041.0726.261199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1999 թվականի թիվ 726
Գ. ԿՈՋՈՅԱՆԻ ԵՎ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետ Գենադի Կոջոյանին և նույն վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Վալենտինա Գրիգորյանին 1999 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Մինսկ` ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 11-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Գ. Կոջոյանին և Վ. Գրիգորյանի Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Գ. Կոջոյանի և Վ. Գրիգորյանի Մինսկ գործուղման հետ կապված հարցերը: