Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

041.0710.040816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2016 թվականի N 710-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել`

1) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

(3-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 710-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին»

կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ, հանձնաժողովի

քարտուղար)

 

Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին»

շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի

ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի

տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

(համաձայնությամբ)

 

«Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների

բնադրավայրերի մասին» կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին»

կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

«Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի

ազգային համակարգող (համաձայնությամբ)

 

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան

գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

«Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

(համաձայնությամբ)

 

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական

կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն

(համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 710-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած բնապահպանական նշանակության միջազգային պարտավորությունների, երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացմանն առնչվող հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդատվական մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելն է` օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործումը, նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը, կենսաբազմազանության հաշվառման և մոնիթորինգի մեխանիզմների ներդրման համար նախադրյալների ստեղծումը, գիտական հետազոտությունների ընդլայնումը, հասարակության իրազեկության և էկոկրթական աշխատանքների իրականացումը, մասնագիտական խորհրդատվության տրամադրումը:

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարության մոնիթորինգն ու գնահատումը.

2) էկոհամակարգերի երկարատև գոյատևման ապահովման համար բացահայտել այն հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ կենսաբազմազանության տեսակների քանակական կրճատման կամ դրանց լրիվ անհետացման դեպքում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են արտահերթ նիստեր գումարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների երկու երրորդի նախաձեռնությամբ:

8. Հանձնաժողովի կողմից քննարկման ենթակա են`

1) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) անդամ երկրների համար պարտադիր կատարման ենթակա հանձնարարականները.

2) կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվող ազգային զեկույցները.

3) կոնվենցիայի քարտուղարություն ներկայացվող ռազմավարական պլանները.

4) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, ազգային համակարգողների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկությունները.

5) կենսաբազմազանությանը վերաբերող հարցերը.

6) կենսաբազմազանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում մշակված ծրագրերը:

(8-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

9. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստից մեկ շաբաթ առաջ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը:

12. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով), պետական մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

13. Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

14. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարն է:

(14-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

i

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) իրականացնում է հանձնաժողովի ընդհանուր ղեկավարումը.

2) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, նշանակում հանձնաժողովի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում նիստի օրակարգը.

3) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները, արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերը.

4) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում (կամ նրա հանձնարարությամբ) հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) հարցեր է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) կատարում է հանձնաժողովի ընդունած ընթացակարգային որոշումները:

17. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

i

2) համակարգում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.

3) հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկում է միջոցներ` հանձնաժողովի ծրագրերի ու գործունեության իրականացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար.

4) ներկայացնում է հանձնաժողովն այլ երկրների ազգային հանձնաժողովների քարտուղարների հանդիպումներում.

5) ապահովում է աշխատանքային կապը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության, ինչպես նաև այլ երկրների ազգային հանձնաժողովների հետ.

6) հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

7) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները.

8) Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և այլ ծրագրերի շրջանակներում քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից մշակված ու հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և վերջինիս կողմից հաստատված ազգային, տարածաշրջանային ու միջազգային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունները:

(18-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.2016
N 710-Ա
Որոշում