ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
23 հունիսի 2016 թվականի N 24
2. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.
2) Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 2 հավելվածի համաձայն` պատասխանատու կատարող հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի ցանկով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի և Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսերի ծրագրերի քննարկումների շրջանակներում.
2) մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել տեղեկատվություն Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թ. հունիսի 23-ի նիստի
N 24 արձանագրային որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Վերարտադրողական առողջությունը միջազգայնորեն ճանաչված է որպես հասարակության և մարդկային զարգացման անհրաժեշտ առանցքային բաղադրիչներից մեկը: Այն շարունակում է մնալ ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության առողջապահության ոլորտի քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, քանի որ բնակչության առողջությունը և հատկապես վերարտադրողական առողջությունը, հանդիսանում են պետության և հասարակության անվտանգության ու զարգացման հիմքերը:
2. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 2014 թ. աշխարհում հղիության և ծննդաբերության բարդություններից 289.000 կին է մահացել: Մահերի 90 տոկոսը գրանցվել է զարգացող երկրներում:
3. 2015 թվականին աշխարհում գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 2,7 միլիոն մահվան դեպք, որի 50% առաջին 24 ժամում, 75% կյանքի առաջին 7 օրերի ընթացքում, հիմնականում պայմանավորված հղիության ու ծննդաբերությունների բարդություններով, ինչպես նաև նորածնային խնամքի ու վերակենդանացման ծառայությունների անբավարարությամբ:
4. Ամեն տարի աշխարհում 1,7 միլիոն կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի, 445 000-ի մոտ արգանդի պարանոցի քաղցկեղ, մահացությունը համապատասխանաբար կազմում է 522000 և 270000 դեպք:
5. Խիստ անհանգստացնող է իրավիճակն աշխարհում սեռական ճանապարհով փոխանցող վարակների և Մարդու իմունային անբավարարության վիրուսի վարակման տարածման տեսանկյունից:
6. Համաձայն միջազգային վիճակագրության, յուրաքանչյուր տարի աշխարհում 357 միլիոն մարդ վարակվում է խլամիդիոզով, սիֆիլիսով, գոնոռեայով կամ տրիխոմոնիազով, 530 միլիոն` սեռական հերպեսով, 290 միլիոնը` մարդու պապիլոմավիրուսով, որոնք պատճառ են դառնում մայրական և պերինատալ բարդությունների, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման:
7. Ներկայումս Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված է շուրջ 36 միլիոն մարդ, որից 110 000 հետխորհրդային երկրներում: 2014 թվականի ընթացքում գրանցվել է 1,2 միլիոն մահ:
8. Հաշվի առնելով այս իրավիճակը վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը իր արտացոլումն է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Միջազգային նպատակների և խնդիրների հասանելիության առաջընթացի արագացման ռազմավարությունը վերարտադրողական առողջության ոլորտում» Ժնև, 2010, No. WHO/RHR/04.8), «Առողջություն բոլորի համար 2020», ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության «Զարգացման աջակցության 2016-2020թթ. ծրագրի» Արդյունք 8-ում սահմանված և առանձնացված վերարտադրողական առողջության բարելավման մասին փաստաթղթերում, Պեկին+5, «Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների», Եվրոպական ժողովրդագրության միջազգային ֆորումների որոշումներում:
9. Միավորված ազգերի կազմակերպությունը 2015 թվականին հռչակել է «Փոխելով մեր աշխարհը. Օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանը» և կապված դրա հետ Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ընդունվել են «Կայուն զարգացման 17 նպատակները»:
10. Միջազգային այդ փաստաթղթերում սահմանված են վերարտադրողական առողջության պահպանման և բարելավման Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային այլ կառույցների կողմից սահմանած ներքոհիշյալ նպատակակետերը`
1) հնարավորություն տալ մարդկանց իրենց ամբողջ կյանքի ընթացքում հետամուտ լինել վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում իրենց ունեցած իրավունքներին, մինչև 2020 թվականը բոլորի, հատկապես խոցելի խմբերի համար հասանելի ու համընդհանուր մատչելի դարձնել որակյալ բժշկական օգնությունը և սպասարկումը, ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները,
2) նվազեցնել մանկական և մայրական մահացության մակարդակները, ինչպես նաև անպտղության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, վերարտադրողական օրգանների քաղցկեղի ցուցանիշների մակարդակը:
11. Վերարտադրողական առողջության ծառայությունների իրականացման հիմքում առաջարկվում է դնել միջազգայնորեն ճանաչված արժեքներն ու հիմնարար սկզբունքները, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հասանելիությունը, մատչելիությունը, հավասարությունը, արդարությունը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ապացուցահեն մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառումը:
12. Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հանգեցրին ծնելիության և բնական աճի կրճատմանը, իսկ 90-ական թվականներին հաջորդող տարիներին բնակչության ծանր ապրելակերպն իր անդրադարձն ունեցավ բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության ցուցանիշների վրա:
II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
13. ՀՀ կառավարության կողմից 2007 թվականի հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը և 2007-2015 թթ. գործողությունների ժամանակացույցը»:
14. ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշման հավելված 2-ի 43-րդ կետի շրջանակներում կատարվել է «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը և 2007-2015 թթ. գործողությունների ժամանակացույցը» ծրագրի իրականացման գնահատումը` նպատակ ունենալով պարզաբանել իրավիճակի փոփոխությունը վերարտադրողական առողջության ոլորտում, վերհանել բացթողումներն ու խոչընդոտները, առանձնացնել գերակայությունները, առաջնահերթությունները, հիմնավորել նոր ռազմավարության անհրաժեշտությունը, ինչպես նաև մշակել նոր ռազմավարություն ուղղված վերարտադրողական առողջության բարելավմանը, ծնելիության բարձրացմանը, բուժօգնության մատչելիությանը և որակի բարձրացմանը:
15. ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ուղղությամբ, կատարվել են հետևյալ աշխատանքները:
1) Բարելավել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվական բազան, մշակվել և հաստատվել են հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ու կանանց կոնսուլտացիաների համար մի շարք բժշկական փաստաթղթերի ձևեր:
2) Վերարտադրողական առողջության ոլորտում բարելավվել է օրենսդրական դաշտը. ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են թվով 20 ուղեցույց և գործելակարգ, ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը և ներկայացվել ՀՀ Ազգային ժողով: Սակայն վերարտադրողական առողջության ոլորտը դեռևս ամբողջովին չի ենթարկվել չափագրման, դեռևս բավարար չէ հաստատված ուղեցույցների ներդրումը գործնական աշխատանքում:
3) Վերջին տարիներին իրականացվել են մի շարք նպատակային ծրագրեր (ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերի, պերինատալ բժշկական օգնության և սպասարկման բարելավմանն ուղղված արագ արձագանքման, ըստ մակարդակների ծննդօգնության բժշկական կազմակերպությունների դասակարգման ու արդիականացման, ուղեգրման մեխանիզմների հստակեցման, 15 տարեկան աղջիկների ու տղաների համալիր հետազոտման, ախտաբանությունների վաղ հայտնաբերման և բուժման, մանկաբարձական ախտաբանությունների կանխարգելման, անպտղության կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդների ներդրման, հղիության արհեստական ընդհատումների անվտանգության բարձրացման և այլն):
4) Արդյունքում որոշակիորեն բարելավվել են վերարտադրողական առողջության ցուցանիշները, 2006-2015 թթ. ընթացքում արձանագրվել է նախածննդյան և ծննդաբերությունների ստացիոնարում համատարած ընդգրկվածություն, մայրական մահացության կրճատում շուրջ 23%-ով, պերինատալ մահացության իջեցում 3.9 պրոմիլային կետով, աբորտների ընդհանուր գործակցի նվազեցում շուրջ 3 անգամ, անպտղությանը` շուրջ 2,2 անգամ:
16. Հանրապետությունում վերարտադրողական և սեռական առողջության ոլորտի ձեռքբերումներին զուգահեռ` իրավիճակը դեռևս ցածր է ժամանակակից հնարավորությունների և արդիական պահանջների տեսանկյունից:
1) Մայրական, պերինատալ և մանկական հիվանդացության ու մահացության մակարդակը դեռևս բարձր է զարգացած եվրոպական երկրների համեմատությամբ: Հազարամյակի մայրական առողջության նպատակը (նվազեցնել մայրական մահացությունը ցածր 12/100000 կենդանածնի հաշվարկով), հաղթահարված չէ:
2) Ընտանիքի առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և մատչելիությունը սահմանափակ են, հատկապես բնակչության սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով և սահմանափակ հնարավորություններով խմբերի անձանց, դեռահասների համար:
3) Դեռևս բարձր է սեռավարակների մակարդակը, անհանգստացնող է ՄԻԱՎ վարակակիրների աճի տեմպերը: Հայաստանի Հանրապետությունում առ 2015 թ. հունվարի 1-ը ՄԻԱՎ վարակակիր մարդկանց թիվը 2000 է, որի 1/3 կազմում են կանայք, որոնք հիմնականում վարակվել են սեռական ճանապարհով, ՄԻԱՎ վարակակրություն ունեն շուրջ 3 տասնյակ երեխաներ: Մտահոգող է, որ վերջին 3 տարում ՄԻԱՎ-ի նոր վարակակիր անձանց թիվը եռապատկվել է:
4) Անպտղության և հղիության կրելախախտի բարձր մակարդակը, ցածր քաշով նորածինների մահաբերության բարձր տոկոսը, նշանակալիորեն նպաստում են բնական աճի իջեցմանը, պայմանավորված առողջապահական գործոններով:
5) Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում գիտելիքներ և ծառայություններ ստանալու իրավունքը ամենուր ապահովված չէ:
6) Աբորտը դեռևս օգտագործվում է որպես ընտանիքի պլանավորման մեթոդ, որը հաճախ ուղեկցվում է վերարտադրողական առողջության համար իրական սպառնալիքներով, ինչը հետագայում կարող է նպաստել ժողովրդագրական դիսբալանսի առաջացմանը:
7) Վերջին տարիներին արձանագրվել է սեռի խտրական ընտրությամբ պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների առնչությամբ նոր մարտահրավեր, որը վերջին տարիներին հանգեցրել է երկրում նորածինների սեռերի անհամամասնության առաջացմանը:
8) Սեռական օրգանների քաղցկեղը և կրծքագեղձի քաղցկեղը ձեռք են բերել մեծ մասշտաբայնություն, հատկապես բարձիթող դեպքերի բարձրացման միտումը դարձնում է դրանց վաղ կանխարգելումն ու նվազեցումը լուրջ բժշկական և սոցիալական հիմնախնդիր:
9) Բացակայում են ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների և մարդկային թրաֆիքինգի հետևանքների ամբողջական գնահատմանն ու կանխարգելմանն ուղղված համապարփակ ծրագրեր:
10) Տղամարդկանց վերարտադրողական և տարեցների սեռական առողջության խնդիրները համարյա անտեսված են: Հանրապետությունում սահմանափակ ու դժվարամատչելի են այդ ծառայությունները համարյա բնակչության բոլոր շերտերի համար:
17. ՀՀ կառավարության 14.01.2016 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 131 որոշման հավելված 2-ի կետ 43-ի կատարման արդյունքները հիմք են ընդունվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2016-2020 թվականների գործողությունների ծրագրին մշակման համար:
III. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
18. Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) խնդիրներն են.
1) վերարտադրողական և սեռական առողջության ոլորտի իրավական և նորմատիվ դաշտի անհամապատասխանություն միջազգային չափանիշներին և բարելավման անհրաժեշտություն,
2) վերարտադրողական առողջության ծառայությունները բնակչությանն առավել հասանելի ու մատչելի դարձնելու նպատակով` դրանց ինտեգրում առողջության առաջնային պահպանման մակարդակում,
3) վերարտադրողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացման և դրանց գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն,
4) մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության ցուցանիշների դեռևս բարձր մակարդակ և իրավիճակի բարելավման անհրաժեշտություն,
5) Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Թվերից այն կողմ» ռազմավարության, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման իրականացման անհրաժեշտություն,
6) բարձր ռիսկի խմբի հղիների հղիության և ծննդաբերության վարման ուղեցույցների վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ասոցիացիաների սահմանված չափորոշիչներին,
7) հղիության, ծննդաբերության և նորածնային ինտենսիվ խնամքի ուղեգրման և արագ արձագանքման համակարգի բարելավման անհրաժեշտություն,
8) վերարտադրողական առողջության ոլորտում նոր ախտորոշիչ միջոցների, տեխնոլոգիաների, ինչպես նաև բուժման և կանխարգելման նորագույն մոտեցումների ներդրման անհրաժեշտություն,
9) վերարտադրողական առողջության ոլորտում նախածննդյան, նորածնային և կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղի կանխարգելման սկրինինգային ծրագրերի ներդրման անհրաժեշտություն,
10) սեռական ճանապարհով փոխանցվող ու մարդու իմունային անբավարարության վիրուսային վարակների դեպքում հղիության, ծննդաբերության և նորածինների վարման ուղեցույցների մշակման անհրաժեշտություն,
11) ընտանիքի պլանավորման տեղեկատվության լոգիստիկ համակարգի զարգացման, ընդլայնման և ինտեգրման անհրաժեշտություն այլ ծառայությունների հետ,
12) նորածինների սեռերի անհամամասնությունը նվազեցման անհրաժեշտություն,
13) բնական և տեխնածին աղետների դեպքում վերարտադրողական առողջության ոլորտում նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի ներդրման անհրաժեշտություն,
14) հաշվառման և հաշվետվական, մշտադիտարկման և գնահատման համակարգերի բարելավման անհրաժեշտություն,
15) պետական աջակցություն անհրաժեշտություն` քաղաքացիական հասարակության և համայնքային կազմակերպությունների սերտ համագործակցությանը, մարդու վերարտադրողական իրավունքների, էթիկայի և հավասարության սկզբունքների պաշտպանությանը,
16) վերարտադրողական և սեռական առողջության ոլորտում ներկայումս իրականացվող ազգային այլ ծրագրերի և ռազմավարությունների համակարգման անհրաժեշտություն:
IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
19. Ռազմավարության ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բարելավել բնակչության վերարտադրողական/սեռական առողջությունը, նվազեցնել մոր և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը, ինչպես նաև սեռավարակները, հղիության արհեստական ընդհատումներն ու չարորակ նորագոյացությունները, իրականացնել միջոցառումներ` ուղղված վերարտադրողական պոտենցիալի պահպանմանն ու առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանը:
V. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ 6 ուղղությունով.
1) Ռազմավարական ուղղություն 1. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտում ախտորոշման, բուժման արդյունավետության բարձրացում, մայրական ու նորածնային հիվանդացության և մահացության իջեցում,
2) Ռազմավարական ուղղություն 2. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտի որակյալ ծառայությունների մատչելիության ու որակի բարելավում, ապացույցների վրա հիմնված ժամանակակից մոտեցումների, տեխնոլոգիաների ներդրում,
3) Ռազմավարական ուղղություն 3. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում մշտադիտարկման, հաշվառման և հաշվետվության համակարգն ապահովող օրենսդրական ու տեղեկատվական համակարգի կատարելագործում,
4) Ռազմավարական ուղղություն 4. Նպատակը` Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակում և իրականացում,
5) Ռազմավարական ուղղություն 5. Նպատակը` Նախածննդյան, նորածինների, դեռահասների, վերարտադրողական տարիքի կանանց սկրինինգային ծրագրերի ընդլայնում, արդյունավետության բարձրացում,
6) Ռազմավարական ուղղություն 6. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտի մասնագետների շարունակական ուսուցման ապահովում և բնակչության իրազեկվածության բարձրացում:
VI. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
21. Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում 15-49 տարեկան կանայք 793 800 կանայք, ինչպես նաև վերարտադրողական ոլորտի ծառայություններ մատուցող բժշկական անձնակազմը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական ինստիտուտներ:
VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
22. Ռազմավարության կատարողականի ցուցանիշներն են.
1) Վերարտադրողական առողջության պահպանման ոլորտի արդիականացված և հզորացված մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող երեք կազմակերպություններ,
2) Վերարտադրողական առողջության ոլորտը կանոնակարգող անհրաժեշտ նոր իրավական ակտեր,
3) Մշակված և ներդրված միջազգային մոտեցումներին համապատասխան վերարտադրողական առողջության ոլորտի հարցերին առնչվող ուղեցույցներ:
4) Իրավիճակի գնահատման վիճակագրական բարելավված հետևյալ ցուցիչներ.
ա. հղիների նախածննդյան հսկողության վաղ ընդգրկման (մինչև հղիության 12 շաբաթը) ցուցանիշ,
բ. սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի նկատմամբ հղիների հետազոտման ընդգրկվածության ցուցանիշ,
գ. մորից երեխային փոխանցվող սիֆիլիսի և ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը,
դ. ստացիոնար ծննդաբերությունների ընդգրկվածության ցուցանիշ,
ե. մայրական, պերինատալ, նորածնային, մանկական մահացության ցուցանիշներ
զ. ժամանակակից հակաբեղմնավորիչներ օգտագործողների տոկոսային ցուցանիշ
է. աբորտների ցուցանիշը 1000 կենդանածնության և պտղաբեր տարիքի կանանց հաշվով
ը. առաջնային և երկրորդային անպտղության տարածվածության տոկոսային ցուցանիշ
թ. արգանդի պարանոցի և կրծքագեղձի հիվանդացության ցուցանիշ
ժ. արգանդի պարանոցի և կրծքագեղձի մահացության ցուցանիշ
ժա. սկրինինգային ծրագրերում կանանց ընդգրկվածության տոկոսային ցուցանիշ:
VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ
23. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մոր և նորածնի հիվանդացության ու մահացության, վերարտադրողական համակարգի հիվանդությունների ու ախտաբանությունների կանխարգելման և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացների կանոնակարգումը, մշտադիտարկումը, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման գործիքների մշակումն ու կիրարկումը, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, բժշկական կրթական հաստատությունների, միջազգային և տեղական ոչ պետական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:
Բժշկական օգնության և սպասարկման որակի հսկողության համակարգի կատարելագործում, ուղեցույցների ու գործելակարգերի պատշաճ օգտագործման կանոնակարգման ամրապնդում:
24. Վերարտադրողական առողջության բարելավման, մոր և մանկան հիվանդացության և մահացության, վերարտադրողական համակարգի հիվանդությունների կանխարգելման և դրա դեմ ուղղված գործընթացի արտաքին մշտադիտարկման ու բարելավման հարցերում իրենց համաձայնությամբ կարևոր դերակատարություն կստանձնեն բժշկական մասնագիտական միավորումները (ասոցիացիաները):
25. Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ՀՀ պետական բյուջեից` առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների շրջանակներում),
2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
3) Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր կազմակերպությունների միջոցներ,
4) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
5) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ:
IX. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԸ
26. Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներն իրականացվելու են երկու փուլով.
1) Առաջին փուլ` 2016-2018 թվականներ (մոր և մանկան հիվանդացության ու մահացության, վերարտադրողական առողջության ախտաբանությունների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման և որակի հսկողության համակարգերի զարգացում, հաշվառման և հաշվետվության գործընթացի բարելավում, մոնիտորինգի և գնահատման համակարգի ղեկավարման հզորացում, ախտորոշիչ հետազոտությունների իրականացման արդյունավետության բարձրացում, բնակչության որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու սահմանադրական երաշխիքի և մարդու իրավունքների պաշտպանության ապահովում, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների, անցանկալի հղիությունների ու սեռավարակների կանխարգելման վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում): Առաջին փուլի ավարտին ակնկալվում են հետևյալ արդյունքները.
ա. Մայրական մահացության ցուցանիշը 100000 կենդանածնության հաշվարկով կնվազի 18-ից (ելակետ = 18,8 նպատակակետ = 16):
բ. Նորածնային մահացության ցուցանիշը 1000 կենդանածնի հաշվով կիջնի 6 դեպքից (ելակետ = 6.7, նպատակակետ = 5.5):
գ. Աբորտներին վերագրվող մայրական մահացության ցուցանիշը 100 000 կենդանածնի հաշվով կձգտի 0-ի (ելակետ = 3, նպատակակետ = 0):
դ. Նախածննդյան խնամքն իր բոլոր բաղադրիչներով ստացող հղի կանանց տոկոսը կհասնի առնվազն 95%-ի (ելակետ = 90, նպատակակետ = 95):
ե. ժամանակակից հակաբեղմնավորման միջոցները կընդգրկվեն հիմնական դեղորայքի ցանկում (ելակետ = ընդգրկված չեն, նպատակակետ = կընդգրկվեն):
զ. ԸՊ խորհրդատվության և հակաբեղմնավորիչների նշանակման ոլորտում վերապատրաստված ԱԱՊ բուժաշխատողների (ոչ մանկաբարձ-գինեկոլոգներ) տոկոսը կհասնի 90%-ի (ելակետ = 20, նպատակակետ = 90):
է. Կմշակվի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման և բուժման ազգային ծրագիր (ելակետ = բացակայում է, նպատակակետ = կներդրվի ծրագիր):
ը. Օգտագործել զանգվածային լրատվության հնարավոր բոլոր աղբյուրները` ուղղված աղջիկ երեխայի արժևորմանը և սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը (ելակետ = հայտնի չէ, նպատակակետ = տարեկան 10-12 հաղորդման, հանդիպումների, զանգվածային միջոցառումների կազմակերպում):
թ. Բնական և տեխնածին աղետների դեպքում «Նախնական նվազագույն ծառայությունների փաթեթի» տեղայնացում և իրականացման մեխանիզմների մշակում (ելակետ = առկա չէ, նպատակակետը = փաթեթը մշակված է):
ժ. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների արդյունքի ցուցանիշի բարձրացում (ելակետ = 30 տոկոս, նպատակակետը = 35 տոկոս):
2) Երկրորդ փուլ` 2019-2020 թվականներ (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական օգնության որակի հսկողության, մշտադիտարկման համակարգն ապահովող տեղեկատվական համակարգի, ախտաբանությունների վաղ ախտորոշման ու կանխարգելման համակարգի հզորացում, օրենսդրական հիմքերի ապահովում, ապացուցահեն ուղեցույցների ու գործելակարգերի պատշաճ օգտագործման, ինչպես նաև վարման նոր ստանդարտների ներդրման վերաբերյալ կրթական թեմաների ինտեգրում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և վերարտադրողական առողջության առաջնային պահպանման բժշկական անձնակազմի ուսումնական ծրագրերում): Երկրորդ փուլի ավարտին ակնկալվում են հետևյալ արդյունքները.
ա. Հղիների նախածննդյան հսկողության վաղ ընդգրկման ցուցանիշը կհասնի 85% (ելակետ = 65%, նպատակակետ = 85):
բ. Մայրական մահացության ցուցանիշը 100000 կենդանածնության հաշվարկով կնվազի 18-ից (ելակետ = 18, նպատակակետ = 15):
գ. Նորածնային մահացության ցուցանիշը 1000 կենդանածնի հաշվով կիջնի 5 դեպքից (ելակետ = 6.7, նպատակակետ = 5):
դ. ժամանակակից հակաբեղմնավորման միջոցների օգտագործման ցուցանիշը կաճի մինչև 35% (ելակետ = 27, նպատակակետ = 35):
ե. կանանց շրջանում երկրորդային անպտղությունը չի գերազանցի 10%-ը (ելակետ = 10.6, նպատակակետ < 10.0):
զ. տղամարդկանց շրջանում անպտղությունը չի գերազանցի 10%-ը (ելակետ = 11,6, նպատակակետ < 10):
է. վաղ հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի մասնաբաժինը կհասնի 30%-ի (ելակետ = 15, նպատակակետ = 30):
ը. ուշ փուլերում հայտնաբերված արգանդի պարանոցի քաղցկեղի մասնաբաժինը կիջնի 35%-ի (ելակետ = 49, նպատակակետ = 35):
թ. մորից երեխային մարդու իմունային անբավարարության վիրուսի (այսուհետ` ՄԻԱՎ) փոխանցման զերծ կարգավիճակի պահպանում (նպատակակետ = 0),
ժ. ՄԻԱՎ վարակակիր հղի կանանց ընդգրկումը կամավոր խորհրդատվության և թեստային հետազոտման համար` որպես նախածննդյան խնամքի մաս, կհասնի 98%-ի (ելակետ= 90, նպատակակետ = 98):
X. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
27. Ռազմավարության ներդրման ընթացքում ռիսկեր չեն կանխատեսվում:
Ռազմավարության կիրառման արդյունքում նախատեսվում է մայրական ու մանկական հիվանդացության և մահացության իջեցում, մայրական պոտենցիալի բարելավում, անպտղության և պերինատալ կորուստների նվազեցման միջոցով առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարձրացում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թ. հունիսի 23-ի նիստի
N 24 արձանագրային որոշման
ԾՐԱԳԻՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Միջոցառման |Պատասխա-|Համա- |Կատար- |Ակնկալվող |Ակնկալվող |Վերստուգելի |
|անվանումը |նատու |կատարող|ման |արդյունք |Ֆինանսական|չափանիշ |
| | | |ժամկետը| |միջոցները | |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 1. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտում|
|ախտորոշման, բուժման արդյունավետության բարձրացում, մայրական ու նորածնային |
|հիվանդացության և մահացության իջեցում |
|_________________________________________________________________________|
|1) Հղիների |ՀՀ |Միջազ- |2016- |Հղիների |ՀՀ պետական|Նորագույն |
|նախածննդյան|առողջա- |գային |2020թթ.|նախա- |բյուջեից` |մեթոդներով |
|ախտորոշման |պահու- |կազմա- | |ծննդյան |առողջա- |գեստացիոն բար-|
|նորագույն |թյան |կերպու-| |հսկողու- |պահության |դությունների |
|տեխնոլոգիա-|նախարա- |թյուն- | |թյան վաղ |նախարարու-|ու պտղի |
|ների |րություն|ներ | |ընդգրկման |թյանը |զարգացման |
|ներդրում | |(համա- | |և պտղի |տրամադրվող|արատների |
|նախածննդյան| |ձայնու-| |զարգացման |միջոցների |ախտորոշման |
|բժշկական | |թյամբ) | |արատների |շրջանակ- |ալգորիթմների |
|օգնություն | | | |ախտորոշման|ներում, |առկայություն, |
|և | | | |ցուցանիշ- |ինչպես |դրանք կիրառող |
|սպասարկում | | | |ների |նաև ՀՀ |բուժաշխատող- |
|իրականացնող| | | |բարձրացում|օրենքով |ների |
|ծննդօգնու- | | | | |չարգելված |մասնագիտական |
|թյան | | | | |աղբյուր- |հմտություններն|
|բժշկական | | | | |ներից |ապահովող |
|կազմակեր- | | | | | |վերապատրաստման|
|պություն- | | | | | |վկայականների |
|ներում | | | | | |առկայություն |
| | | | | | |մինչև 2020 |
| | | | | | |թվականի վերջը |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Հղիների |ՀՀ |Միջազ- |2016- |Հղիների |ՀՀ պետական|Հղիների |
|ախտաբանու- |առողջա- |գային |2020թթ.|ախտաբանու-|բյուջեից` |ախտաբանության |
|թյան վաղ |պահու- |կազմա- | |թյունների |առողջա- |վաղ ախտորոշման|
|ախտորոշման |թյան |կերպու-| |վաղ հայտ- |պահության |և վարման |
|և |նախարա- |թյուն- | |նաբերման |նախարարու-|նորագույն |
|ախտաբանու- |րություն|ներ | |ցուցանիշի |թյանը |մոտեցումներն |
|թյունների | |(համա- | |բարձրացում|տրամադրվող|ամփոփող |
|վարման | |ձայնու-| | |միջոցների |ուղեցույցների |
|նորագույն | |թյամբ) | | |շրջանակ- |և ալգորիթմերի|
|մոտեցում- | | | | |ներում, |առկայություն |
|ների | | | | |ինչպես |ու կիրառում |
|ներդրում և | | | | |նաև ՀՀ |մինչև 2020 |
|կիրառում | | | | |օրենքով |թվականի վերջը |
| | | | | |չարգելված | |
| | | | | |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
| | | | | | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|3) Անհաս, |ՀՀ |Միջազ- |2017- |Անհաս, |ՀՀ պետական|Անհաս, ցածր |
|ցածր քաշով |առողջա- |գային |2020թթ.|ցածր քաշով|բյուջեից` |քաշով և |
|և |պահու- |կազմա- | |և |առողջա- |ախտաբանու- |
|ախտաբանու- |թյան |կերպու-| |ախտաբանու-|պահության |թյուններով |
|թյուններով |նախարա- |թյուն- | |թյուններով|նախարարու-|նորածինների |
|նորածինների|րություն|ներ | |նորածին- |թյանը |խնամքի |
|խնամքի | |(համա- | |ների |տրամադրվող|նորագույն |
|բարելավում | |ձայնու-| |խնամքի, |միջոցների |մեթոդների |
| | |թյամբ) | |ինչպես |շրջանակ- |ներդրում 3-րդ |
| | | | |նաև այդ |ներում, |մակարդակի |
| | | | |ոլորտում |ինչպես |ծննդօգնության |
| | | | |կիրառվող |նաև ՀՀ |բժշկական |
| | | | |վարման ու |օրենքով |կազմակերպու- |
| | | | |բուժման |չարգելված |թյուններում և |
| | | | |ժամանակա- |աղբյուր- |առաջնային |
| | | | |կից ուղե- |ներից |վերակենդանաց- |
| | | | |ցույցների | |ման միջոցների |
| | | | |առկայու- | |100 տոկոս |
| | | | |թյուն | |առկայություն` |
| | | | |(շուրջ 10 | |բոլոր |
| | | | |ուղեցույց)| |ծննդօգնության |
| | | | | | |բժշկական |
| | | | | | |կազմակերպու- |
| | | | | | |թյուններում |
| | | | | | |մինչև 2020 |
| | | | | | |թվականի վերջը |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|4) Մայրական|ՀՀ |Միջազ- |2016- |Մայրական |ՀՀ պետական|Մայրական |
|մահացության|առողջա- |գային |2020 |մահացու- |բյուջեից` |մահացության |
|պատճառա- |պահու- |կազմա- | |թյան |առողջա- |պատճառների |
|գիտության |թյան |կերպու-| |ցուցանիշի |պահության |վերլուծու- |
|ուսումնա- |նախարա- |թյուն- | |նվազեցում |նախարարու-|թյունն ամփոփող|
|սիրում և |րություն|ներ | |15% |թյանը |և իջեցմանն |
|իջեցմանն | |(համա- | |(18.8-ից |տրամադրվող|ուղղված ծրագրի|
|ուղղված | |ձայնու-| |կդառնա 16)|միջոցների |առկայություն |
|միջոցառում-| |թյամբ) | | |շրջանակ- | |
|ների փաթեթի| | | | |ներում, | |
|ներդրում | | | | |ինչպես | |
| | | | | |նաև ՀՀ | |
| | | | | |օրենքով | |
| | | | | |չարգելված | |
| | | | | |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 2. Նպատակը`Վերարտադրողական առողջության ոլորտի |
|որակյալ ծառայությունների մատչելիության ու որակի բարելավում, ապացույցների |
|վրա հիմնված ժամանակակից մոտեցումների, տեխնոլոգիաների ներդրում |
|_________________________________________________________________________|
|1) Հղիու- |ՀՀ |Միջազ- |2016- |Հղիության |ՀՀ պետական|Հղիության |
|թյան |առողջա- |գային |2020թթ.|արհեստական|բյուջեից` |արհեստական |
|արհեստական |պահու- |կազմա- | |ընդհատում |առողջա- |ընդհատում |
|ընդհատում |թյան |կերպու-| |իրականաց- |պահության |իրականացնող |
|իրականացնող|նախարա- |թյուն- | |նող |նախարարու-|բժշկական բոլոր|
|բժշկական |րություն|ներ | |բժշկական |թյանը |կազմակերպու- |
|կազմակեր- | |(համա- | |կազմակեր- |տրամադրվող|թյուններում |
|պություննե-| |ձայնու-| |պություն- |միջոցների |առկա են |
|րում | |թյամբ) | |ների |շրջանակ- |վակուում |
|ներդրել | | | |առնվազն |ներում, |ասպիրացիայի և |
|հղիության | | | |50%-ում |ինչպես |դեղորայքային |
|անվտանգ | | | |ներդրված |նաև ՀՀ |աբորտի համար |
|ընդհատման | | | |են |օրենքով |համապատասխան |
|մեթոդները | | | |հղիության |չարգելված |սարքավորումներ|
| | | | |անվտանգ |աղբյուր- |և դեղեր |
| | | | |ընդհատման |ներից |մինչև 2020 |
| | | | |մեթոդները`| |թվականի վերջը |
| | | | |վակուում | | |
| | | | |ասպիրացիա | | |
| | | | |և դեղո- | | |
| | | | |րայքային | | |
| | | | |մեթոդ | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Ներդնել |ՀՀ |Միջազ- |2016- |ՀՀ 3 |ՀՀ պետական|Արտակարգ իրա- |
|արտակարգ |առողջա- |գային |2020թթ.|մարզերի |բյուջեից` |վիճակներում` |
|իրավիճակ- |պահու- |կազմա- | |բժշկական |առողջա- |բնական և |
|ներում` |թյան |կերպու-| |կազմակեր- |պահության |տեխնածին |
|բնական և |նախարա- |թյուն- | |պություն- |նախարարու-|աղետների |
|տեխնածին |րություն|ներ | |ներում` |թյանը |դեպքում, |
|աղետների | |(համա- | |արտակարգ |տրամադրվող|ծննդօգնություն|
|դեպքում, | |ձայնու-| |իրավիճակ- |միջոցների |իրականացնող |
|Առողջա- | |թյամբ) | |ներում` |շրջանակ- |բժշկական |
|պահության | | | |բնական և |ներում, |կազմակերպու- |
|համաշխարհա-| | | |տեխնածին |ինչպես |թյուններում |
|յին կազմա- | | | |աղետների |նաև ՀՀ |վերապատրաստված|
|կերպության | | | |դեպքում, |օրենքով |բուժանձնակազմ |
|վերարտադրո-| | | |վերարտադ- |չարգելված |և ծառայու- |
|ղական | | | |րողական |աղբյուր- |թյունների |
|առողջության| | | |առողջու- |ներից |մատուցման |
|ոլորտում | | | |թյան | |համապատասխան |
|նախնական | | | |ոլորտում | |միջոցների |
|նվազագույն | | | |նախնական | |առկայություն |
|ծառայու- | | | |նվազագույն| |մինչև 2020 |
|թյունների | | | |ծառայու- | |թվականի վերջը |
|փաթեթը | | | |թյունների | | |
| | | | |ներդրված | | |
| | | | |փաթեթ | | |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 3. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտում|
|բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող բժշկական |
|կազմակերպություններում մշտադիտարկման, հաշվառման և հաշվետվության |
|համակարգն ապահովող օրենսդրական ու տեղեկատվական համակարգի կատարելագործում:|
|_________________________________________________________________________|
|1) Ներդնել |ՀՀ |Միջազ- |2016- |Ներդրված |ՀՀ պետական|Մինչև 2017 |
|հակաբեղմնա-|առողջա- |գային |2020 |«ՉԱՆԵԼ» |բյուջեից` |թվականի |
|վորիչ |պահու- |կազմա- | |համակարգ |առողջա- |ավարտը` հակա- |
|միջոցների |թյան |կերպու-| | |պահության |բեղմնավորիչ |
|հաշվառման, |նախարա- |թյուն- | | |նախարարու-|միջոցների |
|բաշխման և |րություն|ներ | | |թյանը |հաշվառման, |
|հսկողության| |(համա- | | |տրամադրվող|բաշխման և |
|«ՉԱՆԵԼ» | |ձայնու-| | |միջոցների |հսկողության |
|համակարգը | |թյամբ) | | |շրջանակ- |ներդրված |
| | | | | |ներում, |«ՉԱՆԵԼ» |
| | | | | |ինչպես |համակարգ բոլոր|
| | | | | |նաև ՀՀ |ամբուլատոր |
| | | | | |օրենքով |պոլիկլինիկական|
| | | | | |չարգելված |բժշկական |
| | | | | |աղբյուր- |կազմակերպու- |
| | | | | |ներից |թյուններում |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Ներդնել |ՀՀ |ՀՀ |2016- |ՈՒղեգրում-|ՀՀ պետական|Հստակեցված և |
|ուղեգրում- |առողջա- |մարզ- |2020թթ.|ների |բյուջեից` |լիազոր մարմնի |
|ների |պահու- |պետա- | |համակարգի |առողջա- |կողմից |
|համակարգը |թյան |րաններ,| |ներդրման |պահության |հաստատված ու |
|մարզերում` |նախարա- |Երևանի | |միջոցով |նախարարու-|ներդրված ախտա-|
|տրամադրելով|րություն|քաղաքա-| |մայրական |թյանը |բանությունների|
|կազմակերպ- | |պետարան| |և |տրամադրվող|ցանկ և |
|չական | |(համա- | |պերինատալ |միջոցների |համակարգ |
|մեթոդա- | |ձայնու-| |հիվանդա- |շրջանակ- | |
|բանություն | |թյամբ),| |ցության և |ներում, | |
| | | | |մահացու- |ինչպես | |
| | | | |թյան |նաև ՀՀ | |
| | | | |իջեցում |օրենքով | |
| | | | | |չարգելված | |
| | | | | |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|3) ՀՀ |ՀՀ |ՀՀ |2016- |Նախա- |ՀՀ պետական|Մշտադիտարկում-|
|մարզերում |առողջա- |մարզ- |2020 |ծննդյան |բյուջեից` |ների |
|և տարածա- |պահու- |պետա- | |բժշկական |առողջա- |արդյունքների |
|շրջաններում|թյան |րաններ,| |հսկողու- |պահության |վերաբերյալ |
|հղիների |նախարա- |Երևանի | |թյան` |նախարարու-|հաշվետվության |
|նախածննդյան|րություն|քաղաքա-| |բժշկական |թյանը |և զեկույցների|
|հսկողության| |պետարան| |օգնության |տրամադրվող|առկայություն |
|համակարգում| |(համա- | |և |միջոցների | |
|առկա թերու-| |ձայնու-| |սպասարկման|շրջանակ- | |
|թյունների | |թյամբ),| |արդյունա- |ներում, | |
|բացահայտման| | | |վետության |ինչպես | |
|և | | | |գնահատման |նաև ՀՀ | |
|համակարգի | | | |ներդրված |օրենքով | |
|կատարելա- | | | |մշտա- |չարգելված | |
|գործման | | | |դիտարկման |աղբյուր- | |
|նպատակով | | | |համակարգ |ներից | |
|արդյունա- | | | | | | |
|վետության | | | | | | |
|գնահատման | | | | | | |
|մշտադիտար- | | | | | | |
|կում | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 4. Նպատակը` Առողջապահական գործոնով պայմանավորված|
|ծնելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակում և |
|իրականացում |
|_________________________________________________________________________|
|1) Զարգաց- |ՀՀ |Միջազ- |2018- |Ընդլայնված|ՀՀ պետական|Անպտուղ |
|նել |առողջա- |գային |2020թթ.|հնարավորու|բյուջեից` |ամուսնական |
|սոցիալական |պահու- |կազմա- | |թյուններ |առողջա- |զույգերի |
|ու առողջա- |թյան |կերպու-| |անպտուղ |պահության |սոցիալական ու |
|պահական |նախարա- |թյուն- | |զույգերի |նախարարու-|առողջապահական |
|աջակցության|րություն|ներ | |համար` |թյանը |աջակցության |
|համակարգը` | |(համա- | |ստանալու |տրամադրվող|ընդլայնված |
|հնարավորու-| |ձայնու-| |անվճար կամ|միջոցների |համակարգի |
|թյուն տալով| |թյամբ) | |ցածր |շրջանակ- |կիրառում |
|անպտուղ | | | |գներով |ներում, |մինչև 2020 |
|զույգերին | | | |բուժում, |ինչպես |թվականի վերջը |
|ստանալու | | | |այդ թվում |նաև ՀՀ | |
|անվճար կամ | | | |վերարտադ- |օրենսդրու-| |
|ցածր գներով| | | |րողական |թյամբ | |
|բուժում, | | | |օժանդակ |չարգելված | |
|այդ թվում | | | |տեխնոլո- |աղբյուր- | |
|վերարտադրո-| | | |գիաների |ներից | |
|ղական | | | |կիրառմամբ | | |
|օժանդակ | | | | | | |
|տեխնոլոգիա-| | | | | | |
|ների | | | | | | |
|կիրառմամբ | | | | | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Կատարել |ՀՀ |Միջազ- |2019 - |Բացահայտ- |ՀՀ պետական|Անպտուղ |
|ուսումնա- |առողջա- |գային |2020թթ.|ված |բյուջեից` |ամուսնության |
|սիրություն |պահու- |կազմա- | |առաջնային |առողջա- |ուսումնասիրու-|
|առաջնային |թյան |կերպու-| |և երկրոր-|պահության |թյան զեկույցի |
|և |նախարա- |թյուն- | |դային |նախարարու-|առկայություն |
|երկրորդային|րություն|ներ | |անպտղու- |թյանը |և իջեցման |
|անպտղության| |(համա- | |թյան |տրամադրվող|ուղղված |
|պատճառա- | |ձայնու-| |պատճառա- |միջոցների |միջոցառումների|
|գիտության | |թյամբ) | |գիտության |շրջանակ- |կիրառում |
|և տարած- | | | |և տարած- |ներում, |մինչև 2020 |
|վածության | | | |վածության |ինչպես |թվականի վերջը |
|վերաբերյալ | | | |իրավիճակ |նաև ՀՀ | |
| | | | |և դրան |օրենքով | |
| | | | |նպաստող |չարգելված | |
| | | | |գործոններ |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|3) Պտղի |ՀՀ |Միջազ- |2017 - |Պտղի |ՀՀ պետական|Գիտական և |
|ներարգանդա-|առողջա- |գային |2020թթ.|ներարգան- |բյուջեից` |կիրառական |
|յին աճի |պահու- |կազմա- | |դային աճի |առողջա- |հետազոտու- |
|դանդաղման, |թյան |կերպու-| |դանդաղման,|պահության |թյունների |
|ներարգանդա-|նախարա- |թյուն- | |ներարգան- |նախարարու-|հիման վրա |
|յին ինֆեկ- |րություն|ներ | |դային |թյանը |մշակված պտղի |
|ցիաների | |(համա- | |ինֆեկցիա- |տրամադրվող|ներարգանդային |
|նախածննդյան| |ձայնու-| |ների նախա-|միջոցների |աճի դանդաղման,|
|ու | |թյամբ) | |ծննդյան ու|շրջանակ- |ներարգանդային |
|նորածնային | | | |նորածնային|ներում, |ինֆեկցիաների |
|շրջանի | | | |շրջանի |ինչպես |նախածննդյան ու|
|վարում | | | |վարման |նաև ՀՀ |նորածնային |
| | | | |առնվազն 5 |օրենքով |շրջանի վարման |
| | | | |ներդրված |չարգելված |ուղեցույցների |
| | | | |ուղեցույց-|աղբյուր- |կիրառում |
| | | | |ներ |ներից |մինչև 2020 |
| | | | | | |թվականի վերջը |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 5. Նպատակը` Նախածննդյան, նորածինների, |
|դեռահասների, վերարտադրողական տարիքի կանանց սկրինինգային ծրագրերի |
|ընդլայնում, արդյունավետության բարձրացում |
|_________________________________________________________________________|
|1) Ներդնել |ՀՀ |Միջազ- |2016 |Նախա- |ՀՀ պետական|Առնվազն |
|Առողջա- |առողջա- |գային |2020թթ.|ծննդյան |բյուջեից` |երեքական |
|պահության |պահու- |կազմա- | |սկրինգային|առողջա- |ընդունված |
|համաշխարհա-|թյան |կերպու-| |գործընթացի|պահության |որոշումների, |
|յին կազմա- |նախարա- |թյուն- | |բարելավման|նախարարու-|ուղեցույցների |
|կերպության |րություն|ներ | |արդյուն- |թյանը |առկայություն |
|սկրինգային | |(համա- | |քում |տրամադրվող| |
|չափանիշները| |ձայնու-| |զարգացման |միջոցների | |
|բժշկական | |թյամբ) | |բնածին |շրջանակ- | |
|օգնություն | | | |արատների |ներում, | |
|և | | | |և |ինչպես | |
|սպասարկում | | | |շեղումների|նաև ՀՀ | |
|իրականացնող| | | |10%-ով |օրենքով | |
|բժշկական | | | |իջեցում |չարգելված | |
|կազմա- | | | | |աղբյուր- | |
|կերպու- | | | | |ներից | |
|թյուններում| | | | | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Արգանդի |ՀՀ |Միջազ- |2016 |Վերարտա- |ՀՀ պետական|Առնվազն |
|վզիկի և |առողջա- |գային |2020թթ.|դրողական |բյուջեից` |երկուական |
|կրծքա- |պահու- |կազմա- | |համակարգի |առողջա- |ընդունված |
|գեղձերի |թյան |կերպու-| |քաղցկեղի |պահության |չափորոշիչների |
|քաղցկեղի |նախարա- |թյուն- | |կանխարգել-|նախարարու-|և |
|կանխարգել- |րություն|ներ | |ման և վաղ|թյանը |ուղեցույցների |
|ման | |(համա- | |հայտնաբեր-|տրամադրվող|առկայություն |
|ծառայու- | |ձայնու-| |ման |միջոցների | |
|թյունների | |թյամբ) | |ներդրված |շրջանակ- | |
|հզորացում | | | |նոր |ներում, | |
|ու | | | |մեթոդներ |ինչպես | |
|ամրապնդում,| | | | |նաև ՀՀ | |
|ցիտոլոգիա- | | | | |օրենքով | |
|կան | | | | |չարգելված | |
|սքրինինգի | | | | |աղբյուր- | |
|և մամո- | | | | |ներից | |
|գրաֆիական | | | | | | |
|ծառայու- | | | | | | |
|թյունների | | | | | | |
|ընդլայնում | | | | | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|3) Բնածին |ՀՀ |Միջազ- |2016 |Նորածնային|ՀՀ պետական|Առնվազն |
|ֆենիլկետո- |առողջա- |գային |2020թթ.|բնածին |բյուջեից` |հինգական |
|նուրիայի, |պահու- |կազմա- | |ախտաբանու-|առողջա- |ուղեցույցների |
|հիպոթի- |թյան |կերպու-| |թյունների |պահության |առկայություն` |
|րեոզի, |նախարա- |թյուն- | |վաղ հայտ- |նախարարու-|համապատասխան |
|լսողության,|րություն|ներ | |նաբերման |թյանը |բոլոր բժշկական|
|տեսողու- | |(համա- | |և |տրամադրվող|կազմակերպու- |
|թյան, | |ձայնու-| |հետևանք- |միջոցների |թյուններում |
|կոնքազդրա- | |թյամբ) | |ների |շրջանակ- |մինչև 2020 |
|յին և սրտի| | | |կանխարգել-|ներում, |թվականի վերջը |
|բնածին | | | |ման |ինչպես | |
|արատների | | | |ներդրված |նաև ՀՀ | |
|սկրինինգի | | | |նոր |օրենքով | |
|ընդլայնում | | | |մեթոդներ |չարգելված | |
| | | | | |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|4) Ընդլայ- |ՀՀ |Միջազ- |2016 |15 տարեկան|ՀՀ պետական|15 տարեկան |
|նել 15 |առողջա- |գային |2020թթ.|աղջիկների |բյուջեից` |աղջիկների |
|տարեկան |պահու- |կազմա- | |հետազոտու-|առողջա- |սկրինինգային |
|աղջիկների |թյան |կերպու-| |թյունների |պահության |հետազոտու- |
|սկրինինգա- |նախարա- |թյուն- | |ընդլայնված|նախարարու-|թյունների |
|յին |րություն|ներ | |սկրինինգ- |թյանը |ընդլայնված |
|հետազոտու- | |(համա- | |ների իրա- |տրամադրվող|ծավալով |
|թյունների | |ձայնու-| |կանացում |միջոցների |ընդգրկվածու- |
|ծավալները | |թյամբ) | | |շրջանակ- |թյուն առնվազն |
| | | | | |ներում, |90 տոկոս |
| | | | | |ինչպես |մինչև 2020 |
| | | | | |նաև ՀՀ |թվականի վերջը |
| | | | | |օրենքով | |
| | | | | |չարգելված | |
| | | | | |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|_________________________________________________________________________|
|Ռազմավարական ուղղություն 6. Նպատակը` Վերարտադրողական առողջության ոլորտի |
|մասնագետների շարունակական ուսուցման ապահովում և բնակչության |
|իրազեկվածության բարձրացում: |
|_________________________________________________________________________|
|1) Վերար- |ՀՀ |Միջազ- |2016- |Վերարտադ- |ՀՀ պետական|Առնվազն |
|տադրողական |առողջա- |գային |2017 |րողական |բյուջեից` |հինգական |
|առողջության|պահու- |կազմա- | |առողջու- |առողջա- |համապատասխան |
|տարբեր |թյան |կերպու-| |թյան |պահության |մոդուլների, |
|ոլորտների |նախարա- |թյուն- | |տարբեր |նախարարու-|կրթական |
|մասնագետ- |րություն|ներ | |ոլորտների |թյանը |ուղեցույցների |
|ների շարու-| |(համա- | |մասնագետ- |տրամադրվող|առկայություն, |
|նակական | |ձայնու-| |ների |միջոցների |ինչպես նաև |
|մասնագիտա- | |թյամբ) | |շարունակա-|շրջանակ- |իրականացված |
|կան | | | |կան մասնա-|ներում, |գիտագործնական,|
|զարգացման | | | |գիտական |ինչպես |միջազգային |
|համակարգի | | | |զարգացման |նաև ՀՀ |մասնակցությամբ|
|հզորացման | | | |ներդրված |օրենքով |կոնֆերանսներ |
|և | | | |համակարգի |չարգելված |մինչև 2020 |
|ամրապնդման | | | |առկայու- |աղբյուր- |թվականի վերջը |
|նոր | | | |թյուն |ներից | |
|մոդուլների,| | | | | | |
|կրթական | | | | | | |
|ուղեցույց- | | | | | | |
|ների | | | | | | |
|մշակում և | | | | | | |
|հաստատում | | | | | | |
|ՀՀ առողջա- | | | | | | |
|պահության | | | | | | |
|նախարարի | | | | | | |
|հրամանով, | | | | | | |
|ինչպես նաև | | | | | | |
|կոնֆերանսի | | | | | | |
|կազմակեր- | | | | | | |
|պում և | | | | | | |
|մասնակցու- | | | | | | |
|թյուն կոն- | | | | | | |
|ֆերանսներին| | | | | | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|2) Մշակել |ՀՀ |Միջազ- |2016- |Բարձրացնել|ՀՀ պետական|ՀՀ առողջա- |
|և ներդնել |առողջա- |գային |2018 |բուժաշխա- |բյուջեից` |պահության |
|ուղեցույց- |պահու- |կազմա- | |տողների |առողջա- |նախարարի |
|ներ |թյան |կերպու-| |գիտելիք- |պահության |հրամանով և |
|բուժաշխա- |նախարա- |թյուն- | |ներն ու |նախարարու-|այլ իրավական |
|տողների |րություն|ներ | |խորհրդատ- |թյանը |ակտերով |
|համար | |(համա- | |վական |տրամադրվող|հաստատված |
|ուղղված | |ձայնու-| |հմտու- |միջոցների |առնվազն |
|նորածինների| |թյամբ) | |թյուններն |շրջանակ- |երկուական |
|սեռերի | | | |ուղղված |ներում, |մոդուլների, |
|անհամամաս- | | | |սեռով պայ-|ինչպես |ուղեցույցների |
|նության | | | |մանավորված|նաև ՀՀ |առկայություն |
|կրճատմանը | | | |աբորտների |օրենքով |մինչև 2019 |
| | | | |կանխարգել-|չարգելված |թվականի վերջը |
| | | | |մանը |աղբյուր- | |
| | | | | |ներից | |
|___________|________|_______|_______|__________|__________|______________|
|3) Մշակել |ՀՀ |Միջազ- |2016- |Նախաբեղմ- |ՀՀ պետական|ՀՀ առողջա- |
|և ներդնել |առողջա- |գային |2018 |նավորման |բյուջեից` |պահության |
|ուղեցույց- |պահու- |կազմա- | |խնամքի |առողջա- |նախարարի |
|ներ |թյան |կերպու-| |անհրաժեշ- |պահության |հրամանով և |
|բնակչության|նախարա- |թյուն- | |տության, |նախարարու-|այլ իրավական |
|համար |րություն|ներ | |ՄԻԱՎ/սեռա-|թյանը |ակտերով |
|ուղղված | |(համա- | |վարակների,|տրամադրվող|հաստատված |
|նախաբեղմնա-| |ձայնու-| |գենիտալ |միջոցների |առնվազն |
|վորման | |թյամբ) | |քաղցկեղ- |շրջանակ- |երկուական |
|խնամքի | | | |ների |ներում, |մոդուլների, |
|իրականացման| | | |ինչպես |ինչպես |ուղեցույցների |
|անհրաժեշ- | | | |նաև սեռով|նաև ՀՀ |առկայություն |
|տությանը, | | | |պայմանա- |օրենքով |մինչ 2019 |
|ՄԻԱՎ/սեռա- | | | |վորված |չարգելված |թվականի վերջը |
|վարակների, | | | |աբորտների |աղբյուր- | |
|գենիտալ | | | |կանխարգել-|ներից | |
|քաղցկեղ- | | | |ման | | |
|ների, սեռով| | | |վերաբերյալ| | |
|պայմանավոր-| | | |բնակչու- | | |
|ված | | | |թյան | | |
|աբորտների | | | |տեղեկացվա-| | |
|կանխարգել- | | | |ծության | | |
|մանը | | | |բարձրացում| | |
._________________________________________________________________________.