041.0717.241199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 1999 թվականի թիվ 717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1999 թվականի նոյեմբերի 24-26-ը Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին` նախապատրաստել այցելության ծրագիրն ու ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան» հյուրանոցային տնտեսության ընդունելությունների տանը և «Արմենիա» հյուրանոցային համալիրում, ապահովել նրանց սնունդը, սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով ավտոմեքենաներ, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի անցկացման համար տրամադրել ընդունելության տան դահլիճը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել նիստերի ընթացքը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: