041.0727.261199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 1999 թվականի թիվ 727
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 1999 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը գործուղել Լոնդոն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կազմակերպված «Միջազգային օդանավակայան «Զվարթնոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բեռնահամալիրի շինարարական կազմակերպության հետ ծագած վիճահարույց հարցերի քննարկմանը մասնակցելու համար:
2. Դ. Հարությունյանի Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Դ. Հարությունյանի Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը: