031.0429.291199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կառլոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների և քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժման և կազմակերպված հանգստի կազմակերպման մասին» 1996 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը քննարկելիս:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի նոյեմբերի 18-ի ՆԿ-486 կարգադրությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
29 նոյեմբերի 1999թ.
ՆԿ-429