Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 օգոստոսի 2016 թվականի N 31

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում կատարվող լրացման նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված լրացումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. օգոստոսի 11-ի նիստի

N 31 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

2008 թ. հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը (այսուհետ` Համատեղ գործողությունների ծրագիր): Համատեղ գործողությունների ծրագրի ստորագրումից ի վեր ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկել ծրագրում նախանշված գործողությունների իրականացման ուղղությամբ: Ավելին, ԱՄՆ կառավարությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ բարելավելու միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարում ՀՀ կարողությունները: Հաշվի առնելով այն արդյունավետ դերը, որ միջուկային փորձաքննությունը կարող է ունենալ միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի շարունակական մաքսանենգության հետ առնչվող սպառնալիքների դեմ պայքարում` ՀՀ կառավարությունը և ԱՄՆ կառավարությունը (այսուհետ միասին` Մասնակիցները) մտադիր են ընդլայնել Համատեղ գործողությունների ծրագիրը Միջուկային փորձաքննության համագործակցության (այսուհետ` լրացում) վերաբերյալ այս հավելվածով: Հավելվածը ուրվագծում է մեխանիզմ ԱՄՆ կառավարության կողմից միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման և տեխնիկական միջուկային փորձաքննության դրույթների օժանդակության համար` աջակցելու միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հետաքննություններին:

Մասնակիցները հաստատում են, որ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգությունը շարունակում է մնալ սպառնալիք միջազգային անվտանգության համար և հաստատում են իրենց մտադրությունը` աշխատել համատեղ արդյունավետորեն կանխարգելելու, հայտնաբերելու և պատասխանելու միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության պատահարներին:

Ի աջակցություն Համատեղ գործողությունների ծրագրում ուրվագծված մտադրությունների` Մասնակիցները կարող են փոխանակել միջուկային փորձաքննության տեղեկատվություն` օժանդակելու միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննություններին` այնքանով որքանով դա համահունչ է յուրաքանչյուր երկրի ներքին օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին: Միջուկային փորձաքննության տեղեկատվությունը դա տեղեկություն է միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ` ներառյալ, սակայն չսահմանափակելով նյութի դասակարգումը և բնութագրումը, նկարագիրը և սպեկտրալ տվյալները:

Ըստ նպատակահարմարության և համապատասխան միջոցների առկայության պարագայում, ԱՄՆ կառավարությունը մտադիր է միջուկային փորձաքննության օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը` վերջինիս կողմից դիմելու պարագայում` աջակցելու միջուկային կամ այլ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննությանը: Միջուկային փորձաքննության աջակցությունը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում սպեկտրալ տվյալների փոխադարձ ստուգմամբ, նյութերի վերլուծությամբ և բնութագրումով:

ՀՀ կառավարությունը համապատասխանաբար Միջուկային փորձաքննության լաբորատորիայի կամ ՀՀ ԱԱԾ-ի միջոցով մտադիր է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությանը կամ Պետդեպարտամենտի Զանգվածային ոչնչացման զենքի հարցերով գրասենյակին ներկայացնել ցանկացած հարցում միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման կամ միջուկային փորձաքննության օժանդակության համար` համաձայն սույն Համատեղ գործողությունների ծրագրի: ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարածել այդ հարցումը համապատասխան վարչությունների և գործակալությունների շրջանակներում վերանայելու համար, որը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում Էներգետիկայի և արդարադատության դեպարտամենտները, Հետաքննությունների դաշնային բյուրոն, որոնք կարող են տրամադրել միջուկային փորձաքննությունների աջակցություն: ՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարության միջոցով տեղեկացնում է Միացյալ Նահանգներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, էներգետիկայի նախարարության և կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հարցումների վերաբերյալ, որոնք վերաբերում են միջուկային փորձաքննությունների տեղեկատվության փոխանակմանը կամ ԱՄՆ միջուկային փորձաքննությունների օժանդակությանը` համաձայն Համատեղ գործողությունների ծրագրի:

ՀՀ-ում միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի հնարավոր մաքսանենգության հետաքննության ավարտից հետո ՀՀ կառավարությունն ԱԳՆ միջոցով մտադիր է ստանալ այլ իրավազոր գերատեսչությունների համաձայնությունը` փոխանակելու համապատասխան միջուկային փորձաքննությունների տեղեկատվությունն Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության հետ:

Այս լրացումը նախատեսված է ուժի մեջ մտնել վերջին ստորագրման օրը: Ստորագրված է (երկիր) (ամսաթիվ) երկու օրինակից` յուրաքանչյուրը անգլերեն և հայերեն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2016
N 31
Արձանագրային որոշում