Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2016-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2016-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 հուլիսի 2016 թվականի N 29

 

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. հուլիսի 29-ի նիստի

N 29 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

ԳԾԱՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

1. ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ 1.1 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.2 Տարածքային զարգացման նպատակը և սկզբունքները

1.3 Առկա իրավիճակը և խնդիրները

1.4 ՏԶ ժամանակակից քաղաքականության կարիքը և անհրաժեշտությունը

քաղաքականության կարիքը

1.5 Տարածքային զարգացման բարեփոխումների գործողությունների պլան

2. ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2.1 Մակրոտնտեսական վիճակը

2.2 Տարածքային ընդհանուր անհամաչափությունների համեմատություն

2.3 Մարդկային զարգացում և սոցիալական ոլորտ

2.4 Բնապահպանական կայունություն

2.5 ժողովրդագրություն

2.6 Տրանսպորտի հասանելիություն

2.7 Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունք

2.8 Առևտուր

2.9 Գյուղատնտեսական արտադրանք

2.10 Արդյունաբերական արտադրանք

2.11 Ծառայությունների ոլորտ

2.12 Տնտեսական գործունեության ինտենսիվություն, զբաղվածություն և

եկամուտներ

2.13 Աղքատություն, կյանքի պայմաններ, հանրային ծառայությունների

հասանելիություն

2.14 Տարածքային զարգացման թույլ և ուժեղ կողմեր, հնարավորություններ և

վտանգներ

2.15 Տեղական հեռանկարներ

2.16 Տեղական տարբերակումներ

2.17 Տեղական ֆինանսներ

2.18 Ամփոփագիր

3. ՀԱՐԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

3.1 Ազգային քաղաքականություն, ծրագրեր և գործիքներ

3.2 Նվիրատուների աջակցությունը տարածքային զարգացմանը

3.3 Համակարգում և միավորում

3.4 Ամփոփագիր

4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ

4.1 Տարածքային զարգացման միջազգային միտումները

4.2 Հայաստանում տարածքային զարգացմանն առնչվող քաղաքականության

համատեքստը

4.3 Միջազգային համատեքստ

4.4 Ազգային համատեքստ

4.5 Ամփոփում

5. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ, ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

5.1 Առաքելություն

5.2 Տեսլական և ընդհանուր նպատակներ

5.3 Սկզբունքներ

5.4 Թեմատիկ նպատակներ

5.5 Հորիզոնական նպատակներ

5.6 ՈՒղղություններ

5.7 Գործառնական եղանակներ. տարածքային զարգացման ծրագրեր

5.8 Ամփոփագիր

6. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

6.1 Եվրոպական միության կառուցվածքային ֆինանսական միջոցները` որպես

հենքային մոդել

6.2 ՏԶ ֆինանսավորման մեխանիզմ

6.3 Իրավական դաշտ

6.4 Կառավարման կառույցներ և ինստիտուցիոնալ կառուցվածք

6.5 Ֆինանսավորման աղբյուրներ և մակարդակներ

6.6 Ֆինանսական միջոցների բաշխում

6.7 Մոնիտորինգ և գնահատում

6.8 Վերջերս իրականացված և նախատեսվող բարեփոխումներ

6.9 Կենտրոնացման, ծրագրավորման, գործընկերության և կառուցողականության

սկզբունքները

6.10 Արդյունավորություն, արդյունավետություն, կայունություն,

ազդեցություն

6.11 Հայաստանում տարածքային զարգացման համար անհրաժեշտ և առկա

ֆինանսական միջոցների գնահատում

6.12 Ամփոփում

7. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

7.1 Տարածքային զարգացման քաղաքականության մարմին

7.2 Աջակցության ազգային համակարգող

7.3 Համակարգող հանձնաժողովի կազմը և գործառույթները

7.4 Իրականացնող կառույցներ

7.5 Այլ դերակատարներ

7.6 Թիրախային ինստիտուցիոնալ միջոցառումներ

7.7 Ամփոփագիր

8. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՀԵՆԱՆԻՇԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԶՀ-Ն և ԱՅԼ ԸՆՏՐՎԱԾ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2014 Թ.

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՀԵՆԱՆԻՇԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ

ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԹԻՎԸ 2014 Թ.

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2001 և 2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ (ԱՆՁ)

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ և ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ

ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, 2015 Թ.

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՄԱՐԶԵՐԻՑ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2008 - 2014 ԹԹ. (ՀՀ ԴՐԱՄ) ԱՂՅՈՒՍԱԿ 6. ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ (2009), 2009-2014 ԹԹ. (ՀՀ ԴՐԱՄ) ԱՂՅՈՒՍԱԿ 7. ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ, ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ (2009 Թ.), 2009-2014 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ (ՀՀ ԴՐԱՄ) ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (2009 Թ.), 2009-2014 ԹԹ. (ՀՀ ԴՐԱՄ) ԱՂՅՈՒՍԱԿ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒԹԿՀՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՂՅՈՒՍԱԿ 10. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ, 2009-2014 ԹԹ. (ՀՀ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ)) ԱՂՅՈՒՍԱԿ 11. ՏԶ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՇՐՋԱՆԱԿԸ ԱՂՅՈՒՍԱԿ 12. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ ԱՂՅՈՒՍԱԿ 13. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿ 14. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՏԶՀ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

ԱՂՅՈՒՍԱԿ 15. ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ, ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ և

ՀԱՎԵԼՅԱԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՂՅՈՒՍԱԿ 16. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՇ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՂՅՈՒՍԱԿ 17. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿ 18. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ

 

ԳԾԱՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

ԳԾԱՆԿԱՐ 1. ԻՐԱԿԱՆ ՀՆԱ-Ի ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՀԵՆԱՆԻՇԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ Տ/Տ

(%), 2008-2015 ԹԹ.

ԳԾԱՆԿԱՐ 2. ՄԱՐԶԱՅԻՆ ՀՆԱ-Ի ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ NUTS 3 ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ (ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԻՆԻ %), 2009-2011 ԹԹ. ԳԾԱՆԿԱՐ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՆՑՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 1990-2015 ԹԹ. (ՀԱԶԱՐ) ԳԾԱՆԿԱՐ 4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2001-2011 ԹԹ. ԸՆԹԱՑՔՈՒՄ (2001 ԱՐԺԵՔԸ=100%) ԳԾԱՆԿԱՐ 5. ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՏՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՐԴ/1 ԿՄ2), 2014 Թ. ԳԾԱՆԿԱՐ 6. ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ՀՆԱ-Ն` ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԵՐԿՐԻ ՄԻՋԻՆԻ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ, 2009-2012 ԹԹ. ԳԾԱՆԿԱՐ 7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐԸ 2012 Թ. ԳԾԱՆԿԱՐ 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ, 2008-2014 ԹԹ. (ՀՀ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ) ԳԾԱՆԿԱՐ 9. ՄԱՐԶԵՐԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ 2008-2014 ԹԹ., (ՀՀ ԴՐԱՄ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃԸ 2008-2014 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳԾԱՆԿԱՐ 10. ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ, (2009 Թ.), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԻՆԻ % ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ, 2009-2014 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ (ՀՀ ԴՐԱՄ) ԳԾԱՆԿԱՐ 11. ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ, ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ (2009 Թ.), ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԻՆԻ % ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ,

2009 և 2014 ԹԹ.

ԳԾԱՆԿԱՐ 12. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ, ԱՆՓՈՓՈԽ ԳՆԵՐԻ

ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (2009 Թ.), ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԻՆԻ %-ՈՎ, 2009 և

2014 ԹԹ.

ԳԾԱՆԿԱՐ 13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ, 2014 Թ. (%) ԳԾԱՆԿԱՐ 14. ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ, 2014 Թ. (%) ԳԾԱՆԿԱՐ 15. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒ ԸՍՏ ՍԵՌԵՐԻ (%), 2014 Թ.

ԳԾԱՆԿԱՐ 16. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ և ԸՍՏ ՍԵՌԵՐԻ (%),

2014 Թ.

ԳԾԱՆԿԱՐ 17. ՉԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ, 2014 Թ. (ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ %) ԳԾԱՆԿԱՐ 18. ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԻՆ ԵԿԱՄՈՒՏԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԻՆԻ %-ՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ, 2013 Թ. ԳԾԱՆԿԱՐ 19. ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

(%), 2008 և 2013 ԹԹ.

ԳԾԱՆԿԱՐ 20. ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (%), 2013 Թ. ԳԾԱՆԿԱՐ 21. ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ, 2008 Թ. ԳԾԱՆԿԱՐ 22. ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ, 2014 Թ. ԳԾԱՆԿԱՐ 23. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ, 2014 Թ. ԳԾԱՆԿԱՐ 24. ՏԱՐԲԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏ-ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, 2014 Թ. ԳԾԱՆԿԱՐ 25. ՈՉ ՖԻՍԿԱԼ ԳՈՒՅՔԻ ԾԱԽՍԵՐ, 2009-2014 ԹԹ. (ՀՀ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ)

ԳԾԱՆԿԱՐ 26. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ և ԾԱԽՍԵՐԸ, 2014 Թ.

 

._________________________________________________________________.

|ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ                                                      |

|_________________________________________________________________|

|ԱՄՆ ՄԶԳ|ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն                 |

|_______|_________________________________________________________|

|ԱՎԾ    |Ազգային վիճակագրական ծառայություն                        |

|_______|_________________________________________________________|

|ԳԶՀ    |Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ                    |

|_______|_________________________________________________________|

|ԳՀ     |Գնողունակության համարժեքություն                          |

|_______|_________________________________________________________|

|ԳՄՀ    |Գլոբալ մրցունակության համաթիվ                            |

|_______|_________________________________________________________|

|ԳՄՀԸ   |Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն     |

|_______|_________________________________________________________|

|ԵՄ     |Եվրոպական Միություն                                      |

|_______|_________________________________________________________|

|ԿԶԾ    |Կայուն զարգացման ծրագիր                                  |

|_______|_________________________________________________________|

|ՀԲ     |Համաշխարհային բանկ                                       |

|_______|_________________________________________________________|

|ՀԶ     |Հետազոտություն և  զարգացում                              |

|_______|_________________________________________________________|

|ՀԶՀ    |Համայնքային զարգացման հիմնադրամ                          |

|_______|_________________________________________________________|

|ՀԶՌ    |Հայաստանի զարգացման ռազմավարություն                      |

|_______|_________________________________________________________|

|ՀԿ     |Հասարակական կազմակերպություն                             |

|_______|_________________________________________________________|

|ՀՀ դրամ|Հայաստանի Հանրապետության դրամ                            |

|_______|_________________________________________________________|

|ՀՆԱ    |Համախառն ներքին արդյունք                                 |

|_______|_________________________________________________________|

|ՀՍՆՀ   |Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ              |

|_______|_________________________________________________________|

|ՀՏԶՀ   |Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ                 |

|_______|_________________________________________________________|

|ՄԱԿ ԶԾ |Միացյալ Ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր          |

|_______|_________________________________________________________|

|ՄԳ     |Մոնիտորինգ և  գնահատում                                  |

|_______|_________________________________________________________|

|ՄԶՀ    |Մարդկային զարգացման համաթիվ                              |

|_______|_________________________________________________________|

|ՄՖԿ    |Միջազգային ֆինանսական կառույց                            |

|_______|_________________________________________________________|

|ՏԶ     |Տարածքային զարգացում                                     |

|_______|_________________________________________________________|

|ՏԶԳԾ   |Տարածքային զարգացման գործառնական ծրագիր                  |

|_______|_________________________________________________________|

|ՏԶԳՊ   |Տարածքային զարգացման գործողությունների պլան              |

|_______|_________________________________________________________|

|ՏԶՀ    |Տարածքային զարգացման հիմնադրամ /Տարածքային զարգացման     |

|       |ֆինանսավորման մեխանիզմ                                   |

|_______|_________________________________________________________|

|ՏԶՓԾ   |Տարածքային զարգացման փորձարարական ծրագիր                 |

|_______|_________________________________________________________|

|ՏԶՖ    |Տարածքային զարգացման ֆինանսավորում                       |

|_______|_________________________________________________________|

|ՏԿԶՆ   |Տարածքային կառավարման և  զարգացման նախարարություն        |

|_______|_________________________________________________________|

|ՏՀԶԿ   |Տնտեսական համագործակցության և  զարգացման կազմակերպություն|

|_______|_________________________________________________________|

|ՏՀՏ    |Տեղեկատվության և  հաղորդակցման տեխնոլոգիաներ             |

|_______|_________________________________________________________|

|ՈՒԹԿՀՎ |ՈՒժեղ և  թույլ կողմեր, հնարավորություններ և  վտանգներ    |

|_______|_________________________________________________________|

|ՓՄՁ    |Փոքր և  միջին ձեռնարկություններ                          |

|_______|_________________________________________________________|

|ՔՀԿ    |Քաղաքացիական հասարակության կազմակերպություն              |

._________________________________________________________________.

 

1. ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1.1 Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) ճանաչել է տարածքային զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ շարունակական երկխոսություն է վարել ԵՄ-ի հետ` 2000 թ.-ից սկսած: 2003 թ.-ից սկսած, տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթ են համարվել մի շարք գերակա փաստաթղթերով, օրինակ` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր (ԱՀՌԾ), դրան հաջորդած Կայուն զարգացման ծրագրով և Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր (ՀԶՌԾ): Ներկայումս առաջնահերթ նպատակներից է ծրագրերն ու նախագծերն իրականացնել զարգացման փոխհամաձայնեցված ազգային առաջնահերթություններին համապատասխան, որը կհանգեցնի որակյալ ու հարատև արդյունքների:

Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով, աշխարհագրաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու շուկաներից կախում ունեցող, միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր: 2008թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած բացասական գործընթացները հանգեցրել են աղքատության ու գործազրկության մակարդակների զգալի բարձրացմանը և խորացրել հասարակության խոցելի խմբերի մարգինալացումը: Արտագաղթն ու փոխանցումներն արտասահմանից միայն մասամբ են կարողանում մեղմել ստեղծված իրավիճակը:

Կառավարության ներկայիս դիրքորոշումը տարածքային զարգացման վերաբերյալ ներկայացված է Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգում, որն ընդունվել է Կառավարության կողմից 2011թ.-ի հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրության 38-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ: Տարածքային զարգացման հայեցակարգն ընդգրկում է համաձայնեցված և առաջնահերթություն հանդիսացող տարածքային զարգացումը, սահմանում կայուն տնտեսական զարգացման մոտեցումները` պահանջելով բոլոր մարզերից (վարչատարածքային միավորներից) ներկայացնել տարածքային զարգացման գործողությունների պլաններ: Տարածքային զարգացման հայեցակարգի հիմնական նպատակներն են տարածքային տնտեսությունների և գյուղերի բնակչության եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացիան, ձեռներեցության խթանումը, կենսապայմանների բարելավումն ու բարեկեցությունը, ինչպես նաև զբաղվածության մակարդակի բարձրացումը, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի տարածքային զարգացումն ապահովող ծրագրերի միջոցով: Մասնավորապես, տարածքային զարգացման հայեցակարգն ուղղված է տարածքների միջև զարգացման անհամաչափությունների հարթեցմանը և ազգային, մարզային ու տեղական իշխանությունների համար տեղերում կարողությունների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, միաժամանակ, հնարավորինս նվազեցնելով ծրագրերի անհարկի կրկնություններն ու համընկնումները, կատարված աշխատանքի որակի բարձրացմանը, մարզերում կայուն զարգացման ապահովմանը, որոշումների կայացման գործընթացների ապակենտրոնացմանը և համակցված մոտեցումների կիրառմանը տարածքային ու տեղական զարգացումներում: Հաշվի առնելով աշխատատեղերի ստեղծման կարճաժամկետ և երկարաժամկետ ներուժը, ինչպես նաև որակյալ տնտեսական աճի ապահովման ուղղությամբ արվող ներդրումները` ՀԶՌ-ի առաջնային ոլորտներն ու քաղաքականության ուղղություններն ընդգրկեցին` արդյունաբերության և արտահանման խթանումը, զբոսաշրջության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացումը և աջակցությունը ՓՄՁ-ներին ու սկսնակ ձեռնարկություններին: Յուրաքանչյուր մարզ ունի զարգացման պլան, որում առանձնացվում են հիմնական համախառն ծախսային ուղղությունները, որոնց մեծ մասը վերաբերում է հանրային հատվածին, սոցիալական ապահովությանն ու բարեկեցությանը, իսկ առավել համեստ մասնաբաժինը` ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությանն ու զբոսաշրջությանը: Այդ պլանները մշակվում են մարզերի զարգացման խորհուրդների կողմից ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ոլորտի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ:

Պետք է նշել, որ Տարածքային զարգացման հայեցակարգի հիմնական նպատակները համընկնում են Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական ապահովության համակարգի բարելավում և պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում, որոնք իրենց հերթին նաև համահունչ են ԵՄ 2020 թ. ռազմավարության թեմատիկ նպատակներին:

Քաղաքականության տեսանկյունից հիմնական մարտահրավերներից է տարածքային զարգացման համակողմանի ռազմավարության մշակումն ու իրականացումը և Տարածքային զարգացման գործողությունների պլանի (ՏԶԳՊ) առաջադրումը, որի մեջ կարտացոլվեն այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա անհամաչափությունները մեղմելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է համակողմանիորեն համապատասխանեցնել տարբեր նախարարությունների` տարածքային զարգացմանն առնչվող քաղաքականությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսության ու գյուղական տարածքների զարգացմանը, տեղական ֆինանսական միջոցների կառավարմանը, տեղական ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման, զբաղվածության և մասնագիտական կրթության ոլորտներին: Միջնաժամկետ հատվածում, տարածական ու ոլորտային հեռանկարներով հանդերձ, միայն համակարգված միջամտությունը կարող է հանգեցնել տարածքների սոցիալ-տնտեսական իրական և հարատև զարգացմանը:

Ապացույցների վրա հիմնված և արդյունքների վրա կենտրոնացող տարածքային զարգացման քաղաքականության մշակման և առաջընթացի անխափան չափման նպատակով` անհրաժեշտ է ունենալ մշտադիտարկման ու գնահատման ցուցանիշների հետևողական կազմ: Հայաստանի դեպքում, մինչ այս պահը գրանցված խնդիրներից է տարածքային մակարդակում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի պաշտոնական` ԱՎԾ-ի կողմից հրապարակվող ցուցանիշների բացակայությունը: Հետևաբար, անհրաժեշտ է հզորացնել Ազգային վիճակագրական ծառայությունը, որպեսզի վերջինս կարողանա վստահելի տվյալներ տրամադրել տարածքային անհամաչափությունների և տարածքային զարգացման քաղաքականության առաջադիմության չափման հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալը նշենք, որ այս փաստաթուղթը` Հայաստանի տարածքային զարգացման 2016-2025 թթ. ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն), Հայաստանում տարածքային զարգացման բոլոր ուղղությունները միավորում և հստակ ճանապարհային քարտեզ է ստեղծում տարածքային զարգացման քաղաքականության համար: ԵՄ խորհրդատվական աջակցության շնորհիվ Ռազմավարությունը կարողանում է արտացոլել ոչ միայն ԵՄ անդամ, այլև այն երկրների ունեցած փորձը, որոնք մոտարկում են իրենց քաղաքականությունն ու գործելակերպը ամուր հիմքերի վրա գտնվող ԵՄ ինտեգրման քաղաքականությանը: Այս առումով` կարևորվում է փաստաթղթում ներկայացված Ալբանիայի, Խորվաթիայի, Վրաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի փորձն ու առաջընթացը, քանի որ նշված երկրների և Հայաստանի միջև կան բազմաթիվ կառուցվածքային նմանություններ:

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Այն տեսլականը, որ Հայաստանը կակտիվացնի աճը, կապահովի համընթացություն ու կայունություն բոլոր մարզերում, բավարար հենք է ստեղծում հետևյալ ռազմավարական նպատակների իրականացման համար.

- Բոլոր մարզերում մրցունակության բարձրացում` հիմք ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումը ազգային ու միջազգային տնտեսությունների հետ:

- Տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովում` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքների ու սահմանամերձ համայնքների, ինչպես նաև ռեսուրսների կայուն օգտագործման վրա:

- Տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավում զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:

Վերոնշյալ ռազմավարական նպատակների համար հարկավոր է ապահովել հետևյալ ռազմավարական չափորոշիչները.

2017 թ.-ին ՀՀ-ն կունենա տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա, ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով,արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար:

2025 թ.-ի դրությամբ առանձին վերցված յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը:

2025 թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թ.-ի հետ:

Տարածքային զարգացումը Հայաստանում կկենտրոնանա մի շարք առաջնահերթությունների վրա, որոնք են` քաղաքային զարգացման բևեռների հիմնում, տեղական ու տարածքային տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավում, տեղական ու տարածքային մակարդակներում բիզնես միջավայրի բարելավում, ներդրումներ մարդկային կապիտալում և սոցիալական ենթակառուցվածքում, զբոսաշրջության խթանում, ինչպես նաև տարածքային զարգացման կառավարման կարողությունների ամրապնդում: Նշված նպատակներին զուգահեռ կսահմանվեն նաև հորիզոնական նպատակներ, ինչպես օրինակ` հավասարությունը և խտրականության բացառումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու էներգաարդյունավետությունը, տեղեկատվական հասարակության ստեղծումը և մրցակցության պաշտպանությունը:

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հայաստանում տարածքային անհամաչափությունները զգալի են: Ցուցանիշների մեծ մասը վկայում են արմատացած և երբեմն տարածքային ծայրահեղ անհամաչափությունների մասին` ժողովրդագրական միտումների (ցածր բնական աճ, դեպի Երևան կամ արտասահման աշխատանքային արտագաղթ, բնակչության ծերացում և այլն), ՀՆԱ-ի բաշխվածության 2012 թվականի գնահատականներով (բնակչության մինչև 46%-ը յոթ մարզերում մեկ շնչի հաշվով երկրի ՀՆԱ-ի 70%-ից ցածր է), գյուղատնտեսական, արդյունաբերական արտադրության և արտադրողականության, ծառայությունների, արտահանման և ներմուծման ծավալների տարբերությունների և այլ պատճառներով: Այս ամենին գումարվում է տնտեսապես ակտիվ բնակչության տարբեր մակարդակների առկայությունը, գործազրկությունը և ոչ պաշտոնական զբաղվածության մակարդակը: Տնտեսական առումով Երևանի (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և եկամուտների միջին մակարդակից բարձր) և բոլոր մարզերի, ինչպես նաև քաղաքների և գյուղերի միջև ակնհայտ անհամաչափություններ կան: Օրինակ` թեև Սյունիքի մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատաբար բարձր է, սակայն եկամտի մակարդակն այնպիսին է, ինչպես այլ մարզերում:

Աղքատ բնակչությունը Հայաստանում 2014 թվականին կազմել է 30%: Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի, Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Ծայրահեղ աղքատների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի և Տավուշի մարզերում:

Զգալի տարբերություններ կան նաև հանրային ծառայությունների հասանելիության տեսանկյունից, մասնավորապես` առողջապահության և կրթության բնագավառներում, ինչը բացասաբար է ազդում մարզերի բնակչության բարեկեցության վրա: Նշանակալի կառուցվածքային տարբերություններ կան նաև տեղական մակարդակում` Երևանի և այլ տարածքների, քաղաքային ու գյուղական բնակավայրերի, բարձրադիր ու ցածրադիր գոտիներում, ինչպես նաև սահմաններին (մասնավորապես հակամարտության գոտուն) մոտ ու հեռու գտնվող տարածքների միջև: Ֆունկցիոնալ և ֆինանսատնտեսական չափազանց սահմանափակ շրջանակ ունեցող ապակենտրոնացումը (պետության լայն ներգրավվածությունը և բյուջետային ազդեցությունը) համառորեն հետ են պահում համայնքներին տեղական զարգացման քաղաքականության իրականացումից:

Հայաստանը բնութագրվում է տնտեսական գործունեության խիստ կենտրոնացմամբ մայրաքաղաքում և դրա հարևանությամբ (երկրի բնակչության գրեթե կեսը և երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին) նման երկրների (այսուհետ` հենանիշային երկրներ)` Ալբանիայի, Խորվաթիայի, Վրաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի հետ համեմատած: Հայաստանի հարաբերական մրցունակությունը համեմատելի է նմանատիպ երկրների հետ, թեև մի շարք ուղղություններում զիջում է Խորվաթիային, Վրաստանին և ՆՀՀ Մակեդոնիային:

Հայաստանի տնտեսությունը զգայուն է արտաքին ցնցումների նկատմամբ: Հայաստանի թույլ դիմադրությունը նշված ցնցումներին համեմատաբար թույլ դիվերսիֆիկացված տնտեսական կառույցների, սահմանափակ արտաքին առևտրի ծավալների ու ներդրումային կապերի հետևանք է:

Հենանիշային երկրների հետ համեմատած` Հայաստանի մարզերում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը ցածր է և ունի թույլ տատանումներ: Այս դրական միտումը հնարավոր է պահպանել Երևանից դուրս գտնվող տնտեսությունների ակտիվացման միջոցով:

Պետք է նշել, որ Հայաստանը արդյունավետորեն իրականացնում է բնապահպանական կայունության քաղաքականությունը` ապահովելով հարուստ կենսաբազմազանություն, համեմատաբար հավասարակշռված գյուղատնտեսություն և անտառային առողջ տնտեսություն, սակայն վերականգնվող էներգետիկայի ոլորտում ու օդի որակի ապահովման ուղղությամբ դեռևս պահանջվում են լրացուցիչ ներդրումներ:

Հայաստանին անհրաժեշտ են տարածքային կենտրոնացմամբ օժտված տեղայնացված զարգացման քաղաքականություններ և ծրագրեր: Տարածքային զարգացման հիմնաքարեր կարող են համարվել հետևյալ երկու ուղղությունները` տարածքների ընդհանուր մրցունակության բարձրացումը և տնտեսական ու սոցիալական անհամաչափությունների նվազեցումը` մինչև ընդունելի մակարդակ: Մրցունակության և զբաղվածության խթանումը երկրի ոչ գյուղատնտեսական ոլորտներում անհրաժեշտ քայլ է, որի արդյունքում մարզերը կկարողանան տեղ գտնել ժամանակակից ներքին ու արտաքին շուկաներում, կապահովեն ավելի մեծ եկամուտներ բնակչության համար և կֆինանսավորեն հանրությանը տրամադրվող ծառայությունների ծավալների աճը` այդպիսով մեղմելով բարեկեցության առումով դրսևորվող անհամաչափությունները: Միջամտությունները պետք է կենտրոնանան Երևանից դուրս արդյունաբերության ու ծառայությունների ոլորտների զարգացման, գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման վրա: Նախընտրելի բազմակենտրոն զարգացմանը պետք է օգնել տարածքային զարգացման բևեռները հատկորոշելով ու զարգացումը խթանելով, ինչպես նաև` տարածքային նախընտրելի մասնագիտական ուղղությունները ստեղծելով:

Հայաստանը պետք է փորձի կենտրոնացնել տարածքային զարգացման քաղաքականությունը բոլոր մարզերում` մրցունակությունը զարգացնելով և տարածքներում աճի ապահովման կենտրոններին աջակցելով, որը հնարավորություն կտա դրական հակակշիռ ստեղծել Երևանի գերակայությանը: Զարգացումից հետ մնացած մարզերը մարգինալացումից դուրս բերելը պետք է հանդիսանա առաջնահերթություններից մեկը: Այս ջանքերը պետք է առաջին հերթին կենտրոնանան մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումների վրա` հաշվի առնելով կրթության, ձեռներեցության, նորարարության ու գենդերային հավասարության ապահովման մոտեցումները: Կարելի է քաղել բազմաթիվ (տնտեսական ու բնապահպանական) օգուտներ նաև վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության բնագավառներում կատարվող ներդրումներից:

 

ՏԶ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Տարածքային զարգացման ժամանակակից քաղաքականությունն ուղղված է մրցունակության և կառուցողականության բարձրացմանը` տարածքային կառավարման մոտեցումների իրականացմամբ և մարդկային կապիտալի, նորարարության, ներառման ու ենթակառուցվածքի ինտեգրմամբ: Նման ինտեգրված և տեղայնացված մոտեցումներն անհրաժեշտ են Հայաստանին:

Արդյունաբերության և արտահանման խթանումը, զբոսաշրջությունը և ՏՀՏ ոլորտը, գյուղատնտեսության ու գյուղական տարածքների արդիականացումը, սննդի արդյունաբերությունը և ՓՄՁ-ների ստեղծումը հանդիսանում են ՀԶՌ-ի առաջնային նպատակները և կարող են մեղմել տարածքային անհամաչափությունները: Հայաստանի մարզերը տուժում են ավանդական գյուղատնտեսությունից մեծ կախվածության և տնտեսության թույլ դիվերսիֆիկացիայի պատճառով:

Տարածքային էական անհամաչափությունները հատկանշում են շուկայական տնտեսության մրցակցային ճնշումներին դիմակայելու անկարողությունը, առաջացնում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործում: Երկիրն, ընդհանուր առմամբ, կարիք ունի առավել մրցունակ դառնալու` միաժամանակ բոլոր մարզերի միջև համաչափությունը պահպանելով:

Հաշվի առնելով զարգացած երկրների հարուստ փորձը և ժամանակակից միջազգային ու ազգային քաղաքականությունների մոտեցումները` Հայաստանում տարածքային զարգացման քաղաքականության կիրականացվի հիմք ընդունելով հետևյալ ընդհանուր մոտեցումները.

- Համապարփակ տարածքային քաղաքականությունների և ծրագրերի իրականացման առաջնահերթություն, որոնք որպես թիրախ կդիտարկեն առավել ծավալուն ու ագրեգացված (առնվազն միջհամայնքային) սոցիալ-տնտեսական միավորներ: Հաշվի առնելով, որ տարածքային մրցունակության ու հարակցման վրա ազդում են բազմաթիվ գործոններ ու ոլորտներ, անհրաժեշտ է մշակել միջոլորտային բնույթի միջամտություններ, որոնք կընդգրկեն մարդկային կապիտալը, նորարարությունը, մարզերի ներգրավումը և ենթակառուցվածքները ու հաշվի կառնեն տարածքային տեսանկյունից ներհատուկ ակտիվներն ու կարիքները: Տարածքային զարգացման ծրագրերը պետք է արդյունավետ համակարգվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:

- Բոլոր մարզերի ներգրավում` զարգացման ազգային նպատակների իրականացման գործում: Վերջիններս նշված են Ռազմավարության մեջ և արտացոլում են բնակչությանը տնտեսության մեջ ամբողջությամբ ինտեգրելու, կրթությունն ու նորարարությունը խթանելու և կայունություն ապահովելու կարիքները (երկարաժամկետ ռազմավարական նպատակներն ամրագրված են Եվրոպա 2020 թ. ռազմավարությամբ):

- Համաչափության քաղաքականությունը կխարսխվի աճի խթանման ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումների իրականացման վրա: Հայաստանի մարզերին անհրաժեշտ են մեծ ջանքեր, որոնք ուղղված կլինեն տնտեսության դիվերսիֆիկացմանը ու ժամանակակից ոլորտների ամրապնդմանը, ինչը կապահովի տեղերում որակյալ աշխատատեղերի ավելի մեծ քանակ:

- Ֆունկցիոնալ և ֆինանսական ապակենտրոնացման ուղղությամբ ողջամիտ առաջընթացի ապահովում, ինչը կստեղծի տարածքային զարգացմանը նպաստող արդյունավետ միջավայր, որը հիմնված կլինի հետևյալ հիմնական սկզբունքների վրա` գործընկերություն, լիազորությունների պատվիրակում և գործառնական հետևողականություն:

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ

 

Հայաստանում տարածքային զարգացման քաղաքականության առաջընթացը կախված է քաղաքականության նախագծման ընթացքում մի շարք հիմնաքարերի ընդգրկումից, ինչպես օրինակ` ռազմավարական պլանավորման հիմնադրումը մարզային մակարդակում, ՀՏԶՀ-ի ծրագրերի վերաթիրախավորումը սոցիալ-տնտեսական առաջնահերթությունների վրա և ՏԶ գործառնական առաջին ծրագրի նախագծումը: Ծրագիրը միավորելու է բոլոր այն գործիքները, որոնք կիրառվելու են Ռազմավարության շրջանակներում` 2017-2020թթ. ընթացքում: Կարողությունների ամրապնդումը պետք է ուղղորդի այս բարեփոխումների գործընթացը և ընդգրկի ներգրավված բոլոր կողմերին:

ՏԶ ֆինանսավորման մեխանիզմը պետք է ինտեգրվի պետական բյուջեի հիմունքներով, որում տարածքային զարգացմանը համապատասխան միջոցներ կհատկացվեն և կբաշխվեն մրցակցային մեխանիզմներով: Այս քայլերը թույլ կտան առաջիկայում ապահովել նվիրատուների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից բյուջետային աջակցությունը:

Ի վերջո, տարածքային զարգացման քաղաքականությունը պետք է հիմնված լինի ապացույցների, համակողմանի մշտադիտարկման ու գնահատման համակարգերի վրա: Վերջիններս կստեղծվեն Ազգային վիճակագրական ծառայության և պետական այլ ռեգիստրների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

 

2. ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Տարածքային զարգացման իրավիճակը Հայաստանում վերլուծվում է արտաքին ու ներքին տեսանկյուններից` քաղաքականությունը դիտարկելով առավել լայն համատեքստում: Միջազգային հեռանկարները կարևոր հենանիշներ են ստեղծում նմանատիպ երկրների համար, իսկ տեղական հեռանկարներն ընդգրկում են ներքին անհամաչափություններին վերաբերող հարցերը: Վերլուծությունն ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը` Երևանը և տասը մարզերը` խնդրո առարկա հարցերը դիտարկելով համեմատական մոտեցման համատեքստում:

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

 

Հայաստանի տնտեսությունը նշանակալի վերափոխումների է ենթարկվել անկախության հռչակումից հետո: Կայուն աճը, հավակնոտ բարեփոխումները, արտաքին միջոցների ներհոսքը և փոխանցումները ստեղծել են շուկայահեն տնտեսություն: Սակայն, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով նախաճգնաժամային երկնիշ աճը վերածվեց շատ ավելի ցածր ցուցանիշի: Մասնավոր ոլորտի սպառման ծավալների և պետական ներդրումների կրճատումը տնտեսության անկման սուրհանդակներն էին: Ճգնաժամի ազդեցությունն աղքատության վրա նույնպես զգալի էր, քանի որ 2008 թվականին 27,6% գրանցված աղքատության մակարդակը աճեց և 2014 թվականին հասավ մինչև 30%-ի: Աղքատներին աջակցություն էր տրամադրվում թիրախային սոցիալական ապահովությամբ ու թոշակների բարձրացմամբ: Ակնկալվում է, որ տնտեսության աճին համընթաց կնվազի նաև աղքատների թիվը:

 

Գծանկար 1. Իրական ՀՆԱ-ի աճը Հայաստանում և հենանիշային երկրներում, տ/տ

(%), 2008-2015 թթ.

 

-------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` «Global Finance (https://www.gfmag.com/global-data/country-data/)», * առանձին հաշվարկներ, Հայաստանի և Վրաստանի տվյալները փաստացի են, մնացած երկրներինը գնահատական:

 

Հայաստանը դեռևս մնում է միջինից ցածր եկամտով երկիր: Արտագնա աշխատողների փոխանցումները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար` կազմելով որոշ ընտանիքների եկամտի կեսը (2013 թվականի ՀՆԱ-ի 20%-ից ավելին):

Հայաստանի տնտեսությունը խոցելի է արտաքին ցնցումներից և համաշխարհային առևտրային հարթակներում առկա պայմանների փոփոխություններից, քանի դեռ արտահանումն ու փոխանցումները կախված են միջազգային շուկաներում ապրանքների առկա գներից: Միջնաժամկետ հատվածում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սոցիալական ու տնտեսական հետևանքների մեղմումը մարտահրավեր է, իսկ երկարաժամկետ հատվածում պետք է շարունակել քաղաքականությունների ու ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են տնտեսությունը վերականգնելու համար: Արտաքին ցնցումների նկատմամբ տնտեսության դիմադրողականության ավելացումը և զարգացման նոր հնարավորությունների ստեղծումն անփոխարինելի են (*):

 

--------------------

* http://www.worldbank.org/en/country/armenia/overview

 

Հայաստանն արձագանքում է արտաքին ցնցումներին, ինչպես և հենանիշային երկրները, թեև ավելի խորը ազդեցության է ենթարկվում գլոբալ շուկաների փոփոխություններից: 2008 թ-ից հետո, Հայաստանը հայտնվեց ամենածանր ճգնաժամում, թեև կարողացավ ամուր պահպանել վերականգնման գործընթացը: 2008-2015 թթ. ժամանակահատվածում ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 2.1%` ավելի ցածր, քան մնացած բոլոր հենանիշային երկրներում, բացի Խորվաթիայից (Վրաստանը միջինում 3.6%-ի աճ էր ապահովում):

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Տարածքային անհամաչափությունների ընդհանուր չափը շատ հաճախ արտահայտվում է մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքով: Այլ հենանիշային երկրների հետ համեմատած` Հայաստանը ապահովել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի համեմատաբար ցածր ու նվազող տատանումներ իր բոլոր տարածքներում` մարզերում (2011 թ-ին նվազագույն ու առավելագույն շեմերի միջև տարբերությունը կազմել է ազգային միջինի 57-154%, իսկ 2012 թ-ին` 57-149%): Նվազելու ակնհայտ միտում կար, միջնաժամկետ հատվածում (2009-2012 թթ.): Եթե այդ միտումը պահպանվեր, ինչը հնարավոր էր Երևանից դուրս գտնվող տնտեսությունների գործունեության ակտիվացման միջոցով, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը մեծապես կբարելավվեր: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենաթույլ տատանումները գրանցվել են Ալբանիայում` ամենացածրն է, չնչին նվազմամբ (2012 թ-ի դրությամբ կազմելով 67-141%) և Հայաստանում, երկրորդ ամենացածրը, զգալի նվազման միտումներով (2012 թ-ի դրությամբ կազմելով 57-149%): Հարաբերականորեն ամենաբարձր տատանումները գրանցվել են ՆՀՀ Մակեդոնիայում` բարձր է, չնչին նվազումներով (2011 թ-ի դրությամբ կազմելով 47-144%), Խորվաթիայում` բարձր է, առանց լուրջ փոփոխությունների (2011 թ-ի դրությամբ կազմելով 57-179%) և Վրաստանում` բարձր է, զգալի նվազման միտումներով (2012 թ-ի դրությամբ կազմելով 60-182%):

 

Գծանկար 2. Մարզային ՀՆԱ-ի տատանումները NUTS 3 մակարդակում (ազգային

միջինի %), 2009-2011 թթ.

 

--------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` հենանիշային երկրների վիճակագրական ծառայությունների տվյալներ:

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

 

Հավասարակշռված զարգացումը պահանջում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների ինտեգրում: Միացյալ ազգերի զարգացման ծրագիրը հրապարակում է Մարդկային զարգացման հաշվետվություն: Այն ներկայացնում է մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ-ն), ինչպես նաև հարակից այլ ցուցանիշներ, որոնք համատեղում են միջպետական համեմատության տնտեսական ու սոցիալական ցուցանիշները: Հայաստանը (և Ալբանիան) հետ է մնում հենանիշային երկրներից ՄԶՀ-ի մասով, թեև կարողանում է ամուր ու նշանակալի բարելավում ապահովել տարիների ընթացքում:

 

Աղյուսակ 1. Հայաստանի և հենանիշային երկրների ՄԶՀ-ն և այլ ընտրված

ցուցանիշները, 2014 թ.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Մարդկային   |Հայաստանի|Ալբանիայի|Խորվաթիայի|Վրաստանի |ՆՀՀ        |

|   |զարգացման   |վարկանիշը|վարկանիշը|վարկանիշը |վարկանիշը|Մակեդոնիայի|

|   |համաթիվը և  |(ըստ     |(ըստ     |(ըստ      |(ըստ     |վարկանիշը  |

|   |հարակից     |նկարա-   |նկարա-   |նկարա-    |նկարա-   |(ըստ նկարա-|

|   |ցուցանիշներ |գրության)|գրության)|գրության) |գրության)|գրության)  |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 1 |Մարդկային   |       85|       85|        47|       76|         81|

|   |զարգացման   |         |         |          |         |           |

|   |համաթիվ,    |         |         |          |         |           |

|   |վարկանիշ *  |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 2 |ՄԶՀ միջին   |     0.62|     0.67|      0.83|հասանելի |հասանելի չէ|

|   |տարեկան աճ  |         |         |          |չէ       |           |

|   |1990-2014թթ,|         |         |          |         |           |

|   |տասնորդական-|         |         |          |         |           |

|   |ներով       |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 3 |Գենդերային  |       62|       45|        30|       77|         33|

|   |անհավասարու-|         |         |          |         |           |

|   |թյան        |         |         |          |         |           |

|   |համաթիվ,    |         |         |          |         |           |

|   |դաս *       |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 4 |Աշխատուժի   |     63.4|     55.1|      51.3|     65.0|       55.2|

|   |մասնակցու-  |         |         |          |         |           |

|   |թյան        |         |         |          |         |           |

|   |մակարդակ (%)|         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 5 |Բնակչության |     37.0|     38.3|       n/a|     37.6|       38.4|

|   |աղքատության |         |         |          |         |           |

|   |համակողմանի |         |         |          |         |           |

|   |գնահատում   |         |         |          |         |           |

|   |(%)         |         |         |          |         |           |

._____________________________________________________________________.

 

------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

* Ինչքան ավելի ցածր է դասը, այնքան ավելի դրական:

 

Աղբյուրը` http://hdr.undp.org/sites/default/files/

2015_human_development_report.pdf կայքի տվյալների վերլուծություն:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի շրջակա միջավայրի ընդհանուր վիճակը շարունակում է մնալ ակտուալ` երկրի ու տարածքների ապագա աճի տեսանկյունից: Շրջակա միջավայրի պահպանության համաթիվը կիրառվում է 178 երկրում և ծառայում որպես միջազգային ստանդարտ, որի համաձայն գնահատվում են շրջակա միջավայրի կայունության խնդիրները: Հայաստանի բնապահպանական համակարգը բավականին ամուր է հենանիշային երկրների համեմատ (անմիջապես Խորվաթիայից հետո): Հիմնական ուժեղ կողմերն են հարուստ կենսաբազմազանությունը, հարաբերականորեն հավասարակշռված գյուղատնտեսությունը և առողջ անտառտնտեսությունը: Հիմնական խնդիրներն են էներգետիկ ոչ կայուն աղբյուրներից կախվածությունը և օդի վատ որակը: Միաժամանակ, Հայաստանը (ինչպես և Վրաստանը) կարողացել է ապահովել ոչ էական բարելավումներ երկարաժամկետ հատվածում` հենանիշային երկրների համեմատությամբ: Այս տեսանկյունից Հայաստանին անհրաժեշտ է կենտրոնանալ բնապահպանության կայուն զարգացման հիմնական խոչընդոտների` էներգետիկայի աղբյուրների և օդի որակի վրա:

 

Աղյուսակ 2. Հայաստանի և հենանիշային երկրների շրջակա միջավայրի

պահպանության համաթիվը, 2014 թ.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Բնապահպանա- |Հայաստանի|Ալբանիայի|Խորվաթիայի|Վրաստանի |ՆՀՀ        |

|   |կան         |վարկանիշը|վարկանիշը|վարկանիշը |վարկանիշը|Մակեդոնիայի|

|   |գործունեու- |         |         |          |         |վարկանիշը  |

|   |թյան արդյու-|         |         |          |         |           |

|   |նավետություն|         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 1 |Ազդեցություն|       69|       40|        33|       73|          1|

|   |առողջության |         |         |          |         |           |

|   |վրա         |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 2 |Օդի որակ    |      102|      143|       101|      110|        163|

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 3 |Ջրամատակարա-|       60|       73|        43|       63|         56|

|   |րում և      |         |         |          |         |           |

|   |ջրահեռացում |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 4 |Ջրային      |       61|      114|        76|      145|        112|

|   |ռեսուրսներ  |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 5 |Գյուղատնտե- |       17|      113|       112|      126|         10|

|   |սություն    |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 6 |Անտառներ    |       19|      101|        26|       16|         80|

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 7 |Ձկնարդյունա-|        -|       98|        79|       98|          -|

|   |բերություն  |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 8 |Կենսաբազմա- |       51|       87|        67|      138|        141|

|   |զանություն  |         |         |          |         |           |

|   |և           |         |         |          |         |           |

|   |բնամիջավայր |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

| 9 |Կլիմա և     |       96|        3|        26|       78|         54|

|   |էներգետիկա  |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

|10 |Ընդհանուր   |       48|       67|        45|      101|         89|

|   |գնահատական  |         |         |          |         |           |

|___|____________|_________|_________|__________|_________|___________|

|11 |Տասնամյա    |      100|      148|        79|       54|         73|

|   |բարելավման  |         |         |          |         |           |

|   |գործընթաց   |         |         |          |         |           |

|   |(Հայաստան = |         |         |          |         |           |

|   |100)        |         |         |          |         |           |

._____________________________________________________________________.

 

* Աղբյուր` http://epi.yale.edu/epi

 

------------------

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Փորձագիտական գնահատական http://epi.yale.edu/epi տվյալների հիման վրա:

 

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի մշտական բնակչությունը 1990-2015 թթ. ժամանակահատվածում նվազել է 14%-ով, այսինքն` 3.5 միլիոնից հասել է 3.0 միլիոնի: Այս կրճատումն ավելի շատ ազդել է քաղաքների, քան գյուղերի վրա:

 

Գծանկար 3. Հայաստանի մշտական բնակչությունը, 1990-2015 թթ. (հազար)

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

կատարված վերլուծություն:

 

2001 և 2011 թվականների մարդահամարի համաձայն` Հայաստանի առկա բնակչության թվաքանակն ավելի քիչ է, քան մշտական բնակչության թվաքանակը: Երկու մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում առկա բնակչությունը նվազել է 4.4%-ով (130,823 մարդ) կամ` 3,002.594-ից հասել է 2,871,771-ի (Նույն ժամանակահատվածի համար մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3,213 միլիոն և 3,018 միլիոն, համապատասխանաբար):

 

Աղյուսակ 3. Հայաստանի Հանրապետության առկա բնակչությունը 2001 և 2011

թվականների մարդահամարների համաձայն (անձ)

 

.___________________________________________________________.

|ՀՀ մարզեր և  ք. Երևան    |2001 թ.  |2011 թ.  |2001-2011 թթ.|

|                         |         |         |փոփոխության %|

|_________________________|_________|_________|_____________|

|Հայաստանի Հանրապետություն|3,002,594|2,871,771|          -4%|

|_________________________|_________|_________|_____________|

|ք. Երևան                 |1,091,235|1,054,698|          -3%|

|_________________________|_________|_________|_____________|

|Արմավիր                  |  255,861|  256,639|           0%|

|_________________________|_________|_________|_____________|

|Արարատ                   |  252,665|  246,880|          -2%|

|_________________________|_________|_________|_____________|

|Կոտայք                   |  241,337|  245,324|           2%|

|_________________________|_________|_________|_____________|

|Շիրակ                    |  257,242|  233,308|          -9%|

|_________________________|_________|_________|_____________|

|Լոռի                     |  253,351|  217,103|         -14%|

|_________________________|_________|_________|_____________|

|Գեղարքունիք              |  215,371|  211,828|          -2%|

|_________________________|_________|_________|_____________|

|Արագածոտն                |  126,278|  125,539|          -1%|

|_________________________|_________|_________|_____________|

|Սյունիք                  |  134,061|  119,873|         -11%|

|_________________________|_________|_________|_____________|

|Տավուշ                   |  121,963|  112,920|          -7%|

|_________________________|_________|_________|_____________|

|Վայոց Ձոր                |   53,230|   47,659|         -10%|

.___________________________________________________________.

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

կատարված վերլուծություն:

 

Ըստ 2001 և 2011 թվականներին անցկացված մարդահամարների` բնակչության թիվը փոքր ինչ աճել էր միայն երկու` Կոտայքի և Արմավիրի մարզերում: Մնացած բոլոր մարզերի բնակչությունը պակասել էր, թեև մարզերի միջև նշանակալի տարբերություններ կային: Միայն 3 մարզերում` Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում և Երևան քաղաքում բնակչության նվազման մակարդակն ավելի ցածր է եղել, քան երկրի միջինը: Տավուշի և Շիրակի մարզերի բնակչության կրճատումը միջինից բարձր է եղել, բայց չի գերազանցել 10%-ը: Ամենաշատը տուժել են Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը, քանի որ այդ տասնամյակում բնակչության թիվը նվազել է 10-15%-ով:

 

Գծանկար 4. Բնակչության թվի փոփոխությունները 2001-2011 թթ. ընթացքում

(2001 արժեքը = 100%)

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը. Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

կատարված վերլուծություն:

 

Հայաստանի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմել է 101 մարդ (հաշվարկված է մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով): Իհարկե, ամենաբարձր խտությունը մայրաքաղաքում է, թեև Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի բնակչության խտությունը նույնպես բարձր է երկրի միջինից: Ամենանոսր բնակեցված մարզերն են Սյունիքն ու Վայոց Ձորը, որոնց բնակչության խտությունը չի գերազանցում երկրի միջինի 1/3-ը:

 

Գծանկար 5. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի բնակչության խտությունը

(մարդ/1 կմ2), 2014 թ.

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

կատարված վերլուծություն:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանը ցամաքային երկիր է, ունի մեկ մեծ միջազգային օդանավակայան և սահմանափակ ուղղություններով երկաթուղիներ: Երկիրը մեծապես կախված է ճանապարհային փոխադրումներից: Փոխադրամիջոցների հասանելիության մակարդակի տարբերություններն ըստ տարածքների առաջանում են մարզային կենտրոններից և մայրաքաղաքից տվյալ տարածքի հեռավորության պատճառով: Սակայն, տրանսպորտի տեսանկյունից տարածքների միջև տարբերությունները գնահատելու համար ավելի պատշաճ տեղեկատվություն հնարավոր է ստանալ վարչատարածքային բնակչության թվին ու բաշխվածությանը համեմատ ճանապարհների հասանելիության գնահատման միջոցով: Մարզից մարզ կամ մարզի ներսում ճանապարհային երթևեկության տևողությունը բնակչության թվին հարաբերելիս` ստացվում է հետևյալ պատկերը. համայնքային ճանապարհների մատչելիության տեսանկյունից ամենացածր մակարդակը Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում է: Միջհամայնքային ճանապարհները ամենավատն են Սյունիքում, Վայոց Ձորում և Տավուշում: Մատչելիության այս երկու տեսակների համեմատությունը, որն ընդգրկում է ճանապարհային երթևեկության տևողությունն ու ազդակիր բնակչության քանակը, նախանշում է այն մարզերը, որտեղ ճանապարհների մատչելիության բարելավումն ամենաանհրաժեշտն է, դրանք են. Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը:

 

Աղյուսակ 4. Ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների

մատչելիությունն` ըստ մարզերի ու բնակչության թվի, 2015 թ.

 

._____________________________________________________________________.

|ՀՀ մարզեր  |Ներհամայն-|Միջհամայնքային  |Անհավասարու-  |Միջհամայնքային|

|           |քային     |և               |թյունը միջ և  |հասանելիության|

|           |հասանե-   |ներհամայնքային  |ներհամայնքային|բարելավման    |

|           |լիություն,|հասանելիություն,|հասանելիության|ընդհանուր     |

|           |րոպե      |րոպե            |միջև,  %      |կարիքը, դաս   |

|___________|__________|________________|______________|______________|

|Արագածոտն  |        22|              30|          136%|            10|

|___________|__________|________________|______________|______________|

|Արարատ     |        20|              35|          175%|             9|

|___________|__________|________________|______________|______________|

|Արմավիր    |        31|              62|          200%|             7|

|___________|__________|________________|______________|______________|

|Գեղարքունիք|        31|              74|          239%|             6|

|___________|__________|________________|______________|______________|

|Լոռի       |        16|              92|          575%|             4|

|___________|__________|________________|______________|______________|

|Կոտայք     |        26|              46|          177%|             8|

|___________|__________|________________|______________|______________|

|Շիրակ      |         6|              88|         1467%|             1|

|___________|__________|________________|______________|______________|

|Սյունիք    |        41|             249|          607%|             3|

|___________|__________|________________|______________|______________|

|Տավուշ     |        33|             101|          306%|             5|

|___________|__________|________________|______________|______________|

|Վայոց Ձոր  |        16|             110|          688%|             2|

._____________________________________________________________________.

 

Նշում. Ներհամայնքային ճանապարհների մատչելիությունը հաշվարկվում է ըստ

ճանապարհային երթևեկության տևողության դեպի հարևան համայնքներ կամ

Երևան և ըստ բնակչության թվի:

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վերլուծություն:

 

Հայաստանի զարգացման ռազմավարության համաձայն` տրանսպորտի ոլորտում իրականացվող տարեկան պետական ներդրումները կազմում են ՀՆԱ-ի 1%-ը, որի 85%-ը ուղղվելու է ճանապարհային ցանցին (ըստ նախնական գնահատականների` ներդրումների առաջարկվող ծավալը հնարավորություն կտա տարեկան կտրվածքով վերանորոգել տեղական, հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհային ցանցի մոտ 6-7%-ը), իսկ մնացած 15%-ը` այլ ծրագրերին: Այս առումով` հիմնական խնդիր է դառնում վերանորոգել երթևեկելի ճանապարհի որևէ հատված, որը տվյալ համայնքը կապում է մարզկենտրոնին, Հյուսիս-Հարավ միջանցքին կամ առավել բարձր տնտեսական նշանակություն ունեցող ճանապարհներին կամ դրանց հատվածներին:

 

ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ

 

Որևէ տարածքի տնտեսական զարգացման մասին խոսելիս, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) անշուշտ ամենաօգտագործված ցուցանիշներից մեկն է: Այս ցուցանիշը Հայաստանի մարզերով հաշվարկված չէ, Հայաստանի զարգացման ռազմավարությունը պարունակում է ՀՆԱ փորձագիտական հաշվարկ` 2009-2011թթ. համար: Ստորև ներկայացված գնահատումը հիմնված է ՀՆԱ ոլորտային բաշխվածության մասով այս պահին հասանելի վիճակագրական տվյալների, տնտեսության հիմնական ճյուղերի մարզային բաշխվածության և մարզերում փաստացի բնակչության քանակի վրա` ըստ 2011 թ-ի մարդահամարի տվյալների և երկարաժամկետ միտումների: Այդ երկու հաշվարկները բերում են շատ նման արդյունքների: Տարածքային անհամաչափությունները Հայաստանում ակնհայտ են, թեև անհամաչափությունը Հայաստանի բոլոր տասը մարզերի և Երևանի միջև չնչին չափով նվազել է 2009-2012 թթ. ժամանակահատվածում:

 

Գծանկար 6. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն` արտահայտված երկրի միջինի տոկոսային

հարաբերությամբ, 2009-2012 թ.

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա կատարված

վերլուծություն:

 

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն երկրում աճել է 28%-ով, 2009-2012 թթ. ընթացքում, իսկ տարբերությունը ամենաբարձր ու ամենացածր տարածքային ցուցանիշների միջև պակասել է 4.0 մինչև 2.8 անգամ: Այդ նվազումը մասամբ տեղի է ունեցել Սյունիքում` ՀՆԱ-ի կտրուկ աճի պատճառով (ինչը կապված է մետաղական հանքանյութերի վաճառքից ստացված եկամտի հետ): Հաշվետու ամբողջ ժամանակահատվածում ազգային միջինից բարձր տվյալ գրանցվել էր Երևանում և Սյունիքում, ևս երկու մարզում ապահովվել է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ի շեմի գերազանցում, իսկ մնացած յոթ մարզերը գտնվում են զարգացման ավելի ցածր մակարդակում: 2012 թ-ին Հայաստանի բնակչության 46%-ը ապրում էր այն մարզերում, որտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր ազգային միջինի 70%-ից ցածր:

Տնտեսական գործունեության աշխարհագրական կենտրոնացման տեսանկյունից` Հայաստանը մնում է չափազանց միակենտրոն: ՀՆԱ-ի կեսից ավելին ապահովում է Երևանը (2012 թ-ի դրությամբ 54%-ը և 2009 թ.-ին` 60%-ը) և հանդիսանում է երկրի արդյունաբերական ու ծառայությունների կենտրոնը: Մի կողմից, այս միակ ազգային տնտեսական կենտրոնի մոդելը թույլ է տալիս որոշ ագլոմերացիոն երևույթների առկայություն, մյուս կողմից այն սահմանափակում է այլ, մասնավորապես սահմանամերձ տարածքներում զարգացման հնարավորությունները: Տարածքային շուկաների մեծությունը բավարար չէ ազգային մակարդակով նշանակալի դառնալու համար, իսկ միջազգային հեռանկարների մասին դեռ վաղ է մտածել:

 

Գծանկար 7. Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի տարածքային մասնաբաժինները,

2012 թ.

 

--------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուրը` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա

կատարված վերլուծություն:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2016
N 29
Արձանագրային որոշում