Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (24 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(24-րդ մաս)

 

Գերակայությունները.

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                |Հիմնավորում` համապատասխան      |

|  |                                  |հղումներով կառավարության       |

|__|__________________________________|տնտեսական և                    |

|  |2017      |2018       |2019       |քաղաքական ծրագրերին            |

|__|__________________________________|_______________________________|

|1 |Ազգային ստանդարտների մշակում      |«Ստանդարտացման մասին» ՀՀ       |

|  |                                  |օրենքի 19-րդ հոդվածի I կետ:    |

|  |                                  |                               |

|  |                                  |ՀՀ ստանդարտացման ամենամյա      |

|  |                                  |ծրագիր:                        |

|  |                                  |                               |

|  |                                  |Առևտրի  Համաշխարհային          |

|  |                                  |կազմակերպության «Առևտրում      |

|  |                                  |տեխնիկական խոչընդոտների մասին» |

|  |                                  |համաձայնագրի պահանջներ:        |

|__|__________________________________|_______________________________|

|2 |Ստանդարտացման միջազգային,         |                               |

|  |եվրոպական և  միջպետական           |                               |

|  |կազմակերպությունների հետ          |                               |

|  |համագործակցություն և              |                               |

|  |աշխատանքների կազմակերպում         |                               |

|__|__________________________________|_______________________________|

|3 |Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի|                               |

|  |ազգային ֆոնդի վարում և            |                               |

|  |տեղեկատվական սպասարկում           |                               |

._____________________________________________________________________.

 

16.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ոլորտի ծախսային ծրագրերն են`

1) «Ազգային ստանդարտների մշակում»,

2) «Միջպետական և եվրոպական ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում»,

3) «Ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում»:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 14.3-ական մլն դրամ:

 

16.3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.3.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

ՀՀ կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել և մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը: ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը:

2001 թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թ.` Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ 2010 թ.` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: ՀՀ Նախագահի 2001 թ. հուլիսի 20-ի N ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետ` ՏՏԶԱԽ), որի նախագահը ՀՀ վարչապետն է: ՏՏԶԱԽ-ը, հանդիսանալով կապող օղակ ՀՀ կառավարության և ՏՏ բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անց է կացնում էլեկտրոնային հասարակության կայացմանն ու ՏՏ արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ:

ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում, հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: 2001 թ.-ից գործում է «Վիասֆերտեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ընդունվել են ոլորտին առնչվող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես, 2004 թ.-ի դեկտեմբերի 14-ի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» NՀՕ-40 և 2005 թ-ի հուլիսի 8-ի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» N ՀՕ-176 ՀՀ օրենքները:

Վերջին տասնամյակում կնքվել են փոխըմբռնման հուշագրեր այնպիսի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «ԱյԲիԷմը», «Օրակլը», «ՋիԷֆԱյը» և այլն:

2013 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում Հայաստանում հիմնվել է առաջին վենչուրային ֆոնդը, որն ուղղված է նորարարական գաղափարների գեներացմանն ու սկսնակ ընկերությունների (start-ups) ձևավորմանը: 2014 թ. Ֆոնդի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից «ՈՒայ Քասթր» (WiCastr) և «Սոլոլըրն» (SoloLearn) ընկերությունների հետ ստորագրվեցին առաջին երկու պայմանագրերը: Վերոնշյալ վարկային ծրագրի շրջանակում 2013 թ. Իրականացվել է նաև ՀՀ-ում առաջին հավաստագրման կենտրոնի գործարկումը:

2014 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենքը, որով ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին կտրամադրվեն հարկային արտոնություններ, մասնավորապես շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում: Արդյունքում, ակնկալվում է ոլորտի նոր ընկերությունների ձևավորում և աշխատատեղերի ստեղծում:

Միևնույն ժամանակ, 2014 թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումը, որի համաձայն ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից:

ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծման (օրենսդրորեն էլ. առևտրի սահմանման) և նախադրյալների ապահովման ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի ոլորտի կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

 

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|N  |Ծառայությունների    |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի       |

|   |շրջանակի            |նկարագրություն       |կողմից ծառայության    |

|   |նկարագրություն      |                     |փոխհատուցման ծավալը   |

|   |                    |                     |                      |

|___|____________________|_____________________|______________________|

|1. |Տեղեկատվական և      |Հայաստանի            |Ամբողջությամբ         |

|   |հեռահաղորդակցային   |Հանրապետություն      |                      |

|   |տեխնոլոգիաների      |                     |                      |

|   |ներդնում            |                     |                      |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

Ոլորտն այսօր ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ներդրումների համար:

2015 թ. ՏՏ ոլորտի հետազոտության արդյունքներով ոլորտում գրանցվել է 21% աճ: 2014 թ. համեմատ 2015 թ. ավելացել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների և զբաղվածների թվաքանակը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը, մասնավորապես, 2015 թ. ոլորտի ընկերությունների թվաքանակը 2014 թ. 396-ի փոխարեն կազմել է 450, ոլորտում ներգրավված մասնագետների թվաքանակը 2014 թ. 11560-ի փոխարեն կազմել է 13000 /սպասարկող անձնակազմի հետ միասին` ավելի քան 15000/, ոլորտի շրջանառությունը 2014 թ. 474.9 մլն ԱՄՆ դոլարի փոխարեն կազմել է 559 մլն ԱՄՆ դոլար:

Էլեկտրոնային կառավարման համակարգերի առավելագույն կիրառումը խթանելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պորտալը, որի նպատակն է մեկտեղել Հայաստանի Հանրապետության պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների շտեմարանները և հարմարավետ միջավայր ստեղծել դրանց օգտագործման համար:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի համաձայն` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 24 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության ձևավորմանը և ձեռնարկությունների նորարարությանը` ամրապնդելով դրանց հիմքում ընկած ենթակառուցվածքները և նպաստավոր միջավայրը: Համաձայնագրի շրջանակում իրականացվում են այնպիսի լայնածավալ ծրագրեր, ինչպիսիք են` Վենչուրային կապիտալի/ սկսնակ ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի ստեղծման, ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում վաճառքի գրասենյակի հիմնման, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման, «Թվային քաղաքացի», ՏՏ-ի արտադրողականության բարձրացմանը, կադրերի կատարելագործմանը, վաճառքի ծավալների և օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանն ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացման տարբեր ծրագրեր: Վարկային ծրագիրն ավարտվելու է 2016թ. հունիսի 30-ին:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը:

2014թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 80 մլն ՀՀ դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

- Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

Միջոցառման շրջանակում հարցումներ են իրականացվել ոլորտում գործող մոտ 200 ընկերությունների շրջանում, կատարվել է տվյալների վերլուծություն և պատրաստվել է ՏՀՏ ոլորտի 2014թ. հաշվետվությունը:

- «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա) 2014թ. հոկտեմբերի 3-5-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ «ԴիջիԹեք Էքսպո 2014» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան 130 կազմակերպություններ: Ցուցահանդեսն ունեցավ շուրջ 30000 այցելու:

բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.

2014 թ. դեկտեմբերին կայացավ վենչուրային համաժողով, որը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի արդյունքում տեղեկատվական, հաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գյուղատնտեսություն, մաքուր տեխնոլոգիաների ոլորտների 65 ծրագրերից ընտրված 15 ներդրումային ծրագրերին: Գնահատման արդյունքում նշված ծրագրերից հաղթող ճանաչվեցին 5 ծրագրեր, որոնք արժանացան դրամական մրցանակների:

գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2014 թ. կազմակերպվել են «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումներ, որոնք նպաստել են ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: Միջոցառման շրջանակում 2014 թ. տեղի է ունեցել նաև Բիզնես ինովացիոն ֆորումը, որը կարևոր հարթակ հանդիսացավ Հայաստանում ինովացիոն զարգացման մարտահրավերների, տեխնոլոգիական ոլորտում կրթության և աշխատուժի, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրների բացահայտման և դրանց հաղթահարման ուղիների քննարկման համար:

դ) «Դիջիթեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2014 թ. հունիսի 20-21-ը տեղի ունեցավ «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա «Դիջիթեք» բիզնես ֆորումը, որին մասնակցեցին և իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին 64 կազմակերպություններ: Ֆորումն ունեցավ ավելի քան 3000 այցելու:

ե) «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2014 թ. Նյու Յորքում կայացել է «ԱրմԹեք 2014» համաժողովը: Համաժողովի ընթացքում ՀՀ կառավարության անունից ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվեց հետագա համագործակցությանն ուղղված փոխըմբռնման հուշագիր: Համաժողովի շրջանակում «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը պայմանագրեր ստորագրեց 2 ընկերությունների հետ:

- «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

ա) «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում կազմակերպվել են 26 երկարաժամկետ դասընթացներ, որոնց մասնակցել են 530 մասնակից: 2014 թ. ՄԻԿ-ը կազմակերպել է իր 7-րդ պրակտիկայի ծրագիրը մասնավոր ընկերությունների հետ համատեղ` հավաքագրելով 34 երիտասարդ մասնագետ/ուսանող: ՄԻԿ-ի կողմից շարունակվել է նաև աքսելերացիոն ծրագրերի իրականացումը:

բ) «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2014 թ. ընթացքում կենտրոնում իրականացվել են 58 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ: Մասնակիցների ընդհանուր թիվը` շուրջ 586: Կազմակերպվել են նաև 20 սեմինարներ, մասնակիցների թիվը` 350:

գ) «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում շարունակվել են աշխատանքները «Ինթել» ընկերության հետ ստորագրված հուշագրում ամրագրված դրույթների իրականացման ուղղությամբ: «Սիսկո» ընկերության հետ համագործակցության շրջանակում Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի տարածքում կազմակերպվել են CISCO տեխնոլոգիաների դասընթացներ: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հետ համատեղ իրականացվող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի (ANEL) ծրագրի շրջանակում 4000 ուսանողներ մասնակցել են ANEL-ի կողմից կազմակերպված դասընթացներին, նախաձեռնվել են 55 հետազոտական ծրագրեր: «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացվող Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք թեմատիկ դասընթացներ, որոնց մասնակցել են ավելի քան 90 երիտասարդ մասնագետներ և ուսանողներ: Իրականացվել են Հայաստանում «IBM»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի տարածքի ինժեներական և ներքին ցանցերի նախագծման աշխատանքները:

2015 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացվել էր 91460 հազ. ՀՀ դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

- Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

Միջոցառման շրջանակում հարցումներ են իրականացվել ոլորտում գործող մոտ 200 ընկերությունների շրջանում, կատարվել է տվյալների վերլուծություն և պատրաստվել է ՏՀՏ ոլորտի 2015 թ. ամփոփ հաշվետվությունը: Հետազոտության արդյունքների համաձայն` ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ /նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 14%/, ոլորտում ներգրավված է մոտ 13000 մասնագետ, սպասարկող անձնակազմի հետ միասին` ավելի քան 15000, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, ոլորտի շրջանառության աճը կազմել է ավելի քան 17%:

- «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

ա) 2015 թ. հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցավ միջազգային ամենամյա «Դիջիթեք Էքսպո 2015» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցեցին տեղական և արտասահմանյան շուրջ 170 ընկերություններ: Այս տարի ցուցահանդեսն ունեցավ ավելի քան 45000 այցելու:

բ) «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառում.

2015 թ. հունիսին հայտարարվել է «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթը հետևյալ ուղղություններով` գյուղատնտեսություն, մաքուր տեխնոլոգիաներ և ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ: Ընդհանուր առմամբ, ստացվել է 90 հայտ, որոնք ուսումնասիրվել են ամերիկյան և տեղական փորձագետների կողմից, և լավագույն 26 ծրագրերն անցել են եզրափակիչ փուլ: 2015 թ. հոկտեմբերին Երևանում կայացած «ԱրմԹեք 2015» համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև վենչուրային համաժողով, որի արդյունքում վերոնշյալ մրցույթի 26 ծրագրերից հաղթող ճանաչվեցին 5 ծրագրեր` արժանանալով դրամական մրցանակների:

գ) «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում 2015 թ. կազմակերպվել են «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպում-քննարկումներ, որոնք նպաստել են ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: Միջոցառման շրջանակում 2015 թ. տեղի է ունեցել նաև Բիզնես ինովացիոն ֆորումը, որը կարևոր հարթակ հանդիսացավ Հայաստանում ինովացիոն զարգացման մարտահրավերների, տեխնոլոգիական ոլորտում կրթության և աշխատուժի, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռներեցության հիմնախնդիրների բացահայտման և դրանց հաղթահարման ուղիների քննարկման համար:

դ) «Դիջիթեք բիզնես ֆորում» միջոցառման շրջանակում 2015 թ. հունիսի 19-ին և 20-ին իրենց տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին ավելի քան 40 ընկերություններ: Ֆորումի շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Դիջիբիզնես» մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր ոչ տեխնոլոգիական ոլորտներում գործող հայկական ընկերությունների շրջանում խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:

ե) «ԱրմԹեք 2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում» միջոցառման շրջանակում 2015 թ. հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած «ԱրմԹեք 2015» գլոբալ համաժողովին մասնակցել են տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների, պետական և միջազգային կառույցների, վերազգային հայտնի ընկերությունների, համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների, սկսնակ ընկերությունների շուրջ 350 ներկայացուցիչներ: «Արմթեք 2015»-ը նշանավորվեց այն փաստով, որ առաջին անգամ` հոկտեմբերի 14-ին, «ԱրմԹեք»-ի հատուկ նիստ անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որին մասնակցեցին շուրջ 150 մասնակիցներ:

«Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

ա) «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ծրագրի իրականացում» միջոցառման շրջանակում կազմակերպվել են 47 երկարաժամկետ դասընթացներ, որոնց մասնակցել են 623 մասնակից: Կենտրոնը «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ի հետ համատեղ 2015 թ. հունիսի վերջին անվճար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել Հայաստանում գործող բանկերի շուրջ 40 ՏՏ մասնագետների համար: ՄԻԿ-ը կազմակերպել է նաև մասնավոր ընկերությունների հետ համատեղ պրակտիկայի ծրագիր: ՄԻԿ-ի կողմից շարունակվում է նաև աքսելերացիոն ծրագրերի իրականացումը:

բ) «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2015 թ. ընթացքում կենտրոնում իրականացվել են 59 կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ ու 18 սեմինարներ: Մասնակիցների ընդհանուր թիվը` շուրջ 1072: ՈՒսումնական գործունեության հետ մեկտեղ` կենտրոնն իրականացնում է նաև արդի գիտահետազոտական աշխատանքներ «ՊԱՐԱՄ» գերհամակարգչով:

գ) «Վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ համատեղ իրականացվող Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի (ANEL) ծրագրի շրջանակում 3500 ուսանողներ մասնակցել են ANEL-ի կողմից կազմակերպված դասընթացներին, մշակվել է պրակտիկայի ծրագիր ANEL-ում ուսանողների համար և պրակտիկա են անցել 450 ուսանողներ, նախաձեռնվել են 20 հետազոտական ծրագրեր, ինչպես նաև ծառայություններ են ստացել 16 տարբեր ընկերություններ/թիմեր: «Նոկիա»-ի հետ համատեղ իրականացվող Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագրի շրջանակում կազմակերպվել են մի շարք թեմատիկ դասընթացներ ու սեմինարներ, որոնց մասնակցել են ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ և ուսանողներ: 2015 թ. մայիսին ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր` ոլորտում նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով: 2015 թ. հաջողությամբ գործում է Հայաստանում «IBM»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: Վերջինիս կողմից կազմակերպվել են տարբեր սեմինարներ և միջոցառումներ, որոնց շրջանակում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին և թիմերին «IBM»-ի կողմից տրամադրվել է մենթորություն` բիզնեսի զարգացման համար: Կենտրոնի կողմից, ընդհանուր առմամբ, տրամադրվել է բիզնես խորհրդատվություն 30 սթարթափ/սկսնակ թիմերի, կազմակերպվել են 40 դասընթացներ և սեմինարներ, որոնց մասնակցել են ավելի քան 600 մասնակիցներ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում» միջոցառման շրջանակում ՏՏԶԱԽ-ի քարտուղարության կողմից կազմակերպել է մեկ նիստ: Ձևավորվել են խորհրդի և ՏՏ ռազմավարության հայեցակարգից բխող աշխատանքային խմբեր` 5 հիմնական ուղղություններով: Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է աշխատանքային խմբերի 8 հանդիպում: ՏՏԶԱԽ քարտուղարության կողմից մշակվել և գործունեության մեջ է դրվել http://itdsc.am/ կայքը, որը կծառայի որպես էլեկտրոնային կառավարման գործիք` խորհրդի գործունեությունը կանոնակարգելու համար

 

Հիմնական խնդիրները

ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ: Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտում մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական մասնագետների ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի ապահովման, նոր վերազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումների ներգրավման, ՏՏ ոլորտի զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման հետ կապված խնդիրները, ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և միջազգային շուկայում կայուն դիրքավորման բարդությունները, արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի մրցունակության պահպանման հետ կապված խնդիրները, ժամանակակից ենթակառուցվածքների անբավարարությունը:

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2017 թ. ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար:

 

16.3.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

Նպատակները

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և պետական աջակցման հիմնական նպատակներն են.

- Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահեն արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը,

- Մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը,

- Համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող «Հայկական ՏՏ ապրանքային նշան»-ի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը,

- Հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը,

- Ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 20% չափով),

- Որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 12% չափով):

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն                |Հիմնավորում` համապատասխան      |

|  |                                  |հղումներով կառավարության       |

|  |__________________________________|տնտեսական և  քաղաքական         |

|  |2017      |2018      |2019        |ծրագրերին                      |

|__|__________________________________|_______________________________|

|1 |Ոլորտի կարողությունների և         |«ՀՀ 2016 թվականի պետական       |

|  |նվաճումների խթանում               |բյուջեի մասին» ՀՀ օրենքը,      |

|  |                                  |«Տեղեկատվական տեխնոլոգիաների   |

|  |                                  |ոլորտի պետական աջակցության     |

|  |                                  |մասին» ՀՀ օրենքը, ՀՀ           |

|  |                                  |կառավարության 2014 թվականի     |

|  |                                  |մայիսի 19-ի «Հայաստանի         |

|  |                                  |Հանրապետության կառավարության   |

|  |                                  |ծրագրի մասին» N 511-Ա որոշումը,|

|  |                                  |ՀՀ կառավարության 2015 թվականի  |

|  |                                  |հունվարի 15-ի N 111-Ն որոշումը,|

|  |                                  |ՀՀ կառավարության 28.08.2008 թ. |

|  |                                  |«Տեղեկատվական տեխնոլոգիաների   |

|  |                                  |ոլորտի զարգացման հայեցակարգին  |

|  |                                  |հավանություն տալու մասին» N 35 |

|  |                                  |արձանագրային որոշումը          |

|__|__________________________________|_______________________________|

|2 |Ոլորտի հնարավորությունների        |                               |

|  |ներկայացում Հայաստանում և         |                               |

|  |արտերկրում, հասարակական իրազեկում |                               |

|__|__________________________________|_______________________________|

|3 |Ոլորտում ներդրումների և           |                               |

|  |արտահանումների խթանում            |                               |

|__|__________________________________|_______________________________|

|4 |ՏՏ ոլորտի մասնագետների որակական   |                               |

|  |մակարդակի և  մրցունակության       |                               |

|  |բարձրացում                        |                               |

|__|__________________________________|_______________________________|

|5 |Ոլորտի զարգացումը խթանող          |                               |

|  |ենթակառուցվածքների ձևավորում      |                               |

|__|__________________________________|_______________________________|

|6 |ՏՏ ոլորտի արտադրողականության աճ   |                               |

|  |և  տեղեկատվական հասարակության     |                               |

|  |կայացում                          |                               |

._____________________________________________________________________.

 

16.3.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների ծրագրով հատկացվել է գումար` 98660 հազ. դրամի չափով:

2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվող հետևյալ ծրագրերը կհանդիսանան ՀՀ 2016 թ. պետական բյուջեով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ծրագրով» նախատեսված ֆինանսավորման շարունակությունը և մեծապես կնպաստեն ՏՏ ոլորտի գերակայությունների և ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագրային նպատակների իրականացմանը: Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի նախատեսվել է հատկացնել 98.7-ական մլն դրամ:

 

16.4 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.4.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը.

 

ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողության իրականացումը նպաստում է «Համապատասխանության գնահատման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրառմանը, ապահովվելով ՀՀ-ում արտադրվող, ներմուծվող և իրացվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և չափագիտական կանոններին ու նորմերին:

Միաժամանակ վերոհիշյալ աշխատանքներն ապահովվում են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետական գույքի, ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) անվտանգությունը, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից ու սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից պաշտպանությունը:

Իրականացվող աշխատանքներն ապահովում են նաև պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|N  |Ծառայությունների    |Շահառուների շրջանակի  |Պետական հատվածի      |

|   |շրջանակի            |նկարագրություն        |կողմից ծառայության   |

|   |նկարագրություն      |                      |փոխհատուցման ծավալը  |

|___|____________________|______________________|_____________________|

|1. |ՀՀ տարածքում        |ՀՀ տարածքում          |Ամբողջությամբ        |

|   |տեխնիկական          |արտադրանք արտադրող,   |                     |

|   |կանոնակարգերի       |ներմուծող, իրացնող    |                     |

|   |պահանջների և        |և  ծառայություն       |                     |

|   |չափագիտական         |մատուցող              |                     |

|   |կանոնների ու նորմերի|տնտեսավարող           |                     |

|   |պահպանման նկատմամբ  |սուբյեկտները,         |                     |

|   |պետական             |ինչպես նաև  բոլոր     |                     |

|   |վերահսկողության     |սպառողները            |                     |

|   |իրականացման         |                      |                     |

|   |շրջանակում          |                      |                     |

|   |փորձանմուշների      |                      |                     |

|   |ձեռքբերում և        |                      |                     |

|   |համապատասխան        |                      |                     |

|   |հավատարմագրված      |                      |                     |

|   |փորձարկման          |                      |                     |

|   |լաբորատորիաներում   |                      |                     |

|   |փորձարկումների      |                      |                     |

|   |իրականացում         |                      |                     |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

Նշված ծրագրի միջոցառումների կատարման ուղղությամբ իրականացվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական չափագիտական վերահսկողություն: Բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության 28.03.2013 թ. N 370-Ն որոշմամբ հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

Ստուգումներ իրականացնելիս առաջնային նշանակություն է տրվել լայն սպառման ապրանքների, ինչպես նաև դիզելային վառելիքի, բենզինի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության, չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությանը: Վերահսկողությունը իրականացվել է նշված արտադրատեսակների արտադրման և իրացման փուլերում համապատասխանաբար արտադրող, ներմուծող և իրացնող տնտեսավարող սուբյեկտներում:

2013 թվականի ընթացքում տեսչության կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 353 տնտեսավարող սուբյեկտներում, 190-ում հայտնաբերվել են 238 խախտումներ, 1 տնտեսավարող սուբյեկտի ղեկավար խոչընդոտել է ստուգման իրականացմանը:

Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 13 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու մասին, խախտումներ թույլ տված 238 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 27070000 դրամի չափով:

2014 թվականի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կողմից 08.01.2014 թ. N 2-Ա հաստատված Շուկայի վերահսկողության պետական տեսչության 2014 թ. ստուգումների ծրագրով և ՀՀ Վարչապետի գրավոր թույլտվությամբ Տեսչության կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման պետական վերահսկողություն է իրականացվել 283 տնտեսավարող սուբյեկտներում, 157-ում հայտնաբերվել են 195 խախտումներ, 2 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներ խոչընդոտել են ստուգման իրականացմանը:

Պետական վերահսկողության արդյունքների հիման վրա 2 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու մասին, խախտումներ թույլ տված 197 պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 84800000 դրամի չափով:

 

Հիմնական խնդիրները

Ծրագրի հիմնախնդիրներն են.

- Ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը:

- Տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը:

- Պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների ու նորմերի պահպանումը, խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

- թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման պայմանների պահպանման ոլորտներում խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

16.4.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

Նպատակները

 

Ծրագրի իրականացման նպատակն է ՀՀ-ում արտադրանք արտադրող, ներմուծող, իրացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի և մատուցվող ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ապահովումը` պետական վերահսկողություն իրականացման միջոցով:

 

Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|Գերակա ուղղություն            |Հիմնավորում` համապատասխան հղումներով  |

|______________________________|կառավարության տնտեսական և  քաղաքական  |

|2017    |2018     |2019       |ծրագրերին                             |

|______________________________|______________________________________|

|1 Արտադրանքի և                |«Տեխնիկական կանոնակարգման մասին»,     |

|ծառայությունների անվտանգության|«Ստանդարտացման մասին», «Թանկարժեք     |

|ապահովում, պետության և        |մետաղների մասին», «Չափումների         |

|սպառողների շահերի             |միասնականության ապահովման մասին»,     |

|պաշտպանություն:               |«Սպառողների իրավունքների պաշտպանության|

|                              |մասին», «Հայաստանի Հանրապետությունում |

|                              |ստուգումների կազմակերպման և  անցկացման|

|                              |մասին» ՀՀ օրենքներով և  ՀՀ վարչական   |

|                              |իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով|

|                              |և  այլ իրավական ակտերով:              |

._____________________________________________________________________.

 

16.4.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ՄԺԾԾ ժամանակահատվածում նախատեսվել է յուրաքանչյուր տարի 30.0-ական մլն դրամ: Նշված գումարը կուղղվի «Փորձանմուշների ձեռքբերման ծախսեր»-ի, «Փորձանմուշների փորձարկման ծախսեր»-ի և «Տեսչության աշխատանքների թափանցիկություն /ծառայությունների լուսաբանում և հանրային իրազեկում/» միջոցառումների իրականացմանը:

 

16.5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16.5.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

 

I. Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիր

Սույն ծրագիրը մշակվել է ապահովելու երկարաժամկետ հեռանկարում նպաստելու տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` կազմակերպությունների, արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտների և բիզնես միջավայրի արդիականացման և միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման: Միջոցառումներն ուղղված են տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը, արտահանման ներուժի բացահայտմանը, արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, համապատասխան ենթակառույցների ձևավորմանը, կրթության որակի և մատչելիության բարձրացմանը:

Ելնելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի նպաստելու ապահովման հրամայականներից` ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ակտիվ արդյունաբերական քաղաքականության իրականացում, որը միտված է նպաստելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով:

II. Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագիր

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության Համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄԱԿԶՀԿ) կանխատեսումների` 2030 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի 1.8 միլիարդի:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ զբոսաշրջության մասնաբաժինը ներդրումների ընդհանուր ծավալում կազմում է մոտ 7%, համաշխարհային սպառողական ծախսերի 11%, բոլոր հարկային մուտքերի 5% և համաշխարհային ծառայությունների առևտրի մեկ երրորդը:

Զբոսաշրջության կայուն զարգացումը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

Զբոսաշրջությունը Հայաստանում, վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: Վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9.0 տոկոս:

2015 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 192 հազար այցելու` 1.0 տոկոսով պակաս, քան 2014 թվականին:

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության իրականացման շրջանակներում 2005 թվականից Հայաստանում գործողության մեջ է դրվել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» (10.06.2004 թ. N 946-Ն) ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանալով ՀՀ կառավարության լիազորած մարմինը իրականացնում է Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

III. Պետական աջակցություն Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացման ծրագիր

Սույն ծրագրի մշակումը պայմանավորված է Հայաստանի զարգացման հիմնադրամի (այսուհետ` ՀԶՀ)` Հայաստանի ազգային մրցունակության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամների, գործունեության շարունակական, Հայաստանի գիտելիքահեն տնտեսության զարգացման և համաշխարհային զարգացումների գործընթացում համահայկական ներուժի համախմբմամբ տնտեսական բեկումնային առաջընթացի ապահովման անհրաժեշտությամբ:

Ծրագրային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ընտրված արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն, ինչպես նաև ներդրումների ներգրավմանն ուղղված ՀԶՀ ծրագրերի իրականացմամբ` հաշվի առնելով տնտեսության զարգացման, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, համապատասխան ենթակառուցվածքների գնահատման, դրանց զարգացմանը խթանող միջոցառումների և հանրային իրազեկման ապահովման խնդիրների իրականացմամբ:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1523-Ն որոշման համաձայն` Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման արդյունքում ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը պետք է ապահովի Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիր, Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագիր, ինչպես նաև լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական աշխատանքների իրականացումը:

 

._____________________________________________________________________.

|Պետական մարմինների իրավասության ներքո մատուցվող ծառայությունների     |

|շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ                                |

|_____________________________________________________________________|

|N  |Ծառայությունների   |Շահառուների շրջանակի |Պետական հատվածի        |

|   |շրջանակի           |նկարագրություն       |կողմից ծառայության     |

|   |նկարագրություն     |                     |փոխհատուցման ծավալը    |

|___|___________________|_____________________|_______________________|

|1. |Գործարար           |Հայաստանի            |Մատուցված              |

|   |համաժողովներին     |Հանրապետություն,     |ծառայությունների       |

|   |(ֆորումների),      |արդյունաբերական      |փոխհատուցումն          |

|   |ինչպես նաև  այլ    |ոլորտի               |ամբողջությամբ          |

|   |համանման           |ընկերություններ      |կատարվում է ՀՀ         |

|   |միջոցառումներին    |                     |պետական բյուջեից:      |

|   |մասնակցություն և   |                     |                       |

|   |(կամ) կազմակերպում |                     |                       |

|___|___________________|                     |_______________________|

|2. |Արդյունաբերության  |                     |Կատարվում է            |

|   |ոլորտի             |                     |ա/ վարկավորման         |

|   |ընկերություններին  |                     |տոկոսագումարի մասնակի  |

|   |վարկավորման        |                     |սուբսիդավորում` 3      |

|   |սուբսիդավորման և   |                     |տոկոսի չափով,          |

|   |սերտիֆիկացման      |                     |բ/ համաֆինանսավորում`  |

|   |համաֆինանսավորման  |                     |սերտիֆիկացման          |

|   |ցուցաբերում        |                     |ծառայությունների       |

|   |                   |                     |ուղղակի կատարված       |

|   |                   |                     |ծախսերի 50 տոկոսի      |

|   |                   |                     |չափով:                 |

|___|___________________|                     |_______________________|

|3. |«Շուկայական        |                     |Մատուցված              |

|   |տեղեկատվության     |                     |ծառայությունների       |

|   |ապահովում, հայկական|                     |փոխհատուցումն          |

|   |ապրանքների         |                     |ամբողջությամբ          |

|   |նպատակային         |                     |կատարվում է ՀՀ         |

|   |շուկաներում        |                     |պետական բյուջեից:      |

|   |առաջմղման          |                     |                       |

|   |գործունեության     |                     |                       |

|   |իրականացում,       |                     |                       |

|   |հայկական ապրանքների|                     |                       |

|   |ներկայացում»       |                     |                       |

|___|___________________|                     |_______________________|

|4. |ՈՒսումնական        |                     |Մատուցված              |

|   |դասընթացների       |                     |ծառայությունների       |

|   |մշակման,           |                     |փոխհատուցումն          |

|   |կազմակերպման և     |                     |ամբողջությամբ          |

|   |իրականացման        |                     |կատարվում է ՀՀ         |

|   |ֆինանսավորում      |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|                     |_______________________|

|5. |Արդյունաբերության  |                     |Մատուցված              |

|   |ոլորտում           |                     |ծառայությունների       |

|   |հետազոտության      |                     |փոխհատուցումն          |

|   |իրականացում.       |                     |ամբողջությամբ          |

|   |                   |                     |կատարվում է ՀՀ         |

|   |                   |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|_____________________|_______________________|

|6. |Հայկական           |Հայաստանի            |Մատուցված              |

|   |զբոսաշրջային       |Հանրապետություն,     |ծառայությունների       |

|   |արդյունքի          |զբոսաշրջության       |փոխհատուցումն          |

|   |միջազգային և       |ոլորտի               |ամբողջությամբ          |

|   |ներքին շուկաներում |ընկերություններ      |կատարվում է ՀՀ         |

|   |խթանում            |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|                     |_______________________|

|8. |Զբոսաշրջային       |                     |Մատուցված              |

|   |ենթակառուցվածքների |                     |ծառայությունների       |

|   |զարգացում          |                     |փոխհատուցումն          |

|   |                   |                     |ամբողջությամբ          |

|   |                   |                     |կատարվում է ՀՀ         |

|   |                   |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|                     |_______________________|

|9. |Մարդկային          |                     |Մատուցված              |

|   |ռեսուրսների        |                     |ծառայությունների       |

|   |զարգացում          |                     |փոխհատուցումն          |

|   |                   |                     |ամբողջությամբ          |

|   |                   |                     |կատարվում է ՀՀ         |

|   |                   |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|                     |_______________________|

|10.|ՀՀ մրցունակ և      |                     |Մատուցված              |

|   |շարունակական օդային|                     |ծառայությունների       |

|   |փոխադրումների      |                     |փոխհատուցումն          |

|   |Ծառայությունների   |                     |ամբողջությամբ          |

|   |մատուցման ծրագրի   |                     |կատարվում է ՀՀ         |

|   |խթանում            |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|                     |_______________________|

|11.|Զբոսաշրջության     |                     |Մատուցված              |

|   |բնագավառում        |                     |ծառայությունների       |

|   |միջազգային         |                     |փոխհատուցումն          |

|   |համագործակցության  |                     |ամբողջությամբ          |

|   |ապահովում          |                     |կատարվում է ՀՀ         |

|   |                   |                     |պետական բյուջեից:      |

|___|___________________|_____________________|_______________________|

|12.|Օտարերկրյա ուղղակի |Հայաստանի            |Մատուցված              |

|   |ներդրումների       |Հանրապետություն      |ծառայությունների       |

|   |ներգրավում և       |                     |փոխհատուցումն          |

|   |Հայաստանի          |                     |ամբողջությամբ          |

|   |ներդրումային միջա- |                     |կատարվում է ՀՀ         |

|   |վայրի բարելավում   |                     |պետական բյուջեից:      |

._____________________________________________________________________.

 

Վերջին երկու տարիների ծրագրի զարգացման միտումները

 

I. Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիր.

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների 2014 թվականին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է (համադրելի գներով) 1219.3 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.7%-ով: Իրացված արտադրանքից արտահանվել է 473.3 մլրդ դրամի արտադրանք (շուրջ 38.8%-ը):

Ծրագրի շրջանակներում 2014 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

I. «Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում» ծրագրով կազմակերպվել են 11 շնորհանդեսներ և/կամ ֆորումներ:

II. Արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում.

1) «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» ենթածրագրի շրջանակներում սուբսիդավորվել է 22 ընկերություն:

2) «Արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում» ենթածրագրով բավարարվել է 13 կազմակերպությունների հայտեր:

3. Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում.

1) «Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների մասնակցություն» ենթածրագրի շրջանակներում իրականացվել է 5 միջոցառում:

2) «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրով 2014 թվականին 11 միջազգային ցուցահանդեսների մասնակցություն համար 75 հայկական ընկերություններին տրամադրվել է աջակցություն:

3) «Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և/կամ արտերկիր, գործարար կապերի հաստատում» ենթածրագրով 2015 թվականին Հայաստան և/կամ արտերկիր են այցելել 60 ներկայացուցիչներ:

4. «ՈՒսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2014 թվականին կազմակերպվել 5 դասընթաց:

5. «Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվել է 1 հետազոտություն:

Համաձայն ԱՎԾ ցուցանիշների` 2015 թվականին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է (համադրելի գներով) 1351.8 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.2%-ով: Իրացված արտադրանքից արտահանվել է 527.3 մլրդ դրամի ապրանքներ (շուրջ 39%-ը):

Ծրագրի շրջանակներում 2015 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

1. «Հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում» ծրագրով կազմակերպվել են 12 շնորհանդեսներ և/կամ ֆորումներ:

2. Արդյունաբերության ոլորտի ընկերություններին վարկավորման սուբսիդավորման և սերտիֆիկացման համաֆինանսավորման ցուցաբերում.

1) «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» ենթածրագրի շրջանակներում 2015 թ. սուբսիդավորվել է 16 ընկերություն:

2) «Արտերկրում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում» ենթածրագրով 2015 թ. բավարարվել է 12 կազմակերպությունների հայտեր:

3. Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում.

1) «Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների մասնակցություն» ենթածրագրի շրջանակներում 2015 թվականին իրականացվել է 8 միջոցառում:

2) «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրով 2015 թվականին 16 միջազգային ցուցահանդեսների մասնակցություն համար հայկական ընկերություններին տրամադրվել է աջակցություն:

3) «Արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և դիստրիբյուտորների այցելություններ Հայաստան և/կամ արտերկիր, գործարար կապերի հաստատում» ենթածրագրով 2015 թվականին Հայաստան և/կամ արտերկիր են այցելել 140 ներկայացուցիչներ:

4. «ՈՒսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում 2015 թվականին կազմակերպվել են հետևյալ դասընթացները.

- Կազմակերպվել է Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի համար «Դեղերի անվտանգություն» և «Գլոբալ կարգավորման պահանջներ» հեռահար վերապատրաստման դասընթացները:

Նշված դասընթացներին 2014-2015 թ. մասնակցել են 100 անձ, որից «Դեղերի անվտանգություն» դասընթացի թվով 55 մասնակիցներից համապատասխան սերտիֆիկատներ են ստացել 45-ը, իսկ «Գլոբալ կարգավորման պահանջներ» դասընթացի թվով 45 մասնակիցներից` 36-ը:

- 2015 թ. հուլիսի 22-24-ը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերություն (GIZ) Հայաստանյան գրասենյակի «ԵՄ թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է ուսուցողական դասընթաց` «Սթարթափներ. Բիզնես մոդելի մշակումը և առաջարկային փաթեթի պատրաստումը ներդրողների համար» թեմայով:

- 2015 թ. հոկտեմբերի 26-30-ը անց են կացվել մի շարք դասընթացներ` մասնագիտական սեմինարներ և վարպետության դասեր (ոսկերիչ/դիզայներ, Ֆրանսիա):

- 2015 թ. սեպտեմբերի 22-24-ը CBI-ի ծրագրերի ղեկավարի և ներկայացուցչի հետ կազմակերպվել են հանդիպումներ թվով 5 գինեգործական կազմակերպությունների հետ, որոնք ընդգրկված են CBI-ի հնգամյա աջակցության ծրագրում, ինչպես նաև քննարկվել են Հիմնադրամի հետ հետագա համագործակցության ծրագրերը:

- 2015 թ. սեպտեմբերի 23-ին անցկացվել է «Մասնագիտական ցուցահանդեսներին գինու ներկայացման հմտությունների զարգացում» խորագրով վերապատրաստման դասընթաց, որը վարվել է Երևանի Գինու ակադեմիայի դասախոսների կողմից:

- Suze la Rousse գինու համալսարանի, Rhone-Alpes դեպարտամենտի և Գինու Ակադեմիայի հետ համագործակցությամբ, մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում 12 մասնագետ 10-օրյա դասընթացներին են մասնակցել Suze la Rousse-ի համալսարանում:

- «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում` իրացման արդիականացման և մուտք դեպի շուկա ապահովելով» UNIDO ծրագրի շրջանակներում կազմակերպվել թեթև արդյունաբերության ոլորտի դասընթաց:

5. «Արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «ՀՀ սննդի և խմիչքների արդյունաբերության արտադրանքի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունների և առկա խնդիրների ուսումնասիրություն և վերլուծություն» շուկայի ուսումնասիրություն «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան մրցույթի միջոցով, որով ուսումնասիրվել և բացահայտվել է Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Ռուսաստանի Դաշնություն շուկա հայկական սննդի և խմիչքների ոլորտների արտադրանքների արտահանման հնարավորությունները, առկա խնդիրները և ներկայացվել մուտքի ապահովմանն ուղղված առաջարկներ:

 

II. Պետական աջակցություն զբոսաշրջության ոլորտի միջոցառումների իրականացման ծրագիր

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի զբոսաշրջությունը հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ, որի հիմնախնդիրն է ամրապնդել և բարձրացնել համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը` ապահովելով ներգնա և ներքին զբոսաշրջության և զբոսաշրջությունից ստացվող եկամուտների շարունակական աճ նպաստելով աշխատատեղերի քանակի աճին (ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 422-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի 196 կետ):

Զզբոսաշրջային կենտրոնների հայտարարումը և զարգացումը, նոր զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված են լինելու առաջարկվող ծրագրային միջոցառումները (ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 422-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի 197, 198 կետեր):

Միաժամանակ հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումները և նախորդ տարիներին Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը` շարունակում են արդիական մնալ և լուծում պահանջող մի շարք խնդիրներ`

1) ապահովել զբոսաշրջության ոլորտում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում` միջազգային զբոսաշրջային շուկայում պատշաճ ներկայացնել հայրենական զբոսաշրջային արդյունքը: Այս բնագավառում կապահովվի Հայաստանի մասնակցությունը հանրահայտ զբոսաշրջային ցուցահանդեսներին` առնվազն տարեկան 8 ցուցահանդեսի, յուրաքանչյուրին առնվազն 5-8 զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ, յուրաքանչյուր ցուցահանդեսի շրջանակներում յուրաքանչյուրի կողմից առնվազն 5 պայմանավորվածության ձեռքբերում, ինչի արդյունքում կպահպանվի Հայաստան միջազգային զբոսաշրջիկների աճի դինամիկան /այս մասով մոտ 5%/:

Տպագրելով տարեկան մի քանի հազար գովազդային նյութեր, ստեղծելով և վերարտադրելով Հայաստանի զբոսաշրջային արդյունքը գովազդող տեսանյութեր, հաղորդաշարեր կատարելագործվում է գովազդատեղեկատվական համակարգը և զբոսաշրջիկը ստանում է պատշաճ որակի բազմալեզու նյութեր (6 լեզուներով 12000 հատ բրոշյուր և 12000 հատ Հայաստանի քարտեզ), որոնք առավել գրավիչ են դարձնում հայկական զբոսաշրջային արդյունքը: Գովազդային նյութերը հազարավոր հավանական զբոսաշրջիկների ուշադրություն են գրավում, որոնց մի մասը հետագայում այցելում են Հայաստան (հստակ նշել այդ զբոսաշրջիկների թիվը հնարավոր չէ):

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում