Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (13 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

Աղյուսակ 9.1 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագիրը ՀՀ-ում 2011-2015 թվականներին

 

._____________________________________________________________________.

|                             |2011 թ.|2012 թ.|2013 թ.|2014 թ.|2015 թ.|

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Հաշվառված ընտանիքներ (% ՀՀ   |14.91  |15.9   |16.5   |17.2   |17.4   |

|ընտանիքների թվից)            |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքներ (%      |78.94  |77.69  |79.77  |77.71  |77.57  |

|հաշվառված ընտանիքների թվից)  |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքներ (% ՀՀ   |11.77  |12.36  |13.16  |13.37  |13.53  |

|ընտանիքների թվից)            |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Երեխա ունեցող ընտանիքներ (%  |78.07  |80.69  |76.97  |76.47  |76.91  |

|նպաստառու ընտանիքներից)      |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|ՀՀ պետական բյուջեով հաստատված|35.497 |37.105 |37.105 |37.105 |38.362 |

|միջոցներ (մլրդ դրամ)         |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստառու ընտանիքների միջին  |91575  |96309  |101187 |102459 |103745 |

|ամսական փաստացի թիվ          |       |       |       |       |       |

|_____________________________|_______|_______|_______|_______|_______|

|Նպաստի միջին ամսական         |26853.0|29537.6|29537.8|29537.8|30357.6|

|(հաստատված) չափ (դրամ)       |       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակից, 2011-2015 թթ. համակարգում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվը և նպաստի միջին ամսական չափը բարձրանում է: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2014 թվականի աղքատության մակարդակը կազմել է 30% 2010 թ. 35.8% դիմաց կամ աղքատության մակարդակը նվազել է 19.3%: Սակայն, բնակչության սպառման կամ եկամուտների բաշխվածության Ջինիի գործակցի մեծությունները աճել են 2014 թ. համապատասխանաբար կազմելով 0.277 և 0.373 2010 թ. 0.265 և 0.362 դիմաց, ինչը նշանակում է, որ աղքատության մակարդակի նվազումը չի զուգորդվել բնակչության աղքատ խավերի կենսամակարդակի բարձրացմամբ (աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2011-2015 թթ հրապարակումներ (Աղյուսակ 3.2 և 5.2)):

Պահպանվում է նպաստառու ընտանիքների կազմում երեխա ունեցող ընտանիքների բարձր տեսակարար կշիռը, ինչը համահունչ է պետության որդեգրած քաղաքականությանը` սոցիալական աջակցություն տրամադրելիս երեխաների առաջնահերթության սկզբունքին:

2011-2014 թթ ընտանեկան նպաստի (սոցիալական աջակցության ծրագրերի) ազդեցությունն աղքատության վրա փոփոխվել է, ընդ որում 2012 թ. այն նվազել է: Նույն տենդենցը պահպանվել է նաև 2013-2014 թվականներին: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության, տվյալները բերվում են ստորև ներկայացվող աղյուսակում:

 

Աղյուսակ 9.2 «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի և (սոցիալական աջակցության ծրագրերի) ազդեցությունն աղքատության վրա ՀՀ-ում 2011-2014 թվականներին

 

._____________________________________________________________________.

|                         |2011 թ.   |2012 թ.   |2013 թ.   |2014 թ.   |

|_________________________|__________|__________|__________|__________|

|                         |Աղքա-|ծայ-|Աղքա-|ծայ-|Աղքա-|ծայ-|Աղքա-|ծայ-|

|                         |տու- |րա- |տու- |րա- |տու- |րա- |տու- |րա- |

|                         |թյուն|հեղ |թյուն|հեղ |թյուն|հեղ |թյուն|հեղ |

|                         |     |աղ  |     |աղ  |     |աղ  |     |աղ  |

|                         |     |քատ-|     |քատ-|     |քատ-|     |քատ-|

|                         |     |ներ |     |ներ |     |ներ |     |ներ |

|_________________________|_____|____|_____|____|_____|____|_____|____|

|Հետտրանսֆերտային մակարդակ|35.0 |3.7 |32.4 |2.8 |32.0 |2.7 |30.0 |2.3 |

|(հետ կ/թոշակային և  հետ  |     |    |     |    |     |    |     |    |

|սոցիալական աջակցություն) |     |    |     |    |     |    |     |    |

|_________________________|_____|____|_____|____|_____|____|_____|____|

|Նախատրանսֆերտային        |53.2 |22.2|45.4 |18.2|45.9 |18.1|42.7 |17.5|

|մակարդակ (նախակ/թոշակային|     |    |     |    |     |    |     |    |

|և  նախասոցիալական        |     |    |     |    |     |    |     |    |

|աջակցություն)            |     |    |     |    |     |    |     |    |

._____________________________________________________________________.

 

Աղբյուրը` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը», 2012-2015 թթ հրապարակումներ (Աղյուսակ 10.2)

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է, որ նպաստառուների թիվը (104685 ընտանիք) և նպաստի միջին ամսական չափը կմնան անփոփոխ (պահպանելով 2016 թ. մակարդակը):

2015 թ. ընթացքում հանրապետությունում գործարկվել են 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ 2014 թ. 18-ի դիմաց:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

2015-2014 թվականներին աշխատանքային կենսաթոշակների վճարմանն ուղղված փաստացի միջոցները աճել են 13.9% (2014 թ. 194702.5 մլն դրամի դիմաց), արդյունքում 2015-2014 թվականներին միջին ամսական աշխատանքային կենսաթոշակի չափը կազմել է համապատասխանաբար 41254.1 դրամ և 36677 դրամ կամ աճը կազմում է 12.5%:

2015-2014 թվականներին աշխատանքային կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցների փաստացի աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի աճով` 2015 թ. կազմելով 447859 անձ կամ 1.2% ավելի (2014 թ. 442375 մարդու դիմաց):

2015-2014 թվականներին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների վճարմանն ուղղված միջոցներն աճել են 15.9% (2014 թ. 11455.2 մլն դրամի դիմաց), արդյունքում 2015 թ. միջին ամսական կենսաթոշակի չափը կազմել է 18280.3 դրամ կամ աճը կազմել է 11.9% (2014 թ. 16342 դրամի դիմաց):

2015-2014 թվականներին ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների վճարմանն ուղղված միջոցների աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի աճով` 2015 թ. կազմելով 60506 անձ կամ 3.6% ավելի (2014 թ. 58413 մարդու դիմաց):

2015 թ. 2014 թ. համեմատ աճել են սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցները 2.7% 2014 թ. 21514.4 մլն դրամի դիմաց:

2015-2014 թվականներին սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների վճարմանն ուղղված միջոցների աճը ուղեկցվել է կենսաթոշակառուների փաստացի թվաքանակի նվազմամբ` 2015 թ. կազմելով 29982 անձ կամ 3.6% ավելի (2014 թ. 34469 մարդու դիմաց), իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը 2015 թ. աճել է 17.6% կամ 61156.4 դրամ 2014 թ. 52013.8 դրամի դիմաց:

Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակներին ուղղված միջոցների նվազումը նախորդ տարվա նկատմամբ 2015 թ. կազմել է 30.8% (2014 թ. 990.6 մլն դրամի դիմաց):

Կենսաթոշակառուների թիվը 2015 թ. կազմել է 2228 մարդ կամ 2014 թ. նկատմամբ 49.5% պակաս, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը 2015 թ. կազմել է 25642.2 դրամ կամ 37% ավելի 2014 թ. 18718.5 դրամի դիմաց:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ պետական պաշտոն զբաղեցրած անձանց վարձատրության նոր համակարգը, որի ներդրման համատեքստում նույնականացվեցին առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց տրվող սոցիալական երաշխիքների պայմանները` կենսաթոշակի չափը փոխկապակցվելով զբաղեցրած պետական պաշտոնի վարձատրությանը (գործակցին):

Վերոգրյալ օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակների փաստացի ծախսը 2015 թ. կազմել է 2384.5 մլն դրամ 2014 թ. 391.4 մլն դրամի դիմաց, իսկ կենսաթոշակառուների թիվը 2015 թ. կազմել է 538 մարդ 2014 թ. 141 մարդու դիմաց:

Միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխություն` կենսաթոշակի միջին ամսական չափի պահպանման պայմաններում:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

2015 թ. փաստացի ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը կազմել է 1 231 731 օր կամ նվազումը 2014 թ. նկատմամբ կազմում է 24.1%:

2015 թ. միջին օրական նպաստի փաստացի չափը կազմել է 2204 դրամ կամ նվազումը 2014 թ. նկատմամբ կազմում է 26.1%:

2015 թ. հղիության ու ծննդաբերության օրերի թիվը կազմել է 1 515 208 օր կամ 2014 թ. նկատմամբ նվազել է 22.8%, իսկ միջին օրական նպաստի չափը կազմել է 4047 դրամ կամ 2014 թ. նկատմամբ 13.4% ավելի:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նախորդ տարիների միտումները, մասնավորապես` կանխատեսվում է մայրության նպաստի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների մեկ օրվա չափի աճ:

 

Աշխատանքի և աշխատավարձի պետական կարգավորման բնագավառ

Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի մակարդակը դրսևորել է կայուն աճի միտում, մասնավորապես, 2015 թ. հուլիսի 1-ից աճել է 10% (2014 թ. հուլիսի 1-ից սահմանված 50000 դրամի դիմաց), իսկ միջին աշխատավարձը` 2014 թ. համանուն ցուցանիշի նկատմամբ աճել է 7.7% (2014 թ. միջին աշխատավարձը կազմել է 171240.4 դրամ, աղբյուրը` ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք armstat.am):

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող հաստատություններում հաշվարկային միջին ամսական աշխատավարձի չափերը:

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

Աշխատանքային պարտավորությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում ստացող անձանց թիվը 2015 թ. նվազել է 8.4% 2014 թ. 524 անձի դիմաց: Արդյունքում 2015 թ. բյուջետային հատկացումները կազմել են 98.0 մլն դրամ 2014 թ. 92.8 մլն դրամի դիմաց` նվազագույն ամսական աշխատավարձի չափի աճի պայմաններում:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվի բնագավառում նվազագույն ամսական աշխատավարձի չափը` շահառուների թվաքանակի նվազման պայմաններում:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման բնագավառ

 

2015 թ. «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրի գծով փաստացի ծախսը կազմել է շուրջ 10 911.0 մլն դրամ 2014 թ. 8 537.6 մլն դրամի դիմաց, իսկ փաստացի պարգևավճար ստացողների թիվը` 37 529 անձ (2014 թ. 31 529 անձ):

«Վետերանների պատվովճարներ» ծրագրի փաստացի ծախսը 2015 թ. կազմել է 25.7% ավելի 2014 թ. 400.5 մլն դրամի դիմաց: Ծախսի աճը կապված է շահառուների թվաքանակի 429 մարդով նվազման պայմաններում (2014 թ. 1334 շահառու) պատվովճարի ամսական չափի աճով (ՀՀ կառավարության 26.03.2015 թ. N 357-Ն որոշման համաձայն` 2015 թ. մայիսի 1-ից պատվովճարի ամսական չափը սահմանվել է 50.0 հազ. դրամ տարեսկզբի 25.0 հազ. դրամի դիմաց):

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն ՀՀ պետական բյուջեից բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները` շահառուների թվաքանակի փոփոխության և պատվովճարի ու պարգևավճարների ամսական չափերի պահպանման պայմաններում:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

2014-2015 թվականներին փախստականներին մատուցվող ծառայությունների գծով փաստացի բյուջետային հատկացումները կազմել են համապատասխանաբար 93.5 մլն դրամ և 94.4 մլն դրամ կամ 2015 թ. աճը կազմել է 0.9%:

Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակները:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

2014 թվականին ծրագրի գծով 499.8 մլն դրամ փաստացի ֆինանսավորման շրջանակներում լուծվել են զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների 60 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրները, իսկ 2015 թվականին 499.9 մլն դրամ փաստացի ֆինանսավորման շրջանակներում` 63 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրները:

 

9.1.3 Ոլորտի հիմնական խնդիրները

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի մեծացմամբ պայմանավորված, առանձին հաստատությունների (Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ) առկա կարողությունները չեն բավարարում անհրաժեշտ ծավալներով ծառայություններ մատուցելու համար,

տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայությունների նոր տեսակների (մոդելների) ընդլայնումը, (համայնքային ցերեկային կենտրոններ, խնամքի տներ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար տնային սպասարկման ծառայություն և այլն),

հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար խնամքի այլընտրանքային ծառայությունների բացակայությունը (շուրջօրյա խնամքի տներ, ցերեկային կենտրոններ, սատարող բնակարաններ և այլն):

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

այլընտրանքային ծառայությունների ոչ բավարար մակարդակը,

չնայած, որ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների ընդհանուր թիվը նախորդ տարիների համեմատ պակասել է, այնուամենայնիվ, (հատուկ) մասնագիտացված հաստատություններում խնամվող երեխաների թիվը չի նվազում պայմանավորված հանրապետությունում համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ և այլն) պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով:

 

Զբաղվածության բնագավառ

Զբաղվածության բնագավառում առկա հիմնական խնդիրներն են`

աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին աշխատուժի մասնագիտական որակավորման զգալի անհամապատասխանություն,

բարձր է գործազրկությունը երիտասարդների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց շրջանում, հանրապետության առանձին տարածաշրջանների միջև առկա է գործազրկության մակարդակի էական տարբերություն,

գյուղական շրջաններում բնակչությունը թերզբաղված է, իսկ ոչ գյուղատնտեսական զբաղվածությունն ունի անբավարար մակարդակ,

պետական-մասնավոր հատվածների միջև, այդ թվում` աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ զբաղվածության պետական գործակալության գործընկերային և փոխշահավետ համագործակցության բացակայությունը,

մասնագիտական կողմնորոշման համակարգի առաջնային խնդիրը հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում, անկախ սոցիալական կարգավիճակից, անձի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության հնարավորությունների բացակայությունն է:

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

Հաշմանդամներին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`

հաշմանդամների համար դեռևս մատչելի չեն շատ ծառայություններ, ինչպես նաև ապահովված չեն վերջիններիս հավասար հնարավորությունները,

վերականգնողական պարագաների որակի բարելավման և տեսականու ընդլայնման սահմանափակությունը,

հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման և վերլուծության ոչ բավարար մակարդակը,

հաշմանդամների զբաղվածության ցածր մակարդակը,

հաշմանդամների վերականգնողական համայնքային ցերեկային կենտրոնների բացակայությունը:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ բնակչության ծնելիության բարձրացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառի հիմնական խնդիրներն են`

շարունակում է հրատապ մնալ սոցիալական աջակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի հասցեականության բարձրացման հարցը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գործընթացին առավել ակտիվ մասնակցություն ունենալը,

շարունակվում է փոքր մնալ շատ աղքատ բնակչության ներկայացվածությունը համակարգում, որը կարելի է բացատրել ինչպես ընտանիքների անապահովության գնահատման կարգում կիրառվող խիստ ցուցանիշներով և շատ աղքատ բնակչության պասիվության դրսևորման արդյունք, այնպես էլ պետական մարմինների նկատմամբ վստահության պակասի կամ հանրային իրազեկման աշխատանքների բացթողումների արդյունք:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

Կենսաթոշակային ապահովության բնագավառի հիմնական խնդիրներն են`

չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակներում անընդհատ բարձրացել են կենսաթոշակները, դրանց չափերը ոչ միայն հիմնականում չեն ապահովում բավարար կենսամակարդակ, այլև կենսաթոշակառուների մի ստվար զանգված շարունակում է ստանալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր կենսաթոշակ: Ըստ այդմ, կենսաթոշակառուների մոտ շարունակում է մեծ մնալ աղքատության ռիսկը,

միջին աշխատավարձի և միջին կենսաթոշակի հարաբերակցությունը, որի արդյունքում էապես տարբերվում է կենսաթոշակառուների և աշխատող բնակչության կենսամակարդակները, ինչը հանգեցնում է անցանկալի սոցիալական հետևանքների,

կենսաթոշակային համակարգի երկարաժամկետ ֆինանսական կայունությունը ապահովելը և անձի եկամուտների և կենսաթոշակի չափի միջև կապի բացակայությունը:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճար տրամադրման բնագավառ

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման բնագավառում շարունակվում է հրատապ մնալ պատերազմի մասնակիցների, զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:

 

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառում շարունակվում է հրատապ մնալ փախստականների և նրանց ընտանիքների բարեկեցության բարելավման հարցը:

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառում շարունակվում է հրատապ մնալ զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցը:

 

9.2.2 Գերակայությունները

 

Միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության գերակա ուղղությունները հետևյալն են` ըստ գերակայությունների նվազման հաջորդականության.

 

._____________________________________________________________________.

|Միջնաժամկետ հատվածում պետական      |Հիմնավորում                      |

|միջամտության գերակա                |                                 |

|ուղղությունները                    |                                 |

|___________________________________|_________________________________|

|Պետական կենսաթոշակների             |«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ|

|շարունակականության ապահովումը      |օրենք                            |

|___________________________________|_________________________________|

|Կուտակային կենսաթոշակային համակարգի|2014-2017 թթ ՀՀ կառավարության    |

|շարունակականության ապահովումը      |ծրագիր (ՀՀ կառավարության         |

|                                   |19.05.2014 թ. N 511-Ա որոշում),  |

|                                   |«Կուտակային կենսաթոշակների մասին»|

|                                   |ՀՀ օրենք                         |

|___________________________________|_________________________________|

|Պետական նպաստների                  |ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր,  |

|շարունակականության ապահովումը      |2014-2017 թթ ՀՀ կառավարության    |

|                                   |ծրագիր (ՀՀ կառավարության         |

|                                   |19.05.2014 թ. N 511-Ա որոշում),  |

|                                   |«Պետական նպաստների մասին» ՀՀ     |

|                                   |օրենք                            |

|___________________________________|_________________________________|

|Հաշմանդամություն ունեցող անձանց    |ՀՀ Նախագահի նախընտրական ծրագիր,  |

|տեղաշարժման հետ կապված             |2014-2017 թթ ՀՀ կառավարության    |

|մատչելիության ապահովումը և         |ծրագիր (ՀՀ կառավարության         |

|վերջիններիս` հասարակությանը        |19.05.2014 թ. N 511-Ա որոշում)   |

|ինտեգրումը                         |                                 |

._____________________________________________________________________.

