Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 հուլիսի 2016 թվականի N 29

 

12. «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2012-2015 թվականների ազգային զեկույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2012-2015 թվականների ազգային զեկույցի անգլերեն թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. հուլիսի 29-ի նիստի

N 29 արձանագրային որոշման

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

I. Տեղեկատվություն իրավական, դատական, վարչական և այլ միջոցառումների մասին, որոնք իրականացվել են պետության կողմից ազգային մակարդակով

1. Համաձայնագրի (կոնվենցիայի) հաստատումը

1.1. Եթե կոնվենցիան դեռևս չի հաստատվել.

Ձեր երկիրը պլանավորու՞մ է հաստատել այս գործիքը: Այո/Ոչ:

. Խնդրում ենք նշել հաստատման գործընթացի փուլը, որին հասել է ձեր երկիրը`

. Խնդրում ենք կարճ բացատրել, թե որոնք են այն խոչընդոտները կամ դժվարությունները հաստատման գործընթացը ավարտելու համար և դրանց հաղթահարման միջոցները:

1.2. Եթե 1962 թ. արձանագրությունը, որը հաստատում է հաշտեցման և բարի ծառայության հանձնաժողովը որպես որևէ տարաձայնության լուծման պատասխանատու, որ կարող է առաջանալ կոնվենցիայի պետություն-կողմերի միջև կրթության ոլորտում խտրականության հարցում, դեռ հաստատված չէ.

. Ձեր երկիրը պլանավորու՞մ է հաստատել այս գործիքը

Այո/Ոչ

. Խնդրում ենք նշել հաստատման գործընթացի փուլը, որին հասել է ձեր երկիրը.

- ճանապարհին

. Խնդրում ենք բացատրել, թե որոնք են այն խոչընդոտները կամ դժվարությունները հաստատման գործընթացը ավարտելու համար և դրանց հաղթահարման միջոցները:

2. Իրավական շրջանակը, որը կառավարում է իրավունքների պաշտպանությունը, որոնք ազգային իրավական համակարգում երաշխավորվում են Կոնվենցիայում և Երաշխավորագրում

2.1. Եթե ձեր երկիրը Կոնվենցիայի Պետություն-կողմ է.

. Կոնվենցիան իր հաստատումից հետո ուղղակիորեն կիրառելի՞ է Ձեր երկրի տեղական օրենքով.

Այո/Ոչ

. Եթե ոչ, ազգային սահմանադրությանը կամ տեղական օրենքներին այն միացվա՞ծ է այնպես, որ ուղղակիորեն կիրառվի:

Սա ենթադրում է տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Կոնվենցիայի դրույթները երաշխավորված են տեղական իրավական գործիքներում (Սահմանադրություն, իրավական տեքստ կամ այլ ազգային դրույթներ):

. Խնդրում ենք նշել, թե արդյոք Կոնվենցիայի դրույթները կարող են մեջբերվել և ուժի մեջ դրվել դատարանների, արդարադատության և վարչական մարմինների կողմից:

Տեղեկատվությունը պետք է տրամադրել դատական, վարչական և այլ իրավասու մարմինների մասին, որոնք իրավասություն ունեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների վերաբերյալ և այդպիսի իրավասության շրջանակը: Եթե հնարավոր է, պարզաբանեք իրավական և դատական պրակտիկայի հասանելի դեպքերի հիման վրա:

2007 թ. փետրվարի 22-ի «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, որի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն: Բացի այդ, 2015 թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո Սահմանադրության 5-րդ հոդվածի երրորդ մասով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

2.2. Եթե ձեր երկիրը Կոնվենցիայի Պետություն-կողմ չէ.

. Արդյո՞ք իրավական միջոցառումները իրականացվել են Հանձնարարականի համաձայն:

. Խնդրում ենք հակիրճ բացատրել, թե ինչպե՞ս են հանրային քաղաքականությունները և ծրագրերը համապատասխանում դրա դրույթներին:

. Տրամադրված տեղեկատվությունը պետք է ցույց տա, թե ինչպես են այդպիսի նորմերը և ծրագրերը համապատասխանում Հանձնարարականի հանձնառություններին:

2.3. Կամ Կոնվենցիայի, կամ Հանձնարարականի դրույթների վերաբերյալ խնդրում ենք թվել այն հիմնարար ազգային օրենքներն ու կանոնակարգերը, որոնք ընդունվել են այդ դրույթները իրականացնելու նպատակով.

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» 1960 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին:

ԵՎ մինչ այդ, և դրանից հետո ՀՀ-ում ընդունվել ու գործել են Օրենքներ (նաև այլ իրավական ակտեր), որոնք միտված են ապահովելու կրթության հավասար մատչելիությունը և բացառելու խտրականությունը կրթության մեջ` անկախ մշակութային, տնտեսական, քաղաքական և այլ պայմաններից, օժանդակելու կրթության հավասար հնարավորությունների ապահովմանը: Մասնավորապես`

1993 թվականի ապրիլի 17-ին ընդունվել է «Լեզվի մասին» (Հ.Ն.-0772-1-ՀՕ-52) (1) ՀՀ օրենքը, որով սահմանվել են ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

--------------------

1) http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1793&lang=arm

 

1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվել է ՀՀ առաջին սահմանադրությունը (2), որում ամրագրվել են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Վերջին տարիներին համընդհանուր բարեփոխումների իրականացման նպատակով, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունները: Հոդված 29-ում խտրականության վերաբերյալ ամրագրվել է հետևյալ դրույթը` «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Հոդված 38-ում ամրագրվել է կրթության իրավունքը` «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք: Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

 

---------------------

2) http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1793&lang=arm

 

1999 թվականի ապրիլի 14-ին ընդունվել է «Կրթության մասին» (ՀՕ-297) (3) ՀՀ օրենքը, որը` հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Այս օրենքում ամրագրվել են կրթական իրավունքի պետական երաշխիքները, համաձայն որի` «ՀՀ-ն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից»: Այս օրենքում ապահովվել է նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը:

 

---------------------

3) http://www.arlis.am/documentview.aspx?docid=22493

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումից հետո ընդունվել են նաև կրթության առանձին ոլորտները կանոնակարգող մի շարք իրավական ակտեր: Մասնավորապես`

Հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման, կրթության որակի ու մատչելիության ապահովման, ինչպես նաև կրթության օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով 2005 թվականի նոյեմբերի 15-ին ընդունվել է «Կրթության պետական տեսչության մասին» (ՀՕ-233-Ն) (4), և 2009 թվականի հուլիսի 10-ին` «Հանրակրթության մասին» (ՀՕ-160-Ն) (5) ՀՀ օրենքները: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-200-Ն) (6) ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 8-ին ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-20-Ն) (7) ՀՀ օրենքը, որով սահմանվել է անվճար տասներկուամյա (ներառյալ` մասնագիտական) կրթության պարտադիր պայմանը: Օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից,

 

-------------------------

4) http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2450

5) http://www.arlis.am/documentview.aspx?docid=53007

6) http://www.arlis.am/documentview.aspx?docid=94683

7) http://www.arlis.am/documentview.aspx?docid=97395

 

2005 թվականի հուլիսի 8-ին ընդունվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» (ՀՕ-164-Ն) (8) ՀՀ օրենքը,

 

--------------------------

8) http://www.arlis.am/documentview.aspx?docid=1855

 

2004 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» (ՀՕ-62-Ն) (9) ՀՀ օրենքը,

 

-----------------------

9) 1 http://www.arlis.am/documentview.aspx?docid=1595

 

Լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտի իրավական դաշտի բարելավման նպատակով 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-83-Ն) (10) ՀՀ օրենքը, որը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման 1-ին` «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման», ինչպես նաև նույն որոշման 2-րդ կետով սահմանված «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման» կարգերը հաստատելու համար:

 

--------------------------

10) http://www.arlis.am/documentview.aspx?docid=91364

 

Վերը նշված օրենքներով կարգավորվում են կրթության տարբեր մակարդակներում ՀՀ պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տարբեր կրթամակարդակներում կրթության իրավունքի հիմքերը և այլն:

Ինչպես նաև 2013 թվականի մայիսի 20-ին ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» (ՀՕ-57-Ն) (11) ՀՀ օրենքը:

 

----------------------------

11) http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=83841

 

Հիշյալ Օրենքների ընդունումից հետո հաստատվել են նաև մի շարք իրավական ակտեր, որոնք օժանդակել են օրենքների ճիշտ կիրարկմանը: Մասնավորապես հաստատվել են`

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով` «ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման»,

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով` «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության»,

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հուլիսի 10-ի N 732-Ս/Ք հրամանով` «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի»,

ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգը,

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է` «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և/կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին» կարգը,

ՀՀ կառավարության 12 հունիսի 2014 թվականի N 651-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման» կարգը,

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 հոկտեմբերի 29-ի N 1058-Ն հրամանով` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման»,

ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի)» կարգը,

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգը,

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման»,

ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգը,

ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 124-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման» և ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգերը:

II. Կոնվենցիայի և Հանձնարարականի կատարման մասին տեղեկատվություն (դրանց դրույթների հետ կապված)

1. Կրթության մեջ ոչ խտրականություն

1.1. Ակնհայտորեն Կոնվենցիայում/Հանձնարարականում նշված հիմքերով պայմանավորված կրթության մեջ խտրականությունը ձեր երկրում ամբողջությամբ արգելված է օրենքով/հակաօրինական է:

Այո/Ոչ

1.2. Խնդրում ենք բացատրել, թե ինչ միջոցառումներ են ընդունվել, որպեսզի.

. Վերացվի խտրականությունը` Կոնվենցիայի/Հանձնարարականի իմաստով:

. Կանխարգելվի խտրականությունը` Կոնվենցիայի/Հանձնարարականի իմաստով:

ՀՀ-ում կրթությունն իրականացվում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` «ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ»:

Հանրակրթական դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված` «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման» կարգի համաձայն:

Ընդհանուր կրթությունը սկսվում է վեց տարեկանից, որը կարող է լրանալ մինչև տվյալ օրացուցային տարվա վերջը: Սովորողների ընդունելությունը հանրակրթական ուսումնական հաստատություն իրականացվում է դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Մինչև 16 տարին լրանալը երեխայի հիմնական կրթություն ստանալու իրավունքը չապահովելու (կամ դպրոց չընդգրկելու) համար պատասխանատու է ծնողը` օրենքով սահմանված կարգով:

Հանրակրթության 3-րդ աստիճանում` ավագ դպրոցում սովորողն իր ուսումնառությունը կարող է շարունակել միայն հիմնական կրթության վկայականի առկայության դեպքում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների (սովորողների) ծնողները:

Օտարերկրյա քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը) անկախ ազգային պատկանելությունից:

ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով` տվյալ ուսումնական տարվա համար հաստատված ընդունելության կարգի համաձայն:

Միջին մասնագիտական կրթության նկատմամբ գրավչությունն ու կրթության այս օղակում սովորողների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով, 2011-2012 ուսումնական տարվանից ընդունելությունը իրականացվել է առանց ընդունելության քննությունների, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտների մասնագիտությունների: Այս դեպքում ընդունելության մրցույթը (այդ թվում` նախնական մասնագիտական (արհեստագործական) անցկացվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:

Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական կրթական ծրագրի)» կարգի համաձայն:

ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը ևս իրականացվում է մրցութային հիմունքով` ընդունելության քննությունների հիման վրա:

Համաձայն վերը նշված կարգի, առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում` միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Համաձայն կարգի, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները` ՀՀ բուհեր կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով կամ ըստ ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունը իրականացվում են համապատասխանաբար` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193-Ն հրամանով հաստատված` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման» և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման» կարգերի համաձայն:

Այսինքն` կրթության տարբեր մակարդակներում սովորողների ընդունելության գործընթացը կանոնակարգվում է այդ նպատակով հաստատված իրավական ակտերով, և խտրականություն չի դրսևորվում:

Իսկ ինչ վերաբերում է կրթության տարբեր մակարդակներում սովորողների ու կրթական գործընթացի մյուս մասնակիցների իրավունքներին ու պարտականություններին, ապա դրանք կանոնակարգվում են «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կանոնադրություններով: Այսինքն նշված իրավական ակտերով կանոնակարգվում են կրթական գործընթացի մասնակիցների միջև ձևավորվող հարաբերություններն ու ոչ խտրական վերաբերմունքը:

2. Կրթությունում հավասար հնարավորություններ

2.1. Խնդրում ենք բացատրել, թե որոնք են այն որոշակի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ձեր կառավարության կողմից, որպեսզի երաշխավորվի ձեր երկրում հավասար հասանելիություն կրթության բոլոր մակարդակների նկատմամբ:

2011 թվականի հունիսի 23-ին ընդունվել է «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիր» (ՀՕ-246-Ն) ՀՀ օրենքը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ կառավարության հաստատած` կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը: Մասնավորապես այս ծրագրում սահմանվել էին հետևյալ նպատակները.

1. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրը ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան,

2. բարելավել կրթության որակը` այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին, ապահովելով հասարակության և գործարար միջավայրի բավարարվածությունը մատուցվող կրթական ծառայություններից,

3. ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ:

Ծրագրի արդյունքներից առավելապես կցանկանայինք նշել հետևյալները`

. դպրոցահասակ երեխաների, ներառյալ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը,

. մասնագիտական կրթական ծրագրերում ընդգրկվածության մեծացումը, հատկապես` ի օգուտ խոցելի խմբերի երիտասարդների,

. հանրակրթական դպրոցների ուսումնանյութական բազայի բարելավումը, բոլոր դպրոցները ինտերնետ կապով ապահովումը:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում գրեթե ողջ բնակչությունը գրագետ է: 2011 թվականի մարդահամարը ցույց տվեց, որ Հայաստանի բնակչության միայն 0.3 տոկոսը գրաճանաչ չէ: 15-24 տարեկանների գրագիտության մակարդակը կազմում է շուրջ 100%, իսկ 15-24 տարեկան գրագետ կանանց և տղամարդկանց թվաքանակների հարաբերակցության ցուցանիշը կազմում է 1: Այսպիսով, Հայաստանում ընդհանուր առմամբ չափահասների ու երիտասարդության շրջանում գրագիտության մակարդակը կազմում է շուրջ 99% և այս առումով որևէ էական գենդերային անհավասարություն գոյություն չունի:

Միաժամանակ 2014 թվականին կրթության տարբեր մակարդակներում ընդգրկվածության պատկերը հետևյալն է: Հանրակրթական դպրոցում սովորողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 87.8%, ընդ որում, տարրական դպրոցում այն կազմել է 93.1%, հիմնական դպրոցում` 92.6%, ավագ դպրոցում` 72.4%: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում սովորողների ընդգրկվածությունը կազմել է 7.4%, իսկ միջին մասնագիտական կրթության ոլորտում` 12.2%: Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում առաջին աստիճանում համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.8%, երկրորդ աստիճանում` 13,5% (12):

 

------------------------

12) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույց, 2014 թ.

 

Պայմանավորված կրթության բնագավառում բարեփոխումների հաջող իրականացման պահանջներով, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսվում էր հետևողականորեն ավելացնել կրթության ոլորտում պետական ծախսերը թե՛ անվանական մեծությամբ և թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ` մինչև 2025 թ. ապահովելով ՀՆԱ-ի նկատմամբ 3.7% նպատակային ցուցանիշ: Սակայն տնտեսական անկումը, ՀՆԱ-ի կրճատումը և բյուջեի ռեսուրսային շրջանակի նեղացումը սահմանափակեցին նախատեսված ծավալներով կրթության ծախսերը պահպանելու հնարավորությունը (13): Կրթության ոլորտին ուղղված ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ 2012 թվականին կազմել են 2.55, 2013 թվականին` 2.40, 2014 թվականին` 2.54, 2015 թվականին` 2.40:

 

----------------------

13) «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր», 2014 թ.

 

Կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` շուրջ 77.1%-ը, 2015 թվականին ուղղվել է հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանը, իսկ 17.3%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը` 2014 թվականի համապատասխանաբար 78.9 և 16.2%-ի դիմաց: Այլ ծրագրերին նշված տարիներին հատկացվել է համապատասխանաբար` 4.9% և 5.6% (14):

 

------------------------------

14) «ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր», 2015 թ.

 

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և/կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին» կարգը: Ինչպես նաև կրթության այս օղակում սովորողների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտների մասնագիտությունների:

2006 թվականից ներդրվել է ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգը: Նշված բարեփոխումների ընդհանուր համատեքստում առանձնահատուկ տեղ է հատկացվում մրցակցային կրթությանը և ըստ առաջադիմության` ուսանողների փոխտեղման գաղափարին: Համաձայն նշված կարգի պահանջների` պետության կողմից շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում` 50-100%-ի չափով: Մասնագիտական կրթության ոլորտում ուսուցման անվճար և կրթաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է նաև հաջորդիվ` «3.2» և «3.3» ենթակետերում:

2.2. Խնդրում ենք նշել, թե ինչպես են ռազմավարությունները և ծրագրերը իրականացվում կրթության մեջ հավասար հնարավորություններ ապահովելու համար (հասանելիություն, մասնակցություն և ուսումնառության ավարտ):

«ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» ասվում է. «Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը, ուստի այս ոլորտի զարգացումը երկրի զարգացման գերակայություններից մեկն է:

Առաջնային խնդիրներ են կրթական համակարգի բոլոր մակարդակներում կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, դրանց համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, մատչելի/հասանելի կրթության ապահովումը բնակչության բոլոր խավերի համար»:

Հավասարապես մատչելի որակյալ կրթության ապահովման և կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով երկրում իրականացվում են բարեփոխումներ կրթական բոլոր մակարդակներում: Այդ բարեփոխումներին աջակցում են նաև առանձին ռազմավարություններ ու հայեցակարգեր: Ընդ որում, կրթության ոլորտում իրականացվող բոլոր գործընթացները միտված են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` կրթության իրավունքի իրացմանը, երկու սեռերի համար հավասարապես` առանց որևէ խտրականության:

Կրթության բնագավառում գերակա հանդիսանում է հանրակրթությունը` որպես երեխաներին ինքնուրույն կյանքի և հետագա մասնագիտական կրթության նախապատրաստման հիմք: Հանրակրթության ոլորտում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես`

կիրառվում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմ (ֆինանսավորումն իրականացվում է ըստ դպրոցի աշակերտների թվի),

ներդրվել է 12-ամյա ուսուցումը, իրականացվել է նոր դասագրքերի հրատարակման և սովորողներին դասագրքերով լիարժեք ապահովման գործընթացը: Գործել է դասագրքերի շրջանառու համակարգը` դասագրքերի հրատարակման շարունակական մեխանիզմը, որի շնորհիվ կրճատվել են դասագրքերի ձեռքբերման ծախսերը, իսկ առավել խոցելի խմբի աշակերտներին` դասագրքերը տրամադրվում են անվճար: Անվճար դասագրքեր տրվում են նաև 1-4-րդ դասարանների աշակերտներին` պետական միջոցների հաշվին,

ներդրվել են անձի համակողմանի զարգացում և կրթությամբ ձեռք բերվող կիրառական որակներ ապահովող դասընթացներ: Հանրակրթական դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման նպատակով հանրապետության 47 հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվել են ռոբոտատեխնիկայի խմբակներ: 2015 թվականին 5 ավագ դպրոցներում ներդրվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաները: Նոր քայլ էր «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը, որով ակնկալվում է ազգային արժեքների պահպանում և փոխանցում սերունդներին, արժեհամակարգի ձևավորում, հայրենասիրության սերմանում, հայեցի մտածողության պահպանում: Աննախադեպ էր «Շախմատ» առարկայի ներդրումը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային կրթական հանրության շրջանում,

գործել է դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության միասնական քննական համակարգը, որի արդյունքում հեշտացվել է սովորողների` դպրոցից-բուհ անցման գործընթացը,

գործել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, որում ընդգրկված է 109 դպրոց: Ավագ դպրոցը (10-12-րդ դասարաններ) հանդիսանում է նախամասնագիտական կրթություն ապահովող հիմնական օղակ, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Ավագ դպրոցները ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով: 2012 թվականին բոլոր ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով արդի գրականությամբ: 2014 թվականին բոլոր ավագ դպրոցներին տրամադրվել են շարժական համակարգչային լաբորատորիաներ և ակտիվ գրատախտակներ, 2015 թվականից մեկնարկել է 12 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները,

ընդլայնվել է ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառումը` որպես դասավանդման և ուսումնառության նոր միջոց: Ըստ այդմ բարելավվել է դպրոցների ինտերնետ հասանելիությունը և համակարգչային սարքավորումներով համալրվածությունը (2015 թվականին մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների թվաքանակը կազմել է 17.2, իսկ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է` 26,4): Շահագործվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալը (www.armedu.am), հարստացվել և թարմացվել է բովանդակային պարունակությունը, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ (մրցույթներ, օլիմպիադաներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, հարցումներ, լուսանկարների ու տարբեր թեմաներով ստեղծագործական մրցույթներ և այլն): Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում մշակվել են «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների համար էլեկտրոնային կրթական նյութերը, որոնք հասանելի են բոլոր դպրոցներին (http://esource.armedu.am),

գործել է «Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am), որում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (Անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացները, ուսուցիչների և աշակերտների խմբերի համար կազմակերպվել են «Գրաֆիկական խմբագրիչ (Adobe Photoshop) ծրագրի ուսուցում», «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում», «Գրաֆիկական ծրագրի (CorelDRAW) ուսուցում», «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» «Անգլերեն» դասընթացները և այլն,

գործել է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am), որում ըստ դասակարգված բաժինների տեղադրվել են դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, առարկայական չափորոշիչներ ու ծրագրեր,

ամեն տարի անցկացվել են դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, իսկ միջազգային օլիմպիադաներին Հայաստանը թիմային մասնակցություն է ունեցել «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն» և «Կենսաբանություն» առարկաներից,

հանրակրթական դպրոցներում գործել են աշակերտական խորհուրդները, որի արդյունքում մեծացել է սովորողների մասնակցությունը դպրոցի կառավարման գործընթացին,

կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից կարևորվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթության մեջ ներգրավման և կրթական ծառայությունների մատուցման որակի բարելավման խնդիրները: Ներկայումս հանրապետությունում գործում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` 23 հատուկ հանրակրթական դպրոց: Միաժամանակ ընդլայնվել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը` դրանց թիվը 156 է, որոնցում սովորում են շուրջ 4706` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Նշված դպրոցները, ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման» կարգի համաձայն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման նպատակով պետական բյուջեից ստանում են լրացուցիչ չափաբաժին: Դպրոցներում գործում են ծնողական ու ռեսուրս սենյակները, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում են անհատական պարապմունքներ` համաձայն անհատական ուսումնական պլանի (ԱՈՒՊ), ներգրավելով հավելյալ մասնագետների` հատուկ մանկավարժ (լոգոպեդ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ), սոցիալական մանկավարժ, հոգեբան:

Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցում գործում է համակարգչային «Արև» խոսող ծրագիրը, դպրոցն ապահովված է շուրջ 14 անուն բրայլյան լեզվով տպագրված դասագրքերով, ինչպես նաև խոսող դասագրքերով:

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում, որը հանրապետության` խլություն ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող միակ հաստատությունն է, իրականացվում է հատուկ դասընթաց` Ժեստ լեզվի ուսուցման համար: Դպրոցում կիրառվում է Բիլինգվիզմի մեթոդը, դասավանդումը կազմակերպվում է 2 մեթոդով` ժեստերի լեզվով և մայրենիով:

Երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով գործել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական (ԲՀՄ) գնահատման կենտրոնը:

Վերջին տարիներին նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումներն իրականացվել են ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի նիստի N 27-16 արձանագրային որոշմամբ հավանություն ստացած «Մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թվականների բարեփոխումների ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի» շրջանակներում: Մասնավորապես կրթության այս օղակում`

վերանայվել է մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են նոր մասնագիտություններ` աշխատաշուկայի պահանջներից ելնելով: Դրանք ներառում են արհեստագործական կրթության 112 մասնագիտություն` 299 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 55 մասնագիտություն, միջին մասնագիտական կրթության 247 մասնագիտություն` շուրջ 252 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 100 մասնագիտություն,

մշակվել ու հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների 160 պետական կրթական չափորոշիչներ, ինչպես նաև համապատասխան ուսումնական պլաններ և մոդուլային ծրագրեր,

համաձայն մասնագիտական կրթության և ուսուցման պլանավորման և կատարողականի կառավարման համակարգի նոր մոդելի, վերապատրաստվել է շուրջ 184 անձ (տնօրեններ, կոլեգիալ կառավարման խորհրդի անդամներ և այլն): Ինչպես նաև վերապատրաստվել են ՄԿՈՒ համակարգի աշխատանքներում ներգրավված շուրջ 2500 անձ,

մշակվել և հրատարակվել են ՄԿՈՒ համակարգի համար ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր (2014-2015 թվականներին` 25): Պատրաստվել են հեռուստահաղորդումներ, տեսանյութեր, տպագրվել են բուկլետներ, պաստառներ: Իրականացվել են ՄԿՈՒ քաղաքականությանն ու ռազմավարությանը վերաբերող հետազոտական աշխատանքներ,

12 տարածաշրջանային պետական քոլեջները վերանորոգվել ու վերազինվել են նոր տեխնիկայով` գույքով, լաբորատոր ու համակարգչային սարքավորումներով, արհեստանոցներով և այլն: Արհեստագործական ուսումնարանների տեխնիկական վերազինման նպատակով 5 ուսումնական հաստատությունների տրամադրվել են սարքավորումներ և գույք,

2011 թվականից գործում է «ՈՒսուցման ազգային հիմնադրամը», որի նպատակն է` զբաղվածների, գործազուրկների մասնագիտական գործունեության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող վերապատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դասընթացների կազմակերպմանն աջակցելը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմնի ներկայացուցիչներ և սոցգործընկերներ,

2014 թվականին ՀՀ ԿԳ նախարարի` հուլիսի 10-ի 732-Ա/Ք հրամանով հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի» կարգը, աշխատանքներ են իրականացվել 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման ուղղությամբ,

2011-2012 ուսումնական տարվանից կրթության այս օղակում սովորողների ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտների մասնագիտությունների,

քայլեր են ձեռնարկվել նախնական ու միջին մասնագիտական կրթահամակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի խմբերի երեխաների ներառումը ապահովելու ուղղությամբ, որոշ հաստատությունների շենքային պայմանները հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար: ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի N 884-Ն որոշման 1-ին կետով սահմանվել և ներդրվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման ֆինանսավորման բարձրացված չափաքանակ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ֆիզիկական մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում մեծապես նպաստեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Սեյվ դը Չիլդրեն» և գործընկեր կազմակերպությունների` «ՈՒնիսոն», «Լիարժեք կյանք», «Էյջ դի փի» կազմակերպությունների կողմից 2012 թվականից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE) ծրագիրը»: Ծրագրի շնորհիվ առնվազն 1200 հաշմանդամություն ունեցող երիտասարդ ստացավ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ուսուցման հնարավորություն,

մշակվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» պորտալը (www.vetarmenia.am)` որպես կրթական ցանցերը սպասարկող էլեկտրոնային գործիք, ներկայումս ընթացքի մեջ է տվյալների մուտքագրման գործընթացը: «Dasaran.am» կայքէջում ստեղծվել ու գործում է նախնական և միջին մասնագիտական կրթության տեղեկատվական հարթակը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան: Իրականացված բարեփոխումների շրջանակում`

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1191-Ն որոշման 1-ին կետով հաստատվել ու ներդրվել է բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկը, ինչպես նաև 2007 թվականից ներդրվել է բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմ) հավելվածը: Գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, ներդրվել են բարձրագույն կրթության չափորոշիչները և ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ), որը կապահովի ազգային որակավորումների համադրելիությունը եվրոպական որակավորումների հետ: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բոլոր աստիճաններում ներդրվել է ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգը,

2008 թվականից գործում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը», ներդրվել են որակի ներքին և արտաքին ապահովման ու հավատարմագրման նոր ընթացակարգերը,

2011 թվականից գործում է «Նորարարությունների մրցակցային հիմնադրամը», որը հնարավորություն է տալիս բոլոր բուհերին մրցութային կարգով ստանալ դրամաշնորհներ` նորարարական կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների ներդրման համար: 2014-2015 թվականներին իրականացվել են 21 պետական բուհերի և 5 ոչ պետական բուհերի ներբուհական համակարգի բարելավման աշխատանքներ: Գործընթացի շրջանակներում բուհերը ներկայացրել են ինքնավերլուծության զեկույցներ,

շարունակվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջբուհական պայմանագրերով իրականացվող` ընդհանուր կրթական չափորոշիչների հիման վրա համատեղ ծրագրերի ընդլայնումը: ԵՄ աջակցությամբ բուհերում իրականացվում են ուսանողների փոխանակման և համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև կրթական ծրագրերի վերանայում` ըստ կրթական վերջնարդյունքների,

2010 թվականից ներդրվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման» կարգը, ինչը թույլ կտա էլեկտրոնային միջավայրի, նորարար տեխնոլոգիաների օգտագործումը կրթության և գիտության ոլորտներում դարձնել ավելի կանոնակարգված և քաղաքացիներին ապահովել կրթության հավելյալ հնարավորություններով,

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի համաձայն, պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում` 50-100%-ի չափով: 2015 թվականին իրականացվել է սոցիալական խոցելի խմբերին ուղղված ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմների վերանայման գործընթացը, ընդլայնվել է սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը` ընդգրկելով նաև առաջին կուրսեցիներին: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցիներին պետության կողմից հատկացվել է ուսման վարձավճարի 50-100% չափով փոխհատուցում: Հատկանշական է, որ 2014/2015 ուսումնական տարվա համեմատությամբ տեղի է ունեցել ուսման վարձի փոխհատուցման էական աճ` եթե 2014-2015 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանում փոխհատուցվել էր 1030 ուսանողի ուսման վարձը, ապա 2015-2016 ուսումնական տարում` 1379 ուսանողի: 2014-2015 ուսումնական տարում մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 40, իսկ 2015-2016 ուսումնական տարում` 52 ուսանողների ուսման վարձը,

աշխատանքներ են տարվել նաև շարժունության խթանման և որակավորումների ճանաչման ուղղությամբ: Արտերկրներում ձեռք բերված որակավորումները ՀՀ-ում «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» (ԱՓՇԱՏԿ) հիմնադրամի կողմից անցնում են գնահատման և ճանաչման գործընթաց, որի արդյունքում տրվում է որակավորման ամբողջական, մասնակի ճանաչման կամ մերժման տեղեկանք` հայերեն կամ անգլերեն լեզուներով, համաձայն միջազգային չափանիշների: Տրամադրվում է նաև տեղեկատվություն ազգային որակավորումների վերաբերյալ: Բացի այդ, որակավորումների վերաբերյալ տեղեկանքներ են տրամադրվում այն անհատներին, ովքեր մտադրված են իրենց ուսումը շարունակել կամ աշխատել արտերկրներում, ինչպես նաև ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ պետական մարմիններին, բուհերին, գործատուներին: Այսպիսով, Հայաստանն այսօր միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան իրականացնում է դիպլոմների և ուսման արդյունքները հաստատող այլ փաստաթղթերի` վկայականների և այլն, փոխճանաչման գործառույթ:

Միաժամանակ 2012-2015 թթ. ընթացքում ապահովվել են մի շարք` կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային քաղաքականությանը, հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերի` կրթության ոլորտի տարեկան միջոցառումների իրականացումը, ինչպես նաև ապահովվել է ՄԱԿ-ի` ««Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»», «Երեխայի իրավունքների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին», ՅՈՒՆԵՍԿՕ-ի` «Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական ազգային զեկույցների` կրթության բաժինների մշակումը և այլն:

2013 թվականի մայիսի 20-ին ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» (ՀՕ-57-Ն) ՀՀ օրենքը, որը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության և մշակույթի բնագավառում, կանանց և տղամարդկանց հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը հնարավոր խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարությունը խթանելու և խտրականությունը կանխարգելելու համար, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ միասին, ինչպիսիք են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և այլն, իրականացնում են տարաբնույթ ծրագրեր, որոնք օժանդակում են իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը բարելավելու օրենսդրությունը: Միաժամանակ աշխատանքներ են իրականացվում լրատվամիջոցների հետ` առկա խնդիրների լուսաբանումը բարելավելու և կարծրատիպերը կոտրելու համար: Կրթության տարբեր մակարդակներում երկու սեռերի մասնակցության վերաբերյալ տվյալները ներկայացվում են հաջորդ ենթակետերում:

 

12. «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2.3. Խնդրում ենք բնութագրել այն գործողությունները, որոնք պլանավորվել և ձեռնարկվել են ձեր երկրում, որպեսզի ապահովվի բոլոր սովորողների ներառումը ուսուցման գործընթացում:

2012 թվականից, Սիրիայի հետ կապված իրադարձություններով պայմանավորված, ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ` Հայաստան ներգաղթած դպրոցահասակ և տարբեր տարիքի անձանց կրթության մեջ ներգրավման և սոցիալական հարմարվողականությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես` 2015 թվականին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` «Փախստականների ներուժի զարգացում և կենսամակարդակի բարելավում» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի N 1 և N 21 հանրակրթական դպրոցներում ստեղծվել են 5-6 տարեկան երեխաների այլընտրանքային մոդելներով նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ: Կենտրոնները կահավորվել են և ապահովվել համապատասխան ուսումնամեթոդական նյութերով: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից անցկացվել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ` դաստիարակների և նրանց օգնականների համար: Նախադպրոցական խմբերը գործարկվելու են 4 ժամյա ռեժիմով: Ծրագիրն ուղղված է Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացմանն ու նրանց ինտեգրման հիմնախնդիրների լուծմանը:

Ինչպես նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող` «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, իրականացվում է հայերեն լեզվի ուսուցում` հայերենին չտիրապետող միգրանտների, փախստականների և այլ խոցելի խմբերի մասնակիցների համար:

Հաշվի առնելով ներգաղթածների թիվը, կիրառվել է արագ արձագանքման սկզբունքը` ըստ նրանց տարիքի: Դպրոցահասակ բոլոր երեխաներին հնարավորություն է տվել կրթությունը շարունակել հանրակրթական դպրոցի համապատասխան դասարաններում` անկախ դասարանը հաստատող փաստաթղթերի առկայության: Իսկ այն պատանիները, ովքեր պատերազմական իրավիճակի պատճառով կորցրել են Սիրիայում ստացած ավարտական փաստաթուղթը, հնարավորություն են ստացել սովորելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական դասարանում և ստանալ ՀՀ ավարտական փաստաթուղթ:

Առավել աստիճանի ինտեգրացումը ապահովելու նպատակով` բոլոր փախստականները կենտրոնացվել են մի քանի դպրոցներում, որտեղ նրանց հետ տարվել է առանձին հոգեբանական և ուսումնամեթոդական աշխատանք: Զգալի թվով սիրիահայեր ընդգրկվել են Երևանի Նար-Դոսի անվան N 14 հիմնական դպրոցում (այստեղ նրանց համար դասավանդվում է նաև արաբերեն` սիրիահայ ուսուցչի կողմից), ինչպես նաև Երևանի թիվ 114 ավագ դպրոցում:

Միևնույն ժամանակ, Հայաստան տեղափոխված դպրոցահասակ և տարբեր տարիքային խմբերի սիրիահայերի համար կազմակերպվել են արևելահայերենի երկամսյա, մեկամսյա դասընթացներ: Դպրոցահասակ երեխաների ազգային ուսուցումը չընդհատելու նկատառումներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ ուժերով, սփյուռքյան կառույցների հետ համագործակցաբար ստեղծվեց Կիրիկյան վարժարանը, ուր ուսումնառությունը կազմակերպվել է սիրիական պետական ծրագրով, ներգրավվել են սիրիահայ ուսուցիչներ: Մեկ տարի անց դպրոցը փակվեց, և սիրիահայ երեխաները իրենց ուսումնառությունը շարունակեցին այլ դպրոցներում: Այս երեխաների համար ռուսերենի դասավանդման դժվարությունները հաղթահարելու նպատակով կազմակերպվել են անվճար և մասամբ վճարովի դասընթացներ` Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության) աջակցությամբ: Հայաստանյան հիմնական և ավագ դպրոցներում այսօր էլ նորեկ սիրիահայ աշակերտների համար անհատական պարապմունքներ են կազմակերպվում` լեզվական դժվարությունները և ծրագրային դժվարությունները հաղթահարելու նպատակով: 2015-2016 ուսումնական տարվա տվյալներով հայաստանյան դպրոցներում սովորում է Սիրիայից տեղափոխված շուրջ 2000 դպրոցական:

ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում նաև` սփյուռքահայերի) ընդունելությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին ՀՀ միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության», ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության» կարգերի համաձայն:

Առանձին ընդունելության կարգերի գոյությունը նպատակ ունեն.

մատչելի դարձնել ՀՀ ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը,

նպաստել ժողովուրդների միջև հարգանքի և փոխըմբռնման ոգով դաստիարակությանը, երիտասարդության շրջանում հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, հայագիտության զարգացմանը:

ՀՀ-ում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրացիները (այդ թվում` փախստականները, ժամանակավոր ապաստան ստացած անձինք և այլն) ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատություններ կարող են ընդունվել նաև ընդհանուր հիմունքներով: Հայերեն լեզվին չտիրապետողների համար ընդունելության քննությունների ժամանակ իրականացվում է քննական տոմսերի թարգմանություն: Մնացած դեպքերում նրանց համար հավասարապես գործում են սահմանված բոլոր մրցութային պայմանները, և, բարձր միավորներ վաստակելու դեպքում, նրանք իրավունք ունեն օգտվելու անվճար (կրթաթոշակային) տեղերից:

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգով ընդունելությունները նախընտրած դիմորդները կարող են ընդունվել նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգ` առաջին կուրս, եթե տիրապետում են հայերեն լեզվին և ունեն նվազագույն գիտելիքներ քննական առարկաներից: ՀՀ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված այն օտարերկրացի դիմորդների համար, որոնք չեն տիրապետում հայերեն լեզվին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետ (բաժիններ) մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսանում են հայերեն և ընդունելության քննական առարկաներ:

Համաձայն նշված կարգի, ազգությամբ հայ օտարերկրացիներին կամ սփյուռքահայ քաղաքացիներին, տարեկան կարող են հատկացվել նաև 70 անվճար (կրթաթոշակային) տեղեր, եթե նրանք դիմել են հայագիտության, մանկավարժության և արվեստի մասնագիտություններով:

Օտարերկրյա քաղաքացիներին` ցանկության դեպքում, տրամադրվում է հանրակացարան:

2015-2016 ուստարում ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սփյուռքահայ ուսանողների թիվը կազմել է 3638, որից 447-ը` սիրիահայ: Սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարը 2012 թվականից սկսած ամբողջությամբ կամ մասամբ` 70-75%, փոխհատուցվում է` ՀՀ կառավարության, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի միջոցների հաշվին: 2013-2014 ուստարում փոխհատուցվել են 375, 2014-2015 ուստարում` 396 սիրիահայ ուսանողների վարձավճարները:

2015-2016 ուստարում ՀՀ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում այլ օտարերկրյա (ոչ սփյուռքահայ) ուսանողների թիվը կազմել 1428, որից 38-ը սովորում է անվճար` միջպետական համաձայնագրերի հիման վրա տրամադրված կրթաթոշակների հաշվին:

Իսկ սոցիալական ոլորտում, սոցիալական ծառայությունների շրջանակներում սոցիալապես խոցելի խմբերի կրթական կարիքներին ուղղված միջոցառումները հետևյալն են`

2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» (ՀՕ-231-Ն) ՀՀ օրենքով սահմանվել են մի շարք հասկացություններ և սկզբունքներ, որոնք բացառում են խտրականությունը` սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ ապահովելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Վերջիններս, համաձայն օրենքի, համարվում են այն անձինք, ովքեր ունեն հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որևէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող: Նրանց հիմնական պահանջմունքներ են սահմանվել «ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջությունը»:

Օրենքով սոցիալական ծառայությունների շրջանակում առանձնացվել է վերականգնողական օգնությունը, որի խնդիրներից մեկն ուղղված է` «անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանը»:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները բնակիչներին տրամադրում են կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ:

Սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններն աջակցում են երեխայի կրթության (այդ թվում` նախադպրոցական կրթության) իրավունքի իրացմանը, երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղությամբ իրականացված միջոցառումները հետևյալն են.

Հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորման հիմքում դրվում է մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունը: Բոլոր մարդիկ պետք է պաշտպանված լինեն իրավական տեսանկյունից, իսկ վարվող քաղաքականությունը պետք է ուղղված լինի խտրականության բացառմանը և հասարակության մեջ բոլորի լիարժեք ներառմանը:

Այսօր լուրջ աշխատանքներ են տարվում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ վերանայվում են երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստեղծված Ֆունկցիաների, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման գաղափարախոսությունը (այսուհետ` Ֆունկցիաների միջազգային դասակարգում կամ` ՖՄԴ):

Այդ ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարության 2013 և 2014 թվականների համար որպես գերակա խնդիր է ամրագրվել «Անձի բազմակողմանի գնահատման` ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ/ICF) սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հենքի ստեղծումը»: Խնդրի կարգավորման նպատակով էլ ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 9-ի նիստի N 1-8 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության է արժանացել «Անձի բազմակողմանի գնահատման` ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը»` նոր մոտեցումներով և գործիքներով:

Եթե նախկինում հաշմանդամության սահմանումն առավելապես պայմանավորված է եղել հիվանդության, վնասվածքների կամ խեղման հետևանքով առաջացած ֆունկցիայի կայուն խանգարմամբ, որը բերում է կենսագործունեության տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման, ապա նոր մոդելի համաձայն անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, անհրաժեշտ է տրամադրել համապատասխան սոցիալական ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար:

Նախկինում գործող չափորոշիչները հաշվի չեն առել սոցիալական և միջավայրային գործոնների ազդեցության դերը հաշմանդամության հանգամանքի վրա, մինչդեռ անհատի մասնակցությունը հասարակական կյանքին պայմանավորված է ոչ այնքան նրա առողջական վիճակով, որքան նրան շրջապատող բոլոր այն հանգամանքներով, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում նրա գործունեության վրա:

Սոցիալական գործոնները ներառում են շրջակա միջավայրի մատչելիությունը, կրթությունը, զբաղվածությունը, շրջապատի վերաբերմունքը և այլն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից իրականացվող բժշկասոցիալական ծառայությունների արդյունքում կազմվում է անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ)` հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա, և անհատական կարողություններին և կարիքներին համարժեք նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն ապահովելու համար տրամադրվում են համապատասխան սոցիալական ծառայություններ:

1993 թվականին ընդունված` «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» (Հ.Ն.-0800-1-ՀՕ-57), 2009 թվականին ընդունված` «Հանրակրթության մասին» (ՀՕ-160-Ն) և 1996 թվականին ընդունված` «Կրթության մասին» (ՀՕ-297) ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կրթության հարցերը:

Մշակվել և հստակեցվել են ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես` պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, այդ թվում նաև աչքի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, հաշմանդամի սայլակների, բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների տրամադրման, տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության և «Խոսող գրքերի» ձայնագրման ծառայությունների իրականացման և դրանց հաշվետվողականության ապահովման կարգերը:

Քայլեր են ձեռնարկվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ուղղությամբ, մասնավորապես.

2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-200-Ն) ՀՀ օրենքը, համաձայն որի մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում ներդրվելու է համընդհանուր ներառական կրթության համակարգը: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6-12 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության է արժանացել «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը»: Համաձայն պլանի և ժամանակացույցի` հանրապետության մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Համակարգի ներդրման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում` հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հանրակրթական դպրոցներում կկիրառվի ֆինանսավորման նոր բանաձև և կներդրվի ուսուցչի օգնականի հաստիք: Համակարգի ներդրումը կիրականացվի աստիճանաբար` սկսելով մեկ մարզից, աստիճանաբար ծածկելով հանրապետության ողջ տարածքը: Գործընթացը նախատեսվում է սկսել 2016 թվականից: Ծրագրի իրականացմանն աջակցում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու` ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Պետությունը հոգ է տանում նաև ուսումնաօժանդակ գրականության ստեղծման հարցում: Վերջին երեք տարիների ընթացքում մշակվել, տպագրվել և ձեռք է բերվել շուրջ 40 անուն ուսումնամեթոդական ձեռնարկ և այլ ուսումնական նյութեր` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու համար: Այդ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներին:

Ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում պատրաստվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող մասնագետներ` հետևյալ կրթական ծրագրերով «Սուրդոմանկավարժություն» և «Տիֆլոմանկավարժություն»:

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման 1-ին կետով հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի)» կարգի 105-րդ կետի` ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ինչպես նաև նշված կարգի 106-րդ կետի համաձայն` 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում ընդունվում են անվճար ուսուցման համակարգ` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հիշյալ գործընթացները շարունակական են և ֆինանսավորում ստանալու համար բուհը պետք է հայտ ներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Միևնույն ժամանակ միջոցառումներ են իրականացվում ուսումնական հաստատությունների շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցնելու ուղղությամբ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 5-րդ և 9-րդ մասնաշենքերը հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընթերցասրահի համակարգիչներից մեկը ներբեռնված է կույր այցելուների համար գրականությունը աուդիոգրքի վերածող ծրագրով: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մասնաշենքերի 1-ին հարկերի լսարանները հարմարեցված են շարժողական խնդիրներ ունեցող ուսանողների համար, այդ իսկ պատճառով շարժողական խնդիրներ ունեցող ուսանողների դասաժամերը անցկացվում են 1-ին հարկերում: Առաջիկայում բուհը նախատեսում է տեսողության և լսողության խնդիրներ ունեցող հաշմանդամ ուսանողների համար ձեռք բերել հատուկ սարքեր: 2014 թվականից ԵԱՀԿ աջակցությամբ «ՈՒնիսոն» ՀԿ-ն իրականացնում է բուհերում ներառականության քաղաքականության ներդրմանն ուղղված ծրագիր: Ներկայումս մշակվում են բուհերի ներառականության չափորոշիչները: Քաղաքականության մշակման գործընթացում ներգրավված են եղել բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև բուհերի ներկայացուցիչները, և դրանց մի մասն արդեն իսկ մեծ պատրաստակամություն է ցուցաբերում ներառականացման գործընթացի խթանման առումով:

Ինչպես նաև 2015 թվականի պետական բյուջեից հատկացված միջոցներով 2 մանկապարտեզներում, 12 հանրակրթական դպրոցներում, 1 հատուկ հանրակրթական դպրոցում, 2 ուսումնարաններում իրականացվել են կրթական օբյեկտների հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում, վերհան սարքի տեղադրում):

Ներդրվել է դպրոցական սննդի ծրագիրը, որի իրականացման համար 2014 թվականից ՀՀ պետական բյուջեից հատկացվում են համապատասխան ֆինանսական միջոցներ: Միևնույն ժամանակ շարունակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը: ՄԱԿ-ի ՊՀԾ-ն նախատեսում է շարունակել դպրոցական սննդի ծրագիրը մինչև 2017 թվականը, ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունը և շահառուների թիվը: ՀՀ կառավարությունը ստանձնել է աստիճանաբար իր վրա վերցնել դպրոցական սննդի ծրագրի շարունակականությունը, այդ նպատակով էլ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի N 52-37 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների պլանը: ԵՎ 2014-2016 թվականների ընթացքում հանրապետության 3` Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ներդրվեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակներում անվճար սնունդ են ստանում նշված 3 մարզերի պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաները: Ծրագրի նպատակն է մեծացնել տարրական դասարաններում սովորողների ընդգրկվածությունը, ինչպես նաև նպաստել սովորողների առողջ ապրելակերպին: Նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել ծրագրում ընդգրկված մարզերի թիվը` մեծացնելով նաև դպրոցական սնունդ ստացող երեխաների թիվը:

 

3. Կրթության իրավունքի իրացման հարցում կատարված առաջընթացը

 

3.1. Համընդհանուր տարրական կրթություն

 

. Խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել տարրական կրթության նկատմամբ համընդհանուր հասանելիության առաջընթացի մասին:

. Խնդրում ենք մանրամասներ տրամադրել Ձեր երկրում պարտադիր և անվճար տարրական կրթության հասանելիության մասին:

- Արդյոք տարրական կրթությունը անվճար սկզբունքով հասանելի է բոլորի համար:

Այո/Ոչ

. Տարրական կրթությունը ձեր երկրում պարտադի՞ր է:

Այո/Ոչ

Տարրական կրթությունը` լինելով միջնակարգ կրթության առաջին աստիճանը, անվճար և պարտադիր է, համաձայն «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների: Մինչև 2015 թվականը պարտադիր էր համարվում հիմնական ընդհանուր կրթությունը, սակայն 2015 թվականի ապրիլի 8-ին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, համաձայն որոնց` օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրվեց հետևյալ խմբագրությամբ`

«4. Միջնակարգ կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

6. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն» (15):

 

---------------------------

15) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-21-Ն) ՀՀ օրենք, 4-րդ հոդված, 4-րդ մաս

 

Օրենքի` միջնակարգ կրթության պարտադիր լինելու պահանջը ամրագրող դրույթը, ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից, մինչ այդ պարտադիր է համարվելու հիմնական կրթությունը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանրակրթական հիմնական ծրագրերը կառուցվում են հաջորդականության և շարունակականության սկզբունքով: Դրանք դասակարգվում են`

1-ին աստիճան` տարրական (4 տարի),

2-րդ աստիճան` հիմնական (9 տարի),

3-րդ աստիճան` միջնակարգ (12 տարի):

ՈՒստի ՀՀ-ում դեռևս պարտադիր է համարվում հանրակրթության 2-րդ աստիճանը` հիմնական կրթությունը, որն իր մեջ ներառում է նաև տարրական կրթությունը: Միջնակարգ կրթությունը անվճար է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ՀՀ պետական ուսումնական հաստատություններում:

Սովորողների ամենամեծ ընդգրկվածությունը տարրական կրթության օղակում է` 93.1%: Դա բացատրվում է թերևս նրանով, որ դպրոցում սովորողների գրագիտությունը հիմնականում ձևավորվում է տարրական դպրոցում:

Համաձայն «Կրթության մասին» (ՀՕ-297-Ն) ՀՀ օրենքի` հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, և տասներկուամյա միջնակարգ կրթությունը կարող է իրացվել մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

Մինչև տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) և (կամ) կատարմանը` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում, որը չպետք է վնասի նրանց առողջությանն ու բարոյականությանը, ինչպես նաև չպետք է խոչընդոտի կրթությանն ու անվտանգությանը:

Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

Մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Համաձայն 2013 թվականի մայիսի 20-ին ընդունված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-26) ՀՀ օրենքի, ամուսնության թույլատրելի տարիք կանանց և տղամարդկանց համար սահմանվել է տասնութ տարեկանը:

 

3.2. Հանրակրթություն

 

. Խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել ամբողջ հանրակրթական համակարգի նկատմամբ ընդհանուր հասանելիության և մատչելիության վերաբերյալ, այդ թվում` ձեր երկրում տեխնիկական և մասնագիտական հանրակրթության և ուսուցման վերաբերյալ:

. Այն հասանելի՞ է անվճար սկզբունքով:

Այո/Ոչ

- Եթե այո, ապա ինչպե՞ս

Ինչպես արդեն նշվեց նախորդ` «3.1» ենթակետում, 12-ամյա տևողությամբ միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, համաձայն ՀՀ Սահմանադրության և «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների:

2014 թվականին հանրապետությունում գործել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1437 հաստատություններ, որոնցից 1391-ը` պետական (տես աղյուսակ 2): Հանրակրթական դպրոցներում սովորել է 359559 աշակերտ, որոնց 47.7%-ը աղջիկներ են: Հանրակրթական դպրոցներում դասավանդել է 39843 ուսուցիչ, որոնց 84.8%-ը կանայք են: Նախորդ տարիների համեմատությամբ հանրակրթության ոլորտում աշխատող ուսուցիչների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես սովորողների թվի նվազմամբ, այնպես էլ համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով:

Հանրակրթության տարբեր մակարդակներում` ըստ ընդգրկվածության ցուցանիշների, կարելի է անել հետևյալ դիտարկումները: Հայաստանում հանրակրթության մեջ ընդգրկվածության էական խնդիր չկա: Համեմատական առումով համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է. վերջին չորս տարիներին այն միջինում կազմել է մոտ 87,8%:

Ինչպես արդեն նշվել է, սովորողների ամենամեծ ընդգրկվածությունը տարրական կրթության օղակում է` 93.1%: Հիմնական կրթության համակարգում ընդգրկվածությունը մի փոքր նվազում է` 92,6%, որը միատարր է տարածքային, գենդերային ու աղքատության խմբերի առումով, և այս իմաստով էական անհավասարություններ չկան: Ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը համեմատաբար ցածր է` 72.4%: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության 19.1%-ն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (16): Ըստ ԱՎԾ-ի, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ճշտված տվյալների, հիմնական կրթությունից հետո կրթությունը այլ հաստատությունում չշարունակածների թվաքանակը չի գերազանցում 5%-ը:

 

--------------------------------

16) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույց, 2014 թ.

 

Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, թերևս այս հանգամանքով էլ բացատրվում է հիմնական դպրոցում ընդգրկվածության մեծ գործակցի առկայությունը: ՈՒստի ընդհանուր առմամբ, կարելի է նշել, որ հիմնական կրթությունը հասանելի է բնակչության բոլոր խմբերին և, այս իմաստով, էական անհավասարություններ չեն գրանցվել: Հետևաբար, Հայաստանում ապահովված է գրեթե բոլոր երեխաների ներգրավվածությունը հիմնական դպրոցում:

Միջնակարգ կրթությունը Հայաստանում անվճար է: Սակայն ընտանիքների կողմից երեխաների կրթության համար արվում են լրացուցիչ ուսումնական ծախսեր` դասագրքերի, դպրոցական պարագաների ձեռքբերման և տրանսպորտային փոխադրամիջոցներից օգտվելու նպատակով, որը տարրական և միջնակարգ կրթության մակարդակներում ընդհանուր առմամբ այդքան էլ խնդիր չէ ընտանիքների համար: Սակայն այդ լրացուցիչ ուսումնական ծախսերը ծանր բեռ են աղքատ և հատկապես բարձր դասարաններում սովորող երեխաներ ունեցող ընտանիքների համար: Բացի այդ, ավագ դպրոցից բուհ անցնելու նպատակով, սովորողներից շատերը հաճախում են մասնավոր դասերի/պարապմունքների, ինչը ևս ընտանիքներից ծախսեր է պահանջում: Ավագ դասարաններում սովորող երեխա ունեցող տնային տնտեսություններում միջին ամսական ծախսը մեկ աշակերտի հաշվով կազմել է 6232 դրամ, որից դասագրքերի վրա` 21%, այլ ծախսերի վրա` 25%, մասնավոր դասերի վրա` 47% և վարձավճարի վրա` 7% (17): Այսպիսով, հիմնական դպրոցից հետո ավագ դպրոցում ուսումը չշարունակելու հիմնական պատճառներ/հանգամանքներ սովորողների կողմից նշվում են երկուսը` հիմնական կրթության ավարտը և ընտանիքների սոցիալական վիճակը (կամ` կրթության թանկ լինելը): Պետք է արձանագրել, որ 2013 թվականին ՄԱԿ-ի Երեխաների կոմիտեն Հայաստանի 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ իր դիտողություններում մտահոգություն էր հայտնել` նշելով, որ զգալի թվով երեխաներ, այդ թվում մինչև 14 տարեկան, սոցիալական խնդիրներից ելնելով, լքում են դպրոցները` աշխատելու համար ոչ ֆորմալ ոլորտներում, ինչպիսիք են` գյուղատնտեսությունը, շինարարությունը, մետաղների թափոնների հավաքումը և այլն (18): Նշված փաստը մտահոգության տեղիք է տալիս:

 

-----------------------

17) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը վիճակագրական վերլուծական զեկույց», 2014 թ.

18) http://www2.ohchr.org/english/bodies/crc/docs/co/ CRC-C-ARM-CO-3-4.pdf

 

Կրթությունից դուրս մնալու խնդիրները առավել արտահայտված են ազգային փոքրամասնությունների շրջանում: Էթնիկ համայնքներում սոցիալ-մշակութային ավանդապահությունը պատճառ է հանդիսանում երեխաների թերի կրթության կամ նրանց նկատմամբ սեռային տարբերակումների դրսևորմանը: Այդպիսիներից են, օրինակ եզդիական, քրդական և ռուս-մալականական համայնքները: Այս էթնիկ համայնքները ներկայացնող գյուղական բնակավայրերում շատ բարձր է աշակերտների բացակայությունները դասերից, զգալի են ցածր առաջադիմությունը, դպրոցը շուտ թողնելու դեպքերը, համայնքի մշակութային ավանդույթներով պայմանավորված` ծնողների տարբերակված մոտեցումը տղաների և աղջիկների կրթության հանդեպ: Եզդիները, քրդերն ու մալականները անհամեմատ կարևորում են աշխատանքը և սովորաբար բավարարվում են հանրապետությունում պարտադիր համարվող 9-ամյա կրթությամբ: Եզդիների և քրդերի միջավայրում 9-րդ դասարան ավարտելը աղջիկների դեպքում դիտվում է բավարար և նույնիսկ` լավ: Եզդիների և քրդերի մոտ կրթության հանդեպ պասիվ կամ նույնիսկ անտարբեր վերաբերմունքը պայմանավորված է ինչպես մշակութային ավանդապահությամբ և իներցիայով, այնպես էլ` կրթության միջոցով ապագա կերտելու հանդեպ հոռետեսությամբ: Ազգային փոքրամասնությունների կրթության վերաբերյալ տեղեկատվությունը առավել հանգամանալից շարադրված է հաջորդիվ` ազգային փոքրամասնություններին վերաբերող «3.9». ենթակետում:

Վերը նշված երևույթների հետ միաժամանակ կարող ենք նշել, որ հանրապետությունում սովորողների ընդհանուր համակազմում առկա է նաև գենդերային անհամամասնություն` տարրական և հիմնական դպրոցներում սովորողների շրջանում տղաները գերակշռում են: Սակայն պատկերը փոխվում է ավագ դպրոցում, երբ սովորողների թվաքանակում մեծանում է աղջիկների կշիռը, ինչը պայմանավորված է և ժողովրդագրական գործոններով, և նաև այն հանգամանքով, որ տղաների որոշակի խմբաքանակ գերադասում են հիմնական դպրոցից հետո ուսումը շարունակել մասնագիտական կրթության օղակում: Այսինքն հիմնական դպրոցից հետո էլ ավելի է մեծանում կրթության հասցեականությունը:

Այդ են վկայում նաև կրթության ոլորտի համար սահմանած Հայաստանի Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների ժամանակային շարքերը, որոնք տրված են աղյուսակ 1-ում: 2015 թվականի համար սահմանած այս նպատակային ցուցանիշները ապահովելու/պահպանելու համար մասնավորապես հանրակրթության ոլորտում կշարունակվեն կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանն ուղղված ծրագրերը, որոնց ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով կտրամադրվեն համապատասխան ֆինանսական միջոցներ` ըստ տարիների: Այլ ծրագրերի հետ միաժամանակ, մասնավորապես`

. կշարունակվեն տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովումը,

. կընդլայնվի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակները` ընդգրկելով տարրական դպրոցի առավել մեծ թվով սովորողների,

. կշարունակվի ավագ դպրոցների հզորացման ծրագիրը: Ավագ դպրոցում ընդգրկվածության մեծացումն իր հերթին կնպաստի մասնագիտական կրթության համակարգում սովորողների ընդգրկվածության մեծացմանը,

. կշարունակվեն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական խոցելի խմբերին աջակցությունները` կրթության այս օղակը սովորողների համար առավել մատչելի դարձնելու նպատակով և այլն:

Միաժամանակ կշարունակվի համագործակցությունը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են սովորողների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվել է 44 պետական ուսումնական հաստատություններում, որոնցից 24-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 20-ը` միջին մասնագիտական: ՈՒսանողների թվաքանակը կազմել է 7295, որոնց 25.2%-ը կանայք են: Անվճար ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 98,1%-ը, իսկ վճարովի` 1.9%-ը: Մանկավարժական կազմը եղել է 987 հոգի, որոնց 62.2%-ը կանայք են: ՈՒսումնառությունը իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա: ՈՒսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 7.4% (կանանց` 4.0%, տղամարդկանց` 10.4%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 0.38 (19): ՈՒսանողների 93.5%-ը (անվճար ուսուցմամբ ուսանողների` 95.4%-ը) ստացել է կրթաթոշակ (4000 դրամից ավելի) (20): Նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթաթոշակը կազմում է 4650 դրամ:

 

-------------------------

19) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույց», 2014 թ.

20) «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը», 2014 թ.

 

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվել են 83 պետական ուսումնական հաստատություններում: Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններից 67-ը գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ: ՈՒսանողների թվաքանակը կազմել է 26846, որոնց 53.3%-ը կանայք են: Վճարովի ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 48.1%-ը, իսկ անվճար` 51.9%-ը: ՈՒսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա: Մանկավարժական կազմը եղել է 4052 հոգի, որոնց 75.3%-ը կանայք են: ՈՒսանողների 35.8%-ը (անվճար ուսուցմամբ ուսանողների` 68.9%-ը) ստացել է կրթաթոշակ (4000 դրամից ավելի): Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթաթոշակը կազմում է 4750 դրամ: Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների հանրակացարանի կարիք ունեցող 161 ուսանողների 32.3%-ն է ապահովված հանրակացարանով: Գործել են նաև 16 միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորել է 1637 ուսանող, որոնց 73.7%-ը կանայք են:

ՈՒսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 12.2% (կանանց` 13.9%, տղամարդկանց` 10.7%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.29:

2012-2013 ուսումնական տարվանից ընդհանուր առմամբ 50%-ով ավելացել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: 2015 թվականին միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցման տեղերում սովորող ուսանողների թիվը 2012թ. դրությամբ աճել է 42%-ով, զուգահեռաբար շուրջ 45%-ով աճ է գրանցվել նաև անվճար ուսուցման գծով պետական ծախսերում:

Մինչդեռ 2015 թվականին նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմամբ սովորողների թիվը 2012 թ. համեմատ նվազել է, սակայն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական ֆինանսավորման չափը 2012 թվականի նկատմամբ արձանագրել է գրեթե 10% աճ: Հարկ է նշել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունելության թվի նվազումը պայմանավորված է ժողովրդագրական խնդիրներով` դպրոցներում 2015 թվականին հիմնական կրթությամբ աշակերտների թվի նվազեցմամբ:

Միևնույն ժամանակ մինչև 2011 թվականը միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում էր մրցութային հիմունքով` ընդունելության քննությունների հիման վրա: Սակայն միջին մասնագիտական կրթության նկատմամբ գրավչությունն ու կրթության այս օղակում սովորողների ընդգրկվածությունը մեծացնելու նպատակով, 2011-2012 ուսումնական տարվանից սկսած ընդունելությունը իրականացվում է առանց ընդունելության քննությունների, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտների մասնագիտությունների, որոնց գծով հանձնում են մասնագիտական քննություն: Ընդունելության մրցույթը (այդ թվում` նախնական մասնագիտական (արհեստագործական) անցկացվում է ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկաների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:

Վերը նշված միջոցառումների արդյունքում, վերջին տարիներին ընդհանուր առմամբ մեծացել է ընդգրկվածությունը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության օղակում: Այդ են վկայում նաև աղյուսակ 1-ում (21) բերված ընդգրկվածության ցուցանիշների պարզ վերլուծությունները: Այսպես օրինակ` 2011 թվականի համեմատությամբ 6.9 տոկոսային կետով իջել է ընդգրկվածությունը ավագ դպրոցում, մինչդեռ նույն ժամանակահատվածում 3 և 2.1 տոկոսային կետով աճել է ընդգրկվածությունը համապատասխանաբար` նախնական և միջին մասնագիտական կրթության օղակում: Այսինքն ավագ դպրոցականների ու միջնակարգ դպրոցն ավարտածների որոշակի խմբաքանակ գերադասել է ուսումը շարունակել մասնագիտական կրթության օղակում, ինչը խոսում է իրականացված քաղաքականության արդյունավետության մասին: Ինչպես նաև նախնական մասնագիտական կրթության այս օղակում սովորողների համակազմում գերակշռում են տղաները, իսկ միջին մասնագիտական կրթության օղակում էական գենդերային տարբերություններ չեն արձանագրվում:

 

-----------------------

21) «Հայաստանի Հազարամյակի Զարգացման Նպատակները Ցուցանիշների ժամանակային շարքերը», http://armstat.am/en/?nid=180

 

Միևնույն ժամանակ մասնագիտական կրթության այս օղակում շարունակվել են ջանքերն ուղղված` սովորողների կրթության շարունակականության ապահովմանն ու կրթության բովանդակության վերանայմանը, մասնագիտությունների արդիականացմանը, սովորողների խրախուսմանը և այլն: Մասնավորապես`

ՀՀ կառավարության 12 հունիսի 2014 թվականի N 651-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը», ինչպես նաև այն մասնագիտությունների ցանկը, որով որոշակի արտոնություններ են սահմանվել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար,

հեշտացվել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բուհ անցման գործընթացը: Համաձայն 2014 թվականի հունիսի 5-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-17-Ն) ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ,

վերանայվել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասնագիտությունների ցանկերը` համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, Որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական դասակարգիչներին: ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1139-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է վերանայված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, ուսման տևողության և որակավորումների,

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) նախաձեռնությամբ կողմից «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (www.ipsc.am) կողմից 2015 թվականի նոյեմբեր ամսին իրականացվել է «Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կարիքների գնահատման հետազոտություն», որի նպատակն է նպաստել միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացմանը Հայաստանում:

 

3.3. Բարձրագույն կրթություն

 

. Խնդրում ենք բացատրել, թե որքանով է ձեր երկրում իրականացվում բարձրագույն կրթության նկատմամբ հասանելիությունը` հիմնված անհատական ունակության վրա` ներառյալ տեխնիկական և մասնագիտական կրթությունը և ուսուցումը:

. Խնդրում ենք նկարագրել այն ջանքերը, որոնք ձեր կառավարության կողմից ներդրվում են, որպեսզի ապահովվի այն, որ Կոնվենցիայով արգելված խտրականություն չլինի բարձրագույն կրթության համակարգ մտնելու և ավարտելու համար:

23 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում և 12 մասնաճյուղերում բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագրով` բակալավրիատում, սովորել է 69538 ուսանող, որոնց 52.8%-ը կանայք են (տես աղյուսակ 2): ՈՒսանողների 60078-ը կամ 86.4%-ը սովորել է վճարովի ուսուցմամբ, իսկ 9460-ը կամ 13.6%-ը` անվճար: ՈՒսանողների 11.4%-ը ստացել է կրթաթոշակ (անվճար ուսուցմամբ ուսանողների 83.7%-ը): Պրոֆեսորադասախոսական անձնակազմը եղել է 9931 հոգի, որոնց 52%-ը կանայք են: Գործել են նաև 39 բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորել է 10085 բակալավր, որոնց 47.9%-ը կանայք են: ՈՒսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.8% (կանանց 49.4%, տղամարդկանց` 44.2%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.1:

Բարձրագույն պետական ուսումնական հաստատությունների հանրակացարանի կարիք ունեցող 1670 ուսանողների 1.2%-ն է ապահովված եղել հանրակացարանով:

Բուհական կրթության երկրորդ աստիճանի կրթական ծրագրում ընդգրկված է եղել 14476 մագիստրանտ, որոնց 65.7%-ը կանայք են: ՈՒսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 13.5% (կանանց 17.3%, տղամարդկանց` 9.5%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.81:

Ասպիրանտուրայում սովորել է 1223 հոգի, նրանցից 52.8%-ը կանայք են (22):

 

------------------------

22) «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը», 2014 թ.

 

Հայաստանում բարձրագույն մասնագիտական կրթությունն իրականացվում է պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երում (այդ թվում նաև` հավատարմագրված)` անվճար և վճարովի հիմունքներով:

ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրությունը հիմնականում կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով:

Օրենքով և առանձին կանոնակարգերով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության բոլոր երեք մակարդակներում ընդունելության համար նվազագույն պահանջները, ավարտական և ընդունելության միասնական քննությունները` ըստ մասնագիտությունների և համալսարանների:

Որոշ սոցիալապես խոցելի խմբերի համար, հաշվի առնելով նաև ուսանողի առաջադիմությունը, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությունը և ուսումնառությունը կազմակերպվում է արտոնյալ պայմաններով, որպեսզի ապահովվի բարձրագույն կրթության մատչելիությունը բոլոր քաղաքացիների համար, ինչը կարգավորվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով և «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգով, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներքին կանոնակարգերով, որոնք չպետք է հակասեն օրենքով սահմանված նորմերին: Ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի`

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.

3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.

9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը»:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է նաև ռոտացիոն գնահատման համակարգը, որը թույլ է տալիս տարվա կտրվածքով լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին անվճար ուսանելու: Անվճար տեղեր են հատկացվում նաև նպատակային տեղերում սովորող ուսանողներին:

Ի լրումն վերջինիս` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար ՀՀ քաղաքացիներին աջակցություն է տրամադրում նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես նաև մի շարք այլ հիմնադրամներ, որոնք հայազգի ուսանողների կրթության ֆինանսավորում են տրամադրում (այդ թվում «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը»): Որպես ֆինանսական աջակցություն հասանելի են նաև պետական սուբսիդավորմամբ վարկային միջոցները, որոնք տրամադրվում են ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից մոտ 12-15% տոկոսադրույքով, որից 2-3%-ը սուբսիդավորվում է պետության կողմից` ըստ ուսանողի առաջադիմության, և տրամադրվում են ծնողների/խնամակալների երաշխավորագրով և պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի համաձայն, երաշխավորվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը մատչելի դարձնելը և իրենց համար ուսուցման կազմակերպումը` կամ գրական հայերենով, կամ օտար լեզուներով: Համաձայն նշված կարգի` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը մրցութային չէ, վճարովի տեղերի քանակը նույնպես սահմանափակված չէ: Անցկացվող գիտելիքների ստուգումները նպատակ ունեն միայն որոշելու հայերենի և ընդունելության համար սահմանված առարկաների իմացության մակարդակը` դիմորդներին կա՛մ առաջին, կա՛մ նախապատրաստական կուրս հրամանագրելու նպատակով:

Մինչ այժմ չի արձանագրվել կանանց և տղամարդկանց իրավունքների ակնհայտ անհավասարության որևէ միջադեպ, որն ըստ էության կարող էր համարվել օրենքի խախտում:

Կարևոր են նաև ուսանողների կեցության, առողջապահական ու հանգստի պայմանների հետ կապված խնդիրները: Մայրաքաղաքի բուհերում սովորող` մարզերից եկած ուսանողների համար պետության կողմից պետական դոտացիա է տրվում ընդամենը 300 ուսանողի համար, որի արդյունքում ուսանողները փոքր վարձավճարով կարողանում են լուծել կեցության խնդիրը: Միաժամանակ ուսանողներին զեղչային գներով տրամադրվում են հանրակացարաններ: Սակայն դա բավարար չի և չի կարող լուծել ուսանողների շրջանում կեցության հետ կապված պահանջարկը: ՈՒստի, կեցության խնդիրը լուծելու նպատակով ուսանողները ստիպված են լինում վարձակալել բնակարաններ, որոնց վարձավճարները բավականին բարձր է նույնիսկ մայրաքաղաքի ծայրամասերում (բնակարանների վարձակալման միջին գինը` 50-60 հազ. դրամ է):

Բարձրագույն կրթական հաստատություններում սովորող երեխա ունեցող տնային տնտեսություններում միջին ամսական ծախսը մեկ սովորողի հաշվով կազմել է 31386 դրամ, որից վարձավճարի վրա` 86%, դասագրքերի վրա` 6%, այլ ծախսերի վրա` 7%, մասնավոր դասերի վրա` 1%: Միաժամանակ, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 79%-ը ոչ աղքատ տնային տնտեսություններից են, 20%-ը` աղքատ, մոտ 1%-ը` ծայրահեղ աղքատ: Ինչպես նաև 16-20 տարեկան անձանց շրջանում անցկացված հարցումների արդյունքում, կրթությունը չշարունակողների մեջ հիմնական կրթությունն ավարտած աղջիկները կազմել են 8.7%, իսկ տղաները` 14.9, իսկ միջնակարգ դպրոցն ավարտած աղջիկները կազմել են 57.9%, տղաները` 62.7% (23): Նշված ցուցանիշների համեմատությունը թերևս ասում է այն մասին, որ աղջիկներն ավելի վաղ են ավարտում կրթությունը, և դա առավել հատկանշական է ՀՀ մարզերին:

 

---------------------------

23) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույց», 2014 թ.

 

ՈՒսանողների առաջնային բուժօգնության նպատակով բոլոր բուհերում պարտադիր գործում են բուժկետեր: Բացի այդ, Երևան քաղաքում գործում է ուսանողական պոլիկլինիկա, որը բուհերի հետ կնքված պայմանագրերի շրջանակում համապատասխան ծառայություն է մատուցում տվյալ բուհի ուսանողներին:

Պետական բուհերի հիմնական մասը իրենց ենթակայությամբ ունեն հանգստի կազմակերպման գործող հաստատություններ, որտեղ տվյալ բուհի ուսանողները կարող են կազմակերպել իրենց հանգիստը ցածր վարձավճարներով: Սակայն բուհերի կողմից նաև անվճար հիմունքներով հանգստյան ուղեգրեր են հատկացվում լավ առաջադիմություն ցուցաբերած սոցիալապես անապահով ուսանողներին:

Վերը նշված միջոցառումների արդյունքում, վերջին տարիներին ընդհանուր առմամբ մեծացել է ընդգրկվածությունը բարձրագույն մասնագիտական կրթության օղակում: Այդ են վկայում նաև աղյուսակ 1-ում (24) բերված ընդգրկվածության ցուցանիշների պարզ վերլուծությունները: Այսպես օրինակ` 2011 թվականի համեմատությամբ բակալավրիատում` 3.6, իսկ մագիստրատուրայում` 3.4 տոկոսային կետով ավելացել է սովորողների ընդգրկվածությունը: Ինչը նշանակում է, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում մեծացել է հասցեականությունը:

 

------------------------

24) Հայաստանի Հազարամյակի Զարգացման Նպատակները Ցուցանիշների ժամանակային շարքերը, http://armstat.am/en/?nid=180

 

Չնայած վերոգրյալ կարգավորումներին, ՀՀ բարձրագույն կրթության համակարգը դեռևս մատչելիության բարձրացման խնդիր ունի, որը հիմնականում պայմանավորված է ոչ բավարար ֆինանսական միջոցների առկայությամբ: Այս խնդրի լուծման համար նախատեսվում է ՀՀ համախառն ներքին արդյունքում բարձրագույն կրթությանը ընկնող մասնաբաժնի ավելացում, կատարողականի վրա հիմնված բարձրագույն պետական հաստատությունների ֆինանսավորման մեխանիզմի ներդրում, ուսանողների ուսման ծախսերի ֆինանսավորման հատկացումների մեծացում, ֆինանսավորման աղբյուրների և գործիքների բազմազանեցում, հանրակացարանային պայմանների բարելավում, նոր հանրակացարանային համալիրների ստեղծում և օտար լեզվով ուսուցման խթանում, սոցիալական տարբեր խմբերի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար բարձրագույն կրթության մատչելիության ու հասանելիության ապահովում:

 

3.4. Մեծահասակների կրթություն և շարունակական կրթություն

 

. Ի՞նչ է ձեր կառավարությունը ձեռնարկել շարունակական կրթության համակարգ հիմնելու վերաբերյալ անհատական ունակության հիման վրա:

. Որո՞նք են այն կոնկրետ միջոցառումները, որոնք իրականացվել են, որպեսզի ապահովվի շարունակական կրթության նկատմամբ անաչառ հասանելիություն:

12-ամյա կրթակարգի համաձայն երեխան դպրոց սկսում է հաճախել 6 տարեկանից: Սակայն «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդունելության, տեղափոխման և ազատման» կարգը կանոնակարգում է նաև այն երեխաների մուտքը դպրոց, որոնք տարբեր պատճառներով ժամանակին դպրոց չեն հաճախել:

Համաձայն նշված կարգի, 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ միջնակարգ կրթության ատեստատ): Համաձայն 2015 թվականի ապրիլի 8-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-20-Ն) ՀՀ օրենքի` ՀՀ-ում տասներկուամյա միջնակարգ կրթությունը կարող է իրացվել մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:

«ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում օգտագործվել է «մեծահասակների կրթություն» եզրույթը: Օրենքով նախատեսվում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում այլ կրթական ծրագրերի հետ մեկտեղ իրականացնել մեծահասակների կրթություն: Այս համատեքստում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում են նաև կարճաժամկետ (1-6 ամսյա տևողությամբ) ուսուցման ծրագրեր` աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որոշ մասնագիտությունների գծով: Այդ դասընթացներն ավարտած անձանց շնորհվում է ավարտական փաստաթուղթ` վկայական:

ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում» ամրագրվել է հետևյալ կարևոր դրույթը` «Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման»:

Քանի որ ներկայիս սոցիալ-տնտեսական արագ փոփոխվող պայմաններում միայն Ֆորմալ կրթական համակարգի միջոցով հնարավոր չէ ապահովել անձի ներդաշնակ զարգացում և մրցունակություն աշխատաշուկայում, Հայաստանում, ինչպես եվրոպական շատ երկրներում, մեծ կարևորություն է ստացել լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտի կարգավորումը, ուսուցման ոչ ֆորմալ և ինֆորմալ ձևերով ստացած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատումն ու ճանաչումը:

Որպես ՀՀ կրթության համակարգում համեմատաբար նոր ձևավորված ուղղություն` լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտը կարիք ունի բարեփոխումների, մասնավորապես, իրավական դաշտի բարելավման: Այս ոլորտի առկա իրավիճակի ուսումնասիրության և դրանց վերլուծության արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1162-Ա/Ք և N 1163-Ա/Ք հրամաններով հաստատվել են «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության մասին ազգային զեկույցը» և «ՀՀ լրացուցիչ և շարունակական կրթության ռազմավարությունը և գործողությունների պլանը»:

Իսկ 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-83-Ն) ՀՀ օրենքը, որը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1062-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման», ինչպես նաև «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման» կարգերը հաստատելու համար:

Հաստատված կարգերի գործարկման պայմաններում յուրաքանչյուր ոք` անկախ ազգային, կրոնական, ռասսայական պատկանելությունից կամ ունեցած կրթական աստիճանից, իրավունք կունենա պետականորեն ճանաչելի դարձնել իր` ցանկացած ձևով (ոչ ֆորմալ, ինֆորմալ) ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև օգտվելու պետության կողմից երաշխավորված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից առաջարկվող լրացուցիչ կրթական ծրագրերից` աշխատաշուկայում մրցունակ լինելու և զբաղվածություն ունենալու համար:

Համակարգի արդյունավետ ներդրման նպատակով 2013-2014 թվականներին իրականացվել է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված կարողությունների ճանաչման փորձարարական ծրագիր մեկ մասնագիտության գծով, իսկ որպես համակարգի գործարկման մեկնարկ` նախատեսվում է գործընթացի կազմակերպում` նախնական և միջին մասնագիտական 3 մասնագիտությունների համար:

Լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարախոսության տարածման, առկա քաղաքականության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով մշակվել է «Լրացուցիչ և շարունակական կրթություն» տեղեկատվական ուղեցույց և մեթոդական ձեռնարկ, ձևավորվել վերապատրաստողների թիմ, որը ուսումնական ձեռնարկի հիման վրա դասընթացներ է իրականացնում` Երևանի և հանրապետության բոլոր մարզերի լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, տարածքային զբաղվածության գործակալության ներկայացուցիչների և գործատուների մասնակցությամբ:

ՀՀ-ում լայն տարածում ունեցող զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար անդրադարձ են կատարում լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտի` աստիճանաբար աճող կարևորությանը, վերջին շրջանում ընդունված իրավական ակտերին, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման համար պետության կողմից տրվող նոր հնարավորություններին` ապահովելով ոլորտի վերաբերյալ պատշաճ իրազեկվածություն հանրության շրջանում:

Աշխատաշուկայի և կրթական համակարգի փոխադարձ կապի ապահովման համատեքստում, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 40 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած «ՀՀ մասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգով» առաջարկվում է ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգի այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ողջ կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը: Համակարգի ներդրման հիմնական սկզբունքներում առանձնացվում է մասնագիտական կողմնորոշման հարցերում ցանկացած տեսակի խտրականության բացառումը:

Ներկայացվող մոդելում ծառայություններ մատուցող հիմնական օղակներն են հանրակրթության, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը, ինչպես նաև կրթական համակարգից դուրս զբաղվածության տարածքային կենտրոնները, մասնագիտության ընտրության, կարիերիայի ուղղորդման, վերամասնագիտացման ու վերաորակավորման ինստիտուտները: Խնդիր է դրվել զարգացնել գործող Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը և դրան վերապահել համակարգի կառույցների մեթոդաբանության ապահովումն ու կադրերի վերապատրաստումը:

Մշակվել է «Կարիերայի կառավարում» մոդուլային ծրագիրը, որը նախատեսվում է ներդնել ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում` որպես կամընտրական առարկա: 2013 թվականից մինչ այժմ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է աշխատանքներ 22 ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ներդրման և գործարկման ուղղությամբ: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ևս ստեղծվել են կարիերայի կենտրոններ, որոնց հիմնական նպատակն է ամրացնել կապը աշխատաշուկայի և բուհի միջև և աջակցել ուսանողների պրակտիկաների և շրջանավարտների աշխատանք գտնելու գործընթացներին:

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև հիմնական դպրոցի 9-րդ դասարանների և ավագ դպրոցի սովորողներին` մասնագիտական կողմնորոշման հարցում: Հրատարակվել է «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը և դրան համապատասխան մոդուլներ (յուրաքանչյուր տարիքային խմբի համար)` նախատեսված դասղեկների համար: Յուրաքանչյուր տարի կենտրոնը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի որոշակի թվով հանրակրթական դպրոցների մասնագիտացված աջակցությունների գծով տնօրենի տեղակալների և դասղեկների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ: Դասղեկական ժամերի ընթացքում սովորողներն իրազեկվում են մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ:

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերի շրջանակում Զբաղվածության պետական գործակալության կողմից ՀՀ պետական բյուջեով իրականացվող թվով 12 ամենամյա ծրագրերից մեկը «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագիրն է, որի նպատակը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: Ծրագրի շահառուները գործազուրկներն են, ինչպես նաև աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք: Ծրագրի շրջանակում կազմակերպվում է մասնագիտական պատրաստում` նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ: Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված աշխատանք փնտրող անձին ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ: Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 11%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք:

 

3.5. Որակյալ կրթություն

 

. Խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել այն միջոցառումների մասին, որոնք ձեր երկրի կողմից ձեռնարկվել են, որպեսզի համարժեքություն ապահովվի բոլոր կրթական հաստատություններում:

- կրթության ստանդարտները

- տրամադրվող կրթության որակի հետ կապված պայմանները (օրինակ` ենթակառուցվածք, ուսուցիչ/սովորող հարաբերակցություն, ուսուցման և ուսումնառության նյութեր)

- այն դրույթները, որոնք ապահովում են այն, որ երեխաները ուսանեն բռնությունից և ոտնձգությունից զերծ անվտանգ միջավայրում` ներառյալ դպրոցի հետ կապված սեռի հետ կապված բռնությունը (դպրոցի մեջ, մոտակայքում և ճանապարհին):

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` «ՀՀ-ում սահմանվում և հրապարակվում են պետական կրթական չափորոշիչներ, որոնք շրջանավարտների կրթության մակարդակի և որակավորման գնահատման հիմքն են` անկախ դրանց ստացած կրթության ձևից և ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից»:

ՀՀ-ում կրթության տարբեր մակարդակներում իրականացվող կրթական ծրագրերի համար սահմանվում են միասնական պետական կրթական չափորոշիչներ: Միջնակարգ կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական չափորոշիչները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից: Միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչները հաստատվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովումը պարտադիր է և պետական, և մասնավոր/ոչ պետական կրթական ուսումնական հաստատությունների համար:

Հանրակրթության ոլորտում 12-ամյա կրթակարգին անցնելու կապակցությամբ մշակվել ու հաստատվել է «Հանրակրթության պետական չափորոշիչը»: 2015 թվականին ՀԲ-ի աջակցությամբ սկսվել է հանրակրթության բովանդակության` 1-12-րդ դասարանների առարկայական ծրագրերի, չափորոշիչների, ինչպես նաև հանրակրթության պետական կրթության չափորոշչի վերանայում: Այդ նպատակով 2015 թվականին կատարվել է հետազոտություն, որի արդյունքները փոխանցվել են նշված փաստաթղթերը վերանայող աշխատանքային խմբերին: Մասնագիտական կրթության ոլորտում ևս Բոլոնիայի և Թուրինի գործընթացների բարեփոխումներով պայմանավորված, վերանայվել են կրթական չափորոշիչները: Նոր չափորոշիչները միտված են մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական ստանդարտներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը:

ՈՒսումնական հաստատություններում և հանրակրթական ու նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատման, կրթության որակի ապահովման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով 2005 թվականին ստեղծվել է Կրթության պետական տեսչությունը:

Լիցենզավորումը ուսումնական հաստատության կրթական գործունեություն իրականացնելու պաշտոնական թույլտվության գործընթացն է: Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի` պաշտոնական թույլտվության իրավունքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում` հիմնական մանկավարժական և/կամ պրոֆեսորադասախոսական կազմ, լաբորատոր բազա և ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն, գրադարանային-տեղեկատվական համակարգ, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի առկայություն:

ՈՒսումնական հաստատությունների կրթական ծրագրերի լիցենզավորման համար եզրակացություն տալու նպատակով ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 676-Ն որոշման 1-ին կետով, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել և գործում է Լիցենզավորման գործակալությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեռնամուխ է եղել լիցենզավորման գործընթացի բարելավմանը և ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնց նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը և դրանք չպահպանելու դեպքում` պատժամիջոցների կիրառելը: Դա էլ իր հերթին նպաստել է բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի N 18-Ն որոշման համաձայն, լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորման հայտերը և հաշվետվությունները լիցենզավորող մարմին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով, որն ավելի է հեշտացնում լիցենզավորման գործընթացի իրականացումը շահագրգիռ կազմակերպությունների կողմից, ինչն էլ բավականին պարզեցնում է լիցենզավորման գործընթացը և ոլորտը դարձնում առավել թափանցիկ:

2013 թվականի հունիսի 19-ին ընդունվել է ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-84-Ն) ՀՀ օրենքը, որը պայմանավորված էր կրթության ոլորտի ներկա բարեփոխումներով և ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը: Բժշկական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները իրենց կրթական գործունեությունը ծավալում են ոլորտը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով, իրականացնում են կրթական ծրագրեր` ապահովելով սովորողների ուսուցումն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան: Սակայն մինչ 2015 թվականը կրթական գործունեության թույլտվությունը (լիցենզիան) ստացել են այլ գերատեսչությունից (ՀՀ առողջապահության նախարարությունից): Այսուհետ բժշկական մասնագիտությունների գծով ևս լիցենզավորման գործընթացը կիրականացվի ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

Օրենքում կատարված փոփոխությունների նպատակը կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն, պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալն է, ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելն է, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով մասնագիտական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 27-ի թիվ 1486-Ն որոշման 1-ին կետով ստեղծվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): 2015 թվականից սկսած ՀՀ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները սկսեցին ՈԱԱԿ-ի կողմից: ՈԱԱԿ-ը լիիրավ և նախնական անդամակցում է համապատասխանաբար` Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցին (INQAAHE) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA): Սա նպատակ ունի խթանելու ՀՀ բարձրագույն կրթության որակի միջազգային ճանաչումը և մրցունակության ապահովումը: ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերը ճանաչելի են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ): ՈԱԱԿ-ը պատասխանատու է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի արտաքին գնահատման և ապահովման համար: ՀՀ 17 պետական, մասնավոր և միջպետական բուհեր անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրում միջազգային չափանիշների համապատասխան, իսկ ՀՀ 14 պետական և մասնավոր բուհեր` ինստիտուցիոնալ և պայմանագրային ինստիտուցիոնալ հավատարմագրում` ՈԱԱԿ-ի կողմից:

Կրթության որակի բարելավման համար մեծ դեր ունեն նաև ԵՄ TEMPUS և TWINNING ծրագրերը, որոնց շրջանակում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բոլոր դերակատարները ԵԲԿՏ-ի երկրների հետ փորձի ակտիվ փոխանակմամբ և համատեղ աշխատանքներով կարողանում են բարելավել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ենթակառուցվածքները և վերապատրաստվելու հնարավորություն են ստանում` ԵԲԿՏ ստանդարտներով աշխատելու համար: 2011-2012 թվականներին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծվել են որակի ներքին ապահովման կենտրոններ:

Միևնույն ժամանակ միջազգային չափանիշների հետ համադրելիությունը ապահովելու նպատակով ներդրվել է ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգը: Հանրակրթական դպրոցների վարկանիշավորման համակարգը ներկայացված է http://schoolrate.armedu.am կայքում, իսկ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններինը` www.ranking.armedu.am կայքում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) աջակցությամբ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, փորձագիտական խմբի և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ, 2015 թվականին մշակել են էթիկայի կոդերի (վարքականոնների) նմուշ և դրա մշակման ուղեցույց, ինչը թույլ կտա ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին` մշակելու սեփական վարքականոնները` բարձրագույն կրթությունում բարեվարքության ապահովման նպատակով: Նմուշի մեջ որոշ արժեքներ բնութագրելիս շեշտադրվել են նաև «ոչ-խտրականություն» և «խտրականություն» արտահայտությունները, ինչպես դա արվել է «արդարություն», «անաչառություն, արդարադատություն և սոցիալական արդարություն», «այլոց նկատմամբ հարգանք» արժեքների բնութագրություններում: Այս և նմուշում ներառված մնացած արժեքները (սկզբունքները) հիմնված են հիմնականում Եվրոպայի խորհրդի` կրթության ոլորտում էթիկայի, թափանցիկության և բարեվարքության համաեվրոպական հարթակի (Pan-European Platform on Ethics, Transparency and Integrity in Education (ETINED)) մշակման և այդ հարթակի նախաձեռնության մաս կազմող երկու` Էթիկայի սկզբունքներ (Կրթության համար) և Կրթության ոլորտում բոլոր դերակատարների էթիկայի վարքագիծ (Սմիթ և Համիլթոն, 2015թ.) փաստաթղթերի հիման վրա: Վերոնշյալ սկզբունքներն ու փաստաթղթերը քննության են առնվել նոր` «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ժամանակ:

2014 թվականին մշակվել և ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում ներդրվել է «ՈՒսուցչի էթիկայի նորմերը»: Նախատեսվում է համանման փաստաթուղթ մշակել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների համար:

 

3.6. Դասավանդողի/մանկավարժի մասնագիտություն

 

. Խնդրում ենք բնութագրել բոլոր մակարդակներում դասավանդող անձնակազմի պայմանները ձեր երկրում:

. Խնդրում ենք հակիրճ բացատրել այն միջոցառումները, որոնք ձեր երկիրը ձեռնարկում է, որպեսզի բարելավի կենսական ու դասավանդման պայմանները դասավանդող անձնակազմի համար:

. Խնդրում ենք հակիրճ բացատրել այն միջոցառումները, որոնք ձեր երկիրը ձեռնարկում է դասավանդող մասնագիտության վերապատրաստման համար:

. Ձեր երկրում խտրականության դեպքեր եղել ե՞ն դասավանդող մասնագիտության վերապատրաստման հարցում:

Այո/Ոչ

ՀՀ կառավարությունը շարունակական միջոցառումներ է ձեռնարկում մանկավարժների մասնագիտական պատրաստվածության բարելավման, նրանց հասարակական վարկի և ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ: Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` «Պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական (պրոֆեսորադասախոսական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից»: Մասնագիտական կրթության ոլորտում «Կրթության մասին» ՀՀ օրենքի այս պահանջը ապահովվում է: Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրենց վճարովի ուսուցման համակարգից ստացված միջոցներից պրոֆեսորադասախոսական կազմին տրամադրում են նաև հավելավճարներ:

Հանրակրթության ոլորտում մանկավարժի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և կրթության որակը բարելավելու նպատակով իրականացվում է մանկավարժների աշխատավարձի բարձրացման քաղաքականություն: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում շուրջ 160 տոկոսով բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: ՈՒսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձը 2015 թվականին կազմել է 152.1 հազար դրամ: Կազմակերպվում են ամենամյա` «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները. լավագույնները ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արժանանում են պարգևների:

Հայաստանը մասնակցում է ԵՄ eTwinning ծրագրին, որտեղ մեծ ակտիվությամբ հանդես են գալիս և լավ արդյունքներ են գրանցում հայաստանյան դպրոցների առարկայական ուսուցիչները: Առցանց կազմակերպվում են միջոցառումներ, ֆորումներ և մրցումներ արտերկրի համագործակցող դպրոցների հետ:

1999 թվականին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 50-ի համաձայն ՀՀ կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանել սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:

ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1745-Ն 3-րդ կետով ներդրվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման միջոցով` որակավորման տարակարգերի շնորհման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցիչներին իրենց կատարած ստեղծագործական աշխատանքի, մասնագիտական ակտիվ գործունեության համար ստանալ հավելավճարներ:

Բարձրագույն կրթության ոլորտում լրիվ դրույքով պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջին աշխատավարձը (առանց հարկերի) կազմում է մոտ 80.000 ՀՀ դրամ: Սակայն նշված գումարը տարբերվում է` ըստ առանձին բուհերի, և այն կախված է լինում նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարբերակված վարձատրության համակարգից: ՀՀ-ում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը (առանց հարկերի) կազմում է մոտ 150.000 ՀՀ դրամ:

Շարունակական աշխատանքներ են տարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպական և ֆինանսական ինքնավարության, հաշվետվողականության, կառավարման արդյունավետության բարձրացման առումով: Այս գործընթացի շրջանակներում վեց պետական բուհեր փոխել են իրենց իրավակազմակերպական ձևը` ՊՈԱԿ-ից դառնալով հիմնադրամ: Սույն փոփոխությունը նաև ենթադրում է բարձրագույն ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական գործունեության զարգացում, ինչի արդյունքում բուհը կդառնա առավել անկախ և հնարավորություն կունենա սերտ կապ հաստատել մասնավոր սեկտորի հետ, բարելավել կրթության որակը` համադրելով կրթությունը, հետազոտությունը և գործնական աշխատանքները:

Ինքնավարության բարձրացման և հաշվետվողականության բարձրացման նպատակով իրականացվել է «ATHENA», և ներկայումս ընթացքի մեջ են «GOVERN», «TEMPUS» ծրագրերը, Եվրոպայի Խորհրդի և «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերը:

12-ամյա կրթակարգի ներդրմանը համահունչ` ՀՀ մարզերում և Երևան քաղաքում շարունակաբար իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ` ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերապատրաստման ծրագիրը ներառում է թեմաներ` համակարգչային գրագիտության, ուսումնական նոր ծրագրերի, օրենսդրություն, ներառական կրթության, գնահատման համակարգի ու ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ (80 ժամ): Ներկայիս գործընթացը հնարավորություն է տալիս ապահովել ուսուցչական ողջ համակազմի վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանը: Վերջին տարիներին մանկավարժական համակազմը օգտվում է ՀՀ պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթից, որն ունի նաև առողջապահական ապահովագրության բաղադրիչ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի N 1058-Ն հրամանով հաստատվել է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման» կարգը: Գործող կարգի համաձայն, իրականացվել են դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումներ, որոնց մասնակցել են համակարգի բոլոր պետական ուսումնական հաստատությունների դասավանդողներ:

ՀՀ կրթության և գիտության և ՀՀ սփյուռքի նախարարությունների կողմից, սփյուռքի կրթօջախներին աջակցելու և հայապահպանությանը նպաստելու նպատակով, «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում, իրականացվում են` հայոց լեզվի արագացված ուսուցում, հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, խմբավարների և պարուսույցների վերապատրաստման դասընթացներ և այլն:

Այսպիսով, մասնագիտության ընտրությունը ազատ է և սովորողները մանկավարժի մասնագիտության ընտրությունը կատարում են` ելնելով իրենց նախասիրություններից ու ընդունակություններից:

ԵՎ մանկավարժների վերապատրաստման դասընթացներին մասնակցությունն էլ որևէ խտրականություն չի ենթադրում, վերապատրաստումները նախատեսված են բոլոր գործող մանկավարժների համար:

 

3.7. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը

 

. Խնդրում ենք հակիրճ զեկուցեք ազգային ջանքերի վերաբերյալ, որոնք ներդրվել են կրթությունը ուղղորդելու դեպի.

. մարդու անհատականության ամբողջական զարգացում

. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ուժեղացում:

Հայաստանն առանձնակի նշանակություն է տալիս մարդու իրավունքների կրթության հարցերին: Մասնավորապես, հիշարժան է ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից աշխատանքային խմբի ձևավորումը, որը մշակել է 2012-2015 թվականների «Մարդու իրավունքների կրթության ազգային գործողությունների ծրագիրը»: Ծրագրով նախատեսվել են ուսուցիչների և աշակերտների շրջանում մարդու իրավունքներին կրթությանն ուղղված միջոցառումներ:

Այս ուղղությամբ ձեռնարկված պետական քաղաքականության առաջին քայլերից էր ՀՀ Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը»` որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի միասնական և համապարփակ քաղաքականության իրականացումն ապահովող գործիք:

Ի կատարումն վերոհիշյալ ռազմավարության, ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 303-Ն որոշման 1-ի կետով հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը», որով նախատեսված են հանրակրթական դպրոցներում տարբեր կրոնների և դավանանքների նկատմամբ հանդուրժողականությանն ուղղված քայլերի ձեռնարկում, ինչպես նաև ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելուն ուղղված գործողություններ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրերում ներառված են հանդուրժողականության, մարդու իրավունքների, ռասայական խտրականության, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաներ: Հանրակրթական դպրոցի 2-4-րդ դասարաններում ներդրված է «Ես և շրջակա աշխարհը» առարկան, որի նպատակն է ընդլայնել երեխաների պատկերացումները և գիտելիքները շրջակա աշխարհի վերաբերյալ, զարգացնել նրանց մոտ կյանքի հմտություններ և կարողություններ: Հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչում և ծրագրում ընդգրկված են մարդու հիմնարար իրավունքներին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, բռնության վերացմանը, հանդուրժողականությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող թեմատիկ միավորներ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել և ներդրվել է ուսուցչի (դասղեկի) ձեռնարկը տարրական դպրոցում` «Հանդուրժողականության ուսուցում», հիմնական դպրոցում` «Բազմազանություն և հանդուրժողականություն», ավագ դպրոցում «Արժանապատվություն և հանդուրժողականություն» անվանումներով: Ծրագիրն աշակերտներին ուսուցանում է հանդուրժողականություն, համագործակցություն, նպաստում է կոնֆլիկտների լուծմանը և այլն: Ծրագրի շրջանակներում համապատասխան վերապատրաստում են անցել ձեռնարկը կիրառող մանկավարժները:

«Հույս և օգնություն» կազմակերպության աջակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժների համար մշակվել է «Ինչպես կանխարգելել բռնությունը դպրոցում» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը բաշխվել է բոլոր ուսումնական հաստատություններին:

Միաժամանակ «Համաշխարհային պատմություն», «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացներում ներառվել են տեղեկություններ այլ ժողովուրդների ու ազգությունների պատմության, մշակույթների և կրոնների վերաբերյալ:

Առանձնահատուկ կարևորվում է նաև կանանց և տղամարդկանց իրավունքներին առնչվող թեմաների ուսուցումը կրթության համակարգում: Հանրապետության մի շարք բուհերում կազմակերպվում են հատուկ դասընթացներ` կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաների վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի նիստի N 19-3 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության է արժանացել «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը», որի շրջանակներում կրթության ոլորտում իրականացվել են հետևյալ միջոցառումները.

2014 թվականին մշակվել է մշակվել է «Գենդերային հավասարություն և գենդերային բռնություն» թեմայով դասընթացի մոդուլը` նախատեսված մանկավարժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների, կրթական հաստատությունների վարչական աշխատողների համար: Այս մոդուլի շրջանակներում ՀՀ հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում ներառվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանը վերաբերող թեմաներ,

«Վստահություն» սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը առանձին թիրախային խմբերի համար կազմակերպել է սեռով պայմանավորված բռնության թեմաների վերաբերյալ դասընթացներ, որում ընդգրկվել են հանրապետության ավագ դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, մանկավարժական բուհերի ուսանողներ ու դասախոսներ,

ԵՊՀ-ում 2013 թվականին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» եռամյա ծրագրի շրջանակներում հիմնադրվել է «Գենդերային և առաջնորդության ուսումնասիրությունների կենտրոնը»: Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը իրականացնում է լայնածավալ հետազոտական, կրթական գործառույթներ և հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, տեղական ՀԿ-երի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աջակցում է կանանց` մասնագիտական առաջխաղացման գործում: 2015 թվականից Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվել է «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական երկամյա նոր ծրագիրը:

Չնայած կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության ոլորտում վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումներին, այնուամենայնիվ կրթության համակարգում դեռևս առկա են խոչընդոտներ` երկու սեռերի համար հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից: Մասնավորապես ՀԲ կողմից վերջերս իրականացված` «Գենդերային զգայուն հեռանկարների ներառումը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերում և դասագրքերում» վերլուծական տեղեկանքում ներկայացվել են հետևյալ ուշագրավ առաջարկությունները`

գենդերային հավասարության սկզբունքները արտահայտել կրթության պետական չափորոշիչներում, առարկայական ծրագրերում ու դասագրքերում,

դասագրքերի կազմման ու վերանայման համար մշակել գենդերային հավասարությունն ապահովող չափանիշներ,

բարձրացնել գենդերային իրազեկվածությունը կրթության գործընթացի բոլոր մասնակիցների շրջանում:

Հանրակրթական ուսումնական հաստատություններն ունեն իրենց ինտերնետային կայքերը, որոնք նպաստում են սովորողների տեղեկացվածության բարձրացմանը իրականացվող ծրագրերի և օրենսդրական խնդիրների շուրջ: Տեղեկատվության մեծ աղբյուր են հանդիսանում նաև պաշտոնական` www.edu.am, www.aniedu.am, www.armedu.am, www.ktak.am, www.vetarmenia.am, http://ranking.armedu.am/en և http://studyinarmenia.org/ կայքերը: Շահառուների մասնակցության ապահովման համար նշված կայքերում բացվել են ֆորումների և հանրային քննարկումների էջեր, որոնք ամրապնդում են հետադարձ կապը:

 

3.8. Մասնավոր կրթություն և կրոնական ու բարոյական դաստիարակություն

 

. Խնդրում ենք հակիրճ տեղեկատվություն տրամադրել կարգավորման շրջանակի վերաբերյալ` կապված մասնավոր կրթական հաստատությունների հիմնադրման և պահպանման հետ:

. Խնդրում ենք հակիրճ բնութագրել նվազագույն կրթական ստանդարտների քաղաքականության շրջանակը` կապված իրենց երեխաներին ծնողների/օրինական խնամակալների/ կրոնական և բարոյական կրթություն տալու իրավունքների հետ:

Մասնավոր/ոչ պետական կրթական հաստատությունների գործունեությունը

«Կրթության մասին» ՀՀ օրենքում կրթության պետական քաղաքականության սկզբունքների մեջ ամրագրված են հետևյալ դրույթները`

. պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների` կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը,

. պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակը:

ՀՀ-ում գործում են նաև ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնցում մատուցվող կրթական ծառայությունները վճարովի են: Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են հիմնադրվել միայն օրենքով սահմանված կարգով, իսկ կրթական ծրագրերը դրանցում կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: ՀՀ բարձրագույն ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք հավատարմագրվել են ՈԱԱԿ-ի կողմից, ստանում են պետական պատվերով անվճար ուսանելու տեղեր (ինչպես պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները):

Պետական և ոչ պետական դպրոցներում չափորոշիչային, ծրագրային, ինչպես նաև շրջանավարտներին ներկայացվող պահանջները միասնական են և նույնը` բոլորի համար: Ոչ պետական դպրոցներում իրականացվում են նաև օտարալեզու, այլընտրանքային, հեղինակային հանրակրթական ծրագրեր, որոնք սահմանված են օրենքով և չեն կարող հակասել հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին: Ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզիա ստանալու պահից:

Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններն անցնում են հավատարմագրման գործընթաց, որն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների:

Հավատարմագրման գործընթացը հնարավորություն է ընձեռում պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողների ու շրջանավարտների համար իրավական տեսանկյունից ստեղծել հավասար պայմաններ: Պետական հավատարմագրում չունեցող միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների համար, կազմակերպվում է պետական ամփոփիչ ատեստավորման քննություն, որի արդյունքում նրանց տրվում է պետական նմուշի դիպլոմ:

Լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները խախտելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է զրկվել կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիայից: 2012 թվականի հունվար ամսվա դրությամբ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը եղել է 44: 2012-2015 թվականների ընթացքում, լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքում` դադարեցվել է 8 բարձրագույն մասնագիտական, կասեցվել` 3 միջին մասնագիտական կրթական և 5 հանրակրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը, նախազգուշացվել են` 3 միջին մասնագիտական կրթական և 5 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, լուծարվել ու միավորվել են 2-ական բուհեր: Այժմ ՀՀ-ում գործում են ընդհանուր թվով` 37 ոչ պետական բարձրագույն, 16 միջին մասնագիտական և 48 հանրակրթական ուսումնական հաստատություններ:

 

Կրոնական կրթությունը

 

«Կրթության մասին» ՀՀ օրենքում` կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների մեջ նշված է, որ ուսումնական հաստատություններում կրթությունն ունի աշխարհիկ բնույթ: Կրոնական գործունեությունը և քարոզչությունը ուսումնական հաստատություններում արգելվում են:

Հանրակրթական դպրոցի 5-11-րդ դասարաններում ուսուցանվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որում ներառվել են տեղեկություններ այլ ժողովուրդների ու ազգությունների պատմության, մշակույթների և կրոնների վերաբերյալ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից շատերը դրական են վերաբերվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային` դրա թեմաները համարելով ազգային պատմության մաս, և եթե այն չի հակասում իրենց համոզմունքներին, սովորում են հաճույքով: Դրան զուգահեռ տեսակետ կա նաև, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերն ավելի շատ միտված են ուսուցանել Հայ եկեղեցու դավանաբանությունը (25): Դեռևս 2013 թվականին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն առաջարկել է Հայաստանին վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը` արտացոլելով երեխաների կրոնի ազատությունը (26): Միևնույն ժամանակ կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների հետ իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի ժամանակ երբեմն պարտադրվում է ծիսական գործողություններ անել (օրինակ` աղոթել կամ խաչակնքվել) (27): Ի հակադրություն սակայն նման տեսակետների, կցանկանայինք նշել հետևյալը` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը ներառում է ավանդական դասական կրոնների, ինչպես նաև քրիստոնեության պատմությունը` ներառելով Աստվածաշնչյան տարածված և հիմնական պատմությունները, որոնք բացառապես ներկայացված են որպես պատմական դեպքեր և ոչ դավանաբանական կամ հավատքի թելադրանք:

 

--------------------------

25) «Կրոնական կրթության խնդիրները ՀՀ հանրակրթական դպրոցներում», Ս. Դանիելյան, Ա. Ղազարյան, Հ. Հովհաննիսյան, Ա. Ավթանդիլյան, 2012 թ, http://www.religions.am/files/7318/pastathter/ps7.pdf

26) http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/ Download.aspx?symbolno=CRC%2fC%2fARM%2fCO%2f3-4&Lang=en

27) http://www.coe.int/t/dg4/youth/Source/Resources/Publications/ 2014_Field_Study_Rights_of_Chidren_arm.p

 

Առարկայի նպատակն է` ազգային և համամարդկային արժեքներին ծանոթացնելու ու հաղորդակից դարձնելու միջոցով նպաստել աճող սերնդի ազգային-հոգևոր նկարագրի ամբողջացմանը: Այս խնդիրն առանձնակի կարևորություն ունի նաև նոր սերնդին ընդհանուր բարոյական արժեքները և հասկացությունները փոխանցելու առումով, քանի որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում եկեղեցին համամարդկային արժեքներ կրող կարևորագույն ինստիտուտ է: Հետևաբար, դասընթացն իր կարևոր նպաստն է բերում սովորողների ընդհանուր աշխարհայացքի, հոգեբանության և բարոյական ըմբռնումների ներդաշնակ ձևավորմանը: Դասընթացի նպատակն է նաև` ամբողջացնել հայագիտական առարկաների` հայոց պատմության և մշակույթի հետ կապված հարցերի շրջանակը` ամրապնդելով այդ առարկաներից սովորողների գիտելիքները, լրացուցիչ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև վեր հանել բազմաթիվ իրադարձությունների և երևույթների ընթացքը պայմանավորող հոգևոր-եկեղեցական գործոնները: Դասընթացն օգնում է նաև ստուգաբանել մեր կյանքի ու կենցաղի բազմաթիվ հարցեր, որոնց բացատրությունը կապված է ազգային-եկեղեցական ավանդույթների հետ: Այն նաև օգնում է ընկալելու արևմտյան, մասնավորապես համաեվրոպական կյանքի շատ արժեքներ, որոնք նույնպես կապված են քրիստոնեության հետ: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերը մշակվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի առարկայական մասնագետների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մասնագետների կողմից:

Միևնույն ժամանակ իրականացվել է կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի կատարելագործում` անցկացվել են կրթության ոլորտի պատասխանատուների, ուսուցիչների մասնագիտական հանդիպում-սեմինարներ, ինչպես նաև Թոլեդոյի ուղղորդող որոշ սկզբունքներ ներառվել է հանրակրթական դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների ծրագրում:

2015 թվականին դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 36-րդ հոդվածում ամրագրված են ծնողի իրավունքները և պարտականությունները` «Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին»: Իսկ 37-րդ հոդվածում ամրագրված են երեխայի իրավունքները` «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»: Հոդված 41-ում ասվում է հետևյալը` «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը և համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով` քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը»: Սովորողի և ծնողի իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 28-րդ հոդվածներում:

 

3.9. Ազգային փոքրամասնությունների իրավունքները

 

. Որո՞նք են ազգային փոքրամասնություններին տրված իրավունքները` իրենց սեփական կրթական գործողությունները պաշտպանված ձևով իրականացնելու համար:

. Փոքրամասնությունների կողմից ղեկավարվող կրթական հաստատություններում կրթական ստանդարտների հետ կապված, խնդրում ենք բնութագրել իրավական և քաղաքական շրջանակները, որոնք առկա են ձեր երկրում:

ՀՀ-ում շարունակում են ինքնակազմակերպված գործել 11 էթնիկ համայնքներ` ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական, գերմանական, ինչպես նաև այդ համայնքների 30-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց աշխատանքները հիմնականում ուղղված են մայրենի լեզվի և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի», որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից, Հայաստանում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ են ճանաչվել ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ պետական քաղաքականության իրականացման հիմնական առանցքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է: Մասնավորապես 2015 թվականին դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 38-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք»: Իսկ 56-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»:

«Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքների համաձայն, Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Միաժամանակ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման համաձայն, առանձին դեպքերում (լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում, փոքրամասնությունների լեզուներով դասարաններ ունեցող քաղաքային և գյուղական դպրոցներում և այլ դեպքերում) կարող է բացվել ավելի պակաս խտությամբ դասարան` ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ: Այս որոշումը հնարավորություն է ընձեռում եզդիական բնակչությամբ համայնքներում միայն եզդի երեխաներից բաղկացած դասարանների բացման համար: Ինչպես նաև «ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի մարտի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի 2016 թվականի մայիսի 5-ի N 400-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն, ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագրի շրջանակներում ընդլայնվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված ազգային փոքրամասնությունների կրթության զարգացմանն ուղղված ծրագրի և ժամանակացույցի համաձայն, ազգային փոքրամասնությունների դպրոցների համար ամեն տարի հրատարակվում կամ վերահրատարակվում են դպրոցական դասագրքեր, ինչպես նաև իրականացվում է ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների կանոնավոր վերապատրաստում:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլան, որտեղ 1-12-րդ դասարաններում ժամաքանակներ են հատկացվում ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի, գրականության, մշակույթի և պատմության ուսումնասիրման համար (շաբաթական 41 դասաժամ):

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայի ուսուցման համար 1-5-րդ դասարաններում հատկացված է շաբաթական 4 ժամ, իսկ 6-12-րդ դասարաններում` 3-ական դասաժամ: Բացի այդ, խառը բնակության բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի ֆակուլտատիվ ուսուցման հնարավորություն: Եզդիների և քրդերի բնակության վայրերի գյուղական դպրոցներում եզդիերենի և քրդերենի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է համապատասխան մասնագետի առկայության դեպքում` անկախ սովորող երեխաների թվից:

Հայաստանում ապրող եզդիները, քրդերն ու ասորիները պետական կառույցների աջակցությամբ հանրակրթության համակարգում ստեղծել են ուսումնամեթոդական բազա: ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում գործում են «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները, որոնք իրականացնում են եզդիերեն, քրդերեն ու ասորերեն լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունում ստեղծվել է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ աշակերտների տվյալների բազա` վերջիններիս իրենց ազգային տոներին կամ այլ միջոցառումներին ներգրավելու և խրախուսելու նպատակով:

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների կողմից ներկայացված նախնական հայտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեում գումարներ են հատկացվում դասագրքերի հրատարակման համար: Հատկացված գումարների շնորհիվ հրատարակվել են`

1) ասորերեն լեզվով 1-4-րդ դասարանների դասագրքերը, վերահրատարակվել է «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը և «Գրիր և կարդա ասորերեն» 1-2-րդ դասարանների գիրք-տետրը,

2) քրդերենի «Այբբենարանը», քրդերենի 2-9-րդ դասարանների դասագրքերը,

3) եզդիերեն լեզվի «Այբբենարանը», եզդիերենի 2-12-րդ դասարանների դասագրքերը: Այդ դասագրքերի մշակման աշխատանքներում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եզդիական համայնքը,

4) հաստատվել են քրդերենի և ասորերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը,

5) ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի կողմից «Հայրենագիտություն-5» և ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն, տրամադրվել ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին,

6) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից շահագործվող «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» ենթակայքում` http://lib.armedu.am, տեղադրված են եզդիերեն 1-9-րդ դասարանների ծրագիրը, եզդիերեն լեզվի 1-9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերը` էլեկտրոնային տարբերակով: Այստեղ տեղադրված են նաև քրդերեն լեզվի 2-7-րդ դասարանների էլեկտրոնային դասագրքերը,

7) կազմակերպվել են եզդիերեն դասավանդող 21 ուսուցիչների (2013 թվական), քրդերեն դասավանդող 16 ուսուցիչների (2014 թվական), ասորերեն դասավանդող 7 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (2015 թվական):

Եզդիերեն լեզվի բարձր որակավորում ունեցող ուսուցիչների բացակայության պատճառով, բացառության կարգով եզդիերեն են դասավանդում հասարակական կազմակերպությունների կողմից երաշխավորված համապատասխան կրթություն չունեցող ուսուցիչներ: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծվել և գործում են իրենց լեզուներով կիրակնօրյա դպրոցներ: Վերին Դվինի միջնակարգ դպրոցում 1995 թվականին ստեղծվել և մինչ այսօր գործում է հայ-ռուս-ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը: Դպրոցում անցկացվել և անցկացվում են «Իմ մայրենի լեզուն», «Մեր լեզուն մեր գոյության գրավականն է» (ասորերենի օրը` ապրիլի 21-ին) խորագրերով միջոցառումներ: Նշվում է նաև ասորական Նոր տարին` Հաբ-Նիսան: 2014 թ. դրությամբ գործում են լեհական, հունական, վրացական, հրեական, գերմանական, բելառուսական և ուկրաինական կիրակնօրյա դպրոցները: Դասընթացները բաց են` առանց տարիքային և ազգային սահմանափակումների: Դասընթացները կազմակերպվում են ՀՀ կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեության համար հատկացված Մշակույթի տանը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աջակցում է` տրամադրելով դպրոցներում տարածքներ` ազգային փոքրամասնությունների կենտրոններ, կիրակնօրյա դպրոցներ բացելու համար: Օրինակ` Գյումրու մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցի տարածքում տրամադրվել է լսարան` «Պոլոնիա» լեհական հասարակական կազմակերպության կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի համար:

Ազգությամբ ռուս և սլավոնական ծագում ունեցող ազգաբնակչության համար թվով 42 հանրակրթական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ, որտեղ հանրակրթական առարկաների ուսուցումը իրականացվում է ռուսերեն լեզվով, բացառությամբ «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների: Միաժամանակ հանրապետությունում կան թվով 60 հանրակրթական դպրոցներ, որոնցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում` ռուսերեն առարկան դասավանդվում է 1-ին դասարանից: Այդ դպրոցների համար հրատարակվել են հատուկ դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցներում (դասարաններում) օգտագործվում են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից երաշխավորված դասագրքերը, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված և հաստատված ծրագրերը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ, ռուսաց լեզվի տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթներ և այլ միջոցառումներ: ՈՒսուցիչների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Հանրապետությունում ամենամյա անցկացվող դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում տեղ է գտել նաև ռուսերենը (դպրոցական, շրջանային, քաղաքային, մարզային, հանրապետական փուլեր): Կազմակերպվում են ռուսաց լեզվին առնչվող մրցույթներ և փառատոներ: Հայաստանի դպրոցականները մասնակցում են ռուսաց լեզվի հեռահար (դիստանցիոն) օլիմպիադային: Ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծվում ուսումնամեթոդական գրականություն: ՀՀ-ում հրատարակվում է «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագիրը, որն անվճար տրվում է բոլոր դպրոցներին:

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Դվին և Դիմիտրով համայնքներում գործարկվել են նախադպրոցական խմբեր, որտեղ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվել են նաև ազգությամբ ասորի նախադպրոցահասակ երեխաներ, իսկ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում` ազգությամբ եզդի նախադպրոցահասակ երեխաներ, իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքի տրամադրման աշխատանքներ: ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որտեղ օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար:

Ընդհանուր առմամբ 2014-2015 ուսումնական տարում ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված են եղել ազգային փոքրամասնությունների ընտանիքների` ընդհանուր թվով 473 երեխաներ:

Նշված նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում նախադպրոցական ավագ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի: Այն միաժամանակ ընդլայնում է ազգային փոքրամասնությունների երեխաների ներգրավումը հանրակրթական ծրագրերում, ինչպես նաև հեշտացնում նրանց ինտեգրումն ու աջակցում հայերեն լեզվի ուսուցմանը: Նախադպրոցական խմբերում ընդգրկվելու համար որևէ սահմանափակում (պայմանավորված քաղաքացիության, էթնիկ, սեռային և այլն պատկանելությամբ) չկա:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններին պատկանող դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են ինչպես ընդհանուր հիմունքներով, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ղեկավարների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

2007 թվականից, յուրաքանչյուր տարի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, տվյալ համայնքի առաջարկությամբ արտամրցութային տեղեր են տրամադրվել ազգային փոքրամասնությունների` ասորական, եզդիական և քրդական համայնքների ներկայացուցիչներին` Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում ուսանելու համար: Իսկ 2010 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի` հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ այդ արտոնություններից հնարավորություն ունեն օգտվել նաև մյուս ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնց առաջադրում են խորհրդում համապատասխան համայնքները ներկայացնող կազմակերպությունները, և որոնք ցանկություն են հայտնում սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունների մշակույթի և լեզվի հետ առնչվող բաժիններում` ազգային մշակույթն ու լեզուն զարգացնելու նպատակով: 2012 թվականին հատկացվել է 1-ական տեղ ասորի և եզդի համայնքների, 2014 թվականին` 2 տեղ եզդի համայնքի, 2015 թվականին` 1-ական տեղ ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչների համար: Հետագայում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի միջնորդությամբ ուսանողների համար բուհը ուսման վարձի ամբողջական կամ մասնակի զեղչեր է կիրառում: Ցավով պետք է նշել, որ ազգային փոքրամասնությունների մոտ բարձրագույն մասնագիտական կրթության նկատմամբ պատշաճ հետաքրքրություն և մոտիվացիա դեռևս ձևավորված չէ: Նրանց շրջանում իրազեկման բարձրացման նպատակով, մասնավորապես եզդիական համայնքի նախաձեռնությամբ, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եզդիների մոտ մասնագիտական կրթության նկատմամբ ուշադրության մեծացմանը, և որոնց ակտիվ մասնակցում են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:

Ազգային փոքրամասնություններին պատկանող այն դիմորդները, որոնք ընդունվում են պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, օգտվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր արտոնություններից, այդ թվում` մասնակցում են բուհում կազմակերպվող փոխտեղման գործընթացին (ռոտացիա), սահմանված կարգով օգտվում են ուսման վարձի զեղչման իրավունքից, նրանց տրամադրվում են պետական կրթաթոշակներ, ըստ իրենց նախասիրությունների, սահմանված կարգով, մասնակցում են բուհից բուհ և ներբուհական փոխադրման գործընթացին, մասնակցում են մագիստրատուրայի ընդունելությանը և այլն:

Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013/2014 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 399-Ն որոշման 2-րդ կետի` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով պահուստային տեղերից մեկը հատկացվել է եզդի համայնքի ներկայացուցչի` ուսումը Երևանի պետական համալսարանի «Արևելագիտություն (Իրանագիտություն)» մասնագիտության մագիստրատուրայում շարունակելու նպատակով:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում մագիստրատուրայի առաջին կուրսի երկրորդ կիսամյակում և երկրորդ կուրսի առաջին կիսամյակում դասավանդվում է դասական ասորերեն, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետում եզդիերեն դասավանդվում է, եթե այդ լեզվի ուսուցանումը համապատասխանում է ուսանողի ընտրած մասնագիտությանը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ռուսերենը, որպես պարտադիր առարկա ունկնդրում են Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

ՀՀ-ում գործում են նաև ուկրաինական պետական բուհի` Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը և ՌԴ պետական և ոչ պետական բուհերի մասնաճյուղերը:

III. Երկրում տարբեր իրավասու մարմինների ուշադրությունը առաջացած խոչընդոտների վերացման և գործիքների նկատմամբ գրավելու մեթոդները

1. Մարտահրավերներ և խոչընդոտներ - խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

1.1. Կոնվենցիայի/Հանձնարարականի հիմնարար դրույթների իրականացման գործընթացում առաջացած դժվարություններն ու խոչընդոտները:

1.2. Հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել Ձեր երկրում կրթական հնարավորությունների հավասարության իրականացման հետագա խթանման համար:

1.3. Առաջացած խոչընդոտների վերացման համար ներդրված մեթոդների արդյունավետության համառոտ գնահատում:

Փախստական (մասնավորապես` սիրիահայ երեխաների) ինտեգրումը`

. արևմտահայերենից անցումը արևելահայերենին ներգաղթյալ` ազգությամբ հայ դպրոցականների համար, ստեղծում է դժվարություններ,

. ռուսաց լեզուն, որպես նոր օտար լեզու, դժվարությամբ է տրվում և խոչընդոտ է հանդիսանում ուսումնական ծրագիրը լավ յուրացնելու հարցում,

. սովորողների միջև մշակութային տարբերությունները խոչընդոտ են հանդիսանում արդյունավետ հաղորդակցության հարցում, երբեմն էլ նաև` այդ մշակութային տարբերությունները ծնում են խտրական վերաբերմունք,

. մանկավարժները սիրիահայ երեխաների հետ աշխատելու անհրաժեշտ փորձառություն ու հմտություններ չունեն, և մանկավարժներին անհրաժեշտ է տրամադրել հոգեբանական աջակցություն,

. արդյունավետ չեն կազմակերպվում երեխաների արտադպրոցական/արտադասարանական դաստիարակությանն ուղղված աշխատանքները: Ընտանիքների սոցիալական վիճակը խոչընդոտում է երեխաների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը, մասնավորապես` երաժշտական, արվեստի, մարզական խմբակներ հաճախելը, որոնք հիմնականում վճարովի են,

. գյուղական համայնքներում ապրող երեխաները հնարավորություն չունեն այցելելու մշակութային օջախներ (թանգարան, թատրոն, կինոթատրոն, համերգասրահ և այլն), քանի որ նմանատիպ այցելությունները պահանջում են տրանսպորտային ծախսեր, ինչը նրանց ընտանիքների համար կարող է դառնալ լրացուցիչ ֆինանսական բեռ:

 

Կրթության մատչելիությունը և մասնակցությունը

 

. ցածր է հանրակրթության երրորդ աստիճանում սովորողների ընդգրկվածության ցուցանիշը,

. աղքատների, հատկապես ծայրահեղ աղքատների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկվածությունը բարձրագույն մասնագիտական կրթական համակարգում ցածր է,

. հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, դասավանդող անձնակազմը ներառական կրթության թեմայով վերապատրաստումների կարիք ունի,

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար բարձրագույն կրթությունը բավարար չափով մատչելի ու հասանելի չէ,

. շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան ու շենքային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Կրթական հաստատությունների շենքերի զգալի մասը կառուցվել են դեռևս 1970-ական թվականներին: Մասնավորապես հանրակրթական դպրոցների 32.4%-ը հիմնանորոգման, իսկ 16.4%-ը` ընթացիկ վերանորոգման կարիք ունեն: Միևնույն ժամանակ գազամատակարարում չկա դպրոցների 30.3%-ում, ջրամատակարարում չկա դպրոցների 6.6%-ում (28): ՈՒսումնական հաստատությունների շենքային պայմանները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ուստի դրանք հարմարեցման խնդիր ունեն,

 

------------------------

28) «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը», 2014 թ.

 

. վերանայման կարիք ունեն հանրակրթական դպրոցի կրթական չափորոշիչները, առարկայական ծրագրերն ու դասագրքերը, ինչպես նաև սովորողներին ներկայացվող պահանջները

. անհրաժեշտ է բարելավել հանրակացարանային ցանցը` եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով:

 

Օրենսդրական/իրավական դաշտը

 

. համընդհանուր ներառական կրթությանն անցման համար անհրաժեշտ է իրականացնել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներից բխող իրավական հիմքերի մշակում և հաստատում:

 

Կրթության կառավարումը

 

. թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը,

. ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները,

. չի հավաքագրվում չխմբավորված պաշտոնական վիճակագրություն` կրթության տարբեր մակարդակներում ազգային փոքրամասնությունների ընդգրկվածության վերաբերյալ,

. չի հավաքագրվում պաշտոնական վիճակագրություն հանրակրթական դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության երևույթների ու դրանց ծնող պատճառների վերաբերյալ: Նշված երևույթին գնահատական տալու նպատակով երբեմն անցկացվում են հարցումներ ու հետազոտություններ` առանձին կազմակերպությունների նախաձեռնությամբ:

 

2. Իրազեկման բարձրացում

 

2.1. Հակիրճ նկարագրեք այն գործողությունները, որոնք իրականացվել են, որպեսզի.

. Երկրի տարբեր իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրվի Կոնվենցիայի /Հանձնարարագրի վրա

. Բարձրացվի հանրային իրազեկումը Կոնվենցիայում և Հանձնարարականում ամրագրված` կրթական հնարավորությունների ոչ խտրականության և հավասարության սկզբունքների վրա, և դրանց ազգային կամ տեղական տարածումը` մասնավորապես ոչ պետական (հասարակական) կազմակերպությունների շրջանում:

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի և Հանձնարարականի դրույթների մասին հանրային իրազեկման աստիճանի բարձրացման համար ՀՀ իշխանությունների կողմից որդեգրվել է թափանցիկ և հաշվետու քաղաքականության (իրավական և ինստիտուցիոնալ) սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս պետության և հասարակության ուշադրության կենտրոնում մշտապես պահել հիշյալ փաստաթղթերի դրույթների կիրարկման սկզբունքները և այդ գործընթացներում ծագած խնդիրները: Այս քաղաքականությունը, նպաստելով հանրության լայն շրջանակների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, նաև խթանում է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների ներգրավվածությունն այդ գործընթացներում:

ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինները, այդ թվում նաև` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ապահովված են գործող կայքէջերով, որոնք պարբերաբար ներկայացնում են տեղեկատվություն իրականացված, ինչպես նաև սպասվելիք ծրագրերի ու միջոցառումների մասին: Առավել կարևոր ծրագրերի մասին տեղեկատվությունը տարածվում է համապատասխան մամուլի հաղորդագրությունների միջոցով (https://www.e-gov.am; http://www.edu.am; http://www.mindiaspora.am; http://www.mincult.am; http://www.mlsa.am): Միաժամանակ, հանրապետական գործադիր մարմինների կառուցվածքում գործում են տեղեկատվության և հասարակության հետ կապերի ստորաբաժանումներ, որոնք ապահովում են նախարարությունների գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը, կապը ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրումը և այլն:

Կոնվենցիայի և Հանձնարարականի` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված դրույթների ազգային մակարդակով կիրարկմանն ուղղված իրավական ակտերն ու հարակից այլ փաստաթղթերը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղակայվում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (http://www.gov.am):

ՀՀ կառավարության կողմից ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ մարզպետարաններին հանձնարարված է իրենց կայքէջերում տեղեկատվություն տեղադրել մարզում ապրող ազգային փոքրամասնությունների, ոլորտում իրականացված համապատասխան միջոցառումների և ծրագրերի մասին, ինչպես նաև տեղադրել ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը կամ հղում կատարել ՀՀ կառավարության կայքէջին:

Բացի այդ, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի աշխատակիցները ազգային փոքրամասնությունների բնակավայրեր կատարվող պարբերական այցերի ընթացքում վերջիններիս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքապետերի, դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ժամանակ էլեկտրոնային կրիչով տրամադրում են վերոհիշյալ փաստաթղթերն ու իրավական ակտերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի հետ համագործակցությամբ հրատարակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մշակած և տպագրած «Ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանի» եռամաս ժողովածուն: Ժողովածուն ընդգրկում է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող ՄԱԿ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի հիմնական փաստաթղթերն ու ՀՀ հիմնական օրենսդրական ակտերը: Ժողովածուն առավելապես կարևորվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման առումով, ինչպես նաև ՀՀ համապատասխան պետական մարմինների համար կիրառական նշանակության տեսանկյունից:

 

2.2. Խնդրում ենք կոնկրետ նշել այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են կամ աջակցվել են Ազգային Հանձնաժողովի կողմից, որպեսզի.

 

. Կոնվենցիան/Հանձնարարագիրը խթանվի

. Խթանվեն գործիքներում ամրագրված իրավունքների հետ կապված կրիտիկական խնդիրների մասին բանավեճերը

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիան և Հանձնարարականը թարգմանվել են հայերեն լեզվով և հրապարակվել են միջազգային պայմանագրերի 2004 թվականի դեկտեմբերի 20-ի N 4(12) ՀՀ միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում: Պաշտոնական տեղեկագրերը հրապարակվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից և առաքվում են ՀՀ պետական կառավարման կենտրոնական և մարզային բոլոր մարմիններին և կառույցներին, տրամադրվում են կենտրոնական և համայնքային բոլոր գրադարաններին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Վերոհիշյալ փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, դրանց դրույթների կիրարկմանն ուղղված իրավական ակտերն ու ազգային ծրագրերը, դրանց շրջանակում կազմակերպված միջոցառումների մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում (http://www.edu.am), առանձին հարցերի շուրջ առցանց քննարկումներ են կազմակերպվում հիշյալ կայքէջի «Հանրային քննարկումներ» բաժնում: Ողջ տեղեկատվությունը նաև պարբերաբար տրամադրվում է ոլորտի տարբեր շահառուներին (կրթական հաստատություններ, ուսումնական և գիտական կենտրոններ, ՀԿ-ներ և այլն):

ՀՀ պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են կլոր-սեղան քննարկումներ և խորհրդատվություններ, որոնց ընթացքում ներկայացվում են Կոնվենցիայի և Հանձնարարականի նպատակներն ու սկզբունքները, դրանց կիրարկման օրենսդրական ակտերը, ոլորտի համար իրավասու մարմինների գործունեությունը, քննարկվում են առկա խնդիրներն ու առաջարկվում են լուծումներ, որդեգրվում է առավել համակարգված մոտեցումներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նպատակային ծրագրերի կազմման ընթացքում կազմակերպվում են միջգերատեսչական քննարկումներ և հանրային լսումներ, որոնց ընթացքում հնարավորություն է ընձեռնվում Հայաստանի համայնքների, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց կարծիքները և դիրքորոշումները:

Սփյուռքի կրթական կարիքների բավարարման և կրթական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ իրազեկում են Սփյուռքի հայկական կրթօջախներին, հայկական բոլոր համայնքային, համահայկական, հոգևոր գիտակրթական կառույցներին` օգտագործելով ինտերնետային և օնլայն տեխնիկական միջոցները, հեռակապը, սոցիալական ցանցերը, ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջը` http://www.mindiaspora.am, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը: Ծրագրերի փաթեթները տեղերում տարածվում են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով:

 

Աղյուսակ 1. Հայաստանի Հազարամյակի Զարգացման Նպատակները Ցուցանիշների

ժամանակային շարքերը *

 

._________________________________________________________________________.

|Նպատակները|Թիրախները|Ցուցանիշները|2001 |2010|2011 |2012|2013|2014|Աղբ-   |

|          |         |            |     |    |     |    |    |    |յուրը**|

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|_______|

|ՀԶՆ 2.    |Թիրախ 3. |6. ՈՒսումնա-|     |    |     |    |    |    |ՎՌ     |

|Ապահովել  |Մինչև    |կան հաստատու|     |    |     |    |    |    |       |

|համընդհա- |2015     |թյուններում |     |    |     |    |    |    |       |

|նուր      |թվականն  |համախառն    |     |    |     |    |    |    |       |

|տարրական  |ամենուրեք|ընդգրկվածու-|     |    |     |    |    |    |       |

|կրթու-    |ապահովել |թյուն, %    |     |    |     |    |    |    |       |

|թյունը    |բոլոր    |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |երեխաների|- տարրական  |  4.6|96,8| 96,7|95,2|94,1|93,1|       |

|          |համար    |(1-4-րդ     |     |    |     |    |    |    |       |

|          |(հավասա- |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|          |րապես    |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |տղաների  |- հիմնական  |     |91,6| 97,0|94,8|92,6|92,6|       |

|          |և  աղջիկ-|(1-9-րդ     |     |    |     |    |    |    |       |

|          |ների)    |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|          |տարրական |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |ընդհանուր|- ավագ      |     |84,4| 79,3|74,1|74,0|72,4|       |

|          |կրթու-   |(10-12-րդ   |     |    |     |    |    |    |       |

|          |թյուն    |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- միջնակարգ | 86,8|90,1| 92,0|89,2|87,9|87,8|       |

|          |         |(1-12-րդ    |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|_______|

|          |         |- նախնական  |     | 7,6|  4,4| 6,1| 7,2| 7,4|ՀՀ ԱՎԾ |

|          |         |մասնագիտական|     |    |     |    |    |    |       |

|          |         |(արհեստա-   |     |    |     |    |    |    |       |

|          |         |գործական)   |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- միջին     |     | 8,7| 10,1|11,0|12,2|12,2|       |

|          |         |մասնագիտական|     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- բակալավ-  |     |44,0| 43,2|44,9|46,9|46,8|       |

|          |         |րիատ        |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- մագիստրա- |     | 8,3| 10,1|10,2|12,6|13,5|       |

|          |         |տուրա       |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|_______|

|          |         |7. 5-րդ     | 89,2|96,0| 93,1|93,8|93,9|93,8|ՎՌ     |

|          |         |դասարան     |     |    |     |    |    |    |       |

|          |         |հասած       |     |    |     |    |    |    |       |

|          |         |աշակերտների |     |    |     |    |    |    |       |

|          |         |թվաքանակի   |     |    |     |    |    |    |       |

|          |         |հարաբերակ-  |     |    |     |    |    |    |       |

|          |         |ցությունը   |     |    |     |    |    |    |       |

|          |         |նրանց 1-ին  |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարան     |     |    |     |    |    |    |       |

|          |         |ընդունված-  |     |    |     |    |    |    |       |

|          |         |ների        |     |    |     |    |    |    |       |

|          |         |թվաքանակին, |     |    |     |    |    |    |       |

|          |         |%           |     |    |     |    |    |    |       |

|          |         |____________|_____|____|_____|____|____|____|_______|

|          |         |8. 15-24    |100,0|    |100,0|    |    |    |Մարդա- |

|          |         |տարեկանների |     |    |     |    |    |    |համար  |

|          |         |գրագիտության|     |    |     |    |    |    |       |

|          |         |մակարդակը, %|     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|_______|

|ՀԶՆ 3.    |Թիրախ 4. |9. Աղջիկների|     |    |     |    |    |    |ՎՌ     |

|Խրախուսել |Մինչև    |և  տղաների  |     |    |     |    |    |    |       |

|գենդերային|2005     |թվաքանակների|     |    |     |    |    |    |       |

|հավասարու-|թվականը  |հարաբերակ-  |     |    |     |    |    |    |       |

|թյունը և  |վերացնել |ցությունը   |     |    |     |    |    |    |       |

|ընդլայնել |գենդերա- |կրթության   |     |    |     |    |    |    |       |

|կանանց    |յին      |համակարգե-  |     |    |     |    |    |    |       |

|իրավունք- |անհավասա-|րում`       |     |    |     |    |    |    |       |

|ները      |րությունը|            |     |    |     |    |    |    |       |

|          |տարրական |            |     |    |     |    |    |    |       |

|          |և        |            |     |    |     |    |    |    |       |

|          |միջնակարգ|            |     |    |     |    |    |    |       |

|          |կրթության|            |     |    |     |    |    |    |       |

|          |մակարդակ-|            |     |    |     |    |    |    |       |

|          |ներում,  |            |     |    |     |    |    |    |       |

|          |իսկ      |            |     |    |     |    |    |    |       |

|          |մինչև    |            |     |    |     |    |    |    |       |

|          |2015     |            |     |    |     |    |    |    |       |

|          |թվականը` |            |     |    |     |    |    |    |       |

|          |կրթության|            |     |    |     |    |    |    |       |

|          |բոլոր    |            |     |    |     |    |    |    |       |

|          |մակարդակ-|            |     |    |     |    |    |    |       |

|          |ներում   |            |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- տարրական  |  1,0| 1,0|  1,0| 1,0| 1,0| 1,0|       |

|          |         |(1-4-րդ     |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- հիմնական  |     | 1,0|  1,0| 1,0| 1,0| 1,0|       |

|          |         |(1-9-րդ     |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- ավագ      |     | 1,2|  1,2| 1,2| 1,2| 1,2|       |

|          |         |(10-12-րդ   |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- միջնակարգ |  1,1| 1,0|  1,1| 1,1| 1,1| 1,1|       |

|          |         |(1-12-րդ    |     |    |     |    |    |    |       |

|          |         |դասարաններ) |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|_______|

|          |         |- նախնական  |     | 0,4|  0,3| 0,4| 0,4| 0,4|ՀՀ ԱՎԾ |

|          |         |մասնագիտական|     |    |     |    |    |    |       |

|          |         |(արհեստագոր-|     |    |     |    |    |    |       |

|          |         |ծական)      |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- միջին     |     | 1,6|  1,3| 1,2| 1,2| 1,3|       |

|          |         |մասնագիտական|     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- բակալավ-  |     | 1,2|  1,1| 1,1| 1,1| 1,1|       |

|          |         |րիատ        |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|       |

|          |         |- մագիստրա- |     | 2,2|  2,4| 2,1| 1,9| 1,8|       |

|          |         |տուրա       |     |    |     |    |    |    |       |

|__________|_________|____________|_____|____|_____|____|____|____|_______|

|          |         |10. 15-24   |  1,0|    |  1,0|    |    |    |Մարդա- |

|          |         |տարեկան     |     |    |     |    |    |    |համար  |

|          |         |գրագետ      |     |    |     |    |    |    |       |

|          |         |կանանց և    |     |    |     |    |    |    |       |

|          |         |տղամարդկանց |     |    |     |    |    |    |       |

|          |         |թվաքանակների|     |    |     |    |    |    |       |

|          |         |հարաբերակ-  |     |    |     |    |    |    |       |

|          |         |ցությունը   |     |    |     |    |    |    |       |

._________________________________________________________________________.

 

. Հազարամյակի Զարգացման Նպատակների ցուցանիշների սահմանումները,

սահմանային արժեքները, հաշվարկման մեթոդաբանությունները

տես - http://www.un.am/en/MDGs_in_Armenia ինտերնետային կայքում

. ** ՎՌ - Վարչական ռեգիստր

. ՀՀ ԱՎԾ - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն

. Մարդահամար - ՀՀ 2001 թ. և 2011 թ. մարդահամարի ամփոփ նյութեր

 

Աղյուսակ 2. Վիճակագրական տվյալներ ուսումնական հաստատությունների,

դրանցում սովորողների համակազմի և դասավանդող անձնակազմի վերաբերյալ

(2011-2014 թթ.)

 

1. Հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների թիվը               |   1396|   1388|   1389|   1391|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      | 380696| 361228| 353580| 352029|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    | 183386| 173769| 169725| 167951|

|                                     |(48.2%)|(48.1%)|(48.0%)|(47.7%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|1-9-րդ դասարաններում սովորողների թիվը| 288596| 281207| 278931| 282860|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    | 135056| 131908| 130909| 132168|

|                                     |(46.8%)|(46.9%)|(46.9%)|(46.7%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|10-12-րդ դասարաններում սովորողների   |  92100|  80021|  74649|  69169|

|թիվը                                 |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    |  48330|  41861|  38816|  35783|

|                                     |(52.5%)|(52.3%)|(52.0%)|(51.7%)|

._____________________________________________________________________.

 

2. Հանրակրթական ոչ պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների թիվը               |     45|     47|     45|     46|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |   5743|   7480|   6866|   7530|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    |   2567|   3349|   3061|   3420|

|                                     |(44.7%)|(44.8%)|(44.6%)|(45.4%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|1-9-րդ դասարաններում սովորողների թիվը|   3950|   4913|   4744|   5331|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    |   1706|   2114|   2022|   2330|

|                                     |(43.2%)|(43.0%)|(42.6%)|(43.7%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|10-12-րդ դասարաններում սովորողների   |   1793|   2567|   2122|   2199|

|թիվը                                 |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` աղջիկներ                    |    861|   1235|   1039|   1090|

|                                     |(48.0%)|(48.1%)|(49.0%)|(49.6%)|

._____________________________________________________________________.

 

3. Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական

համակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մանկավարժների ընդհանուր թվաքանակը    |  40715|  39566|  38529|  37560|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  34255|  33369|  32697|  31961|

|                                     |(84.1%)|(84.3%)|(84.9%)|(85.1%)|

._____________________________________________________________________.

 

4. Հանրակրթական ոչ պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական

համակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մանկավարժների ընդհանուր թվաքանակը    |   1042|   1264|   1314|   1458|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    862|   1036|   1082|   1188|

|                                     |(82.7%)|(82.0%)|(82.3%)|(81.5%)|

._____________________________________________________________________.

 

5. Նախնական (արհեստագործական) մասնագիտական ծրագրեր իրականացնող

ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների թիվը               |     43|     43|     45|     44|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |   5614|   6853|   7448|   7295|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   1323|   1820|   1795|   1839|

|                                     |(23.6%)|(26.6%)|(24.1%)|(25.2%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Անվճար սովորողների թիվը              |   5207|   6312|   7121|   7154|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   1215|   1607|   1673|   1809|

|                                     |(23.3%)|(25.5%)|(23.5%)|(25.3%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Վճարովի սովորողների թիվը             |    407|    541|    327|    141|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    108|    213|    122|     30|

|                                     |(26.5%)|(39.4%)|(37.3%)|(21.3%)|

._____________________________________________________________________.

 

6. Նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական

հաստատությունների մանկավարժադասախոսական անձնակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մանկավարժադասախոսական անձնակազմի     |   1065|    936|   1058|    987|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    707|    604|    679|    614|

|                                     |(66.4%)|(64.5%)|(64.2%)|(62.2%)|

._____________________________________________________________________.

 

7. Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների ընդհանուր թիվը     |     79|     81|     82|     83|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |  27381|  27452|  28333|  26846|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  15128|  14222|  14839|  14308|

|                                     |(55.2%)|(51.8%)|(52.4%)|(53.3%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Անվճար սովորողների թիվը              |   8417|   9506|  11199|  13931|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   4616|   4858|   6011|   7601|

|                                     |(54.8%)|(51.1%)|(53.7%)|(54.6%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Վճարովի սովորողների թիվը             |  18964|  17946|  17134|  12915|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  10512|   9364|   8828|   6707|

|                                     |(55.4%)|(52.2%)|(51.5%)|(51.9%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Առկա ուսուցմամբ սովորողների թիվը     |  25663|  26032|  27230|  25920|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  14442|  13735|  14491|  14018|

|                                     |(56.3%)|(52.8%)|(53.2%)|(54.1%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հեռակա ուսուցմամբ սովորողների թիվը   |   1718|   1420|   1103|    926|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    686|    487|    348|    290|

|                                     |(39,9%)|(34.3%)|(31.5%)|(31.3%)|

._____________________________________________________________________.

 

8. Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների

մանկավարժադասախոսական անձնակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մանկավարժադասախոսական անձնակազմի     |   3545|   3449|   3842|   4052|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   2682|   2604|   2887|   3052|

|                                     |(75.7%)|(75.5%)|(75.1%)|(75.3%)|

._____________________________________________________________________.

 

9. Միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների ընդհանուր թիվը     |     18|     18|     17|     16|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |   1826|   1855|   1792|   1637|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   1211|   1273|   1212|   1207|

|                                     |(66.3%)|(68.6%)|(67.6%)|(73.7%)|

._____________________________________________________________________.

 

10. Միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների

մանկավարժադասախոսական անձնակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մանկավարժադասախոսական անձնակազմի     |    264|    250|    250|    264|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    204|    184|    188|    194|

|                                     |(77.3%)|(73.6%)|(75.2%)|(73.5%)|

._____________________________________________________________________.

 

11. Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների ընդհանուր թիվը/    |  23/12|  23/12|  23/12|  23/12|

|մասնաճյուղերի թիվը                   |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |  80400|  76730|  73576|  69538|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  42336|  40015|  39165|  36744|

|                                     |(52.7%)|(52.2%)|(53.2%)|(52.8%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Անվճար համակարգում սովորողների թիվը  |  14169|  11825|  11310|   9460|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   7425|   5892|   4886|   4491|

|                                     |(52.4%)|(49.8%)|(43.2%)|(47.5%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Վճարովի համակարգում սովորողների թիվը |  66231|  64905|  62266|  60078|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  34911|  34123|  34279|  32253|

|                                     |(52.7%)|(52.6%)|(55.0%)|(53.7%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Առկա ուսուցմամբ սովորողների թիվը     |  51960|  48780|  45686|  44358|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  28965|  28050|  27650|  26993|

|                                     |(55.7%)|(57.5%)|(60.5%)|(60.8%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հեռակա ուսուցմամբ սովորողների թիվը   |  28440|  27950|  27890|  25180|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |  13371|  11965|  11515|   9751|

|                                     |(47.0%)|(42.8%)|(41.3%)|(38.7%)|

._____________________________________________________________________.

 

12. Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատություններ

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հաստատությունների ընդհանուր թիվը     |     45|     42|     40|     39|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սովորողների ընդհանուր թվաքանակը      |  14908|  13415|  12346|  10085|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   8163|   6972|   5901|   4835|

|                                     |(54.8%)|(52.0%)|(47.8%)|(47.9%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Առկա ուսուցմամբ սովորողների թիվը     |  10700|   8733|   7341|   5348|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   6463|   5084|   3956|   2804|

|                                     |(60.4%)|(58.2%)|(53.9%)|(52.4%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Հեռակա ուսուցմամբ սովորողների թիվը   |   4208|   4682|   5005|   4737|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   1700|   1888|   1945|   2031|

|                                     |(40.4%)|(40.3%)|(38.9%)|(42.9%)|

._____________________________________________________________________.

 

13. Բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների

պրոֆեսորադասախոսական անձնակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պրոֆեսորադասախոսական անձնակազմի      |  10784|  10126|  10295|   9931|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   5242|   5086|   5261|   5157|

|                                     |(48.6%)|(50.2%)|(51.1%)|(51.9%)|

._____________________________________________________________________.

 

14. Բարձրագույն մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների

պրոֆեսորադասախոսական անձնակազմը

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պրոֆեսորադասախոսական անձնակազմի      |   1841|   1641|   1538|   1427|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    959|    860|    807|    761|

|                                     |(52.1%)|(52.4%)|(52.5%)|(53.3%)|

._____________________________________________________________________.

 

15. Կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում

._____________________________________________________________________.

|                                     |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Մագիստրատուրայում սովորողների        |  11547|  12105|  14932|  14476|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |   8180|   8259|   9978|   9522|

|                                     |(70.8%)|(68.2%)|(66.8%)|(65.8%)|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ասպիրանտուրայում սովորողների         |   1054|   1104|   1241|   1223|

|ընդհանուր թվաքանակը                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|նրանցից` կանայք                      |    432|    463|    630|    646|

|                                     |(41.0%)|(41.9%)|(50.8%)|(52.8%)|

._____________________________________________________________________.

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2016
N 29
Արձանագրային որոշում