Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱ ...

 

(ուժը կորցնելու է 02.01.2021 թվականից` 18.06.2020 թիվ 1031-Ն որոշում)

i

040.0989.300916

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2016 թվականի N 989-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 18-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բացահայտել կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի գործող օպերատորներին և վերջիններիս յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել գործունեության եզրակացություն ստանալու ժամկետների և կարգի, ինչպես նաև եզրակացության հիման վրա գործունեություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

3. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է արտադրական օբյեկտների պետական գրանցում` Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 29-ի

N 989-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 989-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ոլորտներում և տեսակներով գործունեություն իրականացնող սննդի շղթայի օպերատորների վրա:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման և վերամշակման վրա:

4. Եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` լիազոր մարմին)` կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորների դիմումի հիման վրա:

5. Եզրակացություն ստանալու համար կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները (այսուհետ` հայտատու) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով` լիազորված մարմնի պաշտոնական կայքի կամ էլեկտրոնային փոստի միջոցով լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տրամադրելու համար վճարման անդորրագիր:

6. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, 20 օրվա ընթացքում (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության դեպքում), տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:

7. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից վերադարձվում է, եթե սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք օրվա ընթացքում չի վերացնում դրանցում առկա թերությունները:

8. Եզրակացությունն ստանալու համար դիմումն ստանալուց հետո լիազոր մարմինը պարտավոր է իրականացնել վարույթ` հայտատուի արտադրական գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին որոշելու նպատակով:

9. Վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Վարույթի արդյունքների հիման վրա լիազոր մարմինը տալիս է եզրակացություն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարական` հղում կատարելով իրավական ակտով սահմանված պահանջներին և նշելով անհամապատասխանությունների վերացման համար անհրաժեշտ միջոցառումները: Անհամապատասխանությունները վերացնելու համար լիազոր մարմնի կողմից տրամադրվող ժամկետը համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ: Սույն կետով սահմանված ժամկետում անհամապատասխանությունները չվերացնելն իրավական հետևանքներ չի առաջացնում:

11. Հանձնարարականում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելուց հետո հայտատուն 3 օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր ծանուցում է հանձնարարականի կատարման և հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին: Ծանուցման մեջ նշվում են անհամապատասխանությունների վերացման փաստը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումները:

12. Լիազոր մարմինը սույն կարգի 8-րդ կետով սահմանված վարույթի արդյունքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները վերացնելու մասին ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում իրականացնում է վարույթ և բոլոր անհամապատասխանությունները վերացնելու դեպքում ընդունում եզրակացություն տալու մասին որոշում:

13. Եզրակացությունը տրվում է անժամկետ:

14. Եզրակացություն տալը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին հայտատուի արտադրական գործունեության անհամապատասխանությունները կամ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականը չկատարելու դեպքում:

15. Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու մասին որոշումը` մերժման հիմքերի նշմամբ, լիազոր մարմինը երեք օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում է հայտատուին:

16. Հայտատուն եզրակացության տրամադրման մերժման որոշումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

17. Հայտատուն դիմումում ներկայացված տվյալների փոփոխման, ինչպես նաև գործունեության դադարեցման կամ իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման դեպքում 15-օրյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկություններ: Համապատասխան տեղեկություններ չներկայացնելը հանդիսանում է տրված եզրակացության դադարեցման հիմք:

18. Հայտատուին տրված եզրակացությունը փոխարինվում է հայտատուի անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձևի փոփոխման դեպքում, դիմելուց հետո 3 օրվա ընթացքում:

19. Արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելուց առաջ հայտատուն եզրակացություն ստանալու համար լիազոր մարմին է դիմում նոր արտադրական գործընթացների կամ արտադրության այլ ոլորտում կամ արտադրության նույն ոլորտում արտադրության այլ տեսակով գործունեություն սկսելու ծրագրավորվող փաստացի մեկնարկից առաջ` սույն կարգին համապատասխան:

20. Լիազոր մարմինը սույն կարգի 19-րդ կետում նշված դիմումի հիման վրա եզրակացություն տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգի 7-15-րդ կետերով սահմանված կարգով:

21. Եզրակացությունը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՄՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող` ________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

_______________________________________________________________________

                   հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

                      գործունեության ոլորտը (տեսակը)

 

Գտնվելու վայրը` _______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը _____________________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը ____________________________________

 

Ներդրված որակի կառավարման համակարգը ___________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն կենդանական ծագման սննդամթերքի արտադրության գործունեության վերաբերյալ: ____________________________

(ոլորտը. տեսակը, ծավալը)

 

Դիմումին կից ներկայացնում եմ _________________________________________:

 

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դիմող ______________________ _______________________________

            (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ____

 

Հայտատու ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը)

 

Գտնվելու վայրը ________________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Գործունեության ոլորտը (տեսակը) ծավալը _________________________________

 

Պետական գրանցման/հաշվառման համարը _____________________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________________

 

Ծառայության պետ ______________________ _____________________________

                      (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի սեպտեմբերի 29-ի

N 989-Ն որոշման

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Կենդանական ծագման սննդամթերքի|Կենդանական ծագման սննդամթերքի      |

|ը/կ|արտադրության ոլորտը          |արտադրության տեսակները             |

|___|_____________________________|___________________________________|

|1. |Մսի արտադրություն            |Խոշոր և  մանր եղջերավոր            |

|   |                             |կենդանիների, խոզի, ձիու, թռչնի,    |

|   |                             |ջայլամի, ճագարի և  ջրաքիսի բուծում |

|   |                             |և  աճեցում,                        |

|   |                             |Սպանդանոցային գործունեություն      |

|___|_____________________________|___________________________________|

|2. |Մսամթերքի արտադրություն      |Մսից, սպանդից ստացված այլ մթերքից  |

|   |                             |պատրաստված հում, ապխտած,           |

|   |                             |կիսաապխտած, եփած երշիկեղենի և      |

|   |                             |համանման մթերքի, ճարպի,            |

|   |                             |կիսապատրաստվածքների, պահածոների,   |

|   |                             |բաստուրմայի, սուջուխի արտադրություն|

|___|_____________________________|___________________________________|

|3. |Ձկան արտադրություն           |Ձկնաբուծություն և                  |

|   |                             |խեցգետնաբուծություն, պահածոյացում, |

|   |                             |ձկան ապխտում                       |

|___|_____________________________|___________________________________|

|4. |Ձկնկիթի արտադրություն        |Ձկնատեսակների ձկնկիթի              |

|   |                             |արտադրություն և  վերամշակում       |

|___|_____________________________|___________________________________|

|5. |Կաթի արտադրություն           |Խոշոր և  մանր եղջերավոր կենդանիների|

|   |                             |բուծում և  աճեցում                 |

|   |                             |Հում կաթի մթերում                  |

|___|_____________________________|___________________________________|

|6. |Կաթի վերամշակում և           |Պաստերացված կաթի, չոր կաթի,        |

|   |կաթնամթերքի արտադրություն    |կաթնային ըմպելիքի, սերուցքի,       |

|   |                             |թթվասերի և  թթվասերային մթերքի,    |

|   |                             |կաթնաթթվային մթերք, կաթնաշոռի և    |

|   |                             |կաթնաշոռային մթերքի, պանրի և       |

|   |                             |պանրային մթերքի, կարագի, պաղպաղակի,|

|   |                             |սփրեդի, յուղի, պահածոների          |

|   |                             |արտադրություն                      |

|___|_____________________________|___________________________________|

|7. |Ձվի արտադրություն            |Թռչնի ձվի, ձվի փոշու և  մելանժի    |

|   |                             |արտադրություն                      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.2016
N 989-Ն
Որոշում