Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (8- ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Մասնագիտական կրթության բնագավառի գերակայություն են համակարգի բարեփոխումները` Լիսաբոնի կոնվենցիայի պահանջներին, Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին և եվրոպական ինտեգրման քաղաքականությանը համապատասխան:

Ստորև ներկայացված են մասնագիտական կրթության համակարգի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.

 

1. Նախնական և միջին մասնագիտական կրթություն

 

* Նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական պետական կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում,

* ուսումնական հաստատությունների շենքային պայմանների և նյութատեխնիկական բազայի բարելավում,

* երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը,

* մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների` կրթության գլոբալ համակարգերին ինտեգրման խթանում,

* ՄԿՈՒ որակավորումների համակարգի համապատասխանեցում որակավորումների եվրոպական շրջանակին,

* ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետ ցանցի ձևավորում,

* սոցիալական գործընկերության և երկխոսության խթանում,

* նախնական և մասնագիտական կրթության մասնագիտությունների առաջնահերթությունների սահմանում` ելնելով ՀՀ տնտեսության գերակայություններից, մասնագետների պահանջարկի ձևավորման արդյունավետ համակարգի ներդնում:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

* Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման և միջազգայնացման գործընթացներին ուղղված գործողությունների իրականացում,

* Բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացում և միջազգայնացում,

* Ոլորտի զարգացման միտումներին համահունչ օրենսդրության վերանայում,

* Կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան գործունեության ապահովում:

Սփյուռքի հետ տարվող աշխատանքները և իրականացվող աջակցության համապատասխան ծրագրերը կոչված են համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և նպատակային խնդիրների լուծման համար:

Միջնաժամկետ հատվածի գերակայություններն են` սփյուռքահայ կրթօջախների գործունեությանն ուղղված օժանդակության ծրագրերի ընդլայնումը, գիտակրթական կապերի ամրապնդումը և սփյուռքում հայագիտության զարգացման ապահովումը:

 

7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Կրթության բնագավառի պետական ֆինանսավորման ծավալների աճը և վիճակի բարելավումը դիտվելու է որպես առաջնահերթ խնդիր նաև ՀՀ 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի ողջ ժամանակահատվածում:

2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտի գծով (ներառյալ հիմնանորոգման, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրերի գծով ծախսերը, առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նախատեսվել են ծախսեր` 2017 թվականին 133,269.2 մլն, 2018 թվականին` 137,494.9 մլն և 2019 թվականին` 145,216.7 մլն դրամի չափով (ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2017 թվականին նախատեսվել էին ծախսեր` 134,463.1 մլն, 2018 թվականին` 140,202.0 մլն դրամի չափով):

2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 2.40%-ը, 2018 թվականին` 2.32%-ը և 2019 թվականին` 2.28%-ը:

 

Գծանկար 7.1. Պետական բյուջեի ծախսերի ծրագրային ցուցանիշները կրթության բնագավառում 2015-2019 թվականներին (%-ը ՀՆԱ-ում)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Գծանկար 7.2. Կրթության բնագավառում պետական ծախսերը 2015-2019 թվականներին` գործառական դասակարգմամբ (%` բնագավառի ընդհանուր ծախսերի նկատմամբ)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

                         ._.                             ._.            ._.

Հանրակրթական ծրագրեր ._.Մասնագիտական կրթական ծրագրեր ._.Այլ ծրագրեր ._.

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:

 

Աղյուսակ 7.2. Կրթության ոլորտի պետական ծախսերը 2015-2019 թվականներին` ըստ ուղղությունների

 

(մլն դրամ)

._____________________________________________________________________.

|Խմբերի անվանումը      |ՀՀ 2015 |ՀՀ 2016  |ըստ ՀՀ 2017-2019           |

|                      |թվականի |հաստատված|թվականների ՄԺԾԾ-ի          |

|                      |պետական |պետական  |___________________________|

|                      |բյուջե  |բյուջե   |2017    |2018    |2019     |

|                      |(փաստ)  |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ`      |121182.3|127614.5 |133269.2|137494.9|1452216.7|

|______________________|________|_________|________|________|_________|

|01,02 Նախադպրոցական   |81347.2 |85652.6  |86718.6 |89065.1 |91483.4  |

|և  տարրական ընդհանուր |        |         |        |        |         |

|կրթություն, Միջնակարգ |        |         |        |        |         |

|ընդհանուր կրթություն  |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|03. Նախնական          |8920.8  |10418.6  |11165.2 |12122.6 |13108.2  |

|մասնագիտական          |        |         |        |        |         |

|(արհեստագործական) և   |        |         |        |        |         |

|միջին մասնագիտական    |        |         |        |        |         |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|04. Բարձրագույն       |11023.9 |12233.8  |12208.5 |12250.7 |12274.7  |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|05. Ըստ մակարդակների  |6022.1  |6168.5   |5988.5  |5982.2  |5983.1   |

|չդասակարգվող          |        |         |        |        |         |

|կրթություն            |        |         |        |        |         |

|______________________|________|_________|________|________|_________|

|06.Կրթությանը         |13868.3 |13141.0  |17188.4 |18074.3 |22367.3  |

|տրամադրվող օժանդակ    |        |         |        |        |         |

|ծառայություններ       |        |         |        |        |         |

._____________________________________________________________________.

 

Ծրագրային ժամանակահատվածի վերջում, կրթության ոլորտի ծախսերի կառուցվածքում ընթացիկ ծախսերին բաժին կընկնի ընդհանուր մասհանումների 91.4%-ը, իսկ կապիտալ ծախսերին` 8,6%-ը` 2015 թվականի, համապատասխանաբար, 94.4 և 5.6%-ի դիմաց: Ընթացիկ ծախսերում գերակշռող մասը կազմում են աշխատավարձերին ուղղվող վճարները. 2019 թվականին` շուրջ 73.9%` 2016 թվականի 75.3%-ի դիմաց:

2017-2019 թվականներին աշխատավարձերի գծով ծախսերն աճել են, ըստ տարիների` 2,410.7; 3,866.2 և 4,859.4 մլն դրամով` պայմանավորված համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված լրացուցիչ ծախսերի նախատեսմամբ, ինչպես նաև սովորողների թվաքանակների փոփոխություններով:

 

Աղյուսակ 7.3 Կրթության ոլորտի պետական ծախսերը 2017-2019 թվականներին` ըստ գոյություն ունեցող և նոր ծրագրերի (մլն դրամով)

 

._____________________________________________________________________.

|                                          |2017 թ. |2018 թ. |2019 թ. |

|__________________________________________|________|________|________|

|Գոյություն ունեցող պարտավորությունների    |133269.2|137494.9|144677,4|

|ընդհանուր ծախսերը                         |        |        |        |

|__________________________________________|________|________|________|

|Նոր նախաձեռնությունների ընդհանուր ծախսերը |        |        |539.3   |

|__________________________________________|________|________|________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                  |133269.2|137494.9|145216.7|

._____________________________________________________________________.

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը

 

Հանրակրթական ծրագրեր

2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող կրթության ոլորտի ծախսերի աճի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին, որը հնարավորություն կտա ապահովելու համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարունակումը:

2017 թվականին նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության, միջնակարգ ընդհանուր կրթության, ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրերի գծով ծախսերը 2016 թվականի նկատմամբ կաճեն 5.4%-ով և կկազմեն 102,901.3 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 77.2%-ը: 2018 թվականին նշված ծրագրերի գծով ծախսերը 2017 թվականի նկատմամբ կաճեն 3.1%-ով և կկազմեն 106,133.7 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 77.2%-ը, իսկ 2019 թվականին` 2018 թվականի նկատմամբ ծախսերը կաճեն 5.8%-ով` կազմելով 112,305.8 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 77.6%-ը:

2017-2019 թվականներին հանրակրթական ծրագրերի գծով աշխատավարձերի մասով լրացուցիչ ծախսեր են նախատեսվել, ըստ տարիների` 1,821.9; 3,035.5 և 4,020.4 մլն դրամի չափով` պայմանավորված ինչպես համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված լրացուցիչ ծախսերի նախատեսմամբ, այնպես էլ սովորողների թվաքանակների փոփոխություններով:

Ծրագրային ժամանակահատվածի վերջում աշխատավարձին ուղղվող միջոցները կկազմեն հանրակրթության ոլորտում ընթացիկ ծախսերի շուրջ 82.2%-ը:

Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման գծով ոչ աշխատավարձային ծախսերը 2017 թվականին` 2016 թվականի համեմատ, ավելացվել են 67.1 մլն դրամով: Կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսերը 2017-2019 թվականներին կաճեն, ըստ տարիների` 405.4; 729.1 և 34.8 մլն դրամի չափով, իսկ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի գծով ծախսերը` համապատասխանաբար, 1,222.6; 576.7 և 4,505.4 մլն դրամով: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագրի գծով ծախսերը 2017 թվականին կավելանան 2,184.7 մլն դրամով, իսկ 2018-2019 թվականներին կնվազեն, ըստ տարիների` 1,013.7 և 1,277.7 մլն դրամով: Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովման գծով ծախսերը 2017-2019 թվականներին կաճեն, ըստ տարիների` 100.3; 95.3 և 2.7 մլն դրամով, որից` համապատասխանաբար, 76.1; 87.1 և 1.6 մլն դրամը պայմանավորված է նշված ծրագրում ՀՀ Տավուշի մարզի ընդգրկմամբ (հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաների սննդով ապահովման համար անհրաժեշտ գումարները նախատեսվել են հանրակրթության ծախսերում, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման):

Ծրագրային ժամանակահատվածի վերջում մեկ աշակերտի հաշվով ծախսերը 2016 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ կաճեն 1.6 տոկոսով (դպրոցահասակ երեխաների թիվը 2017-2019 թվականներին կկազմի, ըստ տարիների, համապատասխանաբար` 377.6; 396.2 և 416.4 հազար` 2016 թվականի 367.5 հազարի դիմաց):

 

Աղյուսակ 7.4. Մեկ աշակերտի հաշվով պետական ծախսերը հանրակրթության ոլորտում

 

._____________________________________________________________________.

|                                         |2016  |2017  |2018  | 2019 |

|_________________________________________|______|______|______|______|

|Ինդեքս (2016 թ.=100)                     |100.0 |102.6 |100.9 |101.6 |

|_________________________________________|______|______|______|______|

|Հուշագրային հոդվածներ                    |      |      |      |      |

|_________________________________________|______|______|______|______|

|Աշակերտների թվաքանակը (2016 թ.=100)      |100.0 |102.7 |107.8 |113.3 |

|_________________________________________|______|______|______|______|

|Պետական ծախսերը հանրակրթության ոլորտում  |100.0 |105.4 |108.7 |115.1 |

|(2016 թ.=100)                            |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

Միջնաժամկետ հատվածում` հանրակրթության բնագավառում կշարունակվեն նաև բարեփոխումները, որոնց գլխավոր ուղղություններից է կրթության բովանդակության արդիականացումը: Մասնավորապես, 2017-2019 թվականներին մանկավարժական պարբերականների, ուսումնական ծրագրերի, ձեռնարկների տպագրության նպատակով պետական բյուջեից յուրաքանչյուր տարի կհատկացվի, շուրջ 280.0 մլն դրամ:

Պետությունը շարունակելու է տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու քաղաքականությունը: Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերով ապահովելու (ներառյալ շախմատի դասագրքերն ու խնդրագրքերը, օտար լեզվի և երաժշտության դասագրքերը) նպատակով 2017 թվականին նախատեսվել է 815.8 մլն դրամ, իսկ 2018-2019 թվականներին տարրական դասարանների աշակերտներին դասագրքերով ապահովելու և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման նպատակով նախատեսվել է` յուրաքանչյուր տարի 969.1 մլն դրամ (ավագ դպրոցների դասագրքերի` չորս տարին մեկ վերատպագրմամբ պայմանավորված, 2017 թվականին դրանց տպագրման գծով միջոցներ չեն նախատեսվել): Միջնաժամկետ հատվածում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով, ընդհանուր առմամբ, նախատեսվել է, ըստ տարիների` 121.7; 132.7 և 137.7 մլն դրամ (նշված գումարներից համապատասխանաբար` 118.5; 130.5 և 135.9 մլն դրամը, վերաբաշխվել է հանրակրթության ծախսերին, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման):

Կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, կրթության բովանդակային և մեթոդական սպասարկումը, որի նպատակով պետական բյուջեից 2017-2019 թվականներին նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 506.9 մլն դրամ (նշված գումարի շրջանակներում յուրաքանչյուր տարի կվերապատրաստվի շուրջ 10.0 հազար ուսուցիչ):

«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի գծով միջնաժամկետ հատվածում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 480.2 մլն դրամ (նշված գումարի շրջանակներում յուրաքանչյուր տարի կկազմակերպվի 4800 երեխայի ամառային հանգիստը):

2017-2019 թվականներին «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվել է` յուրաքանչյուր տարի` 132.7 մլն դրամ` 2016 թվականի 120.5 մլն դրամի դիմաց (յուրաքանչյուր տարի հավելավճար կտրամադրվի 727 ուսուցչի` 2016 թվականի 660-ի դիմաց):

Նախատեսվել են միջոցներ հանրապետության 1390 դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկման և համակարգչային սարքավորումների պահպանման, շարժական ինտերնետային կայանի շահագործման նպատակով: Նշված աշխատանքների իրականացման համար նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 850.1 մլն դրամ:

Զգալի միջոցներ են նախատեսվել քննությունների թեստերի, ուղեցույցերի մշակման, ավարտական քննությունների անցկացման գծով (շրջանավարտների թիվը նախատեսվել է, ըստ տարիների` 19.6; 10.5 և 21.5 հազար` 2016 թվականի 23.3 հազարի դիմաց), TIMSS և PIRLS միջազգային ստուգատես-հետազոտություններին Հայաստանի Հանրապետության մասնակցության վճարի համար (TIMSS-ի գծով` յուրաքանչյուր տարի 37.5 հազար դոլարին և 37.5 հազար եվրոյին համարժեք դրամ, PIRLS-ի գծով` յուրաքանչյուր տարի 1.0 հազար դոլարին համարժեք դրամ), 2018 թվականին` TIMSS և PIRLS միջազգային ստուգատես-հետազոտությունների փորձնական, իսկ 2019 թվականին` հիմնական փուլերի անցկացման գծով: Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով նախատեսվել է` ըստ տարիների 393.4; 371.4 և 412.7 մլն դրամ:

Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման գծով նախատեսվել է` յուրաքանչյուր տարի` 666.3 մլն դրամ` 2016 թվականի 587.8 մլն դրամի դիմաց:

«Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի գծով նախատեսվել է, յուրաքանչյուր տարի` 126.9 մլն դրամ` 2016 թվականի հաստատված բյուջեի 23.4 մլն դրամի դիմաց (ծախսերը նախատեսվել են ռոբոտաշինության 57 խմբակների և ինժեներական 103 լաբորատորիաների խմբակավարների վարձատրության գծով):

ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների պակասը լրացնելու նպատակով կշարունակվեն ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու աշխատանքները, որի նպատակով յուրաքանչյուր տարի նախատեսվել է 41.0 մլն դրամ:

2017-2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի, ըստ տարիների` 650.9; 746.1 և 748.8 մլն դրամ, որի շրջանակներում սննդով կապահովվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության Ջերմուկի կրթահամալիրի և Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցի, ՀՀ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարանների, 2017 թվականի սեպտեմբերից` նաև Տավուշի մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված, ըստ տարիների, շուրջ 31.2; 31.7 և 31.8 հազար երեխաները (ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նշված նպատակով նախատեսվել է 550.6 մլն դրամ` 23.4 հազար երեխայի հաշվով): Երեխաների սննդով ապահովման համար անհրաժեշտ գումարները նախատեսվել են հանրակրթության ծախսերում, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման: Միաժամանակ, «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրով յուրաքանչյուր տարի 49.1 մլն դրամ է նախատեսվել ՀՀ կրթության և գիտության նախարարության գծով` սննդամթերքի ցամաքային տեղափոխման համար:

Միջնաժամկետ հատվածում պետական բյուջեից միջոցներ կնախատեսվեն ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության գծով: 2017-2019 թվականներին նախադպրոցական կրթության գծով նախատեսվել է, ըստ տարիների` 731.0; 747.6 և 746.3 մլն դրամ` ավագ նախադպրոցական տարիքի, համապատասխանաբար, 6.4; 6.5 և 6.5 հազար երեխաների կրթության գծով (ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նշված նպատակով նախատեսվել է 657.4 մլն դրամ` 5.6 հազար երեխայի կրթության գծով): Նախադպրոցական կրթության գծով ծախսերում ներառված են նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաներին սննդով ապահովման գծով գումարները, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշման:

Ծրագրային ժամանակահատվածում կշարունակվի կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության ծրագրի իրականացումը: Այս ուղղությամբ պետական ներդրումները 2017-2019 թվականներին կկազմեն` ընդամենը 8,308.2 մլն դրամ, որից 2017 թվականին` 2,271.8 մլն դրամ, 2018 թվականին` 3,000.9 մլն դրամ, 2019 թվականին` 3,035.6 մլն դրամ:

Զգալի միջոցներ են նախատեսվել համընդհանուր ներառական կրթության իրականացման գծով, հիմք ընդունելով 2016 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը, որի համաձայն` հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը կսկսվի 2016 թվականին, ՀՀ Սյունիքի մարզից:

 

Մասնագիտական կրթական ծրագրեր

Մասնագիտական կրթական ծրագրերի (նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրեր, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր) գծով ծախսերը 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ կաճեն 2.3%-ով` կազմելով 23,909.3 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 17.9%-ը: 2018 թվականին ծախսերը 2017 թվականի նկատմամբ կաճեն 4.2%-ով` կազմելով 24,909.0 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 18.1%-ը, իսկ 2019 թվականին ծախսերը 2018 թվականի նկատմամբ կաճեն 4.1%-ով` կազմելով 25,918.5 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 17.9%-ը:

Միջնաժամկետ հատվածում միջոցների ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի գծով լրացուցիչ ծախսերի նախատեսմամբ, ըստ տարիների` 586.3; 832.9 և 838.1 մլն դրամի չափով, որը պայմանավորված է սովորողների թվաքանակների փոփոխություններով:

Միջնաժամկետ հատվածում սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման գծով նախատեսվել է, համապատասխանաբար` 1,007.3; 994.4 և 996.2 մլն դրամ` 2016 թվականի 1,024.6 մլն դրամի դիմաց: Բուհական կրթության գծով հաշվարկներում մեկ ուսանողի ուսման ծախսերը (առանց արտոնություն ունեցող ուսանողների վարձավճարի փոխհատուցման գծով ծախսերի) 2017-2019 թվականներին կհասցվեն, ըստ տարիների` 625.7; 617.7 և 618.8 հազար դրամի` 2016 թվականի 637.7 հազար դրամի դիմաց:

Միաժամանակ, «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին նախատեսվել է, յուրաքանչյուր տարի` 30,0 մլն դրամ` 2016 թվականի 90.0 մլն դրամի դիմաց:

 

Այլ ծրագրեր

2017 թվականին այլ ծրագրերի (Արտադպրոցական դաստիարակություն, Լրացուցիչ կրթություն, կրթական այլ ծրագրեր) գծով ծախսերը 2016 թվականի նկատմամբ կնվազեն 2.7%-ով և կկազմեն 6,458.5 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.8%-ը, 2018 թվականին ծախսերը 2017 թվականի նկատմամբ կնվազեն 0.1%-ով` կազմելով 6,452.2 մլն դրամ կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.7%-ը, 2019 թվականին ծախսերը 2018 թվականի նկատմամբ կաճեն 0.01%-ով` կազմելով 6,453.1 մլն դրամ, կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի 4.5%-ը:

Լրացուցիչ կրթական հաստատությունների գծով ծախսերի հաշվարկում դասախոսական 1 ժամի արժեքը 2017-2019 թվականներին կազմել է 3038 դրամ, պահպանվել է 2016 թվականի մակարդակը: Նշված հաստատությունների գծով ծախսերում հաշվի է առնվել նաև վերապատրաստման, վերաորակավորման ինստիտուտներում և մասնագիտական դասընթացներում վերապատրաստվողների թվաքանակների փոփոխությունը:

Միջնաժամկետ հատվածում մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսերը ծրագրավորվել են տարեկան 470.0 մլն դրամի չափով կամ` ընդամենը, 1,410.0 մլն դրամ:

Միաժամանակ, ծախսեր չեն նախատեսվել 2016 թվականին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» և «Դպրոցահասակ երեխաների մասնակցություն դպրոցական խաղերին» ծրագրերի գծով, համապատասխանաբար` 100.0 և 49.5 մլն դրամի չափով:

 

Նոր նախաձեռնություններին առնչվող ծրագրեր

ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մեկ երեխա/մեկ համակարգիչ ծրագրի իրականացման գծով 2019 թվականին նախատեսվել է 539.3 մլն դրամ:

 

Տարածքային զարգացմանն առնչվող ծրագրեր

Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար:

Միջնաժամկետ հատվածում կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը կնպաստեն տարածքային զարգացման ընդհանուր նպատակների և գերակայությունների իրագործմանը, համահունչ են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հաստատված` ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրերին, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի` «Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 25 արձանագրային որոշման, ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրի դրույթներին:

Մասնավորապես. ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիության ապահովման համար միջոցներ են նախատեսվել համընդհանուր ներառական կրթության իրականացման գծով, հիմք ընդունելով 2016 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը, որի համաձայն` հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը կսկսվի 2016 թվականին, ՀՀ Սյունիքի մարզից:

ՀՀ մարզերը մանկավարժական կադրերով համալրելու նպատակով փոխհատուցում է տրվում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող մանկավարժներին` ճանապարհածախսի, բնակարանի վարձի և կեցության ծախսերի համար: Միջնաժամկետ հատվածում, ՀՀ մարզերից ստացված հայտերի հիման վրա, կշարունակվի գործուղվող մանկավարժներին փոխհատուցումների տրամադրումը:

Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցման գծով 2017-2019 թվականներին շարունակվելու են այդ նպատակով պետական բյուջեից տրվող հատկացումները` ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին:

Միջնաժամկետ հատվածում պետական բյուջեից զգալի միջոցներ կտրամադրվեն ՀՀ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված բոլոր երեխաներին սննդով ապահովման գծով:

Հանրակրթության համակարգը համալրվում է տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներով, Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում ընդգրկված է 1390 դպրոց: 2017-2019 թվականներին շարունակվելու են համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից տրվող հատկացումները:

2019 թվականին միջոցներ կտրամադրվեն ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մեկ երեխա/մեկ համակարգիչ ծրագրի իրականացման գծով:

Շարունակվելու են նաև հանրապետության ողջ տարածքում համընդհանուր բնույթ կրող կրթական ծրագրերը, մասնավորապես` տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական դաստիարակության ծրագրերը:

Միաժամանակ կրթության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

 

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կրթության բարելավման ծրագիր

Ծրագրի նպատակներն են`

1. Հանրակրթության ոլորտի հետագա բարելավում,

2. Մասնագիտական կրթության ուղղությամբ նորարարությունների խթանում:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.

Առաջին բաղադրիչ - «Հանրակրթության որակի բարելավում», որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.

Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում:

Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը:

Հիմնական կրթական կազմակերպությունների կարողությունների հզորացումը` ապահովելով սովորողների ուսման և կրթական վերջնարդյունքի մշտադիտարկումը:

Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով

Երկրորդ բաղադրիչ - Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:

Երրորդ բաղադրիչ - Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 4,978.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 4,090.1 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 888.6 մլն. դրամ, 2018 թ. 3,965.0 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,255.6 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 709.4 մլն. դրամ, 2019 թ. 2,687.3 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,176.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 511.0 մլն. դրամ:

2. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր

Ծրագիրը կօժանդակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության իրականացմանը: Ծրագրի նպատակներն են.

Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում,

Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում,

Սեյսմիկ ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում,

Սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի գործադիր և իրականացնող մարմինների կարողությունների զարգացում:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ. 3,262.0 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,718.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 543.7 մլն. դրամ, 2018թ. 3,838.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,198.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 639.8 մլն. դրամ, 2019թ. 8,344.2 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 6,953.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 1,390.7 մլն. դրամ:

 

7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

7.2.1 Գիտության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

1.1.Գիտության ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը, տնտեսության մեջ գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը, հանրապետության առջև ծառացած անվտանգությունը, սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը, ինչպես նաև գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը, հայագիտության զարգացմանը նպաստելը, գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը:

Այդ նպատակների ձեռքբերման ուղղությամբ իրականացվել են միջոցառումներ, որոնք, մասնավորապես, ամրագրված են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների ռազմավարությամբ (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ) և ընդգրկված են ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրում (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ):

Օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով 2014-2015 թվականներին`

- ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 7-ին ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: Օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը հնարավորություն են տալիս ՀՀ-ում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան գիտական և գիտատեխնիկական ծրագրերի/թեմաների ընտրության և հաշվետվությունների գնահատման անկախ փորձագիտական համակարգ:

- Հանրապետության տնտեսության պահանջներից բխող և (կամ) միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի նիստի N 54 արձանագրային որոշմամբ սահմանվել են ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները: Այդ գերակայությունները հետևյալներն են` հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումնասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ:

- ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1101-Ն որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճար կարող է հատկացվել միայն մեկ ծրագրից` դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում:

- Գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողների աշխատանքային և հանգստի պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1106-Ն որոշմամբ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներն ընդգրկվել են ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում:

- Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացված անդամ լինելու և Եվրոպական գիտական տարածք ինտեգրվելու նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1255-Ա որոշմամբ համաձայնություն տրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

- ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի լիազորությունների սահմանման և ռազմարդյունաբերության բնագավառում իրականացվող գործառույթների համակարգման նպատակով ՀՀ Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N ՆՀ-893-Ն հրամանագրով հաստատվեց ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը:

- Միջազգային գիտական համագործակցության խթանման և միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրման մակարդակի բարձրացման նպատակով 2015 թվականի փետրվարի 13-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիրը, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի նոյեմբերի 13-ին: Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի համատեղ (ICTP) փոխկապակցված կենտրոն ստեղծելու նպատակով 2015 թվականի հուլիսի 22-ին Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) միջև կնքվել է Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիա ձևավորելու մասին պայմանագիր: Արդյունքում` հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) փոխկապակցված կենտրոնը:

- Հանրապետության գիտական կազմակերպությունների և բուհերի ինքնավարության աստիճանի բարձրացման, ժամանակակից մենեջմենթի ներդրման ու ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով շարունակվել է պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող մի շարք գիտական կազմակերպությունների և բուհերի` հիմնադրամների վերակազմավորման գործընթացը: Արդյունքում` ներկայումս գործում են պետական բյուջեից ֆինանսավորվող 9 գիտահետազոտական և գիտակրթական հիմնադրամներ:

- Միջազգային գիտական համագործակցության ընդլայնման նպատակով`

2014-2015 թվականներին շարունակվել են ստորագրված համաձայնագրերի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով իրականացվել` հայ-ֆրանսիական, հայ-բելառուսական, հայ-ռուսական և հայ-գերմանական համատեղ ծրագրեր: Միաժամանակ, ֆինանսավորվել են մի շարք միջազգային գիտական կառույցների կամ համագործակցությունների մասնակցությունը` Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի (ՄՀՄԻ - JINR), Բարձր Էներգիաների Ստերեոսկոպիկ Համակարգ (ԲԷՍՀ - H.E.S.S.) միջազգային համագործակցության անդամակցությունը և այլն:

- Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ամրապնդման նպատակով շարունակվել են իրականացվել`

Երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների աջակցության երկամյա ծրագիրը;

Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման ամենամյա ծրագիրը;

Պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման ամենամյա ծրագիրը:

- Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության մակարդակի բարձրացման նպատակով շարունակվել են իրականացվել կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր` արտաբյուջետային միջոցների պարտադիր ներգրավման պայմանով: 2015 թվականի մրցույթի ընթացքում արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը կազմել է նախագծի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր ֆինանսական միջոցների առնվազն 35%-ը:

- Շարունակվում են իրականացվել` պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների անհատական խրախուսման և գիտության ոլորտի ենթակառուցվածքների ու նյութատեխնիկական բազայի արդիականացման ամենամյա ծրագրերը:

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Ծառայությունների       |Շահառուների                |Պետական      |

|   |շրջանակի               |շրջանակի                   |հատվածի      |

|   |նկարագրություն         |նկարագրություն             |կողմից       |

|   |                       |                           |ծառայության  |

|   |                       |                           |փոխհատուցման |

|   |                       |                           |ծավալը       |

|___|_______________________|___________________________|_____________|

|1. |Գիտական և              |Գիտական պետական            |Ամբողջությամբ|

|   |գիտատեխնիկական         |կազմակերպություններ,       |             |

|   |գործունեության հիմնարար|պետական բուհեր և           |             |

|   |և  կարևորագույն        |հետբուհական կրթական        |             |

|   |նշանակություն ունեցող  |հաստատություններ           |             |

|   |կիրառական              |                           |             |

|   |հետազոտությունների     |                           |             |

|   |ֆինանսավորում          |                           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|2. |Գիտական և              |Գիտական պետական            |Ամբողջությամբ|

|   |գիտատեխնիկական         |կազմակերպություններ,       |             |

|   |գործունեության         |պետական բուհեր և           |             |

|   |ենթակառուցվածքի        |հետբուհական կրթական        |             |

|   |պահպանման ու զարգացման |հաստատություններ           |             |

|   |ծրագրերի, գիտական      |                           |             |

|   |կենտրոնների ստեղծման   |                           |             |

|   |ֆինանսավորում          |                           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|3. | Ազգային արժեք         | Գիտական պետական           |Ամբողջությամբ|

|   |ներկայացնող գիտական    |կազմակերպություններ,       |             |

|   |օբյեկտների պահպանման   |պետական բուհեր և           |             |

|   |ֆինանսավորում          |հետբուհական կրթական        |             |

|   |                       |հաստատություններ           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|4. |Միջազգային գիտական     |Գիտական պետական            |Քառասունից   |

|   |համագործակցության      |կազմակերպությունների,      |պակաս        |

|   |ֆինանսավորում          |պետական բուհերի և          |տոկոսով      |

|   |                       |հետբուհական կրթական        |             |

|   |                       |հաստատությունների          |             |

|   |                       |մրցութային կարգով          |             |

|   |                       |ընտրված հետազոտական խմբեր  |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|5. |Ասպիրանտական և         |Գիտական պետական            |Ամբողջությամբ|

|   |դոկտորական             |կազմակերպությունների և     |             |

|   |կրթաթոշակների, գիտական |պետական հետբուհական կրթական|             |

|   |կադրերի պատրաստման     |հաստատությունների          |             |

|   |գծով նպաստների         |ասպիրանտներ, ասպիրանտական  |             |

|   |տրամադրում             |թեզերի ղեկավարներ          |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|6. |Գիտական և              |Գիտական                    |Ամբողջությամբ|

|   |գիտատեխնիկական         |կազմակերպությունների       |             |

|   |գործունեության         |և  բուհերի մրցութային      |             |

|   |պայմանագրային          |կարգով ընտրված հետազոտական |             |

|   |(թեմատիկ)              |խմբեր                      |             |

|   |հետազոտությունների     |                           |             |

|   |ֆինանսավորում          |                           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|7. |Պետական գիտական        |Պետական բյուջեի            |Ամբողջությամբ|

|   |ծրագրերում և           |ֆինանսավորմամբ             |             |

|   |թեմաներում ընդգրկված   |իրականացվող ծրագրերում և   |             |

|   |բարձր                  |թեմաներում ընդգրկված ու    |             |

|   |արդյունավետությամբ     |մրցութային կարգով ընտրված  |             |

|   |աշխատող գիտաշխատողներին|գիտաշխատողներ              |             |

|   |(այդ թվում` նաև  մինչև |                           |             |

|   |35 տ.) հավելավճարի     |                           |             |

|   |տրամադրում             |                           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|8. |Կիրառական արդյունքի    |Գիտական                    |Վաթսունհինգ  |

|   |ձեռքբերմանն ուղղված    |կազմակերպությունների       |տոկոսով      |

|   |ծրագրերի ֆինանսավորում |և  բուհերի մրցութային      |             |

|   |                       |կարգով ընտրված հետազոտական |             |

|   |                       |խմբեր                      |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|9. |Երիտասարդ              |Գիտական                    |Ամբողջությամբ|

|   |գիտաշխատողների (մինչև  |կազմակերպությունների և     |             |

|   |35 տ.)                 |բուհերի մրցութային կարգով  |             |

|   |հետազոտությունների     |ընտրված երիտասարդ          |             |

|   |աջակցության,           |գիտաշխատողների (մինչև      |             |

|   |ասպիրանտների և         |35 տ.) հետազոտական խմբեր,  |             |

|   |երիտասարդ հայցորդների  |ասպիրանտներ և  երիտասարդ   |             |

|   |(մինչև  35 տ.)         |հայցորդներ (մինչև  35 տ.)  |             |

|   |անհատական խրախուսման   |                           |             |

|   |ծրագրերի ֆինանսավորում |                           |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|10.|Գիտաժողովների, ամառային|Գիտական պետական            |Երեսունից-   |

|   |դպրոցների կազմակերպման |կազմակերպությունների և     |քառասուն     |

|   |աջակցության տրամադրում |պետական բուհերի ու         |տոկոս        |

|   |                       |հետբուհական կրթական        |             |

|   |                       |հաստատությունների          |             |

|   |                       |մրցութային կարգով          |             |

|   |                       |ընտրված գիտաշխատողներ      |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|11.|Օտարերկրյա             |Գիտական պետական            |Երեսունից-   |

|   |պետություններում       |կազմակերպությունների և     |քառասուն     |

|   |անցկացվող գիտաժողովների|պետական բուհերի ու         |տոկոս        |

|   |մասնակցության          |հետբուհական կրթական        |             |

|   |ֆինանսական աջակցության |հաստատությունների          |             |

|   |տրամադրում             |մրցութային կարգով ընտրված  |             |

|   |                       |գիտաշխատողներ              |             |

|___|_______________________|___________________________|_____________|

|12.|Պետական գիտական        |Պետական բյուջեի            |Ամբողջությամբ|

|   |ծրագրերում և           |ֆինանսավորմամբ             |             |

|   |թեմաներում ընդգրկված   |իրականացվող գիտական        |             |

|   |գիտաշխատողներին        |ծրագրերում և  թեմաներում   |             |

|   |գիտական աստիճանի       |ընդգրկված գիտական աստիճան  |             |

|   |հավելավճարի տրամադրում |ունեցող գիտաշխատողներ      |             |

._____________________________________________________________________.

 

1.2. Գիտության ոլորտի վերջին երկու տարիների զարգացման միտումները

 

Գիտության ոլորտին պետական բյուջեով հատկացված ծախսերը (առանց պետական կառավարման մարմնի պահպանման ծախսերի) 2012-2015 թվականներին կազմել են, համապատասխանաբար` 10,088.1, 11,433.2, 12,662.8 և 13,922.1 մլն դրամ կամ` ՀՆԱ-ի 0.25, 0.27, 0.26 և 0.28%-ը (տե՛ս, Գծապատկեր 1):

Գծապատկեր 1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի 2012-2015 թվականների պետական հատկացումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ:

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Գիտության ոլորտի 2014-2015 թվականների պետական ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ձևերի` բերված է Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման 2014-2015 թվականների ծավալների բաշխումն ըստ ֆինանսավորման ձևերի:

 

._____________________________________________________________________.

|Հ/հ |Ֆինանսավորման ձև                              |2014 թ. |2015 թ. |

|____|______________________________________________|________|________|

|1.  |Բազային ֆինանսավորում, այդ թվում`             |9,471.8 |10,749.7|

|    |գիտաշխատողներին գիտական աստիճանի              |        |        |

|    |համար տրվող հավելավճարներ (մլն դրամ)          |        |        |

|____|______________________________________________|________|________|

|    |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)            |74.80   |77.21   |

|____|______________________________________________|________|________|

|2.  |Պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում    |1,675.3 |1,839.4 |

|    |(մլն դրամ)                                    |        |        |

|____|______________________________________________|________|________|

|    |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)            |13.23   |13.21   |

|____|______________________________________________|________|________|

|3.  |Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում         |1,515.7 |1,333.0 |

|    |(մլն դրամ)                                    |        |        |

|____|______________________________________________|________|________|

|    |Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%)            |11.97   |9.57    |

|____|______________________________________________|________|________|

|    |Ընդամենը (մլն դրամ)                           |12,662.8|13,922.1|

._____________________________________________________________________.

 

Պետական բյուջեի 2014-2015 թվականների ֆինանսավորմամբ իրականացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 172 և 180, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների` 27 (որից 16-ը` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր), և 25 (որից 14-ը` կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր), ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման` 5-ական, նպատակային-ծրագրային հետազոտությունների` 12 և 16 ծրագրեր:

2014 թվականին շարունակվել են 2013 թվականին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 159 և 2013 թվականի դեկտեմբերից այդ թեմաներին ավելացած կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված 16 թեմաների ֆինանսավորումը:

2015 թվականին շարունակվել են 2013 թվականին հայտարարված կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 14 թեմաների, ինչպես նաև 2015 թվականին իրականացված «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2015» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 5 թեմաների ֆինանսավորումը: Իսկ 2015 թվականի դեկտեմբերից սկսվել է նաև 2015 թվականի հուլիսին հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) հերթական մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 169 գիտական թեմաների ֆինանսավորումը:

Նշված ծրագրերի իրականացման մեջ ներգրավված են եղել համապատասխանաբար` 52 և 55 ՊՈԱԿ, 17 և 15 ՓԲԸ, 5 և 4 ՍՊԸ, 4 և 8 հիմնադրամ (որոնցից 1-ում` 3 մասնաճյուղ) ու 5 պետական ուսումնական հաստատություն: Գիտության ոլորտի 2014-2015 թվականների պետական հատկացումների գերակշիռ մասը` 74.80% և 77.21% ուղղվել են բազային ծրագրերի ֆինանսավորմանը (ներառյալ պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները), իսկ նպատակային-ծրագրային հետազոտությունների և պայմանագրային (թեմատիկ) թեմաների ֆինանսավորմանը, համապատասխանաբար` 13.23 և 13.21% ու 11.97 և 9.57%:

Գիտության ոլորտի 2014-2015 թվականների բյուջետային ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության ծախսային ծրագրերի բերված է Աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության 2014-2015 թվականների պետական ֆինանսավորման ծավալների բաշխումն ըստ ծախսային ծրագրերի:

 

._____________________________________________________________________.

|Գիտական և  գիտատեխնիկական գործունեության|2014 թ.   |2015 թ.   |Փոփ.  |

|ծախսային ծրագիր                         |(մլն դրամ)|(մլն դրամ)|(%)   |

|________________________________________|__________|__________|______|

|Հիմնարար և  կարևորագույն  նշանակություն |14.4      |14.4      |0.0   |

|ունեցող կիրառական հետազոտություններ     |          |          |      |

|________________________________________|__________|__________|______|

|Ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում  |8,119.2   |8,839.1   |8.9   |

|________________________________________|__________|__________|______|

|Ազգային արժեք ներկայացնող գիտական       |822.7     |865.7     |5.2   |

|օբյեկտների պահպանում                    |          |          |      |

|________________________________________|__________|__________|______|

|Գիտաշխատողներին գիտական աստիճանների     |446.4     |938.7     |110.3 |

|համար տրվող հավելավճարներ*              |          |          |      |

|________________________________________|__________|__________|______|

|Գիտական կադրերի պատրաստում              |69.1      |91.8      |32.9  |

|________________________________________|__________|__________|______|

|Պետական նպատակային-ծրագրեր              |1,675.3   |1,839.4   |9.8   |

|________________________________________|__________|__________|______|

|Պայմանագրային (թեմատիկ)                 |1,515.7   |1,333.0   |-12.1 |

|հետազոտություններ                       |          |          |      |

|________________________________________|__________|__________|______|

|Ընդամենը                                |12,662.8  |13,922.1  |9.9   |

|_____________________________________________________________________|

|*) Գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների    |

|ֆինանսավորման ծավալների այդպիսի աճը պայմանավորված է նրանով, որ ՀՀ    |

|կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1382-Ն որոշմամբ         |

|սահմանվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և          |

|գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին   |

|գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարների նոր չափ`             |

|գիտությունների դոկտորներին` 50 000 ՀՀ դրամ, գիտությունների           |

|թեկնածուներին` 25 000 ՀՀ դրամ:                                       |

._____________________________________________________________________.

 

Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման համար 2014-2015 թվականներին հատկացված ֆինանսական ծավալները կազմել են տարեկան 14.4 մլն դրամ: Այդ հետազոտությունները կատարվել են 11-ական գիտական կազմակերպություններում:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման համար 2014-2015 թվականներին հատկացված ֆինանսական ծավալները կազմել են համապատասխանաբար` 8,119.2 և 8,839.1 մլն դրամ: Այդ ծախսային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են 70 (2014 թվական) և 72 (2015 թվական) պետական գիտական կազմակերպությունների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ու դրանց գիտահետազոտական լաբորատորիաների ու խմբերի համար նախատեսված մի շարք մրցութային ծրագրեր: Ծրագրերի ֆինանսավորման ժամանակ շարունակվել է 2010 թվականին ներդրված նոր մոտեցումը, երբ ծրագրերում ընդգրկվում է նաև գիտահետազոտական բաղադրիչը, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն գիտական կազմակերպության ենթակառուցվածքի պահպանումը, արդիականացումն ու զարգացումը պայմանավորել բացառապես իրականացվող հետազոտություններով և մշակումներով: Ինչ վերաբերում է մրցութային ենթածրագրերին, ապա դրանց շրջանակներում, մասնավորապես, ֆինանսավորվել են.

- Արդիական գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման մրցութային ծրագիրը` արտաբյուջետային միջոցների համաֆինանսավորման սկզբունքով (համապատասխանաբար` 274.2 և 311.4 մլն դրամ): Յուրաքանչյուր գիտական սարքավորման ձեռքբերման համար հատկացվել է առավելագույնը 65.0 մլն դրամ: 2014 թվականի մրցույթին ներկայացվել է 23 հայտ, ֆինանսավորվել է 5-ը, իսկ 2015 թվականի մրցույթի ժամանակ` ներկայացվել է 21 հայտ, ֆինանսավորվել է 6-ը:

- Միջազգային երկկողմ գիտական համագործակցության մրցութային ծրագրերը` համաֆինանսավորման սկզբունքով, համապատասխանաբար` 148.6 և 202.9 մլն դրամ: 2014-2015 թվականներին ֆինանսավորվել են հայ-բելառուսական 17-ական, հայ-ֆրանսիական 5-ական, հայ-ռուսական 25 և 32 համատեղ ծրագրեր:

- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ գիտահետազոտական երկու լաբորատորիաներ և մեկ խումբ, որոնց ֆինանսավորման ծավալը 2015 թվականի համար կազմել է 25.0 մլն դրամ: Համատեղ լաբորատորիաները ստեղծվել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, իսկ համատեղ խումբը` ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում:

- Միջազգային գիտական կառույցների անդամակցությունը, որի ֆինանսավորման ծավալը կազմել է, համապատասխանաբար` 94.1 և 165.3 մլն դրամ, մասնավորապես, Միջուկային Հետազոտությունների Միացյալ Ինստիտուտի անդամակցություն, Բարձր Էներգիաների Ստերեոսկոպիկ Համակարգի (ԲԷՍՀ - H.E.S.S.) և Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն:

- Միջազգային գիտական համագործակցությունների, մասնավորապես, Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնի (ՄՀԵԿ - CERN) երեք հիմնական գիտափորձերի (ALICE, ATLAS, CMS) աշխատանքների մասնակցությունը: ՄՀԵԿ-ում կատարվող գիտափորձերի մասնակցության ֆինանսավորումն իրականացվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին ֆիզիկայի բնագավառում արդիական գիտական ներուժի ապահովում ենթածրագրով հատկացված տարեկան 90.0 մլն դրամի շրջանակներում:

- Միջազգային առաջատար գիտատեղեկատվական շտեմարաններից պետական գիտական կազմակերպությունների և բուհերի ազատ օգտվելու իրավունքի ապահովման ծրագիրը` 2014 թվականին «Springerlink» 89.7 մլն դրամ, 2015 թվականին «Springerlink» և «Thomson Reuters» 106.5 մլն դրամ: Ծրագրի շնորհիվ հասանելի են դարձել «Springerlink» և «Thomson Reuters» ընկերության տեղեկատվական համակարգերի ռեսուրսները:

- Գիտաժողովների կազմակերպման ֆինանսական աջակցության ծրագիրը, համապատասխանաբար` 19.6 և 27.0 մլն դրամ: 2014 թվականին ֆինանսական աջակցություն է ստացել 42 գիտաժողով, իսկ 2015 թվականին` 43:

- Երիտասարդ գիտնականների ամառային դպրոցների կազմակերպման աջակցության ծրագիրը, համապատասխանաբար` 3.0 և 10.0 մլն դրամ: 2014 թվականին ֆինանսական աջակցություն է ստացել 11 ամառային դպրոց, իսկ 2015 թվականին` 9:

- Արտերկրյա գիտաժողովների և գիտական այլ միջոցառումների մասնակցության ֆինանսական աջակցության ծրագիրը` տարեկան 32.5 մլն դրամ: Պետական բյուջեի ֆինանսական աջակցությամբ 2014 թվականին իրականացվել է 19 գիտական գործուղում, իսկ 2015 թվականին` 31:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակներում, բացի վերոշարադրյալից` ֆինանսավորվել են նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման ապահովման կազմակերպություններ/կառույցներ, ինչպիսիք են, օրինակ` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով գործակալությունը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային մասնաճյուղը և այլն:

Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման նպատակով 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 822.7 և 865.7 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի, ՀՀ ԿԳՆ Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և ՀՀ ԳԱԱ հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի Մանրէների ազգային հավաքածուի ծախսերը:

Պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի հավելավճարների տրամադրման նպատակով 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 446.4 և 938.7 մլն դրամ: Իսկ ասպիրանտական և դոկտորական կրթաթոշակների տրամադրման ու գիտական կադրերի պատրաստման ենթածրագրերի իրականացման նպատակով 2014-2015 թվականներին հատկացվել է, համապատասխանաբար` 69.1 և 91.8 մլն դրամ:

Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը 2014 թվականին կազմել է 73.0 հազ. դրամ, 2015 թվականին` 80.3 հազ. դրամ:

Նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորման նպատակով 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 1,675.3 և 1,839.4 մլն դրամ: Ֆինանսավորման այդ ծավալներից 1,494.3 և 1,615.6 մլն դրամը տրամադրվել է Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար: Մնացած ծրագրերն իրականացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական, կենսաբանական, բժշկական, երկրի մասին գիտությունների, հնագիտության և հայագիտության բնագավառներում` համապատասխանաբար 181,0 և 223.8 մլն դրամ ֆինանսական ծավալներով: Նպատակային-ծրագրային հետազոտությունների շարքում առանձնանում են ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի «Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար» 2014-2015 թվականների ծրագիրը` տարեկան 25.0 մլն դրամ ֆինանսական ծավալներով: Դրա իրականացման արդյունքում միավորվել և ողջ գիտական ու գիտակրթական հանրության համար հասանելի են դարձել տարբեր գիտական կազմակերպություններում և բուհերում առկա բարձր արտադրողականությամբ հաշվողական, ծրագրային, ցանցային և մասնագիտական ռեսուրսները: Ընդ որում, ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքից արդյունավետորեն օգտվում են ոչ միայն գիտական կազմակերպությունները և բուհերը, այլ նաև` ազգային սեյսմիկ ու օդերևութաբանական ծառայությունների կազմակերպությունները:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում