ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
28 ապրիլի 2016 թվականի N 16
39. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ6 ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
FI No 81.437
Serapis No 2011-0566
Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ
Ֆինանսական պայմանագիր
Հայաստանի Հանրապետության
և
Եվրոպական ներդրումային բանկի
միջև
Երևան, 26-ը հունվարի, 2016 թվական
Լյուքսեմբուրգ, 29-ը հունվարի, 2016 թվական
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 1
1.01. ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ
1.02. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1.03. ՄԱՍՀԱՆՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ
1.04. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1.05. ՄԱՍՀԱՆՄԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ
1.06. ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԿԱՍԵՑՆԵԼԸ
1.07. ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ ՎԱՐԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
1.08. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎՃԱՐԸ
1.09. 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 2
2.01. ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ
2.02. ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ, ՏՈԿՈՍԸ ԵՎ ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ
2.03. ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 3
3.01. ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
3.01.Բ. ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇՆԵՐԸ
3.02. ԺԱՄԿԵՏԱՆՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐԸ
3.03. ՇՈՒԿԱՅԻ ԽԱԹԱՐՄԱՆ ԴԵՊՔ
ՀՈԴՎԱԾ 4
ՄԱՐՈՒՄ
4.01. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐՈՒՄԸ
4.02. ԿԱՄԱՎՈՐ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄԸ
4.02.Ա. ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
4.02.Բ. ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
4.02.Բ(1) ՖԻՔՍՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
4.02.Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
4.02.Գ. ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
4.03. ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄԸ
4.04. ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՀՈԴՎԱԾ 5
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
5.01. ՕՐԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԸ
5.02. ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՅՐԸ
5.03. ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՆՑՈՒՄ ՉԿԱՏԱՐՎԵԼԸ
5.04. ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ
5.05. ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 6
ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ
6.01. ՎԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 6.02. ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ 6.03. ԾՐԱԳՐԻ ՀԱՎԵԼՅԱԼ ԾԱԽՍԸ 6.04. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 6.05. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6.06. ՕՐԵՆՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ 6.07. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ 6.08. ԱՄՀ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 6.09. ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 6.10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՒՄԲԸ 6.11. ԵՆԲ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ 6.12. ՀԱՇՎԵՄԱՏՅԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ 6.13. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ 6.14. ԱՅԼ ՀՈԴՎԱԾ 7 ԵՐԱՇԽԻՔԸ 7.01. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՎԱՍԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ 7.02. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔԸ 7.03. ՆԵՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀՈԴՎԱԾ 8 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 8.01. ԾՐԱԳՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 8.02. ՎԱՐԿԱՌՈՒԻՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 8.03. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ 8.04. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԴՎԱԾ 9 ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ 9.01. ՀԱՐԿԵՐԸ, ՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԸ 9.02. ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ 9.03. ԱՎԵԼԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ՀՈԴՎԱԾ 10 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ 10.01. ՀԵՏՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ 10.02. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ 10.03. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ 10.04. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ ՀՈԴՎԱԾ 11 ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ 11.01. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ 11.02. ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ 11.03. ԲԱՆԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 11.04. ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԸ 11.05. ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ 11.06. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 11.07. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ 11.08. ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ 11.09. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 11.10. ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՀՈԴՎԱԾ 12 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ 12.01. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՂՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ 12.02. ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ 12.03. ԿՈՂՄԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 12.04. ԼԵԶՈՒՆ 12.05. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ 12.06. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ԱՌԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ԱՌԴԻՐ Ա ԱՌԴԻՐ Բ ԱՌԴԻՐ Գ ԱՌԴԻՐ Դ
ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՆՔՎԵԼ Է`
մի կողմից` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ի դեմս Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
պրն Գագիկ Խաչատրյանի (Վարկառու)
և,
մյուս կողմից` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ, նստավայրը` 98 - 100 boulevard Konrad Adenauer, L-2950 Luxembourg, ի դեմս
փոխտնօրեն
պրն Լասլո Բարանյայի (Բանկ)
միջև
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, ՈՐ`
1) Եվրոպական միության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ L 135 Պաշտոնական տեղեկագրում հրապարակված թիվ 466/2014/EU որոշման համաձայն` Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական միության խորհուրդը որոշում են կայացրել Բանկին տրամադրել երաշխիք Եվրոպայի միությունից դուրս ներդրումային ծրագրերին աջակցող ֆինանսավորման գործառնությունների շրջանակում վնասների դիմաց (Որոշում), և կնքվել է սույն որոշումը Օժանդակող համաձայնագիր Եվրոպական միության` ներկայացված Եվրոպական հանձնաժողովի կողմից, և Բանկի միջև, որի համաձայն` չվճարման դեպքում Եվրոպայի միությունը երաշխիքի միջոցով փոխհատուցում է, ի թիվս այլ հարցերի, նաև Վարկառուի հետ ֆինանսական գործառնությունների շրջանակներում Բանկի չստացած և Բանկին վճարվելիք գումարները (ԵՄ Երաշխիք): Սույն Ֆինանսական պայմանագրի (Պայմանագիր) ամսաթվի դրությամբ Հայաստանը հանդիսանում է նման իրավունքից օգտվող երկիր (ինչպես սահմանված է ստորև):
2) 2008 թվականի փետրվարի 29-ին Վարկառուն և Բանկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի գործունեությունը կարգավորող Շրջանակային համաձայնագիր (Շրջանակային համաձայնագիր), որը շարունակում է ամբողջովին ուժի մեջ լինել մինչև սույն Պայմանագրի ավարտը:
3) Վարկառուն սույնով հաստատում է, որ Ծրագիրը համապատասխանում է Շրջանակային համաձայնագրի գործողության շրջանակին, որի 7-րդ հոդվածով, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է, որ Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործունեության առնչությամբ օգտվում է նման գործունեության համար միջազգային հաստատությանը տրամադրվող առավել բարենպաստ պայմաններից կամ նման գործունեությունը կարգավորող միջազգային համաձայնագրով նախատեսված պայմաններից, եթե վերջիններն ավելի բարենպաստ են: Բանկը սույնով սահմանված կարգով Վարկառուին Վարկ է տրամադրում` հիմք ընդունելով, որ Շրջանակային համաձայնագրով Բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է և իրավունք ունի օգտվելու Շրջանակային համաձայնագրի մյուս միջազգային ֆինանսական հաստատություններին տրամադրվող պայմաններին հավասար պայմաններից:
4) Վարկառուն նշել է, որ իր տրանսպորտի և կապի նախարարության միջոցով (Օժանդակող) հանձն է առնում իրականացնել ծրագիր` Հայաստանի կենտրոնական մասում գտնվող Վանաձորի և Հայաստանի ու Վրաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած Մ6 միջպետական ճանապարհի 90 կիլոմետր երկարությամբ հատվածի վերականգնման և արդիականացման նպատակով, որն առավել մանրամասն նկարագրված է Ա Առդիրում (Ծրագիր) սահմանված տեխնիկական նկարագրում («Տեխնիկական նկարագիր»):
5) Բանկի գնահատմամբ` Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 102 000 000 (հարյուր երկու միլիոն) եվրո, և Վարկառուն նշել է, որ մտադիր է Ծրագիրը ֆինանսավորել հետևյալ կերպով.
Աղբյուր Գումար (եվրո)
Վարկ Ասիական զարգացման բանկից 51.00 մլն
Վարկ Բանկից 51.00 մլն
ԸՆԴԱՄԵՆԸ 102.00 մլն
6) Ներածական (5) դրույթում սահմանված ֆինանսավորման պլանը կատարելու նպատակով Վարկառուն Բանկից խնդրել է 51 000 000 (հիսունմեկ միլիոն) եվրո վարկ, որը կտրամադրվի Բանկի սեփական միջոցներից և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Ռուսաստանում 2014-2020 թվականների արտաքին փոխատվության մանդատին (Մանդատ) համապատասխան:
7) Բանկը, գտնելով, որ Ծրագրի ֆինանսավորումը գտնվում է իր գործառույթների շրջանակում և համահունչ է Մանդատի նպատակներին, ինչպես նաև հաշվի առնելով սույն Ներածական դրույթներում ներկայացված հայտարարությունները և փաստերը, որոշում է կայացրել բավարարել Վարկառուի դիմումը` սույն Ֆինանսական պայմանագրով (Պայմանագիր) Վարկառուին տրամադրելով 51 000 000 (հիսունմեկ միլիոն) եվրո վարկ` պայմանով, որ Բանկից Վարկի չափը չի գերազանցում ներածական (5) դրույթում սահմանված Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոս):
8) Հայաստանի Կառավարությունը լիազորել է ստանալու 51 000 000 (հիսունմեկ միլիոն) եվրոյի չափով Վարկ` սույն Պայմանագրում ամրագրված դրույթների համաձայն:
9) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար պրն Գագիկ Խաչատրյանը պատշաճ կերպով լիազորված է ստորագրելու սույն Պայմանագիրը Վարկառուի համար և Վարկառուի անունից:
10) Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել է կամ կկնքի համաձայնագիր Վարկառուի հետ («ԱԶԲ-ից Վարկային համաձայնագիր»), որով ԱԶԲ-ը համաձայնել է կամ կհամաձայնի Վարկառուին Վարկ տրամադրել Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Ի հավելումն` ԱԶԲ-ը Օժանդակողի հետ կնքել է կամ կկնքի ծրագրի համաձայնագիր` Ծրագրի իրականացման առնչությամբ (ծրագրի համաձայնագիրը և ԱԶԲ փոխատվության համաձայնագիրը համատեղ` «ԱԶԲ-ից Վարկային փաստաթղթեր»):
11) Բանկը և Եվրոպական Հանձնաժողովը նպատակահարմարության դեպքում միջազգային այլ ֆինանսական հաստատությունների հետ միասին կնքել են «Համագործակցություն Հարևանության ներդրումային գործիքի (ՀՆԳ) շրջանակներում» շրջանակային համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2009 թ. դեկտեմբերի 21-ին («ՀՆԳ շրջանակային համաձայնագիր»): Նախատեսվում է, որ Ծրագիրը կարող է օգտվել ՀՆԳ դրամաշնորհից: Որպես այդպիսիք` Բանկը, Վարկառուն և/կամ Եվրոպական հանձնաժողովը (նպատակահարմարության դեպքում) կարող են կնքել համաձայնագիր, որը սահմանում է ՀՆԳ շրջանակներում համագործակցության պայմանները` Վարկառուի հետ կնքած իրենց համապատասխան ֆինանսական համաձայնագրերի (եթե կիրառելի է) իրականացման նպատակով (»ՀՆԳ համաձայնագիր», և ՀՆԳ շրջանակային համաձայնագրի, և եթե կիրառելի է, Եվրոպական հանձնաժողովի և Վարկառուի միջև կնքած ֆինանսական համաձայնագրի հետ համատեղ` «ՀՆԳ փաստաթղթեր»):
12) Բանկի կանոնադրությունը նախատեսում է, որ Բանկը պետք է ապահովի իր միջոցների հնարավորինս ռացիոնալ օգտագործումը` Եվրոպական միության շահերից ելնելով, և, համապատասխանաբար, Բանկից Վարկի գործառնությունների պայմանները պետք է համահունչ լինեն Եվրոպական միության համապատասխան քաղաքականությանը:
13) Բանկը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը էական դեր ունի Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերին առնչվող` բնապահպանական և սոցիալական ռիսկերի, այդ թվում` մարդու իրավունքների խախտման դեպքերի նվազեցման գործում, և այդ նպատակով մշակել է Բանկի Թափանցիկության քաղաքականությունը, որի նպատակն է ամրապնդել ԵՆԲ խմբի հաշվետվողականության մակարդակը շահագրգիռ անձանց առջև:
14) Բանկի կողմից անձնական տվյալների մշակումը կատարվում է Եվրոպական միության` Եվրոպական միության հաստատությունների և մարմինների կողմից անձնական տվյալների մշակման դեպքում անհատների իրավունքների պաշտպանության և այդպիսի տվյալների ազատ տեղաշարժի վերաբերյալ կիրառելի օրենսդրությանը համապատասխան:
15) Կնքելով սույն Պայմանագիրը` Վարկառուն ընդունում է, որ Բանկի համար պարտադիր է ապահովել համապատասխանությունը կիրառելի ցանկացած Պատժամիջոցների ցանկի հետ (ինչպես սահմանված է ստորև) և, հետևաբար, չի կարող ուղղակի կամ անուղղակի կերպով միջոցներ տրամադրել Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի կամ ի նպաստ վերջինիս:
ԵԼՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԻՑ` սույնով համաձայնեցվում է հետևյալը.
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
ա) Մեկնաբանումը
Սույն Պայմանագրում
i) Հղումները հոդվածներին, ներածական դրույթներին (Պայմանագրի նախաբանի համապատասխան պարբերություններին), Առդիրներին և Հավելվածներին, եթե այլ բան հստակ սահմանված չէ, հղումներ են, համապատասխանաբար, սույն Պայմանագրի հոդվածներին, ներածական դրույթներին, առդիրներին և հավելվածներին:
ii) Հղումները օրենքի դրույթին հղումներ են տվյալ դրույթին` փոփոխություններով և լրացումներով կամ կրկին ընդունված տարբերակով:
iii) Հղումները այլ համաձայնագրի կամ գործիքի հղումներ են տվյալ համաձայնագրին կամ գործիքին` փոփոխված, նորացված, լրացված, երկարաձգված կամ խմբագրված տարբերակով:
բ) Սահմանումները
Սույն Պայմանագրում`
Ծանուցման «Ընդունման վերջնաժամկետ» նշանակում է`
ա) առաքման օրը Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 16:00-ն, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օրը` Լյուքսեմբուրգի ժամանակով մինչև ժամը 14:00-ը, կամ
բ) հաջորդ աշխատանքային օրը Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 11:00-ն, եթե ծանուցումն առաքվել է աշխատանքային օրը` Լյուքսեմբուրգի ժամանակով ժամը 14:00-ից հետո, կամ առաքվել է ոչ աշխատանքային օր:
«Ընդունված տրանշ» նշանակում է` Հատկացումն ընդունելու վերջնաժամկետին կամ դրանից առաջ Վարկառուի կողմից պատշաճ կերպով և նշված պայմաններին համապատասխան ընդունված` Մասհանման առաջարկին առնչվող Տրանշ:
«Լիազորություն» նշանակում է` լիազորում, թույլտվություն, համաձայնություն, հաստատում, որոշում, լիցենզիա, ազատում, փաստաթղթերի ներկայացում, նոտարական վավերացում կամ գրանցում տրամադրող փաստաթուղթ:
«ԱԶԲ»-ն ունի Ներածական (10) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«ԱԶԲ-ից Վարկային համաձայնագիր»-ը ունի Ներածական (10) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«ԱԶԲ-ից Վարկային փաստաթղթեր»-ը ունի Ներածական (10) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Աշխատանքային օր» նշանակում է` ցանկացած օր (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի), երբ Բանկը և առևտրային բանկերը Լյուքսեմբուրգում բաց են հիմնական գործունեության համար:
«Վերահսկողության փոփոխության դեպք»-ը ունի 4.03.Ա(5) հոդվածում իրեն վերագրված նշանակությունը:
«Օրենքի փոփոխության դեպք»-ը ունի 4.03.Ա(3) հոդվածում իրեն վերագրված նշանակությունը:
«Հանձնաժողով»-ը ունի Ներածական (11) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Պայմանագիր»-ը ունի Ներածական (7) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Վարկ»-ը ունի 1.01-ին հոդվածում իրեն վերագրված նշանակությունը:
«ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ»-ը ունի 12.05-րդ հոդվածում իրեն վերագրված նշանակությունը:
«Պարտքային փաստաթուղթ» նշանակում է`
ա) գործիք, ներառյալ ցանկացած ստացական կամ հաշվի քաղվածք, որը հաստատում է Վարկ, ավանդ, կանխավճար կամ նմանօրինակ եղանակով տրամադրված վարկ մարելու պարտավորությունը կամ հանդիսանում է այդպիսին (ներառյալ, առանց բացառության, վարկի տրամադրումը վերաֆինանսավորման կամ մարման ժամկետների փոփոխության համաձայնագրի ներքո),
բ) պարտավորություն, որը հաստատվում է պարտատոմսով, առանց գրավադրման պարտատոմսով կամ պարտքի գրավոր այլ ապացույցով, կամ
գ) պարտավորության երաշխիք, որն առաջանում է մեկ այլ պարտապանի պարտքային փաստաթուղթ ներքո` պայմանով, որ յուրաքանչյուր դեպքում նման պարտավորությունը կարգավորվի ոչ թե Հայաստանի, այլ իրավական այլ համակարգով:
«Հետաձգման դիմաց փոխհատուցում» նշանակում է` փոխհատուցում, որը հաշվարկվում է Մասհանման հետաձգված կամ ժամանակավորապես կասեցված գումարի վրա այնպիսի տոկոսադրույքով (եթե մեծ է զրոյից), որով`
- այդ գումարի նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը, եթե այն Վարկառուին վճարվեր Մասհանման սահմանված օրը,
գերազանցում է
- համապատասխան Միջբանկային դրույքաչափը (մեկամսյա դրույքաչափ)` հանած 0.125% (12.5 բազիսային կետ), բացառությամբ այն դեպքերի, երբ այդ թիվը փոքր է զրոյից, որի դեպքում այն սահմանվում է զրոյին հավասար:
Այս փոխհատուցումը հաշվեգրվում է Մասհանման սահմանված օրվանից մինչև Մասհանման օրը կամ, ըստ հանգամանքների, մինչև, սույն Պայմանագրի համաձայն, Ընդունված տրանշը չեղարկելու օրը:
«Մասհանման ընդունում» նշանակում է` Վարկառուի կողմից պատշաճ կերպով համաստորագրված Մասհանման առաջարկի օրինակ:
«Մասհանման ընդունման վերջնաժամկետ» նշանակում է` Մասհանման առաջարկում նշված` վերջինիս լրանալու օրը և ժամը:
«Մասհանման օր» նշանակում է` Բանկի կողմից Տրանշը փաստացի հատկացնելու օր:
«Մասհանման առաջարկ» նշանակում է` Առդիր Գ.1-ում սահմանված ձևաչափին հիմնականում համապատասխանող նամակ:
«Խաթարման դեպք» նշանակում է` հետևյալ երկուսը միաժամանակ կամ դրանցից մեկը.
ա) էական խաթարում վճարման կամ հաղորդակցման այն համակարգերում կամ ֆինանսական այն շուկաներում, որոնց միջոցով կատարվում են սույն Պայմանագրով նախատեսված վճարումները, կամ
բ) ցանկացած այլ իրավիճակ, որի հետևանքով խաթարվում են (տեխնիկական կամ համակարգային բնույթի այլ պատճառներով) Բանկի կամ Վարկառուի գանձապետական կամ վճարային գործողությունները` խոչընդոտ դառնալով, որ Կողմը`
i) կատարել սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները, կամ
ii) հաղորդակցվել մյուս կողմերի հետ,
և սույն խաթարումը (վերոնշյալ ա կամ բ կետերում նշված դեպքերում) չի առաջացել այն Կողմի մեղքով, որի գործողությունները խաթարվել են, կամ դուրս է այդ Կողմի վերահսկողությունից:
«ԵՆԲ վարկային հաշիվ» նշանակում է` Վարկառուի հաշիվ, որին Բանկի կողմից կատարվում են հատկացումներ, և որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող` Վարկառուի միասնական գանձապետական հաշվի ենթահաշիվ է, առանձնացված է Վարկառուի բոլոր այլ ակտիվներից, և որից վճարումներ են կատարվում բացառապես Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրին և համապատասխան այլ համաձայնագրերին համապատասխան, եթե այդպիսիք առկա են:
«Շրջակա միջավայրի և սոցիալական սկզբունքների ու չափանիշերի մասին ԵՆԲ հայտարարություն» նշանակում է` ԵՆԲ կայքում հրապարակված հայտարարություն, որը սահմանում է Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ Բանկի չափանիշները և տարբեր կողմերի պատասխանատվությունը:
«Իրավունքից օգտվող պետություն» նշանակում է` ցանկացած պետություն, որը նշված է Որոշման III Առդիրում, որը Որոշման 4 (2) և 18-րդ հոդվածների համաձայն` ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Եվրոպական հանձնաժողովի կողմից, կամ` ցանկացած այլ պետություն, որի վերաբերյալ Եվրոպայի խորհրդարանը և Խորհուրդը որոշում են կայացրել` Որոշման 4 (1) հոդվածի համաձայն:
«Շրջակա միջավայր» նշանակում է հետևյալը` հաշվի առնելով ազդեցությունը մարդու առողջության և սոցիալական բարեկեցության վրա.
ա) կենդանական և բուսական աշխարհ,
բ) հող, ջուր, օդ, կլիմա և լանդշաֆտ,
գ) մշակութային ժառանգություն և
դ) կառուցապատված միջավայր,
և ընդգրկում է նաև առանց սահմանափակման աշխատանքային հիգիենան և անվտանգությունը, ինչպես նաև հանրային առողջությունն ու անվտանգությունը:
«Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան» նշանակում է` առաջարկվող Ծրագրի առնչությամբ մշակված և Բանկի կողմից հաստատված` բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:
«Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության ուսումնասիրություն» նշանակում է` բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման վերջնարդյունք հանդիսացող ուսումնասիրություն, որտեղ նշվում և գնահատվում են առաջարկվող Ծրագրի հետ կապված` բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցությունները և առաջարկվում են այդ ազդեցությունները կանխելու, նվազեցնելու և/կամ փոխհատուցելու միջոցներ: Այս ուսումնասիրությունը ենթակա է հանրային քննարկման` Ծրագրի ուղղակի և անուղղակի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր» նշանակում է` ա) բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն, բ) Շահագրգիռ կողմերի ներգրավման պլան և գ) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան:
«Բնապահպանական և սոցիալական չափանիշներ» նշանակում է`
ա) Ծրագրի և Օժանդակողի նկատմամբ կիրառելի` բնապահպանական օրենքներ և սոցիալական օրենքներ,
բ) Բնապահպանական և սոցիալական սկզբունքների ու չափանիշերի մասին ԵՆԲ հայտարարություն և
գ) Բնապահպանական և սոցիալական փաստաթղթեր:
«Բնապահպանական կամ սոցիալական հաստատում» նշանակում է` թույլտվություն, լիցենզիա, լիազորում, համաձայնություն կամ այլ հաստատում, որը պահանջվում է բնապահպանական օրենքով կամ սոցիալական օրենքով` Ծրագրի հետ կապված շինարարության կամ գործունեության առնչությամբ:
«Բնապահպանական կամ սոցիալական հայց» նշանակում է` որևէ անձի կողմից ցանկացած հայց, ընթացակարգ, պաշտոնական ծանուցում կամ հետաքննություն, որն իրականացվում է Ծրագրի վրա ազդեցություն ունեցող` բնապահպանական կամ սոցիալական հարցերի առնչությամբ, ներառյալ բնապահպանական և սոցիալական որևէ չափանիշի խախտումը կամ ենթադրվող խախտումը:
«Բնապահպանական հաստատում» նշանակում է` Բնապահպանական օրենքով պահանջվող ցանկացած լիազորում:
«Բնապահպանական օրենք» նշանակում է`
ա) Եվրոպական միության իրավունք` ներառյալ սկզբունքներն ու չափանիշերը,
բ) Հայաստանի օրենքները և կանոնակարգերը և
գ) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված և վավերացված կամ այլ կերպով Հայաստանի Հանրապետությունում կիրառելի և պարտադիր բնույթ ունեցող միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ,
որոնց հիմնական նպատակն է շրջակա միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը կամ բարելավումը:
«ԵՄ երաշխիք»-ը ունի Ներածական (1) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«EUR» կամ «եվրո» նշանակում է` Եվրոպական միության այն Անդամ պետությունների օրինական արժույթը, որոնք ընդունում կամ ընդունել են այն որպես իրենց արժույթ` Եվրոպական միության մասին պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի կամ դրանց հաջորդող պայմանագրերի համապատասխան դրույթների համաձայն:
«ԵՎՐԻԲՈՐ»-ը ունի Բ Առդիրում իրեն վերագրված նշանակությունը:
«Պարտավորությունները չկատարելու դեպք» նշանակում է` 10.01-ին հոդվածում նշված հանգամանքներից, դեպքերից կամ իրադարձություններից որևէ մեկը:
«Հասանելիության վերջնաժամկետ» նշանակում է` 2020 թվականի հունվարի 3:
«Ահաբեկչության ֆինանսավորում» նշանակում է` ցանկացած եղանակով միջոցների ուղղակի կամ անուղղակի տրամադրում կամ հավաքագրում այն մտադրությամբ կամ իմացությամբ, որ դրանք ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու են այնպիսի հանցագործություններ կատարելու նպատակով, որոնք նկարագրված են ահաբեկչության դեմ պայքարի մասին ԵՄ Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 2002/475/JHA շրջանակային որոշման 1-4-րդ հոդվածներում:
«Ֆիքսված տոկոսադրույք» նշանակում է` Բանկի կողմից սահմանվող տարեկան տոկոսադրույք, որը, կիրառելի սկզբունքներին համապատասխան, ժամանակ առ ժամանակ սահմանվում է Բանկի կառավարման մարմինների կողմից Ֆիքսված տոկոսադրույքով Վարկերի համար, որը արտահայտվում է Տրանշի արժույթով, և որի նկատմամբ կիրառվում են հավասար պայմաններ, ինչպես կապիտալի հետվճարման և տոկոսի վճարման համար:
«Ֆիքսված տոկոսադրույքով տրանշ» նշանակում է` Տրանշ, որի նկատմամբ կիրառվում է Ֆիքսված տոկոսադրույքը:
«Լողացող տոկոսադրույք» նշանակում է` Ֆիքսված սպրեդով լողացող տոկոսադրույք, այսինքն` Բանկի կողմից Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաջորդ հաշվետու ժամանակահատվածի համար սահմանված տարեկան տոկոսադրույք, որը հավասար է Համապատասխան միջբանկային դրույքաչափին գումարած Սպրեդը:
«Լողացող տոկոսադրույքի կողմնորոշիչ ժամանակահատված» նշանակում է` մեկ Վճարման ամսաթվից մինչև հաջորդ համապատասխան Վճարման ամսաթիվն ընկած յուրաքանչյուր ժամանակահատված: Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածն սկսվում է Տրանշի Մասհանման օրվանից:
«Լողացող տոկոսադրույքով տրանշ» նշանակում է` Տրանշ, որի նկատմամբ կիրառվում է Լողացող տոկոսադրույքը:
«Շրջանակային համաձայնագիր»-ը ունի Ներածական (2) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Բնական միջավայրերի հրահանգ» նշանակում է` 1992 թվականի մայիսի 21-ի` Խորհրդի` բնական միջավայրերի և կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակների պահպանության մասին 92/43/EEC հրահանգ` ժամանակ առ ժամանակ կատարված փոփոխություններով:
«ԱՄԿ» նշանակում է` Աշխատանքի միջազգային կազմակերպություն:
«ԱՄԿ չափանիշներ» նշանակում է` ԱՄԿ ցանկացած միջազգային պայմանագիր, կոնվենցիա կամ համաձայնագիր, որը Հայաստանն ստորագրել և վավերացրել է, կամ որը այլ կերպ կիրառելի և պարտադիր է Հայաստանի համար, ինչպես նաև` Աշխատանքի հիմնական ստանդարտներ (ինչպես սահմանված է Աշխատանքում հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին ԱՄԿ հռչակագրում):
«Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք» նշանակում է` 4.03.Ա հոդվածով նախատեսված վաղաժամ մարման դեպք:
«ՀՁՎՊ» նշանակում է` Ծրագրին առնչվող` հողերի ձեռքբերման և վերաբնակեցման պլան:
«Վարկ» նշանակում է` սույն Պայմանագրով Բանկից ժամանակ առ ժամանակ հատկացվող Տրանշների հանրագումար:
«Մանդատ»-ը ունի Ներածական (6) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Շուկայի խաթարման դեպք» նշանակում է հետևյալ հանգամանքներից յուրաքանչյուրը`
ա) Բանկի ողջամիտ կարծիքով` տեղի են ունեցել դեպքեր կամ հանգամանքներ, որոնք բացասաբար են ազդում Բանկի համար իր ֆինանսավորման աղբյուրների հասանելիության վրա,
բ) Բանկի կարծիքով` ֆինանսավորման իր մշտական աղբյուրներից հասանելի չեն միջոցներ` համապատասխան արժույթով և/կամ մարման ժամկետով Տրանշը պատշաճ կերպով ֆինանսավորելու և/կամ այդ Տրանշի փոխհատուցման պայմանները կատարելու համար,
գ) Լողացող տոկոսադրույքով վճարվող կամ վճարման ենթակա տոկոսով Տրանշի առնչությամբ`
i) տվյալ Տրանշի Լողացող տոկոսադրույքի հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածում ֆինանսավորման իր աղբյուրներից (օրինակ` դրամական շուկայից) միջոցներ ձեռք բերելու համար Բանկի ծախս, որը որոշում է Բանկը, գերազանցում է Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը, կամ
ii) Բանկը որոշում է, որ բացակայում են տվյալ Տրանշի արժույթի համար Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը որոշելու համար պատշաճ և արդար միջոցները, կամ Համապատասխան միջբանկային կիրառելի դրույքաչափը հնարավոր չէ որոշել` Առդիրի սահմանմանը համապատասխան:
«Էական անբարենպաստ փոփոխություն» նշանակում է` ցանկացած դեպք կամ իրավիճակի փոփոխություն, որը, Բանկի կարծիքով, էական անբարենպաստ ազդեցություն ունի`
ա) սույն Պայմանագրի ներքո իր պարտավորությունները կատարելու Վարկառուի կարողության վրա կամ Ծրագրին առնչվող` իր պարտավորությունները կատարելու` Օժանդակողի կարողության վրա,
բ) Վարկառուի կամ Օժանդակողի գործունեության, գործառնությունների, գույքի, պայմանների (ֆինանսական կամ այլ) կամ հեռանկարների վրա, կամ
գ) Բանկին տրամադրվող երաշխիքի վավերականության, հարկադիր կատարման, ուժի մեջ լինելու, դասակարգման կամ արժեքի վրա կամ սույն Պայմանագրի համաձայն Բանկի իրավունքների կամ իրավական պաշտպանության միջոցների վրա:
«Մարման ամսաթիվ» նշանակում է` 4.01Ա(բ)(iv) հոդվածով սահմանված` Տրանշի վերջին հետվճարման ամսաթիվ:
«Փողերի լվացում» նշանակում է`
ա) սեփականության փոխակերպում կամ փոխանցում` տեղյակ լինելով, որ սեփականությունը գոյացել է հանցավոր գործունեության կամ նման գործունեությանը մասնակցելու հետևանքով, նպատակ ունենալով թաքցնելու կամ քողարկել գույքի ապօրինի ծագումը կամ աջակցելու այդ գործունեության մեջ ներգրավված անձին` իր գործողության իրավական հետևանքներից խուսափելու համար,
բ) սեփականության իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, տնօրինման, տեղաշարժի, դրան առնչվող իրավունքների կամ դրա պատկանելության թաքցնելը կամ քողարկելը` տեղյակ լինելով, որ սեփականությունը գոյացել է հանցավոր գործունեության կամ այդ գործունեությանը մասնակցելու հետևանքով,
գ) սեփականության ձեռքբերում, տնօրինում կամ օգտագործում` ստանալու պահին տեղյակ լինելով, որ սեփականությունը գոյացել է հանցավոր գործունեության կամ այդ գործունեությանը մասնակցելու հետևանքով, կամ
դ) նախորդ կետերում նշված գործողությունների կատարմանը մասնակցություն, առնչություն, կատարելու փորձեր և դրանց կատարմանն օժանդակում, նպաստում, դրանց դյուրացում կամ դրանց վերաբերյալ խորհրդատվություն:
«ՀՆԳ»-ը ունի Ներածական (11) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«ՀՆԳ փաստաթղթեր»-ը ունեն Ներածական (11) դրույթում իրենց վերագրված նշանակությունը:
«ՀՆԳ շրջանակային համաձայնագիր»-ը ունի Ներածական (11) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Վճարման ամսաթիվ» նշանակում է` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16 և հոկտեմբերի 16` մինչև Մարման ամսաթիվը` բացառությամբ այն դեպքերի, եթե նման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ինչը նշանակում է`
ա) Ֆիքսված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` հաջորդ Համապատասխան աշխատանքային օրը` առանց 3.01-ին հոդվածով նախատեսված` վճարման ենթակա տոկոսի ճշգրտման, և
բ) Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` տվյալ օրացուցային ամսվա հաջորդ օրը, եթե այդպիսին առկա է, որը Համապատասխան աշխատանքային օր է, կամ, հակառակ դեպքում, մոտակա նախորդ օրը, որը Համապատասխան աշխատանքային օր է` բոլոր դեպքերում 3.01-ին հոդվածով նախատեսված` վճարման ենթակա տոկոսի համապատասխան ճշգրտմամբ:
«Վաղաժամ մարման գումար» նշանակում է` 4.02.Ա հոդվածի համաձայն Վարկառուի կողմից վճարվելիք Տրանշի գումար:
«Վաղաժամ մարման ամսաթիվ» նշանակում է` ամսաթիվ, որը պետք է լինի Վճարման ամսաթիվ, որով Վարկառուն առաջարկում է վճարել Վաղաժամ մարման գումարը:
«Վաղաժամ մարման դեպք» նշանակում է` 4.03.Ա հոդվածում նկարագրված դեպքերից ցանկացածը:
«Վաղաժամ մարման փոխհատուցում» նշանակում է` վաղաժամ մարվող կամ չեղարկվող մայր գումարի առնչությամբ Բանկի կողմից Վարկառուին ներկայացված գումար, որը հավասար է`
ա) այն տոկոսը, որը կգումարվեր Վաղաժամ մարման գումարին Վաղաժամ մարման ամսաթվից մինչև Մարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում, եթե այն կատարված չլիներ, և
բ) այն տոկոսը, որը կգումարվեր վերոնշյալ ժամանակահատվածում, եթե այն հաշվարկված լիներ Վերաբաշխման դրույքաչափով` 0.15% պակաս (տասնհինգ բազիսային կետ):
Վերոնշյալ ընթացիկ արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար հաշվարկային դրույքաչափով, որը կիրառելի է յուրաքանչյուր Վճարման ամսաթվի դրությամբ:
«Վաղաժամ մարման ծանուցում» նշանակում է` 4.02.Գ հոդվածի համաձայն Բանկից Վարկառուին ներկայացված գրավոր ծանուցում:
«Վաղաժամ մարման դիմում» նշանակում է` 4.02.Ա հոդվածի համաձայն Վարկառուից Բանկին ներկայացված` Վարկը ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարելու մասին գրավոր դիմում:
«Արգելված վարքագիծ» նշանակում է` Ահաբեկչության ֆինանսավորում, Փողերի լվացում կամ Արգելված գործելակերպ:
«Արգելված գործելակերպ» նշանակում է`
ա) Բռնի գործելակերպ, որը նշանակում է ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ կողմի կամ կողմի գույքի վնաս հասցնելը կամ վատթարացնելը, կամ վնաս հասցնելու կամ վատթարացնելու սպառնալիքը` ոչ պատշաճ կերպով կողմի գործողությունների վրա ազդելու համար.
բ) Հանցավոր համաձայնության գործելակերպ, որը ենթադրում է երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնություն` ոչ պատշաճ նպատակների հասնելու համար` ներառյալ անպատշաճ կերպով երրորդ կողմի գործողությունների վրա ազդելը,
գ) Կոռուպցիոն գործելակերպ, որը ենթադրում է կողմերից մեկին ուղղակի կամ անուղղակի կերպով արժեքավոր որևէ բան առաջարկելը, տալը, նրանից ստանալը կամ պահանջելը` ոչ պատշաճ կերպով մյուս կողմի գործողությունների վրա ազդելու համար,
դ) Խարդախ գործելակերպ, որը ենթադրում է որևէ գործողություն կամ բացթողում, ներառյալ խեղաթյուրումը, որը գիտակցաբար կամ անխոհեմաբար մոլորեցնում է կամ փորձում է մոլորեցնել կողմին` ֆինանսական կամ այլ շահ ստանալու կամ պարտավորությունից խուսափելու նպատակով, կամ
ե) Խոչընդոտող գործելակերպ, որը սույն Վարկը կամ Ծրագրին առնչվող` Պարտադրման, Հանցավոր համաձայնության, Կոռուպցիոն կամ Խարդախ գործելակերպերի քննության առնչությամբ ենթադրում է` ա) քննության իրեղեն ապացույցները միտումնավոր ոչնչացնելը, կեղծելը, փոփոխելը կամ թաքցնելը և/կամ քննությանն առնչվող տեղեկությունները չհայտնելու կամ քննության իրականացումը կանխելու նպատակով որևէ կողմին սպառնալը, հետապնդելը կամ ահաբեկելը, կամ բ) աուդիտի պայմանագրային իրավունքների իրականացմանը կամ տեղեկատվության հասանելիությանն էապես խոչընդոտելուն ուղղված գործողություններ:
«Ծրագիր»-ը ունի Ներածական (4) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Ծրագրի իրականացման խումբ» նշանակում է` Օժանդակողի Տրանսպորտային ծրագրերի իրականացման գրասենյակ, որը հիմնադրվել է 2006 թվականին` որպես պետական հաստատություն, Համաշխարհային բանկի, միջազգային ֆինանսական այլ հաստատությունների, դոնորների և Վարկառուի կողմից ֆինանսավորվող տրանսպորտային ծրագրերն իրականացնելու նպատակով:
«Օժանդակող»-ը ունի Ներածական (4) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Վերաբաշխման դրույքաչափ» նշանակում է` փոխհատուցման հաշվարկման օրվա դրությամբ Ֆիքսված տոկոսադրույքով այն վարկերի համար գործող Ֆիքսված տոկոսադրույք` արտահայտված նույն արժույթով, որոնց համար գործում են տոկոսի վճարման նույն պայմանները և Մարման ամսաթվի մասով նույն հետվճարման պայմանները, որոնք գործում են այն Տրանշի դեպքում, որի համար առաջարկվում կամ հայցվում է վաղաժամ մարում: Այն դեպքերի համար, երբ ժամանակահատվածը 48 ամսից կարճ է, կիրառվում է դրամական շուկայում գործող ամենամոտ համարժեք դրույքաչափը, որն է Համապատասխան միջբանկային դրույքաչափը` հանած 0.125% (12.5 բազիսային կետ)` մինչև 12 (տասներկու) ամիս տևողությամբ ժամանակահատվածի համար: 12-48 ամիսների միջև ընկած ժամանակահատվածների համար կիրառվում է սվոպային տոկոսադրույքների մասով սակարկային դրույքը, որը հրապարակվում է Ռոյթերզ գործակալության կողմից` համապատասխան արժույթի համար, և կիրառվում է Բանկի կողմից հաշվարկման պահին:
«Համապատասխան աշխատանքային օր» նշանակում է` օր, երբ Նյու Յորքում բանկերը բաց են բնականոն գործունեության համար:
«Միջբանկային Համապատասխան դրույքաչափ» նշանակում է` ԵՎՐԻԲՈՐ:
«Ճանապարհային անվտանգության համար հատկացում» նշանակում է` 3 000 000 (երեք միլիոն) եվրո գումարի հատկացում Ծրագրի շրջանակներում ճանապարհային անվտանգության միջամտությունների, այդ թվում` կարողությունների զարգացման և վթարավտանգ հատվածների բարեկարգման համար:
«Պատժամիջոցների ենթարկված անձինք» նշանակում է` Պատժամիջոցների մեկ կամ մեկից ավելի ցանկերում ընդգրկված ցանկացած անհատ կամ կազմակերպություն:
«Պատժամիջոցների ցանկեր» նշանակում է`
ա) Եվրոպական միության կողմից սահմանված` տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակիչ միջոցներ և զենքի վաճառքի արգելքներ` համաձայն «Եվրոպական միության մասին» պայմանագրի V բաժնի 2-րդ գլխի, ինչպես նաև «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի 215-րդ հոդվածի, ինչը հասանելի է ԵՄ պաշտոնական վեբ-կայքերում` http://eeas.europa.eu/cfsp/sanctions/consol-list/index_en.htm և http://eeas.europa.eu/cfsp/sanctions/docs/measures_en.pdf-ում, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում են, կամ` ցանկացած հաջորդ էջում, կամ
բ) Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից սահմանված` տնտեսական, ֆինանսական և առևտրային սահմանափակիչ միջոցներ և զենքի վաճառքի արգելքներ` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 41-րդ հոդվածի, ինչը հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական վեբ-կայքում` http://www.un.org/Docs/sc/committeess/INTRO.htm, որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում և լրացվում է, կամ` ցանկացած հաջորդ էջում:
«Մասհանման սահմանված ամսաթիվ» նշանակում է` ամսաթիվ, որով, 1.02.Բ հոդվածի համաձայն, նախատեսվում է հատկացնել Տրանշը:
«Ապահովում» նշանակում է` ցանկացած գրավ` սեփականության իրավունքը գրավառուին փոխանցելով, գրավական, սեփականության պահման իրավունք, պահանջի փոխանցում, հիփոթեք, կամ որևէ անձի պարտավորությունները ապահովող այլ փաստաթուղթ կամ համանման իրավական ուժ ունեցող ցանկացած այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն:
«Սոցիալական իրավունք» նշանակում է հետևյալից յուրաքանչյուրը.
ա) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական հարցերին առնչվող կիրառելի օրենքներ, կանոններ կամ կանոնակարգեր,
բ) ԱՄԿ ստանդարտներ և
գ) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված և վավերացված կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելի և պարտադիր բնույթ ունեցող ՄԱԿ-ի պայմանագրեր, կոնվենցիաներ կամ համաձայնագրեր մարդու իրավունքների վերաբերյալ:
«Սոցիալական հարցեր» նշանակում է հետևյալից մեկը կամ բոլորը` i) աշխատանքի և զբաղվածության պայմաններ, ii) աշխատանքի վայրում առողջություն և անվտանգություն, iii) բնիկ ժողովուրդների, ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի իրավունքների ու շահերի պաշտպանություն և ամրապնդում, iv) մշակութային ժառանգություն (նյութական և ոչ նյութական), v) հասարակության առողջություն, անվտանգություն և ապահովություն, vi) անհատների պարտադրված ֆիզիկական վերաբնակեցում և/կամ տնտեսական տեղահանում և ապրուստի միջոցների կորուստ և vii) հասարակության մասնակցություն և շահագրգիռ կողմերի ներգրավվածություն:
«Սպրեդ» նշանակում է` 28.5 բկ (բազիսային կետ):
«Շահագրգիռ կողմերի ներգրավվածության պլան» նշանակում է` շահագրգիռ կողմերի ներգրավման պլան, որը մշակվել է առաջարկվող Ծրագրի առնչությամբ և հաստատվել Բանկի կողմից:
«Հարկ» նշանակում է` ցանկացած հարկ, տուրք, գանձում կամ համանման բնույթի ցանկացած այլ վճար կամ պահում (ներառյալ վերոնշյալ վճարումները չկատարելու կամ ուշացնելու համար վճարման ենթակա տուգանքները կամ տոկոսները):
«Տեխնիկական նկարագրություն»-ը ունի Ներածական (4) դրույթում իրեն վերագրված նշանակությունը:
«Տրանշ» նշանակում է` սույն Պայմանագրով կատարված կամ կատարվելիք հատկացում: Այն դեպքում, երբ չի ստացվել Մասհանման ընդունման ծանուցումը, Տրանշը նշանակում է 1.02.Բ հոդվածի համաձայն առաջարկվող Տրանշ:
ՀՈԴՎԱԾ 1
Վարկ և հատկացումներ
1.01. Վարկի գումարը
Սույն Պայմանագրով Բանկը Վարկառուին տրամադրում է, իսկ Վարկառուն ընդունում է 51 000 000 (հիսունմեկ միլիոն) եվրո գումարի չափով վարկ (Վարկ)` Ծրագիրը ֆինանսավորելու համար:
1.02. Մասհանման ընթացակարգը
1.02.Ա. Տրանշները
Բանկը հատկացնում է Վարկը առավելագույնը 15 (տասնհինգ) Տրանշով: Յուրաքանչյուր Տրանշի գումարը, եթե այն Վարկի չօգտագործված մնացորդ չէ, կազմում է նվազագույնը 1 000 000 (մեկ միլիոն) ԱՄՆ դոլար:
Բանկը Վարկառուին չպետք է ուղարկի մեկից ավելի Մասհանման առաջարկ օրացուցային մեկ ամսվա համար, և սույն Պայմանագրով օրացուցային մեկ ամսվա ընթացքում չպետք է կատարվի մեկից ավելի Տրանշի հատկացում:
1.02.Բ. Մասհանման առաջարկը
Վարկառուի դիմումն ստանալով և պայմանով, որ տեղի չի ունեցել և չի շարունակվում 1.06.Բ հոդվածում նշված որևէ դեպք, Բանկը Վարկառուին ուղարկում է Մասհանման առաջարկ` Տրանշի Մասհանման նպատակով: Մասհանման առաջարկը Վարկառուի ստանալու ժամկետը ամենաուշը Միջոցների հասանելիության վերջնաժամկետից 10 (տասը) օր առաջ է: Մասհանման առաջարկում նշվում են.
ա) Տրանշի գումարը,
բ) Մասհանման սահմանված ամսաթիվը, որը Համապատասխան աշխատանքային օր է և ընկնում է Մասհանման առաջարկի ամսաթվից առնվազն 10 (տասը) օր հետո և Միջոցների ստացման վերջնաժամկետի ամսաթվի օրը կամ դրանից առաջ,
գ) Տրանշի տոկոսադրույքի հիմքը, այն է` i) Ֆիքսված տոկոսադրույքով Տրանշ, կամ ii) Լողացող տոկոսադրույքով Տրանշ, յուրաքանչյուր դեպքում` 3.01-ին հոդվածի համապատասխան դրույթների համաձայն,
դ) Տրանշի տոկոսի վճարման պարբերականությունը` 3.01-ին հոդվածի դրույթներին համապատասխան,
ե) Տրանշի առաջին Վճարման ամսաթիվը,
զ) Տրանշի մայր գումարի հետվճարման պայմանները` 4.01-ին հոդվածի դրույթներին համապատասխան,
է) Տրանշի մայր գումարի հետվճարման առաջին և վերջին ամսաթվերը,
ը) Ֆիքսված տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Ֆիքսված տոկոսադրույքը, իսկ Լողացող տոկոսադրույքով Տրանշի դեպքում` Սպրեդը, որը կիրառելի է մինչև Մարման ամսաթիվը, և
թ) Մասհանման ընդունման վերջնաժամկետը:
1.02.Գ Մասհանման ընդունումը
Վարկառուն կարող է ընդունել Մասհանման առաջարկը` Բանկ ուղարկելով Մասհանման ընդունման ծանուցում Մասհանման ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ: Մասհանման ընդունման ծանուցմանը կից ներկայացվում են.
ա) IBAN ծածկագիրը (կամ տեղական բանկային գործելակերպին համապատասխան ձևաչափը) և SWIFT BIC-ը` ԵՆԲ Վարկային հաշվի համար, որին 1.02.Դ հոդվածին համապատասխան` կատարվում է Տրանշի փոխանցումը, ներառյալ հղումները Հայաստանի կենտրոնական բանկի այն թղթակցային հաշիվներին, որոնք անհրաժեշտ է օգտագործել Մասհանման նպատակներով,
բ) աշխատանքային կարգով Հայաստանի կենտրոնական բանկից հաստատում` ազատ տեքստի/ազատ ձևաչափի սվիֆտ հաղորդագրության տեսքով, որում նույնականացվում է ԵՆ` Վարկային հաշվի հաշվետերը, և
գ) Մասհանման ընդունման ծանուցումն ստորագրելու համար լիազորված անձի կամ անձանց լիազորման ապացույցները և տվյալ անձի կամ անձանց ստորագրությունների նմուշները:
Կասկածից խուսափելու նպատակով` եթե համապատասխան Մասհանման ընդունման ծանուցման հետ միաժամանակ Վարկառուն չի ներկայացնում Մասհանման նոր առաջարկին վերաբերող` վերոնշյալ «ա» և «գ» պարբերություններում նշված ապացույցներն ու փաստաթղթերը, Բանկն իրավունք ունի ենթադրելու, որ նախկինում ներկայացված IBAN ծածկագիրը, SWIFT BIC-ը և ստորագրման լիազորումը շարունակում են մնալ կիրառելի և վավեր: Եթե Մասհանման ընդունման վերջնաժամկետի օրը կամ դրանից առաջ Մասհանման առաջարկը պատշաճ կերպով ընդունվել է Վարկառուի կողմից` առաջարկի պայմաններին համապատասխան, Բանկը տրամադրում է Վարկառուին Ընդունված տրանշը` համապատասխան Մասհանման առաջարկին և սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:
Համարվում է, որ Վարկառուն մերժել է Մասհանման առաջարկը, եթե Մասհանման ընդունման վերջնաժամկետի օրը կամ դրանից առաջ առաջարկը պատշաճ կերպով չի ընդունվել` իր պայմանների համաձայն:
1.02.Դ. Մասհանման հաշիվը
Հատկացումը կատարվում է ԵՆԲ Վարկային հաշվին: ԵՆԲ Վարկային հաշիվը Վարկառուի սեփական բանկային հաշիվն է:
Որպես ԵՆԲ Վարկային հաշիվ` կարող է նշվել միայն մեկ հաշիվ:
1.03. Մասհանման արժույթը
Բանկի կողմից բոլոր Տրանշները հատկացվում են եվրոյով:
1.04. Մասհանման պայմանները
1.04.Ա. Առաջին Տրանշը
1.02-րդ հոդվածին համապատասխան` առաջին Տրանշի հատկացումը կատարվում է, եթե Մասհանման սահմանված ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային օր առաջ Բանկն ստանում է հետևյալ փաստաթղթերը կամ ապացույցները` իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ.
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրամադրված` անգլերեն լեզվով իրավական կարծիք Վարկառուի կողմից սույն Պայմանագիրը պատշաճ կերպով կնքելու և պայմանագրի վավերական, հարկադիր կատարման ենթակա և պարտադիր լինելու բնույթի վերաբերյալ: Տվյալ իրավական կարծիքը պետք է հիմնավորված լինի կամ դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի կողմից սույն Պայմանագիրը կնքելու լիազորումը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համապատասխան, սույն Պայմանագրի պատշաճ վավերացումը հաստատող ապացույցներ,
բ) անգլերեն լեզվով ապացույց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար պրն Գագիկ Խաչատրյանը սույն Պայմանագիրը Վարկառուի համար և Վարկառուի անունից ստորագրելու համար ունի համապատասխան լիազորում և իրավունքներ,
գ) ապացույց, որ Վարկառուն և Օժանդակողը ձեռք են բերել սույն Պայմանագրի և Ծրագրի առնչությամբ պահանջվող բոլոր անհրաժեշտ լիազորումները,
դ) ապացույց, որ Օժանդակողը շարունակում է պահպանել Ծրագրի իրականացման գրասենյակը` համարժեք ռեսուրսներով և պատշաճ որակավորմամբ անձնակազմով,
ե) ապացույց, որ Բանկի կողմից սահմանված կամ վերոնշյալ «ա» պարբերությամբ նախատեսված իրավական կարծիքում նշված արժութային հսկողությանն առնչվող համաձայնությունները, որոնք Վարկառուին անհրաժեշտ են հատկացումները ստանալու, Վարկը հետ վճարելու, տոկոսները վճարելու և սույն Պայմանագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար, պատշաճ կերպով ստացվել են, վավերական են և հարկադիր կատարման ենթակա,
զ) ապացույց 1.08-րդ հոդվածով նախատեսված գնահատման վճարն ամբողջությամբ վճարելու վերաբերյալ,
է) ապացույց, որ պատշաճ կերպով ստորագրվել և ԱԶԲ-ից հանձնվել են Վարկային փաստաթղթերը և ՀՆԳ փաստաթղթերը (եթե կիրառելի է), կատարվել են դրանց ուժի մեջ մտնելու նախապայմանները, կամ դրանց կատարումը մերժվել է, և որ Վարկառուն իրավունք ունի դրանց ներքո առհանումներ կատարելու,
ը) Հիմնականում II Հավելվածում սահմանված ձևաչափով կազմված գրավոր հաստատում կամ համարժեք փաստաթուղթ` տրված համապատասխան իրավասու մարմնի կողմից, որով հաստատվում է, որ Ծրագիրը համապատասխանում է Բնական միջավայրերի հրահանգի դրույթներին, և (i) գնումների պլան, որն ընդգրկում է կիրառելի գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկը, նախատեսվող բյուջեն, մրցույթների ազգային կամ միջազգային լինելը, նախատեսվող բոլոր պայմանագրերի ցանկը և Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում դրանց` ակնկալվող հրապարակման ամսաթիվը, պայմանագրի մեկնարկը, տևողությունը և տեսակը:
1.04.Բ. Երկրորդ տրանշը
Առանց ազդելու 1.04.Գ հոդվածում (Բոլոր Տրանշները) սահմանված` բոլոր Տրանշների համար պահանջվող նախապայմանների վրա` 1.02-րդ հոդվածի ներքո երկրորդ Տրանշի հատկացումը կատարվում է, եթե Մասհանման սահմանված ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային օր առաջ Բանկն ստանում է հետևյալ փաստաթղթերը կամ ապացույցները` իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ.
ա) եթե Բանկի կողմից անհրաժեշտ է համարվում, Օժանդակողից`
(i) հաստատված ՀՁՎՊ օրինակը,
(ii) անկախ ուսումնասիրության օրինակը, որով հաստատվում է ՀՁՎՊ իրականացումը` ապացուցելով, որ ձեռք բերված հողի 100%-ը տրամադրվել է Օժանդակողին, և
(iii) գրավոր հաստատում համապատասխան իրավասու մարմնի կողմից, որ Եվրոպական միության 2008/96/EC հրահանգի սկզբունքներին համապատասխան կատարված ճանապարհային անվտանգության աուդիտի հանձնարարականները ներառվել են Ծրագրի վերջնական նախագծում, կամ` այդ հանձնարարականները չկատարելու հիմնավորումը:
բ) Ծրագրի համար ստացված` բնապահպանական և շինարարական բոլոր թույլտվությունների օրինակները,
գ) գրավոր հաստատում համապատասխան իրավասու մարմնի կողմից, որ, 1991 թվականի Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության (ESPOO) կոնվենցիային համապատասխան, որին Հայաստանը միացել է 1997 թվականի փետրվարի 21-ին, Ծրագիրը չի առաջացնում նշանակալի անդրսահմանային անբարենպաստ ազդեցություններ, և
դ) ապացույց, որ Ծրագրին առնչվող շինարարական աշխատանքների պայմանագրի մասին հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում:
1.04.Գ. Բոլոր Տրանշները
1.02-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Տրանշի, այդ թվում` առաջին և երկրորդ Տրանշների հատկացումը կատարվում է, եթե.
ա) Առաջարկվող Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային օր առաջ Բանկն ստանում է հետևյալ փաստաթղթերը կամ ապացույցները` իր պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ (բացառապես իր հայեցողությամբ)`
i) Դ Առդիրի ձևանմուշով ներկայացված հավաստագիր Վարկառուից` ստորագրված Վարկառուի լիազոր ներկայացուցչի կողմից և թվագրված ոչ շուտ, քան Մասհանման սահմանված ամսաթվից 30 (երեսուն) օր առաջ,
ii) Մասհանման ընդունման ծանուցումն ստորագրելու համար լիազորված անձի կամ անձանց լիազորման ապացույցները և տվյալ անձի կամ անձանց ստորագրությունների վավերացված նմուշները` բացառությամբ այն դեպքի, եթե ստորագրման լիազորման այդ ապացույցը և ստորագրության նմուշը նախապես չեն տրամադրվել 1.04-րդ հոդվածին համապատասխան և չեն փոփոխվել (կասկածից խուսափելու նպատակով` եթե համապատասխան Մասհանման ընդունման ծանուցման հետ միաժամանակ Վարկառուն չի ներկայացնում ստորագրման լիազորման ապացույց և ստորագրության նմուշ նոր Մասհանման առնչությամբ, Բանկն իրավունք ունի ենթադրելու, որ նախկինում ներկայացված ստորագրման լիազորման ապացույցը և ստորագրության նմուշը շարունակում են մնալ կիրառելի և վավեր),
iii) բացառությամբ առաջին Տրանշի մասհանման դեպքի` ապացույց, որ ԱԶԲ-ից Վարկային փաստաթղթերը և ՀՆԳ փաստաթղթերը (եթե կիրառելի է) շարունակում են մնալ ամբողջովին ուժի մեջ, վավեր և հարկադիր կատարման ենթակա, և դրանցում նշված Մասհանման բոլոր պայմանները կատարվել են,
iv) հաստատում, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա, և տեղի չեն ունեցել այնպիսի դեպքեր կամ հանգամանքներ, որոնք, Բանկի ողջամիտ կարծիքով, կարող են անբարենպաստ կերպով ազդել Շրջանակային համաձայնագրի իրավական, վավերական, պարտադիր և հարկադիր հարկադիր կատարման ենթակա լինելու բնույթի վրա,
v) ցանկացած այլ լիազորման կամ այլ փաստաթղթի, կարծիքի կամ հավաստման օրինակ, որը, ըստ Բանկի կողմից Վարկառուին ծանուցման, անհրաժեշտ կամ ցանկալի է սույն Պայմանագրի և դրանով նախատեսված գործարքների կնքման և կատարման համար կամ դրանց վավերականության և հարկադիր կատարման համար, և
vi) ապացույց, որով փաստվում է, որ համապատասխան Տրանշի առհանումից հետո Վարկի ընդհանուր գումարը չի գերազանցի համապատասխան Մասհանման առաջարկի օրվանից 12 (տասներկու) ամսվա ընթացքում Ծրագրի առնչությամբ փաստացի կատարված ծախսերի ընդհանուր գումարը կամ այդ ծախսերի վճարման համար պայմանագրով հանձնառված ընդհանուր գումարը` մինչև համապատասխան Մասհանման առաջարկի ամսաթիվը:
բ) Առաջարկվող Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ`
i) 6.07-րդ հոդվածի համաձայն կրկնվող հավաստիացումները և երաշխիքները բոլոր առումներով ճիշտ են,
ii) ԵՄ երաշխիքը վավերական է, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա, և տեղի չեն ունեցել այնպիսի դեպքեր կամ հանգամանքներ, որոնք, Բանկի ողջամիտ կարծիքով, կարող են անբարենպաստ կերպով ազդել ԵՄ երաշխիքի իրավական, վավերական, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա լինելու բնույթի վրա կամ այդ երաշխիքի հիմունքով Բանկի` պահանջ ներկայացնելու իրավունքի վրա,
iii) Շրջանակային համաձայնագիրը վավերական է, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա, և տեղի չեն ունեցել այնպիսի դեպքեր կամ հանգամանքներ, որոնք, Բանկի ողջամիտ կարծիքով, կարող են անբարենպաստ կերպով ազդել Շրջանակային համաձայնագրի իրավական, վավերական, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա լինելու բնույթի վրա, և
iv) տեղի չի ունեցել որևէ դեպք կամ հանգամանք, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կհամարվեր`
Ա) Պարտավորությունը չկատարելու դեպք կամ
Բ) Վաղաժամ մարման դեպք,
որը շարունակում է մնալ չկարգավորված, կամ որից չեն հրաժարվել, կամ որը կարող է առաջանալ առաջարկվող Տրանշի Մասհանման հետևանքով:
1.05. Մասհանման հետաձգումը
1.05.Ա. Հետաձգման հիմքերը
Վարկառուի գրավոր դիմումի հիման վրա Բանկը հետաձգում է ցանկացած Ընդունված տրանշի հատկացումը մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Վարկառուի նշած ամսաթիվը, որը պետք է լինի Մասհանման սահմանված ամսաթվից 6 (վեց) ամսից ոչ ուշ, և ոչ ուշ, քան Մասհանման առաջարկում նշված` Տրանշի առաջին հետվճարման օրվանից 60 (վաթսուն) օր առաջ: Այս դեպքում Վարկառուն վճարում է Հետաձգման փոխհատուցումը, որը հաշվարկվում է Մասհանման հետաձգված գումարի վրա:
Հատկացումը հետաձգելու վերաբերյալ ցանկացած դիմում տվյալ Տրանշի նկատմամբ ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե այն ներկայացվել է Մասհանման սահմանված ամսաթվից առնվազն 5 (հինգ) Աշխատանքային օր առաջ:
Եթե Ընդունված տրանշի համար 1.04-րդ հոդվածում նշված պայմաններից որևէ մեկը չի կատարվել նշված ամսաթվի և Մասհանման սահմանված ամսաթվի դրությամբ (կամ Մասհանման ակնկալվող ամսաթվի դրությամբ, եթե նախորդ հատկացումը հետաձգվել է), ապա հատկացումը հետաձգվում է մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, որը պետք է լինի ոչ շուտ, քան Մասհանման բոլոր պայմանները կատարելու օրվանից 5 (հինգ) Աշխատանքային օր հետո (առանց ազդելու Բանկի իրավունքի վրա` ժամանակավորապես կասեցնել և/կամ չեղարկել Վարկի չհատկացված մասը` ամբողջությամբ կամ մասամբ, 1.06.Բ հոդվածի համաձայն): Այս դեպքում Վարկառուն վճարում է Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված Մասհանման գումարի վրա:
1.05.Բ. 6 (վեց) ամսով հետաձգված մասհանումը չեղյալ ճանաչելը
Բանկը կարող է, այդ մասին գրավոր ծանուցելով Վարկառուին, չեղարկել 1.05.Ա հոդվածի համաձայն ընդհանուր 6 (վեց) ամսից ավել հետաձգված հատկացումը: Չեղարկված գումարը մնում է հասանելի Մասհանման համար` 1.02-րդ հոդվածին համապատասխան:
1.06. Չեղյալ ճանաչելը և կասեցնելը
1.06.Ա. Վարկառուի` չեղյալ ճանաչելու իրավունքը
Վարկառուն կարող է, ցանկացած ժամանակ Բանկին գրավոր ծանուցելով, ամբողջությամբ կամ մասամբ չեղարկել Վարկի չհատկացված մասը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Այնուամենայնիվ, ծանուցումը չի տարածվում այն Ընդունված տրանշի վրա, որի Մասհանման սահմանված ամսաթիվը, ծանուցման ամսաթվից սկսած, 5 (հինգ) Աշխատանքային օրվա ընթացքում է:
1.06.Բ. Բանկի` կասեցնելու և չեղյալ ճանաչելու իրավունքը
ա) Բանկը կարող է, Վարկառուին գրավոր ծանուցելով, ցանկացած ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել և/կամ չեղարկել Վարկի չհատկացված մասը, ընդ որում` այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես.
i) եթե եղել է Վաղաժամ մարման դեպք կամ Պարտավորությունը չկատարելու դեպք կամ այնպիսի դեպք կամ հանգամանք, որը ժամանակի ընթացքում կամ սույն Պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կարող է հանդիսանալ Վաղաժամ մարման դեպք կամ Պարտավորությունը չկատարելու դեպք, կամ
ii) եթե Հայաստանի Հանրապետությունը այլևս Իրավունքից օգտվող պետություն չէ Մանդատի ներքո կատարվող գործառնությունների համար, կամ եթե Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կորցնում են ԵՄ Երաշխիքից օգտվելու իրավունքը:
բ) Բանկը նաև կարող է ժամանակավորապես կասեցնել Վարկի այն մասը, որի վերաբերյալ ինքը չի ստացել Մասհանման ընդունման ծանուցում, ընդ որում` այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, եթե տեղի է ունեցել Շուկայի խաթարման դեպք:
գ) Ցանկացած ժամանակավոր կասեցում շարունակվում է, քանի դեռ Բանկը չի դադարեցրել այն կամ չի չեղարկել կասեցված գումարը:
1.06.Գ. Տրանշը կասեցնելու և չեղյալ ճանաչելու համար նախատեսված հատուցումը
1.06.Գ(1) ԿԱՍԵՑՈՒՄԸ
Եթե Բանկը ժամանակավորապես կասեցնում է Ընդունված տրանշը Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք կամ Պարտավորությունը չկատարելու դեպք տեղի ունենալու հետևանքով, Վարկառուն Բանկին է վճարում Հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է կասեցված Մասհանման գումարի վրա:
1.06.Գ(2) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ա) Եթե 1.06.Ա հոդվածի համաձայն` Վարկառուն չեղարկում է`
i) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, ապա Վարկառուն փոխհատուցում է Բանկին 4.02.Բ հոդվածով սահմանված կարգով, և
ii) Լողացող տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, կամ Վարկի այլ մասը, որը Ընդունված տրանշ չէ, ապա փոխհատուցումը վճարման ենթակա չէ:
բ) Եթե Բանկը չեղարկում է`
i) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, որը Ընդունված տրանշ է, Վաղաժամ մարման փոխհատուցելի դեպք տեղի ունենալու հետևանքով կամ 1.05.Բ հոդվածի համաձայն, ապա Վարկառուն Բանկին է վճարում Վաղաժամ մարման փոխհատուցում, և
ii) Ընդունված տրանշը` Պարտավորությունը չկատարելու դեպք տեղի ունենալու հետևանքով, ապա Վարկառուն փոխհատուցում է Բանկին 10.03-րդ հոդվածով սահմանված կարգով:
Բացառությամբ վերոնշյալ դեպքերի` Բանկի կողմից Տրանշը չեղյալ հայտարարվելու բոլոր մյուս դեպքերում փոխհատուցում չի վճարվում:
Փոխհատուցումը հաշվարկվում է` համարելով, որ չեղարկված գումարը հատկացվել է և հետ վճարվել Մասհանման սահմանված օրը կամ այնքանով, որքանով տվյալ պահին տրանշի հատկացումը հետաձգված կամ ժամանակավորապես կասեցված է` չեղարկման ծանուցման ամսաթվի դրությամբ:
1.07. Չեղյալ ճանաչելը Վարկի ժամկետը լրանալուց հետո
Միջոցների հասանելիության վերջնաժամկետին հաջորդող օրը, եթե Բանկի հետ գրավոր այլ հատուկ համաձայնություն ձեռք չի բերվել, Վարկի այն մասը, որի առնչությամբ Մասհանման ընդունում չի կատարվել 1.02.Գ հոդվածին համապատասխան, ինքնաբերաբար չեղարկվում է` առանց Բանկի կողմից Վարկառուին որևէ ծանուցում ուղարկվելու և առանց Կողմերի համար պարտավորություններ առաջացնելու:
1.08. Գնահատման վճարը
Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում Վարկառուն Բանկին վճարում է Ծրագրի առնչությամբ Բանկի իրականացրած գնահատման դիմաց գնահատման վճար կամ ապահովում է այդ վճարման կատարումը: Գնահատման վճարի գումարը կազմում է 50 000 եվրո (հիսուն հազար եվրո):
1.09. 1-ին հոդվածի համաձայն վճարման ենթակա գումարները
1.05-րդ, 1.06-րդ և 1.08-րդ հոդվածներով նախատեսված գումարները ենթակա են վճարման եվրոյով: Դրանք ենթակա են վճարման Վարկառուի կողմից Բանկի պահանջը ստանալու օրվանից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի պահանջում նշված ավելի երկար ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 2
Վարկը
2.01. Վարկի գումարը
Վարկը կազմում է Բանկի կողմից Վարկի շրջանակներում հատկացված Տրանշների ընդհանուր գումարը, որոնք Բանկը հաստատում է` 2.03-րդ հոդվածի համաձայն:
2.02. Հետվճարման արժույթը, տոկոսը և այլ գանձումներ
Յուրաքանչյուր Տրանշի առնչությամբ վճարման ենթակա տոկոսը, մարումները և այլ վճարները Վարկառուն վճարում է եվրոյով:
Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման տվյալ վճարման միջոցով:
2.03. Բանկի կողմից հաստատումը
Յուրաքանչյուր Տրանշի հատկացումից հետո` 10 (տասը) օրվա ընթացքում, Բանկը Վարկառուին է ներկայացնում 4.01-ին հոդվածում նշված մարման ժամանակացույցը` նպատակահարմարության դեպքում նշելով տվյալ Տրանշի Մասհանման ամսաթիվը, հատկացված գումարը, մարման պայմանները և տոկոսադրույքը:
ՀՈԴՎԱԾ 3
Տոկոս
3.01. Տոկոսադրույքը
3.01.Ա. Ֆիքսված տոկոսադրույքով տրանշները
Ֆիքսված տոկոսադրույքով յուրաքանչյուր Տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն կիսամյակային կտրվածքով վճարում է Ֆիքսված տոկոսադրույքով տոկոս Վճարման համապատասխան ամսաթվերին, ինչպես սահմանված է Մասհանման առաջարկում` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր է կամ պակաս, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվ:
Տոկոսը հաշվարկվում է 5.01(ա) հոդվածի հիման վրա:
3.01.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշները
Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր Տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Վարկառուն կիսամյակային կտրվածքով վճարում է Լողացող տոկոսադրույքով տոկոս Վճարման համապատասխան ամսաթվերին, ինչպես սահմանված է Մասհանման առաջարկում, սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր է կամ պակաս, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվ:
Բանկը հայտնում է Վարկառուին Լողացող տոկոսադրույքը` Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի սկսվելուց հետո` 10 (տասը) օրվա ընթացքում:
Եթե, 1.05-րդ և 1.06-րդ հոդվածների համաձայն, Լողացող տոկոսադրույքով Տրանշի հատկացումը կատարվում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո, ապա Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածի համար կիրառելի Համապատասխան միջբանկային դրույքաչափը կիրառվում է` համարելով, որ հատկացումը կատարվել է Մասհանման սահմանված ամսաթվին:
Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է 5.01(բ) հոդվածի համաձայն: Եթե Լողացող տոկոսադրույքի ցանկացած հաշվետու ժամանակահատվածի համար Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն սահմանվում է զրոյին հավասար:
3.02. Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները
Առանց ազդելու 10-րդ հոդվածի վրա և, բացառության կարգով, 3.01-ին հոդվածի վրա, եթե Վարկառուն վճարման սահմանված օրը չի վճարում իր կողմից սույն Պայմանագրով վճարման ենթակա որևէ գումար, ապա սույն Պայմանագրի պայմաններով վճարման ենթակա ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրվում է տոկոս` վճարման համար սահմանված ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը` տարեկան տոկոսադրույքով, որը հավասար է`
ա) Լողացող տոկոսադրույքով Տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` կիրառելի Լողացող տոկոսադրույքին` գումարած 2% (200 բազիսային կետ),
բ) Ֆիքսված տոկոսադրույքով Տրանշներին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` հետևյալ երկուսից ավելի մեծին` ա) կիրառելի Ֆիքսված տոկոսադրույքին` գումարած 2% (200 բազիսային կետ), կամ բ) ԵՎՐԻԲՈՐ-ին` գումարած 2% (200 բազիսային կետ),
գ) Վերոգրյալ i կամ ii կետերում նշված գումարներից տարբեր այլ ժամկետանց գումարների դեպքում` ԵՎՐԻԲՈՐ-ին` գումարած 2% (200 բազիսային կետ),
և ենթակա է վճարման` Բանկի պահանջին համապատասխան: Սույն 3.02-րդ հոդվածի առնչությամբ Համապատասխան միջբանկային դրույքաչափը սահմանելու նպատակով` Բ Առդիրում սահմանված իմաստով համապատասխան ժամանակահատվածները մեկամսյա հաջորդական ժամանակահատվածներ են` սկսած վճարման սահմանված ամսաթվից:
Եթե ժամկետանց գումարի արժույթը տարբերվում է Վարկի արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը` Համապատասխան միջբանկային դրույքաչափը, որը սովորաբար պահվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար` գումարած 2% (200 բազիսային կետ)` հաշվարկված տվյալ տոկոսադրույքի համար գործող շուկայական գործելակերպի համաձայն:
3.03. Շուկայի խաթարման դեպք
Եթե (i) Բանկի կողմից Տրանշին առնչվող Մասհանման ընդունումն ստանալուց հետո մինչև (ii) Մասհանման սահմանված ամսաթվից 30 (երեսուն) օրացուցային օր առաջ ընկած ժամանակահատվածում ցանկացած ժամանակ տեղի է ունենում Շուկայի խաթարման դեպք, Բանկը կարող է ծանուցել Վարկառուին, որ սույն դրույթը մտել է ուժի մեջ: Այդ դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
ա) տվյալ Ընդունված տրանշի նկատմամբ մինչև Մարման ամսաթիվը կիրառելի տոկոսադրույքը Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն է (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախսը` հիմք ընդունելով այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ելակետային տոկոսադրույքը կամ Բանկի կողմից ողջամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլընտրանքային այլ մեթոդ: Ծանուցման մեջ նշված ժամկետում Վարկառուն իրավունք ունի գրավոր մերժելու այդպիսի հատկացումը` կրելով արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք առկա են, ինչի դեպքում Բանկը չի կատարում հատկացումը, և համապատասխան Վարկը մնում է Մասհանման համար հասանելի 1.02Բ հոդվածի ներքո: Եթե Վարկառուն ժամանակին չի մերժում հատկացումը, կողմերը համաձայնում են, որ հատկացումը և դրա պայմաններն ամբողջությամբ պարտադիր են երկու կողմերի համար, և
բ) Բանկի կողմից Մասհանման առաջարկում նախապես ծանուցված Սպրեդը կամ Ֆիքսված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում նշված Սպրեդն այլևս կիրառելի չեն:
ՀՈԴՎԱԾ 4
Մարում
4.01. Սովորական մարումը
4.01.Ա. Մարումը մասնաբաժիններով
ա) Վարկառուն յուրաքանչյուր Տրանշ մարում է մասնաբաժիններով, համապատասխան Մասհանման առաջարկում նշված Վճարման ամսաթվերին` 2.03-րդ հոդվածի համաձայն ուղարկված մարման ժամանակացույցի պայմաններին համապատասխան:
բ) Մարման ցանկացած ժամանակացույց կազմվում է այն հիմքով, որ`
i) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի դեպքում` մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով,
ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում` մարումը կատարվում է մայր գումարի հավասար կիսամյակային մասնաբաժիններով,
iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը Վճարման այն ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան 60 օր հետո, և ոչ ուշ, քան մինչև առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի 5-րդ (հինգերորդ) տարվան, և
iv) յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Վճարման այն ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո ոչ շուտ, քան 4 (չորս) տարի և ոչ ուշ, քան 20 (քսան) տարի հետո:
4.02. Կամավոր վաղաժամ մարումը
4.02.Ա. Վաղաժամ մարման տարբերակը
4.02.Բ, 4.02.Գ և 4.04-րդ հոդվածների համաձայն` Վարկառուն կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած Տրանշ` հաշվեգրված տոկոսներով և փոխհատուցումներով, եթե այդպիսիք առկա են, առնվազն 1 (մեկ) ամիս առաջ ներկայացնելով Վաղաժամ մարման դիմում, որտեղ նշվում է (i) Վաղաժամ մարման գումարը, (ii) Վաղաժամ մարման ամսաթիվը, (iii) 5.05.Գ(i) հոդվածին համապատասխան` Վաղաժամ մարումը կատարելու մեթոդը, եթե կիրառելի է, և (iv) պայմանագրի համարը («FI nr»), որը նշված է սույն Պայմանագրի առաջին էջին:
4.02.Գ հոդվածի համաձայն` Վաղաժամ մարման դիմումը պարտադիր է և ենթակա չէ հետ վերցվելու:
4.02.Բ. Վաղաժամ մարման փոխհատուցումը
4.02.Բ(1) ՖԻՔՍՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
Եթե Վարկառուն վաղաժամ մարում է Ֆիքսված տոկոսադրույքով տրանշը, ապա Վաղաժամ մարման ամսաթվին Վարկառուն Բանկին է վճարում Վաղաժամ մարման փոխհատուցում վաղաժամ մարվող Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի դիմաց:
4.02.Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇԸ
Վարկառուն կարող է, առանց փոխհատուցման, վաղաժամ մարել Լողացող տոկոսադրույքով Տրանշը համապատասխան Վճարման ցանկացած ամսաթվով:
4.02.Գ. Վաղաժամ մարման մեխանիզմները
Վարկառուի կողմից Բանկին Վաղաժամ մարման դիմում ներկայացվելուց հետո Բանկը ոչ ուշ, քան Վաղաժամ մարման ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ Վարկառուին է ներկայացնում Վաղաժամ մարման ծանուցում: Վաղաժամ մարման ծանուցումը սահմանում է Վաղաժամ մարման գումարը, վճարման ենթակա հաշվեգրված տոկոսը, 4.02.Բ հոդվածի համաձայն վճարվելիք Վաղաժամ մարման փոխհատուցման չափը կամ, ըստ կոնկրետ դեպքի, փոխհատուցում չլինելու փաստը, Վաղաժամ մարման գումարը կիրառելու մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:
Եթե Վարկառուն ընդունում է Վաղաժամ մարման ծանուցումը մինչև Ընդունման վերջնաժամկետը, ապա Վարկառուն կատարում է վաղաժամ մարում: Մյուս դեպքերում Վարկառուն կարող է չկատարել վաղաժամ մարում:
Վաղաժամ մարման գումարի հետ միասին Վարկառուն վճարում է Վաղաժամ մարման գումարի վրա հաշվեգրված տոկոսը և փոխհատուցումը, եթե այդպիսին առկա է, ինչպես սահմանված է Վաղաժամ մարման ծանուցման մեջ:
4.03. Պարտադիր վաղաժամ մարումը
4.03.Ա. Վաղաժամ մարման դեպքերը
4.03.Ա(1) ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ
Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը այնքան ցածր է Ներածական (5) դրույթում նշված գումարից, որ Վարկի գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է անհապաղ չեղարկել Վարկի չհատկացված մասը և/կամ պահանջել Վարկի վաղաժամ մարում այն գումարի չափով, որով Վարկը գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոսը): Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին, ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:
4.03.Ա(2) ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՉ ԵՆ` ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ
Եթե Վարկառուն ամբողջությամբ կամ մասամբ կամավոր վաղաժամ մարում է (կասկածից խուսափելու նպատակով` վաղաժամ մարումն ընդգրկում է վերագնումը կամ չեղարկումը, եթե կիրառելի է) ցանկացած վարկ ոչ ԵՆԲ-ից և
ա) այդ վաղաժամ մարումը չի կատարվում նորոգվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ նորոգվող վարկային գծի չեղարկման դեպքի), և
բ) այդ վաղաժամ մարումը չի կատարվում այն վարկի կամ պարտքային այլ փաստաթղթերի հասույթներից, որի ժամկետն առնվազն հավասար է վաղաժամ մարվող` ոչ ԵՆԲ-ից ֆինանսավորման չլրացած ժամկետին,
Բանկը կարող է Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո չեղյալ հայտարարել Վարկի չհատկացված մասը և պահանջել Վարկի վաղաժամ մարում: Վարկի վաղաժամ մարվող համամասնությունը, որը Բանկը կարող է պահանջել, որ կատարվի, նույնն է, ինչ այն համամասնությունը, որ ոչ ԵՆԲ ֆինանսավորման վաղաժամ մարված գումարը ծածկի ոչ ԵՆԲ ամբողջ ֆինանսավորման չմարված գումարների հանրագումարը:
Վարկառուն կատարում է պահանջվող գումարի վճարումը Բանկի կողմից նշված ամսաթվին, ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է վերոնշյալ պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:
Սույն հոդվածի նպատակների համար` «ոչ ԵՆԲ-ից ֆինանսավորում»-ը ներառում է ցանկացած վարկ (բացառությամբ Բանկից Վարկառուին տրամադրված վարկ և ցանկացած ուղղակի այլ Վարկերի), պարտատոմս կամ ֆինանսական պարտքի այլ ձև կամ Վարկառուին ավելի քան 3 (երեք) տարի ժամկետով սկզբնապես տրամադրված գումարը վճարելու կամ հետ վճարելու այլ պարտավորություն:
4.03.Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Վարկառուն պատշաճ ժամանակին տեղեկացնում է Բանկին, եթե առաջացել կամ կարող է տեղի ունենալ Օրենքի փոփոխության դեպք: Այս դեպքում կամ եթե Բանկը ողջամիտ պատճառ ունի կարծելու, որ տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ Օրենքի փոփոխության դեպք, Բանկը կարող է պահանջել, որ Վարկառուն խորհրդակցի իր հետ: Այս խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացվելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող ձևով մեղմել Օրենքի փոփոխության դեպքը, Բանկը, Վարկառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չհատկացված մասը և պահանջել Վարկի վաղաժամ մարում սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:
Վարկառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից նշված ամսաթվին, ընդ որում` այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:
Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «Օրենքի փոփոխության դեպք» հասկացությունը նշանակում է` ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի ընդունումը, պաշտոնական հրապարակումը, ուժի մեջ մտնելը կամ վավերացումը կամ դրա մեջ փոփոխությունը (ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության փոփոխությունը), որը տեղի է ունեցել սույն Պայմանագրի կնքման ամսաթվից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Վարկառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված կամ Օժանդակողի կողմից Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարելու կարողության վրա:
4.03.Ա(4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔԸ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Եթե`
ա) ԵՄ և/կամ կիրառելի այլ օրենքներով Բանկի կողմից սույն Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը կամ Վարկի ֆինանսավորումը կամ սպասարկումը դառնում է անօրինական, կամ
բ) Շրջանակային համաձայնագիրը`
i) խզվել է կամ կարող է խզվել Հայաստանի Հանրապետության կողմից կամ որևէ առումով պարտադիր չէ կամ կարող է պարտադիր չլինել Հայաստանի Հանրապետության համար կամ
ii) իր պայմանների համաձայն` ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ, Վարկառուի պնդմամբ, իր պայմանների համաձայն` ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ
iii) խախտվել է կամ կարող է խախտվել այն առումով, որ Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած որևէ պարտավորություն դադարում է իրականացվել Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած Վարկառուի տրամադրած որևէ Վարկի առնչությամբ,
գ) ԵՄ երաշխիքի մասով`
i) այն այլևս վավերական չէ կամ լիովին ուժի մեջ չէ,
ii) այդ երաշխիքով ապահովման պայմանները բավարարված չեն,
iii) այն ուժի մեջ չէ` իր պայմանների համաձայն, կամ ենթադրվում է, որ այն ուժի մեջ չէ` իր պայմանների համաձայն,
iv) Վարկը դադարում է օգտվել ԵՄ երաշխիքից,
Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է`
Ա) անհապաղ ժամանակավորապես կասեցնել կամ չեղարկել Վարկի չհատկացված մասը և/կամ
Բ) պահանջել Վարկի վաղաժամ մարում սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին` Վարկառուին ներկայացված ծանուցման մեջ Բանկի սահմանած ամսաթվով:
4.03.Բ. Վաղաժամ մարման մեխանիզմները
4.03.Ա հոդվածի համաձայն Բանկի կողմից պահանջվող ցանկացած գումար` սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, այդ թվում, առանց սահմանափակման, 4.03.Գ և 4.04-րդ հոդվածներով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում, վճարվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին:
4.03.Գ. Վաղաժամ մարման փոխհատուցումը
Փոխհատուցելի վաղաժամ մարման դեպքում փոխհատուցումը, եթե այդպիսին առկա է, որոշվում է 4.02.Բ հոդվածի համաձայն:
4.04. Ընդհանուր
Հետ վճարված կամ վաղաժամ մարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Սույն 4-րդ հոդվածը չի ազդում 10-րդ հոդվածի վրա:
Եթե Վարկառուն մարում է Տրանշը այլ ամսաթվով, քան Վճարման համապատասխան ամսաթիվն է, Վարկառուն փոխհատուցում է Բանկին այն գումարը, որը, Բանկի հավաստմամբ, պահանջվում է համապատասխան Վճարման ամսաթվից տարբեր այլ ամսաթվով միջոցների ստացումը փոխհատուցելու համար:
ՀՈԴՎԱԾ 5
Վճարումներ
5.01. Օրերի հաշվարկման մեթոդը
Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսների, փոխհատուցումների կամ վճարների գումարը, որը հաշվարկվում է տարվա որոշակի հատվածի կտրվածքով, սահմանվում է հետևյալ համապատասխան հիմքերով`
ա) Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի` վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման մասով` տարին 360 (երեք հարյուր վաթսուն) օր և ամիսը 30 (երեսուն) օր,
բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի` վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման մասով` տարին 360 (երեք հարյուր վաթսուն) օր և լրացած օրերի թիվը, և
գ) վճարների մասով` տարին 360 (երեք հարյուր վաթսուն) օր և լրացած օրերի թիվը:
5.02. Վճարման ժամանակը և վայրը
Եթե սույն Պայմանագրում կամ, Բանկի պահանջով, այլ բան սահմանված չէ, տոկոսից, փոխհատուցումից և մայր գումարից տարբեր մյուս բոլոր գումարները ենթակա են վճարման Վարկառուի կողմից Բանկի պահանջն ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:
Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Վարկառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը ծանուցում է հաշվի մասին Վարկառուի առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, և հաշվի ցանկացած փոփոխության մասին ծանուցում է ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ այն առաջին վճարման ամսաթվից, որի նկատմամբ կիրառելի է տվյալ փոփոխությունը: Ծանուցման այս ժամանակահատվածը չի կիրառվում 10-րդ հոդվածով նախատեսված վճարումների դեպքում:
Վարկառուն վերոնշյալ յուրաքանչյուր վճարման դեպքում նշում է պայմանագրի համարը («FI nr»), որը գտնվում է սույն Պայմանագրի առաջին էջին: Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը համարվում է վճարված, երբ Բանկն ստանում է այն:
Սույն Պայմանագրով Բանկի կողմից հատկացումները և Բանկին վճարումները կատարվում են` օգտագործելով Բանկի համար ընդունելի հաշիվ (հաշիվներ):
5.03. Վարկառուի կողմից հաշվանցում չկատարվելը
Սույն Պայմանագրով Վարկառուի կողմից կատարվելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց հաշվանցման (և պահումներից ազատ) կամ հակընդդեմ հայցի:
5.04. Վճարային համակարգերի խաթարումը
Եթե Բանկը (իր հայեցողությամբ) որոշում է, որ տեղի է ունեցել Խափանման դեպք, կամ Բանկը ծանուցվում է Վարկառուի կողմից, որ տեղի է ունեցել Խափանման դեպք`
ա) Բանկը կարող է խորհրդակցել, իսկ Վարկառուի դիմումի հիման վրա` խորհրդակցում է Վարկառուի հետ` նպատակ ունենալով Վարկառուի հետ համաձայնեցնելու սույն Պայմանագրի գործողության կամ կառավարման այնպիսի փոփոխություններ, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել տվյալ հանգամանքներում,
բ) Բանկը պարտավոր չէ Վարկառուի հետ քննարկել «ա» պարբերության մեջ նշված փոփոխությունները, եթե, իր կարծիքով, դա տվյալ հանգամանքներում գործնականում կիրառելի չէ, և ցանկացած դեպքում Բանկը պարտավոր չէ համաձայնել այդ փոփոխություններին, և
գ) Բանկը պատասխանատվություն չի կրում Խափանման դեպքի հետևանքով առաջացած վնասների, ծախսերի կամ կորուստների համար կամ սույն` 5.04-րդ հոդվածով նախատեսված կամ դրան առնչվող որևէ գործողություն ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:
5.05. Ստացված գումարների օգտագործումը
ա) Ընդհանուր
Վարկառուից ստացված գումարները մարում են վերջինիս վճարային պարտավորությունները միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:
բ) Մասնակի վճարումները
Եթե Բանկին կատարված վճարումը բավարար չէ սույն Պայմանագրով Վարկառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն այն կիրառում է հետևյալ վճարումների դիմաց.
i) առաջին` սույն Պայմանագրով նախատեսված, բայց չվճարված վճարների, ծախսերի, փոխհատուցումների և ծախքերի համամասնական վճարման համար կամ այդ ուղղությամբ,
ii) երկրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված հաշվեգրված տոկոսի վճարման համար կամ այդ ուղղությամբ,
iii) երրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված մայր գումարի վճարման համար կամ այդ ուղղությամբ,
և
iv) չորրորդ` սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված այլ գումարի վճարման համար կամ այդ ուղղությամբ:
գ) Տրանշների հետ կապված գումարների բաշխումը
i) Ա) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի կամավոր մասնակի վաղաժամ մարման դեպքում` Վաղաժամ մարման գումարը համամասնորեն կիրառվում է չվճարված յուրաքանչյուր մասնաբաժնի համար կամ, Վարկառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով:
Բ) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի պարտադիր մասնակի Վաղաժամ մարման դեպքում` Վաղաժամ մարման գումարը կիրառվում է չվճարված մասնաբաժինները նվազեցնելու համար` մարման հետընթաց կարգով:
ii) 10.01-ին հոդվածում նշված պահանջի համաձայն Բանկի ստացած և Տրանշի նկատմամբ օգտագործած գումարները նվազեցնում են չմարված մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշների միջև ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:
iii) Եթե ստացվում են գումարներ, որոնց օգտագործումը որոշակի Տրանշի նկատմամբ հնարավոր չէ որոշել, և որոնց կիրառման վերաբերյալ Բանկի և Վարկառուի միջև համաձայնություն չկա, Բանկը կարող է Տրանշների միջև օգտագործել դրանք` ըստ իր հայեցողության:
ՀՈԴՎԱԾ 6
Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումները
Սույն` 6-րդ հոդվածի պարտավորություններն ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրով որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկն ուժի մեջ է:
6.01. Վարկի օգտագործումը և այլ միջոցների հասանելիությունը
Վարկառուն Վարկի շրջանակներում փոխառված բոլոր գումարներն օգտագործում է Ծրագրի իրականացման նպատակով: Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը սույն Պայմանագրով ստացած բոլոր գումարներն օգտագործի Ծրագրի իրականացման համար:
Վարկառուն ապահովում է, որ իրեն հասանելի լինեն Ներածական (5) դրույթում նշված այլ միջոցները, և դրանք պահանջվող չափով ծախսվեն Ծրագրի ֆինանսավորման համար:
6.02. Ծրագրի ավարտը
Վարկառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Տեխնիկական նկարագրությանը համապատասխան, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի հավանությամբ, և որ Ծրագիրը ավարտվի դրանում նշված վերջնաժամկետում:
6.03. Ծրագրի հավելյալ ծախսը
Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական (5) դրույթում նշված հաշվարկված թիվը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, ձեռք է բերում միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսը ֆինանսավորելու համար` այն, Տեխնիկական նկարագրությանը համապատասխան, ավարտին հասցնելու նպատակով: Հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլանների մասին անհապաղ տեղեկացվում է Բանկը:
6.04. Գնումների ընթացակարգը
Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի համար կամ դրա առնչությամբ սարքավորումները ձեռք բերվեն, ծառայությունները մատուցվեն և աշխատանքները կատարվեն միջազգային բաց մրցույթով կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգով, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներով գնումների կանոններին, ներառյալ ԵՆ` Գնումների ուղեցույցը, և Եվրոպական միության և Հայաստանի իշխանությունների միջև կնքված ֆինանսավորման համաձայնագրում համաձայնեցված այլ կանոններին, որոնք ամեն դեպքում պետք է բավարարեն Բանկի պահանջները:
Վարկառուն երաշխավորում է և ապահովում է, որ Օժանդակողը երաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից հետո Ծրագրի ներքո գնումների բոլոր պայմանագրերը (վերը նշված գնումների ստանդարտներին համապատասխան) նախատեսեն`
ա) պահանջ, որ համապատասխան կապալառուն պատշաճ ժամանակին Բանկ ներկայացնի Ծրագրին առնչվող` Արգելված վարքագծի մասով իրական մեղադրանքը, բողոքը կամ տեղեկությունները,
բ) պահանջ, որ համապատասխան կապալառուն վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվեմատյաններ ու գրանցամատյաններ, և
գ) Բանկի իրավունքը` ենթադրյալ Արգելված վարքագծի մասով ուսումնասիրել համապատասխան կապալառուի` Ծրագրին առնչվող հաշվեմատյաններն ու գրանցամատյանները և օրենքի թույլատրելի սահմաններում ստանալ փաստաթղթերի պատճենները:
6.05. Ծրագրի շրջանակներում շարունակական պարտավորությունները
Վարկառուն ապահովում է, որ.
ա) Սպասարկում: Վարկառուն պահպանում, ըստ անհրաժեշտության` վերանորոգում, ստուգում և թարմացնում է Ծրագրի մաս կազմող ողջ գույքը` աշխատանքային լավ վիճակում պահելու համար:
բ) Ծրագրի ակտիվներ: Եթե Բանկը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը, Վարկառուն պահպանում է սեփականության, տնօրինման կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող բոլոր կամ հիմնական բոլոր ակտիվների նկատմամբ, կամ, նպատակահարմարության դեպքում` փոխարինում կամ նորացնում է այդ ակտիվները և ապահովում է Ծրագրի շարունակական գործունեությունը` դրա սկզբնական նպատակին համապատասխան` պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը կարող է վնասել Բանկի` որպես Վարկառուի համար փոխատու հանդիսանալու շահերը, կամ կարող է Ծրագիրը դարձնել Բանկի ֆինանսավորման համար ոչ ընդունելի` Բանկի Կանոնադրության կամ Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 309-րդ հոդվածի համաձայն:
գ) Ապահովագրություն: Վարկառուն ապահովագրում կամ պատշաճ կերպով ապահովում է բոլոր այն աշխատանքների և գույքի ապահովագրումը, որոնք Ծրագրի` Բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչների մաս են կազմում` ելնելով արդյունաբերության ոլորտի համապատասխան համապարփակ գործելակերպից.
դ) Իրավունքներ և թույլտվություններ: Ծրագրի իրականացման և գործարկման համար անհրաժեշտ` ուրիշի տարածքով անցնելու կամ օգտագործման բոլոր իրավունքները և բոլոր լիազորումներն ուժի մեջ են:
ե) Շրջակա միջավայր և սոցիալական հարցեր
i) Վարկառուն իրականացնում և գործարկում է Ծրագիրը բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխան և դրանց պատշաճ համապատասխանությամբ,
ii) Վարկառուն ձեռք է բերում Ծրագրի համար պահանջվող` Բնապահպանական կամ սոցիալական հաստատումները, պահպանում դրանք և ապահովում համապատասխանությունը դրանց պահանջներին,
iii) նախքան աշխատանքների մեկնարկը Վարկառուն մշակում է Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան, որը բավարարում է Բանկի պահանջները, և
iv) Վարկառուն չի ուղղորդում Բանկի միջոցները այն նախագծերին, որոնք ներպետական օրենսդրությամբ պահանջում են շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում կամ կենսաբազմազանության գնահատում նախքան իրավասու մարմնի կողմից հավանություն ստանալը և նախքան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների ոչ տեխնիկական ամփոփագրերը ընդհանրապես հանրությանը և մասնավորապես Բանկին հասանելի դարձնելը:
զ) ԵՄ իրավունք: Վարկառուն Ծրագիրն իրականացնում և գործարկում է` ԵՄ օրենսդրության համապատասխան չափանիշերի համաձայն` այնքանով, որքանով դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ սահմանվել են Բանկի կողմից նախքան սույն Պայմանագրի ամսաթիվը:
6.06. Օրենքները պահպանելը
Վարկառուն պահպանում է բոլոր այն օրենքները և կանոնակարգերը, որոնց ենթակա են Վարկառուն կամ Ծրագիրը:
6.07. Ընդհանուր հավաստիացումները և երաշխիքները
Վարկառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ.
ա) ինքն իրավասու է իրականացնելու, ներկայացնելու և կատարելու իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո, և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթների լիազորման նպատակով,
բ) սույն Պայմանագիրը կազմում է Վարկառուի` իրավական ուժ ունեցող, պարտադիր և հարկադիր կատարման ենթակա պարտավորությունները,
գ) համաձայն սույն Պայմանագրի դրույթների` իր պարտավորությունների կատարումը, ներկայացումն ու իրականացումը չեն խախտում կամ չեն խախտի`
i) չեն խախտում և չեն խախտելու գործող որևէ օրենք, օրենսդրական ակտ, կանոն կամ կանոնակարգ կամ դատական վճիռ, որոշում կամ թույլտվություն, որին ենթակա է Վարկառուն, կամ չեն հակասում և չեն հակասելու դրանց,
ii) չեն խախտում և չեն խախտելու Վարկառուի համար պարտադիր որևէ համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ կամ չեն հակասում և չեն հակասելու դրանց, ինչը, ողջամիտ կարծիքով, կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարելու կարողության վրա,
դ) 2015 թվականի սեպտեմբերի 15-ից Էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել,
ե) տեղի չի ունեցել որևէ դեպք կամ հանգամանք, որը հանդիսանում է Պարտավորությունը չկատարելու դեպք, և չի շարունակվում մնալ չկարգավորված կամ անտեսված,
զ) առկա չէ որևէ դատավարություն, արբիտրաժային և վարչական վարույթ կամ հետաքննություն, որն ընթացքի մեջ է կամ, ըստ իր իմացության, սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և` իր կամ Օժանդակողի դեմ ուժի մեջ չէ որևէ չբավարարված դատավճիռ կամ որոշում,
է) տրամադրել է սույն Պայմանագրի առնչությամբ` գործադիր կամ հանրային մարմինների կամ իշխանությունների անհրաժեշտ բոլոր համաձայնությունները, լիազորումները, լիցենզիաները կամ հաստատումները, և բոլոր այդ համաձայնությունները, լիազորումները, լիցենզիաները կամ հաստատումները լիովին ուժի մեջ են և ընդունելի են որպես ապացույց,
ը) սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները վճարման իրավունքի առումով դասակարգվում են առնվազն հավասար (pari passu) իր ցանկացած պարտքային փաստաթղթի ներքո բոլոր ներկա և ապագա, չապահովված և չստորադասված այլ պարտավորություններին,
թ) Վարկառուն և Օժանդակողը գործում են 6.05(ե) հոդվածին համապատասխան և, ըստ իր ունեցած տեղեկությունների և համոզման (պատշաճ և մանրակրկիտ հարցումներ կատարելուց հետո), Վարկառուի կամ Օժանդակողի դեմ չի ներկայացվել Բնապահպանական կամ սոցիալական որևէ հայց, կամ չկա նման հայցի վտանգ,
ժ) ապահովում է համապատասխանությունը սույն` 6-րդ հոդվածի բոլոր պարտավորություններին,
ժա) ո՛չ Վարկառուն, ո՛չ Օժանդակողը, ո՛չ նրանց պաշտոնյաները և տնօրենները կամ իր կամ իրենց անունից հանդես եկող կամ իր կամ իրենց վերահսկողության տակ գտնվող այլ անձինք թույլ չեն տվել կամ թույլ չեն տա` i) Ծրագրի կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքի առնչությամբ Արգելված վարքագծի դրսևորում կամ ii) Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված որևէ անօրինական գործողություն, և
ժբ) Ծրագիրը (առանց սահմանափակման` ներառելով բանակցությունը, կնքումը և Վարկից ֆինանսավորված կամ ֆինանսավորվելիք պայմանագրերի կատարումը) չի ներառել կամ պատճառ դարձել որևէ Արգելված վարքագծի:
Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքները ուժի մեջ են սույն Պայմանագրի գործողության ընթացքում և, բացառությամբ վերոնշյալ «դ» պարբերությամբ սահմանված հավաստիացման, համարվում են վերահաստատված յուրաքանչյուր Մասհանման ընդունման, յուրաքանչյուր Մասհանման և յուրաքանչյուր Վճարման ամսաթվերին:
6.08. ԱՄՀ պահանջները և սահմանափակումները
Վարկառուն պահպանում է ֆինանսական պարտքային պարտավորություններ ստանձնելու իր կարողության նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները` ներառյալ, առանց սահմանափակման, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ այլ գործիքի ներքո ԱՄՀ-ի հետ համաձայնեցված սահմանափակումները:
6.09. Ազնվության մասով հանձնառությունը
ա) Արգելված վարքագիծը
i) Վարկառուն զերծ է մնում և ապահովում է, որ Օժանդակողը զերծ մնա, Ծրագրի առնչությամբ, Ծրագրի համար մրցութային ընթացակարգերում կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքում Արգելված վարքագծի դրսևորումից (և չի լիազորի կամ թույլատրի իր անունից գործող որևէ անձի կողմից նման դրսևորում):
ii) Վարկառուն պարտավորվում է (և ապահովում է, որ Օժանդակողը պարտավորվի) ձեռնարկել այն միջոցները, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է` Ծրագրի առնչությամբ Արգելված վարքագծի ենթադրյալ կամ կասկածելի դրսևորումը քննելու կամ վերացնելու համար:
iii) Վարկառուն պարտավորվում է (և ապահովում է, որ Օժանդակողը պարտավորվի) ապահովել, որ սույն Վարկի միջոցներով ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը ներառեն անհրաժեշտ դրույթներ, որոնք հնարավորություն կտան Վարկառուին և Օժանդակողին քննել կամ վերացնել Ծրագրի առնչությամբ Արգելված վարքագծի ենթադրյալ կամ կասկածելի դրսևորումը:
բ) Պատժամիջոցները: Վարկառուն (i) չի հաստատում և ապահովում է, որ Օժանդակողը չհաստատի գործարար որևէ հարաբերություն Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի հետ, կամ (ii) չի տրամադրում և ապահովում է, որ Օժանդակողը չտրամադրի միջոցներ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի կամ նրա օգտին` ուղղակի կամ անուղղակի կերպով:
գ) Կառավարումը: Վարկառուն ողջամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է (և ապահովում է, որ Օժանդակողը ձեռնարկի) համապատասխան միջոցներ իր կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) պատշաճ կերպով լիազորված համապատասխան գործակալների և ներկայացուցիչների նկատմամբ, որոնք Վարկի կամ Ծրագրի նկատմամբ ունեն որոշումների ուղղակի կայացման և հսկողության իրավունքներ, և
(i) որոնք դարձել են Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ, կամ
(ii) որոնց նկատմամբ կայացվել է դատարանի վերջնական և անբեկանելի որոշում` մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված վարքագիծ թույլատրելու համար,
ապահովելու համար, որ Վարկի կամ Ծրագրի առնչությամբ Վարկառուի կամ Օժանդակողի (ըստ կիրառելիության) գործունեությունից տվյալ անձինք ժամանակավորապես հեռացվեն, ազատվեն, կամ ցանկացած դեպքում բացառվի նրանց մասնակցությունը Ծրագրում:
6.10. Ծրագրի իրականացման խումբը
Ծրագրի իրականացման բոլոր հարցերը, այդ թվում` Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները, համակարգելու, կառավարելու, մշտադիտարկելու և գնահատելու նպատակով Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը շարունակի Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահել Ծրագրի իրականացման գրասենյակ` համապատասխան ռեսուրսներով և պատշաճ որակավորմամբ անձնակազմով, եթե Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել:
6.11. ԵՆԲ վարկային հաշիվը
Վարկառուն պարտավորվում է հատկացնել ԵՆ` վարկային հաշիվ` Բանկից Վարկի հատկացումներն ստանալու նպատակով: Վարկառուն պարտավորվում է առանձնացնել ԵՆ` Վարկային հաշիվը իր մյուս բոլոր ակտիվներից և ապահովել, որ այդ հաշվից վճարումները կատարվեն բացառապես Ծրագրի իրականացման նպատակով` սույն Պայմանագրի, ՀՆԳ փաստաթղթերի (եթե կիրառելի է) և համապատասխան այլ համաձայնագրերին համապատասխան, եթե այդպիսիք առկա են: Վարկառուն պարտավորվում է նաև երաշխավորել, որ ԵՆԲ Վարկային հաշիվը մշտապես զերծ լինի անվճարունակությունից, և Վարկառուի ոչ մի այլ վարկատու չունենա մուտք այդ հաշվին կամ դրանից գումարներ ստանալու իրավունքներ:
6.12. Հաշվեմատյանները և գրանցամատյանները
ա) Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը վարի և շարունակի վարել պատշաճ հաշվեմատյաններ և գրանցամատյաններ, որտեղ լիարժեք և ճիշտ կերպով մուտքագրվում են Օժանդակողի ֆինանսական բոլոր գործարքները, ակտիվները և գործունեությունը, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը:
բ) Վարկառուն վարում է պատշաճ հաշվեմատյաններ և գրանցամատյաններ, որտեղ լիարժեք և ճիշտ կերպով մուտքագրվում են ֆինանսական բոլոր գործարքները, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը:
6.13. Ակտիվների օտարումը
ա) Վարկառուն ապահովում է, որ Օժանդակողը, առանց նախապես Բանկի գրավոր համաձայնությունն ստանալու, չօտարի Ծրագրի մաս կազմող իր ակտիվները մեկ առանձին գործարքի կամ փոխկապակցված կամ չփոխկապակցված մի շարք գործարքների միջոցով, կամավոր կամ հարկադիր կերպով:
բ) Վարկառուն չպետք է, առանց նախապես Բանկի գրավոր համաձայնությունն ստանալու, օտարի Ծրագրի մաս կազմող իր ակտիվները մեկ առանձին գործարքի կամ փոխկապակցված կամ չփոխկապակցված մի շարք գործարքների միջոցով, կամավոր կամ հարկադիր կերպով:
Սույն հոդվածի նպատակների համար «օտարել» կամ «օտարում» հասկացությունը նշանակում է` վաճառք, փոխանցում, վարձակալություն կամ այլ տեսակի օտարում Օժանդակող գործողություն:
6.14. Այլ
Վարկառուն պարտավորվում է ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը` ապահովելու համար.
ա) նախագծային արդյունավետ ստանդարտների օգտագործումը (որոնք կարող են ընդգրկել նաև միջազգային ստանդարտները), և
բ) ՏՐԱՍԵԿԱ ճանապարհային անվտանգության II ծրագրի միջոցառումների իրականացումը:
ՀՈԴՎԱԾ 7
Երաշխիքը
Սույն` 7-րդ հոդվածի պարտավորություններն ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրով որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկն ուժի մեջ է:
7.01. Պարտավորությունների մարման հավասար առաջնահերթությունը
Վարկառուն ապահովում է, որ իր վճարման պարտավորությունները սույն Պայմանագրի շրջանակներում դասակարգվեն բոլոր` ներկա և ապագա` չապահովված ու չստորակարգված այլ պարտավորությունների վճարման Օրենքին հավասար առաջնահերթությամբ` իր ցանկացած Պարտքային փաստաթղթի ներքո:
Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում, համաձայն 10.01 հոդվածի, կամ եթե Վարկառուի Պարտքային փաստաթղթի ներքո իր որևէ գործակալության կամ մարմնի չերաշխավորված կամ չստորակարգված որևէ պարտավորության չկատարման կամ հավանական չկատարման դեպք է տեղի ունեցել, և այն շարունակվում է, Վարկառուն չի կատարում (կամ թույլատրում) որևէ վճարում` կապված որևէ այլ` այդպիսի Պարտքային փաստաթղթի հետ (պարբերաբար պլանավորված կամ այլ կերպ)` առանց միաժամանակ վճարելու կամ հաջորդ Վճարման ամսաթվին նշանակված հաշվին փոխանցելու որոշակի գումար, որը հավասար է սույն Պայմանագրի ներքո չմարված պարտքի նույն համամասնությանը, ինչ համամասնությամբ այդպիսի Պարտքային փաստաթղթի ներքո վճարումը պետք է ուղղվի այդ Փաստաթղթի ընդհանուր չմարված պարտքին: Այդ նպատակով Պարտքային փաստաթղթի ցանկացած վճարում, որը կատարվում է այլ գործիքի միջոցների հաշվին, և որի առնչությամբ նույն անձինք պահանջ են ներկայացրել Պարտքային փաստաթղթի ներքո, անտեսվում է:
7.02. Լրացուցիչ երաշխիքը
Եթե Վարկառուն Պարտքային փաստաթղթի կատարման երաշխիք կամ դրա առնչությամբ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում որևէ երրորդ անձի, ապա, Բանկի պահանջով, Վարկառուն սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համար համարժեք երաշխիք կամ համարժեք նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում Բանկին:
7.03. Ներառման կարգով հոդվածները
Եթե Վարկառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշը կորցնելու վերաբերյալ կետ կամ պարտավորությունների հավասար (pari passu) դասակարգման կամ խաչաձև Պարտավորությունը չկատարելու վերաբերյալ (կիրառելիության դեպքում) համաձայնություն կամ այլ դրույթ, որն ավելի խիստ է, քան սույն Պայմանագրի համարժեք դրույթները, ապա Վարկառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին այդ մասին և, Բանկի պահանջով, կնքում է սույն Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` հօգուտ Բանկի համարժեք դրույթ նախատեսելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 8
Տեղեկատվությունը և այցելությունները
8.01. Ծրագրին առնչվող տեղեկատվությունը
Վարկառուն`
ա) Բանկին է տրամադրում կամ ապահովում է, որ Օժանդակողը (կիրառելիության դեպքում) տրամադրի`
(i) տեղեկություն, որի բովանդակությունն ու ձևը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանված են 2-րդ Առդիրում, կամ որը ժամանակ առ ժամանակ համաձայնեցվում է սույն Պայմանագրի կողմերի միջև,
(ii) ցանկացած տեղեկություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որը վերաբերում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, գործարկմանը և հարակից` բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին, որը Բանկը կարող է ողջամտորեն պահանջել ողջամիտ ժամկետներում, և
(iii) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի պատճենը,
մշտական պայմանով, որ եթե այդ տեղեկությունը կամ փաստաթուղթը ժամանակին չի տրամադրվում Բանկին, և եթե Վարկառուն Բանկի կողմից գրավոր սահմանված ողջամիտ ժամկետներում չի շտկում բացթողումը, Բանկը կարող է իրագործելիության սահմաններում շտկել թերացումը` սեփական աշխատակազմի կամ խորհրդատուի կամ երրորդ կողմի միջոցով, Վարկառուի հաշվին, և Վարկառուն այդ անձանց պետք է տրամադրի նպատակից բխող անհրաժեշտ ամբողջ աջակցությունը,
բ) անհապաղ Բանկի հաստատմանն է ներկայացնում Ծրագրի էական փոփոխությունները` հաշվի առնելով նաև մինչև սույն Պայմանագրի կնքումը Ծրագրի առնչությամբ Բանկին տրամադրված տեղեկությունները, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Ծրագրի արժեքին, նախագծին, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսային ծրագրին կամ ֆինանսավորման պլանին,
գ) մինչև սույն Պայմանագրի ամսաթվին հաջորդող առաջին տարվա ավարտը ներկայացնում է Բանկի հետ համագործակցությամբ Օժանդակողի մշակած պլանը, որը սահմանում է Ճանապարհային անվտանգության համար Մասհանմանն առնչվող կարողությունների զարգացման և ինժեներական բարեկարգման միջոցառումները, այդ թվում` միջամտությունների գերակայությունները սահմանելու չափանիշերը հնարավոր վթարավտանգ հատվածների ցանկի և Ծրագրի ամբողջ ընթացքում իրականացվելիք ծախսերի կրճատման միջոցների հետ միասին,
դ) մինչև 2018 թվականի մարտը Բանկի հաստատմանն է ներկայացնում Ծրագրի ճանապարհային հատվածների` ընթացիկ և պարբերական սպասարկման աշխատանքների ծրագրի նախագիծ Բանկի համար ընդունելի ձևաչափով,
ե) անհապաղ տեղեկացնում է Բանկին`
i) երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության կամ բողոքի կամ բարձրացրած առարկության մասին, Վարկառուի կամ Օժանդակողի կողմից ստացված իրական բողոքի մասին, Վարկառուի դեմ իր իմացությամբ նախաձեռնված, ընթացքի մեջ գտնվող կամ նրան սպառնացող էական դատավարության կամ բնապահպանական կամ սոցիալական հայցի մասին,
ii) Վարկառուին հայտնի որևէ փաստի կամ դեպքի մասին, որը կարող է էապես վնասել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների վրա,
iii) Բնապահպանական և սոցիալական չափանիշերին իր անհամապատասխանության մասին,
iv) Բնապահպանական և սոցիալական հաստատումը ժամանակավորապես կասեցնելու, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մասին,
v) Ծրագրին առնչվող Արգելված վարքագծի դրսևորման վերաբերյալ որևէ իրական մեղադրանքի, բողոքի կամ տեղեկության մասին,
և սահմանում է այդ հարցերի առնչությամբ ձեռնարկվելիք միջոցները, և
զ) ըստ պահանջի` Բանկին տրամադրում է.
(i) 6.05(գ) հոդվածի պահանջների կատարումն ապացուցող վկայական ապահովագրողների կողմից,
(ii) տարեկան կտրվածքով` գործող ապահովագրերի ցանկ, որն ընդգրկում է Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքը` ընթացիկ ապահովագրավճարների վճարումը հաստատող փաստաթղթերի հետ միասին,
(iii) Վարկի հասույթներից ֆինանսավորվող պայմանագրերի իսկական պատճեններ և հատկացումներին առնչվող ծախսերի ապացույց, և
(iv) բյուջեի պատճենը, որն ապացուցում է ՀՁՎՊ-ների իրականացման համար միջոցների հատկացված և երաշխավորված լինելու փաստը:
8.02. Վարկառուին և Օժանդակողին առնչվող տեղեկատվությունը
Վարկառուն անհապաղ Բանկին տեղեկացնում է կամ ապահովում է, որ Օժանդակողը (ըստ կիրառելիության) տեղեկացնի.
i) ցանկացած փաստի մասին, որը Վարկառուին պարտավորեցնում է վաղաժամ մարել որևէ ֆինանսական պարտք կամ ԵՄ ֆինանսավորում,
ii) ցանկացած դեպքի կամ որոշման մասին, որը հանդիսանում է 4.03Ա հոդվածում նկարագրված դեպք կամ կարող է հանգեցնել դրան,
iii) երրորդ կողմի օգտին` Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվ որպես երաշխիք տրամադրելու իր մտադրության մասին,
iv) Ծրագրի նյութական որևէ բաղադրիչի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու իր մտադրության մասին,
v) որևէ փաստի կամ դեպքի մասին, որը ողջամտորեն հավանական է, որ կխոչընդոտի Վարկառուի կողմից սույն Պայմանագրով ստանձնած պարտավորության ըստ էության կատարումը,
vi) 10.01-ին հոդվածում թվարկված ցանկացած դեպքի մասին, որը տեղի է ունեցել, սպառնում է տեղի ունենալ կամ սպասվում է,
vii) ցանկացած դատավարության, արբիտրաժի կամ վարչական վարույթի կամ քննության մասին, որն ընթացքի մեջ է, սպառնում կամ սպասվում է, և որը անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության և/կամ
viii) օրենքով թույլատրելի սահմաններում` Օժանդակող, կամ Օժանդակողի կառավարման մարմինների անդամների կամ Վարկառուի պաշտոնյաների դեմ իր իմացությամբ և համոզմամբ ընթացող, վաղաժամ կամ սպասվող էական դատավարության, արբիտրաժի, վարչական վարույթի կամ քննության մասին, որը գտնվում է դատարանի, վարչական կամ հանրային նման այլ մարմնի վարույթում և կապված է Վարկին կամ Ծրագրին առնչվող Արգելված վարքագծի դրսևորման հետ, կամ
ix) սույն Պայմանագրի 6.09-րդ հոդվածի համաձայն` Վարկառուի կամ Օժանդակողի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:
8.03. Հետաքննությունները և տեղեկատվությունը
Վարկառուն պարտավորվում է.
ա) ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է, հետաքննելու և (կամ) դադարեցնելու համար որևէ ենթադրյալ կամ կասկածվող գործողություն, որն ունի 6.09 հոդվածում (Ազնվության մասով հանձնառությունը) նկարագրված բնույթը,
բ) տեղեկացնել Բանկին այդ գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և
գ) դյուրացնել քննությունը, որը Բանկը կարող է անցկացնել այդ գործողության առնչությամբ:
8.04. Այցելությունները, մուտքի իրավունքը և հետաքննությունը
ա) Վարկառուն թույլատրում է և ապահովում է, որ Օժանդակողը թույլատրի Բանկի կողմից նշանակված անձանց, ինչպես նաև Եվրոպական միության օրենսդրության համապատասխան պարտադիր դրույթներով նախատեսված դեպքերում Եվրոպական միության այլ հաստատությունների և մարմինների, Եվրոպական միության իրավասու հաստատությունների, ներառյալ Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատի, Եվրոպական Հանձնաժողովի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի լիազորված անձանց.
i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքները, շինությունները և աշխատանքային հրապարակները և իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման հետ կապված նպատակներից,
ii) հարցազրույցներ ունենալ Վարկառուի և Օժանդակողի ներկայացուցիչների հետ և չխոչընդոտել նրանց շփումները Ծրագրում ներգրավված կամ Ծրագրի ազդեցությունը կրող անձանց հետ,
iii) ուսումնասիրել Ծրագրի իրականացմանն առնչվող` Վարկառուի և Օժանդակողի հաշվեմատյանները և գրանցամատյանները և ստանալ համապատասխան փաստաթղթերի օրինակները` կիրառելի օրենքներով թույլատրելի սահմաններում:
բ) Վարկառուն դյուրացնում է Բանկի և Եվրոպական միության իրավասու այլ հաստատությունների կամ մարմինների կողմից Արգելված վարքագծի ենթադրյալ կամ կասկածվող դրսևորման քննությունը և տրամադրում է Բանկին և ապահովում, որ Օժանդակողը Բանկին տրամադրի, կամ ապահովում է, որ Բանկին տրամադրվի անհրաժեշտ աջակցություն սույն հոդվածում նկարագրված նպատակների համար:
գ) Վարկառուն ընդունում է, որ Բանկը կարող է պարտավորված լինել Վարկառուին և Ծրագրին առնչվող այնպիսի տեղեկատվություն փոխանցել ԵՄ ցանկացած իրավասու հաստատության կամ մարմնի, ներառյալ Եվրոպական համայնքների աուդիտորների դատարանը, Եվրոպական հանձնաժողովը և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը, որն անհրաժեշտ է, Եվրոպական համայնքների օրենքների համաձայն, իրենց առաջադրանքներն իրականացնելու համար` ԵՄ Իրավունքի համապատասխան պարտադիր դրույթների համաձայն:
դ) Վարկառուն պարտավորվում է և ապահովում է, որ Օժանդակողը պարտավորվի`
i) ձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել` 6.09 հոդվածում նկարագրված բնույթի ենթադրվող կամ կասկածվող արարքը քննելու և/կամ դադարեցնելու նպատակով, պայմանով որ նման գործողությունները չեն խախտում Վարկառուի կիրառելի օրենքները,
ii) տեղեկացնել Բանկին այդ գործողության հետևանքով հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին, և
iii) դյուրացնել քննությունը, որը Բանկը կարող է անցկացնել այդ գործողության առնչությամբ:
ՀՈԴՎԱԾ 9
Վճարները և ծախսերը
9.01. Հարկերը, տուրքերը և վճարները
Վարկառուն վճարում է բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ գանձումները, ներառյալ պետական տուրքը կամ գրանցման վճարները, որոնք կիրառելիության սահմաններում բխում են սույն Պայմանագրի կամ առնչվող այլ փաստաթղթի կնքումից կամ իրականացումից և Վարկի երաշխիքի ստեղծումից, հաստատումից, գրանցումից կամ հարկադիր կատարումից:
Վարկառուն վճարում է ամբողջ հիմնական գումարը, տոկոսը, փոխհատուցման գումարը և սույն Պայմանագրի ներքո վճարման ենթակա մյուս գումարները առանց որևէ ազգային կամ տեղական հարկման նվազեցման. եթե Վարկառուն պարտավորվում է կատարել նման նվազեցում, ապա նա այնպիսի հաշվարկով վճարում կկատարի Բանկին, որ նվազեցումից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը համարժեք լինի վճարման ենթակա գումարին:
9.02. Այլ գանձումներ
Վարկառուն կատարում է բոլոր վճարներն ու ծախսերը, ներառյալ մասնագիտական, բանկային կամ արժույթի փոխանակման վճարները, որոնք կատարվել են սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի մշակման, կնքման, իրականացման, հարկադիր կատարման կամ դադարեցման առնչությամբ, սույն Պայմանագրի կամ առնչվող որևէ փաստաթղթի փոփոխության, լրացման կամ դրանցից հրաժարման առնչությամբ և Վարկի համար երաշխիքի փոփոխության, ձևավորման, կառավարման, հարկադիր կատարման և իրականացման առնչությամբ:
9.03. Ավելացած ծախսերը, փոխհատուցումը և հաշվանցումը
ա) Վարկառուն Բանկին վճարում է ցանկացած գումար կամ ծախս, որն առաջացել է, կամ որը Բանկը կրել է սույն Պայմանագրի ստորագրման օրվանից հետո ընդունված որևէ օրենքի կամ կանոնակարգի ուժի մեջ մտնելու կամ դրանում փոփոխություն (մեկնաբանման, կառավարման կամ կիրառման մեջ փոփոխություն) կատարելու հետևանքով կամ դրանց պահանջներին համապատասխանության պատճառով, ինչի հետևանքով կամ որին համապատասխան`
i) Բանկը պարտավորված է լրացուցիչ ծախսեր կատարել` սույն Պայմանագրով իր պարտավորությունները կատարելու համար, կամ
ii) նվազել կամ վերացել է սույն Պայմանագրով Բանկին պարտքի գումարը կամ ֆինանսական այն եկամուտը, որն առաջանում է Բանկի կողմից Վարկառուին Վարկ կամ Վարկ տրամադրելու արդյունքում:
բ) Առանց վնասելու սույն Պայմանագրով կամ կիրառելի օրենսդրությամբ Բանկին վերապահված այլ իրավունքները` Վարկառուն փոխհատուցում է Բանկին այն վնասները, որոնք առաջացել են սույն Պայմանագրում հստակ սահմանված կարգից տարբերվող եղանակով վճարման կամ մասնակի մարման հետևանքով, և զերծ է պահում Բանկին նման վնասներից:
գ) Բանկը կարող է հաշվանցել Վարկառուի կողմից սույն Պայմանագրով մարման ժամկետին հասած և վճարման ենթակա պարտավորությունը (Բանկի համար շահավետ լինելու չափով) Բանկի կողմից Վարկառուին վճարվելիք որևէ պարտավորության դիմաց (մարման ժամկետին հասած կամ ոչ)` անկախ վճարման վայրից, վճարման մասնաճյուղից կամ պարտավորություններից յուրաքանչյուրի արժույթից: Եթե պարտավորությունները տարբեր արժույթներով են, ապա հաշվանցման նպատակով Բանկը կարող է պարտավորություններից որևէ մեկը փոխարկել շուկայական փոխարժեքով` իր բնականոն գործունեության համաձայն: Եթե պարտավորություններից որևէ մեկը վճարված չէ կամ որոշված չէ, ապա Բանկը կարող է հաշվանցել այնպիսի գումար, որն իր կողմից բարեխղճորեն համարվում է տվյալ պարտավորության գումար:
ՀՈԴՎԱԾ 10
Պարտավորությունը չկատարելու դեպքերը
10.01. Հետվճարման պահանջի իրավունքը
Վարկառուն (ըստ Բանկի պահանջի) ամբողջությամբ կամ մասամբ անմիջապես հետ է վճարում Վարկը` սույն Պայմանագրի ներքո հաշվեգրված տոկոսների և հաշվեգրված կամ չվճարված այլ բոլոր գումարների հետ միասին, Բանկի գրավոր պահանջի հիման վրա, որը համապատասխանում է հետևյալ դրույթներին:
10.01.Ա. Անհապաղ պահանջը
Բանկը կարող է անմիջապես նման պահանջ ներկայացնել.
ա) եթե վճարման ամսաթվին Վարկառուն չի վճարում սույն Պայմանագրով վճարման ենթակա գումարը այն վայրում և արժույթով, որտեղ և որով այն պետք է վճարվի` բացառությամբ, եթե.
i) վճարում չկատարելը պայմանավորված է վարչական կամ տեխնիկական սխալով կամ Խափանման դեպքով, և
ii) վճարումը կատարվում է վճարման ամսաթվին հաջորդող 3 Աշխատանքային օրվա ընթացքում,
բ) եթե Վարկառուի կամ Օժանդակողի կողմից կամ նրա անունից Բանկին տրամադրված տեղեկությունը կամ փաստաթուղթը կամ այն հավաստիացումը, երաշխիքը կամ հայտարարությունը, որը Վարկառուն կատարել կամ համարվում է, որ կատարել է սույն Պայմանագրում, կամ սույն Պայմանագրի համաձայն, կամ սույն Պայմանագրի բանակցությունների կամ կատարման առնչությամբ, էապես սխալ է, թերի կամ մոլորեցնող, կամ ապացուցվել է, որ սխալ է, թերի կամ մոլորեցնող,
գ) եթե սույն Վարկից տարբեր այլ վարկային կամ ֆինանսական գործարքից բխող որևէ պարտավորության առնչությամբ Վարկառուի Պարտավորությունը չկատարելուն հաջորդիվ`
i) Վարկառուից պահանջվում է կամ կարող է պահանջվել կամ կիրառելի պայմանագրային արտոնյալ ժամկետը լրանալուց հետո կպահանջվի կամ կարող է պահանջվել վաղաժամ մարել, հետ վճարել, փակել կամ նախքան մարման ժամկետը դադարեցնել նման այլ Վարկը կամ պարտավորությունը, կամ
ii) նման այլ վարկի կամ պարտավորության համար ֆինանսական հանձնառությունը չեղարկվել կամ ժամանակավորապես կասեցվել է,
դ) եթե Վարկառուն անկարող է վճարել իր պարտքերը դրանց վճարման ժամկետին կամ ժամանակավորապես կասեցնում է իր պարտքերի վճարումը կամ ձգտում է փոխզիջման համաձայնություն կնքել կամ փոխզիջման համաձայնություն է կնքում իր վարկատուների հետ,
ե) եթե գրավառուի սեփականության տակ է անցնում Վարկառուին կամ Օժանդակողին պատկանող բիզնեսի կամ ակտիվների որևէ մաս կամ այն գույքը, որը Ծրագրի մաս է կազմում, կամ դրանց նկատմամբ համապատասխան իրավասության դատարանի կամ իրավասու վարչական մարմնի կամ անձի կողմից նշանակվել է ստացող, լուծարող, կառավարիչ կամ վարչական ստացող կամ նման պաշտոնյա,
զ) եթե Ծրագրի մաս կազմող որևէ գույքի նկատմամբ իրականացվում կամ կիրառվում է որևէ կալանք, բռնագրավում, արգելանք կամ այլ գործընթաց, և որը չի կատարվել կամ ընդհատվել է 14 (տասնչորս) օրվա ընթացքում,
է) եթե Պայմանագիրը կնքելու ամսաթվի համեմատությամբ տեղի է ունեցել Վարկառուի կամ Օժանդակողի դրության Էական անբարենպաստ փոփոխություն,
ը) եթե Վարկառուի կամ Օժանդակողի համար անօրինական է կամ անօրինական է դառնում, համապատասխանաբար, սույն Պայմանագրով նախատեսած պարտավորություններից որևէ մեկի կատարումը, կամ սույն Պայմանագիրը ուժի մեջ չէ` իր դրույթներին համապատասխան, կամ Վարկառուի կամ Օժանդակողի կողմից ենթադրվում է, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ չէ` իր դրույթներին համապատասխան,
թ) եթե Վարկառուն դադարում է կատարել Շրջանակային համաձայնագրի շրջանակում ստանձնած որևէ պարտավորություն, որն առնչվում է Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Վարկառուի տարածքում որևէ Վարկառուի տրամադրված Վարկին,
ժ) եթե Վարկառուն չի կատարում ԱԶԲ Վարկային համաձայնագրով կամ ՀՆԳ փաստաթղթերով (եթե կիրառելի է) նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը, կամ
ժա) եթե Վարկառուն չի կատարում Բանկի կամ ԵՄ կողմից տրամադրված որևէ այլ Վարկի կամ ֆինանսական գործիքի առնչվող իր պարտավորությունները կամ Եվրոպայի միությունից Վարկառուի ստացած այլ դրամական միջոցների հետ կապված որևէ այլ պարտավորություն:
10.01.Բ. Փոխհատուցման ծանուցումից հետո պահանջը
Բանկը կարող է նաև ներկայացնել նման պահանջ.
ա) եթե Վարկառուն կամ Օժանդակողը չեն կատարում սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն` բացառությամբ 10.01.Ա հոդվածում նշված պարտավորության, կամ
բ) եթե Ներածական դրույթներում նշված որևէ փաստ էապես փոխվում է և էապես չի վերականգնվում, և եթե փոփոխությունը վնասում է Բանկի շահերին` որպես Վարկառուի վարկատու, կամ բացասաբար է ազդում Ծրագրի իրականացման կամ գործարկման վրա, կամ այդ պարտավորությունը իրավաբանորեն վավեր և պարտադիր չէ կամ դադարում է իրավաբանորեն վավեր և պարտադիր լինել,
բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունը կամ անհամապատասխանությունն առաջացնող հանգամանքը կարող է շտկվել և շտկվում է Բանկի պահանջները բավարարող եղանակով` ողջամիտ ժամկետներում, որոնք սահմանված են Բանկի կողմից, համապատասխանաբար, Վարկառուին կամ Օժանդակողին հանձնված ծանուցման մեջ:
10.02. Օրենքով սահմանված այլ իրավունքներ
10.01-ին հոդվածը չի սահմանափակում օրենքով սահմանված` Վարկի վաղաժամ մարում պահանջելու Բանկի այլ իրավունքները:
10.03. Փոխհատուցումը
10.03.Ա. Ֆիքսված տոկոսադրույքով տրանշները
Ֆիքսված տոկոսադրույքով տրանշի վերաբերյալ 10.01-ին հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջվող գումարը վաղաժամ մարման ենթակա մայր գումարի դիմաց Վաղաժամ մարման փոխհատուցման հետ միասին: Վաղաժամ մարման փոխհատուցումը հաշվեգրվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ վաղաժամ մարումը կատարվում է սահմանված ամսաթվով:
10.03.Բ. Լողացող տոկոսադրույքով տրանշները
Լողացող տոկոսադրույքով տրանշի վերաբերյալ 10.01-ին հոդվածի համաձայն ներկայացվող պահանջի դեպքում Վարկառուն Բանկին է վճարում պահանջվող գումարը և ընթացիկ արժեքի 0.15%-ին (տասնհինգ բազիսային կետ) համարժեք գումար տարեկան, որը հաշվարկվում և հաշվեգրվում է վաղաժամ մարման ենթակա մայր գումարի վրա նույն եղանակով, ինչպես կհաշվարկվեր և կհաշվեգրվեր տոկոսը, եթե այդ գումարը, Տրանշի մարման սկզբնական ժամանակացույցի համաձայն, մնար չվճարված մինչև Մարման ամսաթիվը:
Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար հաշվարկային դրույքաչափով, որը կիրառվում է յուրաքանչյուր համապատասխան Վճարման ամսաթվի դրությամբ:
10.03.Գ. Ընդհանուր
Սույն` 10.03-րդ հոդվածի համաձայն Վարկառուի կողմից վճարվելիք գումարները ենթակա են վճարման Բանկի պահանջում սահմանված վաղաժամ մարման ամսաթվով:
10.04. Պատասխանատվությունից հրաժարման բացառումը
Բանկի կողմից իր որևէ իրավունքներ կամ պաշտպանության միջոցներ չիրականացնելը, հետաձգելը կամ դրանց մասնակի կամ առանձին իրականացնելը` համաձայն սույն Պայմանագրի, չի կարող մեկնաբանվել որպես այդպիսի իրավունքներից կամ պաշտպանության միջոցներից հրաժարում: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու պաշտպանության միջոցները փոխլրացնող բնույթ են կրում և չեն բացառում օրենքով նախատեսված այլ իրավունքներն ու պաշտպանության միջոցները:
ՀՈԴՎԱԾ 11
Իրավունքը և իրավազորությունը, այլ դրույթներ
11.01. Կարգավորող իրավունքը
Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են Անգլիայի և ՈՒելսի օրենքներով:
11.02. Իրավազորությունը
ա) Սույն Պայմանագրի կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարան (Դատարան), և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավասությանը:
բ) Սույն Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են Դատարանի իրավասությունից իրենց ունեցած անձեռնմխելիությունից կամ այդ իրավասությունը վիճարկելու իրավունքից: Սույն հոդվածի համաձայն` Դատարանի կայացրած որոշումը վերջնական է և պարտադիր կողմերից յուրաքանչյուրի համար` առանց սահմանափակումների և վերապահումների:
11.03. Բանկի արտոնությունները և անձեռնմխելիությունները
Սույն Պայմանագրում ոչ մի դրույթ չի մեկնաբանվում որպես Եվրոպական միության մասին պայմանագրով, Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրով, Եվրոպական միության արտոնությունների և անձեռնմխելիության մասին (հմ. 7) արձանագրությամբ, կիրառելի որևէ շրջանակային համաձայնագրով, միջազգային կոնվենցիայով կամ օրենքով Բանկին տրամադրված անձեռնմխելիությունից, արտոնություններից կամ ազատումներից հրաժարում կամ այլ փոփոխություն:
11.04. Կատարման վայրը
Սույն Պայմանագրով կատարման վայրը Բանկի նստավայրն է, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել գրավոր այլ հատուկ համաձայնություն:
11.05. Վճարման ենթակա գումարների մասին տվյալները
Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ Բանկի հավաստագիրը` կապված սույն Պայմանագրի ներքո Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես փաստում է նման տոկոսի կամ գումարի մասին:
11.06. Երրորդ կողմի իրավունքները
Սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձը, Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի օրենքի համաձայն, իրավունք չունի հարկադիր կատարելու սույն Պայմանագրի որևէ դրույթ կամ օգտվելու դրանից: Չնայած սույն Պայմանագրի դրույթներին` սույն Պայմանագրի կողմ չհանդիսացող անձի համաձայնությունը չի պահանջվում ցանկացած ժամանակ սույն Պայմանագիրը խզելու կամ փոփոխելու համար:
11.07. Ամբողջական համաձայնագիրը
Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Վարկառուի միջև սույն փաստաթղթի ներքո տրամադրման վերաբերյալ ամբողջական համաձայնագիր և փոխարինում է նույն հարցի շուրջ ցանկացած այլ` կայացած կամ ենթադրյալ, նախորդ համաձայնության:
11.08. Անվավերությունը
Եթե որևէ պահի սույն Պայմանագրի որևէ պայման համարվում կամ դառնում է անօրինական, անվավեր կամ որևէ կերպով կատարման ոչ ենթակա, կամ սույն Պայմանագիրը որևէ իմաստով համարվում կամ դառնում է ուժը կորցրած` համաձայն որևէ իրավական համակարգում գործող օրենքների, ապա այդպիսի անօրինականությունը, անվավերությունը, կատարման ոչ ենթակա լինելը կամ ուժը կորցրած լինելը ազդեցություն չեն ունենում`
ա) տվյալ իրավասության ներքո սույն Պայմանագրի` որևէ այլ դրույթի օրինական, վավեր կամ հարկադիր կատարման ենթակա լինելու կամ տվյալ իրավասության ներքո որևէ այլ առումով սույն Պայմանագրի ուժի մեջ լինելու վրա, կամ
բ) այլ իրավասությունների ներքո սույն Պայմանագրի` տվյալ կամ այլ դրույթների օրինական, վավեր կամ հարկադիր կատարման ենթակա լինելու կամ այդ ընդդատությունների օրենքների ներքո սույն Պայմանագրի ուժի մեջ լինելու վրա:
11.09. Փոփոխությունները
Սույն Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ (Փոփոխությունների արձանագրություն): Այս արձանագրությունը պայմանավորված է և ուժի մեջ է մտնում միայն այն դեպքում, եթե Բանկն ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական կարծիքը անգլերեն լեզվով` Վարկառուի կողմից Փոփոխությունների արձանագրությունը պատշաճ կերպով կնքելու և դրա վավերական, հարկադիր կատարման ենթակա և պարտադիր բնույթի վերաբերյալ: Նման իրավական եզրակացությունը զուգակցվում է բոլոր համապատասխան փաստաթղթերով, որոնք վկայում են նման Փոփոխության վերաբերյալ արձանագրություն կնքելու Վարկառուի Օրենքի մասին, ինչպես նաև` Փոփոխության վերաբերյալ նման արձանագրության պատշաճ վավերացման ապացույցով` համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենքների:
Փոփոխությունների արձանագրությունն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ Բանկը Վարկառուին չի ուղարկել վերոնշյալ ապացույցների ընդունումը հաստատող նամակ, որով սահմանվում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը, և այդ նամակը հանդիսանում է համապատասխան Փոփոխությունների արձանագրության ուժի մեջ մտնելու անառարկելի ապացույց:
Կասկածից խուսափելու նպատակով մինչև Բանկի կողմից այդ նամակը տրամադրվելու պահը ո՛չ Վարկառուն, ո՛չ Բանկը չպետք է ունենան միմյանց դեմ պահանջներ կամ որևէ պատասխանատվություն համապատասխան Փոփոխությունների արձանագրության ներքո կամ դրա առնչությամբ:
11.10. Կրկնօրինակները
Սույն Պայմանագիրը կարող է կնքվել ցանկացած թվով կրկնօրինակով, որոնք բոլորը միասին կազմում են նույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են նույն փաստաթուղթը:
ՀՈԴՎԱԾ 12
Եզրափակիչ դրույթներ
12.01. Յուրաքանչյուր Կողմին ներկայացվող ծանուցումները
Սույն Պայմանագրի ներքո սույն Պայմանագրի կողմերին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրություններն ուղարկվում են ստորև նշված հասցեներով կամ ֆաքսի համարներին կամ այլ հասցեով կամ ֆաքսի համարին, որոնք կողմը նախապես գրավոր հայտնել է մյուս կողմին:
Բանկի դեպքում` Հասցեատեր` OPS
98-100 boulevard Konrad Adenauer
L-2950 Luxembourg
Ֆաքս` (+352) 4379 67290
Վարկառուի դեպքում` Հասցեատեր`
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարություն
Մելիք-Ադամյան փողոց 1, Երևան, 0010
Ֆաքս` (+37460) 700 358
12.02. Ծանուցման ձևաթուղթը
Սույն Պայմանագրի ներքո ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդագրություն տրվում է գրավոր:
Այն ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ, կամ որոնցով հասցեատիրոջ համար սահմանվում են պարտադիր ժամկետներ, կարող են հանձնվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Այդ ծանուցումները և հաղորդագրությունները համարվում են մյուս կողմից ստացված առաքման օրը` առձեռն կամ պատվիրված նամակով առաքելու դեպքում, կամ` փոխանցումը ստանալու պահին` ֆաքսի դեպքում:
Այլ ծանուցումներ և հաղորդագրություններ կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով կամ, կողմերի միջև գրավոր համաձայնությամբ, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցով:
Առանց ազդելու վերոնշյալ պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված ծանուցման վավերականության վրա` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ Աշխատանքային օրը:
Վարկառուի կողմից սույն Պայմանագրի որևէ դրույթի համաձայն տրված ծանուցումները Բանկի պահանջով ներկայացվում են Բանկ այն բավարար ապացույցների հետ միասին, որոնցով հաստատվում են Վարկառուի անունից ծանուցումն ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը և տվյալ անձի կամ անձանց ստորագրության վավերացված նմուշները:
12.03. Կողմերի փոփոխությունները
Վարկառուն չի կարող զիջել կամ փոխանցել սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները կամ պարտավորությունները` առանց Բանկից նախապես գրավոր համաձայնություն ստանալու:
Բանկը կարող է սույն Պայմանագրի ներքո իր իրավունքները կամ արտոնությունները հանձնել ամբողջությամբ կամ մասնակիորեն կամ փոխանցել (զիջման, ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) իր իրավունքները կամ արտոնությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն:
12.04. Լեզուն
Վարկառուի կողմից կամ, Վարկառուի պահանջով, այլ կազմակերպությունների կողմից, այդ թվում, առանց սահմանափակման, Օժանդակողի կողմից Բանկին տրամադրվող բոլոր փաստաթղթերի ու տեղեկատվության լեզուն անգլերենն է: Եթե փաստաթղթերը չեն տրամադրվում անգլերեն, Վարկառուն միաժամանակ տրամադրում է դրանց` անգլերեն վավերացված թարգմանությունը:
12.05. Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը
Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում միայն սույն Պայմանագրի 1.04.Ա.ա) հոդվածով պահանջվող ապացույցները` Բանկի համար ընդունելի ձևով ու բովանդակությամբ, Բանկի կողմից ստանալուց հետո:
Սույն Պայմանագիրը ուժի մեջ չի մտնի մինչև Բանկը Վարկառուին չուղարկի վերը նշված պայմանների կատարումը հավաստող նամակ, ինչպես նաև ծանուցում այն ամսաթվի մասին, երբ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում («ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ»), և այդ նամակը սպառիչ ապացույց է, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել:
Կասկածելի դեպքերից խուսափելու համար, մինչև այն պահը, երբ նամակը ուղարկվել է Բանկի կողմից, ո՛չ Վարկառուն, ո՛չ էլ Բանկը որևէ պահանջ չպետք է ունենան միմյանց դեմ, և որևէ պատասխանատվություն չպետք է կրեն սույն Պայմանագրի ներքո կամ դրա հետ կապված:
Այն դեպքում, երբ վերը նշված պայմանները չեն կատարվել սույն Պայմանագրի ստորագրման օրվանից 24 (քսանչորս) ամսվա ընթացքում, սույն Համաձայնագիրն ուժի մեջ չի մտնի առանց անհրաժեշտ և պահանջվող հետագա գործողության:
12.06. Ներածական դրույթները, Առդիրները և Հավելվածները
Ներածական դրույթները և հետևյալ Առդիրները կազմում են սույն Պայմանագրի մասը:
Առդիր Ա Ծրագրի բնութագիրը և հաշվետվությունները
Առդիր Բ ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը
Առդիր Գ Վարկառուի կողմից լրացվող ձևերը
Առդիր Դ Վարկառուից ստացվող հավաստագրի ձևը
Սույն Պայմանագրին կցված են հետևյալ Հավելվածները:
Հավելված I Լիազորագիր
Հավելված II Ա/Բ ձևեր
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` սույն Պայմանագրի Կողմերը ապահովել են սույն Պայմանագրի կազմումը չորս բնօրինակով` անգլերենով, և համապատասխանաբար ապահովել են, որ նախարարի տեղակալ պարոն Արմեն Գևորգյանը և իրավախորհրդատու տիկին Քինգա Սոլտեժը իրենց անունից նախաստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջը:
Երևան, 26-ը հունվարի, 2016 թվական
Լյուքսեմբուրգ, 29-ը հունվարի, 2016 թվական
Ստորագրված է Ստորագրված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ
կողմից և անունից` կողմից և անունից
_________________________________ _________________________________
Գագիկ Խաչատրյան Լասլո Բարանյայ
ֆինանսների նախարար փոխնախագահ
Առդիր Ա
Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Նպատակը, դիրքը
Ծրագրի նպատակն է Մ6 միջպետական ճանապարհի (Մ6)` Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող` Վանաձորի և Հայաստանի ու Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածի վերականգնումը և արդիականացումը:
Նկարագրություն
Ծրագիրը բաղկացած է Մ6 միջպետական ճանապարհի (Մ6)` Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող` Վանաձորի և Հայաստանի ու Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածի (2x1) վերականգնման և արդիականացման աշխատանքներից:
Աշխատանքներ են նախատեսվում Վանաձորի քաղաքային գոտում (6.7 կմ), Վանաձոր-Ալավերդի հատվածում (մոտ 43.9 կմ), Ալավերդու քաղաքային գոտում (3.4 կմ) և Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում (մոտ 36.3 կմ):
Ծրագրի հատվածները ունեն մի շարք ոլորաններ, կտրուկ զառիթափներ, նեղ կամուրջներ և երեք թունելներ, որոնք պետք է արդիականացվեն: Երեք թունելները առաջին լոտում են և ունեն 105 մ, 270 մ և 171 մ երկարություն:
Ծրագիրը նաև ներառում է Ճանապարհային անվտանգության փոքր հատկացում, որի նպատակն է վերացնել ճանապարհային ցանցի վթարավտանգ հատվածները Հայաստանի ամբողջ տարածքում: Այն պետք է հավելյալ հստակեցվի իրականացման առաջին տարվա ընթացքում:
Գնումների պլանը վերջնականացվում է Օժանդակողի կողմից: Սա կարող է որոշ փոփոխություններ առաջացնել վերը նշված հատվածներում, սակայն ընդհանուր երկարության փոփոխություն չի սպասվում:
Օրացույց
Ծրագրի նախագծերն ու մրցութային փաստաթղթերը պատրաստվել են Արևելյան գործընկերության տեխնիկական օժանդակության հիմնադրամի (EPTATF) դրամաշնորհի ֆինանսավորմամբ: Շինարարական փուլին հատկացվել է 36 ամիս: Ակնկալվում է, որ շինարարությունը կիրականացվի 2017-ից մինչև 2020 թվականը:
Ա.2. ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴԸ
1. Տեղեկատվության տրամադրումը` պատասխանատու անձի նշանակումը
Ստորև ներկայացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի Բանկին` հետևյալ անձանց պատասխանատվության ներքո:
._____________________________________________________________________.
| |Ֆինանսական հարցերով |Տեխնիկական հարցերով |
| |պատասխանատու |պատասխանատու |
|_________________|_________________________|_________________________|
|Կազմակերպություն |Ֆինանսների |Տրանսպորտի և կապի |
| |նախարարություն |նախարարություն |
|_________________|_________________________|_________________________|
|Պատասխանատու անձ |Արմեն Մելկիկյան |Էմիլ Սարգսյան |
|_________________|_________________________|_________________________|
|Պաշտոն |Վարչության պետ |Տնօրեն |
|_________________|_________________________|_________________________|
|Ֆինանսական և |Հայաստանի Հանրապետության |Տրանսպորտի ԾԻԳ |
|տեխնիկական |ֆինանսների նախարարության |Տրանսպորտի և կապի |
|գործառույթ/ |միջազգային |նախարարություն |
|վարչություն |համագործակցության | |
| |վարչություն | |
|_________________|_________________________|_________________________|
|Հասցե |Մելիք-Ադամյան 1, Երևան, |Նալբանդյան 28, |
|_________________|_________________________|_________________________|
|Հեռախոս |(+374) 11 800 335 |(+374) 6054 05 25 |
|_________________|_________________________|_________________________|
|Ֆաքս |(+374) 11 800 132 |(+374) 1054 57 48 |
|_________________|_________________________|_________________________|
|Էլ. փոստ |[email protected]|[email protected]|
._____________________________________________________________________.
Վերոնշյալ պատասխանատու անձն առժամանակ հանդիսանում է կապի համար պատասխանատու անձ:
Փոփոխությունների դեպքում Վարկառուն անմիջապես տեղեկացնում է ԵՆԲ-ին:
2. Հատուկ հարցերով տեղեկատվություն
Վարկառուն Բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետ:
._____________________________________________________________________.
|Փաստաթուղթ/տեղեկատվություն |Վերջնաժամկետ |
|__________________________________|__________________________________|
| | |
|__________________________________|__________________________________|
| | |
|__________________________________|__________________________________|
| | |
._____________________________________________________________________.
3. Տեղեկատվություն Ծրագրի իրականացման վերաբերյալ
Վարկառուն իրականացման ընթացքում Բանկ է ներկայացնում Ծրագրի առաջընթացի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետը:
._____________________________________________________________________.
|Փաստաթուղթ/տեղեկատվություն |Վերջնաժամկետ|Հաշվետվությունների|
| | |ներկայացման |
| | |հաճախականություն |
|_____________________________________|____________|__________________|
|Ծրագրի առաջընթացի մասին | |կիսամյակային |
|հաշվետվություն | | |
|- Տեխնիկական նկարագրի համառոտ | | |
|թարմացում` բացատրելով սկզբնական | | |
|շրջանակի համեմատ էական | | |
|փոփոխությունների պատճառները, | | |
|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից | | |
|յուրաքանչյուրի իրականացման ավարտի | | |
|վերաբերյալ տեղեկատվության թարմացում` | | |
|բացատրելով հնարավոր ուշացումների | | |
|պատճառները, | | |
|- Ծրագրի արժեքի թարմացում` բացատրելով| | |
|սկզբնական բյուջեով հաշվարկված արժեքի | | |
|համեմատ արժեքի հնարավոր փոփոխության | | |
|պատճառները, | | |
|- Շրջակա միջավայրի վրա ազդեցություն | | |
|ունեցող ցանկացած լուրջ խնդրի | | |
|նկարագրություն, | | |
|- Գնումների ընթացակարգերի մասին | | |
|թարմացում (միայն ԵՄ սահմաններից | | |
|դուրս), | | |
|- Ծրագրի պահանջարկի կամ օգտագործման | | |
|վերաբերյալ թարմացում և | | |
|մեկնաբանություններ, | | |
|- Ի հայտ եկած ցանկացած նշանակալի | | |
|խնդիր և վտանգ, որ կարող է ազդել | | |
|Ծրագրի գործարկման վրա, | | |
|- Ծրագրին առնչվող որևէ դատական գործ,| | |
|որը կարող է ընթացքի մեջ լինել, | | |
|- Բնապահպանական և սոցիալական | | |
|մշտադիտարկման հաշվետվություն` | | |
|ներառյալ համարժեք հղումները | | |
|աշխատանքային ստանդարտներին, | | |
|աշխատանքի վայրում առողջությանը և | | |
|անվտանգությանը, ինչպես նաև` | | |
|ՀՁՎՊ-ների իրականացման առաջընթացի | | |
|ապացույցներ: | | |
._____________________________________________________________________.
4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և շահագործման առաջին տարվա վերաբերյալ:
Վարկառուն Բանկ է ներկայացնում Ծրագրի ավարտի և նախնական գործարկման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետը:
._____________________________________________________________________.
|Փաստաթուղթ/տեղեկատվություն |Բանկին |
| |ներկայացնելու|
| |վերջնաժամկետը|
|_______________________________________________________|_____________|
|Ծրագրի ավարտի մասին հաշվետվություն, ներառյալ ավարտված |2022-ի մարտ |
|ծրագրի եզրափակիչ Տեխնիկական նկարագիրը` բացատրելով | |
|Ա.1-ում տրված Տեխնիկական նկարագրի համեմատ էական | |
|փոփոխությունների պատճառները, | |
|- Ծրագրի հիմնական բաղադրիչներից յուրաքանչյուրի ավարտի | |
|ժամկետները` բացատրելով հնարավոր ուշացումների | |
|պատճառները, | |
|- Ծրագրի վերջնական արժեքը` բացատրելով սկզբնական | |
|բյուջեով հաշվարկված արժեքի համեմատ արժեքի հնարավոր | |
|փոփոխության պատճառները, | |
|- Ծրագրի ազդեցությունը զբաղվածության վրա` իրականացման | |
|ընթացքում պահանջված մարդիկ/օրերը, ինչպես նաև ստեղծված | |
|մշտական նոր աշխատատեղերը, | |
|- Շրջակա միջավայրի վրա կամ սոցիալական ազդեցություն | |
|ունեցող ցանկացած լուրջ խնդրի նկարագրությունը, | |
|- Գնումների ընթացակարգերի մասին թարմացում (միայն ԵՄ | |
|սահմաններից դուրս), | |
|- Ծրագրի պահանջարկի կամ օգտագործման վերաբերյալ | |
|թարմացում և մեկնաբանություններ, | |
|- Ի հայտ եկած ցանկացած նշանակալի խնդիր և վտանգ, որը | |
|կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա, | |
|- Ծրագրին առնչվող որևէ դատական գործ, որը կարող է | |
|ընթացքի մեջ լինել, | |
|- Մշտադիտարկման հետևյալ ցուցիչների վերաբերյալ | |
|թարմացում: | |
._____________________________________________________________________.
5. Տեղեկատվություն, որը պահանջվում է Ծրագրի ավարտի մասին հաշվետվությունից 3 տարի հետո (միայն ԵՄ սահմաններից դուրս)
Վարկառուն ծրագրի ավարտի մասին հաշվետվությունից 3 տարի հետո Բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետը:
._____________________________________________________________________.
|Փաստաթուղթ/տեղեկատվություն |Բանկին |
| |ներկայացնելու|
| |ժամկետը |
|_______________________________________________________|_____________|
|Վերը բերված աղյուսակում թվարկված Մշտադիտարկման |2023 |
|ցուցիչների թարմացում: | |
|(Կա՛մ ուղղակի կրկին այստեղ թվարկել Մշտադիտարկման | |
|ցուցիչները, կա՛մ հղում կատարել վերոնշյալ աղյուսակին): | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Հաշվետվությունների լեզուն |անգլերեն |
._____________________________________________________________________.
Առդիր Բ
ԵՎՐԻԲՈՐ-ի սահմանումը
Ա. «ԵՎՐԻԲՈՐ» նշանակում է`
ա) մեկ ամիսը չգերազանցող համապատասխան ժամանակահատվածի առնչությամբ` Սահմանված տոկոսադրույքը (ինչպես սահմանված է ստորև) մեկ ամիս ժամանակահատվածի համար,
բ) մեկ կամ ավել ամիս ժամանակահատվածի առնչությամբ, որի համար Սահմանված տոկոսադրույքը հասանելի է, կիրառելի Սահմանված տոկոսադրույքը տվյալ ամիսների քանակով ժամանակահատվածի համար, և
գ) մեկ ամիսը գերազանցող համապատասխան ժամանակահատվածի առնչությամբ, որի համար սահմանված տոկոսադրույքը հասանելի չէ), երկու սահմանված տոկոսադրույքների գծային միջարկումով ստացված արդյունքը, որոնցից մեկը կիրառելի է համապատասխան ժամանակահատվածին հաջորդող ավելի կարճ, իսկ մյուսը ավելի երկար ժամանակահատվածի համար:
(ժամանակահատվածը, որի համար հաշվարկվում է տոկոսադրույքը, կամ միջարկվում են տոկոսադրույքները, կոչվում է «Հաշվետու ժամանակահատված»):
Վերը նշված «բ» և «գ» պարբերությունների նպատակների համար «հասանելի» եզրույթը նշանակում է` տոկոսադրույքներ, որոնք տվյալ մարման ժամկետների համար հաշվարկվում ու հրապարակվում են «Global Rate Set Systems Ltd»-ի կողմից կամ Եվրոպական դրամական շուկաների ինստիտուտի (EMMI) կողմից ընտրված` EMMI և EURIBOR ACI-ի հովանավորության տակ գտնվող այլ ծառայություն մատուցողի կողմից կամ EMMI և EURIBOR ACI-ի այդ գործառույթի իրավահաջորդի կողմից, ինչպես սահմանում է Բանկը:
«Սահմանված տոկոսադրույք» նշանակում է` Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին հրապարակված` եվրոյով ավանդների տոկոսադրույք համապատասխան ժամանակահատվածի համար կամ` Բանկի համար ընդունելի ավելի ուշ ժամի հրապարակված տոկոսադրույք այն օրվա դրությամբ (Վերսկսման ամսաթիվ), որն ընկնում է համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանից 2 (երկու) Համապատասխան աշխատանքային օր առաջ, Ռոյթերզի EURIBOR 01 էջում կամ դրա իրավահաջորդ էջում, կամ այս միջոցներով չհրապարակելու դեպքում` Բանկի կողմից այս նպատակով ընտրված հրապարակման այլ միջոցներով:
Եթե այդ Սահմանված տոկոսադրույքը վերոնշյալ եղանակով չի հրապարակվում, Բանկը կարող է խնդրել եվրագոտու չորս խոշոր բանկերի (Բանկի ընտրությամբ) գլխամասային գրասենյակներին ներկայացնել այն տոկոսադրույքը, որով Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ի դրությամբ Վերսկսման ամսաթվին նրանցից յուրաքանչյուրը համեմատելի գումարով եվրոյով ավանդներ է առաջարկում առաջնակարգ բանկերին եվրագոտու միջբանկային շուկայում` Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով: Եթե ներկայացվել է առնվազն երկու (2) գնային առաջարկ, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի ներկայացված առաջարկների թվաբանական միջինը:
Եթե ներկայացվել է երկու (2) առաջարկից պակաս, ապա այդ Վերսկսման ամսաթվի տոկոսադրույքը կկազմի եվրագոտու խոշոր բանկերի (Բանկի ընտրությամբ) կողմից եվրոպական առաջատար բանկերին ներկայացված համեմատելի գումարով եվրոյով վարկերի համար տոկոսադրույքի առաջարկների թվաբանական միջինը Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին` այն օրվա դրությամբ, որն ընկնում է Վերսկսման ամսաթվից 2 (երկու) Համապատասխան աշխատանքային օր հետո, Հաշվետու ժամանակահատվածին հավասար ժամանակահատվածով:
Եթե վերը նշվածի արդյունքում ստացված տոկոսադրույքը զրոյից ցածր է, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը սահմանվում է զրոյին հավասար:
Եթե վերը նկարագրված եղանակով որևէ տոկոսադրույք չի ներկայացվում, ապա ԵՎՐԻԲՈՐ-ը (արտահայտված տարեկան տոկոսադրույքով) այն տոկոսադրույքն է, որը Բանկի կողմից սահմանվում է որպես համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախս` հիմք ընդունելով այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ելակետային տոկոսադրույքը կամ Բանկի կողմից ողջամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլընտրանքային այլ մեթոդ:
Բ. Ընդհանուր դրույթներ
Վերոնշյալ սահմանումների նպատակների համար`
ա) սույն Առդիրում նշված հաշվարկներից բխող բոլոր տոկոսները անհրաժեշտության դեպքում կլորացվում են մինչև տոկոսային կետի ամենամոտ հարյուր հազարերորդականը, իսկ կեսերը կլորացվում են դեպի վեր:
բ) Բանկն ստացված առաջարկների վերաբերյալ անհապաղ տեղեկացնում է Վարկառուին:
գ) Եթե վերոնշյալ դրույթներից որևէ մեկը հակասում է ԵՎՐԻԲՈՐ-ի վերաբերյալ EMMI և EURIBOR ACI-ի (կամ Բանկի կողմից սահմանված EMMI և EURIBOR ACI-ի այդ գործառույթի իրավահաջորդի) հովանու ներքո ընդունված պահանջներին, ապա Բանկը, ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխել այդ դրույթը` համապատասխանեցնելով նման այլ դրույթներին:
Առդիր Գ(1)
Վարկառուի կողմից լրացվող ձևաթղթեր
Գ.1. Մասհանման առաջարկի/ընդունման ձևաթուղթ (հոդվածներ 1.02.Բ և
1.02.Գ) _________________________
1) Ներկայացվում է Վարկառուի ձևաթղթի վրա:
Հասցեատեր` Հայաստանի Հանրապետություն
Ներկայացնող` Եվրոպական ներդրումային բանկ
Ամսաթիվ`
Թեմա` Մասհանման առաջարկ/ընդունում` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև [ամսաթիվ]` թվագրված` Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի ֆինանսական պայմանագրի համար (Ֆինանսական պայմանագիր)
FI թիվ 81.437 Serapis թիվ 2011-0566
_________________________________________________________________
Հարգելի՛ պարոնայք,
Հղում ենք կատարում Ֆինանսական պայմանագրին: Ֆինանսական պայմանագրում սահմանված հասկացությունները սույն նամակում օգտագործվելիս ունեն նույն նշանակությունը:
Հիմք ընդունելով Բանկից Մասհանման առաջարկի համար Ձեր դիմումը` Ֆինանսական պայմանագրի 1.02.Բ հոդվածի համաձայն, սույնով առաջարկում ենք Ձեզ տրամադրել հետևյալ Տրանշը.
ա) Հատկացվելիք գումարը`
բ) Մասհանման սահմանված ամսաթիվը`
գ) Տոկոսադրույքի հիմքը`
դ) Տոկոսի վճարման պարբերականությունը`
ե) Վճարման ամսաթվերը`
զ) Մայր գումարի մարման պայմանները`
է) Մայր գումարի մարման առաջին և վերջին ամսաթվերը`
ը) Մինչև Մարման ժամկետը կիրառելի Ֆիքսված տոկոսադրույքը կամ Սպրեդը:
Տրանշը Ֆինանսական պայմանագրի պայմանների համաձայն տրամադրելու համար Բանկը պետք է ստանա սույն Մասհանման առաջարկի օրինակով կազմված և Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված Մասհանման ընդունում նամակ` հետևյալ ֆաքսով [ __ ], ոչ ուշ, քան մինչև Մասհանման ընդունման վերջնաժամկետը` [ամսաթիվը], Լյուքսեմբուրգի ժամանակով [ժամը]:
Մասհանման ընդունմանը կից պետք է ներկայացվեն (եթե նախկինում չեն ներկայացվել)`
i) բանկային հաշիվը (տվյալ արժույթի համար համապատասխանող ձևաչափով), որին կատարվելու է Տրանշի փոխանցումը և
ii) ապացույց Վարկառուի անունից այն ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասության վերաբերյալ և այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:
Եթե մինչև վերը նշված ժամկետը սույն փաստաթղթում ներկայացված առաջարկը չի ընդունվում, ապա այն համարվում է մերժված և ինքնաբերաբար չեղարկվում է:
Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես այն նկարագրված է սույն Մասհանման առաջարկում, ապա կիրառվում են Ֆինանսական պայմանագրի բոլոր համապատասխան պայմանները, մասնավորապես` 1.04-րդ հոդվածի դրույթները:
Հարգանքով`
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ
Սույնով ընդունում ենք վերը ներկայացված Մասհանման առաջարկը`
__________________________________________
Հայաստանի Հանրապետության համար և անունից`
[անուն]
[պաշտոն]
Ամսաթիվ`
Առդիր Դ
Վարկառուի կողմից տրամադրվող հավաստագրի ձևաթուղթ (հոդված 1.04.Գ)
Հասցեատեր` Եվրոպական ներդրումային բանկ
Ներկայացնող` Հայաստանի Հանրապետություն
Ամսաթիվ`
Թեմա` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև [ամսաթիվ] թվագրված` Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի ֆինանսական պայմանագիր (Ֆինանսական պայմանագիր)
FI թիվ 81.437 Serapis թիվ 2011-0566
___________________________________________________________
Հարգելի՛ պարոնայք,
Ֆինանսական պայմանագրում սահմանված հասկացությունները սույն նամակում օգտագործվելիս ունեն նույն նշանակությունը:
Ֆինանսական պայմանագրի 1.04-րդ հոդվածի նպատակների համար սույնով հաստատում ենք հետևյալը.
ա) Վաղաժամ մարման դեպք տեղի չի ունեցել և չի շարունակում չկարգավորված մնալ.
բ) Որևէ առումով չի եղել Ծրագրի այնպիսի էական փոփոխություն, որի առնչությամբ, 8.01-ին հոդվածի համաձայն, մենք պարտավոր ենք զեկուցել, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին տեղեկացրել ենք նախկինում.
գ) ՈՒնենք բավարար ֆինանսական միջոցներ` Ա.1 Առդիրին համապատասխան Ծրագիրը ժամանակին ավարտելու և իրականացնելու համար.
դ) Տեղի չի ունեցել որևէ դեպք կամ հանգամանք, որը համարվում է կամ ժամանակի ընթացքում կամ Ֆինանսական պայմանագրի համաձայն ծանուցելու դեպքում կհամարվեր Պարտավորությունը չկատարելու դեպք կամ Վաղաժամ մարման դեպք, և որը շարունակում է մնալ չկարգավորված, կամ որից չեն հրաժարվել.
ե) ոչ մի դատավարություն, արբիտրաժային, վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ, մեր տեղեկություններով, չի սպառնում լինել կամ ընթացքի մեջ չէ որևէ դատարանում, արբիտրաժային մարմնում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ, ողջամտության սահմաններում, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության, և ոչ էլ մեր մասով առկա է որևէ չկատարված վճիռ կամ որոշում,
զ) 6.07-րդ հոդվածի ներքո մեր կողմից տրված կամ կրկին տրվելիք հավաստիացումներն ու երաշխիքները բոլոր առումներով ճիշտ են, և
է) Ֆինանսական պայմանագիրը կնքելու ամսաթվի համեմատությամբ տեղի չի ունեցել որևէ Էական անբարենպաստ փոփոխություն:
Հարգանքով`
__________________________________________
Հայաստանի Հանրապետության համար և անունից`
[անուն]
[պաշտոն]
Ամսաթիվ`
Հավելված I
Լիազորագիր
Հավելված II
Ձևեր Ա/Բ
ՄԱՍ I
Ձև Ա. Չի պահանջվել 6(3)-րդ հոդվածով պահանջվող համապատասխան գնահատումը
._____________________________________________________________________.
|ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
| ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ(2) |
._____________________________________________________________________.
Պատասխանատու մարմին` ................................
ՈՒսումնասիրելով ծրագրի հայտը` (3) ...................
Որի տեղանքը լինելու է` ..............................
______________________
2) Ընդգրկում է որպես Natura 2000 ցանցի մաս պահպանվող տարածքները
(ներառյալ Պահպանման հատուկ տարածքները և Հատուկ պահպանության
տարածքները), Natura 2000-ի հավակնող տարածքները, Ռամսարի կոնվենցիայի
տարածքները, Կարևորագույն թռչնաբանական տարածքները, Emerald ցանցի
տարածքները կամ այլ տարածքներ` ըստ համապատասխանության:
3) Հաշվի առնելով բնական միջավայրերի և կենդանական ու բուսական աշխարհի
վայրի տեսակների պահպանության մասին 92/43/EEC հրահանգի 6(3)-րդ հոդվածի
պահանջները:
Հայտարարում է, որ ծրագիրն ամենայն հավանականությամբ չի ունենա էական ազդեցություն NATURA 2000 տարածքի վրա` ելնելով հետևյալ հիմքերից.
._____________________________________________________________________.
| |
| |
._____________________________________________________________________.
Հետևաբար 6(3)-րդ հոդվածով պահանջվող համապատասխան գնահատումն անհրաժեշտ չի համարվել:
Կից ներկայացվում է 1:100.000 մասշտաբի (կամ հնարավոր ամենամոտ մասշտաբի) քարտեզ, որտեղ նշված են Ծրագրի տեղանքը և խնդրո առարկա NATURA 2000-ի տարածքները, եթե այդպիսիք առկա են:
Ամսաթիվ (օր/ամիս/տարի)`
Ստորագրություն` .......................
Անուն` ................................
Պաշտոն` ...............................
Կազմակերպություն` .....................
(NATURA 2000-ի տարածքների մշտադիտարկման համար պատասխանատու մարմին)
Պաշտոնական կնիք
ՄԱՍ II
Ձև Ա. NATURA 2000-ի վրա ազդեցությունների գնահատում-Էական ազդեցության վտանգ չկա
._____________________________________________________________________.
|ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
| ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ(4) |
._____________________________________________________________________.
Պատասխանատու մարմին` .....................................
ՈՒսումնասիրելով ծրագրի հայտը` (5) ........................
Որի տեղանքը լինելու է` ...................................
____________________
4) Ընդգրկում է որպես Natura 2000 ցանցի մաս պահպանվող տարածքները
(ներառյալ Պահպանման հատուկ տարածքները և Հատուկ պահպանության
տարածքները), Natura 2000-ի հավակնող տարածքները, Ռամսարի կոնվենցիայի
տարածքները, Կարևորագույն թռչնաբանական տարածքները, Emerald ցանցի
տարածքները կամ այլ տարածքներ` ըստ համապատասխանության:
5) Հաշվի առնելով բնական միջավայրերի և կենդանական ու բուսական աշխարհի
վայրի տեսակների պահպանության մասին 92/43/EEC հրահանգի 6(3)-րդ հոդվածի
պահանջները:
Հայտարարում է, որ 92/43/EEC հրահանգի 6(3)-րդ հոդվածով պահանջվող պատշաճ ուսումնասիրության արդյունքներով Ծրագիրն էական ազդեցություններ չի ունենա բնության պահպանվող կարևոր տարածքի վրա:
Խնդրում ենք ներկայացնել 92/43/EEC հրահանգի 6(3)-րդ հոդվածի համաձայն կատարված պատշաճ գնահատման եզրակացությունների ամփոփումը.
._____________________________________________________________________.
| |
| |
._____________________________________________________________________.
Խնդրում ենք ներկայացնել Ծրագրի համար պահանջվող ազդեցությունների մեղմացման միջոցառումների ամփոփումը.
Կից ներկայացվում է 1:100.000 մասշտաբի (կամ հնարավոր ամենամոտ մասշտաբի) քարտեզ, որտեղ նշված են Ծրագրի տեղանքը, ինչպես նաև բնության պահպանության կարևոր տարածքները:
Ստորագրություն`
Անուն և պաշտոն`
Կազմակերպություն` (NATURA 2000-ի տարածքների մշտադիտարկման համար պատասխանատու մարմին)
Պաշտոնական կնիք
Ձև Բ. Էական ազդեցության վտանգ
._____________________________________________________________________.
|ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
| ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ(6) |
._____________________________________________________________________.
Պատասխանատու մարմին` .................................
ՈՒսումնասիրելով ծրագրի հայտը` (7) ....................
Որի տեղանքը լինելու է` ...............................
________________________
6) Ընդգրկում է որպես Natura 2000 ցանցի մաս պահպանվող տարածքները
(ներառյալ Պահպանման հատուկ տարածքները և Հատուկ պահպանության
տարածքները), Natura 2000-ի հավակնող տարածքները, Ռամսարի կոնվենցիայի
տարածքները, Կարևորագույն թռչնաբանական տարածքները, Emerald ցանցի
տարածքները կամ այլ տարածքներ` ըստ համապատասխանության:
7) Հաշվի առնելով բնական միջավայրերի և կենդանական ու բուսական աշխարհի
վայրի տեսակների պահպանության մասին 92/43/EEC հրահանգի 6(4)-րդ հոդվածի
պահանջները:
Տրամադրում է հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը` հետևյալ նպատակով Եվրոպական հանձնաժողովին ուղարկելու համար (նշել համապատասխան վանդակը).
._. ._.
Տեղեկատվություն (հոդ. 6(4).1) ._. Կարծիք (հոդ. 6(4).2) ._.
._____________________________________________________________________.
|Անդամ պետություն` |
| |
|Իրավասու ազգային մարմին` |
| |
|Հասցե` |
| |
|Կապի համար պատասխանատու անձ` |
| |
|Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ` |
| |
|Ամսաթիվ` |
| |
|Արդյո՞ք ծանուցումը պարունակում է գաղտնի տեղեկություններ: Եթե` այո, |
|խնդրում ենք նշել և հիմնավորել: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 1. ՊԼԱՆ ԿԱՄ ԾՐԱԳԻՐ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Պլանի/ծրագրի անվանումը` |
| |
|Օժանդակող` |
| |
|Տարածքի վրա ազդեցություն ունեցող պլանի կամ ծրագրի ամփոփում` |
| |
| |
| |
| |
|Ծրագրի այն բաղադրիչների և գործողությունների նկարագրությունը, որոնք |
|հնարավոր ազդեցություններ ունեն, և ազդեցության ենթակա տարածքների |
|որոշում (ներառել քարտեզներ) |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 2. ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ(8) |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ազդեցության ենթակա Natura 2000-ի տարածքի (տարածքների) անվանումը և |
|ծածկագիրը` |
| |
|Խնդրում ենք նշել համապատասխան վանդակները: |
| |
|._.ՀՊՏ (հատուկ պաշտպանության տարածք)` Թռչունների հրահանգի ներքո: |
|._. |
|._.ՀԿՏ/ՊՀՏ (համայնքային կարևորության/պահպանության հատուկ տարածք)` |
|._.Բնական միջավայրերի հրահանգի ներքո: |
|._. |
|._.Գերակա բնական միջավայրի/տեսակի տարածք: |
|._. |
|._.Գերակա բնական միջավայրերը/տեսակները ենթարկվել են ազդեցության: |
| |
|._.Ռամսարի կոնվենցիայով սահմանված` միջազգային կարևորության խոնավ |
|._.տարածք կամ այդպիսի պաշտպանության համար որակավորվող տարածք: |
| |
|._.Կարևորագույն թռչնաբանական տարածքների (ԿԹՏ) վերջին ցանկում կամ |
|._.(եթե հասանելի է) ազգային իշխանությունների կողմից հաստատված` |
| համարժեք, ավելի մանրամասն գիտական ցանկում նշված տարածք: |
| |
|._.Եվրոպայի` վայրի բնության և բնական միջավայրի պահպանության Բեռնի |
|._.կոնվենցիայի տարածք (հոդ. 4), մասնավորապես` Emerald ցանցի |
| չափորոշիչները բավարարող տարածք: |
|._. |
|._.Բնության պահպանության ազգային օրենսդրությամբ պահպանվող տարածքներ: |
| |
|Տարածքի պահպանման նպատակները և տարածքի ամբողջականությանը նպաստող |
|առանցքային հատկանիշերը` |
| |
|Բնական միջավայրերը և այն տեսակները, որոնք կենթարկվեն բացասական |
|ազդեցության (օրինակ` նշել դրանց ներկայացվածության աստիճանը, |
|կիրառելիության դեպքում, 17-րդ հոդվածի համաձայն, ազգային և |
|կենսաաշխարհագրական մակարդակում դրանց պահպանման կարգավիճակը և |
|մեկուսացման աստիճանը, դրանց դերն ու գործառույթները տվյալ տարածքում): |
| |
|Տարածքի կարևորությունը ազդեցության ենթակա բնական միջավայրերի և |
|տեսակների համար (օրինակ` բացատրել տարածքի դերը ազգային և |
|կենսաաշխարհագրական տարածաշրջանում և Natura 2000 ցանցի |
|կապակցվածության մեջ): |
| |
|Ակնկալվող բացասական ազդեցությունների նկարագրություն (կորուստ, |
|վատթարացում, վնաս, ուղղակի և անուղղակի ազդեցություններ և այլն), |
|ազդեցությունների չափը (ծրագրի ազդեցությանը ենթակա բնական միջավայրի |
|մակերեսը, տեսակների թիվը կամ ազդեցության տարածքները), |
|կարևորությունը և մասշտաբները (օրինակ` տարածքի, հնարավոր է նաև` |
|երկրի ընդհանուր մակերեսի և բնակչության թվի համեմատությունը |
|ազդեցության ենթակա տարածքի կամ բնակչության հետ) և տեղանքը (ներառել |
|քարտեզներ): |
| |
|Հնարավոր գումարային ազդեցությունները և այլ ազդեցություններ, որոնք |
|հնարավոր է` առաջանան գնահատման առարկա պլանի կամ ծրագրի և այլ |
|պլանների կամ ծրագրերի համակցված գործողության հետևանքով: |
| |
|Ծրագրում ընդգրկված` մեղմացման միջոցառումներ (նշել, թե ինչպես են դրանք|
|իրականացվելու և ինչպես են դրանք կանխելու կամ նվազեցնելու տարածքի վրա|
|բացասական ազդեցությունները): |
| |
._____________________________________________________________________.
________________________
8) NB: Կենտրոնանալ այն բնական միջավայրերի և տեսակների վրա սպասվող
բացասական ազդեցությունների վրա, որոնց շնորհիվ տարածքն առաջարկվել է
Natura 2000 ցանցում ընդգրկելու համար: Ներառել բոլոր այն
տեղեկությունները, որոնք կարող են կարևոր լինել յուրաքանչյուր դեպքի
համար` ելնելով ազդեցության ենթակա տեսակների և բնական միջավայրերի
համար որոշված ազդեցություններից:
._____________________________________________________________________.
| 3. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ |
._____________________________________________________________________|
._____________________________________________________________________|
|Հնարավոր այլընտրանքային լուծումների, այդ թվում` զրոյական տարբերակի |
|որոշում և նկարագրություն (նշել, թե ինչպես են դրանք որոշվել, |
|ընթացակարգը, մեթոդները): |
| |
|Դիտարկված այլընտրանքների գնահատում և ընտրված այլընտրանքի հիմնավորում|
|(պատճառներ, թե ինչու են իրավասու ազգային մարմինները եզրակացրել, որ |
|այլընտրանքային լուծումներ չկան) |
| |
| |
| |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 4. ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՆՏԵՍՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Պլանը կամ ծրագիրն իրականացնելու պատճառը` չնայած բացասական |
|ազդեցություններին` |
| |
|Հանրային շահի անտեսման հրամայականները, այդ թվում` սոցիալական կամ |
|տնտեսական բնույթի (գերակա բնական միջավայրի/տեսակների բացակայության |
|դեպքում). |
| |
|._. |
|._. մարդկանց առողջություն |
|._. |
|._. հասարակության անվտանգություն |
| |
|._. շրջակա միջավայրի համար առաջնահերթ կարևորության նպաստավոր |
|._. հետևանքներ |
|._. |
|._. հանրային շահի անտեսման այլ հրամայականներ |
| |
|Նկարագրություն և հիմնավորում, թե ինչու են դրանք անտեսող:(9) |
| |
| |
._____________________________________________________________________.
___________________________
9) Կարող են պահանջվել մանրամասնության տարբեր մակարդակներ` ելնելով
նրանից` ծանուցումը ներկայացվել է տեղեկատվության, թե՞ կարծիքի համար:
._____________________________________________________________________.
| 5. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ(10) |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Փոխհատուցման ենթակա նպատակներ, թիրախային հատկանիշներ (բնական |
|միջավայրեր և տեսակներ) և էկոլոգիական գործընթացներ/գործառույթներ |
|(պատճառներ, թե ինչու են այդ միջոցառումները հարմար` բացասական |
|ազդեցությունները փոխհատուցելու համար): |
| |
|Փոխհատուցման միջոցառումների ծավալը (տարածքների մակերեսը, բնակչության |
|քանակը): |
| |
|Փոխհատուցման տարածքների որոշում և տեղակայում (ներառյալ` քարտեզներ): |
| |
|Փոխհատուցման տարածքներում նախկին կարգավիճակը և պայմանները |
|(գոյություն ունեցող բնական միջավայրերը և դրանց կարգավիճակը, հողի |
|տեսակը, հողօգտագործման առկա ձևերը և այլն): |
| |
|Ակնկալվող արդյունքները և բացատրություն, թե ինչպես են առաջարկվող |
|միջոցառումները փոխհատուցելու տարածքի ամբողջականության վրա բացասական |
|ազդեցությունները և թույլ տալու պահպանել Natura 2000 ցանցի |
|կապակցվածությունը: |
| |
|Փոխհատուցման միջոցառումների իրականացման ժամանակացույց (ներառյալ |
|երկարաժամկետ իրականացումը)` նշելով, թե երբ ձեռք կբերվեն ակնկալվող |
|արդյունքները: |
| |
|Փոխհատուցման միջոցառումների իրականացման համար առաջարկվող մեթոդները և |
|մոտեցումները, դրանց իրագործելիության և հնարավոր արդյունավետության |
|գնահատում: |
| |
|Առաջարկվող փոխհատուցման միջոցառումների ծախսերը և ֆինանսավորումը: |
| |
|Փոխհատուցման միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունը: |
| |
|Փոխհատուցման միջոցառումների մշտադիտարկումը, եթե նախատեսված է (օրինակ`|
|եթե առկա է անորոշություն միջոցառումների արդյունավետության |
|վերաբերյալ), արդյունքների գնահատում և հետևողականություն: |
._____________________________________________________________________.
______________________
10) Կարող են պահանջվել մանրամասնության տարբեր մակարդակներ` ելնելով նրանից` ծանուցումը ներկայացվել է տեղեկատվության, թե՞ կարծիքի համար: