Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կ ...

 

 

010.0149.181016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք), 2-րդ և 3-րդ գլուխների վերնագրերը, ինչպես նաև 4-րդ, 4.1-ին, 5-10-րդ հոդվածների վերնագրերը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը «խաղերի,» բառից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղերի,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

i

1) «շահումով խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.».

2) «կազմակերպիչ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կազմակերպիչ` օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած և շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.».

3) «լիազոր մարմին» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում և վերահսկողություն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.».

4) «ինտերնետ շահումով խաղ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ինտերնետ շահումով խաղ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով` որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով` որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով` որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա` որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների:

Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) և տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» դոմենային տիրույթում.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.

«շահումով խաղի գործունեության կազմակերպում` խաղասրահում խաղային ավտոմատների տեղադրում և շահագործում:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 3-րդ հոդվածում`

i

1) վերնագիրը «խաղասրահ» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղեր» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «ինտերնետ շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

5. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն իրենց անվանման կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» և «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 4-րդ հոդվածը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 2-րդ մասի 3-րդ կետերը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով, իսկ 1-ին մասի 6-րդ և 2-րդ մասի 4-րդ կետերը «խաղերի» բառից հետո` «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 5-րդ հոդվածը «խաղի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով, իսկ «սահմանված» բառից հետո` «` յուրաքանչյուրը համապատասխանաբար շահումով խաղի իր ենթատեսակի իրականացման համար նախատեսված» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «շահագործումից» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից» բառերով, իսկ «ավտոմատների» բառից հետո` «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերը պետք է համապատասխանեն 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին:».

3) 2-րդ մասի «Կազմակերպիչը» բառը փոխարինել «Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը`

ա) մինչև ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)` քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

ա1) իրականացնում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

բ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

բ1) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն կանոնակարգում նշված կազմակերպչի ինտերնետային էջի (կայքի) հասցեի միջոցով:

բ2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

բ3) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում ապահովում է լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայություն, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ կամ խաղասրահներ.

բ4) նախասրահում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման աշխատանքները.

գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով.

դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ.

ե) ինտերնետ շահումով խաղերը կազմակերպում և անցկացնում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.

ե1) կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը.

ե2) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում կազմակերպվող խաղերի կանոնները նաև փակցվում են խաղասրահում` տեսանելի տեղում.

զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

զ1) շահումը փոխանցում է հայկական դրամով` փոխանցելով խաղացողի բանկային հաշվին, բանկային քարտին կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային միջոցներին.

զ2) արգելվում է շահումը փոխանցել այն հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված վճարները, ինչպես նաև արգելվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում մասնակցության համար նախատեսված վճարների ընդունումը և շահումների տրամադրումը կանխիկ գումարով.

է) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

ը) ապահովում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

թ) ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժ) ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.

ժա) Տնօրենի բացակայության դեպքում ապահովում է Տնօրենին փոխարինող` ղեկավար պաշտոն զբաղեցնող լիազոր անձի ներկայությունը խաղասրահում:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 7-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է նշվեն`

ա) հայտատուի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

բ) հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինտերնետային էջի (կայքի) հասցեն.

գ) տեղեկատվություն շահագործվող ծրագրերի վերաբերյալ.

դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.

ե) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

զ) խաղի անցկացման կարգը.

է) շահումի տարբերակները.

ը) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.

թ) շահումները վճարելու կարգը (վայրը).

ժ) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

ժա) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

1.2. Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) պետք է առնվազն նշված լինեն`

ա) կազմակերպչի անվանումը.

բ) գտնվելու և գործունեության իրականացման վայրերը.

գ) լիցենզիայի համարը.

դ) իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը.

ե) քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղերին մասնակցելը արգելվում է.

զ) խաղերի նկարագրերը, անցկացման կարգերը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

է) շահումով խաղի մեկ տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը.

ը) շահումի տարբերակները.

թ) մասնակցության համար նախատեսված վճարների ընդունման կարգը.

ժ) շահումները վճարելու կարգը.

ժա) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

ժբ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

Կազմակերպչի ինտերնետային էջում (կայքում) արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան ինտերնետ շահումով խաղի կազմակերպման կանոնակարգի անբաժանելի մասը:».

2) 2-րդ և 3-րդ մասերը «խաղի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի» բառերով.

3) 3-րդ մասը «15-օրյա» բառից հետո լրացնել «` շահումով խաղի կազմակերպման դեպքում և 30-օրյա` ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 8-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «խաղերի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

2) 1.1.-ին մասը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով.

3) 2-րդ մասի «գ» կետը «խաղի» բառից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղի» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ինտերնետ շահումով խաղերի (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «խաղերի» բառից հետո լրացնել «կամ ինտերնետ շահումով խաղերի» բառերով, իսկ 2-րդ մասը «խաղի» բառից հետո` «կամ ինտերնետ շահումով խաղի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 11-րդ հոդվածի «է» կետի պահանջի» բառերը փոխարինել «է» և 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների» բառերով, իսկ «բ2» կետի պահանջի» բառերը` «բ2» և 2.1-ին մասի «ա1» և «բ4» կետերի պահանջների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի «կամ «թ»» բառերը փոխարինել «, «թ» կամ 2.1-ին մասի «բ2», «գ», «ե2» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`

i

1) «ա» կետը «յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար» բառերից հետո լրացնել «(ինտերնետ շահումով խաղերի դեպքում` յուրաքանչյուր խաղի)» բառերով.

2) «բ» կետը «դ» կետով» բառերից հետո լրացնել «կամ 2.1-ին մասի «ա» բառերով.

3) «բ1» կետի «կետի» բառը փոխարինել «կամ 2.1-ին մասի «ժ» կետերի բառերով.

4) «դ» կետի «կետով» բառը փոխարինել «զ» կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով» բառերով.

5) «զ» կետի «մասի» բառը փոխարինել «կամ 5-րդ մասերով» բառերով.

6) «է» կետի «կետի» բառը փոխարինել «կամ 2.1-ին մասի «ե» կետերով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «ա» կամ «ը» կամ «ժբ» բառերը փոխարինել «ա» կամ «բ1» կամ «ը» կամ «ժբ» կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «ժա» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 17. Անցումային դրույթներ

1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձևակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

 

ՀՈԴՎԱԾ 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ից:

 

18 հոկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-149-Ն

 

 

pin
ՀՀ 28.09.2016
N ՀՕ-149-Ն օրենք