Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (20 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

12.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

12.1.1 Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը

 

Բնապահպանության ոլորտի խնդիրն է հնարավորինս առավելագույն չափով նվազեցնել շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի վրա տնտեսական գործունեության վնասակար ներգործությունները` ապահովելով շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանության երաշխիքները:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները, օզոնային շերտի քայքայումը, մեծ հեռավորությունների վրա օդի, ջրերի անդրսահմանային աղտոտումն, արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործությունները, հողերի դեգրադացիան (անապատացում, աղակալում, էռոզիա և այլն), կենսաբազմազանության առանձին տեսակների անհետացման վտանգը տնտեսական գործունեության արդյունքն են, և դրանք ամբողջ աշխարհում առաջնային լուծում պահանջող խնդիրներ են:

ՈՒշադրության արժանի են նաև վտանգավոր քիմիական նյութերը, կայուն օրգանական աղտոտիչները, արտադրության պրոցեսում առաջացող վտանգավոր արտադրական թափոնները, ինչպես նաև մարդու կենսագործունեության հետևանքով առաջացած կենցաղային թափոնները, որոնք հանդիսանում են շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրներից մեկը և որոնց գործածությունը պահանջում է կառավարման լուրջ մոտեցում:

Հասարակության կայուն զարգացումը, ռացիոնալ բնօգտագործման և բնապահպանության ներդաշնակ երկմիասնական գործունեությունը պարտադիր կերպով ենթադրում է համապատասխան կառավարման համակարգի առկայություն, որը հասարակական գիտակցության բարձր աստիճանի, օրենսդրական կատարյալ դաշտի, օրենքների ու օրինականության գերակայության պայմաններում կոչված է ապահովելու երկրի ներսում բնօգտագործման և բնապահպանության նկատմամբ պետական-հասարակական վերահսկողության ու կարգավորման հակակշիռների գործուն մեխանիզմների արդյունավետ աշխատանքը:

Հայաստանի տնտեսության զարգացումը առաջիկա տարիներին շարունակելու է ունենալ տեխնածին բնույթ և, այդ առումով, հանրապետությունում առկա բնապահպանական հիմնախնդիրների (հիմնահարցերի) լուծումն ավելի է բարդանալու, ավելի ծախսատար է դառնալու: Նույնիսկ ներկա վիճակով Հայաստանի շրջակա բնական միջավայրը պահպանելու համար հանրությունից պահանջվելու է լրացուցիչ բնապահպանական միջոցառումների ու ծախսերի կատարում:

Բնապահպանական հիմնախնդիրների լուծման արդյունքների շահառուները` Հայաստանի Հանրապետության բնակչությունն ու միջազգային հանրությունն է, որոնց համար երկրում և տարածաշրջանում ստեղծվում/ապահովվում է բարենպաստ/անվտանգ շրջակա միջավայր:

 

._____________________________________________________________________.

|  |    |Ծառայությունների         |Շահառուների     |Պետական հատվածի   |

|  |    |շրջանակի                 |շրջանակի        |կողմից ծառայության|

|  |    |նկարագրություն           |նկարագրություն  |փոխհատուցման      |

|  |    |                         |                |ծավալը            |

|__|____|_________________________|________________|__________________|

|1.|1001|Բնապահպանության ոլորտում |ՀՀ բնակչություն |Ամբողջությամբ     |

|  |    |քաղաքականության մշակման, |                |                  |

|  |    |տեսչական և  աջակցության  |                |                  |

|  |    |ծառայություններ, ծրագրերի|                |                  |

|  |    |համակարգում              |                |                  |

|__|____|_________________________|________________|__________________|

|2.|1016|Շրջակա միջավայրի         |ՀՀ բնակչություն |Ամբողջությամբ     |

|  |    |պահպանության, մոնիտորինգի|                |                  |

|  |    |և  տեղեկատվական          |                |                  |

|  |    |վերլուծական              |                |                  |

|  |    |ծառայություններ          |                |                  |

|__|____|_________________________|________________|__________________|

|3.|1025|Վտանգավոր թափոնների      |ՀՀ բնակչություն |Ամբողջությամբ     |

|  |    |էկոլոգիապես անվտանգ      |                |                  |

|  |    |կառավարումն ապահովող     |                |                  |

|  |    |պայմանների սահմանում     |                |                  |

|__|____|_________________________|________________|__________________|

|4.|1133|ՀՀ համայնքներին          |ՀՀ համապատասխան |Ամբողջությամբ     |

|  |    |սուբվենցիաների տրամադրում|համայնքների     |                  |

|  |    |                         |բնակչություն    |                  |

|__|____|_________________________|________________|__________________|

|5.|1155|Բնական պաշարների         |ՀՀ բնակչություն |Ամբողջությամբ     |

|  |    |կառավարման և  պահպանման, |                |                  |

|  |    |բնության հատուկ պահպանվող|                |                  |

|  |    |տարածքների պահպանման     |                |                  |

|  |    |ծառայություններ          |                |                  |

._____________________________________________________________________.

 

12.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի (համակարգի) զարգացման միտումները

 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի զարգացումն ընթացել և ընթանում է բյուջետային հատկացումների և միջազգային ֆինանսական/բնապահպանական կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների ընձեռած հնարավորությունների շրջանակներում, նպատակաուղղված լինելով`

- կանխարգելել/կամ նվազեցնել շրջակա միջավայրի հետագա աղտոտումը,

- պահպանել կենսաբազմազանությունը,

- ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և բնական հավասարակշռությունն ապահովող պայմանները,

- չվերականգնվող բնական ռեսուրսների գծով ապահովել դրանց բանական և արդյունավետ օգտագործումը:

Վերջին տարիներին, ելնելով սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունից, իրականացվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի կատարելագործման և արդիականացման (թարմացման) աշխատանքներ` այդ թվում ընդունվել են մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օրենսդրական նախագծեր և ծրագրեր, ապահովվել է դրանց կիրարկման գործընթացը` համապատասխան ծրագրերի և միջոցառումների մշակման և իրականացման միջոցով: Այդ ամենը բարձրացրել է երկրում վարվող բնապահպանական քաղաքականության արդյունավետությունը` այն դարձնելով ավելի հասցեական և գործուն:

 

2014-2015 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված և ընդունված նորմատիվ իրավական ակտերի թվաքանակի դինամիկան

 

._____________________________________________________________________.

|Նորմատիվ ակտերի տեսակը          |Նորմատիվ ակտերի քանակն` ըստ տարիների|

|                                |____________________________________|

|                                |2014 թ.          |2015 թ.           |

|________________________________|_________________|__________________|

|Օրենքներ                        |5                |7                 |

|________________________________|_________________|__________________|

|ՀՀ կառավարության որոշումներ     |30               |32                |

|________________________________|_________________|__________________|

|ՀՀ վարչապետի որոշումներ         |5                |8                 |

|________________________________|_________________|__________________|

|Գերատեսչական ակտեր              |9                |9                 |

._____________________________________________________________________.

 

Բնապահպանական միջոցառումներ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի զարգացումները հիմնականում իրականացվել են կայուն զարգացման գերակայությունների շրջանակներում և ՀՀ Կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերին համապատասխան:

Դրական տեղաշարժեր են արձանագրվել մի շարք ուղղություններով:

 

Ա. Օրինաստեղծ աշխատանք

ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են`

- «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը (ներառում է օրենքի 3 նախագիծ),

- «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը (ներառում է օրենքի 4 նախագիծ):

2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ռազմավարական (հայեցակարգային) նշանակություն ունեցող ներքոհիշյալ փաստաթղթերը`

- ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը,

- «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ ներդրումը»,

- ՀՀ կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարությունը և 2016-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը:

 

Բ. Կենսաբազմազանության պահպանության ոլորտի գծով`

Բ.1. Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների տեղում բնական ցիկլի վերականգնում

Նախատեսված 400.0 հազ.հատ մանրաձկան դիմաց հաշվետու տարվա ընթացքում աճեցվել և Սևանա լիճ է բաց թողնվել ավելի քան 605.5 հազ. հատ գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ:

 

Բ.2. ԲՀՊՏ տարածքների ճշտում, քարտեզագրում և գրանցում

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 731-Ն որոշմամբ ճշգրտվել և հստակեցվել են «Զանգեզուր» պետական արգելավայրի և «Արևիկ» ազգային պարկի սահմանները:

ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N1119-Ն որոշմամբ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Էրեբունի» պետական արգելոցի տարածքն ընդլայնվել է 31,52 հա-ով և ներկայումս կազմում է 118,75 հա:

 

Բ.3. Թույլտվություններ /լիցենզիաներ

Հաշվետու տարվա տվյալներով ձևակերպվել և սահմանված կարգով տրամադրվել են. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES) կարգավորման ենթակա վայրի կենդանիների թվով` 2238 թառափազգիների արտահանման թույլտվություններ (2014 թ.` 1650), որոնցից 2101 ձկան համար 1754,2 տ (2014 թ.` 1622) ընդհանուր քաշով և 112 հատ (2014 թ.` 16) թառափի խավիարի համար 2171.7 կգ ընդհանուր քաշով:

 

Բ.4. Անտառ-տնտեսական աշխատանքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում 2015 թ.-ի ընթացքում իրականացվել են 31,0 հա անտառապատման, 15,0 հա տնկարանի հիմնման և տնկանյութի աճեցման աշխատանքներ:

 

Գ. Ջրային ռեսուրսների պահպանություն

Գ.1. Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացում

2015 թ. շարունակվել են Արարատյան դաշտում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման և/կամ կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ /ՋԹ/ տրված ջրաքանակների վերանայման աշխատանքները: 2014-2015 թթ. լուծարված, ինքնաշատրվանող խորքային հորերի կոնսերվացման կամ փականային ռեժիմի բերելու արդյունքում տարեկան խնայվել է 701,5 մլն. մ3/տարի ջուր:

Համաձայն ՀՀ կառավարության 18.09.2014 թ. N 1111-Ն որոշման պահանջների, գոյություն ունեցող ՋԹ-ներում կատարվել են նաև ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների կրճատման սահմանափակումներ և սահմանվել են նոր չափաքանակներ. խնայվել է 19623.5 լ/վ ջրաքանակ, որը տարեկան կազմում է շուրջ 618.8 մլն մ3: Արդյունքում խնայված ջրաքանակի հաշվարկային ընդհանուր ծավալը կազմել է 41 867.8 լ/վ կամ տարեկան 1320.3 մլն մ3:

ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության» ծրագրի շրջանակներում ձկնաբուծական տնտեսությունների 3 հորատանցքերում տեղադրվել են թվային ջրաչափական սարքավորումներ և գործարկվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգի նոր դիտահոր, որի վրա տեղադրվել են ժամանակակից ավտոմատ սարքավորումներ:

 

Գ.2. Սևանա լճի հիմնահարցերի լուծում

Սևանա լճի մակարդակը 31.12.2015 թ. դրությամբ կազմել է 1900.19 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13 մ) բարձրացել է 6 սմ-ով:

Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրաքանակը կազմել է 167.743 մլն մ3` 2014 թ. ցուցանիշից 101.89 մլն մ3-ով պակաս:

Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 31-ի դրությամբ մուտք է գործել 111.619 մլն մ3 ջրաքանակ, ինչը 18.610 մլն մ3-ով պակաս է 2014 թ. նույն ցուցանիշից (130.229 մլն մ3):

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015 թ. իրականացվել են 142.5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը` 135 հա):

 

Գ.3. Ջրավազանային կառավարման պլանների մշակում

2015 թ. ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակվել են Հարավային, ինչպես նաև «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից պետական բյուջեի շրջանակներում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանների նախագծերը:

 

Դ. Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ

ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ֆինանսական նախադրյալներ են ստեղծվում ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի ընդհանուր մուտքերը 30.12.2015 թ. դրությամբ կազմել են 902.1 մլն դրամ, որից 18.2 մլն դրամ գումարը մուտքագրվել է 2015 թ. ընթացքում, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների կատարման համար` 44.4 մլն դրամ, որից 2.1 մլն դրամ գումարը մուտքագրվել է 2015 թ. ընթացքում:

 

Ե. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի փաթեթի ընդունման արդյունքում էականորեն բարելավվել է այդ օրենքի կիրարկման արդյունավետությունը, հատկապես` վտանգավոր թափոնների անձնագրավորման (ծավալների աճ 3.7 անգամ) և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման (ծավալների աճ 2.3 անգամ) աշխատանքների գծով:

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում իրականացվել է սնդիկի հիմնական աղբյուրների և սնդիկ պարունակող ապրանքների ու թափոնների հաշվառում` Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան հետագայում ՀՀ կողմից վավերացնելու նպատակով:

 

Զ. Մթնոլորտային օդի պահպանություն

Մշակվել է «ՀՀ Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրումներ» (INDC) փաստաթուղթը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 10.09.2015 թ. նիստի արձանագրային որոշմամբ և 28.09.2015 թ. ներկայացվել Կլիմայի փոփոխության կոնվենցիայի քարտուղարություն: 30.11.2015 թ. կոնվենցիայի 21-րդ համաժողովում (Փարիզում) ՀՀ Նախագահն իր ելույթում հիշատակել է այդ փաստաթղթի հիմնական դրույթները:

Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի հանդիպման 21-րդ նստաշրջանի լիագումար նիստում քննարկվել է համաձայնագրի նախագիծը, որի վերաբերյալ իր առաջարկություններն է ներկայացրել նաև Հայաստանը, որոնք, հետագայում գրեթե ամբողջությամբ ընդունվել են: Համաձայնագիրը հավանության է արժանացել և ընդունվել է 11.12.2015 թ. կայացած եզրափակիչ լիագումար նիստում:

Իրականացվել է սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների նախագծերի քննություն և տրամադրվել չափաքանակների/արտանետման 166 թույլտվություն /2014 թ`.135/, որից 68-ը նոր, իսկ 98-ը` վերաձևակերպումով: Օզոնային շերտը քայքայող նյութերի` ՀՀ ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) կազմել են 114.02 տ/տ` /2014 թ. 126.69 տ/տ/:

 

Է. Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի բնագավառ

Մակերևութային ջրերի նմուշառման 131 դիտակետում իրականացվել են մակերևութային ջրային օբյեկտների որակի մոնիտորինգի միջոցառումներ, որոնք ընդգրկում են հանրապետության մեծ և միջին մեծության 42 գետ, 6 ջրամբար և Սևանա լիճը: Օդային ավազանի որակի դիտարկումներ կատարվել են ՀՀ 11 քաղաքում և Սյունիք գյուղում, որտեղ որոշվում են օդի գետնամերձ շերտում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները: Ընդհանուր առմամբ գործում է 6 ավտոմատ և 17 ստացիոնար դիտարկման կայան և 230 պասիվ նմուշառման դիտակետ:

 

Ը. Փորձաքննություն

2015 թ. փորձաքննության ներկայացված 142 նախագծերից դրական եզրակացություն է տրվել 100-ին, բացասական` 1-ին, ընթացքի մեջ է 41 նախագիծ:

 

Թ. Միջազգային համագործակցություն

24.12.2015 թ. Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է նոր Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ շրջակա միջավայրի պահպանության վարչության միջև:

ՌԴ հետ երկկողմ համագործակցության հուշագիրը պատրաստ է ստորագրման, իսկ Ղազախստանի և Բելառուսի հետ երկկողմ համագործակցության հուշագրերը համաձայնեցման փուլում են:

Մշակվել են ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա վտանգավոր թափոնների ցանկերը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ցանկը, որոնց տեղափոխումը սահմանափակ է ԵՏՄ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման դեպքում, ինչպես նաև մշակվել են այդ վտանգավոր թափոնների և նյութերի արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների տրամադրման գործընթացի առանձնահատկությունները:

Իրականացվել է 33 միջազգային ծրագիր (22 ազգային և 11 տարածաշրջանային), այդ թվում` «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի 09.10.2015 թ. նիստի որոշմամբ հավանության է արժանացել «Ազգային պորտֆելիո ԳԷՀ-6» ծրագրային փաստաթուղթը:

 

Ժ. Տեսչական վերահսկողական աշխատանքներ

2015 թվականին ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ 128 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մոտ (2014 թվականին` 132):

Տեսչական վերահսկողական աշխատանքներն ընդգրկել են ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի, կենդանական աշխարհի, բուսական աշխարհի և հողերի պահպանության, ընդերքի շահագործման, թափոնների առաջացման և տեղադրման ոլորտները:

Կատարված տեսչական ստուգումների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների տեղափոխման և օգտագործման օրինականության պահպանման նպատակով կազմակերպված շրջայցերի և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել են 872 խախտումներ (2014 թ.` 894):

Կազմվել է վարչական տուգանքի 794 ակտ` 61,3 մլն դրամ ընդհանուր գումարով (2014 թ.` 820 ակտ` 66.43 մլն դրամ):

Կազմվել է վնասի հատուցման 535 արձանագրություն` 198.77 մլն դրամ գումարով (2014 թ.` 551 արձանագրություն` 447.1 մլն դրամ):

Ապօրինի ծառահատումների քանակը հնարավորինս նվազեցնելու նպատակով ՀՀ ԲՆ աշխատակազմի ԲՊ տեսչությունն իրականացրել է բնապահպանական վերահսկողություն ՀՀ անտառային, ընդհանուր օգտագործման անտառածածկ և հատուկ պահպանվող անտառային տարածքների նկատմամբ: Վերահսկողությունն իրականացվել է ստուգումների, ուսումնասիրությունների և ստուգայցերի միջոցով:

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |2014 թ.  |2015 թ.  |

|_________________________________________________|_________|_________|

|1.Ստուգվել է օբյեկտ /հատ/                        |132      |128      |

|_________________________________________________|_________|_________|

|2. Ստուգումների և  իրականացրած այլ գործառույթների|894      |872      |

|արդյունքում հայտնաբերվել է խախտում /հատ/         |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|1. Կազմվել է վարչական տուգանքի`                  |         |         |

|- ակտ /հատ/                                      |820      |794      |

|- ընդհանուր գումարը /հազ.դրամ/                   |66 435,0 |61 300.0 |

|_________________________________________________|_________|_________|

|3.Կազմվել է վնասի հատուցման`                     |         |         |

|- արձանագրություն /հատ/                          |551      |535      |

|- ընդհանուր գումարը /հազ.դրամ/                   |447 125,9|198 771.0|

|_________________________________________________|_________|_________|

|4. Կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե է      |130 000,0|215 025.9|

|մուտքագրվել /հազ.դրամ/                           |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|1. Իրավապահ մարմիններ և  դատարաններ է            |         |         |

|ներկայացվել`                                     |         |         |

|- գործ /հատ/                                     |296      |284      |

|- գանձման ենթակա ընդհանուր գումարը /հազ.դրամ/    |103 480,0|201 527.4|

._____________________________________________________________________.

 

12.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12.2.1. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

 

12.2.1.1. Նպատակները

 

2017-2019 թթ. ժամանակահատվածում ելնելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրի հիմնարար դրույթներով, բնապահպանության ոլորտում կառավարության կարևորագույն նպատակներն են`

- շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,

- հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,

- շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,

- ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

- ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

- մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

- ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

- մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:

 

12.2.1.2. Գերակայությունները

 

Բնապահպանական ոլորտի զարգացման գերակայությունները հիմնվելու են հետևյալ առանցքային հիմնադրույթների վրա`

1) Առաջիկա տարիների բնապահպանական ոլորտի ռազմավարությունը պետք է միտված լինի բնապահպանական քաղաքականության օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործմանն ու արդիականացմանը:

Կմշակվի և կընդունվի «Բնապահպանական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը:

2) Բնապահպանական ազդեցության գնահատման և վերահսկման համակարգը պետք է վերանայվի. տնտեսավարող սուբյեկտներին պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում` ըստ նրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության աստիճանի: Դրանով կպակասի շրջակա միջավայրի վրա սահմանափակ ազդեցություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ վարչարարությունը` խթանելով լավագույն` բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրումը, հեռանկարում ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրսմղումը: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ` հանրային վերահսկողության ապահովման համար:

3) Բնապահպանական կառավարման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է պարզեցնել, հստակեցնել և ներդնել էլկառավարում: Վարչարարության կատարելագործմանը զուգընթաց, անհրաժեշտ է զարգացնել բնապահպանական գործունեության, էներգախնայողության և ռեսուրսախնայողության խրախուսման մեխանիզմներ, այդ թվում նաև` ներդնելով հանրային մասնավոր գործընկերության սկզբունքները և ձեռնարկությունների բնապահպանական վարկանշման, էկոպիտակավորման, ինքնամոնիթորինգի մեխանիզմները:

4) Ներկայումս կիրառվող բնօգտագործման և բնապահպանական վճարների փոխհատուցման գումարները զիջում են փաստացի պատճառվող վնասն ավելի քան 20-30 անգամ: Մասնավորապես` տնտեսության զարգացման նպատակով որոշ ոլորտների համար բնապահպանական վճարների և ռեսուրսների օգտագործման դիմաց սահմանված 0-ական կամ ցածր դրույքաչափերի արտոնությունների հետագա կիրառումը խիստ ռիսկային է: Այս առումով` բնապահպանական քաղաքականության տնտեսական մեխանիզմները պետք է վերանայվեն հետևյալ հիմնական ուղղություններով.

Հիմնական մակրոտնտեսական կանխատեսումներում (ցուցանիշներում) շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների գերշահագործման բաղադրիչի գնահատման մեթոդաբանության մշակում և ներառում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների աստիճանական բարձրացում, որը մի կողմից հնարավորություն կտա բարձրացնելու բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, իսկ մյուս կողմից` լրացուցիչ եկամուտներ ապահովելու պետական բյուջեի համար, որն ուղղակիորեն կբարձրացնի բնապահպանական միջոցառումների բյուջետային ֆինանսավորումը:

Ռեսուրսների (նյութերի) ցիկլային օգտագործումը տնտեսապես շահավետ դարձնելու համար, հարկերի և թույլտվությունների (սահմանափակումների) գործող համակարգում (հատկապես` բնօգտագործող կազմակերպություններում) «կանաչ տնտեսության» անցմանը նպատակաուղղված խթաններ ստեղծելու նպատակով բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայում: Հարկային և ֆինանսական լծակների նպատակային օգտագործման արդյունքում տնտեսական խթանների ստեղծում`

ընդերքօգտագործման փակ եղանակին անցման և պոչամբարների առաջացման կանխարգելման ուղղությամբ:

Գործող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանեցում` էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիապես մաքուր և բարձր որակ ունեցող արտադրանքի արտադրության և (կամ) գնումների ապահովման համար:

5) Հողերի նպատակային նշանակության ապահովման, հողերի կարգավիճակի փոփոխման և դեգրադացիայի ներկա բացասական միտումների կանխարգելման համար կմշակվեն և կիրագործվեն համապատասխան տնտեսական և վերահսկման մեխանիզմներ, որոնք, մասնավորապես չխոչընդոտելով տնտեսավարողների կողմից խելամիտ շահույթի ստացման մակարդակը, կնպաստեն հանքարդյունաբերության, արտադրական և կենցաղային թափոնների տեղադրման ծավալների նվազեցմանը, օգտահանմանը ու կապահովեն թափոնակուտակիչների և աղբավայրերի կայուն կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորումը, կմշակվեն էկոհամակարգային ծառայությունների գնահատման չափորոշիչներ:

Կստեղծվի ՀՀ տարածքի հողերի աղտոտվածության ուսումնասիրման մշտադիտարկման ցանց` հանրապետության հողային ծածկույթի և, հատկապես, լեռնահանքային արդյունաբերության հետ կապված հողերի վիճակի վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա հիմնելու նպատակով:

Կմշակվի դիֆերենցված հարկման համակարգ, որը կխթանի գյուղատնտեսական հողերի` վարելահողերի և արոտավայրերի նպատակային և օրգանական շերտի պահպանությունը ապահովող կայուն օգտագործումը:

Կառավարության կողմից կմշակվեն և կգործարկվեն ֆինանսական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ` խթանելու համար դեգրադացված հողերի ռեկուլտիվացիան: Այդ խնդրի իրագործման համար հատկապես կակտիվացվի միջազգային համագործակցությունը, այդ թվում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներքո նոր ձևավորվող գլոբալ ֆինանսական աջակցության մեխանիզմների միջոցով («Կանաչ կլիմայական հիմնադրամ» (Green Climate Fund), «Արտանետումների նվազեցում անտառահատումից և անտառների դեգրադացիայից» (REDD+), «Ադապտացիոն ֆոնդ»):

6) Կշարունակվեն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգի կատարելագործման աշխատանքները, որը ենթադրում է օրենսդրական դաշտի կատարելագործում, համակարգի ընդլայնում, Շիկահողի արգելոցի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծում, կենսառեսուրսների մշտադիտարկման և հաշվառման համակարգի զարգացում, կայուն կառավարման ապահովում և համայնքային մասնակցության մեխանիզմների զարգացում: Կիրականացվեն հատուկ ուսումնասիրություններ Վայքի կարստային քարանձավների (Մոզրովի և Արջի) նոր ճյուղավորումների հայտնաբերման, վերջիններիս պահպանման և զբոսաշրջության նպատակներով օգտագործման համար:

7) Կմշակվի և կիրականացվի անտառի ազգային ծրագիրը` հանրապետության անտառներում և անտառային հողերում անտառվերականգնման, անտառապատման, ինչպես նաև անտառների որակական հատկանիշների բարելավման և նոր անտառների հիմնման նպատակով: Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներին զուգընթաց կկատարելագործվեն ապօրինի հատումների վերահսկողության մեխանիզմները:

8) Կշարունակվեն Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թ. աշխատանքային ծրագրի համաձայն իրականացվող համապատասխան միջոցառումները:

9) Բնապահպանական մշտադիտարկման համակարգի կատարելագործումն ապահովելու համար կսահմանվեն մշտադիտարկման միասնական մոտեցումներ և չափորոշիչներ` շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վստահելի տեղեկատվության հավաքագրման և այլ աղբյուրներից ստացվող վիճակագրական տեղեկատվության համալրման նպատակով:

10) Կմշակվեն ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովի որոշումներին համահունչ «կանաչ» նորամուծությունների ներդրման խրախուսման համապատասխան տնտեսաիրավական մեխանիզմներ, այդ թվում` պետության և միջազգային աջակցության ճանապարհով:

11) ՀՀ Կառավարությունը կշարունակի տեղական ինքնակառավարման մարմինների` բնապահպանական պլանների մշակման և իրականացման աշխատանքներին համակողմանի աջակցությունը:

12) Էկոլոգիական կրթության, հանրային իրազեկման և հանրության մասնակցության համար կակտիվացվեն համալիր միջոցառումների իրականացման աշխատանքները:

 

12.3. ԾԱԽՍԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությունից ելնելով 2017-2019 թթ. ՄԺԾԾ-ի ծախսերի մակարդակի վրա ազդող հիմնական գործոն է հանդիսանում 2017-2019 թթ. պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման առանձին ծախսատեսակների ֆինանսավորման գծով ուղղվող բյուջետային հատկացումների աճը:

Ա. «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի կատարմանը նպատակաուղղված Սևանա լճի համալիր ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա միջոցառումների և ենթածրագրերի կատարման ապահովում.

Ա. Սևանա լճի ջրահավաք ավազանի կենդանական ռեսուրսների հաշվառման նպատակով շարունակվելու է «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի իրականացումը, այդ թվում`

- Սևանա լճի ձկների (սիգի, կարպի, իշխանի) ներկա վիճակի, տարածական տեղաբաշխման, կենսաբանական և էկոլոգիական հատկանիշների բացահայտում` յուրաքանչյուր տարին 1 անգամ,

Ծրագրի իրականացման համար յուրաքանչյուր տարի նախատեսվում է հատկացնել 7.62 մլն դրամ:

 

Բ. Ջրային ռեսուրսների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարում, այդ թվում` հիդրոերկրաբանական մոնիտորինգի արդյունքների ամփոփ հաշվետվության կազմում, յուրաքանչյուր տարվա համար 1-հաշվետվություն:

2017-2019 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 136.4 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 45.5 մլն դրամ:

 

Գ. Կենսաբազմազանության պահպանության բնագավառում

Ծրագրավորվող ժամանակահատվածում բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունը ապահովող ծրագրերին 2017-2019 թթ. ուղղվելու է 2,568.1 մլն. դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 856.0 մլն դրամ: Երեք տարվա հանրագումարային ֆինանսավորման ծավալները ըստ համապատասխան տարածքների կազմելու են`

    1) «Սևան»  ազգային պարկի գծով`                 807.4 մլն դրամ,

    2) «Դիլիջան» ազգային պարկի գծով`               412.2 մլն դրամ,

    3) Արգելոցապարկային համալիրի գծով`             402.7 մլն դրամ,

    4) «Խոսրովի անտառ»պետական արգելոցի գծով`       363.2 մլն դրամ,

    5) «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի գծով`    408.3 մլն դրամ,

    6) «Արփի լիճ» ազգային պարկի գծով`              127.5 մլն դրամ,

    7) «Զիկատար» պետական արգելավայրի գծով`         46.8  մլն դրամ:

Բացի նշվածից ծրագրավորվող ժամանակահատվածում բյուջետային հատկացումների հաշվին փոխհատուցվելու են Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գրասենյակի վարձակալության ծախսերը:

Այս նպատակով 2017-2019 թթ. նախատեսվել է հատկացնել 21.4 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 7.1 մլն դրամ:

Դ. Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի աշխատանքներ

Շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագիրը ուղղված է լինելու մթնոլորտային օդի և մակերևութային ջրերի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացմանը:

2017-2019 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 481.1 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 160.4 մլն դրամ:

 

Ե. Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական աշխատանքներ

Ծրագրվող ժամանակահատվածում «Բնապահպանական ոլորտի գծով վերլուծական տեղեկատվական ծառայություններ» ծրագիրը կիրականացվի ելնելով Օրհուսի Կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակներից, այդ թվում`

- նախատեսվում է ՀՀ ԲՆ պաշտոնական կայքի սպասարկում, համապատասխանաբար յուրաքանչյուր տարի 3-ական կայք,

- ՀՀ ԲՆ տվյալների շտեմարանների ձևավորում և դրանց միջև տեղեկատվության փոխանակում ապահովող համակարգչային համակարգերի թարմացում և սպասարկում` ըստ տարիների 3-ական շտեմարան,

- ՀՀ ԲՆ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի սպասարկում, տեղեկատվության ամփոփում և տրամադրում տարածքային (տեղական) կենտրոններին, ըստ տարիների` 13-ական կենտրոն:

2017-2019 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 61.5 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 20.5 մլն դրամ:

 

Զ. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտ

Նախատեսվում է իրականացնել թափոնների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և վնասազերծման, ինչպես նաև սակավաթափոն ու անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակում և լուսաբանման աշխատանքներ:

2017-2019 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 49.9 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 16.6 մլն դրամ:

Է. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ

Նախատեսվում է իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունների տրամադրումը:

2017-2019 թթ. այս աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 135.7 մլն դրամ կամ յուրաքանչյուր տարվա համար 45.2 մլն դրամ:

 

Ը. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին սուբվենցիաների տրամադրում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն համապատասխան համայնքների կողմից իրականացվելիք բնապահպանական ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար 2017-2019 թթ. ծրագրավորվել է ընդհանուր առմամբ 524.4 մլն դրամ, այդ թվում` 2017 թ.` 148.8 մլն դրամ, 2018 թ.` 285.0 մլն դրամ, 2019 թ.` 90.6 մլն դրամ:

Միաժամանակ ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

 

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.

ա/ կապիտալ ծախսեր (ներդրումային ծախսեր)`

- թափոնների հավաքման բեռնատարներ, կոնտեյներներ/արկղեր, հավաքման նոր կետեր,

- նոր աղբավայրի կառուցում (ներառյալ շինություններն ու կառույցները),

- մասնագիտացված սարքավորումներ աղբավայրի աշխատանքների համար,

- փոխանցման կայանների շինարարություն

բ/տեխնիկական համագործակցություն (Խորհրդատվական Համաձայնագրեր),

- ծրագրի իրականացում և գնումների աջակցություն, կորպորատիվ զարգացման և շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիր,

- լրացուցիչ բնապահպանական և սոցիալական հետազոտություններ:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 309.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 258.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 51.6 մլն. դրամ, 2018 թ.` 519.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 432.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 86.5 մլն. դրամ, 2019 թ.` 865.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 720.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 144.2 մլն. դրամ:

 

2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների ծրագիր (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել`

- Երևանի տարածքում երկու խցիկներից բաղկացած` նոր աղբավայրի կառուցման գործընթացում,

- Նոր աղբավայրի համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների և սարքավորումների գնման գործընթացում

- Գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացման գործընթացում:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 230.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 192.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 38.4 մլն. դրամ, 2018թ.` 288.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 240.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 48.1 մլն. դրամ, 2019 թ.` 530.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 442.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 88.4 մլն. դրամ:

3. Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի կոշտ թափոնների ծրագիր (I փուլ) (Երևան համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորություն)

Ծրագրի նպատակն է բարելավել Երևան քաղաքում և շրջակա շրջաններում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.

- Մոտ 29 հա ընդհանուր տարածքով և թափոնների կուտակման մոտ 8.4 մլն. խորանարդ մետր ծավալով նոր սանիտարական աղբավայրի 2 գոտիների և օժանդակ ենթակառուցվածքի կառուցում:

- Մոտ 33 հա ընդհանուր տարածքով և թափոնների մոտ 7 մլն. խորանարդ մետր ծավալով Նուբարաշենի գործող աղբավայրի փակում և վերականգնում:

- Թափոնների տեսակավորման բաղադրիչներ (աղբահանության կոնտեյներներ, և մեքենաներ` վերամշակող նյութերի և կենսաթափոնների առանձին աղբահանման համար)

Առաջին բաղադրիչը նոր սանիտարական նախագծել, կառուցել և շահագործել Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքը:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 230.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 192.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 38.4 մլն. դրամ, 2018 թ.` 288.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 240.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 48.1 մլն. դրամ, 2019 թ.` 530.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 442.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 88.4 մլն. դրամ:

4. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագիր

 

Ծրագրի հիմնական նպատակն է վերամշակել Կոտայքի մարզի կոշտ թափոնները: Դրամաշնորհային ծրագիրն ուղղված է հիմնական վարկային ծրագրի աջակցմանը:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 309.8 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 258.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 51.6 մլն. դրամ, 2018 թ.` 929.5 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 774.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 154.9 մլն. դրամ, 2019 թ.` 1,153.5 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 961.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 192.2 մլն. դրամ:

 

ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

13.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Տրանսպորտի և կապի ոլորտների ՀՀ պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները ՀՀ կառավարության` տրանսպորտի և կապի ոլորտներում վարած քաղաքականությանը համապատասխան ապահովում են տնտեսության մյուս ճյուղերի (ոլորտների) կազմակերպությունների և ազգաբնակչության պահանջարկը` տրանսպորտային փոխադրումների (բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների) և կապի ծառայությունների (ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների, փոստի) մատուցման բնագավառներում` նպատակ ունենալով տեխնիկապես արդյունավետորեն բավարարելու բնակչության կարիքները:

ՀՀ տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է ճանապարհային տնտեսությունը, քանի որ երկրի ներսում տարածաշրջանների և բնակավայրերի միջև, ինչպես նաև հարևան երկրների հետ կապ ստեղծող ավտոմոբիլային ցանցի տրանսպորտաշահագործողական վիճակի և զարգացման մակարդակի բարելավումը նպաստում է պետության կայուն տնտեսական աճին, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ազգային անվտանգության բարելավմանը, միջազգային տրանսպորտային համակարգին ճանապարհային ցանցի ինտեգրմանը:

ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև դրանց վրա գտնվող տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ, թունելներ և այլ արհեստական կառուցվածքներ) վերանորոգումը, վերակառուցումը և ընթացիկ պահպանումը մշտապես գտնվում է ավտոմոբիլային ճանապարհների կառավարման և տնօրինող մարմինների ուշադրության ներքո` հաշվի առնելով տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման բնագավառում:

Ներկայումս ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7533.5 կմ, որը համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման, ըստ նշանակության դասակարգվում է.

- միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 1758.8 կմ,

- հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 1969.05 կմ,

- մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ - 3805.7 կմ:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի համաձայն տրանսպորտի ոլորտի հիմնական քաղաքականությունը հանրապետության ճանապարհային ցանցի բարելավումն ու պահպանումն է, որն իրագործվում է ՀՀ պետական բյուջեի (այդ թվում` միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի և դրամաշնորհների) միջոցներով: ՀՀ պետական բյուջեից հատկացումների հաշվին հանրապետության ճանապարհային ցանցի բարելավման և պահպանման աշխատանքներն իրականացվում են հետևյալ ծրագրերով.

- «Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում»,

- «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում»,

- «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում»,

- «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում»,

- արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրեր:

Բացի այդ իրականացվում է նաև Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների իրականացման աջակցություն, ինչպես նաև մետրոպոլիտենի և էլեկտրատրանսպորտի անխափան շահագործմանն ուղղված ծրագրեր:

Նշված ծրագրերի իրականացմամբ ՀՀ բնակչության, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անձանց համար ապահովվել են.

- տրանսպորտային ծախսերի կրճատումը, շարժման արագության բարձրացումը, տրանսպորտային միջոցների ավելորդ վազքի և ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների տևողության նվազեցումը,

- բնակավայրերի հետ ողջ տարին տրանսպորտային հաղորդակցության ապահովումը, երթևեկության անվտանգության բարելավումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և կորուստների քանակի կրճատումը, շրջակա միջավայրի վրա ճանապարհատրանսպորտային համալիրի բացասական ազդեցության նվազեցումը:

 

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|N |Ծառայությունների         |Շահառուների շրջանակի   |Մատուցվող       |

|  |շրջանակի նկարագրություն  |նկարագրություն         |ծառայությունների|

|  |                         |                       |գծով ծախսերի    |

|  |                         |                       |պետական         |

|  |                         |                       |հատվածի կողմից  |

|  |                         |                       |փոխհատուցման    |

|  |                         |                       |ծավալը          |

|__|_________________________|_______________________|________________|

|1.|Տրանսպորտի, կապի,        |Հասարակություն,        |Ամբողջությամբ   |

|  |տեղեկատվայնացման         |պետական կառավարման     |                |

|  |բնագավառների             |այլ մարմիններ          |                |

|  |գործունեության պետական   |                       |                |

|  |կառավարում, կարգավորում, |                       |                |

|  |պետական քաղաքականության  |                       |                |

|  |մշակում ու իրականացում,  |                       |                |

|  |մոնիտորինգ               |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|2.|ՀՀ տրանսպորտի և  կապի    |4 պետական ոչ           |Ամբողջությամբ   |

|  |նախարարության            |առևտրային              |                |

|  |իրավասության             |կազմակերպություններ    |                |

|  |տակ գտնվող պետական       |և  6 բաժնետիրական      |                |

|  |միավորների նկատմամբ      |ընկերություններ        |                |

|  |լիազոր                   |                       |                |

|  |մարմնի գործառույթների    |                       |                |

|  |իրականացում              |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|3.|Լիցենզավորման            |«Երկաթուղային          |Ամբողջությամբ   |

|  |գործառույթներ            |տրանսպորտի             |                |

|  |                         |գործունեության         |                |

|  |                         |կազմակերպում»          |                |

|  |                         |գործունեության տեսակի  |                |

|  |                         |լիցենզավորում          |                |

|  |                         |_______________________|                |

|  |                         |«Փոստային կապի         |                |

|  |                         |ծառայությունների,      |                |

|  |                         |բացառությամբ դրամական  |                |

|  |                         |միջոցների փոստային     |                |

|  |                         |փոխադրումների          |                |

|  |                         |մատուցում»             |                |

|  |                         |գործունեության տեսակի  |                |

|  |                         |լիցենզավորում          |                |

|  |                         |_______________________|                |

|  |                         |«Հայաստանի             |                |

|  |                         |Հանրապետությունում     |                |

|  |                         |մարդատար տաքսի         |                |

|  |                         |ավտոմոբիլներով         |                |

|  |                         |ուղևորափոխադրումների   |                |

|  |                         |կազմակերպում»          |                |

|  |                         |գործունեության տեսակի  |                |

|  |                         |լիցենզավորում          |                |

|  |                         |_______________________|                |

|  |                         |«Անհատ ձեռնարկատերերի  |                |

|  |                         |կողմից մարդատար-տաքսի  |                |

|  |                         |մեկ ավտոմոբիլով        |                |

|  |                         |ուղևորափոխադրումների   |                |

|  |                         |կազմակերպման           |                |

|  |                         |գործունեություն        |                |

|  |                         |իրականացման լիցենզիա և |                |

|  |                         |լիցենզիայի ներդիրի     |                |

|  |                         |տրամադրում»            |                |

|  |                         |գործունեության տեսակի  |                |

|  |                         |լիցենզավորում          |                |

|__|                         |_______________________|                |

|  |                         |«Տրանսպորտային         |                |

|  |                         |միջոցների և  դրանց     |                |

|  |                         |կցորդների պարտադիր     |                |

|  |                         |տեխնիկական զննության   |                |

|  |                         |անցկացման              |                |

|  |                         |գործունեության         |                |

|  |                         |իրականացման համար`     |                |

|  |                         |օգտագործվող            |                |

|  |                         |յուրաքանչյուր հոսքագծի |                |

|  |                         |համար» լիցենզավորում:  |                |

|__|_________________________|_______________________|________________|

|4.|Արտոնություն ունեցող     |ՀՀ քաղաքացիներ         |Չի փոխհատուցվում|

|  |քաղաքացիներին անվճար     |                       |                |

|  |երթևեկության             |                       |                |

|  |վկայականների տրամադրում  |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|5.|ՀՀ տարածքից              |ՀՀ տարածքում գործող    |Չի փոխհատուցվում|

|  |բեռնափոխադրումներ և      |բեռնափոխադրող և        |                |

|  |ուղևորափոխադրումներ      |ուղևորափոխադրող        |                |

|  |իրականացնելու համար      |կազմակերպություններ,   |                |

|  |թույլտվության հատկացում  |ՀՀ բնակչություն        |                |

|__|_________________________|_______________________|________________|

|6.|ՀՀ հաճախությունների      |ՀՀ տարածքում գործող    |Ամբողջությամբ   |

|  |բաշխումների աղյուսակի    |հեռուստառադիոհաղորդում-|                |

|  |կազմման, ռադիոեթերի      |ների հեռարձակման       |                |

|  |մոնիտորինգի, ՌԷՄ-ի և     |ծառայություններ        |                |

|  |ԲՀՍ-ի տեղադրման,         |մատուցող               |                |

|  |փորձաքննության և         |կազմակերպություններ,   |                |

|  |չափումների անցկացման,    |ՀՀ բնակչություն        |                |

|  |կապի շինարարական         |                       |                |

|  |աշխատանքների տեխնիկական  |                       |                |

|  |նորմերին                 |                       |                |

|  |համապատասխանության       |                       |                |

|  |ընդունման, եթերի         |                       |                |

|  |խանգարման աղբյուրների    |                       |                |

|  |հայտնաբերման և  վերացման |                       |                |

|  |ծառայություններ          |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|7.|ՀՀ ընդհանուր օգտագործման |ՀՀ ավտոմոբիլային       |Ամբողջությամբ   |

|  |միջպետական, հանրապետական |ճանապարհներից օգտվողներ|                |

|  |և  մարզային նշանակության |                       |                |

|  |ավտոճանապարհների և       |                       |                |

|  |տրանսպորտային օբյեկտների |                       |                |

|  |հիմնանորոգման            |                       |                |

|  |ծառայությունների         |                       |                |

|  |մատուցում                |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|8.|ՀՀ տրանսպորտի և  կապի    |ՀՀ ավտոմոբիլային       |Ամբողջությամբ   |

|  |նախարարության            |ճանապարհներից          |                |

|  |ենթակայության տակ գտնվող |օգտվողներ              |                |

|  |ընդհանուր օգտագործման    |                       |                |

|  |միջպետական և             |                       |                |

|  |հանրապետական նշանակության|                       |                |

|  |ավտոճանապարհների         |                       |                |

|  |ճանապարհային             |                       |                |

|  |երթևեկության             |                       |                |

|  |անվտանգության բարելավման |                       |                |

|  |առաջնահերթ               |                       |                |

|  |միջոցառումների ապահովման |                       |                |

|  |ծառայությունների         |                       |                |

|  |մատուցում                |                       |                |

|__|_________________________|_______________________|________________|

|9.|ՀՀ ընդհանուր օգտագործման |ՀՀ ավտոմոբիլային       |Ամբողջությամբ   |

|  |միջպետական, հանրապետական |ճանապարհներից          |                |

|  |և  մարզային նշանակության |օգտվողներ              |                |

|  |ավտոմոբիլային            |                       |                |

|  |ճանապարհների ընթացիկ     |                       |                |

|  |ամառային և  ընթացիկ      |                       |                |

|  |ձմեռային պահպանման,      |                       |                |

|  |առանձին պահպանման        |                       |                |

|  |հանձնվող թունելների      |                       |                |

|  |պահպանման և  առանձին     |                       |                |

|  |պահպանման հանձնվող       |                       |                |

|  |կամուրջների պահպանման    |                       |                |

|  |ծառայությունների         |                       |                |

|  |մատուցում                |                       |                |

._____________________________________________________________________.

 

13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

Վերջին երկու տարիներին պետական բյուջեի (այդ թվում` արտաքին աղբյուրներից) ֆինանսավորման շնորհիվ զգալիորեն բարելավվել են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները և երթևեկության անվտանգությունը:

 

Ճանապարհային տնտեսություն

 

ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 264-Ա որոշմամբ ստեղծվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախագահությամբ ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ (միջգերատեսչական խորհրդակցական մարմին), որի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային տնտեսության բնագավառում իրականացվող միջոցառումների համակարգումը, մշտադիտարկման իրականացման ամփոփումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

2014-2015 թվականներին մշակվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգը (ՀՀ կառավարության 19.06.2014 թ. նիստի N 26 արձանագրության 29-րդ կետ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թվականների ֆինանսավորման ռազմավարությունը (ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի թիվ 873-Ն որոշում):

Ձեռնարկվել է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման գործընթացը, որի նպատակն է հնարավորինս ավտոմատացնել ճանապարհների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, ինչը թույլ կտա ճանապարհների պահպանման և հիմնանորոգման վերաբերյալ առավել հիմնավորված և արդյունավետ որոշումներ կայացնել:

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում ծրագրի շրջանակներում 2015 թ.-ին իրականացվել են 5.9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում կատարվել են 3464.5 կմ ճանապարհների ձմեռային պահպանման և 2978.9 կմ` ամառային պահպանման աշխատանքներ: Միաժամանակ իրականացվել է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների 1720 կմ երկարությամբ առանձին հատվածների ծածկի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, ավտոմոբիլային ճանապարհների անհարթության գործակցի որոշում, ինչպես նաև ավարտվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ցանցի տեսաձայնագրությունը:

Ճանապարհների պահպանում և շահագործում ծրագրի շրջանակներում 2014 թ.-ին կատարվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային, ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող թունելների (3 թունել), կամուրջների (5 կամուրջ) և պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներ, 16 տարածաշրջաններում տեղադրվել են 1966 հատ նոր ճանապարհային նշաններ, նշագծվել է 1826 կմ ճանապարհ, պահպանվել է 482 կմ արգելափակոցներ:

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2015 թ.-ին (ճշտված պլանը կազմել է 3.2 մլրդ դրամ, կատարողականը` 3.1 մլրդ դրամ կամ 97.4%) իրականացվել են 43.09 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` շահագործման է հանձնվել 3.2 կմ երկարությամբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը: Ծրագրով տնտեսվել է շուրջ 235.1 մլն դրամ, որից 151 մլն դրամն ուղղվել է հրատապ լուծում պահանջող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, իսկ 84.1 մլն դրամը հետ է վերադարձվել ՀՀ պետական բյուջե:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրվել է 5,2 մլրդ դրամ:

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումների իրականացման նպատակով վերանորոգվել են 19.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ, որոնցից 15.4 կմ-ը Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին:

Բացի վերը նշվածից կնքվել է Դիլիջանի թունելի հիմնանորոգման պայմանագիրը` 1,0 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից Իրականացվել են 200.7 մլն դրամի աշխատանքներ: Մնացած աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016-2017 թթ:

2014 թ-ին կատարվել են 64.9 կմ երկարության ճանապարհահատվածների և մեկ տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներ: Այլ ճանապարհների հիմնանորոգման ենթածրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հիմնանորոգվել է Վարդենիս-Մարտակերտ ա/ճ Սոթք-Քարվաճառ խաչմերուկի 1-ին տեղամասի 13,05 կմ երկարությամբ հատվածը` 1,698.6 մլն դրամ արժեքով:

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ՀԲ-ի կողմից իրականացվող վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացել է շուրջ 1 մլրդ դրամ տնտեսում, որի հաշվին կհիմնանորոգեն ևս 38 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհահատվածներ: Ընդհանուր առմամբ 2015-2016 թթ. 13.4 մլրդ դրամ գումարով կվերանորոգվեն 135 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Աշխատանքները պետք է ավարտվեին 2016 թվականին, սակայն աշխատանքներն ընթացել են արագ և կնքված 16 պայմանագրերից 2015 թվականին ամբողջությամբ ավարտվել են թվով 11 պայմանագրերով նախատեսված աշխատանքները` 12.4 մլրդ դրամ արժեքով, և 5 պայմանագրերով նախատեսված աշխատանքների գրեթե 90 տոկոսը:

Ընդհանուր առմամբ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման վարկային ծրագրի շրջանակներում կվերականգնվի շուրջ 211 կմ երկարությամբ ճանապարհահատված` սկզբնական վարկային համաձայնագրով նախատեսված 170 կմ ճանապարհահատվածի փոխարեն:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում