Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (28 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(28-րդ մաս)

 

16.15.2.2.Գերակայությունները

 

ՀՀ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով ՀՀ վիճակագրության ոլորտի գերակայությունների համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրերը: 2017-2019 թվականների գերակայություններն են.

- վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացումը,

- վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,

- վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած Տվյալների տարածման հատուկ ստանդարտի), որոնք ենթադրում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,

- վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայում գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաև հնարավորին չափով նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը,

- համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասով) և որպես դրա հետևանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը,

- Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների հիման վրա ձևավորել գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստր,

- շարունակել տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաև պետական վիճակագրությունում արդեն իսկ ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները,

- ընդլայնել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի կիրառումը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

- տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց, կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

- ընդլայնել սեռային կտրվածքով վարվող վիճակագրական ցուցանիշների համակազմը,

- ցուցանիշների մշակման յուրաժամանակության ապահովման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,

- սպառողների պահանջների և կարիքների ավելի խորն ուսումնասիրման և վիճակագրության համապատասխան իրավական դաշտի ու տվյալների տարածման կատարելագործման միջոցով նպաստել վիճակագրական տեղեկատվության նկատմամբ վստահության աճին,

- շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպես նաև կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով,

- կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության տարածման եղանակները:

 

16.15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

 

2017-2019 թվականներին ոլորտին ուղղված հատկացումները (առանց կառավարման ապարատի ծախսերի), ըստ տարիների կկազմեն` 2017-2018 թվականներին, յուրաքանչյուր տարի` 731.1 մլն դրամ, 2019 թվականին` 721.7 մլն դրամ (ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2017-2018 թվականներին նախատեսվել էին յուրաքանչյուր տարի` 724.6 մլն դրամ):

Ծախսերը 2017 թվականին 2016 թվականի հաստատվածի նկատմամբ կնվազեն` 14.7%-ով, իսկ 2019 թվականին 2018 թվականի նկատմամբ` 1.3%-ով:

Ծախսերի նվազումը 2017-2019 թվականների միջնաժամկետ հատվածում հիմնականում պայմանավորված է ծրագրերի ավարտմամբ, այդ թվում.

2017 թվականին` «Գյուղատնտեսության համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում և անցկացում»` 107.5 մլն դրամ, «Չդիտարկվող տնտեսության մասով ճշգրտումների և լրահաշվարկների իրականացման նպատակով հատուկ հետազոտության իրականացում ոչ առևտրային կազմակերպություններում»` 7.9 մլն դրամ և «ՀՆԱ-ի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի կատարելագործում»` 9.1 մլն դրամ,

2019 թվականին` «Ֆինանսական հաշվի» ներդրման նպատակով կազմակերպությունների ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում»` 9.4 մլն դրամ:

 

16.15.4. Արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր

 

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրված դրամաշնորհների օգտագործման մասին կանխատեսումը հետևյալն է.

- ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն գյուղատնտեսական համատարած հաշվառմանը» ծրագիր (ընդհանուր գումարը` 524,687 եվրո, իրականացման ժամկետը` 2014-2017 թվականներ):

- «Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի ամրապնդում-II փուլ» ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ծրագիր (ընդհանուր գումարը` 1,000,000 եվրո, իրականացման ժամկետը` 2015-2017 թվականներ):

 

ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

17.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

17.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) շարունակում է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման ու լուծարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը` առաջնորդվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, պետական գույքի մասնավորեցման ծրագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները իրականացնում է «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարության վարչության ենթակայությանն առկա են եղել 26 ընկերություններ, որից 15-ը` 100% պետական մասնակցությամբ, 4-ը` 100%-ից պակաս 50%-ից ավելի և 7-ը` 50%-ից պակաս:

2015 թվականի ընթացքում Վարչության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման 50 նախագիծ (գույքի անհատույց օգտագործման, վարձակալության և նվիրաբերություն), որոնցից 39-ը ընդունվել են ՀՀ կառավարության կողմից, 4-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 5-ը գտնվում են շրջանառության մեջ, 2-ը հանվել են շրջանառությունից:

2015 թվականի ընթացքում Վարչությունում ստեղծված գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել ընդամենը 869 միավոր գույք, որից` 620 միավոր անշարժ գույք, 249 միավոր շարժական գույք:

2015 թվականի ընթացքում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող շենք-շինությունների հատակագծերի կազմման նպատակով վարչության կողմից լիցենզավորված կազմակերպության միջոցով իրականացվել է 132762.92 քառ.մետր մակերեսով շենք, շինությունների և 57.00006 հա հողամասի չափագրում:

 

17.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

 

2014-2015 թթ. Ժամանակաշրջանում ուսումնասիրվել են հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա գործող առևտրային կազմակերպությունների տարեկան աուդիտի եզրակացությունները:

2015 թվականի ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծությունների ենթարկված առևտրային կազմակերպությունների քանակը 2014 թ.-ի համեմատ նվազել է 21-ով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության 15.01.2015 թ.-ի N 41-Ա որոշմամբ գյուղական բնակավայրերում գործող մի շարք առողջապահական պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունները պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու հանգամանքով:

Վարչության կարևոր գործառույթներից է պետական (կամ պետական մասնակցությամբ) ընկերությունների լուծարման գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 4 առևտրային կազմակերպության լուծարման մասին ՀՀ կառավարության 3 որոշում:

Նշված ժամանակահատվածում 15 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, 5 կազմակերպություն սնանկ է ճանաչվել և դիմումները ներկայացվել են ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

2015 թվականի ընթացքում լուծարման գործընթացում է գտնվել 30 կազմակերպություն:

2015 թվականի ընթացքում լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարվել է շուրջ 92,046.0 հազ. դրամի կրեդիտորական պարտք, որից ՀՀ պետական բյուջեի նկատմամբ` 28,214.0 հազ. դրամի, համայնքային բյուջեների գծով` 140.0 հազ. դրամի, աշխատավարձի գծով` 41,170.0 հազ. դրամի և այլ կրեդիտորական պարտք` 22,522.0 հազ. դրամի:

ՀՀ պետական բյուջեի N 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 10,196.0 հազ. դրամ, իսկ 470.0 հազ. դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

 

Պետական գույքի մասնավորեցումը և օտարումը

Պետական գույքի մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական նպատակներն են`

առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,

պետական գույքի մասնավորեցման այն ձևերի լայնորեն կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության 4 որոշման նախագիծ, որոնցից 2-ը ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:

Պետական անշարժ և շարժական գույքի օտարման մասին նախապատրաստվել է ՀՀ կառավարության 13 որոշման նախագիծ, որից 11-ը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 2-ը ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: Նշված նախագծերով օտարման է ներկայացվել 25 անվանում անշարժ գույք. ըստ օտարման ձևերի` 6-ն ուղղակի վաճառքի ձևով, 19-ը մրցույթով: Պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվել է 18 անվանում անշարժ գույքի մրցույթ, կազմակերպված 18 մրցույթներից` 7-ը կայացել է, 11-ը չի կայացել (մասնակիցների բացակայության պատճառով):

2015 թվականի ընթացքում Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության 3 որոշման նախագծեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից, (9 ընտանիքների 21 անձի կողմից զբաղեցրած թվով 9 սենյակի վերաբերյալ):

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման համաձայն Վարչության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել նաև Հայաստանի Հանրապետության տեղաբնակ քաղաքացիներին բնակելի տարածք նվիրելու մասին ՀՀ կառավարության 6 որոշման նախագիծ:

2015 թվականի ընթացքում աճուրդով վաճառքի է ներկայացվել 1673 լոտ, որից 473-ը` տրանսպորտային միջոց, 30-ը` լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք, 29-ը` լուծարումից հետո մնացած մասնավորեցվող շարժական գույք, 1141-ը` այլ շարժական գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 1097 լոտ, որից 339-ը` տրանսպորտային միջոց, 756-ը` այլ շարժական գույք, 2-ը` լուծարման ընթացքում գտնվող ընկերությունների գույք:

2015 թվականի ընթացքում կազմակերպվել է նաև վարձակալության տրամադրման 227 աճուրդ, աճուրդի է ներկայացվել 66 լոտ, որից կատարվել է` 189-ը:

Կնքվել են թվով 13 աճուրդի կազմակերպման պայմանագիր:

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

2015 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 51,977.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 51,178.2 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ` 799.5 հազ. դրամ:

2015 թվականին պետական գույքի օտարումից ստացված մուտքերն ունեն հետևյալ տեսքը. գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 2,436,348.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2,397,005.25 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ` 28,342.3 հազ. դրամ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության արտաբյուջե` 11,000.5 հազ. դրամ:

Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2015 թվականին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է 265,773.6 հազ. դրամ` նախատեսված 205,000.0 հազ. դրամի փոխարեն:

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերի հիման վրա 2015 թվականին փաստացի մուտքագրվել է 62,515.3 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 14,329.6 հազ. դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ` 47,444.5 հազ. դրամ, այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ` 741.2 հազ. դրամ:

2015 թվականի ընթացքում պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 59,378.4 հազ.դրամ:

Պայմանագրային պարտավորությունների կատարումը

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

2015 թվականի ընթացքում մասնավորեցման և օտարման պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 39 գնորդ, որոնց թվաքանակն նախորդ տարվա 25 գնորդների համեմատ ավելացել է 14-ով: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 1,156,628.5 հազ. դրամ` նախորդ տարվա ստանձնած փաստացի 757,050.0 հազ. դրամի դիմաց, ինչպես նաև 2 գնորդի կողմից նախատեսվել է կատարել 9,180.0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, ինչը նախորդ տարվա համար նախատեսված 4,270.0 հազ. ԱՄՆ դոլարի համեմատ ավելացել է 4,910.0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 4 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 62 աշխատատեղ, որը նախորդ տարվա համար նախատեսված 47 աշխատատեղի համեմատ աճել է 15-ով:

 

17.1.3. Հիմնական խնդիրները

 

Պետական գույքի կառավարման և մասնավորեցման ներկայումս վարվող քաղաքականության հիմնական խնդիրներն են`

1. պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության իրականացումը` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան (օրենքը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՕ-158-Ն),

2. պետական գույքի ռազմավարական, ծրագրային կառավարման ներդրումը եռամյա ծրագրերին համապատասխան` պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված ամբողջական իրացման նպատակով, օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև գործող իրավական ակտերի լրամշակումը` օրենքի դրույթներն ամբողջությամբ հաշվի առնելու (ամրագրելու) նպատակով,

3. պետական գույքի ամբողջական հաշվառման իրագործում, դասակարգում, հաշվառման գրանցամատյանների վարումը, գրանցամատյանում առկա տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը, սահմանված կարգով սեփականության իրավունքների պետական գրանցման ապահովումը,

4. պետական գույքի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կիրառվելու է պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման կարգը` պետական գույքի օգտագործման այլընտրանքային տարբերակների կիրառմամբ (մրցույթ, աճուրդ և ուղղակի ձև), վարձակալությամբ տրված պետական գույքի բարելավման նպատակով ներդրումների ներգրավումը,

5. պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների կանոնակարգումը և վերահսկումը,

6. պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների լուծարման և դրանց գույքի տնօրինման, ինչպես նաև սնանկացման ու ֆինանսական առողջացման ծրագրերի հիմնավորումը և իրականացումը,

7. պետական գույքի մասնավորեցման միասնական քաղաքականության իրականացումը, առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը և երկրում մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը,

8. պետական գույքի մասնավորեցման և օտարման այն ձևերի կիրառումը, որոնք նպաստում են մասնավորեցվող (օտարվող) առևտրային կազմակերպություններում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի պահպանմանը կամ ավելացմանը:

 

17.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

17.2.1 Նպատակները

 

ՄԺԾԾ ժամանակահատվածում, պետական գույքի կառավարման ոլորտի հիմնական նպատակներն են`

1. պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության վարումը,

2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը,

3. պետական գույքի կազմի ու կառուցվածքի կանոնակարգումը և օպտիմալացումը,

4. պետական գույքի մասնավորեցման և օտարման միասնական քաղաքականության իրականացումը,

5. պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի կանոնակարգումը,

6. պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործումը,

7. պետական ակտիվների օգտագործումը տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու համար:

 

17.2.2 Գերակայությունները

 

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ սահմանվել են հետևյալ գերակայությունները`

- պետական գույքի կառավարման ոլորտում պետության կողմից լիազորված մարմնի իրավասությունները,

- պետական գույքի կառավարման սկզբունքներն ու նպատակները, որոնք ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը,

- պետական գույքի կառավարման իրականացումը ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամյա ծրագրերի հիման վրա,

- հաշվառման բազայում պետական գույքի ամբողջական ընդգրկումը, պետական գույքի հաշվառման համակարգի ընդլայնումը և կատարելագործումը,

- պետական գույքի օտարման նպատակների և պայմանների սահմանումը,

- էլեկտրոնային աճուրդով պետական գույքի օտարման իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի պետական գույքի օտարումն իրականացնել առավել թափանցիկ և արդյունավետ,

- հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և անհատույց սեփականաշնորհման գործընթացները,

- պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները, ֆինանսատնտեսական վերլուծությունների հիման վրա կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները և այլն:

 

17.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

17.3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Պետական գույքի կառավարման ոլորտում 2016-2018 թթ. նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը`

- Աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքներ.

Վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրագրված գույքի մասնավորեցման և օտարման գործընթացի կազմակերպում և անցկացում, որը կբերի ավելի թափանցիկ աճուրդների անցկացում, իր հետ բերելով բյուջետային մուտքեր:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել 32.9 ական մլն դրամ:

2. «Պետական գույքի հաշվառման, գույքագրման, ուսումնասիրությունների և գնահատման աշխատանքների իրականացում».

Վարչության «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման Գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման աշխատանքների կազմակերպումը, պետական գույքի հաշվառումը, պետական գույքի արժեքի որոշման աշխատանքների իրականացումը, ՀՀ պետական գույքի հաշվառման ռեեստրի վարումը:

Միաժամանակ համաձայն ՀՀ կառավարության 31.03.2016 թ. թիվ 340-Ն որոշման` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ամրացվել Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 և 3 շենքերը և որոնց սպասարկման աշխատանքները, իրականացվելու է «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման Գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Ծրագրի իրականացման համար 2017-2019 թթ. ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել 268.4 ական մլն դրամ:

 

ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

18.1.ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

18.1.1 (ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ)

 

18.1.2 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպում

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրավիճակի նկարագրություն

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ` ԱՄՆ) պետդեպարտամենտի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդասիրական ականազերծման կենտրոնը (այսուհետ` Կենտրոն):

Ստեղծումից հետո Կենտրոնն զբաղվել է ՀՀ տարածքում ականապատված տարածքների ականազերծմամբ: Մինչև 2007 թվականը Կենտրոնն աջակցություն է ստացել ինչպես ԱՄՆ պետդեպարտամենտից, այնպես էլ` հումանիտար ականազերծման ֆինանսավորման համար հատկացվող միջազգային այլ հիմնադրամներից: Տրամադրված աջակցությունն ուղղվել է տեխնիկական միջոցների արդիականացմանն ու անձնակազմի վերապատրաստմանը: Բացի ականազերծման աշխատանքներ իրականացնելուց` Կենտրոնն ունեցել է նաև Հանրապետության տարածքում ականավտանգ տարածքների ուսումնասիրման, քարտեզագրման և տվյալների բազա ստեղծելու խնդիր:

ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 42 համայնքներում առ այսօր առկա են պատերազմից մնացած ականներով և պատերազմի պայթուցիկ մնացորդներով (ՊՊՄ) վարակված տարածքներ /47 մլն.քառ. մետր ընդհանուր մակերեսով/, որոնք վտանգ են սպառնում ազգաբնակչության, առավելապես` երեխաների կյանքին և առողջությանը, խանգարում են նրանց ազատ տեղաշարժին, խոչընդոտում են տնտեսության և ենթակառուցվածքների զարգացմանը:

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նպատակները

 

ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրների շարքում ընդգրկված է ՀՀ տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետանց ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, որի լուծման ուղղությամբ պետք է իրականացվեն հետևյալ քայլերը` ականային վտանգի ենթակա տարածքների` միջազգային չափորոշիչներին համապատասխան, ուսումնասիրում և տեխնիկական հետախուզության ու քարտեզագրման աշխատանքների իրականացում, ականազերծման գործընթացի տեղեկատվական բազայի ստեղծում (IMSMA), ճշգրտված ականապատված տարածքների ականազերծման նախապատրաստական աշխատանքների իրականացում, ուտիլիզացիայի ենթակա ռազմամթերքի համապարփակ հաշվառում և համակարգում` ըստ ուտիլիզացման նախատեսվող տեխնոլոգիաների, ուտիլիզացման աշխատանքային ծրագրի մշակում, գործընթացի օրենսդրական ապահովում:

Ականների վտանգի մասին իրազեկման (ԱՎԻ) և աջակցություն տուժածներին (ԱՏ) բնագավառում.

- իրազեկման համակարգի և մեթոդաբանության մշակման միջազգային փորձի ուսումնասիրում, ականային վտանգի իրազեկման պաստառների, դիդակտիկ նյութերի մատուցման ձևերի ընտրություն;

- թիրախային խմբերի տարանջատում և ըստ դրա` իրազեկման ձևի ընտրում,

- ականների պայթյուններից տուժած անձանց տվյալների բազայի ստեղծում,

- ԱՎԻ կադրերի պատրաստման դասընթացների կազմակերպում և պատրաստի կադրերի վերապատրաստում,

- դասընթացներն ավարտած կադրերի ներգրավմամբ ԱՎԻ քարոզչության իրականացում,

- պաստառների և այլ դիդակտիկ նյութերի պատրաստում և տարածում:

Վտանգավոր տարածքների /ՎՏ/ նշագրման բնագավառում.

- մշտական և ժամանակավոր նշագրման համակարգերի կառուցում, տեղադրում,

- տեղակայված, տեղադրված համակարգերի հանձնում տեղական համայնքներին,

- նշագրման համակարգերից օգտվելու և դրանց պահպանման կանոնների իրազեկման դասընթացների, սեմինարների կազմակերպում համայնքներում:

ԱՎԻ ծրագրերն իրականացվելու են ՀՀ ամբողջ տարածքում, իսկ ՎՏ նշագրման ծրագրերը Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում:

Տեխնիկական հետազոտության բնագավառում.

- հաստատված և կասկածելի վտանգավոր տարածքների կրճատում:

ՈՒսումնական բազայի ստեղծման բնագավառում.

- ականազերծողների վերապատրաստում;

- ուսումնական ականների ձեռքբերում;

- ուսումնական կենտրոնի համար գույքի ձեռքբերում:

Արդյունքում կունենանք իրազեկված և ականային վտանգից պաշտպանված քաղաքացիներ, ականազերծման աշխատանքների արդյունավետությունը կբարձրանա, ականային վտանգի ռիսկը կհասցվի նվազագույնի, հակաականային գործունեության ազգային ծրագրի մշակմամբ կսահմանվեն ոլորտի ռազմավարական խնդիրներն ու նպատակները, կպլանավորվեն իրականացվելիք աշխատանքները, կհստակեցվեն ֆինանսական միջոցների հատկացումները, իսկ ՄԺԾԾ իրականացման ժամանակահատվածում կստեղծվեն նոր աշխատատեղեր:

 

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի զարգացման միտումները և գերակայությունները

 

Ականապատված տարածքներում ականազերծման համակարգված գործողությունների շարունակական իրականացումը կապահովի Հանրապետության տարածքում չպայթած ականների քանակի նվազեցում: Ականների վտանգները կանխելու համար և բնակչությանը ականապատված տարածքներից դուրս բերելու նպատակով Հայաստանի ականազերծման ռազմավարությունը նախատեսում է ականապատված տարածքների մաքրում, ականների ռիսկերի ուսուցում` բնակչության անվտանգության երաշխավորման նպատակով, աղքատության նվազեցման և սահմանային գոտիների զարգացման համար, որոնք խոչընդոտում են ազգային անվտանգությանը, ինչպես նաև երկրի ընդհանուր զարգացմանը:

2017-2019 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

ա) ԱՎԻ և ԱՏ բնագավառում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- Իրազեկման համակարգի և մեթոդաբանության մշակման միջազգային փորձի ուսումնասիրում,

- ԱՎԻ կադրերի պատրաստման դասընթացների կազմակերպում,

- Պաստառների, դիդակտիկ նյութերի մատուցման ձևերի ընտրություն,

- Մուլտֆիլմի, տեսահոլովակի նկարահանում և մոնտաժ,

- Ականների/ՊՊՄ-ների պայթյուններից տուժած անձանց տվյալների բազայի ստեղծում:

- Թիրախային խմբերի տարանջատում և ըստ դրա` իրազեկման ձևի ընտրում,

- Թեմատիկ մուլտֆիլմի, տեսահոլովակի թողարկում և հեռարձակման կազմակերպում,

- Պաստառների և այլ դիդակտիկ նյութերի ձևավորում և պատրաստում,

- ԱՎԻ քարոզչության իրականացում:

- ԱՎԻ կադրերի պատրաստում և վերապատրաստում,

- Պաստառների և այլ դիդակտիկ նյութերի պատրաստում և տարածում,

- ԱՎԻ քարոզչության իրականացում:

բ) Վտանգավոր տարածքների/ՎՏ/ նշագրման բնագավառում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

- Մշտական և ժամանակավոր համակարգերի տեղադրում, կառուցում,

- Նշագրման համակարգերից օգտվելու և դրանց պահպանման կանոնների իրազեկման դասընթացների և սեմինարների կազմակերպում համայնքներում,

- ՏԵղակայված և տեղադրված համակարգերի հանձնում տեղական համայնքներին, փաստաթղթավորում:

- Տեղադրված համակարգերի պահպանման մոնիթորինգ:

գ) Տեխնիկական հետազոտության նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները բնագավառում.

- Հաստատված և կասկածելի վտանգավոր տարածքների կրճատում:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ծրագրի 2017-2019 թվականների ծախսերը հիմնականում պահպանվել են 2016 թվականի հաստատված բյուջեի մակարդակով:

 

18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

Հասարակական կարգի և անվտանգության, փրկարար ծառայության ու կալանավայրերի ոլորտներում 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված հատկացումները կուղղվեն գոյություն ունեցող 7 ծրագրերի իրականացմանը: Նշված ծրագրերը մշակվել են 2017-2019 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից սահմանված կողմնորոշիչ չափաքանակների ու աշխատանքները համակարգող մշտապես գործող խմբի կողմից արված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա և կիրականացվեն պետական կառավարման 5 մարմինների միջոցով (տես Աղյուսակ 18.2.4.):

 

18.2.1 Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանում և պետավտոհամարանիշների ձեռքբերում

 

Ոստիկանության համակարգում իրավիճակի նկարագրություն

 

Հասարակական հարաբերությունների զարգացման արդի պայմաններում ոստիկանության գործունեության հետագա բարելավման հիմնական կողմնորոշիչն է հանդիսանալու ժողովրդավարական հասարակարգերում ձևավորված չափանիշներին համապատասխանող ոստիկանություն ունենալու հասարակության և պետության պահանջի շարունակական իրագործումը:

Առաջիկա տարիներին նախատեսվում է էապես ընդլայնել և խորացնել համակարգային բարեփոխումները, թե օրենսդրական և վարչարարական նոր փոփոխություններ նախաձեռնելու և, թե գործնական կիրառության նոր գործիքներ և մեթոդներ ներդնելու միջոցով, հիմնական նպատակ ունենալով ըստ ամենայնի ապահովել օրենքի գերակայության սկզբունքը, բարելավել գործունեության թափանցիկությունը, էլ ավելի ամրապնդել ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը:

«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներով ամրագրված հիմնախնդիրներին համահունչ ոստիկանությունը պարտավոր է ապահովել` մարդու անվտանգությունը, նրանց իրավունքներն ու ազատությունները, հանցագործությունների նախականխումը, խափանումը, հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործերով նախնական քննությունը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը, ճանապարհային երթևեկության անվտանգությունը, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, զենքի պահպանման և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, անձնագրային ռեժիմի պահպանումը, օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը և այլն:

Նշված հիմնախնդիրների և ոստիկանության կանոնադրական գործառույթների համակարգված իրագործումը յուրաքանչյուր տարի ապահովվում է` «Հասարակական կարգի պահպանության ապահովում», «Արտագերատեսչական պահպանություն», «Պետավտոհամարանիշների ձեռքբերում», «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց», «ՀՀ քաղաքացու անձնագրերի բլանկների տպագրություն», ինչպես նաև մասնագիտական կրթության ծախսային ծրագրերով:

ՀՀ կառավարության բյուջետային քաղաքականությանը համահունչ ոստիկանության բյուջետային հայտերը ներկայացվում են նաև ծրագրային դասակարգմամբ` հիմնված ծրագրային բյուջետավորման սկզբունքների վրա: Նպատակը` բյուջետային միջոցների դիմաց մատուցվող ծառայությունների և դրա արդյունքների հստակ վերհանելն է, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության պատշաճ մակարդակն ապահովելը:

Նշված նպատակին և ծրագրային բյուջետավորման հիմնական սկզբունքներին համապատասխան ՀՀ ոստիկանության բյուջետային ծախսերը տարանջատվում են միմյանցից զատ, այսինքն` բյուջետային առանձին հատկացումներով ապահովված 16 քաղաքականության միջոցառումից (ծառայությունից), որոնք ֆունկցիոնալ համապատասխանությամբ պայմանավորված խմբավորված են հարաբերականորեն ինքնուրույն և ամբողջական հետևյալ 7 ծրագրում.

1) «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված ծառայություններ, մոնիտորինգ և վերահսկողություն»,

2) «Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար»,

3) «Պետական պահպանություն»,

4) «Ճանապարհային անվտանգության ապահովում»,

5) «Անձնագրերի և վիզաների տրամադրում և գրանցում»,

6) «Կրթական ծառայություններ»,

7) «Ոստիկանության համակարգի աշխատողների առողջության պահպանում»:

Նախորդ 2-3 տարիներին իրականացված օրենսդրական և վարչարարական բարեփոխումների արդյունքում արդեն իսկ ապահովվել է ոստիկանության միասնական համակարգի արդիականացման և հետագա զարգացման մի շարք կարևորագույն նախադրյալներ:

Ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները` օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգը: 503 դեպքով կամ 2,9%-ով նվազել է գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը (2014 թ.` 17546, 2015 թ.` 17043: Բարելավվել են հանցագործների հետախուզման աշխատանքները:

Ակտիվ շարունակվել են աշխատանքները իրավաստեղծ ոլորտում. 2015 թվականի ընթացքում շրջանառվել են 149 իրավական ակտերի նախագծեր, որոնց թվում` օրենքների 29, ՀՀ Նախագահի 1 հրամանագիր, կառավարության և վարչապետի 99 որոշում, ոստիկանության պետի նորմատիվ հրամանների 14 նախագիծ: Սահմանված կարգով ընդունվել է 3 օրենք, ՀՀ Նախագահի 1 հրամանագիր, կառավարության և վարչապետի 62 որոշում և ոստիկանության պետի 12 նորմատիվ հրաման: Հատկանշական է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում`

- «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

- «ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» նոր օրենքի նախագիծը:

- Կառավարության կողմից հավանության են արժանացել նաև Ոստիկանության ոլորտում 2015-2017 թթ. բարեփոխումների ծրագիրը,

- Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը,

- Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը և դրանից բխող` 2015-2016 թվականների միջոցառումների ցանկը:

- Սահմանված ժամկետում ապահովվել է ոստիկանության պատասխանատվության ներքո գտնվող, ինչպես նաև ոստիկանության համակատարմամբ 24 ծրագրերի համակարգումը (այդ թվում` ՀՀ 2015-2018 թթ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը):

Հատուկ պետք է նշել, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է օրինագծերի փաթեթը, որով մեղմացվել են ՃԵԿ-ի կանոններով ամրագրված սահմանափակումները, նվազ հանրային վտանգավորությամբ խախտումների դեպքում սահմանվել են պատասխանատվությունից ազատող դրույթներ, որոնք առաջացնում էին բնակչության հիմնական դժգոհությունը:

Շարունակվում է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որի կազմակերպաիրավական հենքում ընկած են կառուցվածքային և կազմահաստիքային լայնածավալ աշխատանքները` միտված համակարգի օպտիմալացմանը: Մասնավորապես`

- Շարունակվել է անցումը քաղաքացիական հատուկ ծառայության,

- Հաստատվել է քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը, իսկ հաստիքները համապատասխանեցվել են զբաղմունքների դասակարգչին,

- Ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակներում ոստիկանությունում քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, առկա հաստիքների հաշվին, ոստիկանությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում Զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության բաժինը, որի կարևորությունը ակնառու դարձավ Շանթ-2015 զորավարժությունների անցկացման ընթացքում և այլն:

Այդուհանդերձ ոստիկանության ղեկավարության կարևորագույն առաքելությունը մնում է ոստիկանի նոր կերպարի ձևավորման գործընթացը, նրա մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը, իրավական գիտելիքների զարգացումը, արտաքին տեսքն ու բարեվարքությունը:

- Ոստիկանության տարածքային բաժինների պետերի, իսկ արդեն 2015 թվականից նաև նրանց տեղակալների համար կազմակերպվել է ամենամսյա ծառայողական-մասնագիտական պարապմունքներ, որոնք անցկացնում են անձամբ ոստիկանության պետը, նրա տեղակալները և ճյուղային ծառայությունների պետերը: Ոստիկանության պետի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից տարածքային բաժինների ղեկավարներից ընդունվեցին ստուգարքներ: 2016 թ.-ից մեկնարկել է հետաքննիչների մասնագիտացված կենտրոնացված դասընթացների գործընթացը, իսկ առաջիկայում նախատեսվում են նաև մյուս հիմնական ոլորտներով մասնագիտական դասընթացների կազմակերպում:

Հաստատվել են ոստիկանության ծառայողի նոր համազգեստի և նոր վկայականի նկարագրերը: 2015 թվականից ոստիկանության ծառայողներին տրամադրվել է նոր համազգեստ: 2016 թ.-ի փետրվարից սկսվել է նոր նմուշի ծառայողական վկայականների տրամադրումը:

Ոստիկանության կադրային աշխատանքների կատարելագործման նպատակով իրականացվել են «Կադրեր» ինֆորմացիոն համակարգի վերազինման և արդիականացման աշխատանքները:

ՀՀ տարածքում զբոսաշրջության անվտանգ ապահովման, ինչպես նաև զբոսաշրջիկների ահազանգներին օպերատիվ արձագանքելու նպատակով Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում սահմանվել են օպերատիվ հերթապահի լրացուցիչ հաստիքներ` անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությամբ:

Դրա հետ մեկտեղ անգլերեն և ռուսերեն համապատասխան գրառումներով պատրաստվել են 1-02 կարճ հեռախոսահամարով պաստառներ և դրանք տեղադրվել են զբոսաշրջիկների կողմից առավել հաճախ այցելվող վայրերում, (ՀՀ-ում գործող մաքսային կետերում, պատմամշակութային վայրերում և այլն), դրանով իսկ մտցվել է տուրիստական ոստիկանության գործառութային նախնական տարրեր: Այս աշխատանքների էֆեկտիվությունը տեսանելի է նաև օպերատիվ տեսանկյունից: Հաշվետու տարում հանրապետությունում թե օտարերկրացիների կողմից և թե նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը որոշակի նվազել է (2014 թ.-ի 372-ից 2015 թ.-ին` 341):

Անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն ու իրավախախտումները նախականխելու, վերջիններիս իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով հանրապետության ավագ դպրոցներում համալրվել են ոստիկանության անչափահասների գործերով ծառայության դպրոցական տեսուչների հաստիքները: Ընդհանուր առմամբ, հանցագործություն կատարած անչափահասների թիվը ևս նվազել է (2014 թ. -ին` 335, 2015 թ. -ին` 325):

Հարկ է նշել, որ ընտանեկան բռնությունը ըստ էության նոր բնույթի հանցավորության դրսևորման տեսակ է և դիտարկվում է որպես լատենտային: Այնուամենայնիվ, արդեն իսկ առկա է դրական տեղաշարժ: ՔՀԳ վարչության կազմում համապատասխան վարչության ստեղծման արդյունքում իրականացված տարաբնույթ աշխատանքների շնորհիվ` հասարակության մեջ բարձրացել է իրազեկվածությունը և ոստիկանության նկատմամբ վստահությունը, ինչի արդյունքում աճել է հայտնաբերված ընտանեկան բռնության դեպքերի թիվը (2014-2015 թթ.` 678-784):

 

Ոստիկանության համակարգի նպատակները

 

- անձի կյանքի և առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ գործողություններից,

- հասարակության և պետության շահերի պաշտպանությունը,

- հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը,

- հանցագործությունների կանխարգելմանը, հասարակական կարգի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

- հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը,

- անչափահասների հանցավորության խմբավորմանը հակազդելու, ոստիկանության տեսադաշտում գտնվող անչափահասների հետ տարվող կանխարգելիչ դաստիարակչական աշխատանքների բարելավումը,

- քաղաքացիների անձնագրավորման, փաստաթղթավորման և հաշվառման գործընթացի կատարելագործումը,

- Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհային երթևեկության վթարայնության նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացումը,

- ոստիկանական գործունեության իրավական դաշտի կատարելագործումը,

- հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցության ակտիվացումը,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողների և պայմանագրային զինծառայողների տեսակարար կշռի փոփոխման միջոցով արդյունավետության բարձրացումը,

- Քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի անցման խորացումը և կատարելագործումը,

- Պետավտոհամարանիշներով ապահովումը:

 

Ոստիկանության ոլորտում զարգացման հիմնական գերակայություններն են.

 

Տվյալ միջնաժամկետ հատվածում ոստիկանության հիմնական նպատակներն են հանդիսանալու`

ա) հանցագործությունների կանխարգելման, դրանք ծնող պատճառների և պայմանների վերացման գործում իրավապահ և շահագրգիռ պետական մյուս մարմինների գործունեության համակարգման առկա մակարդակի բարելավումը,

բ) հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, հանցագործություն կատարելու համար պատասխանատվության և պատժի անխուսափելիության սկզբունքի իրագործման կատարելագործումը,

գ) հատկապես` թրաֆիկինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման, համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը,

գ) հասարակական կարգի և հասարակական անվտանգության ամրապնդման առավել արդյունավետ մեթոդների և ձևերի ներդրումը, ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, անձնակազմի, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության անվտանգության ապահովումը,

դ) նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնմամբ ոստիկանության կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման բնագավառում ինովացիոն կրթական համակարգի շարունակական ներդրումը,

ե) ոստիկանության նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարելավումը այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև.

- քրեագիտական ծառայության վերազինումը` հատկապես թմրամիջոցների (նաև սինթետիկ ծագում ունեցող), հոգեներգործուն նյութերի, կեղծված դեղորայքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը,

- տեղեկատվական շտեմարանների օգտագործմամբ դիմապատկերի միջոցով անձանց նույնացման եղանակով հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման ավտոմատացված համակարգի ներդրումը.

զ) հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների ներգրավվածության ակտիվացումը,

է) ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավումը

ը) ոստիկանության գործունեության նկատմամբ բնակչության վստահության ըստ ամենայնի բարձրացումը:

Այսպիսով միջնաժամկետ հեռանկարում ոստիկանության գործունեության հետագա զարգացման գերակա խնդիրներն են հանդիսանալու հասարակական կարգի և անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետության հետագա բարձրացումը, ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության էլ ավելի ամրապնդումը, հասարակության առջև հաշվետվողականության բարելավումը, ոստիկանի նոր կերպարի ըստ ամենայնի ձևավորումը, որը նախատեսվում է ապահովել առկա ուժերի և միջոցների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը կրճատելու միջոցով:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

Հասարակական կարգի պահպանության ապահովում ծրագրի 2017-2019 թվականներին ծախսերը հիմնականում պահպանվել են 2016 թվականի հաստատված բյուջեի մակարդակով:

ՀՀ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանություն ծրագրի 2017-2019 թվականներին ծախսերը ավելացել են 367.6 մլն դրամով, որը պայմանավորված է 39 ջրամատակարարման օբյեկտի (խմելու ջրի աղբյուրներ, օրվա կարգավորող ջրամբարներ, կապտաժներ, խորքային հորեր, խորքային պոմպակայաններ, արտեզյան հորեր) պահպանությունը ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից պահպանություն իրականացնելու հանգամանքով: Նշված ջրամատակարարման օբյեկտների պահպանման գծով ծախսերը հաշվարկվել են 2005 թվականի հուլիսի 14-ի N 1176-Ն որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան:

Պետավտոհամարանիշների ձեռքբերում ծրագրով ծախսերը պահպանել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված մակարդակը: 2017-2019 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրի ժամանակահատվածում, յուրաքանչյուր տարի ըստ կանխատեսումների, ձեռք բերվող քանակը կկազմի 53934 զույգ պետավտոհամարանիշ:

 

18.2.2 Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության

ապահովում

 

Ազգային անվտանգության համակարգում իրավիճակի նկարագրություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, գործելով ՀՀ օրենսդրական դաշտի պահանջների սահմաններում, ինչպես նաև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված` «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, կատարում է բազմաբնույթ ծառայություններ, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` Ծառայություն) իրավասության սահմաններում, մասնավորապես, ՀՀ ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատության և օրինական շահերի ապահովումը, Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը, անվտանգության ապահովման և ամրապնդման, պետական պահպանության, տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման նպատակով համապատասխան տեղեկատվությունների հավաքումը, ռազմարդյունաբերական, տնտեսական, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերական, ռազմավարական օբյեկտների, առաջնային գիտական մշակումների ոլորտներում անվտանգության ապահովումը, ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` 2005 թվականից ՀՀ պետական բյուջեում ընդգրկվել է «Պետական պահպանության ապահովում» ծրագիրը: Այդ Ծրագրի շրջանակներում իրականացվում է պետական պահպանություն` պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման և պետական օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական և այլ միջոցառումների համակցմամբ:

Ազգային անվտանգության համակարգի նպատակները

 

- Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ապահովում,

- պետական սահմանների պահպանություն, սահմանային գոտու անձեռնմխելիություն,

- օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեության կանխում,

- պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովում,

- պետական բարձրաստիճան պաշտոնյաներին հատուկ կապով ապահովում,

- պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում և բացահայտում,

- պահպանվող օբյեկտներին սպառնացող վտանգի կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացում,

- պահպանման ենթակա օբյեկտների անվտանգության ապահովումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում,

- ահաբեկչության դեմ պայքարին մասնակցություն,

- սահմանված անցագրային ռեժիմի պահպանում,

- համակարգի անձնակազմի հետ տարվող աշխատանքների և ծառայողների մասնագիտական պատրաստականության կատարելագործում նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության ապահովում:

 

Ազգային անվտանգության համակարգի զարգացման հիմնական գերակայություններն են.

- սննդամթերքի, հանդերձանքի, նորագույն հատուկ տեխնիկայի, սարքավորումների, զենքի և զինամթերքի ձեռքբերման շարունակական գործընթացի ապահովումը:

- տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի տարբեր դրսևորումների և տնտեսության զարգացմանը խոչընդոտող այլ երևույթների ժամանակին հայտնաբերման ու բացահայտման աշխատանքների ակտիվացումը,

- օպերատիվ գործունեության արդյունավետության բարձրացումը,

- պետական սահմանի շուրջօրյա հսկում և պահպանում, այդ թվում նաև էլեկտրոնային համակարգերով և ծառայողական կենդանիներով (շներ, ձիեր և այլն),

- հետախուզական միջոցառումների անցկացում,

- հակահետախուզության ոլորտի ընդլայնում, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող գործակալական ցանցի բացահայտում,

- ռազմական հակահետախուզական աշխատանքների իրականացում, հավանական հակառակորդի կողմից ռազմական ոտնձգությունների կանխում,

- ռադիո-հակահետախուզության անցկացում,

- գաղտնի տեղեկատվության հրապարակման կասեցում,

- միջուկային անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում,

- մաքսանենգության դեմ պայքարի ապահովում,

- ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի կազմակերպում և անցկացում,

- նյութատեխնիկական բազայի բարելավման շարունակական գործընթացի ապահովում,

- օրենքով վերապահված այլ գործողությունների իրականացում:

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության ապահովում ծրագրերի 2017-2019 թվականներին ծախսերը հիմնականում պահպանվել են 2016 թվականի հաստատված բյուջեի մակարդակով:

 

18.2.3 Կալանավայրեր

 

Քրեակատարողական համակարգում իրավիճակի նկարագրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թվով 12 քրեակատարողական հիմնարկներից:

Ծառայությունը կազմակերպում է քրեական պատիժների կատարման կապակցությամբ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և որոշումների կատարումը, կալանավորվածներին կալանքի տակ պահելը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորվածների փոխադրումներին աջակցելը, քրեակատարողական հիմնարկներում օրինականության, այնտեղ պահվող անձանց, ինչպես նաև դրանց տարածքում գտնվող անձնակազմի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, դատապարտյալների և կալանավորվածների կյանքի և առողջության պահպանման, անհատական, կրթական և մշակութային զարգացման պայմանների ապահովումը, դատապարտյալների և կալանավորվածների սոցիալ-հոգեբանական վերականգնումը, աջակցությունն իրավապահ մարմիններին` հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքներում, ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեության համակարգումը:

2009 թվականին ընդունված քրեակատարողական ծառայության 2009-2016 թվականների զարգացման հայեցակարգի շրջանակներում քրեակատարողական ծառայությունում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար Արմավիրի մարզում 2006-2016 թվականների ընթացքում իրականացվել են 9,289.5 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Նշված շինարարական աշխատանքները կավարտվեն 2016 թվականին:

Ծառայության պահպանման նպատակով ոչ առաջնահերթ ծախսային ուղղությունները մատնանշվում են` նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ ուղղություններով կատարվող ծախսերն ավելացնելու անհրաժեշտությամբ հանդերձ` դրանք, այնուամենայնիվ, մյուս ուղղությունների համեմատ փոքր կարևորություն ունեն: Ոչ առաջնահերթ ծախսային ուղղություններն են.

1. գրասենյակային պարագաներ և նյութեր,

2. գույք և սարքավորումներ,

3. գործուղումներ և ծառայողական շրջագայություններ:

 

Քրեակատարողական համակարգի նպատակները

2017-2019 թթ. ընթացքում քրեակատարողական ծառայության հիմնական նպատակները շարունակվելու են լինել`

- օրենսդրական դաշտի կատարելագործում և ծառայողական գործունեության թափանցիկության ապահովում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.

- միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկների կառուցում և վերակառուցում, գերծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում.

- որակյալ բժշկական ծառայության ներդնում (այդ թվում` հոգեբուժական ծառայությունների կատարելագործում).

- անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության, ինչպես նաև նրանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների իրականացում.

- որակյալ սննդի ապահովման քաղաքականության մշակում և իրականացում.

- պատժից պայմանական վաղաժամկետ ազատման արդյունավետ չափորոշիչների և կառուցակարգերի ներդնում.

- ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժի կրման պայմանների բարելավում.

- քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործում.

- քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավում.

- քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային-ավտոմատացված համակարգերի մշակում և ներդնում.

- անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինում.

- միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում` քրեական պատիժների կատարման ոլորտի միջազգային առաջադեմ փորձի ներդնման նպատակով.

- խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորումների հարցերով բողոքարկման մեխանիզմների կատարելագործում:

 

Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

Քրեակատարողական համակարգի պահպանում ծրագրի 2017-2019 թվականներին ծախսերը հիմնականում պահպանվել են 2016 թվականի հաստատված բյուջեի մակարդակով:

 

18.2.4 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն

 

Փրկարար ծառայության համակարգում իրավիճակի նկարագրություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ` Փրկարար ծառայություն) ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտում գործող պետական մարմին է, իր 11 տարածքային փրկարարական վարչություններով, մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Նրա լիազորությունները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Վերջին տարիներին կառուցվածքային բարեփոխումները թերևս առավել չափով իրենց ազդեցություններն ունեցան փրկարար ծառայության վրա: Նախ` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կազմում վերակազմավորվեց հրշեջ ծառայությունը, այնուհետև` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմավորվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում, հետագայում վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, 2015 թվականին վերակազմավորվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կազմում` Փրկարար ծառայության, իսկ ներկայումս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում` Փրկարար ծառայության:

Համակարգի ստեղծումը համընկել է անկախ պետականության ձեռքբերման հետ, հետևաբար անցումային շրջանի բոլոր դժվարություններն ուղղակիորեն ազդել են փրկարար ծառայության ձևավորման և զարգացման վրա: 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքն` առավել հստակեցնելով նրա դերը և տեղը պետական գործառույթների բնագավառում: 2015 թ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքների վերացման նպատակով իրականացվել են 22148 ելք, որից հրդեհների մարման նպատակով` 7416 ելք, փրկարարական աշխատանքների իրականացման նպատակով` 14732 ելք:

Վերջին տարիների ընթացքում մեծածավալ ներդրումներ են կատարվել Փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ` ձեռք են բերվել ստացիոնար գերկարճալիք ռադիոկայաններ, շարժական գերկարճալիք ռադիոկայաններ, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար կարճալիք ռադիոկայաններ, սնման սարքեր, նոր հաճախականություն, մոտորանավակ, օպերատիվ ծառայության և հրշեջ փրկարարական մեքենաներ: 2011 թ. սեպտեմբերից փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվեց նոր «911» ծառայություն, ինչի արդյունքում բարձրացվեց բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում: «911» ծառայության աշխարհագրության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և ավարտին են հասցվել ՓԾ մարզային փրկարարական վարչություններում և ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ՃԿԿ ստեղծման գործընթացները: Ահազանգերի կենտրոնացման և համակարգված արձագանքումների իրականացման եղանակով շտապօգնության և մարդուն հրատապ օգնության ցուցաբերման բնագավառում մատուցվող ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «911» հեռախոսահամարը արդեն գործում է ապակենտրոնացված յուրաքանչյուր մարզում` ահազանգման կենտրոնների սպասարկման տարածքներին համապատասխան: 2015 թ. ՃԿԱԿ «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կողմից սպասարկվել է 21572 ահազանգ բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար 2536 և 297 ահազանգ: Միայն հեռախոսով իրականացված բժշկական խորհրդատվության արդյունքում հնարավոր է եղել փրկել 2 երեխայի կյանք: «SOS SISTEMS» հակահրդեհային ինքնաշխատ ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 5995 ահազանգ, որոնք սահմանված կարգով սպասարկվել են:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան` համակարգի փրկարարական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, շտաբային ուսումնավարժություններ, շտաբային վարժանքներ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, համայնքային և օբյեկտային համալիր ուսումնասիրություններ:

Փրկարար ծառայության համակարգում ստեղծվել է Քաղպաշտպանության հավաքական ուժերի կենտրոնը, որի խնդիրներից է հանդիսանում ՀՀ Տավուշի մարզի խմելու ջրի կապտաժների պահպանության իրականացումը

Որպես փրկարար ծառայություն` համակարգի հիմնական բնորոշիչը պետք է լինի փրկարարական կազմավորումների մշտական մարտական պատրաստականությունը, որոնց և ուղղվում են զարգացման հիմնական ուղղությունները:

Փրկարար ծառայությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ` իրականացնելով փորձի փոխանակում, փոխադարձ այցելություններ, համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով, ինչպես նաև արտերկրում կազմակերպված միջոցառումներին փրկարար ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ: Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

- ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում,

- ԱՊՀ տարերային և տեխնածին բնույթի աղետների միջպետական խորհրդի շրջանակներում,

- Հայ-շվեդա-էստոնական քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացման ծրագրի շրջանակներում,

- INESC-ի հետ ուսուցման ծրագրի իրականացման շրջանակներում,

- Սևծովյան տնտեսական համաձայնագրի շրջանակներում,

- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (MAGATE) հետ,

- Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) հետ

- ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հետ և այլն:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում