Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (9- ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների 2014-2015 թվականների ծրագրերը (բացի Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներից) իրականացվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 34, ՀՀ կրթության և գիտության նախարարության 21, ՀՀ գյուղատնտեսության նախարարության 4, ՀՀ մշակույթի նախարարության 4, ՀՀ կառավարության աշխատակազմի 1, ՀՀ առողջապահության նախարարության 6, ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 1, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 1 ու Երևանի քաղաքապետարանի 2 գիտական կազմակերպություններում: Այդ ծրագրերի 2014-2015 թվականների բյուջետային ծախսերն ըստ գերատեսչությունների բերված են Աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և նպատակային-ծրագրային հետազոտությունների 2014-2015 թվականների բյուջետային ծախսերն ըստ գերատեսչությունների:

 

._____________________________________________________________________.

|Հ/հ| Գերատեսչություն/ՀՀ            |Ֆինանսավորման    |2015 թ.        |

|   | ԳԱԱ/Երևանի  քաղաքապետարան     |ծավալները,       |փոփոխությունը  |

|   |                               |մլն դրամ         |նախորդ տարվա   |

|   |                               |                 |նկատմամբ,+/-   |

|   |                               |_________________|_______________|

|   |                               |2014 թ. |2015 թ. |մլն դրամ|%     |

|___|_______________________________|________|________|________|______|

|1. |ՀՀ գիտությունների ազգային      |4,920.3 |5,368.1 |447.8   |9.10  |

|   |ակադեմիա                       |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|2. |ՀՀ կրթության և  գիտության      |3,577.1 |3,858.0 |280.9   |7.85  |

|   |նախարարություն                 |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|3. |ՀՀ պաշտպանության               |1,494.3 |1,615.6 |121.3   |8.12  |

|   |նախարարություն                 |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|4. |ՀՀ գյուղատնտեսության           |120.3   |128.1   |7.8     |6.49  |

|   |նախարարություն                 |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|5. |ՀՀ մշակույթի նախարարություն*   |135.6   |162.4   |26.8    |19.78 |

|___|_______________________________|________|________|________|______|

|6. |ՀՀ կառավարության աշխատակազմ    |104.7   |107.4   |2.7     |2.58  |

|___|_______________________________|________|________|________|______|

|7. |ՀՀ առողջապահության             |81.9    |85.7    |3.8     |4.66  |

|   |նախարարություն                 |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|8. |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  |50.0    |50.0    |0.0     |0.0   |

|___|_______________________________|________|________|________|______|

|9. |Երևանի  քաղաքապետարան          |31.4    |32.3    |0.9     |3.01  |

|___|_______________________________|________|________|________|______|

|10.|ՀՀ Նախագահի աշխատակազմ**       |25.0    |38.0    |13.0    |52.00 |

|___|_______________________________|________|________|________|______|

|11.|ՀՀ սփյուռքի նախարարություն     |14.4    |14.4    |0.0     |0.0   |

|___|_______________________________|________|________|________|______|

|12.|ՀՀ տարածքային կառավարման և     |12.5    |12.5    |0.0     |0.00  |

|   |զարգացման նախարարություն       |        |        |        |      |

|___|_______________________________|________|________|________|______|

|13.|ՀՀ էներգետիկայի և  բնական      |10.0    |9.8     |0.20    |-2.0  |

|   |պաշարների նախարարություն       |        |        |        |      |

|___________________________________|________|________|________|______|

|    Ընդամենը                       |10,577.6|11,482.3|904.7   |8.55  |

|_____________________________________________________________________|

|*) ՀՀ մշակույթի նախարարության գիտական կազմակերպությունների           |

|ֆինանսավորման ծավալների այդպիսի աճը պայմանավորված է նրանով, որ 2015  |

|թվականին գիտական և  գիտատեխնիկական նպատակային-ծրագրային              |

|հետազոտությունների ծախսային ծրագրով սկսվել է այդ նախարարության       |

|ենթակայության տակ գտնվող «Պատմամշակութային ժառանգության              |

|գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև  գիտական և               |

|գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում |

|ծախսային ծրագրով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և  պատմական |

|միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պետական ֆինանսավորումը:  |

|**) ՀՀ Նախագահի աշխատակազմի գիտական կազմակերպության ֆինանսավորման    |

|ծավալների այդպիսի աճը պայմանավորված է նրանով, որ 2015 թվականին       |

|գիտական և  գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու|

|զարգացում ծախսային ծրագրով սկսվել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» |

|ՊՈԱԿ-ի «Գիտության կառավարման հետազոտական կենտրոն»-ի պետական          |

|ֆինանսավորումը:                                                      |

._____________________________________________________________________.

 

Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների նպատակով 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 1,515.7 և 1,333.0 մլն դրամ: Այդ ծրագրի շրջանակներում 2014 թվականին շարունակվել են ֆինանսավորվել 2013 թվականին անցկացրած մրցույթների արդյունքներում ֆինանսավորման երաշխավորված պայմանագրային (թեմատիկ) 159, երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների աջակցության 30, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության 6 և կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված 16 թեմաներ: 2014 թվականին կազմակերպվել են նաև ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթները: Մրցույթների արդյունքում` 2014 թվականի ապրիլից իրականացվել է 28 ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման հերթական, ինչպես նաև 2015 թվականի փետրվարից ֆինանսավորվում է 98 առավել արդյունավետ գիտաշխատողների խրախուսման մեկամյա ծրագրերը:

2015 թվականին շարունակվել են ֆինանսավորվել 2013 թվականին անցկացրած պայմանագրային (թեմատիկ) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 159 (136-ը` մինչև հուլիս, իսկ 23-ը` մինչև օգոստոս ամիսներ), երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների աջակցության 30 (24-ը` մինչև հոկտեմբեր, 6-ը` մինչև նոյեմբեր ամիս), ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման հերթական մեկամյա 23 (մինչև ապրիլ ամիս), «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվելիք 5 և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության 6 (մինչև սեպտեմբեր ամիս) երկամյա թեմաները: 2015 թվականից ֆինանսավորվում են նաև «CYCLONE 18/18»-ի վրա իրականացվելիք 4 և պայմանագրային (թեմատիկ) հերթական մրցույթի (2015-2017 թվականների) արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 169 (153-ը` դեկտեմբերից, իսկ 16-ը` 2016 թվականի ապրիլից) թեմաները: Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2015 թվականի մրցույթի ժամանակ սահմանվել են հետևյալ պայմանները` կատարողների կազմը` 2-4 հոգի, կատարողների միջին ամսական աշխատավարձը` 100.0 հազ. դրամ: Միևնույն ժամանակ 2015 թվականի փետրվարից ֆինանսավորվում են 98 առավել արդյունավետ գիտաշխատողների խրախուսման ծրագիրը, իսկ սեպտեմբերից` «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2015» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված 5 թեմա:

Անհրաժեշտ է նշել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության մրցութային ծրագրերի և թեմաների ընտրության գործընթացում, սկսած 2013 թվականից, ներդրվել է հայտերի գնահատման նոր մեխանիզմ: Յուրաքանչյուր հայտ գիտական փորձաքննության է ենթարկվում առնվազն 2 անկախ փորձագետների կողմից, որոնց գնահատականների հիման վրա ձևավորված միջին գնահատականը կարող է կազմել հայտի վերջնական գնահատականի առավելագույն արժեքի 85% (հայտը գնահատվում է 2 փորձագետի կողմից, սակայն, եթե այդ գնահատականները տարբերվում են փորձագիտական գնահատման սանդղակի առավելագույն միավորի 50% և ավելի չափով, ապա հայտը տրվում է 3-րդ փորձագետի գնահատմանը): Մնացած 15%-ը հայտ ներկայացրած գիտահետազոտական խմբի ղեկավարի և կատարողների մասնագիտական որակավորման գնահատականն է, որը տրվում է մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից` հիմք ընդունելով խմբի գիտական գործունեության արդյունքների գիտաչափական տվյալները:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության մրցութային ծրագրերը դրամաշնորհայինի վերածելու և իրական մրցութային պայմանների ապահովման հիմնական նախապայմանը` գիտական անկախ փորձագիտական համակարգի գոյությունն է: Այդ նպատակի համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ձևավորվել է գիտական փորձաքննություն իրականացնող գիտնականների տվյալների մշտապես թարմացվող շտեմարան: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ գիտական անկախ փորձագիտական համակարգում ընդգրկված են շուրջ 1700 գիտնական, այդ թվում` 750-ն արտասահմանից: Դրան զուգահեռ, 2011 թվականին ստեղծվել և եռամսյա պարբերականությամբ թարմացվում է հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների շտեմարանը:

2015 թվականին իրականացվել է պետական գիտական կազմակերպությունների չորրորդ անձնագրավորումը, որն ընդգրկել է 2013-2014 թվականների ժամանակահատվածը: Անձնագրավորման նպատակը գիտական և գիտատեխնիկական բնագավառի ընթացիկ հետազոտությունների, կադրային ներուժի, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ու գիտական «արտադրանքի» տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումն է: Շտեմարանը հնարավորություն է տալիս ունենալու ամբողջական տեղեկատվություն գիտության ոլորտի օբյեկտիվ իրավիճակի մասին, իրականացնելու գիտական կազմակերպությունների գործունեության մոնիթորինգ և այլն:

 

1.3. Հիմնական խնդիրները

Գիտության ոլորտում առկա են հետևյալ հիմնական խնդիրները.

Միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգի և պետական կառավարման մարմնի համապատասխան լիազորությունների բացակայությունը:

Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության և պետական ֆինանսավորման ծավալների համապատասխանեցման բացակայությունը:

Ենթակառուցվածքների անհամապատասխանությունը գիտության և տեխնիկայի զարգացման արդի չափանիշներին:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում երիտասարդ կադրերի ներգրավման և ամրապնդման ծրագրի ու համապատասխան մեխանիզմների բացակայությունը:

Գիտության և կրթության ինտեգրման ոչ բավարար մակարդակը:

Գիտական արդյունքի առևտրայնացման ցածր մակարդակը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից գիտական հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման մեջ արտաբյուջետային միջոցների ներգրավման ցածր մակարդակը:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության ցածր մակարդակը և այդ մասնակցության տնտեսական խրախուսման մեխանիզմների բացակայությունը:

 

7.2.2 Գիտության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

 

2.1.Նպատակները

 

Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը հանրապետությունում գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծմանը նպաստելն է: Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից` գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:

 

2.2.Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն   |Հիմնավորում` համապատասխան հղումներով        |

|__|_____________________|կառավարության տնտեսական և  քաղաքական        |

|  |2017 2018 2019       |ծրագրերին                                   |

|__|_____________________|____________________________________________|

|1.|Գիտության և          |Անհրաժեշտ է գիտության ոլորտի պետական        |

|  |տեխնոլոգիաների       |կառավարման մարմնին վերապահել գիտության և    |

|  |բնագավառում միասնական|տեխնոլոգիաների բնագավառում միասնական        |

|  |քաղաքականության      |քաղաքականության մշակման և  իրականացման      |

|  |մշակում և            |լիազորությունները` ի կատարումն ՀՀ           |

|  |իրականացում          |կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 20 |

|  |                     |արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ          |

|  |                     |գիտության ոլորտի զարգացման 2011-2020        |

|  |                     |թվականների ռազմավարության 1-ին և  4-րդ      |

|  |                     |թիրախների նպատակների:                       |

|__|_____________________|____________________________________________|

|2.|Գիտության            |Գիտության ոլորտի ֆինանսավորման              |

|  |ֆինանսավորման        |արդյունավետության բարձրացման հիմնական       |

|  |արդյունավետության    |մեխանիզմը գիտական ծրագրերի և  թեմաների      |

|  |բարձրացում           |ընտրության իրական մրցութային պայմանների     |

|  |                     |ապահովումն է: Պահպանելով գիտության          |

|  |                     |ֆինանսավորման բազմաձևությունը`  այն պետք է  |

|  |                     |իրականացվի բացառապես ծրագրային սկզբունքով   |

|  |                     |և  հասցեագրված:                             |

|  |                     |Գիտական կազմակերպությունների                |

|  |                     |ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման      |

|  |                     |ծրագրերը պետք է պարունակեն գիտահետազոտական  |

|  |                     |բաղադրիչ, ինչը հնարավորություն է տալիս      |

|  |                     |տվյալ գիտական կազմակերպության               |

|  |                     |ենթակառուցվածքի արդիականացումն ու հետագա    |

|  |                     |զարգացումը պայմանավորել բացառապես           |

|  |                     |իրականացվող հետազոտությունների              |

|  |                     |անհրաժեշտությամբ: Առաջնահերթությունը պետք   |

|  |                     |է տրվի ՀՀ կառավարության 2014 թվականի        |

|  |                     |դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշմամբ  |

|  |                     |հաստատված ՀՀ գիտության և  տեխնիկայի         |

|  |                     |զարգացման 2015-2019 թվականների              |

|  |                     |գերակայությունների շրջանակներում            |

|  |                     |իրականացվող հետազոտություններին: Այդ        |

|  |                     |ծրագրերի ֆինանսավորման ժամանակ              |

|  |                     |առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի`  |

|  |                     | - հայագիտության ոլորտի առաջընթաց           |

|  |                     |զարգացումն ապահովող ծրագրերի իրականացմանը`  |

|  |                     |ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի զարգացման   |

|  |                     |2011-2020 թվականների ռազմավարության 5-րդ    |

|  |                     |թիրախի և  Հայագիտության զարգացման           |

|  |                     |հայեցակարգի նպատակների.                     |

|  |                     | - մեգանախագծերի իրականացմանը,              |

|  |                     |մասնավորապես, համակարգաստեղծ և  միջավայր    |

|  |                     |ձևավորող  նախաձեռնություններին` Ա. Ի.       |

|  |                     |Ալիխանյանի անվան ազգային գիտական            |

|  |                     |լաբորատորիայի (Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ)  |

|  |                     |և  Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների  |

|  |                     |ինստիտուտի ֆինանսավորմանը` ի կատարումն ՀՀ   |

|  |                     |կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի    |

|  |                     |N 6 արձանագրային որոշմամբ հաստատված         |

|  |                     |Ինովացիոն տնտեսության ձևավորման             |

|  |                     |մեկնարկային ռազմավարության հայեցակարգի      |

|  |                     |1-ին, 2-րդ և  4-րդ միջոցառումների:          |

|  |                     |Պետք է շարունակել համատեղ օգտագործման       |

|  |                     |գիտական սարքերի և  սարքավորումների          |

|  |                     |ձեռքբերման ամենամյա մրցութային ծրագիրը` ի   |

|  |                     |կատարումն ՀՀ գիտության ոլորտի զարգացման     |

|  |                     |2011-2020 թվականների ռազմավարության 2-րդ    |

|  |                     |թիրախի նպատակների:                          |

|  |                     |Անհրաժեշտ է շարունակել կիրառական արդյունքի  |

|  |                     |ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերը`    |

|  |                     |արտաբյուջետային միջոցների ներգրավումով` ի   |

|  |                     |կատարումն ՀՀ գիտության ոլորտի զարգացման     |

|  |                     |2011-2020 թվականների ռազմավարության 3-րդ և  |

|  |                     |4-րդ թիրախների նպատակների: Մրցույթը պետք է  |

|  |                     |իրականացնել պայմանագրային (թեմատիկ)         |

|  |                     |ֆինանսավորման շրջանակներում, ինչը           |

|  |                     |հնարավորություն է տալիս մրցույթի            |

|  |                     |շահառուների շարքում ընդգրկել նաև  ոչ        |

|  |                     |պետական գիտական կազմակերպությունները,       |

|  |                     |դրանց գիտահետազոտական լաբորատորիաներն ու    |

|  |                     |խմբերը:                                     |

|  |                     | Պետք է շարունակել միջազգային գիտական և     |

|  |                     |գիտատեխնիկական համագործակցության            |

|  |                     |զարգացմանը, համաշխարհային գիտական,          |

|  |                     |գիտակրթական և  գիտատեխնոլոգիական տարածքում  |

|  |                     |սեփական դիրքի ձեռքբերմանն ուղղված           |

|  |                     |ծրագրերը` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի   |

|  |                     |զարգացման 2011-2020 թվականների              |

|  |                     |ռազմավարության 6-րդ թիրախի նպատակների:      |

|  |                     |Ներկայումս համաֆինանսավորման սկզբունքով     |

|  |                     |ֆինանսավորվում են միջազգային                |

|  |                     |համագործակցության 50 ծրագիր,                |

|  |                     |հայ-ֆրանսիական երկու լաբորատորիա և  մեկ     |

|  |                     |խումբ: Գործում են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն    |

|  |                     |միջազգային կազմակերպությունը, ինչպես նաև    |

|  |                     |Ա. Սալամի անվան տեսական ֆիզիկայի            |

|  |                     |միջազգային կենտրոնի (ICTP) փոխկապակցված     |

|  |                     |կենտրոնը` Երևանի  պետական համալսարանի և     |

|  |                     |Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական      |

|  |                     |լաբորատորիայի (Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ)  |

|  |                     |Տեսական ֆիզիկայի համատեղ լաբորատորիայի      |

|  |                     |հենքի վրա:                                  |

|  |                     |Նպատակային-ծրագրային հետազոտությունները     |

|  |                     |պետք է առավելապես ուղղված լինեն համապետական |

|  |                     |նշանակության կիրառական բնույթի խնդիրների    |

|  |                     |լուծմանը` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի   |

|  |                     |զարգացման 2011-2020 թվականների              |

|  |                     |ռազմավարության 3-րդ թիրախի նպատակների: Այդ  |

|  |                     |ծախսային ծրագրի շրջանակներում 2015          |

|  |                     |թվականին ֆինանսավորվել են 16 ծրագրեր:       |

|  |                     |Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը      |

|  |                     |շարունակվելու է հատկացվել որպես             |

|  |                     |դրամաշնորհ` ՀՀ գիտության և  տեխնիկայի       |

|  |                     |զարգացման գերակայություններից բխող          |

|  |                     |խնդիրների (այդ թվում` նաև  կիրառական        |

|  |                     |արդյունքի ձեռքբերմանն ուղղված) լուծման,     |

|  |                     |ինչպես նաև  այդ գերակայություններում        |

|  |                     |չընդգրկված, բայց առանձնակի կարևորություն    |

|  |                     |ունեցող նախաձեռնությունների ֆինանսավորման   |

|  |                     |համար, իսկ թեմաների ընտրությունն            |

|  |                     |իրականացվելու է մրցութային եղանակով`        |

|  |                     |գիտական անկախ փորձաքննության հիման վրա:     |

|  |                     |Սկսած 2015 թվականից այդ թեմաները            |

|  |                     |հիմնականում ընտրվում են ըստ ՀՀ              |

|  |                     |կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի  |

|  |                     |N 54 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ     |

|  |                     |գիտության և  տեխնիկայի զարգացման 2015-2019  |

|  |                     |թվականների գերակայությունների:              |

|  |                     |Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման       |

|  |                     |շրջանակներում կիրառական արդյունքի           |

|  |                     |ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրեր         |

|  |                     |իրականացվում են, սկսած 2013 թվականից        |

|  |                     |(առաջին մրցույթի ժամանակ արտաբյուջետային    |

|  |                     |միջոցների մասնաբաժինը կազմել է առնվազն 25%, |

|  |                     |իսկ երկրորդ մրցույթի ժամանակ` 35%):         |

|  |                     |Վերոնշյալ գերակայությունների                |

|  |                     |շրջանակներում, սկսած 2016 թվականից          |

|  |                     |նախատեսվում է իրականացնել երկամյա ծրագրեր   |

|  |                     |Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ      |

|  |                     |համաֆինանսավորման սկզբունքով: Պետական       |

|  |                     |բյուջեից ֆինանսավորման ծավալը կկազմի        |

|  |                     |մինչև  15%:                                 |

|  |                     |Գիտության ֆինանսավորման արդյունավետության   |

|  |                     |բարձրացման ուղղությամբ պետք է ներդնել       |

|  |                     |գիտական կազմակերպությունների                |

|  |                     |գործունեության արդյունավետության գնահատման  |

|  |                     |ժամանակակից մեխանիզմներ` ապահովելով         |

|  |                     |պետական ֆինանսավորման ծավալների և           |

|  |                     |արդյունավետության համապատասխանությունը:     |

|  |                     |Գիտական կազմակերպությունների                |

|  |                     |գործունեության արդյունավետության գնահատման  |

|  |                     |ժամանակ հիմք պետք է հանդիսանան գիտական      |

|  |                     |արդյունքի, կադրային ներուժի,                |

|  |                     |նյութատեխնիկական ապահովվածության,           |

|  |                     |հանրապետական և  միջազգային գիտակրթական      |

|  |                     |տարածքի հետ ինտեգրման մակարդակի, գիտական    |

|  |                     |արդյունքի առևտրայնացման  աստիճանի և         |

|  |                     |ֆինանսական արդյունավետության գնահատականներն |

|  |                     |ու կազմակերպության զարգացման 3 և  5 ամյա    |

|  |                     |ծրագրերը:                                   |

|  |                     |Անհրաժեշտ է շարունակել վերոնշյալ            |

|  |                     |մոտեցումները` նպատակ ունենալով այնպես       |

|  |                     |փոփոխել պետական բյուջեից գիտության ոլորտի   |

|  |                     |ֆինանսական հատկացումների ներքին             |

|  |                     |կառուցվածքը, որ բազային ֆինանսավորման       |

|  |                     |համար հատկացվի միջինը` ընդհանուրի 50%,      |

|  |                     |նպատակային ֆինանսավորմանը` 35% և            |

|  |                     |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմանը`     |

|  |                     |15%: Բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ     |

|  |                     |անհրաժեշտ է ապահովել միջինը 55% աշխատավարձի |

|  |                     |և  45% տնտեսական և  այլ ծախսերի             |

|  |                     |մասնաբաժին:                                 |

|__|_____________________|____________________________________________|

|3.|Գիտության ոլորտում   |Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ           |

|  |ինստիտուցիոնալ       |բարեփոխումների իրականացման նպատակով պետք է  |

|  |բարեփոխումների       |անկախ գերատեսչական պատկանելությունից        |

|  |իրականացում          |միավորել միևնույն  գիտական ուղղության       |

|  |                     |գիտական պետական կազմակերպությունները`       |

|  |                     |ներդնելով գիտության կառավարման ժամանակակից  |

|  |                     |մեթոդներ` ի կատարումն ՀՀ գիտության ոլորտի   |

|  |                     |զարգացման 2011-2020 թվականների              |

|  |                     |ռազմավարության 1-ին թիրախի նպատակների:      |

|  |                     |Անհրաժեշտ է գիտական կազմակերպություններում  |

|  |                     |հստակեցնել տնօրենի և  գիտական խորհրդի       |

|  |                     |իրավասություններն ու պարտականությունները`   |

|  |                     |դրանցում մի կողմից արմատավորելով            |

|  |                     |ժամանակակից մենեջմենթ, մյուս կողմից`        |

|  |                     |վարչական ազդեցությունից հանելով գիտական     |

|  |                     |քննարկումների ու որոշումների ընդունման      |

|  |                     |գործառույթները:                             |

|  |                     |Կրթության և  գիտության ինտեգրման,           |

|  |                     |բարձրագույն մասնագիտական կրթության          |

|  |                     |ժամանակակից եղանակների ներդրման նպատակով    |

|  |                     |անհրաժեշտ է ստեղծել հետազոտական             |

|  |                     |համալսարաններ, որոնցից առաջինը,             |

|  |                     |մասնավորապես, կարող է լինել Հայկական        |

|  |                     |տեխնոլոգիական հետազոտական համալսարանը, այդ  |

|  |                     |թվում` նաև  ռազմարդյունաբերական համալիրի    |

|  |                     |համար կադրեր պատրաստող                      |

|  |                     |ֆակուլտետներով/ամբիոններով` բնական          |

|  |                     |գիտությունների բնագավառում աշխատող գիտական  |

|  |                     |պետական կազմակերպությունների հենքի վրա      |

|  |                     |(2018 թվական)` ի կատարումն ՀՀ գիտության     |

|  |                     |ոլորտի զարգացման 2011-2020 թվականների       |

|  |                     |ռազմավարության 4-րդ թիրախի նպատակների:      |

|  |                     |Պետք է նաև  ստեղծել հատուկ նշանակության     |

|  |                     |տեխնիկական հետազոտությունների կարիքները     |

|  |                     |ուսումնասիրող և  համապատասխան պատվերները    |

|  |                     |ձևավորող  Ռազմական գիտատեխնիկական           |

|  |                     |ինստիտուտ: Այդ պատվերների շրջանակներում     |

|  |                     |իրականացվող գիտատեխնիկական և                |

|  |                     |փորձակոնստրուկտորական աշխատանքները          |

|  |                     |կատարելու/համակարգելու համար պետք է         |

|  |                     |ստեղծել Հատուկ կոնստրուկտորական բյուրո:     |

|  |                     |Անհրաժեշտ է նաև  ձևավորել  հատուկ           |

|  |                     |գիտատեխնիկական աշխատանքներ իրականացնող      |

|  |                     |լաբորատորիաներ` ՀՀ ԿԳՆ գիտության պետական    |

|  |                     |կոմիտեի և  ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական        |

|  |                     |պետական կոմիտեի համատեղ ենթակայության տակ:  |

|  |                     |Անհրաժեշտ է շարունակել գիտության ոլորտում   |

|  |                     |ինստիտուցիոնալ բարեփոխումները` միևնույն     |

|  |                     |գիտական ուղղության գիտական պետական          |

|  |                     |կազմակերպություններն ազգային գիտական        |

|  |                     |կենտրոններում միավորման, կամ,               |

|  |                     |անհրաժեշտության դեպքում, գիտական            |

|  |                     |կազմակերպության կազմակերպաիրավական ձևի      |

|  |                     |փոփոխության ուղղությամբ:                    |

|__|_____________________|____________________________________________|

|4.|Գիտական ներուժի      |ՀՀ գիտության ոլորտի առաջընթաց զարգացման     |

|  |վերարտադրության      |համար սկզբունքային նշանակություն ունի       |

|  |արդյունավետության    |գիտական կադրերի արդյունավետ                 |

|  |բարձրացում, գիտության|վերարտադրության և  սահուն սերնդափոխության   |

|  |ոլորտում երիտասարդ   |ապահովման հարցը:  Նպատակի ձեռքբերման համար  |

|  |կադրերի ամրապնդման   |իրականացվող քայլերը պետք է մի կողմից միտված |

|  |ապահովում            |լինեն գիտության ոլորտ երիտասարդ կադրերով    |

|  |                     |համալրելուն, մյուս կողմից` միջին սերնդի     |

|  |                     |գիտնականների թվաքանակի բարձրացմանը:  Այդ    |

|  |                     |ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել          |

|  |                     |իրականացնել միջոցառումներ, որոնք            |

|  |                     |նախատեսված են ՀՀ գիտության ոլորտի           |

|  |                     |զարգացման 2011-2020 թվականների              |

|  |                     |ռազմավարության 2-րդ թիրախում ձևակերպված     |

|  |                     |մարտավարությունով, մասնավորապես.            |

|  |                     |Գիտական աստիճանաշնորհման համակարգի          |

|  |                     |բարեփոխումների իրականացում` ժամանակակից     |

|  |                     |գիտության պահանջներին համապատասխան և        |

|  |                     |օտարերկրյա պետություններում գործող          |

|  |                     |համակարգերի հետ համադրելի մեկ աստիճան       |

|  |                     |ունեցող գիտական աստիճանաշնորհման համակարգի  |

|  |                     |ներդրման նպատակով: Ասպիրանտական կրթաթոշակի  |

|  |                     |և  ատենախոսական թեզի ղեկավարման համար       |

|  |                     |հատկացվող գումարի ավելացում` մինչև          |

|  |                     |հանրապետության նվազագույն ամսական           |

|  |                     |աշխատավարձը և  դրա կեսը (2018 թվական):      |

|  |                     |Երիտասարդ գիտաշխատողների (մինչև  35         |

|  |                     |տարեկան) հետազոտությունների աջակցության     |

|  |                     |երկամյա և  ասպիրանտների ու երիտասարդ        |

|  |                     |հայցորդների (մինչև  35 տարեկան) անհատական   |

|  |                     |խրախուսման միամյա դրամաշնորհային            |

|  |                     |մրցույթների կազմակերպում:                   |

|  |                     |Հետդոկտորանտուրայի ինստիտուտի ներդրում`     |

|  |                     |թեկնածուական ատենախոսության                 |

|  |                     |պաշտպանությունից հետո առավելագույնը երկու   |

|  |                     |տարի ժամկետով օտարերկրյա պետություններում   |

|  |                     |գործող հայտնի գիտական կամ գիտակրթական       |

|  |                     |կենտրոններում վերապատրաստվելու              |

|  |                     |հնարավորություն ապահովելու նպատակով (սկսած  |

|  |                     |2017 թվականից):  Իհարկե, այս մեխանիզմի      |

|  |                     |ներդրման պարտադիր պայման պետք է լինի        |

|  |                     |հետդոկտորանտուրայից հետո ՀՀ վերադառնալու    |

|  |                     |և  որոշակի ժամանակահատված հանրապետության    |

|  |                     |գիտական պետական կազմակերպություններում      |

|  |                     |աշխատելու պայմանը:                          |

|  |                     |Պետական գիտական ծրագրերում և  թեմաներում    |

|  |                     |ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող  |

|  |                     |գիտաշխատողների խրախուսման ամենամյա ծրագրի   |

|  |                     |իրականացում` մրցութային կարգով ընտրված      |

|  |                     |մինչև  100 գիտաշխատողի տրամադրելով ամսական  |

|  |                     |135.0 հազ. դրամ հավելավճար:                 |

|  |                     |Պետական գիտական ծրագրերում և  թեմաներում    |

|  |                     |ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող  |

|  |                     |երիտասարդ գիտաշխատողների (մինչև  35         |

|  |                     |տարեկան) խրախուսման ամենամյա ծրագրի         |

|  |                     |իրականացում` (սկսած 2016 թվականից)          |

|  |                     |մրցութային կարգով ընտրված շուրջ 25          |

|  |                     |երիտասարդ գիտաշխատողի տրամադրելով ամսական   |

|  |                     |75.0 հազ.  դրամ հավելավճար:                 |

|  |                     |Բարձր արդյունավետությամբ աշխատող            |

|  |                     |գիտահետազոտական լաբորատորիաների, այդ        |

|  |                     |թվում` հատուկ նշանակության                  |

|  |                     |հետազոտություններ իրականացնող, երկամյա      |

|  |                     |դրամաշնորհային մրցույթների կազմակերպում     |

|  |                     |(սկսած 2016 թվականից):  Գիտահետազոտական     |

|  |                     |լաբորատորիաներին տարեկան տրամադրելով        |

|  |                     |պայմանագրային (թեմատիկ) գիտական թեմաների    |

|  |                     |ֆինանսավորման տարեկան առավելագույն          |

|  |                     |ծավալների 2-պատիկ աջակցություն:             |

|  |                     |Միջազգային ճանաչում ունեցող                 |

|  |                     |գիտաշխատողների, այդ թվում` նաև  օտարերկրյա  |

|  |                     |պետությունում բնակվող, գիտական              |

|  |                     |նախաձեռնությունների իրականացման համար       |

|  |                     |համապատասխան գիտահետազոտական                |

|  |                     |լաբորատորիաների կամ խմբերի ստեղծման, այդ    |

|  |                     |թվում` հատուկ նշանակության                  |

|  |                     |հետազոտություններ իրականացնող, եռամյա       |

|  |                     |դրամաշնորհային մրցույթների կազմակերպում`    |

|  |                     |գիտական գերազանցության կենտրոնների          |

|  |                     |ձևավորման  հիմքերի ստեղծման նպատակով        |

|  |                     |(սկսած 2018 թվականից)` ՀՀ գիտության և       |

|  |                     |տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների    |

|  |                     |գերակայությունների շրջանակներում մինչև  7   |

|  |                     |դրամաշնորհի տրամադրում` սահմանելով          |

|  |                     |յուրաքանչյուրի տարեկան ֆինանսավորման        |

|  |                     |ծավալները մինչև  պայմանագրային (թեմատիկ)    |

|  |                     |գիտական թեմաների ֆինանսավորման տարեկան      |

|  |                     |առավելագույն ծավալների կրկնապատիկը:         |

._____________________________________________________________________.

 

7.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի` նախատեսվում է գիտությանն ուղղված միջոցների ծավալներն ավելացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարի չափով, այն է. ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2017-2019 թվականների նախատեսվում է հատկացնել, համապատասխանաբար` 14,264.8, 15,342.2, 16,575.9 մլն դրամ: ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2020 թվականների ռազմավարությունը ենթադրում է պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից գիտության ոլորտին հատկացվող ֆինանսական ծավալների ավելացում: Այդպիսի մոտեցումը պայմանավորված է ինչպես ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման գործում գիտության առանցքային դերով, այնպես էլ հանրապետությունում գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրերի պատրաստման հրամայականով: Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը զգալիորեն կմեծացնի նաև գիտական արդյունքի առևտրայնացմանն ուղղված հետազոտությունների մասնաբաժինը, կնպաստի դրանց ներդրմանը տնտեսության մեջ, հնարավորություն կտա զարգացնելու ինովացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից գիտությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացումը պետք է նպատակաուղղված լինի 2020 թվականին եվրոպական միջին չափանիշներին մոտենալուն, այն է` ՀՆԱ-ի մոտ 1%-ը, որի կեսը պետական բյուջեից, իսկ մյուս մասը` տնտեսության մասնավոր հատվածից: Հետևաբար, պետական ֆինանսավորման ծավալների աճին զուգընթաց պետք է ներդնել տնտեսության մասնավոր հատվածի կողմից գիտական հետազոտությունների ֆինանսավորման խրախուսման մեխանիզմներ և ստեղծել բարենպաստ պայմաններ օտարերկրյա պետություններից կամ միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու համար:

Այս իմաստով սկզբունքային նշանակություն ունի Եվրոպական Միության «Գիտության և նորարարության 2014-2020 թվականների շրջանակային ծրագիր. Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության հարցը, որի արդյունքում հանրապետության գիտական կազմակերպություններն ու բուհերն իրավունք կունենան Հորիզոն 2020 ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթներին մասնակցել որպես համակարգող կազմակերպություններ, ձևավորել միջազգային գիտական կամ գիտակրթական համագործակցություններ: Հայաստանի ասոցացված անդամակցությունը Հորիզոն 2020 ծրագրին սկսված է 2016 թվականից:

2017-2019 թվականներին շարունակվելու են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պետական նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումները: Գիտական ծրագրերի և թեմաների ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես ծրագրային սկզբունքով` գիտական ծրագրերով և թեմաներով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը հատկացվելու է մրցութային կարգով ընտրված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրված գիտական կազմակերպությունների ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ապահովման, ինչպես նաև մրցութային կարգով ընտրված համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ձեռքբերման և միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման նպատակով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորումը հատկացվելու է գերատեսչությունների կողմից մշակված, այդ թվում` երկակի նշանակության հիմնախնդիրների լուծման նպատակով: Կատարման ենթակա հիմնախնդիրների ցանկն ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, հաստատվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով` ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը հատկացվելու է որպես դրամաշնորհ` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա, մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացման և գիտահետազոտական լաբորատորիաների աջակցության, միջազգային ճանաչում ունեցող գիտնականների նախաձեռնությունների խրախուսման նպատակով: Մասնավորապես, շարունակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցային ծրագիրը, Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիրը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմաների, երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների աջակցության նախագծերը, ասպիրանտների և երիտասարդ հայցորդների (մինչև 35 տարեկան), պետական գիտական ծրագրերում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների, այդ թվում` նաև երիտասարդ գիտաշխատողների (մինչև 35 տարեկան) անհատական խրախուսման ծրագրերը, ինչպես նաև «AREAL» և «CYCLONE 18/18» գիտական սարքավորումների վրա իրականացվելիք ծրագրերը:

Բազային ֆինանսավորմամբ իրականացվող շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը 2015-2016 թվականներին կազմել է 80.3 հազ. դրամ, իսկ 2017-2019 թվականների համար կկազմի, համապատասխանաբար` 85.0, 95.0 և 105.0 հազ. դրամ:

 

7.2.4 Ոլորտի գծով ֆինանսական պահանջների ամփոփում 2016-2019 թթ.

Ժամանակահատվածի համար

 

Աղյուսակ. Ոլորտի (համակարգի) ծրագրերի գծով 2016-2019 թթ. ծախսերի կանխատեսում ամփոփ) (մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|  |             |2016 թ.|փոփո- |2017 թ.|փոփո- |2018 թ.|փոփո- |2019 թ.|

|  |             |       |խու-  |       |խու-  |       |խու-  |       |

|  |             |       |թյունը|       |թյունը|       |թյունը|       |

|  |             |       |%-ով  |       |%-ով  |       |%-ով  |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |Գիտություն   |14153,5|0,79  |14264,8|7,55  |15342,2|8,04  |16575,9|

|  |/առանց       |       |      |       |      |       |      |       |

|  |կապիտալ      |       |      |       |      |       |      |       |

|  |ծախսերի/,    |       |      |       |      |       |      |       |

|  |ընդամենը     |       |      |       |      |       |      |       |

|  |այդ թվում`   |       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|1 |Պայմանագրային|1359,2 |1,85  |1384,3 |17,26 |1623,2 |17,14 |1901,4 |

|  |(թեմատիկ)    |       |      |       |      |       |      |       |

|  |ֆինանսավորում|       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար    |9,60   |      |9,70   |      |10,57  |      |11,46  |

|  |կշիռը        |       |      |       |      |       |      |       |

|  |գիտության    |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր    |       |      |       |      |       |      |       |

|  |ծախսերի մեջ  |       |      |       |      |       |      |       |

|  |(%)          |       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|2 |Բազային      |10946,3|0,79  |11032,5|7,60  |11870,9|6,94  |12694,3|

|  |ֆինանսավորում|       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար    |77,34  |      |77,34  |      |77,37  |      |76,58  |

|  |կշիռը        |       |      |       |      |       |      |       |

|  |գիտության    |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր    |       |      |       |      |       |      |       |

|  |ծախսերի մեջ  |       |      |       |      |       |      |       |

|  |(%)          |       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|3 |Նպատակային-  |1848,1 |0,00  |1848,1 |0,00  |1848,1 |7,14  |1980,1 |

|  |ծրագրային    |       |      |       |      |       |      |       |

|  |ֆինանսավորում|       |      |       |      |       |      |       |

|__|_____________|_______|______|_______|______|_______|______|_______|

|  |տեսակարար    |13,06  |      |12,96  |      |12,05  |      |11,95  |

|  |կշիռը        |       |      |       |      |       |      |       |

|  |գիտության    |       |      |       |      |       |      |       |

|  |ընդհանուր    |       |      |       |      |       |      |       |

|  |ծախսերի մեջ  |       |      |       |      |       |      |       |

|  |(%)          |       |      |       |      |       |      |       |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Բնակչության առողջության պահպանումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևորագույն բաղադրամասը և հիմնական սոցիալական հիմնախնդիրներից մեկը: Միջնաժամկետ հատվածում առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները` նպատակ հետապնդելով առողջապահության ծառայությունների մատչելիության, հասանելիության և որակի բարձրացման ճանապարհով բարելավել բնակչության առողջական վիճակի բնութագրիչները:

Առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության մատչելիության բարձրացումը և որակի ապահովումը, Հայաստանի Հանրապետության բնակչության առանձին խմբերի և առանձին հիվանդությունների համար երաշխավորված բուժօգնության մատուցումը, բուժօգնության ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված` անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից ապահովումը: Նշված նպատակներին հասնելու համար առողջապահության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն:

Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Այդ ծրագրերը համահունչ են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության մոտեցումներին: Բնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման, բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման), դեղորայքային ապահովման նպատակային առողջապահական ծրագրեր:

 

8.1.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:

Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության պահպանման գործում առկա են կարգավորման մեխանիզմներ, ձեռնարկված են արդյունավետ քայլեր վարակիչ և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման ուղղությամբ:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով շարունակական աշխատանքներ են տարվում հանրային առողջության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման, դրա իրականացման, կազմակերպչական ու մեթոդաբանական ղեկավարման, մոնիտորինգի, տեսչական հսկողության, փորձագիտական լաբորատոր ծառայությունների իրականացման, համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգման ապահովման ուղղությամբ և այլն:

Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության է արժանացել «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի N 50 արձանագրային որոշումը:

Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «2016-2020 թվականների իմունականխարգելման ազգային ծրագրին, ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկին, պատվաստումների ազգային օրացույցին, իմունականխարգելման ազգային ծրագրի ակնկալվող արդյունքներին և պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի նիստի N 10 արձանագրային որոշման համաձայն, որի նպատակն է կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումը, կառավարելի վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերի կանխումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը:

 

8.1.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանումը

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտի շահառուներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սեռից:

Առողջության առաջնային պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գրանցված բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը, որը ներառում է ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը, ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի և դիսպանսերների նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը, տնային կանչերի իրականացումը, ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի (մանկաբույժի), իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը:

«Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի թիվ 420-Ն որոշման համաձայն սահմանվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները:

Հանրապետությունում առաջնային օղակի բարեփոխումները ուղղվել են ընտանեկան բժշկության ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, որպես կառուցվածքային առավել արդյունավետ ու նպատակահարմար մոդելի, որի հիմնական ուղղվածությունն է հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը, բուժման և վերականգնողական միջոցառումների կազմակերպումը:

«Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ 497-Ն որոշման համաձայն սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը, պարտադիր պահանջներն ու պայմանները:

2014 թվականին ընդունվել է «Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները և նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1529-Ն որոշումը:

Որոշակի աշխատանքներ են տարվել առաջնային բուժօգնության մակարդակում բուժօգնության որակի բարելավման, առավել տարածված ոչ վարակիչ և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, հանրային առողջապահության մոտեցումների ամրագրման, սոցիալական և առողջապահական ծառայությունների ինտեգրման ու այդ խնդրում համայնքների մասնակցության ապահովման ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության են արժանացել «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի նիստի N 4 և «Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 15-ի նիստի N 14 արձանագրային որոշումները:

Բուժօգնության առաջնային օղակի հետագա զարգացումը շարունակելու է մնալ առողջապահական ոլորտի գործունեության հիմնական թիրախը, քանի որ աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի: Այն հնարավորություն է ընձեռում ապահովելու որակյալ և մատչելի բուժօգնություն ու դրանով պայմանավորված սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներ բնակչության բոլոր խմբերի համար:

 

8.1.1.3 Մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը

 

Հայաստանի Հանրապետությունում երեխաների և կանանց կեցության բարելավման և առողջության պահպանության խնդիրները գտնվում են պետության հովանավորության ներքո: Դրանք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով), ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերով:

2014 թվականի ընթացքում ընդունվել են երեխաների սնուցման բարելավմանն ուղղված քաղաքականությունը սահմանող երկու կարևորագույն փաստաթուղթ` «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագիրը»:

2012 թվականի դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության N 1694-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը», որում արտացոլված են նաև երեխաների առողջապահական հիմնախնդիրները և գերակայությունները:

Հայաստանում երեխաների առողջապահական ծառայությունների մատուցումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային և առողջարանային-վերականգնողական հաստատությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ոլորտային իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:

2013 թվականի մարտի 7-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» N 214-Ն որոշումը, իսկ 2015 թվականի մայիսի 27-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշումը:

2015 թվականի նոյեմբերի 19-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1353-Ն որոշումը, որով սահմանվել են հստակ միջոցառումներ` ուղղված կրծքով կերակրման քարոզչությանը, տեղեկատվության հավաքմանն ու վերլուծությանը, կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթմանը, առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրմանը, կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և միջգերատեսչական համագործակցության ապահովմանը: 2015 թվականի սեպտեմբերի 25-ին հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1105-Ն որոշումը:

Վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված գերակայությունները և ռազմավարական դրույթները յուրաքանչյուր տարի իրենց արտացոլումն են գտնում առողջապահական պետական նպատակային ծրագրերում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերում: Մասնավորապես այն ներկայացվում է մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի ձևով, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպում,

- մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:

Ֆինանսավորումը բյուջեից երկու ուղղություններով էլ իրականացվում է առողջապահական համակարգի ծառայությունների մատուցման առանձին ծրագրերի միջոցով (հիվանդանոցային, արտահիվանդանոցային և բյուջետային հարակից այլ ծրագրերի միջոցով):

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում