոցային լուսավորության արդյունավետության և հուսալիության բարձրացումը

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկավորման ծրագրի մեկնարկը տրվել է 2015թ., ծրագրի իրագործումը նախատեսվում է 2016-2017թթ.: Ընդհանուր վարկային փաթեթը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար կամ 5.45 մլն եվրո: Ներդրումների մեկ երրորդը (2 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորվում է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի ընկերակցության (E5P) դրամաշնորհով: Ծրագրի ավարտին ակնկալվում է տարեկան 2,554 ՄՎտժ էլեկտրաէներգիայի տնտեսում, որը կազմում է էլեկտրաէներգիայի բազային տարվա սպառման շուրջ 7.4%-ը: Այս ծրագիրն ուղղված չէ միայն էներգաարդյունավետությանը, այն նաև ունի ենթակառուցվածքի հուսալիության և անվտանգության բարձրացման հետ կապված ներդրումների զգալի բաղադրիչ: Ծրագրի էներգաարդյունավետության ու բնապահպանական հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև բերված աղյուսակում.

 

Աղյուսակ 6.5. Միջոցառում L.2. Երևանի փողոցային լուսավորության արդյունավետության և հուսալիության բարձրացման արդյունքները, 2020թ.

 

.__________________________________________________________________.

|Ֆինանսավորման  |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|աղբյուրը,      |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|համագործակից   |Եվրո  |___________________|տոննա CO2 |            |

|կառույցներ     |      |էլեկտրա-  |բնական  |          |            |

|               |      |էներգիա   |գազ     |          |            |

|_______________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, ՎԶԵԲ, E5P  |5450.0|  2554.0  |   -    |   567.0  |2016-2017թթ.|

.__________________________________________________________________.

 

6.3.3 Միջոցառում L.3 Բազմաբնակարանային գոտում բակային տարածքների լուսավորության համակարգերում արևային ֆոտովոլտայիկ սարքերի տեղադրումը

 

Նախատեսվում է մինչև 2020 թվականը թվով 1,500 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների լուսավորության համար կիրառել արևային անմիջական փոխակերպման PV- մոդուլներ յուրաքանչյուրը 260 Վտ էլեկտրական հզորությամբ:

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր ԲԲՇ-ի բակային տարածքի լուսավորությունը կապահովվի 2 մոդուլներով, հնարավորության դեպքում նաև շքամուտքային լուսավորությունը մեկական յուրաքանչյուր շքամուտքի համար: Միջին հաշվով յուրաքանչյուր բակային տարածքի համար կպահանջվի 4 PV-մոդուլ: Ընդունված է, որ 1 կՎտ պիկային հզորության ֆոտոէլեկտրական մարտկոցը Երևանի բազմաբնակարան կառուցապատման պայմաններում կարող է արտադրել տարեկան շուրջ 1,400 կՎտժ էլեկտրաէներգիա:

Ֆոտոէլեկտրական փոխակերպիչների կողմից էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրությունը կկազմի /\E = 1500 * 4 * 0.26 * 1400 = 2184.0 Մ4 տժ, ածխաթթու գազի արտանետումների կրճատումը` /\C02 = 0.222 * 2184 = 484.8 տ:

 

Աղյուսակ 6.6. Միջոցառում L.3. Բազմաբնակարանային գոտում բակային լուսավորության համակարգերում արևային ֆոտովոլտայիկ սարքերի արդյունքները, 2020թ.

 

._____________________________________________________________________.

|Կատարող          |Արժեք, |Էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|                 |հազ.   |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|                 |Եվրո   |___________________|տ CO2/տարի|            |

|                 |       |էլեկտրա- |բնական   |          |            |

|                 |       |էներգիա  |գազ      |          |            |

|_________________|_______|_________|_________|__________|____________|

|ԵՔ, «Երքաղլույս» |4,650.0| 2,184.0 |         |   484.8  |2018-2020թթ.|

|ՓԲԸ, դոնոր կազմա-|       |         |         |          |            |

|կերպություններ   |       |         |         |          |            |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2016
N 558-Ն
Որոշում