Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

040.0710.231199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 1999 թվական թիվ 710

 

ՄԻ ՇԱՐՔ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով մարզադպրոցների և մարզաբազաների աշխատանքները համակարգելու, բյուջետային հատկացումներն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մարզադպրոցները, համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ավարտել նշված մարզադպրոցների գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը` սահմանված կարգով ավարտել սույն որոշման հավելվածում ընդգրկված մարզադպրոցների գույքագրման և համակարգի օպտիմալացման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

նոյեմբերի 23-ի N 710 որոշման

 

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության

հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնվող`

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության մարզադպրոցների

 

1. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

2. Ջրային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

3. Ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի հանրապետական կենտրոնական

մարզադպրոց

4. Բռնցքամարտի մասնագիտացված օլիմպիական հերթափոխի հանրապետական

մարզադպրոց

5. Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

6. (6-րդ կետը հանվել է 03.05.00 թիվ 219 որոշում)

i

7. Թեթև ատլետիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

8. Հ. Շահինյանին անվան սպորտային մարմնամարզության օլիմպիական

հերթափոխի հանրապետական մարզադպրոց

9. Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մասնագիտացված մարզադպրոց

10. Խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

11. Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական մարզադպրոց

12. Շախմատի հանրապետական օլիմպիական հերթափոխի մասնագիտացված

մարզադպրոց

13. Գյումրիի մենապայքարային մարզաձևերի հանրապետական մարզադպրոց

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.1999
N 710
Որոշում