 

Վերոհիշյալ գերակայությունները սահմանվել են ելնելով միջնաժամկետ հատվածում սոցիալական պաշտպանության ոլորտում պետական միջամտության ուղղություններում կատարված փոփոխություններից:

 

9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

9.3.1 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները (ստորև ներկայացված են այն ծրագրերը (առանց գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրերի), որոնց գծով միջնաժամկետ կտրվածքով տեղի կունենան ծախսային սահմանաչափերի փոփոխություններ, ընդ որում 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ի համեմատությունը 2017 թ. կտրվածքով կատարվել է 2016 թ. պետական բյուջեով, իսկ 2018-2019 թվականների կտրվածքով` 2017-2019 թվականների ՄԺԾԾ-ով 2017 թ. և 2018 թ. համար ընդունված քաղաքականության և հաստատված ցուցանիշների գծով):

2017-2019 թվականների ՄԺԾԾ-ով ընդունված քաղաքականությամբ կանխատեսվում է.

ա/ պահպանել 2016 թվականի համար նախատեսված նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 55.0 հազ. դրամ, ներառյալ եկամտային հարկը 72.8 հազ. դրամ, (հաշվարկներում հաշվի է առնվել կենսաթոշակի կուտակային բաղադրիչի հետ կապված սոցիալական վճարների կատարման հետ կապված անհրաժեշտ գումարը),

բ/ առանձին հանրային ծառայությունների սակագների նվազում` գազի գծով 9.3 դրամի չափով 2016 թ. 156 դրամի դիմաց և էլեկտրաէներգիայի գծով 2.58 դրամի չափով 2016 թ. 48.78 դրամի դիմաց:

 

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների բնագավառ

1. «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 8.7 մլն դրամի չափով (2016 թ. 2 186.2 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի հինգ տարեցների և հաշմանդամների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում կխնամվեն տարեկան 1210 ծեր և հաշմանդամ կենսաթոշակառու, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 0.2 մլն դրամի չափով (2016 թ. 142.9 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Միայնակ տարեցների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքում կսպասարկվի տարեկան 1500 միայնակ ծեր ու հաշմանդամ կենսաթոշակառու` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

3. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 0.08 մլն դրամի չափով (2016 թ. 17.9 մլն դրամի դիմաց), 2017 թ. 2016 թ. նկատմամբ և 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կողմից կսպասարկվի տարեկան 30 մարդ, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 382 դրամ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

4. «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 25.2 մլն դրամի չափով (2016 թ. 215.3 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է հաշվարկների ճշտմամբ: Միաժամանակ նախատեսվում է մեկ օրվա մեկ շահառուի հաշվով սննդամթերքի ծախսը սահմանել 2016 թ. սեպտեմբերի 1-ից նախատեսված 144 դրամի չափով:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

Միջնաժամկետ կտրվածքով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել պետական աջակցությունը` փոխհատուցելով աշխատավարձի (ներառյալ եկամտային հարկը) և սննդի գումարի գծով ծախսերը:

5. «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման ծառայությունների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 0.4 մլն դրամի չափով (2016 թ. 49.8 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով «Հանգրվան» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին փոխանցված սոցիալական բնակարանային ֆոնդում ընդգրկված բնակարանների պահպանման, տեխնիկական սպասարկման աշխատանքները, բնակիչների խնդիրների լուծման կազմակերպումն և այլ աշխատանքներ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

6. «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2016 թ. նվազում է 0.5 մլն դրամի չափով (2016 թ. 61.4 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում շահառուների միջին տարեկան թիվը կկազմի 100 մարդ, իսկ մեկ շահառուի գծով մեկ օրվա սննդի գծով ծախսը` 760.0 դրամ (սնունդը կտրվի օրական երկու անգամ)` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

 

Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցության բնագավառ

1. «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 6.4 մլն դրամի չափով (2016 թ. 2 075.5 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 6 երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում խնամել 660 երեխա, իսկ սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2016 թվականի մակարդակը:

2. «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.6 մլն դրամի չափով (2016 թ. 238.8 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով 3 սոցիալական հոգածության կենտրոնների ծառայություններից օգտվողների թիվը կանխատեսվում է 300 երեխա և սննդի մեկ օրվա միջին գումարի չափը` 580 դրամ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

3. «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 4.6 մլն դրամի չափով (2016 թ. 996.3 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է 7 գիշերօթիկ խնամքի հաստատություններում խնամել 730 երեխա, իսկ սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

4. «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.3 մլն դրամի չափով (2016 թ. 39.6 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով խնամել 20 երեխա, սննդի մեկ օրվա միջին գումարը կկազմի 1300 դրամ` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

5. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.2 մլն դրամի չափով (2016 թ. 39.4 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են մեկ երեխայի հաշվով տրվող օժանդակության փաթեթի գումարի չափի նվազմամբ կամ 761.8 հազ. դրամ 2016 թ. 771.5 հազ. դրամի դիմաց (վերջինս կապված է առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ պայմանավորված երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններում մեկ երեխայի հաշվով ծախսերի պակասեցմամբ):

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է խնամատար ընտանիքների և ընտանիքներ տեղափոխվող երեխաների թիվը (23 ընտանիք և 25 երեխա) պահպանել 2016 թ. նախատեսված մակարդակով:

 

Զբաղվածության բնագավառ

1. «Մասնագիտական կողմնորոշման, համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.08 մլն դրամի չափով (2016 թ. շուրջ 30.0 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ծառայություն մատուցել 300-ական շահառուի պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

2. «Աշխատանք փնտրող հաշմանդամների աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.08 մլն դրամի չափով (2016 թ. 18.6 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ կտրվածքով նախատեսվում է «Հաշմանդամների աշխատանքային վերականգնման Գյումրու կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սպասարկել 540 շահառու 11 հաստիքային միավորով` պահպանելով 2016 թ. նախատեսված մակարդակը:

3. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. աճում է 19.0 մլն դրամի չափով (2016 թ. 81.0 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի աճով կամ 100 2016 թ. 80 դիմաց` պահպանելով ծրագրի առավելագույն արժեքը, որը կազմում է 1.0 մլն դրամ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

4. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, ինչը 2017 թ. համար 2016 թ. նկատմամբ կազմում է 72.1 մլն դրամ (2016 թ. շուրջ 269.0 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են կանխատեսվող շահառուների թվի աճի պայմաններում կամ 580 մարդ նախատեսված 400 դիմաց և տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց 33 ուղեկցողին (նախատեսված 30 դիմաց) տրվող աջակցության տևողության կրճատմամբ 6 ամսով 2016 թվականի համար նախատեսված 12 ամսվա դիմաց:

5. «Գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորմանն աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 3.8 մլն դրամ (2016 թ. 58.7 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են կանխատեսվող շահառուների թվաքանակի աճով կամ 45 2016 թ. համար նախատեսված 42 դիմաց:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

6. «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 7.7 մլն դրամ (2016 թ. 160.3 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են կանխատեսվող շահառուների թվի աճով կամ 500 անձ 2016 թվականի համար նախատեսված 477 դիմաց:

7. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2017 թ. կազմում է 286.6 մլն դրամ (2016 թ. շուրջ 1 126.0 մլն դրամի դիմաց): Ծրագրով նախատեսվում է իրականացնել 2398 ծրագիր 2016 թվականի համար նախատեսված 3217 ծրագրի դիմաց` պահպանելով 2016 թ. համար նախատեսված յուրաքանչյուր ծրագրի արժեքը` 350.0 հազ. դրամ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

8. «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 5.0 մլն դրամ (2016 թ. 146.0 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի աճով կամ 1655 մարդ (2016 թ. 1600 մարդու դիմաց)` պահպանելով 2016 թ. մեկ շահառուի համար նախատեսված ուսուցման գինը` 91.25 հազ. դրամ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

9. «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 4.5 մլն դրամ (2016 թ. 132.0 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են շահառուների թվի աճով կամ 1655 մարդ (2016 թ. 1600 մարդու դիմաց):

10. «Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2017 թ. կազմում է 1.0 մլն դրամ (2016 թ. 2.0 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի նվազմամբ կամ 10 անձ 2016 թ. համար նախատեսված 20 անձի դիմաց` պահպանելով մեկ անձի հաշվով տրվող աջակցության գումարի չափը` 100.0 հազ. դրամ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

11. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2017 թ. կազմում է 42.4 մլն դրամ (2016 թ. 65.1 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են շահառուների թվի նվազմամբ կամ 420 անձ 2016 թ. համար նախատեսված 1206 անձի դիմաց` պահպանելով մեկ անձին տրվող փոխհատուցման գումարի չափը` 18.0 հազ. դրամ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

12. «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 236.6 մլն դրամ (2016 թ. 45.0 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են կանխատեսվող ծրագրերի թվի աճով կամ 188 ծրագիր 2016 թվականի համար նախատեսված 30 ծրագրի դիմաց:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

13. «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության իրականացման ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ, որը 2017 թ. կազմում է 2.4 մլն դրամ (2016 թ. 0.5 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի գծով ծախսերի փոփոխությամբ (սյուն ծրագրով նախատեսվում է կատարել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ուղեկցման ծախսեր (գործուղման, գրասենյակային նյութերի գծով և այլն), որը կազմում է վերջինիս 1%):

14. «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության իրականացման ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում, որը 2017 թ. կազմում է 5.7 մլն դրամ (2016 թ. 22.5 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն» ծրագրի գծով ծախսերի փոփոխությամբ (սյուն ծրագրով նախատեսվում է կատարել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն» ծրագրի ուղեկցման ծախսեր (գործուղման, գրասենյակային նյութերի գծով և այլն), որը կազմում է վերջինիս 2%):

 

Հաշմանդամներին աջակցության բնագավառ

1. «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. աճում է շուրջ 14.0 մլն դրամի չափով (2016 թ. 89.6 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ ծախսերը նվազում են 17.9 մլն դրամ, իսկ 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը աճում են 3.9 մլն դրամով, որոնք պայմանավորված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված ժամկետները լրացած, ինչպես նաև առաջին անգամ սայլակների և լսողական սարքերի կարիք ունեցող հաշմանդամների թվաքանակի փոփոխությամբ: Այսպիսով.

ա/ 2017-2019 թվականներին ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերի պահանջը կանխատեսվում է ըստ տարիների համապատասխանաբար 1100 հատ` 42.9 մլն դրամի չափով, 1000 հատ` 39.0 մլն դրամի չափով և 1100 հատ` 42.9 մլն դրամի չափով (2016 թ.` 1100 հատ 42.9 մլն դրամի չափով), նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ լսողական սարքերը տրվում են 3 տարին մեկ անգամ` 2014 թ. փաստացի բաշխված քանակը կազմել է 1059 հատ,

բ/ 2017-2019 թվականներին հաշմանդամների սայլակների գծով պահանջը կանխատեսվում է ըստ տարիների համապատասխանաբար 600 հատ` 55.8 մլն դրամի չափով և 450-ական հատ` 41.9 մլն դրամի չափով (2016 թ.` 450 հատ 41.9 մլն դրամի չափով), նկատի ունենալով, որ վերը նշված որոշմամբ սայլակները տրվում են 3 տարին մեկ անգամ` 2014 թ. փաստացի ստացողների թիվը կազմել է 625,

գ/ 2017-2019 թվականների համար լսողական սարքերի ներդիրների քանակը երեխաների համար կպահպանվի 2016 թ. համար նախատեսված մակարդակով և կկազմի 400-ական հատ` 4.8 մլն դրամի չափով:

 

Ժողովրդագրական վիճակի բարելավման բնագավառ

1. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 34.7 մլն դրամի չափով (2016 թ. շուրջ 9 280.0 մլն դրամի դիմաց), 2018-2019 թվականներին կպահպանվի 2017 թ. մակարդակը, որը պայմանավորված է.

ա/ 2017-2019 թվականների համար հաշվարկներում հաշվի է առնվել ՀՀ ԱՎԾ 2014-2015 թվականների փաստացի ծնված երեխաների միջին թվաքանակը և 2012-2013 թվականներին փաստացի ընդհանուր ծնված երեխաների նկատմամբ 3-րդ և ավելի երեխաների տեսակարար կշիռը: Այսպես, 2017-2019 թվականներին կանխատեսվող ծնունդների թիվը կկազմի 42 423 երեխա, որից 3-րդ և ավելի երեխաների թիվը` 7 327 մարդ կամ 17.3%, այդ թվում 3-րդ և 4-րդ երեխաների թիվը` 6 998 մարդ կամ (16.5%) ու 5 և ավելի երեխաների թիվը` 327 մարդ կամ (0.8%) (2016 թ. 43 779 մարդու դիմաց, որից 3-րդ և ավելի երեխաների թիվը` 7 280 մարդ),

բ/ 2017-2019 թվականներին նախատեսվում է պահպանել 2016 թ. համար նախատեսված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը ու 3-րդ և ավելի երեխայի ծննդյան դեպքում նաև ընտանեկան դրամագլխի (կապիտալ) համակարգը.

- առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում` 50.0 հազ. դրամ,

- երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.0 մլն դրամ,

- հինգ և ավելի երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ:

 

Անապահով սոցիալական խմբերին աջակցության բնագավառ

1. «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. աճում է 1136.4 մլն դրամի չափով (2016 թ. 38 362.0 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ: Արդյունքում ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կանխատեսվում է 31. 4 հազ. դրամի չափով 2016 թվականի 30.5 հազ. դրամի դիմաց` պահպանելով 2016թ. համար նախատեսված նպաստառուների թվաքանակը` 104 685 ընտանիք:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

2. «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրի գծով 2017-2019 թվականներին ծախսերը պահպանվել են 2016 թ. մակարդակով` 1 485.1-ական մլն դրամ:

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման բնագավառ

1. «Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.3 մլն դրամի չափով (2016 թ. 90.1 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որը պայմանավորված է առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Միջնաժամկետ ժամանակաշրջանում նախատեսվում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջոցով վերապատրաստել համակարգի 700 աշխատողների և իրականացնել 6 թեմատիկ աշխատանքներ:

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառ

2017-2019 թվականների կտրվածքով բոլոր տեսակի կենսաթոշակների գծով նախատեսվում է պահպանել 2016 թ. համար նախատեսված կենսաթոշակի հիմնական չափը (աշխատանքային և զինվորական կենսաթոշակների հիմնական չափը` 16000-ական դրամ, «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը` 1400 դրամ) և ստաժի մեկ տարվա արժեքը (աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` առաջին տասը տարվա համար 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը` 5000 դրամ):

1. «Սպայական անձնակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակներ» ծրագրի գծով 2017 թ. նախատեսվում է ծախսերի աճ 1 234.5 մլն դրամի չափով (2016 թ. 23 089.1 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է.

ա/ կենսաթոշակառուների թվաքանակի աճով կամ կանխատեսվում է 30 122 մարդ 2016 թ. 28 363 մարդու դիմաց,

բ/ կենսաթոշակի միջին ամսական չափի ճշտմամբ, որը կազմում է 67 292 դրամ 2016 թ. 67 838.2 դրամի դիմաց:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

2. «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին ծախսերը պահպանվել են 2016 թ. մակարդակով` 223 769.5 մլն դրամի չափով կենսաթոշակառուների թվաքանակի փոփոխության պայմաններում կամ միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է 459.8-ական հազ. մարդ 2016 թ. շուրջ 457.0 հազ. մարդու դիմաց, իսկ կենսաթոշակի միջին ամսական չափը` 40 556.2 դրամ 2016 թվականի 40 807.6 դրամի դիմաց:

3. «Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում» ծրագրի գծով 2017 թ. նախատեսվում է ծախսերի նվազում 2016 թ. նկատմամբ 18.2 մլն դրամի չափով (2015 թ. 655.1 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ 56.1 մլն դրամի չափով, իսկ 2019 թ. 2018 թ.` շուրջ 44.0 մլն դրամի չափով: Ծախսերի նվազումը պայմանավորված է.

ա/ կենսաթոշակառուների թվաքանակի նվազմամբ կամ 2017 թ. կանխատեսվում է 2 144 մարդ 2016 թ. 2197 մարդու դիմաց, 2018 թ.` 1 955 մարդ, իսկ 2019 թ.` 1 807 մարդ,

բ/ կենսաթոշակի միջին ամսական չափի ճշտմամբ, որը կազմում է 24 753 դրամ 2016 թ. 24 846.9 դրամի դիմաց:

4. «ՀՀ օրենքներով նշանակված կենսաթոշակներ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին ծախսերը պահպանվել են 2016 թ. մակարդակով` շուրջ 2 724.0 մլն դրամի չափով 625 կենսաթոշակառուի համար:

5. «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծրագրի գծով 2017 թ. նախատեսվում է աճ 2016 թ. նկատմամբ 1 927.8 մլն դրամի չափով (2016 թ. 26 760.4 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ 11 968.5 մլն դրամի չափով, իսկ 2019 թ. 2018 թ. նկատմամբ 14 871.8 մլն դրամի չափով, որը պայմանավորված է.

ա/ 18-40 տարեկանների աշխատաշուկա համալրողների թվի ավելացմամբ կամ ընդամենը ըստ տարիների համապատասխանաբար շուրջ 176.2 հազ. մարդ 2016 թ. 137.5 հազ. մարդու դիմաց, շուրջ 244.3 հազ. մարդ և շուրջ 323.4 հազ. մարդ,

բ/ միջին աշխատավարձի աճով շուրջ 2.4% չափով:

6. «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստներ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին ծախսերը պահպանվել են 2016 թ. մակարդակով` 14 108.5 մլն դրամի չափով նպաստ ստացողների թվաքանակի փոփոխության պայմաններում կամ միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է 65 896 մարդ 2016 թվականի 65 799 մարդու դիմաց, իսկ նպաստի միջին ամսական չափը` 17 482 դրամ 2016 թվականի 17 868.2 դրամի դիմաց:

7. «Կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին ծախսերը պահպանվել են 2016 թ. մակարդակով` 4 969.2 մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է թաղման նպաստ վճարել կենսաթոշակառուների մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած 24 846 անձանց, իսկ միանվագ նպաստի չափը կազմում է 200.0 հազ. դրամ:

 

Սոցիալական ապահովության բնագավառ

1. «Մայրության նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2017 թ. համար 660.0 մլն դրամի չափով (2016 թ. 9 794.8 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է հետևյալ հաշվարկով.

ա/ 2015 թ. 2-րդ կիսամյակի փաստացի 3.2 մլրդ դրամի ծախսի նկատմամբ կիրառվել է միջին աշխատավարձի աճը` միջին տարեկան 4.8% չափով (ըստ ԱՎԾ 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հանրապետության միջին աշխատավարձի աճի տոկոսը կազմել է 2.4%, որը տարածվել է տարվա կտրվածքով` ճշտելով 2016 թվականը և նշված տոկոսը հաշվարկվել է նաև 2017 թվականի համար), արդյունքում ծախսերն աճում են 777.7 մլն դրամ,

բ/ ավելացվել է 2016 թ. հունվարի 1-ից օրենսդրության փոփոխությամբ պայմանավորված չաշխատող մայրերին (29 074 անձ) տրվելիք մայրության նպաստի համար ընդամենը 3.7 մլրդ դրամ գումարը (2016 թ. 30 004 անձի դիմաց) կամ 2016 թվականի համեմատ ծախսերը նվազում են 117.7 մլն դրամով:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

2. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2017 թ. համար 43.2 մլն դրամի չափով (2016 թ. շուրջ 2 616.0 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է հետևյալ հաշվարկով.

2015 թ. 2-րդ կիսամյակի փաստացի 1.3 մլրդ դրամի ծախսի նկատմամբ կիրառվել է միջին աշխատավարձի աճը` միջին տարեկան 4.8% չափով (ըստ ԱՎԾ 2015 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների հանրապետության միջին աշխատավարձի աճի տոկոսը կազմել է 2.4%, որը տարածվել է տարվա կտրվածքով` ճշտելով 2016 թվականը և նշված տոկոսը հաշվարկվել է նաև 2017 թվականի համար):

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

 

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման բնագավառ

1. «Աշխատողների աշխատանքային պարտավորությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում` 2017 թ. համար 7.9 մլն դրամի չափով (2016 թ. 97.9 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ` 4.0-ական մլն դրամի չափով: Դրանք պայմանավորված են շահառուների թվաքանակի նվազմամբ կամ ըստ տարիների համապատասխանաբար 450 մարդ (2016 թ. 489 մարդու դիմաց), 430 մարդ և 410 մարդ:

 

Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարի և պատվովճարի տրամադրման բնագավառ

1. «Վետերանների պատվովճարներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում` 2017 թ. համար 130.2 մլն դրամի չափով (2016 թ. 570.6 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ` 31.2 մլն դրամի չափով, 2019 թ. 2018 թ. նկատմամբ` 29.4 մլն դրամի չափով, ինչը պայմանավորված է պատվովճար ստացողների թվաքանակի նվազմամբ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում կանխատեսվում է համապատասխանաբար 734 մարդ (2016 թ. 951 մարդու դիմաց), 682 մարդ և 633 մարդ` 2016 թվականի համար նախատեսված պատվովճարի ամսական չափի (50.0 հազ. դրամ) պահպանման պայմաններում:

2. «ՀՄՊ մասնակիցներին, ՀՄՊ և այլ պետություններում մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող և 25.11.1998 թ. ՀՕ-258 օրենքի 34.1 հոդվածի 1-ին մասով սահմանված պարգևավճարների տրամադրում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի աճ` 2017 թ. համար 9.3 մլն դրամի չափով (2016 թ. 11 645.9 մլն դրամի դիմաց), որը պայմանավորված է.

ա/ 2016 թվականի ապրիլի 1-ից, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 262-Ն որոշման համաձայն` պարգևավճար ստացող առանձին կատեգորիաների պարգևավճարների չափերը 12.0 հազ. դրամի հավասարեցմամբ, արդյունքում ծախսերն աճում են 68.0 մլն դրամի չափով,

բ/ հաշվարկների ճշտմամբ` արդյունքում ծախսերը նվազում են 58.7 մլն դրամի չափով` պարգևավճար ստացողների թվի փոփոխության պայմաններում:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

Փախստականներին մատուցվող ծառայությունների և օժանդակության բնագավառ

1. «Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում` 2017 թ. համար 0.2 մլն դրամի չափով (2016 թ. 22.9 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

2. «Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի նվազում` 2017 թ. համար 0.08 մլն դրամի չափով (2016 թ. 38.9 մլն դրամի դիմաց), որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ:

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիտորինգի ծրագիր

1. «Սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման (կատարելագործման), շահագործման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 0.6 մլն դրամի չափով (2016 թ. շուրջ 319.0 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին հանրային ծառայությունների (գազ և էլեկտրաէներգիա) սակագների նվազմամբ:

Սոցիալական պաշտպանության ոլորտում ընդգրկված այլ ծրագրեր

1. «Կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 528.7 մլն դրամի չափով (2016 թ. 2 816.3 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. նկատմամբ` 0.9 մլն դրամի չափով և 2019 թ. 2018 թ. նկատմամբ` 0.1 մլն դրամի չափով, որոնք պայմանավորված են կենսաթոշակների, պարգևավճարների, վետերանների պատվովճարի և այլ ծրագրերով վճարմանն ուղղված ծախսերի փոփոխությամբ, ինչպես նաև` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 76-Ն որոշման` առանձին տեսակի սոցիալական վճարները (կենսաթոշակառուի թաղման նպաստի և վերջինիս հետ կապված չստացած կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների, պարգևավճարների, պատվովճարների) բանկերի միջոցով անվճար կատարմամբ:

2. «Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ» ծրագրի գծով նախատեսվում է ծախսերի փոփոխություն, որը 2017 թ. նվազում է 41.0 մլն դրամի չափով (2016 թ. 562.4 մլն դրամի դիմաց), 2018 թ. 2017 թ. և 2019 թ. 2018 թ. նկատմամբ ծախսերը կմնան անփոփոխ, որոնք պայմանավորված են առանձին նպաստների վճարմանն ուղղված ծախսերի փոփոխությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 81-Ն որոշմամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստը և ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշմամբ չաշխատող անձին մայրության նպաստը միայն անկանխիկ եղանակով վճարմամբ, որի բանկային հաշիվները սպասարկվում են անվճար:

 

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցության բնագավառ

«Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի գծով 2017-2019 թվականներին 500.0-ական մլն դրամի շրջանակներում նախատեսվում է յուրաքանչյուր տարի բավարարել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման մեջ գտնվող 62 շահառու ընտանիքի պահանջարկը, կամ եռամյա ժամանակահատվածում լուծել 2016 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառման մեջ գտնվող 2081 ընտանիքներից (այդ թվում 675-ը` զոհվածի (մահացածի) ընտանիք) շուրջ 186 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որից Երևան քաղաքում` 60 ընտանիք, ՀՀ մարզերում` 126 ընտանիք:

Միաժամանակ սոցիալական ապահովության ոլորտում նախատեսվում է շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագիրը.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարության երկրորդ ծրագիր

Ծրագրի նպատակներն են`

1. Բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը,

2. Հզորացնել սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող և ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

1. Համալիր սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրման ընդլայնում:

2. Աջակցություն զբաղվածության նոր ռազմավարության իրականացմանը:

3. Կենսաթոշակային համակարգի արդիականացում:

4. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների և մշտադիտարկման ու գնահատման համակարգերի հզորացում:

5. Ծրագրի կառավարում:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ. 2,205.0 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1,778.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 426.7 մլն. դրամ, 2018 թ.` 3,652.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,787.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 865.1 մլն. դրամ, 2019թ. 4,032.3 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,148.0 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 884.3 մլն. դրամ:

 

Նոր նախաձեռնություններ

1. ««Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի ուսուցման կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրի գծով 2017-2019 թվականներին նախատեսվում է ծախս 20.0-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է.

ա/ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար տրամադրել աջակցություն (մասնավորապես, խորհրդատվության, ուսուցման, ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրի մշակման և իրականացման գծով),

բ/ տնտեսական գործունեությունն սկսելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարել ուղեկցման աշխատանքներ (մասնավորապես, հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման վերաբերյալ խորհրդատվության, բիզնեսի կառավարման և մարքեթինգի գծով):

2017-2019 թվականներին ծրագրի յուրաքանչյուր փուլի համար արժեքը կազմում է 80.0 հազ. դրամ, իսկ շահառուների միջին տարեկան թվաքանակը` 125:

2. «Աուտիզմ ունեցող դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում «Իմ ուղին» սոցիալաբիլիտացիոն ցերեկային կենտրոնում» ծրագրի գծով 2017-2019 թվականներին նախատեսվում է ծախս 26.2-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է 18 տարին լրացած աուտիզմ ունեցող 80 դեռահասներին և երիտասարդներին զբաղվածության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման համար պետական աջակցություն տալ «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ» բարեգործական հասարակական կազմակերպությանը 30 աշխատողի համար աշխատավարձի գծով, ներառյալ եկամտային հարկը:

3. «Հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժի մատչելիության ապահովման նպատակով վարչական շենքերի վերահատակագծում» ծրագրի գծով 2017-2019 թվականներին նախատեսվում է ծախս 25.0-ական մլն դրամի չափով: Ծրագրով նախատեսվում է վարչական շենքի վերահատակագծում` հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի տեղաշարժի մատչելիության ապահովման և համապատասխան միջավայրի ստեղծման նպատակով:

 

Աղյուսակ 9.3 Նոր նախաձեռնությունների ֆինանսավորումը 2017-2019 թթ.

(մլն դրամ)

 

._____________________________________________________________________.

|                                       |2017 թ.  |2018 թ.  |2019 թ.  |

|_______________________________________|_________|_________|_________|

|Սոցիալական պաշտպանություն              |394.839.1|408.145.1|423.323.0|

|_______________________________________|_________|_________|_________|

|նոր ծրագրեր, այդ թվում                 |71.2     |71.2     |71.2     |

|_______________________________________|_________|_________|_________|

|1. «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց  |20.0     |20.0     |20.0     |

|փոքր ձեռնարկատիրական գործունեության    |         |         |         |

|աջակցության տրամադրում» ծրագրի         |         |         |         |

|ուսուցման կազմակերպման և  խորհրդատվական|         |         |         |

|ծառայություններ                        |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|2. Աուտիզմ ունեցող դեռահասներին և      |26.2     |26.2     |26.2     |

|երիտասարդներին զբաղվածության և         |         |         |         |

|սոցիալ-հոգեբանական ծառայությունների    |         |         |         |

|տրամադրում «Իմ ուղին» սոցիալաբիլիտացիոն|         |         |         |

|ցերեկային կենտրոնում                   |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|3. Հաշմանդամների ու բնակչության        |25.0     |25.0     |25.0     |

|սակավաշարժ խմբերի տեղաշարժի            |         |         |         |

|մատչելիության ապահովման նպատակով       |         |         |         |

|վարչական շենքերի վերահատակագծում       |         |         |         |

|_______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                      |0.02     |0.02     |0.02     |

|_______________________________________|_________|_________|_________|

|գոյություն ունեցող ծրագրեր             |394.767.9|408.073.9|423.251.8|

|_______________________________________|_________|_________|_________|

|% ոլորտի նկատմամբ                      |99.98    |99.98    |99.98    |

._____________________________________________________________________.

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում