Սեղմել Esc փակելու համար:
Կ. ՄԵԼԻՔՅԱՆԻ, Պ. ՇԱԴՅԱՆԻ ԵՎ Լ. ԱՎԱԳՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ՄԵԼԻՔՅԱՆԻ, Պ. ՇԱԴՅԱՆԻ ԵՎ Լ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0710.221199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 1999 թվականի թիվ 710

 

Կ. ՄԵԼԻՔՅԱՆԻ, Պ. ՇԱԴՅԱՆԻ ԵՎ Լ. ԱՎԱԳՅԱՆԻ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի տեղակալ Կարինե Մելիքյանին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերության վարչության պետ Պավել Շադյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության գլխավոր մասնագետ Լևոն Ավագյանին 1999 թվականի նոյեմբերի 24-27-ը գործուղել Մոսկվա` ԱՊՀ անդամ պետությունների փորձագետների աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու համար:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող փորձագետների կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Յուրի Չանչուրյանին:

2. Կ. Մելիքյանի, Պ. Շադյանի և Լ. Ավագյանի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Կ. Մելիքյանի, Պ. Շադյանի և Լ. Ավագյանի Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.11.1999
N 710
Որոշում