Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (23 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(23-րդ մաս)

 

Այսպես.

2015 թվականին արտադրվել է 7798,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2014 թվականի համեմատ ավել է 0,62%-ով: «ՀԷՑ» ՓԲԸ մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 6206,9 մլն կՎտժ: Վերջինիս կողմից սպառողներին առաքվել է 5523,99 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2014 թվականի 5415,7 մլն կՎտժ-ի դիմաց ավել է 2%-ով: Փաստացի կորուստները կազմել են 11,1%, նախորդ տարվա 12,73%-ի դիմաց:

2015 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի ներհոսքը Հայաստանի Հանրապետություն կազմել է 173,6 մլն կՎտժ` նախորդ տարվա 205,8 մլն կՎտժ-ի դիմաց:

2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 1422,6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա` նախորդ տարվա 1305,3 մլն կՎտժ-ի դիմաց:

Համակարգին բնորոշ է վճարումների ուժեղ կարգապահությունը` էլեկտրականության և գազի վճարների հավաքագրման մակարդակը կազմում է շուրջ 100%:

Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման խնդրում վերջին տարիներին կարևորվում են նաև վերականգնվող էներգառեսուրսների օգտագործումը և էներգախնայողությունը:

Էներգախնայողության ուղղությամբ.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության ծրագիր

Էներգախնայողության ծրագրի դրամաշնորհի համաձայնագիրը կնքվել է 2012 թ. ապրիլի 20-ին: Ծրագրի նպատակն է կրճատել հանրային շենքերի և համայնքային լուսավորության էներգասպառումը: Ծրագրի ավարտման ժամկետն է 30.06.2016 թ: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 2,12 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորում` 0,3 մլն ԱՄՆ և դրամաշնորհ` 1.82 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ Հիմնադրամին կառավարման հանձնված շրջանառու միջոցներից ծրագրին ուղղվում է 8,0 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում կատարվում են ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգերի արդիականացման ներդրումներ, էներգաարդյունավետ լուսավորության կիրառում, որոնց արդյունքում առաջացած խնայողությունից շահառուները կվերադարձնեն ներդրումները: Միջին խնայողությունը կազմում է 51%, ետգնման ժամկետը 7 տարի:

2015 թ. ծրագրի շրջանակներում իրականացվել են էներգախնայողության միջոցառումներ 10 քրեակատարողական հաստատություններում, ինչպես նաև 13 այլ հանրային օբյեկտներում, նշված օբյեկտներում իրականացվել են տեխնիկական հսկողության, չափման և փորձարկման սարքավորումների ձեռքբերման, շուկայի ուսումնասիրության և հիմնադրամի առաջիկա գործառնական ծրագրի մշակման, ինչպես նաև երկրորդ ազգային էներգախնայողության գործողությունների ծրագրի մշակման և ներկայացման աշխատանքներ:

Վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ 2015 թվականին մեկնարկել են.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման դրամաշնորհի ծրագիրը, որի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը` արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի նախատեսվող ծրագրի նախապատրաստման հարցում:

Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 2,5 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորում` 0,5 մլն ԱՄՆ դոլար և ՀԲ/ՎԷԸԾ դրամաշնորհ` 2,0 մլն ԱՄՆ դոլար:

2015 թ. ընթացքում իրականացվել են արևային ներուժի գնահատման և տեղանքների ընտրության աշխատանքներ, ձեռք են բերվել արևային ներուժի գնահատման չափիչ սարքավորումներ` արևային ներուժի իրատեսական քարտեզ, տվյալներ ստանալու և այդ տվյալների հիման վրա ճշգրիտ արևային ճառագայթման պարամետրերի չափման արդյունքներ ստանալու համար: 2015 թ. ընթացքում արևային ՖՎ կայանների համար պատշաճ տեխնիկատնտեսական հիմնավորումներ կատարելու, մրցութային փաթեթների կազմման և ներդրողների ներգրավման ու նրանց հետ բանակցման համար ընտրվել է խորհրդատու կազմակերպություն:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում հայտնի հավանական երկրաջերմային տեղանքներից մեկում` Քարքառում, հետախուզական հորատման միջոցով, էլեկտրաէներգիայի արտադրության համար բավարար ռեսուրսի առկայության և որակի հաստատումը և մասնավոր հատվածին երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում ներգրավումը:

Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 10,69 մլն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարության համաֆինանսավորում` 2,14 մլն ԱՄՆ դոլար և ՀԲ/ՎԷԸԾ դրամաշնորհ` 8,55 մլն ԱՄՆ դոլար:

2015 թ. ընթացքում իրականացվել են ճանապարհի տեղանքին մոտեցման, հորատման հարթակի և անհրաժեշտ ջրամատակարարման նախագծման և շինարարության աշխատանքները և հեղինակային վերահսկողությունը:

Գազիֆիկացման ուղղությամբ.

Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը (2,0 մլն ԱՄՆ դոլար), որի շրջանակներում նախատեսվում է Մեղրի և Ագարակ համայնքների բնակչությանն ապահովել բնական գազով, որը կբարելավի բնակչության կենսապահովման պայմանները` էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործումը և ջեռուցումը, ինչը կնպաստի անտառահատումների, էկոլոգիայի և դրանից բխող խնդիրների լուծմանը:

Ավարտվել են նախագծման աշխատանքները և Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները և մեկնարկել են Մեղրի քաղաքի գազիֆիկացման շինարարական աշխատանքները: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2016 թվականին:

Բնական պաշարների ոլորտի զարգացումն ընթացել է միայն ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ` համապատասխան հաստատված ծրագրերի իրագործման միջոցով:

Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից տրվող ֆինանսավորումը 2010-2014 թթ. 2007-2009 թթ. համեմատ կրճատվել է մոտ 5 անգամ, իսկ 2014 թ.-ից հետո ֆինանսավորում չի կատարվել:

 

15.1.3. Հիմնական խնդիրները

 

Էներգետիկ համակարգի հիմնական խնդիրները շարունակվելու են կապված լինել բնագավառի զարգացման` ներդրումային, ֆինանսական և այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման և հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրման գործընթացի ակտիվացման հետ (Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, 11.4 բաժին)

Վերը նշված խնդիրների լուծումը կապահովի հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացմանը:

2017-2019 թթ. միջնաժամկետ հատվածում էներգետիկայի բնագավառի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում դասվում են.

- «Լալվար», «Նոյեմբերյան» «Թումանյան 1 և 2» 110 կՎ և «Լոռի» 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերի վերականգնումը,

- «Երևանի ՋԷԿ-ի», «Աշնակ», «Ագարակ-2», «Շինուհայր», «Հաղթանակ» 220 կՎ և «Չարենցավան-3», «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցումը,

- Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը,

- էլեկտրաէներգետիկ համակարգի պահուստային կարգավարական կառավարման կենտրոնի կառուցումը,

- SCADA համակարգի երկրորդ փուլի իրականացումը,

- Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

- Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

- Քարքար տեղամասում երկրաջերմային աղբյուրների հետախուզական հորատման աշխատանքների իրականացումը,

- Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը,

- ՀՀ տարածքում ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայությունների իրականացումը,

- Համայնքների գազիֆիկացումը:

Միջնաժամկետ հատվածում Հանրապետության բնական պաշարների ուղղությամբ կիրականացվեն.

- ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, հաշվառում, ստացված արդյունքների վերլուծություն և ընդհանրացում, հանքավայրերի և օգտակար հանածոների պաշարների հաշվառում, օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների մասին տեղեկանքների տրամադրում, ուսումնասիրության և հանքարդյունահանման նպատակով ընդերքի տեղամասերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և քարտագրամների կազմում, երկրաբանական հաշվետվությունների հավաքում և կենտրոնացված պահպանում, ֆոնդային նյութերի տրամադրում, օրենսդրական ակտերի նախագծերի մշակում:

Էներգետիկայի և ընդերքօգտագործման ոլորտների խնդիրներն ունեն առավել ընդհանրական բնույթ և դրանց սպասվելիք արդյունքները ներկայումս հնարավոր չէ գնահատել թվային արտահայտությամբ:

 

15.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

15.2.1. Նպատակները

 

2017-2019 թթ. միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակներն են.

1) էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության աստիճանի բարձրացումը,

2) ատոմային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը և ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացումն ու շահագործման նախագծային ժամկետի երկարացումը,

3) էներգառեսուրսների մատակարարման տարատեսականացումը և տարածաշրջանային ինտեգրումը,

4) ֆիզիկապես և բարոյապես մաշված էներգատեղակայանքների վերակառուցումը/ վերազինումը կամ դրանց կոնսերվացումն ու ապամոնտաժումը,

5) վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործման և էներգախնայողության ապահովումը:

Էներգետիկայի ոլորտի նպատակներն անմիջականորեն բխում են Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի, ՀՀ կառավարության 2014 թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի դրույթներից:

Ընդերքօգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը միտված կլինի հետևյալ միջոցառումների իրականացմանը`

- աջակցություն ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման նպատակով առավել շահութաբեր, տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակների արտադրման համար ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը.

- օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ընթացքում բարձր արդյունավետություն ապահովող տեխնոլոգիաների կիրառության խթանում, ինչն ընդերքի բարձր արտադրողական և համալիր օգտագործման հնարավորություն կընձեռի` շրջակա միջավայրի վրա ունենալով նվազագույն բացասական ազդեցություն.

- ընդերքօգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը և օտարերկրյա ներդրումները խթանելու համար կիրականացվի օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի (քարտեզներ և երկրաբանական փաստագրման առաջնային նյութեր) թվայնացում, իսկ թվայնացված տեղեկությունը կհրապարակվի համապատասխան կայքում:

 

2.2. Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                |Հիմնավորում` համապատասխան      |

|__|__________________________________|հղումներով կառավարության       |

|  |2017      |2018      |2019        |տնտեսական և  քաղաքական         |

|  |          |          |            |ծրագրերին                      |

|__|__________________________________|_______________________________|

|1 |Էլեկտրաէներգիա արտադրող           |1. ՀՀ կառավարության 2014 թ.    |

|  |հզորությունների ստեղծում և        |մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ   |

|  |վերազինում                        |հավանության արժանացած ՀՀ       |

|__|__________________________________|կառավարության ծրագրի «2.2.8.1  |

|2.|Վերականգնվող էներգետիկայի         |Էներգետիկան» կետ,              |

|  |միջոցառումների իրականացում        |                               |

|__|__________________________________|2. ՀՀ կառավարության 2014թ.     |

|3.|Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի    |մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ    |

|  |շահագործման նախագծային ժամկետի    |հաստատված «Հայաստանի           |

|  |երկարացմանն ուղղված միջոցառումների|Հանրապետության 2014-2025թթ.    |

|  |իրականացում                       |հեռանկարային զարգացման         |

|  |                                  |ռազմավարական ծրագրի» «11.4     |

|  |                                  |Էներգետիկա» բաժին              |

|__|__________________________________|_______________________________|

|4.|ՀՀ տարածքում ընդերքի երկրաբանական |Համաձայն «Ընդերքի մասին» ՀՀ    |

|  |ուսումնասիրության աշխատանքների    |օրենսգրքի դրույթների           |

|  |պետական գրանցում, դրանց           |                               |

|  |արդյունքում ստացված տեղեկատվության|                               |

|  |հաշվառում, պահպանում և  տրամադրում|                               |

|__|__________________________________|_______________________________|

|5,|Ռադիոակտիվ թափոնների փոխադրում,   |ՀՀ կառավարության 2014 թվականի  |

|  |ուսումնասիրում, պահպանում,        |մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ   |

|  |վնասազերծում և  թաղում            |հավանության արժանացած Հայաստանի|

|  |                                  |Հանրապետության կառավարության   |

|  |                                  |ծրագիր                         |

|__|__________________________________|_______________________________|

|6 |Հանրապետությունում                |Մարզերի սոցիալ տնտեսական       |

|  |գազամատակարարման ցանցի ընդլայնում |զարգացման ծրագրեր              |

._____________________________________________________________________.

 

15.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

15.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում գոյություն ունեցող ծրագրերն անմիջականորեն նպաստում են բնագավառների ընդհանուր նպատակների ու գերակայությունների իրականացմանը, որոնք էլ ուղղակիորեն բխում են կառավարության որդեգրած քաղաքականությունից:

1. Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ

Ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում` մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:

Ծրագիրն իրականացվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին նախատեսվում է հատկացնել համար 35,091.8 հազար ՀՀ դրամ:

 

2. Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն

Ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը:

Ծառայությունը մատուցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թվականներին նախատեսվում է հատկացնել համար 20,571.0 հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով հետևյալ ծրագրերը.

 

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր.

Ծրագրի նպատակն է բարելավել հաղորդիչ ցանցի հուսալիության բարձրացումը, թողունակության մեծացումը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածը: Նշված գիծը միացնում է էլեկտրահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ):

Նշված ծրագրի շրջանակներում 2017 թ. նախատեսվում է 5,110.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 4,260.1 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 850.6 մլն. դրամ, 2018 թ.` 3,054.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ`1,851.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 1,203.2 մլն. դրամ:

 

2. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները:

Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 3,556.5 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,268.1 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 288.3 մլն. դրամ, 2018 թ.` 5,767.3 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ`4,806.1 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 961.2 մլն. դրամ, 2019 թ.` 6,920.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 5,767.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 1,153.4 մլն. դրամ:

 

3. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման շրջանակներում 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ծրագիր

Ծրագրի նպատակն է նպաստել էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Նախորդ տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ 220 կՎ «Շինուհայր» ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է: Ենթակայանում փոխարինվել են առաջնային լարման 220 կՎ լարման սարքվածքները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են և չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:

«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական 230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա 110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 1,363.9 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1,112.6 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 251.3 մլն. դրամ, 2018 թ.` 2,235.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,018.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 216.6 մլն. դրամ, 2019 թ.` 4,826.9 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 4,575.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 250.9 մլն. դրամ:

 

4. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման շրջանակներում կարգավորման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման ծրագիր

Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դառնալու համար անհրաժեշտ է ընդլայնել և արդիականացնել համակարգը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ

200 կմ օպտիկամանրաթելային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 889.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 696.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 192.2 մլն. դրամ, 2018 թ.` 965.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 866.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 98.9 մլն. դրամ, 2019 թ.` 3,401.9 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,834.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 566.9 մլն. դրամ:

 

5. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայանների ծրագիր

Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում` «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով):

Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 865.1 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 720.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 144.1 մլն. դրամ, 2018 թ.` 980.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 817.0 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 163.4 մլն. դրամ, 2019 թ.` 2,433.9 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,162.7 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 271.0 մլն. դրամ:

 

6. ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիր

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը` համաձայն ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից տրամադրված շահագործման լիցենզիայի ավարտվում է 2016 թ.:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու և լրացուցիչ ժամկետում շահագործման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է իրականացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրում նշված աշխատանքները` ամբողջ ծավալով և համապատասխան ժամկետներում:

ՀԱԷԿ-ի շահագործման լրացուցիչ ժամկետում անվտանգ շահագործումը կապահովի ՀՀ-ում սպառման համար արտադրվող էլեկտրական էներգիայի շուրջ 40%-ը, ինչպես նաև այն կտա լրացուցիչ ժամանակ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի համար շարունակել բանակցությունները այլ ներդրողների հետ:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 20,163.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 14,383.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 5,779.8 մլն. դրամ, 2018 թ.` 53,815.5 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ`44,203.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 9,612.2 մլն. դրամ, 2019 թ.` 69,494.8 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 60,302.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 9,192.6 մլն. դրամ:

7. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիր

Ծրագրի նպատակն է` բարձրացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը, բարելավել համակարգի կառավարումը և աջակցել բավարար էլեկտրամատակարարում ապահովելուն ուղղված ջանքերին:

Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի հիմնանորոգմամբ կկրճատվի Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը: Նախատեսվում է նաև Երևանի ՋԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկման աջակցություն:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև համակցված ցիկլով նոր էներգաբլոկի ծրագրի նախապատրաստման աշխատանքներ: Էլեկտրաէներգետիկ համակարգին պահանջվում է գազով էլեկտրաէներգիայի արտադրության նոր հզորություն` մատակարարման կարողության ճեղքվածքը մինչև 2020 թ. կանխելու համար: ՀՀ կառավարությունը նախատեսում է կառուցել նոր ՀՑԷ` մասնավոր հատվածի ներգրավմամբ, ինչը կպահանջի մի շարք նախապատրաստական գործողություններ: Այն կներառի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում, գործառնությունների խորհրդատվություն և նոր ՀՑԷ համար պահանջվող այլ տեխնիկական աջակցություն:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 807.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 672.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 134.5 մլն. դրամ, 2018 թ.` 901.3 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 720.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 180.4 մլն. դրամ, 2019 թ.` 3,614.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 3,123.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 490.6 մլն. դրամ:

8. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում «Աշնակ» ենթակայանի վերակառուցման և էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման ծրագիր:

Աշնակ 220/110/10 կՎ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածների սպառողներին հուսալի էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: Ծրագրով նախատեսվում է վերոհիշյալ ենթակայանի վերակառուցումն ու համակարգի կառավարման բարելավման աշխատանքներ, որոնց արդյունքում կկրճատվեն սարքավորումների տեխնիկական պատճառներով առաջացող խափանումները և կբարելավվի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը:

Նախատեսված է նաև պահուստային կարգավարական կենտրոնի հիմնում, որը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավմանը, ինչպես նաև անհրաժեշտ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում Էլեկտրահաղորդման ցանցի պահպանության համար:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 576.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 480.6 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 96.1 մլն. դրամ, 2018 թ.` 1,406.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1,201.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 205.2 մլն. դրամ, 2019 թ.` 3,172.0 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 2,643.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 528.6 մլն. դրամ:

 

9. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 30 մլն ԱՄՆ-ի դոլար վարկ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին` էլեկտրաէներգիա արտադրող «ՀԱԷԿ», «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների և «Հրազ. ՋԷԿ» ԲԲԸ-ի, ինչպես նաև էլեկտրաէներգիա բաշխող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով:

Ծրագիրն իրականացվելու է «ՀԱԷԿ» և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ների կողմից:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 230.7 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 192.2 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 38.5 մլն. դրամ, 2018 թ.` 461.4 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 384.5 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 76.9 մլն. դրամ, 2019 թ.` 692.0 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 576.7 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 115.3 մլն. դրամ:

 

10. ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման դրամաշնորհային ծրագիր

Ծրագիրն ուղղված է համանուն վարկային ծրագրի գծով իրականացվող աշխատանքների պայմանագրային կանխավճարների ֆինանսավորմանը:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թվականներին նախատեսվում է 2017 թ.` 3,118.6 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 2,559.7 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 558.9 մլն. դրամ, 2018 թ.` 4,459.0 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 4,264.4 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 194.6 մլն. դրամ, 2019 թ.` 1,648.5 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1,345.8 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 302.7 մլն. դրամ:

 

11. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Երկրաջերմային հետախուզական հորատման դրամաշնորհային ծրագիր

 

Ծրագրի միջոցները կուղղվեն Քարքար տեղամասում երկրաջերմային աղբյուրների հորատման համար, որից հետո ներդրողներին կառաջարկվի ամբողջական հետազոտված տեղամաս երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման համար:

Նշված ծրագրի շրջանակներում 2017 թ. նախատեսվում է 2,478.6 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 2,065.4 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 413.0 մլն. դրամ, 2018 թ.` 1,555.0 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1,295.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 259.1 մլն. դրամ:

 

12. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Դրամաշնորհ արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման համար» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել արտադրական մասշտաբի արեգակնային ֆոտոէլեկտրական կայանների զարգացման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել արևային էներգիայի ռեսուրսի գնահատում, արևային ՖՎ պանելների գնում, թեստավորում և արևային էներգիայի ռեսուրսի գնահատման սարքավորումների գնում: Նախապես ընտրված տեղանքներում կիրականացվեն արեգակնային ճառագայթման չափումներ ու եղանակային պայմանների գրանցումներ, ինչպես և իրագործելիության նախնական ուսումնասիրություններ:

Նշված ծրագրի շրջանակներում 2017 թ. նախատեսվում է 1,902.8 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 1,685.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 216.9 մլն. դրամ:

 

ԳԼՈՒԽ 16 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

 

16.1 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.

ՓՄՁ-ի ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացմամբ ընձեռած հնարավորություններով նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015 թվականին հետևողական աշխատանք է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման քաղաքականության ու ռազմավարության, ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի պետական աջակցությամբ համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ: Մասնավորապես իրականացվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագիրը, որի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվել է 152.3 մլն դրամ: Բացի այդ, միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Ընդ որում սույն ծրագրով նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը (շուրջ 90 տոկոսը) նպատակաուղղվել է Հայաստանի Հանրապետության մարզերում` առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ ու գործող ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության մարզերում և տարածաշրջաններում տնտեսական ու գործարար ակտիվության բարձրացմանը:

«Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի իրականացման շրջանակներում ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 13243 սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտի. ընդ որում` աջակցություն ստացած ՓՄՁ-ի սուբյեկտների 5.1%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.9%-ը` ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

Ստորև ներկայացվում է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015 թվականի ծրագրի իրականացման համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագիրը` ամփոփ աղյուսակի տեսքով.

 

._____________________________________________________________________.

|ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո մատուցվող            |

|ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ               |

|_____________________________________________________________________|

|N  |Ծառայությունների    |Շահառուների      |Պետական հատվածի           |

|   |շրջանակի            |շրջանակի         |կողմից ծառայության        |

|   |նկարագրություն      |նկարագրություն   |փոխհատուցման ծավալը       |

|___|____________________|_________________|__________________________|

|1. |ՓՄՁ սուբյեկտներին   |Հայաստանի ՓՄՁ    |Տվյալ միջոցառման          |

|   |աջակցության         |ԶԱԿ-ի            |(ծառայության)             |

|   |ենթակառուցվածքների  |կենտրոնական      |փոխհատուցումը ՀՀ պետական  |

|   |պահպանում և         |գրասենյակի և     |բյուջեի հաշվին կատարվել է |

|   |ամրապնդում          |մարզային         |մասնակիորեն,              |

|   |                    |մասնաճյուղերի    |(մասնավորապես`            |

|   |                    |աշխատակիցներ     |ապահովվել է Հայաստանի     |

|   |                    |                 |ՓՄՁ ԶԱԿ պահպանման         |

|   |                    |                 |ծախսերը),                 |

|   |                    |                 |մասամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ |

|   |                    |                 |եկամուտների, ՓՄՁ          |

|   |                    |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության            |

|   |                    |                 |արդյունքում ստացված       |

|   |                    |                 |եկամուտներից Հայաստանի ՓՄՁ|

|   |                    |                 |ԶԱԿ-ին տրամադրված         |

|   |                    |                 |շահաբաժնի, ինչպես նաև     |

|   |                    |                 |միջազգային ու օտարերկրյա  |

|   |                    |                 |դոնոր կազմակերպությունների|

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|2. |ՓՄՁ սուբյեկտներին   |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |գործարար            |մարզերի սկսնակ   |(ծառայության)             |

|   |ուսուցողական        |ՓՄՁ սուբյեկտներ  |փոխհատուցումը կատարվել    |

|   |աջակցություն        |(սկսնակ          |է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի     |

|   |(կարողությունների   |գործարարներ)     |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |զարգացում)          |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության արդյունքում|

|   |                    |                 |ստացված եկամուտներից      |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին      |

|   |                    |                 |տրամադրված շահաբաժնի,     |

|   |                    |                 |ինչպես նաև  միջազգային    |

|   |                    |                 |ու օտարերկրյա դոնոր       |

|   |                    |                 |կազմակերպությունների      |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|3. |ՓՄՁ սուբյեկտներին   |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |գործարար            |մարզերի սկսնակ և |(ծառայության)             |

|   |տեղեկատվական և      |գործող ՓՄՁ       |փոխհատուցումը կատարվել է  |

|   |խորհրդատվական       |սուբյեկտներ      |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |աջակցություն        |                 |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |                    |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության            |

|   |                    |                 |արդյունքում               |

|   |                    |                 |ստացված եկամուտներից      |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |                    |                 |տրամադրված շահաբաժնի,     |

|   |                    |                 |ինչպես նաև  միջազգային ու |

|   |                    |                 |օտարերկրյա դոնոր          |

|   |                    |                 |կազմակերպությունների      |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|4. |ՓՄՁ սուբյեկտներին   |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |ֆինանսական և        |մարզերի սկսնակ և |(ծառայության)             |

|   |ներդրումային        |գործող ՓՄՁ       |փոխհատուցումը կատարվել է. |

|   |աջակցություն        |սուբյեկտներ      |վարկային                  |

|   |                    |                 |երաշխավորությունների տրամա|

|   |                    |                 |դրման մասով` Հայաստանի ՓՄՁ|

|   |                    |                 |ԶԱԿ-ի միավորված դրամագլխի |

|   |                    |                 |ամորտիզացումների հաշվին,  |

|   |                    |                 |իսկ կապիտալի ֆինանսավորման|

|   |                    |                 |և  ուղղակի վարկավորման    |

|   |                    |                 |մասով` «ՓՄՁ ներդրումներ»  |

|   |                    |                 |ՈՒՎԿ ՓԲԸ-ին ՀՀ պետական    |

|   |                    |                 |բյուջեից տրամադրված       |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|5. |Տեղական տնտեսական   |ՀՀ մարզերի սկսնակ|Տվյալ միջոցառման          |

|   |զարգացում           |և  գործող և  ՓՄՁ |(ծառայության)             |

|   |                    |սուբյեկտներ      |փոխհատուցումը կատարվել է  |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |                    |                 |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |                    |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության            |

|   |                    |                 |արդյունքում ստացված       |

|   |                    |                 |եկամուտներից Հայաստանի    |

|   |                    |                 |ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված     |

|   |                    |                 |շահաբաժնի, ինչպես նաև     |

|   |                    |                 |միջազգային ու             |

|   |                    |                 |օտարերկրյա դոնոր          |

|   |                    |                 |կազմակերպությունների      |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|6. |Ոլորտային           |ՀՀ մարզերի սկսնակ|Տվյալ միջոցառման          |

|   |բիզնեսներին         |և  գործող և  ՓՄՁ |(ծառայության)             |

|   |աջակցություն        |սուբյեկտներ      |փոխհատուցումը կատարվել է  |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |                    |                 |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |                    |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության արդյունքում|

|   |                    |                 |ստացված եկամուտներից      |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին      |

|   |                    |                 |տրամադրված շահաբաժնի,     |

|   |                    |                 |ինչպես նաև  միջազգային    |

|   |                    |                 |ու օտարերկրյա դոնոր       |

|   |                    |                 |կազմակերպությունների      |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|7. |Կանանց              |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |ձեռներեցությանն     |մարզերի սկսնակ և |(ծառայության)             |

|   |աջակցություն        |գործող ՓՄՁ       |փոխհատուցումը կատարվել է  |

|   |                    |սուբյեկտներ      |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |                    |                 |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |                    |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |                    |                 |գործունեության            |

|   |                    |                 |արդյունքում ստացված       |

|   |                    |                 |եկամուտներից Հայաստանի    |

|   |                    |                 |ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված     |

|   |                    |                 |շահաբաժնի, ինչպես նաև     |

|   |                    |                 |միջազգային ու օտարերկրյա  |

|   |                    |                 |դոնոր կազմակերպությունների|

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|8. |Տեղական արտադրանքի  |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |արտահանմանն         |մարզերի սկսնակ և |(ծառայության)             |

|   |աջակցություն և      |գործող ՓՄՁ-ի     |փոխհատուցումը կատարվել է  |

|   |ՓՄՁ սուբյեկտների    |սուբյեկտներ      |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի       |

|   |միջազգային          |                 |եկամուտների, «ՓՄՁ         |

|   |համագործակցության   |                 |ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի   |

|   |ընդլայնման          |                 |գործունեության արդյունքում|

|   |ապահովում           |                 |ստացված եկամուտներից      |

|   |                    |                 |Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին      |

|   |                    |                 |տրամադրված շահաբաժնի,     |

|   |                    |                 |ինչպես նաև  միջազգային ու |

|   |                    |                 |օտարերկրյա դոնոր          |

|   |                    |                 |կազմակերպությունների      |

|   |                    |                 |միջոցների հաշվին:         |

|___|____________________|_________________|__________________________|

|9. |Միջազգային և        |Երևանի  և  ՀՀ    |Տվյալ միջոցառման          |

|   |օտարերկրյա դոնոր    |մարզերի սկսնակ և |(ծառայության)             |

|   |կազմակերպությունների|գործող ՓՄՁ       |փոխհատուցումը կատարվել է  |

|   |հետ ՓՄՁ ոլորտի      |սուբյեկտներ      |միջազգային ու օտարերկրյա  |

|   |զարգացման համատեղ   |                 |դոնոր                     |

|   |(համաֆինանսավորման  |                 |կազմակերպությունների      |

|   |սկզբունքով)         |                 |միջոցների (այդ թվում`     |

|   |ծրագրերի մշակում    |                 |համաֆինանսավորման         |

|   |և  իրականացում      |                 |տարբերակով) հաշվին`       |

|   |                    |                 |վերջիններիս հետ           |

|   |                    |                 |համագործակցության         |

|   |                    |                 |շրջանակներ.               |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

ՓՄՁ-ի ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության ծրագրերի (գործարար ծրագրերի ու նախաձեռնությունների) արդյունավետ և նպատակային իրականացմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ի ոլորտի զարգացմանը նպատակաուղղված համապատասխան ենթակառուցվածքների պահպանմամբ և ամրապնդմամբ:

ՓՄՁ-ի պետական աջակցության 2014 և 2015 թվականների ծրագրերի իրականացումն ապահովվել է ինչպես ՀՀ 2014 և 2015 թվականների պետական բյուջեների, այնպես էլ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ձևավորված դրամագլխի ու այլ եկամուտների, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում ստացված եկամուտներից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրված շահաբաժնի և միջազգային ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

Ընդհանուր առմամբ 2002-2015 թթ. ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 3.504.3 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել շուրջ 96000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

Վերջին երկու տարիների (2014-2015 թթ.) ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումները ինչպես ֆիզիկական (ոչ ֆինանսական), այնպես էլ ֆինանսական ցուցանիշների կտրվածքով զգալիորեն տարբերվում են նախորդ տարիների, մասնավորապես 2008-2013 թթ. ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումներից, որը հիմնականում պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությամբ ՀՀ ֆինանսական և տնտեսական զարգացումների, այդ թվում նաև ՓՄՁ-ի ոլորտի զարգացման միտումների վրա.

- ՀՀ 2014-2015 թթ. պետական բյուջեներից ֆինանսական հատկացումները կազմել են 304,3 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 31931 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին;

- ՀՀ 2008-2013 թթ. պետական բյուջեներից ֆինանսական հատկացումները կազմել են 1,624.6 մլն դրամ, որի հաշվին ֆինանսական և տեխնիկական աջակցության ուղղություններով աջակցություն է ցուցաբերվել 42000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտներին:

 

Հիմնական խնդիրները

ՓՄՁ-ի ոլորտի հիմնախնդիրներն են.

- ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության խթանման համապատասխան ենթակառուցվածքների և մեխանիզմների թուլություն,

- ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից ֆինանսական (վարկային) միջոցների ձեռքբերման հետ կապված դժվարություններ` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում հատկապես արտադրության ոլորտում (մասնավորապես արտադրության գիտատար ճյուղերում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար),

- սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն սկսելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակաս,

- գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարություններ,

- ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման, վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման հնարավորությունների պակաս:

 

16.1.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

Նպատակները

 

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներն են`

1) պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով երկրում ՓՄՁ-ի զարգացման խթանումը.

2) ՓՄՁ-ի զարգացման ճանապարհով երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը նպաստելը.

3) ՓՄՁ-ի զարգացման միջոցով երկրի տնտեսության բազմազանեցմանը նպաստելը և զբաղվածության ու ինքնազբաղվածության մակարդակի բարձրացման ապահովումը.

4) ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցությանը նպատակաուղղված շրջանակների բազմազանեցումը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվելիք պետական աջակցության նպատակայնության ու հասցեականության ապահովումը:

 

Գերակայությունները

ՓՄՁ-ի ոլորտի միջնաժամկետ կտրվածքով (2017-2019 թթ.) գերակայություններն են.

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                |Հիմնավորում` համապատասխան      |

|__|__________________________________|հղումներով կառավարության       |

|  |2017 թ.   |2018 թ.    |2019 թ.    |տնտեսական և  քաղաքական         |

|  |          |           |           |ծրագրերին                      |

|__|__________________________________|_______________________________|

|1 |ՓՄՁ-ի պետական ուղղակի աջակցության |Հայաստանի Հանրապետության       |

|  |գործիքների միջոցով երկրում ՓՄՁ-ի  |2014-2015 թվականների           |

|  |զարգացման խթանում` նպաստելով      |հեռանկարային զարգացման         |

|  |երկրի, հատկապես նրա հեռավոր և     |ռազմավարական ծրագիր (ՀՀ        |

|  |սահմանամերձ բնակավայրերի տնտեսական|կառավարության 2014 թվականի     |

|  |զարգացմանը և                      |մարտի 27-ի N 442-Ն որոշման     |

|  |անհամամասնությունների             |հավելված), ՀՀ կառավարության    |

|  |հաղթահարմանը, տնտեսության         |2014 թվականի մայիսի 19-ի       |

|  |բազմազանեցմանը և  ապահովելով      |N 511-Ա որոշմամբ հավանության   |

|  |բնակչության զբաղվածության ու      |արժանացած ՀՀ կառավարության     |

|  |ինքնազբաղվածության                |ծրագիր, ՀՀ կառավարության       |

|  |մակարդակի բարձրացումը, ինչպես նաև |համապատասխան որոշումներով      |

|  |ՓՄՁ-ի սուբյեկտների պետական        |հաստատվող պետական աջակցություն |

|  |աջակցությանը նպատակաուղղված       |ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի             |

|  |շրջանակների բազմազանեցումը (ՓՄՁ-ի |կանոնադրական հիմնախնդիրների    |

|  |սուբյեկտներին ցուցաբերվելիք       |իրականացմանը» 2017 թվականի,    |

|  |պետական աջակցության               |2018 թվականի և  2019 թվականի   |

|  |նպատակայնության ու հասցեականության|ծրագրեր:                       |

|  |ապահովում)                        |                               |

._____________________________________________________________________.

 

16.1.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային

ծրագրերը (պարտավորությունները)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում ՓՄՁ-ի ոլորտում ծախսային ծրագրերի (պարտավորությունների) իրականացումը մեծապես կնպաստի ՓՄՁ-ի ոլորտի գերակայությունների և ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ու պետական աջակցության ծրագրային նպատակների և գերակայությունների իրականացմանը:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվում է յուրաքանչյուր տարի հատկացնել 152.6-ական մլն դրամ, որը կուղղվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությանը:

 

16.2 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.2.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, իրականացնում է հետևյալ ծառայությունները`

- ընդունում և գործողության մեջ է դնում ազգային ստանդարտները,

- ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը ազգային ստանդարտների կարգավիճակով` ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան,

- կազմակերպում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների փորձաքննություն,

- ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման միջազգային կազմակերպություններում,

- մասնակցում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին,

- ստեղծում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և համակարգում դրանց գործունեությունը,

- ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը,

- իրականացնում է ազգային, միջազգային, տարածաշրջանային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների և ուղեցույցների, դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը) և պատասխանատվություն է կրում դրանց պահպանման համար:

Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությանը ամրագրված ծառայությունները ֆինանսավորվում են «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն և Հայաստանի Հանրապետության ամենամյա բյուջեի մասին ՀՀ օրենքի 04 բաժնի, 01 խմբի, 01 դասի 03. Ստանդարտների մշակման ծառայություններ, որով ծառայությունները խմբավորվում են`

1. Ազգային ստանդարտների մշակում,

2. Ստանդարտացման միջազգային (ISO, IEC, ITU), եվրոպական (CEN) և միջպետական (ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ) ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում,

3. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական սպասարկում:

Նշված ծառայությունների գծով շահառուներ են հանդիսանում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում արտադրանքների արտադրությամբ, աշխատանքների կատարմամբ և ծառայությունների մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, հասարակական կազմակերպությունները, գիտահետազոտական կազմակերպությունները, սպառողները, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական անձինք (այսուհետ` ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմեր):

 

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|N  |Ծառայությունների     |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի      |

|   |շրջանակի             |նկարագրություն       |կողմից ծառայության   |

|   |նկարագրություն       |                     |փոխհատուցման ծավալը  |

|___|_____________________|_____________________|_____________________|

|1. |Ազգային ստանդարտների |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ        |

|   |մշակում              |շահագրգիռ կողմեր     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|2. |Ստանդարտացման        |Ստանդարտացման ոլորտի |Ամբողջությամբ        |

|   |միջազգային, եվրոպական|շահագրգիռ կողմեր     |                     |

|   |և  միջպետական        |                     |                     |

|   |կազմակերպությունների |                     |                     |

|   |հետ                  |                     |                     |

|   |համագործակցություն և |                     |                     |

|   |աշխատանքների         |                     |                     |

|   |կազմակերպում         |                     |                     |

|___|_____________________|_____________________|_____________________|

|...|Ստանդարտացման ազգային|Ստանդարտացման        |Ամբողջությամբ        |

|   |ֆոնդի վարման և       |ոլորտի շահագրգիռ     |                     |

|   |տեղեկատվական         |կողմեր               |                     |

|   |սպասարկման           |                     |                     |

|   |աշխատանքների         |                     |                     |

|   |կազմակերպում:        |                     |                     |

|   |Էլեկտրոնային թվային  |                     |                     |

|   |տեղեկատվական որոնման |                     |                     |

|   |ավտոմատացված         |                     |                     |

|   |համակարգի            |                     |                     |

|   |(ստանդարտների        |                     |                     |

|   |էլեկտրոնային կատալոգ)|                     |                     |

|   |և  ստանդարտացման     |                     |                     |

|   |նորմատիվ փաստաթղթերի |                     |                     |

|   |էլեկտրոնային         |                     |                     |

|   |գրադարանի հիմնում,   |                     |                     |

|   |ինչպես նաև           |                     |                     |

|   |ստանդարտների առցանց  |                     |                     |

|   |էլեկտրոնային վաճառքի |                     |                     |

|   |մեխանիզմների ներդնում|                     |                     |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

2013 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտի պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14284.4 հազ. դրամ:

2014 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտի պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14059.6 հազ. դրամ:

2015 թվականին Ստանդարտների ազգային ինստիտուտի պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14300.0 հազ. դրամ:

Ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը 2012 թվականին կազմել է 6831.8 հազ. դրամ, 2013 թվականին` 9509.4 հազ. դրամ, 2014 թվականին` 8560.4 հազ. դրամ, 2015 թվականին` 8800.8 հազ. դրամ: 2015 թ. մշակվել է 56 ազգային ստանդարտ, ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են մոտ 10000 այցելուներ և 30 բաժանորդ կազմակերպություններ:

Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորումը 2012 թվականին կազմել է 3515.0 հազ. դրամ, 2013 թվականին` 2444.6 հազ. դրամ, 2014 թվականին` 1887.1 հազ. դրամ, 2015 թվականին` 2062.4 հազ. դրամ:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների ֆինանսավորումը 2012 թվականին կազմել է 3499.0 հազ. դրամ, 2013 թվականին` 2330.4 հազ. դրամ, 2014 թվականին` 3612.1 հազ. դրամ, իսկ 2015 թվականին` 3436.8 հազ. դրամ:

2012-2015 թթ. գնման ենթակա սարքավորումների և նյութերի ֆինանսավորում չի տրամադրվել:

 

Հիմնական խնդիրները

Ոլորտում հիմնական խնդիրը շարունակում է մնալ ազգային ստանդարտների մշակման հարցը տնտեսության գերակայող ճյուղերում` ռազմաարդյունաբերություն, շինարարություն, էներգախնայողություն և էներգաարդյունավետություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և կապի միջոցներ, համապատասխանության գնահատում, սննդաարդյունաբերություն, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, առողջապահություն և այլն: Այս խնդրի գծով կատարված է զգալի աշխատանք, մասնավորապես տնտեսության ճյուղերի համար ՀՀ ազգային ստանդարտների գործող ֆոնդում առկա են շուրջ վեց հազար ազգային ստանդարտներ, որոնք հիմնականում ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունված միջազգային և տարածաշրջանային (եվրոպական և միջպետական) ստանդարտներ են:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված նախատեսվում է շուրջ 1200 միջպետական ստանդարտների ներդրման աշխատանքների իրականացում, որոնց կամավոր սկզբունքով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

 

16.2.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

Նպատակները

 

Ազգային ստանդարտների մշակման ծրագրի նպատակն է աջակցել հայրենական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը, հայրենական արտադրողներին հնարավորություն տալ ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները, արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք, ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և կիրառել միջազգային լավագույն փորձը` տարաբնույթ տնտեսական զարգացումը խթանող խնդիրների հանգուցալուծման համար:

Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցության և աշխատանքների կազմակերպման ծրագրի նպատակն է հայրենական արտադրողների շահերի պաշտպանումը միջազգային և տարածաշրջանային շուկաներում և արտադրանքի մրցունակության բարձրացումը:

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագրի նպատակն է ունենալ միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ և պատշաճ և հավաստի տեղեկատվություն տրամադրել ձեռներեցներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական կառավարման մարմիններին գործող ստանդարտների վերաբերյալ:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում