Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐ ...

 

 

040.0009.190116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2016 թվականի N 9-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013 թվականի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի պահանջներով և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3-ի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 14-ի

N 9-Ն որոշման

 

Եվրոպական ներդրումային բանկ

Վարկ No 82.634 AM

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր - Ծրագիր 3

ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ (27.4 կմ)

(ԿՄ 90+200-117+670)

 

ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ և ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(ՀՕՏԾ)

 

19 Հունիսի 2015

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ՏԿՆ)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ծրագրի պատմությունը

2. Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի ընդհանուր նպատակները

3. Կասեցման ամսաթիվը

Բ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ 2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

3.1 ԱԵՏՏ և Մարդահամար

3.2 Ազդեցության ենթակա անձանց էթնիկ ծագումը և սեռային կազմը

3.3 Ազդեցություն հողի վրա

3.4 Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա

3.5 Ազդեցությունը մշակաբույսերի և ծառերի վրա

3.6 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և զբաղվածության վրա

3.7 Հանրային գույք և հաղորդուղիներ

3.8 Ազդեցությունները հողի վրա առկա շարժական գույքի վրա

3.9 Ազդեցությունը խիստ ազդեցության ենթակա ու խոցելի տնային

տնտեսությունների վրա և Եկամտի վերականգնում

2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ և ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ

3. ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՍԵՌԻ և ՏԱՐԻՔԻ

4. ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ 5. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ 6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 7. ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 8. ԱԵՏՏ-ՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ

9. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ, ՊԱՐՏՔԵՐԸ և ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

10. ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ 11. ԱՂՔԱՏ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ ԱԵՏՏ-ՆԵՐ Դ. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ և ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

2. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԱԶԲ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2009) ՈՉ ԿԱՄԱՎՈՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 3. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՈՉ ԿԱՄԱՎՈՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԲ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

4. ՀՕՏ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԲ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

(2009)/ ԵՆԲ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԵՏ

5. ՀՕՏ-Ի` ՍՈՒՅՆ ԲՖԳ-Ի ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ե. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

4. ՄԻԱՎՈՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 6. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Զ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 1. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ 2. ՀՕՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ Է. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ 1. ՏԿՆ/ԾԻԿ 2. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 3. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ 4. ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ը. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

2. ԲԼՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3. ԲԼՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ Թ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ 2. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ 3. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ 4. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՒԼ

5. ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԻ և ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. ԱԵԱ-ՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ և ԱՅԼ ՏԻՊԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

7. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ 8. ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

9. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ և ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Ժ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ 2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2.1 Հողի փոխհատուցում

2.2 Վարձակալության փոխհատուցումը

2.3 Շենքերի, շինությունների փոխհատուցումը

2.4 Մշակաբույսերի փոխհատուցումը

2.5 Ծառերի փոխհատուցումը

2.6 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության և եկամտի կորստի համար

2.7 ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.8 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ և ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐ

3. ԿԻՐԱՌԵԼԻ ՀԱՐԿԵՐԸ

4. ԱՄՓՈՓ ԲՅՈՒՋԵՆ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Ի. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՆԵՐՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ 3. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ՀԱՎԵԼՎԱԾ 3. ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՎԵԼՎԱԾ 4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 5. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՏՐԱՆՇ 3 ՀՕՏԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 6. ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

ՀԱՎԵԼՎԱԾ 7. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ և ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ՀԱՎԵԼՎԱԾ 8. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

(անգլերեն)

ՀԱՎԵԼՎԱԾ 9. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ և ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՎԵԼՎԱԾ 10. ԱԵԱ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

Աղյուսակ 1: Իրավունքների մատրիցան

Աղյուսակ Բ1: Ազդեցությունների և ԱԵՏՏ-ների/ԱԵԱ-ների մարդահամարի

ամփոփագիր

Աղյուսակ Բ2: ԱԵԱ-ների էթնիկ ծագումը

Աղյուսակ Բ3: Հողի կորստի աստիճանը

Աղյուսակ Բ4: Ազդեցության ենթակա մասնավոր հողակտորները ըստ տեսակի

Աղյուսակ Բ4ա: Համայնքային, պետական և ընդհանուր հողի ազդեցությունները

Աղյուսակ Բ5: Ազդեցության ենթակա գյուղատնտեսական հողակտորները

Աղյուսակ Բ6: Ազդեցության ենթակա շենքեր և շինություններ

Աղյուսակ Բ7: Վերաբնակեցվող ԱԵՏՏ-ների մանրամասները

Աղյուսակ Բ8: Հիմնական մշակաբույսերի կորուստը

Աղյուսակ Բ9: Ազդեցության ենթակա պտղատու ծառերը

Աղյուսակ Բ10: Ազդեցության ենթակա փայտանյութ տվող ծառերը

Աղյուսակ Բ11: Ազդեցության ենթակա դեկորատիվ ծառերը

Աղյուսակ Բ12: Ձեռնարկատիրական գործունեության կորստի չափը և հարկային

կարգավիճակը

Աղյուսակ Բ13: Զբաղվածության կորուստները ձեռնարկատիրական

գործունեությունում

Աղյուսակ Բ14: Ազդեցությունը հանրային գույքի և հաղորդուղիների վրա

Աղյուսակ Բ15: Ծրագրի արդյունքում ազդեցության ենթակա շարժական գույքերը

Աղյուսակ Բ16: Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ները ըստ տեսակի

Աղյուսակ Բ17: Խոցելի ԱԵՏՏ-ներ

Աղյուսակ Գ1: ՍՏՀ-ում ընդգրկված ԱԵՏՏ-ների և ՏՏ-ների ընդհանուր քանակն

ըստ համայնքների

Աղյուսակ Գ2: ԱԵՏՏ-ների քանակը և ԱԵՏՏ անդամներն ըստ սեռի

Աղյուսակ Գ3: ԱԵՏՏ ղեկավարների տարիքն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ4: ԱԵՏՏ անդամների տարիքն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ5: ԱԵՏՏ ղեկավարների կրթությունն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ6: ԱԵՏՏ անդամների կրթությունն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ7: ԱԵՏՏ ղեկավարների զբաղվածության կարգավիճակն ըստ սեռի և

տոկոսի

Աղյուսակ Գ8: ԱԵԱ-ների զբաղվածության կարգավիճակն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ9: Ծառայությունների հասանելիությունը ըստ հեռավորության

Աղյուսակ Գ10: ԱԵՏՏ-ների խմելու ջրի աղբյուրը ըստ տոկոսների

Աղյուսակ Գ11: ԱԵՏՏ-ների սանիտարական հարմարությունները ըստ տոկոսների

Աղյուսակ Գ12: ԱԵՏՏ-ների կախվածությունը ջեռուցման նպատակով օգտագործվող

վառելիքի տեսակից` ըստ տոկոսների

Աղյուսակ Գ13: ՏՏ-ների գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական տարեկան

եկամուտների համամասնությունը

Աղյուսակ Գ14: ԱԵՏՏ-ների եկամտի աղբյուրները

Աղյուսակ Գ15: ԱԵՏՏ-ներին պատկանող գույքը

Աղյուսակ Գ16: ԱԵՏՏ -ներին պատկանող անասունները

Աղյուսակ Գ17: Ընտանիքի միջին ծախսը

Աղյուսակ Գ18: Պետական նպաստներ ստացող տնային տնտեսությունները

Աղյուսակ Գ19: Տնային տնտեսություններին վերաբերող հարցերի շուրջ

որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը

Աղյուսակ Գ20: Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ները

Աղյուսակ Գ21: Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ները ըստ համայնքների

Աղյուսակ Դ1: ՀՕՏ-ի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի

Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հետ

Աղյուսակ Ե1: Իրավունքների մատրիցան

Աղյուսակ Զ1: ՀՕՏԾ Վերջնականացման ՀԼ-ների ժամանակացույցը

Աղյուսակ Զ2: ՀԼ-ների ընթացքում քննարկված խնդիրները ազդեցության ենթակա

համայնքներում

Աղյուսակ Է1: ՀՕՏԾ իրականացման գործընթացում ներգրավված մարմինների դերը

և պարտականությունները

Աղյուսակ Թ1: Ծածկագրերի անհամապատասխանությունների ցանկը

Աղյուսակ Թ2: Կառավարության որոշման ցանկից բացակայող հողերը

Աղյուսակ Թ3: Օրինականացման դեպքերի և ներգրավված ԱԵՏՏ-ները

Աղյուսակ Թ4: ՀՕՏԾ-ի իրականացման ժամանակացույց

Աղյուսակ Ժ1: Ազդեցության ենթակա հողի փոխհատուցումը ըստ տեսակների և

համայնքների

Աղյուսակ Ժ2: Վարձակալված հողերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ3: Շենքերի/ Շինությունների փոխհատուցումը

Աղյուսակ Ժ4: Մշակաբույսերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ5: Պտղատու ծառերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ6: Փայտանյութ տվող ծառերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ7: Դեկորատիվ ծառերի փոխհատուցումը

Աղյուսակ Ժ8: Փոխհատուցումը ձեռնարկատիրական գործունեության դադարեցման

դիմաց

Աղյուսակ Ժ9: Աշխատանքի կորստի դիմաց փոխհատուցումը

Աղյուսակ Ժ10. Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ների փոխհատուցումը

Աղյուսակ Ժ11: Փոխհատուցումը սոցիալապես խոցելի անձանց համար

Աղյուսակ Ժ12: Տրանսպորտային ծախսերը և Կենսապահովման օժանդակությունը

Աղյուսակ Ժ13: ՀՕՏԾ իրականացման ամփոփ բյուջեն

Քարտեզ 1: Ծրագրի տեղակայվածությունը

Պատկեր Է1: ՀՕՏ ինստիտուցիոնալ կառուցվածքը և կապերը

Պատկեր Ը1: Բողոքների Լուծման Մեխանիզմի ինստիտուցիոնալ կառուցվածքը

Պատկեր Թ1. Հողերի օտարման գործընթացի տրամաբանական կառուցվածքը

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԵՏՏ        Ազդեցության ենթակա տնային տնտեսություն

    ԱԵՏՏՂ       Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարներ

    ԱԵԱ         Ազդեցության ենթակա անձ

    ԱԶԲ         Ասիական զարգացման բանկ

    ԱՄ          Ազդեցության միջանցք

    ԱՄԳ         Արտաքին մոնիտորինգի գործակալություն

    ԱՎԾ         Ազգային վիճակագրական ծառայություն

    ԱԳԿՊԿ       Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

    ԱՔՀ         Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագիր

ԲԼՄ/ԲՔԽ/ԲԱԱ Բողոքների լուծման մեխանիզմ, Բողոքների քննման խումբ, Բողոքի

առանցքային անձ

    ԲՖԳ         Բազմափուլ ֆինանսավորման գործիք

    ԵՆԲ         Եվրոպական Ներդրումային Բանկ

    ԻԽ/ԻԹ       Իրականացնող Խորհրդատու, Իրականացնող թիմ

    ԻՄ          Իրավունքների մատրիցա

    ԻԳ          Իրականացնող գործակալություն

    ԾԿԽ         Ծրագրի կառավարման խորհուրդ

    ԾԻԿ         Ծրագրի իրականացման կազմակերպություն

    ԿԻՀ         Կենսապայմանների ինտեգրված հետազոտություն

    ԿԲՍՄԱՀ      Կիսամյակային Բնապահպանական և  Սոցիալական մոնիթորինգի

                առաջընթացի հաշվետվություն

    ՀԼ          Հանրային լսումներ

    ՀԿ          Հասարակական կազմակերպություն

    ՀՀ          Հայաստանի Հանրապետություն

    ՀՀԴ         ՀՀ դրամ

    ՀՀԿ         Հայաստանի Հանրապետության կառավարություն

    ՀՕՏ         Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏՇ        Հողի օտարման և  տարաբնակեցման շրջանակ

    ՀՕՏԾ        Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՀՀՃՄՆԾ      «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր

    ՄևԳ         Մոնիտորինգ և  գնահատում

    ՄՆ          Մանրամասն նախագիծ

    ՄՉՀ         Մանրամասն չափագրման հետազոտություն

    ՍԳՎՊ-16     Սոցիալական գիտությունների վիճակագրական փաթեթ 16

    ՍՏՀ         Սոցիալ-տնտեսական հետազոտություն

    ՏԲ          Տեղաբնիկներ

    ՏԻՄ         Տեղական ինքնակառավարման մարմիններ

    ՏԾ          Տարաբնակեցման ծրագիր

    ՏՀԹ         Տարաբնակեցման համակարգող թիմ

    ՏԿՆ         Տրանսպորտի և  կապի նախարարություն

    ՏՏՂ         Տնային տնտեսության ղեկավար

    Տ3/Տ2       ՀՀՃՄՆԾ-ի Տրանշ 2-ը և  Տրանշ 3-ը

    ՖԽՔ         Ֆոկուս խմբային քննարկում

                                                                

                         ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

                                                 

._____________________________________________________________________.

|Ազդեցության     |Ազդեցության ենթակա տնային տնտեսությունը որպես       |

|ենթակա տնային   |ամբողջական մաս: ԱԵՏՏ-ն գործում է որպես մեկ տնտեսական|

|տնտեսություն    |և  ընտանեկան միավոր և  կարող է բաղկացած լինել մեկ   |

|(ԱԵՏՏ)          |անձից, նուկլեար ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքից: |

|                |Դա փոխհատուցում ստացող/վերականգնման ենթակա          |

|                |կարևորագույն  միավոր է:                             |

|________________|____________________________________________________|

|Ազդեցության     |Ցանկացած անձ, ով Ծրագրի իրականացման արդյունքում     |

|ենթակա անձ/     |մշտական կամ ժամանակավոր ազդեցության է ենթարկվում    |

|մարդիկ (ԱԵԱ)    |իրեն պատկանող կամ իր կողմից փաստացի օգտագործվող     |

|                |անշարժ գույքի (հողի, տան, շենք-շինության) օտարումից,|

|                |և  դրա արդյունքում` եկամտի, փաստացի կարգավիճակի,    |

|                |աշխատանքի, բնակության վայրի և  կենսամակարդակի       |

|                |մասնակի կամ ամբողջական կորստից: Սա ներառում է ինչպես|

|                |ֆիզիկական, այնպես էլ տնտեսական տեղահանումը (ԱԵԱ-ի   |

|                |սահմանումը տարբերվում է ԱՄՔ-2009-ի սահմանումից,     |

|                |սակայն պրակտիկայում այն չի տարբերվում ԱՄՔ-2009-ում  |

|                |սահմանվող «տեղահանված անձ»-ի սահմանումից):          |

|________________|____________________________________________________|

|Փոխհատուցում    |Կանխիկով, կամ այլ կերպ կատարվող վճարում` ակտիվների  |

|                |օտարման դիմաց:                                      |

|________________|____________________________________________________|

|Կասեցման ամսաթիվ|Սա վերաբերում է այն ամսաթվին, որից առաջ Ծրագրի      |

|                |ազդեցության ենթակա հատվածները զբաղեցնող կամ         |

|                |օգտագործող սեփականատերերին/վարձակալներին/           |

|                |օգտագործողներին իրավասու են ճանաչվել որպես          |

|                |ազդեցության ենթակա անձ/ՏՏ Ծրագրի ներքո: Փոխհատուցման|

|                |իրավունքները սահմանափակվում են կասեցման ամսաթվով`   |

|                |յուրաքանչյուր ենթահատվածի համար որը օտարվող         |

|                |սեփականության նկարագրության արձանագրության կազմման  |

|                |օրն է (արձանագրությունների ստորագրումը ԱԵԱ-ների և   |

|                |Ձեռք բերողի կողմից), որտեղ արձանագրվում են          |

|                |իրականացված մարդահամարի, մանրամասն չափագրման        |

|                |հետազոտության և  ազդեցությունների գնահատման         |

|                |տվյալները: Օտարվող սեփականության նկարագրության      |

|                |արձանագրության կազմման օրվանից հետո կատարված        |

|                |բարելավումների համար փոխհատուցում չի տրվում,        |

|                |բացառությամբ Օրենքով և  ՀՕՏՇ-ով սահմանված դեպքերի:  |

|                |Օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած         |

|                |ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ |

|                |նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց |

|                |փոխհատուցում տրվում է միայն ՀՕՏՇ-ով սահմանված       |

|                |դեպքերում և  կարգով: Մյուս բոլոր դեպքերում նշված    |

|                |իրավունքները դադարեցվում են` առանց փոխհատուցման     |

|                |իրավունքի:                                          |

|________________|____________________________________________________|

|Բացառիկ` գերակա |Հասարակության և  պետության կարիքների համար          |

|հանրային շահ    |սեփականության օտարման սահմանադրական հիմքը:          |

|________________|____________________________________________________|

|Հողի օտարում    |Գործընթաց, որն ուղղված է ՀՀ կառավարության որոշմամբ  |

|                |բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված ֆիզիկական և   |

|                |իրավաբանական անձանց, ինչպես նաև  համայնքներին       |

|                |(սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և |

|                |Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի   |

|                |Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական |

|                |գրանցում ստացած կամ հաշվառված հողի կամ դրա մի մասի  |

|                |(և  դրան ամրակցված անշարժ գույքի, գույքային         |

|                |իրավունքների և  այլն) օտարումը հասարակության և      |

|                |պետության կարիքների համար` նախնական համարժեք        |

|                |փոխհատուցմամբ:                                      |

|________________|____________________________________________________|

|Փոխհատուցման    |Փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման       |

|իրավասություն   |աջակցություն, եկամտի փոխարինում և  վերաբնակեցում    |

|                |ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք    |

|                |պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց` կախված |

|                |նրանց կորուստների կամ ազդեցությունների բնույթից`    |

|                |նրանց տնտեսական, սոցիալական հիմքերը և  իրավունքները |

|                |վերականգնելու համար:                                |

|________________|____________________________________________________|

|Բարելավումներ   |Հողամասերում կառուցված շենքեր, շինություններ կամ    |

|                |կառույցներ (ստորգետնյա և  վերգետնյա), այդ թվում`    |

|                |բնակելի շինություններ` իր տնտեսական շինություններով |

|                |կամ կառույցներով, այգետնակը/ամառանոցը` այգեգործական |

|                |զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր        |

|                |տնտեսական շինություններով կամ կառույցներով,         |

|                |հասարակական և  արտադրական նշանակության              |

|                |շինությունները, կիսակառույց շինությունները, նոր     |

|                |կառուցված, ձեռք բերված կամ փոփոխություններ կրած և   |

|                |անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից    |

|                |հաշվառված անշարժ գույքը, որը դեռևս  չի ստացել       |

|                |պետական գրանցում, ենթակառուցվածքները, ինժեներական   |

|                |ցանցերը և  այլն, ինչպես նաև  հողամասի անբաժանելի    |

|                |բարելավումները:                                     |

|________________|____________________________________________________|

|Հյուրընկալող    |Համայնք, որը տեղակայված է այն տարածքի               |

|բնակչություն    |հարևանությամբ,  որտեղ Ծրագրի շահառուները կամավոր    |

|                |կտարաբնակեցվեն Ծրագրի շրջանակներում:                |

|________________|____________________________________________________|

|Տեղաբնիկներ (ՏԲ)|ԱԶԲ-ի Տեղաբնիկների վերաբերյալ քաղաքականության       |

|                |շրջանակներում կիրառվող «Տեղաբնիկ մարդիկ» տերմինը    |

|                |ենթադրում է ընդհանրական մի հասկացություն, որը       |

|                |դյուրին չէ մեկ բառով նկարագրելը: Ազգային/էթնիկ      |

|                |փոքրամասնություն տերմինը մեկն է այն տերմիններից, որը|

|                |վերաբերվում է ԱԶԲ քաղաքականության շրջանակներում     |

|                |ներկայացվող «տեղաբնիկ մարդիկ» հասկացությանը: Մյուս  |

|                |նմանօրինակ տերմիններն են` «մշակութային              |

|                |փոքրամասնություններ», «տեղաբնիկ մշակութային         |

|                |համայնքներ», «ցեղեր» «սոցիալապես խոցելի ցեղեր»,     |

|                |«բնիկներ» և  «աբորիգեններ»: Ընդունված կամ նախընտրելի|

|                |տերմինները կամ սահմանումները տարբեր երկրներում      |

|                |տարբեր են: «Տեղաբնիկներ» տերմինը օգտագործվում է     |

|                |ՄԱԿ-ի փաստաթղթերում և  ԱԶԲ-ի կողմից կիրառվում է     |

|                |միայն հարմարության տեսանկյունից: Հայաստանում ավելի  |

|                |կիրառելի է «ազգային փոքրամասնություն» տերմինը: Այդ  |

|                |իմաստով ԱԶԲ քաղաքականության շրջանակներում           |

|                |«տեղաբնիկներ» հասկացության համապատասխանության համար |

|                |«ազգային փոքրամասնությունը»-ը պետք է համարվի        |

|                |«ազգաբնակչության այն մասը, որն իր սոցիալական և      |

|                |մշակութային ինքնությամբ տարբերվում է գերակայող,     |

|                |հիմնական հասարակությունից, ինչի պատճառով զարգացման  |

|                |ընթացքում նրանք հավակնում են լինել խոցելի»:         |

|________________|____________________________________________________|

|Չձևակերպված     |ԱԵԱ-ն, որն օգտագործում է ազդեցության ենթակա         |

|օգտագործող      |հողակտորը կամ ակտիվը սեփականատիրոջ հետ              |

|                |չձևակերպված/բանավոր  համաձայնության հիման վրա, ինչը |

|                |գրավոր հավաստվում է սեփականատիրոջ կողմից (տեղեկանքի |

|                |կամ այլ ձևով):                                      |

|________________|____________________________________________________|

|Մարզ-Համայնք    |Հայաստանը բաժանված է 10 մարզի: Մարզի գործադիր       |

|                |կառավարման ղեկավարը մարզպետն է, որը նշանակվում է    |

|                |կառավարության կողմից: Մարզերից յուրաքանչյուրը       |

|                |բաժանված է համայնքների, որոնք կառավարվում են տեղական|

|                |ինքնակառավարման մարմինների կողմից և  կարող են       |

|                |բաղկացած լինել մեկ կամ մի քանի բնակավայրերից:       |

|                |Բնակավայրերը դասակարգվում են քաղաքների և  գյուղերի: |

|                |2007 թվականի դրությամբ ՀՀ-ն ունի 915 համայնք (որից  |

|                |49-ը` քաղաքային և  866-ը` գյուղական): Երևանը  նախկին|

|                |մարզային կարգավիճակի փոխարեն, այժմ ունի համայնքի    |

|                |կարգավիճակ և  ընտրված քաղաքապետ:                    |

|________________|____________________________________________________|

|Վերականգնում    |Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության            |

|                |շրջանակներում նախաձեռնվող փոխհատուցման              |

|                |միջոցառումներ, որոնք այլ են, քան օտարված ակտիվների  |

|                |փոխարինման արժեքի վճարումը:                         |

|________________|____________________________________________________|

|Վերաբնակեցում   |ԱԵԱ-ների կամ ԱԵՏՏ-ների ֆիզիկական տեղափոխում իրենց   |

|                |մինչ Ծրագիրն իրականացնելը բնակավայրից, որը պահանջում|

|                |է կացության կամ ակտիվների վերակառուցումը այլ        |

|                |վայրում:                                            |

|________________|____________________________________________________|

|Վերաբնակեցման   |Արժեք, որը պարտադիր պետք է փոխարինի ազդեցությանը    |

|արժեք           |ենթակա ակտիվը/առարկան նույն արժեքը և  որակը ունեցող |

|                |համարժեք ակտիվով առանց գործարքային և  այլ ծախսերի:  |

|                |Վերաբնակեցման արժեքը կարող է որոշվել տարբեր         |

|                |եղանակներով ելնելով ազդեցությանը ենթակա առարկայի    |

|                |տեսակից և   ծրագրում գործող պայմաններից հետևյալ     |

|                |կերպ. ա) հող` գործող շուկայական գինը, որը որոշվել է |

|                |հողի հետ կապված գործարքների հետազոտության հիման վրա,|

|                |կամ, եթե հողի շուկան բացակայում է, ազդեցության      |

|                |ենթակա հողակտորի մթերատու արժեքը/վերականգնման գինը, |

|                |բ) շենքեր` ազդեցությանը ենթակա շենքի ամբողջական     |

|                |վերականգնման գինը, ներառյալ շինարարական նյութերը,   |

|                |բանվորական ուժը և  տրանսպորտային ծախսերը առանց      |

|                |ամորտիզացիոն/փրկված նյութերի, գ) մշակաբույսեր`      |

|                |գործող շուկայական գինը և  դ) ծառեր` շուկայական      |

|                |գործակցով եկամտի կորուստներ (բերքատու/փայտանյութ    |

|                |հանդիսացող ծառեր) և  վերականգնման գինը (ոչ բերքատու |

|                |ծառեր/նորատունկեր):                                 |

|________________|____________________________________________________|

|Տարաբնակեցում   |Ծրագրի իրականացման արդյունքում ԱԵԱ-ների             |

|                |սեփականության և/կամ  կենսամակարդակի վրա բացասական   |

|                |ազդեցությունը մեղմացնելու համար նախատեսված բոլոր    |

|                |միջոցառումները, ներառյալ` փոխհատուցում,             |

|                |վերաբնակեցում (անհրաժեշտության դեպքում) և  հանրային |

|                |գույքի վերականգնում:                                |

|________________|____________________________________________________|

|Տարաբնակեցման   |Գործողությունների ժամանակացույց` տարաբնակեցման      |

|պլան/ծրագիր     |ռազմավարությունը, նպատակները, իրավունքները,         |

|                |գործողությունները, պարտավորությունները, մոնիտորինգը |

|                |և  գնահատումը հստակեցնող բյուջեի բաշխմամբ:          |

|________________|____________________________________________________|

|Խոցելի ԱԵՏՏ-ներ |Խոցելի են համարվում հետևյալ  ԱԵՏՏ-ները. ա) աղքատ    |

|                |ԱԵՏՏ-ներ, որոնց կազմում առկա ընտանիքը (ները)        |

|                |հաշվառված է (են) ընտանիքի անապահովության գնահատման  |

|                |համակարգում և  ստանում են ընտանեկան նպաստ,          |

|                |բ) ԱԵՏՏ-ներ, որոնք ղեկավարվում են կնոջ կողմից` առանց|

|                |ԱԵՏՏ այլ չափահաս աշխատունակ անդամի առկայության,     |

|                |գ) ԱԵՏՏ-ներ, որոնք ղեկավարվում են տարեց             |

|                |կենսաթոշակառուի կողմից` առանց ԱԵՏՏ այլ չափահաս      |

|                |աշխատունակ անդամի առկայության, դ) ԱԵՏՏ-ներ, որոնք   |

|                |ղեկավարվում են 1-ին և  2-րդ կարգի հաշմանդամների     |

|                |կողմից` առանց ԱԵՏՏ այլ չափահաս աշխատունակ անդամի    |

|                |առկայության:                                        |

|________________|____________________________________________________|

|Իրավական        |Այն ԱԵԱ-ները, ովքեր ազդեցության ենթակա հողամասի և   |

|կարգավիճակ      |դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ թեև       |

|ստանալու ենթակա |չունեն պետական գրանցում ստացած սեփականության կամ այլ|

|ԱԵԱ             |գույքային իրավունքներ, սակայն ունեն որոշակի օրինական|

|                |ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի կամ իրավական այլ|

|                |ակտի ուժով, կամ վերջիններիս գույքային իրավունքների  |

|                |ձեռքբերման հնարավորությունները ուղղակի բխում են կամ |

|                |սահմանված են ՀՀ իրավական ակտերով:                   |

|________________|____________________________________________________|

|Իրավական        |Այն ԱԵԱ-ները, ովքեր թեև  փաստացի տիրապետում և       |

|կարգավիճակ      |օգտագործում են ազդեցության ենթակա հողը և  դրան      |

|ստանալու        |ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի    |

|ոչ ենթակա ԱԵԱ   |հնարավորություն կամ ակնկալիք` ազդակիր հողամասի      |

|                |նկատմամբ ձեռք բերելու կամ ստանալու սեփականության կամ|

|                |այլ գույքային իրավունքներ:                          |

._____________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Ծրագրի պատմությունը

 

1. Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) համաձայնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը (ՀՀ կառավարություն) տրամադրել 60 մլն եվրո արժողությամբ վարկ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորելու համար: Սույն ՀՕՏԾ-ի առարկան Լանջիկից մինչև Գյումրի 27.4 կմ (կմ 90.200 - կմ 117-600) երկարությամբ ճանապարհահատվածի բարելավումն է Ծրագրի Տրանշ 3-ի ներքո: Ծրագիրն առաջացնում է էական հողի օտարման և շինությունների ապամոնտաժման ազդեցություն: Սույն ՀՕՏԾ-ն պատրաստվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ), Ծրագրի Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից` պլանավորելու և իրականացնելու համար Ծրագրի ՀՕՏ-ը: Սույն ՀՕՏԾ-ն հիմնված է ՀՀ համապատասխան օրենքների ու կարգավորումների, ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ 2009), ԵՆԲ-ի Սոցիալական ստանդարտների ու սկզբունքների հայտարարագրի և Պարտադրված Վերաբնակեցման ՈՒղեցույցի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) պահանջների վրա: ՀՕՏՇ-ն, ընդունված 2010 թ., վերանայվել է 2015 թ.-ին` Տրանշ 3-ի վերջնական ՀՕՏԾ-ի համար:

Սույն ՀՕՏԾ-ի պատրաստման և իրականացման պատասխանատվությունը կրում է ՏԿՆ-ն: ՀՕՏԾ մշակման համար ՏԿՆ-ն կիրառել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի (ԱՄՔ 2009) Վերաբնակեցման քաղաքականության մոդելը: Այս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԶԲ քաղաքականությունը կիրառվել է Մ1 մայրուղու այլ հատվածների վերակառուցման համար և այն նպատակով, որպեսզի մայրուղու վերակառուցման յուրաքանչյուր հատվածում պահպանվեն նմանատիպ գործառնական ստանդարտներ: Ծրագիրը դասակարգվել է որպես Ա կարգի ծրագիր ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի (ԳՁ 2009) համաձայն, քանի որ ավելի քան 200 անձինք կենթարկվեն էական ազդեցությունների, ներառյալ իրենց կողմից մշակվող գյուղատնտեսական հողի կամ եկամտի 10%-ից ավելի կորուստը կամ բնակելի վայրի և բիզնեսի վերաբնակեցումը:

2. Սույն վերջնական ՀՕՏԾ-ին նախորդել է 2012 թ. պատրաստված նախնական ՀՕՏԾ-ն, որը ընդգրկում էր Թալինը Գյումրիին կապող 45.8 կմ ավելի երկար ճանապարհահատված, որն այդ պահին հանդիսանում էր ԱԶԲ ծրագրի շրջանակը: Հետևելով զուգահեռ համաֆինանսավորման վերաբերյալ Եվրոպական ներդրումային Բանկի (ԵՆԲ) հետ 2013 թ. կնքված համաձայնագրին` ԱԶԲ նախնական ծրագրի շրջանակը կրճատվեց մինչև 18.7 կմ Թալին-Լանջիկ հատվածը, որի համար ԱԶԲ-ն կրում է լիարժեք երաշխիքների հաշվետվողականություն, իսկ 27.4 կմ Լանջիկ-Գյումրի հատվածի ՀՕՏԾ-ն գտնվում է ԵՆԲ կողմից ֆինանսավորման ներքո (ԵՆԲ հատված): Երաշխիքների համապատասխանության ստուգման հաշվետվողականությունը ԵՆԲ հատվածի ՀՕՏԾ-ի համար կրում է բացառապես ԵՆԲ-ն:

3. Ծրագիրը ներառում է գոյություն ունեցող միակողմանի 2 երթևեկելի գոտուց բաղկացած Մ1 մայրուղու վերակառուցումը միջազգային չափանիշներին համապատասխան 4 երթևեկելի գոտուց բաղկացած երկկողմ ավտոմայրուղու: Նոր ծրագիծն ընդհանուր առմամբ հետևում է գոյություն ունեցող մայրուղու առանցքին` նվազեցնելու համար ազդեցությունները, սակայն ներառում է նաև գոյություն ունեցող համայնքային դաշտավայրերի շրջանցումներ: Ազդեցության ենթակա հողերի մեծամասնությունը վարելահողեր են կամ արոտավայրեր:

4. Սույն ՀՕՏԾ-ն գնահատում է Ծրագրի ազդեցությունները և մանրամասնում պահանջվող փոխհատուցման և վերականգնման միջոցառումները` հիմք ընդունելով վերջնական մանրամասն նախագիծը, ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) վերջնական մարդահամարը և յուրաքանչյուր ազդեցության ենթակա հողամասի համար իրականացված Մանրամասն չափագրման հետազոտությունը (ՄՉՀ): Ազդեցության ենթակա հողամասերի և շինությունների գնահատումը հիմնված է փոխարինման արժեքի սակագների վրա: Ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) թիվը ստացվել է հողերի և գույքերի պաշտոնական գրանցումների հիման վրա և հաստատվել/թարմացվել է տուն-առ-տուն իրականացված մարդահամարի միջոցով: ԱԵԱ-ների սոցիալ-տնտեսական պատկերը ստացվել է տնային տնտեսությունների 30.6% ընտրանքով 2010 թ. իրականացված և 2014 թ. թարմացված սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) միջոցով:

 

Ծրագրի իրականացման ՀՕՏ - առնչվող պայմանները

 

5. Սույն ՀՕՏԾ պահանջների համաձայն` Ծրագրի իրականացումը հիմնված է հետևյալ պայմանների վրա.

1) Տրանշ 3 Ծրագրի ներքո ՀՕՏ-ի հետ առնչվող առաջադրանքների իրականացումը ԱԶԲ-ի և ԵՆԲ-ի զուգահեռ ֆինանսավորման շրջանակներում պայմանավորված է հետևյալով` ա) ԱԶԲ-ի ԱՄՔ-ն և ԵՆԲ-ի Սոցիալական ստանդարտների ու սկզբունքների հայտարարագրի և Պարտադրված Վերաբնակեցման ՈՒղեցույցը կկիրառվեն որպես Երաշխիքների քաղաքականություն տվյալ Ենթածրագրի համար; բ) ԵՆԲ-ն պատասխանատու կլինի հաստատել ՀՕՏԾ իրականացման Համապատասխանության հաշվետվությունները ԵՆ` Ենթածրագրի համար; և գ) ԵՆԲ-ն պատասխանատու կլինի վերանայելու համար երաշխիքների պահանջները կապված միայն ԵՆԲ ենթածրագրերի համար:

2) Շինարարական պայմանագրի իրականացման ձևաչափը պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏԾ-ի ավարտուն իրականացմանը պատրաստ փաստաթղթի վերջնականացում; բ) վերջնական ՀՕՏԾ-ի հրապարակում; և գ) մոբիլիզացմանը պատրաստ Արտաքին մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) վարձում:

3) Բուն շինարարական աշխատանքների մեկնարկը. պայմանավորված է համապատասխան ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացմամբ (փոխհատուցման/վերականգնման ամբողջական տրամադրում), ինչը արձանագրված կլինի ԵՆԲ-ի համար ընդունելի ԱՄԳ-ի կողմից պատրաստված Համապատասխանության հաշվետվությունում:

 

Ծրագրի ազդեցությունների ամփոփագիրը

 

6. Հիմք ընդունելով ազդեցությունների գնահատումը և ԱԵԱ-ների մարդահամարը` Ծրագիրը մշտական կօտարի 666 հողեր` ընդհանուր 1,243,054.64 քմ (124.3 հա) մակերեսով ինը համայնքներում: Դրանցից 345 հողեր 314,669.03 քմ-ով հանդիսանում են մասնավոր սեփականության հողեր (գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական, բնակելի, հասարակական և այլ հողեր)` կազմելով ընդհանուր հողերի 25.32%-ը; 297 հողեր 893,693.85 քմ մակերեսով հանդիսանում են համայնքային սեփականության հողեր` կազմելով ընդհանուր հողերի 71.89%-ը և 24 հողեր 34,691.74 քմ մակերեսով հանդիսանում են ՀՀ պետական սեփականություն:

7. Հողի սեփականության տեսակետից, բացի 893,693.85 քմ մակերեսով 297 հողամասերից (գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական, բնակելի, հասարակական և այլ հողեր), որը պատկանում է ինը համայնքների, իսկ 24-ը` պետությանը, մնացած 345 հողերը (31.47 հա) հանդիսանում են մասնավոր սեփականություն` ազդեցության ենթարկելով 507 տնային տնտեսությունների և 2560 անձանց: Մնացած 24 տնային տնտեսությունները 94 անձանցով համայնքային և պետական հողի վարձակալներ են (18 վարձակալ ԱԵՏՏ-ներ) և չձևակերպված օգտագործողներ (6 չձևակերպված օգտագործող ԱԵՏՏ-ներ): Ի լրումն, 86 տնային տնտեսություններ 352 անձանցով մասնավոր հողամասերի օգտագործողներ են: Բացի այդ, 11 անձինք հանդիսանում են ազդեցության ենթակա վարձու աշխատողներ:

8. Միջինում, յուրաքանչյուր տնային տնտեսություն կկորցնի 938.04 քմ վարելահող, որը կազմում է մասնավոր հողերի սեփականատերերի կողմից տիրապետվող ընդհանուր միջին հողային ռեսուրսների (7053.95 քմ) միջին հողային կորուստների 13.30%-ը: Համայնքային հողերի մեծամասնությունը արոտավայրեր են: Փոքր թվով վարելահողեր հանձնված են վարձակալության համայնքի 18 տնային տնտեսությունների, իսկ ևս վեց տնային տնտեսություններ առանց ձևակերպման օգտագործվում են համայնքային հողերը:

9. Ընդհանուր առմամբ, կտեղահանվեն 2496.49 քմ մակերեսով շինություններ (թվով` 26-ը), որը կհանգեցնի մեկ տնային տնտեսության և երեք ձեռնարկատիրական գործունեության վերաբնակեցմանը: Ընդհանուր առմամբ, վարելահողերի և բնակելի հողերի օտարման արդյունքում ազդեցության կենթարկվեն 334,151.95 քմ մշակաբույսեր: Ծրագրի տարածքի հիմնական մշակաբույսերը հանդիսանում են ցորենը, գարին, առվույտը, կորնգանը և կարտոֆիլը: Ծրագիրը ազդեցության կենթարկի նաև 83 պտղատու ծառեր, 28 փայտանյութ տվող ծառեր և 7 դեկորատիվ ծառեր:

10. 2677 ԱԵԱ-ներից բաղկացած ազդեցության ենթակա 530 տնային տնտեսություններից 93 -ը խոցելի տնային տնտեսություններ են, ներառյալ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և ընտանեկան նպաստ ստացող ԱԵՏՏ-ը,կանանց, կենսաթոշակառուների կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող ԱԵՏՏ-ները, ինչպես նաև 274-ը խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսություններ են, որոնք կորցնում են իրենց եկամուտ բերող գյուղատնտեսական հողի 10%-ից ավելին: Խոցելի և խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունները հանդիսանում են Ծրագրի կողմից առաջարկվող եկամտի վերականգնման և վերականգնողական օժանդակությունների համար թիրախային խմբերը:

11. Ծրագրի իրականացման արդյունքում չեն ակնկալվում ազդեցություններ տեղաբնիկ (ՏԲ) ժողովրդի վրա: Տեղաբնիկ ժողովրդի վրա ազդեցությունների գնահատումը իրականացվել է համաձայն Տեղաբնիկ ժողովուրդների վերաբերյալ ԱԶԲ ԱՔՀ 2009-ի և ԵՆԲ-ի Սոցիալական ստանդարտների ու սկզբունքների հայտարարագրի համաձայն: Ծրագիրը հիմնականում կազդի էթնիկ հայ ազգաբնակչության վրա, հետևաբար ԱԶԲ Տեղաբնիկ ժողովուրդների (ՏԲ) քաղաքականությունը չի կիրառվում:

 

Փոխհատուցման իրավասություններ և իրավունքներ

 

12. ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Ծրագիրը համաձայնեցված կերպով ղեկավարվում է ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող ԲՖԳ-ի համար պատրաստված և վերանայված ՀՕՏՇ-ով, որը հիմնված է ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ 2009 թ.) և ՀՀ օրենսդրության պահանջների վրա: Համաձայն 2015 թ. վերանայված ՀՕՏՇ-ի` փոխհատուցման, կամ առնվազն վերականգնման իրավունք ունեցող ԱԵԱ-ները հետևյալներն են. 1) գույքային իրավունք ունեցող ԱԵԱ-ներ, օրինականացման ենթակա ԱԵԱ-ներ, կամ իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ-ներ; 2) գրանցված կամ չգրանցված վարձակալներ և օգտագործողներ; 3) հողին ամրակցված շինությունների, մշակաբույսերի, ցանքերի կամ այլ օբյեկտների սեփականատերեր և օգտագործողներ, և 4) ԱԵԱ-ներ, որոնք կորցնում են ձեռնարկատիրական գործունեությունը, եկամուտը և աշխատանքը: Վերանայված ՀՕՏՇ-ի փոխհատուցման իրավունքների մատրիցան ներկայացված է ստորև: Ծրագրի շրջանակներում ՀՕՏ առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում և օժանդակություն ստանալու իրավունքներին համապատասխան, որը հնարավորինս պետք է համահունչ լինի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությանը (ԱՔՀ 2009 թ.), այնպես էլ ԲՖԳ-ի վերանայված ՀՕՏՇ-ին: Փոխհատուցման իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով: ԵՆԲ հատվածի համար կասեցման օրը 2015 թ. հունիսի 4-ն է, որը հանդիսանում է ազդեցության ենթակա գույքի նկարագրության արձանագրության կազմման օրը (ԱԵԱ-ների, ՏԿՆ և Ձեռք բերողի կողմից արձանագրությունների ստորագրումը): Քանի որ ազդեցության ենթակա գույքի նկարագրության արձանագրության կազմման օրը տարբեր կարող է լինել յուրաքանչյուր գույքի համար, նշված ամսաթիվը հանդիսանում է ԱԵԱ-ի, ՏԿՆ-ի և Ձեռք բերողի կողմից առաջին նկարագրության արձանագրության ստորագրման օրը, որտեղ արձանագրվում են իրականացված մարդահամարի, մանրամասն չափագրման հետազոտության և ազդեցությունների գնահատման տվյալները:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2016
N 9-Ն
Որոշում