Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2016 թվականի N 558-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

10.5. Միջոցառում R.6. ԲԲՇ ոլորտում քաղաքապետարանի կողմից մուտքերի դռների և լուսամուտների փոխարինումը

Ինչպես արդեն նշվել է, քաղաքապետարանը ամեն տարի ֆինանսական միջոցներ է հատկացնում համատիրություններին ԲԲՇ պահպանման ծախսերը հոգալու հարցում: Այս գումարները ծախսվում են տարբեր շինարարական վերանորոգման միջոցառումների վրա, այդ թվում մուտքերի դռների և լուսամուտների փոխարինման աշխատանքների վրա: Քանի որ այս աշխատանքների անմիջական նպատակը էներգախնայողությունը չէ, չկան մանրամասն տեխնիկական տվյալներ, որոնք թույլ կտան գնահատել 2013-2015թթ. արդեն իրականացված և 2016-2020թթ. նախատեսվող ներդրումների (տես Աղյուսակ 10.7) փաստացի էներգախնայողության ազդեցությունը: Զուտ ֆինանսական տվյալների առկայության պարագայում էներգախնայողության ազդեցությունը գնահատվել է միավոր էներգախնայողության միջոցառումների բերված արժեքի հիման վրա հենվելով ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի ցուցանիշների վրա:

 

Աղյուսակ 10.12 Քաղաքապետարանի կողմից ԲԲՇ մուտքերի դռների և լուսամուտների փոխարինման ներդրումները և գնահատված էներգախնայողությունն ու ԶԳ արտանետումների կչճատումը, 2013-2020թթ.

 

._____________________________________________________________________.

|          |Աշխատանքների       |Ներդրումների     |Գումարային|Արտանե-  |

|          |գնահատված ծավալ    |ծավալ            |էներգա-   |տումների |

|          |(միավոր)           |(հազ. դրամ)      |խնայողու- |կրճատում,|

|          |___________________|_________________|թյուն,    |տ CO2    |

|          |Մուտքերի  |Մուտքերի|Մուտքերի|Մուտքերի|ՄՎտժ տ C02|         |

|          |դռների    |լուսա-  |դռների  |լուսա-  |          |         |

|          |փոխարի-   |մուտների|փոխարի- |մուտների|          |         |

|          |նում      |փոխարի- |նում    |փոխարի- |          |         |

|          |          |նում    |        |նում    |          |         |

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2013      |       755|  12,746|  60,400|  30,591|     3,714|      750|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2014      |       700|  11,135|  56,000|  26,724|     3,376|      682|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2015      |       546|  10,561|  43,680|  25,347|     2,817|      569|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2016      |       357|   7,570|  28,560|  18,168|     1,907|      385|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2017      |       650|  11,875|  52,000|  28,500|     3,286|      664|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2018      |       650|  11,875|  52,000|  30,591|     3,371|      681|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2019      |       650|  11,875|  52,000|  26,724|     3,213|      649|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|2020      |       650|  11,875|  52,000|  25,347|     3,157|      638|

|__________|__________|________|________|________|__________|_________|

|Ընդամենտ' |     4,958|  89,513| 396,640| 211,992|    24,841|    5,018|

._____________________________________________________________________.

 

Միջոցառման ամփոփ ցուցանիշները ներկայացված են ստորև:

 

Աղյուսակ 10.13. Միջոցառում R.6. ազդեցության գնահատականը, 2020թ.

 

.____________________________________________________________________.

|Կատարող          |Արժեք,|էներգախնայի        |Արտանե-   |Ներդրման    |

|                 |հազ.  |տնտեսում ՄՎտժ/տարի |տումների  |տարիներ     |

|                 |Եվրո  |___________________|կրճատում, |            |

|                 |      |էլեկտրա-  |Բնական  |տ CO2/տարի|            |

|                 |      |էներգիա   |գազ     |          |            |

|_________________|______|__________|________|__________|____________|

|ԵՔ               | 175  |          |24,841  |  5,018   |2013-2020թթ.|

.____________________________________________________________________.

 

10.6 Բնակելի ոլորտի միջոցառումների ամփոփ տվյալները

Բնակելի ոլորտի միջոցառումների ներդրումային ցուցանիշները, էներգետիկական և բնապահմանական ընդհանուր արդյունքներն ամփոփված են Աղյուսակ 10.14-ոմ:

 

Աղյուսակ 10.14. Բնակելի ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

._____________________________________________________________________.

|Ին- |Ոլորտ/միջոցառում  |Ֆինանսա- |Իրականաց-|Գնահատ- |Ակնկալ-|Ակնկալ- |

|դեքս|                  |վորման   |ման      |ված     |վող    |վող     |

|    |                  |աղբյուր/ |ժամկետ   |արժեք   |էներգա-|արտանետ-|

|    |                  |համագոր- |(սկիզբ - |(հազ.   |խնայո- |ման     |

|    |                  |ծակից    |ավարտ)   |եվրո)   |ղու-   |կրճատում|

|    |                  |կառույց- |         |        |թյուն  |(տ CO2) |

|    |                  |ներ      |         |        |(ՄՎտԺ/ |        |

|    |                  |         |         |        |տարի)  |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.1 |Շենքերի           |ՄԱԶԾ/ԳԵՖ,|2013-2017|     645|    406|      82|

|    |էներգախնայողության|ԵՔ       |         |        |       |        |

|    |բարելավում,       |         |         |        |       |        |

|    |շենքերի           |         |         |        |       |        |

|    |էներգախնայողության|         |         |        |       |        |

|    |համար             |         |         |        |       |        |

|    |ենթաօրենսդրական   |         |         |        |       |        |

|    |ակտերի մշակում,   |         |         |        |       |        |

|    |ինչպես նաև  Ավան  |         |         |        |       |        |

|    |համայնքում        |         |         |        |       |        |

|    |բազմաբնակարան     |         |         |        |       |        |

|    |բնակելի շենքի     |         |         |        |       |        |

|    |ջերմային          |         |         |        |       |        |

|    |արդիականացման     |         |         |        |       |        |

|    |առաջին պիլոտային  |         |         |        |       |        |

|    |ծրագրի            |         |         |        |       |        |

|    |ֆինանսավորում:    |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.2 |Էներգաարդյունա-   |ՀՖՀԱ, ԵՔ,|2013-2018|   1,100|  5,067|   1,024|

|    |վետության         |ԱՄՆ ՄԶԳ  |         |        |       |        |

|    |ֆինանսավորում:    |         |         |        |       |        |

|    |Բնակելի շենքերի   |         |         |        |       |        |

|    |էներգաարդյունա-   |         |         |        |       |        |

|    |վետության համար   |         |         |        |       |        |

|    |բանկային          |         |         |        |       |        |

|    |առևտրային  վարկեր |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.3 |Շենքերում էներգա- |ՄԱԶԾ,    |2016-2020|     700|  6,931|   1,400|

|    |արդյունավետության |ԿՆՀ, ԵՔ, |         |        |       |        |

|    |բարձրացման        |ԵՆԲ, ԲՊՆ |         |        |       |        |

|    |ներդրումների      |         |         |        |       |        |

|    |ռիսկազերծում և    |         |         |        |       |        |

|    |ընդլայնում        |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.4 |Առանձնատնային     |ԵՔ       |2017-2020|   5,700| 15,245|   3,079|

|    |գոտիներում        |         |         |        |       |        |

|    |արևային           |         |         |        |       |        |

|    |ջրատաքացուցիչների |         |         |        |       |        |

|    |տեղակայում        |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.5 |LED լամպեր        |ԵՔ, դոնոր|2018-2020|     645| 14,700|   3,263|

|    |սոցիալապես խոցելի |կազմա-   |         |        |       |        |

|    |տնային            |կերպու-  |         |        |       |        |

|    |տնտեսությունների  |թյուններ |         |        |       |        |

|    |համար             |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|R.6 |Քաղաքապետարանի    |ԵՔ       |2013-2020|     175| 24,841|   5,018|

|    |կողմից ԲԲՇ        |         |         |        |       |        |

|    |մուտքերի դռների և |         |         |        |       |        |

|    |լուսամուտների     |         |         |        |       |        |

|    |փոխարինում        |         |         |        |       |        |

|____|__________________|_________|_________|________|_______|________|

|    |Ընդամենը          |         |    8,965|  67,190| 13,866|     192|

._____________________________________________________________________.

 

11. Կայուն էներգետիկ զարգացման միջազգային առաջադեմ փորձի կիրառման երկարաժամկետ առաջարկություններ

Թեև ոչ քանակական արտահայտությամբ, բայց, որպես որակապես նոր միջոցառումներ, առաջարկվում են նաև կայուն էներգետիկ զարգացման գործողությունների միջազգային փորձից ևս մի քանի միջոցառում, որոնք ունեն խնդրի առարկային հնչեղություն ապահովելու, հանրության գիտակցության բարձրացման, վարքագծային և ապրելակերպի փոփոխություններ խթանելու հատկություն: Սրանց կիրառությունը ևս ցանկալի և ողջունելի կլինի Երևան քաղաքում երկարաժամկետ կտրվածքով:

 

11.1 Բարձրացնել ԿԷԶԳԾ-ի հանրային տեսանելիությունը և հանրային ներգրավվածությունը

Թեև ԿԷԶԳԾ հիմնական նպատակն է բացահայտել քաղաքապետարանի կողմից էներգաարդյունավետության և էներգախնայողության հնարավորությունները և դրանց իրականացման համար ներդրումային հնարավորությունները և առաջնահերթությունները, դրա պատրաստումը նաև քաղաքի էներգաարդյունավետության խնդիրների մասին հանրային իրազեկությունը բարձրացնելու եզակի հնարավորություն է: Համայնքային և քաղաքացիական ավելի լայն մասնակցության միջոցով իրազեկության և աջակցության ալիք ստեղծելու ներուժը իրական է: Պետք է օգտագործել հանրային մտածելակերպի և վարքի մեջ առավել մեծ և համակարգային փոփոխությունների խթանման հնարավորությունը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ էներգաարդյունավետության: Օրինակ, Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ԿԷԶԳԾ մշակման աշխատանքների շրջանակում 2016թ. մարտին կազմակերպվեց Երևանի տարբեր ԲՈԻՀ-երի ուսանողների մասնակցությամբ սեմինար, որը հնարավորություն տվեց ուսանողությանը իրազեկել քաղաքապետարանի այս կարևոր նախաձեռնության մասին, ինչպես նաև նրանց տվեց հնարավորություն ներկայացնելու ԿԷԶԳԾ հետ առնչվող նորարարական առաջարկներ:

 

11.2 Տեղեկատվական աշխատանքները համայնքում, էներգաարդյունավետ ճարտարապետություն և ճարտարագիտություն

Շենքերում սպառվող էներգիայի զգալի մասն օգտագործվում է տարածքի ջեռուցման և հովացման համար: Այդ էներգիայի մեծ մասը կորում է շենքի պատող կառույցների միջով: Երևանի ԲՈԻՀ-երի ճարտարապետության և ճարտարագիտության բաժինների ուսանողներին մասնակցությամբ կարելի է իրականացնել համայնքային ցուցադրություններ (էքսպո) և շենքերի մեկուսացման «արա ինքդ» ցուցադրումների կազմակերպում: Այս միջոցառումները նաև կարող են կիրառվել շրջակայքի բնակիչներին էներգասպառող սարքերի արդյունավետ տարբերակների մասին տեղեկացնելու համար, ինչպիսիք են, օրինակ, լուսադիոդային լուսավորման աղբյուրները, էներգաարդյունավետ կենցաղային տեխնիկայի տարբերակները, էներգախնայողությանը միտված վարքագիծը և այլն:

 

11.3 Երևանի հանրային շենքերում «զով տանիքներ»-ի կիրառման իրագործելիության ուսումնասիրությունը

Զով տանիքները ադրադարձման բարձր գործակցով (ալբեդոյով) գունավորում ունեն, որոնք անդրադարձնում են արևային լույսի մեծ մասը և, հետևաբար, ամառվա ամիսներին

նվազեցնում են շենքի վրա ջերմային բեռն: Սա կարող է լավ տարբերակ լինել շատ հանրային շենքերի համար, քանի որ այն նվազեցնում է տարածքի հովացման կարիքները և բարելավում ջերմային հարմարավետությունը: Հաճախ ենթադրվում է, որ զով տանիքները կարող են տարածքի ջեռուցման լրացուցիչ ծախսեր առաջացնել ձմեռվա ամիսներին: Սա մեծ մտահոգության առիթ չէ, քանի որ ջերմային հավելաճը ձմռանը նվազագույն չափի է: Ավելին ձյունածածկ տանիքները նույն ազդեցությունն են ապահովում, ինչը և զով տանիքը, քանի որ երբ ձյունը անդրադարձնում է արևային լույսը, ջերմային հավելաճի հնարավորությունը նվազագույնի է հասցվում:

 

11.4 «Էկո-թաղամաս»-ի ստեղծումը

«Էկո-թաղամասը» կայունության օղակ է, ունի կայուն զարգացման հանձնառություն և իր իսկ էկոլոգիական հետքը նվազեցնելու նպատակ, որի համար էլ սահմանվում են ավելի խիստ բնապահպանական պահանջներ: Թաղամասը կարող է հավաստագրվել օրինակելի զարգացման ծրագրերը հավաստագրելու համար կիրառվող «Համայնքների զարգացման LEED- ND» սերտիֆիկատով, (53) որը նախատեսված է խելամիտ աճի, քաղաքաշինության և կանաչ շինարարության առումով բարձր ցուցանիշներ ունեցող բնակավայրերի համար: Այսպիսի նախադեպ է եղել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երևանի առաջին «կանաչ» շենքի կառուցումը Ավետիսյան դպրոցը, որը եղավ ՀՀ-ում LEED հավատարմագրված առաջին շենքը:

_______________________

53) Կայուն համայնքների զարգացման մեթոդաբանության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե ս http://www.usgbc.org/articles/getting-know-leed-neighborhood-development

 

Ավան ՎՇ Դ. Վարուժան փողոցի թիվ 6 շենքի պատող կառույցի և էներգաարդյունավետության բարելավման փորձնական ծրագրի հաջողությունները թույլ են տալիս դիտարկել Էկո-թաղամաս ստեղծելու հնարավորությունը: Երևանում առկա շրջաններից մեկում այս գաղափարն իրականացնելու համար անհրաժեշտ է գոյություն ունեցող շենքերի տեխնիկական գնահատում: Նոր կառուցվող «Էկո-թաղամասի» դեպքում անհրաժեշտ է պահանջների կիրառումը նախագծման փուլում:

 

11.5 Հետիոտնի համար հարմարավետ ենթակաոուցվածքների ստեղծումը

 

Հետիոտների համար հարմար ենթակառուցվածքների ստեղծումն ու ընդլայնումը քաղաքային բնականոն զարգացման պարտադիր մաս է: Երևանը ևս քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Այս խմբի միջոցառումներից են մայթերի ընդլայնումը, հետիոտնային արահետների ստեղծումը, երթևեկության ինտենսիվությունը մեղմելու միջոցառումները, (փողոցները նեղացնելու, խաչմերուկներում մայթեզրերը երկարաձգելու, արագության սահմանափակիչներ կառուցելու, երթևեկության արագության սահմանափակումը նվազեցնելու և այլն (54):

____________________

54) Քաղաքների կողմից ընդունված երթևեկությունը մեղմացնելու լուծումների լայն բազմազանության համար, տե ս https://en.wikipedia.org/wiki/Traffic calming https://en.wikipedia.org/wiki/Traffic calming

 

11.6 Նոր թաղամասերում հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովումը

Հեռավորությունը, որ մարդը պատրաստ է քայլել, որպեսզի հասնի փոխադրամիջոցին, համարժեք է մոտ 5 րոպե քայլքի հեռավորության (400-600 մետր): Պարտադիր է, որ հետիոտնային ուղիները լինեն կարճ, ուղիղ և շարունակական: Հասարակական տրանսպորտի հասանելիությունը հատկապես կարևոր է համայնքի նոր զարգացող թաղամասերում, ուր հոտիոտնի երթևեկության ուղիները պետք է կենտրոնացված լինեն հասարակական տրանսպորտի հանգույցների շուրջ հեշտ և հաճելի ոտքով տեղաշարժի համար: Այսպիսի պայմանները նպաստում են հանրային ուղևորափոխադրումների աճին և մասնավոր ուղևորատար մեքենաների ավելի քիչ օգտագործմանը:

 

11.7 Հեծանվային ենթակառուցվածքի զարգացումը Երևանում

Երևան քաղաքում արտանետումների զգալի մասը բաժին է ընկնում տրանսպորտային ոլորտին: Երևանի քաղաքապետարանը արդեն իրականացնում է հեծանվակայանատեղերի կառուցման աշխատանքներ: Հեծանիվների օգտագործման խթանումը կրճատում է ավանդական տրանսպորտի օգտագործումը և դրա հետ կաված վառելիքի օգտագործումն ու արտանետումները: Հեծանիվների օգտագործման խթանումը նաև կկրճատի լրացուցիչ տրանսպորտային ենթակառուցվածքի պահանջարկը և կնվազեցնի եղած ճանապարհների ծանրաբեռնվածությունը:

Կիզակենտրոնը կարող է լինել կրկնակի հեծանվային երթևեկության ենթակառուցվածքի ապահովումը և ժամանցային ուղևորության, և որպես տրանսպորտային միջոց միջհամայնքային ուղիներ ստեղծելու միջոցով: Հեծանվային երթևեկության ենթակառուցվածքի մի քանի հավանական ուղղություններն են.

. հեծանվային երթևեկության երթուղիներ Երևանում խոշոր զարկերակային ճանապարհների վրա (Տիգրան Մեծ, Ամիրյան, Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Կոմիտաս) կամ դրանց զուգահեռ ճանապարհների վրա: Երևանի ընդարձակ խաչմերուկները թույլ են տալիս անվտանգ հեծանվային երթուղու իրականացումը:

. ԲՈԻՀ-երի միջև «Երևանի ուսանողական հեծանվուղու» ստեղծում,

. Երևանի հայտնի տեսարժան վայրերի միջև հեծանվային երթուղի,

. Մասնավոր ներդրողների ներգրավմամբ Երևանի բարձրադիր թաղամասերում վարձույթով հեծանիվների կայանատեղերի ստեղծումը, որոնցով հեծանվորդները հեշտությամբ կիջնեն քաղաքի ցածրադիր թաղամասներ այնտեղ հաձնելով վարձված հեծանիվները, որոնք էլ բեռնատարներով կվերադարձվեն իրանց նախնական կայանատեղին:

Ենթակառուցվածքը ներառում է ավտոբուսներում հեծանվային կայանահարթակներ, մետրոյի վագոններ, որոնք թույլ են տալիս հեծանիվներ, նշված հեծանվուղիներ, հեծանվային արահետներ, հետիոտնի հետ ընդհանուր ուղիներ, հեծանվային անցումներ ազդանշանային կետերում, հեծանվորդների համար համապատասխան լուսացուցային կառավարում, ճանապարհ գտնելու ուղղորդող նշաններ, լուսավորության և ուղևորության ավարտի համար հարմարություններ (հեծանիվ կայանելու խարիսխ, կայանահարթակներ կամ միջնորմեր):

 

11.8 Նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը հասարակական տրանսպորտի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ

Հասարակական տրանսպորտի երթուղիների, ուղևորավարձերի և չվացուցակների վերաբերյալ մանրամասն և բազմալեզու տեղեկատվական հասանելիության ապահովում նորարարական տեղեկատվական հավելվածների,էլեկտրոնային չվացուցակների միջոցով: Հավելյալ արդյունավետություն կարող են հաղորդել GPS համակարգով ՀՏ շարժամիջոցի գտնվելու վայրի մասին տեղեկությունները կանգառներում, կանգառներում տեղակայված տվիչները, որոնք հաղորդում են սպասող ուղևորների քանակը կառավարման կենտրոն և այլն: Դա կարող է անգնահատելի ռեսուրս լինել նաև զբոսաշրջիկների համար: Այս միջոցառումները կարող են համահունչ լինել հանրային տրանսպորտի օպտիմալացման ծրագրերի, միասնական տոմսային համակարգի, էլեկտրոնային չվացուցակների միջոցառումների հետ:

Նույն մեխանիզմը կարող է գործել տաքսիների կենտրոնացված GPS համակարգ ստեղծելու դեպքում, որը կբարձրացնի տաքսիների վառելիքի օգտագործման ծախսարդյունավետությ ունը:

 

11.9 Քաղաքի կենտրոնում մեքենաներից զերծ գոտիների ստեղծումը

Մեքենաներից զերծ գոտիների ստեղծումը կարող է մեկնարկել երթևեկության տեսանկյունից տարվա համեմատաբար ոչ ինտենսիվ ժամանակահատվածում քաղաքի կենտրոնի մի շարք հատվածներում: Այդ գոտիներում կարող է գործել հեծանիվների վարձույթ գրավիչ սակագներով:

 

11.10 Ոռոգման ժամանակացույցի կառավարումը

Քաղաքային կանաչ գոտիների կաթիլային ոռոգման և ոռոգման ինտենսիվության կարգավորման ըստ հողի և օդի հարաբերական խոնավության և օդի ջերմաստիճանի մասին հատուկ տվիչների ցուցմունքների:

 

11.11 Երևանի կանաչ տարածքների ոռոգման նպատակով անձրևաջրերի օգտագործման իրագործելիության ուսումնասիրությունը

Առաջարկվում է կազմակերպել Երևան քաղաքում անձրևաջրերի կուտակման և դրանց կանաչ տարածքների ոռոգմանը ուղղորդման իրագործելիության ուսումնասիրություն: Արդյունքում կկրճատվի ոռոգման համակարգում էներգասպառումը:

 

11.12 Կանաչ տանիքները

Կանաչ տանիքները մասամբ կամ ամբողջովին ծածկված են լինում բուսականությամբ: Կանաչ տանիքի շերտերը, ինչպես բոլոր տանիքներինը, պետք է հարմարեցված լինեն ջրահեռացման համար և պաշտպանեն շենքը անջրանցիկ թաղանթով, նաև ունենան ոռոգում և արմատները պաշտպանող արգելքներ մնալով հնարավորինս թեթև: Ընդհանուր առմամբ կանաչ տանիքները ունեն մի շարք առավելություններ.

ի ավելացնում են շենքի տանիքի ծառայության ժամկետը,

ի կրճատում են էլեկտրաէներգիայի սպառումը և շենքի հովացման համար անհրաժեշտ հարակից ծախսերը,

ի բարելավում են գեղագիտական տեսքը:

ի նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները,

ի կլանում են ածխածինը,

ի կրճատում են հեղեղաջրերի արտահոսքի ծավալը,

ի կրճատում են քաղաքային ջերմային կղզու էֆեկտը,

ի բարելավում են օդի որակը ջերմաստիճանը նվազեցնելու և օդի աղտոտիչները որսալու միջոցով,

ի ստեղծում է լրացուցիչ բնական միջավայր:

Կանաչ տանիքների խթանման գործում քաղաքապետարանի դերը կայանում է համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծումն է:

 

11.13 Համայնք-մասնավոր հատված համագործակցությունը ԿԷԶԳԾ միջոցառումների իրագործման համար

Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է ուսումնասիրել ԿԷԶԳԾ այն միգոցառումները, որոնց ֆինանսավորումը կարող է փոխշահավետ և ներդրումային տեսանկյունից գրավիչ նաև մասնավոր ներդրողների համար: Երևանը արդեն հաջող փորձ ունի աղբահանության ոլորտում համայնք-մասնավոր հատված ընկերակցության ստեղծման գործում: Այս փորձը պետք է տարածել արդյունավետ փողոցային լուսավորության ներդրումային ծրագրերի, էլեկտրոմոբիլների և հիբրիդային շարժիչով մեքենաների ներդրման, հեծանիվների վարձույթի ծառայության, գովազդային համակարգում էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայով աշխատող տեխնիկական լուծումների կիրառության և այլ նմանատիպ ոլորտներում:

 

11.14 Համայնքային կենցաղային և արդյունաբերական հոսքաջրերից էներգիայի կորզման հնարավորության ուսումնասիրումն ու գնահատումը

Քաղաքային ենթակառուցվածքների զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում նախատեսել հեղուկ թափոններից մեթանի կորզման և էներգիայի արտադրության հնարավորությունները:

 

11.15 Կանաչ տրանսպորտի օգտագործման հնարավորությունների ընդլայնումը

Անհրաժեշտ է վերլուծել և քննարկել Երևանի ներկայիս էլեկտրատրանսպորտի ծառայությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում մետրոպոլիտենի ցանցի ընդլայնում, ինչպես նաև ճոպանուղու օգտագործումը որպես հանրային տրանսպորտ:

Մունիցիպալ տրանսպորտում խրախուսել էկոլոգիապես մաքուր վառելիքի կիրառում, էլեկտրական տրանսպորտի առավելագույնս օգտագործում:

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Աղյուսակ 0.1. Ջերմոցային գազերի ելակետային և կանխատեսվող արտանետումները, ԿԷԶԳԾ-ի թիրախ

Աղյուսակ 0.2. ԿԷԶԳԾ-ի միջոցառումների իրականացումից ակնկալվող ամփոփ արդյունքներ

Աղյուսակ 0.3. ԿԷԶԳԾ էներգախնայողության գնահատականը բնակֆոնդով և առանց բնակֆոնդի

Աղյուսակ 0.4 ԿԷԶԳԾ ակնկալվող վառելիքի սպառման նվազման արդյունքն ըստ վառելիքի տեսակների

Աղյուսակ 05. ԿԷԶԳԾ բոլոր միջոցառումներն` ըստ ոլորտների և ազդեցության (կանաճ դաշտերում ներկայացված միջոցառումների համար ֆինանսական միջոցները դեռևս առկա չեն)

Աղյուսակ 3.1. Երևանում իրացվող բնական գազի սպառումը և մատակարարների քանակը, 2012թ.

Աղյուսակ 3.2. Էլեկտրիֆիկացված տրանսպորտի համակարգում էլեկտրաէներգիայի սպառումը

Աղյուսակ 3.3. Վերգետնյա տրանսպորտի շարժիչային վառելիքների ցուցանիշները

Աղյուսակ 3.4. Հասարակական տրանսպորտային միջոցների էներգասպառումը

Աղյուսակ 3.5. Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ավտոմեքենաների բենզինի սպառումը

Աղյուսակ 3.6. Առևտրային ՓԲԸ-ների ավտոմոբիլային տրանսպորտի վառելիքի ծախսը

Աղյուսակ 3.7. Աղբահանություն իրականացրած կազմակերպությունների ծախսած վառելիքը

Աղյուսակ 3.8. Առողջապահական հաստատությունների տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսը

Աղյուսակ 3.9. Համայնքային տրանսպորտային միջոցների էներգասպառումը

Աղյուսակ 3.10 Մասնավոր և առևտրային տրանսպորտային միջոցների էներգասպառումը

Աղյուսակ 3.11. Երևան քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցների էներգասպառումը 2010-12թթ, ՄՎտժ

Աղյուսակ 3.12. Տրանսպորտի ոլորտի ՋԳ արտանետումները

Աղյուսակ 3.13. Միջոցառում T.1. ՀՏ օպտիմալացման արդյունքները

Աղյուսակ 3.14 Միջոցառում T2-ի իրականացման ժամանակացույցը` ըստ «տարեկան խնայված էներգիա» ցուցանիշի, ՄՎտժ (ըստ ՎԶԵԲ վարկային հայտի գնահատականների)

Աղյուսակ 3.15. Միջոցառում T.3, Երևանի մետրոպոլիտենի վերազինման ակնկալվող արդյունքները (հիմնված ՎԶԵԲ վարկային հայտի վրա)

Աղյուսակ 3.16 Միջոցառում Երևանի հասարակական և մասնավոր տրանսպորտի ՍԲԳ անցման միջոցառման նկարագիրը

Աղյուսակ 3.17. Երևանի ճանապարհափողոցային ցանցի բարելավման (Միջոցառում T5) արդյունքում վառելիքի սպառման և CO2 արտանետումների ակնկալվող կրճատումը

Աղյուսակ 3.18. Միջոցառում T.2. Հասարակական էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուսներ) պարկի և ենթակառուցվածքների վերազինման միջոցառման նկարագիրը

Աղյուսակ 3.19 Երևանի համայնքային տրանսպորտի կրճատման արդյունքում վառելիքի սպառման և CO2 արտանետումների ակնկալվող կրճատումը, Միջոցառում T7.1.

Աղյուսակ 3.20. Երևանի համայնքային տրանսպորտի օպտիմալացման և կառավարման արդյունավետության բարձրացման (Միջոցառում T.7.) արդյունքում վառելիքի սպառման և CO2 արտանետումների ակնկալվող կրճատումը

Աղյուսակ 3.21. Միջոցառում 7.1. Երևանի քաղաքապետարանի Էլեկտրամոբիլների (ԷՄ) տարածման ռազմավարական ծրագիր միջոցառման նկարագիրը

Աղյուսակ 3.22. Տրանսպորտի ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները

Աղյուսակ 4.1. Վարչական շենքերի 2010-2012 թթ. էներգասպառումը

Աղյուսակ 4.2. Համայնքային ենթակայության օժանդակ ծառայությունների (բացառությամբ էլ. տրանսպորտի) կողմից էլեկտրասպառումը

Աղյուսակ 4.3. Նախադպրոցական կրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի և բնական գազի ծախսերը 2010-2012թթ.

Աղյուսակ 4.4. Մշակութային,ստեղծագործական հաստատությունների և մարզադպրոցների կողմից էլեկտրական էներգիայի և բնական գազի սպառումը 2011 և 2012թթ., ՄՎտժ/տարի

Աղյուսակ 4.5. Մշակույթի, արվեստի, մարզական, մարզամշակութային, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների էներգասպառումը և ՋԳ արտանետումները 2012 թվականին ըստ վարչական շրջանների

Աղյուսակ 4.6. Առողջապահական հաստատությունների էլեկտրաէներգիայի և բնական գազի օգտագործման ծավալները

Աղյուսակ 4.7. Հանրային շենքերում էներգասպառումը 2012թ.,ՄՎտժ

Աղյուսակ 4.8. 2011 և 2012թթ. հանրային շենքերում ՋԳ արտանետումների ցուցանիշները ըստ հաստատությունների տեսակի

Աղյուսակ 4.9. Միջոցառում P.1 էներգետիկ կառավարման միջոցառման արդյունքները

Աղյուսակ 4.10. Միջոցառում P.2. Համայնքային շենքերում ջերմության պահպանման աշխատանքների իրականացման արդյունքները

Աղյուսակ 4.11. Միջոցառում P.3. Հանրային շենքերի ներքին լուսավորության համակարգերում էներգաարդյունավետ լուսատուների կիրառման արդյունքները

Աղյուսակ 4.12. Միջոցառում P.4. Երևանի համակարգման ներքո գտնվող հանրային շենքերում էներգախնայողության նպատակային ծրագրերի արդյունքները

Աղյուսակ 4.13. P.5.1 միջոցառման արդյունքները

Աղյուսակ 4.14. P.5.2. միջոցառման արդյունքները

Աղյուսակ 4.15. P.5.3. միջոցառման արդյունքները

Աղյուսակ 4.16. P.5.4. միջոցառման արդյունքները

Աղյուսակ 4.17. Միջոցառում P.5. Համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի օգտագործման արդյունքները

Աղյուսակ 4.18. Միջոցառում P.6. Համայնքային շենքերում էներգաարդյունավետության միջոցառումներով շինարարական վերանորոգման ներդրումների արդյունքները

Աղյուսակ 4.19. Միջոցառում P.7. Համայնքային շենքերում «Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում» ծրագրի արդյունքները

Աղյուսակ 4.20. Միջոցառում P.8. Նախակրթարաններում կենցաղային տեխնիկայի արդիականացման արդյունքները

Աղյուսակ 4.21. Համայնքային շենքերի ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները

Աղյուսակ 5.1. Նուբարաշենի ԿԿԹ արտանետումները, հազ.տոննա

Աղյուսակ 5.2. Միջոցառում M.1. Նուբարաշենի աղբավայրում մեթանի կորզման ծրագրի արդյունքները

Աղյուսակ 6.1. Երևանի արտաքին լուսավորության համակարգի տեխնիկական բնութագրերը

Աղյուսակ 6.2. Երևանի արտաքին լուսավորության համակարգի շահագործման ցուցանիշները

Աղյուսակ 6.3. Երևանի արտաքին լուսավորության համակարգի ՋԳ արտանետումները

Աղյուսակ 6.4. Միջոցառում L.1. Քաղաքային լուսավորության համակարգի էներգաարղյունավեաության բարձրացման արդյունքները, 2020թ.

Աղյուսակ 6.5. Միջոցառում L.2. Երևանի փողոցային լուսավորության արդյունավետության և հուսալիության բարձրացման արդյունքները, 2020թ.

Աղյուսակ 6.6. Միջոցառում L.3. Բազմաբնակարանային գոտում բակային լուսավորության համակարգերում արևային ֆոտովոլտայիկ սարքերի արդյունքները, 2020թ.

Աղյուսակ 6.7. Քաղաքային լուսավորության ոլորտի միջոցառումների հիմնական ակնկալվող ցուցանիշները 2020թ.

Աղյուսակ 7.1. Երևան քաղաքի կանաչ տարածքները, 2012թ.

Աղյուսակ 7.2. Համայնքային ջերմատան էներգասպառումը, 2010-2012 թթ.

Աղյուսակ 7.3. Համայնքային ջերմոցի էներգասպառումը ՋԳ արտանետումները, 2012թ.

Աղյուսակ 7.4. 2013-2015թթ. իրականացված աշխատանքները, ինչպես նաև 2017-2020 թվականներին կանաչ տարածքների ավելացման տեսակ

Աղյուսակ 7.5. Միջոցառում G.1. Կանաչ տարածքների ընդլայնման միտումներն ու նախատեսվող միջոցառումների արդյունքները

Աղյուսակ 7.6. ԵՔ համայնքային և էներգաարդյունավետ ջերմոցների էներգասպառման ցուցանիշների համեմատություն (հաշվարկված առկա 0,5 հա համար)

Աղյուսակ 7.7. Միջոցառում G2. Համայնքային էներգաարդյունավետության բարձրացման արդյունքները

Աղյուսակ 7.8. Կանաչ տարածքների ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները

Աղյուսակ 8.1. Ջրօգտագործման համակարգի էներգասպառումը (ՄՎտԺ) 2010-2012թթ.

Աղյուսակ 8.2. Ջրօգտագործման համակարգում ՋԳ արտանետումների մակարդակը, 2012թ.

Աղյուսակ 8.3. Միջոցառում W.1. Երևանի խմելու ջրի մատակարարման ոլորտում մեղմման միջոցառումների ազդեցությունը, 2020թ.

Աղյուսակ 8.4. Միջոցառում W2. Երևանի ջրային կառույցներում և շատրվաններում մեղմման միջոցառումների ակնկալվող արդյունքները, 2020թ.

Աղյուսակ 8.5. Ջրամատակարարման ոլորտի մեղմման միջոցառումների հիմնական ցուցանիշները

Աղյուսակ 9.1. Միջոցառում H.1. Քաղաքային Էներգետիկ պլանավորում և կառավարում

Աղյուսակ 9.2. Միջոցառում H.2. «Կանաչ գնումներ»-ի պլանների և կանոնների սահմանում, էներգետիկ աուդիտի ընդգրկում գնումների պլանավորման գործընթացում

Աղյուսակ 9.3. Միջոցառում H.3. Շենքերի էներգետիկ սերտիֆիկատների մշակման արդյունքների գնահատում, 2020թ.

Աղյուսակ 9.4. Միջոցառում H.4. «Երկրի Ժամ» համընդհանուր միջոցառմանը մասնակցության արդյունքների գնահատում, 2020թ.

Աղյուսակ 9.5. Միջոցառում H.5. Համաեվրոպական «Կայուն էներգետիկայի օրեր» միջոցառմանը մասնակցության արդյունքների գնահատում, 2020թ.

Աղյուսակ 9.6. Միջոցառում H.6. Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործընթացին դպրոցների ներգրավման արդյունքների գնահատում, 2020թ.

Աղյուսակ 9.7. Միջոցառում H.7. Բյուջետային հաստատությունների, ձեռնարկությունների ու ընկերությունների մասնագետների համար սեմինարների և դասընթացների կազմակերպման արդյունքների գնահատում, 2020թ.

Աղյուսակ 9.8. Միջոլորտային «փափուկ» միջոցառումների հիմնական արդյունքները

Աղյուսակ 10.1. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և բնակելի տների (առանձնատների) քանակներն ու ընդհանուր մակերեսները

Աղյուսակ 10.2. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի քանակը` ըստ վարչական շրջանների (ներառյալ հանրակացարանային ֆոնդի շենքերը) տարեվերջին, 2010-2012թթ.

Աղյուսակ 10.3. Երևան քաղաքի շենքերի/տների և բնակարանների քանակը ըստ վարչական շրջան

Աղյուսակ 10.4. Բնակելի սեկտորում էներգակիրների սպառումը

Աղյուսակ 10.5. Բնակֆոնդում էներգակիրների սպառումը, ՄՎտժ/տարի և համապատասխան ՋԳ արտանետումների ծավալը (տ CO2/տարի), 2012թ.

Աղյուսակ 10.6. 2011-2012թթ. Քաղաքապետարանի կողմից ԲԲՇ էներգախնայողության միջոցառումներում իրականացված ներդրումները

Աղյուսակ 10.7. Միջոցառում R1. շենքերի էներգաարդյունավետության բարձրացման նախաձեռնության ազդեցության գնահատականը, 2020թ.

Աղյուսակ 10.8. Միջոցառում R.2. ԲԲՇ էներգաարդյուեավևռության վարկավորման ազդեցության գնահատականը, 2020թ.

Աղյուսակ 10.9. Միջոցառում R.3. [P.7] «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի ազդեցության գնահատականը, 2020թ.

Աղյուսակ 10.10. Միջոցառում R.4. Առան

Աղյուսակ 10.11. Միջոցառում R.5 ազդեցության գնահատականը

Աղյուսակ 10.12 Քաղաքապետարանի կողմից ԲԲՇ մուտքերի դռների և լուսամուտների փոխարինման ներդրումները և գնահատված էներգախնայողությունն ու ԶԳ արտանետումների կչճատումը, 2013-2020թթ.

Աղյուսակ 10.13. Միջոցառում R.6. ազդեցության գնահատականը, 2020թ.

Աղյուսակ 10.14. Բնակելի ոլորտի միջոցառումների հիմնական ցուցանիշները, 2010 թ.

 

ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Նկար 0.1. Էներգասպառման (ձախից) և ջերմոցային գազերի արտանետումների (աջից) կառուցվածքը, 2012թ.

Նկար 0.2 ԿԷԶԳԾ-ի արդյունքում 2012թ. ելակետային մակարդակից յուրաքանչյուր ոլորտի էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազումը` տոկոսային արտահայտությամբ

Նկար 0.3. ԿԷԶԳԾ գումարային ազդեցությունն արտանետումների և էներգասպառման ապագա միտումների վրա

Նկար 0.4 ԿԷԶԳԾ-ի էներգասպառման կրճատման գումարային արդյունքում ոլորտների մասնակցության չափաբաժինը (ՄՎտԺ-ով և %-ով)

Նկար 0.5. Արտանետումների կրճատման արդյունքներն ըստ ոլորտների (տոննա CO2, %)

Նկար 0.6. Մեղմման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ներդրումներն ըստ ոլորտների (հազ. եվրո և %)

Նկար 0.7. Ներդրումների մրցունակությունը ՀՀ էներգահամակարգի էներգիայի արտադրության հաշվարկային միջին կշռված արժեքի համեմատությամբ (եվրո)

Նկար 0.8 Էներգիայի ակնկալվող կուտակային տնտեսումը երկարաժամկետ կտրվածքով (հազ. եվրո)

Նկար 0.9. Ներդրումների պարզ հետգնման ցուցանիշներն ըստ ոլորտների

Նկար 2.1. Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը

Նկար 2.2. Երևան համայնքի քարտեզը վարչական շրջանների բաժանումով

Նկար 2.3. Տեսարաններ Երևան քաղաքի ընդհանուր համայնապատկերից 2.2

Նկար 2.4. Երևանի քաղաքային համայնքի մշտական բնակչությունը (հազ.մարդ) ըստ վարչական շրջանների, 2016թ. հունվարի 1-ի դրությամբ (Աղբյուրը ԱՎԾ)

Նկար 2.5. Ազգային պատկերասրահը ձախից, Սասունցի Դավթի հրապարակն ու երկաթուղային կայարանը աջից

Նկար 2.6. Երևանի կառավարման համակարգի կառուցվածք

Նկար 2.7. Զարգացման և ներդրումային ծրագրերի կառավարման գործընթաց

Նկար 3.1. Երևանի ներքաղաքային երթևեկության միկրոավտոբուսների և ավտոբուսների քանակական ցուցանիշները, 2010-2012թթ.

Նկար 3.2. Երևանում տարբեր մեքենաների վազքը, 2010-2012թթ. (հազ. կմ)

Նկար 3.3. էներգասպառման կառուցվածքը հասարակական տրանսպորտում 2012թ.(%) Հասարակական տրանսպորտային

Նկար 3.4. Էներգասպառման կառուցվածքը համայնքային տրանսպորտում 2012թ. (%)

Նկար 3.5 Շարժիչային վառելիքների սպառման ծավալների փոփոխությունը տոկոսներով, 2010թ» 2011թ» 2012թ. համար

Նկար 3.6. Տրանսպորտի ոլորտում խնայված ընդհանուր տարեկան էներգիան 2012-2020 թթ. համար (ԳՎտԺ), և կանխարգելված CO2 տարեկան արտանետումները (հազ.տ CO2)

Նկար 3.7. Նոր երթուղային ցանցի օրինակ (Աղբյուրը` «Երևան-2025» միջազգային կոնֆերանսի զեկույցներ (19))

Նկար 3.8. երևան քաղաքի ՀՏ շահագործման մեջ գտնվող երթուղային միկրոավտոբուսների և քաղաքային ավտոբուսների քանակը (հատ) 2013-2020 թթ. համար:

Նկար 3.9. Միջոցառում T.1-ի արդյունքում խնայված էներգիան և կանխարգելված CO2 արտանետումները

Նկար 3.10 Երևանի հասարակական և մասնավոր տրանսպորտի կողմից սպառված շարժիչային վառելիքները, հազ. տ: Փաստացի իրավիճակ և միտումների գնահատում 2012-2020թթ. համար:

Նկար 3.11 Երևանի հասարակական և մասնավոր տրանսպորտի ՍԲԳ անցման հետևանքով կանխարգելված CO2 արտանետումները. փաստացի 2012-2015թթ. համար և գնահատումները 2016-2020թթ. համար:

Նկար 3.12 Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղին (ձախից): Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա քաղաքային մայրուղու նախագիծը (աջից):

Նկար 3.13. Սանմաքրման ծառայություններում օգտագործվող մեքենամեխանիզմների և վառելիքների ծախսի քանակական ցուցանիշները, 2010-2020թթ.

Նկար 3.14. Սանմաքրման ծառայության արդյունավետության բարձրացման արդյունքում նվազող էներգասպառումը և ԶԳ արտանետումները, 2010-2020թթ.

Նկար 4.1. Երևանում հանրային շենքերի քանակական և տոկոսային բաշխվածությունը 2012թ.

Նկար 4.2. Նախակրթարանների տոկոսային բաշխվածությունն ըստ վարչական շրջանների:

Նկար 4.3 Երևանի դպրոցների բաշխվածությունն ըստ վարչական շրջանների

Նկար 4.4 Վարչական շենքերի տարեկան էներգասպառումը

Նկար 4.5. Համայնքային շենքերում օգտագործվող լուսավորության լամպերի քանակական կառուցվածքը

Նկար 4.6. Երևանի 160 նախակրթարանների ներքին մակերեսների տեսակարար լուսավորվածության մակարդակը (Վտ/մ2) վերևում, լուսավորության բերված էներգատարությունը ըստ նշագծման (բենչմարքինգ) ներքևում:

Նկար 4.7. Նախակրթարաններում հիմնական էներգակիրների սպառման ընդհանուր դինամիկան

Նկար 4.8. Նախակրթական հաստատությունների բերված էներգասպառման բաշխումը

Նկար 4.9. Նախակրթարանների բերված էներգասպառումը ըստ առանձին նախակրթարանների

Նկար 4.10. Մշակութային և ստեղծագործական հաստատությունների կողմից բնական գազի (ձախից) և էլեկտրաէներգիայի (աջից) սպառումը 2011 և 2012թթ, ՄՎտժ/տարի

Նկար 4.11. էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմները, Ռ. Կարապետյանի (ձախից) և Ա. Ազարյանի անվան ՄՊՀՄ-ներում, 2012թ.

Նկար 5.1. Մեթանի կորզման հորերի տեղաբաշխումը Նուբարաշենի ԿԿԹ աղբույսի «Բլոկ Բ-արևմտյան» հարթակում (ձախից), մեթանի այրման կայանքը (ՄթԱԿ, աջից)

Նկար 5.2. Մեթանի կորզման 27 ուղղահայաց հորերի տեղաբաշխման սխեման Նուբարաշենի ԿԿԹ աղբույսի «Բլոկ Բ-արևմտյան» հարթակում:

Նկար 5.3. Մեթանի կորզման Շիմիձու կորպորացիայի ծրագրի առաջին (կորզում և ջահայրում, սև գիծ) և 2-րդ փուլերը (էլեկտրաէներգիայի գեներացիա ԳԷԳ միջոցով, կապույտ ընդհատ գիծ):

Նկար 6.1 Երևան քաղաքում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսավորության համակարգի ցուցադրական ծրագիր. «Քաղաքային կանաչ լուսավորություն» (ՔԿԼ), ՄԱԾԶ-ԳԷՖ ծրագիր

Նկար 7.1 Երևան քաղաքի կանաչ տարածքների մակերեսը, 1990-2012թթ.

Նկար 7.2. Երևան քաղաքի կանաչ տարածքների ստեղծման և բարելավման ցուցանիշները

Նկար 7.3. Մի շարք քաղաքն երիմեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքների մակերեսները

Նկար 7.4. Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (հա)

Նկար 7.5. Երևանյան կանաչ տարածքների մի քանի դրվագ

Նկար 7.6. ՈՒղղահայաց պարտեզի կառուցվածքը:

Նկար 8.1. Մայրաքաղաքի ջրային կոթողները շատրվանները, ջրավազաններն ու ցայտաղբյուրները

Նկար 8.2. Խմելու ջրամատակարարման համակարգում էներգասպառումը, մլն. կՎտժ, 2010-2016թթ.

Նկար 9.1. Էներգետիկ սերտիֆիկատի օրինակ. Երևանի Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան փողոցի թիվ 6 շենքի էներգետիկ բնութագիրը

Նկար 10.1. Շենքերի/շինությունների քանակն ըստ վարչական շրջանների, 2015թ.

Աղյուսակ 10.2. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի քանակը` ըստ վարչական շրջանների (ներառյալ հանրակացարանային ֆոնդի շենքերը) տարեվերջին, 2010-2012թթ.

Աղյուսակ 10.3. Երևան քաղաքի շենքերի/տների և բնակարանների քանակը ըստ վարչական շրջան

Նկար 10.4. Բնակֆոնդում էներգասպառման կառուցվածքը, 2012թ.

Նկար 10.5. ՄԱԶԾ/ԳԷՖ և քաղաքապետարանի համատեղ պիլոտային նախագծով ջերմաարդիականցված շենքը ցերեկային և ինֆրակարմիր տեսքով և շենքի էներգետիկ բնութագրերը ամփոփող էներգաարդյունավետության սերտիֆիկատ

 

 

pin
Երևանի ավագանի
24.06.2016
N 558-Ն
Որոշում