041.0711.221199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 1999 թվականի թիվ 711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Ադոնցին 1999 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Լոնդոն` զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լոնդոն և, վերադարձին` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը: