Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (11 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

8.1.2.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով ապահովումը

Բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշների դինամիկայի վերաբերյալ առավել ճշգրիտ պատկերացում կազմելու նպատակով վերլուծությունը կատարվել է հիմնվելով գրանցված հիվանդությունների բացարձակ թվերի վրա:

 

Գծանկար 8.7 Բնակչության ընդհանուր հիվանդացության վերլուծությունը Հայաստանում, հազար դեպք

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծանկարը չի բերվում

 

Աղբյուր` ՀՀ ԱՆ առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոն

 

Հիվանդությունների բացարձակ թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին քսան չորս տարվա ընթացքում 33.5%-ով պակասել են հիվանդացության դեպքերը, սակայն վերջին տաս տարիների ընթացքում այն դրսևորել է աճի միտում և 2014 թվականին 2004 թվականի նկատմամբ հիվանդացության դեպքերը աճել են շուրջ 57%-ով, դրսևորելով տարբեր հիվանդությունների խմբերի համար տարբեր վարքագծեր:

Ստորև ներկայացվում է բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների առանձին խմբերի:

 

Աղյուսակ 8.3 Բնակչության հիվանդացությունը ըստ հիվանդությունների առանձին խմբերի (բացարձակ թվերով)

 

._________________________________________________________________________.

|                 |2008 թ.|2009 թ.|2010 թ.|2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Գրանցված         |       |       |       |       |       |       |       |

|հիվանդությունների|       |       |       |       |       |       |       |

|թիվը             |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |1322230|1444770|1481599|1511043|1544999|1576228|1590959|

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |799724 |897928 |911124 |904042 |904382 |917646 |914194 |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|որից`            |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ինֆեկցիոն և      |       |       |       |       |       |       |       |

|մակաբուծական     |       |       |       |       |       |       |       |

|հիվանդություններ |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |83104  |86026  |94321  |98370  |96896  |87327  |87055  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |69343  |72707  |81407  |85926  |84247  |74917  |73371  |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|այդ թվում        |       |       |       |       |       |       |       |

|տուբերկուլյոզ    |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |3489   |3446   |3707   |3694   |3437   |3760   |3930   |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |1486   |1431   |1322   |1185   |1131   |1047   |1046   |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Չարորակ նորագոյա-|       |       |       |       |       |       |       |

|ցություններ      |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |35920  |30117  |31550  |32580  |34400  |36660  |38918  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |8309   |7657   |7593   |7858   |7877   |7911   |8365   |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Շաքարային դիաբետ |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |49170  |50661  |54972  |57850  |62000  |68131  |72203  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |5783   |6331   |7099   |7187   |7183   |8376   |8052   |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Հոգեկան          |       |       |       |       |       |       |       |

|խանգարումներ     |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |55700  |61104  |63760  |64151  |63818  |63446  |64813  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |7503   |7903   |9984   |9098   |9019   |9231   |8417   |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Հիպերտոնիկ       |       |       |       |       |       |       |       |

|հիվանդություն    |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |68177  |73827  |84639  |98668  |106875 |110828 |116093 |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |20871  |21048  |22499  |26094  |25095  |24508  |24936  |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Սրտի իշեմիկ      |       |       |       |       |       |       |       |

|հիվանդություն    |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |48620  |52042  |55678  |62873  |67141  |68898  |68595  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |14017  |14591  |14891  |16111  |16786  |17097  |16333  |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Վնասվածքներ և    |       |       |       |       |       |       |       |

|թունավորումներ   |       |       |       |       |       |       |       |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|Ընդամենը         |56809  |58382  |57881  |59249  |59266  |59888  |61053  |

|_________________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|կյանքում առաջին  |55031  |56721  |56296  |57479  |57256  |57815  |59290  |

|անգամ գրանցված   |       |       |       |       |       |       |       |

._________________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից 2014 թվականին ավելացել է ընդհանուր գրանցված հիվանդությունների դեպքերի թիվը: Կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների ընդհանուր դեպքերը 2013 թվականի նկատմամբ նվազել են, սակայն առանձին հիվանդությունների գծով դրսևորել են աճի միտում (չարորակ նորագոյացությունների, հիպերտոնիկ հիվանդությունների, վնասվածքների և թունավորումների գծով):

Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք համալիր միջոցառումների արդյունքում տարեցտարի նվազել է տուբերկուլյոզով հիվանդության կյանքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը, սակայն աճել է այդ հիվանդության ընդհանուր գրանցված դեպքերի թիվը: Տուբերկուլյոզի հիվանդացության հիմնական պատճառներն են սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի ակտիվացումը, հակատուբերկուլյոզային հիմնական դեղամիջոցների նկատմամբ հիվանդության հարուցիչի դեղորայքակայուն ձևերի ավելացումը: Բացի դրանից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակի տարածումը բերում է իմունիտետի անկման, որն էլ իր հերթին` վարակված անձանց մոտ ակտիվ տուբերկուլյոզի զարգացման:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակվածության և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից: Մինչև 2015 թվականի վերջը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք, որոնցից 334-ը` 2014 թվականի ընթացքում, ինչն առավելագույն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2015 թվականին մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 294 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 1140-ի մոտ (որից 24-ը երեխա են) ախտորոշվել է ՁԻԱՀ: Եթե 2014 թվականին հանրապետությունում գրանցվել է ՁԻԱՀ-ի 180 դեպք, ապա 2015 թվականին` 161 դեպք:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90%-ից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ: Վերջին տարիներին աճել է հետազոտությունների թիվը, բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը և բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումները մշտապես բարձր գնահատականի են արժանացել ԱՀԿ-ի կողմից:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլյոզով հիվանդների դիսպանսերային հսկողության և բուժման գործում կարևորվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին և տուբերկուլյոզին հակազդման ծրագրերի շրջանակներում «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» Գլոբալ հիմնադրամի աջակցությունը: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցությունը 2012-2015 թվականներին կազմել է 2,504.8 մլն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի ազգային ծրագրի ուժեղացման և դեղորայքակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնման ծրագրին` 4,509.9 մլն դրամ:

Հայաստանում էականորեն աճել է ոչ վարակիչ հիվանդությունների բացասական ազդեցությունը հանրային առողջության վրա` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջև: Ազգային տվյալների համաձայն սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետը կազմում են մահվան բոլոր դեպքերի շուրջ երկու երրորդը: Միայն արյան շրջանառության հիվանդություններից մահվան պատճառները կազմում են ընդհանուր մահվան պատճառների գրեթե մեկ երկրորդը, իսկ չարորակ նորագոյացություններով պայմանավորված` ընդհանուր մահվան դեպքերի 20 տոկոսը: Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում աճել է շուրջ 5.9%-ով: 2015 թվականին արձանագրվել է մահացության 27835 դեպք: 2014 թվականի համեմատ մահվան դեպքերը աճել են 0.4%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը` 0.1 պրոմիլային կետով:

Ստորև ներկայացվում է սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության մակարդակների համեմատությունը:

 

Աղյուսակ 8.4 Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիմնական հիվանդությունների հիվանդացության և մահացության մակարդակների համեմատականը

 

._________________________________________________________________________.

|Հիվանդության |Հիվանդության        |2014    |Մահացության        |2014     |

|անվանումը    |դեպքերը             |թվականի |դեպքերը            |թվականի  |

|             |(բացարձակ թվեր)     |համեմա- |(բացարձակ թվեր)    |համեմա-  |

|             |____________________|տականը  |___________________|տականը   |

|             |1990թ.|2013թ.|2014թ.|1990    |1990թ.|2013թ.|2014թ|1990     |

|             |      |      |      |թվականի |      |      |     |թվականի  |

|             |      |      |      |նկատմամբ|      |      |     |նկատմամբ |

|_____________|______|______|______|________|______|______|_____|_________|

|Չարորակ      |20929 |36660 |38918 |1.9     |3484  |5589  |5685 |1.6      |

|նորագոյացու- |      |      |      |        |      |      |     |         |

|թյուններ     |      |      |      |        |      |      |     |         |

|_____________|______|______|______|________|______|______|_____|_________|

|Շաքարային    |35697 |68131 |72203 |2,0     |495   |1305  |1191 |2.4      |

|դիաբետ       |      |      |      |        |      |      |     |         |

|             |      |      |      |        |      |      |     |         |

|_____________|______|______|______|________|______|______|_____|_________|

|Տուբերկուլյոզ|3069  |3760  |3930  |1.3     |92    |102   |78   |նվազել է |

|             |      |      |      |        |      |      |     |շուրջ    |

|             |      |      |      |        |      |      |     |1,2 անգամ|

|_____________|______|______|______|________|______|______|_____|_________|

|Սրտի իշեմիկ  |74406 |68898 |68595 |նվազել է|5212  |8483  |8570 |1.6      |

|հիվանդություն|      |      |      |շուրջ   |      |      |     |         |

|             |      |      |      |1,1     |      |      |     |         |

|             |      |      |      |անգամ   |      |      |     |         |

|_____________|______|______|______|________|______|______|_____|_________|

|Սրտամկանի    |      |      |      |        |      |      |     |         |

|սուր Ինֆարկտ |1757  |2210  |2127  |1,2     |1916  |2386  |2393 |1.2      |

._________________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից մահվան դեպքերի աճը հատկապես շաքարային դիաբետի և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում գերազանցում է գրանցված հիվանդությունների աճի տեմպերը:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում 2013 թվականին բուժօգնություն են ստացել սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված շուրջ 46.0 հազար հիվանդ, 2014 թվականին` 61.4 հազար հիվանդ, իսկ 2015 թվականին` 62.4 հազար հիվանդ: Վերոնշյալ հիվանդների բժշկական օգնության համար 2013 թվականին տրամադրվել է 4,312.8 մլն դրամ, 2014 թվականին` 6,575.7 մլն դրամ, իսկ 2015 թվականին` 7,462.3 մլն դրամ: Ծախսերի կտրուկ աճը պայմանավորված է 2014 թվականից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված` աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված նպաստառուների անապահովության միավորը 36-00-ից 30-00 միավորի իջեցնելու հետ, իսկ 2015 թվականին` աշխատողների ամսական աշխատավարձի նվազագույն չափի և դեպքերի թվի ավելացմամբ:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու նպատակով, 2010 թվականի հուլիսի 1-ից ներդրվեց պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի փորձարարական կիրառումը երեք բուժհաստատություններում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1762-Ն որոշման համաձայն 2011 թվականի փետրվարի 1-ից հանրապետության բուժհաստատություններում ներդրվեց համավճարային մեխանիզմը «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների համար:

Համավճարից մուտքագրված միջոցները 2011 թվականին կազմել են շուրջ 850.0 մլն դրամ, 2012 թվականին` 1,175.7 մլն դրամ, 2013 թվականին` 1,567.1 մլն դրամ, 2014 թվականին` 1,054.0 մլն դրամ, իսկ 2015 թվականին` 907.3 մլն դրամ: Միաժամանակ, համավճարի ներդրմանը զուգընթաց կանոնակարգվեցին վճարովի ծառայությունների գները և գնագոյացման սկզբունքները, հստակվեցին պետական պատվերով և վճարովի մատուցվող բուժօգնության տեսակները:

2014 թվականին շահագործման են հանձնվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի բժշկական կենտրոնը, ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ հիվանդանոցային մասնաշենքը, ավարտվել են ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները: 2015 թվականին շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզում` Կապանի բժշկական կենտրոնը, ՀՀ Տավուշի մարզում` Բերդի բժշկական կենտրոնը: Ավարտվել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինարարական աշխատանքները: Բժշկական կենտրոնը հագեցվել է բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով և շահագործման է հանձնվել 2016 թվականի փետրվարին:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2015 թվականին ծախսվել է շուրջ 2.0 մլրդ դրամ: Ծրագրերի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

- ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի վերակառուցման և եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարություն,

- ժամանակակից ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

- Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

- Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

- հանրապետության ողջ տարածքում չարորակ նորագոյացությունների ռեգիստրի ստեղծում,

- ավարտվել են Ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները և այլն:

2013 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրության` պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման և պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի N 1089-Ն որոշումը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում դեղերի և դեղանյութերի արտադրությունների պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

Կեղծ և ոչ պիտանի դեղերի մուտքը հանրապետություն կանխելու նպատակով մշակվել և ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 308-Ն որոշումը, որով կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ներմուծվող դեղերի հավաստագրման գործընթացը:

Դեղերի ներմուծման փորձաքննության բարեփոխումների և լաբորատոր կարողությունների հզորացման արդյունքում ավելացել են ներմուծվող խմբաքանակներում անորակ դեղերի և դեղանյութերի հայտնաբերման դեպքերը. 2014 թվականին հայտնաբերվել է 13, իսկ 2015 թվականին` 32 դեպք:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովման խնդիրների բարելավման հարցում` անմիջապես դեղ արտադրող կազմակերպությունների հետ կնքելով հնգամյա պայմանագրեր, որի արդյունքում բարձրացել է վերոնշյալ դեղերով ապահովվածության մակարդակը: Մասնավորապես` պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ ինսուլիններ շաքարային դիաբետով տառապող հիվանդներին դեղերով ապահովելու խնդիրներն առանց ընդհատումների կազմակերպելու նպատակով: 2015 թվականին 0-18 տարիքային խմբում հաշվառված 450 շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին անվճար տրամադրվել է շվեյցարական արտադրության, արյան մեջ գլյուկոզայի որոշման համար նախատեսված սարքերի թեստ-երիզներ:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կենտրոնացված կարգով ձեռք է բերվել թվով 33 անվանում դեղ, դեղագործական ապրանքների ձեռքբերման ծախսերը կազմել են ավելի քան 2.3 մլրդ դրամ: 2015 թվականին անվճար և արտոնյալ պայմաններով դեղ ստացող հիվանդների թիվը կազմել է 163000:

 

8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում խնդիր է դրվում առկա միջոցների և ներուժի պայմաններում ապահովել քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, բարձրացնել բնակչության համար երաշխավորված անվճար բժշկական օգնության որակը և հասանելիությունը: Նպաստել ծնելիության և կյանքի միջին տևողության ավելացմանը:

Կարևորագույն խնդիրներից է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ծնելիության գումարային գործակիցը 2.2 միավոր մեծության հասցնելը, դրա հետ կապված անհրաժեշտ նախադրյալների բացակայությունը:

Չնայած իրականացված ծրագրերին և դրական միտումներին, մոր և մանկան առողջության ապահովման տեսանկյունից առաջնային խնդիր է հանդիսանում մայրական, մանկական և մինչև 5 տարեկան երեխաների հիվանդացության և մահացության դեռևս ոչ բավարար ցածր մակարդակը, պերինատալ պատճառներով պայմանավորված և վաղ նորածնային մահացածության մեծ տեսակարար կշիռը, կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների և մահացության բարձրացման միտումը, հղիության արհեստական ընդհատումների դեռևս բարձր մակարդակը, անպտղության, հատկապես երկրորդային, դեռևս բարձր ցուցանիշները: Որպես խնդիր է դիտարկվում նաև երեխայի աճի ու զարգացման շեղումների, մանկական անկարողության վաղ հայտնաբերման և հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման հնարավորությունների անբավարար մակարդակը:

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության կայուն իրավիճակի շարունակական ապահովումը, ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումների ժամանակին և որակով իրականացումը հանդիսանում է կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, քանի որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել համաճարակների ռիսկերի բարձրացմանը:

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման խնդիրներից է նաև բնակչության իրազեկումը և բժշկահիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը: Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման շարունակականության ծրագրի մշակումը և ներդնումը: Եվրասիական տնտեսական միության քաղաքականությանը համահունչ միջոցառումների իրականացումը: Պետական սահմանում կանխարգելիչ, բժշկական, սահմանափակող միջոցառումների ապահովումը: Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման համակարգերի զարգացումը: Առողջ ապրելակերպի մասին քարոզչության գործընթացում բնակչության համապատասխան խմբերի ընդգրկվածության բարձրացումը: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում լաբորատորիաների ստանդարտացված աշխատանքի միասնական կարգ սահմանելու նպատակով համընդհանուր լաբորատոր ցանցի ձևավորումը: Լաբորատոր գործունեության զարգացումը, նյութատեխնիկական բազայի արդիականացումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը:

Չնայած բնակչության առողջության առաջնային պահպանման ոլորտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, քաղաքներում (հատկապես Երևանում) ընտանեկան բժշկության համակարգի կայացման տեսանկյունից` առկա խնդիր է դիտարկվում տեխնիկական հագեցվածության և շենքային պայմանների բացակայությունը: ՀՀ մարզերում առկա խնդիր է նաև մասնագիտական կադրերի պակասը:

Առկա խնդիր է առողջապահության համակարգում սպառողների շահերի պաշտպանության մեխանիզմների բացակայությունը` բժշկական ծառայությունների որակի վերահսկման, գնագոյացման և իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Առկա օրենսդրական դաշտը պաշտոնապես չի կարգավորում մասնավոր բուժհաստատությունների կարգավիճակը, կառուցվածքը և դրանց կողմից մատուցվող բժշկական ծառայությունները: Նշված խնդիրը հանգեցնում է բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողության բացակայությանը:

Առկա խնդիր է սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, հատկապես ոչ վարակիչ հիվանդությունների մահվան դեպքերի աճը` կապված Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի բուժկազմակերպություններում առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի աշխատանքների դեռ ոչ պատշաճ մակարդակով կազմակերպմամբ, հիվանդությունների ոչ ժամանակին հայտնաբերմամբ և բուժկանխարգելիչ օգնության իրականացմամբ:

Հիվանդանոցային բուժօգնության գծով առկա խնդիր է հանդիսանում նաև պետական պատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության տեսակների գների և այդ նույն ծառայությունների իրական գների միջև եղած զգալի տարբերությունները, մատուցվող բժշկական ծառայությունների ցածր որակը, իրականացվող ծախսերի անբավարար թափանցիկությունը, ըստ Հայաստանի Հանրապետության տարածքների բժշկական մասնագետների անհամաչափ բաշխվածությունը և մեծ թվով նրանց առկայությունը քաղաքներում (հատկապես Երևանում), բուժհաստատություններում ֆինանսական հոսքերի կառավարումը և տեխնոլոգիաների արդիականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ստեղծումն ու ներգրավումը:

Առկա խնդիր է դիտարկվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվող ծախսերի և այլ ռեսուրսների բաշխման արդյունավետության բարձրացումը: Գյուղական համայնքներում և քաղաքային որոշ բուժհաստատություններում բժշկական սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են, միջոցներն անհամաչափ են բաշխված ըստ Հայաստանի Հանրապետության տարածքների, որը պատճառ է հանդիսանում տվյալ տարածքում առողջապահական նեղ մասնագիտացված ծառայությունների ցածր մակարդակի կամ բացակայության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների անբավարար լինելու դեպքում հիվանդների տեղաշարժի դեպի մայրաքաղաք կամ մարզկենտրոններ, ինչն էլ իր հերթին բերում է ֆինանսական միջոցների վերաբաշխման:

Առկա խնդիր է օպտիմալացման գործընթացի շարունակականության ապահովումը և մահճակալների զբաղվածության մակարդակի բարձրացումը:

Վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աճի միտում և ժամանակին անհրաժեշտ միջոցառումների չիրականացումը կարող է բերել իրավիճակի վատթարացմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ վերջին տարիներին գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կտրուկ աճ:

Վարակիչ հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, սեռավարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացումը, վարակի տարածման կանխարգելումը և առկա դեպքերի բուժման արդյունավետության բարձրացումը պետական կարևորագույն խնդիրներից է:

Որպես խնդիր է դիտարկվում հիմնական դեղերի ցանկում առկա ցածր պահանջարկ ունեցող դեղերը և դեղերի որակի ապահովման պետական վերահսկողության դեռևս ցածր մակարդակը դեղերի շրջանառության բոլոր փուլերում:

 

8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակներն են.

 

8.2.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը, մարդու և նրա ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հանրային առողջության և հիգիենիկ ու համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հետագա ձևավորումը և մշակումը: Հայաստանի Հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցումն է, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելումը և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովումը: Պետական սահմանում արտերկրից հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելումը: Վարակիչ հիվանդությունների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման, քննման և հետազոտության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգության սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման ապահովումը: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը: Բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանումը:

 

8.2.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտի հետագա զարգացման ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնության և ծառայությունների ստանալու մատչելիության ու որակի ապահովումը բնակչության բոլոր խմբերի (հատկապես` սոցիալապես խոցելի խմբերի) համար, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը:

Առաջնային օղակի կողմից հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը, շտապօգնության անհարկի` քրոնիկ հիվանդների համար տրվող կանչերի թվի նվազումը:

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցով հանրապետության բնակչության շրջանում այդ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների իջեցումը:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը` առավել ուշադրություն դարձնելով գյուղական բնակավայրերի աշխատողներին, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի բարելավումը, բուժանձնակազմի պատասխանատվության աստիճանի բարձրացումը:

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման և աշխատանքի խրախուսական վարձատրության կիրառումը և հետագա կատարելագործումը:

Բնակչի կողմից առողջության առաջնային ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության գործընթացի շարունակականության ապահովումը:

Ընտանեկան բժշկության անկախ պրակտիկաների ձևավորման միջոցով պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ և նպատակային օգտագործումը, այդ միջոցների հասցեականության ապահովումը:

 

8.2.1.3 Մոր և մանկան առողջության ապահովումը

 

Կանանց և երեխաներին մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության և որակի բարելավումը:

Երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ապահովումն` ուղղված մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը:

Մայրության հովանավորումը, ծննդօգնության որակյալ ծառայությունների մատչելիության ապահովումն` ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի նպատակն է երեխաների առողջության պահպանման ոլորտում նվազեցնել մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը նվազագույնը 1/4-ով, ցածր քաշով և անհաս նորածինների թիվը կրճատել նվազագույնը 20%-ով, նվազեցնել մայրական մահացության մակարդակը նվազագույնը 1/4-ով, բարելավել նախածննդյան հսկողության ցուցանիշները 15%-ով, վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները նվազեցնել առնվազն 20%-ով, սկրինինգային հետազոտություններում կանանց ընդգրկվածությունը ապահովել շուրջ 60%-ով, ժամանակակից հակաբեղմնավորիչների շարունակական տրամադրում և օգտագործման ցուցանիշների բարելավում 20%-ով, կանանց շրջանում սեռավարակների հաճախականությունը կրճատել նվազագույնը 1/4-ով, հղիության արհեստական ընդհատման ցուցանիշը նվազեցնել առնվազն 20%-ով, երկրորդային անպտղության ցուցանիշը կրճատել 20%-ով, երեխաների և հղիների մոտ սակավարյունության տարածվածությունը կրճատել 10%-ով, պտղի զարգացման արատների հաճախականությունը նվազեցնել 1/4-ով: Ապահովել հղիների և ռիսկի խմբի կանանց նվազագույնը 95%-ի ընդգրկվածությունը մարդու իմունաանբավարարության վիրուսի նկատմամբ սկրինինգի իրականացման գործընթացում:

 

8.2.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման) և դեղորայքով ապահովումը

 

Ծրագրի նպատակն է մեծացնել սոցիալապես անապահով և (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության առավել հասանելիությունը: Ապահովել բնակչության նշյալ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային որակյալ բժշկական օգնության իրականացումն ընդհանուր և մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում ու բաժանմունքներում` անկախ ախտորոշումից:

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց համարժեք փոխհատուցում ապահովելու, ինչպես նաև առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները բացառելու և բժշկական ծառայությունների ֆինանսական հատուցումները բնակչության համար կանխատեսելի դարձնելու նպատակով համավճարային համակարգի ներդրման գործընթացի հետագա կանոնակարգումը, արդյունավետության, նպատակահարմարության և արդյունքների գնահատումը: Կառավարության մտադրությունն է ժամանակի ընթացքում ծառայությունների դիմաց փոխհատուցման չափը մոտեցնել իրական ինքնարժեքին: Նման մոտեցումը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց համար ֆինանսական բեռի նվազմանը (որը ձևավորվում է ծառայությունների դիմաց ոչ ֆորմալ վճարումների արդյունքում), դրանով իսկ մեծացնելով ծառայության մատչելիության աստիճանը:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում համապատասխան մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումներով հագեցված առնվազն մեկ բժշկական խոշոր կենտրոնի ստեղծումը կկանխի բնակչության մեծ հոսքը դեպի մայրաքաղաքի բժշկական կենտրոններ և կբարձրացնի բուժօգնության մատչելիությունը Հայաստանի Հանրապետության մարզերում:

Ծրագրի նպատակն է նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցումը, նշված հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնողական միջոցառումների իրականացումը հատկապես առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի կողմից` հիվանդությունների զարգացման սկզբնական փուլում:

Բնակչությանը որակյալ դեղերով ապահովման նպատակով կարևորվում է դեղերի որակի պետական վերահսկողության կազմակերպումը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում), Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում առկա, բայց Հայաստանի Հանրապետությունում չգրանցված և ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի Հայաստանի Հանրապետությունում առկայության ապահովման նպատակով դրանց պետական գրանցումը:

Դեղորայքային ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև բնակչության առանձին խմբերին անվճար և արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի անվանական և քանակական լիարժեք ապահովումը:

 

8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

Առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը:

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են շարունակելու մնալ առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության աստիճանի բարձրացումը, որակի շարունակական բարելավումը և առավել տարածված ու բարձր մահացություն ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` հատուկ շեշտադրելով տարածքային կտրվածքով առանցքային ծառայությունների հասանելիության աստիճանի բարձրացումն (առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը գյուղական ու հեռավոր շրջանների բնակչության համար երաշխավորելու նպատակով) ու բնակչության` ըստ կենսամակարդակի տարբեր խմբերի կողմից, առողջապահական ծառայությունների օգտագործման հաճախականությունների միջև առկա տարբերությունների աստիճանական վերացումը:

Ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առաջնային բուժօգնության կառուցվածքում (այդ թվում ընտանեկան բժշկության) գերակա են շարունակվելու համարվել մոր և մանկան առողջության պահպանումը և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը:

Միջնաժամկետ հատվածում առողջապահության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները (ըստ առաջնահերթության) հետևյալն են.

 

Աղյուսակ 8.5 ՀՀ առողջապահության ոլորտի գերակայությունները 2017-2019 թթ. ժամանակահատվածում

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն   |Հիմնավորում` համապատասխան հղումներով        |

|  |2017-2019            |կառավարության տնտեսական և  քաղաքական        |

|  |թվականների           |ծրագրերին                                   |

|  |ժամանակահատվածում    |                                            |

|__|_____________________|____________________________________________|

|1 |Մոր և  մանկան        |Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային      |

|  |առողջության          |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 417)    |

|  |պահպանումը և         |շարունակվելու և  խորացվելու են մոր և        |

|  |վերարտադրողական      |մանկան առողջության պահպանման բարելավման     |

|  |առողջության          |ուղղությամբ վերջին տարիներին իրականացված    |

|  |բարելավումը          |բարեփոխումները:                             |

|  |                     |Միջնաժամկետ հատվածում «Մարդու               |

|  |                     |վերարտադրողական առողջության և               |

|  |                     |վերարտադրողական իրավունքների մասին» և       |

|  |                     |«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքների   |

|  |                     |համաձայն իրականացվելիք գործողությունները    |

|  |                     |ուղղված են լինելու հղիներին նախածննդյան և   |

|  |                     |շուրջծննդյան որակյալ բուժօգնության          |

|  |                     |տրամադրմանն, երեխաների` բացառապես կրծքով    |

|  |                     |կերակրման խրախուսմանը և  միկրոէլեմենտների   |

|  |                     |անբավարարության կանխմանը, կանանց համար մեծ  |

|  |                     |ռիսկ ներկայացնող հիվանդությունների դեպքերի  |

|  |                     |վաղ հայտնաբերմանն ու տարածման               |

|  |                     |կանխարգելմանն, երեխաների` պատվաստումներով   |

|  |                     |ընդգրկվածության մեծացմանն ու տարածքային     |

|  |                     |կտրվածքով առկա տարբերությունների            |

|  |                     |վերացմանը, վաղ հասակի երեխաների բժշկական    |

|  |                     |ծառայությունների հասանելիության և           |

|  |                     |մատչելիության բարձրացմանն, երեխաների        |

|  |                     |մտավոր և  ֆիզիկական թերզարգացման            |

|  |                     |կանխարգելմանն ուղղված նորածնային սկրինինգ   |

|  |                     |ծրագրերի հաջորդական ներդրմանն, երեխաների    |

|  |                     |մտավոր և  ֆիզիկական զարգացման               |

|  |                     |խանգարումների և  հաշմանդամության            |

|  |                     |կանխարգելմանը:  Ակնկալվում է նշանակալիորեն  |

|  |                     |կրճատել մանկական և  մայրական մահացության    |

|  |                     |աստիճանն, ինչը համահունչ է ՄԱԿ-ի կողմից     |

|  |                     |հռչակված Հազարամյակի զարգացման              |

|  |                     |նպատակներին: Հաշվի առնելով այն հանգամանքը,  |

|  |                     |որ մանկական մահացության կառուցվածքում       |

|  |                     |նեոնատալ մահացությունն ունի գերակշիռ        |

|  |                     |մասնաբաժին, հատուկ շեշտադրվելու են ինտենսիվ |

|  |                     |նեոնատալ խնամքի խնդիրները:                  |

|__|_____________________|____________________________________________|

|2 |Բնակչության հիգիենիկ |«Հայաստանի Հանրապետության բնակչության       |

|  |և  համաճարակային     |սանիտարահամաճարակային անվտանգության         |

|  |անվտանգության        |ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն         |

|  |ապահովումը           |հանրության առողջության ապահովմանն ու        |

|  |                     |բարելավմանն ուղղված միջոցառումների և        |

|  |                     |ծառայությունների համախումբը ներառում է      |

|  |                     |վարակիչ և  ոչ վարակիչ հիվանդությունների     |

|  |                     |կանխարգելումը և  հսկողությունը,             |

|  |                     |կենսագործունեության համար բարենպաստ         |

|  |                     |պայմանների ապահովումը, հանրության           |

|  |                     |առողջության պաշտպանությունը տարբեր          |

|  |                     |ռիսկերից և  վտանգավոր գործոնների բացասական  |

|  |                     |ազդեցությունից, ինչպես նաև  դրանց           |

|  |                     |վերաբերյալ հանրության իրազեկումը,           |

|  |                     |բնակչության շրջանում առողջ վարքագծի և       |

|  |                     |ապրելակերպի քարոզչությունը: ՀՀ              |

|  |                     |կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի թիվ  |

|  |                     |22 արձանագրային որոշման համաձայն հաստատվել  |

|  |                     |է Հայաստանի Հանրապետությունում վարակիչ      |

|  |                     |հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի   |

|  |                     |ծրագիրը և  ծրագրի 2014-2018 թվականների      |

|  |                     |միջոցառումների իրականացման ժամանակացույցը:  |

|__|_____________________|____________________________________________|

|3 |Կանխարգելիչ          |ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի    |

|  |պատվաստումների       |նիստի N 10 արձանագրային որոշման համաձայն    |

|  |միջոցով վարակիչ      |ազգային օրացույցում ընդգրկված               |

|  |հիվանդությունների    |պատվաստումները իրականացվելու են ժամանակին   |

|  |կանխարգելումը և      |և  որակով: Իմունականխարգելումը հանրային     |

|  |տարածման             |առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ |

|  |սահմանափակումը       |ռազմավարություններից է: Հայաստանի           |

|  |                     |Հանրապետությունում պլանային կանխարգելիչ     |

|  |                     |պատվաստումներում ընդգրկվածության բարձր      |

|  |                     |մակարդակի ապահովումը և  մանկական            |

|  |                     |մահացության նվազեցման նպատակով նոր          |

|  |                     |պատվաստանյութերի ներդրումը «Հազարամյակի     |

|  |                     |մարտահրավերների» գերակա խնդիրների           |

|  |                     |հաղթահարմանն ուղղված                        |

|  |                     |ռազմավարություններից են:                    |

|__|_____________________|____________________________________________|

|4 |Պետական սահմանում    |ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի  |

|  |արտերկրից վարակիչ    |N 857-Ն որոշման համաձայն Հայաստանի          |

|  |հիվանդությունների    |Հանրապետության պետական սահմանի անցման       |

|  |ներբերման            |կետերում բժշկասանիտարական հսկիչ կետերը      |

|  |կանխարգելում,        |գործում են որպես ՀՀ առողջապահության         |

|  |բժշկական,            |նախարարության աշխատակազմի առողջապահական     |

|  |սահմանափակող         |պետական տեսչության կառուցվածքային մաս:      |

|  |միջոցառումների       |Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն    |

|  |իրականացման          |իրականացնում են պետական սահմանում վարակիչ   |

|  |արդյունավետ          |հիվանդությունների բացահայտում, կասկած       |

|  |կարողությունների     |հարուցողների և  հիվանդների մեկուսացում,     |

|  |ապահովում            |հոսպիտալացման կազմակերպում,                 |

|  |                     |անհրաժեշտության դեպքում` նմուշառման,        |

|  |                     |ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման    |

|  |                     |աշխատանքների կազմակերպում:                  |

|__|_____________________|____________________________________________|

|5 |Բուժօգնության        |Համաձայն ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային       |

|  |առաջնային օղակի      |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 413)    |

|  |հետագա զարգացումը և  |բուժօգնության առաջնային օղակի հետագա        |

|  |բնակչի կողմից        |բարելավումն ու զարգացումը շարունակելու է    |

|  |առողջության առաջնային|մնալ ոլորտում ՀՀ կառավարության միջամտության |

|  |պահպանման            |հիմնական առաջնահերթություններից մեկը: ՀՀ    |

|  |ծառայություններ      |կառավարության 2006 թվականի մարտի 6-ի թիվ    |

|  |մատուցող բժշկի ազատ  |420-Ն որոշման համաձայն սահմանվում են        |

|  |ընտրության սկզբունքով|առողջության առաջնային պահպանման (այսուհետ`  |

|  |ծառայությունների     |ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի         |

|  |մատուցումը           |ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման,   |

|  |                     |ինչպես նաև  ԱԱՊ ծառայություններ մատուցող    |

|  |                     |բժշկին փոխելու հետ կապված                   |

|  |                     |հարաբերությունները:                         |

|  |                     |ԱԱՊ բժշկի ընտրության և  նրա մոտ բնակչի      |

|  |                     |գրանցման նպատակը բնակչի կողմից ԱԱՊ բժշկի    |

|  |                     |կամավոր ընտրությունը, առաջնային             |

|  |                     |բուժօգնության օղակին հատկացվող ռեսուրսների  |

|  |                     |արդյունավետ բաշխումը, իրականացվող           |

|  |                     |ծառայությունների ծավալի ընդլայնումը և       |

|  |                     |որակի բարելավումը` բնակչության կողմից ԱԱՊ   |

|  |                     |բժշկի կամավոր ընտրության մրցակցային         |

|  |                     |միջավայրում ապահովելն է:                    |

|__|_____________________|____________________________________________|

|6 |Հիվանդությունների վաղ|Համաձայն ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային      |

|  |հայտնաբերման ու      |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 411)    |

|  |կանխարգելման         |ՀՀ կառավարությունը հատուկ շեշտադրելու է     |

|  |ճանապարհով առավել    |հիվանդությունների կանխարգելմանը, վաղ        |

|  |տարածված ոչ վարակիչ  |ախտորոշմանն ու բուժմանն ուղղված             |

|  |հիվանդությունների դեմ|միջոցառումները, մասնավորապես նպատակ         |

|  |պայքարի շեշտադրումը  |հետապնդելով շրջադարձել ոչ վարակիչ           |

|  |                     |հիվանդություններով հիվանդացության և  այդ    |

|  |                     |պատճառներով մահացության ձևավորված           |

|  |                     |բացասական միտումները: Այս առումով,          |

|  |                     |բուժօգնության արտահիվանդանոցային և          |

|  |                     |հիվանդանոցային ծառայությունների             |

|  |                     |փոխկապակցված զարգացումը դիտվելու է որպես    |

|  |                     |բուժօգնության շարունակականության պատշաճ     |

|  |                     |ապահովման գրավական:                         |

|  |                     |ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի      |

|  |                     |29-ի թիվ 3 արձանագրային որոշման համաձայն    |

|  |                     |հաստատվել է «Առավել տարածված ոչ վարակիչ     |

|  |                     |հիվանդությունների կանխարգելման, վաղ         |

|  |                     |հայտնաբերման և  բուժման հայեցակարգը» և      |

|  |                     |հայեցակարգի իրականացման ժամանակացույցը:     |

|  |                     |Հայեցակարգի նպատակն է նվազեցնել             |

|  |                     |Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից   |

|  |                     |հիվանդացությունը և  դրանցից առաջացած        |

|  |                     |հաշմանդամությունն և  վաղաժամ                |

|  |                     |մահացությունը: ՀՀ կառավարության հավանության |

|  |                     |է արժանացել նաև  «Առավել տարածված ոչ        |

|  |                     |վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի       |

|  |                     |2016-2020 թվականների ծրագրին հավանություն   |

|  |                     |տալու մասին» ՀՀ կառավարության 2016 թվականի  |

|  |                     |փետրվարի 4-ի նիստի N 4 արձանագրային         |

|  |                     |որոշումը:                                   |

|__|_____________________|____________________________________________|

|7 |Ընտանեկան բժշկության |Առաջնային բուժօգնության օղակում պետական     |

|  |անկախ խմբային և      |քաղաքականությունը ուղղված է լինելու         |

|  |անհատական            |ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման    |

|  |պրակտիկաների         |ուղղությամբ ներկայումս իրականացվող          |

|  |ներդրումը            |վերափոխումների ավարտմանն ու ձևավորվող       |

|  |                     |կառուցվածքների հետագա ամրապնդմանը:          |

|  |                     |ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի   |

|  |                     |թիվ 497-Ն որոշման համաձայն սահմանվել են     |

|  |                     |Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան      |

|  |                     |բժիշկների անհատական և  խմբային անկախ        |

|  |                     |պրակտիկաների իրականացման կարգը, պարտադիր    |

|  |                     |պահանջներն ու պայմանները:                   |

|__|_____________________|____________________________________________|

|8 |Սոցիալական           |Առողջապահության ոլորտում պետական            |

|  |կախվածություն և      |քաղաքականության առաջնահերթությունների       |

|  |հատուկ նշանակություն |շարքում են լինելու սոցիալական հատուկ        |

|  |ունեցող              |նշանակություն ունեցող ինչպես վարակիչ,       |

|  |հիվանդություններից   |այնպես էլ ոչ վարակիչ առանձին                |

|  |բուժվողների          |հիվանդությունների տարածմանն ու բուժման      |

|  |բուժօգնության        |արդյունավետության բարձրացմանն ուղղված       |

|  |ապահովումը           |հարցեր: Հիվանդանոցային բուժծառայությունների |

|  |                     |որակի ապահովմամբ և  շարունակական            |

|  |                     |բարելավմամբ պայմանավորված 2015 թվականին     |

|  |                     |ընդունվել է «Հայաստանի Հանրապետության       |

|  |                     |հիվանդանոցային բուժծառայությունների որակի   |

|  |                     |ապահովման ռազմավարությանը հավանություն      |

|  |                     |տալու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի  |

|  |                     |փետրվարի 26-ի նիստի N 8 և  «Հայաստանի       |

|  |                     |Հանրապետության հիվանդանոցային               |

|  |                     |բուժծառայությունների որակի ապահովման        |

|  |                     |ռազմավարությունն ապահովող միջոցառումների    |

|  |                     |ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ         |

|  |                     |կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի   |

|  |                     |նիստի N 52 արձանագրային որոշումները:        |

|  |                     |Բուժծառայությունների որակի ապահովման և      |

|  |                     |բարելավման նպատակակետը պետք է լինի          |

|  |                     |հիվանդը, նա պետք է ներգրավվի                |

|  |                     |բուժծառայության որակի գնահատման և           |

|  |                     |բարելավման գործընթացներում: Համաձայն ՀՀ     |

|  |                     |2014-2025 թթ. հեռանկարային զարգացման        |

|  |                     |ռազմավարական ծրագրին (կետ 414) բժշկական     |

|  |                     |ծառայությունների որակի կառավարման նպատակով  |

|  |                     |փուլ առ փուլ ներդրվելու են ապացուցողական    |

|  |                     |բժշկության վրա հիմնված բժշկական օգնության   |

|  |                     |տրամադրման չափորոշիչները և  հիվանդների      |

|  |                     |տվյալների բազայի վարման                     |

|  |                     |արձանագրությունները:                        |

|__|_____________________|____________________________________________|

|9 |Բնակչության          |Համաձայն ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային       |

|  |սոցիալապես անապահով  |զարգացման ռազմավարական ծրագրին (կետ 415)    |

|  |և  առանձին (հատուկ)  |կրկին հատուկ ուշադրության կենտրոնում են     |

|  |խմբերում ընդգրկված   |լինելու բնակչության սոցիալապես անապահով և   |

|  |անձանց հիվանդանոցային|առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց  |

|  |մասնագիտացված        |հիվանդանոցային մասնագիտացված բուժօգնության  |

|  |բժշկական օգնության   |ապահովման հարցերը: Ոչ վարակիչ               |

|  |ապահովումը           |հիվանդությունների, մասնավորապես             |

|  |                     |սիրտ-անոթային, շաքարային դիաբետի, չարորակ   |

|  |                     |նորագոյացություններ հիվանդությունների       |

|  |                     |տարածվածությունը դրսևորում  է աճի միտում,   |

|  |                     |և,  այս առումով, առավել ռիսկային խմբում են  |

|  |                     |հայտնվում հատկապես բնակչության աղքատ և      |

|  |                     |սոցիալապես անապահով խմբեր:                  |

|__|_____________________|____________________________________________|

|10|Վարակիչ              |Վարակիչ հիվանդությունների դեմ               |

|  |հիվանդությունների    |(մասնավորապես` տուբերկուլյոզ հիվանդացության |

|  |կանխարգելումը և      |դեմ) շարունակական աշխատանքներ իրականացնելու |

|  |դրանց դեմ պայքարը    |նպատակով 2016 թվականին ընդունվել է          |

|  |                     |«Հայաստանի Հանրապետությունում               |

|  |                     |տուբերկուլյոզի կառավարման 2016-2020         |

|  |                     |թվականների ազգային ռազմավարությանը և        |

|  |                     |Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի |

|  |                     |կառավարման 2016-2020 թվականների ազգային     |

|  |                     |ռազմավարության միջոցառումների ծրագրին       |

|  |                     |հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության  |

|  |                     |2016 թվականի մարտի 24-ի նիստի N 11          |

|  |                     |արձանագրային որոշումը:  Շարունակվելու է     |

|  |                     |բնակչության համար մեծ ռիսկ ներկայացվող      |

|  |                     |այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի       |

|  |                     |արդյունավետության բարձրացումը, ինչպիսիք են  |

|  |                     |տուբերկուլյոզը, մալարիան և  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը`    |

|  |                     |կանխարգելելով մալարիայի կրկին արմատավորումը,|

|  |                     |տուբերկուլյոզի և  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետագա        |

|  |                     |տարածումը և  կտրուկ կրճատելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից  |

|  |                     |և  տուբերկուլյոզից մահացությունը: Հիմնական  |

|  |                     |ուշադրությունը բևեռվելու  է նաև             |

|  |                     |բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի            |

|  |                     |վերաբերյալ իրազեկության աստիճանի            |

|  |                     |բարձրացմանը, վարակի տարածման կանխարգելմանն  |

|  |                     |ու առկա դեպքերի բուժման արդյունավետության   |

|  |                     |բարձրացմանը:                                |

|__|_____________________|____________________________________________|

|11|Սրտի անհետաձգելի     |Ինչպես ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային        |

|  |վիրահատություններ    |զարգացման ռազմավարական ծրագրով (կետ 416),   |

|  |                     |այնպես էլ ՀՀ կառավարության 19.05.2014 թ.    |

|  |                     |N 511-Ա որոշմամբ ՀՀ բոլոր քաղաքացիների      |

|  |                     |համար երաշխավորվելու է սրտի անհետաձգելի     |

|  |                     |վիրահատությունը:                            |

|__|_____________________|____________________________________________|

|12|Շտապ բժշկական        |ՀՀ կառավարության հավանության է արժանացել    |

|  |օգնության ծառայության|«Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ  |

|  |ապահովումը           |բժշկական օգնության և  սպասարկման 2016-2020  |

|  |                     |թվականների ռազմավարությանը հավանություն     |

|  |                     |տալու մասին» ՀՀ կառավարության 2016 թվականի  |

|  |                     |ապրիլի 15-ի նիստի N 14 արձանագրային         |

|  |                     |որոշումը, որի համաձայն նախատեսվում է շտապ   |

|  |                     |բժշկական օգնության համապատասխանեցումը       |

|  |                     |ժամանակակից պահանջներին, բնակչության համար  |

|  |                     |շտապ բժշկական օգնության ծառայության         |

|  |                     |մատչելիության և  որակի բարելավում:          |

|__|_____________________|____________________________________________|

|13|Դեղագործական         |Համաձայն ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային       |

|  |գործունեության       |զարգացման ռազմավարական ծրագրի (կետ 419) մեծ |

|  |կանոնակարգումը և     |կարևորություն  է տրվելու դեղերի ֆիզիկական   |

|  |վերահսկողությունը    |և  տնտեսական մատչելիության բարձրացման       |

|  |                     |ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին և       |

|  |                     |միջոցառումներին: Ոլորտում վարվող            |

|  |                     |քաղաքականության առաջնահերթությունների       |

|  |                     |շարքում շարունակվելու են մնալ նաև  դեղերի   |

|  |                     |որակի և  անվտանգության ապահովման            |

|  |                     |ուղղությամբ ձեռնարկվող գործողությունները:   |

|  |                     |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված   |

|  |                     |16) դեղերի որակի պետական վերահսկողությունը  |

|  |                     |իրականացվելու է դեղերի շրջանառության բոլոր  |

|  |                     |փուլերում:                                  |

|__|_____________________|____________________________________________|

|14|Բնակչությանը անվճար  |Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (հոդված   |

|  |և  արտոնյալ          |18) և  ՀՀ կառավարության 2006 թվականի        |

|  |պայմաններով դեղերի   |դեկտեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման          |

|  |ապահովումը:          |բնակչության առանձին սոցիալական խմբերին      |

|  |                     |իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար   |

|  |                     |կամ արտոնյալ պայմաններով:                   |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում