Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 179 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎ ...

 

 

050.0185.151199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1999 թվականի թիվ 185

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 179 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի հետ լոմբարդային վարկերի տրամադրման, ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքների կնքման հայտերի ներկայացման, դրանց ամփոփման և արդյունքների հայտարարման կարգում» (այսուհետև` կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1.1. կարգի 2-րդ կետի առաջին նախադասության «Գործարքները» բառից առաջ ավելացնել «Ռեպո և հակադարձ ռեպո» բառերը.

i

1.2. կարգի 4-րդ կետի առաջին նախադասության «բանկային (գործառնական) օրվա վերջը» բառերը փոխարինել «ժամը 15:00-ն» բառերով: Նույն կետի երկրորդ նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներկայացված հայտերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի կողմից ամփոփվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 13:00-ն, բացառությամբ լոմբարդային վարկերի և ավանդային գործարքների կնքման հայտերի, որոնք ամփոփվում են մինչև ժամը 15:30-ը».

i

1.3. կարգի 5-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Ռեպո, հակադարձ ռեպո և պետական կարճաժամկետ պարտատոմսերի առքի կամ վաճառքի գործարքների կնքման հայտերը բավարարվելու (մասնակի բավարարվելու) կամ մերժվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը համապատասխան արարողակարգերով սահմանված կարգով մինչև գործարքի կնքման օրվա ժամը 14:30-ը բանկին տեղեկացնում է հայտի հաստատման (մասնակի հաստատման) կամ մերժման մասին: Սույն կետով նախատեսված հայտերը հաստատվելու (մասնակի հաստատվելու) դեպքում դրամական փոխանցումները և արժեթղթերի հաշվեգրումները կատարվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 15:00-ն».

1.4. կարգի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Լոմբարդային վարկերի և ավանդային գործարքների կնքման հայտերը բավարարվելու կամ մերժվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը համապատասխան արարողակարգերով սահմանված կարգով մինչև գործարքի կնքման օրվա ժամը 15:30-ը բանկին տեղեկացնում է հայտի հաստատման կամ մերժման մասին: Սույն կետով նախատեսված հայտերը հաստատվելու դեպքում դրամական փոխանցումները և արժեթղթերի կամ այլ գրավականների հաշվեգրումները կամ գրավադրումը կատարվում են մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:00-ն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՀԵՏ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ, ԱՎԱՆԴԱՅԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌՔԻ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ

 

1. Ռեպո և հակադարձ ռեպո, ավանդային, պետական արժեթղթերի առքի ու վաճառքի գործարքներ

.___________________________________________________________________.

|  Հայտերի ներկայացում                              | 10:00 - 12:00 |

|___________________________________________________|_______________|

|  Հայտերի ամփոփում                                 | 12:00 - 13:00 |

|___________________________________________________|_______________|

|  Հայտերի բավարարում (մասնակի բավարարում), մերժում | 13:00 - 14:30 |

|___________________________________________________|_______________|

|  Դրամական փոխանցումներ և  արժեթղթերի հաշվեգրումներ| 14:30 - 15:00 |

.___________________________________________________________________.

 

2. Ավանդային և վարկային գործարքներ

.___________________________________________________________________.

|  Հայտերի ներկայացում                              | 10:00 - 15:00 |

|___________________________________________________|_______________|

|  Հայտերի ամփոփում                                 | 15:00 - 15:30 |

|___________________________________________________|_______________|

|  Հայտերի բավարարում (մասնակի բավարարում), մերժում | 15:00 - 15:30 |

|___________________________________________________|_______________|

|  Դրամական փոխանցումներ և  արժեթղթերի հաշվեգրումներ| 15:30 - 16:00 |

.___________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.11.1999
N 185
Որոշում