ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
9 հունիսի 2016 թվականի N 22
27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. հունիսի 9-ի նիստի
N 22 արձանագրային որոշման
ՆԱԽԱԳԻԾ 9505
(Գործառնություն թիվ` 46736)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ
միջև
Ամսաթիվ` 2016 թ. ապրիլի 5
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը
Բաժին 1.02. Սահմանումներ
Բաժին 1.03. Մեկնաբանություն ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Բաժին 2.01. Գումար և արժույթ
Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ
Բաժին 2.03. Օգտագործումներ ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ; ԱՐԱԳԱՑՈՒՄ; ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Բաժին 4.01. Կասեցում ՀՈԴՎԱԾ V - ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Բաժին 5.01. Գործողության մեջ մտնելու Նախապայմաններ
Բաժին 5.02. Իրավաբանական Եզրակացություններ
Բաժին 5.03. Գործողության մեջ չմտնելու հիմքով Դադարում ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ
Բաժին 6.01. Ծանուցումներ
Բաժին 6.02. Դադարեցում ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, որը թվագրված է 2016 թ. ապրիլի 5-ով, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ միջև (»Բանկ»):
ՆԱԽԱԲԱՆ
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը հիմնադրվել է տրամադրելու ֆինանսավորում կոնկրետ ծրագրերի համար` խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների և խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է օժանդակելու Կոտայքի մարզի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարումը;
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Ծրագիրը իրականացվելու է Ծրագրի Ընկերության կողմից (ինչպես այն սահմանված է սույն Համաձայնագրով),
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Վարկառուն խնդրել է օժանդակություն Բանկից` Ծրագրի մի մասը ֆինանսավորելու համար,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական համագործակցության միջոցների կազմակերպման փուլում է` Ծրագրի Մաս Բ-ի իրականացմանը աջակցելու նպատակով,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ մտադրություն կա դրամաշնորհներ ներգրավելու Բանկից 5,500,000 Եվրո գումարի չափով Ծրագրին աջակցելու նպատակով` Վարկառուի, Ծրագրի Ընկերության և Բանկի միջև համաձայնագրերով նախատեսված պայմաններին համապատասխան («Դրամաշնորհային Համաձայնագրեր»), և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ այն, որ Բանկը համաձայնել է inter alia (ի թիվս այլոց) վերոհիշյալի հիման վրա, տրամադրել վարկ Վարկառուին 5,500,000 Եվրո գումարի չափով` համաձայն պայմանների, որոնք սահմանված կամ հղվում են սույն Համաձայնագրում և ծրագրի իրականացման և աջակցության համաձայնագրում` Աբովյանի, Բյուրեղավանի, Ճամբարակի, Չարենցավանի, Գավառի, Հրազդանի, Մարտունու, Նոր Հաճնի, Սևանի, Ծաղկաձորի, Վարդենիսի և Եղվարդի Քաղաքապետարանների («Ծրագրի Քաղաքապետարաններ») և Բանկի միջև (»Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագիր»):
Այսուհետ կողմերը համաձայնում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Բաժին 1.01. Ստանդարտ պայմանների ներառումը (a) Բանկի` 2012 թ. դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների (այսպես փոփոխված այդ դրույթներն այսուհետ անվանվում են «Ստանդարտ Պայմաններ»): (1) «Euro», «EUR» կամ «E» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով. ««Euro», «EUR» կամ «E» նշանակում է Եվրամիության անդամ պետությունների օրինական արժույթը, որն այդ երկրներում ընդունվել է որպես իրենց արժույթ` Եվրոպական միության` տնտեսական և արժութային միության մասին օրենսդրության համաձայն:» (2) «Արգելված պրակտիկա» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով. »»Արգելված պրակտիկա» նշանակում է որևէ Կոռումպացված պրակտիկա, խաբեբայություն, հարկադրանք, քողարկված պրակտիկա կամ գողություն:» (3) «TARGET օր» սահմանումը Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ում պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, փոփոխվի հետևյալ կերպով. «TARGET օր» նշանակում է որևէ օր, երբ Եվրամիության շրջանակներում գործող /Տրանս-Եվրոպական/ իրական ժամանակում գործող ավտոմատացված միջբանկային վճարային համակարգը բաց է` կատարելու վճարումներ Եվրոյով:» (4) Հետևյալ սահմանումը պետք է, սույն Համաձայնագրի նպատակների համար, ավելացվի Ստանդարտ Պայմանների Բաժին 2.02-ին. «»Գողություն» նշանակում է նշանակում է այլ անձի պատկանող գույքի յուրացում:» (b) Ծրագրի Քաղաքապետարաններից յուրաքանչյուրը և Ծրագրի Ընկերությունը սույնով սահմանվում են որպես Ծրագրի Սուբյեկտ` Ստանդարտ պայմանների նպատակների համար: (c) «Ծրագրի Իրականացման և Աջակցության» և «Ծրագրի Իրականացման» Համաձայնագրերից յուրաքանչյուրը սույնով սահմանվում են որպես Ծրագրի Համաձայնագիր Ստանդարտ Պայմանների նպատակների համար:
Բաժին 1.02. Սահմանումներ
Որտեղ որ նրանք օգտագործվել են սույն Համաձայնագրում (ներառյալ նախաբանը և հավելվածները), եթե այլ բան սահմանված չէ, կամ եթե համատեքստն այլ կերպ չի պահանջում, Նախաբանում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն այնտեղ նրանց տրված համապատասխան իմաստները, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
«Վարկառուի լիազորված
ներկայացուցիչ» նշանակում է Վարկառուի Ֆինանսների Նախարարը:
«Ֆինանսական տարի» նշանակում է Վարկառուի ֆինանսական տարի, որը մեկնարկում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
«Ծրագրի Ընկերություն» նշանակում է ընկերություն, որին հղում է արվում Բաժին 5.01(d)-ում:
«Ծրագրի Իրականացման Համաձայնագիր» նշանակում է ծրագրի իրականացման համաձայնագիրը, որը պետք է կնքվի Ծրագրի Ընկերության և Բանկի միջև` Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 4.01-(d)-ի համաձայն:
«Օժանդակ Վարկային Համաձայնագիր» նշանակում է վարկային համաձայնագիր, որը պետք է կնքվի Ծրագրի Ընկերության և Վարկառուի միջև` Բաժին 3.01(ա)-ին համապատասխան, քանի որ նման վարկային համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
Բաժին 1.03. Մեկնաբանություն
Սույն Համաձայնագրում հղումը համապատասխան Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է ընկալվի որպես հղում սույն Համաձայնագրի նշված այդ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին, եթե այլ բան սահմանված չէ սույն Համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Բաժին 2.01. Գումար և արժույթ
(a) Բանկը համաձայնում է վարկի տեսքով տրամադրել Վարկառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով 5,500,000 Եվրո գումար:
(b) Վարկը բաղկացած կլինի հետևյալ երկու տրանշերից.
(1) Տրանշ Ա` 3,500,000 եվրո գումարի չափով, և
(2) Տրանշ Բ` 2,000,000 եվրո գումարի չափով:
Բաժին 2.02. Վարկի այլ ֆինանսական պայմաններ
(a) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 300,000 Եվրո` Ծրագրի Մաս Ա-ի ներքո նոր աղբավայրի կառուցման համար և 50,000 Եվրո` Ծրագրի Մաս Ա-ի ներքո այլ ծախսերի համար:
(b) Վաղաժամկետ Մարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո:
(c) Չեղյալ հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 Եվրո:
(d) Տոկոսագումարի Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը:
(e) (1) Վարկառուն պետք է մարի Տրանշ Ա-ն քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը պետք է լինի 2018թ. ապրիլի 16-ը և Վարկի Մարման Վերջին Ամսաթիվը պետք է լինի 2029թ. հոկտեմբերի 16-ը: Վարկառուն պետք է մարի Տրանշ Բ-ն քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը պետք է լինի 2019թ. ապրիլի 16-ը և Վարկի Մարման Վերջին Ամսաթիվը պետք է լինի 2030թ. հոկտեմբերի 16-ը:
(2) Չնայած վերոհիշյալին`
(A) եթե (i) Վարկառուն չի օգտագործում Տրանշ Ա-ի ամբողջ գումարը մինչև Տրանշ Ա-ի համար սահմանված Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(e)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Տրանշ Ա-ի համար Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02(f)-ում ստորև, մինչև որևէ մի ամսաթիվ, որն ընկնում է Տրանշ Ա-ի Վարկի այդ առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Վարկի Մարման Առաջին Ամսաթվին կամ դրանից հետո Տրանշ Ա-ի գումարի յուրաքանչյուր օգտագործվող մասնաբաժին պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Տրանշ Ա-ի Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը կլորացնում է այդ կերպ բաշխված գումարներն ըստ անհրաժեշտության` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար), և
(B) եթե (i) Վարկառուն չի օգտագործում Տրանշ Բ-ի ամբողջ գումարը մինչև Տրանշ Բ-ի համար սահմանված Վարկի Մարման Առաջին Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(e)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Տրանշ Բ-ի համար Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02(f)-ում ստորև, մինչև որևէ մի ամսաթիվ, որն ընկնում է Տրանշ Բ-ի Վարկի այդ առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Տրանշ Բ-ի Վարկի Մարման Առաջին Ամսաթվին կամ դրանից հետո Տրանշ Բ-ի գումարի յուրաքանչյուր օգտագործվող մասնաբաժին պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Տրանշ Բ-ի Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը կլորացնում է այդ կերպ բաշխված գումարներն ըստ անհրաժեշտության` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար):
Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Վարկառուին այդ բաշխումների մասին
(f) Վերջին Հասանելիության Ամսաթիվը Տրանշ Ա-ի համար պետք է լինի 2018 թ. մարտի 31-ը, կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկը իր հայեցողությամբ կարող է սահմանել և տեղեկացնել Վարկառուին: Վերջին Հասանելիության ամսաթիվը Տրանշ Բ-ի համար պետք է լինի 2019 թ. մարտի 31-ը, կամ ավելի ուշ ընկնող մի ամսաթիվ, որը Բանկը կարող է իր հայեցողությամբ սահմանել և ծանուցել Վարկառուին:
(g) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի 0.5 տոկոս տարեկան:
(h) Վարկը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոհիշյալին, Վարկառուն կարող է, որպես տարբերակ, այդ պահին վճարման ենթակա ամբողջ Վարկի կամ դրա մի մասի տոկոսագումարը Փոփոխվող տոկոսադրույքով վճարելու փոխարեն որոշել վճարել Վարկի այդպիսի մի մասի տոկոսագումարը Ֆիքսված տոկոսադրույքով, համաձայն Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04.-ի, այն պայմանով, որ Վարկի մայր գումարը, որն անցնում է Փոփոխվող տոկոսադրույքից Ֆիքսված տոկոսադրույքի, չպետք է 1,000,000 Եվրոյից պակաս լինի:
(i) Վարկառուն պետք է իր` Վարկառուի սեփական միջոցներից Բանկին վճարի վարկի վերաձևակերպման վճարը` 20,076.39 եվրո գումարի չափով հանձնառության վճարի փոխարեն, որը կուտակվել է 2014 թ. դեկտեմբերի 19-ով թվագրված` Վարկառուի և Բանկի միջև Վարկային համաձայնագրի ներքո: Վարկի վերաձևակերպման վճարը ենթակա է վճարման Գործողության մեջ մեջ մտնելուց հետո տասը (10) աշխատանքային օրերի ընթացքում:
Բաժին 2.03. Օգտագործումներ
(a) Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնում է, կատարվելիք) ծախսերը:
(b) Չնայած Ստանդարտ պայմանների և դրույթների Բաժին 3.05.-ի, Վարկառուն նախընտրեց, որպեսզի Մեկնարկային Կոմիսիոն Վճարը վճարվի ոչ թե Հասանելի Գումարից, այլ որպեսզի դրա փոխարեն Վարկառուն վճարի Մեկնարկային Կոմիսիոն Վճարը իր սեփական միջոցներից: Վարկառուի կողմից Մեկնարկային Կոմիսիոն Վճարը պետք է վճարվի Ստանդարտ պայմանների և դրույթների Բաժին 3.05(դ)-ի համաձայն:
ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ
Բացի Ստանդարտ Պայմանների Հոդվածներ IV-ում և V-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` Վարկառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.
(a) Ծրագրի Ընկերությանը տրամադրի Վարկային միջոցները` Բանկի կողմից ընդունելի պայմաններով և Բանկի համար բավարար ձևով ու բովանդակությամբ վարկային համաձայնագրի հիման վրա,
(b) կիրառի Օժանդակ Վարկային Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը, բավարարի սույն Համաձայնագրի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը,
(c) չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի և չհրաժարվի Օժանդակ Վարկային Համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերը, երբ Բանկն այլ կերպ համաձայնի,
(d) դրդի Ծրագրի յուրաքանչյուր Քաղաքապետարանին կատարել Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները,
(e) դրդի Ծրագրի Ընկերությանը կատարել Ծրագրի Իրականացման Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները,
(f) ձեռնարկի կամ դրդի, որպեսզի ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են` ապահովելու բավարար միջոցներ Ծրագրի ավարտի համար,
(g) դրդի, որպեսզի Վարկառուի կողմից վերահսկվող ցանկացած անձ (բացի ֆիզիկական անձանցից) կամ սուբյեկտ ժամանակին վճարի կոշտ թափոնների վարձավճարները Ծրագրի Քաղաքապետարաններին կամ Ծրագրի Ընկերությանը, և
(h) անի հնարավորինս` օրենքի այնպիսի փոփոխություններին նպաստելու համար, որոնք ներառում են ծախսերի ամբողջական վերականգնմանն ուղղված` կոշտ թափոնների ծառայությունների սակագները:
ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ; ԱՐԱԳԱՑՈՒՄ; ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Բաժին 4.01. Կասեցում
Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01(a)(xvii)-ի նպատակներով.
(a) օրենսդրական և կարգավորող շրջանակները, որոնք կիրառելի են Վարկառուի տարածքում կոշտ թափոնների կառավարման ոլորտի նկատմամբ, պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն որևէ կերպով, բայց ոչ թե Բանկի կողմից գրավոր հաստատմամբ,
(b) Ծրագրի Ընկերության Կանոնադրությունները պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ մերժված լինեն;
(c) Ծրագրի Ընկերության վերահսկումը պետք է փոխանցված լինի մի կազմակերպության, բայց ոչ Ծրագրի Քաղաքապետարաններին, կամ
(d) Ծրագրի Ընկերությունը պետք է ձախողած լինի Օժանդակ Վարկային Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը:
ՀՈԴՎԱԾ V - ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Բաժին 5.01. Գործողության մեջ մտնելու Նախապայմաններ
Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02(c)-ի նպատակներով` որպես լրացուցիչ պայմաններ սույն Համաձայնագրի, Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի և Ծրագրի Իրականացման Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար.
(a) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, ձևակերպվել և հանձնվել է, և դրա` գործողության մեջ մտնելու կամ դրանով նախատեսված օգտագործումներ կատարելու Ծրագրի Ընկերության իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, բավարարվել են,
(b) Յուրաքանչյուր Դրամաշնորհային Համաձայնագիր ձևակերպվել և հանձնվել է, և դրա` գործողության մեջ մտնելու կամ Ծրագրի Ընկերության` (Վարկառուի համաձայնությամբ) օգտագործումներ կատարելու իրավունքի բոլոր նախապայմանները, բացառությամբ սույն Համաձայնագրի գործողության մեջ մտնելուց, բավարարվել են:
(c) Բանկը ստացել է ապացույց առ այն, որ բոլոր կիրառելի բնապահպանական թույլտվությունները, այդ թվում, առանց սահմանափակման` տեղական բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաստատումները, ձեռք են բերվել,
(d) Ծրագրի Քաղաքապետարանները ստեղծել են ընկերություն Ծրագրի նպատակների համար, իսկ Բանկը ստացել է այդ ընկերության Կանոնադրության պատճենը,
(e) Ծրագրի Իրականացման Համաձայնագիրը կնքվել և հանձնվել է, և նրա` գործողության մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները, բացառությամբ միայն սույն Համաձայնագրի գործողության մեջ մտնելուց, բավարարվել են,
(f) Ծրագրի Իրականացման Համաձայնագրի Բաժին 2.03-ում նշված ծրագրի իրականացման թիմը ստեղծվել է, և
(g) Ծրագրի Իրականացման և Աջակցության Համաձայնագրի Բաժին 2.01-ում և Ծրագրի իրականացման համաձայնագրի Բաժին 2.06-ում նշված խորհրդատուները նշանակվել են Հրազդանի Քաղաքապետարանի և Ծրագրի Ընկերության կողմից:
Բաժին 5.02. Իրավաբանական Եզրակացություններ
(a) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(ա)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Վարկառուի անունից Արդարադատության Նախարարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.
(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել է և հանձնվել է Վարկառուի կողմից և անունից համապատասխանաբար և կազմում է Վարկառուի վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:
(b) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(գ)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Ծրագրի Քաղաքապետարանների անունից նրա իրավաբանական գրասենյակի ղեկավարի կողմից (կամ, եթե չկա գլխավոր իրավաբան, Բանկի համար ընդունելի այլ լիազոր ներկայացուցչի կողմից), և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.
(c) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(c)-ի նպատակների համար, իրավաբանական եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Ծրագրի Ընկերության անունից իր գլխավոր իրավաբանի կողմից (կամ, եթե չկա գլխավոր իրավաբան, Բանկի համար ընդունելի այլ լիազոր ներկայացուցչի կողմից), և հետևյալը նշվում է որպես լրացուցիչ հարցեր, որոնք պետք է ներառվեն Բանկին ներկայացվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ:
(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ հաստատվել է և ձևակերպվել ու հանձնվել է Ծրագրի Ընկերության կողմից և անունից համապատասխանաբար և կազմում է Ծրագրի Ընկերության վավեր և օրենքով պարտադրվող պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:
Բաժին 5.03. Գործողության մեջ չմտնելու հիմքով Դադարում
Սույն Համաձայնագրի ամսաթվից հետո 180 օր անց ընկնող ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ
Բաժին 6.01. Ծանուցումներ
Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 10.01-ի նպատակներով.
Վարկառուի համար`
Ֆինանսների Նախարարություն
Հայաստանի Հանրապետություն,
Երևան 0010,
Մելիք-Ադամյան փողոց 1
ՈՒղղվում է` Նախարարին
Ֆաքս` +374-60-700-358
Բանկի համար`
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ
Միացյալ Թագավորություն,
Լոնդոն EC2A 2JN,
ՈՒան Իքսչեյնջ Սքուեըր
ՈՒղղվում է` Գործառնությունների Կառավարման Բաժին
Ֆաքս` +44-20-7338-6100
Բաժին 6.02. Դադարեցում
Սույնով դադարեցվում է Վարկառուի և Բանկի միջև 2014թ. դեկտեմբերի 19-ով թվագրված Վարկային Համաձայնագիրը:
ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը չորս օրինակից և հանձնեցին այն Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերը նշված ամսաթվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
______________________________
Անուն`
Պաշտոն`
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ
______________________________
Անուն`
Պաշտոն`
ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ծրագրի նպատակն է` աջակցել Վարկառուին բարելավել կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի մարզում և Գեղարքունիքի մարզում:
2. Ծրագիրը կազմված է հետևյալ Մասերից, որոնք ենթակա են այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկն ու Վարկառուն կարող են փոխհամաձայնության գալ ժամանակ առ ժամանակ.
Մաս Ա: Կապիտալ ծախսեր (Ներդրումային բաղադրիչներ)
Թափոնների հավաքման բեռնատարներ
Թափոնների համար կոնտեյներներ/արկղեր
Թափոնների հավաքման նոր կետեր
Նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները)
Մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար
Փոխանցման կայանների շինարարություն
Մաս Բ: Տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական Համաձայնագրեր)
Ծրագրի իրականացում և գնումների աջակցություն
Կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր
Բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ
3. Ակնկալվում է, որ Ծրագրի Մաս Ա-ն ավարտվելու է մինչև 2018 թ. նոյեմբերի 30-ը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ
1. Սույն Հավելվածին կցված աղյուսակը սահմանում է Դասերը, յուրաքանչյուր Դասին հատկացված Վարկի գումարը և յուրաքանչյուր Դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսային հարաբերությունը:
2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին`
(a) ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի մինչև Վարկային Համաձայնագրի ամսաթիվը տեղ գտած ծախսումների առնչությամբ,
(b) ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի Ծրագրի Մաս Ա-ի որևէ ծախսերի հետ կապված, բացի այն դեպքից, երբ նույն գումարի չափով միևնույն ժամանակ վճարում է կատարվել Դրամաշնորհի որևէ Համաձայնագրի համաձայն` նման ծախսերի մնացած բաժինը ֆինանսավորելու նպատակով, և
(c) ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի Ծրագրի Մաս Ա-ի ներքո նոր աղբավայրի կառուցման համար ծախսերի հետ կապված, բացի այն դեպքից, եթե Բանկը ստացել է ապրուստի վերականգնման ծրագիր, Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, որտեղ նշված են (i) այն անձինք, ովքեր իրավասու են փոխհատուցում ստանալ տնտեսական տեղահանման համար և (ii) այդ անձանց համար հասու դարձող փոխհատուցման կամ վերականգնման տեսակը և մակարդակը:
Հավելված 2-ին կից աղյուսակ
._______________________________________________________.
|Դաս |Հատկացվող Վարկի|Ֆինանսավորվելիք |
| |Գումարը` Վարկի |Ծախսումների տոկոսային |
| |Արժույթով |հարաբերությունը |
|_______________|_______________|_______________________|
|(1) ապրանքներ, |5,500,000 |Պայմանագրային արժեքի |
|աշխատանքներ և | |50% առանց որևէ հարկերի|
|ծառայություններ| | |
|Ա Մասի համար | | |
|_______________|_______________|_______________________|
|Ընդամենը |5,500,000 | |
._______________________________________________________.