Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2016 թվականի N 558-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

9.4 Միջոցառում H.4. Մասնակցություն «Երկրի Ժամ» համընդհանուր միջոցառմանը

 

Միջոցառումն աշխարհի տարբեր երկրներում, որպես կանոն, կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա մարտի սկզբին և նպատակաուղղված է բնակչության շրջանում էլեկտրաէներգիայի խնայողության կարևորության իրազեկմանը: Երևանը 2010թ. միանալով այս նախաձեռնությանը,ամեն տարի այդ օրը մեկ ժամով անջատում է քաղաքի փողոցային լուսավորությունը տնտեսելով 17.1 ՄՎտժ էներգիա և կանխելով 3.8 տ CO2 արտանետում: Այս միջոցառման նպատակներից մեկն է նաև բնակչությանը ցուցադրել համատեղ իրականացվող միջոցառման էներգետիկ արդյունավետությունը, երբ խոսքը տարվա մեջ ընդամենը 1 օրվա 1 ժամի ընթացքում համատեղ էներգախնայման նախաձեռնության մասին է: Ընդ որում արտաքին փողոցային լուսավորությանն այսուհետ կավելացվեն նաև բյուջետային հիմնարկները 1 ժամով անջատելով էլեկտրասնուցումը անվտանգության կանոնները խստագույնս պահպանելու պայմանով: Համապատասխան իրազեկման արդյունքում այս նախաձեռնությանը կմիանա նաև բնակչությունը և մասնավոր սեկտորը:

Սպառողական խմբերի ժամային սպառումը գնահատելու համար ընդունվել է, որ.

1. բնակչության կողմից էլեկտրաէներգիայի օրական սպառման ծավալների 70%-ը տեղի է ունենում 10 ժամվա ընթացքում,

2. բյուջետային հիմնարկներում օրական սպառման 95%-ը 8 ժամվա ընթացքում,

3. փողոցային լուսավորության 100%-ը 5 ժամվա ընթացքում:

Այդպիսի մոտեցման դեպքում, հաշվի առնելով բերված սպառողական խմբերի կողմից էլեկտրաէներգիայի միջին օրական սպառման ծավալները, էներգետիկ արդյունավետության համար ստացվել եե հետևյալ մեծությունները.

- բնակչության համար` 0.7 * 95.52/10 = 6.686 ՄՎտժ,

- բյուջետային հաստատությունների` 0.95 * 19810/260/8 = 9.048 ՄՎտժ,

- փողոցային լուսավորության` 1.0 * 31300/365/5 = 17.1 ՄՎտժ: (44)

_________________________

44) Համաձայն ՄԱԶԾ/ԳԷՖ «Քաղաքային կանաչ քաղաքային լուսավորություն» ծրագրի գնահատականի Երևանի քաղաքային լուսավորության համակարգերի դրվածքային հզորությունը կազմում է 15 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան սպառումը կազմում է 31,3 մլն կՎտժ, որն էլ օրական աշխատանքի 5-ժամյա գրաֆիկով համարժեք է ժամում 17.15 ՄՎտժ-ի:

 

Այսպիսով, քաղաքի բնակչության լրիվ մասնակցության պայմաններում սույն միջոցառումն ի վիճակի է հասնելու էլեկտրաէներգիայի 32.9 ՄՎտժ տնտեսման:

 

Աղյուսակ 9.4. Միջոցառում H.4. «Երկրի Ժամ» համընդհանուր միջոցառմանը մասնակցության արդյունքների գնահատում, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգակիրների      |Արտանե-   |Ներդրման    |

|հնարավոր աղբյուր,|հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|տումների  |տարիներ     |

|համագործակից     |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2-ի   |            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ               | 6.0  |   32.9   |   -    |   7.3    |2017-2020թթ.|

.____________________________________________________________________.

 

9.5 Միջոցառում H.5. Մասնակցություն համաեվրոպական «Կայուն էներգետիկայի օրեր» միջոցառմանը

 

Միջոցառման մասնակիցներն են բնակչությունն ու բյուջետային հաստատությունները, որոնք հիմնականում օգտագործում են էլեկտրաէներգիա և բնական գազ: Էներգատնտեսմանը պետք է հասնել դրսևորելով ավելի խնայողական վերաբերմունք այդ էներգակիրների նկատմամբ, հատկապես` սննդի պատրաստման, կենցաղային էլեկտրասարքերի ու ներքին լուսավորության համակարգում: Այդպիսի օրերն անցկացվում են համաեվրոպական համագործակցությամբ նաև «Քաղաքապետների դաշնագիր նախաձեռնության շրջանակներում:

«Կայուն էներգետիկայի օրեր» միջոցառման գործիքակազմը բազմազան է և կարող է ստանալ ցանկացած ստեղծագործական և նորարարական ձևաչափեր: Որպես մի քանի օրինակ առաջարկվում է.

1. Երևանի վարչական շրջաններում բացօթյա Կայուն էներգետիկայի էքսպոների կազմակերպումը ոչ աշխատանքային օրերին ՎՇ հիմնական զբոսանքի հատվածներում (օրինակ Կենտրոն ՎՇ-ում դա կարող է լինել Հյուսիսային պողոտան): Էքսպոյի հարթակները կարող են կահավորել ՀՀ տարածքում գործող էներգաարդյունավետ շինարարության, այլընտրանքային էներգետիկայի, կանաչապատման և այլ թեմատիկ տեխնոլոգիաների արտադրողներն ու ներմուծողները: Խորագիրը կարող է փոխվել համապատասխան տվյալ տարվա առաջնայնություններին (օրինակ արդյունավետ ջերմամեկուսացում, լուսավորություն, ջեռուցում, վերականգնվող էներգիայի օգտագործում և այլն):

2. Համայնքը կարող է ձեռք բերել կամ վարձակալել էքսպոզիցիոն ավտոբուս կամ բեռնատար և այն կահավորել որպես «Էկո-ավտոբուս» կամ «Էներգետիկ ավտոբուս»: Թեմատիկ շրջիկ էկո-տաղավարը նոր գաղափար չէ և այդպիսի բազմաթիվ տաղավար-ավտոբուսներ ներկայումս շրջում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարբեր քաղաքներում: Այս ավտոբուսը տեխնիկական ԲՈԻՀ-երի հետ համագործակցությամբ արտաքինից գրավիչ կձևավորվի, կկահավորվի ժամանակակից էներգաարդյունավետ շինարարական նյութերով և կենցաղային սարքավորումներով, կհամալրվի ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներով, որոնք համապատասխան պատրաստվածության դեպքում կկարողանան ցուցադրել և մեկնաբանել ժամանակակից էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունները, շուկայում առկա հասանելի նյութերը, կիրառության ձևերը (օրինակ էներգաարդյունավետ լամպեր, ջերմամեկուսացում, արևային ջրատաքացուցիչներ և այլն): Ավտոբուսը կշրջի վարչական շրջանների բնակելի թաղամասներով ոչ աշխատանքային օրերին և կլուսաբանի բնակչության լայն խավերին: Ավտոբուսում ցուցադրված նմուշները պարբերաբար կթարմացվեն միջոցառման արդյունավետության բարձր մակարդակի պահպանման նպատակով: Այս միջոցառման մեջ հնարավոր է նաև մասնավոր հատվածի ներգրավումը: Տեխնոլոգիաների մատակարարները կարող են մասնակցել առևտրային գովազդի սկզբունքով համալրելու ավտոբուսի ցուցանմուշների կազմը:

Ընդունվում է, որ Երևանի բնակիչների 80%-ը իրազեկվում է և կիրառում է էներգախնայողության միջոցառումներ, որոնք իրականացվում են միայն աշխատանքային օրերին և հասնում է 5-ական րոպեի չափով էլեկտրաէներգիայի և բնական գազի տնտեսմանը: Այդ դեպքում տարեկան կտրվածքով միջոցառումը կտևի.

 

5 * 260/60/24 = 0.903 լրիվ օր:

 

Երևանի բնակչության կողմից էլեկտրաէներգիայի միջին օրական սպառումը հավասար է 2390.6 ՄՎտժ/օր, բնական գազինը 6016.3 ՄՎտժ/օր, բյուջետային հաստատություններինը համապատասխանաբար 76.18 և 147.89 ՄՎտժ/օր (աշխատանքային օրերի թիվն ընդունվում է 260):

 

Այսպիսով, տնտեսված էլեկտրաէներգիայի և բնական գազի ծավալները կլինեն.

1. բնակչության կողմից` 0.8 * 0.903 * 2390.6 = 1728.0 Մ4աժ էլեկտրաէներգիա և 0.8 * 0.903 * 6016.3 = 4346.16 ՄՎտժ բնական գազ,

2. բյուջետային հաստատությունների կողմից 0.903 * 76.18 = 68.79 ՄՎտժ էլեկտրաէներգիա և 0.903 * 147.89 = 133.55 ՄՎտժ բնական գազ:

 

Աղյուսակ 9.5. Միջոցառում H.5. Համաեվրոպական «Կայուն էներգետիկայի օրեր» միջոցառմանը մասնակցության արդյունքների գնահատում, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|հնարավոր աղբյուր,|հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատումը,|տարիներ     |

|համագործակիցները |Եվրո  |___________________|տ CO2     |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |          |            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ               |  15.0|   1,796.8| 4,479.7|   1,302.9|2017-2020թթ.|

.____________________________________________________________________.

 

9.6 Միջոցառում H.6. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործընթացին դպրոցների ներգրավումը

 

9.6.1 Միջոցառում H.6.1. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործընթացին դպրոցների ներգրավումը

 

Կայուն էներգետիկայի թեմային նվիրված նմանատիպ միջոցառման նպատակը դպրոցական տարիքի երեխաների մեջ էներգիայի և ընդհանրապես բնության նկատմամբ բարեխիղճ ու խնայողական վերաբերմունքի սերմանումն է և, հետևաբար, այն ավելի հեռահար, ապագային միտված թիրախներ է սահմանում: Միջոցառման շրջանակներում ենթադրվում է դպրոցներում, այսպես կոչված, մոնիտորինգային խմբերի ստեղծում, որոնք կմասնակցեն «փափուկ միջոցառումների» մշակման, կազմակերպման և իրականացման աշխատանքներին: Նմանատիպ ծրագրերում լայնորեն օգտագործվել են «դպրոցական էներգաաուդիտորների ջոկատներ», «էներգետիկ ոստիկանություն», «կայուն էներգետիկ թատրոն», «կանաչ դպրոց», «էներգաարդյունավետ դպրոցների մրցույթ», «էներգաարդյունավետության պարեկային ծառայություն» և այլ ստեղծագործական ձևաչափեր, որոնց ընտրության հարցում ակտիվ կմասնակցեն հենց իրենք դպրոցականները:

Դպրոցական տարիքի երեխաների ընդհանուր թվաքանակը համաձայն Հայաստանի ԱՎԾ տվյալների կազմում է քաղաքի ողջ բնակչության շուրջ 17%-ը կամ 170 հազ. քաղաքացի: Ենթադրենք, որ բնակչության առնվազն 80%-ը այս կամ այն չափով առնչվում է երեխաների դպրոցական կյանքի հետ (միջին ընտանիքի անդամների քանակը = 3.6), ապա այդպիսի քաղաքացիների ընդհանուր թիվը կկազմի 170000 -3,6-0,8 - 490 հազ. մարդ կամ Երևանի բնակչության 48%: Ենթադրենք, որ այդ քաղաքացիներն օրվա ընթացքում կնախաձեռնեն էլեկտրաէներգիայի և բնական գազի առնվազն 5-ական րոպե տևողությամբ լրիվ խնայողություն, ապա խոսքը կգնա տարվա ընթացքում 5 * 365/60/24 = 1.267 լրիվ օրվա մասին: էլեկտրաէներգիայի և բնական գազի տնտեսման էներգետիկական և բնապահպանական արդյունքների հաշվարկը ցույց է տալիս.

1. էլեկտրաէներգիայի խնայողությունը` 1.267*0.48*2390.6=1453.87 Մ4տժ,

2. բնական գազի խնայողությունը` 1.267* 0.48*6016.3=3658.87 Մ4տժ:

 

Նմանատիպ միջոցառումները տեխնիկապես ավելի հագեցած ձևաչափով կարելի է իրականացնել նաև ուսանողների շրջանում:

 

9.6.2 Միջոցառում H.6.2. Դպրոցական հաստատություններում էներգախնայողությանը և վերականգնվող էներգետիկային նվիրված արտաժամյա պարապմունքների անցկացումը

 

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014թ. սկսած իրականացնում է «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն էր հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային, համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրների լուծման անհատական և խմբային ունակությունները:

Միջոցառման հիմնական նպատակն աշակերտների մոտ բնական ռեսուրսների նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունքի ձևավորումն է, որը կնպաստի վերը նշված միջոցառումների հաջող իրականացմանը և ակնկալվող արդյունավետության ստացմանը:

Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ այս բնույթի նախաձեռնությունը կբերի համաեվրոպական «Կայուն էներգետիկայի օրեր» միջոցառման արդյունավետության 50%-ի չափով օգուտներ անհամեմատ ավելի սակավ ներդրումների պայմաններում:

 

Աղյուսակ 9.6. Միջոցառում H.6. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործընթացին դպրոցների ներգրավման արդյունքների գնահատում, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|հնարավոր աղբյուր,|հազ.  |տնտեսումը ՄՎտժ/տարի|կրճատումը,|տարիներ     |

|համագործակիցները |Եվրո  |___________________|տ CO2     |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |          |            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, դպրոցներ,    |  33.5|   2,253.9| 5,858.9|   1,683.9|2018-2020թթ.|

|ԲՈԻՀ-եր, ՀԿ-ներ  |      |          |        |          |            |

.____________________________________________________________________.

 

9.7 Միջոցառում H.7. Բյուջետային հաստատությունների,ձեռնարկությունների ու ընկերությունների մասնագետների համար սեմինարների և դասընթացների կազմակերպումը

 

Միջոցառումը նպատակաուղղված է հաստատությունների, ձեռնարկությունների և ընկերությունների համար համեմատաբար նոր և փորձառություն չունեցող աշխատողների էներգետիկ կառավարիչների (էներգամենեջեր) իրազեկման բարձրացմանը, մասնագիտական հմտությունների խորացմանը և փորձի փոխանակմանը:

Այդպիսի թիրախավորումը հիմնարար կերպով կապացուցի էեերգախնայողության հնարավորություններն ու անհրաժեշտությունը և ներգրավված փորձագետներին հնարավորություն կընձեռի մշակել ավելի հիմնավորված և իրակատեսական առաջարկություններ էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի օգտագործման ոլորտներում:

Միջոցառման էներգետիկ և բնապահպանական արդյունքների ուղղակի և անմիջական գնահատումն անհնար է: Ենթադրաբար այն կունենա նույնպիսի քանակական արդյունք, ինչպես նախորդ միջոցառումը:

 

Աղյուսակ 9.7. Միջոցառում H.7. Բյուջետային հաստատությունների, ձեռնարկությունների ու ընկերությունների մասնագետների համար սեմինարների և դասընթացների կազմակերպման արդյունքների գնահատում, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Իրականացնող      |Արժեք,|էներգակիրների      |Արտանետման|Ներդրման    |

|                 |հազ.  |տնտեսում, ՄՎտժ/տարի|կրճատում, |տարիներ     |

|                 |Եվրո  |___________________|տ CO2     |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |          |            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ               |   7.0|     800.0| 2,200.0|     622.0|2018-2020թթ.|

.____________________________________________________________________.

 

9.8 Հորիզոնական միջոցառումների ամփոփ տվյալները

 

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված «փափուկ» միջոցառումների ներդրումային ցուցանիշները, էներգետիկական և բնապահպանական ընդհանուր արդյունքներն ամփոփված են Աղյուսակ 9.8-ում:

 

Աղյուսակ 9.8. Միջոլորտային «փափուկ» միջոցառումների հիմնական արդյունքները

 

._____________________________________________________________________.

|N   |Միջոցառում        |Ֆինանսա- |Իրականաց-|Գնահատ- |Ակնկալ-|Ակնկալ- |

|    |                  |վորման   |ման      |ված     |վող    |վող     |

|    |                  |աղբյուր/ |ժամկետ   |արժեք   |էներգա-|արտանետ-|

|    |                  |համագոր- |(սկիզբ - |(հազ.   |խնայո- |ման     |

|    |                  |ծակից    |ավարտ)   |եվրո)   |ղու-   |կրճատում|

|    |                  |կառույց- |         |        |թյուն  |տ CO2,  |

|    |                  |ներ      |         |        |(ՄՎտԺ/ |2020թ.  |

|    |                  |         |         |        |տարի)  |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.1.|Քաղաքային         |ԵՔ       |2017-2020|     100|   -   |   -    |

|    |էներգետիկ         |         |         |        |       |        |

|    |պլանավորում       |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.2 |«Կանաչ գնումներ»-ի|ԵՔ       |2017-2020|      25|   -   |   -    |

|    |ԵՔ, այլ           |         |         |        |       |        |

|    |գործընկերներ      |         |         |        |       |        |

|    |կանոնների         |         |         |        |       |        |

|    |սահմանում         |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.3.|Շենքերի էներգետիկ |ԵՔ, այլ  |2018-2020|      34|  1,045|     213|

|    |սերտիֆիկատների    |գործ-    |         |        |       |        |

|    |մշակում           |ընկերներ |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.4 |Մասնակցություն    |ԵՔ       |2013-2020|       6|     33|       7|

|    |«Երկրի ժամ»       |         |         |        |       |        |

|    |համընդհանուր      |         |         |        |       |        |

|    |միջոցառմանը       |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.5 |Մասնակցություն    |ԵՔ       |2017-2020|      15|  6,277|   1,304|

|    |համաեվրոպական     |         |         |        |       |        |

|    |«Կայուն           |         |         |        |       |        |

|    |էներգետիկայի օրեր»|         |         |        |       |        |

|    |միջոցառմանը       |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.6 |Քաղաքի էներգետիկ  |ԵՔ,      |2018-2020|      34|  8,113|   1,684|

|    |զարգացման         |դպրոցներ |         |        |       |        |

|    |գործընթացին       |ԲՈԻՀ-եր, |         |        |       |        |

|    |դպրոցների         |ՀԿ-ներ   |         |        |       |        |

|    |աշակերտության     |         |         |        |       |        |

|    |ներգրավում        |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|H.7 |Սեմինարների և     |ԵՔ       |2018-2020|       7|  3,000|     622|

|    |դասընթացների      |         |         |        |       |        |

|    |անցկացում         |         |         |        |       |        |

|    |հաստատությունների |         |         |        |       |        |

|    |մասնագետների      |         |         |        |       |        |

|    |համար             |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|    |Ընդամենը          |         |         |        |    221|  18,467|

._____________________________________________________________________.

 

10. Բնակելի ոլորտ

 

Քաղաքապետարանը բազմաբնակարան բնակֆոնդի պահպանման հրատապ ծախսերը հոգալու համար որոշակի ներդրումներ է կատարում, որոնք էլ անուղղակիորեն բերում են էներգախնայողական արդյունքի: Մայրաքաղաքի բնակֆոնդի պահպանումն ու հետագա շահագործումը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների թվում է, որով պայմանավորված տարեցտարի ավելանում են համատիրությունների կարիքների համար համայնքային բյուջեից տրամադրվող միջոցները: Այդ է պատճառը, որ, ինչպես նշվել էր ԿԷԶԳԾ սկզբում, ԿԷԶԳԾ-ը դիտարկում է բնակֆոնդում մեղմման միջոցառումներ, սակայն այդ ոլորտը ՋԳ արտանետումների ելակետային կադաստրի և մեղմման թիրախի մաս չի կազմում:

 

10.1 Քաղաքի բնակելի ֆոնդը

 

2010-2012թթ. համար Երևանի բնակֆոնդի քանակական ցուցանիշները ըստ կառավարման ձևերի և վարչական շրջանների, բերված են Աղյուսակներ 10.1 և 10.2-ում: ԲԲՇ-ները կազմում են մայրաքաղաքի բնակֆոնդի մոտ 62%-ը: Դրանց ավելի քան 96%-ը կառավարվում է համատիրությունների, հավատարմագրային և լիազորագրային կառավարիչների կողմից: Համայնքների կողմից կառավարվող բնակֆոնդը հետզհետե նվազում է, ինչպես և նախատեսված էր բնակֆոնդի սեփականաշնորհման, ԲԲՇ կառավարման ոլորտում պետական քաղաքականությամբ:

 

Աղյուսակ 10.1. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և բնակելի տների (առանձնատների) քանակներն ու ընդհանուր մակերեսները

 

.__________________________________________________________________.

|       |Բնակելի տների     |              ԲԲՇ ֆոնդ                 |

|       |բնակարանային ֆոնդ |                                       |

|       |__________________|_______________________________________|

|       |քանակ,  |Ընդհանուր|Շենքերի|Բնակարանների|Ընդհանուր մակերես,|

|       |միավոր  |մակերես, |քանակ  |քանակ,      |     հազ. մ2      |

|       |        |հազ. մ2  |       |միավոր      |                  |

|_______|________|_________|_______|____________|__________________|

|2010թ. |  51,792|    8,444|  4,731|     228,666|     14,429       |

|_______|________|_________|_______|____________|__________________|

|2011թ. |  54,726|    8,783|  4,729|     228,880|     14,524       |

|_______|________|_________|_______|____________|__________________|

|2012թ. |  55,626|    8,920|  4,746|     230,138|     14,727       |

|________________|_________|_______|____________|__________________|

|Որից`           |2010թ.   |    108|       5,138|    329,131       |

|ա) համայնքների  |_________|_______|____________|__________________|

|կողմից          |2011թ.   |     85|       4,294|    282,971       |

|կառավարվողը     |_________|_______|____________|__________________|

|                |2012թ.   |     75|       3,024|    202,980       |

|________________|_________|_______|____________|__________________|

|բ) համատիրու-   |2010թ.   |  4,623|     223,528|     14,100       |

|թյունների,      |_________|_______|____________|__________________|

|հավատարմագրային |2011թ.   |  4,644|     224,586|     14,241       |

|և  լիազորագրային|_________|_______|____________|__________________|

|կառավարիչների   |2012թ.   |  4,671|     227,114|     14,524       |

|կողմից          |         |       |            |                  |

|կառավարվողը     |         |       |            |                  |

.__________________________________________________________________.

 

Ամենամեծ թվով բազմաբնակարան շենքեր (ԲԲՇ) գտնվում են Կենտրոն վարչական շրջանում ԲԲՇ-ների ընդհանուր թվի 15.7%-ը, ամենաքիչ քանակությամբ ԲԲՇ-ներ կան Նուբարաշեն վարչական շրջանում ընդհանուրի 0.7% (տե՛ս Նկար 10.1):

 

Նկար 10.1. Շենքերի/շինությունների քանակն ըստ վարչական շրջանների, 2015թ.

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

2010-2012թթ. ընթացքում առանձնատների բնակֆոնդն ավելացել է տարեկան մոտ 2%-ով, բազմաբնակարան շենքերի բնակֆոնդը 0.8%-ով: Ընդհանուր առմամբ Երևան համայնքի բնակելի ֆոնդի աճն այդ տարիներին միջին հաշվով կազմել է 1.27%/տարի: (45)

___________________

45) Աղբյուրը` ԵՔ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տեղեկանքը, 09.03.2015թ. և ԱՎԾ 2015:

 

Աղյուսակ 10.2. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի քանակը` ըստ վարչական շրջանների (ներառյալ հանրակացարանային ֆոնդի շենքերը) տարեվերջին, 2010-2012թթ.

 

._____________________________________________.

|Վարչական շրջան             |2010 |2011 |2012 |

|___________________________|_____|_____|_____|

|Աջափնյակ                   |  425|  425|  426|

|___________________________|_____|_____|_____|

|Ավան                       |  239|  240|  240|

|___________________________|_____|_____|_____|

|Արաբկիր                    |  667|  667|  673|

|___________________________|_____|_____|_____|

|Դավթաշեն                   |  186|  186|  188|

|___________________________|_____|_____|_____|

|Էրեբունի                   |  263|  262|  262|

|___________________________|_____|_____|_____|

|Կենտրոն                    |  722|  731|  728|

|___________________________|_____|_____|_____|

|Մալաթիա-Սեբաստիա           |  580|  580|  583|

|___________________________|_____|_____|_____|

|Նոր Նորք                   |  668|  669|  669|

|___________________________|_____|_____|_____|

|Նորք-Մարաշ                 |    9|   10|   10|

|___________________________|_____|_____|_____|

|Նուբարաշեն                 |   37|   37|   37|

|___________________________|_____|_____|_____|

|Շենգավիթ                   |  626|  626|  626|

|___________________________|_____|_____|_____|

|Քանաքեռ-Զեյթուն            |  359|  360|  360|

|___________________________|_____|_____|_____|

|Ընդամենը                   |4,781|4,793|4,802|

._____________________________________________.

 

Աղբյուրը ազգային վիճակագրական ծառայություն (46)

___________________________

46) Բնակֆոնդի ցուցանիշների մասով ԵՔ տվյալները անննշան տարբերվում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից հաշվետվությունների ձևաչափերի տարբերության պատճառով: Հեղինակները ուղղորդվել են ԵՔ տվյալներով` բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ ձևաչափի տվյալներ առկա են եղել միայն ԱՎԾ հրապարակումներով:

 

Աղյուսակ 10.3. Երևան քաղաքի շենքերի/տների և բնակարանների քանակը ըստ վարչական շրջան

 

.___________________________________________________________.

|Համայնքը/վարչական շրջան    |     Ընդհանուր քանակ           |

|                           |_______________________________|

|                           |  ԲԲՇ  |Բնակարաններ|Առանձնատներ|

|___________________________|_______|___________|___________|

|Աջափնյակ                   |    426|     32,800|      3,398|

|___________________________|_______|___________|___________|

|Ավան                       |    237|     10,851|      1,643|

|___________________________|_______|___________|___________|

|Արաբկիր                    |    692|     34,300|      3,007|

|___________________________|_______|___________|___________|

|Շենգավիթ                   |    636|     26,809|      6,842|

|___________________________|_______|___________|___________|

|Մալաթիա-Սեբաստիա           |    586|     27,229|      5,597|

|___________________________|_______|___________|___________|

|Էրեբունի                   |    261|     13,455|     14,353|

|___________________________|_______|___________|___________|

|Նուբարաշեն                 |     35|      4,664|      1,092|

|___________________________|_______|___________|___________|

|Քանաքեռ-Զեյթուն            |    358|     15,447|      3,975|

|___________________________|_______|___________|___________|

|Դավթաշեն                   |    192|      9,013|      1,348|

|___________________________|_______|___________|___________|

|Կենտրոն                    |    764|     29,056|      8,329|

|___________________________|_______|___________|___________|

|Նոր Նորք                   |    681|     32,700|        250|

|___________________________|_______|___________|___________|

|Նորք-Մարաշ                 |     10|        179|      2,950|

|___________________________|_______|___________|___________|

|Երևան  համայնք -           |       |           |           |

|ընդամենը, որից             |  4,878|    236,503|     52,784|

|___________________________________________________________|

|* Տեղեկատվությունը տրամադրվել է ԵՔ աշխատակազմի կոմունալ    |

|տնտեսության վարչության կողմից 09.03.2015թ.-ի դրությամբ     |

.___________________________________________________________.

 

Նկար 10.2. Բնակարանների քանակը ըստ վարչական շրջանների և շենքի տեսակի, 2015թ.

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի գերակշիռ մասի տարիքը 30 տարուց ավելի է: Բազմաբնակարան շենքերի մոտ 30%-ը կառուցված է պանելից կամ մոնոլիտ բետոնից: Ինչպես կարելի է տեսնել 10.3-ում, ընդհանուր բնակֆոնդի միայն 40%-ը ավելի քան 40 տարվա է: Առանձնատները, որոնք կազմում են ամբողջ բնակելի տարածքի մեկ երրորդը, համեմատաբար լավ են պահպանվել: Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված ֆինանսական միջոցների սահմանափակության հետևանքով կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները, մեծացել է դրանց մաշվածությունը:

 

.____________________________________________________________________.

|Բնակֆոնդի կառուցվածքն   |Բնակֆոնդի կառուցվածքն|Բնակֆոնդի կառուցվածքն|

|ըստ պատող կոնստրուկցիայի|ըստ հարկերի քանակի   |ըստ կառուցման տարեթվի|

|________________________|_____________________|_____________________|

|                        |                     |                     |

.____________________________________________________________________.

 

Նկար 10.3. ԲԲՇ-երի կառուցվածքն ըստ կառուցման տարեթվի, հարկերի թվի և շինանյութի տեսակի, 2012թ.

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002թ. օրենքը պատշաճ ձևով չի հստակեցրել համատիրությունների իրավունքներն ու պարտականությունները, ինչի արդյունքում բազմաբնակարան շենքի վերանորոգումն ու պահպանումը լավ չի իրականացվում, և դրանց վիճակը տարեցտարի ավելի է վատանում: Շենքի պահպանման համար կատարվող չափազանց ցածր վճարները թույլ չեն տալիս կատարել նույնիսկ անհապաղ վերանորոգման աշխատանքներ: Լուրջ է նաև վճարների հավաքման իրավիճակը, որը հազիվ կազմում է 60%-ից ավելի: Խիստ անհրաժեշտ է հստակեցնել և վերասահմանել մի կողմից սեփականատիրոջ, մյուս կողմից` պատասխանատու կազմակերպությունների դերը:

Հայաստանի բազմաբնակարան բնակֆոնդի ջերմապահպանման ցուցանիշը ցածր է: Բարձր են ջեռուցման համար կատարվող ծախսերը: Կան բավականին լուրջ խնդիրներ կապված նկուղների տեխնիկական վիճակի և ջրամատակարարման ու կոյուղու ներքին ցանցերի հետ: Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասական ազդեցություն են ունեցել ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը, կենտրոնական ջեռուցման դադարեցումը: Բնակիչների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի կողմից իրականացված վերակառուցումների, կրող կոնստրուկցիաները փոփոխության ենթարկելու, տարիներ շարունակ հիմնանորոգման և ամրացման աշխատանքներ չկատարելու պատճառով ներկայումս մի շարք բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր ունեն տարբեր աստիճանների վթարայնություն (47): Գոյություն ունեցող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում ակնհայտ է ֆիզիկական մաշվածության բարձր մակարդակ, հիմնանորոգման կարիք ունեն մուտքերը, տանիքները և այլն:

__________________________

47) Տե՛ս https://www.yerevan.am/am/mayors-decisions/2658-a-2/ https://www.verevan.am/uploads/media/default/0001/34/13d42026a90289de354ffb d9d2bd3a87541fd282.pdf

 

Միաժամանակ ՀՀ կառավարության որոշման համաձայն ԲԲՇ-երի տեխնիկական ուսումնասիրությունները պետք է կատարվեն պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով բազմաբնակարան շենքերի մեծ մասի մոտ չի իրականացվել տեխնիկական վիճակի ուսումնասիրություն: Իսկ տեխնիկական վիճակը ներկայացնող փաստաթղթի բացակայությունը բացասաբար է ազդում հետագա կառավարման և շահագործման գործառույթների արդյունավետ իրականացման վրա:

Քանի որ Երևանի բնակֆոնդի համար առանձին ուսումնասիրություն չի իրականացվել, կարող ենք ենթադրել, որ Երևանի համար ներկայացուցչական կարող են լինել ՀՀ ամբողջ բնակֆոնդի վերլուծության ցուցանիշները: Համաձայն 2012թ. իրականացված գնահատման բազմաբնակարանային բնակֆոնդի մոտ 30%-ի վիճակը գնահատվում է վատ, 6%-ը համարվում է գերազանց կամ լավ, իսկ 64%-ը բավարար: Տեխնիկական թերությունները գրեթե ամբողջությամբ կուտակված են ընդհանուր բաժնային սեփականության մասում: Կան խնդիրներ նաև սեյսմիկ տեսանկյունից: Բնակֆոնդի բազմաբնակարան շենքերի պատյանները, այդ թվում ճակատային մասը, հանդիսանալով ընդհանուր բաժնային սեփականություն, գրեթե ամենուրեք վատթար վիճակում են: Տանիքների և դրանց ջրահեռացման համակարգերի նորոգման էլ ավելի հրատապ անհրաժեշտության պատճառով շենքերի պատյանների վերականգնման հարցին առայժմ ոչ մի առաջնայնություն չի տրվել: Տանիքների և դրանց ջրահեռացման համակարգերի առնվազն 75%-ը անհետաձգելի նորոգման կարիք ունի:

Բազմաբնակարան շենքերի մոտ 60%-ում մուտքերի և աստիճանավանդակների վերանորոգման կարիք է զգացվում: (48)

_________________________________

48) Տե՛ս ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 29-ի նիստի N 38 արձանագրային որոշում «ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման 4 պահպանման եվ շահագործման բարելավման Հնգամյա ռազմավարական ծրագիր». Հավելված: http://www.minurban.am/programs/files/29 09 11 n38 h.pdf

 

10.2 Բնակչության էներգասպառումը

 

Քաղաքն ամբողջությամբ ապահովված է էլեկտրամատակարարմամբ: Բնակչության գազիֆիկացման աստիճանը կազմում է 95%: Կենտրոնացված ջերմամատակարարումը, որը խորհրդային ժամանակաշրջանում բավարարում էր բազմաբնակարան շենքերի շուրջ 85%-ը, գործնականում գրեթե ամբողջությամբ դադարել է գործել սկսած 2004-2005թթ. ջեռուցման շրջանից: Ավան վարչական տարածքում գործում է կոգեներացիոն էներգամատակարարման համակարգ` 4,000 կՎտ դրվածքային էլեկտրական, 4400 կՎտ ջերմային հզորություններով և 15.12 Մվտ գագաթնային կաթսայական հզորությամբ: Այն սպասարկում է 39 ԲԲՇ-ների, սակայն նախատեսված է Ավան վարչական շրջանի թվով 76 ԲԲՇ-ների ջեռուցման և տաք ջրի պահանջարկի ապահովման համար: Եվս մեկ կոգեներացիոն համակարգ գործում է Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի էներգակենտրոնում: Այն, ի տարբերություն առաջինի, ի վիճակի է նաև ապահովել համալսարանային շենքերի մի մասի ցրտամատակարարումը 1.5 Մվտ հզորության աբսորբցիոն տեղակայանքի միջոցով: Իսկ ընդհանուր առմամբ ջեռուցումը բնակարանային սեկտորում իրականացվում է անհատական տաք ջրի և ջեռուցման բնակարանային կաթսաներով, գազի և/կամ փայտի վառարաններով, էլեկտրական ջեռուցիչներով, իսկ հանրային/կոմերցիոն շենքերում միայն ջեռուցող կաթսայատներով:

Քաղաքային համայնքի տարածքում է տեղաբաշխված Երևանի ջերմաէլեկտրակայանը, որի սարքավորումներն արդեն սպառել են աշխատանքային ռեսուրսները (1-ին ագրեգատը գործարկվել է 1963թ.) և ՋԷԿ-ի նոր շոգեգազատուրբինային էներգաբլոկը, որն օժտված է բարձր էներգաարդյունավետությամբ. զուտ էլեկտրական ՕԳԳ-ն կազմում է շուրջ 49%:

Բնակելի սեկտորում էներգակիրների ծախսը հիմնականում կապված է ջեռուցման, տաք ջրի և կերակրի պատրաստման, լուսավորության, էլեկտրական կենցաղային սարքերի սնուցման հետ: Հիմնական էներգակիրներն են էլեկտրաէներգիան, բնական գազը, իսկ առանձնատնային գոտիներում նաև վառելափայտը:

Երևան համայնքի ԲԲՇ-ների և առանձնատների բնակչության կողմից էլեկտրական էներգիայի և բնական գազի սպառման տվյալները 2010-2012թթ. ժամանակահատվածի համար ներկայացված են Աղյուսակ 10.4-ում:

 

Աղյուսակ 10.4. Բնակելի սեկտորում էներգակիրների սպառումը

 

._____________________________________________________________________.

|Անվանում               |Չափման      |          Մեծություն            |

|                       |միավոր      |________________________________|

|                       |            |  2010թ.  |  2011թ.  |  2012թ.  |

|_______________________|____________|__________|__________|__________|

|Էլեկտրական էներգիա     |ՄՎտժ/տարի   | 767501.90| 855292.80| 872585.70|

|_______________________|____________|__________|__________|__________|

|Բնական գազ             |հազ.նմ3/տարի| 194124.75| 247323.57| 239054.94|

|                       |____________|__________|__________|__________|

|                       |ՄՎտժ/տարի   |1783229.95|2271914.31|2195958.68|

|_______________________|____________|__________|__________|__________|

|- այդ թվում ԲԲՇ        |հազ.նմ3/տարի| 126808.50| 165133.60| 159613.70|

|                       |____________|__________|__________|__________|

|                       |ՄՎտժ/տարի   |1164862.88|1516917.62|1466211.54|

|_______________________|____________|__________|__________|__________|

|- այդ թվում առանձնատներ|հազ.նմ3/տարի|  67316.25|  82189.93|  79441.23|

|                       |____________|__________|__________|__________|

|                       |ՄՎտժ/տարի   | 618367.07| 754996.70| 729747.14|

|_______________________|____________|__________|__________|__________|

|Վառելափայտ             |հազ. մ3     |     71.12|     77.21|     71.96|

|                       |____________|__________|__________|__________|

|                       |ՄՎտժ/տարի   | 177692.00| 192892.10| 179873.20|

|_______________________|____________|__________|__________|__________|

|Քարածուխ               |տոննա       |    930.00|    930.00|    930.00|

|                       |____________|__________|__________|__________|

|                       |ՄՎտժ/տարի   |   7030.80|   7030.80|   7030.80|

|_______________________|____________|__________|__________|__________|

|Ընդամենը               |ՄՎտժ/տարի   | 2735454.6| 3327130.0| 3255448.1|

._____________________________________________________________________.

 

Բնակելի սեկտորում բնական գազի գերիշխող դերը նույնպես ակնհայտ է: Աղյուսակ 10.4-ում նշված տարիների ընթացքում բնական գազի մասնաբաժինն ընդհանուր էներգածախսերի մեջ կազմել է 66-68%: ԲԲՇ-երում բնական գազի սպառումը կրկնակի ավել է, քան առանձնատներում, ինչը մեծ հաշվով համահունչ է բնակելի ընդհանուր մակերեսների հարաբերակցությանը:

Վառելափայտի օգտագործման ծավալները գնահատելու համար օգտագործվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում կատարված հարցման արդյունքները: (49)

________________________

49) Բնակելի հատվածում էներգիայի սպառման հետազոտություն: Վերլուծական հաշվետվություն: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն: ՄԱԶԾ: Երևան, հոկտեմբեր 2015թ.:

 

Համաձայն հարցման արդյունքների 2014-2015թթ. Երևանի համայնքի բնակարանատերերից 5.4%-ը ջեռուցման նպատակներով օգտագործել է վառելափայտ: Միջին հաշվով մի բնակարանատերը տարեկան օգտագործում է 4.7 մ3 վառելափայտ, որն ամբողջ քաղաքային համայնքի մասշտաբով կազմում է տարեկան 70 հազ.մ3: Հաշվի առնելով վառելափայտի դարսվածքի խտությունը շուրջ 577 կգ/մ3, վառելափայտի այրման ստորին ջերմությունը 3,720 կկալ/կգ կամ 4.33 կՎտժ/կգ, վառելափայտի սպառման էներգետիկ ցուցանիշը կկազմի 174.88 ԳՎտժ/տարի:

2014թ. նախորդող ժամանակահատվածում վառելափայտի սպառման ցուցանիշների հաշվարկման համար հիմք են ծառայել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ազգային էներգետիկ հաշվեկշռի և ջերմոցային գազերի գույքագրման համակարգերի ստեղծում» ծրագրի և ՄԱԶԾ ծրագրով իրականացված «Կենցաղային էներգասպառման հետազոտություն» հաշվետվությունների արդյունքները: Դրանց համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործված վառելափայտի շուրջ 20%-ը բաժին է ընկնում մայրաքաղաքին: Այդ ենթադրության հիման վրա գնահատվել են վառելափայտի սպառման ծավալները 2010-2012թթ. ժամանակահատվածի համար Աղյուսակ 10.4:

 

Նկար 10.4. Բնակֆոնդում էներգասպառման կառուցվածքը, 2012թ.

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Բնակչության կողմից էներգակիրների սպառման կառուցվածքը 2011թ. համար ներկայացված է գծապատկերի տեսքով Նկար 10.4: 2010-2012թթ. ընդհանուր էներգետիկական հաշվեկշռում վառելափայտի մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը, որը որոշակիորեն ավելի ցածր է, քան ՀՀ միջին ցուցանիշը:

 

10.3 Բնակֆոնդում ՋԳ արտանետումները

 

Բնակֆոնդում էներգասպառումը և ՋԳ արտանետումները ամփոփված են ստորև:

 

Աղյուսակ 10.5. Բնակֆոնդում էներգակիրների սպառումը, ՄՎտժ/տարի և համապատասխան ՋԳ արտանետումների ծավալը (տ CO2/տարի), 2012թ.

 

.___________________________________________________________.

|Էներգակրի անվանում        |Էներգասպառում,|ՋԳ արտանետումների|

|                          |ՄՎտժ/տարի     |ծավալ, տ CO2     |

|__________________________|______________|_________________|

|Էլեկտրական էներգիա        |       855,293|      189,875    |

|__________________________|______________|_________________|

|Բնական գազ                |     2,271,914|      458,927    |

|__________________________|______________|_________________|

|Վառելափայտ                |       192,893|         -       |

|__________________________|______________|_________________|

|Քարածուխ (անտրացիտ)       |         7,031|        2,398    |

|__________________________|______________|_________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                  |     3,327,131|      651,199    |

.___________________________________________________________.

 

10.4 Բնակֆոնդում էներգաարդյունավետության և ՋԳ արտանետումների կրճատման միջոցառումները

 

Համայնքը ֆինանսապես աջակցում է ԲԲՇ-երի պահպանմանն ու վերանորոգմանն ուղղված միջոցառումներին: Ի լրումն ավելի քան 70 հազ. մ2 (568 շենք) հարթ տանիքի և ավելի քան 32 հազ. մ2 (501 շենք) թեք տանիքի, ինչպես նաև 921 ԲԲՇ մուտքի վերանորոգման քաղաքապետարանը նաև կատարել է ԲԲՇ էներգախնայողության ցուցանիշների բարձրացման միջոցառումներ: Օրինակ 2011թ. ավելի քան 78 միլիոն, իսկ 2012թ. մոտ 67մլն ՀՀ դրամ է ներդրվել քաղաքապետարանի կողմից ԲԲՇ մուտքի դռների և պատուհանների փոխարինման ուղղությամբ (տե՛ս Աղյուսակ 10.6):

Աղյուսակ 10.6. 2011-2012թթ. Քաղաքապետարանի կողմից ԲԲՇ էներգախնայողության միջոցառումներում իրականացված ներդրումները

 

._____________________________________________________________________.

|Մուտքի դռների|Մուտքի դուռ,|Մուտքի դուռ,|Մուտքի դուռ, |Ծախսված գումար,|

|փոխարինում   |հատ         |Միջին       |Մակերես, ք.մ.|հազ. դրամ      |

|             |            |մակերես, քմ.|             |               |

|_____________|____________|____________|_____________|_______________|

|2011         |   624      |    2       |     1,248   |     49,920    |

|_____________|____________|____________|_____________|_______________|

|2012         |   519      |    2       |     1,038   |     41,520    |

|_____________|____________|____________|_____________|_______________|

|Մուտքի       |Լուսամուտ,  |Լուսամուտ,  |Լուսամուտ,   |Ծախսված գումար,|

|լուսամուտների|հատ         |միջին       |մակերես, ք.մ.|հազ. դրամ      |

|փոխարինում   |            |մակերես, քմ.|             |               |

|_____________|____________|____________|_____________|_______________|

|2011         |    11,798  |    0.8     |     9,438   |     28,314    |

|_____________|____________|____________|_____________|_______________|

|2012         |    10,695  |    0.8     |     8,556   |     25,688    |

._____________________________________________________________________.

 

Բազմաբնակարան շենքերում սեփականության ընդհանուր համակարգը, և ընդհանուր սեփականություն համարվող գույքի կառավարումն ու պահպանումը շատ անարդյունավետ են, ինչը խոչընդոտում է բազմաբնակարան շենքերի շուկայի կողմից էներգախնայողության հնարավորությունների օգտագործմանը, մինչդեռ դոնորների կողմից ֆինանսավորված պիլոտային ծրագրերի արդյունքների համաձայն էներգիայի ներկայիս գների պայմաններում Հայաստանում միջին բնակելի շենքն ունի էներգախնայողության 30-50% պոտենցիալ: Հարկ է նշել, որ տնատերերին էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների համար վարկային ակտիվ գծեր են առաջարկում միջազգային և տեղական ֆինանսական կառույցները. ՎԶԵԲ, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Կանաչ աճի հիմնադրամը (ԿԱՀ), Ֆրանսիական զարգացման գործակալությունը (ՖԶԳ)` իր «Ջերմ օջախ» սոցիալական և էներգաարդյունավետ բնակարանային վերանորոգման ծրագրով: Զարգացման գերմանական բանկը (KfW) 2016թ. մարտին նույնպես ձեռնամուխ եղավ բնակարանների էներգաարդյունավետության վարկային գծի բացմանը: Այս վարկային գծերը օգնում են մայրաքաղաքի բնակչությանը կառավարելու իրենց էներգիայի պահանջարկը. համայնքային ոլորտում էներգաարդյունավետություն խթանելով և օրինակելի նախադեպեր ստեղծելով կարող է խթանել այդ վարկային ռեսուրսների տեղաբաշխմանը, թեև դրանց արդյունքները չեն ընդգրկվում սույն ԿԷԶԳԾ-ի մեջ: Այնուամենայնիվ, այս վարկային գծերի ազդեցությունն անուղղակիորեն կլինի R.5 միջոցառման մեջ, որին քաղաքապետարանը կաջակցի համապատասխան թույլտվությունների տրամադրման միջոցով:

Շենքերի էներգախնայողության պոտենցիալը բազմիցս հաշվարկվել է: Վերջին ուսումնասիրությունները և ցուցադրական ծրագրերը հաստատել են այս ոլորտի էներգախնայողության պոտենցիալը: Ցածր ծախսատարության միջոցառումները (շքամուտքի դուռ-պատուհանների նորոգում, քփացում, փոխարինում) բերում են 10-12% էներգախնայողության, իսկ համապարփակ և խոշոր ներդրումներ պահանջող միջոցառումները (ճակատային հատվածի ջերմաարդիականացում, բոլոր դռների և պատուհանների փոխարինում) կարող են բերել մինչև 58% էներգախնայողության:

ԲԲՇ էներգաարդյունավետության ոլորտում ներդրումները հանդիպում են մի շարք օրենսդրական, ինստիտուցիոնալ, ֆինանսական խոչընդոտների, որոնց հաղթահարումը անհրաժեշտ է այս ոլորտում լայնածավալ ներդրումների հոսքը խթանելու համար: Այս ոլորտում ներդրումները ճիշտ ուղղորդելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ, համապատասխան կարողությունների ստեղծում, սոցիալական ծրագրեր և ֆինանսավորման համապատասխան սխեմաներ: «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքը կատարելագործման կարիք ունի:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իր գործողությունների միջնաժամկետ ծրագրերում ընդգրկել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխման կամ նույնիսկ համալիր վերախմբագրման անհրաժեշտությունը կատարելով համապատասխան փոփոխություններ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում կապված բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման դրույթների հետ և վերանայելով «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1161-Ն որոշումը:

Անդրադառնալով բնակֆոնդում ներքին լուսավորության ներկայիս վիճակին 2012թ. դրությամբ Երևանի բնակչության կողմից սպառվել է 855,293 ՄՎտժ էլեկտրաէներգիա (Աղյուսակ 10.4): ՄԱԶԾ «Քաղաքային կանաչ քաղաքային լուսավորություն ծրագրի կողմից իրականացված տնային տնտեսություններում էներգասպառման վերաբերյալ ուսումնասիրության համաձայն ամառային ամիսներին միջին տնային տնտեսությունում (ՏՏ)մ լուսավորության ծախսը կազմում է ընդհանուր ծախսի 18%-ը: Այս համամասնությամբ Երևանում բնակչության լուսավորության տարեկան էներգասպառումը կկազմի 159,352 ՄՎտժ: Նույն ուսումնասիրությունը բացահայտել էր, որ բնակֆոնդում ներքին լուսավորության համար օգտագործվող գերիշխում են շիկացման լամպերը: Շիկացման լամպերի փոխարինումը կոմպակտ լյումինեսցենտային կամ լուսադիոդային լամպերով թույլ է տալիս կանխատեսել մոտ 70-80% էներգախնայողություն (տե՛ս Միջոցառում 10.4.5):

Բնակֆոնդի էներգաարդյունավետության բարձրացման ընթացիկ և նախատեսվող մի քանի միջոցառումներ նկարագրված են ստորև:

 

10.4.1 Միջոցառում R.1. Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման Նախաձեռնությունը

 

2012թ. նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր, համաձայն որի «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրով ցուցադրվել է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ներուժը նպատակ ունենալով նպաստելու նմանատիպ նախագծերի իրականացման փորձի տարածմանը: Ծրագրի նպատակներին հասնելու համատեքստում 2013թ. ընտրվել է կենտրոնացված ջեռուցման համակարգին միացված ՏՇԿ սերիայի շենք, գնահատվել է շենքի տեխնիկական վիճակը, ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի և համատիրության կողմից համատեղ բնակիչների շրջանում անց է կացվել հարցում, որի համաձայն շենքի բնակիչները համաձայնություն են տվել ցուցադրական ծրագրում իրենց շենքի ներգրավմանը:

Ծրագրով Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան 6 բազմաբնակարան բնակելի շենքի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքներն իրականացվել են 2013-2014թթ. ընթացքում, որոնք ներառել են. շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացում արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինում, նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, տանիքի ջրամեկուսացում: Բազմաբնակարան շենքի ջերմաարդիականացման այս փորձն առաջինն է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում: Երևանի Ավան թաղամասում պանելային բազմաբնակարան շենքի ջերմային արդիականացումից, շենքի արտաքին ճակատային մասի ջերմային վերականգնումից հետո շենքում ջեռուցման կարիքների համար տարեկան էներգասպառումը 178 կՎտժ/մ2-ից նվազել և մինչև 74 կՎտժ/մ2-ի (58%-ով) (50): Տե՛ս Նկար 10.5:

________________________

50) ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր բազմաբնակարան շենքում էներգիայի կորուստների նվազեցման պոտենցիալը ցուցադրելու նպատակով պատող կոնստրուկցիաների ջերմային պաշտպանության մակարդակի բարձրացման միջոցով: Համապատասխան աշխատանքները իրականացվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան 6 հասցեում գտնվող Ա1-451 ԿՊ 1 պ/9 սերիայի (ԴՍԿ) շենքում: Պիլոտային նախագծի ամփոփ ցոցանիշեերը հասանելի են հետևյալ հղումով http://www.nature-ic.am/wp-content/uploads/2015/01/Avan-DSK_ENG_FINAL_ -20.10.15.pdf

 

Նկար 10.5. ՄԱԶԾ/ԳԷՖ և քաղաքապետարանի համատեղ պիլոտային նախագծով ջերմաարդիականցված շենքը ցերեկային և ինֆրակարմիր տեսքով և շենքի էներգետիկ բնութագրերը ամփոփող էներգաարդյունավետության սերտիֆիկատ

_______________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

ՄԱԶԾ մեկ այլ նախաձեռնությամբ Երևանում կառուցվող «Կասկադ հիլզ» բնակելի համալիրի կառուցապատողի հետ 2012թ. ստորագրվել է հուշագիր համագործակցության մասին, որի համաձայն ծրագիրը խորհրդատվություն է տրամադրել ընկերությանը կառուցվող համալիրի շենքերի էներգաարդյունավետության առավել բարձր ցուցանիշներ ապահովելու համար նախագծային նոր լուծումներ տալու ուղղությամբ: Ցուցադրական շենքում էներգաարդյունավետ լուծումների շնորհիվ տարեկան ջեռուցման և հովացման տեսակարար ծախսը կազմել է մոտ 44 կՎտժ/մ2/տարի բազիսային 69 կՎտժ/մ2/տարի փոխարեն: (51)

__________________

51) Տե՛ս Ծրագրի ամփոփաթերթը հետևյալ հղումով. http://www.nature-ic.am/wp-content/uploads/2016/02/IEEB Cascade-Hills arm.pdf

 

Աղյուսակ 10.7. Միջոցառում R1. շենքերի էներգաարդյունավետության բարձրացման նախաձեռնության ազդեցության գնահատականը, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգախնայողություն|Արտանե-   |Ներդրման    |

|աղբյուր,         |հազ.  |ՄՎտժ/տարի          |տումների  |տարիներ     |

|համագործակիցներ  |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2/տարի|            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ՄԱԶԾ, ԵՔ,        | 645  |          |  406   |    82    |2013-2017թթ.|

.____________________________________________________________________.

 

10.4.2 Միջոցառում R.2. ԲԲՇ էներգաարդյունավետության վարկավորման մեխանիզմը

 

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (ՀՖՀԱ) հիմնադրամը մշակել է համատիրությունների էներգաարդյունավետության ներդրումների վարկավորման մոդել, և վարկային ֆինանսավորմամբ իրականացվել են 3 տիպային պանելային շենքի ընդհանուր տարածքների էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանը դրամաշնորհով համաֆինանսավորել է այս ներդրումները վարկով ֆինանսավորվող նման ծրագրերի համար ՀՖՀԱ-ի հետ երկկողմանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Որոշ դեպքերում իրենց համեստ համաֆինանսավորմամբ ներդրումներում մասնակցել են նաև բնակիչները (համատիրությունները):

 

Աղյուսակ 10.8. Միջոցառում R.2. ԲԲՇ էներգաարդյուեավևռության վարկավորման ազդեցության գնահատականը, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգախնայողություն|Արտանե-   |Ներդրման    |

|աղբյուր,         |հազ.  |(ՄՎտժ/տարի)        |տումների  |տարիներ     |

|համագործակից     |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|կառույցներ/      |      |    Բնական գազ     |տ CO2/տարի|            |

|կատարող          |      |                   |          |            |

|_________________|______|___________________|__________|____________|

|ՀՖՀԱ, ԱՍՆՄԶԳ     | 1,100|      5,067        |  1,024   |2013-2018թթ.|

.____________________________________________________________________.

 

10.4.3 Միջոցառում R.3. [P.7] «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագիրը

 

Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով 2015 թվականի ընթացքում բանակցություններ են վարվել ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ: Ծրագիրը կներառի շենքերի սեյսմակայունության ապահովման, արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, մուտքի դռների և աստիճանավանդակների լուսամուտների փոխարինման, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի վերակառուցման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրման բաղադրիչները: Այս նպատակով ՄԱԶԾ հետ մշակվել և Կանաչ կլիմայի հիմնադրամին է ներկայացվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը ֆինանսավորման նպատակով (դրամաշնորհ): 2016թ. ընթացքում նախատեսվում է ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ Երևան քաղաքում համայնքային ենթակայության հանրային շենքերի, ինչպես նաև Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված իրագործելիության ծրագրի մշակում և իրականացում: (52)

_________________________

52) Տե՛ս ծրագրի հակիրճ նկարագիրը հետևյալ հղումով http://www.nature-ic.am/wp- content/uploads/2016/05/GCF-UNDP-prodoc-brief Arm.pdf

 

Աղյուսակ 10.9. Միջոցառում R.3. [P.7] «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի ազդեցության գնահատականը, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգախնայողություն|Արտանե-   |Ներդրման    |

|աղբյուր,         |հազ.  |ՄՎտժ/տարի          |տումների  |տարիներ     |

|համագործակիցներ  |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2/տարի|            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, ԵՆԲ, ԿԿՀ,    |   700|    -     | 6,930.7|   1,400.0|2016-2020թթ.|

|ՄԱԶԾ             |      |          |        |          |            |

.____________________________________________________________________.

 

10.4.4 Միջոցառում R.4. Առանձնատնային գոտիներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը

 

Նախատեսվում է մինչև 2020թ. առանձնատնային կառուցապատման գոտիներում մինչև 6000 միավոր արևային ջրատաքացուցիչների տեղադրում յուրաքանչյուրը 2.7-3.0 մ2 կլանման ակտիվ մակերեսով: Գոյություն ունեցող էլեկտրական կամ գազային ջրատաքացման համակարգերի հետ հիբրիդային համակցման դեպքում ակնկալվում է օգտակար արեգակնային էներգիայի հոսքը 800-850 կՎտժ/մ2 սահմաններում:

Կդիտարկվի շինարարական թույլտվությունների տրամադրման գործառույթի միջոցով այս ոլորտում խթաններ տրամադրելու հնարավորությունը: Այս ոլորտում այլ առաջադեմ քաղաքների կիրառելի փորձը ներառում է վերականգնվող էներգիայի օգտագործմամբ շինարարական նախագծերի արագացված հաստատումը, շին.թույլտվությունների տրամադրման դիֆերենցիալ սակագները, տեղական հարկերի արտոնյալ դրույքաչափերը, որոշակի չափսերի կամ կառուցապատման գոտիների դեպքում վերականգնվող էներգիայի օգտագործման պարտադրումը և այլն:

Արևային ջրատաքացման շնորհիվ բնական գազի տարեկան տնտեսումը հավասար է /\B = 6000 * 2.7 * 800/0.85 = 15245.0 Մ4տժ: Բնական գազի այս տնտեսումը կազմում է ողջ առանձնատնային գոտում բազային տարվա գազի սպառման ընդամենը 2.2%-ը, իսկ ներգրավված 6000 առանձնատների տարեկան սպառման 17.3%:

 

Աղյուսակ 10.10. Միջոցառում R.4. Առան

 

.____________________________________________________________________.

|Ֆինանսավորման    |Արժեք,|էներգախնայողություն|Արտանե-   |Ներդրման    |

|աղբյուր,         |հազ.  |ՄՎտժ/տարի          |տումների  |տարիներ     |

|համագործակիցներ  |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2/տարի|            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, ԵՆԲ, ԿԿՀ,    | 5,700|    -     | 15,245 |     3,080|2017-2020թթ.|

|ՄԱԶԾ             |      |          |        |          |            |

.____________________________________________________________________.

 

10.4.5 Միջոցառում R.5. Սոցիալապես անապահով տնային տնտեսություններին LED լամպերի տրամադրումը

 

Էներգիայի բարձրացող սակագները զգալի ազդեցություն են թողել էներգիայի մատչելիության վրա: Էլեկտրաէներգիայի սակագինը արդեն իսկ հատել է սոցիալապես անապահով ընտանիքների համար կոմունալ ծառայությունների ֆինանսական հասանելիության շեմը: Այս պարագայում անապահով ընտանիքներում ջեռուցման շրջանում կոմունալ ծառայությունների վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի տաս տոկոսից ավելին: Եթե ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար սուբսիդավորվեն էներգաարդյունավետության միջոցառումներ, էլեկտրաէներգիայի գնի 2015թ. 7%-ով թանկացման ազդեցությունը հնարավոր կլինի մեղմել: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը բաժին է ընկնում լուսավորությանը: Էլեկտրաէներգիայի սպառումը ֆինանսապես մատչելիության սահմաններում պահելու համար խորհուրդ է տրվում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին աջակցել անարդյունավետ էլեկտրական լամպերը LED (լուսարձակող դիոդային) էլեկտրական լամպերով փոխարինելու միջոցով:

Միջինացված հաշվարկով ամեն ընտանիքին 9 LED լամպ տրամադրելով համայնքը կաջակցի անապահով ընտանիքների կոմունալ ծախսերի մասով վճարունակության բարձրացմանը կրճատելով նրանց էլեկտրա էներգիայի ծախսը առնվազն 5-6 անգամ (60 Վտ հզորությամբ լամպերը փոխարինելով 8-10 Վտ հզորությամբ լամպերով):

 

Աղյուսակ 10.11. Միջոցառում R.5 ազդեցության գնահատականը

 

.____________________________________________________________________.

|Կատարող          |Արժեք,|էներգախնայողություն|Արտանե-   |Ներդրման    |

|                 |հազ.  |ՄՎտժ/տարի          |տումների  |տարիներ     |

|                 |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2/տարի|            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ, դոնոր կազմա- |   645|  14700   |   -    |    3263.4|2018-2020թթ.|

|կերպություններ   |      |          |        |          |            |

.____________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2016
N 558-Ն
Որոշում