Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

09.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.2006  -ից մինչեւ   09.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1029-I

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան: Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

 

ՀՈԴՎԱԾ 3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

i

ա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.

բ/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար:

(3-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-56-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

 

ա/ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.

բ/ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:

(4-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-56-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից:

(5-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-56-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

 

 

pin
ՀՀ 22.04.1994
N ՀՕ-97 օրենք